23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը այսօր ամփոփեց իր «100-օրյա աշխատանքային հաշվետվությունը»։ Նա հավատացրեց, որ այս հարյուր օրերի ընթացքում փորձել են հասկանալ ոլորտում առկա խնդիրները և նախանշել դրանց լուծումները, քաղաքացիների բողոքները և ահազանգերը ստացել են համպատասխան արձագանք և լուծում: Իսկ խնդիրներ, ըստ նրա, կան՝ չնայած կան ոլորտներ, որտեղ իրականցվել են որոշակի լուծումներ, այդ թվում և՝ սկանդալային: Սկանդալներն էլ այն հատուկենտ բացահայտումներն են, որ ծառայությանը հաջողվում է իրականացնել մեզանում խայտառակ վտանգավոր սննդի առկայության պարագայում: Պարոն Բախչագուլյանը գտնում է, որ ամեն դեպքում, թերացումները, բացահայտվում են մշտադիտակման միջոցով:
Ոլորտի խնդիրները ծառայության պետը բաժանեց երեք խմբի. Նախ` թերացումներ, որոնք կան արտադրության, իրացման փուլում, թերացումներ, որոնք ի հայտ եկան ներմուծվող սննդամթերքի հսկողության հետ կապված և հավանաբար թերացումներ որոնց իրենք ի վիճակի չեն լուծում տալու: « Սակայն նոյեմբերի 1-ից սննդամթերքի գործառույթների հետ կապված աշխատանքերը պետական ծառայության կողմից իրականացվում են արդեն լրիվ չափով և հսկողության է ենթարկվում ոչ միայն կենդանական, բուսական ծագման սննդամթերքը, այլ նաև ամբողջ սննդամթերքի ցանկով վերահսկողություն է իրականացվում ծառայության կողմից: Մեր ծառայությունն այս ընթացքում նաև փորձ է արել համագործակցել այն մարմինների հետ, որոնք թիրախավորված են և առնչվում են սննդամթերքի հետ»,- ասել է Բախչագուլյանը: Թե ո՞ր ծառայության մասին է խոսքը, նա չի մանրամասնել:
Բախչագուլյանը մի մասի անունները չէր հիշում, ու չի ասել. չնայած դժվար չէր մի քանի անուն գրել ու կարդալ. Ըստ նրա` ստուգումների արդյունքում 21 կազմակերպություններ և հանրային սննդի օբյեկտներ մեկուկես միլիոնի չափով ենթարկվել են վարչական տույժի: Թվով յոթ արտադրություն է կասեցվել. հացմթերքի արտադրությունը, որը չի բխել ՀՀ օրենսդրության պահանջներից, «Արտֆուդ» կաթնամթերքի արտադրությունը, Էրեբունիում անհատ ձեռնարկատիրոջ մսամթերքի վերմշակման բաստուրմայի և սուջուխի արտադրամասը, մյուս չորսի վերաբերյալ այսօր ըստ նրա հավելյալ տեղեկություն կլինի:
Շատ հետաքրքիր են մեր չինովնիկները, պատկերացնո՞ւմ են գոնե այն ինչ պահանջում են. շարքային քաղաքացի գնում է հաց գնելու, հոգնած, տանջահար սոցիալական բեռից ու խնդիրներից խճճված, ու մեկ էլ հիշում Բախչագուլյանի կոչը, որով նա դիմել է սպառողներին. «Բոլոր իրացման կետերում հացաթխման հետ կապված փաստաթուղթը պահանջել, թե երբ է հացը հանվել վառարանից և ինչ բաղադրությամբ է պատրաստվել»:
Խոսվել է նաև հյութերի մասին, որոնց վերաբերյալ Շաբոյանի կառույցը կեսբերան ասեց ու հարցը փակեց, մարդկանց թողնելով տարակուսանքի մեջ: Եթե միայն վարույթից հետո պետք է ասեին, թե որ հյութերն են վտանգավոր, վարույթից հետո էլ տեղեկատվությունը կհրապարակեին, որը և ավելի արդարացի կլիներ և ավելի ստույգ.
Բախչագուլյանն էլ չի կարողացել թվերով խոսել, քանի որ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթը չի ավարտել այդ շուկայում:
Միայն ներմուծվող և արտադրվող հյութերի վերաբերյալ նշել է, որ ներմուծման պահով վերհսկողությունը 2011 թ. նոյեմբերի 1-ից է սկսվել, իսկ արտադրման փուլում վերհսկողությունը իրականացվելու դեպքում խնդիր ունեն նախևառաջ անվտանգությունը ապահովել, հետո նոր որակը:
Տեղեկացվել է նաև, որ վարույթ է իրականացված «Անի», «Թամարա» և «Աշտարակ կաթ» ընկերություններում, որտեղ ներկա պահին ստուգումներ են անցկացվում: Անվտանգության թերացում չկա, իսկ որակի հետ կապված ստուգումները շարունակվում են: Ստուգումներից անմասն չեն մնում նաև շուկաները, ինչի արդյունքում մի շարք թերացումներ արդեն վերացվել են:
Այս ոլորտում կա մի բաց` սպառողը հաճախ բախվելով սննդի անորակությանն ու վտանգին, չի բարձրաձայնում այդ մասին, քանի որ այն ինչ –ինչ քայլեր է ենթադրում. Դիմում գրել, վկայություն տալ, և դրանից ըստ էության սպառողին որևէ օգուտ չի լինում, բացի բարոյական փոխհատուցումից, որը շատ դեպքերում ստորադասվում է սպասվող քաշքշուկին, սա է, որ պետք է ուշադրության առնվի: Սպառողին պետք է ինչ որ կերպ շահագռգռել, որ նա օգնի պայքարին:
Այսօր` Ազգային Ժողովում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարեց, թե Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ, ինչի հետեւանքով մի շարք տնտեսվարողներ զերծ են մնացել չհիմնավորված թանկացումներից. Նա օրինակ բերեց ձվի շուկան նշելով, որ գներն իրենք կարողանում են պահպանել:
Ըստ Ա. Շաբոյանի` դեռեւս ապրիլին, Զատկի տոներից առաջ ձու արտադրողները հանդես եկան հայտարարություններով, որ հանրապետությունում ձվի արտադրությունը չի բավարարում պահանջարկը: ՏՄՊՊՀ-ն այդ հայտարարություններից անմիջապես հետո տեղեկատվություն պահանջեց ձու արտադրողներից, սահմանեց խիստ հսկողություն: Արդյունքում, ըստ Ա. Շաբոյանի, ձուն չթանկացավ:
Մենք անդրադարձել ենք այս խնդրին, բավականին մանրամասնորեն վերլուծելով իրավիճակը. Այսօր էլ կարող ենք փաստել, որ դրսում ձուն արդեն թանկացրել են և ներկրված նոր խմբաքանակը կլինի բարձր գներով: Դրան զուգահեռ նաև տեղական արտադրողը շուկայի պահանջով ստիպված կլինի թանկացնել իր արտադրանքը:
Վերջերս դարձյալ մեծ քանակությամբ ձու է ներկրվել` կապույտ թե կանաչ կնիքով կնքված, որը սակայն չի հայտնվել խանութներում, այլ` մեր ունեցած տեղեկություններով, ուղարկվել է բանակ: Իսկ դա նշանակում է, որ սպասվում է նոր խմբաքանակի ներկրում. դիմացը նոր տարի է, ուստի պահանջարկը կա ու սպասվում է նոր թանկացում ձվի շուկայում: Եւ այսօրվա իրավիճակը բոլորովին էլ պայմանավորված չէ Շաբոյանի ասած կանխարգելիչ միջոցառումներով:
Ավելին` ներկայումս ձուն չէր էլ կարող թանկանալ, քանի հին գներով ներկրվածը դեռ սպառման խնդիր ունի (ժամկետանց է , թե ժամկետի մեջ դա այլ խոսակցության նյութ է), իսկ տեղական արտադրանքը չի ապահովում այն որակական հատկանիշները ինչ անհրաժեշտ է ձվին` կերի դեֆիցիտի պատճառով: Լուրջ է կերի խնդիրը, որը տևական ժամանակ հանրապետություն չէր մտնում, քանի որ մաքսազերծումը ուշացնում էին, միտումնավոր թե՞ այլ պատճառներով, դա էլ այլ խոսակցության թեմա է: Սակայն փաստն այն է, որ ձվի թանկացումը ըստ մեր տեղեկության, երկար սպասել չի տա:
Այսօր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում տեղեկացրել է, որ 2012 թ. պետական բյուջեի նախագծում մանկատների շրջանավարտների բնակարանային ապահովման գծով, հատկացումներ չկան:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ոչ բոլոր հատկացված բնակարաններն են օգտագործվում ըստ նպատակի: Հետաքրքիր է, որ նախարարությունը իր ուսումնասիրությունների արդյունքում գտել է ամենահեշտ ելքը` այսինքն որոշել է մի անապահովին հանել, տեղը մեկ ուրիշին բերելու համար: Շատ տրամաբանական լուծում է, հատկապես որ մեր իշխանությունների ուժերը միայն վերջինների վրա է պատում, իսկ «Սոկոլ Գրուպ» կազմակերպությունից, որ տարիներ առաջ յուրացրեց որբերի բնակարանաշինության գումարներն ու անհետացավ, հետ վերադարձնելով դրանց մի չնչին մասը միայն, այդպես էլ փոխհատուցում պահանջող չեղավ. այն նյութական ու բարոյական վճարի չնչին տոկոսի չափով իսկ, որ պատճառվել էր ՀՀ քաղաքացուն: Չունե՞ր կազմակերպությունը, կամ կառույցի ղեկավար Լյովա Աբրահամյանն անշարժ գույք կամ դրամական միջոցներ:
Իսկ այսօր նախարարն ասում է` այդ 28 վիճահարույց բնակարանների հարցը կրկին ուսումնասիրվում է Հայ օգնության միության հետ համատեղ, ու դրանցից առնվազն 15-ը պետության կողմից հետ կվերցվի ու կտրվի այլ կարիքավորների: Ասում է` թվով 300 մանկատան շրջանավարտ հերթագրված է բնակարան ստանալու համար:
2003-2010թթ. այդ նպատակով մոտ 300 բնակարան է տրվել: Իսկ արդեն 2011-ին միջոցներ չեն հատկացվել: «Առնվազն 28 բնակարաններ չեն ծառայում իրենց նպատակին` ուղղակի չեն բնակվում, կամ տրվել են վարձով, կամ աղջիկը ամուսնացել է ու բնակվում է այլ հասցեով, կամ Հայաստանից բացակայում են ու հատկացման օրից այդ բնակարանները փակ են»,- հայտարարել է Գրիգորյանը: Հրաշալի արդարացում է` վերցրեք, որ մարդիկ հետ` տուն չգան, վերցրեք, որ թշվառները էլ ավելի խրվեն թշվառության մեջ, իսկ սոկլգրուպները թող ազատ սավառնեն ու վայելեն միլիոնները:
Ի դեպ սա ՀՀ գլխավոր դատախազության կայքում զետեղված հաղորդագրությունն է.
Պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 188-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանշներով՝ ծնողազուրկ երեխաներին տրամադրելու համար շուկայական գներից բարձր գներով բնակարան գնելու դեպքի առթիվ:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թ. հուլիսի 23-ի «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգը հաստատելու մասին» թիվ 983-Ն որոշմամբ նախատեսված բնակարանները գնելու նպատակով` 2004թ. դեկտեմբերի 27-ին, 2005թ. դեկտեմբերի 27-ին և 2006թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Սոկոլ Գրուպ» ՍՊ ընկերության և ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջև ստորագրվել են գործակալության եռակողմ պայմանագրեր: Ըստ այդմ՝ «Սոկոլ Գրուպ» ՍՊ ընկերությունը պարտավորվել է պայմանագրերով նախատեսված ընդհանուր առմամբ 746.230.000 դրամ գումարով ձեռք բերել և նախարարությանն ու վարչությանը հանձնել 132 բնակարան:
Նշված պայմանագրերը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անունից կնքել է նախարարության աշխատակազմի ղեկավար Ձոնիկ Մարգարյանը, ով, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է հակառակ ծառայության շահերին: Այն է՝ խախտելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջները, անշարժ գույքի ձեռք բերման միջնորդական գործունեության լիցենզիա չունեցող «Սոկոլ Գրուպ» ՍՊԸ—ի հետ կնքված պայմանագրերում չի սահմանել գնումների գործընթացի նկատմամբ հսկողության և գների ճշտման մեխանիզմներ, ձեռք բերվող բնակարանների գտնվելու կոնկրետ տարածքներ, ինչի հետևանքով «Սոկոլ Գրուպ» ՍՊ ընկերության տնօրեն Լյովա Աղաբաբյանը, առանց հատուկ թույլտվության, զբաղվել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությամբ:
Պայմանագրերով նախատեսված միայն 12 բնակարանների գնման գործարքների ստուգմամբ պարզվել է, որ դրանք ձեռք են բերվել շուկայական գներից շուրջ 53 մլն. դրամ ավել գներով, որի հետևանքով պետությանը պատճառվել է ծանր հետևանքներ առաջացնող էական վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու հատկանիշներով:
Նախաքննությունն իրականացնելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:
Իսկ որպեսզի պարզ լինի պատկերը ավելացնենք, որ Լյովա Աղաբաբյանը, այդ ժամանակ ինչ որ գումար հետ վճարեց պետբյուջե, և մեր ունեցած տեղեկություններով, առանց պատասխանատվություն կրելու հեռացավ երկրից:
armversion.com խմբագրությունը նամակ է ստացել ՀՀ քաղաքացի Միքայել Տոնոյանից, որում նա խնդրում է հրապարակել իր նամակն ուղղված ՀՀ Ավիացիայի Գլխավոր Վարչության Պետ Արտյոմ Մովսեսյանին: Ստորեւ առանց մեկնաբանությունների ներկայացնում ենք Մ.Տոնոյանի նամակն ու նրա ստացած պաշտոնական պատասխանը աբսուրդի հասնող պարզաբանումներով։
«ՀՀ Ավիացիայի Գլխավոր Վարչության Պետ պրն.Արտյոմ Մովսեսյանին:
Հարգարժան պրն. Մովսեսյան.
Սույնով ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ միջազգային թռիչքներ իրականացնող Արմավիա ընկերության օդանավերը չեն համապատասխանում միջազգային նորմերին։
Մասնավորապես սույն թվականի հոկտեմբերի 7-ին Երևան-Դուբայ առավոտյան թռիչքի ժամանակ իմ նստատեղը կիսակոտրված վիճակում էր, որի պատճառով թռիչքի ժամանակ հնարավոր չէր ընդունել ուղղահայաց դիրք՝ ստիպված էի օդ բարձրանալ տիեզերագնացների դիրքով, իսկ վայրէջքի ժամանակ դիմացի ուղևորի նույնպես կոտրված նստատեղի մեջքը գրեթե հարվածում էր իմ դեմքին: Նման պարագայում արգելակման ժամանակ ուղևորները կարող են ստանալ լուրջ դիմածնոտային վնասվածքներ, նույնիսկ եթե ամրագոտիները ամրացված են: Նույն իրավիճակ էր տիրում ինքնաթիռի բազմաթիվ նստատեղերի հետ: Իմ նստատեղը միակը չէր: Կարող եք ստուգել և ինքներդ համոզվել դրանում:
Բացի այդ նստատեղերի կաշվե ծածկոցները գտնվում են բացարձակ հակահիգենիկ վիճակում, ծածկված են սև կեղտի հաստ շերտով և տեղ տեղ էլ պատառոտված: Նման օդանավերով միջազգային թռիչքներ իրականացնելը ոչ միայն հարիր չէ մեր պետությանը, այլև վտանգում է ուղևորների կյանքը էքստրեմալ իրավիճակների դեպքում, ինչպես արդեն տեղի է ունեցել Սոչիի ավիավթարի ժամանակ, երբ Արմավիայի պատճառով ուղևորներ զոհվեցին:
Ցավոք ես ստիպված եմ լինելու բազմաթիվ անգամներ օգտվել Արմավիայի օդանավերից աշխատանքի բերումով, սակայն եթե հաջորդ թռիչքների ժամանակ նույնպես իմ կյանքին վտանգ սպառնա, ապա ստիպված եմ լինելու դատական հայց ներկայացնել ինչպես Արմավիայի, այնպես էլ ՀՀ Ավիացիոն Վարչության դեմ ուղևորների կյանքը վտանգի ենթարկելու համար, իսկ հաջորդ թռիչքի ժամանակ կհիմնավորեմ իմ ասածները նաև ֆոտո և տեսաձայնագրություններով իբրև իրեղեն ապացույց, եթե վերը նշված թերությունները շարունակվեն:
Սույն նամակի պատճեն ուղարկվելու է նաև ՀՀ Վարչապետի վերահսկողական ծառայություն և այլ համապատասխան պետական ատյաններ, որպես հիմնավորում հետագայի դատական գործընթացների համար: Վատ չէր լինի նաև, որ Ազգային Փոխադրող կոչվող Արմավիան ՀՀ Ազգային և Պետական լեզվով տեղեկություններ տրամադրեր ՀՀ Քաղաքացիներին:Արմավիայի վեբ կայքում անհնարին է Հայերենով լեզվով գեթ ինչ որ տեղեկատվություն ստանալ ընկերության կամ թռիչքների մասին http://www.armavia.am/
Համաձայնեք, որ բացարձակ աբսուրդ է, երբ ՀՀ Ազգային Փոխադրող կոչվող «կանտոռան» տեղեկատվություն է տրամադրաում բոլոր լեզուներով բացի Հայերենից:
Շնորհակալություն
Մ. Տոնոյան
Արմավիայի ուղևոր
ՀՀ Քաղաքացի և Կանադայի մշտական բնակիչ»։
Սիրելի բարեկամներ, ֆեյսբուքյան «ռազբոռկաները» թեմայով, թե` ի՞նչ է հոմոսեքսուալիզմը`ընտրություն, հիվանդություն, հոգեկան շեղում, այլասերվածություն, թե՞ թվարկվածներից ոչինչ, այլ ուղղակի` սեռական կողմնորոշվածություն, որը եղել է ու կա մարդկության պատմության մեջ բնակչության 5-7% մոտ, այդ թիվն անփոփոխ է Հռոմեական կայսրության ժամանակիներից ի վեր: Ձեզ եմ ներկայացնում մի հոդված, գրված Վրեժ Շահրամանյանին այցելելուց հետո, որտեղ սեքսոլոգը սպառիչ պատասխաններ է տալիս հարցերին:
Այցս պայմանավորված էր IWPR «Խաղաղության ու պատերազմի լուսաբանման ինստիտուտի» կազմակերպած կլոր սեղանի ընթացքում ունեցած իմ ելույթով(Բոլորս էլ սխալական ենք, այդ թվում նաև Աստված), որտեղ ես մեջբերել էի Նորայրի խոսքը, նա էլ իր հերթին մեջբերել էր իր էնդոկրինոլոգի խոսքից հատված: Վերջինս, երբ պարզել էր, որ Նորայրը բիոլոգիապես կին է, ուղարկել էր Վրեժի մոտ`ասելով, որ իբր բժիշկ Շահրամանյանը հանձն է առնում բուժել տրանսսեքսուալիզմը: Վրեժը զանգահարել էր ինձ ու հերքում էր պահանջում:
Համացանցում տիրող տրամադրությունները ևս խոսում էին այն մասին, որ լուրեր են տարածվել, թե Վրեժ Շահրամանյանը իրոք հանձն է առնում բուժել հոմոսեքսուալներին, ինչն էլ առաջացրել էր LGBTQ (լեսբի-գեյ-բիսեքսուալ-տրանսսեքսուալ-քուիր/համակիր) համայնքի ու նրա իրավապաշտպանների արդարացի զայրույթը։ Որոշեցի պարզել իրականությունը` արդյո՞ք համալսարանական կրթությամբ սեքսոլոգը չի ընդունում էն պարզ փաստը, որ 30 տարի է, ինչ Առողջապահության համաշխահային ասոցիացան հոմոսեքսուալիզմը այլևս հիվանդություն չի համարում: Իսկ դրանից հեղինակավոր կառույց ես դեռ չգիտեմ։
Հարմարավետ փոքրիկ սենյակ էր սեքսոլոգի սենյակը, ուր աշխատանքի սպեցիֆիկան պահանջում է մաքսիմալ հանգիստ մթնոլորտ: Ինձ դիմավորեց 30-ին մոտ ժպտերես ու հաճելի մի երիտասարդ: Չնայած նրան, որ ես ինտերնետում տեսել էի նրա նկարը, այնուամենայնիվ հանդիպումն անակնկալ էր, քանի որ ես սպասում էի տեսնել նոմենկլատուրային շառլատանի, բայց տեսա գրագետ ու բանիմաց մարդու:
Զրույցից պարզվեց, որ Վրեժը ոչ միայն այդպիսի անհեթեթություն չի ասել, ինչը նրա համար մասնագիտական մեծ սխալ կլիներ, ու բժշկական շրջանակներում նրան այլևս ոչ ոք լուրջ չէր ընկալի, այլ նաև առաջիններից է, որ հրապարակավ հայտարարում է, որ թե իգական, թե արական հոմոսեքսուալիզմը հիվանդություն չէ, ու պետք չէ մարդկանց բուժելու փորձեր անել: Դա նաև գիտակցված ընտրություն չէ, ուղղակի՝ սեռական կողմնորոշման երեք հիմնական` հետերոսեքսուալ (տարասեռական), բիսեքսուալ(երկսեռական) ու հոմոսեքսուալ(նույնասեռական կամ միասեռական) տեսակներից մեկն է։
Վրեժն ինձ ասաց, որ դեմ է միջազգային բժշկական տերմինները հայերեն թարգմանելուն, ու եթե ռուսերենում կան «пацеинт» ու «больной» բառերը, ապա դրանց հայերեն համարժեքը միայն «հիվանդ»-ն է. էդ պատճառով, երբ ասում ես, որ քեզ դիմել է հիվանդը, մարդկանց մոտ պատկերացում է ստեղծվում, թե դու քեզ այցելողին արդեն իսկ հիվանդ ես համարում («պաթոլոգիա» բառը սեքսոլոգիայի կենտրոնի աշխատակիցները դիտավորյալ հանել են «սեքսապաթոլոգ»-ի պոչից, որպեսզի մարդիկ չվախենան իրենց այցելելուց): «Ամբողջ հարցը հենց բառերի մեջ է, հայերենի բժշկական տերմինոլոգիան այդքան հաջող չի թարգմանված, ես վեր եմ թռչում որոշ տերմինների հայերեն թարգմանությունը լսելիս, օրինակ` սեռաբանություն»,- ասում է բժիշկը։
«Առողջապահություն» ամսագրի համարներում տպագրված հոդվածը վերնագրված է եղել «Հոմոսեքսուալիզմի ծագման ժամանակակից մի քանի տեսություններ»: Քանի որ Վրեժը դեմ է բժշկական միջազգային տերմինները հայերեն թարգմանելուն, նա այստեղ նույնպես օգտագործել է միայն «հոմոսեքսուալ» բառը, այդ վերնագրով էլ տվել է խմբագրություն, «համասեռամոլ»-ը վերնագրի մեջ ավելացրել են խմբագրողները։
Նա ասում է, որ ասուլիսներին սեքսուալ առողջության հետ կապված ինչպիսի թեմա էլ շոշափվելիս լինի, լրագրողներն անպայման բերում-հանգեցնում են հոմոսեքսուալիզմի մասին թեմաներին: Լրատվամիջոցները իբրև թե թարգմանում են ու գրում «համասեռամոլ», ինչպես ամսագրում էր. ստացվում է, որ օգտագործում ենք «համասեռամոլ» բառը, որը պարունակում է «մոլ, մոլի» վիրավորական արմատը. վաղուց Լեզվի ինստիտուտին պետք է պահանջ ներկայացնել այն գործածությունից հանելու` որպես անձը վիրավորող բառ:
Աղավաղման մեկ այլ օրինակ, էլի լեզվական: Վրեժն ասում է, որ հոմոսեքսուալիզմը հանվել է հիվանդությունների ցուցակից, մնացել է միայն մի տեսակ. մեջբերում եմ «Հետքի» լուսաբանումից՝ «էգոդիստոնիկ տեսակը, երբ մարդն ամուսնացած է, բայց միևնույն սեռի ներկայացուցչի նկատմամբ սեռական հակումներ ունի, ըստ մասնագետի, բուժելի է: Նրանք դիմում են մեզ, բացատրում` ինչ է իրենց հետ կատարվում, մենք էլ սկսում ենք բուժումը»:
Նախ` դա ասում է ոչ թե Վրեժը, այլ նույն Աոռղջապահության համաշխարհային ասոցիացիան: Հետո` հոդվածում ոչ մի տեղ չկա թարգմանությունը, թե ի՞նչ է էգոդիստոնիան, ու թե ինչի՞ց է բժիշկը բուժում պացիենտին: Էգոդիստոնիան հոգեկան շեղում է, թարգմանվում է մոտավորապես այսպես՝ ինքնաժխտում, իր ինչպիսին լինելը չընդունելու երևույթը: Հետևաբար, Վրեժը բուժում է ոչ թե հոմոսեքսուալիզմը, այլ հոգեկան դիսբալանսը: Բնավ պարտադիր չէ, որ այն բխի միայն հոմոսեքսուալիզմը չընդունելուց, կարող են լինել ինքնաժխտման զանազան տեսակներ:
Այս դեպքում մարդը չի կարողանում ընդունել իր հակումը դեպի սեփական սեռը, ու նրա հոգեկան վիճակը դառնում է հիվանդագին: Իսկ բուժումն անցկացվում է հիմնականում հոգեթերապևտիկ մեթոդով. արդյունքում կամ մարդն ընդունում է իր բիսեքսուալ լինելը, քանի որ ավելի հաճախ այս տիպի էգոդիստոնիա է լինում, երբ մարդն ապրում է հակառակ սեռի զուգընկերոջ հետ, և կամ հակում է զգում դեպի նույն սեռը: Երբեմն լինում են էրոտիկ ժամանակավոր ֆանտազիաներ, դրանց վերանալուց հետո մարդը շարունակում է ապրել ընտանիքում:
Նույն ասուլիսից հատված մեջբերեցի` ասելով, որ Վրեժն իր խոսքի մեջ հոմոսեքսուալիզմը ուղղակիորեն համարում է հիվանդություն: Մեջբերում եմ. «Բայց մինչև մենք նրա հետ չխոսենք, մինչև չզրուցենք նրա հետ, չիմանանք նրա սեռական նախասիրությունների մասին, ոչ մի հաստատ ախտորոշում չենք կարող ասել»:
Բժիշկը պարզաբանում է. «Ախտորոշում ասելով` ես նկատի չունեմ, որ դա հիվանդություն է: Ուղղակի ռուսերենում «диагностировать» բառի հայերեն համարժեքը ախտորոշումն է, իսկ այս դեպքում ուղղակի լեզվական խնդիր է, որովհետև նույն ռուսերենում կա «диагноз-здоров», ինչի հայերեն համարժեքը կլինի՝ ախտորոշումը-առողջ: Բացի այդ, իրոք, մինչև անձը չանցնի սպեցիֆիկ սեքսոլոգիական հետազոտություն, ինչի արդյունքում անհատը կարող է բացահայտվել նրա այս կամ այն խնդիրը կամ դժվարությունը, որը սեքսուալ կողմնորոշում չի ճանաչում»։
Վրեժն ունի շատ բիսեքսուալ, հոմոսեքսուալ թե տղամարդ, թե կին պացիենտներ, որոնց նա ոչ թե հոմոսեքսուալիզմից է բուժում, այլ բուժում է նրանց հոգեկան լարվածությունը, օգնում է, որ նրանք իրենց հիվանդ չհամարեն, ու նաև փորձում է աշխատել նման երիտասարդների ծնողների հետ, որպեսզի նրանք չվանեն զավակին իրենցից միայն այն պատճառով, որ նրանք մեծամասության նման չեն ու չեն կարող սիրել հակառակ սեռին:
Ո՞ւմ է պետք Վրեժ Շահրամանյանի էժանագին հակա-RP-ը: Հաշվի առնելով մեր հետադեմ մենթալիտետն ու տիրող միջնադարյան պատրիարխալ մթնոլորտը` դա կարող է լինել ազգային անվտանգության հարց, քանի որ նույնասեռականներին դասում են աղանդների ու սուբկուլտուրաների շարքում, ու չեն ուզի թողնեն, որ հասարակությունը հանդուրժող դառնա նրանց հանդեպ: «Ազգը սերունդ չի տա, դա մերը չի, ներմուծված է». կամ ընդհանուր պայքար LGBTQ անձանց` իբրև «ազգակործան վիրուսի» դեմ: Այս պարագայում Վրեժին հոմոֆոբ ու հոմոսեքսուալիզմ «սուտի» բուժող ներկայացնելը՝ խեղաթյուրելով վերջինիս տված ասուլիսները, դժվար չէ պատկերացնել:
Բայց մի կողմ թողնելով նմանատիպ շերլոկհոմսյան հիպոթետիկ վարկածները` կարծում եմ, որ Շահրամանյանը զոհ է գնացել լեզվամտածողության թարգմանության պրոբլեմին, այն է՝ մտածում է ռուսերեն, խոսում հայերեն:
Մեջբերեմ Վրեժի խոսքը՝
«Համաձայն Առողջապահության համաշխարհային ասոցիացիայի` հոմոսեքսուլիզմը հիվանդություն չէ: Պետք է օգնել հոմոսեքսուալներին` կախված իրենց խնդիրներից: Պետք է հասկանալ, որ նրանք ոչ մեղավոր են, ոչ էլ այլմոլորակայիններ են: Նրանք մեզ նման մարդիկ են, որոնք տարբերվում են միայն սեռական կողմնորոշմամբ: Ես ուզում եմ, որ մեր երիտասարդները լինեն առողջ, ինչ կողմնորոշվածություն ուզում է ունենան: Նրանց պետք է ընդունել այնպիսին, ինչպիսիք կան: Իսկ պիտակավորելու, քարկոծելու փոխարեն պետք է տեղյակ լինել այդ երևույթի ծագման և զարգացման պատմությանը, որը ձգվում է ողջ մարդկության պատմությանը զուգահեռ, հասկանալ, որ անլուրջ քննադատական բևեռացումը միմիայն կհանգեցնի ագրեսիայի աճի: Ու ինչքան հանդուրժողականությունն աճի, էնքան մենք կունենանք առողջ ու գիտակից հասարակություն: Չի կարելի մերժել մարդուն` հիմք ընդունելով նրա սեռական կողմնորոշվածությունը»:
Վրեժի հետ խոսեցինք ոչ միայն էս թյուրիմացությունների մասին. դիտարկեցինք նաև ընդհանուր սեքսոլոգիական վիճակը մեր երկրում՝ այն իրոք անմխիթար վիճակում է գտնվում, մարզերում չկան մասնագետներ, մարդիկ տեղեկացված չեն: Վրեժը համաձայնեց, որ անհրաժեշտ է հասարակության տեղեկացվածությանը և հանդուրժողականությանը նպաստող նախագծեր մշակել և տարածել։
Շահրամանյանը սեքսոլոգ է, ով ուզում է, որ Հայաստանը, հայը մի քիչ դուրս գա կեղծ ավանդապաշտության ու ամոթի շրջանակներից, չամաչի ու չհապաղի իր սեքսուալ ցանկացած պրոբլեմներով դիմել սեքսոլոգին, ստանա որակյալ մասնագիտական օգնություն ու կարգավորի իր սեքսուալ կյանքը: Այդ ժամանակ երևի թե մենք կունենանք ավելի շատ սեքսուալ տեսանկյունից բավարարված ընտանիքներ, ու երջանիկ դեմքերը կգերակշռեն Երևանի փողոցներում:
Կարևորը, որ մարդիկ իրար հասկանան: Մնացածը ժամանակի հարց է:
Հ.Գ. Հաշվի առնելով, որ մենք ապրում ենք այնպիսի հասարակությունում, որտեղ սեքսի, սեքսսուալ առողջության, սեռական անվտանգ վարքագծի, ու «սեքս» բառարմատը պարունակող ցանկացած բանի մասին մինչ այսօր փսփալով են խոսում, (ուր մնաց թե դիմեն սեքսոլոգի), սեռական տգիտությունը վերացնելու և սեքսոլոգի հետ ուղիղ կապ հաստատելու համար «Հայկական Վարկածը» և սեքսոլոգ Վրեժ Շահրամանյանը armversion.com կայքում բացում են հատուկ ենթաբաժին` «Սեքսը մեր կյանքում», որը կարող եք գտնել կայքի «Ձեր վարկածը» բաժնում:
Կներկայացվեն սեքսուալ առողջության մասին գիտահանրամատչելի հոդվածներ, կարծիքներ, նաև Վրեժ Շահրամանյանը կպատասխանի ձեզ հուզող հարցերին, որոնք կարող եք ուղղել կայքին` մեկնաբանության տեսքով (բաժնի նյութերի տակ), էլ. փոստով և ֆեյսբուքյան մեր էջում:
Այսօր «Վարկած» մամուլի ակումբում փաստաբան Ստեփան Ոսկանյանը ներկայացրեց մի քանի աղմկահարույց գործեր, հնչեցրեց նաև մի շարք բարձրաստիճան ոստիկանների անուններ, որոնք առնչվել են մարտի 1-ի գործով կալանավորված անձանց հետ, կատարել խոշտանգումներ և ոչ միայն:
Քաղբանտարկյալ, Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Ֆելիքս Գևորգյանին ձերբակալել են՝ ամենայն հավանականությամբ նրա հոր՝ Աջափնյակի ՀԱԿ նախընտրական շտաբի ղեկավարի վրա ճնշում գործադրելու համար. «Նրան ոչ միայն խոշտանգել են բերման ենթարկելիս, այլև բաժնում, և ստիպել են, որ իր վրա վերցնի Մարտի մեկի սպանություններից որևէ մեկը, սակայն երբ Ֆելիքս Գևորգյանը հրաժարվել է՝ նշելով, որ այդ գործով քաբանտարկյալ է եղել, նրան ստպել են իր վրա վերցնել մի շարք գողությունների մեղադրանք, որը խոշտանգումներից հետո նա ընդունել է»:
Փաստաբանը պատմեց, որ սեպտեմբերի 22-ին Զովունի գյուղի իր բնակարանից Ֆելիքս Գևորգյանին ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Արթուր Գևորգյանը, տեղակալ Արկադի Սահակյանը և ևս հինգ աշխատակիցներ ծեծով ու խոշտանգումներով բաժին են տեղափոխել նրան, առգրավել են տան բանալին, անձնագիրը, մինչև հիմա անգամ պարզ չէ՝ ունեցե՞լ են արդյոք դրա համար օրինական հիմք, թե ոչ: Փաստաբանը պատմեց, որ իր պաշտպանյալին բանտում կտտանքների են ենթարկել. «Ֆելիքսի ոտքերն այրել են շիկացած երկաթով, նրա ոտքի մի եղունգը չկա, նա նույնիսկ չէր կարողանում քայլել, այդ հետքերը ես տեսել եմ, և միջնորդություն եմ ներկայացրել փորձաքննություն իրականացնելու համար: Երեք օր առաջ փորձագետը եղել է մեկուսարանում, մի քանի օրից կստանանք փորձաքննության պատասխանները, և հուսով ենք, որ մեղավորները կպատժվեն »,- նշեց նա:
Ոսկանյանն անհիմն համարեց այն մեղադրանքները, որոնք ընդունել է Գևորգյանը՝ ֆիզիկական և հոգեբանական ճնշումների ազդեցությամբ: «Ելնելով մեղադրանքի բովանդակությունից ակնհայտ է, որ դրանք շինծու են: Ոչ կոնկրետ օրեր են նշված ոչ էլ գողությունների կոնկրետ վայրեր կան: Օրինակ, ինչ-որ շենքի հարևանությամբ գտնվող այգուց էլեկտրական շարժիչ է գողացվել, Երևանի ինչ-որ խանութի հարևանությամբ գտնվող շինությունից, բայց կոնկրետ շինությունը չի նշվում, ինչ-որ նկուղից, տասնհինգ թաղամասի ինչ որ կատյոլից…»,- նշեց փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
Նրա պնդմամբ՝ Ֆելիքս Գևորգյանն ընդունել է իր մեղքը միայն ծեծի և խոշտանգումներ արդյունքում, և միայն հետո պաշտպանի ներգրավումից հետո նա հրաժարվել է իր ցուցմունքներից:
Ստեփան Ոսկանյանը անդրադարձավ նաև մարտի 17-ին Ասկերանում զոհված զինծառայող Ահարոն Հայրապետյանի գործին, որի նախնական վարկածով զինվորը մահացել էր ադրբեջանցու կողմից արձակված գնդակից, այնուհետ մեղքն ընդունել էր Աշոտ Կոստանյանը՝ սպանվածի մտերիմ ընկերն ու ծառայակիցը:
«Տվյալ գործով իմ պաշտպանյալը ընդունել էր, որ իր կողմից անզգույշ կրակոցով է սպանել իր ընկերոջը, սակայն հետագայում՝ կարճ ժամանակ անց, հրաժարվել է իր ցուցմունքից և ասել, որ մեղքն ընդունել է ծեծի ու սպառնալիքների ազդեցությամբ,- ասաց փաստաբանը:- Այն բանից հետո, երբ մեր վերջին այցելության ժամանակ նա ծնողներին հասկացրել էր, որ իրեն բռնության են ենթարկում, երկրորդ անգամ ինձ չթույլատրեցին տեսակցել նրան, մտնել՝ պատճառաբանելով, թե իմ պահանջագիրը կնքված չէ: Անկեղծ ասած՝ ես առաջին անգամ Շուշիի բանտում իմացա, որ փաստաբանը պետք է կնիք ունենա»:
Նա պատմեց, որ հաջորդ օրը, այնուամենայնիվ, կարողացել է տեսակցել իր պաշտպանյալին ու իմացել է, որ նրան սպառնում են Շուշիի բանտի աշխատողները, իսկ քննչական բաժնի պետը, օգտագործելով իր լծակները, բանտի աշխատակիցների միջոցով ստիպել է Աշոտ Կոստանյանին ընդունել, թե ինքն է կրակոցն արձակել: «Այս գործում էլ շատ անհասկանալի բաներ կան, օրինակ այն, թե ինչպես է զենքը հայտնվել Կոստանյանի մոտ, եթե կրակոցի ժամանակ հեռու է եղել»,- նշեց փատաբանն, ավելացնելով, որ իր պաշտպանյալն այսօր էլ պնդում է, որ որևէ կապ չունի այդ կրակոցի հետ:
Ամեն հայ մտքում իր հայրենիքն ունի ու իր վեճն այդ հայրենիքի հետ: Ով ծնվել է Խորհրդային կոչվող երկրում, այս մյուսն իրենը չի համարում և այդ դարդից դարձել է աշխարհի քաղաքացի: Մյուսը` հայրական փայլուն պատերն են ընդմիշտ շղթայել թշվառ ու աղքատ հողին, իսկ երրորդն ապրում է « կիբորգ-իրականությունն» մեջ, որը կա և չկա, և հենց այդ պատճառով չի լքում հայրենիքը:
ԲՀԿ-ական Արմեն Մելիքյանը վայր դրեց ԱԺ պատգամավորի իր մանդատը:
Մանդատից հրաժարվելու որոշումը նա պատճառաբանել է, աշխատանքի առաջարկով, որն ինքը ստացել Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ նորաբաց էնդոկրին վիրաբուժական ամբիոնում:
Չնայած ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածն ընդամենը արգելում է պատգամավորներին կատարել վճարովի այլ աշխատանք, իսկ դասախոսական, գիտամանկավարժական աշխատանքների հետ կապված այստեղ որևէ սահմանափակում չկա: Այսինքն՝ այս հոդվածը չպետք է խոչընդոտեր Արմեն Մելիքյանին՝ զուգահեռ լինել պատգամավոր:
Խնդիրն այն, որ արդեն սկսել են ի հայտ գալ ԲՀԿ- լքողների առաջին ծիծեռնակները, որոնք մեր ունեցած տեղեկություններով մտահոգել են առաջնորդին ու նա «թռնողների» առջև պայման է դրել, հեռանալուց առաջ վերադարձնել իր գումարները:
Դուք վերջերս հայտարարություն արեցիք, որտեղ անդրադարձ եղավ ճանապարհաշինարարության խնդիրների հետ կապված մի իրոք մտահոգիչ հարցի. Ոլորտը այժմ տնօրինում է Տրանսպորտի և կապի նախարարությունը, Դուք առաջարկում եք, որ ինչպես Ռուսաստանում է, և ԱՊՀ երկրներում`ենթակայությունը փոխել, հանձնելով` կամ Վարչապետի կամ նախագահի ինստիտուտին. Ինչո՞վ եք դա հիմնավորում.
ճանապարհաշինությունը ռազմավարական նշանակություն ունի և պետք է ենթարկվի կամ նախագահին կամ վարչապետին` ուղղակիորեն: Մեր սիստեմը սխալ է և արդյունավետ չի գործում:
-Նախ նախկինում` մինչև 1991թ. ՀՀ-ն ունեցել է ՀՀ Ճանապարհների շինարարության և շահագործման նախարարություն: 91-ին այդ նախարարությունը լուծարվեց և միացավ Տրանսպորտի նախարարությանը, նախկին ժամանակահատվածում հանրապետությունում կար մոտ 40 շրջան, եթե չեմ սխալվում, որ ունեին իրենց տեղային կազմակերպությունները: Նախարարության կողմից գործում էր գծային շահագործման վարչություն, որը հատուկ զբաղվում էր ճանապարհների շահագործմամբ: Այդ ժամանակ հիմնական ստացված գումարը բյուջեից հատկացվում էր տվյալ ճանապարհի շահագործմանը: Օրինակ` նախկինում ասենք եղել է Մասիսի շրջանը, Էջմիածնի շրջանը և այլն. բոլոր շրջանները ունեցել են իրենց ՃՇՇՏ — ները`Ճանապարհային շահագործման տեղամասեր: Նրանց հիմնական աշխատանքը կայանում էր նրանում, որ պետք է գիշեր, ցերեկ հետևեն ընդհանուր վիճակին: Ամեն օր էր պետք հետևել և դա էր, որ ապահովում էր ճանապարհների պահպանումը: Իսկ 1991 թվականից ՀՀ բոլոր շահագործող կազմակերպությունները սեփականաշնորհվեցին: Եվ դա էր այն հիմնական պատճառը, որ ճանապարհների շահագործումը և վերանորոգումը պատշաճ ձևով չիրականացվեց:
-Իսկ ներկայումս ճանապարհային համակարգը չի՞ գործում որպես այդպիսին, ինչպե՞ս պետք է գործի ընդհանրապես:
— Նախ ներկայացնեմ 3 հիմնական կետ` ինչ է անհրաժեշտ ճանապարհների անվտանգ երթևեկության պահպանման համար:
1 . Անվտանգության երթևեկությունը կարգավորելու համար ճանապարհները, ճանապարհային կառույցները պետք է ապահոված լինեն, միաժամանակ տեխնիկապես սարքին վիճակում:
2. Ավտոմոբիլային ճանապարհների շահագործումը բարձր մակարդակով պահպանելու համար անհրաժեշտ է պարբերաբար ստուգումներ անցկացնել ճանապարհներին:
3. Ավտոմոբիլային ճանապարհների վերանորոգման և պահպանման համար աշխատանքների պլանավորումը պետք է իրականացնել գործող նորմոտիվային փաստաթղթերով` կազմելով համապատասխան ստուգման պլան-գրաֆիկ: Այն կատարելու համար անհրաժեշտ է սիստեմատիկաբար հավաքել տվյալներ ճանապարհների պահպանության վիճակի մասին. շեշտում եմ` սիստեմատիկաբար:
Դա պետք է իրականացնի Ճանշին կազմակերպությունը` հանձինս Տրանսպորտի նախարարության,« Հայավտոճան» ՊՈԱԿ- ի:
-Փաստորեն մշտական հսկողություն չկա, որակ չկա, հետո էլ զարմանում ենք, թե ինչու՞ ենք այս վիճակում:
-Այո, ցավոք: Կառավարությունը պատահական մարդկանց է նշանակում որպես նախարարներ, տեղակալներ: Նախկին ղեկավարների կառկառուն ներկայացուցիչներից մեկին, միտումնավոր անունը չեմ տալիս, հարց են տալիս, թե ինչի մեզ մոտ ճանապարհներին օրինակ` Երևան -Սևան, Երևան -Արտաշատ և այլն վերանորոգումից հետո խորդուբորդություններ առաջացան. Պատասխանում է. «Գիտեք ինչ , մեր հանրապետությունը դեռ այդքան հարուստ չի, որպեսզի ձեռք բերի լազերային ասֆալտ փռող մեքենաներ, որպեսզի կարողանաք բավականին հավասարաչափ էդ հարցը կարգավորենք: Այսինքն` համակարգում ճանապարհաշինարար չկա, մասնագետ չկա, որ տվյալ նախարարին բացատրի, թե մեզ ոչ թե լազերային «ուկլդաչիկ» է պետք, այլ ուղեղ է պետք , որ պատրաստենք նորմալ մասնագետներ. ճանապարհի հիմքը պետք է արվի նորմալ, որից հետո մնացած բոլոր հարցերը կլինեն իրենց տեղում: Մեր խնդիրը համապատասխան կադրեր չունենալն է, դրա համար աղետալի վիճակում ենք գտնվում:
-Իսկ կադրերի հարցը ինչո՞ւ է մտել փակուղի, պատմեք Ձեր անցած ճանապարհի մասին:
-2000 թվականին Երևանի թիվ 1 Ճանշին վարչությունը սեփականաշնորվեց` դառնալով երևանի «Ճանշին» ԲԲԸ: Իսկ 2000 թվականից սկսվեց վայրագությունը այդ կազմակերպության նկատմամբ. Տվյալ կազմակերպությունը համաշխարհային բանկի փողերով իր աշխատանքը կատարեց, որից հետո Լինսի ծրագրով նախատեսված աշխատանքներին կազմակերպությանը թույլ չտվեցին մասնակցել: Նրանց պետք էր մի կազմակերպություն, որ ենթարկվի իրենց: Շարունակվեց հետապնդումները. 2003 թվականից սննկացվեց հիմնարկը, դրանից հետո երկար ժամանակ չաշխատեցի տվյալ բնագավառում: Զբաղվեցի ազատ գործունեությամբ, նույնիսկ Ռուսաստանում շինարարական նյութերի արտադրությամբ և այլն: Եղա Լիբիայում, մասնակցեցի մեծ ճանապահաշինարարական աշխատանքների, վերադարձա Հայաստան մասնակցելու հարավ-հյուսիս ավտոճանապարհային մրցույթին, դե` բնական է չանցա, քանի որ կային կոնկրետ մարդիկ, ովքեր պարտադիր պետք է անցնեին և այսօր այդ ճանապարհի ճակատագիրը անորոշ է, թե ինչպես կորոշվի այսօրվա Տրանսպորտի և Կապի նախարարի կողմից, դեռ պարզ չէ:
Երեկվանից խոսակցություններ են պտտվում նորաթուխ ոստիկանապետ Գասպարյանի երկու նախկին մտերիմների` ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ, ոստիկանության գնդապետ «Շերիֆ» մականունով Կարեն Բաբայանի, և Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության ծառայության պետ, «Գլեբ» մականունով Արմեն Հակոբյանի պաշտոնից հեռանալու մասին:
Այդ տեղեկատվությունը այսօր հաստատել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը` երկուսն էլ զեկուցագրեր են ներկայացրել:
Նշենք, որ այդ զեկուցագրերը ներկայացվել են Հայաստանի ոստիականապետի
պաշտոնում Վլադիմիր Գասպարյանի նշանակումից հետո:
Վերը նշված անձինք, ժամանակին եղել են Վլադիմիր Գասպարյանի ամենամտերիմ մարդիկ, որոնք Վովային իրենց հավատարմությունն ապացուցելու համար կտրել էին իրենց ճկույթները:
«Շերիֆը», «Լիդեր» մականունով Հովհաննես Վարդանյանը, որը երկար տարիներ ռազմական ոստիկանության «չեպեշնիկների» զորամասի հրամանատարն էր,հետո Վովայի հետ ունեցած խնդիրներից հետո, տեղափոխվեց ոստիկանության համակարգ և զբաղեցնում էր Սևանի ոստիկանապետի պաշտոնը, ու էլի մարդիկ, եղել են ամենազոր Վովայի մերձավոր շրջապատում որոնցից միայն մեկը Հայկ Ստեփանյանը հավատարիմ մնաց նրան, և Ռազմական ոստիկանությունում նրա տեղակալն էր:
Այդ հին ընկերներն են, որ Վլադիմիր Գասպարյանի նշանակումից հետո, իրենց համակարգում մնալը համարելով անհնար, որոշել են ինքնակամ հեռանալ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.