23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Zham.am-ը գրում է․
Թուրք փորձագետների կանխատեսումները Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այցի արդյունքների մասով Վաշինգտոն, գրեթե լիովին հաստատվեցին, Թուրքիայի ԱԳ նախարարին գրեթե ոչ մի հարցում չհաջողվեց դրական արդյունք ստանալ ամերիկացիների հետ բանակցություններում, բացառությամբ մեկից:
Նախ հիշեցնենք, որ մինչ այդ այցը Չսվուշօղլուն հայտարարում էր, որ ուներ նպատակ Վաշինգտոնին առաջարկել մի շարք խնդիրների շուրջ լուրջ քննարկումներ անցկացնելու վերաբերյալ:
Դրանք էին՝
-Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու Թուրքիայի համաձայնության պայմանները
-Արևելյան Միջերկրական ծովում Անկարայի և Աթենքի հարաբերությունների խնդիրները
-սիրիական կարգավորման հարցերը` Թուրքիան ահաբեկչական համարվող կառույցների (քրդական) հետ ԱՄՆ համագործակցության համատեքստում
-հակասություններ Անկարայի կողմից ռուսական С-400-ների գնման շուրջ
-ամերիկյան F-16 կործանիչների հնարավոր մատակարարումները Թուրքիա
-հարաբերություններ Իրանի հետ
-ուկրաինական ճգնաժամը
-քաղաքականությունը Կովկասում
և վերջապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնարավոր այցի նախապատրաստումը Վաշինգտոն մինչ Թուրքիայում անցկացվելիք ընտրությունները:
Ըստ թուրք փորձագետների, Չավուշօղլուին չի հաջողվել ոչ մի հարցում հասնել համաձայնության ամերիկացիների հետ, բացառությամբ մեկի: Շվեդիայի և Ֆինլյանդիայի մասով ամերիկացիները, փաստացի, դեղին քարտ են ցույց տվել Թուրքիայի ԱԳ նախարարին, թուրք-հունական ճգնաժամի մասով բացահայտորեն հայտարարել են, որ աջակցում են Աթենքին, Սիրիայի մասով նշել են, որ շարունակելու են աջակցել քրդերին, C-400 հռթիռների մասով նշել են, որ Թուրքիան խախտում է ՆԱՏՕ-ում ընդունված խաղի կանոնները, Ֆ-16 կործանիչների մասով նշել են, դեռ կքննարկեն Թուրքիային տրամադրելու խնդիրը, քանի որ Կոնգրեսում Թուրքիան ունի թշնամիներ և միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների մասով են եկել ընդհանուր հայտարարի, այն էլ այն պատճառով, որ այսօրվա Հայաստանի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանն է, ով, փաստացի, համաձայնել է Թուրքիայի գրեթե բոլոր նախապայմանների հետ: Այս հարցում էլ Չավուշօղլուին հաջողվել է համոզել ամերիկացիներին բացառապես այն բանի պատճառով, որ Փաշինյանի հետ համաձայնեցված խաղաթղթերով է հանդես եկել:
Վերջապես Չավուշօղլուին չի հաջողվել համոզել ամերիկացիներին, որ Էրդողանը մինչ ընտրությունների անցկացումը այցելի Վաշինգտոն:
Իսկ դա նշանակում է, որ գալիք ընտրություններում, ամերիկացիները միանշանակորեն աջակցելու են Էրդողանի հակառակորդին: Ինչն իր հերթին նշանակում է, որ Թուրքիայում գալիք ընտրություններից հետո այդ երկրում հաստատվելու է լուրջ քաղաքական ճգնաժամ:
Թե ինչու Էրդողանին չի հաջողվելու արդար ձևով հաղթել, կխոսենք մեր մյուս վերլուծության մեջ:
Փաստացի, կարող ենք արձանագրել, որ Էրդողանը մի քանի ամիս անց դառնալու է Արևմուտքի կողմից մերժված գործիչ, քանզի անկասկած ընտրություններում, կեղծիքներով է վերընտրվելու, և փորձելու է շարունակել կառավարել երկիրը, հենվելով պանթուրքիստական գաղափարների շահարկման վրա:
Սա է իրականությունը:
ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը գրում է.
«Հաճախ ստեղծվում է մի շատ հետաքրքիր իրավիճակ, որոը դժվար է հասկանալ հասարակ, իսկ երբեմն, նույնիսկ քաղաքականապես հասուն մարդու համար։ Եվ սա հմտորեն օգտագործում են նրանք, ովքեր համապատասխան խաղեր են խաղում։ Հարցի էությունը հետևյալն է. կարելի՞ է ազնվության ու պարկեշտության, հայրենասիրության ու ազգային շահերին նվիրվածության չափանիշներ համարել ժողովրդի ու հասարակության համար հաճելի, ճիշտ գաղափարների, կարգախոսների ու մոտեցումների հնչեցումն։
Ամենավտանգավորը ճակատագրական ժամանակներն են, երբ ճիշտ գաղափարներ ու մոտեցումներ հնչեցնող «գործիչների» թիվը երկրաչափական աճ է գրանցում։ Սա միանգամայն օբյեկտիվ է, քանի որ որքան դժվարանում է երկրի ու հասարակության վիճակը, այնքան հասարակությունը փրկիչներ է փնտրում, լավ լուրերի սպասում, դառնում է սենտիմենտալ։ Եվ հենց այդպիսի ժամանակ է կտրուկ ավելանում դեմագոգների, շահարկողների, սրիկաների, ներարկված ու ներթափանցված տարրերի թիվը, ովքեր հետապնդում են իրենց նեղ եսասիրական, անձնական քաղաքական, ֆինանսական և այլ նպատակները, գիտակցաբար կամ անգիտակցաբար օգնելով թշնամուն։ Նրանք մի տեսակ կեղծ մարգարեներ են: Արդյո՞ք կեղծ մարգարեները կամ «մութ» ուժերի ներկայացուցիչները ի սկզբանե ստոր նպատակներ են բարձրաձայնում։ Ո՛չ, իհարկե, նրանք դիմում են բարության, արդարության, եղբայրության, հայրենասիրության, ճիշտ և սուրբ հասկացություններին, իրենց ճղելով գոռում այդ գաղափարներին իրենց հավատարմության և հանուն իրենց զոհաբերելու պատրաստակամության մասին: Եվ միայն ամենավերջում, երբ ամեն ինչ արդեն ընթանում է այնպես, ինչպես իրենք են պլանավորում, բացահայտվում են այդ օբյեկտների և սուբյեկտների իրական նպատակներն ու խնդիրները: Ցավոք սրտի, այդ դեպքում երբենմ արդեն ուշ է լինում իրավիճակը փոխելու համար, կամ այն շտկելը ահռելի կորուստներ ու զոհողություններ է պահանջում։
Իհարկե, օրհասական ժամանակներում հասարակության մեջ կան նաև նորմալ մարդիկ, իսկական հայրենասերներ և ժողովրդին նվիրված մարդիկ։ Պարզապես քաղաքականության առանձնահատկություններն այնպիսին են, որ հենց այդ սուտ մարգարեներն են ճակատագրական ժամանակներում ամենաբարձր բղավողները և ամենաշատը թվաքանակով։
Մինչդեռ կեղծ մարգարեների և դեմագոգների չեզոքացումը միանգամայն անհրաժեշտ է, ընդ որում՝ առանց դրա անհնար կլինի չեզոքացնել գոյաբանական բնույթի արտաքին սպառնալիքները։ Այո՛, պետք է հասկանալ, որ առանց ինքնամաքրման, առանց տարբեր տեսակի չարիքներից ազատվելու անհնար է լինելու փրկել երկիրը։ Երբ խոսում ենք ճիշտ և հոգուն հարազատ գաղափարներ հնչեցնելու մասին, կարևոր է հասկանալ, որ կան մի շարք առանցքային բաղադրիչներ, որոնք պետք է հաշվի առնել։ Նախ, դա ժամանակի և վայրի գործոն է: Տարբեր ժամանակներում արտահայտված նույն միտքը կարող է բոլորովին այլ ազդեցություն ունենալ, ավելի շատ սպառնալիքներ ստեղծել, քան օգուտ տալ: Սա ոչ մի դեպքում չի նշանակում, որ պետք է հրաժարվել ազգային գաղափարներից ու իղձերից կամ մոռացության մատնել դրանք, ամենևին էլ: Սա նշանակում է խուսափել այս գաղափարների շահարկումներից, առանց պատճառի նրանց անընդհատ օգտագործումից, ինչը կարող է նաև արժեզրկել դրանք։
Շատ կարևոր է նաև, թե ով է այդ գաղափարները հնչեցնում։ Իսկական հայրենասերներն ու պրոֆեսիոնալները, մարդիկ, որոնց սիրտն ու հոգին իսկապես ցավում է ժողովրդի և պետության համար, ամեն օր, ամեն ժամ անդադար չեն ճռռա իդեալներին իրենց նվիրվածության, ժողովրդի համար իրենց զոհաբերվելու պատրաստակամության մասին, անամոթաբար հրապարակայնորեն չեն գովազդի դա։ Այստեղ յուրաքանչյուրը պետք է իրեն մեկ հարց տա. Ով է այս գործիչը կամ գործիչները, ինչի է ուզում նա հասնել, գործնականում ինչպես են ապացուցել իրենց հավատարմությունն այս ամենին։
Ընդ որում, գործնականում նշանակում է գիտակցական կյանքի ընթացքում, այն աշխատանքում և այն ոլորտում, որտեղ նա իրեն դրսևորել է։ Մեր հասարակությունը համեմատաբար փոքր է, և շատ հեշտ է իմանալ, թե ով ով է։ Բացի այդ, միանգամայն ակնհայտ է, որ մենք պետք է հեռու մնանք բղավողներից ու պարծենկոտներից, ավելին, նման տարրերը պետք է հնարավորինս հեռու պահել պետական կառավարման համակարգից։
Այստեղ գլխավորն այն է, որ պարկեշտ մարդիկ այլևս չպետք է ամաչկոտ լինեն և չափից դուրս համեստություն ցուցաբերեն։ Մենք մեր պատմության ամենաճակատագրական ժամանակաշրջանում ենք, և հայրենասերները պետք է համախմբվեն, խարանել և չեզոքացնեն կեղծ մարգարեներին, դեմագոգներին և սրիկաներին։ Հայրենիքը լուրջ վտանգի տակ է, և նույնիսկ պասիվությունն այստեղ դավաճանության է հավասար»:
Փաշինյանը հերթական սուտն է տարածում Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգական պատահարիառնչությամբ, իսկ ՔԿ-ի պետն ու զինդատախազը հաստատում են նրա սուտը՝ հանուն պաշտոնի: Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանը՝անդրադառնալով կառավարության նիստում ՀՀ վարչապետի առաջ քաշած վարկածին, թեինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհը անվտանգության կանոնների չպահպանման ուկապիտանի կողմից վառարանի կրակը ավտոբենզինով թեժացնելու հետևանք է:
«Եթե Փաշինյանը կարող է ասել, որ բենզին է եղել, ես էլ ասում եմ, որ դա բալիստիկ հրթիռի հեղուկ է: Նիկոլը, որէս ժողովրդին հերթական անգամ ասի, որ ես մեղավոր չեմ, կապիտանն է մեղավոր, տարածում է այդ սուտը, իսկՔԿ-ի պետն ու զինդատախազը հաստատում են: Հանուն պաշտոնի և փողի նրանք իրենց սրբություններըկվաճառեն, ուր մնաց՝ Նիկոլի սուտը չպաշտպանեն»,- նշեց նա:
Հովհաննիսյանը տարակուսում է՝ ինչպես կարող էր ինժեներասակրավորային վաշտի կապիտանը ավտոբենզինըորպես կպչան օգտագործել, հետո էլ՝ ձեռքի տարան նետել ծառայակիցների ուղղությամբ, երբ դուռն ավելի մոտ էեղել:
«Այն, որ եղել է այրում՝ ակնհայտ է, բայց ո՞վ է այրել, ի՞նչ վիճակում է այրել, կապիտանը ներսո՞ւմ է, եղել, թե՞ներսում չի եղել, և պարզապես ինչ-որ տեղից եկել է ու սկսել օգնել: Սրանք հարցեր են, որոնց կարող էպատասխանել միայն մանրազնին դատափորձաքննությունը»,-ընդգծեց պահեստազորի գնդապետը:
Հովհաննիսյանը համոզված է՝ ողբերգությունը, որին զոհ գնացին 15 ժամկետային զինծառայողներ, թշնամուկողմից դիվերսիոն ներթափանցման հետևանք է: Ինքն էլ նախկին հետախույզ է, լավ է հասկանում՝ ինչպես էմշակվում հակառակորդի զինապահեստի և կենդանի ուժի ոչնչացման օպերացիան:
«Հակառակորդը, որը տարածքից 150-250 մետրի վրա է, 2 կարևորագույն խնդիր է լուծել՝ ՀՀինժեներասակրավորային վաշտի ոչնչացում և այդ բանակային կորպուսի հրամանատարական կազմի հեռացում, որը վերջին սեպտեմբերյան պատերազմում արժանի հակահարված տվեց թուրքին», — նկատեց ազատամարտիկը:
Նրա խոսքով՝ Փաշինյանը իշխանության է եկել թուրքական փողերով և փայլուն կերպով իրականացնում էՀայաստանի և հայերի ոչնչացման ծրագիրը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան (ATF) բողոք է հղել Թենիսի միջազգային ֆեդերացիային (ITF)՝ պահանջելով պատժել հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովին և սադրանք է որակել Australian Open մրցաշարում թենիսիստի հայտարարությունը՝ ի պաշտպանություն Արցախի Հանրապետության։ Այս մասին գրում է rsport.ria.ru կայքը։
Հիշեցնենք, որ Խաչանովը մրցաշարի ընթացքում իր աջակցությունն է հայտնել Արցախին։ Australian Open-ի 1/8 եզրափակչում հաղթանակից հետո նա գրություն էր թողել տեսախցիկին․ «Շարունակեք հավատալ մինչև վերջ։ Ուժեղ մնա՛, Արցախ» (Keep believing all the way until the end! Artsakh Stay Strong)։ Մինչ այդ՝ երրորդ շրջանի խաղում հաղթելուց հետո, գրել էր. «Ուժեղ մնա՛, Արցախ» (Artsakh stay strong!!!)։
ATF -ն դատապարտել է տեղի ունեցածը և ռուս թենիսիստի գործողությունները համարել «անընդունելի սադրանք՝ ուղղված Ադրբեջանի դեմ»։ Ազգային ֆեդերացիան պաշտոնական բողոք է ուղարկել ITF-ին։
«Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան դատապարտում է այս միջադեպը և նման իրավիճակի կրկնությունից խուսափելու համար խնդրում է պատժել թենիսիստին (Խաչանովին) և ավելի խիստ միջոցներ ձեռնարկել՝ հետագայում նման միջադեպերը կանխելու համար»,- ասվում է հայտարարությունում։
Մոտ ապագայում Լաչինի միջանցքը կբացվի, բայց այնտեղ կլինի ադրբեջանական ներկայություն:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը։
«Հունվարի 18-ը Լաչինի միջանցքի համար շրջադարձային օր էր։ Այդ օրը միանգամից երեք խոշոր աշխարհաքաղաքական կենտրոնից՝ Մոսկվայից, Վաշինգտոնից և Բրյուսելից հստակ պահանջ հնչեց միջանցքը բացելու վերաբերյալ։ Ինչ վերաբերում է Արցախի նախագահի, Ադրբեջանի և ռուս խաղաղապահների հանդիպմանը, ապա կարծում եմ, որ եթե Լավրովը չբացահայտեր այդ փաստը, Արայիկ Հարությունյանը դժվար թե ասեր այդ մասին։
Տեսանելի ապագայում Լաչինի միջանցքը կբացվի, սակայն դա գին ունի, նույն ստատուս-քվոն չենք ունենալու, որը կար մինչև փակումը։ Միջանցքում պարտադիր կլինի ադրբեջանական ներկայություն ռուսների հետ միասին, ինչ որ տարբերակով՝ մինի-մաքսակետ, բնապահպանական տեսչություն։ Դա ավելի է իջեցնելու Արցախի սուբյեկտայնությունը»,-նշել է Սուրենյանցը։
Անդրադառնալով Գեղարքունիքում զորամասի կացարանի հրդեհին, նա ասել է, որ պաշտպանության նախարարը պետք է անմիջապես հրաժարական տար։ Մյուս կողմից, Սուրենյանցի բնորոշմամբ՝ Պապիկյան Նիկոլի փոխարինումը մեկ այլ Նիկոլով ոչինչ չի տա, Փաշինյանը պետք է հեռանա։ Իսկ դժբախտ պատահարը երկրի հանցավոր կառավարման հետևանք է, իշխանությունը կամ մսխում է պաշտպանության բյուջեն ելակի վրա, կամ ոլորտում կա կոռուպցիա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Ինչպես արդեն տեղեկացվել է, 2023թ. hունվարի 19-ին, ժամը 01․30-ի սահմաններում ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի, դրա հետևանքով նույն վաշտի զինծառայողների մահվան, մի քանի զինծառայողների տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են ողբերգության հանգամաքները, մասնավորապես հրդեհի առաջացման, զինծառայողների մահվան պատճառները, կացարանում հակահրդեհային կանոնները պահպանված լինելու վիճակը, պատասխանատու պաշտոնատար անձանց շրջանակը պարզելու, նրանց գործողություններին և հնարավոր անգործությանն իրավական գնահատական տալու նպատակով։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչությունում ձևավորվել է քննչական խումբ։ Հունվարի 19-ի գիշերը՝ դեպքից կարճ ժամանակ անց, քննիչների և փորձագետի կողմից սկսվել և մինչև օրվա առաջին կեսը շարունակվել են դեպքի վայրի զննության աշխատանքները։
Դրանց ընթացքում հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող բազմաթիվ առարկաներ։ Հարցաքննվել են մի շարք ականատես վկաներ։
Քրեական վարույթի շրջանակներում այս պահի դրությամբ կատարված քննչական, վարութային գործողություններով, այդ թվում նաև հարցաքննված ականատես-վկաների ցուցմունքներով պարզվել են դեպքի վերաբերյալ էական մի շարք հանգամանքներ։
Մասնավորապես, ըստ ստացված նախնական տվյալների, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտը 2021 թվականի մայիսի 13-ից տեղակայվել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տներից մեկում։ Տունը բաղկացած է եղել նախասրահից և երկու սենյակներից, որոնցից մեկը ծառայել է որպես զինանոց, իսկ մյուսը՝ զորանոց, որտեղ տեղադրված են եղել երկհարկանի զինվորական մահճակալներ։ Տան ջեռուցումն իրականացվել է փայտե վառարանի միջոցով, որը տեղադրված է եղել նախասրահում։ 2023 թվականի հունվարի 18-ին, զորամասի ինժեներական ծառայության սպա կապիտանը նշանակվել է ինժեներասակրավորային վաշտի պատասխանատու և իր ծառայությունը կատարել է նշված կացարանում։ 18․01․2023թ-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, ինժեներասակրավորային վաշտի անձնակազմը, ավարտելով իրեն հանձնարարված աշատանքները, վերադարձել է հիշյալ կացարան և ժամը 21։30-ից սկսած` պառկել է քնելու։ 19․01․2023թ-ին՝ ժամը 00։40-ի սահմաններում, անձնակազմի հիմնական մասը գտնվել է զորանոցում՝ քնած, իսկ 2 ժամկետային զինծառայող վարորդները գնացել են աղբյուրից ջուր բերելու։ Օրվա հերթապահը գտնվել է կացարանից քիչ հեռու գտնվող խոհանոցում և խոսել է բջջային հեռախոսով։ Այդ ընթացքում վաշտի պատասխանատու կապիտանը հերթապահ ժամկետային զինծառայողից հարցրել և տեղեկացել է վառարանը վառելու նպատակով ավտոկայանատեղիում՝ ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի գործարկման սարքավորումը (մեկնարկիչը) լիցքավորելու համար նախատեսված ավտոբենզինի առկայության մասին։ Այնուհետև 5 լիտր տարողությամբ պլաստամսե տարայում գտնվող ավտոբենզինով փորձել է վառել վառարանը։ Այս հանգամանքը փաստվում է նաև վկաների տված ցուցմունքով առ այն, որ այդ հատվածում եղել է բենզինով լցված 5 լիտրանոց 10 տարա, մինչդեռ դեպքի վայրի զննությամբ այնտեղ հայտնաբերվել է 9-ը։
Վառարանն ավտոբենզին լցնելուց հետո բոց է բռնկվել, որի հետևանքով պատասխանատու կապիտանը, այրվածքներ ստանալով, մեխանիկորեն իր ձեռքի ավտոբենզինով լի տարան նետել է մի կողմ, որն ընկել է կացարանի մեջ, ապա տվյալ օրվա վերակարգում գտնվող մեկ այլ ժամկետային զինծառայողի հետ, ով նույնպես ստացել է այրվածքներ, մի կերպ կարողացել են դուրս գալ կացարանից։
Կացարանի ողջ տարածքով կրակի արագ տարածման հետևանքով զինծառայողները չեն կարողացել կացարանի մուտքով դուրս գալ, սակայն դրսում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողները կարողացել են 2 ժամկետային զինծառայողի օգնել դուրս գալ զորանոցից։
Դրսում գտնվող ժամկետային զինծառայող վարորդներից մեկը «Ուրալ» մակնիշի ավոտմեքենայով երկու անգամ հարվածել է կացարանի պատին՝ անցք բացելու և համածառայակիցներին այնտեղից դուրս բերելու նպատակով, որի արդյունքում պատի որոշակի հատված քանդվել է։ Սակայն կրակի արագ տարածման պատճառով կացարանում գտնվող մյուս զինծառայողներին չեն կարողացել դուրս բերել, որի արդյունքում թվով 15 ժամկետային զինծառայողներ մահացել են։ Նրանց դիերը դուրս են բերվել հրդեհը մարվելուց հետո։
Նախաձեռնված քրեական վարույթով որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու և նմուշ ստանալու մասին, նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ, դատագենետիկական փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվելու են բոլոր միջոցները նաև հանրությանը հետաքրքրող հարցերի պատասխանները վարույթի շրջանակում լիարժեք ստանալու համար։
Այդ նպատակով մամուլում տեղ գտնող՝ դեպքին առնչվող, իրենց մեջ կոնկրետություն պարունակող հրապարակումները ևս դարձվելու են ստուգման առարկա։ ՀՀ քննչական կոմիտեն պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի քրեական վարույթի ընթացքի և արդյունքների մասին։
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական հեղինակավոր France 24 հեռուստաընկերությանը՝ ներկայացնելով իրավիճակը Արցախում: Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման ընթացքում սա Արցախի պետնախարարի երկրորդ հարցազրույցն է այս հեռուստաընկերությանը:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարող է անել և ինչպես կարող է օգնել Եվրամիությունը՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ Եվրոպան կարող է Ալիևի ռեժիմի վրա ճնշում գործադրել, բացատրել, թե ինչ պատժամիջոցներ կարող են կիրառվել նրա դեմ և ցույց տալ, որ անընդունելի է 120 հազար մարդու, 30 հազար երեխայի ձմռան պայմաններում զրկել ջեռուցումից. «Եվրոպացիները պետք է ճնշում գործադրեին և ասեին, որ սա անընդունելի է, որ իրեն Դավոս չեն հրավիրի և ինքն այդ քաղաքակրթության մաս չի կազմի։ Կարող են օդային միջանցք ստեղծել, որպեսզի մարդասիրական ինքնաթիռները կարողանան Ստեփանակերտում վայրէջք կատարել և բերել մեզ այդքան անհրաժեշտ պարեն ու դեղորայք։ Նաև կարծում եմ, որ այս պատմությունն ավարտելու լավագույն ձևը կլինի Արցախը որպես անկախ պետություն ճանաչելը։ Որովհետև Ադրբեջանը չի կարողանում նորմալ կյանքի պայմաններ ապահովել ոչ միայն հայերի, այլ նույնիսկ իր ժողովրդի համար։ Ներկայիս իրավիճակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հնարավոր չէ ապրել Ադրբեջանի կազմում, որտեղ այդքան ճնշում և այդքան հարձակումներ են լինում քաղաքացիական բնակչության նկատմամբ»։
Ի պատասխան հարցի, թե ինչպես է շրջափակմանը դիմանում Արցախի ժողովուրդը՝ պետնախարարը նկատել է, որ չնայած այս բոլոր դժվարություններին, մարդիկ ամուր են. «Նրանք ասում են, որ քանի որ պայքարում են իրենց անկախության համար, պատրաստ են մնալ և ցույց տալ խիզախությունը և տուրք չտալ ճնշումներին։ Ժողովուրդը հասկանում է իրավիճակը և ընդունում է, որ դժվար ժամանակաշրջան է, որը շարունակությունն է այն պատերազմի, որ 2020թ․ նոյեմբերի 9-ին չէր ավարտվել։ Ուստի մարդիկ այստեղ պատրաստ են պայքարել՝ չնայած այս բոլոր ճնշումներին»։
France 24-ի այն հարցին, թե ու՞մ ձեռքում է լուծման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի տառապանքներին վերջ դնելու բանալին, Ռուբեն Վարդանյանն ասել է, որ այս ամենի հիմնական «շահառուն» Ալիևի ռեժիմն է, որովհետև արտաքին թշնամի ունենալն թույլ է տալիս պահել իր ռեժիմը. «Չմոռանանք, որ տասնամյակներ շարունակ երկիրը ղեկավարում է մեկ ընտանիք։ Ուստի երկրի ներսում միասնականություն պահելու համար միակ միջոցը արտաքին թշնամի ունենալն է, ում միշտ կարելի է օգտագործել սեփական ժողովրդին կոնսոլիդացնելու համար։ Այդ իսկ պատճառով՝ բանալին Ադրբեջանի ժողովրդի ձեռքում է, որովհետև նրանց երեխաներն են մահանում պատերազմի ժամանակ, իրենք աղքատ են՝ չնայած որ այդքան նավթ և գազ ունեն։ Իսկ միջազգային քաղաքակիրթ հանրությունը պետք է բացատրի, որ սա անընդունելի է։ Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, Թուրքիան մեծ խաղացողներ են, սակայն, վերջ ի վերջո, մեր նպատակն ու պատասխանատվությունն է ցույց տալ նպատակասլացություն և խիզախություն՝ պաշտպանելու մեր անկախությունը։ Մի օր Արդբեջանը պետք է հասկանա, որ կողք կողքի ապրելու միակ ձևը հարևաններ լինելն է և ոչ թե Ադրբեջանի մաս կազմելը»։
Արցախի պետնախարարը նկատել է նաև, որ Եվրոպան շարունակում է Ադրբեջանի հետ առևտրային գործունեությունը՝ ընդունելով ավտորիտար ռեժիմը, որը փորձում է քանդել Արցախի պես ժողովրդավարական երկիրը։ Նա դա համարել է «մեծ խաղացողներից շատերի երկակի ստանդարտների օրինակ»:
«Ռուսաստանը, Եվրոպան, ԱՄՆ-ը կարող են մեծ դերակատարում ունենալ։ Ֆրանսիան այն բացառիկ երկրներից մեկն է, որ շրջափակման առաջին իսկ օրից սատար է կանգնել Արցախի հայերին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել դրա համար։ Կարծում եմ, որ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը պետք է վերադառնան Մինսկի խմբի սեղանի շուրջ և փորձեն երեք կողմից ճնշում գործադրել Ադրբեջանի վրա»,-ասել է Ռուբեն Վարդանյանը:
Սա տեղի ունեցավ տեղում անփույթ վերաբերմունքի, անփույթ մոտեցման պատճառով. Բենզին են օգտագործել, բայց մանրամասն տեղյակ չեմ՝ ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Գեղարքունիքում Ազատ գյուղում գտնվող զորամասում հրդեհից զոհված զինծառայողների դասակի հրամանատարը:
Նա նշեց, որ ընդհանուր ներսում եղել է 21 մարդ. 15-ը մահացել են, երեքը վիրավոր են, որոնցից մեկը՝ սպա, 4-ն էլ եղել են դրսում:
«Ծնողներից մեկը եկել որդուն էր փնտրում, ասեց՝ ո՞ւր է տղես, չկարողացա պատասխանել: Դա արդեն 6-րդ ծնողն էր»,-ասաց նա:
Անդրադառնալով այսօր կառավարության նիստում առաջ քաշված վարկածին, որ սպան փորձել է բենզինով վառել վառարանը, հետո ինքն սկսել է այրվել, ու 5 լիտրանոց տարան նետել է կացարանի կողմը, հրամանատարն ասաց. «Դա միայն վարկած է, ես չեմ կարող ասել, դա միայն քննչական մարմիններից կարող եք ճշտել»:
Հարցին, թե ով է եղել այդ ենթադրյալ սպան, որ բենզինը լցրել է վառարանի մեջ, նա արձագանքեց. «Ո՞վ է ենթադրում, զոհերի թիվը շատ է, ավելի լավ է վարկածներով չխոսենք: Ես ունեմ իմ սուբյեկտիվ վարկածները, որ ես չեմ կարող բարձրաձայնել: Սա այդ դեպքը չի: Եթե կա մահ, ես չեմ կարող իմ մեջ ստեղծել վարկած ու դա բարձրաձայնել: Վառարանը միշտ էլ վառված է եղել, երեւի կրակը թեժացնելու համար է կիրառվել բենզինը, եթե ելնենք այդ վարկածից: Հիմնականում ջեռուցելու համար օգտագործում ենք ցախ, քարածուխ, գյուղում գազ չկա: Թղթով են հիմնականում վառել»:
Նա անդրադարձավ նաեւ պատասխանատվության խնդրին. «Բանակի թուլացումը կամ զինվորականության ոլորտում որ ասում են բարդակ, դա գալիս է բոլորից՝ ԳՇ պետ, նախարար, վարչապետ: Սրանից հետո ինձ ինչ ուզում է՝ թող անեն, դա ինձ ընդհանրապես չի հետաքրքրքում, որովհետեւ ծնողներին պատասխան, որ չես կարողանում տալ, դրանից վատ բան չկա»:
Դասակի հրամանատարը տրամաբանական չի համարում, որ ազատվել են կորպուսի հրամանատարը, նրա տեղակալը, սակայն չեն հրաժարական չեն տվել ՊՆ նախարարն ու ԳՇ պետը. «Պետք է քննությունը մինչեւ վերջ տարվի եւ մեղավորները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Այս բարդակի պատասխանուն բոլորս ենք, այդ թվում դուք, ես որպես սպա, երրորդը, որպես պայմանագրային ենթասպա եւ այլն»:
Հարցին՝ չի՞ մտահոգվում, որ այս խոսքերից հետո իրեն կարող են ազատել աշխատանքից, դասակի հրամանատարը պատասխանեց. «Ընդհանրապես չեմ մտահոգվում, եթե ազատելու լինեին համալսարանն ավարտելուց հետո 10 մլն տուգանքից պայմանագիր ես չէի ստորագրի: Պայմանագիրը 10 տարի է, ամեն տարի մեկ մլն դրամով նվազում է: Դուրս գալու դեպքում պետք է մնացած գումարը վճարեմ:
Կա վաշտի հրամանատար, ծառայության պետ, որոնք ավելի շատ պատասխանատվություն են կրում այս իրավիճակում: Նրանք Ռազմական ոստիկանությունում են, ես չեմ հարցաքննվել»:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը տեղափոխվել են Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է, որ սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։
Հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այս պատմության մեջ անհասկանալի է, թե ինչո՞ւ, ի՞նչ հանգամանքներում են 15 զինվորները մնացել հրդեհվող կացարանում և մոխրացել: Իսկ ինչո՞ւ է բացառվում անօդաչուի հարվածի վարկածը սահմանամերձ Ազատում: Հարցականները շատ են… ափսոս մեր զինվորները… Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Նախնական տվյալներով բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր»:
Հայտնի են դարձել 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի կապակցությամբ աշխատանքից ազատված պաշտոնյաների անունները:
1Lurer.am-ի հաղորդմամբ, մինչ այս պահը հայտնի է դարձել հետևյալ պաշտոնյաների ազատման մասին. 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյան, 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Միհրան Սերգեյի Մախսուդյան, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, թիկունքի պետ՝ գնդապետ Շիրազ Գևորգի Խաչատրյան, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ գնդապետ Արթուր Սերժիկի Օհանյան, ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Ռոբերտի Մազմանյան:
Այսօր Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ Պաշտպանության նախարարի հրամանով աշխատանքից կազատվեն նաև բրիգադի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ռուդիկ Էդիկի Հակոբյանը, բրիգադի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, փոխգնդապետ Գոռ Սերգոյի Աղեկյանը, բրիգադի ինժեներական ծառայության պետ, կապիտան Տիգրան Նվերի Ղազարյանը, բրիգադի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գոռ Գեղամի Սարգսյանը:
Հունվարի լույս 19-ի գիշերը ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհը 15 զինծառայողի կյանք է խլել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.