23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արդեն մի քանի օր է մայրաքաղաքի Խորենացի փողոցի «Մետաքս» թաղամասի բազմաբնակարան շենքերի բնակիչները հայտնվել են կատաստրոֆիկ վիճակում.
Օրվա մեջ մի քանի անգամ, 5 — 10 -15 րոպեով անջատվում- միանում են շենքերի հոսանքը: Ու դա տեղի է ունենում ժամը 11:00 -12:00 -ի սահմաններում: Միգուցե նաև դրանից հետո, սակայն այդ ժամանակ արդեն աշխատանքային ժամ է ու ականատեսի վկայություն չեմ կարող տալ, չնայած թաղամասում մարդիկ դժգոհում են նաև տարբեր ժամերի հովհարային անջատումներից:
Ավելորդ է ասել, որ տատանումների պատճառով բնակարանում առկա տեխնիկան վնասվում է,տարվա այս եղանակին խնդիրներ առաջացնելով մարդկանց համար, սակայն ամենատխուրը ջեռուցման համակարգի խնդիրն է: Անցյալ տարի ճիշտ նույնպիսի տատանումների պատճառով շարքից դուրս եկավ մեր քաղաքային հեռախոսը, վարդակին միացրած հեռախոսների էլսնուցիչները և այլն, իսկ որ ամենակարևորն է` խափանվեց ջեռուցման համակարգը, որը կարգավորելու համար վարպետը մեզանից մի պատկառելի գումար ուզեց: Ճիշտ է, ինչ որ փոխհատուցման համակարգ է մշակված, սակայն այնքան թերի ու դանդաղ է գործում, որ պարզապես չես էլ ուզում օգտվել դրանից, իսկ ձմռանը ջեռուցման կաթսայի վնասման դեպքում, դա պարզապես անհնար է:
Ժամանակները փոխվել են, ու մարդիկ` այս դեպքում նորոգող վարպետներն այն վիճակում են, որ առիթը բաց չեն թողնում գումար աշխատելու, իսկ սառնամանիքն ու փչացած կաթսան հենց այդ առիթն է:
Ինչևէ, փորձեցինք Էլցանցի տեղամասից ճշտել իրավիճակը. Այստեղ ասացին, որ տատանումը բարձրավոլտ է և իրենք պատասխանատու չեն. ավելին` իրենք ևս խնդիր ունեն կապված բնակչության բազմաթիվ ահազանգերի հետ:
էլցանցերի կենտոնական մասնաճյուղի տնօրեն Երջանիկ Էլիզբարյանը տեղում չէր, պատասխանատուն ասաց, որ իրենք են անջատում – միացնում հոսանքը, քանի որ սխեմա են փոխում, ու դա անում են, քանի որ անջատում են մեկ կայանը և սնուցումը միացնում մյուսին, որ բնակիչները անլույս չմնան: Իսկ արդյունքում 5- 10- 15 րոպե տևող անջատումներն էլ հավանաբար ոչ սրտացավորեն կամ ոչ վարպետորեն միացնելու արդյունքում է լինում:
«Հիմա ես ձեզ ոնց բացատրեմ, որ սխեմա ենք փոխում»,- ասաց զրուցակիցս: Պարզ չէ, արդյո՞ք սխեմա փոխելու ամենահարմար ժամանակն է հիմա, սակայն մի բան հաստատ է, որ ձմեռվա կեսին փչացած սարքավորումների տերերին ոչ մի բացատրություն ու սխեմա ցրտից ու սթրեսից չի փրկի:
Հատուկ Քննչական ծառայությունը (ՀՔԾ) քննարկում է «Հայկական պառլամենտարիզմի կենտրոն»-ի ղեկավար Ռուբեն Թորոսյանի դիմումը, որով վերջինս պահանջում է քրեական գործ հարուցել«Հայաստանի հանրապետական կուսակցության» պատգամավորներ Գագիկ Մելիքյանի, Հերմինե Նաղդալյանի, Արեգ Ղուկասյանի և Արա Բաբլոյանի դեմ` լիազորությունների գերազանցման և ուրիշի փոխարեն քվեարկելու համար։
Դիմումի առիթ հանդիսացել է Ազգային ժողովի նախորդ քառօրյայի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի քվեարկությունից հետո ԱԺ նախագահությանը դիմում- հայտարարությունը, թե՝ հանրապետական պատգամավորները քվեարկել են ուրիշի փոխարեն։
Մեր ունեցած տեղեկություններով ՀՔԾ-ն չի պատրաստվում գործ հարուցել: Դա կարող է դիտվել որպես կեղծիք, ինչպես ուրիշի փոխարեն ստորագրության կեղծման դեպքում է, սակայն չկա հետևանք, կամ չի ապացուցվում գործողության արդյունքում առաջացած հետևանքը, կամ գոնե դա ապացուցելու համար անհրաժեշտ են գործողություններ, որ ՀՔԾ-ն լիազորված չէ կատարել: Ուստի ՀՔԾ-ն դիմումը կվերահասցեագրի ԱԺ-նախագահ Սամվել Նիկոյանին՝ քննարկման:
Օրերս Հայաստանից հեռացող մի ընտանիք հայտնվել է շատ ողբերգական իրավիճակում, երբ տունը վաճառելուց հետո, փորձել է հեռանալ Հայաստանից:
Բանն այն է, որ ընտանիքը տան վաճառքից ստացված ամբողջ գումարը փորձել է կանխիկ դուրս բերել երկրից, մինչդեռ Հայաստանից կանխիկ ձևով 5 միլիոն դրամից ավելի չի թույլատրվում դուրս բերել: Այս մասին է, որ տեղյակ չի եղել նշված ընտանիքը:
Օդանավակայանում գումարը հայտնաբերվել ու բռնագանձվել է: Մարդիկ հայտնվել են ողբերգական իրավիճակում. Կհաջողվի՞ նրանց գտնել գումարը հետ վերադարձնելու ճանապարհներ, թե` ոչ, հայտնի չէ, սակայն մի բան փաստ է, օրենսգիրքն ասում է` չիմանալը չի ազատում պատասխանատվությունից: Ու չի բացառվում, որ նրանք ըստ մեր ունեցած տեղեկության, նաև պատասխանատվության ենթարկվեն: Մինչդեռ կանխիկ գումարը (ցանկացած չափի) հայտարարագրելուց հետո տեղափոխումը կլիներ առավել տրամաբանական, կարծում են այն քաղաքացիները ովքեր իրենք, կամ իրենց հարազատները երբևէ առնչվել են այս խնդրին:
Այս միջադեպի հետ կապված, կամ այս համատեքստում կա մի խնդիր, որ երևի թե հարկ է հաշվի առնել. հայաստանյան բանկերն աշխատում են ինչպես ասում են` «սպիտակ մարդու պես». Այսինքն բոլոր այն օրերին` (մեռելոցներն ու մյուս տոները ներառյալ) որ չի աշխատում Հայաստանի բնակչությունը, չեն աշխատում նաև բանկերը:
Սա մարդկանց համար ստեղծում է ոչ միայն տեղաշաժի սահմանափակման խնդիր, այլև լրացուցիչ դժվարություններ: Քաղաքացին պետք է կարողանա գործարք կատարել շաբաթվա բոլոր օրերին, բացի թերևս կիրակիից: Այս սկզբունքով են աշխատում միջազգային շատ հեղինակավոր բանկեր,( ի դեպ արդեն մեծ մասը քարտով կամ օնլայն , այս դեպքում խոսքը խոշոր գումարների մասին է) որը, սակայն, Երևանին կարծես չի վերաբերվում:
Օրերս բազմաբնակարան շենքերի լիազորները բնակարաններում հաշվառում էին անցկացնում, ասելով, որ իրենք աղբահանության վճարների գանձման հետ կապված հրահանգ ունեն արձանագրելու փաստացի ապրողների թիվը: Նախկինում հաշվառված անձանց թվով գանձումների փոխարեն այսուհետ աղբի վարձավճար գանձվելու է բնակվողների թվով:
Երեկ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքով նախատեսված Երևանի քաղաքապետի լիազորությունները պատվիրակվել են Երևանի վարչական շրջանների ղեկավարներին. Նախագիծը հիմնավորվում է Երևան քաղաքի ավագանու 2011թ. դեկտեմբերի 23-ի N359-Ն որոշմամբ, ըստ որի մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում աղբահանության վճար վճարողներին հաշվառելու, աղբահանության վճարը հաշվարկելու, ինչպես նաև այդ վճարը համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշիվ գանձելու (մուտքագրելու) լիազորությունները վերապահվել է Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին։ Ըստ այդմ էլ իրականացվող գործառույթների նկատմամբ հսկողությունն առավել արդյունավետ կարող են իրականացվել վարչական շրջանների ղեկավարների կողմից: Աղբահանության վճարի գանձումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ավագանին հավանություն է տվել բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին վերջիններիս կողմից հավաքագրված գումարների մինչև 10% չափով որպես խրախուսում նվիրատվություն տրամադրելու մասին նախագծին:
Արդյո՞ք մտավախություն չունի քաղաքապետարանը կամ ավագանին, որ նման որոշման արդյունքում աղբահանության վճարները էականորեն կնվազեն, և կարիք կառաջանա ներկայիս գանձվող 200 դրամ գումարի փոխարեն թանկացնել վարձավճարը. քանի որ հաշվառված և ապրող բնակիչների թվի ակնառու տարբերություն կա:
Հարցին քաղաքապետարանի լրատվական ծառայությունից ասացին, որ որոշումը ընդունվել է արդարության սկզբունքը հաշվի առնելով. այսինքն` վարձավճար գանձել անձի աղբի արտադրության քանակով: Աղբ չարտադրող քաղաքացին պարտավոր չէ վճարել իր ընտանիքի հաշվառված, սակայն բացակա անդամի փոխարեն:
НТВ հեռուստաալքիով հեռարձակվող «Ты не поверишь» հեռուստահաղորդման ժամանակ պրիմադոննա Ալլա Բորիսովնան իր իսկ խոստովանությամբ, հավակնում է դառնալու եկատիրինա 2-ի հետնորդը: Նա ի լուր աշխարհի հայտարարել է, որ իր մոտ մեծ սեռական հակում է առաջացել, և որ իր ամուսինը` Մաքսիմ Գալկինը, հիանալի սիրեկան է:
Պուգաչովան պատմել է, որ Գալկինին սիրել է ոչ միայն նրա գեղեցիկ աչքերի, այլև առնական ուժի համար: «Ես զգում և հասկանում էի, որ նա հիանալի սիրեկան է,-Ինձ էլ հենց դա էր պետք… »,- անկեղծացել է պրիմադոննան:
Երգչուհին ասել է, Գալկինի հետ առաջին իսկ հանդիպմանը հասկացել է, թե նա ով է, և որպես տղամարդ ինչի է ունակ: «Օյ, եկեք անկեղծ խոսենք, մենք արդեն հասուն մարդիկ ենք….:: Ես նույնիսկ չէի սպասում»,-անկեղծացել է պրիմադոննան:
63ամյա Ալլա Բորիսովնան, որ 5 անգամ ամուսնացել է, Ֆիլիպ Կիրկորովի հետ 10 տարվա համատեղ կյանքից հետո կրկին վերապրում է սիրո բերկրանքը: Նա խոստովանել է, որ սիրո բարեխոս սրբ. Վալենտինը բարեհաճ է իր նկատմամբ ու ինքը երջանիկ է:
Այսօր, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Հայաստանի Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը տարօրինակ հայտարարություն է արել. «Չորս մեղադրյալներից միակը ես եմ, որ բենզինի հետ կապ չեմ ունեցել: Դեռ շատ բաներ ունեմ ասելու»:
Այս հայտարարությունը և հետաքրքրի է, և տարօրինակ` այդ դեպքում ինչո՞ւ է Օհանյանը վճարել իբրև «խոշոր չափի հափշտակություն» նշված պատկառելի գումարը:
Այսօր դատարանում ընթերցվեց ՃՈ սպայական 2-րդ գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի նախաքննական ցուցմունքները: Վերջինս կրկին հրաժարվեց ցուցմունք տալ դատարանում: Նա ամենայն հավանականությամբ վախենում է կրկին հակասել ինքն իրեն. Բանն այն է, որ Կարախանյանը մի քանի անգամ է ցուցմունք տվել և ամեն անգամ հակասական հայտարարություններ արել:
Իր առաջին ցուցմունքում Օհանյանի գործընկերը նշել էր, թե բոլոր ենթակաները նորմալ ստացել են բենզինը,և որևէ մեկին պակաս չի հասել: Երկրորդ հարցաքննությանը նա հրաժարվել էր ցուցմունք տալուց, իսկ հետագայում կտրուկ փոխել էր տված ցուցմունքները: Ըստ Կարախանյանի, 2008 թվականին բենզինը նորմալ չափաքանակով է տրվել, հետո աստիճանաբար կրճատվել է: «Ես դիմեցի Մարգար Օհանյանին, նա ասաց, որ պետք է, և վերևները տեղյակ են: Քանի որ Մարգար Օհանյանը չոր բնավորություն ուներ, չհակաճառեցի»,- գրել է Կարախանյանը: Նա խոստովանել է, որ ՃՈ մեքենաների համար նախատեսված բենզինի կտրոններով լիցքավորել է նաև իր ընտանիքին պատկանող երեք մեքենաները, նաև լավություն է արել ծանոթ-բարեկամներին:
Նիստի վերջում Մարգար Օհանյանը մի քանի օր ժամանակ խնդրեց պատրաստվելու համար. «Այս երեք ամբաստանյալները, զարմանալիորեն սեպտեմբերի 15-ից փոխում են ցուցմունքները և ես բազմաթիվ հարցեր ունեմ»,- ասաց նա:
Դատավոր Պապոյանը նիստը հետաձգեց մինչեւ փետրվարի 20-ը, ժամը 11:30-ը:
Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու և պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար: նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատիկանիշներով: Այս գործով որպես ամբաստանյալ անցնում են նաև Ստեփան Կարախանյանը, Արա Լեւոնյանը և Սամվել Մախմուրյանը:
«Փետրվարի 12-ին Հայաստանի 39 համայնքներում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ, որոնք բոլորն էլ անցկացվեցին Ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետի կոպիտ խախտումով: Համաձայն օրենքի վերոհիշյալ դրույթի` «Քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու անդամը քվեարկության ծրարը կնքում և քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու հնարավորություն է ընձեռում միայն ընտրողի անձը հաստատող փաստաթղթում տվյալ ընտրությանը մասնակցելու վերաբերյալ դրոշմակնիքի բացակայությունը ստուգելուց և դրա բացակայության դեպքում անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելուց հետո»: Փետրվարի 12-ին կայացած ընտրություններում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները, խախտելով օրենքի այս իմպերատիվ պահանջը, դրոշմակնիքները չեն ուղարկել տեղամասային ընտրական հանձնաժողովներին, ինչի արդյունքում տեղամասային հանձնաժողովները ամենուրեք խախտել են օրենքի պահանջը եւ ճանապարհ բացել բազմաթիվ օրինախախտումների համար: Այս իրողությունը արձանագրվել է Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի ներկայացուցիչների կողմից դեռ փետրվարի 11-ին Հրազդանի քաղաքապետի ընտրությունների նախօրեին տեղամասային հանձնաժողովներում տեղի ունեցած նիստերի ժամանակ, որի կապակցությամբ Սասուն Միքայելյանը դիմել է վարչական դատարան: Վարչական դատարանը անհեթեթ հիմնավորումներով մերժել է Սասուն Միքայելյանի հայցի բավարարումը, հղում կատարելով Ընտրական օրենսգրքի անցումային դրույթներին, մինչդեռ անցումային դրույթները որեւէ կերպ չեն անդրադառնում 66-րդ հոդվածի 4-րդ կետում առկա իմպերատիվ բնույթ կրող պահանջների կատարման վրա:
Այսպիսով, իշխանությունների կողմից կատարվել է հերթական ընտրագողությունը, աղավաղվել է ժողովրդի կամքի արտահայտությունը, ի չիք են դարձել ազատ, արդար եւ օրինական ընտրություններ անցկացնելու մասին խոստումները: Իշխանությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ պատրաստ չեն հարգել անգամ իրենց կողմից ընդունված անկատար Ընտրական օրենսգրքի դրույթները, երբ իրական վտանգ է ստեղծվում իրենց իշխանության վերարտադրման համար:
Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է հերթական ընտրագողությունը, պահանջում անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները բոլոր 39 համայնքներում եւ պատժել ԿԸՀ-ի եւ ԸԸՀ-ների ընտրակեղծարարներին: Միեւնույն ժամանակ Հայ Ազգային Կոնգրեսը ողջունում է Սասուն Միքայելյանին եւ իր ընտրական թիմին, որը համախմբեց Հայաստանի եւ Հրազդան քաղաքի ապագայով մտահոգ բոլոր քաղաքացիներին, հասարակական եւ ընդդիմադիր քաղաքական ուժերին եւ նման համատարած ընտրակեղծարարության, պետական իշխանությունների կողմից ողջ վարչական ռեսուրսի կենտրոնացմանն ու գործադրման, ընտրակաշառքի զանգվածային կիրառման պայմաններում, գործեց որպես հզոր թիմ, ապահովելով անգամ կեղծված տվյալներով աննախադեպ` 46% աջակցության արձանագրումը:
Հայ Ազգային Կոնգրեսը վստահ է, որ այս հանցագործությունից հետո իր աջակիցները եւ հասարակությունը առավել համախմբված կպայքարեն ընտրակեղծարարության վրա հիմնված ռեժիմի դեմ եւ, օգտագործելով համաժողովրդական Շարժման վերջին 4 տարվա ընթացքում ստեղծված արդյունավետ կառույցները եւ քաղաքացիական հասարակության ակտիվությունը, մոտ ապագայում վճռորոշ ձեռքբերումներ կգրանցեն ժողովրդավարության հաղթանակի ճանապարհին»:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության արդյունքները։ Ըստ ԿԸՀ–ի կայքի՝ 39 համայնքներում կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքներով 31-ում հաղթել են ՀՀԿ, 6-ում՝ անկուսակցական և 2-ում՝ ԲՀԿ թեկնածուներ։
ԲՀԿ-ն հաղթանակ է տարել Կոտայքի մարզի երկու համայնքներում՝ Հատիսում և Սևաբերդում, որտեղ առաջադրված թեկնածուները միակն էին։
Ի դեպ, բացի վերը նշված երկու համայնքներից՝ ընդամենը 1 թեկնածու է գրանցվել ևս 15 համայնքում, որտեղ միայն մեկում է եղել անկուսակցական, իսկ մնացած 14-ում ՀՀԿ–ական թեկնածու։
Փետրվարի 13–ին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը։
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Գագիկ Գյանջումյանը Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանի տեղակալն էր, որը Բեգլարյանի քաղաքապետ դառնալուց հետո զբաղեցրեց թաղապետի պաշտոնը։ Չնայած դրան Գյանջումյանը իր շեֆին հավատարիմ էր և նույնիսկ թաղապետ աշխատած տարիներին կենտրոն համայնքը դե ֆակտո ղեկավարում էր Բեգլարյանը:
Արմավիրի մարզի Արշալույս գյուղում ավարտվեցին ընտրությունները. ձայների գերակշիռ առավելությամբ գյուղապետ է ընտրվել հանրապետական, գործող գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը, հաղթելով Գեներալ Մանվելի պաշտպանած թեկնածուին` Գրիգոր Գրիգորյանին:
Արշալույսի երկու՝թիվ 20/01 և 20/02 ընտրատեղամասում գրանցված 2909 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 2074-ը:
Նախնական տվյալներով, Զարզանդ Գրիգորյանի օգտին քվեարկել է 1460 ընտրող, իսկ անկուսակցական Գրիգոր Գրիգորյանի օգտին` 493 ընտրող: 120 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Արշալույս գյուղում գյուղապետ Զարզանդ Գրիգորյանին աջակցում էին նրա եղբայրները` ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանն ու կորպուսի փոխհրամանատար Արթուր Գրիգորյանը, իսկ նրա մրցակցին` Գրիգոր Գրիգորյանին` գեներալ Մանվել Գրիգորյանը: Վերջինս Զարզանդ, Հրանտ եւ Արթուր Գրիգորյանների հորեղբայրն է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.