23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր, Դեկտեմբերի12-ին, 12:00-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ն ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև բողոքի ակցիա է կազմակերպել ամուսնու` Դավիթ Զիրոյանի ու սկեսրոջ` Հայկանուշ Միքայելյանի կողմից դաժանաբար ծեծված և տարբեր խոշտանգումների ենթարկված 20-ամյա Մարիամ Գևորգյանի գործի արդարացի քննություն պահանջելու նպատակով:
Մարիամ Գևորգյանի դեպքի մասին գրել էր hetq.am-ը: Մարիամին եկել են ուզելու ու նա, որպես 20 տարեկան պարկեշտ ու տնական խելոք աղջիկ 2009 թվի վերջին ամուսնացել գնացել է Սանկտ-Պետերբուրգ: Նրա քույրը հարս էր այդ ընտանիքում, իսկ Դավիթ Զիրոյանի նախկին կնոջից բաժանվելը ամուսնու հարազատները որակել են «քոռացել էր` չուզեց մեր տղուն դժբախտացնի, բաժանվեց հետ գնաց»: Այնտեղ Մարիամին անասելի տանջանքների են ենթարկել, պահել են ստրուկի նման, ստիպել են քնել «տաբուրետկի» վրա, անձնագրը խլել են ձեռքից ու անընդմեջ առիթներ են փնտրել աղջկան ծեծելու ու ստորացնելու:
Առանձնակի դաժանություն է եղել սկեսրոջ կողմից, որն ըստ երեւյթին անառողջ հակումներ է ունեցել սեփական տղայի հանդեպխ, ու խանդ` ծեծն ու խոշտանգումներն ուժեղացել են, երբ Դավիթը քիչ թե շատ լավ է եղել կանանց հետ: Դա հոգեբուժների ու դատական մարմինների գործն է` պարզել սկեսրոջ մոտիվացիան: Մարիամին հաջողվել է փախչել ու վերադառնալ Հայաստան, ուր հայրն աղջկան չի ճանաչել դիմավորելուց: Հայրը` Համազասպ Գեւորգյանը ասում է, որ տղայի կողմն ասել է. «Յանի կաղ Համազասպն ովա որ մեզ բան անի, ոչ մի բան էլ չեք կարա անեք»:
Մարիամի քիթն արդեն վիրահատված է` քույրերն են փող հավաքել, բայց դեմքը այլանդակված է պատառաքաղի ու այլ առարկաներով վնասվածքներից: Մարաիմը հաղորդել է ոստիկանություն, որից հետո ամուսնուն` Դավիթ Զիրոյանին, մեղադրանք է առաջադրել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան պետք է դատապարտեին մինչև 3 տարվա ազատազրկման: Դատարանի որոշմամբ Զիրոյանը համաներմամբ ազատ է արձակվել:
Այսօրվա բողոքի ակցիան դատախազության շենքի դիմաց նպատակ ուներ հասցնել պատկան մարմիններին Մարիամի նամակն ու խոսքը: Դատախազության առջեւ մի կես ժամ կանգնելուց հետո դատախազության աշխատակիցը դուրս եկավ ու հրավիրեց Մարիամին ու Կոալիցիայի ղեկավարներին ընդունելության Դատախազի տեղակալ Դանիելյանի ու «Անձի դեմ ուղղված հանցագործությունների վարչության պետ Շահինյանի մոտ: Մի ժամ հետո կանայք դուրս եկան ու ասացին, որ գործն ուղարկված է վերանայման, որ դատախազությունն ինքն էր որոշել դա անել` առանց մեր բողոքի ակցիայի: Ինչեւէ, Մարիամի ձայնը տեղ հասավ, գործն ուղարկվել է վերաքննության, իսկ Հականուշ Միքայելյանն այսօր ժամանում է Սանկտ-Պետեբուրգից դատախազության պահանջով:
Մարիամը խիզախ աղջիկ է, Մարիամը չի լռել, Մարիամը կհաղթի, որովհետեւ Մաիամը մենակ չի այլեւս, նրա հետ է են «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ն, ու կլինի բռնաւթյան ենթարկված յուրաքանչյուր կնոջ կողքին:
Ի դեպ, ակցիային մասնակցում էր նաեւ Տիգրան Խզմալյանը:
Ֆոտոռեպորտաժը` Սվետլանա Անտոնյանի
Միացնենք մեր երեք մեծերի պատգամները ` Չարենցի «միաբանվածությունը», Սիամանթոյի զգուշացումը և Սևակի աններում կոչը` «Ով մոռանա` զույգ աչքով թող կուրանա» և անվախ առաջ շարժվենք` մեր Սուրբերին միայն առաջնորդ ունենալով, — ասում է դերասանուհի Հասմիկ Տեր Կարապետյանը։
— Հասմիկ, այս հարցով եմ սկսում իմ բոլոր հարցազրույցները, կարծես պարզ հարց է`մտավորականի քո բնորոշումը, բայց միևնույն ժամանակ այսօրվա համար բարդ ու պարզության կարոտ հարց է:
— Մարդիկ են, որոնք իրենց մեջ ահավոր մեծ ցավ են կրում: Ցավ տգեղի նկատմամբ, չստացվածի, աղավաղվածի, արժեզրկվածի նկատմամբ: Այն մարդն է, որ իր անձնականը մի կողմ դրած, ցավում է երկրի համար, մարդկանց համար, ժողովրդի, իր գալիքի, իր երկրի թերությունների համար: Երևույթները ինչքան ցավալի են լինում ու թերություններն էլ շատ, ցավը ավելի խորն է լինում և հուսահատությունը` հաճախակի: Բայց զարմանալի կերպով նորից կարողանում է կանգնել, թևաթափ վիճակը հաղթահարել, նորից մտնում է ինչ որ պայքարների մեջ, որ նորից ու նորից խփվի ու թևաթափվի: Այ, սա է մշտական մտավորականի դիրքորոշումը: Չեմ ընդունում կոտրվող մարդկանց, որոնք այլևս ուժ չեն գտնում ոտքի կանգնելու: Ինչու՞, որովհետև գտնում եմ, որ Աստծո առաջ պատասխանատվություն կա: Այն, որ ունենք իրավունք առավոտյան աչքներս բացելու և նորից այս չքնաղ օրն ու արևը տեսնելու, ուրեմն պատախանատու ենք: Քանի շունչ կա քո մեջ, պիտի կատարես առաքելությունդ:
-Հավատո՞ւմ ես, որ մենք ունենք նման մտավորականներ:
-Իհարկե ունենք: Ցավոք, շատերս թևաթափ ենք լինում, մտածելով, որ գործունեության դաշտը պակաս ու թերի է մեզ համար: Թող ինձ չմեղադրեն նրանք, ովքեր նոստալգիա (կարոտախտ) են ապրում Սովետի նկատմամբ և գտնում են, որ շատ բան են կորցրել: Սովետ միության ժամանակ երկու ասպարեզ կար , որտեղ մարդիկ մնացին ազնիվ և նվիրյալ: Դա մշակույթի և գիտության ոլորտն էր: Ցավոք մեր կյանքի փոփոխությունը բերեց նրան, որ թոհ ու բոհի մեջ տիղմ բարձրացավ վեր և գրավեց շատ ոլորտներ: Այն Սովետի ստեղծած, դաստիրակածը, որը անսուրբ երկրի ծնունդ էր, անհավատ երկրի ծնունդ և ավազակաբարո, տիղմ էր, որը երբ բարձրացավ, տակը մնացին ամենակարգինները, որոնք պիտի իրականում ապահովեին եկող սերնդի դաստիարակությունը: Սակայն այս մարդկանց ձեռքերը կապվեցին, անգործության մատնվեցին: Եվ այսօր էլ ամենավատ վիճակում մնացել են հենց այդ երկու ոլորտներն ու ամենակարգին մարդիկ: Այսօր ամենուրեք տիրում է անհարգալից վերաբերմունք օրենքի, իրար նկատմամբ: Շատ կցանկանայի, որ ամեն մեկը զգար հայի արյան հարազատությունը, մի օր արթնանայինք ու բոլորս հարգեինք այն արյունը, որ հոսում է մեր մեջ, ունենայինք մերի զգացողությունը:
-Ունե՞նք մենք գոնե մտավորականների միասնություն:
-Մեր ազգը անհատականությունների ազգ է: Հայրս ասում էր. «Մեր ժողովրդին հնարավոր չէ ոչխարի հոտի նման հավաքել մի դրոշի տակ»: Իրոք հնարավոր չէ: Դե պատկերացրեք, եթե ամբողջ ազգը անհատներից է կազմված, ուրեմն մեր մտավորականը ինչպիսի՞ն է:
-Իսկ միավորվա՞ծ են նրանք, կամ ին՞չը կարող է միավորել մեր մտավորականներին:
-Ամենավտանգավոր, ծայրահեղ վիճակները, որոնք ոչ միայն մտավորականներին, այլև ամբողջ ժողովրդին են միավորում: Ցավոք, մինչև դանակը ոսկորին չի հասնում, չի լինում միավորումը: Դա էլ երևի ազգին բնորոշ հատկություն է: Լավ կլիներ, որ ունենայինք ամենաբարձր մտավորականների ղեկավարող խումբ, որը իմանար ինչ անել, ու՞ր տանել, ինչ՞ գաղափարախոսությամբ տանել, ինչ՞ դաստիարակության հիմքեր դնել, ին՞չը վերականգնել, որը կլիներ ազգային արմատների վրա հիմնված:
-Ին՞չը կարող է տարանջատել մտավորականներին:
-Քաոսը: Աններդաշնակ վիճակները, երբ այնքան շատ են պրոբլեմները, հարցերը, երբ թացն ու չորը խառնվում են իրար: Այսօր չունենք ներքին հարմոնյա: Քչերն են, որ կարողանում են գտնել այն իրենց մեջ: Այդ քաոսը, ցավոք, ուղղակի մահացու է թե՚ ֆիզիկական, և թե՚ հոգեկան իմաստով լավագույնների համար։ Որքան այս վիճակը երկար ձգվի, այնքան մենք կաղքատանանք լավերին կորցնելով։
-Ի՞նչ պահվածք, ի՞նչ դաստիարակություն ունի մեր ժողովուրդը, ինչպիսի՞ն կուզենայիր տեսնել նրան:
-Զարմանում եմ պասիվ մարդկանց վրա: Երբ տեսնում ես հասարակության բացերը` չես կարող անտարբեր մնալ: Ժողովուրդը անդադար բողոքում է, թե՚ իր կյանքից, թե՚ հեռուստատեսությունից, թե՚ երեխաների ապազգայնացումից, վատ հայերեն մատուցելուց և այլն, և այլն: Մենք էլ ենք դա տեսնում: Ես զարմանում եմ, թե ինչու՞ բոլորը բողոքում են, բայց ոչինչ չեն անում: Պետք է ամեն մեկը մի բան ձեռնարկի, ոչ թե սպասի, որ դիմացինը իր փոխարեն գլուխ կոտրի:
-Ինչի՞ց է դա գալիս:
-Դա հասկանալու համար, պիտի 70 տարի հետ գնանք, որովհետև այսօրվա պահվածքը, կեցվածքը 70 տարվա մեջ մշակվածի պտուղն է: Դժվա՞ր է մոռանալ այն շրջանը, որ այդքան լավ գլուխներ եղեռնի մատնեցին, երբ ով, որտեղ, ինչ ձեռնարկությունում աշխատում էր, փեշի տակ տվյալ ապրանքը դուրս էր բերում: Բա ին՞չ պիտի լիներ: Հո ժողովուրդը միանգամից իր տեսակը չէ՞ր փոխելու: Ալան — թալանը որտեղի՞ց եկավ, հենց էն դաստիարակությունից, որ արդեն ստացել էին: Եկանք, հասանք սրան: Հիմա ինչքան ջրեր պիտի հոսեն, ինչքան ջանք պիտի թափենք, որ մաքրված երկրորդ, երրորդ սերունդը գա, որ նոր կարողանան էս կեղտաջրերը զուլալվեն, իսկ տիղմը նստի տակը: Սրա համար ժամանակ է պետք: Մեծագույն ուժը համբերությունն է: Մենք պետք է կարողանանք ոչ թե թևաթափ լինել, այլ համբերությամբ աշխատել, մեր երեխաներին ոչ միայն շորերով ու լաթով ապահովենք, այլ վաղվա քաղաքացու տեսակի հիմքը դնենք, որպեսզի պահպանե՚նք մեր ժողովրդի շարունակելիությունը: Այսօր պիտի դնենք վաղվա հիմքերը:
-Հավատու՞մ ես մեր ազգի ապագային:
-Բնականաբար: Էլի զուլալվելու են այս ջրերը, բայց ժամանակ է պետք և այսօրվա մտավորականի գործը հանուն վաղվա օրվա է:
-Իսկ ո՞րն է այսօր մտավորականի գործը, տեղը:
-Ամեն մեկը, որը ի զորու է իր գործի մեջ, անելու լավը, ճիշտը: Ես ինչ գիտեմ, դա եմ անում: Ես որպես թատրոնի մարդ, գիտեմ, որ կարող եմ երեխայի մեջ մշակել խոսքի կուլտուրա, հարգանք դեպի բառ ու բանը, կիրթ խոսքը: Սա կարևոր է, որովհետև, երբ կիրթ է խոսքը, կիրթ են հարաբերությունները: Ես աշխատում եմ կիրթ խոսք փոխանցել, ընդ որում, դա միայն խոսքի տեխնիկան չէ, դա նաև ներքին, հոգու ֆիզիկական մարզում է, դաստիրակություն։ Եթե ես ուզում եմ քաղաքացի դաստիրակել , սկսում եմ տարրական թվացյալ բաներից, որոնք հզորացնում են մարդու հոգին: Իսկ հզոր մարդը լինում է օգտակար, լավ քաղաքացի, պիտանի մարդ: Հայրս ասում էր.«Մշակույթը սկսվում է դանակ — պատառաքաղի կուլտուրայից»: Ես կուզեյի, որ այսօր դասավանդվեր, նաև Սուրբ Գիրքը և հին հունական առասպելներն ու լեգենդները: Սուրբ Գիրքը և մտավորական է ձևավորում, և գեղարվեստական միտքն է մշակում, չէ՞ որ ամբողջ աշխարհի միտքն ու արվեստի հիմքը այս երկու գրքերն են: Կրթական հարցերում շատ բան կա վերանայելու: Այսօր կարիք կա, որ մեր երեխաներին կրթեն ամենաընտրյալները` համալսարանականները: Մայրենին թերի թողած, ընկել ենք օտարալեզու դպրոցներ ենք ուզում հիմնել: Այնքան շատ են մեր խնդիրները, որ չգիտեմ էլ, ո՞ր ոլորտն է առաջնային: Օրինակ` հեռուստատեսությունը ամենավտանգավոր ոլորտն է: Երբեմն թվում է, թե , ինչ անում են, դիտմամբ են անում, որ մի ամբողջ ժողովուրդ անդամալույծ դառնա: Եթե մեր ժողովուրդը այսքան պասիվ չլիներ, դատի կտար: Մի ժողովուրդ, որի հիմնական դիմագիծը ծանր լինելն է, այսօր մակերեսացվում է: Այո, մենք ծանր ժողովուրդ ենք, որովհետև հազար բան տեսած ենք, յոթ անգամ մտածող ու մեկ` կտրող ժողովուրդ ենք և հոգևոր ենք մեր որակով: Ժամանակին Օյստրախը իր տղային ասում էր. «Եթե ուզում ես իմանալ քեզ աշխարհը կնդունի, թե ոչ, գնա Հայաստան: Եթե հայերն ընդունեն, ուրեմն աշխարհը կնդունի»: Ես ինքս բեմ դուրս եկող մարդ եմ և գիտեմ, որ նույնիսկ ամենատգետ հայի զգացողությունները ճշմարիտ են, որովհետև նրա երակներում դարերի արյուն է հոսում, մեր ներքին զգացողությունները գենետիկորեն խորն են և մենք անկախ մեզանից, չտեսնված զգում ենք ո՞րն է լավ, և ո՞րն է վատ: Մակերեսայնացնելով ու շոուացնելով արվեստը, մենք կորցնում ենք մեր դիմագիծը: KBH-ը եկավ ու գրավեց բոլոր ամբիոնները, հետին պլան մղեց և դասականը, և պրոֆեսիոնալը: Սա մի պատուհաս է արվեստի գլխին: Ինչպես՞ կարելի է: Որպես բեմի մարդ, որն այդքան ջանք է թափել խորանալու իր մասնագիտության մեջ, ես վիրավորվում եմ, որ այսօր կողմնակի մարդը կարող է, գալ և տրա-լյա-լյա անելով ինքն իրեն դերասան համարել, այն դեպքում, երբ դա մշտական խորացման, տառապանքի, որոնման, մշտապես բացահայտելու մասնագիտություն է: Արածներն էլ շատ ծիծաղելի է: Փողոցում հայտնի մարդ լինելը, չի նշանակում լինել մտավորական:
— Քո խոսքը` մտավորականին:
-Ին՞չ ասեմ: Թևերը քշտած պիտի գործ անել: Գործ անել հանուն մեր մայրենիի, հանուն մեր հայրենիի, մեր զավակների, հանուն այս արևի տակ լինելիության: Չհոգնել, չկոտրվել, ուժերի ներածին չափ պատասխանատվության բեռը քարշ տալ: Միևնույն է աշխարհն իր ամբողջ ծանրությամբ քչերի ուսին է, որոնք իսկապես այդ բեռը տանում են: Ատլանտները, որոնք պահում են երկրագունդը` չորսն են, բայց նրանք են պահում: Եթե ես ինձ համարում եմ այդ քչերից մեկը, ուրեմն ես պատասխանատու եմ վաղվա համար:
-Քո խրատը` երիտասարդին, որը կարող է լինել այդ քչերից մեկը:
-Անիմաստ է երիտասարդին որևէ բան ասել, եթե չես դիմում դաստիրակողին: Այսօր ամեն հայ ծնող երկու կարևոր պարտավորություն պիտի ունենա: Առաջինը` ինչ միջոցով ուզում է լինի զավակին ապահովել լավ կրթություն. Հայ ծնողին լավ է բնորոշում Թումանյանը «Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել»: Ամեն մի հայ ծնող միշտ ցանկացել է, որ իր երեխան շատ ավելի բարձր լինի: Սա կա: Պետք է ապահովել ոչ միայն այցելությունը կրթահամալիր, այլ նաև աշխատանքային ռեժիմը, որպեսզի երեխան սովորի սովորել, հաստատել կարգ ու կանոն, կարգապահություն: Երկրորդ պարտականությունը ծնողի այն է, որ դեռ փոքրուց պիտի իր զավակի մեջ սերմանի` այն կրթությունը, որ նա ստանում է, պիտի ծառայեցնի իր ժողովրդին: Այսօր այդ մոտեցումը չկա: Կրթվելու պահանջը գենետիկորեն կա, բայց հանուն ինչի՞ կրթվել, բացակայում է: Այսօր շատ վատ դաստիրակություն ունեն հատկապես հայ տղաները` անկարգապահ են, անպատասխանատու, փնթի, գլուխ պրծացնող և արանք ճղելու բնավորություն ունեն: Մեղադրում եմ ոչ թե տղաներին, այլ ծնողին, հատկապես հայ մայրերին, որոնց համար ընտանիքում տղան կուռք է դառնում: Թող չվիրավորվեն մեր տղամարդիկ, բայց այսօր նրանք մեզ պարտք են: Պարտք են, որովհետև մի դար լաց եղան.« Վա~յ մեր մայրերին սպանեցին, վա~յ մեր կանանց բռնաբարեցին, վա~յ մեր երեխաներին մորթեցին»: Էհ~, չթողնեյիք: Պա՚րտք են մեզ:
-Ին՞չ է երազում Հասմիկ Տեր Կարապետյանը մեզ համար:
-Երբեք ոչնչից չվախենալ: Վախը մեր մեջ շատ է, որովհետև շատ կորուստներ ենք ունեցել: Չվախենալ որովհետև հավատում եմ, որ հզոր երկնային պաշտպանություն ունենք: Ինձ երբեմն թվում է, մեր ժողովուրդը չունի ինքնապաշտպանական իմունիտետ` շուտ է ներում, շուտ է մոռանում, շուտ է հաշտվում: Ահավոր ուզում եմ, որ չմոռանա: Չմոռանա ինչեր ենք քաշել, ինչեր ենք տարել: Շատ են այսօր մոռացողները, և ես զարմանում եմ թե ոնց են այդպես հանգիստ արյան վրայով անցնում, ինչպես են բարեկամական ինչ որ բաներ ծրագրում: Ես քրիստոնյա եմ, բայց չեմ ներում: Չեմ ների, քանի դեռ ծնկաչոք չեն եկել, քանի դեռ չեն ապաշխարհել: Գուցե չնդունվի իմ ասածը, բայց այսօր ես խաղաղասեր էլ չեմ ուզում լինել: Էլ հոգնել ենք: Դարեր շարունակ միայն խաղաղասեր ենք եղել, կարգին, օրինավոր նորմալ ժողովուրդ, ոչ մեկի հողը չենք զավթել, տունը չենք քանդել, երեխային չենք վնասել: Ին՞չ ենք շահել մինչև այսօր: Այսօր ես չեմ ուզում մոռանալ, չափից դուրս բարի լինել, չափից դուրս ներող լինել: Ես ուզում եմ ապրել ուժեղ երկրում: Բավական է: Կամ- կամ: Չեմ ասում ավազակաբարո, մորթող-սպանող, ուզում եմ լինենք ուժեղ, սկզբունքային և ինչու՞ ոչ` հարձակվող: Ուզում եմ ուժեղ երկրի արվեստագետ լինել, որովհետև ամեն մի անհատի հետևում ուժեղ երկիրն է կանգնում, որ նա անհատ ձևավորվի աշխարհի մասշտաբով: Կամ ուժեղ լինենք, կամ չլինենք: Ին՞չ է մեզ մնացել` մի պուճուր վերջին կտոր, որի վրա նույնիսկ գահ դնելու տեղ չկա, որ թագավոր նստի վրան: Մի փոքր հողակտոր է մնացել, եթե խելոք չլինենք, անվախ, ճիշտ, եթե ատամով չլինենք, էտ էլ ենք կորցնելու: Պիտի որոշենք` կամ մեր երկիրը պիտի ուժեղանա ու հզորանա, կամ էդ էլ կորցնենք, վերջանանք գնանք: Սա է այսօրվա գաղափարախոսությունը, այսօրվա հրամայականը: Ո՞րն ենք որոշում` ապրել գետնաքարշ, թե՞ ապրենք հզոր երկրում: Ես գոյատևել չեմ ուզում, այսպիսի կյանքը ինձ հետաքրքիր չէ:
-Այնուամենայնիվ, որպես քրիստոնյա կարո՞ղ ես ներել ապաշխարողին:
-Միայն քննելով ապաշխարողի շարժառիթները և հաշվի առնելով հանգամանքները, թէ ինչու՞ է ապաշխարում:
-Որպես նախաբան կամ վերջաբան:
-Չարենցյան միաբանված ուժի գիտակցումը ինձ համար հետևյալում է. Մենք իսկապես բարձր, հրաշալի ժողովուրդ ենք, նույնիսկ ամենավերջին սրիկան իր մեջ, շատ խորքում ունի սրբություններ, որ նրան հետ է բերում մարդկայինի տիրույթները, շատերը անգիր արած բառեր են կրկնում մեր բարձր նկարագրի մասին, բայց ամենազարհուրելին այն է, որ չկա իսկապես ինքնարժեքավորում, ինքնահարգանք, եթե այն զգային ողջ ներքինով` կսիրեին և կհարգեին նաև դիմացինին: Ցավոք դարերի ընթացքում անցնելով անլուր տառապանքների միջով և մնալով միշտ վշտակիր ու խոցված-վիրավորված, մենք իրար վրա ենք թափում մեր մեջ կուտակված ցավն ու բարկությունը: Կարծում եմ ժամանակն է իրար պահելու-պահպանելու և մեջք -մեջքի տված մեր ամբողջ արդար բարկությունն ու հավաքված մաղձը սլաքի նման ուղղելու մեզ խանգարողների, հերթական անգամ մեզ կողոպտողների դեմ: Աշխարհը միշտ էլ կմնա Սիամանթոյի անզոր ճիչի թիրախը` «Ով մարդկային արդարություն, թող որ թքնեմ քո ճակատին» : Միացնենք մեր երեք մեծերի պատգամները ` Չարենցի «միաբանվածությունը», Սիամանթոյի զգուշացումը և Սևակի աններում կոչը` «Ով մոռանա` զույգ աչքով թող կուրանա» և անվախ առաջ շարժվենք` մեր Սուրբերին միայն առաջնորդ ունենալով: Մեզ` մայրերիս, հիմա կցանկանայի Անդրանիկի մոր և Սոսեի դաստիարակությունն ու մտածողությունը: Առաջինը` երեխան փորում ասեղնագործում էր սրբիչի վրա սպիտակ ձիավոր` վրան տղան ու աղոթքի նման մրմնջում` «Ձին միշտ տակիդ լինի, թուրդ ձեռքիդ լինի», իսկ մյուսը ամուսնու կողքին էր` զենք ու զրահով: Այսօր բոլորիս առաջ ԿԱՄ — ԿԱՄն է` լինի սովորական քաղաքացի, գյուղացի, բանվոր, կուսակցական, չինովնիկ, արվեստագետ, գիտնական, թե կառավարության անդամ:
Կարինե Ջանջուղազյան
Շուտով Ամանորյա տոներն են, արդյո՞ք ձվի դեֆիցիտը կրկնվելու միտում ունի:
Ձվի շուկայի խնդիրները, նախորդ տարվա համեմատ, ոչ միայն չլուծվեցին այլև տարաբնույթ զարգացումներ ստացան: Լուսակերտի թռչնաֆաբրիկայի նախկին տնօրեն Մանասե Եփրեմյանը, օրերս հայտարարել է, որ ձվի դեֆիցիտը ստեղծում են ոչ թե արտադրողները, այլ սպառողները: Իսկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումը, որով մի շարք խոշոր ձու արտադրողներ մեղավոր ճանաչվեցին անցյալ տարվա վերջում ձվի դեֆիցիտի առաջացման համար` իբր ձուն միտումնավոր պահուստավորել էին եւ սահմանափակել վաճառքը, նա համարել է անհիմն: Եփրեմյանն ասաց, որ այդ որոշումը ներկայումս վիճարկվում է դատական կարգով, հավատացնելով, որ ՏՄՊՊՀ-ն կեղծիքի է դիմել` միայն Լուսակերտի ֆաբրիկային ճանաչելով որպես գերիշխող, այնինչ շուկայում գերիշխող մեկ այլ ընկերություն ևս կա, որին «թաքուն են պահում»: Թե որն է այդ ընկերությունը` Մ. Եփրեմյանը գաղտնի է պահում:
Տեղական արտադրողները, բացի «Արզնի» — ից և էլի մեկ երկու մանր ընկերություններից զբաղվում են ներկրմամբ: «Լուսակերտը»` նույն ինքը ԵԹՖ –ն և էլի մի քանի ոչ խոշոր թռչնաֆաբրիկաներ, արդեն տևական ժամանակ է ներկրող են դարձել, ու իրենց մատուցած ապրանքը ներկրում են Ուկրաինայից:
Թե ինչ որակի ձու է հասնում մեր երկիր, ինչպես է խախտվում ժամկետները, այլ թեմա է, որին մենք արդեն անդրադարձել ենք: Այս ոլորտում հետաքրքիրն այն է` թե ինչո՞ւ Հայաստանը դադարեց անհրաժեշտ քանակի ձու արտադրել:
Ինչո՞ւ է տեղական արտադրողը այսօր հայտնվել ոչ շահեկան վիճակում: Չնայած Եփրեմյանի խոստումներին, մեր ունեցած տեղեկություններով, ներկրողները նույնիսկ ներկրել չեն հասցնում. Վերջին ամսվա մեջ ներկրվել է 300 հազար 200 ձու, որոնցից կանաչ դրոշմանիշով ձուն ուղարկվել է բանակ. Մեր ունեցած տեղեկությամբ, սակայն դա բավարար չէ լրացնելու պահանջարկը, բանակին հարկավոր է մոտ 1միլիոն ձու:
Սա իհարկե օգուտ է տեղական արտադրողին, որն իր արտադրանքը, իրացնելու խնդիր չի ունենա, սակայն դա միայն տոն օրերին: Կա նաև մեկ այլ բաց. Ոլորտում տեղական արտադրողների համար մրցակցային դաշտն ապահովված չէ, ինչն իր հետ բերում է այլ խնդիրներ:
«Արզնու» գործերը այս պարագայում կարող էր փայլուն ընթանալ, եթե չխանգարեր մեկ հանգամանք` ձվի դեղնուցը շատ բաց գույն ունի, ինչի հետ կապված բավականին բողոքներ կան: Դա նշանակում է, որ կերը լիարժեք չէ, պատճառը դրանում եգիպտացորենի բացակայությունն է:
«Արզնու» հավերը կերի խնդիր ունեն, քանի որ կեր ներկրող կոնտերիերները տևական ժամանակ է «սպասում էին» մաքսազերծմանը. Թե ինչ խնդիրներ ուներ (արդեն լուծվել է) «Արզնին» մաքսազերծման հետ կապված այլ քննարկման հարց է, կա նաև մեկ այլ հարց`մաքսազերծման արհեստական ձգձգումը բերում է տնտեսվարողի վնասին`որն էլ իր հերթին անդրադառնում է սպառողների գրպանին: Մարդիկ ստիպված, այընտրանք չունենալով, գնում են որակական խնդիր ունեցող ձու: Ինչպես ասում են. «մնացել են երկու քարի արանքում», գնել ներկարված ու անհայտ որակի, թե՞ տեղական, բայց դարձյալ ոչ անհրաժեշտ որակական հատկանիշներով ձու:
Հ.Գ.Եփրեմյանն ասում է, որ Ամանորի նախօրեին խուճապ չի լինի: Հայաստանում արդեն պահուստավորված է 5 մլն հատ ձու, սպասվում է ևս 5 մլն հատ ձվի ներկրում, իսկ տեղական թռչնաֆաբրիկաները, նրա հավաստմամբ, կարտադրեն մոտ 35 մլն հատ: Ու դա լիուլի բավարար է ձվի պահանջարկը բավարարելու համար:
Суббота на Площади Революции ֆեյսբուքյան միջոցառման մասնակիցների թիվը մոտենում է 31 000-ի: Միջոցառուման էջը բացել են շաբաթ օրն իշխանությունների կողմից արտոնագրված «Ընդդեմ անարդար ընտրությունների» հանրահավաքի կազմակերպիչները: Դեռ երկուշաբթի մասնակիցների թիվը եղել է 1000, հետո սկսել է արագ աճել, ձերբակալություններից հետո, մանավանդ` բլոգերների ու լրագրողների, օրինակ ռուսաստանյան «գլամուր» կյանքը լուսաբանող հայտնի բլոգեր Բոժենա Րինսկայի(նա եղել է նաեւ բանտում մահացող «Յուկոս»-ի նախկին թոփ-մենեջեր Վասիլի Ալեքսանյանի պաշտպանության պիկետի նախաձեռնողը): Աշխարհիկ «գլամուր» լրագրողուհուն ՕՄՈՆ-ը հրմշտելով խցկել էր ավտոբուս չնայած նրան, որ Բոժենան գոռացել է. «Տղաներ, ի՞նչ եք անում, ես Բոժենան եմ»:
Միլիցիոների Բոժենային ոտքով հարվածելը թանկ է նստում Ռուսաստանի ավտորիտար ռեժիմի վրա, ոտքի է կանգնում «գլամուր» Ռուսաստանը: Քսենիա Սոբչակը Բոժենային ասել է. «Ես էլ էի ուզում գալ միտինգի, բայց բոյ-ֆռենդիս ծնունդն էր»: Ակնհայտ է, որ Ռուսատսանն արթնացել է, ու արթնացել է մինչ այսօր ոչ քաղաքականացված, սեփական կյանքի ու բարեկեցության վրա ֆիքսված մասսան, որը շատ էլ լավ է ապրում, ամեն ինչ ունի, բայց ուզում է նաեւ իր ձայնի տերը լինել:
Չնայած «Սպիտակ Ժապավեն» շարժումը օպոնետնտերն անվանում են «պրոյեկտ», ասում են, որ Ժապավենի կայքի դոմենը գնվել է վաղուց, որ ասում են, թե Բոժենան «Յուկոս»-ի նախկին թոփ-մենեջեր Նիկոլայ Բիչկովի հարսնացուն է, որի մասին վկայում են բազմաթիվ գրառումները նրա բլոգում, չնայած ասում են ամերիկյան պատվեր, սպառնում են Ռուսաստանի ժողովրդին Ամերիկյան ագրեսիայով ու երրորդ համաշխարհայինով, եթե հանկարծ դեստաբիլիզացվի երկրի ներքին իրավիճակը, ինչպես մեզ` Ադրբեջանով, շարժումը թափ է առնում: Նույնիսկ չնայած կեղծ պրոֆայլներով սպամի կույտերին, որ մասնակիցների համար ինֆորմացիոն խառնաշփոթ է առաջացնում, ու պայքարը դրանց դեմ շատ բարդ էր` սնկերի պես աճում էին, բայց մասնակիցներն ավելի արագ, թե՛ հանրահավաքի, թե՛ Սպիտակ Ժապավենի ֆեյսբուքյան էջերում:
Ինֆորմացիա է պտտվում նաեւ, որ հանրահավաքը քաղաքային իշխանությունները տեղափոխել են այլ վայր, թույլատրելով 10 000 մասնակից, որը դեռ չի հաստատվել հանրահավաքի կազմակերպիչների կողմից, ու դեռեւս հարցական է:
Հիշեցնեմ, որ Ռուսաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներից դժգոհ ժողովուրդն ըմբոստացել է եւ շաբաթ օրը հանրահավաք է հրավիրել: Նաեւ համաժողովրդական շարժում է սկսվել` «Սպիտակ Ժապավեն», որի նպատակն է միավորել բոլոր ընտրությունների արդյունքների հետ անհամաձայններին, հենց այդիպիսին է շարժման անվանման տարբերակներից մեկը` «Անհամաձայնների շարժում»:
Մոսկվայում ստեղծագործական լուծում են գտել, որը հնարավորություն կտա բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ, արտահայտել իրենց դիրքորոշումն առանց ոստիկանության հետ բախումների:
Ինչպես եւ շատ գաղափարներ, որոնք Ռուսաստանում միավորել են մարդկանց վերջին օրերին , ծնվել է Facebook-ում: Գաղափարի հեղինակը գրող եւ ինտերնետ տեխնոլոգիաների մասնագետ Արսեն Ռեւազովն է:
Երբ միլիոնավոր մարդիկ Մոսկվայում կկապեն սպիտակ ժապավեններ իրենց ձեռքերին, ապա լցոնելու կամ այլ կերպ կեղծելու բան ընդհանրապես չի լինի:, Ամբողջ քաղաքը սպիտակ:.Նախ, տասը տոկոսը, ապա երեսուն, հետո հիսուն, ապա յոթանասուն. Իսկ երեսունմեկից հետո էլ ոչ ոք չի վախենում: Պետք է տեւի ակցիան մինչեւ մարտ:
Արսեն Ռեւազովը համոզված է, որ եթե ավելի քան մեկ միլիոն քաղաքացիներ սպիտակ ժապավեններ կապեն, ամեն ինչ շատ արագ, առանց բռնության ճիշտ ընթացք կընդունի:
Քայլում ես փողոցով, ու հանկարծ տեսնում ես` ինչ-որ մեկի մոտ, թեկուզ պատուհանիկին սպիտակ ժապավեն է փակցրած:
Այդ ժապավենները վաճառվում են ամենուր կիլոմետրերով:
Շարժման տարածած հայտարարությունը
Մեր նախնիները պաշտպանել են այս հողը մեզ համար:
Կարծես մեր հերթն է հասել մեր հողը մեր երեխաների համար պաշտպանելու:
Իշխանությունները մեր փոխարեն արդեն որոշե՞լ են ամեն ինչ, մեզ անասնահոտի տե՞ղ են դրել:
Մեզ մնում է նայե՞լ, թե ո՞նց են թալանում ներ երկիրը::
Բայց մենք ոտքի են ելել ու ասում ենք ` «ՄԵՆՔ ԱՆԱՍՆԱՀՈՏ ՉԵՆՔ: ՄԵՆՔ ՄԱՐԴԻԿ ԵՆՔ»:
Մենք ասում ենք. «Բավական Է գռփել ու լափել Ռուսաստանը» Մենք պատրաստ ենք պաշտպանել մեր երկիրը, մեր ժողովրդի, ու մեր նրա ապագան:
Ամեն մեկը չի կարող գնալ հանրահավաքի, բայց կա բոլորին հասանելի բողոքի մի ձեւ` ՍՊԻՏԱԿ ԺԱՊԱՎԵՆԸ:.
Սա իշխանություններին ցույց տալու միջոց է, որ երկրում կա ԺՈՂՈՎՈՒՐԴ ու մեզ հետ պետք է հաշվի նստել:
Մենք կրում ենք Սպիտակ Ժապավեններ, տեսնելու համար որ ՄԵՆՔ ՇԱՏ ԵՆՔ:
Մենք կրում ենք Սպիտակ Ժապավեններ, որ իշխանություննե՛րը տեսնեն, որ ՄԵՆՔ ՇԱՏ ԵՆՔ:
Մենք ոչ կուսակցություն ենք, ոչ կազմակերպություն: Մենք չունենք առաջնորդ, ծրագիր կամ ղեկավարող օրգան: ՍՊԻՏԱԿ ԺԱՊԱՎԵՆԸ ուղղակի տեսակետը ներկայացնող արտահայտման միջոց է բոլոր ՈՉ ԱՆՏԱՐԲԵՐ ՄԱՐԴԿԱՆՑ համար, ովքեր այլեւս չեն կարող չգործել:
Մենք արտահայտում ենք մեր բողոքն ընդդեմ անօրինության ու անպատասխանատվության, ընդդեմ մեր Հզոր Տերության մասնատման:
Մենք պահանջում ենք հարգե՛լ մեր սահմանադրական իրավունքները:
Սպիտակ Ժապավեն ձեռքին: Սպիտակ Ժապավեն պիջակի գրպանիկում, պայուսակից կապած, տան պատուհանի գոգին, գրասենյակի դռանը, մեքենայի ալեհավաքի կամ հայելու վրա` ամենուր, որտեղ Ժապավենը տեսանելի կլինի:
Այսպես մենք կտեսնենք մեր համախոհներին: Այսպես մենք հպարտություն կզգանք մեր ԺՈՂՈՎՐԴԻ համար:
Այսպես կկանչե՛նք ԻՇԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ:
Միացե՛ք մեզ, կրե՛ք Սպիտակ Ժապավեն ինքներդ, նվիրե՛ք ձեր շուրջ մարդկանց:
Բոլորս միասին մենք կարո՛ղ ենք պաշտպանել մեր հայրենիքը:
Աղբյուր` www.tvrain.ru
Պատրաստեց` Լուսինե Վայաչյանը
Հ.Գ. Շարժման մասնակիցների շարքերը համալրումը նորանոր համակիրներով ընթանում է երկրաչափական պրոգրեսիայով: Ֆեյսբուքում շարժման մասնակիցներին կարելի է տարբերել սպիտակ ժապավենով անձնագրի նկարի անկյունում:
Առավոտյան ժամը վեցին 6-րդ վարչության (Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչություն) աշխատակիցները եկել են ակտիվիստ, «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամ, գրող Արմեն Օհանյանի տուն ու առանց ծանուցագիր ներկայացնելու քաշքշելով դուրս են հանել տանից նրան երբ նա հրաժարվել է առանց փաստաբանի գնալ նրանց հետ: Արմեն Օհանյանին բերման են ենթարկել ԱԱԾ քննչական վարչություն:
Քիչ առաջ Արմենին բաց են թողել: Նա հրաժարվել է մասնակցել քննչական գործընթացին առանց փաստաբանի: Փաստաբանը կլինի ժամը 4-ին: Նրա ասելով, «Վրդովվեցուցիչ է միայն այն փաստը, որ այսպես կարող են ներխուժել տուն ու առանց բացատրությունների քաշքշելով բերման ենթարկել, կարող էին մարդավարի, բայց դե` իրենց ոճի մեջ են»
Հիշեցնեմ, որ Արմեն Օհանյանը մշտապես մասնակցում է ՀՀ կառավարության շենքի մոտ հայկական բանակում զոհված զինվորների ծնողների ակցիաներին: Օհանյանն աշխատում է «Հայաստան» համահայկական հիմնադրամում:
ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արմեն Օհանյանը ծանուցագրով կանչվել է ԱԱԾ –ը սակայն չի ներկայացել,որից հետո նրան սահմանված կարգով բերման են ենթարկել: Այժմ նա հարցաքննվելու է ժամը 16-ին, երբ կրկին կներկայանա ԱԱԾ իր փաստաբանի հետ: Գործը, որի շրջանակներում Օհանյանը հարցաքննվելու է որպես վկա, միջնակարգ կրթության կեղծ վկայականներ տրամադրելու վերաբերյալ է:
Բաղրամյանն ասաց նաև, որ Արմեն Օհանյանի հարցաքննությունը կապ չունի նրա քաղաքական հայացքների հետ, այլ տվյալ գործի շրջանակներում է:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արմեն Սարգսյանին, ով մինչ այդ զբաղեցնում էր Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետի պաշտոնը: Հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Արմեն Սարգսյանը Շենգավիթի նախկին թաղապետ, առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի կրտսեր եղբայրն է:Նրան քաղաքապետարան բերեց Գագիկ Բեգլարյանը, նշանակելով առևտրի և սպասարկումների վարչության պետի պաշտոնին, բազմափորձ Կարեն Գևորգյանի փոխարեն:
«Մենք մեր ամենօրյա աշխատանքով պետք է կարողանանք ոչ միայն այդ խնդիրներին լուծում տալ, այլև զարգացման երկարաժամկետ ծրագրեր կյանքի կոչել», –համայնքի նոր ղեկավարին ներկայացնելիս ասել է քաղաքապետը:
Քաղաքապետը ասել է նաև, որ վարչական շրջանի նախկին ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը մնում է թիմի կողքին և իր հասարակական գործունեությամբ կշարունակի մասնակից լինել համայնքում իրականացվող ծրագրերին:
«Բնակիչների կողմից բարձրացված արդարացի, օբյեկտիվ հարցերը անարձագանք չպետք է մնան»,- շեշտել է քաղաքապետը:
Տեսնենք, սա այն վարչական շրջանն է, որտեղ բազում չլուծված խնդիրներ կան, իսկ նախկին թաղապետի ժամանակ դրանց լուծումը առաջ էր գնում կրիայի քայլերով:
Հ.Գ.Մեր ունեցած տեղեկություններով «Կադիլակ» մականունով արդեն նախկին թաղապետը, մինչև դիմում գրելը մտադրություն ուներ իր պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո դառնալ ԱԺ պատգամավոր:
Դեպքը տեղի է ունեցել 1980-ականների սկզբին։ Սովետաշենի 11-րդ օժանդակ դպրոցի աշակերտուհի Հեղինե Կիրակոսյանը և նրա ընկերուհին՝ Մսրյան Գոհարը մոտեցան լուսավորության նախարարությունից դպրոց եկած ստուգողներին և պատմեցին, որ իրենց հետ դպրոցում դաժան են վարվում։ Իրենց արարքի համար նրանք պատժվեցին- ուղարկվեցին հոգեբուժական հաստատություն։
Իմ հերոսուհին վաղուց անհետացել է իրեն ճանաչող մարդկանց տեսադաշտից։ Նրա անունը մնացել է հիվանդանոցից հիվանդանոց տեղափոխման փաստաթղթերում, հոգեբուժարանների դեղնած արխիվներում և մանկության ընկերուհիների հիշողության մեջ՝ Հեղինե Կիրակոսյան, գերազանցիկ, թմբլիկ, ըմբոստ։ «Հեղինեն վախ չուներ։ Սիրում էր իր ճիշտը տանել առաջ, բայց այդ ժամանակ ճիշտն այստեղ չէր անցնում»,- պատմում է մանկատան նախկին սան Թամար Ա.-ն, որն այժմ քառասունն անց կին է, և որից առաջին անգամ լսեցի Հեղինեի մասին։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը մասնակցում էր մեր թղթակից` գրող, հրապարակախոս Լուսինե Վայաչյանը, որը «Հայկական Վարկած» էլ.թերթում լուսաբանել է անօթևանների խնդիրները: Ըստ նրա` խոսքը Հաղթանակ գյուղում գտնվող թիվ 1 տուն- ինտերնատի տարածքում գտնվող Հայաստանում միակ անօթևանների կացարանում մասին է, ուր ձմռան այս օրերին բոլոր տեղերը լրացվել են: Իսկ փողոցում ապրող անօթևանները սպասում են իրենց հերթին` եթե իհարկե ձգեն մինչև գարուն:
«Սոցապ նախարարությունը չի մտահոգվում անօթևաններով: Անտունները մնացել են խղճով մարդկանց հույսին։ Ինչի՞ համար է այդ կառույցը, եթե այսօր դրսում մնացած ծերեր կան: Ի՞նչ անենք, եթե նրանց «բախտը չի բերել» ու շուտ չեն դարձել անօթևան»,-ասաց նա:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Կարինե Հակոբյանը համակարծիք էր Լուսինե Վայաչյանի հետ. սոցապ նախարարության ղեկավարները պատասխանատվություն չեն կրում. «Անօթևանների քանակն օր օրի ավելանում է: Հայաստանի սոցիալական վիճակը ստիպում է, որ ամեն օր մի անօթևան ավելանա: Պետությունը հենց սոցիալական խնդիրները լուծելու համար է»: Հակոբյանը համոզված է, որ հարցը կլուծվի միայն, երբ պետական ծրագիր լինի:
«Այս փոքրիկ պետությունում պետք է անօթևաններ չլինեն: Պետք է նախ հոգեբանական աջակցություն ցույց տալ, ապահովել նվազագույն աշխատավարձով, իմանալ ինչի կարիք ունի: Երբ պետությունը մտահոգված լինի իր քաղաքացիով, ծրագիրը շատ արագ կստեղծվի: Պետությունը պարտավորվածութուն ունի բնակչությանը ապահովելու կացարանով »,- ասաց նա:
Նշենք որ արդեն մի քանի տարի է գործում է կացարանը, սակայն այն չափազանց փոքր է նման քանակի անօթևան ունեցող երկրի համար: Ու երբ երկու ամիս հետո, լրանում է պահման սահմանված ժամկետը մարդը կրկին հայտնվում է փողոցում: Մի երկիր ուր աշխատանք չկա անօթևանների կացարանի այլ մոդել է հարկավոր մշակել: Եվրոպական կառույցներին տուրք տալով հարցը չի լուծվում: Օրինակներ, թե բանախոսները, թե մեզանից յուրաքանչյուրը կարող է բերել:
Բանախոսները մտահոգություն հայտնեցին նաև միջին խավի սոցիալական վիճակով՝ համարելով, որ նրանք ցանկացած վայրկյան կարող են հայտնվել անօթևանների տեղում:
Հ.Գ. Մենք փորձեցինք պարզել, թե այս պահի դրությամբ քանի անօթևան և քանի օթևանի սպասող կա կենտրոնում: Սակայն կենտրոնի տնօրենն ասաց, որ չի տիրապետում տվյալներին, և կարող է հարցին պատասխանել միայն վաղը:
1985 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան առաջարկեց պետություններին՝ ամեն տարի դեկտեմբերի 5-ին նշել Կամավորների միջազգային օրը` ի նպաստ աշխարհի տնտեսական սոցիալական զարգացմանը: Կամավորները մարդիկ են, ովքեր իրենց ազատ ժամանակը ինքնակամ նվիրում են հասարակության բարօրությանը, ջանում ինչ-որ կերպ օգտակար լինել մյուսներին: Այն ոլորտները, որտեղ կարել է տեսնել կամավորների անշահախնդիր աշխատանքը, բազմազան են ու տարբեր: Նշենք, որ Կամավորների համաշխարհային համաձայնագրում նշված է, որ նրանք իրավունք ունեն նվիրել իրենց տաղանդը, ժամանակը, էներգիան անհատական ու կոլեկտիվ ակցիաներին, սակայն դրա դիմաց չակնկալել վարձատրություն կամ փոխհատուցում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.