23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր` ապրիլի 18-ին ինքնասպանություն է գործել երիտասարդ մի աղջիկ` նետվելով Կիևյան կամրջից:
Հայաստանի ոստիկանության լրատվության վարչությունից հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 14-ի սահմաններում: Ինքնասպան եղածը մոտ 20 տարեկան է: Ոստիկանությունը պարզում է նրա ինքնությունն ու ինքնասպանություն գործելու դրդապատճառները:
«Քլոե եւ Լամար» («Khloe & Lamar») ռեալիթի-շոուի սերիաներից մեկում, Քիմ Քարդաշյանն ասել է, թե կառաջադրվի Գլենդելի քաղաքապետի պաշտոնի համար:
«Ես մասնակցելու եմ մոտ հինգ տարի անց, ուստի ինձ պետք կլինի այնտեղ տուն գնել»,- ասել է Քիմը քրոջ հետ զրույցում` իր որոշումը մեկնաբանելով Գլենդելի «հայկական քաղաք» լինելու փաստով, գրում է Huffington Post-ը: Սակայն այդ ամենը այդպես էլ եթեր չի հեռարձակվել եւ չի զետեղվել համացանցում,
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել՝ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար՝ ռեկտոր Ս. Զոլյանի լիազորությունները դադարեցնելու և 2008 թվականի մարտի 17-ին կնքված թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին, որի համար հիմք են ծառայել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 6-ի թիվ 160-Ա և 2010 թվականի ապրիլի 17-ի թիվ 173-Ա հրամանները
Երեկ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Լևոն Եզեկյանը, մեզ հետ զրույցում շատ վրդոված էր. հարցին` թե գիտնականների ֆինանսավորման ավելացման պահանջի մասին ի՞նչ կասեք, չափազանց նեղսրտած ասաց. «Ինչ գիտնական. գիտնականներն այսօր անտեսված են: Ես ուղղակի պահանջում բարձրացնել այս հարցը, սա ինչ արհամարհանք է առհասարակ մանկավարժության հանդեպ: Շատ վիրավորական է, շատ: Ընդունվում են մարդիկ , որոնք հայերեն գրել անգամ չգիտեն: Եկեք նայեք մեր քննությունները, ձեր աչքով տեսեք»:
Այս իրավիճակի համար մեղադրել Աշոտյանին, իհարկե տեղին չէ, սակայն զրույցի մասնակիցներից մեկը, ի պատասխան նրան, թե` կրթության նախարարը ոչ մի բան չի անում ասաց. «Ընտրություններից հետո Աշոտյանը չի լինելու: Էդ մեկը հաստատ»:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` ապրիլի 17-ին հետաձգվել է ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը: Դատական նիստին չէին ներկայացել ՃՈ ներկայացուցիչն ու Մագար Օհանյանի պաշտպան Մկրտիչ Վասակյանը:
Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ Ժիրայր Կարապետյանը տեղեկացրել էր, որ չի կարող ներկայանալ դատարան և խնդրել էր նիստն առանց իրեն անցկացնել, իսկ Մարգար Օհանյանի պաշտպանը նշել էր, թե վատառողջ է և լիովին ապաքինվելու համար անհրաժեշտ է երկու շաբաթ:
Դատավոր Մխիթար Պապոյանը հետաձգեց նիստը և նշանակեց մայիսի 14-ին:
Երեկ գիշեր, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերի հետքերով իրենց մոտ է տեղափոխվել 1983 թ. ծնված Վիգեն Սահակյանի դիակը, իսկ որովայնի կտրած-ծակած թափանցող վերքերով բուժօգնության է տեղափոխվել 1985 թ. ծնված Շահեն Չանդոյանը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոցի թիվ 5 հասցեում գտնվող խանութ-սրահի մոտ Շահեն Չանդոյանը և Վիգեն Սահակյանը վիճաբանության մեջ են մտել նշված խանութի վաճառող, 1983 թ. ծնված Արման Հովսեփյանի հետ և ծեծի ենթարկել նրան` պատճառելով մարմնական վնասվածքներ: Այդ ընթացքում Հովսեփյանը խանութում եղած դանակով հարվածներ է հասցրել Չանդոյանին և Սահակյանին: Արման Հովսեփյանը բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է նախաքննություն:
Այսօր «Հայկական Վարկած» կայքի բնականոն աշխատանքը խափանված էր, որի համար հայցում ենք մեր ընթերցողի ներողամտությունը:
Ըստ մասնագետի կայքը կոտրել են, որն էլ վերականգնելու համար բավականին ժամանակ պահանջվեց: Այս պահին այն արդեն լիարժեք գործում է:
Մենք իհարկե, կփորձենք պարզել, թե ովքեր են դրա հետևում. սակայն չի բացառվում, որ դա կապված է հրապարակումներից մեկ — երկուսի՝ այդ թվում ամենաընթերցված հոդվածներից մեկում շրջանառված որոշ մարդկանց անունների հետ:
(արևելյան առակ)
Աֆրիկյան մի թագավոր մտերիմ ընկեր ուներ, որի հետ նրանք միասին էին մեծացել: Այդ ընկերն իր կյանքում հանդիպող ցանկացած իրավիճակ դիտարկելիս, լիներ դա դրական թե բացասական, սովորություն ուներ ասել. «Լավ է»:
Մի անգամ թագավորը որսի էր գնացել: Նրա ընկերը պատրաստում ու լիցքավորում էր հրացանները: Հրացաններից մեկը նախապատրաստելիս նա ակնհայտորեն ինչ-որ սխալ էր կատարել: Երբ թագավորն այդ հրացանն առավ ձեռքն ու կրակեց, պայթյունից նրա բթամատն ամբողջովին պոկվեց: Իրավիճակը քննելով նրա ընկերը սովորականի պես ասաց.
_ Լավ է:
Թագավորն ի պատասխան ասաց.
_ Ոչ, վատ է,_ և հրամայեց իր ընկերոջը բանտարկել:
Անցավ մոտ մեկ տարի: Թագավորը դարձյալ որսորդությամբ էր զբաղվում մի տարածքում, որտեղ նրան, իր կարծիքով, ոչ մի վտանգ չէր կարող սպառնալ: Բայց մարդակերները նրան գերի վերցրեցին և մնացածների հետ տարան իրենց գյուղը: Նրանք կապեցին նրա ձեռքերը, լիքը փայտ քարշ տվեցին, մի սյուն տնկեցին և թագավորին կապեցին այդ սյունից: Երբ նրանք կրակ վառելու համար ավելի մոտեցան նրան, նկատեցին, որ թագավորը ձեռքին բթամատ չունի: Իրենց սնահավատության պատճառով նրանք երբեք չէին ուտում այնպիսի մարդկանց, ովքեր մարմնական թերություններ ունեին: Թագավորի կապերը քանդելով նրանք ազատ արձակեցին նրան:
Տուն վերադառնալով նա հիշեց այն դեպքը, երբ ինքը զրկվել էր բթամատից, և ընկերոջ հանդեպ իր վերաբերմունքի պատճառով խղճի խայթ զգաց: Նա անմիջապես գնաց բանտ, որ խոսի ընկերոջ հետ.
_ Դու ճիշտ էիր,_ ասաց նա,_ իսկապես լավ էր, որ ես առանց բթամատի մնացի:
Եվ նա պատմեց այն ամենը, ինչ կատարվել էր իր հետ:
_ Ես շատ եմ զղջում, որ քեզ բանտ նստեցրի, ես այն ժամանակ վատ բան արեցի:
_ Ոչ,_ պատասխանեց ընկերը,_ դա լավ էր:
_ Ի՞նչ ես ասում, մի՞թե լավ բան էր, որ ես իմ ընկերոջը մի ամբողջ տարի բանտ նստեցրի:
_ Եթե ես բանտում չլինեի, ապա քեզ հետ այնտեղ կլինեի:
Հրաչյա Ամիրյան
«Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012»-ի լավագույն կատարողներ են ճանաչվել Սոնա Շահգելդյանն ու Էրիկը: Մրցանակաբաշխությունը կայացել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում :
Մի քանի ժամ տեւած մրցանակաբաշխությանը ներկայացված էր 15 անվանակարգ եւ 16 հատուկ մրցանակ: «Տարվա հայտնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Նարինե Դովլաթյանվ, «Կատարողական արվեստի տարվա հայտնություն»` Նարեկ Հախնազարյանը, «Լավագույն տեսահոլովակ» ճանաչվել Սիրուշոյի I like it երգը, «Լավագույն ալբոմ»՝ «Դորիանս» ռոք խմբի FLY ալբոմը, «Լավագույն դուետ»՝ Լիլիթ Հովհաննիսյանը եւ Միհրան Ծառուկյանը, «Լավագույն ջազ նախագիծ»` «Կատուներ» խումբը, «Լավագույն ռադիոնախագիծ»՝ Time out հաղորդաշարը:
«Լավագույն ժողովրդական համույթ» է ճանաչվել Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլը, «Լավագույն ռոք խումբ»՝ The beautified project-ը, «Լավագույն դասական ալբոմ»՝ Էդգար Հովհաննիսյանի «Խմբերգերը», «Լավագույն Սաունդտրեք»՝ Արտո Թունջբոյաջյանի՝ «Ալաբալանիցան», «Տարվա հիթ»՝ Գոհար համույթի «Պապենական Կիլիկիան»:
Տիգրան Նաղդալյանի անվան հատուկ մրցանակը բաժին է հասել Հայաստանի Հանրային ռադիոյին: Հատուկ մրցանակի է արժանացել նաեւ Հայաստանի նախագահի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հեղինակած «Հույսի նավակ» երգը: Հատուկ մրցանակի են արժանացել նաեւ Դար 21 հեռուստաընկերությունը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Արմեն Թորոյանը, Լեւոն Մալխասյանն ու Լեւոն Իգիթյանը, Պատրիկ Ֆիորին, Ռուբեն Ջաղինյանը, 2011 թ. Մանկական Եվրատեսիլի կազմակերպիչները, Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը, Նադեժդա Սարգսյանը եւ ստամբուլահայ երգչուհի Սիբիլը:
Դու ինչպե՞ս կարող ես ներել ուրիշներին, եթե ինքդ քեզ ներել չգիտես։ Դու ինչպե՞ս կարող ես հոգ տանել ուրիշների համար, եթե ինքդ քեզ համար հոգ տանել չգիտես։ Դու ինչպե՞ս կարող ես աջակցել ուրիշներին, եթե ինքդ քեզ աջակցել չգիտես։ Դու ինչպե՞ս կարող ես սիրել ուրիշներին, եթե ինքդ քեզ սիրել չգիտես։
Ուրիշների հետ արդյունավետ փոխհարաբերություններ հաստատելու համար նախ հարկավոր է ինքն իր հետ այդպիսի փոխհարաբերություններ հաստատել։
ԵՐԲ ԵՍ ԻՆՁ ՍԻՐԵՑԻ
(Չարլզ Չապլին, հատված իր 70–ամյակին արտասանած ճառից)
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ տխրությունն ու տառապանքներն ընդամենը նախազգուշական ազդանշաններ են այն մասին, որ ես իմ սեփական ճշմարտությանը հակառակ եմ ապրում։
Այսօր ես գիտեմ, որ դա նշանակում է *Լինել հենց ինքը*:
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, թե որքան ուժեղ կարելի է վիրավորել ինչ որ մեկին, եթե նրան պարտադրեմ իմ իսկ սեփական ցանկությունների կատարումը, երբ դեռ ժամանակը չի եկել, և մարդը դեռս պատրաստ չէ, և այդ մարդը ես ինքս եմ։
Այսօր ես դա կոչում եմ *Ինքնահարգանք*:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի այլ կյանք ցանկանալ և հանկարծ տեսա, որ կյանքը, որն ինձ հիմա շրջապատում է, ինձ տրամադրում է բոլոր հնարավորություններն աճելու համար։
Այսօր ես դա կոչում եմ *Հասունություն*:
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ ցանկացած հանգամանքների ժամանակ ես գտնվում եմ ճիշտ տեղում ճիշտ ժամանակին, ամեն ինչ բացառապես ճիշտ պահին է կատարվում։ Ես կարող եմ միշտ հանգիստ լինել։
Հիմա ես դա կոչում եմ *Ինքնավստահություն*:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի գողանալ իմ սեփական ժամանակը և երազել ապագա մեծ նախագծերի մասին։ Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ ուրախություն է պարգում և ինձ երջանիկ է դարձնում, ինչը ես սիրում եմ, և ինչն իմ սրտին ստիպում է ժպտալ։ Ես դա անում եմ այնպես, ինչպես ուզում եմ և իմ սեփական ռիթմով։
Այսօր ես դա կոչում եմ *Պարզություն*:
Երբ ես ինձ սիրեցի, ես ազատվեցի այն ամենից, ինչը վնասում է իմ առողջությանը՝ սննդից, մարդկանցից, իրերից, իրավիճակներից։ Այն ամենից, ինչն ինձ ներքև էր քաշում և հեռացնում էր իմ սեփական ուղուց։
Այսօր ես դա կոչում եմ *Սեր ինքն իր նկատմամբ*:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի միշտ իրավացի լինելուց։ Եւ հենց այդ ժամանակ ես սկսեցի ավելի ու ավելի քիչ սխալվել։
Այսօր ես հասկացա, որ դա *Համեստությունն է*:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի ապրել անցյալով և մտահոգվել ապագայով։
Այսօր ես ապրում եմ միայն ներկա պահով և կոչում եմ դա *Բավարարվածություն*:
Երբ ես ինձ սիրեցի, ես գիտակցեցի, որ իմ միտքը կարող է խանգարել ինձ, որ դրանից կարելի է նույնիսկ հիվանդանալ։ Բայց երբ ես կարողացա այն կապել իմ սրտի հետ, նա միանգամից դարձավ իմ արժեքավոր դաշնակիցը։
Այսօր ես այդ կապը կոչում եմ *Սրտի Իմաստություն*:
Մենք այլևս չպետք է վախենանք վեճերից, առճակատումներից, ինքն իր հետ և ուրիշների հետ ունեցած պրոբլեմներից։ Նույնիսկ աստղերն են բախվում, և նրանց բախումներից նոր աշխարհներ են ծնվում։
Այսօր ես գիտեմ, որ դա *Կյանքն է*:
Հեղինակ՝ Հրաչյա Ամիրյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.