23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Առաջին բանը, որ պետք էր պարզաբանել, թե ով ինչ եւ ինչ չի արել: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գեղարքունիքի Ազատ գյուղոըւմ գտնվողն զորամասի կցարանում տեղի ունեցած ողբերգական դեպքին:
Նա, մասնավորապես, նշեց. «Պարզել ենք, որ ՆԳՆ Փրկարար ծառայության հրշեջ ծառայությունը պատշաճ ժամանակում հասել է, բայց իհարկե, հեռավորությունը բավականին մեծ է եղել:
Պարզել ենք, որ 2022-ի դեկտեմբերի 21-ին ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ստորագրել է 14-ԳՇ կարգադրությունը հետեւյալ վերնագրով. «Զինված ուժերի զորամասերում տեղի ունեցած հրդեհների եւ դրանց կանխարգելման մասին»: Հստակ հրահանգավորել է, հրաման է տվել, թե ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար: Ամբողջ տեքստը պետք չի հրապարակել, 7-րդ կետում նշվում է՝ «խստիվ արգելել վառարանների շահագործման համար որպես կպչան օգտագործել ավտոբենզին, նեֆրազ եւ այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը, դրանք պահպանել այլ հեղուկներից առանձին»:
Այս հրամանի պրիմիտիվ պահպանումը պարզապես թույլ կտար չունենալ այս դեպքը: Բայց մենք պարզում ենք, որ ոչ միայն բենզին է օգտագործվել, այլեւ նախնական տվյալներով, նախարարը զեկուցեց, որ վառարանները վառելու համար հատուկ այրիչներ են բաժանված, որպեսզի լրացուցիչ ուրիշ բաների կարիք չլինի: 5 լիտրանոց տարայով փորձ է արվել լցնել վառարանի մեջ: Բնականաբար, երբ բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այլեւ բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո ինքնապաշտպանական բնազդից ելնելով այդ 5-լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ: Ենթադրում եմ, ոչ դիտավորյալ: Դրանից հետո արդեն պարզ է՝ ինչ է տեղի ունեցել»,-հայտարարեց վարչապետը:
Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ ստացած զինծառայողները տեղափոխվել են Վարդենիսի ԲԿ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն։
Հաղորդվում է, որ զորամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 02:58-ին, մարվել՝ 06:33-ին: Այրվել է շինությունը (մոտ 104 քմ)։
Խաղաղության ամենահուսալի երաշխավորը ազգային ներուժի գործածումն ու սեփական ուժերին ապավինելն է։ Այս մասին ԱԺ հայտարարույթունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Արցախցին հազարամյակներ շարունակ ապրել է իր հողում՝ Արցախում, ընտելացած է ու սովոր է այդ հողին, կապված է իր ծննդավայրին։ Ամեն մարդ իր միջավայրն ունի, այդ վայրը այնպիսինը պետք է լինի, որ ոչ թե կյանք առնես ու հեռանաս, այլ մնաս, ապրես, արարես ու միշտ ուզենաս վերադառնալ։ Այսօր մեր գերխնդիրն է անել հնարավոր ամեն բան, որ արցախահայությունը չզրկվի ճակատագրով իրեն վիճակված մայր հայրենիքից։ Արցախահայությունը պետք է զգա, որ մենակ չէ, պետք է զգա մի քանի կմ հեռու գնվող իր հայրենակիցների անհանգստությունը, սերը, անհանգստությունը ու աջակցելու պատրասակամությունը»,- ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում պետք է հաղթահարել անտարբերությունը և միասնական լինել։
«Պետք է հաղթահարենք անտարբերությունը, անկեղծությունը դարձնենք գերակա ու հասնենք իրական եղբայրության գաղափարի։ Պետք է չտրվեք ներքաղաքական ու արտաքին քաղաքական սադրանքներին։ Անքննելի է, որ մեզ պետք է ուժեղ բանակ, բայց պատերազմը չի լինում միայն զենքով, ոչ էլ սկսվում կամ ավարտվում է միայն դրա առկայությամբ կամ բացակայությամբ։ Պատերազմը նաև տնտեսությունն է, կրթությունն է, այս շարքը կարելի է անվերջ թվել»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Ժողովրդավարության, սիրո, արդարության և օրենքի երկիր ստեղծելու քաղաքական մեծամասնության փուչիկներն օճառի պղպջակի արագությամբ պայթեցին: Այս մասին Ազգային Ժողովում հայտարարությունների ժամին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ , ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
««Մենք մանդատ ենք ստացել բուհերից արմատախիլ անելու բոլոր կուսակցական և խմբային երեւույթները. բուհերի ուսանողները չպետք է վիզ ծռեն կուսակցությունների առաջ, բոլոր բուհերը պետք է ապաքաղաքականցվեն, ռեկտորները կուսակցական պատկանելիություն չպետք է ունենան, որեւէ կուսակցական չպետք է բուհ կառավարի»:
Սրանք մինչև 2018-ի փաշինյանական հայտարարություններն են: Իսկ իրականությունը բոլորովին այլ է՝ ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահը ՔՊ վարչության անդամ Սուրեն Պապիկյանն է, Պոլիտեխնիկինը՝ Տիգրան Ավինյանը, Բրյուսովում մինչև վերջերս փոխվարչապետ Հ. Մաթևոսյանն էր: Բայց, ուշադրություն. «նրանք գնացել են այնտեղ, ոչ թե ՔՊ-ացնելու, այլ գնացել են, որ բուհերը պաշտպանեն կուսակցականացումից», ասում է ՔՊ առաջնորդը: Իհարկե, Մոլիերն ու Պարոնյանը կնախանձեին մտքի այսպիսի սլացքին, բայց սա գրականություն չէ, սա մեր ամենօրա կյանքն է՝ ստի ու երեսպաշտության մեջ թաղված իրականությունը»,- ասաց պատգամավորը:
ՀՅԴ-ական գործիչը կարծում է, որ բնական է, որ այս շղթայից չպիտի վրիպեր Բրյուսովը․
«Հակառակ ընտրությանը նախորդած ռեպրեսիվ գործիքներին, դեկտեմբերի 9-ին հոգաբարձուների խորհրդի նիստում՝ փակ, գաղտնի քվեարկությամբ Բրյուսովի ռեկտորի պաշտոնում ընտրվեց իշխանության անցանկալի թեկնածուն: Նիստն անցել է սահմանված կարգով՝ քվեարկության արդյունքները ստորագրել և հաստատել են հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամները՝ ներառյալ նախագահող, ՀՀ ԿԳՄՍ ներկայիս նախարար Ժաննա Անդրեասյանը: Սակայն հոգաբարձուների խորհրդի նախագահ Հ․ Մաթևոսյանը մինչև օրս չի ստորագրում արձանագրությունը, իսկ կառավարությունը ոչ մի կերպ չի ցանկանում հաշտվել Կարինե Հարությունյանի՝ ռեկտորի պաշտոնում ընտրվելու օրինական փաստի հետ: Դեկտեմբերի 30-ին հանկարծ միահամուռ հրաժարական են ներկայացնում հոգաբարձուների խորհրդի իշխանական ներկայացուցիչները»,- ասաց նա։
Պատգամավորը հիշեցրեց, որ «Բրյուսով» ձախողված օպերացիան թանկ նստեց ԿԳՄՍ նախարար, Վ․ Դումանյանի և փոխվարչապետ Հ․ Մաթևոսյանի վրա. ընտրությունից անմիջապես հետո, նրանք աշխատանքից ազատվեցին։ Ժանրի կանոններով, նախաձեռնվել է երկու քրեական վարույթ, այսպես կոչված կեղծիքների և խուլիգանության դեպքի առթիվ։
«Ես առանձնապես զարմացած չեմ. որովհետև թավշով իշխանության եկած, բայց իրականում ռեպրեսիվ գործիքակազմով սեփական իշխանությունը ամրագրող ապազգային այս խմբակին անգամ չաուշեսկուները կնախանձեին։ Կարելի է այլախոհին մահվան դուռը հասցնել, մի ամբողջ ազգ կեղեքել անորոշության, ապագա չունենալու, թուրքից ցեղասպանվելու հեռանկարով…
Կարևորը սեփական իշխանությունը պահելն է ամեն գնով, երկրում խորացող բռնատիրությամբ ու պոլիցայական մթնոլորտով, ոստիկանական մահակի ու դատախազության մամլիչի տակ, ազգին պառակտելով ու ներազգային ատելությունից կուրացած մի անհասանալի խառնարան ստանալով»,- նշեց քաղաքական գործիչը։
Նա հարց ուղղեց՝ պետության զավթումն էլ ինչպե՞ս է լինում․․․այսպես՝ քայլ առ քայ, վրեժխնդիր ու ճղճիմ, պետական մտածողությունը թաղելով…մԻսկ արդեն տևական ժամանակ Հայաստանի 180քառ կմ տարածք զավթել է թշնամին, իսկ Արցախն արդեն 37 օր շրջափակման մեջ է։
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է.
«Երեկ Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալները Գորիսից Ստեփանակերտ վերադարձող 19 երեխայի նկատմամբ կատարել են երեխաներին ահաբեկող գործողություններ` դեմքերը փակած ներխուժելով երեխաներին տեղափոխող մեքենա ու բացահայտ ցինիկ պահվածք դրսևորելով:
Այնուհետև, բացահայտ անօրինական նկարահանել են երեխաներին, այնուհետև երեխաների բաց դեմքերով ցինիկաբար տարածել ադրբեջանական մամուլում ու սոցիալական ցանցերում:
Այս սադրիչ գործողությունների պատճառով երեխաներից մեկն անգամ ուշաթափվել է։
Ռուս խաղաղապահների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում նրանք հեռացվել են մեքենայից, մեքենան շարունակել է ընթացքը։
Այնուհետև, ճանապարհի շրջափակված հատվածով անցնելիս, ադրբեջանցիները ցուցադրաբար բղավոցներ են հնչեցրել երեխաներին տեղափոխող մեքենաների ուղղությամբ։
Փաստն արձանագրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը»։
Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր հրատապ խորհրդակցություն է հրավիրել Հայաստանից Արցախ գազամատակարարումը Ադրբեջանի կողմից խափանելու հետ կապված:
Արցախի կառավարությունից հայտնում են, որ քննարկվել են ստեղծված իրավիճակում կենսական նշանակության օբյեկտների անխափան գործունեության ապահովմանը վերաբերող հարցեր:
Պետնախարարը ենթակառուցվածքային ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է միջոցառումներ ձեռնարկել այլընտրանքային եղանակներով նշված օբյեկտների գործունեությունը և բնակչության նվազագույն պահանջարկը ապահովելու համար:
Տեղեկացնենք, որ հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել էր նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս մասնագետներին մոտենալ և հասկանալ պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Ձմռան պայմաններում Արցախի 120 հազար բնակչությունը փաստացի զրկված է էներգամատակարարումից և արդեն նաև՝ գազամատակարարումից:
Հանրապետությունում ներկայումս էներգամատակարարում իրականացվում է միայն ներքին՝ խիստ սահմանափակ ռեսուրսների հաշվին:
«Միջազգային հանրությունն արձագանքում է այն պարագայում, երբ ազգային կամ պետական իշխանությունները խնդիրների մասին բարձրաձայնում են, ներկայացնում են իրենց դիրքորոշումը։ Ցավոք սրտի, Հայաստանի իշխանություններն այս առիթով առանձնապես ակտիվ չեն, պատասխանատվությունը մեծ մասամբ գցում են ռուսների վրա»,-ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, որը մասնակցում էր «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Ինչպե՞ս պահել Արցախը հայկական» թեմայով փորձագիտական քննարկմանը։
Նա վստահեցնում է՝ առաձին գործիչների արած գրառումներն էլ լոկ հայտարարություններ են, Հայաստանի իշխանությունները չեն աշխատում գործընկերների հետ, որպեսզի դրանք դառնան նյութական ու շոշափելի։
«Իսկ այն հայտարարությունները, որ արվում են, առանձին անհատների, լոբիստական կազմակերպությունների աշխատանքի արդյունք են։ ԱՄՆ կոնգրեսականների հայտարարությունները, բանաձևերի նախագծերի ներկայացումը բացառապես հայ համայնքի աշխատանքի արդյունք են։ Ես չունեմ որևէ տեղեկություն, որ ԱՄՆ-ում կամ եվրոպական որևէ երկրում դեսպաններն այդ ուղղությամբ աշխատում են։ Այսինքն, պետության դերը մինիմալիզացված է»,-ասաց Սուրեն Սարգսյանը։
Քաղաքագետի խոսքով, պետության նման կեցվածքն ընկալվում է որպես մեսիջ, ասում են՝ եթե ձեզ համար կարևոր չէ, մեզ համար էլ կարևոր չէ, չենք կարող Հռոմի պապից կաթոլիկ լինել կամ ավելի հայ լինել։
Սուրեն Սարգսյանի ներկայացմամբ, Հայաստանի դեսպանները, երբ հանդիպում են հյուրընկալող երկրի իշխանությունների ներկայացուցիչների հետ, նրանց հարց են տալիս՝ ինչպե՞ս կարող ենք ձեզ օգնել, օգտակար լինել, պատասխանում են՝ օգնեք, որ խաղաղության դարաշրջան բացենք։
«Այսինք, դեսպանները խոսում են ոչ թե Արցախին օգնելու, ֆինանսական ուղիղ աջակցություն տրամադրելու մասին, այլ խաղաղության դարաշրջանի բացման։ Երբ խոսք է լինում Հայաստանի, Արցախի անվտանգության հարցերի մասին, մեր դիվանգետներն ասում են՝ մեր առաջնահերթույունը խաղաղության դարաշրջանի բացումն է։ Այս մեսիջները Երևանից են գնում։ Կարծում եմ, սա ամենամեծ խնդիրն է, որը սպառնում է մեր անվտանգությանը։ Առաջնահերթ չեն Արցախի խնդիրը, Ցեղասպանության ճանաչումը, դա ընդհանրապես դուրս է եկել մեր արտաքին քաղաքական օրակարգից, շատ երկրներում մեր դեսպանները չեն մասնակցում Ցեղասպանության, Արցախի վերաբերյալ միջոցառումներին, որոնք կազմակերպվում են համայնքի կողմից։ Մինչև 2018 թ. ես չեմ հիշում, որ Արցախի, Ցեղասպանության վերաբերյալ միջոցառում, քննարկում, կլոր սեղան կազմակերպվեր, դեսպանին հրավիրեին, չգնար։ Ես նման դեպք չեմ հիշում։ Արտաքին քաղաքական օրակարգը փոխվել է, պտտվում է ընդամենը մի գաղափարի շուրջ՝ այսպես կոչված խաղաղության դարաշրջանի բացման, ինչը միակողմանի է։ Ուշագրավ է, որ խաղաղության դարաշրջանի գաղափարը միակողմանի է, չես կարող ընկերություն անել մեկի հետ, որը չի ուզում քեզ հետ ընկերություն անել»,-ասաց նա։
14 երեխա գտնվում է Արցախի մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում։ Այս մասին ասված է Արցախի տեղեկատվական շտաբի ամենօրյա տեղեկագրում:
«14 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Արդեն 132 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով շուրջ 400 քաղաքացի զրկվել է առողջական խնդիրներից ելնելով վիրահատվելու հնարավորությունից։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 28 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
726 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել են իրենց գործունեությունը։
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 3,400 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Արցախի կառավարության տեղեկագրում նշվում է, որ ավելի քան 14,000 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:
Հունվարի 20-ից Արցախում բրինձը, մակարոնեղենը, հնդկաձավարը, շաքարավազը եւ ձեթը կվաճառվեն միայն կտրոնով: Յուրաքանչյուր քաղաքացի միանգամից կստանա 9 կտրոն։ Մեկ անձի համար ամսական կտրվածքով կհատկացվի յուրաքանչյուր սննդամթերքից մեկական կիլոգրամ և 1 լիտր ձեթ։ Կտրոնների տրամադրումը կսկսվի հունվարի 17-ից»:
Պրահայի հանդիպումից հետո հայտարարվեց, որ հայ-ադրբեջանական հարցի կարգավորման հիմքում պետք է լինի Ալմա Աթայի հայտնի հռչակագիրը, եւ այստեղ որոշակի երկիմաստություն կա այն տեսանկյունից, որ ոմանք պնդում են, որ Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման ժամանակ Ադրբեջանն արդեն հանդես էր գալիս որպես 1918-1920 թվականների առաջին հանրապետության իրավաժառանգորդ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարով:
Նրա խոսքով, կային նաեւ վերապահումներ կապված ԼՂԻՄ-ի կարգավիճակի հետ, որ ԼՂԻՄ-ն արդեն հայտարարել էր Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: Այսինքն այստեղ կան բազմաթիվ տարընթերցումներ, որոնք դեռ տեղ են թողնում որոշակի «լուֆտի» համար:
«Եթե մենք ընդունենք Ադրբեջանի դիրքորոշումը, ապա պարզ է, որ իրենք փորձում են դա աշխարհին ներկայացնել որպես միակ հնարավոր լուծումը ԼՂ հակամարտության համար եւ որպես Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշում, որը հրաժարվում է պայմանագիրը ստորագրել: Դա ադրբեջանական մաքսիմալիստական դիրքորոշումն է, որը հասկանալի է: Եթե դւորս գանք այս մաքսիմալիստական եւ առայժմ ոչ մինչեւ վերջ իրատեսական սցենարից, խոսում ենք այն մասին, որ կա առաջարկ Հայաստանի ղեկավարության կողմից, որ Ստեփանակերտն ու Բաքուն պետք է իրար հետ լեզու գտնեն, նրանք պետք է բանակցեն եւ այդ գործընթացի շարունակականությունը պայմանավորված է նրանով, թե ինչի՞ կհանգեցնեն այդ բանակցությունները: Այստեղ չկա հստակություն՝ մենք Արցախը դիտարկում ենք որպես անկախ միավո՞ր, թե՞ դիտարկում ենք Արցախը որպես պոտենցիալ Ադրբեջանի կազմում գտնվող տարածք: Պարզ է, որ Ադրբեջանին հետաքրքրում է տարածքը, ոչ թե այնտեղ ապրող մարդիկ: Այսինքն Ադրբեջանն ուղում է Ղարաբաղն առանց հայերի»,-ասաց քաղաքագետը:
Երկրորդ մոտեցումն, ըստ Մարկարովի, այն է, որ կա բանակցային գործընթաց Արցախի ու Ադրբեջանի միջեւ, որտեղ որոշակի կա նաեւ միջազգային ներգրավվածություն, կամ այն չկա, բայց կարգավիճակը քննարկվում է այս երկու սուբյեկտների միջեւ: «Ադրբեջանը Հայաստանի առաջարկին պատասխանում է, որ քննարկումը կարող է տեղի ունենալ այն տրամաբանությամբ, որ արցախահայերը Ադրբեջանի քաղաքացիներ են: Դրան արցախահայությունը բնականաբար, պատասխանում է, որ ամեն բան այդքան միանշանակ չէ:
Եվ վերջապես, երրորդ կողմն այն է, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը, որը պետք է ավարտվի ինչ-որ փաստաթղթի ստորագրմամբ, առայժմ չունի վերջնական դիրքորոշում կապված այն սահմանների հետ, որի շրջանակներում Հայաստանը ճանաչում է Ադրբեջանը, այդ թվում նաեւ ոչ միայն Արցախի խնդրի պատճառով, այլեւ չկարգավորված հայ-ադրբեջանական սահմանի պատճառով:
Առայժմ հասկանալի չէ, թե ինչով կավարտվի այս գործընթացը, վերջնական հստակ կետերը հասկանալի չեն, բայց պարզ է, որ կան թույլ կողմեր հայկական կողմի մոտ, որը պայմանավորված է 2020-ի պատերազմով եւ սուբյեկտայնության նվազեցմամբ»:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ 2025-ին ռուս խաղաղապահները լքեն Արցախը, Մարկարովը պատասխանեց. «Ռուս խաղաղապահների մանդատը ունի որոշակի ժամակագրական հատվածներ, այսինքն մենք ունենք նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ըստ որի խաղաղապահի ուժերը 5 տարով են, մյուս կաղմիոց խաղաղապահի ուժերի մանդատն այնքան էլ հստակ չէ եւ Ադրբեջանն անում է ամեն ինչ, որ մինիմալիզացնի այդ մանդատը եւ նրանց ներգրավվածությունը տարչբեր կոնֆլիկտներում, որոնք ի հայտ են գալիս շփման գծում: Պարզ է, որ Ադրբեջանը մեծ ցանկություն կունենար ազատվել այս խաղաղապահի առաքելությունից ոչ թե 2025-ին, այլ դրանից առաջ, բայց առայժմ կա նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որտեղ ժամկետ է նշված մինչեւ 2025-ը:
Եվ Հայաստանից եւ Արցախից հնչել են գաղափարներ, որ կա ցանկություն, որ խաղաղապահների ժամկետը լինի 10-15 տարի կամ անժամկետ, բայց ինչպես հիշում եք, դրա համար անհրաժեշտ է երկու կողմերի համաձայնությունը, իսկ դա Ադրբեջանի համար անցանկալի սցենարներից մեկն է: Դրա վրա ազդում է ուկրաինական գործոնը: Շատ անգամ այն, ինչ լինելու է մեր տարածաշրջանում, ազդված է լինելու այն իրադարձություններով, որոնք տեղի են ունենալու ուկրաինական ճակատում: Եթե մինչեւ 2022-ի փետրվարի 24-ըւ ավելի հավանական է եղել պնդում, որ 5 տարի հետո խաղաղապահի ուժերը կարող են շարունակել իրենց տեղակայվածությունը Լաչինում, 2022-ի մայիսից հետո, երբ փոփոխվեց ուժերի հարաբերակցությունը ռազմական գործողությունների ժամանակ, պատասխանն այդքան միանշանակ չէր: Ռուսաստանն, իհարկե, կուզանա ունենալ սեփական ներկայացվածությունը, բայց խնդիրն այն է, թե արդյոք նրանք կկարողանան պահպանել իրենց զորակազմը Լաչինում: Եթե ոչ, էլի կան տարբեր սցենարներ: Դրանցից մեկը Ադրբեջանի ուժային սցենարն է, երկրորդը այն է, որ եթե հայկական կողմերը կարողանան պնդել, այստեղ տեղակայվի միջազգային այլ կոնտինգենտ, որը կունենա ավելի հստակ մանդատ: Պարզ է, որ դա Ադրբեջանի համար ցանկալի չէ: Այստեղ կա նաեւ Իրանի գործոնը, որը չի ցանկանում իր սահմանների մոտ ունենալ այլ ռազմական ուժեր»:
Ակնհայտ է, Հայաստանի իշխանությունները շարունակում են ամրապնդել իրենց որդեգրած քաղաքականությունը, այն է՝ Արցախի հետ որեւէ գործ չունեն։ Այսօր տեղի ունեցած քննարկմանը հայտարարել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
Նա մանիպուլյացիա որակեց նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ տեղի ունեցած ասուլիսում հնչեցրած հայտարարությունն առ այն, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ Հայաստանը չունի որեւէ պատասխանատվություն՝ Լաչինի միջանցքի անխափան գործունեությունն ապահովելու հարցում՝ նշելով, թե դրա պատասխանատուն Ադրբեջանն է ու ռուս խաղաղապաներն են։
«Սա սուտ է ու մանիպուլյացիա, Փաշինյանի ստորագրությունն է դրված այդ փաստաթղթի տակ, եւ ուզի, թե չուզի կրում է պատասխանատվություն՝ չկատարաված պայմանավորածությունների համար»,- շեշտել է Վ.Հակոբյանը։
Ըստ նրա՝ աշխարհաքաղաքական մեծ այս խաղերի մեջ Նիկոլ Փաշինյաննն ու իր խմբակը փորձում են իրենց մանր խաղիկները տանել անգամ այս իրավիճակում։
Հետեւապես՝ պետք է գիտակցել, որ ՀՀ օրվա իշխանություններից չի կարելի ունենալ որեւէ ակնկալիք ու նման իրավիճակում պետք է հասկանալ, թե ինչ հնարավորություններ կան։ Այս համատեքստում գործիչը կարեւորեց Լեռնային Ղարաբաղի, մամուլի ու հայ առաքելական եկեղեցու դերը։ «Գլխավոր դերակատարն այսօր Արցախն է՝ իր պետական ինստիտուտներով, ժողովրդով, ՀԿ-ներով, հեղինակավոր մարդկանցով»,- նշել է Վ.Հակոբյանը՝ կարեւորելով, որ Արցախի Հանրապետության նորանշանակ արտաքին գործերի նախարարն այս օրերին ոչ թե շրջափակման մեջ գտնվող Արցախում է, այլ Հայաստանում։ Հետեւապես պետք է կազմակերպվեն նրա հանդիպումները այդ թվում արտերկրում՝ բարձրաձայնելու հիմնական մեսիջը, որ ստեղծված իրավիճակում միակ լուծումն «Անջատում հանուն փրկության» բանաձեւն է, որն այլընտրանք չունի։ Վ. Հակոբյանի արձանագրմամբ՝ սա պետք է դարձնել հիմնական օրակարգը, եւ այս հարցում շատ մեծ աշխատանք պետք է տարվի նաեւ միջազգային մամուլի հետ։
Իսկ հայ հանրությանը համախմբելու գործում Վ. Հակոբյանն ընդգծեց հատկապես հայ առաքելական եկեղեցու դերը։
«Ճակատագրական ժամանակահատվածներում, երբ ղեկավարությունը չի կարողացելկամ չի ուզել, ցանկացել՝ բավարար ջանքեր գործադրել, հայ եկեղեցին է եկել առաջին պլան ու համախմբել հանրային շերտերը, օգտագործել իր կապերը ու դարձել կապող ուժը, որը մեզ անհարժեշտ է»,- ասել է Վ. Հակոբյանը՝ նշելով, որ հայ առաքելական եկեղեցին այսօր եւս շատ ակտվի գործունեություն պետք է ծավալի։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.