23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր` դեկտեմբերի 9-ին, Մոսկվայի հարավ-արեւմուտքում գտնվող իտալական Il Pittore ռեստորանում, բնական գազի արտահոսքի հետեւանքով տեղի ունեցած պայթյունից տուժած 37 անձանց մեջ, կան հայեր Նախնական տվյալներով նրանք 5 –ն են: Այս մասին տեղեկացրել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը:
Ըստ հաղորդագրության` 52-ամյա Սվետլանա, 3-ամյա Նիկա, 39-ամյա Վիկտորյա Աղաջանովները, 14-ամյա Ֆելիքս Մկրտչյանն ու նույն ռեստորանի հրուշակագործ, 36-ամյա Սիրանույշ Եղոյանը:
Մեր հայրենակիցների վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն է:,
Վերջին տվյալներով, հրդեհից տուժել է 39 մարդ, որոնցից երկուսը մահացել են փլատակների տակ: 32 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Ձմռանը դեպրեսիան ավելի զգալի է դառնում: Այս հանրահայտ ճշմարտությունը կապված է տարիքի, անձի ներաշխարհի, նրա` տվյալ ժամանակահատվածում ունեցած դիրքի և էլի մի շարք գործոնների հետ:Ամենա առաջինը, որ սրությամբ զգում է դեպրեսիայի մեջ գտնվող մարդը, դա շրջապատի վերաբերմունքն է, քանի որ այդ պահին տվյալ անձը հայտնվում է ներքին խոր մեկուսացման մեջ: Նա կարիք ունի ջերմ վերաբերմունքի, ինչքան էլ դժվար լինի, նրան պետք է զբաղեցնել: Դեպրեսիան վտանգավոր է թեկուզ այնքանով, որ մարդը կարող է դիմել ինքնասպանության, քանի որ նա հաճախ կորցնում է ապրելու, հետագա կյանքի բարելավման հույսը:
Դեպրեսիայի ժամանակ մարդու մոտ կորում է ինչ որ բանից համ զգալու, ընտրություն կատարելու ունակությունը, անձը դառնում է անկարող ու խեղճ: Դեպրեսիայի տևողությունը սահմանափակված չէ: Դա ճանապարհ է, որը տանում է դեպի անձի անէություն: Դեպրեսիա ծնող պատճառները տարբեր են` սիրո կարոտ, ամուսնալուծություն, զուգընկերոջ անհաջող փնտրտուք, աշխատավայրում առկա խնդիրներ, կորուստ`աշխատանքի կամ այլ կարևոր բանի, անապահովության վախ:
Դեպրեսիան ամենաշատն առաջանում է սիրո բացակայությունից: Ձմռանը առավել քան երբևէ, մարդն ունենում է սիրո ու հոգատարության կարիք: Առավել քան երբևէ, ցանկացած մանրուք մարդուն տանում է հուսահատության: Մարդը կարող է կորցնել ինքնատիրապետումը: Երբ անձին մերժվում է սերը, նա կարող է իրեն ստորացված ու ավելորդ զգալ: Առաջին հերթին իջած ինքնագնահատականն է վտանգավոր, դա խանգարում է մարդուն լինել սոցումում ակտիվ ու ապրելու համար ուժեղ:Անձի անպիտանելիության զգացումը շատ ու շատ մարդկանց է կործանել:
Պետք է գտնել դեպրեսիա, ծնող պատճառները, սակայն թուլացած նյարդային համակարգով մարդուն անհրաժեշտ է մերձավորի հոգատարությունն ու խնամքը: Դեպրեսիայի ժամանակ հնարավոր են թե՛ ինքնասպանություններ, թե՛ ագրեսիայի, չարության դրևորումներ: Դեպրեսիայով տառապող մարդուն բնորոշ է քնկոտությունը, որն իր եսի կենտրոնը կորցրած մարդուն հակում է դեպի փոքրիկ մահ: Չէ՞ որ քունը շատ նման է մահվան: Դա ապրելու իմաստը կորցրած անձի ձգտումն է դեպի անէություն: Գարնանը` բնության հետ մեկտեղ կյանքի նորոգումն ու զարթոնքը թեթևացնում է ընդհանուր վիճակը, սակայն ձմռանը հարկ է ներողամիտ, նաև աչալուրջ լինել մերձավորի հանդեպ:
Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, մեկնարկել է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանի դատավարությունը:
Մարգար Օհանյանի հետ նույն գործով որպես ամբաստանյալ ընդգրկված են նաեւ նրա նախկին աշխատակիցները` Ստեփան Կարախանյանը, Արա Լեւոնյանն ու Սամվել Մախմուրյանը: Օհանյանը, մտնելով դահլիճ, ընդհանրապես չբարեւեց իր գործընկերներին, որոնք ցուցմունքներ էին տվել նրա դեմ:
Ամբաստանյալները նաեւ ինքնաբացարկի միջնորդություններ չունեին ոչ դատավորի, ոչ դատական նիստերի քարտուղարի, ոչ էլ մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանի դեմ:
Դատախազի միջնորդությամբ գործում որպես տուժողի` Հայաստանի ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ ընդգրկվեց ՃՈ ավագ լեյտենանտ Ժիրայր Կարապետյանը:
Մարգար Օհանյանի պաշտպան Մկրտիչ Վասակյանը դատարանին միջնորդեց փոխել խափանման միջոց կալանքը կամ փոխարինել 3 միլիոն դրամ գրավով: Ըստ փաստաբանի` Մարգար Օհանյանը, գտնվելով ազատության մեջ, չի խոչընդոտի դատավարությանը, նաեւ չի կարող ազդել վկաների եւ մյուս ամբաստանյալների վրա: Վասակյանն ասաց, որ ՃՈ նախկին պետի ընտանիքը վերականգնել է պետության հասցված 137 միլիոն դրամը, պատրաստ է վերականգնել նաեւ փորձաքննության ընթացքում ավելացած 19 միլիոն դրամի վնասը: Օհանյանն իր խոսքում խնդրեց առանձին` առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ դահլիճում գտնվող անձանց, զրուցել դատավոր Մխիթար Պապոյանի եւ դատախազ Հարություն Հարությունյանի հետ` նշելով, որ շատ կարեւոր բան ունի հայտնելու: Նա մասնավորապես նկատեց, թե 2011թ. օգոստոսի 30-ին ՀՔԾ-ում մի զանգ է հնչել, որից հետո վկայի իր կարգավիճակը փոխվել է մեղադրյալի կարգավիճակով: Դատավորը հայտնեց, որ քրեական դատավարության օրենսգրքով նման կարգ գոյություն չունի:
Միակ մարդը , ով առարկեց միջնորդությանը, մեղադրող Հարությունյանն էր, ով իր խոսքում ասաց, թե Մարգար Օհանյանը կարող է թաքնվել քննությունից, նաեւ ազդել դատավարության մյուս մասնակիցների վրա: Իսկ ՃՈ նախկին պետի հայտարարությանն էլ արձագանքեց, թե նա կարող է դատարանի դահլիճում բարձրաձայնել իր մտահոգությունները:
«Ուրիշի կռիվը ձեր վրա մի վերցրեք»,- պատասխանեց Մարգար Օհանյանը, ով նաեւ խոստացավ դատաքննության ընթացքում շատ բաներ բացահայտել, ասել, թե ում շնորհիվ են մյուս ամբաստանյալները հայտնվել ազատության մեջ:
Դատավոր Մխիթար Պապոյանն այժմ հեռացել է խորհրդակցական սենյակ` քննարկելու պաշտպանի միջնորդությունը: Դատական նիստը վերսկսվելու է ժամը 14:30-ին:
2011 թվականին Թուրքիայի ղեկավարները թույլ տվեցին լուրջ մարտավարական սխալ: Նրանց այնքան էր մտահոգել 2015 թվականի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի գալիք ցունամին, որ անտեսել էին իրենց դիմագրավող ավելի անմիջական քաղաքական փոթորիկները:
Հայերն արագորեն օգտվեցին Թուրքիայի բացթողումից` կարողանալով հասնել մի շարք հաջողությունների. 1) Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծ, 2) ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց մի բանաձև, որը պահանջում է Թուրքիայից վերադարձնել հայկական եկեղեցիները և այլ կալվածները իրենց օրինական տերերին, 3) Իսրայելի խորհրդարանական հանձնաժողովը հանրային քննարկումներ սկսեց անցկացնել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ և 4) ԱՄՆ Դաշնային դատարանը կարող է շուտով հեռակա վճիռ կայացնել ընդդեմ Թուրքիայի Հանրապետության:
Հակազդելով Ֆրանսիայի անդրդվելի նախագահին, ով չէր նահանջում վիրավորանքների ու սպառնալիքների առաջ, Թուրքիան սկսեց կուրորեն աջ ու ձախ հարվածել, ավելի խորացնելով իր խնդիրները և խոչընդոտելով իր` Եվրոպական Միության թեկնածությանը: Փարիզից հետ կանչելով իրենց դեսպանին` Թուրքիայի կառավարությունը իրեն զրկեց հմուտ մի դիվանագետի ծառայությունից` այնպիսի կարևոր մի ժամանակահատվածում, երբ Ֆրանսիայի սենատը պատրաստվում է ընդունել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծ: Դատելով նախկին փորձից` Թուրքիայի դեսպանը շուտով ետ կվերադառնա Փարիզ, որով իր թատերական հետկանչը կդարձնի փուջ գործելակերպ և կարժանանա դիվանագիտական համայնքի ծաղրանքին: Ետ կանչելով իր դեսպանին ամեն անգամ, երբ որևէ երկիր ճանաչում է Հայոց ցեղասպանությունը կամ ընդունում է Անկարայի ցանկություններին հակառակ որևէ որոշում` Թուրքիան պարզապես ինքն իրեն մեկուսացնում է արտաքին աշխարհից:
Թուրքիան իր շահերին էլ ավելի վնաս հասցրեց սպառնալով բոյկոտել «ոչ բարեկամ»համարվող երկրներից ներմուծված ապրանքները: Թուրքիան պարզապես վնասում է իր սեփական տնտեսութանը` գնելով այլ աղբյուրներից ցածրորակ ապրանքներ ավելի բարձր գնով: Ավելին, եթե Թուրքիան դադարի գնել բարձր տեխնոլոգիական ապրանքներ, ինչպիսիք են մարդատար ինքնաթիռներ և արդիական հրթիռներ այն սակավաթիվ երկրներից, որոնք արտադրում են դրանք, ի վերջո Թուրքիան կունենա միայն հնացած օդային տրանսպորտային համակարգ, ինչպես նաև թույլ ռազմական ուժ: Այնուամենայնիվ, վերջին օրերին, Թուրքիայի ղեկավարությունը վախենալով հրաժարվեց ֆրանսիական ապրանքները բոյկոտ անելու իր ճոռոմ սպառնալիքներից, երբ հասկացավ, որ Առևտրի համաշխահրային կազմակերպությունը խիստ տույժեր կկիրառի Թուրքիայի նկատմամբ, եթե խախտի իր անդամակցության պայմանները:
Անդրադառնալով եկեղեցիները վերադարձնելու ԱՄՆ ներկայացուցիչների պալատի բանաձևին` Թուրքիայի կառավարությունը և նրա մեծածախս լոբբիստական ընկերությունները լրիվ անպատրաստ էին դիմակայելու նման զգայուն մի հարցի: Նրանք մեծ փորձառություն էին ձեռք բերել Հայոց ցեղասպանության բանաձևերը տապալելու հարցում, սակայն ոչ մի գաղափար չունեին, թե ինչպես պայքարեն այսպիսի օրինագծի դեմ, որով պահանջվում էր վերադարձնել եկեղեցիները և այլ կալվածները իրենց համապատասխան քրիստոնեական համայնքներին: Հետևաբար, բանաձևն ընդունվեց 43-1 ձայների հարաբերակցությամբ Պալատի արտաքին գործերի հանձնաժողովում և ամբողջ Պալատի ավելի քանի երկու երրորդ ձայներով: Առաջին անգամ ԱՄՆ կոնգրեսը պաշտոնապես հայտարարեց, որ պահանջում է, որ Թուրքիան վերականգնի ցեղասպանության զոհերի իրավունքները, և ոչ թե պարզապես ճանաչի Ցեղասպանությունը: Գալիք տարիներին և ամիսներին, հայերը կներկայացնեն իրենց պահանջների ամբողջական ցանկը միջազգային կազմակերպություններին, բազմաթիվ երկրների խորհրդարաններին, ինչպես նաև հենց Թուրքիայի կառավարությանը:
Երրորդ դրական զարգացումը տեղի ունեցավ Իսրայելում, երբ Կնեսետի Կրթության հարցերով հանձնաժողովը նախադեպը չունեցող երեք ժամ տևողությամբ հանրային լսումներ ունեցավ Հայոց ցեղասպանության վերաբերյալ` չնայած Թուրքիայի, իր քծնող Ադրբեջանի և Նեթանյահուի կառավարության ճնշմանը: Հեռուստախցիկների առջև և ոչ թե փակ դռների ետևում կայացած այս քննարկումն ակնկալվում է, որ կշարուկակվի ավելի ուշ: Իսրայելի կառավարությանը պատիվ չի բերի, եթե շարունակի խափանել Հայոց ցեղասպանության ճանաչումը, հուսալով, որ նորից կշահի Թուրքիայի վստահությունը և զինակցությունը: Զանգվածային սպանություններ իրականացնողի հետ քաղաքական խաղեր խաղալու փոխարեն, նախընտրելի է, որ Նեթանյահուի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը հանուն իր իսկ հեղինակությանը:
Վերջին նպաստավոր զարգացումը ԱՄՆ դաշնային դատարանի կողմից Թուրքիայի կառավարության դեմ երկու հայցերով հավանական հեռակա վճիռ արձակելն է, որով պահանջվում է հատուցում վճարել Ցեղասպանության ժամանակ առգրավված հայկական կալվածների դիմաց: Նման վճիռը խիստ զգուշացում կլինի Թուրքիայի իշխանությունների համար առ այն, որ նրանք չեն կարող շարունակել վայելել ցեղասպանության զոհերի արյունոտ փողերից ստացված, անարդար վաստակած գումարները:
2015 թվականին սպասված հայկական ցունամիից դեռևս շատ առաջ, Թուրքիան շարունակաբար բախվում է ճնշումների, որոնք առնչվում են մարդու իրավունքների նկատմամբ ավելի մեծ հարգանքի, քրդերի ինքնիշխանության, ինչպես նաև հայկական ավելի խիստ պահանջների հետ, միևնույն ժամանակ ունենալով լուրջ խնդիրներ գրեթե իր բոլոր հարևանների հետ: Ներքին և արտաքին մեծ մարտահրավերներով ծանրաբեռնված թուրքական վարչակարգը նվազ վտանգ կսպառնա թե՛ իր բնակչությանը և թե՛ իր հարևաններին և ավելի հավանական է որ կլուծի անցյալի անարդարությունները և ներկայի հակամարտությունները:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ` Կարինե Գևորգյան
Օրեր առաջ բացահայտվեց Աբովյան քաղաքում «Էլիզա» գիշերային ակումբի սեփականատիրոջ սպանությունը, որը տեղի էր ունեցել այս տարվա հոկտեմբերի 2-ին: Այս մասին ոստիկանության տրամադրած տեղեկությունները չափազանց ժլատ են: Դա թերևս իր պատճառներն ունի: Նախնական վարկածով, սպանությունը կատարվել էր գիշերային ակումբի պարուհու պատճառով:
Դեպքն, իրոք, տեղի է ունեցել Նանարիկ կեղծանունով սթրիփ պարուհու պատճառով: Սպանվածը, սթրիփ ակումբի սեփականատերը` եղել է Նանարի սիրեկանը: Սպանության մեջ կասկածվող Երեւանի բնակիչ 24-ամյա Հրանտ Ալոյանը, ևս ինտիմ կապի մեջ է եղել աղջկա հետ:
Հենց Ալոյանի հետ հանդիպման գնալիս էլ, օպերատիվ տվյալներ իրացնելով «No Problem» հյուրանոցային համալիրում ոստիկանները ձերբակալել են դեռևս հոկտեմբերից հետախուզման մեջ գտնվող 24ամյա երիտասարդին:
Այնթափ գյուղի բնակիչ, 37-ամյա Հայկ Հովակիմյանը, ով «Էլիզա» գիշերային ակումբի սեփականատերն էր, Նանարի համար արել է ամեն հնարավորը, որպեսզի աղջիկը ոչնչի կարիք չունենա. մեքենա է գնել նրա համար, ապահովել նրան: Սակայն աղջիկը միաժամանակ մտերմություն է արել նաև Հրանտի հետ:
Դեպքի օրը Հայկ Հովակիմյանը գնացել է Աբովյան քաղաքում գտնվող աղջկա տուն, որը, ըստ որոշ տեղեկությունների ինքն է գնել Նանարի համար: Սակայն Նանարի փոխարեն տանը «գտել» է Հրանտին, սկսվել է ռազբորկա, որի ժամանակ էլ Հայկը հայհոյել է Հրանտին:
Վրեջինս դաժանաբար ծեծի է ենթարկել, իր նանարի ընկերոջը: Որից հետո գիշերային ակումբների անվտանգության հարցերով զբաղվող երկու տղաներ, որոնցից մեկն ի դեպ` դատավորի որդի է, ակումբի սեփականատիրոջը հասցրել են հիվանդանոց` Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, մեքենան թողել հիվանդանոցի բակում և հեռացել: Ասում են վնասված է եղել Հովակիմյանի գլխի հատվածը: Հայտնի չէ, եթե նրանք այդ ժամանակ, չվախենային ու ծեծված տղամարդուն հանձնեին բժիշկներին կհաջողվե՞ր փրկել նրա կյանքը: Չի բացառվում, որ մարդը մահացած լինի մեքենայում` զրկված լինելով առաջին օգնությունից, ինչպես որ չի բացառվում, որ հիվանդանոց է հասցվել Հովակիմյանի դիակը:
Ինչև, Հետախուզման մեջ գտնվող Հրանտ Ալոյանը, այս ամբողջ ժամանակ առանձնապես չի էլ թաքնվել ոստիկաններից, թե ինչ նպատակ է հետապնդել նրան միայն երկու ամիս անց գտնելը, այս պահին դժվար է ասել. Շատ հնարավոր է, որ դա արվել է օպերատիվ նկատառումներից ելնելով: Սակայն չի բացառվում նաև, որ այն պայմանավորված լինի սպանություն կատարած անձի հանգամանքով:
լուսանկարում` Նանարիկը
Ոստիկանապետի հրամանով ոստիկանության աշխատակիցներին տարեվերջյան պարգևատրում է հատկացվել 60 հազար դրամի չափով: Պահպանության պետական ծառայության աշխատակիցները, սակայն ստանալու են 20 հազար դրամ, ասել է թե` երեք անգամ պակաս գումար:
Այս փաստը, ի տարբերություն ՊՊԾ աշխատակիցների, ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տարօրինակ չհամարեց. Նա տեղեկացրեց, որ ՊՊԾ-ն ինքնաֆինանսավորվող հիմնարկ է և վարչությունն է իր հնարավորությունների սահմանում որոշել գումարի չափը:
Նա ասաց նաև, թե բոլոր ոստիկանները չէ, որ 60 հազար դրամ են ստացել. միայն շարքայիններն են, որ առանց բացառության ստացել են 60 հազարական դրամ:
Աշտարակ քաղաքում երեկ երեկոյան տեղի է ունեցել սպանության փորձ:
Մեր ունեցած տեղեկությամբ ավազակային հարձակում է տեղի ունեցել Աշտարակում ոսկու խանութի սեփականատեր, ոսկու բիզնեսով զբաղվող Գագիկ Շաբոյանի վրա:
Երեկ երեկոյան, ժամը 18.25-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել, որ Լինչի փողոցում կրակոցի ձայներ են լսվում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.20-ի սահմաններում, Լինչի փողոցի թիվ 22 տան մոտ դարանակալած անհայտ անձը հարձակվել է իր տան դարպասը բացող Գագիկ Շաբոյանի վրա, չպարզված առարկայով հարվածներ հասցրել գլխին և մարմնին, պատճառել վնասվածքներ:
Աշտարակցիները պատմում են, թե սա առաջին դեպքը չէ, որ Գագիկ Շաբոյանի նկատմամբ հարձակումներ են տեղի ունենում: նախորդ դեպքերում էլ, ինչպես այս անգամ տուժել են կինը և հարազատները:
Այս անգամ 3 հոգի են հայտնվել հիվանդանոցում: Ըստ ոստիկանության` հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել «գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ 39-ամյա Գագիկ Շաբոյանը, նրա եղբայրը 48-ամյա Հրանտ Շաբոյանը` «աջ կոնքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ և Հրանտի 17-ամյա դուստրը Լիդան՝ «որովայնի հրազենային թափանցող վերք» ախտորոշմամբ:
Դեռևս չպարզված հրազենից Գագիկի հետ հաշիվներ ունեցող անձը երկու կրակոց է արձակվել նրա տան մոտ կայանված, Գագիկին պատկանող՝ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից իջած և նրան օգնության շտապող եղբոր` Հրանտի, և նրա դստեր վրա ու պատճառելով հրազենային վնասվածքներ` դիմել է փախուստի:
Ի դեպ, ինչպես նախորդ անգամներն, այս անգամ էլ, հանցագործներին հաջողվել է փախչել:Աշտարակի բնակիչները կարծում են, որ հարձակման նպատակը հափշտակությունը չէ, այլ ավելի շուտ ինչ որ հաշիվներ` որոնք պարբերաբար, մի քանի անգամ Գագիկին ու նրա մերձավորներին գցել են նման պատմությունների մեջ, ու որ ամենահետաքրիրն է. նախորդ անգամները ևս հարձակում գործող անձանց հաջողվել է փախչել, ապա նաև խույս տալ արդարադատությունից:
Ոստիկանության Արագածոտնի մարզային քննչական բաժնից տեղեկացնում են, որ փաստի առթիվ` ՀՀ քրեական օրենսգքրի 34 -104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Այս պահի դրությամբ տուժողների վիճակը կայուն է:
Գեղարքունիքի մարզի հիվանդանոցներից լավագույնի համբավ ունի Հրազդանի հիվանդանոցը:
Սևանից ու շրջակա բնակավայրերից բուժման, ծննդաբերելու, բուժզննման, մի խոսքով բոլոր խնդիրներով մարդիկ գնում են Հրազդան:
Չնայած Սևանի հիվանդանոցի բուժղեկավարության ջանքերով պատկերը ահագին փոխվել է, սակայն Հրազդանի հիվանդանոցում թե, սարքավորումները թե, պայմանները անհամեմատ ավելի լավն են քան մյուսներինը:
Ինչով է դա պայմանավորված. մեր ունեցած տեղեկություններով Հրազդանի հիվանդանոցով հետաքրքված է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամայանը: Նրա հովանավորությամբ է կադրերով ու անհրաժեշտ պարագաներով հարստացվում բուժհիմնարկը: Չենք ուզում հավատալ, որ մարզի մյուս հիվանդանոցների ներկայիս տխուր վիճակը պահապանվում է միտումնավոր, սակայն, որ Հրազդանի հիվանդանոցը, որի մասին նույնիսկ ասում են, թե` արդեն Աբրահամյանի սեփականությունն է, գտնվում է արտոնյալ վիճակում, ակնհայտ է:
Ելնելով ամենատարրական տրամաբանությունից, առաջնայինը պետք է լիներ Սևանի քաղաքային հիվանդանոցը. գտնվելով Ճամբարակ Գավառ, Մարտունի, Դիլիջան բնակավայրերի ճամփաբաժանում, այն կրում է վթարների ժամանակ առաջին բուժօգնության, ամռանը` նաև լճափնյա տարածքում միջադեպերի հետ կապված պատասխանատվության ու ծանրության ողջ բեռը:Սակայն հիվանդանոցին բավարար ուշադրություն այս էլ քանի տարի է, չի հատկացվում:
Հ.Գ.Այսօր ևս ժամը 17.31-ին Գավառ-Սևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել.բախվել են ԳԱԶԵԼ- ը և էլի երկու ավտոմեքենաներ: Նախնական տվյալներով կա մեկ զոհ և երկու տուժած:
Ֆրանսայի Ազգային ժողովին քվեարկած օրինագիծը միջազգային, ֆրանսական, թրքական, ազրպեյճանական, հայկական եւ արաբական լրատուամիջոցներու լուսարձակներուն տակ է ընդգծված ձեւերով: Այդ լրահավաքն ու մանավանդ վերլուծական հոդվածներուն մոտեն հետեւելու անհրաժեշտությունը ինքզինք կպարտադրե հետագա զարգացումները նախանշելու առումով:
Անգարան կտրուկ հակազդեցություններու կդիմե: Ֆրանսայի Ազգային ժողովին առջեւ տեղի ունեցած ցույցը ցրված է անշուշտ, սակայն կհամենան սպառնալիքները, դիվանագիտական խզումներու հայտարարությունները, առնվելիք քայլերուն փուլային տարբերակներու բարձրաձայնումները, այս բոլորը անհետեւանք չձգելու, Ֆրանսայի նախագահը այլ բռնապետերու հետ համեմատելու եւ… Ֆրանսան Ալճերիո մեջ ցեղասպանություն կատարած ըլլալու հանցանքով ամբաստանելու երեւույթները:
Այս կտրուկ մագլցողականությունը տակավ նահանջ կարձանագրե՛ անշուշտ եւ ամեն ինչ կվերադառնա իր ընթացիկ հունին: Այսուհանդերձ, եթե օրենքի վերածվելու ընթացակարգը իր հաջորդ հանգրվաններն ալ բոլորե, այլ խոսքով` ստանա ծերակույտին վավերացումն ու նախագահին ստորագրությունը, այդ պարագային Ֆրանսայի արտաքին գործոց նախարարը իրավունք չունենա՛ր հայտարարություն կատարելու Ցեղասպանության հարցը պատմաբաններու միացյալ հանձնախումբով քննարկելու:
Մինչեւ այդ սակայն, օրինագիծը օրենքի վերածվելու համար երկու կարեւոր հանգրվան պետք է հաղթահարե: Չմոռնանք, որ Ազգային ժողովեն անցնելե ետք նմանատիպ օրինագիծ մը չէր հասած ծերակույտ. նախագահական միջամտությամբ օրակարգի չվերածվելով չէր քննարկված նույնիսկ: Հիմա, կթվի, թե պայմանները տարբեր են եւ թե մոտալուտ է ծերակույտին վավերացումն ու նախագահական հաստատումը:
Թրքական մագլցողական ճնշամիջոցները հետեւյալ կերպ կարելի է մեկնաբանել: Անգարան վստահ էր, որ այս հանգրվանին կորսված պատերազմ կմղեր Ֆրանսայի Ազգային ժողովին դեմ: Սկզբունքով պատերազմի մյուս ճակատամարտներն ալ կորսված են Անգարային համար: Այժմ, ծերակույտի մեծամասնությունը ընկերվարական խմբակցության անդամ է եւ նույնիսկ մետասաներորդ պահու կատարվելիք միջամտություն մը չի կրնար արգելակել նախատեսված ընթացքը: Չմոռնանք նաեւ, որ ընտրական նկատառումներե մեկնած եւ նախատեսելին հաշվարկելով նախագահ Սարքոզին ցեղասպանություններու քրեականացման հաղթաթուղթը այս ձեւով կխլեր իր մրցակիցներեն:
Այս բոլորով հանդերձ, անտեղի պիտի ըլլար հայկական կողմին համար ողջույններու հուռռայական մթնոլորտի մեջ սպասելը երկու հանգրվաններու հաղթահարման: Անգարայի բեմադրած ապատեղեկատվությունը, սպառնալիքներն ու ծայր գացող հայտարարությունները կփորձեն արգելակել նախատեսված ընթացակարգը: Առավելագույն աշխատանք պիտի կեդրոնացվի թուրքերուն կողմե հետաձգել տալու համար ծերակույտի վավերացումը:
Որքան ալ Փարիզեն հայտարարվի, որ ֆրանսական օրենքները կորոշվի՛ն Փարիզի մեջ եւ չեն թելադրվիր Անգարայեն, որեւէ պահու կբանի քաղաքական տրամաբանությունը, որ կեցուածքներու հարափոփոխելիության տեսությունը մնայունորեն կիրառելի կպահե: Համամարդկային արժեքները, պատմական հիշողությունը, իրողություններու հետ հաշվի նստելու սկզբունքները կրնան այլապես մեկնաբանվիլ, եթե տվյալ պահուն քաղաքական շահի ներշնչումի շարժառիթները փոխվին:
Հայկական գործոնը ուրեմն, հաղթողի դիրքե մեկնած պետք չէ բացառե խանգարիչ այլ տվյալներու արդյունավետ աշխատելու կարելիությունը: Քաղաքական ծայր աստիճան զգոնությունը, թրքական դիվանագիտության փորձառության հետ հաշվի նստիլը, Անգարայի ցուցադրած թատերական արարներուն ետին թաքնված քաղաքականության ծալքերուն իրազեկումը եւ մանավանդ ֆրանսական քաղաքական հարթության վրա շեշտակիորեն տեսանելի ընտրական մրցապայքարի մթնոլորտեն լիարժեք օգտվիլը կհուշեն, որ նախքան նախագահական հառաջիկա ընտրությունները այս օրինագիծը անպայման վերածվի վերջնական օրենքի:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
Եթե մետասանաերորդ պահուն կացություն փոխող որեւէ հիմնական միջամտություն չըլլա, ապա Ֆրանսայի Ազգային ժողովին քննարկման եւ քվեարկումի կդրվի պաշտոնական Փարիզի կողմե ճանչցված ցեղասպանություններու ժխտումի քրեականացման օրինագիծը: Անգարան խուճապի մատնված ըլլալու երեւույթներ կդրսեւորե: Ի հարկե պարագայական հակազդեցություններ չեն ցուցաբերված դրսեւորումները: Թրքական զանգվածային լրատուամիջոցներու թողարկած լրատվություններու տեսակն ու բովանդակությունը որոշ չափով կնախանշեն թրքական հակազդեցության ընդհանուր ուղղությունները:
Այսպես.երեքշաբթի առավոտ թրքական զանգվածային որոշ լրատուամիջոցներ շրջանառության մեջ դրած էին լրատվություն, ըստ որուն Ֆրանսայի Ազգային ժողովը ընդունած է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ինչպես կհայտներ ,թըրքիշ Էն Վայեը, օրինագիծը ընդունված էր 106 կողմ եւ 19 դեմ ձայներու հարաբերակցությամբ:
Եթե այնպես պատահած ըլլար, որ թրքական լրատուամիջոցը պարզապես հայտներ լուրը, թե Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ընդունված է Ֆրանսայի Ազգային ժողովին կողմե, կարելի կըլլա՛ր մեկնաբանել, թե բոլորվին չի բացառվիր թյուրիմացությունը, շփոթը կամ թյուր ըմբռնումը հարցին:Շփոթը այս պարագային կրնար վերաբերիլ հարցին օրակարգին ներառումին կամ կառավարության համաձայնության տալուն: Թեեւ անտեղյակությունը այս պարագային եւս կրկնակի կըլլա՛ր, քանի որ քննարկման ներկայացվելիք օրինագիծին մեջ չի հիշվիր Հայոց ցեղասպանությունը, այլ` Ֆրանսայի կողմե պաշտոնական ճանաչում ունեցող ցեղասպանությունները:
Այս վարկածին հավանականությունը բացառված է, որովհետեւ լրատվության կհետեւի քվեարկության պատկեր: 106 կողմ եւ 19 դեմ քվեներու հարաբերակցության արձանագրությունը թրքական լրատվության մեջ, կմատնե ապատեղակատվության միտումը: Այստեղ եւս ճշդումի կարգով մամուլին մեջ նշվեցավ, որ քվեներու թիվի այս պատկերը որ այժմ կօգտագործվե՛ր, 2006ի քվեարկության ընթացքին արձանագրված պատկերն էր:
Ասոր զուգահեռ, Հապեր Թյուրքը կհայտներ, որ Փարիզի ,լը Կրան Հոթելե պանդոկը մերժած է տեղ տրամադրել թուրք գործարարներու պատվիրակության, որ մտադիր էր խորհրդաժողով կազմակերպել` քննարկելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Շարունակենք քարոզչական այս ուղեգիծի մեջ դրսեւորված տարբերակներուն ներկայացումը:Երեկվան լրատվություններուն մեջ կերեւա՛ր ,սի Էն Էն թյուրքեի բացահայտումները, որոնց համաձայն Ֆրանսայի նախագահ Նիկոլա Սարքոզին մերժած է Թուրքիո նախագահ Ապտյուլլա Կյուլին հետ հեռաձայնային խոսակցություն ունենալ: Կյուլը ուզած է անձամբ խոսիլ Ֆրանսայի նախագահին հետ` ներկայացնելու համար իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծի վերաբերհալ:
Այստեղ ավելի լուրջ է պատգամը, որովհետեւ լրատուամիջոցը վկայակոչած է նախագահ Կյուլի աշխատակազմը, ըստ որուն Էլիզյան պալատը իրազեկված էր, որ Կյուլը կուզե՛ անձամբ խոսիլ Սարքոզիի հետ, սակայն, չէ ընդառաջված: Որուն դիմաց, Թուրքիո նախագահին պաշտոնական կայքեջին վրա հայտնված է կոչ` արգելակելու օրինագիծի ընդունումը: Նախագահ Կյուլ հայտարարած է , թե Թուրքիան կհուսա ,որ Ֆրանսան չի զոհաբերեր Անգարայի ու Փարիզի բազմամյայ բարեկամությունը, ,մանր քաղաքական հաշվարկներու համարե:
Օրինագիծի ընդունման պարագային, ըստ թրքական հրապարակումներուն, Անգարա կդիմե հակազդեցության հետեւյալ քայլերուն.-
1. Հետ կանչել Ֆրանսիայի իր դեսպանը. նաեւ պահանջել հետ կանչել Անգարայի մեջ գործող Ֆրանսայի դեսպանը: Այստեղ կար լրացուցիչ տեղեկություն, որ Փարիզի թուրք դեսպանը արդեն ապահոված է Փարիզ-անգարա օդանավի իր տոմսը եւ սպասման վիճակի մեջ :
2.Փարիզեն հետ կկանչվին թուրք զինվորական կցորդները, չեղյալ կհայտարարվին նաեւ Անգարայի մեջ ֆրանսացի զինվորական կցորդներու հավատարմագրերը:
3. թուրքիո եւ Ֆրանսայի միջեւ կդադրեցվին հետախուզական տեղեկութհուններու փոխանակումը:
4. թուրքիո օդային տարածքը ամբողջովին փակ պիտի մնա ֆրանսական ռազմաօդային ուժերու համար:
5. Պիտի արգիլվի ֆրանսական ռազմածովային ուժերու նավերու մուտքը Թուրքիո ջրային տարածք:
6. թուրքիան միջազգային կազմակերպութհուններուն մեջ հետ այսու պիտի չպաշտպանե Ֆրանսայի քաղաքականությունը:
7. Թուրքիան կդադրեցնե Ֆրանսայի հետ համագործակցությունը գիտության, արհեստագիտության եւ մշակույթի ոլորտներուն մեջ:
Թրքական ապատեղեկատվություն, սպառնալիքներ, ցույցեր եւ թուրք դիվանագետներու համար ապահովված օդանավի միակողմանի տոմսեր քարոզչքաղաքաղական ընդհանուր քաղաքականության տարբեր օղակներն են, որոնք ճնշամիջոցի զարգացման համար օգտագործելի խաղաթուղթեր են պարզապես: Եթե ոչ այս տարողությամբ, ապա միեւնույն թափով սպառնալիքներու ականջալուր եղան իրադարձություններուն հետեւողները, երբ Ֆրանսա պաշտոնապես ճանչցավ Հայոց ցեղասպանությունը եւ ժամանակավոր Անգարա ուղարկել տվավ Փարիզի մեջ գործող օրվան թուրք դեսպանը: Այս հանգրվանին եւս, եթե մետասաներորդ պահուն որոշման կեդրոններե միջատմություն չկատարվի միակողմանի տոմսը շատ հավանաբար կօգտագործվի՛:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.