23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՕԵԿ-ը «զուռնա-դհոլ»-ից վերածվել է «դամ պահող»-ի`ճղճղան, դատարկ, լաչառ, բայց ջահել կնկանից դառել է «Հայ քաղաքականություն» սերիալի վրա մզզացող էգոիստ տատիկ:
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» գիտնականների քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջի պահանջներից առաջինը ՀՀ կառավարությունից անհապաղ, կտրուկ եւ առանց նախապայմանների գիտության ֆինանսավորման աճն էր՝ մոտ ապագայում մինչև ՀՆԱ-ի 2-3%:
Գիտնականները որոշել են շահարկել ընտրությունները գիտության համար, ու ճիշտ էլ անում են: Բա ի՞նչ անեն: Եթե պետությունը, ի դեմս վերին ղեկավարության, կառավարության ու Ազգային Ժողովի չի կարողանում հասկանալ, կամ հասկանում է, եւ ավելի վատ էդ դեպքում, ու չի մտահոգվում իր գիտական պոտենցիալով, այնքան շահարկվող գենոֆոնդով, իսկ մեր շնորհաշատ երիտասարդներին երբեմն դեռ դպրոցը չավարտած աշխարհի տարբեր ծայրերից շարունակ հրավիրում են արժանապատիվ ապրելու ու իրենց առաքելությունն այս կյանքում իրականացնելու:
Գիտնականները հասան նրան, որ բոլոր կուսակցությունները սկսեցին քննարկել իրենց ծրագրերի մեջ գիտության ֆինանսավորման հարցը` տարբեր կերպ, տարբեր մոտեցումներով, տարբեր շահերով: Կուսակցությունների գիտության ֆինանսավորման ավելացման ծրագրերը հիմնականում նախատեսում են անմիջապես, կտրուկ, առաջին իսկ տարին ՀՆԱ 1 տոկոս գիտության ֆինանսավորման համար, ու աստիճանաբար` մինչեւ 2-3 տոկոս աճ, 10 տարվա ընթացքում: Բայց այդ 10 տարիների ընթացքում, կներեք` հին գիտնականները կապրեն իրենց երկրային կյանքն ու կգնան այն աշխարհ, նորերն էլ կգնան մեկ այլ, ավելի արդար աշխարհ` արժանապատիվ ապրելու ու գիտություն արարելու: Շատերը նախատեսում են գիտության ֆինանսավորման աճ մինչև ՀՆԱ-ի 2-3%ի չափով: Բացառությամբ երկու կուսակցության` ՀՀԿ ու ՕԵԿ: ՀՀԿ-ն իշխող կուսակցության իր դիրքից արժեւորել է բազմիցս նախաձեռնության պահանջները, թեեւ բոլոր տրամաբանական ու անտրամաբանական մեթոդներով փորձում է ապացուցել գիտնականների առաջարկների իրագործման անհնարինությունը, բայց դա արդեն այլ քննարկման թեմա է, թե ինչո՞ւ, բայց դե գոնե մարդատեղ դրել են` արձագանքել ա քննարկել են գոնե: Իսկ ՕԵԿ-ի մասին առավել հանգամանալից:
Մեր երկրի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը` (ԱԽՔ)-ը մտահոգ չի պետության պահպանման, զարգացման ու բարգավաճման ռազմավարական կարեւորագույն դեր ունեցող գիտության ապագայով: Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հեղինե Բիշարյանը այս տարիների ընթացքում ոչինչ չի արել որպես հանձնաժողովի անդամ գիտության հիմնահարցերի լուծման համար: ՕԵԿ առաջին երկու դեմքերը երկրի համար կարեւոր ստրատեգիական խնդիրը անտեսել են, չնայած պարտավոր են` դա իրենց խնդիրն է կանոնադրորեն:
«ՀՀԿ-ն գոնե մեզ հետ կապի մեջ է, իսկ ՕԵԿ թքած ունի գիտության պրոբլեմների վրա, նա չի պատասխանում, նա չի խոսում միայն մեծ-մեծ խոսում են: Առաջին անգամ ուղարկել են մի երեխայի` Հովհաննես Վահանյանին, մամլո ասուլիս-խորհրդակցության, որտեղ պարզվեց, որ բոլոր կուսակցությունները ներառել են, մեր համապատասխան առաջարկները, որը ուրիշների ելույթներից տեղում «կողմնորոշվելով» առաջարկ է արել, ասելով, թե` գիտնականների եւ գիտաշխատողների աշխատավարձերը պետք է հասցնել պետական ծառայողի մակարդակին։ Նաեւ բերել է ՕԵԿ-ի իբրեւ առաջարկը. գիտնականներին առանց կանխավճարի բնակարան գնելու հնարավորություն տալ, ո՞նց տալ, ո՞վ պետք է տա, ո՞ր բանկի հաշվին, ու թե` իրենց կուսակցությունը հանդես է գալիս կարիերայի կենտրոն ստեղծելու և գիտաշխատողների աշխատավարձերը բարձրացնելու առաջարկով, ինչը, իր կարծիքով, կբարձրացնի գիտական գործունեության գրավչությունը: Հետո էլ ասել է, թե` ՕԵԿ-ը խորհրդատվությունների կարիք չունի, ՕԵԿ-ը շատ լավ հասկանում է գիտության ֆինանսավորման բարձրացման անհրաժեշտությունը, ու իր նախընտրական ծրագրում սահմանել է ՀՆԱ 1 տոկոսի չափով ցենզ, նույնիսկ տեղյակ չլինելով, որ 1 տոկոսը դա նախնական տոկոսադրույքն է ու մյուս կուսակցությունների ծրագրերում այն բարձրացվել է մինչև ՀՆԱ 2-3 տոկոս: Էն, որ նախարարները, նախագահը, վարչապետը, ու մնացածը հանդիպում են մեզ հետ` իրանց վեջը չի: Ի՞նչ ենք մենք ուզում ՕԵԿ-ից: Քանի որ ՀՀԿ-ն չի համաձայնվում մեր տեսակետների հետ, մենք կամենում ենք կոալիցիան ջլատել: Բոլորն ասում են, որ մեծամասնություն չունեն, նախկին ու ներկա կոալիցիոն ընկերներն ամեն ինչ գցում են ՀՀԿ-ի վրա, ու մանավանդ` Ազգային ժողովում ձայների մեծամասնությամբ որոշումների ընդունման անհնարինությունը: Մենք ուզում ենք էդ պատրանքը վերանա: Հա, նրանք միայն խոսում են ինտելեկտից ու բանի տեղ չեն դնում գիտությունը, սա Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար չի, սա ազգային խայտառակության քարտուղար է», — ասում են գիտնականները:
«Օրինաց Երկիր» անվանելով կուսակցությունը, խաբելով ու իրենցով անելով խեղճ ժողովրդին քիչ է իրենց «դհոլի» ֆունկցիան են կատարել գերազանց, դեռ հիմա էլ իրենց, էսպես ասած «շլանգի տեղ են դրել, մեզ էլ էշի»` իրենց թվում է, թե իրենք շլանգ են` չեն կարում խոսան, իսկ մենք էլ էշ ենք, չենք հասկանում, թե ինչի՞ չեն կարում խոսան: Ո՞նց կարող է նման պատասխանատու դիրք գրավողը դեմագոգի նման անտեսել գիտության հիմնահարցերը: Չեմ ուզում անձնավորել, չեմ ուզում փիս-փիս բաներ ասել: Ուղղակի հիշում եմ: Հիշում եմ, երբ ես` դեռ անտարբեր քաղաքացիս, ապրելով Կապանում ականատեսն էի լինում Օրինաց Երկիր կուսակցության ծննդյանն ու զարգացմանը, թե ո՜նց էին մարդիկ հավատում, ո՜նց էի ես` միամիտս ուզում գնալ միանալ նրանց, որովհետեւ հավատում էի` ջահել եռանդուն, իմ սերնդի մարդիկ են, կարող ա՞ անկեղծ են, կարո՞ղ ա իսկական են… Էհ…
ՕԵԿ-ը «զուռնա-դհոլ»-ից վերածվել է «դամ պահող»-ի`ճղճղան, դատարկ, լաչառ, բայց ջահել կնկանից դառել է «Հայ քաղաքականություն» սերիալի վրա մզզացող էգոիստ մառազմատիկ տատիկ…
Օրերս առաջարկ ստացանք, մասնակիցը լինելու ֆինանսական մի գործարքի, որում ըստ մեզ ներկայացվածի ներգրավված են, ոչ քիչ թվով երևանցիներ: Ավելին`MMM կոչվող ֆինանսական պիրամիդան արդեն գրավել է Հայաստանը: Մեր հայրենակիցներից շատերը դարձել են ֆինանսական պիրամիդայի մասնակից և բավական մեծ գումարներ են ներդրել:
Այստեղ, յուրաքանչյուր 100 դոլարի դիմաց մեկ ամիս անց MMM-ը տալիս է 170 դոլար, որի 145-ը ներդրողինն է, իսկ 25-ը նրանը, ով տվյալ անձին բերել է ֆինանսական բուրգ: Պիրամիդան աճում է մեծ արագությամբ . մեր երկրի բնակչության սոցիալական վիճակը և գենետիկ բնույթը հաշվի առնելով կարելի է վստահ ասել, որ ընկերությանը մեծ հաջողություն է սպասվում: Ավելին`որքան շատ է ավելանում գումարը, մասնակիցներն այնքան շատ են ավելացնում ներդրումները: Մեզ տեղեկություններ են հասել, որ Հայաստանում մարդիկ անգամ վարկ են վերցնում ու ներդրումներ անում Մավրոդիի բուրգում` արագ եկամուտ ստանալու ակնկալիքով:
Հետաքրքիր է, որ պիրամիդան գործում է վստահության սկզբունքով` հարևանի, բարեկամի, ծանոթի փորձի ու քարոզչության հիման վրա: MMM-ի գրասենյակ, որպես այդպիսին գոյություն չունի: Փոխարենը Մավրոդիի ֆինանսական ապարատները տեղադրված են քաղաքի մի շարք կենտրոններում` «Երևան Սիթի» սուպերմարկետներում, «Փարվանա» ռեստորանում, «Սեգաֆրեդո» սրճարանում, «Այրարատ» տոնավաճառում և այլուր:
Եթե հաշվի առնենք Սամվել Ալեքսանյանի մասին արդեն անեկդոտ դարձած Հայաստան մտնող յուրաքանչյուր նորություն իրենով անելու հաջողված ցանկությունը, ապա կարելի է վստահ ասել, թե MMM- ևս այդ շարքին է պատականում, նամանավանդ որ ֆինանսական ապարատները բացահայտ տեղադրված են Սիթիներում ու «Փարվանայում»:
Չնայած պիրամիդան գործարքի դիմաց որևէ կտրոն չի տալիս, Պետեկամուտների լրատվական ծառայությունից տեղեկացրեցին, որ MMM ֆինասական պիրամիդան գրանցված է հարկային դաշտում, «Եւ պատկերացրեք, մեր խոշոր հարկատուների ցանկում է` նույնիսկ առաջնային հորիզոնականներում: Թե, երբ է գրանցվել չեմ կարող ասել, բայց եռամսյակը մեկ, մենք հրապարակում ենք հարկատուների ցանկը և այս կազմակերպությունը խոշոր հարկատուների մեջ է մտնում», -«Հայկական Վարկածին» տեղեկացրեց ծառայության պետ Նելլի Մանուչարյանը:
Դե ինչ, առայժմ խաբվածներ չկան, սակայն, հաշվի առնելով պիրամիդայի պատմությունը և այն, որ տվյալ պահին պիրամիդան 4 մլրդ ռուսական ռուբլու պարտք ունի Ռուսաստանի իր ներդրողներին, կարելի է գոնե սպառիչ տեղեկություն տրամադրել պիրամիդայի մասնակից դարձած ՀՀ քաղաքացիներին:
Բանն այն է, որ դեռևս 90-ականների սկզբին հայտնի MMM ֆինանսական բուրգը, որի ղեկավար Սերգեյ Մավրոդին երկար տարիներ անցկացրեց բանտում` ֆինանսական խաբեությունների համար, այժմ դարձյալ արագ տարածում է ստանում: Բանտից դուրս եկած Մավրոդին, որոշ ժամանակ անց ստեղծել է MMM-2011 պիրամիդան, որին մասնակից են, տարբեր երկրների, այդ թվում ՌԴ-ի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և այլ երկրների 25 մլն քաղաքացիներ: Այս վերջին ինֆորմացիան արդեն տեղադրված է MMM-2011-ի ինտերնետային կայքում:
Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, ցմահ դատապարտված Արարատ Մուրադխանյանի բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի պետ Գոռ Խաչատրյանի նկատմամբ:
Հատուկ քննչական ծառայությունը հաստատել է Aravot.am-ի այս տեղեկությունը,
Ըստ ցմահ ազատազրկվածի, իրեն կալանքից ազատելու համար ինքը Գոռ Խաչատրյանին մաս-մաս տվել է 130 000 դոլար գումար: Սակայն Գ. Խաչատրյանն իր խոստումը չի կատարել և վերադարձրել է կալանավորին 30 000 դոլարը:
Մուրադխանյանը դիմել էր նաև ազգային անվտանգության ծառայություն:
Ի դեպ Արարատ Մուրադխանյանը՝ Կոթեցի Արոն, որ ժամանակին տնտեսական խոշոր գործարքների մեջ է եղել ՌԴ ում, և որի անունը կոմերցիոն դաշտում կապվում էր նաև Վանո Սիրադեղյանի հետ, դատապարտվել է մի քանի անձանց սպանության մեղադրանքով: Նա իրեն մեծ գումարներ «գցած» մի հեղինակության սպանելու հետ մեկտեղ, սպանել է նաև վերջինիս հարազատներին:
Այսօր` ապրիլի 4-ին քաղաքագետների միության շենքում Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունները ստորագրել են ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ձևավորելու մասին համաձայնագիր։
Փաստաթղթի տակ դրված են ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի, ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանի, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի և «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի ստորագրությունները: Համաձայնագիրը բաց է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի համար:
«ՀԱԿ-ը շատ լուրջ է տրամադրված այս ընտրություններին: Ընտրակաշառքը, խախտումները և մնացածը դարձել են մեր երկրի առջև ծառացած չարիք, բայց մենք պատրաստ ենք համագործակցել այդ չարիքը հաղթահարելու համար»,- հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
Քննարկմանը մասնակցող, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը: Վերջինս քննադատել է նման նախաձեռնությունը և նշել. «Դեռ շտաբը չստեղծված՝ արդեն փաստաթուղթ են ստորագրում: Ես ձեռնպահ կմնամ, որովհետև նման փաստաթղթերը պիտի քննարկվեն կոալիցիայի կողմից: Սա կքննարկվի կոալիցիայի շրջանակներում, և նոր, կարծում եմ, պատասխան կտրվի:
Փաստաթուղթն ուղարկվելու է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ՀՀ-ում դեսպաններին և այլ անձանց: Նախաձեռնության անդամները խնդրել են պատկան մարմիններից` իրենց հանձնել ընտրացուցակներում առկա, սակայն հանրապետությունից բացակայող անձանց ցանկը:
Հանրապետության խնամքի հաստատություններում պոտենցյալ ընտրողների ներուժ է կուտակված: Ծերանոցներում և հոգեբուժարաններում ընտրողները կողմնորոշված են այն կուսակցության օգտին, որի անդամ է, կամ համակիրն է հիմնարկի ղեկավարը:
Քանի որ թե Սոցապ նախարարը և, թե առողջապահության նախարարը «Բարգավաճ Հայաստան» ի անդամներ են և նրա քվոտայով են դարձել նախարար, տրամաբանական է, որ այդ ոլորտում գործող հիմնարկների կոնտիգենտի հետ կապված խնդիրներ, կարծես թե չեն լինելու:
Ճիշտ է, Սոցապ նախարար Արթուր Գրիգորյանը, ի տարբերություն Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի, չունի այն հեղինակությունը, որ նրա խոսքը անվերապահ ընդունեն, սակայն, այդ բացը լրացվում է բարգավաճած տնօրենների հաշվին.
Օրինակ` թերևս ամենաշատ բնակիչ ունեցող թիվ 1 տուն ինտերնատը ղեկավարում է բարգավաճ կուսակցության անդամ: Եւ բնական է, որ այնտեղ գրանցված բոլոր ծերերը և անօթևանները, որոնք անգործունակ ճանաչված չեն, կքվեարկեն ԲՀԿ- ի օգտին:
«Բոլոր փոփոխությունները դրական եմ ես դիտում, բավական է նայել մեր ամփոփագրերը, և դրանով աշխատանքի արդյունքը երևում է, նախկինում կատարված հանցագործություններ են բացահայտվում: Օրերս մեկ աղմկահարույց սպանություն ևս կբացահայտվի»,- լրատվամիջոցներից մեկին ասել է Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարայնը:
Արդյո՞ք նա ի նկատի ունի 3 տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի գործը, որի շուրջ օրերս կրկին աշխուժություն է սկսվել, կապված Ազգային անվտանգության վարչության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի այն հայտարարության հետ, թե` Մհերյանը տեղյակ էր ջավախահայության անձնագրային ցուցակներից և այն բանից, թե` քանի միլիոն են աշխատել այդ մարդկանց անձնագիր տալու համար կարելի է ենթադրել, որ նրա սպանությունը կարող է առնչություն ունենալ հենց այս գործի հետ.
«Պետք է ուշադիր լինել այդ ցուցակներին և կտեսնեք, որ ոչ միայն ջավախահայերն են այստեղ անձնագրեր ստացել, այլև վրացիները, որոնք հայի են վերածվել: Եւ այդ ամենն այն ժամանակվա անձնագրերի և վիզաների վարչության պետ` Ալվինա Զաքարյանի թեթև ձեռքով»,- ասել է Գուրգեն Եղիազարյանը: Նա այլ բացահայտումներ էլ է արել կապված Զաքարյանի հետ, սակայն չի նշել մի կարևոր հանգամանք, ինչը, որպես ազգային անվտանգության կառույցի բարձրաստիճան պաշտոնյա, չէր կարող չիմանալ. որ Ալվինա Զաքարյանը լինելով ծագումով Ղարաբաղից, դեռևս ուսանողական տարիներից շատ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել նախագահ Սերժ Սարգսյանի հետ, անգամ ասում են, որ նրանք ազգականներ են:
Կապված է այս ամենն, ինչպես Եղիազարյանն է ասում` խոշոր մեքենայությունների հետ ջավախահայության անձնագրերի մասով, և դա էլ իր հերթին կապվա՞ծ է ոստիկանապետի խոստացված բացահայտմանը, դժվար է ասել, նամանավանդ որ նախընտրական այս շրջանում նման խաղաթուղթ մեջտեղ բերելը բավականին վտանգավոր է: Իսկ որ առավել տրամաբանական է. այդ «բացահայտումը» տեղի կունենա փակելու հենց Զաքարյանի հետ կապված և շատ վաղուց շրջանառվող խոսակցությունները:
Ի դեպ, Գուրգեն Եղիազարյանը հիշեցրեց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հայտարարությունը, թե` Մհերյանի սպանության բացահայտումն իր պատվի հարցն է:
Նա ասաց, թե ինքը դեռ այն ժամանակ ասել էր, որ այդ սպանությունը չի բացահայտվի, քանի որ դա շատ խորն արմատներ ունի: Իսկ իշխանության մեջ դոմինոյի սկզբունքն է գործում, երբ «բավական է մեկին ձեռք տան, ամեն ինչ փլվելու է»:
Անձնագրային ցուցակների կեղծման վարկածի մասին տեղյակ է նաև Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը: Նա համարում է, որ «Դա վարկած է, որի վրա աշխատում են և չի բացառվում, որ կարող է դա լինել պատճառը:
Ապագա խորհրդարանում տեղ չգտած մի քանի հանրահայտ գործարար պատգամավորներին մեր ունեցած տեղեկություններով, չեն նեղացնի` ավելին, նրանց հարցում արդեն որոշակի կոնկրետացում կա: Ընտրությունների ավարտից հետո նրանց կտեղավորեն և ըստ նախնական տվյալների արդեն կան որոշակի խոստումներ:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, ապագա կառավարության ձևավորման ժամանակ, ԱԺ արդեն նախկին պատգամավոր Արմեն Պուրտոյանին խոստացել են սպորտի և երիտասարդության փոխնախարարի պաշտոնը: Սպորտսմեն Պուրտոյանին դա հոգեհարազատ ոլորտ է, եթե իհարկե, նրա հետաքրքրությունների չափազանց նեղացած շրջանակում սպորտը դեռ պահպանվել է:
Ակնհայտ է, որ Բաղրամայն 26-ում, ոչ մի կերպ թույլ չեն տա վերահսկողությունից դուրս հայտնվել այն գործարար պատգամավորների ֆինանսական ռեսուրսները, որոնք չեն լինելու այս Ազգային Ժողովում:
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերի բնակչությունը դուրս է մնացել նախընտրական գործընթացից: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, այստեղ, ոչ նախընտրական շտաբեր են բացվել, ոչ ընտրացուցակներ կան, ոչ էլ գյուղացիներն իրենց մասնակից ու ընտրող են զգում: Մարզում կատարվող նախընտրական անցուդարձը կարծես չի էլ վերաբերվում երկու Շորժաների բնակիչներին:
Շատ հետաքրքիր է, թե՝ արդյո՞ք նման իրավիճակը ստեղծվել է միտումնավոր, կամ ի՞նչ է մտածում ԲՀԿ- ական մարզպետ Նվեր Պողոսյանը, երբ իր ղեկավարմանը հանձնված մարզում երկու գյուղ հայտնվում է նման իրավիճակում՝ մարզպետի գործունեության, թե՞ անգործության արդյունքում՝ «եզրագծից այն կողմ»:
Նոր տվյալներով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի գրանցել համամասնական ցուցակներում ընդգրկված երեք թեկնածուների: ԿԸՀ ի արտահերթ նիստին, հանձնաժողովի անդամներն առարկություններ ունեին ՕԵԿ-ի երկու թեկնածուների՝ Արամ Հարությունյանի ու Գևորգ Թոսունյանի, իսկ ՀԱԿ ի համամասնական ցուցակում` Խաչատուր Սուքիասյանի վերաբերյալ:
Արդյունքում` նրանք չեն գրանցվել պահանջված փաստթղթերի անհամապատասխանության պատճառով:
Եղել են նաև ինքնաբացարկի դիմումներ Հայաստանի հանրապետական կուսակցության, Բարգավաճ Հայաստանի, Օրինաց երկրի և Միավորված հայեր կուսակցությունների կողմից:
Ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ՀՀԿ-ից երեք թեկնածու՝ Դավիթ Սարգսյան, Արտեմ Սարգսյան, Արմեն Բաղդասարյան, ԲՀԿ-ից ինքնաբացարկ են հայտնել Մհեր Պողոսյանը, Սերգեյ Բագրատյանը, Իսկ ՕԵԿ-ից՝ նախկին գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը, Միավորված հայեր կուսակցությունից՝ Տելեմակ Աֆրիկյանը:
Ընդհանուր պատկերը հետևյալն է. մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով 41 տեղի համար առաջադրված էին 180 թեկնածուներ, սակայն ինքնաբացարկների և փաստաթղթերի անհամապատասխանության պատճառով, այսօր գրանցված են 156 թեկնածուներ:
Այսպիսով` ՀՀ ԿԸհ ը սահմանված կարգով մինչև ապրիլի 1 ընկած ժամանակահատվածում գրանցել է 156 թեկնածու մեծամասնականով և ԱԺ ընտրություններին մասնակցող բոլոր ինը կուսակցություններին՝ ՀՀԿ, Կոմկուս, ԲՀԿ, ՀԱԿ, Դեմկուս, ՕԵԿ,ՀՅԴ, Ժառանգություն, Միավորված հայեր:
Տյումենի Ռոշչինո օդանավակայանից մոտ 3 կիլոմետր հեռավորության վրա վթարվել է ATR-72 մակնիշի` Տյումեն-Սուրգուտ չվերթն իրականացնող ինքնաթիռը:
ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկություններով` զոհվել է ինքնաթիռում եղած 43 անձից 32-ը, կենդանի է մնացել ևս 11 մարդ, որոնց առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Այլ տուժածների ճակատագիրը դեռ անհայտ է: Զոհերի թվում կան երեխաներ:
Օպերատիվ շտաբում հաղորդել են, որ օդանավի ինքնագրիչ «սև արկղերը» արդեն հայտնաբերվել են:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.