23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Ճանապարհային Ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործի դատաքննությունը:
Նախորդ նիստին չներկայացած վկան` 2-դ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանն այսօր դատարանում հաստատեց իր նախաքննական ցուցմունքը, պատմելով, որ ինքը պակաս է ստացել բենզինը և նրան ասել են, որ Մարգար Օհանյանը տեղյակ է այդ մասին:
Ավելին`նախկին 1-ին սպայական գումարտակի հրամանատար Արշակյանն, ասաց որ դիմել է անձամբ Օհանյանին և փորձել պարզել, թե ինչու է բենզինը պակաս ստացվում, ինչին Օհանյանը պատասխանել է, թե` առայժմ չեն կարող ավելացնել:
Շատ հետաքրքիր շրջադարձ տեղի ունեցավ այսօր դատարանում.
Արշակյանն առաջին վկան էր, որը դատարանում բարձրաձայնեց թե` Մարգար Օհանյանն է ասել, որ բենզինը պետք է պակաս ստանան:
Սակայն դատական նիստի սկզբում դատավոր Մխիթար Պապոյանը կարդաց ՀՀ ՃՈ առաջին սպայական գումարտակի հրամանատար Եղիշե Ենգիբարյանի վկայությունից հետո դատարան ուղղարկավծ դիմումը:
Բան այն է, որ Ենգիբարյանը նախորդ դատական նիստում, բանավոր վկայության ժամանակ հերքել էր իր տված նախաքննական ցուցմունքները` թե բենզինը պակաս էին ստանում, դատարանում հայտարարելով, որ իր ղեկավարած վաշտում բենզինի խնդիր չի եղել: Նա շեշտել էր, որ դատարանում ինչ ասում է, դա է ճիշտը, որ նախաքնության ժամանակ երբ ինքը քննիչին ասել է, թե ես լսել եմ, քննիչն ասել է`գրի, որ տեսել ես:
Իսկ այսօր արդեն, նա փոշմանել էր. դատարանին ուղղված նրա դիմումի մեջ ասվում էր. «Հարգելի դատարան, նախորդ դատական նիստում իմ ասածները կաշկանդվելու հետևանք էին, խնդրում եմ հաշվի առնել իմ նախաքննության ժամանակ տված ցուցմունքները»:
Հիշեցնենք, որ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնական դիրքը չարաշահելու և պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս հասցնելու մեջ. մարզային ճանապարհային ոստիկանությանը հատկացված բենզինի զգալի մասը յուրացնելու և այդ կերպ պետությանը մոտ 217 մլն դրամի (շուրջ 571 հազար դոլար) վնաս հասցնելու մեջ։
Այսօր ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանի ասուլիսում արտահայտած մտքերը բուռն քննարկումների առիթ են դարձել.«Պարզապես առիթ չունենք չսատարելու: Եթե դուք նկատում եք, ես միշտ ձեռնպահ եմ մնում իմ ղեկավարի անունից խոսել, բայց բոլոր դեպքերում ես հասկանում եմ, որ մենք ունենք փաստաթուղթ, իսկ մենք միշտ հարազատ ենք մեր կողմից ստորագրված փաստաթղթերին», — ասել է Բոստանջյանը:
Aravot.am- ին Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն ասել է, թե իրենք որպես ճնշում դիտարկվող բոլոր նմանատիպ տեղեկություններն ու ահազանգերը ուշադրությամբ ուսումնասիրում և վերլուծում են: «Դրանք բոլորը պարն Ծառուկյանն ընդունում է ի գիտություն ու միայն այդքանը: Այդ տվյալները ամբողջությամբ համադրելուց հետո մենք հանդես կգանք վերջնական եզրակացությամբ»,- հավաստիացրեց Խաչիկ Գալստյանը` հավելելով, թե «ԲՀԿ—ի հետ ճնշումների լեզվով հնարավոր չէ խոսել»:
Երկու շաբաթից ավելի է, կալանքի տակ է Հեռուստառադիոպետկոմի նախկին ղեկավար, «Արմենպրեսի» նախկին տնօրեն Տիգրան Հակոբյանը:
Տիգրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Քր.օր.-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Խոշոր չափի յուրացումը կամ վատնումը): Մեր ունեցած տեղեկություններով խոսքը մոտ 184 միլիոն դրամի մասին է: Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև Հայ ազգային կոնգրեսի մամուլի քարտուղար Արման Մուսինյանի եղբոր՝ Վահան Մուսինյանի նկատմամբ, որն այժմ հետախուզման մեջ է: Գործին քաջատեղյակ մարդիկ ևս տարակուսած են ու գտնում են, որ այս պատմության մեջ ինչ որ բաներ մութ են: Արման Մուսինյանը չի խոսում այս մասին. Պարզաբանումներ չկան: Սա առիթ է տալիս մնալու պաշտոնական վարկածի շրջանակներում:
Ըստ նախնական վարկածի ռուսաստանաբնակ գործարարներից մեկի, ոմն Գոռի ֆինանսավորմամբ Տիգրան Հակոբյանն ու Վահան Մուսինյանը Լոռու մարզում գյուղատնտեսական, անասնապահական գործունեություն են ծավալել՝ ֆերմա են ստեղծել: Բիզնեսի անհաջող ընթացքը, թե մեկ այլ հանգամանք գործարարին ստիպել է դիմել է դատախազություն՝ հաղորդում ներկայացնելով 500 հազար դոլարից ավելի վատնման կամ յուրացման մասին: Ինչքանով հայտնի է` Տիգրան Հակոբյանին մեղսագրվող գումարը նշվածի 10 տոկոսից պակաս մասն է, մնացած գումարը մեղսագրվում է Վահան Մուսինյանին, սակայն ՍՊԸ տնօրենը եղել է Հակոբյանը:
Մեր ունեցած հավաստի տեղեկություններով բացի Տիգրան Հակոբյանից, այս գործով ևս մեկ կալանավորված անձ կա, երեկ ոստիկանությունը ի պատասխան մեր հարցման հերքեց այս լուրը:
Գործը քննում է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը: Նախաքննության շահերից ելնելով, ոստիկանությունն այլ մանրամասներ չի հաղորդում:
Այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն արդարանում էր, թե լրագրողների խնդրանքով արդեն պարզաբանումներ է տվել կառավարության շենքի առջև հունվարի 19-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ, որտեղ ինքը քաղաքացուն բոմժ է անվանել:
Նախարարն ասել է, թե այդ քաղաքացին «տարիներ շարունակ դուրս չի գալիս մեր նախարարությունից»: Սրան կարելի է չհամաձայնվել.նախարարություն մուտքը անցագրերով է.ուստի մեծ ցանկության դեպքում էլ նման բան հնարավոր չէ:
Արմեն Խալոյանն, ըստ նախարարի, անընդհատ խնդրում է իրեն ծերանոց ուղարկել, սակայն Գրիգորյանը պարզաբանում է, որ նա թոշակային տարիքի չի հասել, ու իրավունք չունի ծերանոցում գտնվել: Սրա հետ էլ կարելի է չհամաձայնվել, ներկայումս սոցհաստատությունները համարվում են ոչ թե ծերանոցներ, այլ տուն -ինտերնատներ, ճիշտ է, կա տարիքային սահմանափակող ցենզ, սակայն այսօր այնտեղ կարելի գտնել դրան չհամապատասխանող ոչ քիչ թվով մարդկանց: Որպես կանոն Խալոյանի տիպի քաղաքացիները, շատ լավ ինֆորմացված են լինում և պատահական չէ, որ նա պնդում է իրեն տեղավորելու խնդրանքը:
«Եթե քաղաքացին ինձ դիմում է ,և իրեն ներկայացնում է բոմժ, ի՞նչ պիտի ասեի` ասում եմ հետևյալը, եթե դու բոմժ ես, և ուզում ես հայտնվել ծերանոցում` չես կարող, դու պետք է հայտնվես այնտեղ, որը նախատեսված է քո համար»,- պատմել է նախարարը: Սակայն դա արդարացում չէ, քաղաքացին կարող չունենալ բավարար կրթական մակարդակ, սակայն նախարարը իրավունք չունի իջնելու այդ աստիճան և նրա հետ վիճելու փողոցային լեզվով, առավել ևս որ նրա ձևակերպումները հստակ վիրավորանք են արտահայտում:
Հիշեցնենք, որ Գրիգորյանը ծերանոցում տեղ ունենալու համար բողոքող ցուցարարին ասել է. «Ծերանոցները քո նմանների համար ա՞, որ տանեմ գցեմ ընդեղ բոմժանո՞ց ա»:
Կրկին մահ բանակում. հունվարի 27-ին, ժամը 03:05-ի սահմաններում ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում, ստացած հրազենային մարմնական վնասվածքից տեղում մահացել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Փայլակ Շահնազարյանը:
Սպանություն կատարելու կասկածանքով հունվարի 28-ին ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Խաչատուր Սարգսյանը:
Նախնական տեղեկություններով, Սարգսյանը դիրքերում ատամի մածուկ է քսել քնած Շահնազարյանի դեմքին, նա էլ արթնացել է, և վեճ է սկսվել Սարգսյանի և Շահնազարյանի միջև: Հայհոյանքներին ի պատասխան Սարգսյանը կրակել է Փայլակ Շահնազարյանի վրա, որը տեղում մահացել է:
ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (սպանություն) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Հաշված օրեր են մնացել, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ–մայոր Հովհաննես Թամամյանի գործով դատավարությանը։ Եթե անակնկալներ չլինեն, նախաքննությունը կարելի է ավարտված համարել:
Մեր ունեցած տեղեկությամբ գործը հանձնվել է բոլորովին վերջերս դատավորի պաշտոն ստանձնած, Կենտրոն Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին։ Բարդ ու խճճված գործը նորաթուխ դատավորին հանձնելը, կարող է տեղավորվել միայն գործը ՀՔԾ-ի ազդեցությունից դուրս չթողնելու նկատառումով:
Բանն այն է, որ Արշակ Վարդանյանը Կենտրոնի դատարանի նախկին նախագահ Ժորա Վարդանյանի որդին է, իսկ մինչև դատավորի պաշտոնին նշանակվելը նա ՀՔԾ քննիչ էր։
Հիշեցնենք, որ այս գործով մեղադրվում են նաև ոստիկանության Արաբկիրի օպերատիվ բաժնի պատասխանատու Արմեն Պողոսյանն ու ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի վարչության ավագ քննիչ Վահան Խանզադյանը։ Նրանց առաջադրվել է մեղադրանք` պաշտոնական լիազորությունների չարաշահում հոդվածով։
Իսկ Թամամյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնական պարտականությունները չկատարելու, անձնական շահագրգռվածությունից ելնելով դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար, որն առաջացրել է ծանր հետևանք: Նշենք նաև, որ Թամամյանը չի ընդունում իրեն մեղսագրված արարքը:
Հանրակրթական դպրոցներում դրամահավաքության արգելքը իր հետ բերեց նոր խնդիրներ և այսօր արդեն դժվար է ասել աշակերտի հոգեբանության մեջ նստած ուսուցչին ծաղիկ նվիրելու երևույթը, որպես կաշառք ընկալելը, դրական թե՞ բացասական ազդեցություն է թողնելու նրա ներքնաշխարհի վրա:
Կարող ենք ասել, իսկ ո՞վ է արգելում ծաղիկ նվիրել, գումա’ր հավաքելն է արգելում, (չնայած որոշ դպրոցներում և ոչ քիչ թվով ուսուցիչների որևէ արգելք չի էլ խանգարում), սակայն մեծ մասն աշխատանքը կորցնելու ահից` սարսափ է ապրում, երբ ծաղկեփնջով աշակերտ են տեսնում:
Չնայած դրան, չի կարելի ասել, որ դրամահավաքության հարցn արմատախիլ է արվել դպրոցում. Օրինակ` Երևանի Տերյանի անվան դպրոցում սովորող առաջին դասարանցու ծնողը բողոքում էր, որ ինքը չի հավատում, թե երբևիցե դրամահավաքության արգելքը արդյունք կտա. “Ես սեպտեմբերից մինչ տարվա վերջ 60 — 70 հազար դրամ եմ տվել դպրոցին. Ինքս էլ չգիտեմ ինչու… ուզում են” – ասաց նա:
Կա նաև մեկ այլ խնդիր, որ այսօր արդիական է դպրոցներում. Աշակերտների դրամահավաքության նվազմանը զուգահեռ աճում է ուսուցիչներից դրամահավաքության երևույթը. այն որոշ դպրոցներում բավականին բարձր ու հիմնավոր մակարդակի վրա է. Ուսուցիչները բողոքում են . “Աշակերտից այլևս գումար չեն ուզում. վախենում են, որ կբողոքեն, իսկ ուսուցիչը չի բողոքի. Ո՞ւմ բողոքես. Նոր տարի, ուսուցչի տոն, մարտի 8, տնօրենի ու ուսմասվարների ծննդյան տարեդարձ, չհաշված այն նվերները, որ ուղղարկվում են նրանց վերադասին, ու այդ բոլորի համար պետք է դրամ հավաքես: Թեպետ սկզբունքը “կամավոր” է, սակայն չես կարող չմասնակցել. դրան գումարած ամեն ամիս գրեթե ինչ որ մեկի ազգականն է մահանում:Դասղեկության գումար արդեն չեն տալիս, բայց դու պարտավոր ես աշխատել: Քսերոքսներ են պետք, ու դարձյալ ուսուցչի հաշվին է: Դե հաշվե’ք, թե մեր խղճուկ աշխատավարձից, որից դրույքների կրճատումներից հետո գրեթե ոչինչ չի մնում, այդքան գումար դուրս տալուց հետո ինչ է ստացվում”:
Այսօր` Հայկական բանակի տարեդարձի օրը կայանալու է մոմերով լուռ երթ ի հիշատակ այն զինծառայողների, ովքեր սպանվել են բանակում, այս մասին տեղեկացնում է «Բանակն իրականում» նախաձեռությունը:
Երթի մասնակիցները շարժվելու ենք Ազատության հրապարակից Հյուսիսային պողոտայով մինչև Հանրապետության հրապարակ: Ակցիան կսկսի 18:30-ին և կտևի մինչև 21:30-ը:
Հունվարի 25-ին 28-ամյա մի աղջիկ ոստիկանությունում հայտարարություն է տվել, որ «odnoklassniki.ru» սոցիալական ցանցի 2 տարբեր անձնական անկետաներով անհայտ անձինք հունվարի 11-ից սկսած կապի են դուրս գալիս իր հետ և պահանջում 250.000 ՀՀ դրամ` սպառնալով, որ գումարը չտալու դեպքում իր անձը արատավորող սեռական բնույթի նկարներ կտարածեն ինտերնետ ցանցում և իր ընկերական շրջապատում:
Այս արարքը հաջորդել է այն բանին, երբ աղջիկը ծանոթանալով վերոհիշյալ անձի հետ, նրա հետ մտերմացել է և օնլայն հարաբերություններ հաստատել: Ըստ նախնական տվյալների նա սկզբում վախեցել, ու գումարը փոխանցել է դատապարտյալի ուղարկած անձի միջոցով, ապա` դիմել է ոստիկանությանը:
Նույն օրը բերման է ենթարկվել տաքսի ծառայություններից մեկի մի վարորդ, որի մոտից հայտնաբերվել է աղջկա կողմից փոխանցած 250.000 դրամը, ինչը վերջինս պետք է փոխանցեր այլ անձի:
Ինչպես պարզվել է, այդ անձը նախկինում 5 անգամ դատապարտված, ներկայումս կալանավայրերից մեկում հերթական պատիժը կրող 37-ամյա մի տղամարդ է, որին տաքսու վարորդը շորթված գումարը պետք է փոխանցեր նրա հոր միջոցով:Սակայն չի հասցրել. ոստիկանությունը չի հրապարակում դատապարտյալի անունը, պատճառաբանելով նախաքննության շահերը:
Արդեն նշել ենք, որ նրան իր լուսանկարներն ուղղարկել է աղջիկը, որն էլ հետո տղամարդն օգտագործել է շորթման նպատակով:
Քիչ առաջ լրացվեց մեր ունեցած տեղեկությունը. դատապարտյալն, իրոք, գտնվում է Սևան ՔԿՀ -ում: Նա 1976 թվականին ծնված Արտակ Աբրահամյանն է, որը 5 -րդ անգամ դատապարտվել է 177 հոդվածի 2 մասի 3-րդ կետով (բնակարանային գողություն):
Երեւան-Սևան ճանապարհի 3-րդ կմ-ին, այսօր` հունվարի 27-ին, ժամը 00.15-ի սահմաններում, երկու 21- ամյա երիտասարդ` տղա և աղջիկ, վիճել են, որից հետո երիտասարդը, ոմն Նարեկ, իր ընկերուհուն հրել — գցել է «Համեր H-2» մակնիշի մեքենայի մեջ, այդ պահին միացել են դռների ավտոմատ փականները, և տղան մնացել է դրսում: Աղջիկը փորձել քշել մեքենան ու փախչել: Տղան կախվել է մեքենայից, սակայն ընթացքի ժամանակ, վայր է ընկել ավտոմեքենայի ոտնակի վրայից, և վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացրեցին, որ տղան գիտակցության չգալով՝ մահացել է:
Կատարվում է քննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.