23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հասարակությունը ձուլվել է սերիալին, դրանցից հատկապես մի քանիսը դարձել է նրանց առօրյաի անբաժանելի մասը: «Դժվար ապրուստը» ռեյտինգային հորիզոնականում առաջին տեղում է և նույնիսկ հանրության այն հատվածը, որ չի խաստովանում, թե սերիալ է նայում, գուցե ոչ այնպես ինչպես Մերի –Գոռ – էլենի կյանքով ապրողները, բայցևայնպես հետևում է զարգացումներին.Սերիալամանյան այևս անշրջելի իրականություն է. Այն դարձել է մեր կենցաղի անբաժանելի մասը:Իսկ սերիալներից հաջողվածներն արդեն մարդկանց կյանքում ոչ նորմալ ռեակցիաներ են առաջացնում:
Մարդկանց մի ստվար հատված ֆիլմը իրականության տեղ է ընդունում, դա զավեշտ է:Դերասանները հայտնվել են շատ հետաքրքիր դաշտում. Ջնջվել է ֆիլմի ու իրականության սահմանը. Մարդիկ փողոցում մոտենում են Մերիին ու լուրջ –լուրջ հարցնում` «ինչ ես ուզում էդ անլվայից»: Մի օր մեկն ասում է` « Ես գիտեմ Մերին, լուրջ համեստ աղջիկ է, էդ ինչ ա դարձել, ինչի է այդպես փոխվել»:«Անլվան» թևավոր խոսք է դարձել ու մտել կենցաղ:Երեխաները Ստյոպիկ ու Սյուզի են խաղում` Ստյոպիկը քաշում է Սյուզիի մազեիրց: Մարդիկ հարցնում են թե`« Էլենն ու Անահիտը հալալ մայր ու աղջիկ ե՞ն», հարցնում եմ ինչից վերցրեցիք. Ասում են` ախր շատ լավ են իրար հետ: Քննարկում են դերասանների խաղը ուրախանում սկսնակների խաղի լավացմամբ: Շատ հավանում են Նոյին, կարծիքները բաժանված են տիկին Սոնյայի վերաբերյալ. Մի մասը գտնում է, որ «ծալապակասը» հաճելի կին է, մյուսները համարում են, որ նա Ալբերտ Սերոբիչին հարմար կին չէ:Համարյա բոլոր միջին տարիքի կանայք սիրահարված են Գոռին, խանդով ու լուրջ լուրջ քննարկում են, թե` էլենը նրան հարմար չէ: Երեխաները ու երիտասարդները սիրահարված են Մերիին, միջին տարիքի տղամարդիկ` Սյուզիին:
Շատերը խոտովանում են, որ ֆիլմը դիտում են Մերիի համար:
Վերջինս այն հերոսուհիներից է, ով իսկապես համոզիչ ու տպավորիչ է խաղում:
Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, որ իրական Մերիի խառնվածքը բնորոշ է իր կերտած կերպարին: Սակայն հարցազրույցներից մեկում, Մերին, անդրադառնալով այս հարցին, պատասխանել է . «Թեև շատերն են ասում, որ խաղում եմ այնպիսի կերպար ինչպիսին իրականում եմ: Բնավորության առումով չի համապատասխանում, իսկ աշխուժությամբ նման ենք: Այն ինչ անում է Մերին` հասնելու համար իր տղամարդուն, ես չէի անի: Իմ կերպարը նպատակային կերպար է, որի համար ուրախ եմ: Իմ կերտած կերպարը դրական է. անմեղ մի աղջիկ, ով անվերապահորեն սիրում է ու ամեն ինչի պատրաստ է հանուն իր սիրո: Մեր օրերում նման աղջիկներ շատ քիչ կգտնվեն, որ պատրաստ կլինեն մինջև վերջ գնալ իրենց սիրած տղամարդու համար: Ես իմ դերը շատ եմ սիրում: Չնայած` այն արդեն շատ հոգեհարազատ է դարձել ինձ, բայց կյանքում երևի թե չկարողանամ այդքան պայքարել հանուն սիրո»:
Ինչևէ այս կերպարը, հեռուստադիտողի աչքով կարող եմ ասել, որ սպասված ու սիրված է դարձել: Կին, ով պայքարի մեջ է մտնում շրջապատի հետ` իր սիրած տղամարդուն իր կողքին պահելու համար: Թե ինչպիսի հանգուցալուծում կունենա Մերիի կերտած ուժեղ կնոջ կերպարը դեռևս պարզ չէ: Իր դրական ու բացասական կողմերի հետ մեկտեղ այս կերպարը սովորեցնում է չհուսահատվել, ներել բայց թույլ չտալ, որ շրջապատը ոտնահարի քո սեփական ես-ը:
Այսօր Գոռը կփախցնի Էլենին, ու ֆիլմում կսկսվի նոր շրջադարձ.
«Արայ» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանի սպանության մասով ոստիկանությունը բացահայտումներ չի խոստանում` գոնե առայժմ. Նրա կնոջ` Տատյանա Չադենկովայի և Արմեն Պետրոսյանի ընկերոջ` Արթուրի խոսակցությունը, որը վերծանվել է «Skype»-ից, ըստ նախաքննական մարմնի` վերաբերում է, ոչ թե Արմենի սպանությանը, այլ` նրանց դստեր Կարինայի առևանգմանը:
Սպանվածի կինը` Տատյանան Հայաստանում է, և նրան արդեն հարցաքննել են, սակայն գործով քննիչը` Ե. Պետրոսյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է,թե Արթուրի հետ, դժվար կլինի է կապ հաստատել, բայց կփորձեն: Նա չի մանրամասնել, թե որտեղ է Արթուրը և ինչ դժվարության մասին է խոսքը, երբ խոսքը վերաբերվում է անձի սպանություն պարզելու և այն մանրամասներին, որ մեր երկրի սահմանը սարերով կարող են հատել ինչ որ դաղստանցիներ:Ի վերջո ովքեր են այդ մարդիկ` որոնք կարծում են, որ Վրաստանում մարդ սպանելը շատ ավելի դժվար է, քան Հայաստանում:
Ինչևէ, ինչպես ներկայացնում է իրավապահը ներկայումս մանրակրկիտ քննություն է գնում: Իսկ ոստիկանությանն ավելի շատ հետաքրքրում է, թե ով է տեսասկավառակը դրել Արմենի քրոջ` Արմինեի մեքենայի դիմապակուն:
Հիշեցնենք, որ Հետք.am- ի փոխանցմամբ, փետրվարի 17-ին երեկոյան՝ ժամը 18:45-ի սահմաններում «Արայ» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանի քույրը՝ Արմինե Պետրոսյանը, մեքենան կանգնեցրել է դելֆինարիումի մերձակայքում, իսկ երբ երկու ժամ անց վերադարձել է, մեքենայի դիմապակու վրա ծրար է հայտնաբերել, որի մեջ CD է եղել: Ավելի ուշ տանը նա պարզել է, որ խտասկավառակում իր հանգուցյալ եղբոր նախկին (քաղաքացիական) կնոջ՝ Տատյանայի և ոմն Արթուրի «Skype»-ով խոսակցության տեսագրությունն է:
Զրույցից կարելի է եզրակացնել, որ Արթուրը Արմեն Պետրոսյանի հետ ունեցել է մտերիմ հարաբերություններ, քանի որ նա մանրամասներ է պատմում իրենց ուղևորությունից: Խոսակցության ընթացքում Արթուրն ու Տատյանան ինչ-որ գործողություն են նախապատրաստում Արմենի դեմ՝ ակնարկելով մի քանի տարբերակների իրագործման հնարավորության մասին: Հետաքրքիր է ոստիկանները պարզե՞լ են թե ով է խոսակցության ձայնագրման հնարավոր նախաձեռնողը:
Այսօր Սոցիալական արդարության համաշխարհային օրն է. 2007 թ. Այն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Ղրղզըստանի առաջարկությամբ:
«Անցած տարի երկրագնդով անցավ փոփոխությունների քամին: Միլիոնավոր մարդիկ արտահայտեցին իրենց դժգոհությունը ստեղծված խնդիրների դեմ` անհավասարություն, կոռուպցիա, արժանավայել աշխատանքի բացակայություն:
Ժողովրդական զանգվածների նախաձեռնությունն ըստ էության սոցիակականն արդարության կոչ է»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մուն իր ուղերձում:
Հովհաննիսյան Վարդիթեր, ծնված 1936 թ. հուլիսի 15-ին Երևանում: Ամուսնացել է ու, երեխա չունենալու պատճառով, բաժանվել, մերձավոր արյունակից հարազատներ չունի: Վերջին տարիներին աշխատել է ծննդատանը:
Ավտովթարի հետևանքով Վարդիթեր մայրիկը մի շարք վնասվածքներ է ստացել՝ ձեռքն է կոտրվել, նաև ոտքը, վնասվել է գլուխը, մեծ հեմատոմա է առաջացել գլխուղեղում: Վրաերթի ենթարկած վարորդը զանգահարել է ոստիկանություն, հայտնել պատահարի մասին, տեղափոխել հիվանդանոց և հոգացել բժշկական ծախսերը:
Ճիշտ է, էդպես էլ չի կարողացել պարզել, թե քրեական գործը ոնց են կարճել, բայց ըստ խնամողի՝ վերջին անգամ 300 դոլար է բերել տվել, ասել է, որ ինքն էլ ընտանիք, երեխեք ունի, ու որ սրանով սահմանափակվում է իր օգնության հնարավորությունը… Վարդիթեր մայրիկը դեռ ի վիճակի էր որոշում ընդունել ու ստորագրել է ինչ-որ փաստաթուղթ, որով ինքը վարորդից այլևս պարտք ու պահանջ չունի:
Բայց կինն այդպես էլ չի ապաքինվել՝ շաքար ունի, մինչև հիմա կոտրվածքները չեն կպչում, իսկ վիրահատությունների համար անհրաժեշտ ընդհանուր ցավազրկումների ու հեմատոմայի ֆոնին ինսուլտ է ստացել նոր տարուց առաջ ու չի ապաքինվում առ այսօր: Գտնվում է շատ ծանր վիճակում, պետական կամ հումանիտար և ոչ մի կառույց հանձն չի առնում լուծել հարցն ու տիրություն անել անօգնական վիճակում գտնվող ՀՀ քաղաքացուն:
Կարինեն Վարդիթեր մայրիկի մորաքրոջ թոռն է, խնամում է նրան առ այսօր: Կարինեն պատմում է. «Դե, առաջին անգամ որ ինսուլտը խփեց, նոր տարվա օրերն էին, շտապ օգնություն կանչեցի, դեռ չգիտեի՝ ինչ ա եղել: Եկան, ասեցին՝ հիմա տանենք հիվանդանոց, նոր տարի ա, բան, ո՞վ ա նայելու, ո՞վ ա հետևելու, լավ ա ցավազրկենք, թող մնա տանը, ես էլ համաձայնեցի: Հետո մի քանի անգամ էլի էր վատացել, էլի կանչել էի, մի անգամ ուզում էին տանեն, շաբաթ-կիրակի էր, էլի ասին՝ անտերություն ա լինելու, ես էլ մտածեցի՝ լավ ա ուրեմն՝ թող մնա տանը: Բայց ես ինքս եմ հիվանդ, ինքս երրորդ կարգի հաշմանդամ եմ, երիկամներս ու լյարդս վիրահատված են: Ինքն էլ հոգեկան անհավասարակշիռ վիճակում ա գտնվում, մեկ էլ տեսնում ես ՝ գոռգոռում ա, ինչ-որ վախեր ունի մեջը էդ վթարից հետո… Շատ ծանր ա իրան խնամելը, ֆիզիկապես էլ չեմ կարողանում, ուժս չի հերիքում, ինքը անկողնային ա… Փարոսի փողերն ուշացնում են, մի ամիս հետ ենք ընկել, բայց ապտեկան հո պարտքով փամփերս չի՞ տա, որ գնամ ուզեմ… Հոգեկանի համար բժշկի տված դեղն էլ վախենում եմ թե տամ՝ խմի… աչքերը կուլ են գնում, մարում ա, ես էլ վախենում եմ վատանա՝ չիմանամ… Ինքը շատ ծանր ա, շատ…»:
Հենց Կարինեն էլ դիմել է մեզ՝ օգնության ակնկալիքով:
Մենք սկսեցինք զանգահարել տարբեր կառույցներ՝ պետական, հասարակական, ու ողջը՝ ապարդյուն: Սոցապնախարարությունն ուղարկում է «Փարոս»՝ թղթեր դասավորելու, որից հետո սոցապնախարարությունում հերթագրման է դրվելու, ու «խնամյալը» պետք է սպասի՝ հայտնի չէ որքան, մինչև անկողնային հիվանդների խնամքի համար նախատեսված միակ կառույցը՝ 4-րդ գյուղի թիվ 1 տուն ինտերնատը, այլ կերպ ասած` ծերանոցի անկողնային բաժանմունքն ազատ տեղ կունենա հիվանդին ընդունելու համար:
Դիմել ենք նաև տնային խնամք իրականացնող ՀԿ-ներին ու ստացել ենք այս պատասխանը. «Մենք հիմա չենք կարող օգնել, մեր շահառուների ցուցակը սահմանափակ է ու լրացված է այսօրվա դրությամբ»:
Թաղային պոլիկլինիկան չունի «տնային խնամք», այլ ծառայություններ ևս չունի: Միայն երկարատև պայքարից հետո ուղեգիր է տվել Վերականգնողական կենտրոն տեղափոխելու համար:
«Հիվանդանոցում մենակ ավել ծախս պիտի լինի էլի, հետո էլ ասում են՝ մեկ ա չի բուժվելու, այսինքն՝ չի ապաքինվելու, ասենք՝ մի երկու շաբաթ էլ մնաց հիվանդանոցում, մեկ ա՝ էլի տուն պիտի գա, հո միշտ չեն պահելու…»:
Տիկին Վարդիթերը գոնե մեկն ունի կողքին, թեկուզ հեռու հարազատ-բարեկամ, իսկ ի՞նչ անեն այն տատիկներն ու պապիկները, ովքեր ոչ ոք չունեն, ո՞ւր են նայում սոցիալական ու մարդասիրական կառույցները: Սոցապ կառույցների մասին դեռ մի քաղցր խոսք լսած չկամ, դեռ մեկը չեղավ, որ ասի՝ դիմել եմ, աջակցել են, հարցը լուծվել է:
Միայն ուղարկում են սոցապից փարոս, փարոսից սոցապ, դու էլ՝ քաղաքացի, որ սովետի վախտով սովետի վախտ, սովետից էս կողմ էլ մեր վախտերը պահումներ են արել քո աշխատավարձից, հարկեր ես վճարել հենց էս օրվա համար՝ սպասիր, մինչև ծերանոցում տեղ ազատվի, մի մեռիր, սպասիր…
Չեմ հասկանում՝ էս պետությունն ո՞ւմ է պետք, ո՞վ է պետությունը, ո՞վ պիտի պատասխան տա մեր ծերերի ու երեխաների անտերության համար: Չգիտեմ, ինչով կվերջանա Վարդիթեր մայրիկի պատմությունը, կհաջողվի՞ նրան ինչ-որ կերպ օգնել:
Իսկ եթե, ասենք, նրան օգնեցինք, իսկ մյուսնե՞րը…
Քաղցկեղով հիվանդներ, որոնք պետական օգնություն են ստանում իրենց անհրաժեշտ բուժման մեկ տոկոսի չափով համարյա, մարդիկ, ովքեր հաշմված են՝ ազատամարտիկներ կամ կյանքի հաշմանդամներ, պլանային թանկարժեք վիրահատության կարիք ունեցող քաղաքացիներ, հեպատիտով հիվանդներ, ծերեր, երեխաներ, մեր ամենախոցելի հայրենակիցներ….
Yerevan City, Multi Group… ինքներդ լրացրեք ցուցակը և հակադրեք խեղճերին ու թշվառներին՝ կքոռանաք ախր կոնտրաստից…
Լուսինե Վայաչյան
Հ.Գ. Մեզ մոտ հարուստներ են ու աղքատներ, նրանք պիտի պահեն մեկ մեկու. հարուստը աղքատին՝ իր նյութականով, աղքատը նրան՝ իր աղոթքով: Այ, էս դեպքում միջին խավ կառաջանա, որը կարող է պահպանել ինքն իրեն. հարցի ամենաճիշտ լուծումն է սա, բայց լուծողը չկա:
Երկու օր է տարաբնույթ լուրեր են պտտվում ՀՀ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի տեղակալ գնդապետ Հայկ Ստեփանյանի վերաբերյալ: Մասնավորապես` նշված էր, որ նա խոշոր չափի չարաշահումներ է կատարել, որով զբաղվում է նախագահականը: Իսկ Ստեփանյանը հնարավոր ձերբակալությունից խուսափելու նպատակով փորձել է հատել Սադախլուի անցակետը,այսինքն փախչել երկրից, սակայն ձերբակալվել է:
Մեկ այլ լրատվամիջոցի հաջողվել էր զրուցել Ստեփանյանի հետ. Նա միանշանակ ժխտել էր իր սահմանն հատելու փորձը. «Երևի ուրիշ ձևով են մտածել իրանք: Ես Իջևանում եղել եմ 5 օր առաջ: Ուղղակի Գասպարյանը իր գալուց հետո շատ խիստ մոտեցումներ ա դրսևորում այն մարդկանց նկատմամբ, ովքեր առանց ասելու գնում են Վրաստան: Մարդիկ շաբաթ կիրակի իրենց ոչ աշխատանքային օրերին գնում- գալիս էին, հիմա յուրանքաչյուր շարժ հաշվառվում ա, դրա համար մի քիչ ուշադիր են ըտենց բաների նկատմամբ», — պարզաբանել է նա:
Իսկ այսօր ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատել է, որ Հայկ Ստեփանյանը փետրվարի 19-ին, փորձ է կատարել հատել հայ-վրացական սահմանը Սադախլո անցակետով, սակայն իրավապահները նրան թույլ չեն տվել, քանի որ Հայկ Ստեփանյանը ոստիկանությունում գոյություն ունեցող կարգի համաձայն գրավոր չի իրազեկել:
Ահարոնյանը նաև տեղեկացրել է, որ ոստիկանապետն այսուհետ շատ խիստ է լինելու աշխատակիցների կողմից աշխատանքային կանոնակարգը խախատելու երևույթների նկատմամբ՝ անկախ համակարգում նրանց զբաղեցրած պաշտոնից:
Միևնույն ժամանակ նա չի հաստատել կամ հերքել Հայկ Ստեփանյանին Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից հեռացնելու մասին տեղեկությունները:
Երեկ նոր՝ էական շրջադարձ է տեղի ունեցել «Արայի» սեփականատիրոջ՝ Արմեն Պետրոսյանի ինքնասպանություն որակված քրեական գործի մեջ: Իրավապահները սկսել են ուսումնասիրել երեկ «Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցում տեղադրված տեսանյութը, որում «Արայի» սեփականատիրոջ` Արմեն Պետրոսյանի կնոջ` Տատյանա Չադենկովայի սկայպով խոսակցությունն է ոմն Արթուրի հետ:
Տեսանյութը խոսում է այն մասին, որ Տատյանա Չադենկովան պատվիրել է իր ամուսնու սպանությունը 100 հազար ԱՄՆ դոլարի դիմաց:
Հիշեցնենք, որ հարուցված քրեական գործի շրջանակում Տատյանան արդեն նախկինում ցուցմունքներ էր տվել ու պատմել, իր ու Արմենի հարաբերությունների մասին: Ըստ լուրերի նա արդեն Հայաստանում է և կրկին հրավիրվելու է քննչական բաժանմունք` այս անգամ ցուցմունք տալու ի հայտ եկած նոր հանգամանքի՝ տեսանյութի կապակցությամբ:
Իսկ մինչ այդ տեսանյութը կուղարկվի փորձաքննության:
Հիշեցնենք, որ 2011 թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը 13.00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Սևան-Երևան ավտոմայրուղուց Գետամեջ տանող հողածածկ ճանապարհին կայանված էր «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ կար դիակ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված հատվածում հայտնաբերել էր «ԲՄՎ X5» մակնիշի 555 ՏՍ 22 համարանիշի ավտոմեքենան, որի մեջ հայտնաբերվել էր «Արայ» ՍՊԸ հիմնադիր-սեփականատեր, Երևանի բնակիչ, 31-ամյա Արմեն Արայիկի Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքով, աջ ձեռքին, մատը ձգանին «ՏՏ» մակնիշի ատրճանակ:
Քննչական մարմինը ավտոմեքենայի աջ նստատեղին դրված կաշվե սև պայուսակի միջից հայտնաբերել էր բելգիական արտադրության «Բրաունինգ» տեսակի ատրճանակ` 53 փամփուշտներով, «ՏՏ» մակնիշի ատրճանակի 6 փամփուշտ և մեկ կրակված պարկուճ:
Էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություն է շրջանառվում այն մասին, թե իբրև Սադախլոի անցակետում փախուստի փորձ կատարելիս ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի տեղակալ, Ոստիկանապետի գլխավոր խարհրդական և մտերիմ գնդապետ Հայկ Ստեփանյանը։
Տեղեկությունը պարզաբանելու համար լրատվամիջոցները զրուցել են Հայկ Ստեփանյանի հետ: Ստեփանյանը հերքել է այդ տեղեկությունը, այդ ամենը հերյուրանք համարելով:
Գնդապետ Ստեփանյանը հայտնել է նաև, որ ինքը Միացյալ Նահանգներից վերադարձել է ամանորից հետո՝ հունվարին, և որևէ խնդիր չի ունեցել Հայաստան մուտք գործելիս։
Ակնհայտ է, որ այս սլաքը ուղղված է Ոստիկանապետի դեմ. Եթե Հայկ Ստեփանյանը մեղադրվի խոշոր չարաշահումների մեջ, դրանից անմասն չի կարող լինել Վլադիմիր Գասպարյանը. Ստեփանյանը ոչ միայն Գասպարյանի ամենանվիրված, ամենավստահելի մարդն էր ու աջ ձեռքը, այլև առանց նրա ցուցումի դժվար թե համարձակվեր համակարգում ինքնագործունեությամբ զբաղվել:
Այսօր` փետրվարի 18-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Երկրապահ» կամավորականների միության 9-րդ համագումարը: Համագումարին մասնակցում է մոտ 2 հազար մարդ:
Համագումարին մասնակցում են նախագահ Սերժ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանի ծնողները և եղբայրը՝ Արմեն Սարգսյանը։ ԵԿՄ համագումարին ներկա չէ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:
«Արմենպրես» գործակալության փոխանցմամբ, դիմելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն ասել է. «Դուք մեր մարտական ընկերն եք, մեզ հետ միասին անցել եք մարտական ուղի: Մենք հավատում և վստահում ենք Ձեզ, սատար ենք կանգնում Ձեր նախաձեռնություններին արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար: Հավատում ենք, որ ջանք չեք խնայելու բարեկեցիկ երկիր կառուցելու համար»:
«Այս գարնանն անցկացվելու են համապետական ընտրություններ: Մենք պետք է ակտիվ մասնակցություն ունենանք դրանց ընթացքում: Մեր ժողովուրդը գնահատում է երկրապահի ներդրումը Հայաստանի կայացման գործում»,- նշել է Գրիգորյանը:
Մանվել Գրիգորյանը համոզված է, որ ամեն մի հայ հոգու խորքում իրեն երկրապահ է զգում: Երկրապահը կանգնած է եղել բանակի ակունքներում, այսօր էլ մնում է բանակի քաջերի հիմնական մատակարարը: «Կարևորը ոչ միայն ձեռք բերելն է, այլ ձեռք բերածը պահպանելը և հաջորդ սերունդներին փոխանցելը: Մենք հավատում ենք երիտասարդ և պատանի երկրապահների սերնդին: Համախմբվենք, որ կարողանանք պահպանել մեր ամենամեծ ձեռքբերումը»,- նշել է նա:
Անդրադառնալով ԵԿՄ աշխատանքներին` գեներալ Գրիգորյանը նշել է, որ կազմակերպությունը շարունակում է ուշադրություն դարձնել զոհված ազատամարտիկների ընտանիքներին, հաշմանդամ դարձած զինվորականների սոցիալական խնդիրներին:
Ապարանի մոտակայքում, Ալագյազ-Արթիկ ճանապարհին`երեկվանից ձնաբքի պատճառով ճանապարհին մնացած բազմաթիվ ավտոմեքենաների ուղևորներին վերջապես օգնության է հասել Արտակարգ իրավիճակների նախարարությունը: ԱԻՆ աշխատակիցները ուղևորներին, տեղափոխել են Արագածի հրշեջ փրկարարական ջոկատի բաժին, ապահովել սնունդով:
Այժմ ԱԻՆ-ը փորձում է մաքրել ճանապարհը, բացել երթուղին, որպեսզի մեքենաները կարողանան դուրս բերել ձյան միջից:
Հիշեցնենք, որ Ալագյազ-Արթիկ ճանապարհին երեկվանից մի քանի տասնյակ ավտոմեքենա մնացել էր ձնաբքի մեջ, նրանք երկար ժամանակ զրկված են են եղել օգնությունից: Նրանցից մեկը զանգահարել էր լրատվամիջոցներին, պատմել, որ իրենց բոլոր խնդրանքներն անպատասխան են մնում, որ 4-5 ժամ է, ինչ ձնաբքի պատճառով խոշոր խցանում է առաջացել մայրուղու վրա. «Ծայրը չի երևում: Ես մեջտեղում եմ, մի 10-15 ավտոմեքենա հետևում է, մի այդքանն էլ` առջևում: Արդեն 4-5 ժամ է սոված-ծարավ մնացել ենք ճանապարհին: Մեզ հետ կան բազմաթիվ կանայք ու երեխաներ: Երեխաները սովին այլևս չեն դիմանում, իսկ օգնություն չկա: Խնդրում ենք մի բան արեք, մեզ դուրս բերեք այս վիճակից»:
Դրանից հետո միայն, օգնության են հասել փրկարարները:
Այս պահին Մաշտոցի պուրակում լարված իրավիճակ է. կենտրոնի ոստիկանության աշխատակիցները շրջափակել են պուրակի մայթը և ժողովրդին թույլ չեն տալիս մոտենալ « Քաղաքը մերն է» նախաձեռնության ակտիվիստներին: Նրանք արդեն քանի օր է գիշերում են հերթապահում այգում սակայն այսօր տեղի է ունեցել անսպասելին. ոստիկանների հսկողությամբ փորձել են շինարարական աշխատանքներ իրականացնել: Ոստիկանների գործողությունները ղեկավարում է Երևանի կենտրոնի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ արդեն 7-րդ օրն է, ինչ ակտիվիստների և «Ժառանգության» պատգամավորների կողմից Մաշտոցի այգում շուրջօրյա հերթապահություն է, որպեսզի թույլ չտրվի Աբովյան փողոցից ապամոնտաժած կրպակները հերթական կանաչ գոտում տեղադրել:
Ակտիվիստներն ու ոստիկանները այս պահին չափազանց լարված են. ակտիվիստները վանկարկում են, որ պահանջում են Երևանի քաղաքապետին: Քիչ առաջ ակտիվիստներին միացավ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Գնալով ավելի ու ավելի շատ քաղաքացիներ են հավաքվում դրան զուգահեռ ավելանում է ոստիկանների թիվը։ Քաղաքացիներին են միացել նաև շրջակա շենքերի բնակիչները։
Ոստիկանները պահանջում են 5-10 րոպեի ընթացքում լքել տարածքը և նրանց հետ բանակցում է նաև Մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչը:
Սրան զուգահեռ հարցը քննարկվում է սոցիալական ցանցում։ «Այս նկարում շատ պարզ երևում է, թե ինչ է կատարվում իրականում. Ա. Ոստիկանությանն ուղարկել են պահպանելու մասնավորի շահը` ոտնահարելով հասարակության իրավունքը` ապրելու առողջ միջավայրում։ Բ. Գրեթե ոչնչացվել են ծառերը, որոնք ,,Մարգարյանի ծննդատուն,, կոչվող հիմնարկին /որտեղ ծնվելու պատիվ եմ ունեցել ես, զավակներս, բյուրավոր հայերին մատակարարում են թթվածին, լռություն։Գ, Անհույս աղավաղվում է ժարտարապետ Գ.Բունիաթյանի ստեղծած կոթողներից մեկը Դ.Եվ կարևորը` այն շտապողականությունը, որով կատարվում է այս տմարդի գործողությունը, մատնում է այս հանցանքը իրագործողների նյութական շահագրգռվածություն, ուրեմն չեն ցանկանում ոչ մի ստվերային եկամուտ կորցնել։ Նրանց համար ժամանակը ոսկի է։ Այսօր պետք է բոլորը կանգնեն օր ու գիշեր այնտեղ պիկետ անող բնապահպաններին, բանը բանից անցել է» — գրում է Վահրամ Թաթիկյանը։
Այս պահին Մաշտոցի այգում շարունակվում է բնապահպանների ակցիան:
Քիչ առաջ բնապահաններից Եղիա Ներսիսյանը հայտարարեց, թե իրենք շարունակելու են ակցիան,այնքան` մինչև այգի չգա քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Ամեն ինչ արվում է, որ քաղաքացիները հանդարտ լինեն և միջադեպ հրահրողներ չլինեն:
Ոստիկանների հետ բանակցության արդյունքում համաձայնություն եղավ, որ բնապահպանները չեն մտնի շինհրապարակ, փոխարենը ոստիկանների կհեռանան տարածքից և այնտեղ կմնան միայն մի քանի ոստիկաններ՝ հասարակական կարգը պահպանելու համար։
Ի պաշտպանություն այգու և ընդդեմ այդեղ նախատեսվող շինարարության, ակտիվիստների հետ են նաև «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ինչպես նաև «Սարդարապատ» շարժման նախաձեռնող անդամներ Գարեգին Չուգասզյանը և Տիգրան Խզմալյանը։՝
Փետրվարի 9-ին, կաշառք վերցնելու պահին ձերբակալված «Գորիս» քրեակատարողական հիմնարկի բաժնի պետ Մարեկ Հարությունյանը ոտքի կոտրվածք է ստացել և գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում: Վիճակի կայունացումից հետո նրան պատրաստվում են տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց: Քիչ առաջ ՔԿՀ մամլո ծառայությունից հայտնեցին, որ Հարութունյանը դեռևս տեղափոխված չէ:
ՀՔԾ –ն տեղեկացնում է, որ ոտքի կոտրվածքի պատճառը, եղել է փախուստի փորձը. Իբր այն պահին, երբ մայոր Հարությունյանը փորձել է փախչել, ընկել է ու կոտրել ոտքը:
Եվ սա այն դեպքում, երբ ի լուր հանրության ցուցադրվեց արդարադատության մայորին կալանքի վերցնելու պահը, մարդիկ տեսան թե ինչպես կալանման խումբը հայտնվեց դեպքի վայրում, ինչպես Հարութունյանին վարպետորեն «վերցրեցին» հենց կաշառք ստանալու պահին: Սա այն դեպքն է, երբ փախուստի փորձի մասին խոսելն անտրամաբանական է: Այլ բան է, որ ՔԿՀ-ի նախկին աշխատակցի նկատմամաբ կալանման խմբի կողմից ոչ օրինաչափ ուժ է կիրառվել և դրա արդյունքում նա կոտրել է ոտքը:
Ակնհայտ է, որ լինելով համակարգի նախկին աշխատակից Հարութունյանը չէր կարող լավ չպատկերացնել իրավիճակը: Իսկ այս տեղեկությունը տարածվել է միայն մեկ` կալանման խմբի ոստիկաններին պատասխանատվությունից ազատելու և գործադրված ոչ պրոֆեսիոնալիզմն ու դաժանությունը պարտակելու նպատակով:
ՀՔԾ-ի ձևակերպումից արդեն ակնհայտ է, որ գործընթաց ոստիկանների ոչ օրինաչափ ուժ կիրառելու և նրանց պատասխանատվության ենթարկելու հետ կապված չի լինելու:
Հիշեցնենք, որ Հարությունյանը ձերբակալվել է այն պահին, երբ դատապարտյալներից մեկից 4 հազար դոլար կաշառք է վերցրել` դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու համար:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.