23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Բացահայտել է ՊԵԿ -ը
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս կանխել են մաքսանենգության հերթական փորձերը:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է.
«Զվարթնոց» օդանավակայանում, Երևան-Մոսկվա չվերթի մաքսային հսկողություն իրականացնելիս` Ուզբեկստանի քաղաքացի Դերենիկ Ասատրյանի ուղեբեռում պատրաստված հատուկ թաքստոցում հայտնաբերել են 156.6 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր:
Հնարամիտ ուղևորը «թանկարժեք բեռը» թաքցրել էր ճամպրուկի բռնակում և ուղեբեռում գտնվող շշի մետաղյա հատուկ խցանի մեջ:
Օրերս ՊԵԿ-ի կողմից բացահայտվել են թանկարժեք մետաղների անօրինական գործունության մի շարք դեպքեր նաև օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցները: Պարզվել է, որ Վանցյան փողոցում գործող ոսկու շուկայում քաղաքացի Է. Ադամյանը, չունենալով համապատասխան պետական գրանցում և որակավորման վկայական, իրականացրել է թանկարժեք մետաղների հարգորոշում:
Ձեռնարկատիրական գործունեության օրինականության հանգամանքները պարզաբանելու նպատակով, հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցներն Երևանի ոսկերչական գործարանի տարածքում հայտնաբերել են ստվերում գործող ևս մեկ արտադրություն. պարզվել է, որ այստեղ 2010-ից օբսիդիան տեսակի քարերի մշակմամբ և հուշանվերների պատրաստմամբ է զբաղվել Հրանտ Այվազյանը:
ՊԵԿ-ի փոխանցմամբ, ակտիվացել են ապօրինի ատամնաբուժարանների գոյության նոր փաստերի բացահայտումները: Պարզվել է, որ Երևանի բնակիչ Հովհաննես Սարգսյանը Կորյունի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում առանց պետական գրանցման և համապատասխան լիցենզիայի զբաղվում էր ատամնատեխնիկի գործունեությամբ:
Օպերատիվ հետախուզության վարչության 20-րդ բաժնի աշխատակիցներն Արարատի մարզի Եղեգնավան գյուղում հայտնաբերել են շուրջ 2 ամիս հարկային դաշտից դուրս գործող` Մանվել Մարտիրոսյանին պատկանող ատամնաբուժարան: Իսկ նույն մարզի Բանավանում անհատ ձեռնարկատեր Գագիկ Թորոսյանին պատկանող խանութում հայտնաբերել են դրոշմավորման ենթակա չդրոշմավորված 13 լիտր ցորենի սպիրտ:
Հայտնաբերված բոլոր դեպքերով պետությանը հասցված վնասի չափը ճշտվում է:
Բացահայտում` 13 տարի անց
Ապրիլի 27-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան են տեղափոխել 1967 թ. ծնված Արմեն Սահակյանին, որը 1999 թ. մարտի 22-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով: Դեպքը կատարվել է 1999 թ. մարտի 10-ին, երբ Արմեն Սահակյանը Երևանի Խորենացի 6 շենքի մոտ, սպանելու դիտավորությամբ դանակով ծանր մարմնական վնասվածքներ էր հասցրել Սամվել Պետրոսյանի կրծքավանդակին:
Արմեն Սահակյանը կալանավորված է:
Այս մասին հայտնւմ է, ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մարմնավաճառություն շանտաժ և շորթում
Այսօր՝ ապրիլի 28-ին Ոստիկանությունը քաղաքացուց գումար շորթելու պահին ձերբակալել է 45-ամյա Արթուր Խաչատրյանը: Երևանի Ֆուչիկի փողոցի վրա գտնվող «5 աստղ» սրճարանից քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի աշխատակիցների կողմից մի աղջկանից շորթման եղանակով 80 000 դրամ ստանալու պահին բռնվել է Երևանի Գյուլիքեխվյան փողոցի բնակիչ Խաչատրյանը ։
Խաչատրյանը Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակչուհի Գայանե Ս.–ից պահանջել է 80 000 դրամ, սպառնալով, որ եթե աղջիկը հրաժարվի այդ գումարը տալ, ապա ինքը տեղեկություններ կտարածի այն մասին, որ այդ աղջիկը նախկինում զբաղվել է մարմնավաճառությամբ։
Ֆոտոլրագրող Շամշյանին հայտնել են, որ դեռևս 6 տարի առաջ Ա. Խաչատրյանը Գայանե Ս.–ին սեռական շահագործման նպատակով մի որոշ ժամանակ օգտագործել է նախ Հայաստանում, ապա՝ Թուրքիայում։ Այն պահից, երբ աղջիկն արդեն հրաժարվել է կատարել նրա ցանկությունները և չի շփվել նրա հետ, Ա. Խաչատրյանն անցել է շանտաժի։
Դեպքի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի Աշտարակի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 182 հոդվածի 1-ին մասի (անձի սեփական կյանքին վերաբերող տեղեկություններ հրապարակելու պատրվակուվ շորթում կատարել) հատկանիշներով։
Այս հարցազրույցը արվել է շուրջ մեկ տարի առաջ.
«Կոնֆուցիոսի խոսքերը լավ համահունչ են մեր երկրի հասարակական կարգերին. «Ամոթ է լինել աղքատ` հարուստ պետության մեջ, անբարոյական է լինել հարուստ` աղքատ պետության մեջ»,- այսպես է մտածում պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ, սիրված ռեժիսոր և դերասան Նիկոլայ Ծատուրյանը:
— Պարոն Ծատուրյան, վերջին ժամանակներում խիստ հազվադեպ է դարձել հայ մտավորականի հայտնությունը: Ո՞ւր են մեր մտավորականները:
— Մտավորականությունը երբեք ձեռնտու չի եղել պետական կառույցներին, որովհետև նրանց ոչխարի հոտ է պետք, ոչ թե անհատներ, որոնք քննադատեն, չհավանեն, ինչ-որ ուղղություն ցույց տան: Սովետի ժամանակ, այնուամենայնիվ, կային դասեր, կային բանվոր դասակարգ, գյուղացիություն, կար մտավորականություն: Այսօր շատ բաներ վերացել են: Ո՞ւր է բանվոր դասակարգը: Չկա: Ինչպե՞ս կարող է լինել պետություն` առանց բանվոր դասակարգի: Նշանակում է` ոչինչ չի արտադրում, բայց շատ հաջող կերպով մեր ժողովուրդը այդ բացը լրացրեց` բանվորությունը վերացավ, զարգացավ առևտրական խավը: Չորս կողմն առևտրականներ են, իսկ այս պայմաններում մտավորականները մտել են ծակերը և ննջում են: Ինչպես օրինակ` ես. մտել եմ վիրտուալ աշխարհ և չեմ ուզում շփվել այս աշխարհի հետ, որովհետև այնքան բացասական էմոցիաներ է հաղորդում մեր իրականությունը, որ չես ուզում շփվել: Մտավորականությունը հոգնել է «պայքար-պայքար մինչև վերջից»:
— Եվ ինչպե՞ս եք բնորոշում մեր հասարակությանը:
— Մեր հասարակությունը 2 մասից է բաղկացած: Կա ազգ, և կա ժողովուրդ: Հիմա 90%-ը ժողովուրդ է, 10%-ը` ազգ: Ամբողջ կյանքում ատել եմ ամբոխը, զզվել եմ հերթերից, անգամ` հերթով նախագահին բարևելուց: Սարոյանը «Փրկություն կղզում» ասում է. «Առանձին-առանձին վերցրած` բոլոր մարդկանց սիրում եմ, նույնիսկ իմ ազգի թշնամիներին, որովհետև գիտեմ, որ մարդն ընդունակ չէ գազանության, գազան է դառնում ամբոխը»: Էս բոլոր միտինգները, որ կան, պայքար չեն, պարզապես մի քանի հոգի հմայում են ամբոխին, որ հետո իրենք նստեն աթոռին ու սկսեն գռփել: Մեր ժողովուրդը կարծես զոմբիացել է, որովհետև եթե նայում են «32 ատամ», սերիալներ, որոնք հեղեղել են արվեստի աշխարհը. սա սպանդ է: Բոլոր արժեքները խեղաթյուրվել են:
— Գուցե պատճառը ուղղորդողի, առաջնորդողի բացակայությո՞ւնն է:
— Իոնեսկոյի ռնգեղջյուրի սինդրոմն է. կարծես բոլորը ռնգեղջյուր են դառնում: Այնքան է ժողովրդի ճաշակը փչացել, ուղղորդելն անգամ վտանգավոր է: Մի անեկդոտ կա` բանվորները խոսում են, մեկը ասում է` տղերք, վեր կենանք, մի բան անենք: Մյուսն ասում է` բա որ հանկարծ նորից հաղթե՞նք: Այսինքն` կարող է նորից հեղափոխություն լինի, ու ավելի վատ լինի: Դեմոկրատիան լավ բան է, բայց կարևոր է, թե ում ձեռքն ես տալիս: Շատերը հիանում են «32 ատամ»-ով կամ նմանատիպ գործերով: Այդպիսիներին համեմատում եմ գազանանոցում կապիկներով հիացող երեխաների հետ, բայց շատ քչերը` արժանապատիվներն են առյուծի վանդակին մոտենում: Այսօր մեր մտավորականները սոված, խեղճ միայնակ առյուծի նման գցված են վանդակի մեջ: Կապիկների համար վանդակը սովորական բան է, կարող են թռչկոտել, իսկ միայնակ առյուծը տխուր է: Մեր մտավորականը այսօր այդ առյուծն է:
— Ո՞րն է մեկուսացման պատճառը:
— Ձեռք են քաշել: Եթե մտավորականությունը շատ մտնի այս կյանքի մեջ, կաղքատանա, որովհետև հոգևոր սնունդ չկա: Երբ անհատներով ենք չափում, մեզ մոտ ամեն ինչ լավ է. սպորտը լավ է, անհատ նկարիչները լավ են, իսկ թատրոններում, ինչպես Սոս Սարգսյանն է ասում, օդ չկա, ինչպես օրինակ` վրաց թատրոնում, որտեղ մտավորականությունը պարտադիր հաճախում է թատրոն: Մեր մտավորականությունը ծպտված է: Ծպտված է, որովհետև աղքատ է, անփող է: Արժեքները փոխված են, և երկիրն այսօր օլիգարխների ձեռքում է: Ամեն ինչ կախված է փողից, դրա համար էլ մտավորականը լուռումունջ է: Կոնֆուցիոսի խոսքերը լավ համահունչ են մեր երկրի հասարակական կարգերին. «Ամոթ է լինել աղքատ` հարուստ պետության մեջ, անբարոյական է լինել հարուստ` աղքատ պետության մեջ»: Երկար տարիներ են պետք, որ ամեն ինչը իր տեղն ընկնի: Իզուր չէ գրված «Խաչագողի հիշատակարանը», որովհետև մեզ մոտ շատ են խաչագողերը: Մենք չենք հոգնում կրկնել մեր սխալները: Հայ մարդը միշտ անհատ է եղել, դրա համար էլ չի կարողանում պետականություն ստեղծել: Դա է պատճառը, որ ամեն ինչ մասնատված, աղճատված է, դրա համար էլ մտավորականները մտել են տները: Ցեղակույտի ենք վերածվում: Շատերը նույնիսկ տեղյակ չեն, թե ինչ հարուստ գրականություն ունենք: Հալեպում շատ գրական բացահայտումներ արեցի, որոնցից տեղյակ էլ չենք: Էսպես էլ ապրում ենք: Մենք ենք, մեր ճահիճը:
— Հատկապես որտե՞ղ եք վտանգ տեսնում:
— Վտանգն այն է, որ երկիրը կարող է երկիր չդառնալ, քանի դեռ շարունակվում է էս հսկայական արտահոսքը: Երեքուկես միլիոնանոց երկրից մեկուկես միլիոնն այստեղ չէ, և քանի դեռ շարունակվում է հայկական էս գաղթը, մենք այնքան փոքրաթիվ կդառնանք, որ արդեն չենք մտնի համաշխարհային կազմակերպությունների շարքը, օգնություններ չենք ստանա, որովհետև այն երկիրը, որը մեկ միլիոնից պակաս է, ոչ օգնություն է ստանում, ոչ էլ երկիր է: Կորցրած հողեր ենք պահանջում: Բա որ տա՞ն: Ղարաբաղ ենք վերցրել, մարդ չի ապրում: Ղարաբաղցին փախել է, եկել Երևան: Գնում ես տասնյակ կիլոմետրեր ազատագրված տարածքներով, մարդ չի ապրում: Եթե անգամ մեր հողերը տան, ոչ մի հայաստանցի այնտեղ չի գնա ապրելու, կգնան միայն արևմտահայերը: Ասենք թե` երեք միլիոն հայ մտնի ապրելու, իսկ 30 միլիոն քրդե՞րը: Վաղը, մյուս օրը եթե ընտրություններ լինեն, կստացվի պառլամենտ` երեսունը մեկի հարաբերությամբ` 30 քուրդ և 1 հայ: Մենք էլի հյուրեր կլինենք մեր հողում: Շատերի համար տարօրինակ է, բայց ես կարծում եմ, որ քանի դեռ հայը երկու երեխայից ավել չի ունենում, փրկությունը չի լինի: Շատ երեխաներ պիտի ունենանք, որովհետև երբ փոքր երկիրը շատանում է ժողովրդով, իրենից անկախ` պահանջ է ունենում տարածվելու, մի տեղ էլ ունենալու: Իսկ քանի դեռ մի բան էլ դատարկվում ենք` էսպես ենք ապրում: Երբ ակվարիումի մեջ շատ ձկներ են դնում, չեն աճում, պիտի մեծացնես տարածքը, ծաղիկը երբ դնում ես փոքր սափորի մեջ, չի աճում: Որպեսզի ազգը ծաղկի, պիտի այնքան շատանա, որ իրեն մեծ տերիտորիա պետք լինի: Ասում են` ինչ պայմաններ են, որ երեխա ունենանք, իսկ մեր պապե՞րը, որ 6-7 երեխա էին ունենում, մի՞թե լավ էին ապրում: Ախր այսպես կարող ենք և վերանալ, ինչպես Բյուզանդիան, Ասորեստանը: Ծրագիր չունենք: Ազգային ծրագիր:
— Ե՞րբ չի կարողանում լռել Նիկոլայ Ծատուրյանը:
— Ես ոչնչին լուրջ չեմ նայում և ամեն ինչում ծիծաղելին եմ տեսնում: Ցավում եմ, որ մեր ժողովուրդը հումորն էլ է կորցրել:
— Իսկ երբ խռովում եք, հուզվում…
— Երբեք չեմ խռովում, աշխատում եմ հիանալ գոնե այն փոքր խոտով, որ ասֆալտը ճեղքելով դուրս է գալիս:
— Այնուհանդերձ, հավատո՞ւմ եք մեր երկրի ապագային:
— Եթե չհավատայի, հիմա Ամերիկայում կլինեի, ինչպես շատերը: Չնայած հնարավոր է, որ վերջում ասենք` խելոքը նրանք են, բայց միևնույն է` հավատում եմ:
— Ինչի՞ վրա է Ձեր հույսը:
— Ես սիրում եմ, որ երբ մի գաղափար է ծնվում, մեր ժողովուրդը միաբանվում է: Դրա վառ ապացույցը ֆուտբոլն է, երբ հայերն են խաղում, կամ` Ղարաբաղյան շարժումն էր, թեև, ցավոք, շուն-շան որդիք օգտվեցին դրանից, բայց ազգը միավորվեց մի գաղափարի շուրջ: Ուրեմն, եթե մեր ազգը նպատակ դնի` մեր երկիրը իսկապես պետություն դարձնելու, կփրկվի: Դրա համար էլ մեզ պետք է մտավորականություն: Կառավարության անդամների ու դեպուտատների 90%-ը բութ ուղեղներ են, որ անգամ չեն հասկանում` թատրոնը ինչ բան է: Ծնվել են իրենց գյուղերում, իրենց ակումբում սուտ թատրոն են տեսել ու մինչև հիմա դրա մեջ են: Դրա համար էլ արվեստը չի զարգանում, որովհետև եթե մի ղեկավար գա թատրոն` ներկայացում դիտելու, ժողովուրդն էլ օրինակ կունենա: Չնայած թատրոնից թատրոն չեն գնում, որովհետև մեր պառլամենտի ժողովները հենց թատրոն են, որ կան: Այնուամենայնիվ, հույս ունեմ, որ մեր ազգը մի իսկական ծրագիր կմշակի, որովհետև իրականում խելոք ազգ ենք:
— Ձեր խոսքը` ուղղված մտավորականին:
— Մեր մտավորականները միշտ իրարից անջատ են գործում. երբ մեկի գաղափարը ցայտուն է և մյուսի հետ չի բռնում, անջատվում են: Բարեբախտաբար, կարող են միանալ այն խնդրի շուրջ, որը պետությանն է վերաբերում: Բայց առանձին-առանձին վերցրած` ամեն մեկը պետության զարգացման իր ուղին է տեսնում: Իսկ մասսաները` ուր տարան-տարան: Ամբողջ խնդիրն այն է, որ տանողները սխալ են տանում: Ցավոք:
— Ինչպիսի՞ երկիր եք երազում Ձեր թոռնիկների համար:
— Երազում եմ` թոռներս ապրեն նորմալ, կարգին երկրում: Իսկապես դեմոկրատական, օրենք ճանաչող երկրում: Պարզ է, որ մենք չենք տեսնի, բայց գոնե նրանք տեսնեն:
Հարցազրույցը վարեց Կարինե Ջանջուղազյանը
Այսօր, քաղաքական զարգացումների այս բուռն ժամանակահատվածում, ձայներ կորզելու Ճանապարհին շահարկվում է այն ամենը, ինչ հնարավոր է: Հարց է առաջանում, թե որքանո՞վ են խորհրդարան գնացող քաղաքական ուժերը իրականում կարևորում գիտության ֆինանսավորումը և ոլորտի զարգացման ինչ հեռանկարներ են տեսնում:
Գաղտնիք չէ, որ գիտնականները ֆինանսավորման ավելացում ակնկալելիս բազմաթիվ դռներ ծեծեցին և բացի խոստումներից որևէ ռեալ ծրագիր չառաջարկվեց նրանց: Իսկ այսօր կուսակցություններից յուրաքանչյուրը փորձում է ավելի ընդգրկուն ձևակերպել գիտնականների պահանջը:
Շահարկո՞ւմ են նրանց գործոնը, իհարկե՜: Այսօր ընտրությունների գնացող բոլոր ուժերը խոստումներ են տալիս, նրանց պահանջները ներառում նախընտրական ծրագրի մեջ: Սակայն գիտնականները, կամ նրանց ղեկավար կորիզը շատ լավ գիտի, թե ինչ է սպասվում իրենց, երբ վերջանան ընտրություններն ու դարձյալ ֆինանսավորման հարցը մտնի բանակցությունների փուլ:
Հշեցնենք ,որ դեռ կուսակցությունների ծրագրերը կազմվելու փուլում երիտասարդ գիտնակաների մի խումբ հանդես եկավ կոչով, որով հորդորում էին բոլոր քաղաքական կուսակցություններին, կարևորել իրենց նախընտրական ծրագրերում գիտության ֆինանսավորման ավելացման հարցը:
Եվ չնայած նրան, որ հասարակությունը, կարծես թե վաղուց դադարել է հավատալ սևով սպիտակի վրա գրված կուսակցությունների ծրագրերին, այնուհանդերձ վերը նշված խնդրով անհագստացողները սպասում են, թե ինչպիսի մոտեցումներ ու նոր լուծումներ կառաջարկվեն գիտությանն ու գիտականին:
Նրանցից ՀՅԴ–ն աննխադեպ առաջարկով հանդես եկավ.
Խոստանում են տասն անգամ ավելացնել գիտության ոլորտի
պետական ֆինանսավորումը՝ հասցնելով ՀՆԱ-ի 1-2%-ին:
Ընդ որում, գիտության բնագավառի յուրաքանչյուր տարվա ծախսերը նվազագույնը կաճեն տվյալ տարվա պետական բյուջեի եկամուտների կանխատեսվող աճից ոչ ցածր։
Միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագիրը կթարգմանվի և կներդրվի ՀՀ կրթական համակարգում։
Կստեղծվեն թվանշանային տեխնոլոգիաների հայացման համապատասխան կարելիություններ, կհիմնվի մշակութային հիմնադրամ՝ երիտասարդ տաղանդներին խրախուսելու, դեբյուտային ծրագրեր ֆինանսավորելու, արտերկրի մշակութային բարձրագույն հաստատություններում կրթությունը շարունակելու համար։ ծախսերը նվազագույնը կաճեն տվյալ տարվա պետական բյուջեի եկամուտների կանխատեսվող աճից ոչ ցածր։
«ԲՀԿ» կուսակցության նախընտրական ծրագրում հանդիպում ենք այսպիսի դրույթների. «Առաջնահերթ ենք համարում գիտության համար համապատասխան պայմանների ապահովումը և ենթակառուցվածքների զարգացումը, գիտության ոլորտում ներգրավվելու իրական մոտիվացիայի ձևավորումը, տնտեսության հետ գիտության կապիխորացումը, ոլորտի բյուջետային հատկացումների ավելացումը և գիտության ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործումը:
Կուսակցությունը կարևորում է անապահով ուսանողներին, ծնողազուրկ երեխաներին սոցիալական հասցեական աջակցության ցուցաբերումը՝ ներառյալ ուսման վարձերի ամբողջական կամ մասնակի փոխհատուցումը։ Այս շարքը համալրում է նաև անտոկոս ուսումնական վարկերի տրամադրումը։ ԲՀԿ–ն հանդես է գալիս կրթաթոշակների շարունակական բարձրացման օգտին»։
Նախընտրական ծրագրում «Ժառանգություն» կուսակցությունը խոստանում է, որ առաջին քայլերը լինելու են՝ 2013 թվականի բյուջեյում գիտությանը հատկացնել ՀՆԱ-ի առնվազն 1 տոկոսը, որը, հաշվի առնելով տնտեսական աճը, կկազմի շուրջ 50 միլիարդ դրամ: Գիտության ֆինանսավորումը հիմնականում կհատկացվի թեմատիկ ձևով, որի օբյեկտիվության համար կընդունվի «Գիտատեխնիկական փորձաքննության մասին» օրենքը, որը ներկայիս իշխանությունները, ի հեճուկս խոստումների, արդեն տարիներ շարունակ չեն ընդունում:
Իսկ հետագայում, սկսած 2014 թվականից, գիտության ֆինանսավորումը յուրաքանչուր տարի կաճի ՀՆԱ-ի 0.2 տոկոսի չափով, մինչև չհասնի ՀՆԱ-ի 3 տոկոսի: «Ժառանգության համոզմամաբ, դա է գիտության ֆինանսավորման այն չափը, որն ընդունված է զարգացած գիտություն ունեցող, այսինքն, ընդհանրապես, զարգացած երկրներում, ինչպիսին, , կլինի նաև Հայաստանը ապագայում:
Հայ Ազգային Կոնգրեսը վստահեցնում է, որ պետության կողմից հանրակրթության ֆինանսավորումը կհասցվի ՀՆԱ—ի 2,2%—ի, աճման միտումով, 10 տարվա ընթացքում հասցնելով մինչեւ 3—4%։
Ծայրամասերում, հեռավոր գյուղերում, ծնողների ցանկության դեպքում, կխրախուսվեն փոքրաթիվ աշակերտներով դասարանները կամ անհատական ուսուցման համակարգերը՝անկախ ուսուցման ինքնարժեքից։ Կվերակառուցվեն 12 տարի նորմատիվային ժամկետով գործող հանրակրթական հիմնական ծրագրերը համապատասխանաբար վերասահմանելով կրտսեր, միջին եւ ավագ դպրոցներում ուսման տեւողությունը՝ ելնելով սովորողների տարիքային ֆիզիոլոգիական զարգացման առանձնահատկություններից եւ հաշվի առնելով համաշխարհային առաջատար կրթական համակարգերի փորձը։ Միջնակարգ (կրտսեր եւ միջին) դպրոցներում ուսուցանվող ծրագրերի ծավալներից կախված, ուսման տեւողությունը կլինի կրտսեր դպրոցում՝ 6 տարի, միջին դպրոցում՝ 3 տարի, իսկ ավագ մասնագիտական դպրոցներում՝ 3 տարի։
Արհեստների ուսուցումը ավագ դպրոցներում կլինի պետության եւ հասարակության հատուկ հոգածության առարկա՝ կազմելով ուսումնառության զարգացած համակարգի կարեւոր բաղադրիչ։ Կտարվի դպրոցների մասնագիտացման հետեւողական քաղաքականություն այս կամ այն ուղղություններով։
Կվերացվի «ավագ դպրոց– բուհ» անցման ընթացքում տարատեսակ քննությունների (միասնական, կենտրոնացված և այլն) ներկայումս գործող համակարգը։
Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունն անհրաժեշտ է համարում ստեղծել գիտական հաստատությունների, արտադրական ձեռնարկությունների և բուհերի հիմքի վրագիտակրթաարտադրական համալիրներ, որոշակի գիտական հիմնահարցերի լուծմանն ուղղված մշտական եւ ժամանակավոր գործող գիտական կենտրոններ, որոնք կոոպերացման սկզբունքով կհամախմբեն գերատեսչություններում աշխատող գիտնականներին և մասնագետներին։
Նրանք գտնում են, որ պետք է հնարավորինս նպաստել միջազգային գիտական կապերի ուժեղացմանն ու ընդլայնմանը, համատեղ ծրագրերի, լաբորատորիաների, ամբիոնների ստեղծմանը, պետության հովանավորության տակ վերցնել միջազգային լայն ճանաչման արժանացած գիտական դպրոցների պահպանումը և հետագա զարգացումը, նոր ուղղությունների գիտական դպրոցների ձևավորումը, ինչը ենթադրում է համակարգային փոփոխություններ գիտության ֆինանսավորման, հատկապես՝ գիտաշխատողների վարձատրության հարցում։
Ըստ կուսակցության՝ Հայաստանի գիտությունը կանգնած է երիտասարդ կադրերով համալրելու անհրաժեշտության առջև։
«Այդ նպատակով անհրաժեշտ ենք համարում կրթական ծրագրերի վերանայումը՝ վերադարձնելով լավագույնը նախկին խորհրդային դպրոցից և ներմուծելով ամենաժամանակակից ուսումնական տեխնոլոգիաները։ Պետք է հետևողականորեն և էապես բարձրացնել ուսուցիչների ու դասախոսների աշխատավարձերը, կտրուկ ավելացնել պետական աջակցությունը ուսումնական ծրագրերի իրականացման, ուսուցողական բնույթի գիտահանրամատչելի և ուսումնական օժանդակ գրականության հրապարակման ոլորտներում»:
Շուշան Գալստյան
Երբ պահանջում ենք գիտության ֆինանսավորում և դրա հենքի վրա գիտության զարգացում, պետք է հաշվի առնեք, թե որն է այն ներուժը, որի օգնությամբ գիտությունը առաջընթաց կգրանցի մեր երկրում: Այս համատեքստում է նաև այսօր արևելագետներին հուզող հարցերից մեկը. Հարց, որը կարծում ենք խիստ արդիական է Ո՞վ կարող է լինել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանը`գիտնական թե՞ կազմակերպիչ։
Ֆակուլտետն ունի կարևոր ռազմավարական նշանակություն և ըստ էության պետք է լինի ոլորտի առաջամարտիկը Հայաստանում և միջազգային ասպարեզում:
Այս հարցի շուրջ իրենց կարծիքներն են հայտնել«Ֆեյսբուք» սոցցանցի` ոլորտին առնչվող օգտատերերը ։Քննարկումը ներկայացնում ենք գրեթե առանց խմբագրման.
Anahit Gaboyan Իհարկե պարոն Գուրգեն Մելիքյանը!
Anahit Gaboyan Գուրգեն Մելիքյան
Erik Grigoryan Ընտրությունների ժամանակ պետք է առաջնային լինեն գիտական չափանիշներն ու միջազգային ճանաչումը… Պետք է համեմատել թեկնածուների գիտական հետքը, տպված հոդվածները, միջազգային կշիռը, այլ ոչ թե միայն ներքին համբավը և հարգանքը….
Erik Grigoryan Վստահ եմ նաև, որ թարմություն է պետք թե, ֆակուլտետին, թե, մյուս կրթական և գիտական հաստատություններին: Օրինակ, տեսեք թե ինչ դրական փոփոխություններ եղան Ցեղասանության թանգարան ինստիտուտում նոր և ավելի երիտասարդ ղեկավարի գալով, չնայած նրան, որ նախորդը ևս համբավ և հարգանք վայելող ու փորձառու ղեկավար էր…..
Artur Ishkhanyan Տարիքի և համբավի վերաբերյալ չեմ կարող վստահորեն դատել, սակայն ըստ իս, ֆակուլտետի և, ընդհանրապես, ցանկացած գիտաուսումնական կառույցի ղեկավարն առաջին հերթին, իհարկե, պետք է լինի գիտնական։ Փորձը ցույց է տալիս, որ
Daniel Ioannisyan Բնականաբար, պետք է մեկը, ով ունի միջազգային ճանաչում: Տարիքը հեչ կապ չունի! Կարող է և երիտասարդ լինել, բայց պիտի միջազգայգիտնականները կարող են, անգամ առանց որեէ հատուկ պատրաստության, դրսևորել իրենց որպես գիտության լավ կազմակերպիչներ։ Իսկ ոչ-գիտնականների դեպքում գիտաուսումնական կառույց ղեկավարելը սովորաբար առանց առանձնահատուկ կրթության ու պատրաստվածության հնարավոր չէ, քանի որ առանց հատուկ կրթության հնարավոր չէ պատկերացնել գիտության և գիտաուսումնական հիմնարկի էությունն ու առանձնահատկությունները՝ ո՛չ տեղական, ո՛չ էլ միջազգային հարթություններում։ ին գրախոսվող ամսագրում հոդված ունենա մասնագիտությունից!
Shaghik Gevorgyan Գուրգեն Մելիքյանը՞, լաւ էլի: Հո թագաւորություն չի՞, ամբողջ կյանքը ինքը՞ պետք է լինի: Նախ զարմացած եմ, որ դեռ ինքն է: Տեսնում ենք մեր արեւելագետներին ու իրենց վերլուծությունները: Հատկապես միջին արեւելքի իրադարձությունները ներկայացնելիս: Ուր են, որտե՞ղ են արեւելագետները, չեմ տեսնում)
Samvel Martirosyan Կարևորը գիտության մարդ լինի
Shaghik Gevorgyan Չեմ հասկանում, ամսագրում հոդված ունենալը սարքել եք կարեոր
իրադարձւություն, ո՞ւր ենք հասել, որ լաւ գիտնականի չափանիշը հոդվածն է:
Knarik Arzumanyan Հա իսկապես, ի՞նչ ամսագրում տպագրություն, ինչ բան, կարևորը լավ ուտող խմող լինի, վերևներում էլ լավ կապեր ունենա։ Բայց եթե լուրջ, ապա գիտնականի չափանիշը ո՞րն է։
Anahit Gaboyan Շաղիկ Պողոսյան ես արևելագիտականի ուսանող եմ ու շատ ուրախ եմ որ մեր դեկանը պարոն Մելիքյանն է:Աստծուց խնդրում եմ որ նրա երկար կյանք ու առողջություն տա, որ դեռ երկա տարիներ նա լինի մեր դեկանը .(ու ոչ միայն ես այլ մեր ողջ կուրսը ու ֆակուլտետը)!
Khachik Gevorgyan Որպես արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դասախոս, սիրով կարծում եմ, որ արևելագիտության ֆակուլտետի դեկան կարող է դառնալ Գառնիկ Ասատրյանը, ով միակն է այդ ֆակուլտետում, որ ունի համաշխարհային գիտական համարում, միջազգային գիտական վաստակ, գիտահրատարակչական ու գիտակազմակերպչական աշխատանքի բազմամյա փորձ։
Դեկանի թեկնածուների մասին խոսելիս, իսկապես, խնդրում եմ զգայականը մի կողմ թողնել ու խոսել հստակ, անդրդվելի չափանիշների տեսանկյունից։ Գառնիկ Ասատրյանը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան։
Anna Pambukhchyan Որպես Արևելագիտության ֆակուլտետի նախկին ուսանող մեծ հույսեր ունեմ, որ գոնե այս անգամ նորմալ արդար ընտրություններ կլինեն։ Նախորդ անգամվա ընտրությունները մեղմ ասած խայտառակություն էին։ Շատ կուզեի ներկա չլինել դրան, որովհետև խորապես հիասթափվեցի մի շարք մարդկանցից, որոնք նախկինում անսահման մեծ հարգանք էին առաջացնում մեջս։ Հույս ունեմ այս անգամ պայքար կլինի ոչ թե աթոռի, այլ ֆակուլտետի բարեհաջող զարգացման համար։ Գիտական ձեռքբերումներից բացի, կարծում եմ, որ նման ֆակուլտետի դեկանը պիտի կազմակերպչական ունակություն
Anahit Gaboyan Այո, պարոն Ասատրյանը, իրոք մեր ժամանակների ակնառու արևելագետներից է , բայց այնուամենայնիվ, խորին հարգանք տածելով պարոն Ասատրյանի հանդեպ, ես որպես ուսանող գերադասում եմ, որ մեր դեկանը շարունակի մնալ պարոն Մելիքյանը: Չգիտեմ, դժվարանում եմ բացատրել մտքերս , բայց ԳուրգենՄելիքյանը ինձ համար օրինակ է, մարդ ով ինձ ոգեշնչում է, և ակամայից իր օրինակով ինձ ճիշտ բաներ ուսուցանում:ներ ունենա ու ճկուն միտք` նորամուծություններ անելու համար։
Anna Pambukhchyan Իսկ հո՞ւյս կա, որ պարոն Ոսկանյանը կմասնակցի ընտրություններին։
Արմեն Արմոս Մարտիրոսյան Հետևելով Գառնիկ Ասատրյանի գիտական գործունեությանը, կարծում եմ, որ նա ավելի քան արժանի է դառնալ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան։
Melkonyan Ruben Վերը նշված կարծիքների հանդեպ հարգանք տածելով` ներկայացնեմ նաև իմ դիտարկումները որպես մարդ, ով արդեն երեք տարի է, ինչ ֆակուլտետի դեկանի տեղակալն է և պատիվ ունի աշխատելու Գուրգեն Մելիքյանի հետ: Նախ և առաջ ուզում եմ “անտեղյակներին” տեղեկացնեմ, որ դեկանը առավելապես ադմինիստրատիվ պաշտոն է և հետո միայն գիտական, ամ գիտակազմակերպչական: Եթե Խաչիկ Գևորգյանին թվում է, թե դեկանի պարտականությունների մեջ մտնում են գիտական պարբերականներ կամ գիտաժողովներ կազմակերպելը, ապա նա չարարչար սխալվում է և ցույց է տալիս իր անտեղյակությունը: Դեկանի պարտականությունների մեջ մտնում են ֆակուլտետի ուսումնական պրոցեսի ապահովումը, ուսումնական պլանների կոորդինացումը, դասատախտակների կազմումը և այլն:
Gohar Iskandaryan Կիսում եմ Ռուբենի կարծիքը, որ դեկանի գործը ավելի շուտ վարչականբնույթունիքանգիտական: Գիտականգործունեությամբհիմնականումզբաղվումենամբիոնիվարիչները:
Melkonyan Ruben Գալով թեկնածուներին` նշեմ, որ այստեղ զգացականը իրոք պետք է մի կողմ թողնել և առաջնորդվել անկողմնակալությամբ, ինչը Խաչիկ Գևորգյանի պարագայում բացարձակ չի երևում: Գառնիկ Ասատրյանի գիտական վաստակը, իհարկե, ակնառու է և պետք չէ այն թերագնահատել, սակայն պետք չէ նաև ֆետիշացնել: Խորին հարգանք տածելով Ասատրյանի գիտական և գիտակազմակերպչական գործունեության հանդեպ` նշեմ, որ իմ կարծիքով ադմինիստրատիվ ոլորտում նա հաստատ աչքի չի ընկել և իմ այս կարծիքը բխում է երեք տարվա համատեղ աշխատանքային փորձից: Ուսումնական և աշխատանքային պլանների, դասատախտակների, լսարանային ֆոնդի, դասախոսների և ուսանողների խնդիրների լուծման հարցում Ասատրյանը երբևէ իրեն չի դրսևորել որպես “հմուտ կազմակերպիչ”: Բացի այդ, Խաչիկ Գևորգյանի կողմնակալությունը աչքի է զարնում նաև մեկ այլ հարցում ևս. քննադատելով Գուրգեն Մելիքյանին տարբեր հարցերում` Խաչիկը երբեք չի նշել, որ Գառնիկ Ասատրյանը անգամ չի տիրապետում համակարգչին, ինչի մասին նա բազմիցս հայտարարել է: Իսկ միջազգային ամսագրերում տպագրված հո
Knarik Arzumanyan Ես նույնպես կիսում եմ Ռուբենի կարծիքը, և կարծում եմ, որ Խաչիկը շատ է չարչրկում միջազգային ճանաչում ու վարկ կոչվածները։ Որպես առավել անտեղյակ կուզեի ավելի մանրամասն կարդալ ֆակուլտետի դեկանի աշխատանքի նկարագիրը։ Ռուբեն ջան խնդրում եմ այստեղ մի հղում տեղադրել։ Դե իսկ եթե Ռուբենի գրածն ընդունենք որպես աշխատանքի նկարագրի առավել պրիմիտիվ տարբերակ, ապա այդ դեպքում արևելագիտության ֆակուլտետի դեկան կարող է դառնալ Միրզոյան Քնարիկը, ով կապ չունի գիտության հետ, սակայն ունի ադմինիստրատիվ աշխատանքի փորձ, կարող է ապահովել ֆակուլտետի ուսումնական պրոցեսն ու ինչու չէ նաև կազմել դասատախտակներ։ դվածները, իհարկե, շատ կարևոր են, սակայն այս հարցում Խաչիկը անցել է անգամ ֆետիշացման սահմանները և բռնել միջազգային ամսագրերի աստվածացման ուղին: Ես հավատացնում եմ ձեզ, որ դեկանի պաշտոնը և գործառույթները որևէ կապ չունեն միջազգային ամսագրերում տպագրված հոդվածների հետ: Եվ վերջում իհարկե չեմ կարող չխոսել Գորգեն Մելիքյանի մասին: Ինչպես նշեցի, ես բախտ ունեմ նրա հետ աշխատելու և կարող եմ վստահաբար պնդել, որ մենք գործ ունենք իրոք լեգենդար մարդու հետ, ով լիովին այլ հարթությունում է իր մտածելակերպով, իր ապրելակերպով և գործելակերպով: Գուրգեն Մելիքյանը մանկավարժ է բառիս բուն իմաստով, մարդ, ով կարողանում է իրոք հայրական վերաբերմունք ցույց տալ ֆակուլտետի հարյուրավոր ուսանողներին և փոխադարձ վերաբերմունքի արժանանալ նրանց կողմից: Ցանկացած բուհի և ֆակուլտետի համար մեծ պատիվ է նման մարդ ունենալ և մենք պետք է կարողանանք գնահատել այն ինչ հիմա ունենք: Ավելորդ չեմ համարում նշել, որ մեր ֆակուլտետի հեղինակության բարձրացման մեջ իր անուրանալի դերն ունի Գուրգեն Մելիքյանը: Եվ ամենավերջում “անկողմանակալներին” ասեմ, որ ֆակուլտետը կարող է ունենալ լավ կամ վատ ադմինիստատոր դեկան, սակայն շատ հազվադեպ է լինում, որ ֆակուլտետը ղեկավարի մարդ-լեգենդ, ով մանկավարժ է իր էությամբ և ով իր ներկայությամբ անգամ փայլուն օրինակ է սերունդների համար: Եկեք գնահատենք այն ինչ ունենք հիմա:
Մհեր Սահակյան Գառնիկ Ասատրյանը
Մհեր Սահակյան ժամանակն է, որ երկար տարիներ կառավարած մարդիկ վայր դնեն իրենց լիազորություններն ու մյուսներին էլ հնարավորություն տան ինքնադրսևորվելու և նոր լիցք հաղորդելու ֆակուլտետին: Այս առումով, թե գիտության բնագավառում ձեռք բերած հաջողություններով, թե Իրանագիտության ամբիոնը ղեկավարելու գործում ունեցած հաջողություններով պրն. Ասատրյանը լավագույն թեկնածուն է: Նորաստեղծ ՀՀ-ի թերություններից մեկն էլ այն է, որ պաշտոնները դառնում են ցմահ կամ անցնում հորից որդի: Տիգրանը նշեց, որ օրենքով սահմանված ցենզը 65 տարեկանն է, սրանով ամեն ինչ ասված է, տարօրինակ է, որ մտավորական խավը հենց առաջինն է խախտում օրենքները, էլ ինչ կարող ենք սպասել մյուսներից: Եկեք հարգենք օրենքները, եկեք հնարավորություն տանք գործի գիտնակներին…
Հայկ Քոչարյան Խաչիկին‚ անկեղծ ասած‚ չեմ հասկանում նման քննարկումն այս էջում ծավալելու նպատահարմարությունը‚ քանի որ դեկանի ընտրությունը ներֆակուլտետային գործընթաց է‚ այլ ոչ թե հասարակական և «համահայկական»: Ինչ վերաբերում է թեկնածուներին‚ ապա ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմը երկարատև համատեղ աշխատանքային փորձի արդյունքում և ուսանողությունը նույնպես ճանաչում են հնարավոր թեկնածուների «լավ» և «վատ» կողմերը:
Tsovinar Nazaryan Լեգենդ — մարդ, չգիտեմ ինչ: Դուք դեկա՞ն եք ընտրում թե՞ լեգենդ: Ես հարգում և գնահատում եմ և Գուրգեն Մելիքյանին, և Գառնիկ Ասատրյանին, այդ ֆակուլտետում չեմ սովորել, միայն կողքից գիտեմ, բայց շատ կուզեի թարմություն տեսնել: Մնացածը ձեր գործն է:
Gor Avagyan Պրն Քոչարյանի հետ լիովին համաձայն եմ, սա մեր ֆակուլտետի ներքին խնդիրն է: Եթե այս թեման բացողին հետաքրքիր է, թե ինչ մթնոլորտ է տիրում ֆակուլտետում, ասեմ ,որ ուսանողությունը շատ է սիրում ներկայիս դեկանին և լինելով ֆակուլտետի ՈւԽ նախագահ ասեմ, որ ուսանողության մեծամասնությունը իր դեկան տեսնում է Գ. Մելիքյանին: Այնուամենայնիվ մեծագույն հարգանք ունենալով և’ պրն Մելիքյանի և’ պրն Ասատրյանի նկատմամբ, ասեմ ,որ նրանցից ով էլ դեկան ընտրվի մեր ֆակուլտետը կշահի: Իսկ նմանօրինակ քննարկումերը անիմաստ լարվածություն են ստեղծում և այն բարի մթնոլորտը ,որ վերջապես ստեղծվել է մեր ուսանողների մեջ այսպիսի քննարկումերով կարելի է հանգիստ փչացնել:
Rouben Abrahamian Թեման բացողին խորհուրդ կտամ այս հարցը քննարկման դնել Համալսարանի FB էջում, որպեսզի թեմայի քննարկմանը մասնակցեն ավելի շատ մարդիկ, ովքեր համալսարանից են, մոտավորապես ծանոթ են կամ առնչվում են խնդրո առարկային:
Roman Kerobyan Որպես արևելագիտության դեկան, պետք է լինի առավել խստապահանջ և հետևողական, քանի որ մեր երկիրը հիմա գտնվում է նախապատերազմական իրավիճակում, իսկ մեր ֆակուլտետը կարող է շատ կարևոր դեր կատարել այդ հարցում…
Hayk Hakobyan ես չեմ ճանաչում մի մարդ այդ ֆակուլտետում, չնայած բոլորի անցյալն էլ գիտեմ, ով այքան սրտացավ լինի արևելագիտության թուրքագիտության ու արաբագիտության համար ինչքան Գասնիկ Ասատրյանը: Որովհետև էդ ֆակուլտետը իրա երեխան է, իսկ երեխային դժվար պահին չեն թողնում: Ես ոչ մի կերպ չեմ ցանկանում նվեսմացնեմ Գուգեն Մելիքյանին ու իրա արած հսկայածավալ գործը բոլոր ֆրոնտներով: Բայց կարծում եմ ահագին արդեն նորություններ այդ ֆակուլտետի համար էլ չեն լինում: Իսկ Ասաստրյանը շատ գաղափարներ ունի, որոնք իրոք պետք են մեզ ու թուրքագիտության, իրանագիտության ու արաբագիտության զարգացման համար: Պետքա ի վերջո մի կողմ դնել էդ կուսակցական ու քաղաքական շահերը ու հասկանալ, որ եթե վաղվա համար մասնագետ ենք ուզում ունենալ այլ ոչ թե դեգենառտների խումբ պետքա խնդրենք պարոն Մելիքյանին իր տեղը զիջի իրա ավանդը անգնահատելի ա, բայց արդեն ժամանակնա փոփոխության քամիների:
Самвел Сукиасян Ես չեմ սովորել արևելագիտականում, բայց լիքը ընկերներ ունեմ էնտեղից, որոնք ասում են, որ Ասատրյանը աշխարհահռչակ գիտնական ա: Ինքս նույնիսկլսելեմէդմարդուանունը: Ուինձզարմացնումէայն, որկարծիքէհնչելնաև, որֆակուլտետիդեկանիպարտականություններիմեջչիմտնումգիտականգործունեությունվարելը: Դասացուցակ, ուսումնականպլանկազմել, դասացանկմշակելկարողայուրաքանչյուրքարտուղարուհի: Փաստորենքարտուղարուհինկարողադեկանիպաշտոնզբաղեցնե՞լ :Բացիդրանից, իմկարծիքով, մարդ, որիգլխավորությամբստեղծվելէաշխարհահռչակիրանագիտությանդպրոց, չիկարողվատադմինիստրատորլինել:
Tigran Harutyunyan Ըստ իս ցանկացած ֆակուլտետի դեկան պետք էլինիլավգիտնական, լավկազմակերպիչևլավմանկավարժ, ընկալելիուընդունելիֆակուլտետիկողմից։Տարիքըիհարկեոչմիշտէկարևոր, սակայներիտասարդլինելըսովորաբարենթադրումէնաևավելիակտիվաշխատանք։Նաևչմոռանանքօրենքովսահմանվածցենզը՝ 65 տարեկան։Այս ինչ գրեցի վերաբերվում է ցանկացած ֆակուլտետի, ուսումնական և գիտական հիմնարկի։ Սա իմ ընդհանուր մոտեցումն է։
Anahit Nalbandyan Ժամանակն փոփոխություն է պահանջում, ֆակուլտետին նոր շունչ է հարկավոր: Լեգենդ մարդ չի ծնվում մարդուն լեգենդ են դարձնում նրա ծավալած աշխատանքի և լավ մարդ լինելու համար: Ոչ ոք չի կարող հերքել Գ. Մելիքյանի լավ մարդ , մանկավարժ և ինչպես ֆակուլտետում է ընդունված լեգենդ համարելը, սակայն այն ինչ ունի սկիզբ ունի նաև վերջ, և ես համոզված եմ, որ այս տարիքում մեր դեկանը կարող է գեղեցիկ հեռանալ պահպանելով իր սերն ու հարգանքն այն մարդկանց կողմից ովքեր հարգում ու սիրում են իրեն: Որպես Իրանագետ ասպիրանտ կարող եմ ասել ֆակուլտետին նոր շունչ է հարկավոր, նոր փոփոխություններ, նոր ծրագրեր և նոր առաջարկներ: Պետք է գնահատել այն ինչ ունենք, սակայն ժամանակն պահանջում է առաջ նայել, այլ ոչ թե անընդհատ հետ քայլ անել, սիրել , հարգել մարդուն մի բան է, մի այլ բան է նրա հետևից քայլել և մի ամբողջ ֆակուլտետ նրա հետևից տանել: Որքան էլ քննարկումներն թեժ լինեն ամենակարևոր հարցերից մեկն այն է, որ պետք է հստակ քայլերով առաջ գնալ և ֆակուլտետի դեկան տեսնել այն մարդուն ով իրականում կփոխի ֆակուլտետի կյանքն ու կվերադարձնի ֆակուլտետի իրական համբավն…
Mkhitar Hayrapetyan Ուսանողները Մելիքյանի հետ զրույցներից ավելինն են ստանում, քան հենց բուն դասերից…
Tsolak Akopyan Ինձ թվում է, որ նման կարևորագույն ֆակուլտետի դեկան պիտի լինի միանշանակ հայրենասեր մարդ, որը և հանդիսանում է պարոն Մելիքյանը մի խոսքով մենք իր հետ ենք:
Anahit Nalbandyan Մխիթար ջան համամիտ եմ որ Գ. Մելիքյանից ուսանողներն շատ բան են սովորում,սակայն կարող եմ ասել ավելին, եթե նույնիսկ Գ. Մելիքյանն դեկան էլ չլինի միևնույն է կզրուցեր և կսովորեցներ ուսանողներին այն ինչ նրանց հարկավոր է: Ուղակի վերջին 5 տարվա ընթացքում բացի հետընթացից ֆակուլտետում ոչինչ չի փոխվել..բացառությամբ ամբիոնային փոփոխությունների…
Tsolak Akopyan Անահիտ ջան , էս քեզ արդեն հեղափոխե՞լ են
Hayk Hakobyan Ամբողջ հարցը նրանում է, որ համաշխարհային պատմության մեջ երեք անգամ իշխանության ա էկել մենակ Ռուզվելտը ով մտքի թռիչքի անսահմանություն էր: Մելիքյանը իրան սպառելա ինչի չեք ուզում հասկանաք, որ ավելի լավա ինքը մնա որպես էն բարի պապաիկը ով լիքը ու շաաաաաաաաաաաատ ներդրումա ունեցել ֆակուլտետի կյանքում: միթե չեք հասկանում, որ փոփոխությունները ու բազմամյա փորձ ունեցող մարդիկ պետքա գնան նոր գաղափարներով նոր սկզբունքներով նոր կապերով: Չեք ուզենա ֆակուլտետի խորհուրդ գոյություն ունի նիստ արեք հանեք Ասատրյանին ձեզ ոչ ոք չի սահմանափակում: Մտածեք էլի: չեք պատկերացնում, որ մարդիկ կային որ չէին ուզում խորհրդային միությունն էլ քանդվեր, բայց որ քանդվեց ինչքան լավ բաներ էղան:
Anahit Nalbandyan Ցոլակ ջան ինչ հեղափոխելու մասին է խոսքը, Գ. Մելիքյանն ֆակուլտետի կուռքն է, բայց փոփոխություններ են պետք իր առկայությամբ կամ առանց իրեն…ֆակուլտետին նոր շունչ է պետք…
Anahit Nalbandyan Ցոլակ ջան ինչ հեղափոխելու մասին է խոսքը, ուղակի ֆակուլտետին ռեալ փոփոխություններ են պետք…
Sergey Sargsyan քննադատելով Գուրգեն Մելիքյանին տարբեր հարցերում` Խաչիկը երբեք չի նշել, որ Գառնիկ Ասատրյանը անգամ չի տիրապետում համակարգչին, ինչի մասին նա բազմիցս հայտարարել է:)
Sergey Sargsyan Ռուբեն բա վերջին նորությունները չե՞ս իմացել։ Գառնիկ Ասատրյանը արդեն վաղուց սովորել է համակարգչից օգտվել ու նույնիսկ iPad 4 է գնել։ Իսկ դու ի՞նչ ես կարծում iPadն է լավը, թե Samsung Galaxy-ն։
Մհեր Սահակյան ժամանակն է, որ երկար տարիներ կառավարած մարդիկ վայր դնեն իրենց լիազորություններն ու մյուսներին էլ հնարավորություն տան ինքնադրսևորվելու և նոր լիցք հաղորդելու ֆակուլտետին: Այս առումով, թե գիտության բնագավառում ձեռք բերած հաջողություններով, թե Իրանագիտության ամբիոնը ղեկավարելու գործում ունեցած հաջողություններով պրն. Ասատրյանը լավագույն թեկնածուն է: Նորաստեղծ ՀՀ-ի թերություններից մեկն էլ այն է, որ պաշտոնները դառնում են ցմահ կամ անցնում հորից որդի: Տիգրանը նշեց, որ օրենքով սահմանված ցենզը 65 տարեկանն է, սրանով ամեն ինչ ասված է, տարօրինակ է, որ մտավորական խավը հենց առաջինն է խախտում օրենքները, էլ ինչ կարող ենք սպասել մյուսներից: Եկեք հարգենք օրենքները, եկեք հնարավորություն տանք գործի գիտնակներին…
Artyom Tonoyan Ի տարբերություն շատերի, ովքեր չեն կարող “հեղինակել” գրքեր ու հոդվածներ առանց համակարգչի ու համացանցի, քանի որ զբաղված են բացառապես պատճենումներով, պրն. Ասատրյանը ունի մեծ արևելագիտական գրադարան ու իսկական գիտնականին վայել մասնագիտական անկախ միտք, հետևաբար համակարգչի տված “առավելություններ”-ի կարիքը չունի
Aghasi Arakelian Նախ շնորհակալություն եմ հայտնում, որ վերջապես կարևոր հարցի քննարկումը ծավալվում է սոցիալական ցանցում, որը իրենից շատ կարևոր խնդիր է: Ես Իրանում երկու անգամ եղած և տարբեր պետությունների գիտնականների հետ շփվելով հստակ կարող եմ նշել, որ պրն. Գառնիկ Ասատրյանին ճանաչում են բոլորը կամ գրեթե բոլորը, իսկ պրն. Մելիքյանին շատ -շատ քչերը: Մյուս կողմից վերցրեք իրանագիտության ամբիոնը ու տեսեք թե ինչ գիտական գործունեություն է ծավալում : Մեկ տարվա մեջ երկու կարևոր կոնֆերանսներ կազմակերպվեցին, որոնք բացի գիտական նշանակություն ունենալուց նաև մեր պետության համար մեծ կարևորություն ունեն: Իսկ մնացած ամբիոնները թե ինչ գիտական գործունեություն են ծավալում հայտնի չէ , այսինքն շատ պասիվ են: Սա ոչ միայն ամբիոնի գիատական այլ նաև կազմակերպչական գործունեության մասին է խոսում: Ես շատ եմ հարգում պրն Մելիքյանին, բայց ամբիոնի վարիչ անխոս պետք է պրն Ասատրյանը դառնա :
Sona Sahakyan Ես զարմանում եմ, ինչ «օրենքով սահմանված ցենզ»-ի մասին է խոսքը: Իրականում ցենզից դուրս է պարոն Մելիքյանին այլևս դեկանի պաշտոնում չտեսնելը:
«Արևելագիտության ֆակուլտետ» հասկացությունը անմիջականորեն կապված է Գուրգեն Մելիքյանի անվան հետ: Այլ ֆակուլտետների ուսանողները կերազեին նման դեկան ունենալ, իսկ մենք մտածում ենք փոխելու մասին: Մեր դեկանը մեր ֆակուլտետի խաղաղությունն է, ինքը մեկ առ մեկ գիտի իր ուսանողներին: Կարծում եմ` դեկանի ընտրության ժամանակ պետք է նախ հաշվի առնել ուսանողների կարծիքը, իսկ ուսանողները պարոն Մելիքյանին են ուզում տեսնել այդ պաշտոնում:
Sona Sahakyan Ես շատ ուրախ կլինեմ, որ պարոն Ասատրյանը լինի մեր դեկանը, բայց դա պետք չի անել պարոն Մելիքյանին փոխելու գնով:
Rima Kabrilyants Շատ կներեք…բայց ես՝ որպես արևելագիտության ֆակուլտետի ուսանող,հարկ եմ համարում արտահայտել նաև իմ շատ համեստ կարծիքը.
Անկեղծ ասած,Գուրգեն Մելիքյանից բացի ուրիշ ոչ ոքի չեմ պատկերացնում մեր դեկանի պաշտոնում…թեկուզ ինչ պաշտոն է,դա պաշտոն չի,«դեկանը» կոչում է,ի վերուստ տրված կոչում, մարդ դեկան պետք է ծնված լինի…հենց այդպիսի մարդ է և՛ իմ, և՛ իմ ֆակուլտետի կողմից այդքան սիրված ու հարգված Պրն. Գուրգեն Մելիքյանը:
Tsolak Akopyan Այո, ուսանողները պարոն Մելիքյանի հետ են:
Aghasi Arakelian Կներեք Ցոլակ, ինչու ես այդպիսի արտահայտություն անում, եթե տեսնում ես որ շատ ուսանողներ պրն. Ասատրյանի դեկանությանն են կողմնակից :
Anahit Gaboyan Էտ ցենզ կոչվածը պրն Մելիքյանի դեպքում ուղղակի անտեղի բառ Է…իրոք, շատ ֆակուլտետներ կերազեին Գուրգեն Մելիքյանի պես դեկան ունենալ : Արևելագիտականը բախտավոր Է գտնվել , իսկ հիմա արի ու տես , որ ոմանք փոփոխություններ են ուզում- հարգելիներս ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՅՆ ԻՆՉԻՑ ԴԺԳՈՀ ԵՆ և ՈՉ ԹԵ ԶՈՒՏ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ: Էս իրավիճակը նման Է այն բանին , որ մինչև չես կորցնում չես գնահատում:.
Rafael Mamikonyan Այն մարդը ով իրեն թույլ կտա չգնահատել Մեր Հրաշք դեկանի’ Գուրգեն Մելիքյանի անգնահատելի ավանդը ֆակուլտետի և ԵՊՀ-ից դուրս կատարած փայլուն գործերի համար, ինքը ամենաստոր և նվաստ եակն է այս աշխարհում !!! Բազմից կարելի է լսել իդեալական մարդ չի լինում խոսքը — Պարոն Մելիքյանը իդեալ է ամբողջ Հայ ազգիս համար:Ոսանողության 100%-ը պաշտում է Մեր ՀՐԱՇՔ դեկանին:Նրա մեկ բարևը և ժպիտը ամենաուժեղ ստիմուլն է ուսանողի համար:Գիտական հոդվածների քանակը , այն չափանիշը չէ , որ առաջնային է դեկան լինելու համար ,ես ինքս ուսանող արդեն միքանի հոդված ունեմ :Ինչ վերաբերվում է Նոր շնչին- Իրանագիտության ամբիոն — Դուք ունեք Վարդան Ոսկանյան,(թե արգեված է քննարկել այդ թեման) ում հետ աշխատում եմ ՈՒԳԸ-ի շրջանակում և կորդինցման աշխատանքներում : Միհատ Ձեզ նայեք հետո նայեք ում եք փորձում քննադատել
Anahit Gaboyan ընդհանրապես ես զարմացած եմ , չԷ ուղղակի ապշած եմ Էս թեմայի տակ արված գրառումներից…Էնպիսի տպավորություն Է , որ որոշ մարդիկ Էստեղ պայմանավորված են գրում ( խոսքս փոփոխությունների կողմնակիցների մասին Է), քանի որ ֆակուլտետում տիրող մթնոլորտը լրիվ այլ Է ու ուսանողների 90%-ը ցանկանում են , որ դեկան շարունակի լինել պրն. Մելիքյանը:
Իսկ Արևելագիտականի հետ կապ չունեցող անձանց հետաքրքրվածությունն ու գրառումները ինձ համար հանելուկ են :Ճ
Anahit Gaboyan Ռաֆայել շատ ճիշտ նշեցիք- մեր հրաշք դեկան Գուրգեն Մելիքյանը
Aghasi Arakelian Ճիշտն ասած ինձ էլ թվում է , որ փոփոխություն չցանկացողներն են պայմանավորված խոսում և էլի ինձ մոտ հարց է առաջանում թե ոնց կարող եք նշել, որ ուսանողների 90 % կողմնկաից է Մելիքյանին այլ ոչ Ասատրյանին : Իսկ ընտրությունների ժամանակ քննարկելը ,թե որ թեկնածուն է ավելի արժանի ստորություն չէի անվանի:
Artur Hovhannisyan Աղասի ջան Ցոլակի արած արտահայտությունը շատ տեղինա, քանի որ հենց մեկը մեր կուրսի (IRAN 3) 95% եթե ոչ բոլորը ֆակուլտետի դեկան են տեսնում միայն պարոն Գուրգեն Մելիքյանին…. ու եթե դեկան ընտրելը լիներ ուսանողության ձեռքում ապա հաստատ այլ թեկնածու չէր լինի…. և այն հարգանքն ու պատիվը, որ ունի մեր սիրելի դեկանը ամեն մարդու հասու չէ…..
Anahit Gaboyan Աղասի Առաքելյան քայլեք ֆակուլտետի միջանցքով և պատահականության սկզբունքով հարցրեք 10 ուսանողի և կհասկանաք մենք պայմանավորված ենք խոսում թե ոչ!
Aghasi Arakelian Արթուր ջան ախր մեր կուրսի 90 %ն էլ կողմնակից է եղել պրն Ասատրյանին , կարող եք սրանից դուրս գալով ասել, որ 90 %ը պրն Մելիքյանի կողմնակից է?
Rafael Mamikonyan Քննարկել և քննադատել տարբեր հասկացություններ են :Այս խոսակցությանը մասնակցող ցանկացած մարդ պետք է երազի Մելիքյանի արածի 1% անի իր կյանքում ,վստահ եմ ասում կունենաք ամենառողջ հասարակությունը : Ես 2007 թվականից Արևելագիտության Ֆակուլտետում եմ սովորում, չեմ ճանաչում մի ուսանողի ով հպարտ չի Մելիքյանի պես դեկան ունենալով և կհամաձայնվի նրան փոխարինելուն !!!
Artak Davtyan ու ընդհանրապես տարիքն ինչ կապ ունի,պրն.Մելիքյանը մեզ բոլորիս դեռ էնքան բան կարող է տալ,ինչքան չի կարող տալ ոչ ոք,մենք բոլորս նրանից դեռ շաաատ բան ունենք սովորելու…ու՞մ սկսեց խանգարել պրն.Մելիքյանը,որ բարձրացրիք դեկանի փոփոխության հարցը,կամ կարո՞ղ է վատ աշխատում,կամ ի՞նչ «թարմության» մասին է խոսքը….էսօր արևելագիտության ֆակուլտետը ինչ հաջողությունների հասել է իր ոլորտում , հասել է մեծամասամբ մեր դեկանի տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ…..ըստ իս պրն.Մելիքյանը դեռ պետք է մնա դեկանի պաշտոնում
Marat M. Yavrumyan Առաջարկում եմ վերջ տալ քննարկմանը, սա ներֆակուլտետային խնդիր է, շահագրգիռ բոլոր կողմերը դեռ հնարավորություն կունենան արտահայտվել ։)))
Aghasi Arakelian Ռիմա նշել եմ եղել, քանի որ ավարտել ենք արդեն: Ռաֆաել էլի համաձայն չեմ քեզ հետ, քանի որ ինչ գիտես մասնակից անդամները ինչ գործունեություն են ծավալում կամ ծավալել, որ ասում ես 1 %ն էլ չի կարող կազմել(բնավ իմ համար չեմ ասում ): Իսկ պրն Ասատրյանը որ ավելի ճանաչված է ու որ ավեի շատ գործունեություն է ծավալել ու ծավալում հարց չպետք է առաջանա:Իսկ եթե իրանագիտությունից ես, ուրեմն լավ իմացի, որ ամբիոնիդ ստեղծողը Ասատրյանն է եղել ու եթե այդպիսի ամբիոն ունենք այլ ոչ պարսից լեզվի և գրականության ամբիոն ինչպես շատ երկրներում, պրն Ասատրյանի շնորհիվ է:
Angelina Gabrielyan Այն ինչի, որ հասել է մեր ֆակուլտետը ինչպես նաև ֆակուլտետի առանձին բաժիններ սխալ է մեկ մարդու կամ մենակ տվյալ բաժնին վերագրելը,մեր դեկանի ուսումը,աշխատանքը խթանող գործունեությունն է,որի շնորհիվ Արևելագիտության ֆակուլտետը օր օրի ավելի է զարգանում,ես ՄԵՐ ԱՆՉԱՓ ՍԻՐԵԼԻ ԴԵԿԱՆԻՆ տեսնելով զգում եմ հպարտություն,անսահման հարգանք ու երախտագիտության զգացում,Պարոն Մելիքյանը ամեն ուսանողին լսելու համար ժամանակ գտնում է,նա օժանդակում է ուսանողների գիտելիքների զարգացմանը նպաստող ամեն միջոցառմանը,ՆԱ ՄԱՐԴ Է ՄԵԾԱՏԱՌՈՎ,եկենք չմոռանանք նրա վաստակը,ես միայն մի բան կհավելեմ իմ գրածին,Արևելագիտության ֆակուլտետը դատարկ կլինի առանց Պարոն Մելիքյանի…
Aghasi Arakelian Հա Ռիմա Դուք ինձանից ավելի լավ գիտեք թե մեր կուրսը ում է կողմնակից, որ նշում եք թե դա ինձ թվում է ?
Rafael Mamikonyan Պարոն Յավրումյան լիովին համակարծիք եմ Ձեզ հետ և շատ եմ հարգում Ձեզ ,բայց ուսանողությունը վիրավորված է , քննադատում են մի մարդու ,ում ուսանողություը ՊԱՇՏՈՒՄ Է!!!
Lilit Martirosyan Ես էլ հաստատ կարող եմ ասել, որ եթե ուսանողներին մնա հաստատ Պրն Մելիքյանին կընտրեն,,ու ես կարծում եմ ,որ էս պարագայում թարմության հետևից ընկնելն անիմաստ է: Հավատացաց եղեք,որ մեր ֆակուլտետի համար ոչ ոք Պրն Մելիքյանից ավելի լավ դեկան չի կարող լինել,,
Gev Hakobyan Այս ամբողջ գրառումները կարդում եմ և ինձ մոտ մի հարց առաջացավ-այս մի քանի տարիների ընթացքում ինչ այստեղ սովորում եմ ես դեռ չեմ հանդիպել Արաբագիտությում և Թուրքագիտությունում սովորող մի ուսանողի,ով կցանկանար,որ մեր սիրելի պրն.Մելիքյանը փոխարինվի…Կասեք ինձ ինչի՞ց է,որ միայն Պարսկագիտության ամբիոնի ներկայացուցիչներն են ուզում,որ մեր ֆակուլտետում փոփոխություններ տեղի ունենան…Պարոն Մելիքյան մենք բոլորս ձեզ շատ ենք սիրում
Rima Kabrilyants Ես՝ որպես արևելագիտության ֆակուլտետի արաբական բաժնի 2-րդ կուրսի ավագ,ցանկանում եմ ներկայացնել,իհարկե կուրսիս անունից,մեր տեսակետը ևս.մենք կողմ ենք,որ Պրն Մելիքյանը մեր դեկանը լինի ՑՄԱՀ…..այո,այո,ճիշտ կարդացիք,ՑՄԱՀ:
Artur Hovhannisyan Agasi ջան ոչ մեկ չի ասել թե պարոն Գառնիկ Ասատրյանը քիչ բան է արել….. մեկը իմ կողմից շատ սիրված ու հարգված մարդ է նա ումով ևս կարելի է հպարտանալ…. և ես դեպքում էլ ես իրենից լավ ամբիոնի վարիրչ չեմ տեսնում…. մեր ֆակուլտետում ամենք էլ իրենց գործին արժանի մարդիկ են… ու կարելի է ասել, որ ամեն մեկն էլ իրեն վստահված գործը հիանալի է անում… և պետք չէ ինչ որ պլյուսներ կամ մինուսներ ման գալ….
Sona Sahakyan Մենք բոլորս էլ ( ես բոլոր իրանագետների անունից եմ գրում, որովհետև համոզված եմ, որ բոլորն էլ կհամաձայնվեն ինձ հետ) հպարտ ենք, որ Գառնիկ Ասատրյանի նման ամբիոնի վարիչ ունենք: Մենք տեսնում ենք նրա մեծ ավանդը Հայաստանում իրանագիտության զարգացման գործում: Ես ինքս ինձ երջանիկ եմ համարում, որ հնարավորություն եմ ունենալու երբևէ շփվել նրա նման մարդու հետ: Պարոն Ասատրյանը իմ ամենասիրելի արևելագետներից է, ու նույնիսկ ավելորդություն եմ համարում նրա խելքի ու գործունեության մասին քննարկումները, որովհետև դրանք առանց այդ էլ պարզ են, բայց կան արժեքներ, որոնք չի կարելի չընդունել: Պարոն Մելիքյանը միայն դեկան չէ, նա բարության, մարդկայնության, իսկական հայի մարմնացում է, նա ուսանողներին սովորեցնում է (օրինակ է ծառայում) ամենակարևոր բանը` լինել ՄԱՐԴ :
Anna Mesropian Դուք ինչպես եք պատկերացնում արևելագիտականը առանց Մելիքյան??Եթե հարցն էդպես հուզում է ձեզ ,,կանչեք արևելագիտականի ուսանողներին հատ-հատ հարցրեք,,վստահ եմ,որ 99տոկոսի կարծիքը ուշադիր լսելով,ՈՒՇԱԴԻՐ ԼՍԵԼՈՎ` կհասկանաք,որ մենք դեկանի պաշտոնում ուզում ենք տեսնել միայն ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ
Anahit Gaboyan Գեվ Հակոբյան ես իրանագիտության ամբիոնից եմ , բայց բոլորից շատ եմ ուզում, որ պրն Մելիքյանը մնա դեկան: ու մեր ողջ կուրսն Է Էդպես ուզում:
Aghasi Arakelian դե լավ ընտրություններ կլինեն ու կտեսնենք թե ուսանողները ում են ուզում տեսնել դեկանի պաշտոնում : Ես ու շատ-շատ մարդիկ ցանկանում են տեսնել պրն Ասատրյանին այդ պաշտոնում, քանի որ ես էլ շատ բան սովորել եմ Ասատրյանից ոչ միայն որպես գիտնական այլ նաև որպես մարդ (իհարկե եթե ամեն ինչ ճիշտ կերպով ընթանա, այլ ոչ խախտումների միջոցով):
Angelina Gabrielyan Gev Hakobyan ջան,ես Իրանագիտության բաժնում եմ սովորում,բայց ես դեմ եմ փոփոխություններին,մասնավորապես դեկանի փոփոխության հարցում,Պարոն Մելիքյանը մեր ֆակուլտետով է ապրում,ուսանողները սիրում են նրան,որովհետև նա նախ մարդ է ու զգում է այն ինչ մենք էնք զգում,եթե սկսենք թվարկել այն դեպքերը,երբ նա օգնության է հասել իր ուսանողներին ժամանակը չի հերիքի ուղղակի,մենք բոլորս էլ սիրում ու հարգում էնք Պարոն Ասատրյանին,նա որպես գիտնական ու մարդ արժանի է հարգանքի,բայց եկենք իրար չխառնենք ամեն ինչ,Պարոն Մելիքյանը մեր համար դեկանի մարմնացում է ու իրանից լավ դեկան դժվար է պատկերացնելը,եթե ոչ անհնարին…երախտամոռ չլինենք ու չմոռանանք Պարոն Մելիքյանին,քանի որ Արևելագիտություն ասելիս հասկացվում է ԴԵԿԱՆ ՄԵԼԻՔՅԱՆ…
Sepoyan Vahag իմ կարծիքով արևելագիտության ֆակուլտետի ուսանողները նաև աշխատակիցները բոլորն էլ դեմ են պրն Մելիքյանի հեռանալուն..եթե ոչ բոլորը,ապա գերակշռող մեծամասնությունը,,,իսկ մարդկանց գերակշռող կարծիքը ոտնահարել չի կարելի
Gev Hakobyan Դուք ինձ սխալ հասկացաք,ես վստահ եմ,որ Պարսկագիտության ամբիոնում էլ են սիրում մեր դեկանին,ուղղակի ինչքան հակադիր կարծիք հնչեցվեց հենց Պարսկակագիտության ամբիոնի ներկայացուցիչների կողմից էր
Anna Karapetyan Եթե ամեն ինչ ճիշտ կերպով ընթանա, այլ ոչ խախտումների միջոցով ֆալուլտետի դեկան կընտրվի Գուրգեն Մելիքյանը` մարդ, ով օրինակ է ծառայում յուրաքանչյուր ուսանողի, ում սիրում և հարգում են նույնիսկ արևելագիտության հետ կապ չունեցող մարդիկ:Պարոն Մելիքյան մենք Ձեզ հետ ենք, սիրում ենք Ձեզ և ցանկանում ենք տեսնել Ձեզ մեր դեկանի պաշտոնում որքան հնարաոր է երկար:
Anahit Gaboyan Շատ-շատ հարգելով պրն Ասատրյանին, ես դեկանի տեղում եմ տեսնում միմիայն պրն Մելիքյանին..և խնդիրը ոչ թե նրանում ,Է որ պրն Ասատրյանը չի լինի լավ դեկան այլ պարզապես մեզ համար պարոն Գուրգեն Մելիքյանը անփոխարինելի Է….մեր անկրկնելի Գուրգեն Մելիքյանը….նա մեր ֆակուլտետի հոգին Է :
Ani Sarukhanian Խորապես հարգելով բոլոր մյուս թեկնածուներին՝ գոնե իմ ամբողջ կուրսը, այս թվում՝ ես, մեր ֆակուլտետը չենք պատկերացնում առանց պրն Մելիքյանի: Նրա արժանիքների մասին ես այլևս չեմ խոսի, քանի որ դրա մասին բավականին արդեն խոսվել է:Ինձ մեկ այլ բան է հետաքրքրում. ինչու՞ հանկարծ մեր “կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող” ֆակուլտետի դեկանի հարցը քննարկման առարկա դարձավ ֆեյսբուքի այս էջում՝ տեսանելի և հասանելի դառնալով “ում պատահի”՝ այդ թվում՝ մեր բոլորիս համար անցանկալի անձանց….
Anna Mesropian առանց Մելիքյան չկա արևելագիտական…էդ իմացեք…ու վերջ տվեք էս անիմաստ քննարկմանը..
Sepoyan Vahag եթե ընտրությունները <ճիշտ կերպով,առանց խախտում ընթանա> միանշանակ մեր պրն Մելիքյանը կմնա դեկան.
Sona Sahakyan Աղասի Առաքելյան, ես առաջինը կլինեմ պարոն Ասատրյանին պաշտպանող ուսանողներից, որովհետև ես իրոք հիանում եմ նրանով տարբեր առումներով, բայց այդ այն դեպքում, երբ պարոն Մելիքյանը ինքը հրաժարվի դեկանի պաշտոնից, բայց քանի դեռ պարոն Մելիքյանը ցանկանում է և կարող է դեկան լինել (Աստված իրեն առողջություն տա, որ երկար այդպես շարունակվի), մենք պարոն Մելիքյանի հետ ենք!!!
Simonyan Nelli Միանշանակ մեր սիրելի Գուրգեն Մելիքյանը պետք է մնա դեկան……
Լիանա Պողոսյան հա հա անգամ անիմաստ է խոսել այս թեմայով:Վերջացրեք:Պարոն Մելիքյան մենք սիրում ենք Ձեզ:Եթե արևելագիտության ֆակուլտետ,ուրեմն միայն Պարոն Մելիքյան:
Aghasi Arakelian Դե ես էլ նշեմ, որ եթե ամեն ինչ ճիշտ ընթանա պրն Ասատրյանը կդառնա դեկան, որ ամբողջ ֆակուլտետը զարգանա, ոչ միայն իրանագիտությունը: Սպասենք ընտրություններին :
Sepoyan Vahag մենք արևելագետ ուսանողներս միշտ պարոն Մելիքյանի կողքը կանգնած ենք ու իր հետ կլինենք ամեն հարցում
Anna Mesropian ինչ խնդիր էլ ուզումա լինի… ախր էս հարցը քննարկման ենթակա չի… Գուրգեն Մելիքյանի նման մարդ,դեկան.մասնագետ…………. որոշների մտացելակերպը չեմ հասկանում !!!
Hunan Shushanyan Բնականաբար պրն Մելիքյանն անփոխարինելի դեկանա, ու իրոք մենք հպարտանում ենք մեր դեկանով:Ուղղակի մեղմ ասած անընդունելի ա, որ ինչ-որ տափակ ցենզի պատճառով մենք զրկվենք ամեն օր մեր սիրելի դեկանի ներկայությունը վայելելու հաճույքից: Մեր ֆակւլտետի գերակշռող մեծամասնությունը հաստատ դեմ ա նույնիսկ էս քննարկմանը, որն ուղղակի անիմաստ ա իմ կարծիքով: Իսկ եթե ինչ-որ ցենզի պատճառով մենք զրկվենք մեր դեկանից, դա ուղղակի ֆակուլտետի ուսանողների նկատմամբ արհամարհանք ա ու ուսանողության կարծիքի անտեսում:
Gor Avagyan Ես բան չունեմ ավելացնելու , մեր ուսանողները ամենինչ տեղը տեղին ասեցին, ես ավարտում եմ և միգուցե իմ ուսումը դրսում շարունակեմ, բայց հեռանում եմ հանգիստ խղջով:
Sepoyan Vahag եթե ինչ-որ ցենզի պատճառով մենք զրկվենք մեր դեկանից հաստատ չենք լռի
Լիանա Պողոսյան հայ ենք չէ վերջապես,միշտ դժգոհ ինչ-որ բանից:Էս անիմաստ թեման համարում ենք փակված:Անգամ ամոթա շարունակել էս թեման:
Gor AvagyanՀարգելի ուսանողներ խնդրում և պահանջում եմ այլևս գրառումներ չկատարել այստեղ, դուք ձեր կարծիքը հայտնեցիք, և Գ.Մելիքյանը իր բոլոր մարդկային արժեքներով, և Գ.Ասատրյանը իր գիտական և այլ գործունեությամբ, հարգանքի են արժանի, ու գովելու կարիք չկա , …Տես ավելին
Ճիշտն ասած, ես այստեղ քննարկում չեմ տեսնեմ: Դեկանի թեկնածության քննարկման այս նախաձեռնությունը հավանաբար նպատակ է հետապնդել լրջորեն վերլուծելու արդեն իսկ տարիներ այդ պաշտոնում նստած պր, Գ,Մելիքյանի և հավանական թեկնածուների, այս դեպքում պր,…
Artyom Tonoyan Գոռ Ավագյան, մի հարց Ձեզ. ընտրություններում ուսանողությունն ունի իր ձայնը, թե ուսխորհրդի անդամ ուսանողներն ունեն իրենց ձայնը?
Aharon Vartaneanիսկ ինչու չշարունակենք քննարկումը, անձմաբ ինձ հետաքրքիր է, բայց լուրջ քննարկում, այլ ոչ թե էմոցիոներով համեմված, անձնական վիրավորանքներ? եթե կա նախաձեռնությունը, ապա ինչու չքննարկենք?
Միշտ չենք քննարկել, ասել ենք ներֆակուլտետային խնդիրներ ե…Տես ավելին
Arpine Arushanyan , միայն ուսխորհուրդն ունի քվեարկելու իրավունք, ուսանողները չունեն
Aghasi Arakelian Ուզում են վերջացնել, քանի որ արդեն մեծամասնություն չեն կազմում, արդեն պրն Ասատրյանի կողմնակից միայն մի հոգի չի խոսում:
Artyom Tonoyan Եթե ուսանողները չունեն քվեարկելու իրավունք, ապա ստացվում է, որ ոչ թե ուսանողությունն ունի իր ձայնը, այլ` ուսխորհուրդը, իսկ ուսխորհդի ձայնը դա դեռ ուսանողության ձայնը չի
Arman ArakelyanՈրպես ֆակուլտետի նախկին շրջանավարտ` խորը հիասթափությամբ կարդացի ողջ քննարկումը,բոլոր գրառումները…անկեղծ ասած` ևս մեկ «քննարկում» ցույց տվեց մեր ազգային ինքնության բնորոշ գծերից մեկը. սեփական լվացքը բոլորին ի ցույց դնելու բացասական հատկու…
Aharon VartaneanՀա, փաստորեն, Գոռ, քո կարծիքով, ուսանողությունը, միայն ուսխորհրդի ուսանողներն են? այո? Եթե ֆակուլտետի ուսանողության մեծ մասը չունի քվերակությանը մասնակցելու իրավունք, ապա էլ ինչի /վերջ, ուսանողությունը իր ձայնը ունի ընտրություններում, և հա…
Arpine Arushanyan Միանշանակ, նույնիսկ դասախոսների մի մասը իրավունք չունի ընտրություններին մասնակցել:
Aghasi Arakelian Հա շատ լավ հարցա սովորական ուսանողությունը ոնց է մասնակցելու ընտրություններին?
Shaghik GevorgyanԱյս քննարկումը, ինչպես նաև այն, որ փաստորեն դեկանի թեկնածուները երկուսն են , խոսում է մեր կրթական համակարգի փտածութեյան և կաշառակերության մասին: Ճիշտ նախագահների պարագան է ԼՏՊ, ՌՔ, ՍՍ: Ժողովուրդ էս մեր ազգը “տոռմուզ՞” է տվել, չկա՞ն երիտաս..
Arpine Arushanyan Շաղիկ, ներեցեք իհարկե, բայց ինչ-որ օտար լեզու ակցենտով խոսելու մեջ, կարծում եմ, որևէ խնդիր չկա, ակցենտ ունենալը լավ մասնագետ ու գիտնական լինելու հետ ինչ կապ ունի? Եվ ինչ եք հասկանում երիտասարդ ասելով? քանի տարեկանին եք համարում երիտասարդ? ի վերջո, երիտասարդը կարող է ֆակուլտետ ղեկավարել?
Aghasi ArakelianՉհասկացա Շաղիկ?Նախ մի հատ կներկայանաք, որ իմանանք ով եք ու ինչ իրավունք ունեք մեր դասախոսների վերաբերյալ ինչ որ բան ասել? Նախ առաջին պարսկերեն ակցենտով խոսալը չի նշանակում իրանագետ չլինել կամ կասկածի տակ առնել նրանց մասնագիտացվածությունը: Ա…
Artyom TonoyanՇաղիկ Գևորգյան ֆակուլտետի ամբիոններները կոչվում են իրանագիտության, արաբագիտության և թուրքագիտության, ոչ թե պարսկերեն, արաբերեն կամ թուրքերեն լեզուների ուսուցման կենտրոններ, արևելագիտությունը որպես գիտակարգ չի ենթադրում արևելյան լեզուների ան…Տես ավելին
Aghasi Arakelian Արտյոմ ջան մենակ մի փոքր ուղղում ոչ թե կարճաժամկետ կամ երկարաժամկետ գործուղղումներ այլ թե կարճաժամկետ թե երկարաժամկետ, երկուսն էլ պետք են :
Vardan Voskanian Հարգելի արևելագետներ, առաջարկում եմ և ընկերաբար խնդրում ուղղակի հենց այստեղից դադարեցնել քննարկումը: Ի վերջո, մեր ֆակուլտետում կան համապատասխան կառույցներ, որտեղ ըստ անհրաժեշտության կարելի է քննարկել ցանկացած հարց և հայտնել ցանկացած տեսակետ:
Tatev Antonyan Իսկապես ճիշտ հարց հնչեց…դուք ռազմավարական նշանակության ֆակուլտետի դեկան եք ընտրում, թե ՀՐԱՇՔ կամ ԼԵԳԵՆԴ ???? Ոչ ոք չի ժխտում Գ.Մելիքյանի մարդկային բարձր որակները, ԲԱՅՑ, հասկացեք վերջապես- բարությամբ ու ժպիտով մեր երկիրը չի կարող ունենալ …
Aram Manukyan Պարոն Ասատրյանը մեծ ճանաչում ունեցող արևելագետ է և վստահ եմ որ նա ի զորու է բարձրացնել մեր ֆակուլտետը որակական նոր աստիճանի…Ի դեպ,նա Հայաստանի ներկայիս եզակի գիտնականներից է, ով համաշխարհային ճանաչում ունի իր ասպարեզում…Ունի նաև կազմակերպչական հսկայական փորձ, որի շնորհիվ իրանագիտության ամբիոնը մեծ համարում է ստացել…
Artur MovsisyanԻնչպես հասկանում եմ մրցակցությունը երկու հոգու մեջ է՝ բարի ժպիտով մի մարդու և աշխարհահռչակ գիտնականի։ Ես ֆիզիկայի ֆակուլտետն եմ ավարտել ու մեր դեկանները միշտ եղել են աշխարհահռչակ գիտնականներ, ովքեր ունեցել են նախ և առաջ գիտական վաստակ, որի …
Melkonyan RubenԱյո, քննարկումը ընթացավ ոչ ճիշտ հունով և դա ցավալի է, սակայն այնուամենայնիվ ցանկանում եմ մի քանի դիտարկում ևս անել: Նախ և առաջ, ես նույնպես կողմնակից եմ դրական նորամուծությունների, բարեփոխումների և Գուրգեն Մելիքյանը չի արգելակում այդ բարեփո…Տես ավելին
Artur Hovhannisyan հարգելով պարոն Ոսկանյանի խոսքը կասեմ մենակ մի բան …. Արթուր Մովսիսյան արևելագիտության դեկան լինելու համար պետք չի բանձևեր անգիր արած մարդ, այլ պետք ա Գուրգեն Մելիքյան…..
Melkonyan RubenՄի հավելում ևս. բոլոր նրանց ովքեր թերահավատ կամ վերապահումով են մոտենում իմ այն գրառմանը, որտեղ նշել էի ֆակուլտետի դեկանի պարտականությունները կարող են մտնել ԵՊՀ-ի կայք և կարդալ կանոնադրության այն կետը, որը խոսում է դեկանի իրավունքների և պար…Տես ավելին
ARMACAD Շնորհակալություն քննարկմանը մասնակցելու համար։ Անչափ հետաքրքիր է։
Vahagn AramyanՀարգելիներ, ոչ ոք չի կարող ժխտել այն մեծ ավանդը, որն ունեցել է Գուրգեն Մելիքյանը արևելագիտության ասպարեզում և ֆակոլտետի կայացման գործում, բայց ժամանակնեռը փոխվում են և ֆակուլտետում անհրաժեշտ են նոր փոփոխություններ, նոր համակարգային մոտեցու…Տես ավելին
Gor AvagyanՀարգելի Ահարոն և բոլոր նրանք ովքեր հարց տվեցին ուսանողության`ընտրությունների մասնակցության վերաբերյալ ու իրենք առանց իմանալու իրենց հարցին պատասխանեցին: Ասեմ,որ ֆակուլտետի խորհրդի անդամ միայն ՈւԽ անդամները չեն կարող լինեն, կարող են լինել բո…Տես ավելին
Hrayr AzizbekyanԱսում եք, սիրում ե՞ք, բարի է՞, օրինակ է՞, չեք ուզում հեռանա՞: Շատ լավ: Լավ անհատը որպես դասախոս ավելի օգտակար է, որովհետև ստիպված չի լինում պաշտոնի էթիկետով սահմանափակված լինել: Ֆիզֆակը կարծում եմ հենց այդպիսի հրաշալի դասախոսներով է հարուս…Տես ավելի
Aharon VartaneanՈրոշել էի այլևս չմասնակցել այս քննարկմանը, քանզի, ինչպես վերևում նշել եմ, այստեղ քնարկում չտեսա:Բայց , սկսեմ վերջից, հարգելի Գոռ.Նախ, խնդրում եմ ավելի կոռեկտ արտահայտվել:Հետո, ես պրն. Ասատրյանին չեմ հարցնի, որովհետև չկա դրա կարիքը, ես …Տես ավելին
Gor Avagyan Հարգելի Ահարոն ես շատ պարզ գրել եմ և դրանից ավելի հասկանալի չեմ կարող գրել, մի գուցե մեկ անգամ ել կարդաս
Ara Sanjian Ինձմէ ալ խնդրուեցաւ կարծիք յայտնել։ Ես 1986-91-ին եղած եմ ԵՊՀ Պատմութեան ֆակուլտետի ուսանող, յետոյ` PhD ստացած եմ Միջին Արևելքի արդի պատմութեան գծով։ Հետաքրքրութիւններս աւելի արաբագիտական ու թրքագիտական են։ 1995-էն ի վեր կը դասաւանդեմ ե՛ւ …Տես ավելին
Tigran SarukhanyanԱրևմուտքում ընդունված կարգ է այն, որ ֆակուլտետների դեկանները ընտրվում են միայն շատ կարճ ժամանակով, ասենք օրինակ, Գերմանիայում, դեկանները փոխարինվում են յուրաքանչյուր երկու տարին մեկ: Բնավ չեմ հասկանում, ինչու նման սահմանափակում ՀՀ կրթության…Տես ավելին
Huri Shoushi Baghdasarianզգում եմ որ անիմաստ խոսակցություն եք տանում….չկա այնպիսի ուսանող որ դեմ լինի լավ փոփոխություններին….բոլորնել լավ ուսման կողմնակից են…իսկ լավ ուսումը միայն ֆակուլտետով չի պայմանավորվում…այսօր Հայաստանում ամբողջ ուսումնական համակարգը …Տես ավելին
Sona DavtyanՈւսանողի խոսքի ազդեցիկ լինելը, իհարկե, լավ բան է, բայց այն երբևիցե, որևէ ուսանողի համար չի ենթադրում ամոթանք տալու շռայլություն ավելի քան տասնյակ մարդկանց, որոնց մեծամասնությունն էլ տարիքով ավելի մեծ է: Ավելորդ արտահայտություններից խուսափել…Տես ավելին
խորուրդ կտամ մարդկանց քննադատելուց առաջ ճանաչել….եթե ձեր քոմմենթը իմ գրածից հետո էր ուրեմն ենթադրում եմ որ ինձ է վերաբերվում…..ամոթանք տվել եմ և եթե պետք լինի էլի կտամ…եթե մարդ իր տարիքը և իրեն հարգում է երբեք թույլ չի տա իրեն այդպիսի…Տես ավելին
Samvel Karabekyan Հարգելի Արմեն, շնորհակալ եմ գնահատանքի խոսքերի համար, բայց պիտի խոնարհաբար խնդրեմ հանել ինձ վերաբերող այս գրառումը: Չէի ցանկանա առարկա դառնալ ներբողների և պարսավանքների մի տեղատարափի, որը զարմանալիորեն «քննարկում» են անվանում:
Ժողովուրդ, մի բան հարցնեմ ու խնդրեմ, որ տեղյակները պատասխանեն: Թեմայից դուրս է, բայց քանի որ ուսխորհրդից կամ այդ կառույցի ներկայացուցիչներից էլ մարդիկ մասնակցեցին նախկին քննարկմանը, հույս ունեմ ինձ կտեղեկացնեն. երկու օր առաջ ֆակուլտետի միջա…Տես ավելին
Knarik Arzumanyan Ինչպես հասկացա առաջարկվում է պարոն Կարաբեկյանի թեկնածությունը։ Պարոն Կարաբեկյան, բարև ձեզ, Լեհաստանում ենք հանդիպել, միգուցե հիշեք։ Ներբող թող չլինի, բայց եթե իսկապես երիտասարդներն առաջարկում են ձեր թեկնածությունն, ապա միգուցե լրջորեն մտածեք դրա մասին։ Այժմ արդեն հնարավոր երեք թեկնածուներից միայն դուք եք մասնակցում այս քննարկմանն ու միգուցե ավելի հետաքրքրացնեք ու լրջացնեք այն։
Հարգելի Քնարիկ, հիշում եմ 🙂 Գիտեք, քննարկման այս ձևաչափում ինձ չեմ տեսնում մի պարզ պատճառով` համոզված եմ, որ մինչ այն պահը, երբ քննարկումները չսկսեն ծավալվել զարգացման ծրագրերի, այլ ոչ թե անձանց շուրջ, մենք շարունակելու ենք անձնական և/կամ…Տես ավելին
Anna Pambukhchyan Իսկ ինչ–որ նախնական ծրագրային առաջարկներ կա՞ն։ Կներեք, ես էնքան էլ տեղյակ չեմ էս պահին ֆակուլտետում կատարվող իրադարձություններից 🙂
Anna Pambukhchyan նայում եմ, ոչ մի լուրջ քննարկում չի եղել, միգուցե ճիշտ կլիներ, եթե այստեղ քննարկեինք ֆակուլտետի ֆակուլտետի զարգացմանը միտված ծրագրեր, թող յուրաքանչյուր թեկնածուի կողմնակից ու սատարող տա ծրագրային հարցեր՝ ակնկալելով լուրջ լուծումներ պարունակող պատասխաններ։
Շուշան Գալստյան
Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղում, այսօր` ժամը 10.00-ի սահմաններում, դիմակավորված 3 մարդ մուտք է գործել գյուղի բնակիչներից մեկի առանձնատուն:
Դիմակավորված անձինք զենքի սպառնալիքով կպչուն ժապավենով կապել են բնակարանի սեփականատիրոջ կնոջը` Նարինե Ազատյանի ոտքերն ու ձեռքերը և տանից հափշտակել մոտ 2 միլիոն դրամ արժողության ոսկյա զարդեր եւ 1,7 մլն ՀՀ դրամ:
Ինչպես հայտնում է Tert.am–ը դեպքի Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները օպերատիվ տեղեկություններ են ունեցել, որ գիշերը 4 հոգի դիմակավորված, զինված ավտոմատով մտել են Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի տներից մեկը և զենքի սպառնալիքի տակ տան անդամներին՝ ամուսիններին, ծեծի ենթարկել և հափշտակել 1 մլն 700 հազ դրամ, խոշոր չափի ոսկյա և արծաթե զարդեր։ Այնուհետև իրենց «Լեքսուս» մակնիշի 32 ՍՍ 017 համարանիշի մեքենայով հեռացել են հանցանքի վայրից։
Գ. Շամշյանը հայտնում է, որ տուժողներն ունեցել են բենզալցակայան։
Ստանալով օպերատիվ տվյալները, քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության աշխատակիցները Ոստիկանության Արարատի և Վայոց Ձորի վարչությունների հետ համատեղ կարողանում են վնասազերծել հանցագործներին։ Ավտոմեքենայում հայտնաբերվում է հանցագործության գործիք ավտոմատը, դիմակները, հափշտակված գումարն ու ոսկեղենը։
Հանցագործների վնասազերծման գործողություններին մասնակցել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները
Աղնջաձոր գյուղի բնակիչները Գ. Շամշյանին պատմել են, որ վնասազերծող խումբը գործել է բավական պրոֆեսիոնալ ձևով, և եթե չվարվեին այդպես, հանցագործները, որոնք եղել են 20-35 տարեկան երիտասարդներ, հնարավոր է՝ գործի դնեին իրենց մոտ եղած զենքը։
Այս պահին ավազակային հարձակում կատարողները տեղափոխվել են Ոստիկանության Արարատի բաժին։
Այսօր Տավուշի մարզի Դովեղ գյուղի հատվածում Ադրբեջանական կողմից կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ադրբեջանական կողմը անկանոն կրակոցներ է արձակել նշված գյուղի ուղղությամբ, ինչի արդյունքում վնասվել է նույն գյուղի բնակիչ Արսեն Մեհրաբյանին պատկանող «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենան։ Ավտոմեքենան կայանված է եղել տան բակում, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։Այս պահին անվտանգության նկատառումներից ելնելով տարհանվել են գյուղի մանկապարտեզը և դպրոցը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և քննարկել ընտրական գործընթացներով պայմանավորված վերջին շաբաթների ընթացքում առավել հաճախակի դարձած ընտրակաշառքների վերաբերյալ հնչող հանրության մտահոգություններն ու համապատասխան հանձնարարականներ տվել:
«Անշուշտ, այս բացասական երևույթը լրջորեն ստվերում է ցանկացած ընտրության օրինականությունը, և ժողովրդավարական ու իրավական յուրաքանչյուր պետության կարևորագույն խնդիրն է չեզոքացնել նման անցանկալի ազդեցությունն ու ապահովել ազատ և արդար ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը»,-ըստ նախագահական գրասենյակի տարածած հաղորդագրության, ասել է նախագահը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ թեև գործող օրենսդրությունը թույլ է տալիս հավուր պատշաճի կանխել կամ բացահայտել այս հանցագործությունը և պատժել այն կատարած անձանց, սակայն խնդրի կարևորությունից ելնելով և օրենքի պահանջների առավել արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է օբյեկտիվորեն սեղմ ժամկետներում ձեռնարկել իրավիճակից թելադրվող լրացուցիչ միջոցներ:
Սերժ Սարգսյանն ասել է, որ իր համոզմամբ, առկա իրավական կարգավորումների շրջանակներում իրավասու մարմինների գործունեության առաջնայնություններից մեկը պետք է լինի ընտրակաշառք ստացած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելը այն դեպքերում, երբ նրանք իրավապահպան մարմիններին կամովին հայտնել են այդպիսի փաստերի մասին և աջակցել հանցագործության բացահայտմանը:
Նախագահի խոսքով, նման երաշխիքի պայմաններում մեկ անգամ սխալված քաղաքացին հնարավորություն կստանա աջակցել «ընտրակաշառքի» դեմ պայքարի գործընթացին՝ դրանով իսկ զերծ մնալով անխուսափելի պատժից:
Մենք արդեն անդրադարձել ենք այդ կառույցին և նրա գործունեությանը`«4 միլիարդ ռուբլու պարտք ունեցող MMM-ը ՀՀ-ում խոշոր հարկատու է» հրապարակումով. :http://www.armversion.am/2012/04/06/4-
Նշենք, որ հրապարակումը պատրաստելու ընթացքում խնդրել էինք Պետեկամուտների կոմիտեից պարզաբանում`գրանցված է արդյո՞ք MMM ֆինանսական պիրամիդան հարկային մարմիններում, որպես վարկային կազմակերպություն, որին ի պատասխան, ստացել ենք ՊԵԿ ի պարզաբանումը.
Ի պատասխան Ձեր հարցման` հայտնում ենք, որ
Համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական
բազայի տվյալների МММ ֆինանսական պիրամիդա անվանումով ֆինանսավարկային
գործունեությամբ զբաղվող հարկ վճարող ՀՀ հարկային մարմիններում հաշվառված չէ:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:
Հ.Գ. Հուսով ենք համապատասխան մարմիններն առավել հանգամանորեն կանդրադառնան մեր բարձրացրած այս խնդրին:
«Հայոց Ցեղասպանություն կամ Մեծ Եղեռն (թուրք. Ermeni Soykırımı, անգլ. Armenian Genocide) Թուրքիայի կառավարող շրջանների կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում 1892-1923 թթ. զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ Պայմանականորեն Ցեղասպանության սկիզբն է համարվում 1915 թ. ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 250 հայազգի մտավորականներ։
Մեծ Եղեռնը հրեական Հոլոքոստի հետ մեկտեղ աշխարհում ամենաշատ ուսումնասիրված ցեղասպանությունն է», — գրված է հայկական Վիքիպեդիայում:
Նույնը գրված է ռուսերեն, անգլերեններում: Բայց մի զարմանալի բան նկատեցի, որ շարունակության մեջ հայկական վիքիի տեղեկատվությունն ամենաանկատարն է թվարկվածներից: Փաստորեն, անգլերեն ու ռուսերեն լեզուներով փնտրողն ավելի մանրամասն տեղեկատվության է ստանում, քան հայերենով: Իմ լուման ներդնեմ՝ թարգմանելով:
«Չնայած նրան, որ հայ ազգաբնակչության 70%-ն աղքատ գյուղացիներ էին, մուսուլման բնակչության մոտ գործում էր խորամանկ ու հաջողակ հայի կարծրատիպը, որն օժտված է մեծ կոմերցիոն տաղանդով: Չնայած սուլթաններն իրենք էին խրախուսում հայերին զբաղվել Եվրոպայի հետ առևտրով, դրանից օգուտ քաղելու համար: Հայերի հանդեպ թշնամանքի ևս մի պատճառ էին չլուծված սոցիալական խնդիրները քաղաքներում և հողի կռիվը գյուղերում: Հայերը մեծ դեր են խաղացել կայսրության գործնական կյանքում, ինչպես և եվրոպական ձեռներեցները: 1912թ. Օսմայան Կայսրությունում ոչ մուսուլմաններն ընդամենը 17% էին կազմում, սակայն 1900թ. ոչ մուսուլմանների չափաբաժինը Ստամբուլում 61,5 % էր կազմում, Իզմիրում՝ 42,8 %, մյուս քաղաքներում ևս խախտվել էր կայսրության մակարդակով համաչափությունը: 42 տպարաններից մուսուլմաններին էին պատկանում միայն 11-ը, քսան մետաղամշակման գործարաններից՝ միայն մեկը, Բուրսայի հայտնի մետաքսե ձեռնարկություններից վեցը մուսուլմաններինն էին, երկուսը՝ կառավարությանը, 33-ը պատկանում էին հայերին: Հայերը, հույներն ու ավելի քիչ՝ հրեաները կազմում էին կոմերցիոն ձեռնարկատերերի մեծ մասը: Արեւմտյան Անատոլիայի գյուղացիության դժգոհությունը լավ հագնված քաղաքացիների հանդեպ, որոնք ցածր գներ էին դնում գյուղացիական արտադրանքի վրա, անցնում էր հայերի վրա: Այդ դժգոհությունն ուղղորդվում էր պետության ու կոնսերվատիվ մուսուլման հոգեւորականության կողմից, որոնք հայերին ընկալում էին որպես անդորրը խախտող ու այնպիսի ռադիկալ քաղաքական հայացքների աղբյուր, ինչպիսիք են արհմիություններն ու սոցիալիզմը: Հայերը պարտավոր էին իրենց արոտավայրերը տրամադրել քոչվորներին, որը բացի ֆինանսական բեռից նաեւ բերում էր կողոպուտների ու բռնության:
Նրանց արգելվում էր զենք կրել, որը նրանց խոցելի ու անպաշտպան էր դարձնում քուրդ ու այլ քոչվորների կողոպուտի համար: Հայ բնակչության վրա ավելի բարձր հարկեր էին դրված: Քրիստոնյա լինելով, հայերն իրավունք չունեին վկայություն տալ դատարանում: Հայերի ձեռքում էր տնտեսության, կայսրության ֆինանսական պոտենցիալի մեծ մասը: Տնտեսական անկման շրջանում, կայսրության քայքայման ու օսմանների կողմից իրենց կայսրության ստատուսի կորստի հողի վրա հայերն ասոցացվում էին օսմանների կողմից ատելի Արևմուտքի հետ»(ռուս.վիքի)
Մնացածը սեփական շարադրանքով: Այդ ամենը բարդացել է Կովկասից փախած Մուհաջիրների հոսքով՝ նորաստեղծ բալկանյան երկրներից, ովքեր ծառայության էին մտնում զանազան ոստիականական ու պատժիչ ջոկատներում, ու դա խրախուսվում էր իշխանությունների կողմից, քանի որ նրանք իրենց հետ բերում էին «գյավուրների» հանդեպ ատելությւոնը, որը ձեռնտու էր «հայկական հարցը» բկներին նստած երիտթուրքերին: Ամեն կողմից ճնշում էր գործադրվում եւրոպական կառույցներից, դրան գումարած ռուս-թուրքական պատերազմը, որ շատ ձեռնտու էր հայերին, ու որին նրանք անթաքույց համակրում էին, այն աստիճան, որ որոշները փախչում էին գնում ռուսական բանակ ծառայելու: Երբ ռուսական զորքը հայ գեներալներ Լորիս-Մելիքովի, Տեր-Ղուկասովի ու Լազարևի հետ մտավ Ղարս, հայերն ընդունեցին նրանց որպես ազատագրողներ: Սան-Ստեֆանիայի խաղաղ պայմանագրի արդյունքում արևմտյան Հայաստանի մի քանի շրջաններ անցան Ռուսաստանին, մնացած շրջանները պետք է վերադարձվեին Թուրքիային, բայց հայերի իրավունքների բարձրացմամբ ընդհուպ մինչև ինքնավարություն:
Բայց բրիտականան դիվանագիտությունը ռուսական ազդեցության վտանգ է զգում հայկական ինքնավարության մեջ, ու առաջարկում, որ հայկական հարցը սահմանափակվի միայն բնակչության անվտանգության ապահովմամբ: Թուրիքան իր հերթին հանձն է առել ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից: Հայերն էլ իրանց փրկությունը տեսնում էին ռուսների մեջ, ու զանազան առաջարկներով դիմում էին ռուսաց թագավորին…
Անցնում էին տարիները, հայերին ավելի ու ավելի էին ճնշում, իսկ եվրոպական պետությունները արդեն կենտրոնացել էին մեկ այլ հարցի՝ Աֆրիկայի ու հեռավոր Արեւելքի գաղութացման վրա, ու հայկական հարցը մոռացության մատնվեց 15 տարով: Հետո եկավ հեղափոխական տրամադրվածության շրջանը, քանի որ հասկանալի դարձավ, թե խաղաղ ռեֆորմների միջոցով ոչնչի հնարավոր չի հասնել: Հնչակները, Դաշնակները, զանազան ըմբոստությւոններ ու ակցիաներ էին անում, Որքան ես հասկացա, այդ ամենը երկար է տեւել, բայց կոտորածները սկսվել են ու եղել են նշանակալի ու ամենամեծ մասշտաբների մի քանի տեղերում տարբեր տարիներին:
Հայերի մասսայական կոտորածը 1894-1896 թվերին՝ Էրզրում, Սասուն, Ստամբուլ, Մուշ, Էրզինջան, Գյումուշխան, Բայբութ, Ուրֆա ու Բիթլիս, կարողացել են խուսափել Զեյութունում Վանում կոտորածներից միահամուռ ուժերով պաշտպանություն կազկմակերպելով հնչակները դաշնակներն ու արմենակյանները:
Հետո երիտթուրքերի ու Աբդուլ-Համիդի իշխանության կռվի ալիքի մեջ Կիլիկիայի կոտորածը 1909-ին: «1909 թվականի ապրիլի 1-ից 14-ը տեղի ունեցավ երիտթուրքական առաջին զանգվածային կոտորածը։ Եղեռնը կատարվեց Ադանայի վիլայեթում և խլեց մոտ 30 000 հայերի կյանք։ Ադանայի կոտորածից հետո հայերի հալածանքներն է՛լ ավելի սաստկացան։ 1911 թ. հոկտեմբերին երիտթուրքերը ժողով գումարեցին, որտեղ որոշվեց. «Վաղ թե ուշ պետք է իրագործվի Թուրքիայի բոլոր հպատակների օտտոմանացումը, բայց մի բան պարզ է, որ դա երբեք չի կատարվի համոզելով, այլ պետք է իրականացվի զենքի ուժով»։ Այդպես ողջ Օսմանյան Կայսրությունը պատրաստվեց հայերին վերջնական հարված տալու։ Հայերի բնաջնջման գործն իրենց ձեռքը վերցրին Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաները, Բեհաեդդին Շաքիր բեյը և այլք»։(հայ վիքի.)
Հետո պանթյուրքիզմն ու նրա գաղափարական պոետ Զիյա Քյոգալփը բերեցին Թուրան երկրի գաղափարը, ըստ որի այն պետք է ընդգրկի թուրք էթնոսի տարածման ողջ շրջանը: Այդ գաղափարը հայերի ու ընդհանրապես Օսմանյան կայսրության բոլոր ոչ թուրքերի բացառումն էր ոչ միայն իշխանությունից, այլ քաղաքացիական հասարակությունից, ու անընդունելի էր: Չնայած թյուրքիզմն ընդունվում էր հայերի կողմից որպես չարյաց փոքրագույնը իսլամի համեմատ: 1912թ. հայերի մեծամասնությոնը հակված էր դեպի օսմանիզմի գաղափարը, մոտ 8000 հայ կամավոր զինվոր կռվում էր թուրքական զորքերի կազմում, դրսեւորելով բացառիկ խիզախություն: Բայց հնչակներն ու դաշնակները հակաօսմանական դիրքորոշում ունեին, կազմակերպում էին Թիֆլիսում թուրքերի դեմ գործողությունների համար ջոկատներ:
Իսկ 1914թ. օգոստոսի 2-ին Թուրքիան Գերմանիայի հետ ստորագրեց գաղտնի պայմանագիր, որի կետերից էր Ռուսաստանի մուսոուլման ազգերի հետ միջանցք ստեղծելու համար՝ այն ենթադրում էր բոլոր թուրքալեզու ազգերի միավորումը մեկ պետության մեջ Օսմանյան կայսրության արեւելյան սահմանների փոփոխությունը, և ճանապարհին ընկած այլ ազգերի բնաջնջումը, որը պարունակում էր իր մեջ հայերի ներկայության բացառումը: Դրա մասին պաշտոնապես հայտարարվեց արդեն 1914թ.Հոկտեմբերի 30-ին,երբ արդեն պատերազմում էր:
«Երիտթուրքական պարագլուխները որոշեցին բնաջնջումն իրականացել 3 փուլով։ Առաջին փուլում բանակ զորակոչվեցին 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդիկ։ Նրանց զինաթափեցին և 50-100-հոգանոց խմբերով կոտորեցին։ Բռնգրավվեց նաև հայերի սակավաթիվ զենքն ու զինամթերքը։ Ծրագրի երկրորդ փուլով սկսվեց հայ մտավորականության՝ քաղաքական, մշակութային և ռազմական գործիչների ոչնչացումը։ 1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը գերազանցեվ 800-ը։ Սրանք բոլորն այնուհետև աննկարագրելի տանջանքերի ենթարկվեցին և սպանվեցին։ Թուրքական սրի զոհը դարձան այնպիսի հայորդիներ, ինչպիսիք են Սիամանթոն, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը և այլ առաջադեմ մտածողներ։ Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը՝ գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին։ Կազմակերպվեց մասսայական բռնագաղթ, աքսոր և ջարդ։ Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին։ Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին։
Այս կոտորածի արդյունքը եղավ Արևմտյան Հայաստանի հայերից՝ ավելի քան 2000-ամյա մշտական բնակչությունից, զրկվելը։ Մեկ տարվա ընթացքում բռնի կերպով մահմեդականացվեց 200 000 հայ, որոնք այժմ ապրում են Ճորոխ գետի հովտում։Գաղթական դարձավ և աշխարհով մեկ սփռվեց ավելի քան 1 000 000 հայ։ Ահռելի էին նաև նյութական կորստները։ Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում կոտորվեց 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը։Թալանվեց և քանդվեց 2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան։ Հայությանը հասցվեց 14,5 միլիարդ ֆրանկի վնաս։ Իսկ ահա 1915-1916 թվականներին, ըստ տարբեր աղբյուրների, նահատակվեց 500 000 — 1 500 000 հայ։ Ըստ վերջին երկու տասնամյակների հետազոտությունների, զոհերի թիվը կազմել է մոտ 1 200 000: 1916 թ. հետո էլ հայերի նկատմամբ թուրքական ոտնձգությունները չավարտվեցին։ Երիտթուրքերի 1918 թ. Անդրկովկաս կատարած արշավանքի ժամանակ կոտորվեց 500 000, իսկ 1920-1922 թթ. արդեն քեմալական կառավարության կատարած ջարդի ժամանակ՝ 260 000 հայ: Ընդհանուր առմամբ, 1895-ից մինչև 1922 թվականը զոհվեց ավելի քան 2 500 000 հայ» (հայ վիքի.):
Ամեն տարի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հարյուր հազարավոր մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և անմար կրակի շուրջը ծաղեբլուրներ են գոյանում։
Սկսած 1915 թվականից տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնք քննադատում են հայերի կոտորածը։
ԱՄՆ-ը երեք անգամ (1916, 1919, 1920)ընդունել է նմանատիպ բանաձևեր, սակայն դրանք չեն կարողացել կանգնեցնել Օսմանյան կայսրության գործողությունները։ 1915 թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես են եկել համատեղ դեկլարացիայով, որը նույնպես քննադատում էր այդ կոտորածները։
Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը (1998, 2001), Եվրախորհրդարանը (1987, 2000, 2002), ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ։ Պաշտոնապես առաջինն ընդունել է Ուրուգվայը 1965 թ.։ Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես քննադատել և ճանաչել են որպես ցեղասպանություն ըստ միջազգային իրավունքի հետևյալ երկրները՝
Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոսի Հանրապետություն, Լիբանան, Ուրուգվայ, Արգենտինա, Վենեսուելա, Չիլի, Կանադա, Վատիկան, Ավստրալիա»(հայ վիքի):
Հիշում եմ, դատապարտում եմ, Մեծ Եղեռնը, պահանջում եմ այսօրվա Թուրքիայից, ում համար հայկական հարցը էլի կոկորդում կանգնած է, բայց ի տարբերություն նախանցած ու անցած դարերի այն չի հանդիսանում վտանգ, որպես արեւմտյան գաղափարախոսության կրող, ճանաչել ցեղասպանությունը, որպես փաստ, կատարված երիտթուրքերի կողմից: Թուրքիայի կողմից դա կամուրջ է ոչնչացնելու դարավոր թշնամանքը, և որի համար պարտադիր չէ, որ բարոյական պատասխանատվություն կրի իմ ճանաչած եվրոպական թուրքը, ով ինձ հետ հավասար դատապարտում է պատմական իրողությունը, ես նրա հետ չեմ շահարկում այդ փաստը, ես նրա հետ պահանջում եմ…
Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը բավականին ակտիվորեն է մասնակցում քարոզարշավին: Նա պարբերաբար այցելում է իր մարզի դպրոց — մանկապարտեզներ և բուժհիմնարկներ ու աշխատակիցներին հորդորում, որ ընտրեն Հանրապետական կուսակցությանն, անգամ մատ թափ տալիս, թե՝ եթե հանկարծ ՀՀԿ –ն մարզում չհաղթանակեց, իրենք կկորցնեն աշխատանքը:
Նրա Քարոզչությունը հատկապես ծավալուն է Մասիսում, որտեղ Բարսեղյանը մեծ ակտիվություն է ցուցաբերում օգտագործելով կոնկրետ վարչական լծակներ: Սակայն սա ավելի ընդգրկուն թեմա է , որին կանդրադառնանք առաջիկայում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.