23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է այն ծանրորդների ցանկը, որոնք արգելված խթանիչներ օգտագործելու համար մինչև 2015 թվականը իրավունք չունեն մասնակցել միջազգային մրցաշարերի: Որակազրկվողների թվում են նաև Հայաստանի երկու ներկայացուցիչներ, որոնք այս տարի հաջող են ելույթ ունեցել Եվրոպայի առաջնությունում:
Ըստ armsport.am-ի, խոսքը 94կգ քաշային Գևորիկ Պողոսյանի և 53կգ Էլեն Գրիգորյանի մասին է: Վերջինս գարնանը Կազանում կայացած Եվրոպայի առաջնությունում դարձել էր արծաթե մեդալակիր’ բարձրացնելով բավական ծանր կիլոգրամներ:
Այն ժամանակ Էլենը ուրախացրեց հայ մարզասերներին’ հույս տալով, որ կարող է պայքարել օլիմպիական մեդալների համար:
Ինչ վերաբերվում է Գևորիկ Պողոսյանին, ապա նա Կազանում նվաճեց բրոնզե մեդալ:
Ավելացնենք, որ որակազրկված մարզիկների թիվը 10-ն է: Նրանց թվում է նաև չինացի Լի Հուն, ով աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն է:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, խոսելով իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումների տպավորություններից, ասել է. «Երկու նախագահների շրջապատներն իրար հետ վատ չեն լեզու գտնում և հայերենից հեշտությամբ անցնում են ադրբեջաներենի և հակառակը, դա գաղտնի է պահվում։ Նախագահներն էլ միմյանց հետ վատ չեն լեզու գտնում. երբ միասին նստած ենք լինում սեղանի շուրջ, նրանք շատ լավ շփվում են»։
Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»` ավելացնելով, որ նախագահ Դմիտրի Մեդվեդև նշելով, թե ղարաբաղյան հակամարտությունում առկա են իրական բարդություններ, ընդգծել է. «Ռուսաստանը, անկասկած, կշարունակի աջակցել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը։ Ի վերջո, այդ բարդ, սակայն լուծելի խնդրի կարգավորումը կախված է երկու ժողովուրդների և նախագահների բարի կամքից. եթե նրանք լսեն միմյանց, մի քիչ ընդառաջեն միմյանց և փոխզիջումներ գտնեն: Ղարաբաղյան հակամարտությունը Եվրոպայում այն եզակի սառեցված հակամարտություններից է, որը կարելի է լուծել»։
ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից բախտն արդեն ինչքան ժամանակ է երես է թեքել: Ժամանակին նա հարգված, սիրված մարզպետ էր: Մարզը վատ չէր ապրում, ենթականերն էլ պատկառանքով էին տալիս Սերգեյիչի անունը: Իսկ հիմա ճիշտ է, նա հասել է իր երազների բարձրակետին`ոստիկանապետի աթոռին, բայց դե Սերգեյիչի խնդիրներն էլ են հասել ծայրահեղի: Գլխավոր դատախազը նրան մեղմ ասած չի հանդուրժում, այդ հողի վրա ձերբակալվեցին անձեռնմխելիի համբավ ունեցող երկու ոստիկան `ամենազոր Թամամն ու Օհանյան Մարգարը: Ստորադասները հիացած չեն նրանով, այնքան, որ նյարդայնանում է, ենթակաների ինքնուրույնությունից: Մեծ չարչարանքով բանդա վնասազերծեց, կազմակերպիչը իրեն բարեկամ դուրս եկավ, դատախազական բարձրաստիճանների զավակներին «ձեռքից վերցրեցին», դեռ մյուս բանդիտների հարազատներն էլ ասում են, թե դա էդ բանդան չէր, թարսի պես էլ գողոնից ոչ մի բան չեն կարողանում հայտնաբերել` չնայած ծեծ ու ջարդին: Այսօր էլ Սերգեյիչի բախտը չբերեց. «Չուժոյ պախմել» ոստիկանապետն ընկավ պատմության մեջ:
Կառավարության շենքի դիմաց այսօր բազմամարդ էր: Զոհված զինծառայողների ծնողներն ու «Բանակն իրականում» նախաձեռնության անդամներն ակցիա էին անում: Մասնակիցները զոհվածների դիմանկարներով, տարբեր պաստառներով կանգնած էին: Կառավարության նիստն ավարտվեց ու մասնակիցները սկսեցին դուրս գալ: Կառավարության անդամների մի մասը, ինչպես հայտնի է, հետնամուտքից է դուրս գալիս, մյուս մասը` դիմացի մուտքից:
Այսօր ոստիկանապետը, շենք էր մտել կենտրոնական մուտքից ու այդ մուտքից էլ դուրս եկավ: Սարգսյանը դուրս եկավ շենքից ու մի խայտառակ աղմուկ բարձրացավ: Ոստիկանապետը քայլերն ուղղեց դեպի ավտոմեքենան, բայց ակցիայի կողք կողքի կանգնած մասնակիցները, որոնց ձեռքերը մինչ այդ զբաղված էին նկարներ ու պաստառներ բռնելով, թողեցին դրանք ու ձեռք — ձեռքի տվեցին` փակելով ոստիկանապետի ճանապարհը: Մի կին զայրացած գոռգոռում էր` «տո, եսիմ ո՞վ ա, ով ուզում ա ըլնի, ոստիկանապետ ա, ինչ ա, պադո~ւմայեշ, խի՞ պտի ճամփա տամ: Ըտենց ոստիկանապետ ա՞ ըլնում, ինձ բրթում ա»:
Այսօր հսկող ոստիկանների թիվն նախորդ օրերի համեմատ շատ էր: Ոստիկանները, ոստիկանապետի թիկնապահները, փորձում էին շեֆի համար ճանապարհ բացել: Մինչ այդ ցուցարարները բղավում էին. «խուլիգան, ապուշ, խուլիգան, տականք, Սարգսյան-խուլիգան»: Այստեղ լսվում էր նաև Վարդգես Գասպարիի բարձր ձայնը: «Ամոթ», «հանցագործներ» վանկարկում էին հավաքվածները: Ոստիկանապետը րոպե առաջ փորձում է մոտենալ ավտոմեքենային և հեռանալ, մի վերջին անգամ արդարանալով. «Ես ոստիկանապետն եմ, ես ռազմականի հետ կապ չունեմ»: Սեյրան Օհանյանն արձակուրդում է, իսկ նրա փոխարեն կառավարության նիստին եկած Արա Նազարյանը, ակցիայի մասնակիցներին չէր հետաքրքում:
Ոստիկանապետը հեռացավ, բայց դրանով նրա հետ կապված դեպքերը չդադարեցին զարգանալ. Ցուցարարները շարքով շարժվեցին դեպի նախագահական: Ամեն ինչ կարծես խաղաղ էր, երբ հանկարծ կառավարության շենքի ժամացույցի տակ էլի աղմուկ բարձրացավ: Ոստիկանները, հավանաբար, ոստիկանապետի հասցեին հնչած բառերի համար ցանկանում էին տանել Գասպարիին: Վարդգես Գասպարին պառկել էր գետնին, իսկ նրա վրա պառկել էր Զարուհի Փոստանջյանը։ Հետո բացատրեցին, թե ինչու. քանի որ պատգամավորն անձեռնմխելի է, պառկել էր Գասպարիի վրա, որ նրան ձեռք չտային: Ոստիկանների վրա, սակայն, պատգամավորի պառկելը չազդեց: Նրանք տիկին Փոստանջյանի տակից դուրս բերեցին Գասպարիին, նստեցրին մեքենա և հեռացան: Շատ վատ ստացվեց. օրը ցերեկով Զարուհի Փոստանջյանը Սերգեյիչի պատճառով հրապարակում պառկեց ցուցարար տղամարդու վրա:
Դե ինչ, կարելի է զարմանալ ոչ միայն ոստիկանապեպետի , այլև «Ժառանգություն» կուսակցության պատգամավորների բախտի. Մարտիմեկյան հայտնի դեպքերի ժամանակ էլ, այս կուսակցությունից Արմեն Մարտիրոսյանն էր պառկել ոստիկանի վրա, որ ցուցարարները նրան չվնասեն, արդյունքում`պատգամավորը վնասվածք էր ստացել, դեռ լավ է Զարուհին անվնաս դուրս եկավ այս պատմությունից, քանի որ մեզանում շարքային ոստիկանների մեծ մասը ապաշնորհ ու վտանգավոր է:
Սևանա լճի ափամերձ հատվածը այսօր բազմաթիվ խնդիրների առջև է կանգնած. ու դա ապաշնորհ կառավարողների, ընչաքաղց չինովիկների և ոչ սրտացավ վերաբերմունքի արդյունքում: Տարիներ շարունակ Սևանն օգտագործելով իրար փոխարինող պաշտոնյաները վարպետացել են անաշխատ եկամուտներ ստանալու հարցում, որոնք չգիտես էլ թե քանի- քանի գրպանն է մտնում:
Այս պահին կառավարության որոշմամբ չեղյալ են համարվել մոտ 350-400 ափամերձ օբյեկտների ու շինությունների վարձակալության իրավունքը, որոնք կադաստրային գրանցում չունեն` այսինքն ժամանակին տրվել են ապօրինի կարգով: Սակայն մարդիկ օգտագործում են դրանք և շարունակում են վարձավճարներ մուծել քանի, որ Սևան Ազգային Պարկում նրանց հավատացնում են թե պայմանագիր ունեք, վճարեք ու հարց չկա: Հիմա հարց է ծագում. Ո՞ւր են գնում այդ գումարները, ո՞ւր են գնացել տարիներ շարունակ, երբ չգրանցված ապօրինի կառույցները գործել են ու վարձավճար է գանձվել վարձակալից: Ո՞վ է հաշվարկել, թե ինչքան վարձ կամ տույժ ու տուգանքի տեսքով գումարներ են հոսել «լևի» խողովակով և ում գրպանը:
Հոկտեմբերի 2-ին Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվածների ընտանիքներին կհատկացվի 1-ական միլիոն դրամի օժանդակություն: ՀՀ կառավարության որոշմամբ` այդ նպատակի համար գործադիրի պահուստային ֆոնդից նախատեսվում է հատկացնել 5 միլիոն դրամ:
Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը Տավուշի և Լոռու մարզպետերին հանձնարարեց սողանքի հետևանքով տուժած ընտանիքներին լրացուցիչ աջակցություն տրամադրել ըստ անհրաժեշտության:
Ի դեպ, երբ կառավարության նախորդ նիստից հետո` մեկ շաբաթ առաջ, լրագրողները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հարցրին` արդյոք սողանքի հետևանով զոհվածների ընտանիքներին կտրվի ֆինանսական աջակցություն, նախարարը նշեց, որ հարցը դեռ չի քննարկվել:
Հիշեցնենք,որ սողանքի հետևանքով 5 մարդ էր զոհվել։
Այսօրվա ասուլիսում կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը հայտնեց, որ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ պետական գույքի հաշվառման գրանցամատյանում հաշվառված է 4220 անվանում անշարժ գույք, որից 703-ը դեռ չունի սեփականության իրավունքի պետական գրանցում:
2011թ.-ի առաջին կիսամյակում իրականացվել է 188 միավոր պետական անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում, 81 պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքվել է անհատույց օգտագործման պայմանագիր և ապահովվել պետական գրանցումը: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում վարչությունն իրականացրել է համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների տակ գտնվող, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի պատկանելիության ճշգրտմանն ուղղված աշխատանքներ: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 4220 անվանում պետական անշարժ գույքից 605-ը գտնվում են կառավարության համապատասխան որոշումներով համայնքներին հանձնված հողամասերի վրա:
Դրա հետ մեկտեղ վարչությունը Էկոնոմիկայի նախարարություն է ներկայացրել 2010թ.-ի ֆինանսատնտեսական դիտարկումների հիման վրա շահույթով աշխատող 75 առևտրային կազմակերպությունների ցանկը, որոնցում առաջարկվել է ներդնել կորպորատիվ կառավարման կանոնագիրք:
Վարչությունը նպատակահարմար է գտնում լիազոր ներկայացուցիչների ինստիտուտը առաջնահերթ ներդնել «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ», «Գեոէկոնոմիկա» ընկերություններում (այս ուղղությամբ արդեն իսկ որոշակի քայլեր են արվում) ապա և էկոնոմիկայի նախարարության «Չափագիտության ազգային ինստիտուտ», առողջապահության նախարարության «Պրոֆ.Ռ.Օ. Յոլյանի անվ. արյունաբանական կենտրոն» և արդարադատության նախարարության «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲ ընկերություններում:
Անդրադառնալով «Սևան» հյուրանոցի կառուցմանը` բանախոսը հավաստեց, որ այն կհասնի իր տրամաբանական ավարտին ( հիշեցնենք, որ հյուրանոցը 1996 թ. վաճառվել է «Կարուսել Իստաբլիշմենթ» ընկերությանը, որը պատկանում է բրիտանահայ գործարար Վաչե Մանուկյանին):
Թեև պարտավորվել էին 5 տարվա ընթացքում կառուցել հյուրանոցը` այն մինչ այժմ կիսաքանդ վիճակում է:
Հ.Գ. Մեր ունեցած տեղեկություններով, Սևան հյուրանոցը պատկանում է Սամվել Կարապետյանին`Կալուգայի Սամոյին:
Երևանի Շահումյան հրապարակին հարող նախկին արդարադատության նախարարության շենքը, հրդեհվելուց հետո, վերածվել է ավերակի, իսկ դրա հարևան կառույցը՝ նախկին «Սևան» հյուրանոցը, երկար տարիներ ձեռքից ձեռք անցնելուց հետո, իր տարածքով եկել միացել է նախարարության կիսաքանդ շենքին. «Սևան» հյուրանոցի շարքում էր նախկին ԿԳ նախարարության շենքը: Հենց այս ամբողջ տարածքի սեփականատեր է դարձել «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը:
Այս տարածքը նա, այսպես ասած, «չենջ» է արել. արդարադատության նախարարության կիսաքանդ շենքի տարածքը գնելու փոխարեն՝ դրա դիմաց խոստացել է նոր շենք կառուցել Մելիք-Ադամյան փողոցի վրա, որտեղ, հավանաբար, պետք է տեղավորվի արդարադատության նախարարությունը: Այս շենքից տարածք կստանա նաև Հատուկ քննչական ծառայությունը, որն արդեն քանի տարի է, տնվորի կարգավիճակով, հանգրվանել է ՀՀ գլխավոր դատախազության շենքում: Սակայն, այս պահին ո՛չ բարձրահարկ վարչական շենքի վերականգնման ավարտն է երևում, ո՛չ Շահումյանի հրապարակը կռնատ դարձնող կառույցի: Դե, Սամվել Կարապետյանն այն մարդը չէ, որին կարելի է ասել՝ աչքիդ վերևը հոնք կա. տարածքն իրենն է, շենքն իրենն է, երբ քեֆը տա՝ էն ժամանակ էլ կավարտի:
Դիմացը ամառ է. տարիներ շարունակ դատարկ ակնախոռոչների նման երևանցուն նայող կիսավարտ շինությունների ճակատագիրը կարծես այնքան էլ չի մտահոգում Երևանի քաղաքապետարանին: Ըստ լրատվական վարչության պետի՝ կիսակառույցներին հատկացվող ժամկետների լրանալուց հետո, շինության սեփականատերը կարող է դիմել քաղաքապետարան և ավելացնել ժամկետները: Տնտեսական ճգնաժամից հետո անավարտ շինությունների թիվը Երևանում անթույլատրելիորեն շատացել է: Առանց դրա էլ՝ կանաչ տարածքներից զրկված քաղաքը դարձել է փոշու ու կեղտի բույն: Սակայն քաղաքային իշխանությունները անզոր են, սեփականատերերը, որպես կանոն, այնպիսի ֆիգուրներ չեն, որոնց խաթրին կարողանա դիպչել քաղաքապետը:
Այսօր Վերաքննիչ դատարանում դատավոր Սերժիկ Ավետիսյանի նախագահությամբ քննվելու էր դեռևս հոկտեմբերի 11-ին հետաձգված դատական նիստը, որտեղ պիտի քննվեր սփյուռքահայ գործարար – բարերար Նազարեթ – Հագոփ Բերբերյանի սպանության մեջ մեղադրվող Գևորգ Սերգեյի Բադալյանի վերաքննիչ բողոքը:
Հիշեցնենք, որ Գևորգ Բադալյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկեր`Պետրոս Թեմիրյանի մտերիմ Նազարեթ-Հագոփ Բերբերյանին սպանելու և նրան առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ նախնական համաձայնության է եկել Կարեն Դալաքյանի հետ և Պետրոս Թեմիրյանի հետ: Վերջինս ձեռք է բերել մետաղյա մալուխ, որի վերջնամասերին ամրացրել է մետաղյա մանեկներ` այն հարմարեցնելով մարդուն խեղդամահ անելու համար: Պետրոս Թեմիրյանը, նախապես մշակելով սպանության մեխանիզմը և կատարելով հստակ դերաբաշխում, գնացել է Նազարեթ Բերբերյանին պատկանող Երևան քաղաքի Ամիրյան փող. 5-րդ շենքի 3-րդ բնակարան, որտեղ վերջինիս հետ ոգելից խմիչք են օգտագործել և ժամանակ անցկացրել: Պայմանավորվածության համաձայն` Պ. Թեմիրյանը չի կողպել բնակարանի մուտքի դուռը, իսկ ինքն ու Կարեն Դալլաքյանը ապօրինի մուտք են գործել բնակարան, որի նախասրահում իրենք հարձակվել են Ն. Բերբերյանի վրա և մալուխը գցելով Ն. Բերբերյանի պարանոցից` նրան խեղդամահ են արել:
Դատական նիստը այս անգամ ևս հետաձգվեց, քանի որ հանրային պաշտպան Հայկ Իսրայելյանը չէր ներկայացել դատական նիստին ( հիշեցնենք, որ ամբաստանյալը պաշտպան չուներ և դիմել էր դատարանին`միջնորդելու, որ իրեն պաշտպան տրամադրեն): Պաշտպանը դիմում էր ներկայացրել, որտեղ նշել էր, որ չի կարող ներկայանալ այս նիստին`այլ դատարանում ուրիշ գործ ունենալու պատճառով: Եվ միջնորդել էր հետագա լսումները չնշանակել հոկտեմբերի 20-27 ընկած ժամանակահատվածը: Դատարանը բավարարեց պաշտպանի խնդրանքը. նիստը հետաձգվեց և նշանակվեց հոկտեմբերի 21-ին`հավելելով, որ դատարանը ևս ծանրաբեռնված է, և պաշտպանը պիտի հարմարեցնի իր շխատանքը դատարանի ծանրաբեռնվածության հետ:
Մի հարց էլ` Ամբաստանյալը դիմեց դատարանին,միջնորդելով տեսակցության ու հեռախոսազանգի արգելքը հանելու որոշում կայացնել, քանի որ մեկուսարանից ամբաստանյալին ասել էին, որ այդ հարցը դատարանը պետք է լուծի:Սակայն դատավոր Ավետիսյանն ասաց, որ դա դատարանի իրավասության մեջ չի մտնում. դա մեկուսարանի խնդիրն է: Նիստի ավարտին մեղադրողը դատավորին տեղեկացրեց, որ դա ոչ թե մեկուսարանի, այլ դատարանի իրավասության շրջանակներում է: Քանի որ նիստն արդեն ավարտվել էր, հարցի քննարկումը հետաձգվեց:
«Նաիրիտում «սպանդ» է. ապամոնտաժում ու վաճառում են ինչ հնարավոր է, Ինչ դեռ մնացել է, վերևներում կարծես արդեն ճամփա են ընկել ու չեն ուզում իրենցից հետո ինչ որ բան թողնել: Սրբում տանում են հնարավորն ու անհնարինը», — պատմում են Նաիրիտի աշխատակիցները: Նրանք զարմացած են վերևների անկշտությունից ու իրենց թշվառ վիճակի նկատմամբ անտարբերությունից` 4000 մարդ 5 ամիս աշխատավարձ չի ստացել. Այդքան ընտանիք զրկված է օրվա ապրուստից: «Մինչև ե՞րբ»,- հարցնում են նրանք:
Այսօր Քրեական գործերով Վերաքննիչ դատարանում շարունակվեց թրաֆիկիկնգի` ըստ որի Գոհար Կիրակոսյանը քննությամբ պարզված ոմն Ալիի և ՀՀ քաղաքացի Ագապի Ասոյանի հետ ստեղծել են հանցավոր կազմակերպված խումբ և 2004թ. ընթացքում խարդախությամբ հավաքագրել են ՀՀ քաղաքացիներ և Թուրքիայի Տրապիզոն քաղաքում աշխատելու պատրվակով, ենթարկել սեռական պարտադրանքի, գործով դատական նիստը:
Դատավորների կազմում փոփոխություն չկար. նախագահող դատավորն Արմեն Դանիելյանն էր:
Ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս նիստը սկսվեց ուշացումով, բայց այս անգամ գոնե պարզաբանեցին պատճառը` 14.00-ին Դանիելյանի նախագահությամբ երկու նիստ էր նշանակված:
Պաշտպան Վ. Բաբայանը շարունակեց ներկայացնել իր դիմում- բողոքը: Ըստ նրա՝ դատարանը անհիմն ու չբացահայտված փաստերի հիման վրա է դատապարտել Ալիկ Կիրակոսյանին: Հեռախոսհամարի (093.334-122) ելքային ու մուտքային զանգերի վերծանման պատճառաբանությունը ևս անհիմն է, քանի որ դատարանն համապատասխան քննություն չի կատարել, և միայն ենթադրում են, որ դա Ալեքսանի հեռախոսահամարն է, և եթե դա նույնիսկ այդպես էլ լիներ, դա դեռ չի նշանակում, որ այս հարցով նա օգնել է քրոջը: 3.07.2009թ. քննիչ Նաիրի Ղալույանը ապօրինի գործողություններ է կատարել և չի պահպանել 203/1մասի 1կետի պահանջները, քանի որ Ալիկի դեմ մեղադրանք առաջադրելու համար նա հիմնավոր ապացույցներ չուներ. Այս սխալ որոշման մեջ իր մեղքի բաժինն ունի նաև դատավոր Գագիկ Ավետիսյանը: Քրեական գործով հավաքված ապացույցները պիտի պատշաճ ձևով գնահատվեին: 2011թ. հուլիսի 12-ի Կենտրոն և Նորք- Մարաշ դատարանի դատավճիռը պիտի բեկանել և մեղադրանքը կարճել, քանի որ ամբաստանյալը հիվանդ հայր, հաշմանդամ քույր ունի, նրա խնամքի տակ է զոհված եղբոր ընտանիքը, մասնակցել է Արցախյան ինքնապաշտպանական մարտերին:
Գործի դատավարական նախապատմությունը ներկայացրեց նախ պաշտպան Կ.Գրիգորյանը, ապա՝ ամբաստանյալը:
« Քննիչ Վահագն Հարությունյանից է սկսվել ամեն ինչ: Եթե պետք է հեռախոսային վերծանում կանենք: Նա անընդհատ զանգում էր Ալիկին և հարցնում քրոջ տեղը, քանի որ քույրը հետախուզման մեջ էր: Ալիկը ամեն անգամ նրան պատասխանել է, թե ինձանից ձեռք քաշեք, ես գործ չունեմ քրոջս հետ, և մի զանգի ընթացքում այնքան է ներվայնացրել Ալիկին, որ նա մորն է հայհոյել, և սա հիմք է դարձել, որ այս ամենը նրա գլխին սարքեին: 2007թ-ից ոչ մեկ Ալիկին չի նեղել, չի ասել, որ քո դեմ հետախուզում կա»:
«95 թվից հետո ես քրոջիցս խաբար չունեմ. եղբորս մահից հետո մենք թշնամիներ ենք ,էդ էլ իմ համարը չի: 2007-ից հետս խոսում են, 2009-ին նոր են բռնում: Երեք քննիչ են եկել մոտս, անկապ խոսում էին: Ռիման էլ իմ կինն է, ի՞նչ սիրուհի. առանց զագսի ապրում ենք: Ֆակտով բերեք, դրեք դեմս իմ մեղավորությունը, ասեմ հա»,-ասաց ամբաստանյալը:
Այնուհետև, վերաքննիչ բողոք ներկայացրեց Հասմիկ Քարամյանի պաշտպան Անժելա Հոբոսյանը. «Կիսում եմ իմ կոլեգաների բերած բոլոր փաստարկները,և վերաքննիչ բողոքը, եթե գրում ենք, ուրեմն փաստեր ունենք, ոչ թե աննպատակ խոսում: Երկու տուժող է եղել Հ.Քարամյանից: Նրանք նոր կյանք մտած աղջիկներ են եղել,որոնք ոչ նորմալ կրթություն են ունեցել, ոչ տուն: Հասմիկը ուղղակի խորհուրդ է տվել Եսթեր Մեսրոպյանին գնալ Թուրքիա, քանի որ լավ փող կաշխատի, բայց չի ստիպել, որ գնա, ու ահա թրաֆիկինգի մեջ են մեղադրում: Վստահության չարաշահման մասին խոսք չի կարող լինել, քանի որ նրանք մինչ այդ էլ են եղել մարմնավաճառ: Վիճակի խոցելիություն ևս չկա. նրանք ազատ տեղաշարժվել են, ոչ մեկ չի ստիպել նրանց գնալ Թուրքիա: Առաջարկել է, ոչ թե ստիպել, և Եսթերի խնդրանքով է Հասմիկը զանգել Կիրակոսյանին (նշենք,որ Հասմիկը նախկինում ևս եղել է մարմնավաճառ և աշխատել է Կիրակոսյանի մոտ): Ալլա Սիմոնյանին էլ են ասում, թե Հասմիկն է ուղարկել, բայց դա այդպես չէ: Եսթերն ինքն է Ալլային առաջարկել ու իր խոսքում էլ նշել է այդ մասին: Երկուսով եկել են Հասմիկի մոտ ու ասել, որ գնում են`Գոհարի մոտ աշխատելու: Առաջինը Ալլան է գնացել, 15 օր հետո Եսթերը, քանի որ նա հղի է եղել, երեխայից ազատվել է, ապա նոր գնացել: Հասմիկն է տուժող. նրանք իրենց կամքով են գնացել: Եսթերի քույրը գիտեր, թե քույրն ուր է, և եթե լեզու չգիտեր, ի՞նչ էր անելու Թուրքիայում, եթե ոչ մարմանավաճառություն: Սուտ տուժող ձևանալով`քանդեցին իմ պաշտպանյալի նորաստեղծ ընտանիքը: Նրանց բռնել են ոստիկանները և բերման ենթարկել, բռնվելու պահին էլ հարյուրավոր դոլարներ են եղել նրանց մոտ: Միջնորդում եմ դատարանին, որ Եսթերին ու Ալլային հոգեբանական քննության ենթարկեն, այս մասին ինքը միջնորդել է նաև առաջին ատյանում, սակայն մերժվել է: Նաև միջնորդում եմ դատարանին, որ պարզեն, թե արդյո՞ք ճիշտ է այն, որ Ինտերպոլը ձերբակալել է Գոհար Կիրակոսյանին, իսկ հետո ազատ արձակել:
Ամբաստանյալ Հասմիկ Քարամյանն էլ միացավ իր պաշտպանին`ասելով. « Ալլայի մասով անջատեք ինձանից, 500 դոլար չի եղել, Ալլայի մամային էլ են ուղարկել, դե իրան էլ մեղադրանք առաջարկեք: Ինչի՞ եք ինձ 7 տարի տվել: Ես մենակ ավտոբուս եմ նստացրել ու գնացել են, քանի որ Գոհարն ասել էր որ տեղը չգիտեն, ես իրենց հետ Թուրքիայում չեմ եղել»:
Մահվան ելքով հերթական միջադեպը բանակում տեղի է ունեցել այսօր, հոկտեմբերի 13-ին, ժամը 15-ի սահմաններում Իջեւանի զորամասում։
Մահացածը Երեւանի բնակիչ ժամկետային զինծառայող, 21-ամյա շարքային Արամ Աշոտի Մելքոնյանն է:Մելքոնյանը զորակոչվել էր 2011թ. Գարնանային զորակոչի ժամանակ, Նոր Նորքի զինկոմիսարիատից:
Նշենք, որ Հոկտեմբերի 12-ին, ժամը 12.40-ի սահմանում զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, Խարբերդ գյուղի բնակիչ 19-ամյա Յուրիկ Գեւորգի Ներսիսյանը:Նա ԼՂՀ պաշտպանության բանակ էր զորակոչվել Շենգավիթի զինկոմիսարիատից: Ներսիսյանը հրազենային վնասվածք է ստացել ծնոտի հատվածում:
Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի զորամասում մարտական դիրքում հերթապահության ժամանակ, իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն էր գործել ժամկետային զինծառայող,դարձյալ Խարբերդի բնակիչ 19-ամյա Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանը
Նույն թեմայով`
«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպում է հերթական մեծածավալ բողոքի ակցիան, որը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին: Այս առնչությամբ նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ.
SOS!!! Save Our Soldiers!!! Փրկեք մեր զինվորներին!!!!
Վերջին 5 օրում ևս երեք զինվոր է «ինքնաՍՊԱՆՎԵԼ» ՀՀ բանակում:
Հոկտեմբերի 8-ին Սերժ Սարգսյանը ստորագրել է 2011թ. աշնանային զորակոչի մասին հրամանագիրը:
Վերջին զոհերը`
Հոկտեմբերի 9- Վլադիմիր Ասատրյան, 19 տարեկան, Խարբերդ
Հոկտեմբերի 12- Յուրիկ Ներսիսյան, 19 տարեկան, Խարբերդ
Հոկտեմբերի 13- Արամ Մելքոնյան, 21 տարեկան, Երևան
Այս ցուցակը աճում է ժամ առ ժամ: Պետք է հենց հիմա քայլեր ձեռնարկել` դա կանխելու համար: Գերագույն գլխավոր հրամանատարը պարտավոր է երաշխիքներ տալ, որ մեր զորակոչված ԲՈԼՈՐ որդիները տուն են վերադառնալու ողջ և առողջ:
Հոկտեմբերի 14-ին, 13:00 կկայանա բողոքի ցույց ՀՀ նախագահի նստավայրի մոտ:
«Բանակն իրականում» նախաձեռնող խումբ
Սվետլանա Անտոնյանի ֆոտոշարքը այսօրվա բողոքի ակցիայից` «Բանակն իրականում»
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.