23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հետընտրական կանխատեսումների շարքից է Գագիկ Բեգլարյանի նոր պաշտոնի մասին այն լուրերը, թե ճիշտ է` ՀՀԿ համամասնական ցուցակում նա զբաղեցնում է պատվավոր տասնյակի վերջին ամփոփիչ 10 տեղը, սակայն դժվար թե բավարարվի պատգամավորի կոճակ սեղմելու գործառույթով:
Բեգլարյանը ըստ նախնական խոստման, զբաղեցնելու է տարածքային կառավարման նախարարի պաշտոնը:
ԱԺ պատգամավորի թեկնածուների մեջ կանանց թիվը քիչ չէ, եթե ուշադիր դիտարկենք, նրանցից շատ քչերն են ինքնուրույն հանգել նման որոշման: Հիմնականում կամ ամուսիններն են նրանց հենման կետը կամ մտերիմնեըը, կամ ազգականները:
Սակայն կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի դեպքում բոլորովին այլ է: Ողջ ազգը «Սարոյան եղբայրների» վերածած ընտրություններում կնոջ`Նարինե Միրզոյանի քայլը կինոռեժիսորը որակել է, «Թյուրիմացություն»:
«Կինս այս պահին ինքնաբացարկի դիմում է ներկայացնում»,- ասել է Խզմալյանը, խոստանալով պաշտոնապես հայտնել, գործընթացի ավարտից հետո:
Արդեն երկու օր է մամուլը քարկոծում է Խզմալյանին, հրապարակված այն տեղեկության համար, ըստ որի ՀՀԿ համամասնական ցուցակի 116-րդ հորիզոնականում գտնվող Նարինե Միրզոյանը ներկայացրել է վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվելու մասին տեղեկանք:
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերի բնակչությունը դուրս է մնացել նախընտրական գործընթացից: Այս մասին մենք արդեն գրել ենք, տեղեկացնելով, որ մեր ունեցած հավաստի տեղեկություններով, այստեղ, ոչ նախընտրական շտաբեր են բացվել, ոչ ընտրացուցակներ կան, ոչ էլ գյուղացիներն իրենց մասնակից ու ընտրող են զգում:http://www.armversion.am/2012/04/02/%D5%B7%D5%B8%D6%80%D5%AA%D Մարզում կատարվող նախընտրական անցուդարձը կարծես չի էլ վերաբերվում երկու Շորժաների բնակիչներին:
Արդեն պաշտոնապես մեկնարկել է քարոզարշավը սակայն, գյուղի բնակիչները ահազանգում են, որ իրենց մոտ ճանապարհները փակ են, ու իրենք դեռ դուրս չեն եկել ձմեռային գոտուց:
Մենք փորձեցինք իրավիճակը պարզել ԲՀԿ- ական մարզպետ Նվեր Պողոսյանից, սակայն նա երկու աշխատանքային օր տեղում չէր, իսկ բջջայինը այդպես էլ չպատասխանեց:
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր` կայացած նիստում, համամասնական ընտրացուցակներից հանել է 5 անձանց անուններ:
ՕԵԿ համամասնական ընտրացուցակից ինքնաբացարկ են հայտարարել Աշխեն Մանուկյանը (45-րդ հորիզոնական), Կարինե Մկրտչյանը` 90, եւ Մերի Ղոնյանը` 169-րդ հորիզոնական:
Ինքնաբացարկներ կան նաեւ «Ժառանգության» ընտրացուցակում: ԿԸՀ-ն ցուցակից հանել է 51-րդ հորիզոնականում գրանցված Երվանդ Զուրաբյանին եւ 71-րդ հորիզոնականում գրանցված Դավիթ Առաքելյանին: Ընդ որում, Նրանք երկուսն էլ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ են, Արարատ Զուրաբյանի մտերիմները: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Արարատ Զուրաբյանը լուրջ տարաձայնություններ ունի «Ժառանգության» հետ ընտրացուցակի հարցով: Նա ընդգրկված չէր ցուցակի մեջ, իսկ երեկ էլ չի մասնակցել «Ժառանգության» նախընտրական ծրագրի շնորհանդեսին:
Ինքնաբացարկներ կան նաեւ մեծամասնական ընտրակարգով: Թիվ 1 ընտրատարածքում պայքարը լքել է անկուսակցական Արսեն Մանուկյանը, թիվ 21-ում` անկուսակցական Մերուժան Մխոյանը :
Թիվ 23-ում անկուսակցական Տիգրան Պետրոսյանն է լքել ընտրապայքարը, իսկ թիվ 28-ում` Արմեն Ավդալյանը` Գագիկ Ծառուկյանին «զրկելով» մրցակից ունենալու հնարավորությունից:
Ըստ շրջանառվող լուրերի, թիվ 28 ԸԸՀ-ին ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ինքնառաջադրված, անկուսակցական, «Երևան Ջուր» ՓԲԸ-ի թիվ 10 տեղամասի պետ Արմեն Ավդալյանը: 2007թ. ընտրություններում էլ Ծառուկյանը քվեարկվում էր առանց մրցակցի:
Ինքնաբացարկի դիմում է ներկայացրել նաեւ թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Արսեն Մանուկյանը: ԱԺ հանրապետական պատգամավոր, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ պայքարը շարունակելու են ՀԱԿ անդամ Գայանե Առուստամյանն ու «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը«Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից հրավիրված հարց ու պատասխանի հյուրն էր: «100 հարցեր ևպատասխաններ» քննարկումների ձևաչափում, նա հայտարարեց որ կառաջադրվի Հայաստանի 2013թ. նախագահական ընտրություններին, եթե մինչ այդ երիտասարդ սերունդն իր այլընտրանքային թեկնածուին չառաջադրի:
Հովհաննիսյանի ներկայացմամբ` իր խոսքը ենթատեքստից կտրված է ներկայացվել, և այն լիարժեք մեջբերում չէր:
Հովհաննիսյանը նշել է, որ միշտ կողմնակից է նոր այլընտրանքային թեկնածուների հայտնվելուն. «Ես կողմ եմ, որ նոր սերունդը ներկայացնի այլընտրանքային թեկնածուի, որին ես կաջակցեմ իմ փորձով: Սակայն եթե այլընտրանք չլինի, ապա ես այն կդառնամ անհրաժեշտության դեպքում` իմ թեկնածությունը դնելով սպասվող նախագահական ընտրություններին»:
Սոմերսեթ Մոեմ *
Արդեն համարյա քնելու ժամն էր , իսկ երբ հաջորդ առավոտյան արթնանային, ափն արդեն պիտի երևար: Բժիշկ Մաքֆեյլը վառեց իր ծխամորճը և, հենվելով բազրիքին, սկսեց երկնքում Հարավային Խաչի համաստեղությունը որոնել: Ռազմաճակատային երկու տարիներից և ստացած վերքից հետո, որի առողջանալը սպասածից երկար տևեց, նա ուրախ էր, որ գոնե մի տասներկու ամիս պիտի Ափիայում հանգիստ ապրի, և ծովային ուղևորությունն էլ արդեն բավական օգուտ էր տվել: Քանի որ ուղևորներից ոմանք հաջորդ օրը Փագո-Փագոյում պիտի իջնեին, նրանք մի փոքրիկ պարերեկո էին կազմակերպել, և մեխանիկական դաշնամուրի սուր հնչյունները դեռևս ծակում էին բժշկի ականջը: Սակայն հիմա վերջապես տախտակամածի վրա խաղաղություն տիրեց: Քիչ հեռու բժիշկը նկատեց իր կնոջը, որը, բազկաթոռին նստած, զրուցում էր Դևիդսընների հետ, և անշտապ քայլեց այդ կողմ: Երբ նա նստեց լույսի տակ և հանեց գլխարկը, երևացին շիկակարմիր մազերը, գագաթի ճաղատը և կարմիր, պեպենոտ մաշկը` շիկակարմիր մազերի անբաժան ուղեկիցը. Նա կլիներ քառասուն տարեկան, նիհար էր, հյուծված դեմքով, ճշտապահ ու բավական բծախնդիր և խոսում էր շոտլանդական առոգանությամբ` շատ ցածր, հանգիստ ձայնով:
Մաքֆեյլների Դևիդսընների միջև, որոնք միսիոներներ էին, նավով ճանապարհորդողների հատուկ մտերմություն էր ծագել, որն ավելի շուտ հարևանության, և ոչ թե ճաշակների ընդհանրության հետևանք է: Նրանց գլխավորապես կապում էր հակակրանքն այն մարդկանց նկատմամբ, որոնք իրենց օրերն ու գիշերներն անցկացնում էին ծխասենյակներում փոկեր կամ բրիջ խաղալով ու խմելով: Միսիս Մաքֆեյլն իրեն բավական շոյված էր զգում այն մտքից, որ ինքն ու իր ամուսինը նավի վրա միակն են, որոնց հետ Դևիդսընները կամենում են շփվել, և անգամ բժիշկը, ամաչկոտ, բայց ամենևին էլ ոչ հիմար այդ անձնավորությունը, կիսագիտակցորեն նույնն էր զգում: Եվ միայն նրա անհանգիստ, ամեն բանի հետ վիճել սիրող միտքն էր պատճառը, որ գիշերը, սեփական նավասենյակում, նա իրեն թույլ տվեց փնթփնթալ:
— Միսիս Դևիդսընն ասում էր, որ չգիտե, թե ինչ կանեին իրենք, եթե մենք չլինեինք,-ասաց միսիս Մաքֆեյլը, զգուշորեն հանելով կեղծամը: — Նա ասում էր, որ մենք այս նավի վրա միակն ենք, որոնց իրենք կուզեին ճանաչել:
— Մտքովս չէր անցնի , թե միսիոներն այնքան երևելի անձ է, որ կարող է գոռոզանալ:
-Դա գոռոզություն չէ: Ես հիանալի հասկանում եմ, թե նա ինչ նկատի ունի: Այնքան էլ էլ լավ չէր լինի , եթե Դևիդսընները ստիպված խառնվեին ծխասենյակի այդ խաժամուժին:
— Նրանց կրոնի հիմնադիրն այդքան խստապահանջ չէր, — փռթկացրեց բժիշկ Մաքֆեյլը:
— Ես քեզ քանի անգամ եմ խնդրել կրոնի շուրջ կատակներ չանել, — պատասխանեց կինը: — Չէի ուզի քո բնավորությունն ունենալ, Ալեք: Դու երբեք մարդկանց մեջ լավը չես փնտրում:
………..
Բժիշկն իր բաց կապույտ աչքերով կողքանց նայեց կնոջը, բայց չպատասխանեց: Շատ տարիների համատեղ կյանքից հետո նա հասկացել էր, որ խաղաղությունը պահպանելու համար ավելի լավ է վերջին խոսքը թողնի կնոջը: Նա միսիս Մաքֆեյլից շուտ հանվեց և, մագլցելով վերին մահճակալը, սկսեց քնելուց առաջ կարդալ: Երբ հաջորդ օրը բժիշկը տախտակամած ելավ, ափն արդեն մոտ էր: Նա կարոտ աչքերով էր նայում ափին: Արծաթափայլ ծովեզրի բարակ շերտը ձգվում էր մինչև լեռները, որոնք լանջից գագաթ պատած էին ճոխ բուսականությամբ: Կոկոսյան արմավենիների կանաչ, խիտ սաղարթների մեջ, որ հասնում էին համարյա ջրի բերանը, երևում էին սամոսացիների խոտե հյուղակները, իսկ մերթընդմերթ սպիտակին էին տալիս փոքրիկ եկեղեցիները: Միսիս Դևիդսընը եկավ և կանգնեց բժշկի կողքին: Նրա հագին սև զգեստ էր, վզին ոսկայ շղթա, որի վրա մի փոքրիկ խաչ էր օրորվում: Դա մի փոքրամարմին կին էր, շականակագույն , փայլատ մազերը մեծ խնմաքով հարդարված էին, և առանց շրջանակի պենսնեի տակից երևում էին դուրս ընկած կապույտ աչքերը: Միսիս Դևիդսընը ոչխարի նման երկար դեմք ուներ, սակայն նա հիմարի տպավորություն չէր թողնում, ավելի շուտ լարվածություն ու զգուշավորություն կար նրա ողջ տեսքում, իսկ շարժումներն արագ էին`թռչնային: Ամենաանսովորը նրա ձայնն էր` բարձր, մետաղե, հաստատուն, որ մարդու ականջը ճնշում էր ծանր միապաղաղությամբ, նյարդերի վրա ազդելով ինչպես պնևմատիկ գայլիկոնի անգութ դռդռոցը:
-Այստեղ ձեզ կզգաք ինչպես տանը,- ասաց բժիշկ Մաքֆեյլը իր բռնազբոսիկ, արհեստական ժպիտը դեմքին:
-Գիտեք, մեր կղզիները ցածր են, ոչ սրանց նման: Կորայան: Սրանք հրաբխային են : Մինչև մեզ մոտ հասնելը դեռ մի տասը օրվա ճանապարհ ունենք:
-Այս կողմերում դա համարյա նունն է, ինչ Անգլիայում հաջորդ փողոցը,- կատակեց բժիշկ Մաքֆեյլը:
-Դե, այդպես ասելը չափազանցություն է, բայց իրոք Հարավային ծովերում հեռավորություններն այլ կերպ են մարդու աչքին երևում: Այդ մեկը ճիշտ է:
Բժիշկ Մաքֆեյլը կամացուկ հառաչեց:
-Ես ուրախ եմ, որ այստեղ չենք մնալու,-շարունակեց կինը:- Ասում են, այս կողմերում աշխատելը շատ դժվար է:
Նավերի մոտիկությունը խելքահան է անում մարդկանց, և հետո ռազմական նավահանգիստ կա, դա վատ է բնիկների համար: Մեր տեղամասում մենք այդպիսի դժվարությունների հետ չենք ընդհարվում: Իհարկե, այնտեղ մի երկու առևտրական կա, բայց մենք հոգ ենք տանում , որ նրանք իրենց կարգին պահեն, իսկ եթե չեն հնազանդվում, մենք նրանց այն օրն ենք գցում, որ իրենք են ուրախ լինում թողնել գնալ:
Քթի վրա ուղղելով ակնոցը, նա մի անողոք հայացք հառեց կանաչ կղզուն:
-Այստեղի միսիոներների գործը գրեթե անհույս է: Երբեք չեմ դադարում Աստծուն փառք տալ, որ գոնե դրանից է ազատել ինձ:
……………
Դևիդսընի տեղամասը բաղկացած էր Սամոայից հյուսիս ընկած կղզիների մի խմբից, դրանք իրարից ահագին հեռու էին, և միստր Դևիդսընը հաճախ ստիպված էր լինում մակույկով երկար տարածություններ կտրել: Այդ դեպքում կինն էր մնում նրանց շտաբում և ղեկավարում միսիայի գործերը: Բժիշկ Մաքֆեյլի սիրտը նվաղեց` նա պատկերացրեց, թե անտարակույս ինչպիսի հմտությամբ է այդ կինը ղեկավարում: Բնիկների ընչազրկության մասին նա խոսում էր ոչինչ չթաքցնող ձայնով, բայց և վերին աստիճանի կեղծ-բարեպաշտական սարսափով: Նրա նրբազգացությունը շատ յուրատեսակ էր: Հազիվ մի քանի օրվա ծանոթներ էին, երբ մի առիթով բժշկին ասել էր.
-Գիտեք, երբ մենք նոր էինք բնակություն հաստատել կղզում, նրանց ամուսնական սովորույթներն այնքան նողկալի էին, որ ես երևի չկարողանամ ձեզ նկարագրել: Բայց ես կպատմեմ միսիս Մաքֆեյլին, իսկ նա ձեզ կպատմի:
Հետո բժիշկը տեսել էր իր կնոջը և միսիս Դևիդսընին կողք -կողքի նստած, շուրջ երկու ժամ ամենայն լրջությամբ զրուցելիս: Երբ ընդհարմազերծ լինելու համար մի քանի անգամ նրանց կողքով ետ ու առաջ էր գնացել, լսել էր միսիս Դևիդսընի գրգռված փսփսոցը, որ ասես լեռնային արագահոս վտակի հեռավոր խոխոջյուն լիներ, և տեսնելով իր կնոջ բաց բերանն ու գուատ դեմքը, հասկացել էր, որ սա բավական լուրջ ապրումների մեջ է: Գիշերը նավախցիկում նա ամուսնուն շնչակտուր պատմել էր ամեն ինչ:
-Դե, ի ՞նչ էի ձեզ ասում,- հաջորդ օրը ցնծալից բացականչեց միսիս Դևիդսընը: Երբևէ ավելի ահավոր բան լսել էիք:
Պարզ է, չէ ՞ որ ինքս չէի կարող ձեզ պատմել: Նույնիսկ չնայած այն բանին, որ դուք բժիշկ եք:
Միսիս Դևիդսընն ուշադիր նայեց բժշկի դեմքին: Նա տենչում էր տեսնել, թե ինքը հասե ՞լ է սպասված էֆեկտին:
— Զարմանալի չէ, որ երբ առաջին անգամ այնտեղ գնացինք, քիչ մնաց կորցնեինք մեզ: Դուք դժվար թե հավատաք, բայց այդ գյուղերից ոչ մեկում հնարավոր չէր մի լավ աղջիկ գտնել:
Նա լավ բառն օգտագործում էր խիստ տեխնիկական իմաստով:
-Միստր Դևիդսընը և ես խոսակցություն ունեցանք դրա շուրջ և որոշեցինք , որ առաջին անելիքը պարերին վերջ տալն է: Բնիկները խելագարվում էին պարերի համար:
— Ինքս էլ ջահել ժամանակ չէի խորշում դրանից,- ասաց բժիշկ Մաքֆեյլը:
-Ես դա գուշակեցի, երբ անցյալ գիշեր լսեցի, թե ինչպես էիք դուք միսիս Մաքֆեյլին հարցնում, արդյոք ձեզ հետ մի երկու պտույտ չի ՞ անի: Չեմ կարծում, թե շատ վատ է, երբ մարդ պարում է իր կնոջ հետ, բայց ես ինձ թեթևացած զգացի, երբ նա մերժեց: Ներկա հանգամանքներից ելնելով, մտածեցի, որ ավելի լավ կլինի, եթե մենք մեզ առանձնացած պահենք:
-Ի ՞նչ հանգամանքներ:
Միսիս Դևիդսընը պենսնեի տակից մի արագ հայացք նետեց բժշկի վրա, սակայն հարցին չպատասխանեց:
— Բայց, սպիտակ մարդկանց մոտ դա մի քիչ ուրիշ կերպ է,- շարունակեց նա, — թեև պիտի ասեմ որ, համաձայն եմ միստր Դևիդսընի հետ, որն ասում է, թե ինքը չի հասկանում ինչպես կարող է ամուսինը կանգնել տեսնել իր կնոջն ուրիշ մարդու գրկում և ինչ վերաբերվում է ինձ, ապա ես ամուսնանալուց հետո ոչ մի անգամ չեմ պարել: Սակայն բնիկների պարերը բոլորովին այլ բան են: Դրանք ոչ միայն ինքնին անբարոյական են, այլև պարզապես մղում են դեպի անբարոյականություն: Ինչևէ, շնորհակալ եմ Աստծուն, որ մենք այդ պարերն արմատախիլ արեցինք, և չեմ սխալվի, եթե ասեմ, որ մեր տեղամասում ութ տարի ոչ ոք չի պարել:
Այժմ նրանք հասել էին նավահանգստին, և միսիս Մաքֆեյլը միացավ նրանց: Նավը կտրուկ թեքվեց և դանդաղ ներս լողաց: Դա մի հսկա փակ նավահանգիստ էր, այնքան մեծ, որ կբավականացներ ռազմանավերի մի տորմիղի: Շուրջբոլորը կանաչին էին տալիս ուղղաբերձ սարերը: Հենց մուտքի մոտ, ասես ծովային քամիների խաչմերուկում, կանգնած էր նահանգապետի տունը`շրջապատված այգով: Աստղերն ու գծերը ալարկոտ ծածանվում էին ամերիկայն դրոշի վրա: Նրանք անցան երկու թե երեք կոկիկ հյուղակների, հետո թենիսի հրապարակի կողքով և մտան պահեստներով լի նավամատույցը: Միսիս Դևիդսընը մատնացույց արեց երկու երեք հարյուր յարդ այն կողմ խարիսխ գցած առագաստանավը, որ պետք է իրենց Ափիա տաներ: Այնտեղ կղզու բոլոր կողմերից անհամբեր աղմկոտ և բարյացակամ բնիկների ամբոխ էր հավաքվել, ոմանք հետաքրքրասիրությունից, մյուսները Սիդնեյ ուղևորվող ճանապարհորդների հետ առևտուր անելու համար: Նրանք հետները բերել էին անանաս, բանանի հսկա կապուկներ, թափա, խեցիներից և շնաձկան ատամներից վզնոցներ, կավայով տակառիկներ և ռազմական մակույկների մոդելներ: Ամերիկյան ծովայինները բարետես ու կոկիկ, մաքուր սափրած կենսախինդ դեմքերով, անշտապ զբոսնում էին նրանց միջով, նաև եկել էր իշխանության ներկայացուցիչներից մի փոքր խումբ:
Մինչ ուղեբեռներն ափ կիջեցնեին, Մաքֆեյլները և միսիս Դևիդսընը ամբոխն էին դիտում: Բժիշկ Մաքֆեյլը նայում էր ֆրամբեզիայի հետևանքներին: Երեխաների ու պատանիների մեծ մասն այդ հիվանդության նշաններն էր կրում`այլանդակ խոցեր, և նրա` մասնագետի աչքերը փայլատակեցին, երբ առաջին անգամ տեսավ `հսկայական , ծանրացած ձեռքերով կամ ահագին տձև ոտքերով մարդիկ: Թե կանաց թե տղամարդկանց հագին լավա-լավաներ էին:
-Դա շատ անպատշաճ հագուստ է,- ասաց միսիս Դևիդսընը — Միստր Դևիդսընը կարծում է, որ պետք է օրենքով արգելել դա: Էլ ինչպես կարելի է հուսալ, որ մարդիկ բարոյական լինեն, երբ նրանք բացի մի կտոր փալասից գոտկատեղի շուրջ բան չունեն հագած:
-Այս կլիմային բավական հարմար է,- ասաց բժիշկը, մաքրելով ճակատի քրտինքը:
……………
Հիմա, երբ նրանք ցամաքի վրա էին, թեև վաղ առավոտ էր, շոգն արդեն անտանելի էր դարձել: Ամեն կողմից սարերով շրջապատված Փագո — Փագո օդի շունչ էր հասնում:
— Մեր կղզիներում,- միսիս Դևիդսընը շարունակեց նույն ճղճղան տոնով, — մենք փաստորեն արմատախիլ ենք արել լավա-լավանները: Մի քանի ծերունիներ դեռևս շարունակում են հագնել, բայց դրանով էլ վերջանում է: Կանայք բոլորը բալախոն են հագնում, իսկ տղամարդիկ` շապիկ ու շալվար: «Մեր հաստատվելու առաջին օրերին միստր Դևիդսընն իր հաշվետվություններից մեկում գրել էր. Այս կղզիների բնակիչները երբեք հիմնավորապես չեն քրիստոնեանա, մինչև ամեն մի տասը տարեկանից մեծ տղա հարկադրված չլինի շալվար հագնել»:
Այս ասելիս միսիս Դևիդսընը մի երկու անգամ իր ծտային հայացքն ուղղեց ծանր, գորշ թուխպերին, որ լողում էին դեպի նավահանգիստ: Անձրև սկսեց կաթել:
-Լավ կանենք մի ծածկ գտնենք,- ասաց նա:
Նրանք բոլորի ետևից գնացին դեպի մեծ երկաթե տանիքը: Անձրևը վերածվեց տեղատարափի: Որոշ ժամանակ կանգնեցին այնտեղ: Շուտով նրանց միացավ միստր Դևիդսընը: Նա ճանապարհորդության ընթացքում հարկ եղածի չափ քաղքավարի էր եղել Մաքֆեյլների հետ, բայց, չունենալով կնոջ մարդամոտությունը, օրվա մեծ մասն անց էր կացրել ընթերցելով: Միստր Դևիդսընը լռակյաց, բավական մռայլ անձնավորություն էր: Զգացվում էր` նրա սիրալիությունը մի պարտականություն էր, որ հենց ինքն էր քրիստոնեաբար ստանձնել, մինչդեռ ի բնե զուսպ էր և անգամ մռայլ: Ինքնատիպ արտաքին ուներ նա: Շատ բարձրահասակ էր ու նիհար, երկար, հեռու-հեռու վերջավորություններով, փոս ընկած այտերով և զարմանալիորեն դուրս ցցված այտոսկրերով. Այնպիսի դիակային տեսք ուներ, որ մարդ զարմանում էր, տեսնելով, թե ինչ լիքը և զգայական էին նրա շուրթերը: Մազերը շատ երկար էին: Մուգ, խոր ընկած աչքերը խոշոր էին ու մելամաղձոտ, իսկ մեծ , երկար — երկար մատներով գեղեցիկ ձեռքերը մեծ ուժի, առնականության տպավորություն էին ստեղծում: Սակայն ամենաապշեցուցիչը միստր Դևիդսընի մեջ թաքնված կրակն էր: Դա տպավորիչ էր և մի փոքր վախեցնող: Նա այն մարդկանցից չէր, որոնց հետ որևէ տեսակի մոտիկություն հնարավոր լիներ:
Հիմա նա անուրախ նորություններ էր բերել: Կղզում կարմրուկի համաճարակ էր տարածված` լուրջ և հաճախ մահացու հիվանդություն կանակաների մեջ, և մի դեպք էլ նկատվել էր այն առագաստանավի անձնակազմում, որով նրանք պիտի շարունակեին ճանապարհորդությունը: Հիվանդն ափ էր բերվել և մեկուսացվել հիվանդանոցում կարանտինի համար, բայց Ափիայից հեռագրով հայտնել էին, որ առագաստանավին թույլ չի տրվի նավահանգիստ մտնել, քանի հաստատ չէ, որ անձնակազմից ուրիշ վարակվածներ չկան:
— Նշանակում է, ամենաքիչը տասը օր ստիպված կլինենք այստեղ մնալ:
— Բայց Ափիայում ես անհետաձգելիորեն պետք եմ,- ասաց բժիշկ Մաքֆեյլը:
— Անհանար է որևէ բան անել: Եթե ուրիշ դեպքեր չհայտնվեն, առագաստանավին թույլ կտրվի տանել սպիտակ ուղևորներին, բայց բոլոր բնիկներին երեք ամիս արգելվում է երթևեկել:
-Այստեղ հյուրանոց կա,- հարցրեց միսիս Մաքֆեյլը: Դևիդսընը ցածրաձայն քմծիծաղ տվեց.
— Ոչ, չկա:
— Հապա ինչ պիտի անենք:
— Ես խոսեցի նահանգապետի հետ: Ափից ոչ հեռու մի առևտրական է ապրում, որը սենյակներ ունի և վարձով է տալիս դրանք: Ես առաջարկում եմ անձրևը կտրվելուն պես գնալ ու տեսնել, թե ինչ կարող ենք անել: Կոմֆորտ չսպասեք: Դուք պետք է շնորհակալ լինեք, եթե անկողին ճարեք և տանիք`մեր գլխավերևում:
Բայց անձրևը դադարելու միտք չուներ, և ի վերջո, հովանոցներով ու անձրևանոցներով պաշտպանված` նրանք շարժվեցին: Դա քաղաք չէր, այլ պարզապես մի կամ երկու հարկանի պետական շինությունների խումբ, իսկ քիչ այն կողմ` կոկոսյան արմավենիների ու պլանտացիաների մեջ, տեղացիների մի քանի հյուղակներ կային: նրանց որոնած տունը նավամատույցից մոտ հինգ րոպեի ճանապարհի վրա էր: Դա երկհարկանի սովորական տուն էր, երկու հարկերում էլ լայն պատշգամբներով և երկաթե տանքիով: Տնօրենը` Հորն անունով մի խառնածին, կանգնած էր իր կնոջ կողքին, որը շրջապատված էր շագանակագույն փոքրիկ երեխաներով: Նա առաջին հարկում խանութ ուներ, որտեղ պահածոներ ու կտորեղեն էր վաճառում: Սենյակները , որ Հորնը ցույց տվեց, կահույքից համարյա զուրկ էին: Մաքֆեյլների մոտ ոչինչ չկար, բացի մոծակի մաշված ցանցով պատած աղքատիկ մահճակալից, մի խարխուլ աթոռից և լվացարանից: Նրանք շփոթված` շուրջները նայեցին: Անձրևը հորդում էր առանց ընդահատվելու:
…………..
-Ես ճամպրուկներից կհանեմ ուղիղ այնքան, ինչքան անհրաժեշտ է,- ասաց միսիս Մաքֆեյլը:
Միսիս Դևիդսընը սենյակ մտավ, երբ նա մի ճամպրուկ էր բացում: Շատ աշխույժ էր ու կայտառ: Շրջապատի անուրախ տեսքը վրան բոլորովին չէր ազդել:
— Եթե խորհուրդս լսեք, թել ու ասեղ կճարեք և հենց հիմա կսկսեք մոծակի ցանց գործել, -ասաց նա,- թե չէ այս գիշեր չեք կարողանա աչք փակել:
— Շատ կանհանգստացնեն, — հարցրեց բժիշկ Մաքֆեյլը:
— Հիմա դրանց սեզոնն է: Երբ ձեզ Ափիայում երեկույթի կհրավիրեն նահանգապետի մոտ, դուք կնկատեք, որ բոլոր տիկնանց բարձի երեսներ են տրվում իրենց… իրենց ստորին վերջավորությունները մեջը դնելու համար:
— Գոնե մի րոպեով դադարեր անձրևը,-ասաց միսիս Մաքֆեյլը: — Ես ավելի սրտով կփորձեի տեղը ավելի հարմարարավետ դարձնել, եթե արևը շողար:
— Օ, եթե դրան սպասելու լինեք, երկար պիտի սպասեք: Փագո-Փագոն երևի Խաղաղ օվկիանոսի ամենաանձրևոտ տեղն է: Այս լեռներն ու ծովածոցը ջուրն իրենց կողմ են քաշում, և տարվա այս եղանակին այսպես թե այնպես պետք է անձրև սպասել:
Նա նայեց սկզբից Մաքֆեյլին, հետո նրա կնոջը և տեսնելով, որ սրանք անօգնական կանգնել են սենյակի տարբեր կողմերում, ինչպես կորուսյալ հոգիներ, կնճռոտվեց: Հասկացավ, որ պետք է նրանց իր ձեռքն առնի: Նրան ջղայնացնում էր այդպիսի անօգնականությունը, բայց մյուս կողմից ձեռքերը քոր էին գալիս իրենց բաժին ընկած ամեն բան տեղը բերելու ցանկությունից:
— Այսպես ուրեմն, ինձ թել ու ասեղ տվեք, ես ձեր ցանցը կգործեմ, մինչև դուք ճամպրուկները կդատարկեք: Ճաշը ժամը մեկին է: Միստր Մաքֆեյլ, լավ կանեք գնաք նավամատույց և հետևեք, որ ձեր ճամպրուկները չոր տեղ դրվեն: Այս բնիկներին ես լավ գիտեմ, դրանցից սպասելի է, որ դնեն հենց հորդ անձրևի տակ:
Բժիշկը նորից վրան գցեց անձրևանոցը և ներքև գնաց: Դռան մոտ միստր Հորնը զրուցում էր իրենց քիչ առաջ տեղ հասցրած նավի ղեկակալի և երկրորդ կարգով ճանապարհորդող մի ուղևորուհու հետ, որին բժիշկ Մաքֆեյլը մի քանի անգամ տեսել էր նավի վրա: Ղեկակալը կարճահասակ, չորուցամաք, մինչև մազերի ծայրը կեղտոտ մի մարդ, գլխով արեց նրան:
— Այ թե փորձանք էր էս կարմրուկը: Դուք,- ասաց նա, — տեսնում եմ արդեն տեղավորվել եք:
Նրա տոնը բժշկին չափից ավելի տնավարի թվաց, բայց նա երկչոտ մարդ էր և շուտ նեղացողներից չէր:
— Այո, վերևում մի սենյակ ենք վերցրել:
— Միսիս Թոմփսընը ձեզ հետ Ափիա է գնում, ես էլ նրան բերեցի այստեղ:
Ղեկակալը մատնացույց արեց կողքին կանգնած կնոջը: Կինը կլիներ քսանվեց տարեկան, գիրուկ էր և մի տեսակ կոպիտ գեղեցկություն ուներ: Հագին սպիտակ զգեստ էր և լայն սպիտակ գլխարկ: Նրա բամբակե սպիտակ գուլպաներով պարարտ սրունքները դուրս էին պրծել սպիտակ , փափուկ, հարթ ճտքակոշիկներից: Կինը մի հմայիչ ժպիտ պարգևեց Մաքֆեյլին:
— Սա ուզում է ինձանից մեկ ու կես դոլար պոկել մի փոքր, քոքսոտ սենյակի համար,-ասաց նա խռպոտ ձայնով:
— Ես քեզ ասում եմ` նա իմ ընկերուհին է, Ջո,- ասաց ղեկակալը: — Նա մի դոլարից ավել չի կարող տալ, պիտի էդքանով համաձայնվես:
Առևտրականը գեր էր ու հանգիստ, դեմքին անվրդով ժպիտ:
-Դե, եթե հարցն այդպես է դրված, միստր Սուան, ես մի բան կմտածեմ: Կխոսեմ միսիս Հորնի հետ և եթե մենք գտնենք, որ դա հնարավոր է, ապա կզիջենք:
-Իմ հետ հետ հանաքները չեն անցնի,- ասաց միսիս Թոմփսընը: — Հենց հիմա հարցը կլուծենք: Դու էդ սենյակի համար օրը մի դոլար կստանաս ու ոչ մի գրոշ ավել:
Բժիշկ Մաքֆեյլը ժպտաց: Նրան դուր էր գալիս անպատկառությունը, որով կինը սակարկում էր: Ինքն այն մարդկանցից էր, որոնք միշտ վճարում են, ինչքան որ ասեն: Նա գերադասում էր ավել վճարել, քան վիճաբանել: Առևտրականը հառաչեց:
— Դե լավ, միստր Սուանին չմերժելու համար կհամաձայնեմ:
— Այ դա ուրիշ բան,- ասաց միսիս Թոմփսընը: — Դե հենց հիմա ներս գնանք ու մի-մի բաժակ խմենք: Ես մի քիչ հացի լավ օղի ունեմ էն պայուսակի մեջ, եթե դուք էստեղ բերեք, միստր Սուան: Դուք էլ համեցեք, բժիշկ:
-Ոչ, ոչ, շնորհակալ եմ,- պատասխանեց Մաքֆեյլը :-Ես պիտի գնամ տեսնեմ իրերն ինչ եղան:
Բժիշկը քայլեց դուրս, անձրևի տակ: Այն ամբողջ թափով հորդում էր նավահանգստի կողմից, ու դիմացի ափը բոլորովին չէր երևում: Նա անցավ հովանոց բռնած երկու-երեք բնիկների կողքով , որոնց հագին լավա — լավայից բացի բան չկար: Նրանք քայլում էին գեղեցիկ անշտապ, գլուխները բարձր պահած և ժպտում ու իրեն տարօրինակ լեզվով ողջունում էին բժշկին` վերջինիս կողքով անցնելիս:
Արդեն համարյա ճաշելու ժամն էր, երբ Մաքֆեյլը վերադարձավ: Ուտելիքը դրված էր առևտրականի հյուրասենյակում: Այդ սենյակը նախագծվել էր ոչ թե ապրելու, այլ տանտիրոջ հեղինակությունը բարձր պահելու համար և այդ պատճառով էլ բորբոսնած էր, տխուր: Պատերի երկարությամբ թավշյա աթոռներ էին խնամքով շարված, իսկ առաստաղից կախված էր մի ոսկեջրած ջահ, որը ճանճերից պաշտպանելու համար փաթաթել էին ծխախոտի դեղին թղթով: Դևիդսընը դեռ չէր եկել:
………………
-Ես գիտեմ, որ նա գնաց նահանգապետին այցելելու,-ասաց միսիս Դևիդսընը,- և, ենթադրում եմ, որ նրան պահել են ճաշելու:
Մի փոքրիկ բնիկ աղջիկ համբուրգյան ձևով տապակած միս բերեց, իսկ քիչ անց առևտրականը ներս եկավ, որ տեսնի, թե մի բան պակաս չէ՞ արդյոք:
— Տեսնում եմ հարևանուհի ունենք, միստր Հորն,- ասաց բժիշկ Մաքֆեյլը:
— Նա սենյակ է վարձել, այդքան մի բան,- պատասխանեց առևտրականը:- Առանձին է ուտելու:
Հորնը քծնանքով նայեց երկու կանանց:
— Ես նրան տեղավորեցի ներքևում, որ ձեր ճամփի վրա չլինի: Նա ձեզ բոլորովին չի խանգարի:
-Մեր նավով եկածների՞ց է,- հարցրեց միսիս Մաքֆեյլը:
-Այո, մեմ, երկրորդ կարգում: Ափիա էր գնում: Նրան այնտեղ գանձապահի պաշտոն է սպասում:
-Ա~:
— Առևտրականի գնալուց հետո Մաքֆեյլն ասաց.
— Դժվար թե նրան առանձին հաճույք պատճառի իր սենյակում ուտելը:
— Եթե նա երկրորդ կարգով էր ճանապարհորդում, ապա ինչո՞ւ չէ,- պատասխանեց միսիս Դևիդսընը:- Չեմ կարողանում տեղը բերել, թե դա ո՞վ կարող է լինել:
-Ես տեսա, թե ինչպես ղեկակալը բերեց նրան: Ազգանունը Թոմփսըն է:
-Հո այն կինչ չէ՞, որ անցած գիշեր պարում էր ղեկակալի հետ,- հարցրեց միսիս Դևիդսընը:
-Պետք է որ նա լինի,- ասաց միսիս Մաքֆեյլը:- Այն ժամանակ մտքովս անցավ, տեսնես ինչացո՞ւ է այս կինը: Աչքիս շատ թեթևսոլիկը երևաց:
— Այո, մի բան չէր,- ասաց միսիս Դևիդսընը:
Նրանք սկսեցին ուրիշ նյութից խոսել և ճաշից հետո բաժանվեցին ու գնացին քնելու, հոգնած էին` վաղ էին արթնացել: Երբ արթնացան, թեև երկինքը դեռ գորշ էր, իսկ ամպերը` ցածր, բայց անձրևը կտրվել էր, և նրանք գնացին զբոսնելու ճանապարհով, որ գցել էին ամերիկացիները ծովախորշի երկյանքով:
Հետո վերադարձան: Դևիդսընը հենց նոր էր ներս եկել:
-Կարող է ստիպված լինենք երկու շաբաթ այստեղ մնալ,- ջղայնացած ասաց նա:- Ես վիճեցի այդ մասին նահանգապետի հետ, բայց նա ասաց, որ ոչինչ հնարավոր չէ անել:
— Միստր Դևիդսընը ծարավի է իր աշխատանքին վերադառնալու,- ասաց նրա կինը, մտահոգված հայացք գցելով յուր ամուսնու վրա:
— Մի տարի է այնտեղ չենք,- ասաց Դևիդսընը, պատշգամբում ետ ու առաջ քայլելով:- Միսիան բնիկ միսիոներների հույսին է թողնված, և ես ահավոր անհանգստանում եմ, որ հանկարծ գործերը բարձիթողի արած կլինեն: Նրանք լավ մարդիկ են, նրանց դեմ բան չունեմ ասելու, աստվածավախ, բարեպաշտ, նվիրված քրիստոնյաներ են, նրանց նվիրվածությունը մեր հայրենիքի շատ այսպես կոչված քրիստոնյաների կարող է ստիպել, որ կարմրեն, բայց, ցավոք, բավականաչափ եռանդուն չեն: Նրանք կարող են հաստատուն մնալ մի անգամ, երկու անգամ, բայց չեն կարող հաստատուն մնալ անվերջ: Եթե միսիսան բնիկ միսիոների հույսին ես թողնում, որքան էլ վստահարժան թվա այդ մարդը, որոշ ժամանակից կտեսնես, որ թույլ է տվել չարաշահումները սկսեն գլուխ բարձրացնել:
Միստր Դևիդսընը ձիգ կանգնել էր: Նրա բարձրահասակ, նիհար կերպարանքը և հսկայական, վառվռուն աչքերով գունատ դեմքը ազդեցիկ էին: Կրակոտ շարժումները և կրծքային զրնգուն ձայնը վկայում էին խոսողի անկեղծությունը:
-Կարծում եմ, շատ գործ ունեմ այնտեղ անելու: Պիտի գործեմ, ընդ որում, գործեմ անհապաղ: Եթե ծառը փտած է, այն պիտի կտրվի և կրակին հանձնվի:
Իսկ երեկոյան, երբ վերջին անգամ թեյեցին փքունատես հյուրասենյակում, և կանայք գործ էին անում, իսկ Մաքֆեյլը վառել էր իր ծխամորճը, միսիոները պատմեց կղզիներում իր աշխատանքի մասին:
-Երբ մենք այնտեղ գնացինք, նրանք մեղքի զգացողություն բաձարձակապես չունեին,- ասաց նա:- Խախտում էին պատվիրանները մեկը մյուսի ետևից, առանց հասկանալու, որ սխալ են իրենք: Եւ ես կարծում եմ, որ իմ աշխատանքի ամենադժվար մասը դա էր` բնիկների մեջ մեղքի զգացողություն ներարկելը:
Մաքֆեյլներն արդեն գիտեին, որ Դևիդսընը մինչև իր կնոջը հանդիպելը հինգ տարի աշխատել է Սողոմոնյան կղզիներում: Միսիս Դևիդսընը միսիոներ էր եղել Չինաստանում , և նրանք ծանոթացել էին Բոսթոնում, որտեղ երկուսն էլ իրենց արձակուրդի մի մասը նվիրել էին միսիոներների կոնգրեսին մասնակցելուն: Ամուսնանալուց հետո նշանակվել էին աշխատելու կղզիներում, որտեղ և տքնաջան գործում էին ցայսօր:
Միստր Դևիդսընի հետ ունեցած զրույցներից մի բան էր ակնհայտ դարձել`այդ մարդու անսասան արիությունը: Նա բժիշկ-միսիոներ էր և ամեն րոպե կարող էր կանչ ստանալ որևէ կղզուց: Նույնիսկ որսամակույկն առանձնապես հուսալի փոխադրամիջոց չէ Խաղաղ օվկիանոսում անձրևային սեզոնին, մինչդեռ Դևիդսընը հաճախ սովորական մակույկով էր գնում, իսկ դա արդեն շատ վտանգավոր էր: Հիվանդության կամ դժբախտ պատահարի դեպքում նա երբեք չէր տատանվում: Տասնյակ անգամներ նա ողջ գիշերն անցկացրել էր յուր կյանքի համար մաքառելով, և մի անգամ չէ, որ միսիս Դևիդսընը կտրել էր հույսը, համարելով, որ ամուսնուն կորցրել է:
-Երբեմն ես նրան աղաչել եմ չգնալ,-ասաց կինը,- կամ գոնե սպասել, մինչև եղանակը մի փոքր հանդարտվի, բայց նա ինձ չի լսել: Համառ է, եթե մի անգամ որոշեց, անհնար է ետ կանգնեցնել:
…………..
-Ինչպե ՞ ս կարող եմ պահանջել բնիկներից հույսը կապել աստծո հետ, եթե ինքս վախենամ դա անել,- բացականչեց Դևիդսընը:- Եվ ես չեմ վախենում, ոչ: Նրանք գիտեն, եթե ինձ կանչեն փորձանքի ժամին, ես մարդկային ուժերից կախված ամեն ինչ կանեմ, որ գամ: Եվ միթե ՞ դուք կարծում եք, աստված կլքի ինձ, երբ ես իր համար եմ գործում: Քամին փչում է նրա ուզածով, և ծովն ալեկոծվում կամ հանդարտվում է նրա մի խոսքով:
Բժիշկ Մաքֆեյլը երկչոտ մարդ էր: Նա երբեք չէր կարողացել ընտելանալ խրամատի կողքը պայթող ռումբերին ու փամփուշտներին և, երբ վիրահատություն էր կատարում ռազմաճակատի առաջնային գծում` վիրակապման կայանում, քրտինքը ծորում էր նրա հոնքերի միջով և մշուշով ծածկում ակնոցը, քրտինք, որ անհաստատ ձեռքն իրեն ենթարկելու ճիգի հետևանք էր: Նրա մարմնով թեթև սարսուռ անցավ միսիոներին նայելիս:
-Երնեկ կարողանայի ասել, որ երբեք չեմ վախեցել,-ասաց նա:
-Երնեկ կարողանայիք ասել, որ հավատում եք աստծուն,- պարտքի տակ չմնաց մյուսը:
Սակայն, չգիտես ինչու, այդ երեկո միսիոների մտքերը վերադառնում էին ետ, դեպի այն առաջին օրերը, որ ինքն ու իր կինը անց էին կացրել կղզիներում:
-Երբեմն միսիս Դևիդսընն ու ես նայում էինք մեկմեկու, և արցունքները ողողում էին մեր դեմքերը: Աշխատում էինք անդադար, օր ու գիշեր, իսկ առաջընթաց չէր զգացվում: Չգիտեմ ի ՞ նչ պիտի անեի առանց նրա այն ժամանակ: Երբ զգում էի այլևս սիրտս չի դիմանում, շատ մոտ եմ հուսահատության, նա էր, որ խիզախություն ու հույս էր ներշնչում ինձ:
Միսիս Դևիդսընը աչքերը հառել էր ներքև, ձեռքի գործին: Թույլ կարմրությունը պատեց նրա հյուծված այտերին: Ձեռքերը թեթևակի դողացին:Հուզմունքից չէր համարձակվում խոսք ասել:
-Մենք ոչ մի օգնող չունեինք: Միայնակ էինք, հազարավոր մղոններ հեռու մեր մարդկանցից, շրջապատված խավարով: Երբ ես հուսալքված էի լինում և ուժասպառ, նա մի կողմ էր դնում ձեռքի գործը , վերցնում էր Ավետարանը ու կարդում, քանի դեռ խաղաղությունր չէր գալիս ու տիրում ինձ, ինչպես քունը` մանկան կոպերին, և երբ ի վերջո փակում էր գիրքը , ասում էր <<Մենք կփրկենք նրանց` իրենց իսկ հակառակ>>: Եվ ես նորից զգում էի Տիրոջ ներկայությունն ու ասում էի.<<Այո, աստծո օգնությամբ ես կփրկեմ նրանց: Ես պետք է փրկեմ նրանց>>:
Նա մոտեցավ ու կանգնեց սեղանի դիմաց, ասես այն գրքակալ լիներ:
-Բանն այն է, որ նրանք ի բնե այնքան անառակ էին, որ ոչ մի դեպքում չէին տեսնի սեփական մոլությունը: Մենք պետք է մեղքի վերածեինք այն, ինչ իրենք համարում էին բնական արարաք: Մեղքի պիտի վերածեինք ոչ միայն ամուսնական անհավատարմությունը, սուտն ու գողությունը, այլև մերկ մարմին ցուցադրելը, պարելը և եկեղեցի չգնալը: Ես մեղք դարձրի աղջկա համար յուր կուրծքը ցուցադրելը և տղամարդու համար` անդրավարտիք չհագնելը:
-Ինչպե ՞ ս,-ոչ առանց զարմանքի հարցրեց բժիշկը:
-Ես տուգանքներ սահմանեցի: Ակներևաբար միակ ձևը մարդկանց հասկացնելու, որ արարքը մեղսական է, պատժելն է: Ես նրանց տուգանում էի եկեղեցի չգնալու համար, տուգանում էի պարելու համար: Տուգանում էի, եթե անպատշաճ էին հագնված: Ես հարկացուցակ ունեի , ամեն մի մեղք պիտի հատուցվեր փողով կամ աշխատանքով: Եվ վերջապես ես նրանց հասկացրի:
………………..
-Բայց միթե ՞ նրանք չէին հրաժարվում վճարել:
-Այդ ինպե ՞ ս հրաժարվեին,-հարցրեց միսիոները:
-Մարդ պետք է շատ քաջ լինի, որպեսզի փորձի միստր Դևիդսընին հակառակ կանգնել,-ասաց նրա կինը` շուրթերն իրար սեղմելով:
Բժիշկ Մաքֆեյլը մտահոգված նայեց Դևիդսընին: Լսածը ցնցել էր նրան, սակայն նա տատանվում էր ցույց տալ իր անհավանությունը:
-Չպետք է մոռանաք, որ ծայրահեղ դեպքում ես կարող էի զրկել նրանց եկեղեցու անդամ լինելուց:
-Իսկ դա ինչ է, նրանք շա ՞տ էին դեմ:
Դևիդսընը կամացուկ ծիծաղեց և անաղմուկ իրար շփեց ձեռքերը:
-Նրանք չէին կարողանում իրենց կոպրան վաճառել: Երբ միասին ձկնորսություն էին անում, բռնածից բաժին չէին ստանում: Դա նշանակում էր համարյա սովամահ լինել: Այո, նրանք շատ դեմ էին:
-Պատմիր Ֆրեդ Օլսընի մասին,- ասաց միսիս Դևիդսընը:
Միսիսոներն իր կրակոտ աչքերը հառեց Մաքֆեյլին:
-Ֆրեյդ Օլսընը դանիացի առևտրական էր, որը երկար տարիներ ապրել էր կղզիներում: Առևտրականի համար բավականին հարուստ մի մարդ էր և այնքան էլ գոհ չէր մեր գալստյան առթիվ: Բանն այն է, որ նա վարվում էր այնպես, ինչպես խելքը կփչեր: Ինչքան կամենար այնքան էլ բնիկներին վճարում էր կոպրայի համար, ընդ որում, ապրանքով և վիսկիով: Բնիկ կին ուներ, բացահայտորեն անհավատարիմ էր նրան: Հարբեցողի մեկն էր: Ես նրան հնարավորություն տվեցի ուղղվելու, բայց նա չօգտվեց դրանից: Ծիծաղում էր ինձ վրա:
Դևիդսընի ձայնը վերջին խոսքերն արտասանելիս դարձավ կրծքային, թավ, և նա մի երկու րոպե լուռ մնաց: Լռությունը ծանր էր, սպառնալի:
-Երկու տարուց նա սնանկացավ: Կորցրեց այն ամենը , ինչ ետ էր գցել քառորդ դարի ընթացքում: ես նրան աղքատացրի, և, ի վերջո, այդ մարդը ստիպված էր մուրացկանի նման գալ ինձ մոտ աղերսել, որ մինչև Սիդնեյ ճանապարհածախս տամ:
-Կուզեի տեսնեիք նրան, երբ եկավ միստր Դևիդսընի մոտ,- ասաց միսիոների կինը:-Առաջ գեղեցիկ, առնական տղամարդ էր, հզոր ձայնով, մարմնեղ, բայց հիմա ասես երկու տակ էր եղել և դողում էր ողջ մարմնով, միանգամաից ծերունի էր դարձել:
Դևիդսընը իր վերացած հայացքը հառեց դուրս, գիշերային երկնքին:
Անձրևը նորից էր գալիս:
………………
Հանկարծ ներքևից ձայն լսվեց, և Դևիդսընը շրջվեց ու հարցական նայեց կնոջը: Դա գրամոֆոնն էր, որ խռպոտ ու բարձր ինչ-որ ընդհատուն մեղեդի էր ճղճղացնում:
-Սա ի՞նչ բան է,- հարցրեց նա:
Միսիս Դևիդսընն ուղղեց քթի վրա թեթևակի տեղաշարժված պենսեն:
— Երկրորդ կարգի ուղևորներից մեկը սենյակ է վարձել այս տանը: Ենթադրում եմ ձայնն այնտեղից է:
Նրանք ականջ դրեցին, և լռության մեջ շուտով պարելու ձայն լսվեց: Հետո երաժշտությունը դադարեց, և նրանց հասան խցանների թխկոցներ ու աշխույժ զրուցող ձայներ:
-Իմ կարծիքով, նա հրաժեշտի երեկո է կազմակերպել նավի վրայի իր ընկերների համար, -ասաց բժիշկ Մաքֆեյլը: -Նրանք կարծեմ տասներկուսին մեկնում են, չէ՞:
Դևիդսընը չպատասխանեց, այլ նայեց իր ժամացույցին:
— Դու պատրաստ ե՞ս,- հարցրեց նա կնոջը:
Վերջինս ելավ տեղից ու ծալեց ձեռքի գործը:
— Այո, կարծես թե, — պատասխանեց նա:
— Դեռ վաղ չէ՞ քնելու համար, — հարցրեց բժիշկը:
— Մենք ահագին կարդալու բան ունենք, — բացատրեց միսիս Դևիդսընը: — Որտեղ էլ լինենք, մենք Ավետարանից մի գլուխ կարդում ենք քուն մտնելուց առաջ, հետո ուսումնասիրում ծանոթագրություններով ու մանրամասնորեն քննարկում: Ուղեղի համար հիանալի մարզանք է:
Զույգերը միմյանց բարի գիշեր մաղթեցին: Բժիշկը և միսիս Մաքֆեյլը մենակ մնացին: Երկու — երեք րոպե ոչ մեկը չխոսեց:
— Գնամ խաղաթղթերը բերեմ,- վերջապես ասաց բժիշկը:
Միսիս Մաքֆեյլը վարանումով նայեց ամուսնուն: Դևիդսըների հետ ունեցած խոսակցությունը մի փոքր անհարմար վիճակ էր ստեղծել, բայց նա չէր ուզում ասած լինել, որ չարժե թուղթ խաղալ, երբ Դևիդսըններն ամեն րոպե կարող էին ներս գալ:Մաքֆեյլը բերեց թղթերը և կինը, ճիշտ է, իրեն մի քիչ մեղավոր զգալով, սկսեց դիտել, թե ամուսինն ինչպես է փասյանս բացում: Ներքևից շարունակ կերուխումի ձայներ էին գալիս:
Հաջորդ օրը եղանակը բավական լավ էր, և Մաքֆեյլնները, դատապարտված երկու շաբաթ Փագո-Փագոյում պարապ մնալու, միջոցներ ձեռք առան վիճակն ավելի տանելի դարձնելու: Գնացին նավահանգիստ և ճամպրուկներից մի քանի գիրք հանեցին: Բժիշկն այցելեց հոսպիտալի գլխավոր վիաբույժին և նրա հետ զննեց հիվանդներին: Իրենց այցետոմսը թողեցին նահանգապետին: Ճանապարհին հանդիպեցին միսս Թոմփսընին : Բժիշկը հանեց գլխարկը , իսկ նա բարձր , կենսուրախ ձայնով պատասխանեց. «Բարի առավոտ, դոք»: Հագին, ինչպես նախորդ օրը, սպիտակ շրջազգեստ էր ու փայլփլուն, ճերմակ բարձրակրունկ ճտքակոշիկները, և պարարտ սրունքները, որ ուռել ու դուրս էին պրծել կոշիկներից, արտասովոր էին թվում այդ էկզոտիկ վայրում:
— Իմ կարծիքով այդքան էլ հարմար չի հագնված,- ասաց միսիս Մաքֆեյլը: Չափից դուրս անպատշաճ տեսք ունի, ըստ իս:
Երբ տուն վերադարձան, միսս Թոմփսընը պատշգամբում խաղ էր անում առևտրականի թխամաշկ երեխաներից մեկի հետ:
-Մի բան ասա նրան,- Մաքֆեյլը շշնջաց կնոջը: — Նա այստեղ մեն-մենակ է, անխղճություն է բանի տեղ չդնելը:
Միսիս Մաքֆեյլը ամաչկոտ էր, բայց սովոր էր ամուսնու ասածներն անել:
— Եթե չեմ սխալվում, մենք հարևանններ ենք,- բավական հիմար ձևով սկսեց նա:
-Սարսափելի բան է, չէ, էսպիսի լուցկու տուփի մեջ ապրելը,- պատասխանեց միսիս Թոմփսընը: — Ու ասում են դեռ բախտս բերել է, որ սենյակ եմ գտել: Չեմ պատկերացնում, ոնց պիտի բնիկի տանն ապրեի , իսկ մի քանիսը ստիպված են եղել: Չեմ հասկանում, ինչի հյուրանոց չունեն:
Նրանք մի քանի բառ ևս փոխանակեցին: Միսիս Թոմփսընը` աղմկոտ ու շատախոս այդ կինը, ակնհայտորեն ուզում էր բամբասել, բայց միսիս Մաքֆեյլի ասելիքի պաշարը շուտով վերջացավ, և նա ասաց.
-Դե, մենք պիտի վերև գնանք:
Երեկոյան, երբ վերջին անգամ բոլորը միասին թեյում էին, Դևիդսընը ներս եկավ և ասաց.
-Այդ կինը ներքևում նստած է երկու նավաստու հետ: Տեսնես երբ է հասցրել ծանոթանալ:
-Այնքան էլ խտրաբարո չի երևում,- ասաց միսիս Դևիդսընը:
Բոլորն էլ բավական հոգնած էին օրն անգործ, աննպատակ անցկացնելուց:
Եթե երկու շաբաթ այսպես շարունակվի, չգիտեմ, թե վերջում ինչ օրի կլինենք,-ասաց բժիշկ Մաքֆեյլը:
…………
-Միակ ճիշտ բանը օրը տարբեր անելիքների համար մասերի բաժանելն է,- պատասխանեց միսիոները: — Ես պիտի մի քանի ժամ հատկացնեմ ուսումնասիրությանը և մի քանի ժամ` զբոսանքին, անկախ այն բանից, եղանակը լավ է, թե վատ,- անձրևային սեզոնին անձրևին ուշադրություն դարձնելն անիմաստ է,- մի քանի ժամ էլ` հանգստին:
Բժիշկն ինչ-որ կանխազգացումով նայեց իր զրուցակացին: Դևիդսընի ծրագիրը ճնշեց նրան: Նորից համբուրգյան ձևով տապակած միս էին ուտում: Դա հավանաբար խոհարարի իմացած միակ ճաշատեսակն էր: Հետո ներքևում կրկին հնչեց գրամոֆոնը: Դևիդսընը ցնցվեց , սակայն ոչինչ չասաց: Լսվեցին տղամարդկանց ձայներ: Միսս Թոմփսընի հյուրերը բոլորը միասին մի հայտնի երգ էին երգում , և շուտով հնչեց նաև նրա ձայնը` բարձր ու խռպոտ: Բոլորը գոռգոռում ու ծիծաղում էին: Վերևում գտնվող չորսը փորձում էին զրուցել, բայց իրենցից անկախ լսում էին բաժակների զնգոցն ու աթոռների ճռճռոցը: Ըստ ամենայնի, էլի մարդիկ էին եկել:Միսս Թոմփսընը երեկույթ էր կազմակերպել:
-Զարմանում եմ, թե այդքանին ինչպես է տեղավորել,-ասաց միսիս Մաքֆեյլը, հանկարծ խառնվելով միսիոների և իր ամուսնու բժշկական զրույցին:
Դա ցույց տվեց, թե ուր էին թափառում նրա մտքերը: Դևիդսընի դեմքի ցնցումը վկայեց, որ, չնայած խոսում էր գիտական հարցերից, նրա միտքն էլ նույն ուղղությամբ էր զբաղված: Հանկարծ, մինչ բժիշկը բավական անգույն պատմում էր ֆլանդրիական ռազմաճակատի իր պրակտիկայից, նա վեր թռավ` ինչ-որ ճիչ արձակելով:
-Ինչ եղավ, Ալֆրեդ,- հարցրեց միսիս Դևիդսընը:
-Իհարկե, ինչպես մտքովս չէր անցել: Նա Իվելեյից է:
-Չի կարող պատահել:
-Նա նավ նստեց Հոնոլուլուում: Դա ակնհայտ է: Եվ նա այստեղ է բերել իր արհեստը:Այստեղ:
Դևիդսընը վերջին խոսքն արտասանեց ցասումով:
-Ինչ բան է Իվելեյը,-հարցրեց միսիս Մաքֆեյլը:
Միսիոներն իր մթագնած աչքերը հառեց նրան, և ձայնը դողաց նողկանքից:
-Հոնոլուլուի ժանտախտի բույնը: Կարմիր լույսերի թաղամասը: Դա բիծ էր մեր քաղաքակրթության վրա:
Իվելեյը քաղաքի ծայրամասում էր: Գնում էիր նավահանգստի կողքի մութ փողոցներով ներքև, անցնում խարխուլ կամրջով, մինչև հասնեիր մի ամայի ճանապարհի, ամբողջովին դարուփոսերով ծածկված, և հետո հանկարծ հայտնվում էիր լույսերի մեջ: Ճանապարհի երկու կողմերում մեքենաների կանգնատեղեր կային, և փողոցը լի էր լուսավոր ու աչքի զարնող պանդոկներով, որտեղից մեխանիկական դաշնամուրի ձայներ էին գալիս: Երևում էին վարսավիրանոցներ ու ծխախոտի կրպակներ, ամենուր իրարանցում էր տիրում, և ուրախ անորոշություն կար օդում: Շրջվում էիր դեպի նեղ ծառուղին`աջ կամ ձախ, քանի որ փողոցը Իվելեյը բաժանում էր երկու մասի, և հայտնվում էիր թաղամասում: Այնտեղ իրար կողքի շարված էին կոկիկ, խնամքով կանաչ ներկված հյուղակներ , իսկ արանքի ճանապարհը լայն էր և ուղիղ: Ասես ամառանոցային քաղաք լիներ: Այս պատկառելի համաչափությունը , կարգուկանոնն ու մաքրությունը սարսափազդու , վանող տպավորություն էին թողնում, քանզի երբեք սիրո փնտրտուքը չի եղել այդ աստիճան սիստեմավորված ու կարգավորված:Մայթերին վառում էին սակավաթիվ լապտերներ, բայց դա չէր բավականացնի, եթե հյուղակների բացած պատուհանների լույսը չլիներ: Տղամարդիկ պարապ քարշ էին գալիս նայում պատուհանների մոտ նստած ընթերցող կամ կար անող կանաց, որոնք անցորդներին սովորաբար չէին էլ նկատում:Թե տղամարդիկ, թե կանայք ամենատարբեր ազգությունների էին: Դրանց մեջ պատահում էին նավահանգստում հանգրվանած ամերիկյան նավերի ծովայիններ և ռազմանավերի նավաստիներ` անհույս կերպով հարբած կղզում տեղակայված գնդերի սպիտակամորթ և սևամորթ զինվորներ, երկու-երեք հոգով զբոսնող ճապոնացիներ, հավայացիներ, երկարափեշ խալաթներով չինացիներ և անհեթեթ գլխարկներով ֆիլիպինցիներ: Բոլորը լուռումունջ էին, մի տեսակ խեղճացած: Ցանկությունը միշտ էլ տխուր է:
-Դա խաղաղօվկիանոսյան կղզիների ամենաճչացող խայտառակությունն էր,- պաթոսով բացականչեց Դևիդսընը:- Միսիոներները տարիներ շարունակ ագիտացիա էին մղում դրա դեմ, մինչև վերջապես տեղական մամուլն էլ ձայնակցեց: Ոստիկանոււթյունը հրաժարվում էր խառնվել:Դե, դուք գիտեք նրանց փաստարկները: Նրանք ասում էին, որ անբարոյականությունն անխուսափելի բան է, և միակ հնարավոր անելիքը ` դա սահմանափակելն է ու հսկողության տակ պահելը: Ճշմարտությունն այն է, որ նրանց վճարում էին:Վճարում: Վճարում էին պանդոկատերերը, վճարում էին պոռնկապահները, վճարում էին հենց իրենք` կանայք: Ի վերջո, նրանք ստիպված էին գոնե մի բան անել:
-Ես այդ մասին կարդացիՀոնլոուլուում նավ բերված լրագրերում,- ասաց բժիշկ Մաքֆեյլը:
-Իվելեյը, իր մեղսագործություններով և ամոթաբերությամբ, դադարեց գոյություն ունենալ հենց մեր տեղ հասնելու օրը: Ողջ բնակչությունը պատասխանատվության կանչվեց: Չեմ հասկանում, ինչպես ես միանգամից գլխի չընկա, թե ով էր այդ կինը:
…………..
-Հիմա, որ դուք պատմեցիք,- ասաց միսիս Մաքֆեյլը,- ես հիշեցի ինչպես նա նավ բարձրացավ շարժվելուց մի քանի րոպե առաջ: Հիշում եմ, դեռ մտածեցի, որ լավ հասցրեց:
-Ի~նչպես է նա համարձակվել այստեղ գալ,- ցասումով գոռաց Դևիդսընը: — Ես այդ բանը թույլ չեմ տա:
Նա նետվեց դեպի դուռը:
-Ի՞նչ եք մտադիր անել,- հարցրեց Մաքֆեյլը:
-Ի՞նչ եք կարծում, ի՞նչ պիտի անեմ: Պիտի վերջ տամ դրան: Ես չեմ թողնի, որ այս տունը վերածվի, վերածվի…
Նա կանանց լսողությունը չվիրավորող բառ էր որոնում: Աչքերը բոցկլտում էին, և գունատ դեմքը հուզմունքից ավելի էր գունատվել:
— Ձայներից դատելով, ներքևում երեք թե չորս տղամարդ կա,- ասաց բժիշկը: — Ձեզ չի՞ թվում, որ հիմա այնտեղ մտնելը բավական անխոհեմ կլինի:
Միսիոները արգահատանքով լի մի հայացք նետեց նրա վրա և առանց խոսքի դուրս թռավ սենյակից:
-Դուք շատ վատ գիտեք միստր Դևիդսընին, եթե կարծում եք , որ սեփական անձի համար վախը կարող է նրան ետ պահել իր պարտքը կատարելուց,- ասաց Դևիդսընի կինը:
Նա նստել էր ձեռքերը ջղաձգորեն իրար սեղմած, դուրս ընկած այտոսկրերին կարմիր բծեր էին հայտնվել`ականջ էր դրել, թե ներքևում ինչ էր տեղի ունենալու: Բոլորն էին ականջ դրել: Նրանք լսեցին, ինչպես միսիոները փայտե աստիճաններով ցած վազեց և թափով բաց արեց դուռը: Երգը հանկարծակի ընդհատվեց, սակայն գրամոֆոնը շարունակում էր իր անճաշակ հնչյուններն արձակել: Հետո լսվեց Դևիդսընի ձայնը, որին հետևեց ծանր դրմփոց: Երաժշտությունը դադարեց: Միսիոները գրամոֆոնը գետին էր շպրտել: Նորից լսվեց նրա ձայնը, բայց բառերը չէին հասկացվում, դրան հետևեց միսս Թոմփսընի բարձրաձայն ճղճղոցը և ապա խառն աղմուկ , ասես մի քանի մարդ միանգամից իրենց թոքերի ողջ զորությամբ բղավելիս լինեին: Միսիս Դևիդսընը, բերանը կիսաբաց, ավելի ամուր սեղմեց ձեռքերը: Բժիշկն անվճռականորեն հայացքը նրանից փոխադրեց իր կնոջը: Նա չէր ուզում ներքև գնալ, սակայն կասկածում էր, որ իրենից դա են սպասում: Հետո տուրուդմփոցի նմանվող մի բան սկսվեց: Ձայներն ավելի որոշակի դարձան: Հնարավոր է, որ Դևիդսընին սենյակից դուրս էին շպրտում: Դուռը շրխկոցով փակվեց: Մի վայկյան լռություն տիրեց, և ապա լսվեց աստիճաններով բարձրացող Դևիդսընի քայլերի ձայնը: Նա գնաց իր սենյակ:
— Գնամ մոտը, — ասաց միսիս Դևիդսընը:
Նա տեղից ելավ ու դուրս գնաց:
— Եթե պետք լինեմ, անմիջապես կանչեք,- ասաց միսիս Մաքֆեյլը և, տեսնելով, որ սա արդեն հեռու է ավելացրեց: — Հուսով եմ, որ վնասված չի լինի:
-Ինչ է, չէր կարող ուրիշի գործերին չխառնվել,- ասաց Մաքֆեյլը:
Նրանք լուռումունջ նստեցին մեկ թե երկու րոպե, և հետո հանկարծ երկուսն էլ վեր թռան, քանի որ գրամոֆոնը նորից սկսեց նվագել, ասես ջգրու, և ծաղրական ու խռպոտ ձայնները մի անպատկառ երգ սկսեցին բղավել:
Մյուս օրը Դևիդսընը գունատ էր ու հոգնած: Գնագատվում էր գլխացավից և ծերացած ու թառամած տեսք ուներ: Նա միսիս Մաքֆեյլին ասաց, որ միսիոները բոլորովին չի քնել, ամբողջ գիշեր ահավոր անհանգիստ է եղել և ժամը հինգին վեր է կացել ու տնից գնացել: Դևիդսընի վրա մի բաժակ գարեջուր էին թափել, և նրա շորերը կեղտոտ էին ու գարշահոտ: Բայց մի մռայլ կայծ փայլատակեց միսիս Դևիդսընի աչքերում, երբ նա խոսեց միսս Թոմփսընի մասին:
……………….
-Նա դառնորեն կզղջա այն օրվա համար, երբ ինքը ծիծաղեց միստր Դևիդսընի վրա: Միստր Դևիդսընը հիանալի սիրտ ունի, և չկա մեկը, որ փորձանքի մեջ գնա նրա մոտ և մխիթարություն չստանա, սակայն նա չի խնայում մեղսագործին, և նրա արդարացի զայրույթը սարսափելի է:
-Լավ, իսկ նա ի ՞նչ կանի,- հարցրեց միսիս Մաքֆեյլը:
-Չգիտեմ, բայց չէի ուզի այդ արարածի տեղը լինել, եթե անգամ ողջ աշխարհի բարիքներն ինձ տային:
Սարսուռ անցավ միսիս Մաքֆեյլի մարմնով: Ինչ-որ տագնապահարույց բան կար այդ փոքրամարմին կնոջ հաղթական ինքնավստահության մեջ: Երկու կանայք այդ օրը պիտի միասին զբոսնելու գնային, և նրանք կողք կողքի աստիճաններով իջան,միսիս Թոմփսընի դուռը բաց էր, նա կեղտոտ խալաթը հագին ինչ-որ բան էր տապակում թավայի մեջ:
-Բարի լույս,- գոչեց նա: — Միստր Դևիդսընը այս առավոտ ո ՞նց է, ավելի լա ՞վ է:
Կանայք լուռ անցան նրա կողքով, քթները վեր տնկած, ասես սա բոլորովին էլ գոյություն չունենար: Եւ, այնուամնայնիվ, նրանք կարմրեցին, երբ այդ կինը սկսեց բարձրաձայն ու հեգնորեն քրքջալ: Միսիս Դևիդսընը հանկարծակի շրջվեց նրա կողմը:
-Չհամարձակվեք ինձ հետ խոսել,-ճչաց նա: -Եթե դուք ինձ վիրավորեք, ես ձեզ այստեղից վռնդել կտամ:
-Լսեք, ես միստր Դևիդսընին խնդրել է ՞ի իմ մոտ հյուր գալ:
-Մի պատասխանեք նրան,- արագ — արագ շշնջաց միսիս Մաքֆեյլը:
Քայլեցին այնքան, որ նա արդեն չէր կարող լսել իրենց:
-Անպատկառ, լկտիի մեկը,- միանգամից պայթեց միսիս Դևիդսընը:
Ետ գալուց կանայք նորից տեսան նրան, այս անգամ նավամատույցի մոտ զբոսնելիս: Ունեցած — չունեցած ամենալավ բաները հագին էին: Հսկայական սպիտակ գլխարկը, իր անճաշակ, աչք ծակող ծաղիկներով,ասես ծաղր լիներ: Նա ուրախ ձայն տվեց կողքով անցնելիս, և մոտակայքում կանգնած երկու ամերիկացի նավաստիները ժպտացին , մինչդեռ տիկնայք սառցային արտահայտություն ընդունեցին: Նրանց տուն հասնելուն պես անձրևը վերսկսվեց:
-Նրա գեղեցիկ շորերը, իմ կարծիքով, կփչանան,- դառը հեգնանքով ասաց միսիս Դևիդսընը:
Դևիդսընը ներս եկավ, երբ բոլորն արդեն վաղուց սկսել էին ճաշել: Նա ամբողջովին թաց էր, բայց շորերը չփոխեց: Նստեց լուռ ու մռայլ, մի քիչ ուտելուց հետո հրաժարվեց ճաշելուց և հայացքը հառեց թեքահար անձրևին: Երբ միսիս Դևիդսընը նրան պատմեց միսս Թոմփսընի հետ երկու հանդիպումների մասին, նա չպատասխանեց: Միայն էլ ավելի խոժոռված դեմքը ցույց տվեց, որ միսիոները լսել է:
-Ճիշտ չի ՞ լինի, եթե միստր Հորնին ստիպենք նրան այստեղից վռնդել,- հարցրեց միսիս Դևիդսընը:- Մենք չենք կարող թույլ տալ, որ նա մեզ վիրավորի:
-Նա ուրիշ գնալու տեղ կարծես թե չունի,- ասաց Մաքֆեյլը:
-Կարող է բնիկներից մեկի մոտ ապրել:
-Այսպիսի եղանակին բնիկների խրճիթը պետք է, որ ապրելու համար բավական անհարմարավետ լինի:
-Ես այդպիսի խրճիթում տարիներով եմ ապրել,- ասաց միսիոները:
Երբ փոքրիկ բնիկ աղջիկը ներս բերեց խորոված բանաները, որ նրանց ամեն օրվա աղանդներն էր, Դևիդսընը շրջվեց նրա կողմը.
-Հարցրու միսս Թոմփսընին թե նրան ե ՞րբ է հարմար ինձ տեսնելը,- ասաց նա:
-Ինչո ՞ւ ես ուզում նրան տեսնել, Ալֆրեդ,- հարցրեց կինը:
-Իմ պարտքն է նրան տեսնել: Ես չեմ գործի, մինչև նրան բոլոր հնարավորությունները ընձեռած չլինեմ:
-Դու չգիտես, թե նա ինչն է, կվիրավորի քեզ;
-Թող վիրավորի ինձ: Թող թքի վրաս: Նա անմահ հոգի ունի, և ես իմ ուժերի սահմաններում ամեն ինչ անեմ այն փրկելու համար:
Միսիս Դևիդսընի ականջներում դեռևս զնգում էր պոռնիկի ծաղրական քրքիջը:
-Նա շատ հեռու է գնացել:
-Շատ հեռու Աստծո գթության համար:- Միսիոների աչքերը հանկարծ բռնկվեցին, և ձայնը դարձավ մեղմ ու քնքուշ: -Երբեք: Մեղսագործը կարող է մեղքի մեջ թաղված լինել ավելի խոր, քան ինքը` դժոխքը, սակայն Տեր Հիսուսի սերը, միևնույն է կհասնի նրան:
Աղջիկը վերադարձավ` մի գրություն բերելով:
…………..
<<Միսս Թոմփսընը Ձեզ ողջյուններ է հղում, և եթե հայր սուրբ Դևիդսընը չգա աշխատանքի ժամին, ուրախ է նրան ընդունել ցանկացած ժամանակ>>:
Հավաքվածները պատասխանը ընդունեցին քար լռությամբ և Մաքֆեյլը շտապ թաքցրեց իր ժպիտը: Նա գիտեր, որ կինը կջղայնանար, եթե տեսներ , որ միսս Թոմփսընի անպատկառությունը զվարճալի է թվում իրեն:
Լուռ վերջացրին ճաշը: Կանայք ելան տեղներից և վերցրին իրենց ձեռքի գործերը (միսիս Մաքֆեյլը հյուսում էր մեկն այն անհաշիվ շարֆերից, որ սկսել էր պատերազմից ի վեր), իսկ բժիշկը վառեց ծխամորճը: Բայց Դևիդսընը մնաց նստած իր աթոռին` վերացած հայացքը հառած սեղանին: Վերջապես նա տեղից ելավ և առանց մի խոսքի սենյակից դուրս գնաց: Լսվեց, թե ինչպես ներքև իջավ և հետո միսիս Թոմփսընի հանդուգն մտեք-ը` ի պատասխան դռան թակոցին: Միսիոներն այնտեղ մոտ մի ժամ մնաց: Իսկ բժիշկ Մաքֆեյլն անձրևն էր դիտում: Այդ անձրևն արդեն սկսում էր նյարդայնացնել նրան : Այն նման չէր Անգլիական փափուկ անձրևին, որ մեղմորեն թափվում է գետնին, այն անգութ էր և մի տեսակ սարսափելի. Մարդն զգում էր բնության վայրի ուժերի չարությունը: Այդ անձրևը չէր հորդում, այլ ողոում էր:Ասես երկնային ջրհեղեղ լիներ. Այնպիսի հաստատուն համառությամբ էր շառաչում, զարկվելով երկաթե տանիքին, որ կարելի էր խանգարվել: Ինչ-որ կատաղություն կար այդ անձրևի մեջ: Եվ մերթընդմերթ զգում էիր , որ եթե չդադարի, կսկսես գոռալ, իսկ հետո հանկարծ քեզ անուժ էիր զգում, կարծես ոսկորներդ անսպասելիորեն փակված լինեին, և դու թշվառ էիր ու հուսահատ:
………………
Մաքֆեյլը գլուխը շրջեց միսիոների կողմը, երբ նա ներս եկավ: Կանայք նույնպես բարձրացրին աչքները:
-Ես նրան ընձեռեցի բոլոր հնարավորությունները: Ես նրան կոչ արեցի զղջալու: Նա մեղավոր կին է:
Դևիդսընը դադար տվեց, և բժիշկը տեսավ, թե ինչպես նրա աչքերը մթնեցին, և գունատ դեմքը դարձավ խիստ ու մռայլ:
Այժմ ես կդիմեմ մտրակին, որի օգնությամբ Տեր Հիսուսն Ամենաբարձրյալի Տաճարից դուրս քաշեց վաշխառուներին ու դրամափոխներին:
Նա սենյակով ետուառաջ էր քայլում: Շրթունքները վճռական հպվել էին իրար, իսկ սև հոնքերը խոժոռ էին:
-Եթե այդ կինը աշխարհի ծայրը փախած լիներ, ես կհետապնդեի նրան:
Հանկարծակի մի շարժումով միսիոները ետ շրջվեց և, ոտքերը լայն-լայն գցելով, արագ դուրս քայլեց սենյակից: Նորից լսվեցին ներքև իջնող ոտնաձայներ:
-Ինչ է անելու,- հարցրեց միսիս Մաքֆեյլը:
-Չգիտեմ:- Միսիս Դևիդսընը հանեց պենսեն և մաքրեց ապակիները:-Երբ նա Տիրոջ գործն է կատարում, ես երբեք հարցրեց չեմ տալիս:
Նա կամացուկ հառաչեց:
-Ինչ է պատահել:
-Հալումաշ կլինի: Բոլորովին չգիտի իրեն խնայել:
Բժիշկ Մաքֆեյլը միսիոների գործունեության առաջին արդյունքների մասին իմացավ խառնածին առևտրականից, որի տանը կենում էին: Վերջինս բժշկին կանգնեցրեց, երբ սա անցնում էր խանութի կողքով, և շեմի մոտ սկսեց խոսել: Նրա գեր դեմքը հուզված արտահայտություն ուներ:
-Հայր սուրբ Դևիդսընը խոսեց վրաս միսս Թոմփսընին սենյակ տալու համար,-ասաց նա,-բայց այն ժամանակ ես չգիտեի, թե դա ինչ կին է: Երբ մարդիկ գալիս ու հարցնում են, թե ես կարող եմ վարձով սենյակ տալ, ինձ մի բան է հետաքրքրում` վճարելու փող ունեն , թե չէ: Իսկ միսս Թոմփսընը շաբաթվա վարձը միանգամից տվեց:
Բժիշկ Մաքֆեյլը չէր ուզում որոշակի դիրք գրավել:
-Ինչ որ է, դա ձեր տունն է:Մենք շատ պարտական ենք ձեզ, որ մեզ ընդհանրապես ներս եք թողել:
Հորնը կասկածանքով նրան նայեց: Նա դեռ հաստատ չէր պարզել , թե Մաքֆեյլը որքանով է կանգնած միսիոների կողմը:
-Միսիոներները բոլորն էլ խոսքները մեկ են,-տատանվելով ասաց նա:- Ու թե որ մի առևտրականի հետ չունեցան, նա կարող է սուսուփուս իր խանութը փակել:
-Ինչ է ուզում էր, որ այդ կնոջը վռնդեիք:
-Չե, նա ասում է որ չի կարող այդպիսի բան պահանջել, քանի դեռ միսս Թոմփսընը իրեն կարգին է պահում: Ասում է , որ ուզում է ինձ հետ արդարացի վարվել: Ես խոսք տվեցի , որ այդ կինն էլ այցելողներ չի ունենա: Հենց նոր գնացի ու զգուշացրի:
-Ինչպես ընդունեց ձեզ:
-Անպատվեց:
-Դե, իմ կարծիքով, նա կտեղափոխվի: Չեմ կարծում, թե կման այստեղ, եթե ոչ ոքի չկարողանա ընդունել:
-Նա գնալու տեղ չունի, բացի տեղացիների տներից, և ոչ մի բնիկ նրան հիմա չի վերցնի, այն բանից հետո, որ միսիոներներն ընկել են նրա ետևից:
Բժիշկը նայեց դուրս, անձրևին:
-Էհ, կարծում եմ, իմաստ չունի սպասել, որ եղանակը բացվի:
Երեկոյան հյուրասենյակում, Դևիդսընը պատմում էր քոլեջում անցկացրած իր երիտասարդ տարինների մասին: Նա միջոցներ չէր ունեցել և դժվարությունները հաղթահարել էր արձակուրդների ժամանակ պատահական աշխատանքներ անելու շնորհիվ: Ներքևում լռություն էր: Միսս Թոփսընը մենակ նստած էր իր փոքրիկ սենյակում: Բայց հանակրծ գրամոֆոնը սկսեց նվագել: Նա ջգրու , իր մենակությունը մարտահրավեր նետելու համար էր աշխատացրել այն , սակայն երգող չկար, և նվագը թախծոտ հնչողություն ուներ: Ասես օգնության կանչ լիներ: Դևիդսընն ուշադրություն չդարձրեց : Նա մի երկար անեկդոտի կեսին էր հասել և շարունակեց` առանց արտահայտությունը փոխելու: Գրամոֆոնը շարունակում էր նվագել: Միսս Թոմփսընն իրար ետևից փոխում էր ձայնապանկները:Լռությունը կարծես ազդում էր նրա նյարդերի վրա: Գիշերը տոթ էր, օդն`անշարժ: Մաքֆեյլնները պառկեցին, բայց չէին կարողանում քնել: Լայն բացած աչքերով , կողք կողքի պառկած ամուսիներն ականջ էին դնում վարագույրից այն կողմ մոծակների անողորմ երգին:
………………
-Սա ինչ է,- վերջապես շշնջաց միսիս Մաքֆեյլը:
Նրանք ձայն լսեցին`Դևիդսընի ձայնը փայտե միջնորմի ետևից: Ձայնը միապաղաղ, լուրջ ու նպատակամետ երանգ ուներ: Նա բարձրաձայն աղոթում էր:Աղոթում էր միսիս Թոմփսընի հոգու համար:
Երկու թե երեք օր անցավ: Այժմ արդեն, երբ փողոցում հանդիպում էին միսս Թոմփսընին, սա այլևս առաջվա հեգնական ջերմությամբ կամ ժպիտով չէր ողջունում, այլ անցնում էր քիթը վեր տնկած, շպարված խոժոռ դեմքին մռայլ-փքված արտահայտություն, ձևացնելով , թե չի էլ նկատել նրանց: Առևտրականն Մաքֆեյլին ասաց , որ միսս Թոմփսընը փորձել է մի ուրիշ տեղ սենյակ վարձել, սակայն ապարդյուն: Երեկոյան նա առաջվա նման հերթով դնում էր բոլոր ձայնասկավառակները, բայց այժմ ակնհայտ էր, որ զվարթությունը կեղծ է:Ռեգթայմը հնչում էր սուր, հուսահատ,ասես հուսաբեկության ուանսթեփ լիներ: Երբ նա կիրակի օրը լարեց գրամոֆոնը, Դևիդսընը Հորնին ուղարկեց խնդրելու, որ անմիջապես դադարի, քանզի կիրակին Տիրոջ օրն է: Պարը դադարեց, և տանը լռություն տիրեց, որն ընդատվում էր միայն երկաթե տանիքին հարվածող անձրևի կանոնավոր կտկտոցով:
-Ինձ թվում է, նա մի քիչ գրգռված է դարձել,- հաջորդ օրը Մաքֆեյլին ասաց առևտրականը:-Չի իմանում, թե միստր Դևիդսընի ուզածն ինչ է, և դա վախեցնում է նրան:
Մաքֆեյլն առավոտյան հանդիպել էր միսս Թոմփսընին և ապշել էր, տեսնելով, թե նրա ամբարտավան արտահայտությունը ինչպես է փոխվել:Հետապնդվածի հայացք ուներ այժմ այդ կինը: Խառնածինը թեք նայեց Մաքֆեյլին:
-Դուք երևի չգիտեք, չէ՞, միստր Դևիդսընն ինչ է մտադիր անել,- վերջապես ռիսկ արեց նա հարցնել:
-Ոչ, չգիտեմ:
Հետաքրքիր էր, որ Հորնն այդ հարցը տվեց, քանի որ բժշկին էլ էր թվում,թե միսիոներն ինչ-որ խորհրդավոր աշխատանք է տանում: Այն տպավորությունը ուներ, թե միսիոներն անդադար, զգուշորեն ցանց է հյուսում այդ կնոջ շուրջը և հանկարծ, երբ ամեն ինչ պատրաստ լինի, թելերը կտրուկ կքաշի:
-Ինձ ասաց, նրան հաղորդեմ, — շարունակեց առևտրականը,- որ ցանկացած ժամանակ, երբ իր կարիքը զգա, թող միայն կանչի, և ինքը կգա:
-Իսկ նա ի՞նչ պատասխանեց:
-Ոչ մի բան: Ես չսպասեցի: Միայն ասացի ինչ որ ինձ ասել էին ու գնացի: Վախեցա, սկսի լաց լինել:
-Չեմ կասկածում, որ մենակությունն ազդում է նրա նյարդերի վրա,- ասաց բժիշկը:- Էլ չեմ ասում անձրևը: Դա բավական է, որ մարդ գժվի,- գրգռված շարունակեց նա:- Ինչ է, այս անիծյալ տեղում դրան վերջ չկա՞:
-Անձրևոտ սեզոնին շատ հաճախ է գալիս: Տարին այստեղ երեք հարյուր դյույմ տեղումներ է լինում: Գիտեք, ծովածոցի ձևն է պատճառը,ասես այն Խաղաղ օվկիանոսի բոլոր ծայրերից անձրևն իր կողմն է ձգում:
-Գրողի ծոցը այս ծովածոցի ձևը,-ասաց բժիշկը:
Նա քորեց մոծակների կծած տեղերը: Շատ ջղային վիճակում էր: Երբ անձրևը դադարեց, և արևը շողաց, շուրջբոլորը նմանվեց ջերմոցի` եռացող, խոնավ, տոթ, հեղձուկ. և արտասովոր մի զգացում էիր ունենում` թե ամեն ինչ աճում է վայրի կատաղությամբ: Բնիկները, որոնց մասին ասում էին, թե անհոգ ու մանկական բնավորություն ունեն, իրենց դաջվածքներով ու ներկած մազերով, չարագուշակ տեսք էին ստացել, և երբ հանկարծ ետևում լսում էիր նրանց բոբիկ ոտքերի թփթփոցը, բնազդաբար ետ էիր նայում: Զգում էիր, որ ամեն րոպե կարող են արագ մոտ գալ ու մի երկար դանակ խրել թիկունքդ: Անհնար էր գուշակել , թե ինչ մութ մտքեր են նրանց լայն, իրարից հեռու աչքերի մեջ: Նրանց հայացքը մի քիչ նման էր տաճարների պատերին նկարած հին եգիպտացիների հայացքին, և աննկարագրելիորեն հինավուրց ու սարսափելի բան կար նրանցում:
Միսիոները գալիս էր ու նորից գնում: Նա զբաղված էր,սակայն Մաքֆեյլները չգիտեին, թե ինչով: Հորնը բժշկին ասաց, որ նա ամեն օր տեսնում է նահանգապետին, և մի օր Դևիդսնն ինքը խոսեց դրա մասին:
-Տեսքից թվում է, թե շատ վճռական մարդ է,-ասաց նա,- բայց երբ հասնում ես գործի էությանը, տեսնում ես, որ ողնաշար չունի:
-Ասել կուզի, նա ձեր ուզածը անվերապահորեն չի անում, հա՞,-կատակի տվեց բժիշկը:
Միսիոները ժպտաց:
-Ես ուզում եմ, որ նա անի այն ինչ ճիշտն է: Մարդուն չպետք է անհրաժեշտ լինի համոզել, որ անի ճիշտը:
-Բայց կարող են տարբեր տեսակետներ լինել, թե ինչն է ճիշտ:
-Եթե մարդու ոտքը ոսկրախտով հիվանդ է, դուք կհանդուրժեի՞ք, որ մեկը տատանվեր անդամահատել այն:
-Ոսկրախտը կոնկրետ բան է:
-Ի՞սկ չարիքը:
Թե ինչ էր Դևիդսընն արել, շուտով հայտնի դարձավ: Չորսով հենց նոր ճաշել վերջացրել էին և տիկնայք ու բժիշկը դեռ չէին բաժանվել հանգիստը վայելելու, որ տապն էր պարտադրում նրանց: Դևիդսընն այդ քնքշակեցության կողմնակիցը չէր: Դուռը հանկարծ կտրուկ բացվեց, և միսս Թոմփսընը ներս եկավ: Նա նայեց բոլորին, հետո մոտեցավ Դևիդսընին:
-Դու, կեղտոտ, ինչ ես իմ մասին ասել նահանգապետին:
Նա կատաղությունից կակազում էր: Մի րոպե լռություն տիրեց: Հետո միսիոները աթոռ առաջ քաշեց:
-Խնդրում եմ, նստեցեք միսս Թոմփսըն: Ես հուսով էի, որ մի անգամ ևս առիթ կունենամ ձեզ հետ զրուցելու:
-Ստոր շունշանորդի:
Դրան հետևեց վիրավորական խոսքերի մի ամբողջ հեղեղ` կեղտոտ ու հանդուգն: Դևիդսընն իր լրջախոհ աչքերը հառել էր նրան:
-Ես անտարբեր եմ ծանակությունների հանդեպ, որ դուք հարմար եք գտնում թափել ինձ վրա, միսս Թոմփսըն,- ասաց նա, — սակայն աղաչում եմ ձեզ հիշել, որ այստեղ տիկնայք են ներկա:
Այժմ արդեն արցունքներն էին պայքարի մեջ մտել զայրույթի հետ, դեմքը կարմրել էր և ուռել, ասես խեղդվում էր:
-Ի՞նչ է պատահել,- հարցրեց բժիշկ Մաքֆեյլը:
-Մեկը հենց նոր եկավ ու ասաց, որ ես պիտի մյուս նավով էստեղից գնամ:
Միսիոների աչքերը փայլատակեցին արդյո՞ք: Դեմքը մնաց անկիրք:
-Հանգամանքները այնպիսին էին, որ դուք դժվար թե սպասեիք, թե նահանգապետը կթողնի այստեղ մնաք:
-Դու ես արել,- ճչաց կինը:- Պոչ մի խաղացրու, դու ես արել:
-Ես չեմ ցանականում ձեզ խաբել: Ես հարկադրեցի նահանգապետին կատարել իր պարտականություններին համապատասխան միակ հնարավոր քայլը:
-Ի՞նչ է, չէիր կարող ինձ հանգիստ թողնել: Հո քեզ վնաս չեմ տալիս:
-Համնոզված եղեք, որ եթե ինձ վնաս տված լինեիք, ես ամենևին չէի զայրանա ձեր արարքից:
-Չլինի՞ կարծում ես, թե ես ուզում եմ էս քոսոտ քաղաք կոչվածում մնալ: Ի՞նչ է, վայրենու նմա՞ն եմ:
-Այդ դեպքում ես չեմ հասկանում ձեր բողոքի պատճառը,- պատասխանեց նա:
Կինը զայրույթի մի անպարզահունչ ճիչ արձակեց և սենյակից դուրս նետվեց: Կարճատև լռություն տիրեց:
-Թեթևացած եմ զգում, իմանալով, որ նահանգապետը գործել է վերջապես,- ասաց Դևիդսընն ի վերջո:- Թույլ մարդ է, և չէր կարողանում վճիռ կայացնել: Ասում էր, որ նա, ինչևիցե, երկու շաբաթ է այստեղ լինելու, և, որ եթե Ափիա է գնում, ապա դա Բրիտանական իրավասությունների մեջ է և իրեն չի վերաբերում:
Միսիոները ոտքի թռավ և սկսեց սենյակով ետ ու առաջ գնալ:
-Ահավոր է, թե ինչպես մարդիկ որոնց իշխանություն է տրված, ձգտում են փախչել պատասխանատվությունից: Այնպես են խոսում, կարծես իրենց տեսադաշտից դուրս մանացած չարիքը չարիք չէ:Այդ կնոջ գոյությունն ինքին խայտառակություն է,և այդ խայտառակությունը ուրիշ կղզի տեղափոխելը դրությունը չի լավացնի: Ի վերջո ես ստիպված էի ուղիղ խոսել:
Դևիդսընը հոնքերը կիտեց և առաջ ցցեց իր ամուր կզակը:
Վայրագ ու վճռական տեսք ուներ:
……………….
-Ինչը նկատի ունեք դրանով:
-Մեր միսիան Վաշինգտոնում ազդեցությունից այնքան էլ զուրկ չէ: Ես նահանգապետին նշեցի, որ նրան օգուտ չի բերի, եթե բողոք գնա այն մասին, թե նա ինչպես է այստեղ գործերը վարում:
-Երբ է նա մեկնելու,- հարցրեց բժիշկը, մի փոքր դադարից հետո:
-Սան Ֆրանցիսկոյի նավը Սիդնեյից այստեղ կժամանի հաջորդ երեքշաբթի: Դրանով նա պիտի գնա:
Մնում էր հինգ օր: Հենց հաջորդ օրը , հոսպիտալից վերադառնալիս, որտեղ պարապ չմնալու համար Մաքֆեյլն անց էր կացնում իր առավոտների մեծ մասը, խառնածինը աստիճանների վրա կանգնեցրեց նրան:
-Ներեցեք բժիշկ, Մաքֆեյլ, միսս Թոմփսընը հիվանդ է: Չէիք նայի նրան:
-Իհարկե:
Հորնը բժշկին առաջնորդեց կնոջ սենյակը: Սա անգործ — անբան նստած էր աթոռին, ոչ կարդում էր, ոչ կար անում, հայացքը հառել էր դատարկությանը: Հագին սպիտակ զգեստ էր, գլխին` ծաղիկներով զարդարված սպիտակ լայնեզր գլխարկը: Մաքֆեյլը նկատեց, որ նրա մաշկը դիմափոշու տակ դեղին է ու խամրած, իսկ աչքերն ուռած են:
-Ցավում եմ, որ լավ չեք զգում,- ասաց նա:
-Ահ, ես իսկականից հիվանդ չեմ: Ես ուղղակի էդպես արեցի, որովհետև պիտի ձեզ տեսնեի: Ես ֆրիսկո տանող մյուս նավով պիտի գնամ:
Միսս Թոմփսընը նայեց բժշկին, և վերջինս տեսավ, որ նրա աչքերում հանկարծ վախ հայտնվեց: Նա ջղաձգորեն բացուխուփ արեց ձեռքերը: Առևտրականը, դռան մոտ կանգնած, լսում էր:
-Ես գիտեմ,- ասաց բժիշկը:
-Ինձ համար հիմա Ֆրիսկո գնալն այդքան էլ հարմար չէ:Երեկ ցերեկը գնացի նահանգապետին տեսնելու, բայց մոտը չընկա: Քարտուղարին տեսա, ասաց որ պիտի նավով գնամ ու վերջ, էլ ոչ մի խոսք: Ես անպայման ուզում էի նահանգապետին տեսնեի, դրա համար էսօր առավոտ նրա տան մոտ սպասեցի, որ երբ դուրս գար հետը խոսեի: Չէր ուզում հետս խոսել, բայց ես չթողեցի, որ ինձնից գլուխն ազատի, նա էլ վերջն ասաց, թե ինքը դեմ չի մինչև Սիդնեյի նավն իմ մնալուն, եթե հայր Դևիդսընը համաձայնվի:
…………….
Նա դադար տվեց և անհանգիստ նայեց բժիշկ Մաքֆեյլին:
-Չգիտեմ թե ինչ կարող եմ անել,-ասաց բժիշկը:
-Դե, ես ասացի, կարող է դուք նրան խնդրեք :Աստված վկա, եթե թողնի մնամ, ոչ մի բան չեմ անի: Տնից դուրս չեմ գա , եթե դա է իր ուզածը: Եղած-չեղածը երկու շաբաթ է:
-Կխնդրեմ:
-Նա չի համաձայնի,-ասաց Հորնը:-Քեզ երեքշաբթի օրը կուղարկի, ավելի լավ կանես հաշտվես էդ մտքին:
-Ասեք, որ ես Սիդնեյում կարող եմ աշխատանք ստանալ,այսինքն`ազնիվ աշխատանք: Հո շատ բան չեմ ուզում:
-Ես կանեմ, ինչ որ կկարողանամ:
-Ու եկեք ինձ միանգամից ասեք, հա: Մինչև չիմանամ ինչ եղավ, ոչ մի բան չեմ կարողանա անել:
Այդ հանձնարարությունն այնքան էլ բժշկի սրտովը չէր, և հատկանշական է, որ նա գործեց անուղղակիորեն: Ասաց իր կնոջը, թե ինչ է լսել միսս Թոմփսընից, և խնդրեց խոսել միսիս Դևիդսընի հետ:Միսիոներն իրեն բռնապետի նման էր պահում.առանձին վնաս չկար, եթե աղջկան թույլ տրվեր երկու շաբաթ ևս Փագո-Փագոյում մնալ: Սակայն նրա դիվանագիտության արդյունքներն անսպասելի էին: Միսիոներն ինքն անմիջապես եկավ:
-Միսիս Դևիդսընն ինձ ասաց, որ Թոմփսընը խոսել է ձեզ հետ:
Մաքֆեյլը, հանկարծակիի եկած, զայրույթ զգաց, ինչպես լինում է ամաչկոտ մարդկանց հետ, երբ նրանց ստիպում են բաց խաղալ: Արյունը գլխին խփեց, և նրա երեսը շառագունեց:
-Տարբերություն չեմ տեսնում, եթե նա Սիդնեյ գնա Սան Ֆրանցիսկոյի փոխարեն, մանավանդ որ խոստացել է իրեն այստեղ կարգին պահել, գրողը տանի, նրան հետապնդելն արդեն չափից դուրս է:
Միսիոներն իր խիստ հայացքը մխրճեց նրա մեջ:
-Ինչու նա չի ուզում ետ գնալ Սան Ֆրանցիսկո:
-Ես չհետաքրքրվեցի,-գրգռված պատասխանեց բժիշկը:-Եվ կարծում եմ, ամեն մեկը լավ կանի իր սեփական գործերով զբաղվի:
Ըստ երևույթին, դա այնքան էլ պատշաճ պատասխան չէր:
-Նահանգապետը նրան կարգադրել է կղզուց մեկնող առաջին իսկ նավով ուղևորվել: Նա ընդամենը կատարել է յուր պարտքը, և ես չեմ խառնվի:Այդ կնոջն այստեղ թողնելը վտանգավոր է:
-Ըստ իս, դուք շատ դաժան և բռնակալ անձնավորություն եք:
Երկու տիկնայք որոշ տագնապով բժշկին նայեցին, բայց վեճից վախենալու պատճառ չկար, քանզի միսիոները ժպտում էր անխռով:
……………
-Ես շատ եմ ափսոսում, որ դուք այդպիսի կարծիք ունեք իմ մասին, բժիշկ Մաքֆեյլ: Հավատացեք, իմ սիրտը կտրատվում է դժբախտ կնոջ համար, սակայն ես ընդամենը փորձում եմ կատարել իմ պարտքը:
Բժիշկը չպատասխանեց: Նա պատուհանից մռայլ դուրս նայեց: Անձրևը միանգամից դադարել էր, և ծովածոցի երկարությամբ երևում էին ծառերի մեջ պատսպարված բնիկների հյուղակները:
-Ես երևի օգտվեմ անձրևի կտրվելուց և դուրս գամ,- ասաց նա:
-Խնդրում եմ, թշնամանք մի տածեք իմ նկատմամբ, որ չկարողացա համաձայնել ձեր ցանկությանը,- տխուր ժպիտով ասաց Դևիդսընը:- Ես ձեզ շատ եմ հարգում, բժիշկ, և կցավեմ, եթե իմ մասին վատը մտածեք:
-Ես չեմ կարծում, որ դուք ձեր մասին բավական լավ կարծիք ունեք, որպեսզի անվրդովությամբ ընդունեք իմը,- չհապաղեց պատասխանել Մաքֆեյլը:
-Այստեղ ես ինձ պարտված եմ ճանաչում,- ծիծաղեց Դևիդսընը:
Երբ բժիշկ Մաքֆեյլը, չարացած ինքն իր վրա, որովհետև անտեղի կոպիտ գտնվեց, իջնում էր աստիճաններով, տեսավ, որ միսս Թոմփսընը դուռը կիսաբաց արած իրեն էր սպասում:
-Հը,- հարցրեց նա,- խոսեցիք հետը:
-Այո, ցավում եմ, բայց նա ոչինչ չի ուզում անել,- պատասխանեց Մաքֆեյլը, շփոթմունքից խոսակցուհուն չնայելով: Սակայն հետո, փղձկոց լսելով, մի արագ հայացք նետեց կնոջ վրա ու տեսավ, որ նրա դեմքը սարսափից սպիտակել է: Դա վախեցրեց բժշկին: Եվ հանկարծ նրա գլխում մի միտք ծագեց:
-Բայց դեռևս հույսներդ մի կտրեք: Ձեզ հետ այդպես վարվելն , իմ կարծիքով ամոթալի բան է, և ես ինքս կգնամ, կտեսնեմ նահանգապետին:
-Հիմա:
Նա գլխով արեց: Միսս Թոմփսընի դեմքը պայծառացավ:
-Դուք շատ բարի եք: Ես հաստատ գիտեմ, որ եթե դուք խոսեք, կթողնի մնամ: Ես ոչ մի էնպիսի ամոթալի բան չեմ անի, քանի էստեղ եմ:
Բժիշկ Մաքֆեյլն ինքն էլ կարգին չգիտեր, թե ինչու որոշեց դիմել նահագապետին: Նա կատարելապես անտարբեր էր միսս Թոմփսընի գործերի նկատմամբ, սակայն միսիոները զայրացրել էր նրան, իսկ բժշկի զայրույթը երկար էր տևում: Նահանգապետը տանն էր: Դա մի լայնաթիկունք, գեղեցկադեմ տղամարդ էր` նախկին նավաստի, սպիտակ, ցից-ցից բեղերով, հագին ձյունասպիտակ համազգեստ:
-Ես եկել եմ ձեզ մոտ մի կնոջ կապակցությանբ, որը բնակվում է այն տանը, որտեղ և մենք,-ասաց Մաքֆեյլը:- Նրա ազգանունը Թոմփսըն է:
-Ես նրա մասին արդեն բավականաչափ լսել եմ, բժիշկ Մաքֆեյլ,- ասաց նահանգապետը ժպտալով:- Ես նրան կարգադրել եմ հաջորդ երեքշաբթի մեկնել.և դա այն ամենն է, ինչ կարող եմ անել:
-Ես ուզում էի ձեզ հարցնել, թե չէիք կարող արդյոք ժամկետը երկարացնել և թույլ տալ նրան մնալու այստեղ, մինչև նավը Սան Ֆրանցիսկոյից գա, որպեսզի կարողանա գնալ Սիդնեյ: Ես երաշխավորում եմ, որ իրեն լավ կպահի:
Նահանգապետը շարունակում էր ժպտալ, սակայն աչքերը փոքրացան ու լրջացան:
-Շատ ուրախ կլինեի ձեր խնդրանքը կատարել, բայց կարգադրությունն արվել է և պիտի ի կատար ածվի:
Բժիշկը, որքան կարող էր համոզիչ փաստարկներ բերեց, սակայն նահանգապետը դադարեց ժպտալ: Մռայլ լռում էր, աշխատելով զրուցակցին չնայել: Մաքֆեյլը տեսավ, որ ինքը տպավություն չի գործում:
-Ես չէի ուզի որևէ տիկնոջ տհաճություն պատճառել, բայց նա պետք է մեկնի երեքշաբթի, մեկնի և վերջ:
-Սակայն ինչ տարբերություն:
-Ներեցեք բժիշկ, բայց ես պարտավոր չեմ իմ արարքների համար բացատրություն տալ ոչ մեկին , բացի իմ ղեկավարներից:
Մաքֆեյլը մի թափանցող հայացք նետեց նրա վրա: Հիշեց Դևիդսընի ակնարկը, որ սպառնալիքներ է գործադրել, և նահանգապետի պահելաձևի մեջ անսովոր շփոթվածություն կարդաց:
-Գրողի տարած Դևիդսընը սիրում է ուրիշի գործերին խառնվել,-տաքացած ասաց նա:
-Մեր մեջ ասած, բժիշկ Մաքֆեյլ, չէի ասի թե շատ բարենպաստ կարծիք եմ կազմել միստր Դևիդսընի մասին, բայց պիտի խոստովանեմ, որ նա իրվաունք ուներ ինձ նշելու այն վտանգը, որ կարող է պարունակել միսս Թոմփսընի նման համաբավ ունեցող կնոջ ներկայությունը այսպիսի տեղում, որտեղ շատ զիվորականներ են բնակվում տեղի բնակիչների մոտ:
Նա ոտքի կանգնեց, և բժիշկ Մաքֆեյլը ստիպված էր նույնը անել:
-Խնդրում եմ, ներեք ինձ: Ես ժամանդրություն ունեմ: Իմ կողմից` բարևներ միսիս Մաքֆեյլին:
Բժիշկը վհատված բաժանվեց նրանից: Նա գիտեր, որ միսս Թոմփսընը սպասում է իրեն, և չէր ուզում խոստովանել, որ անհաջողություն է կրել, ուստի տուն մտավ ետևի դռնից և գողունի բարձրացավ աստիճաններով, ասես ինչ-որ բան ունենար թաքցնելու:
Ընթրիքին նա լուռ էր և ատրամադիր, մինչդեռ միսիոներրը կենսուրախ էր ու աշխաույժ: Բժիշկ Մաքֆեյլին թվաց , թե նրա աչքերը հաճախ հաղթական ուրախությամբ իր վրա են կանգ առնում: Հանկարծ նրան պարզ դարձավ, որ Դևիդսընը գիտե նահանգապետին արած իր այցելության և դրա անհաջողության մասին: Բայց ինչպես կարող էր լսած լինել: Այդ մարդու զորությունն ինչ-որ չարագույժ բան ուներ իր մեջ: Ընթրիքից հետո Մաքֆեյլը պատշգամբում տեսավ Հորնին և, իր հենց այնպես զրուցելու համար, դուրս եկավ:
-Նա ուզում է իմանալ, նահանգապետի հետ խոսել էք,թե ոչ,- շշնջաց առևտրականը:
-Այո, նա ոչինչ չի անի: Շատ եմ ցավում, դրանից ավել ոչինչ չեմ կարող:
-Ես գիտեի որ չի անի:Նրանք չեն համրձակվում միսիոներներին դեմ գնալ:
-Ինչի մասին եք խոսում,-բարեկամաբար հարցրեց Դևիդսընը, միանալով նրանց:
-Ասում էի, որ առնվազն մի շաբաթ էլ Ափիա գնալու հնարավորություն չենք ունենա,-մինագամից, առանց շփոթվելու պատասխանեց առևտրականը:
Նա հեռացավ, իսկ երկուսը վերադարձան հյուրասենյակ: Միստր Դևիդսընն ամեն անգամ ուտելուց հետո մի ժամ նվիրում էր հանգստին: Քիչ հետո մեկն անհամարձակ դուռը թակեց:
-Ներս եկեք,-սուր ձայնով ասաց միսիս Դևիդսընը:
Դուռը բաց չեր, նա ելավ տեղից և բացեց: Միսս Թոմփսընն էր կանգնած շեմին: Բայց նրա արտաքինն անսովոր կերպով փոխված էր: Դա այլևս այն պճնված թեթևսոլիկը չէր, որ փողոցում ծիծաղում էր նրանց վրա, այլ մի խեղճացած , վախեցած կին: Մազերը, սովորաբար խնամքով հարդարված, անխնամ թափված էին ուսերին: Հագին տնային չստեր էին, կիսաշրջազգեստ և վերնաշապիկ: Դրանք ճմռթված էին ու կեղտոտ: Նա կանգնել էր դռան մոտ, արտասուքները հոսում էին աչքերից, և չէր համարձակվում ներս գալ:
-Ինչ եք ուզում,-կոպտորեն հարցրեց միսիս Դևիդսընը:
-Կարող եմ խոսել միստր Դևիդսընի հետ,-ընդատուն ձայնով ասաց միսս Թոմփսընը:
Միսիոները տեղից վեր ելավ և մոտեցավ նրան:
-Ներս եկեք, միսս Թոմփսըն, ներս եկեք,- ջերմորեն հրավիրեց նա:-Ինչով կարող եմ ծառայել:
Նա մտավ սենյակ:
-Լսեք ես ներողություն եմ խնդրում երեկվա ասածիս, ու… ու մնացած բաների համար: Ես մի քիչ տաքացած էի: Կներեք:
-Օ, ոչինչ, ոչինչ: Իմ մեջքը բավականաչափ ամուր է մի քանի ծանր խոսք տանելու համար:
Կինը մի քայլ արեց դեպի նա: Ողջ նրա տեսքն իր մեջ ահավոր ստրկամիտ ինչ-որ բան էր պարունակում:
-Դուք ինձ խեղճացրիք: Ես տարված եմ: Հետ չեք ուղարկի ֆրիսկո չէ:
Միսիոների բարեհոգությունը վայրկենաբար անհետացավ, և ձայնը միագամից դարձավ խիստ ու ազդու:
-Ինչու չեք ուզում ետ գնալ այնտեղ:
Նա ամբողջոովին կծկվեց:
-Մերոնք կարծեմ ենտեղ են: Չեմ ուզում ինձ էս վիճակում տեսնեն: Ուրիշ ուր ասեք կգնամ:
-Ինչու չեք ուզում ետ գնալ Սան Ֆրանցիսկո:
-Ասացի:
Դևիդսընն առաջ թեքվեց ` հայացքը նրան հառած, և նրա հսկայական փայլուն աչքերն ասես փորձում էին թափանցել դիմացինի հոգին: Նա հանկարծ կտրուկ շունչ քաշեց:
-Ուղղիչ ղ տուն:
Կինը ճչաց, հետո ծնկի եկավ ու գրկեց միսիոների ոտքերը:
-Ետ մի ուղարկեք ինձ: Երդվում եմ աստծու առաջ, որ լավ կին կդառնամ: Վերջ կտամ սրան:
Նա սկսեց աղաչանքներ հեղեղել, և արցունքները հոսեցին նրա ներկած այտերով: Դևիդսընը կռացավ, բարձրացրեց կնոջ դեմքը` ստիպելով վերջինիս իրեն նայել:
-Ուղղիչ տուն, այո:
-Ես փախա, ու ինձ չհասցրին բռնել,-շնչակտուր ասաց նա:- Շների ձեռքը որ ընկա, երեք տարի ունեմ:
Միսիոները բաց թողեց կնոջը, և նա թավալվեց գետնին, դառը հեկեկալով: Բժիշկ Մաքֆեյլը տեղից բարձրացավ:
………..
-Դա գործը լրիվ փոխում է,-ասաց նա:- Այս իմանալուց հետո դուք չեք կարող ստիպել նրան ետ գնալ: Մի հնարավություն էլ տվեք: Չ՞է որ ուզում է նոր կյանք սկսել:
-Ես նրան կտամ ամենահիանալի հնարավորությունը, որ նա երբևէ ունեցել է: Եթե զղջում է , թող ընդունի յուր պատիժը:
Կինը սխալ հասկացավ այդ խոսքերը և գլուխը բարձրացրեց:
Հույսի մի շող բոցկլտաց նրա ուռած աչքերում:
-Կթողնեք որ մնամ…
-Ոչ: Դուք պիտի երեքշաբթի Սան Ֆրանցիսկո մեկնեք:
Կինը սարսափի տնքոց հանեց և հետո սկսեց բղավել ցածր , խռպոտ, համարյա անմարդկային ձայնով, գլուխը թափով խփելով հատակին: Բժիշկ Մաքֆեյլը վեր թռավ տեղից և բարձրացրեց նրան:
-Հարկավոր չէ, զսպեք ձեզ: Ավելի լավ է գնաք ձեր սենյակ, պառկեք: Ես ձեզ դեղ կտամ:
Նա կնոջը ոտքի հանեց և կիսաքաշելով, կիսահրելով ներքև տարավ: Կատաղած էր միսիս Դևիդսընի ու իր կնոջ վրա, որ օգնելու ոչ մի փորձ չարեցին: Խառնածինը հարթակին կանգնած էր, և նրա օգնությամբ մի կերպ հաջողվեց միսս Թոմփսընին պառկեցնել մահճակալին: նա գոռում էր ու լաց լինում: Համարյա անզգայացել էր: Բժիշկը մի հանգստացնող սրսկում արեց: Երբ նորից ետ վերադարձավ, չարացած էր և ուժասպառ:
-Պառկեցրի, որ հանգստանա:
Կանայք և Դևիդսընը նույն դիրքում էին, ինչ որ գնալուց: Հազիվ թե այդ ընթացքում շարժված կամ մի խոսք ասած լինեին:
-Ես ձեզ էի սպասում,- ասաց Դևիդսընը տարօրինակ, հեռու ձայնով:- Ուզում եմ, որ բոլորդ ինձ հետ աղոթեք մեր մեղավոր քրոջ հոգու համար:
Նա գրադարակից վերցրեց Ավետարանը և նստեց սեղանի մոտ, որի վրա քիչ առաջ ընթրել էին: Այն դեռ հավաքած չէր, և միսիոները մի կողմ հրեց թեյնիկը: Հզոր, խոր ու արձագանքվող ձայնով նա կարդաց այն գլուխը, որտեղ պատմում է Հիսուս Քրիստոսի հանդիպման մասին ամուսնուն դավաճանած կնոջ հետ:
-Այժմ ծունկ չոքեք ինձ հետ և եկեք աղոթենք մեր սիրելի քրոջ, Սեդի Թոմփսընի հոգու համար:
Ապա հետևեց մի երկար, կրքոտ աղոթք, որում նա Աստծուն աղաչում էր խնայել այդ մեղսագործ կնոջը:Միսիս Մաքֆեյլը և միսիս Դևիդսընը փակ աչքերով ծունկ չոքեցին: Բժիշկը, զարմանքից հանկարծակի եկած, անճարակորեն ու վախվորած նույնպես ծնկի եկավ: Միսիոների աղոթքը վայրի պերճախոսության մի մի նմուշ էր: Նա ծայրաստիճան հուզված էր և երբ խոսում էր , արցունքներն էին վազում այտերով: Դրսում անխիղճ անձրևը թափվում էր, թափվում անդադար, կատաղի չարությամբ , որ միայն մարդուն է հատուկ:
Վերջապես միսիոները դադար տվեց: Նա մի պահ լռեց, հետո ասաց.
Այժմ մենք կասենք Հայր մերը:
Բոլորն ասացին աղոթքը և ապա , հետևելով Դևիդսընին, ելան ոտքի: Միսիս Դևիդսընի դեմքը գունատ էր և հանգստացած: Նա հանդարտված էր ու բավարարված: Սակայն Մաքֆեյլները հանկարծ երկնչեցին: Չգիտեին ինչ անել:
-Ես ներքև գնամ և տեսնեմ, թե հիմա իրեն ինչպես է զգում,- ասաց բժիշկ Մաքֆեյլը:
Դուռը բացեց Հորնը: Միսիս Թոմփսընը ճոճաթոռում նստած կամացուկ հեծկլտում էր:
-Այդ ի՞նչ եք անում ,- բացականչեց Մաքֆեյլը:- Ես ձեզ ասացի, որ պառկեք:
-Ես չեմ կարող պառկել, ես ուզում եմ միստր Դևիդսընին տեսնեմ:
-Խեղճ մանկիկ, դրանից ի՞նչ օգուտ պիտի ունենաս: Դու նրան երբեք չես խղճահարեցնի:
-Նա ասաց, որ կգա թե որ հետևից մարդ ուղարկեմ:
Մաքֆեյլը գլխով արեց առևտրականին:
-Գնացեք բերեք նրան:
Նրաք լուռ սպասում էին, մինչև առևտրականը վերև գնաց: Ներս եկավ Դևիդսընը:
-Ներողություն, որ խնդրեցի էստեղ գաք,- ասաց կինը խոժոռելով հայացքը:
-Ես սպասում էի, որ ինձ կկանչեք: Գիտեի, որ Աստված կպատասխանի իմ աղոթքին:
Մի րոպե նրանք սևեռուն իրար նայեցին, և հետո միսս Թոմփսընը հայացքը մի կողմ տարավ: Նա սկսեց խոսել անընդհատ ուրիշ կողմ նայելով:
-Ես վատ կին եմ եղել: Ուզում եմ զղջման գալ:
-Փառք Աստծո, փառք Աստծո: Նա լսել է մեր աղոթքները:
Միսիոները շրջվեց դեպի տղամարդիկ:
-Ինձ մենակ թողեք նրա հետ: Ասեք միսս Դևիդսընին, որ մեր աղոթքները պատասխան են ստացել:
Նրանք դուրս գնացին և դուռը ետևներից փակեցին:
-Էսպիսի բաներ,-ասաց առևտրականը:
Այդ գիշեր երկար չէր կարողանում քնել, և երբ նա լսեց, թե միսիոներն ինչպես է վեր բարձրանում, նայեց իր ժամացույցին: Ժամը երկուսն էր: Բայց նույնիսկ այդ ժամանակ Մաքֆեյլը միանգամից անկողին չմտավ, քանզի սենյակները բաժանող փայտե միջնորմից այն կողմ լսվում էր բարձրաձայն աղոթող Դևիդսընի ձայնը: Վերջապես, խիստ հոգնած, նա ննջեց:
Երբ հաջորդ առավոտյան տեսավ միսիոներին, զարմացավ վերջինիս տեսքից: Նա սովորականից մի քիչ գունատ էր, հոգնած, սակայն աչքերը փայլում էին ինչ-որ անմարդկային կրակով: Այնպիսի տեսք ուներ, ասես լցված լիներ անսահման մի խնդությամբ:
-Ես ուզում եմ, որ դուք անմիջապես գնաք և տեսնեք Սեդիին,- ասաց նա: — Չեմ կարող հուսալ, որ նրա մարմինն ավելի լավ է, բայց հոգին… հոգին վերափոխված է:
Բժիշկն իրեն ուժասպառ էր զգում և նյարդայնացած էր:
-Երեկ գիշեր շատ երկար մնացիք մոտը, — ասաց նա:
-Այո, նա լսել անգամ չէր ուզում իմ գնալու մասին:
-Այնպես եք ուրախացել, ասես աշխարհը ձեզ են տվել,- գրգռված ասաց բժիշկը:
Դևիդսընի աչքերը ոգևորությունից փայլեցին:
-Մեծ շնորհ է արվել զիս: Անցյալ գիշեր ինձ բախտ վիճակվեց մի մոլորված հոգի ետ բերել Հիսուսի գորովալից գիրկը:
Միսս Թոմփսընը դարձյալ ճոճաթոռի մեջ էր: Անկողինը հարդարված չէր: Սենյակը թափթված վիճակում էր: Նա նեղություն չէր քաշել հագնվելու, բայց վրան մի կեղտոտ խալաթ էր գցել, իսկ մազերը փնթիորեն կապել: Թաց սրբիչով շփել էր երեսը, սակայն միևնույն է, այն ամբողջովին ուռած ու սմքած էր լաց լինելուց: Ասես մի հալումաշ եղած պոռնիկ լիներ: Նա բթացած հայացքն ուղղեց բժշկին, երբ վերջինս ներս եկավ: Վախեցած էր ու հուսալքված:
-Որտե՞ղ է միստր Դևիդսընը,-հարց տվեց նա:
-Հենց որ կարիքը զգաք, անմիջապես կգա, — խայթող չարությամբ պատասխանեց Մաքֆեյլը:
— Ես եկա տեսնեմ` ինչպես եք:
-Ոչինչ, լավ եմ պետք չի անհանգստանալ:
-Մի բան կերել եք:
-Հորնը սուրճ է բերել:
Միսս Թոմփսընը անհամբերությամբ դռանը նայեց:
-Ի՞նչ եք կարծում, շո՞ւտ ներքև կգա: Երբ որ ինքը հետս է էդքան սարսափելի չէ:
-Այնուամենայնիվ երեքշաբթի գնալո՞ւ եք:
-Նա ասում է` պիտի գնամ: Խնդրում եմ ասեք` հենց հիմա գա: Դուք ոչ մի բան չեք կարող անել: Մենակ ինքը հիմա ինձ կարող է օգնել:
-Շատ լավ,- ասաց բժիշկ Մաքֆեյլը:
…………………
Հաջորդ երեք օրը միսիոները համարյա ամբողջ իր ժամանակը Սեդի Թոմփընի հետ էր անցկացնում: Մյուսներին միանում էր միայն ուտելիս : Մաքֆեյլը նկատեց , որ նա բերանը համարյա բան չի դնում:
-Նա ուժասպառ է անում իրեն,- ցավով ասում էր միսիս Դևիդսընը:-Եթե չհետևի գերհոգնածություն կստանա, բայց նա իրեն չի խնայում:
Ինքը տիկինը սպիտակ էր, գունատ: Նա միսիս Մաքֆեյլին ասաց, որ բոլորովին չի քնում: Երբ միսիոները միսիս Թոմփսընի մոտից վերև էր գալիս, նա աղոթում էր մինչև ուժասպառ լինելը, սակայն անգամ դրանից հետո երկար չէր քնում: Մեկ կամ երկու ժամից վեր էր կենում, շորերը հագնում և գնում ծովածոցի մոտ թափառելու: Նա արտառոց երազներ էր տեսնում:
-Այս առավոտ ինձ ասաց, որ երազում Նեբրասկայի սարերն է տեսել,-ասաց միսիս Դևիդսընը:
-Հետաքրքիր է,-ասաց բժիշկ Մաքֆեյլը:
Նա հիշեց, թե ինչպես գնացքի պատուհանից տեսել էր այդ սարերը, երբ անցնում էր Ամերիկայով: Դրանք ասես խլուրդի հսկայական բներ լինեին, կլոր ու հարթ, և կտրուկ վեր էին ցցված հարթավայրի մեջ: Բժիշկը հիշեց, թե ինչպես էր իրեն ապշեցրել դրանց նմանությունը կանացի ստինքներին:
Դևիդսընի անհանգիստ վիճական անտանելի էր նույնիսկ իր համար: Բայց մի բերկրալից արբեցում ոգեշնչում էր նրան: Նա արմատախիլ անելով ` մի կողմ էր շպրտում խեղճ կնոջ հոգու խորքերում պահ մտած մեղքի վերջին մնացորդները: Կարդում էր նրա հետ և աղոթում նրա հետ:
-Սա հրաշալի բան է,- մի օր ընթրիի ժամանակ ասաց միսիոները:-Սա մի իսկական վերածննունդ է:Նրա հոգին, որ գիշերվա պես սև էր, այժմ անաղարտ է ու ճերմակ, ինչպես նորեկ ձյունը: Ես խոնարհ եմ ու վախվորած: Ես արժանի չեմ նրա զգեստի փեշին կպչելու:
-Եվ ձեր խիղճը թույլ կտա նրան ուղարկել Սան Ֆրանցիսկո,-ասաց բժիշկը,-Երեք տարի Ամերիկայի բանտերում: Ըստ իս դուք կարող էիք փրկել նրան դրանից:
-Ախ, բայց միթե ինքներդ չեք տեսնում: Դա անհրաժեշտ է: Կարծում եք սիրտս արյունաքամ չի լինում: Ես սիրում եմ նրան ինչպես իմ կնոջը կամ քրոջը: Այն ամբողջ ժամանակ, որ նա բանտում լինի ես նրա հետ պիտի տանեմ իր բոլոր ցավերը:
-Անմտություն,- բղավեց համբերությունը կորցրած բժիշկը:
-Դուք չեք հասկանում, քանզի կույր եք: Նա մեղք է գործել և պիտի տառապի: Ես գիտեմ, թե ինչ տառապանքներ պիտի կրի: Նա սոված կմնա, չարչարանքերի կենթարկվի և կստորացվի: Ես ուզում եմ, որ այդ կինը մարդկային պատիժն ընդունի, որպես զոհաբերություն աստծուն: Ուզում եմ հրճվանքով ընդունի այն: Նրան մի հնարավորություն է տրված, որ մեզնից շատ քչերին է ընձեռվում: Աստված անսահման բարի է ու գթասիրտ:
Դևիդսընի ձայնը հուզմունքից դողաց: Նա հազիվհազ էր արտաբերում բառերը, որ կրքոտ թափվում էին նրա շրթունքներից:
-Ամբողջ օրը ես աղոթում եմ նրա հետ և երբ հեռանում եմ նրանից , նորից եմ աղոթում, աղոթում եմ ուժերիս ողջ զորությամբ, որպեսզի Հիսուսն այս մեծ շնորհն պարգևի նրան: Ես ցանկանում եմ նրա հոգու մեջ արմատավորել պատժված լինելու կրքոտ իղձը, որպեսզի վերջում, եթե նույնիսկ առաջարկեմ չգնալ, ինքը մերժի: Ուզում եմ զգա, որ բանտ կոչվող դառը պատիժը վարձահատությունն է, որը նա դնում է մեր օրհնյալ Տիրոջ ոտքերի առջև, Տիրոջ, որը յուր կյանքն է տվել նրա համար:
Օրերը դանդաղ էին անցնում: Տան բոլոր բնակիչները, որոնց ամբողջ ուշադրությունը կենտրոնացված էր թշվառ, տաջված կնոջ վրա, մի տեսակ անբնկան հուզմունք էին ապրում: Նա ասես մի զոհ լիներ, որին պատրաստում էին արյունոտ, վայրի կռապաշտական ծեսերի համար: Սարսափից փայտացած վիճակում էր այդ կինը: Մի րոպե անգամ չէր դիմանում առանց Դևիդսընի, միայն վերջինիս հետ էր վերստանում քաջությունը, և նա ամբողջ ժամանակ ստրկային հավատարմությամբ կառչում էր միսիոներից: Շատ էր լաց լինում, Ավետարան կարդում ու աղոթում: Երբեմն դառնում էր ուժասպառ ու անտարբեր: Այդժամ նա իրոք սկսում էր տենչալ, որ շուտ գա փորձությունը, քանզի դա ուղակի ու կոնկրետ փախուստի ձև էր կարծես առաջարկում իր կրած չարչարանքներից: Այլևս չէր կարողանում դիմանալ իրեն պատող անորոշ սարսափներին: Յուր մեղքերի հետ մեկտեղ այդ կինը մի կողմ էր դրել նաև հոգատարությունն իր հանդեպ,և նա քարշ էր գալիս սենյակով մեկ` անճաշակ խալաթը հագին, փնթի ու բբռեճ: Չորս օր էր, ոչ գիշերանոցն էր հանել, ոչ հագել գուլպաները: Սենյակը կեղտոտ էր ու թափթփված: Մինչդեռ անձրևը շարունակում էր տեղալ անգութ համառությամբ: Մարդ մտածում էր, որ վերջապես երկնքում եղած ջրի պաշարը պիտի սպառվի, բայց տեղատարափը շարունակում էր խենթացնող միապաղաղությամբ հարվածել թիթեղյա տանիքին` ուղիղ ու ծանր: Ամեն ինչ թաց էր ու կպչուն: Բորբոս էր բռնում պատերին և հատակին դրված կոճիկներին: Անքուն գիշերներին մոծակներն իրենց զայրացած երգն էին բզզում:
…………………
-Եթե գոնե մի կենտ օր դադարեր անձրև գալ, այսքան վատ չէր լինի,-ասաց Մաքֆեյլը:
Բոլորն անտարբեր սպասում էին երեքշաբթի օրվան, երբ Սան Ֆրանցիսկոյի նավը Սիդնեյից պիտի ժամաներ: Լարվածությունն անտանելի էր: Եվ քանի որ բժիշկ Մաքֆեյլը կապ ուներ այդ ամենի հետ, անբախտ կնոջ ձեռքից ազատվելու ցանկությունը նրանից մի տեսակ դուրս էր մղել խղճահարությունն ու զայրույթը: Անխուսափելին պիտի ընդունվի: Նա զգում էր, որ ավելի ազատ շնչի, երբ նավը հեռանա: Սեդի Թոմփսընին մինչև նավ նահանգապետի գրասենյակի պաշտոնյաներից մեկը պիտի ուղեկցեր: Այդ անձնավորությունը եկավ երկուշաբթի երեկոյան և ասաց, որ միսս Թոմփսընն առավոտը տասնմեկին պատրաստ լինի: Դևիդսընը Սեդիի հետ էր:
-Ես կհետևեմ, որ ամեն ինչ պատրաստ լինի: Ինքս միտք ունեմ նրա հետ նավ գալ:
Միսս Թոմփսընը չխոսեց:
Երբ բժիշկը հանգցրեց մոմը և զգուշորեն սողաց –մտավ իր մոծակներից պաշտպանող վարագույրի տակ, նա մի թեթևացած հոգոց հանեց:
-Դե, փառք աստծո, վերջացավ: Վաղն այս ժամին գնացած կլինի:
-Միսիս Դևիդսընն նույնպես ուրախ կլինի: Ասում է ամուսինը ուժասպառ է եղել,-ասաց միսիս Մաքֆեյլը:- Նա ուրիշ կին է հիմա:
-Ով:
-Սեդին: Կյանքում չէի մտածի, որ դա հնարավոր է: Մարդ ուղղակի պապանձվում է:
Բժիշկ Մաքֆեյլը չպատասխանեց և շուտով քուն մտավ:Նա հոգնած էր և քնեց սովորականից խոր:
Առավոտյան Մաքֆեյլն արթնացավ թևին զգացած հպումից և վեր թռչելով իր մահճակալի կողքին տեսավ Հորնին: Առևտրականը մատը մոտեցրեց շրթունքներին, չթողնելով որ բժիշկը ձայն հանի և գլխի շարժումով հրավիրեց հետևել իրեն:
Նա որպես կանոն մաշված պարուսինե շալվար էր հագնում, բայց հիմա ոտաբոբիկ էր և վրան, բնիկի պես միայն լավա-լավ էր գցել: Հանկարծ միանգամից վայրենի տեսք էր ստացել, և բժիշկը մահճակալից վեր կենալով տեսավ, որ նրա ամբողջ մարմինը դաջված է: Հորնը նշան արեց , որ պատշգամբ գա: Բժիշկ Մաքֆեյլը վեր կացավ և հետևեց առևտրականին:
-Աղմուկ մի արեք,- շշնջաց սա:- Ձեր կարիքը կա, վերարկու հագեք, և կոշիկներ: Արագ:
Բժիշկ Մաքֆեյլը առաջին հերթին մտածեց, թե Սեդի Թոմփսընին բան է պատահել:
-Ինչ է եղել: Գործիքներս վերցնեմ?
-Արագ, խնդրում եմ արագ:
Բժիշկ Մաքֆեյլը մատների ծայրերի վրա ետ գնաց ննջարան, պիժամայի վրայից անձրևանոց հագավ, իսկ ոտքերին կաուչուկի ներբանով կոշիկներ: Հետո միացավ առևտրականի, և երկուսը միասին զգուշորեն իջան աստիճաններով: Փողոց տանող դուռը բաց էր, և վեց-յոթ բնիկ հավաքվել էին դռան մոտ:
-Ինչ է եղել,-կրկնեց բժիշկը:
-Եկեք ինձ հետ,-ասաց Հորնը:
Նա քայլեց դուրս, և բժիշկը հետևեց նրան:Բնիկները փոքր խումբ կազմած հետևեցին նրանց: Կտրեցին-անցան փողոցը և հասան ծովի ափ: Բժիշկը նկատեց բնիկների բազմություն` հավաքված ջրի բերանին ընկած ինչ-որ առարկայի շուրջ: Շտապ անցան մնացած մի քսանհինգ յարդ տարածությունը, և բնիկները բժշկի մոտենալուն պես մի կողմ քաշվեցին: Առևտրականն առաջ հրեց բժշկին: Եվ այնժամ նա տեսավ կես ջրի մեջ կես դուրս մի ահավոր առարկա` Դևիդսընի մարմինը: Բժիշկ Մաքֆեյլը կռացավ ,( նա անսպասելիությունից գլուխը կորցնողներից չէր) և շուռ տվեց մարմինը: Կոկորդն ականիջից ականջ կտրած էր, իսկ աջ ձեռքը շարունակում էր պահել ածելին, որով այդ բանը կատարվել էր:
-Նա բավական սառն է,-ասասց բժիշկը:-Ըստ երևույթին , վաղուց է մահացել:
-Տղաներից մեկը աշխատանքի գնալիս ճամփին տեսել էր նրան և եկավ ու ինձ ասաց: Կարծում եք ինքն է իրեն սպանել:
-Այո, մեկը պիտի ոստիկան կանչի:
Հորնը տեղական լեզվով ինչ-որ բան ասաց, և երկու պատանի անմիջապես պոկվեցի տեղներից:
-Մենք պետք է նրան թողնենք այստեղ մինչև գան,-ասաց բժիշկը:-Իմ տուն թող չտանեն:Ես չեմ թողնի, որ իմ տուն բերեն:
-Կանեք այն ինչ իշխանությունները կկարգադրեն,-կտրուկ պատասխանեց բժիշկը:- Բայց կարծում եմ նրան դիարան կտանեն:
Նրանք անշարժ կանգնած սպասում էին: Առևտրականն իր լավա-լավայի ծալքերից սիգարետ հանեց և մեկը տվեց բժշկին: Ծխում էին հայացքները հառած դիակին: Բժիշկ Մաքֆեյլը ոչինչ չէր հասկանում:
-Ինչ եք կարծում, ինչու այդպիսի բան արեց,- հարցրեց Հորնը:
Բժիշկն ուսերը թոթվեց: Քիչ անց մի զինվորական նավաստու հրամանատարությամբ բնիկ ոստիկաններ եկան, հետները պատգարակ, իսկ դրանից անմիջապես հետո` երկու ծովային սպա և նավատորմիղի մի բժիշկ: Նրանք գործնական տեսքով սկսեցին կարգադրություններ անել:
…………………..
— Իսկ կի՞նը, — հարցրեց սպաներից մեկը:
-Հիմա որ դուք եկաք, ես կվերադառնամ տուն և վրաս մի բան կգցեմ: Կհետևեմ, որ նրան հաղորդեն: Քանի դիակը մի քիչ կարգի չեն բերել, ավելի լավ է նա չտեսնի:
-Կարծում եմ, որ ճիշտ է,- ասաց ռազմական բժիշկը:
Երբ բժիշկ Մաքֆեյլը գնաց տուն, տեսավ, որ կինը համարյա հագնվել վերջացրել է:
-Միսիս Դևիդսընն ահավոր անհանգստանում է իր ամուսնու համար,- բժշկի հայտնվելուն պես սկսեց նա: — Դևիդսընն ամբողջ գիշեր չի պառկել: Միսիս Դևիդսընը լսել է , թե նա ինչպես է գնացել միսս Թոմփսընի մոտից գիշերվա երկուսին, բայց ոչ թե իր սենյակ այլ դուրս: Եթե նա մինչև հիմա քայլում է, ապա պիտի հոգնածությունից մեռած լինի:
Բժիշկ Մաքֆեյլն ասաց, թե ինչ է պատահել և խնդրեց տեղի ունեցածի բոթը հասցնել միսիս Դևիդսընին:
-Բայց ինչո՞ւ է այդպիսի բան արել,- սարսափած հարցրեց կինը:
-Չգիտեմ:
Բայց ես չեմ կարող, չեմ կարող:
-Պետք է կարողանաս:
Միսիս Մաքֆեյլը վախեցած հայացք գցեց ամուսնու վրա և դուրս գնաց: Մաքֆեյլը լսեց, թե նա ինչպես մտավ միսիս Դևիդսընի սենյակը: Մի րոպե կանգնեց, որ ինքն իրեն հավաքի, իսկ հետո սկսեց սափրվել ու լվացվել: Հագնվելուց հետո նստեց մահճակալին ու սկսեց սպասել կնոջը: Վերջապես նա եկավ:
— Ուզում է նրան տեսնել:
-Տարել են դիարան: Լավ կանենք միսիս Դևիդսընի հետ գնանք: Ինչպես ընդունեց:
-Ինձ թվում է նա շշմած է: Լաց չեղավ, բայց դողում էր տերևի նման:
-Պետք է հենց հիմա գնալ:
Դուռը թակեցին և միսիս Դևիդսընը դուրս եկավ: Շատ գունատ էր, բայց աչքերը չոր էին: Բժշկին թվաց, որ նա անբնկանորեն հանգիստ է: Առանց մի խոսք փոխանակելու դուրս եկան ու ճամփա ընկան: Երբ հասան դիարան, միսիս Դևիդսընը խոսեց.
-Ես մենակ կգնամ և կտեսնեմ նրան:
Ամուսինները մի կողմ քաշեցին: Մի բնիկ բացեց դուռը և փակեց նրա ետևից: Մաքֆեյլները նստեցին ու սկսեցին սպասել:Երկու- երեք սպիտակամորթ մարդիկ մոտեցան և կիսաձայն սկսեցին խոսել նրանց հետ: Բժիշկ Մաքֆեյլը մի անգամ ևս պատմեց ինչ գիտեր այդ ողբերգության մասին: Վերջապես դուռը կամացուկ բացվեց և միսիս Դևիդսընը դուրս եկավ: Միանգամից լռություն տիրեց:
-Այժմ ես պատրաստ եմ, գնանք,- ասաց նա:
Ձայնը խիստ էր ու հաստատուն: Բժիշկ Մաքֆեյլը չէր կարողանում հասկանալ նրա աչքերի հայացքը: Գունատ դեմքը շատ մռայլ էր: Նրանք ետ դարձան դանդաղ առանց մի բառ ասելու, մինչև վերջապես հասան շրջադարձին, որի ետևում գտնվում էր նրանց տունը: Միսիս Դևիդսընը բերանն ապշած բաց արեց, և մի րոպե բոլորը լուռ կանգնած էին: Մի աննկարագրելի աղմուկ ծակեց նրանց ականջները: Գրամոֆոնը, որ այդքան երկար լռել էր, նվագում էր, նվագում մի ռեգթայմ բարձր ու կոպիտ:
-Սա ինչ է,- սարսափահար գոչեց միսիս Մաքֆեյլը:
-Գնանք,-ասաց միսիս Դևիդսընը:
Նրանք աստիճաններով բարձրացան ու նախասենյակ մտան: Միսս Թոմփսընը, կանգնած դռան մոտ, շատախոսում էր մի զինվորականի հետ: Հանկարծակի մի փոփոխությւն էր տեղի ունեցել նրա մեջ: Այլևս այն վերջին օրերի վախեցած խեղճուկրակը չէր: Նորից հագել էր իր ամենալավ շորերը` սպիտակ շրջազգեստը, բարձրակրունկ փայլուն ճտքակոշիկները որոնցից դուրս էին պրծել սպիտակ գուլպա հագած պարարտ սրունքները, մազերը խնամքով կարգի էին բերված, իսկ գլխին հսկայական գլխարկն էր, վրան վառ , անճաշակ ծաղիկներ: Երեսը շպարված էր հոնքերը` մուգ սև, շրթունքներն ալ կարմիր: Իրեն շատ ձիգ էր պահում: Դա նույն առաջին օրերի լկտի թեթևսոլիկն էր: Տեսնելով ներս եկողներին, նա սկսեց ծիծաղել բարձրաձայն, թունոտ և հետո, երբ միսիս Դևիդսընն ակամա կանգ առավ, թուքը հավաքեց բերանում ու թքեց: Միսիս Դևիդսընը ետ ընկրկեց, այտերին հանկարծ երկու կարմիր բծեր հայտնվեցին: Հետո, դեմքը ձեռքերով ծածկելով, տեղից պոկվեց և աստիճաններով արագ վեր վազեց: Բժիշկ Մաքֆեյլը զայրույթից իրեն կորցրեց: Նա հրեց Թոմփսընին ու մտավ նրա սենյակը:
-Ինչ եք անում, գրողը տանի,-գոռաց նա:- Կանգնեցրեք այդ անիծված մեքենան:
Նա մոտեցավ գրամոֆոնին և ձայնասկավառակը շպրտեց մի կողմ: Կինը շրջվեց նրա կողմը:
-Լսի, դոք, վազն անցի: Ի՞նչ ես խցկվել սենյակս:
-Ի՞նչ եք ուզում ասել, — գոռաց նա: — Ի՞նչ եք ուզում դրանով ասել:
Կինը լարվեց, իրեն կարգի բերեց: Անհնար է նկարագրել արհամարհանքի հետ խառը ատելությունը, որ հնչեց նրա պատասխանի մեջ:
-Դուք, տղամարդի՛կ: Գարշելի, կեղտոտ խոզե՛ր: Բոլորդ մեկ եք, բոլո՛րդ: Խոզե՛ր, խոզե՛ր:
Բժիշկ Մաքֆեյլը բերանն ապշած բաց արեց: Նա հասկացավ:
Այսօր հանգուցյալների հիշատակի օր է՝ մեռելոց. դեռ նախորդ՝ հերթական մեռելոցին, Լուսինե Վայաչյանը փորձել է կարծիքներ հավաքել, թե ինչո՞ւ են այդքան շատ մեզանում մեռելոցները.
Թող ինձ ներեն անմեղ մեռյալները, ինչո՞ւ մարդիկ չեն մտածում ապրողների մասին: Չէ՞ որ մեկ կենդանի ճանճը թանկ է մեռած փարավոնից…
Վարուժան Վարդանյան, նկարիչ
Մեռել սիրող, մեռել հարգող ժողովուրդ ենք։ Հայրենի գործադիրի հերթական փառահեղ մտահաղացման արդյունքում մեր երկիրն այլևս իր տոները նշում է մեռելոցի տեսքով։ Հասկանալի է. յուրաքանչյուր եկեղեցական տոնից հետո, ի հիշատակ ննջեցյալների, մարդիկ այցելում են գերեզմանատուն, դա օրինաչափ ու հարգանքի արժանի երևույթ է, բայց աբսուրդ է, որ երկուշաբթի- մեռելոցները դառնում են օրինաչափ ու մարդիկ իրենց հանգիստը կազմակերպում են` հաշվարկելով մեռելոցները։ Մի բան է հարգանքի տուրքը, որ կարելի է մատուցել լռությամբ, մի բան է մեռելոցները վերածել տոնի։ Ի վերջո, էդ հոսքը գերեզմանատուն, էդ մի օրվա հոգնեցուցիչ, մյուսներից հետ չընկնելու մրցավազքը, հենց այդ օրվա այցի անպայմանությունը, խցանված ճանապարհները, բայց սրանք դեռ հարցի տեխնիկական կողմն են։ Մենք պետականություն չունե՞նք, գեղեցիկ ավանդույթներ չունե՞նք, ինչու՞ չենք նշում։ Զավեշտ է, քանի որ տոնն ասոցացվում է հանգստյան օրվա հետ, հենց էդպես էլ ասում են . «էսօր տոնա, մեռելոցա»։ Մի ժամանակ եղեռնի օրն էլ ասում էին`տոն ։ Ինչ արած։ Միջին սերունդը դեռ ոչինչ, և ննջեցյալ հարազատ ունեն, ու ցավ, իսկ երիտասարդնե՞րը, նրանք ինչո՞ւ պիտի տոն ընկալեն մեռելոցները։ Բավ է, թող մեր տոները հեռու լինեն սուգից ու ողբից։
Մեր երկրում Աստվածամոր տոնին խաղողօրհնեքին հաջորդող հերթական մեռելոցն է՝ պաշտոնական հանգստյան օրվա կարգավիճակով։ Մեր մեռելոցներն ինչ-որ շատ են: Ու մեռելոցն էլ մեռելոց լինի, հիմնականում ֆրֆռալու ուաբաթ-կիրակի-երկուշաբթի եռօրյա հանգստյան օրերը հավեսով անցակցնելու առիթ է` քաղաքից դուրս գնալու, փարթիներ անելու, ուտել-խմելու: Իհարկե, ամենաավանդապահներն անպայման կայցելեն գերեզմաններ, էլի արարողակարգ կանեն՝ էլի ուտելիքով ու խմիչքով: Ի՞նչ է մտածում հայը, չգիտեմ, փողոցում ո՞նց կստացվեր, բայց ֆեյսբուքյան իմ էջի հնարավորությունների սահմաններում անցկացրած հարցումն ու ստատուսի քննարկումը էս պատկերն ինձ բերեց: Մեկն ավելի ծավալուն է, մյուսը` հակիրճ, ֆեյսբուքյան ընկերներս ինձ, համենայնդեպս, արձագանքեցին:
Հովիկ Չարխչյան, գրող
Շա՞տ են սիրում… Ես չգիտեի…
Եթե չսիրեն էդքան շատ չեն ունենա..
Եթե շատ ունեն, դա դեռ չի նշանակում, թե սիրում են: Եթե մեկը շատ ցավեր ունի, դա դեռ այն բանի նշանը չէ, որ նա սիրում է այդ ցավերը:
Համարում եք որ մեռելոցը ցա՞վ է: Դա ժողովո՞ւրդն է որոշում ամեն եկեղեցական տոնի հաջորդ օր, ինչ-որ նշանակալից տոներից հետո մեռելոց են անել, որից հետո նորմալ հանգստյան օր՝ լավագույն դեպքում, իսկ ավելի հաճախ՝ «գուլյանկեք»… Ստիպվա՞ծ է:
Ես նման բան չասացի: Ես ընդամենը համեմատություն անցկացրեցի սիրելի և ոչ սիրելի երևույթների միջև: Ես կարծում եմ, որ խնդիրը նախ պետք է դիտարկել ավանդույթի ու սովորույթի տեսանկյունից: Մեռելոցը ոչ երեկ հորինվեց, ոչ էլ կառավարության որոշմամբ գոյության իրավունք ստացավ: Եթե այսօր հասարակությունը ինչ-ինչ բաներ աղճատել է, քաղքենիական երանգներ է հաղորդել դրանց, ապա մեղքը հանրությանն է, այլ ոչ թե ավանդույթինը: Բացի այդ, սա առաջին հերթին կրոնական ծես է, պարտադիր նրանց համար, ովքեր հավատացյալ են: Այդ ծեսն անաղարտ պահելու խնդիրը եկեղեցունն է: Նա պիտի նախանձախնդիր լինի:
Ես ոչ թե բառացիորեն ընկալեցի, այլ ասածս էն էր, որ եթե համեմատենք ցավի հետ, ապա ցավը ոչ միայն սիրելի ու հաճելի չի, այլև շատ տհաճ ու ատելի, ցավից ուզում ենք ազատվել:
Իհարկե, այդպես է: Գուցե համեմատությունս այնքան տեղին չէր, բայց ամեն դեպքում կա հանգամանք, որը գոյություն ունի քո կամքից անկախ: Եվ ուզես թե չուզես դու պարտավոր ես հաշվի նստել դրա հետ: Մեր ազգային շատ ու շատ ծիսակատարություններ հենց այդպիսին են: Որոշ բաներ կարող են մեզ դուր չգալ, բայց մենք շարունակում ենք դրանք պահպանել:
Իսկ արժի՞ պահպանել: Ես երեխա եմ կորցրել, պապ, սիրելի ընկերներ, հարազատներ, բայց երբեք մեռելոց չեմ արել: Ես անզգա՞ եմ:
Ոչ ոք իրավասու չէ գնահատելու մյուսի մտածումներն ու վարքը: Դա խիստ անհատական հարց է: Մարդու վիշտը չի չափվում դրա արտաքին դրսևորումներով: Թե ի՞նչ է կատարվում սգացող մոր հոգում, այդ ցավը միայն նա կարող է հասկանալ: Այնպես որ, ես ինձ երբեք իրավունք չեմ վերապահի դատավոր լինել որևէ մեկի համար:
Լուսինե Գրիգորյան
Համաձայն եմ, շատ լինելը սիրելու նշան չի: Իհարկե, մեռելոցն ու տխուր առիթները մարդկանց` հեռու-մոտիկ բարեկամների համար հավաքվելու, իրար տեսնելու օրեր են, ավելի պարտադիր, քան ուրախ առիթներ: Ու նաև ցավը միավորող ա: Եթե փիլիսոփայորեն մոտենաս` էդ օրը նվիրում ես հարազատիդ գերեզմանին, գնում ես նրան այցելության…. Բայց մեկ է, սա չի նշանակում, թե հայերը սիրում են մեռելոց: Գերեզման գնացողները սովորաբար գուլյանկեք չեն ունենում էդ օրերին, ես չեմ տեսել… ուղղակի լիքը մարդ կա, որ չի գնում գերեզման ու իրանց համար էդ ուղղակի ազատ օր ա, ասածիդ պես:
Զարա Հովհաննիսյան
Դե, որովհետև մեռելը կենդանի մարդուն կոնկուրենտ չի, հեշտ է գովերգելը, կենդանի մարդկանց գովելը դժվար է, մենք չենք ուզում, որ իրենք մեզնից առավել դիտվեն։ Իսկ մեռելներն արդեն էսպես, թե էնպես հետևում են, մենք իրենցից անցել ենք, ու ինչքան էլ գովենք, իրենք անցյալ են, իսկ մենք ներկա ու ապագա…
Նարե Սարկիսյան
Հազիվ ուտուշ-խմուշի առիթ ա, հայերը քեֆ են անում ավելի շատ թաղումներին, քառասունքներին, տարիների ու մեռելոցների օրերին, քան ուրախ արարողությունների ժամանակ:
Հովհաննես Իշխանյան
Իսկ վարչապետից հարցրե՞լ ես: Որովհետև հայերի սիրելուց չի, վարչապետի սիրելուց ա:
Տաթև Չախչախյան
Մշակութային որոշակի փուլում դա կարող էր բացատրվել նախնիապաշտությամբ: Իսկ այսօր դա բոլորովին այլ բանի արտահայտություն ա դարձել… Վաղուց է ինչ ողջերի մեջ փրկություն չենք գտնում… Ու նախնիապաշտությունը սահուն վերածվում է մեռելապաշտության…
Մարինա Մարգարյան
Ազգային տրագիկությունը դուր է գալիս, անգամ կենցաղում տրագիկ թեմաները մարդկանց ամենաշատն են գերում ու միշտ ինչ-որ սգվորի վիճակը իրենց ավելի հարազատ է: Սգալը լավ է ստացվում: Իհարկե, կարծում եմ, որ մեր պատմությունն էլ ազդեցություն ունի մեր ինքության վրա:
Սարգիս Դավթյան
Գենետիկ հիշողության հետևանք է, մեզ բնորոշ է կորցրածի հոգեբանությունը:
Դավիթ
Իսկ դա վա՞տ է, որ մեռելոց են անում: Ինձ թվում է, բոլոր քրիստոնեկան երկրներում անում են: Ուղղակի երևի հայերն ավելի շատ եկեղեցական ավանդույթներ ունեն, առայժմ: Երկար չի տևի: Հիմա ամեն ավանդականի տոտալ ոչնչացում է գնում, այդ թվում և եկեղեցական ավանդույթների:
Գայանե Գուլյան
Գենետիկորեն զրկված լինելով իրական ուրախությունը զգալու և վայելելու հատկանիշից, հայերը փնտրում են թվացյալ ուրախությունը մեռելոցների մեջ: Ես չգիտեմ, թե ով է նշանակում մեռելոցի օրը, բայց ենթադրում եմ, որ իրենից է կախված այդքան մեռելոցներ սիրելը: Մեկ էլ երևի մեզ մոտ՝ Հայաստանում, երջանկությունը շատ է ու տենց փորձում են հավասարակշռություն պահպանել:
Սուրեն Սուրենյանց
Որովհետև մեր կապն անցյալի հետ ավելի ուժեղ է, քան՝ ապագայի պատկերացումը։
Նարինե Ավետյան
Մենք ցուցամոլ, կեղծ արժեքներ սիրող ազգ ենք, մենք մեր վիշտը անգամ համեստ սգալ չգիտենք, ու դրանից մի ահագին «ցերեմոնիա» ենք սարքում….մեր գերեզմանոցներն ահավոր են, մենք մի ողջ ընտանիք սովի կմատնենք, միայ թե ճոխ գերեզմանաքար քաշենք…..մեր գերեզմանոցներում հնարավոր չի անկեղծ արցունք, որովհետև սգավորը գիտի, որ «կարողա պատահի իրեն հետևում են» …..հանգուցյալն էլ մահից առաջ հաշվում էր իր հուղարկավորության պարզ թվաբանական արժեքը։ Ի՞նչ արժեք ունի հարազատների համար….մի խոսքով` տխուր ա… աղոթել էլ չգիտենք….
Հովիկ Չարխչյան
Հիշատակ հարգելը խիստ մարդկային ու ազնիվ երևույթ է: Դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Անցավորներին հիշելու և հարգելու ծեսի մեջ մենք նաև ինքնամաքրման ու պարտահատույց լինելու պես մի բան ենք տեսնում: Իսկ դա շատ կարևոր է:
Վահագն Թևոսյան
Կարծում եմ` պատասխանը հենց հարցի մեջ է, հայերը շատ են սիրում ոչ թե էդ օրերը, այլ հենց մեռելոց` մեռյալներին: Ընդհանրապես շիրիմի խորհուրդը ամենակարևորներից ա մեր մշակույթի մեջ: Դա թերևս արմատ ձգած լինելու գլխավոր արտահայտչամիջոցներից ա մեզնում, որը, եթե ելնենք մեր պատմությունից, որոշակի օբյեկտիվ պատճառաբանվածություն ունի, հանգրվանելու խորհուրդ: Մի օր ընկերներով քննարկում էինք` իսկ ո՞րն ա հայրենիքը, ինչ բանաձևով կարելի ա տարբերակել այն, ինչով ենք կապված նրա հետ: Հովիկ Չարխչյանն ասաց` հայրենիքն այն վայրն է, որտեղ գերեզման ունես թողած:
Հարցս բավականին ուշ տեղադրեցի ֆեյսբուքում, առավոտյան ժամը յոթի պատկերը սա էր, «Բու»-երն են արձագանքել: Օրվա մեջ էլի կլինեն վարկածներ: Ու քանի որ էսօր մեռելոց է, ու քաղաքում ոչինչ չի կատարվում, երեկոյան կլինի շարունակությունը՝ «Արտույտների» արձագանքը:
Լուսինե Վայաչյան
Mardik.am լրատվական կայքը զրուցել է Մերի Մակարյանի հետ, որի մասնակի խմբագրված տարբերակը ներկայացնում ենք «Հայկական Վարկածի» ընթերցողին:
«Դժվար ապրուստ» հեռուստասերիալն իր ցուցադրման օրվանից ցայսօր հեռուստադիտողների ուշադրության կենտրոնում է, հատկապես ֆիլմում տեղի ունեցող վերջին զարգացումներից հետո: Mardik.am-ը զրուցեց ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկի, հեռուստահաղորդավարուհի Մերի Մակարյանի հետ, ով ֆիլմում մարմնավորում է Մերիի կերպարը:
Mardik.am — Մերի Մակարյանի անունն ասոցացվում է «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի Մերիի կերպարի հետ: Դա Ձեզ նկարահանումներից դուրս չի՞ խանգարում, կամ միգուցե օգնում է:
Մերի Մակարյան — Իհարկե, խոսակցություններ շատ են եղել, որովհետև մարդիկ ինձ երբեմն նույնացնում են կերպարիս հետ, դա ինչ խոսք տարօրինակ է, բայց ինձ չի խանգարում:
Mardik.am — Կերպարը հետաքրքիր զարգացումներ է ստանում հատկապես վերջին շրջանում: Դա Ձեզ համար անսպասելի՞ էր:
Մերի Մակարյան — Առհասարակ մեզ մոտ` Հայաստանում, հեռուստասերիալներն չպլանավորված են զարգանում, միանգամից սցենարը չի գրվում, այլ ընթացքում ու դրա հետ կապված` իմ կերպարի համար նախատեսված զարգացումները ինձ չի զարմացնում: (հեռուստասերիալին ուշադիր հետևողները կհիշեն, որ հերոսուհու ամուսինը լքել է նրան, ինչն էլ դավաճանված կնոջը դրդել է վրեժխնդիր լինել -խմբ.):
Mardik.am -Այսինքն` Ձեզ համար մի փոքր անսպասելի՞ էր նման զարգացումը:
Մերի Մակարյան — Այո:
Mardik.am — Դավաճանված կնոջ իրավիճակում է հայտնվել Ձեր կերպարը: Ի՞նչ խորհուրդ կտաք նման իրավիճակում հայտնված կանանց, ինչպես նրանք վարվեն:
Մերի Մակարյան — Եթե մինչ այդ իմ հերոսուհու ամուսինն իր հետ էր ապրում, այդ ընթացքում խորհուրդ կտայի պայքարել, իսկ հիմա երբ իմ հերոսուհու ամուսինը նրա հետ է …(նկատի ունի Էլենի կերպարին-խմբ.): Ընդամենը կասեմ, որ ոչ մի բան ուժով, ստիպելով չի լինում, եթե չկա սեր, ուրեմն ամեն ինչ ժամանակավոր է: Պետք է այնպես անել, որ տղամարդը քեզ սիրի: Ու ոչ մի արտասովոր քայլերի թող չդիմեն` նկատի ունեմ զենքը և այլն (ժպտում է): Ստիպելով ոչնչի չես հասնի առհասարակ:
Mardik.am — Ըստ Ձեզ` Ձեր կերպարն ինչքանով է մոտ իրականությանը:
Մերի Մակարյան — Իմ կերպարի նման կերպարներ շատ կան: Շատերն են ինձ դիմում, շատերն են ինձանից խորհուրդ հարցնում: Սակայն ես զերծ եմ մնում որևէ խորհուրդ տալուց: Ճիշտ է, այդ կերպարն եմ ներկայացնում, բայց դա իմը չէ: Ինձ հետ ոչ մի կապ չունի իմ կերպարը: Ես էդպես չէի վարվի:
Mardik.am –Ի՞նչ զգացիք առաջին անգամ, երբ արդեն, որպես դերակատար, հայտնվեցիք տեսախցիկի առաջ: Դժվարություններ չե՞ք ունեցել:
Մերի Մակարյան — Դժվար էր, իհարկե, քանի որ մինչ այդ ես աշխատում էի տեսախցիկի հետ, իմ հեռուստադիտողը տեսախցիկն է եղել: Իսկ նկարահանումների ընթացքում չպետք է նայես խցիկին, պետք է այն չնկատես: Ինձ համար դա էր դժվար: Անընդհատ ռեժիսորն ասում էր` մի նայիր տեսախցիկին: Բայց ցանկացած խոչընդոտ հաղթահարելի է, որովհետև վաղուց աշխատում եմ այս ոլորտում` տեսախցիկներ, բարձրախոսներ և այլն:
Mardik.am -Նկարահանող խմբի և անձնակազմի հե՞տ էլ եք կարողանում հեշտ աշխատել:
Մերի Մակարյան — Այո, ես առհասարակ շատ հանգիստ, շուտ մերվող մարդ եմ:
Mardik.am -Ձեր խաղընկերներից մի քանիսն ավագ սերնդի ներկայացուցիչներ են, ընդ որում` մասնագիտական կրթություն ունեցող անձինք և պրոֆեսիոնալ դերասաններ: Մի փոքր դժվար չէ՞ նրանց հետ խաղալը: Նրանք Ձեզ որևէ կերպ իրենց մասնագիտական խորհուրդներով օգնո՞ւմ են:
Մերի Մակարյան — Իհարկե, մենք նրանցից խորհուրդներ հարցնում ենք: Իրենք էլ կարող են միջամտել, ինչ-որ բան ասել մեզ: Շատ նորմալ է, իրենց հետ խաղալը նաև հաճելի է:
Mardik.am -Նկարահանումների ընթացքում երբևէ չե՞ք մտածել, որ կարող էիք սովորել ոչ թե բանասիրության ֆակուլտետում, այլ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
Մերի Մակարյան — Մի փոքր մեծամիտ ու գոռոզ չհնչի, բայց մեծ հաշվով ոչ, որովհետև ես կարծում եմ, որ այո պետք է և կարևոր է կրթություն ունենալը, բայց ամեն դեպքում, համաձայնվեք, որ կան կրթություն ունեցող շատ դերասաններ, որոնց մոտ ինչ- որ բան չի ստացվում և կան շատ «ոչ դերասաններ», (խոսքն իմ մասին չէ) որոնք ավելի լավ են կերտում կերպարները: Ամեն դեպքում կրթությունը կարևորում եմ: Ես ինքս շատ գոհ եմ որ ավարտել եմ բանասիրական ֆակուլտետը:
Mardik.am -Հաճախ որևէ բնագավառում աշխատելիս աշխատանքային հարաբերությունները վերածվում են նաև ընկերականի: Կա՞ն դերասաններ, ովքեր նաև Ձեր մոտ ընկերներն են:
Մերի Մակարյան — Իհարկե կան դերասաններ, հիմնականում երիտասարդ սերնդի: Դե, մեր ֆիլմում գերակշռում են երիտասարդները: Մենք բոլորս շատ լավ ընկերներ ենք (ժպտում է):
Mardik.am- Մինչ սերիալում նկարահանվելը Դուք հաղորդավարության ասպարեզում էիք: Եթե չեմ սխալվում` նաև լրագրող եք: Չե՞ք կարոտում հաղորդավարուհու Ձեր աշխատանքը: Կամ միգուցե համատեղո՞ւմ եք այդ ամենը:
Մերի Մակարյան — Ես լրագրող չեմ և ներողություն եմ խնդրում, չեմ սիրում լրագրողի մասնագիտությունը: Մայրս լրագրող է, բայց ես այդ գործը չեմ սիրում: Ես մասնագիտությամբ բանասեր եմ ու վոկալիստ: Շատ սիրում եմ երգը ու հնարավոր է, որ գա մի օր, երբ ես երգեմ:
Mardik.am -Չի բացառվում, որ տեսահոլովակ ունենա՞նք:
Մերի Մակարյան — Չի բացառվում: Կան շատ առաջարկներ, ուղղակի մտածում եմ` արժե՞ մտնել այդ ամենի մեջ, թե՞ ոչ:
Mardik.am — Երգում եք միայն Ձե՞զ համար, թե՞ նաև որևէ այլ տեղ:
Մերի Մակարյան – Դե, եթե առիթներ լինում են, երգում եմ: Ինչ վերաբերում է հաղորդավարությանը, կարոտում եմ շատ: Եթե լինեն լուրջ առաջարկներ այս պրոյեկտից հետո, ապա անկասկած կընդունեմ: Իմ աշխարհը դա է:
Mardik.am – Ասացիք` սիրում եք երգել: Ո՞ր ժանրն է Ձեզ հոգեհարազատ:
Մերի Մակարյան — Ես 7 տարի սովորել եմ Դավիթ Զալյանի, Ձայնի պահպանման հատուկ դպրոցում, ապա ավարտել եմ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը, բայց չեմ կարծում, որ վոկալն իմն է, պարզապես համարում եմ, որ ճիշտ կրթություն եմ ստացել: Շատ եմ սիրում ջազ, էստրադա, փոփ: Կուզենայի ավարտել ջազ վոկալի բաժինը, բայց այդ տարի դեռ չկար նման բաժին:
Mardik.am — Ունենալով երաժշտական կրթություն` ինչպես կգնահատեք հայկական շոու բիզնեսում տիրող իրավիճակը: Ու՞մ կամ ի՞նչ կուզենայիք տեսնել այս ասպարեզում: Ինչի՞ պակասը կա հայկական շոու բիզնեսում:
Մերի Մակարյան — Ինձ թվում է, որ շատ շնորհալի մարդիկ կան, ովքեր հրաշալի տվյալներ ունեն, բայց չունեն հնարավորություն դուրս գալու ասպարեզ: Շատ կցանկանայի, որ մեր շնորհալի երիտասարդները ուշադրություն պակաս չունենան: Ես 4 տարի եղել եմ հեռուստատեսության աշխարհում, բայց ինձ այդքան չեն ճանաչել, ինչքան որ հեռուստասերիալում նկարահանվելուս ընթացքում: Ես առավոտից երեկո աշխատում էի եթերում ներկայանալ գրագետ, պատշաճ, բայց այսօր ես ավելի շատ եմ ճանաչված ու հեշտ եմ ստանում ինչ ուզում եմ:
Mardik.am — Կարելի է ասել, որ հիասթափությունն էր պատճառը, որ ընդունեցիք սերիալում նկարահանվելու առաջարկը:
Մերի Մակարյան — Ոչ երբևէ հիասթափված չեմ եղել, ես քիչ առաջ ասացի, որ շատ եմ սիրում հաղորդավարի գործը: Ես շատ պատահական եմ մտել այդ աշխարհ: Ես չգիտեի, որ սերիալում նկարահանվելը այսպիսի ճանաչում կբերի, անկեղծ եմ ասում: Դրանից առաջ էլ եղել են սերիալում նկարահանվելու առաջարկներ, սակայն ես չեմ համաձայնվել: Սա շատ պատահական ստացվեց, ոչ սցենարն էր ինձ համար պարզ, ոչ էլ կերպարը: Պարզապես ռիսկի գնացի ու մտա այս ամենի մեջ:
Mardik.am — Չար լեզուներն խոսում են Ձեր և Միհրան Ծառուկյանի անձնական հարաբերությունների մասին: Դա Ձեզ չի՞ նյարդայնացնում:
Մերի Մակարյան — Ինչո՞ւ եք ասում չար լեզուներ:
Mardik.am — Նկատի ունեմ ասեկոսեներ տարածողներին:
Մերի Մակարյան — Շատ նորմալ եմ վերաբերվում: Ինձ 10 անգամ ամուսնացրել- բաժանել են: Եթե չխոսեին, նորմալ չէի վերաբերվի: Դա կնշանակեր, որ ես հետաքրքիր չեմ, իսկ անհետաքրքիր լինելը շատ վատ է:
Mardik.am – Հնարավո՞ր է` այդ խոսակցություններն իրականություն դառնան:
Մերի Մակարյան — Ես չեմ կարող ասել` վաղն ինչ է հնարավոր: Ամեն դեպքում, գիտեմ, որ խոսել են, խոսելու են ու պիտի խոսեն: Ուրիշի հետ խաղամ` ուրիշի հետ կապված կխոսեն:
Mardik.am — Մերի, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինի 21-րդ դարի հայ կինը և հայ տղամարդը:
Մերի Մակարյան — Դա ծավալուն թեմա է: Ես ինձ իրավունք չեմ վերապահում գնահատականներ տալ:
Mardik.am — Դե, ըստ Ձեր պատկերացումների:
Մերի Մակարյան — Կուզենայի, որ իմ ժամանակի կինը և տղամարդը լինեն բարի, հոգատար, գործունյա: Հայ կինն ակտիվ է դարձել 21-րդ դարում, որը մի կողմից լավ է, մյուս կողմից`վատ: Լավ է, որ կինն ինքնահաստատվել է, նրա դիրքը կարևորվել է, բայց մյուս կողմից` ավելացել են բաժանությունները: Այն կինը, ով գումար է աշխատում առանց տղամարդու օգնության, հանգիստ թողնում է տղամարդուն:
Mardik.am –Դուք` որպես հեռուստադիտող, ինչպիսի՞ հաղորդումներ կուզենայիք տեսնել եթերում:
Մերի Մակարյան — Չեմ կարող ասել` ինչպիսի հաղորդումներ, բայց կարող եմ ասել, լավ կլիներ, որ հաղորդումները ծառայեն իրենց նպատակին: Ես դրա մասին եթերում էլ եմ ասել, որովհետև հրավիրում են հյուրերին, խոսում են ինչ-որ թեմաներից ու վերջ: Ու թեման փակվում է: Հետևողականությունը քիչ է: Ինչ-որ հարցեր բարձրացվում են, բայց դրանք լուծում չեն ստանում:
Mardik.am- Եթե նպատակին ծառայող հաղորդումներ լինեն, դրանք կնպաստե՞ն, որ նվազեն հեռուստասերիալների հասցեին հնչող այն քննադատությունները, թե դրանք վատ են անդրադառնում մեր հասարակության ճաշակի, մատաղ սերնդի դաստիարակության վրա:
Մերի Մակարյան — Վերջերս նման խոսակցություններ ավելի շատ են լսվում, քանի որ վերջին շրջանում հեռուստասերիալները մեծ ռեյտինգ հավաքեցին, մարդիկ ձև են տալիս թե չեն նայում, բայց բոլորն էլ քիչ թե շատ նայում են: Ես չեմ կարող ասել, թե արդյո՞ք սերիալը բացասական ազդեցություն ունի:Գիտեմ, որ դա կա ու չի կարող չլինել: Եթե ամեն ինչ արվի ճաշակով, ճիշտ, ապա կարող է ծառայել նպատակին:
Mardik.am -Նկարահանումներից բացի` ինչո՞վ եք հետաքրքրվում: Ինչ նախասիրություններ ունեք:
Մերի Մակարյան — Անընդհատ ուզում եմ հաճախել մարզասրահ, (թեև դա նախասիրություն անվանել չի կարելի), բայց չի ստացվում: Ընկերներիս եմ հանդիպում, զրուցում եմ:
Mardik.am- Մարդու մեջ ամենաշատն ինչն եք գնահատում…
Մերի Մակարյան — Հումորը, մարդը նաև պետք վստահելի լինի և խղճով:
Mardik.am -Որպես մեր զրույցի եզրափակում` Ձեր ապրիլյոթյան մաղթանքը և Զատկի տոնի կապակցությամբ Ձեր շնորհավորանքը:
Մերի Մակարյան — Շնորհավորում եմ կանանց միամսյակը, ուզում եմ, որ այն դառնա տարի: Ուզում եմ, որ կինը չտանջվի, որ լինի ապահովված,անհոգ: Շատ կանայք կան , որոնց ուսերին է ընտանիքի ողջ ծանրությունը, որը ցավալի է: Ուզում եմ, որ կանայք գեղեցիկ հագնվեն, սիրված լինեն, խնամված լինեն, լավ բուրեն (ժպտում է): Ինչ վերաբերում է Զատկի տոնին, ապա ուզում եմ, որ յուրաքանչյուրս հասկանանք տոնի խորհուրդը, ուզում եմ, որ մարդիկ հենց այնպես պաս չպահեն: Ուզում եմ, որ բոլորիս հավատքը կենդանի լինի, ձևի համար չգնանք եկեղեցի, կամ միայն դժբախտության ժամանակ չհիշենք Աստծուն:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը 5 տաղավար տոներից մեկն է:
Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, որի մուտքը փակեցին մի մեծ քարով: Երեք օր հետո՝ կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք՝ Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզմանը խնկարկելու, բայց զարմանքով տեսան, որ քարայրի մուտքից քարը հեռացված է, իսկ գերեզմանը՝ թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երեւացին երկու հրեշտակ եւ ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ» /Ղուկ. ԻԴ 4-9/: Հարության լուրը կանայք ավետում են առաքյալներին, որից հետո Հիսուս երևում է նրանց:
Սուրբ Հարությունը հայերիս մեջ կոչվում է նաև Զատիկ : Բառն առաջին անգամ հիշատակվել է ավետարանի հայերեն թարգմանությունում` որպես հունարեն պասքա կամ պասեք բառի համարժեք, եբրայերենում այն հնչում է բասխ կամ բեսախ. ահա այս աղբյուրներից էլ անցել է նաև քրիստոնյա աշխարհի այլ լեզուներ): Այս տոնը եկեղեցական օրացույցով (325թ Նիկիայի տիեզերաշողովի որոշմամբ) կատարվում է գարնանային գիշերահավասարից և լուսնի լրումից հետո եկող առաջին կիրակին: Ս. Հարության տոնին նախորդող երեկոյին եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ընթացքում պահք պահողները Ս. Հաղորդություն ստանալով` դուրս են գալիս Պահքից :
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս.Գրիգոր Տաթևացու՝ Զատկին են ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ»:
Սբ. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի, Մեզ և Ձեզ մեծ ավետիս»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.