23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի հանրապետական կուսակցության քաղխորհրդի անդամ և ներկայացուցիչ Արտակ Գրիգորյանը քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց կուսակցության համամասնական ցուցակը:
ՀՀԿ համամասնական ցուցակը կազմված է 253 մարդուց: Լրագրողների հետ զրույցի ժամանակ Արտակ Գրիգորյանը նշեց, որ իրենք լավ են տրամադրված և ունեն հաղթողի հոգեբանություն: Արտակ Գրիգորյանը նույնպես չհրապարակեց պաշտոնական ցուցակը և խորհուրդ տվեց լրագրողներին սպասել մինչ ԿԸՀ-ն պաշտոնապես կհրապարակի:
Այսպիսով, այսօր պաշտոնապես ավարտվեց կուսակցությունների և անհատ քաղաքացիների պատգամավորի թեկնածու առաջադրվելու կամ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների համամասնական ընտրացուցակները ներկայացնելու ժամկետը:
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվեց Երևանի թիվ 7 ընտրատարածքում: Փաշինյանն իր կայքում տեղեկացրել է, որ առաջադրման կապակցությամբ հանդես կգա հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում առաջադրվել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և անկուսակցական Վարդան Վարդանյանը։
Նախընտրական այս խառը շրջանում, երբ կուսակցությունները ընկած ցուցակներ են ճշտում, ջրմուղը որոշել է թարմացնել պայմանագրերը: Հետաքրքիր է, թե ինչու են ընտրել հենց այս ժամանակահատվածը: Հարցը պարզաբանելու համար դիմեցինք «Երևան ջուր» ՓԲԸ-ին, որտեղից լրատվության բաժնի պատասխանատուն ասաց. «Պայմանագրերը վերակնքվում են: Տվյալներ են ճգրտվում, քանի որ առաջին իրավական պայմանագրերը կնքվել են 2002 թվականին, ուստի 10 տարվա ընթացքում նոր փոփոխություններ են եղել, մարդիկ են բնակարաններ վաճառել, մարդիկ են մահացել, երկրից հեռացել: Սա արվում է միայն թարմացումներ կատարելու նպատակով: Իսկ պայմանագիրը տիպային պայմանագիր է, հաստատված կառավարության կողմից: Որևէ նոր փոփոխություն և նոր կետեր չկան ավելացված, կան միայն բնակիչների և մեր պարտավորությունների մասին լրացումներ»:
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը ՝ IPSC և TNS opinion ընկերությունների հետ համատեղ փետրվարի 29-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում , իրականացրել է հարցում. «Ում կտայիք ձեր ձայնը, եթե ընտրությունները լինեին այս կիրակի» հարցին, հարցվածների պատասխանները տվել են հետևյալ պատկերը . ԲՀԿ՝ 41 , ՀՀԿ՝ 37, ՀՅԴ, ՀԱԿ և «Օրինաց երկիր»՝ 5–ական և «Ժառանգություն»՝ 4 տոկոս:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԵԲ գլխավոր քարտուղարը Մայքլ Քեմբեքը ասաց, որ հետազոտությունը անկախ սկզբունքով է անցկացվել և բոլոր տվյալները համապատասխանում են միջազգային չափանիշներին. «Մենք սովորել ենք այն իրավիճակին, որ առկա է Հայաստանում։ Յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ անցկացվում են տարատեսակ հարցումներ, բայց մեզ համար շատ կարևոր էր չեզոք հարցում անցկացնել: Թեև մենք 100 տոկոս վստահությամբ չենք կարող ասել, բայց մի բան անկասկած է` տվյալները չեզոք են»,- հայտարարեց նա:
Քեմբեքը նշեց, որ հարցման նպատակն է հայկական ընտրազանգվածին ներկայացնել այսօրվա իրավիճակը: Հարցումների սահմանային սխալը, ըստ Քեմբեքի, 2.4 տոկոս է, այսինքն այդքան ավել կամ պակաս կարող է լինել իրական արդյունքից։ ՀԵԲ քարտուղարը շեշտեց, որ իրենք նպատակ ունեն լավ հարաբերություններ ստեղծել Հայաստանի և Եվրոպայի միջև, և այս ընտրությունները շատ կարևոր են այդ առումով:
Հետազոտության հեղինակները հարցմանը մասնակցած անձանց խնդրել են նշել 5 քաղաքական ուժերի անուն, որոնց մասին իրենք առավել տեղեկացված են: Ըստ այդմ, հարցվածներն առավելապես տեղեկացված են եղել ԲՀԿ-ի մասին` 78%: 2010-ի հոկտեմբերին ԲՀԿ-ի մասին տեղեկացվածությունը կազմել է 39%: Երկրորդն այս ցուցանիշով ՀՀԿ-ն է` 71%: Նույն ցուցանիշը 2010-ի հոկտեմբերին եղել է 38%: Երրորդը` ՕԵԿ-ն է 51% (2010-ին` 19%), նրան հետեւում են ՀՅԴ-ն` 34% (2010-ին` 20%), «ժառանգությունը»` 26% (2010-ին` 9%), և ՀԱԿ-ը` 16% (2010-ին` 8%): Ի դեպ, ԲՀԿ–ՀՀԿ ուժերի հարաբերակցության մասին Քեմբեքն ասաց, որ թեև ԲՀԿ-ն մի փոքր առաջ է, բայց նշանակալի առումով տարբերություն ՀՀԿ-ի հետ չունի, քանի որ բացարձակ վստահորեն հնարավոր չէ ասել, թե ԲՀԿ–ն առաջինն է: «Բայց մենք վստահ կարող ենք ասել, որ այս երկու կուսակցությունները առաջնորդներ են: Մենք համոզված ենք, որ նրանք առաջնորդներ են»,- նշեց Քեմբեքը:
Նախագահական ընտրությունները այս կիրակի անցկացնելու դեպքում առաջատարը կլիներ Սերժ Սարգսյանը: Ընդ որում` եթե 2010թ-ին նրա վարկանիշը 27 տոկոս էր, ապա ներկայում այն կազմում է 33 տոկոս:
Ընդ որում` նախագահ Սերժ Սարգսյանին հարցվածների 100 տոկոսը ընկալում է իբրև փորձառու քաղաքական գործիչ, իսկ ԲՀԿ առաջնորդին՝ 77 տոկոսը:
Սերժ Սարգսյանին վստահելի է համարում հարցվածների 71 տոկոսը, իսկ Գ.Ծառուկյանին այդպիսին համարում է հարցվածների 87 տոկոսը:
Նույն ժամանակահատվածում աճել է նաև տեղեկացվածությունը կոնկրետ քաղաքական գործիչների մասին: Եվ եթե երկու տարի առաջ երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի անունը առաջատարն էր, քանի որ ավելի մեծ թվով մարդիկ գիտեին նրա մասին, ապա այս հարցման ընթացքում առաջատար է դարձել Գագիկ Ծառուկյանը: Բայց, ըստ Քեմբեքի, ԲՀԿ առաջնորդը առավել ժողովրդականություն վայելող կուսակցության ղեկավարն է, մինչդեռ Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ առաջատար՝ որպես նախագահի պոտենցիալ թեկնածու:
Ըստ Մայքլ Քեմբեքի, հաջորդ նպատակը տեղեկանալն էր, թե քաղաքականության մասին ընտրողների մեծամասնությունը որ լրատվամիջոցներից է ստանում ինֆորմացիա: Պարզվել է, որ 95 տոկոսը տեղեկատվություն ստանում է հեռուստատեսությունից, ինտերնետից՝ 31, տպագիր մամուլից՝ 22 տոկոսը։
Հարցմանը մասնակցել է 1600 մարդ Երևանից և մարզերից:
Հանրապետական կուսակցությունն գործադիր մարմնի իր այսօրվա նիստում որոշել է, առաջադրել պատգամավոր՝ ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թեկնածությունը: Նա կառաջադրվի Երևանի թիվ 1 ընտրատարածքում: Մինչ այս որոշված էր, որ այդ ընտրատարածքում առաջադրվելու է Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Գեւորգյանը:
Հիշեցնենք, որ մի քանի օր է, քննարկվում է Հայրապետյանի առաջադրվելու խնդիրը: «Հլը մի հատ դեմքիս ուշադիր նայեք, ես նմա՞ն եմ մարդու, որին կարող են ստիպել, իմ ընկերը կարող ինձ համոզել, միակ մարդն ինքն է, որ կարող է համոզել, որին ես շատ եմ սիրում և հարգում»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը: Խոսքը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մասին է: Փաստորեն, նա կարողացել է համոզել:
Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել հանրապետությունում. Քաղաքական դաշտի քաոսը, սպառնում է դառնալ զավեշտ: Հիմա, երբ արդեն ԱԺ առաջիկա ընտրություններում առաջադրվել են թեկնածուներ, քիչ թե շատ հստակեցվել է կուսակցությունների նախընտրական ցուցակները, լրատվամիջոցներից խուսափում են թե ներկայիս գործող ԱԺ պատգամավորները, թե` նորընծա թեկնածուները:
Ժողովրդի ընտրյալները գերադասում են դուրս չգալ մարդամեջ, նրանցից շատերը դրածո են, որոնց տնօրինում են նրանք` ում վստահված է տվյալ թեկնածուն:Իսկ ապագա պատգամավորացուները սսկվել են, որ հանկարծ չվրիպեն իրենց խոսքում, չասեն այնպիսի բաներ, որ չպետք է ասեին, ինֆորմացիայի արտահոսք թույլ չտան: Իսկ նրանց պատնեշող առնվազն մի 4 — 5 հոգի է հայտնվել, որոնք ամեն ինչ անում են սիրասուն թեկնածուին զերծ պահելու անցանկալի ժուռնալիստներից:
Սիմոն Վրացյան Կենտրոնում այսօր կայացած ասուլիսի ժամանակ ՀՅԴ–ն ներկայացրեց իր համամասնական և մեծամասնական ցուցակները։ Ն ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը ասաց, որ ցուցակների կազմումը երկար է տևել, ինչը բացատրվում է սկզբունքների ճշտումով և տակտիկական մոտեցումներով։
1.Վահան Հովհաննիսյան
2. Արմեն Ռուստամյան
3. Արտաշես Շահբազյան
4. Աղվան Վարդանյան
5. Արծվիկ Մինասյան
6. Կարինե Հարությունյան
7. Արմեն Բաբայան
8. Արամայիս Գրիգորյան
9. Միքայել Մանուկյան
10.Կարեն Շախմուրադյան
11. Ռուզաննա Առաքելյան
12. Արա Նռանյան
13. Արսեն Համբարձումյան
14. Գագիկ Գևորգյան
15. Վահրամ Թամազյան
16. Պետրոսյան Նունե
17. Մարտուն Մաթևոսյան
18. Իշխան Սաղաթելյան
19.Վարդան Ալեքսանյան
20.Լիլիթ Գալստյան
Վահան Հովհաննիսյանը հայտարարեց նաև, որ համամասնական ցանկը բաղկացած է 85 հոգուց, որը թեև չհրապարակվեց, այնուամենայնիվ առկա է yerkir.am կայքում և ունի այսպիսի դասավորություն.
21. Երիցյան Դավիթ Միքայելի
22. Մանասյան Նվարդ Վահանի
23. Միրզախանյան Զավեն Հովսեփի
24. Հայրապետյան Մանվել Գեղամի
25. Մանուկյան Ռոմիկ Շավարշի
26. Նիկոյան Արտաշես Կորյունի
27. Գալստյան Նարինե Լազրի
28. Հունանյան Արտաշ Ղազարի
29. Մանուկյան Սուրեն Սերժիկի
30. Բաղդասարյան Նելլի Քաջիկի
31. Գևորգյան Կառլեն Ռազմիկի
32. Մաթիլյան Հակոբ Աղասու
33. Եղիազարյան Արման Սամվելի
34. Ղազարյան Նաիրա Աշոտի
35. Ղազարյան Արթուր Սևոյի
36. Մելիքյան Հարություն Միքայելի
37. Կյուրեղյան Արմենուհի Ստեփանի
38. Իգիթյան Արծրունի Ներսեսի
39. Շահվերդյան Արմեն Խորենի
40. Մարգարյան Գևորգ Արտվինի
41. Վարդանյան Նունե Անրիի
42. Սարգսյան Գարեգին Հրանտի
43. Մկրտչյան Նաիրա Սարգսի
44. Դավեյան Վարդան Վահանի
45. Մանուկյան Մովսես Մանուկի
46. Նեսիսյան Գայանե
47. Համբարձումյան Բենիկ Արտուշի
48. Սարգսյան Ալբերտ Լևոնի
49. Սարգսյան Մարինե Հրամանի
50. Վարդանյան Արտակ Վալերիայի
51. Նավոյան Վարազդատ Խաժակի
52. Խոստեղյան Մարգարիտա Միշայի
53. Ասոյան Սպարտակ Միսակի
54. Սարգսյան Գնել Մարտիրոսի
55. Զաքարյան Հասմիկ Սեդրակի
56. Աբրահամյան Ենոք Սերյոժայի
57. Սիմոնյան Հովսեփ Կորյունի
58. Զարգարյան Էսմա Ցոլակի
59. Մխիթարյան Ռազմիկ Պարսամի
60. Պետրոսյան Անահիտ Եղիշի
61. Ղազարյան Անդրանիկ Զորիկի
62. Գրիգորյան Մուրադ Նորիկի
63. Ալեքսանյան Ամալյա Արամայիսի
64. Նասիբյան Կարո Նիկոլայի
65. Նազարյան Արամ Սրապիոնի
66. Թադևոսյան Հովհաննես Ազիզբեկի
67. Մատինյան Գվիդոն Կոլյայի
68. Հարությունյան Անահիտ Վարազդատի
69. Բաբայան Արամ Կամոյի
70. Հակոբյան Իդա Մերուժանի
71. Գասպարյան Արշավիր Արամի
72. Փիրուզյան Սոնա Մեսրոպի
73. Վարդանյան Գուրգեն Վահրամի
74. Սողոյան Եվա Յուրիի
75. Հովհաննիսյան Վաչագան Գարուշ
76. Դանիելյան Մկրտիչ Դանելի
77. Ալոյան Նաիրա Գրիգորի
78. Նալբանդյան Գառնիկ Բենիկի
79. Ավանեսյան Ռոմիկ Սամվելի
80. Հովհաննիսյան Նեկտար Ղևոնդի
81. Համբարձումյան Ռոմիկ Դերենիկի
82. Բարսումյան Մայրանուշ Իվանի
83. Ասլանյան Էդվարդ Դիմիտրովի
84. Պողոսյան Սուսաննա Վոլոդյայի
85. Գաբրիելյան Լևոն Սերժիկի
Վահան Հովհաննիսյանը նաև հայտարարեց, որ համամասնական ցանկումընդգրկված չեն գործող պատգամավորների մոտավորապես կեսը, քանի որ, նախատեսված է, որ նրանք կուսակցության ներսում պետք է զբաղվեն այլ աշխատանքով։
Մեծամասնական ընտրակարգով ՀՅԴ–ն ներկայացրեց 8 թեկնածուների անուններ, որոնք են.
Արթուր Եղիազարյան
1.Կառլել Գրիգորյան
2. Գուրգեն Շահինյան
3. Մանվել Հայրապետյան
4. Արայիկ Հայրապետյան
5. Արտաշես Նիկոյան
6. Զոհրապ Թորոսյան
7. Գագիկ Գևորգյան
Սթրեսը մեր օրգանիզմի պատասխան ռեակցիան է այն լարվածություններին, որոնք գալիս են արտաքին աշխարհից կամ մեր իսկ ներաշխարհից։ Սթրեսը միանգամայն նորմալ ռեակցիա է, որի միջոցով մեր օրգանիզմը պաշտպանում է իրեն հուզական ու ֆիզիկական լարումներից,. կամ ծայրահեղ իրավիճակներում հանդիպող վտանգներից։
ՍԹՐԵՍՆԵՐԸ ԼԻՆՈՒՄ ԵՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ
• Ֆիզիկական սթրեսները կարող են առաջանալ չափից շատ աշխատելու, բավարար չքնելու, անբավարար սնվելու, հիվանդությունների հետևանքով։
• Հոգեբանական սթրեսներն առաջանում են ուժեղ ապրումների, անհանգստության, նյարդային լարվածության դեպքում։ Օրինակ. աշխատանքից զրկվելիս, թոշակի անցնելիս, ֆինանսական պրոբլեմներ ունենալիս, մտերիմ մարդու հիվանդության կամ կորստի դեպքում, ընտանիքում կամ աշխատատեղում կոնֆլիկտների ժամանակ։
ԱՐԴՅՈ՞Ք ԲՈԼՈՐ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՍԹՐԵՍԸ ՎԱՏ Է
Սթրեսը միշտ չէ. որ վնասակար է։ Իրականում սթրեսների քիչ քանակությունը նույնիսկ օգտակար է։ Օրինակ. մենք չենք կարող որևէ աշխատանք լավ կատարել և այն հասցնել իր ավարտին, եթե ժամկետների սահմանափակության պատճառով որոշակի սթրես չապրենք։ Այդպիսի լարումները միանգամայն նորմալ են և թույլ են տալիս ավելի լավ կազմակերպել մեր կյանքը։ Վնասակար է սթրեսների չափից ավելի մեծ քանակությունը և դրանց երկարատև ազդեցությունը։ Սթրեսների առատությունը այնպիսի պրոբլեմներ է ծնում, ինչպես անքնությունը, գլխացավերը կամ մեջքացավերը։ Ծայրահեղ շատ սթրեսները նպաստում են կյանքին պոտենցիալ սպառնացող այնպիսի հիվանդությունների զարգացմանը, ինչպիսիք են սրտային հիվանդություններն ու արյան բարձր ճնշումը։
ՍԹՐԵՍԻ ՆՇԱՆՆԵՐԸ
• ճնշվածության, գրգռվածության, մեղավորության, հոգնածության զգացում
• գլխացավեր, ստամոքսի ցավեր, քնի խանգարումներ
• առանց պատճառի ծիծաղելը կամ լաց լինելը
• ձեզ հետ կատարվող վատ բաների համար ուրիշներին մեղադրելը
• իրավիճակի միայն վատ կողմը տեսնելը
• զգում եք, որ ձեզ հաճույք պատճառող բաներն այլևս զվարճալի չեն կամ հոգնեցնում են
• նեղվում, վրդովում եք այլ մարդկանցից կամ ձեր պարտականություններից
ԻՆՉՊԵՍ ԽՈՒՍԱՓԵԼ ՍԹՐԵՍՆԵՐԻՑ ԵՎ ՉԵԶՈՔԱՑՆԵԼ ԴՐԱՆՑ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
• Ձեզ մոտ սթրես առաջացնող իրավիճակների ցուցակ կազմեք։ Որքան որ հնարավոր է, խուսափեք սթրեսային իրավիճակներից։ Եթե խուսափելն անհնար է, ապա փոխեք այդ իրավիճակները։ Խրոնիկական սթրեսների հաղթահարման և կայուն հաջողության համար որոշ ժամանակ և ջանքեր կպահանջվեն, քանի որ երբեմն հարկ կլինի փոխել սովորությունները, ապրելաոճը։
• Միաժամանակ մի քանի գործեր մի ձեռնարկեք։ Լարված կամ սթրեսային վիճակում գտնվող մարդկանց համար սովորական ծանրաբեռնվածությունները երբեմն անտանելի են թվում։ Ծանրաբեռնվածության այդ զգացումից ազատվելու լավագույն ճանապարհը մեկ գործի վրա կենտրոնանալն է։ Նախապես ընտրեք ամենակարևոր գործը, կենտրոնացեք դրա վրա, ավարտեք այն և հետո նոր անցեք հաջորդին։
• Եթե գործերով ծանրաբեռնված եք, ապա սովորեք ասել «ոչ» և լրացուցիչ գործեր հանձն մի առեք։ Մարդկանց բացատրեք դրա պատճառը։ Չի բացառվում, որ Դուք ավելի շատ պատասխանատվություն եք վերցնում Ձեզ վրա, քան կարող եք կրել կամ պետք է կրեք իրականում։
• Հիշեք, որ ոչ մի մարդ, այդ թվում նաև Դուք, կատարյալ չէ։ Չափից ավելի շատ բան մի պահանջեք ինքներդ Ձեզանից կամ ուրիշներից։
• Ազատվեք լարվածությունից՝ Ձեզ համար հաճելի որևէ բան անելով։
• Կանոնավոր կերպով ֆիզիզկական վարժություններ անելը սթրեսները թոթափելու լավագույն միջոց է։ Քսան-երեսուն րոպե տևողությամբ ֆիզիկական վարժանքներն առույգացնում են և՛ մարմինը, և՛ միտքը։
• Խուսափեք ալկոհոլի կամ դեղամիջոցների օգնությամբ Ձեր պրոբլեմները լուծելու փոձերից։ Դա հեշտ և գայթակղիչ ճանապարհ է թվում, բայց իրականում ալկոհոլն ու դեղամիջոցները ոչ միայն եղած պրոբլեմները չեն լուծում, այլ նոր պրոբլեմներ են առաջացնում։ Դրանցից կախվածություն է առաջանում, ընտանեկան պրոբլեմներ են ի հայտ գալիս, վատանում է առողջական վիճակը։
• Սովորեք թուլացնել Ձեր մարմինը։ Մկանային լարվածությունը թոթափելը օգնում է ոչ միայն խնայել ուժերը, այլև կարգավորել հոգեկան վիճակն ու տրամադրությունը։ Մի քանի րոպե նստեք փակ աչքերով և ներքին հայացքով գրանցեք մարմնի տարբեր մասերում եղած լարումները։ Գրանցելով լարվածությունը, ավելի ուժեղ ձգեք համապատասխան մկանները, այնուհետև թուլացրեք դրանք։ Սկսեք ճակատից, այնուհետև անցեք դեմքին, պարանոցին, ձեռքերին, կրծքավանդակին և այլն։
• Կարող են օգտակար լինել Ձեր ընտանիքի անդամների կամ ընկերների հետ զրույցները, որովհետև դրանք հնարավորություն են տալիս արտահայտել Ձեր զգացումները։
• Հիշե՛ք։ Սթրեսը նորմալ ռեակցիա է բոլոր տարիքների մարդկանց համար։ Սթրեսների պատճառը ոչ թե արտաքին իրադարձություններն ու երևույթներն են, այլ դրանց նկատմամբ մեր ռեակցիաները։ Մեր ռեակցիաները մեր վերաբերմունքի ու մտածելակերպի արդյունքն են։ Մենք չենք կարող լիովին վերահսկել արտաքին աշխարհը, մեզ հետ կատարվող բոլոր իրադարձությունները, բայց մենք կարող ենք սովորել վերահսկել մեր ռեակցիաները և անհրաժեշտության դեպքում փոխել դրանք։
Հրաչյա Ամիրյան
Մարտի 8,Ապրիլի 7, կանանց օր, մամաների, տատիկների ու աղջիկների օրեր, ու մեջը մի կլոր ամիս՝ 30 օր, որի ընթացքում ազգովի պետք է կանանց վեհաբանել, հիշել նրանց մասին, հիշել ամենակարեւորը, որ կինը մայր է, քույր է, դուստր ու սիրելի կին, փորձել հասկանալ նրանց հիմնախնդիրները ամեն մեկն իր համար ու նաեւ՝ հասարակական ու իրավական կտրվածքով, ծաղիկներ ու այլ նվերներ անել նրանց, եւ այլն, եւ այլն, եւ այլն Ողջունելի միամսյակ է, բան չեմ ասում, բայց մեր մենթալ հետամնացության ֆոնին զավեշտալի է: Հենց միամսյակն անցնում է, կանանց մասին մոռանում են եւս մի տարի… Շնորհավորում եմ անցած միամսյակն բոլոր այն կանանց, ովքեր դա ընդունում են: Ինձ համար Մարտի 8-ը դա տատիկս է ամբողջ էդ օրը գազօջախի առջեւ կանգնած, որպեսզի երեկոյան տղամարդիկ գան ու շնորհավորեն, ու նշեն Մարտի 8: Իսկ երեկոյան՝ հոգնած, հազիվ—հազ բացած, էդ տոնը ստեղծողին հայոհոյող հայացք…
Ինձ համար Մարտի 8-ը կանանց իրավունքների համար պայքարի օրն է, չնայած շնորհավորանքներ այնուամենայնիվ ընդունում եմ: Էս կյանքում փորձեցի ամեն ինչ, ինչ կանացի է՝ թույլ, հեզ, խոնարհ, քնքուշ, ներող, հոլանի, համբերատար եղա՝ կյանքը տվեց գլխիս, դարձա պայքարող…
Ես ֆեմինիստ եմ:
Աստված ստեղծեց Ադամին, իսկ որպեսզի նա չտխրի ու չձանձրանա, ինչպես նաեւ մարդկային ցեղը շարունակելու համար նրա կողից ստեղծեց Եվային, խտրականություն մտցնելով սեռերի միջեւ՝ դրանով իսկ դնելով ֆեմինիստական շարժման սկիզբը…
Իրական ֆեմինիզմը ոչ թե ծայրահեղության նկատմամբ ծայրահեղացված արձագանքն է, այլ կնոջ ու կանացիության իրական գնահատականը, որի դեպքում կնոջ համար անհեթեթ կդառնա ռադիկալ ֆեմինիզմը, իսկ տղամարդու համար՝ սեփական անասնական մղումը կնոջ առարկայացմանն ու նրա ընկալմանը՝ որպես աստծո բիզնես-պրոյեկտի, որի նպատակն է միայնակ աստծու պատկերով ստեղծած միայնակ տղամարդու բավարարումը:
«Ֆեմինիզմը ձգտումն է` տղամարդկանց հետ կանանց հավասարությանը կյանքի բոլոր ոլորտներում, իսկ նեղ իմաստով՝ սոցիալ-փիլիսոփայական շարժում, որի նպատակն է կանանց շահագործմանը վերջ դնել և նրանց համար տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ապահովել։ Սակայն ֆեմինիզմի կողմնակիցները պայքարում են ոչ միայն կանանց իրավունքների պաշտպանության համար, այլ նաև տղամարդկանց և ցանկացած մարդու իրավուքների և ազատությունների ապահովման և իրականացման գաղափարների համար։ Ներկայումս ֆեմինիզմը հանդես է գալիս որպես սոցիալ-մշակութային զարգացման այլընտրանքային փիլիսոփայական կոնցեպցիա»,- ասում է հայկական Wikipedia-ն:
Ֆեմինիզմը զուտ դեմոկրատական երևույթ է և կարող է խրախուսվել ու գոյատեւել միայն ազատ դեմոկրատական կամ դրա ուղու վրա կանգնած հասարակության կողմից: Այլ հասարակություններում ֆեմինիզմի դրսևորումը կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ: Պատահական չի, որ շարժումն իր բուռն վերելքն ապրեց 60-ականներին ու մասնավորապես աշխարհի ամենադեմոկրատական երկրում ` ԱՄՆ-ում:
Հասկանալի է, որ ֆեմինիզմը հասարակական, քաղաքական ու քաղաքացիական կյանքում կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության գաղափարի վրա հիմնված աշխարհայացք է:
Բայց հաճախ ֆեմինիստ ասելով հասկանում են ծայրահեղ մոտեցում ունեցող կանանց, ովքեր, օրինակ, կարող են խիստ վիրավորվել, երբ տղամարդն իրենց տեղ զիջի տրանսպորտում կամ, դուռը բացի նրանց համար։ Սա ռադիկալ ֆեմինիզմ է:
Ֆեմինիզմի երևույթն իրականում ավելի բազմաշերտ է ու բազմանշանակ: Ֆեմինիզմը կարող է սկսվել տղամարդ-կին հոգեբանական, բարոյական, ֆիզիկական հարաբերություններից և ավարտվել գլոբալիզացիայով: Պատրիարխալ քաղաքակրթությունը ձևավորել է ֆեմինիզմի սեփական ընկալումը. այն է` ֆեմինիզմը կանացի սկզբի ապստամբությունն է տղամարդկային սկզբի դեմ:
Մինչդեռ իրական ֆեմինիզմը չի կարող լինել միայն ռեակցիա կանացի սկզբի հանդեպ կատարված ու կատարվող ակցիայի նկատմամբ: Իրական ֆեմինիզմը և՛ տղամարդկային, և՛ կանացի սկզբերի կողմից կանացիության, կնոջ վեհ ընկալումն է որպես կենդանի կյանքի կարևորագույն բաղադրիչներից մեկը, որպես արարչության ամենակարևոր գործոնը:
Իրականում ֆեմինիստ կարող է լինել և՛ տղամարդը, և՛ կինը. այս դեպքում խնդիրը ոչ թե սեռային տարբերությունն է, այլ աշխարհի ու կյանքի ոչ մարմնեղեն ու նյութեղեն ընկալումը, նրա ճիշտ ընկալելու ու արժևորման ունակությունը: Կանացի սկզբի արհամարհանքի վրա հիմնված քաղաքակրթություններն ի վերջո հանգում են այդ սկզբի աստվածացմանը, սակայն միայն այն ժամանակ, երբ քայքայված են լինում և´ տղամարդկային, և´ կանացի սկզբերն ու իրական կյանքն իր ամբողջականության մեջ վեր է ածված ունայնության: Իրական ֆեմինիզմը մարդկային կյանքի կենսագործության անխուսափելի պայմանն է, կեղծ ֆեմինիզմը` միայն մարդկային քաղաքակրթության անկման մեկ բաղադրիչը:
Ինտերնետում փնտրեցի՝ «Ֆեմինիստական շարժումը Հայաստանում» ու ստացա ծով արդյունքներ՝ « Հայաստանում ֆեմինիստական շարժում գոյություն չունի: Ուղղակի որոշ կին գործիչներ ընտրություններից առաջ ակտիվանում են` ֆավորիտ այս կամ այն կուսակցության ցուցակում անցողիկ տեղ «գրավելու» հույսով: Հույսերն արդարանան կամ չարդարանան` երկու դեպքում էլ նրանք մոռանալու են կանանց իրավունքների մասին: Այս «հիվանդությունը» բնորոշ է նաեւ հասարակական այլ խմբերի, ասենք` կարիերիստ ջահելներին, որոնց կոմսոմոլային ակտիվությունն իր գագաթնակետին հասնում է հատկապես ընտրություններից առաջ», — neonews.am: Մեկ էլ Ղազանչյանի ասած անհեթեթությունը, թե, իբր՝ «Ծխող կանաց թվի աճին նպաստում է ակտիվորեն զարգացող ֆեմինիստական շարժումը, կանայք ազատության են ձգտում», — Նովոստի-Արմենիա:
Ըստ իս, այսօր կանայք ավելի շատ ծխում են իրենց կենցաղային ղարդերը փարատելու համար, կամ գուցե, ինչպես ինձ համար մի ժամանակ, նրանց համար էլ, այո´ սիգարեթի ծուխը ասոցացվում է ազատության հետ, քանի որ միայն դա ունեն բոլոր ազատություններից:
Հասարակության նեգատիվ վերաբերմունքը ֆեմինիստական շարժմանը կոնկրետ Հայաստանում պատճառաբանվում է պատրիարխալ ամուր դիրքելը զիջել չցանկանալու հետ, ֆեմինիստներին են վերագրում պոռնկության, ծխելու, աբորտների, վաղ ամուսնությունների կամ սեռական կյանքի, նույնիսկ սեռավարակների վիճակագրական աճը: Գուցե՞ սկսեն շուտով կանանց մեղադրել արտագաղթի աճի ու հեղափոխական շարժման ակտիվացման հետ: Վերջինս ցանկալի է, քանի որ էս երկրում տղամարդիկ չկարողացան մի կարգին բան անել էս 20 տարվա մեջ, գուցե կանայք կկարողանան:
Ես գտնում եմ որ կանանց հիմնախնդիրներն էնքան շատ են մեր երկրում, որ անհրաժեշտ է քաղաքական կառույց, շարժում, միավորում, որը կմտնի պառլամենտ ու կզբաղվի կանանց շահերով, ինչ տիրակալներ էլ որ լինեն: Ուզում եմ որ խորհրդարանական ընտրությունների ներկայանանք: Պատկերացնում ե՞ք որքան էլեկտորատ կունենա մի կին, ում մեր կանայք կընդունեն ու կսիրեն, ում կվստահեն ու կհավատան, ու ոչ միայն կանանց հիմնահարցերով:
Մի նկար տեսա, ուր լիբիայի ապստամբներն էին միտինգում, լիբիացի ըմբոստ կանայք հրապարակն էին լցվել, ու իսլամով իրենց պարտադրված լաչակները հագներին գոռում-գոչում էին ու պահանջում արժանապատիվ ապրելու իրավունք, ես հասկացա, որ ցանկացած հեղափոխոթյուն անհնար է առանց կանանց, ու գուցե մի օր էլ, երբ մեր հրապարակներում վառ ու պայծառ գույներով հագուստներով կանայք կգերակայեն ավանդական սեւահագուստ մռայլ տղամարդկանց՝ մենք էլ կանենք հեղափոխություն:
Երբ նայում եմ մեր միտինգների ֆոտոները, մատովոր 80/20 վիզուալ հարաբերակցություն եմ ֆիքսում տղամարդկանց ու կանանց մասնակցության: Մտածեցի, որ եթե էդ տղամարդիկ իրենց կանանց հետ եկած լինեին միտինգի, երկու անգամ ավել մարդ կլիներ, իսկ եթե դուստրերին էլ բերած լինեին, հաշվի առնելով որ կանայք թվաքանակով գերակշռում են տղամարդկանց, ապա ամենաքիչը մեկ երորդով կավելանային միտինգավորները: Իմ հաշվարկով կանանց հավասար մասնակցությունը ԳԱՂԱՓԱՐԱՊԵՍ ընդդիմադիր իրենց ընտանիքի տղամարդկանց հետ միտինգներին, հաշվի առնելով, որ պատրիարխալ ընտանեկան կարգն է գերակշռում, կապահովեր մինիմում 170-180 հազար մարդ:
Մտածել է պետք: Թող էդ տղամարդիկ, ովքեր իրենց ընդդիմադիր են համարում, ովքեր բռնապետության դեմ պայքարի են ելել, իրենց ընտանիքներում հեղափոխություն անեն ու նախ եւ առաջ ազատագրեն կնոջը, եւ ապա պահանջեն իրենց ազատագրել այդ նույն բռնապետությունից: Ես կոչ եմ անում իմ երկրի բոլոր ընդդիմադիր ամուսիններ ունեցող կանանց: Դուք չե՞ք հոգնել պասիվ դերից, դուք չե՞ք ուզում, որ ձեր ամուսինների միտինգի օրերը վերջանան, նրանք էլ հո մահանա են բռնում ու ամբողջ օրով կորում հետո էլ խմած տուն գալիս չէ՞ երբեմն ☺☺☺
Թեկուզ եթե էդպես էլ չի, դիցուք դուք համախոհ չեք ձեր տղամարդու հետ, ու նա գնում է իր միտինգին իր դիրքորոշումը պաշտպանելու, դուք ո՞ւր եք գնում, ո՞վ է ձեր շահերի պաշտպանը, ո՞ւմ եք վստահում: Կանայք, ովքեր չեն կողմնորոշվում, քանի որ մարդկային համապատասխան տեսակ են փնտրում, առաջարկված ծրագրերի մեջ իրենց խնդիրներն են փնտրում, ու ոչ մի տեղ չեն գտնում՝ անտեսված են, կամ ձեւական շոշոփված: Բայց եթե կինը հասարակական ակտիվ չի ընտանիքում, մեկ է, էդ կանանց էլ չես խաբի, նրանք հասկանում են, որ սա տղամարդկանց կռիվն է, իրենցը չի, դրա համար էլ պասիվ են:
Կոչ եմ անում բոլոր կանանց միավորվել մի գաղափարի շուրջ. այն քաղաքական ուժը, ով կընդունի մեր առաջադրած բարելավումները, մեր ծրագիրը, նրան էլ կտանք մեր քվեն էլ, մեր մարդաքանակն էլ: Պահանջները կձեւակերպենք միասին:
Որքան էլ պայքարեն պատրիարխալ հասարակարգի ջատագովները, որքան էլ փակեն տներում իրենց կանանց ու աղջիկներին, որքան էլ արգելեն նրանց ամեն ինչ(արգելված պտուղը քաղցր է), միեւնույնն է, մոտենում է Հայաստանում պատրիարախալ գերակայության վերջը այնպես, ինչպես մոտենում է ավազակապետության վերջը: Ու թող ոչ ոք չասի, թե չենք զգուշացրել:
Միամսյակը պրծնի էլ, միեւնույնն է` թող զգաստանան, կանա՛յք են գալիս:
Ֆեմինիզմ = Իրավահավասարություն = Ազատագրում
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյան, ՀՀ քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործով մեղադրող Հարություն Հարությունյանը պահանջեց 4 տարի ազատազրկում` առաջարկելով պատժի սկիզբ համարել 2011թվականի մարտի 24-ը:
Մեղադրողը նաև իր ճառի մեջ անդրադարձավ գործով անցնող մյուս ամբաստանյալներին` ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ բաժնի պատասխանատու Արմեն Պողոսյանին և ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի վարչության ավագ քննիչ Վահան Խանզադյանին: Նրանց համար մեղադրողը պահանջեց 2 տարի պայմանական դատավճիռ:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Հովհաննես Թամամյանը, Վահան Խանզադյանը, և Արմեն Պողոսյանը ընդունել են իրենց հասցեագրված մեղադրանքներն ու պահանջել դատարանից անցկացնել արագացված դատաքննություն, ինչը և բավարարվել էր:
Հաջորդ նիստին Թամամյանի Պաշտպան Վաղինակ Գևորգյանը կներկայացնի իր պաշտպանական ճառը: Դատավոր Արշակ Վարդանյանը նիստը հետաձգեց մինչև սույն թվականի մարտի 23- ը:
Թամամյանը դատարանի դահլիճից դուրս գալուց առաջ կոչ արեց դահլիճում գտնվողներին զինվել համբերությամբ:Թե ինչ պիտի ասի նա և արդյոք կհամաձայնվի դեմ գնալ ու բացահայտուներ անել կերևա հաջորդ նիստին, երբ խոսքը կտրվի իրեն: Իսկ այսօր պաշտպան Գևորգյանն ասաց, թե` ինքն զգում է, որ որոշված է արդեն Թամամյանին դատել:
Նշենք, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը մեղադրվում է ՀՀ քրօրի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնական պարտականությունները չկատարելու, անձնական շահագրգռվածությունից ելնելով դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Նույն գործով որպես ամբաստանյալներ անցնում են, ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ բաժնի պատասխանատու Արմեն Պողոսյանը և ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի վարչության ավագ քննիչ Վահան Խանզադյանը: Վերջիններիս առաջադրվել է պաշտոնական լիազորություններիչարաշահում հոդվածը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.