23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

1991թ. նոյեմբերից մինչև 1992թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որոնցից մոտ 3 հազարը «Գրադ» կայանքներից:
Այդ հրետակոծությունների հետևանքով զոհվել է 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչ, ավերվել 370 բնակելի տուն և շինություն:Ինքնապաշտպանության ուժերի` 1991թ. վերջի և 1992թ. սկզբի հաջող գործողությունները, մի շարք կրակակետերի ճնշումը, Իվանյանի (Խոջալու) ազատագրումը (25-26 փետրվարի 1992թ.) և օդանավակայանի բացումը ստեղծեցին տնտեսական, ռազմական և բարոյահոգեբանական բոլոր նախադրյալները Շուշիի ազատագրումը նախապատրաստելու համար:
Ազատագրման ռազմական գործողությունն անցկացվել է 1992թ. մայիսի 8-9-ին: Ռազմական գործողության ելքը կանխորոշվել էր արդեն իսկ մայիսի 8-ին, երբ գլխավոր հարավային ուղղության՝ Լաչինի և մյուս երեք ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր բնագծեր էին գրավել Շուշիի մատույցներում: Մայիսի 8-ի երեկոյան տրված դադարը հակառակորդին հնարավորություն է ընձեռել հատկացված միջանցքով հեռանալ բերդաքաղաքից: Մայիսի 9-ին արդեն Շուշին ազատագրված էր:
Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ, թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի:
Շուշիի ռազմական գործողության փայլուն ավարտը, մանավանդ կորուստների և տևողության նվազագույն չափը, որ հարուցել է ռազմարվեստի մասնագետների հիացմունքը, հայ մարտիկների խիզախության, գրոհի լավ կազմակերպման արդյունք էր: Շուշիի ազատագրումով վնասազերծվել են Ստեփանակերտի շրջակա բոլոր թշնամական կրակակետերն ու ռազմական հենակետերը: Հակառակորդի կենդանի ուժն ու տեխնիկան նշանակալի կորուստներ են կրել: Այդ ռազմագործողության մշակումն ու իրագործումն ապացուցել են հայ ժողովրդի ռազմական մտքի մշտարթուն կենսունակությունը և դարձել ԻՊՈւ-ի մարտական լուրջ մկրտությունը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել, որում իր երախտիքի խոսքն է հայտնում իր ղեկավարած կուսակցությանը վստահություն հայտնած քաղաքացիներին:
Գագիկ Ծառուկյանի ուղերձը ստորև.
Հայասատանի Հանրապետության քաղաքացիներ
Սիրելի քույրեր և եղբայրներ
Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները շարունակում են գտնվել մեր հանրության ուշադրության կենտրոնում:
Այսօր ես իմ երախտիքն ու շնորհակալությունն եմ հայտանում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հավատացին ինձ ու իմ թիմին և իրենց ձայնը տվեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Այդ մարդկանց թիվը աննախադեպ մեծ է: Ավելի քան 450. 000 հազար մարդ։
Ես շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր նրանց, ովքեր քվեարկեցին այլ քաղաքական ուժերի օգտին` պայմանով, որ իրենց որոշման հիմքում ունեցել են սեփական խիղճն ու համոզմունքները:
Ես շնորհակալություն եմ հայտնում իմ թիմակիցներին, ովքեր ահռելի աշխատանք կատարեցին, և կրկին վստահեցնում եմ, որ գնահատվելու են նրանք, ովքեր աչքի են ընկել իրենց արդյունավետ աշխատանքով և պարկեշտությամբ:
Սիրելի ժողովուրդ.
Վերջին մեկ ամսվա ընթացքում ես եղել եմ մեր երկրի գրեթե բոլոր քաղաքներում, մեծ և փոքր համայնքներում ու գյուղերում: Հանդիպել եմ հարյուր հազարավոր իմ հայրենակիցների հետ: Այսօր ես ուզում եմ վերահաստատել այն հիմնական ուղերձները, որոնք ես ուղղել եմ ժողովրդին:
Ինձ համար չկա ավելի թանկ բան` քան ժողովրդի վստահությունը: Եվ ես այդ վստահությունը սրբորեն պահելու եմ: Ինձ համար չկա ավելի կարևոր գործ` քան մեր ժողովրդի և պետության առջև ծառացած հիմնախնդիրները լուծելը, մարդկանց հոգսը թեթևացնելը: Սա այլևս իմ կյանքի հիմնական նպատակն է:
Ես վստահեցնում եմ, որ իմ հետագա քաղաքական բոլոր որոշումները կայացվելու են իմ թիմակիցների հետ խորհրդակցելուց և քննարկելուց հետ: Իսկ իմ բոլոր քաղաքական քայլերը լինելու են բաց, թափանցիկ և ժողովրդի կողմից ընդունելի:
«Թափանցիկության» սկզբունքը, որ իբր գործում է մեր կյանքի շատ ոլորտներում,այժմ էլ թևակոխեց հանրակրթական դպրոց:
Աշակերտական օրագիրն ըստ էության բարոյապես մաշվել է. այսօր ծնողն իր երեխայի կիսամյակային գնահատականը չի կարող հաշվարկել օրագրում առկա գնահատականներով: Դրան փոխարինելու եկան «Էլեկտրոնային դպրոցները», որոնց ստեղծած կայքերում (dasaran.am, eschool.am) ուսուցիչներն անցկացնում են դասամատյաններում նշանակված գնահատականները, դասին ուսուցանված թեմաներն ու տնային հանձնարարությունները: Աշակերտն ու նրա ծնողը հնարավորություն ունեն կայք մտնելու սեփական գաղտնաբառերով ու հաղորդակից լինելու դպրոցի աշխատանքներին, ճշտելու տնային հանձնարարությունները, իմանալու ուսումնական բոլոր առարկաներից ստացած գնահատականները:Կայքերը հնարավորություն են տալիս նաև ապահովել տնօրինության և դասարանի դասղեկի մշտական կապը ծնողի և աշակերտի հետ:
Հաղորդակցման այս ժամանակակից մեթոդը շատ գովելի է, հատկապես ծանրաբեռնված ծնողի տեսանկյունից: Սակայն կտրուկ դժվարացել է ուսուցչի աշխատանքը: Օրական 5 — 6 դասաժամ պարապելուց, անվերջ բազմությամբ տետրեր ստուգելուց, օրվա պլան գրելուց հետո նա պարտավոր է արտագրել դասամատյանների գրանցումներն ու դրանք տեղադրել կայքում: Երևի այս ամենն այդքան ծանր ու ձանձրալի չթվար, եթե կայքի աշխատանքներն ավելի կազմակերպված լինեին: Ցերեկային ժամերին բացարձակապես անհնար է օգտվել կայքից` ծանրաբեռնվածության պատճառով: Հետաքրքիր է` քանի ուսուցիչ է հանրապետությունում միաժամանակ օգտվում կայքի ծառայությունից: Եւ ինչ է ստացվում: Ուսուցիչը, որի աշխատանքը դպրոցում ավարտվում է ժամը 15 անց 30-ին, երեկոյան ժամերին, կամ հաճախ կեսգիշերից հետո , պարտավոր է կատարել իր գրանցումները, քանի որ այդ ժամերին համեմատաբար քիչ են օգտատերերը:
Վերջին տասնամյակում ուսուցչի աշխատավարձը չի բարձրացել, մինչդեռ այդ ժամանակահատվածում գներն աճել են երկրաչափական պրոգրեսիայով: Այս ամենի հետ լռությամբ հաշտված, այլընտրանք չունեցող ուսուցիչը, որն աստիճանաբար համալրում է չքավոր դասակարգի շարքերը, հիմա էլ պիտի կատարի եռակի աշխատանք` դեռևս կատարելությունից շատ հեռու կայքերում: Ինչպե՞ս կարող է նման պայմաններում աշխատող մարդը լավագույնս կրթել ապագայի քաղաքացուն:
Նունե Ավետիսյան
Այսօր՝ մայիսի 8–ին, նշվում է Երկրապահի օրը։ Երկրապահի օրը նշելու որոշում ընդունել է Երկրապահ կամավորական միության 3–րդ համագումարը՝ 1997թ. նոյեմբերին։ 2002թ.–ից այս տոնն ընդգրկվել է ՀՀ պետական տոնացույցում։ ԵԿՄ վարչությունը ամեն տարի այս օրը տարբեր միջոցառումներ է անցկացնում։
Երկրապահ կամավորականների միության ղեկավար, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Երկրապահի օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասվում է.
«Երկրապահի օրվա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 20-րդ, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 67-րդ տարեդարձերի, ինչպես նաև մայիսյան բոլոր տոների կապակցությամբ` Երկրապահ Կամավորականների միության անունից շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին, աշխարհասփյուռ հայությանը, Արցախի հերոսական ժողովրդին, սահմանում կանգնած հայ զինվորին, արցախյան պատերազմի բոլոր մասնակիցներին, 5-րդ բրիգադի մարտիկներին, հերոս զավակներ ծնած հերոս մայրերին, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին, երիտասարդ ու պատանի երկրապահներին:
Երկրապահի օրը հայ ժողովրդի տոնացույցի ամենահպարտ օրն է: Այսօր մենք մեծարում ենք հայի ուժեղ, մարտնչող տեսակին, իր արժանապատվությունը, ընտանիքը, հայրենիքը ազատագրող ու պաշտպանող տեսակին:
Երկրապահը եղել է, կա ու կմնա անկախ Արցախի հանրապետության և նրա հերոսական ժողովրդի կողքին:
Հայ ժողովուրդը միշտ էլ իր զավակների կյանքի ու արյան գնով պահպանել է իր արժանապատվությունը:
Մենք պարտավոր ենք ամեն գնով պահպանել այն, ինչ ձեռք է բերվել մեր հերոս տղաների կյանքի ու արյան գնով:
Հայաստանի անկախ Հանրապետությունն արդեն թևակոխում է իր գոյության երրորդ տասնամյակը: Բազում խնդիրներ արդեն լուծվել են և առջևում էլ կան խնդիրներ, որոնք անպայման կլուծվեն մեր բոլորիս ջանքերի ու միասնության շնորհիվ:
ԵԿՄ հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանը ասում էր. «Միասնականությունը սարեր շուռ կտա»: Մեր ժողովրդի բոլոր հաղթանակները միասնականության արդյունք են: Եթե մենք միասնական լինենք, օտարը չի կարող մեր հետ հաշվի չնստել:
Հավատանք ինքներս մեզ, մեր նոր սերնդին, մեր երիտասարդ և պատանի երկրապահներին: Կարևորը ունենալը չի, կարևորը եղածը պահպանելն ու այն եկող սերունդներին հանձնելն է:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ողջ հայությանը` Երկրապահի օրվա և մայիսյան բոլոր տոների առթիվ, մաղթում խաղաղություն և միասնականություն:
Փառք Սպարապետին
Փառք նահատակված հերոսներին
Փառք Ձեզ սիրելի երկրապահ ժողովուրդ»:
Հիշեցնենք, որ Երկրապահի օրը նշվում է մայիսի 8-ին` 1992-ին Շուշիի ազատագրման տոնական օրերի շրջանակում:
ԿԸՀ-ն ավարատեց բոլոր 1982 ընտրատեղամասերից ստացված ձայների հաշվարկը: 2 մլն 524.960 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 մլն 574. 430-ը.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 663 066 (44,05 %)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 454 684 (30,20 %)
«Ժառանգություն»` 87 095 (5,79 %)
Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ` 106 910 (7,10 %)
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 86 296 (5,73 %)
«Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 82 690 (5,49 %)
Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)` 5 633 (0,37 %)
Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 15 933 (1,06 %)
«Միավորված հայեր» կուսակցություն` 3 080 (0,20 %):
Մայիսի 6-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին «լռության օր է» հայտարարված: Մայիսի 5-ից ցանկացած քարոզչություն արգելվում է:
Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի ընտրողների վերջնական ցուցակը: Համաձայն ԿԸՀ կողմից հաստատված ժամանակացույցի` մայիսի 5-ին քվեաթերթիկները կտրամադրվեն տեղամասային ընտրական հանձնաժողովներին:
Ըստ ԿԸՀ-ի` տպագրվել է 2 մլն 597 հազ. քվեաթերթիկ` համամասնական և 2 մլն 550 հազ. քվեաթերթիկ` մեծամասնական ընտրակարգի համար:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում փաթեթները կկնքվեն և կհանձնվեն տեղամասային ընտրական հանձնաժողվների նախագահներին:
Խորհրդարանական ընտրություններին կհետևի 31 418 ներկայացուցիչ տեղական 53 կազմակերպությունից և 647 դիտորդ` 11 տարբեր միջազգային կազմակերպությունից ու Հայաստանում հավատարմագրված դիավանագիտական ներկայացուցչություններից:
Հինգերերոդ գումարման Ազգային ժողովում կընտրվի 131 պատգամավոր: Խորհրդարանը կձևավորվի է խառը ընտրակարգով` 90 մանդատ համամասնական, 41-ը` մեծամասնական ընտրակարգով: Խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով մաասնակցում է ութ կուսակացություն և մեկ դաշինք:
«Հայաստանի հանրապետական կուսակցության» կազմակերպած համերգ –հանրահավաքում արտառոց միջադեպ է տեղի ունեցել. շուրջ 144 քաղաքացի այրվածքներ են ստացել։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպի արդյունքում վնասվածքներ ստացած քաղաքացիների մի մասի անունները։ Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ստեղծվել է շտաբ և թեժ գիծ: Վիրավորների մասին տվյալներ ստանալու համար կարելի է զանգահարել 010 529690 և 010 360297 հեռեխոսահամարներով:
Հիշեցնենք որ դեպքից հետո Հանրապետության հրապարակում, դեպքի վայրում աշխատել են մեծ թվով ոստիկաներ, բուժօգնության աշխատակիցներ և փրկարարներ։ Այս պահի դրությամբ որևէ մանրամասն դեպքի պատճառների մասին չի հաղորդվում:
ՀՀ նախագահը ժամանել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ էլ տեղափոխվել են վնասվածքներ ստացած որոշ քաղաքացիներ։ ՀՀԿ համերգ–հանրահավաքը ժամանակից շուտ դադարեցվել է։
Ըստ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության՝ նախնական տվյալներով վիրավորներից Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել՝ 30, «Արմենիա»բժշկական կենտրոն՝ 20, կլինիկական թիվ 1 հիվանդանոց՝ 9, Պռոշյան հիվանդանոց՝ 20, Հերացի թիվ 1 հիվանդանոց՝ 20, Մուրացանի բժշկական կենտրոն՝ 7 հոգի, Սուրբ Աստվածածին ծննդատուն՝ 2 երեխա: Զոհերի վերաբերյալ տեղեկություններ չկան։
Հարցնում են Երևանի Կենտրոն համայնքը և Աջափնյակ համայնքի մի փոքր հատվածն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում Նապոլոն Ազիզյանի ընտրողները, որոնք իրենց թեկնածուի մասին գրեթե ոչինչ չգիտեն:
Նապոլեոն Ազիզյանը, որ մրցում է Ռուբեն Սադոյանի և ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանի հետ, կարծես չի էլ աշխատում իր ընտրողներին առավել ամբողջական ներկայանալու ուղղությամբ: Եթե ՀԱԿ-ն իր ընտրազանգվածն ունի, ապա Ազիզյանի պարագան մի փոքր այլ է՝ նա պետք է գործ անի որի հավեսը չունի կարծես: Նրա շտաբի աշխատակիցները տարակուսանքի մեջ են. ու ասում են թե՝ էնպիսի տպավորություն է, որ իրենց թեկնածուի վզին է փաթաթվել առաջադրումը: «Մենք էդքան աշխատել ենք «Բարգավաճի» համար, նման բան չենք տեսել. Շտաբի պետի հեչ պետքը չի ի՞նչ ես անում, ոնց ես անում, ոչ հավաքել կա, ոչ աշխատանքը վերլուծել կա: Մարդկանց խոստումներ են տալիս օգնելու, աջակցելու հետո հրաժարվում են, թուքումուրը մենք ենք ուտում: Ասում ենք բուկլետ էլ չունեք, ո՞նց ներկայացնենք թեկնածուին, ասում են՝ ոչինչ պատմեք նրա մասին: Մարդկանց ասում ես ԲՀԿ, ասում են՝ «Բարգավաճն» ընդունեցինք, բա Նապոլեոն Ազիզյանն ով է, է՞ն որ տունը թալանե՞լ են, Էդ մարդն ա՞», — պատմում են նրա շտաբի աշխատակիցները:
Ասում են պատմությունը կրկնվելու հատկություն ունի: 2007- ին, Թիվ 9 ընտրատարածքում Ռուբեն Սադոյանն ու Նապոլեոն Ազիզյանն արդեն մեկ անգամ պայքարել են ԱԺ մանդատի համար և վերջինս պարտվել է: 2012-ի խորհրդարանական ընտրություններում ծնունդով ապարանցի Նապոլեոն Ազիզյանը, որոշակի հույսեր էր տածում, որ օժանդակություն կգտնի ապարանյան թևի կողմից, սակայն նրան կարծես հասկացրել են, որ հույս չունենա: Իսկ ԲՀԿ-ի անտարբեր պահվածքը իր առաջադրած թեկնածուի քարոզարշավի վերաբերյալ, առնվազն տարօրինակ է:
Այն, ինչ կատարվում է թիվ 23 ընտրատարածքում դժվար է միանգամից ըմբռնելը. Սևան Վարդենիս, Ճամբարակ բնակավայրերն ընդգրկող տեղամասերում օր — օրի ավելի զավեշտալի բաներ են կատարվում:
Այս անգամ, մեր ունեցած ստույգ տեղեկություններով՝ Սևանի շտաբի ղեկավարներից մեկը՝ Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռուդիկ Ղուկասյանը իր որդիների՝ Հրաչյայի և Արտուշի, կնոջ և հարսների (Անահիտ, Անժելա և Հռիփսիմե), տվյալները փոխանցել է Օեկ-ին, խոստանալով, ընտրությունների օրը ընտանյոք հանդերձ ձայն տալ ՕԵԿ-ին:
Մեզ հասած լուրերով այս զոհողությունը նա կատարել է ՕԵԿ 2-րդ դեմքի՝ ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանի խաթեր, որի խոսքը գետնին չտալու համար Ղուկասյանը, չնայած ՀՀԿ-ի հանդեպ իր ստանձնած գործին, նաև աշխատում է ՕԵԿ-ի օգտին:
Քիչ առաջ Ազատության հրապարակում կայացավ Հայ Ազգային կոնգրեսի՝ նախընտրական քարոզչության շրջանակներում ամփոփիչ հանրահավաքը, որի ժամանակ ելույթ ունեցան ընդդիմադիր դաշինքի առաջնորդները:
ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը ներկայացրեց ընտրարշավի վերաբերյալ իր նախնական նկատառումները.
Սիրելի հայրենակիցներ,
Ավարտին մոտեցող ընտրարշավի վերաբերյալ հարկ եմ համարում ձեզ ներկայացնել իմ նախնական նկատառումները.
1. Հայաստանի բոլոր մարզերում անցկացված զանգվածային միջոցառումների, հանրահավաքների ու հանդիպումների շնորհիվ Հայ Ազգային Կոնգրեսին և որոշ այլ քաղաքական ուժերի հաջողվեց ժողովրդին հանել թմբիրից և զգալիորեն հաղթահարել երկրում տիրող վախի մթնոլորտը, ինչին մեծապես նպաստեց նաև ընդդիմության կողմից հեռուստատեսությամբ ակտիվ քարոզչություն վարելու ընձեռված կարճատև հնարավորությունը։
2. Մարզային այցելությունների և տասնյակ հազարավոր մարդկանց հետ շփումների ընթացքում մենք չտեսանք որևէ դեպք, երբ հանցավոր ռեժիմին հասցեագրված մեր անխնա քննադատությունն ու հիմնավոր մերկացումները դրական արձագանք չգտնեին ունկնդիրների հոգում, կամ էլ ինչ-որ մեկի կողմից փորձ արվեր հակադարձելու դրանց։
3. Ընտրարշավի օրերին մենք վերջնականորեն համոզվեցինք, որ իշխող վարչախումբը՝ ի դեմս Հանրապետական և Օրինաց երկիր կուսակցությունների, իսկապես ոչ մի իրական ձայն չունի հասարակության շրջանում, և որ քոչարյանա-սերժական ռեժիմը հերթական անգամ հույսը դրել է վարչական, ուժային և քրեական ռեսուրսի միջոցով ընտրությունների կեղծման ու իշխանության բռնազավթման վրա։
4. Ընտրարշավը բացահայտեց ևս մի կարևոր իրողություն՝ այն է, որ արդար ընտրությունների անցկացմամբ անկեղծորեն շահագրգռված են միայն երեք քաղաքական ուժեր՝ Հայ Ազգային Կոնգրեսը, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը և Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, ինչի արտահայտությունն է այդ ուժերի սերտ համագործակցությունը ընտրությունների օրինականության վերահսկման միասնական շտաբում, ինչպես նաև ընտրական օրենսգրքի չարաբաստիկ դրույթներից մեկի հակասահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան ներկայացրած նրանց համատեղ հայցադիմումը։ Միասնական շտաբի գործունեության և նրա նախաձեռնությունների դեմ չարախոսող մնացյալ քաղաքական ուժերը վերջին հաշվով կամա թե ակամա սպասարկում են իշխող ռեժիմի շահերը, կամ էլ անդրկուլիսյան խաղերի ու գործարքների մեջ են այդ ռեժիմի հետ։ Ասվածը հավասարապես վերաբերում է նաև նույն կերպ վարվող իբրև-թե անկախ որոշ լրատվամիջոցների ու քաղաքագետների։
5. Ընտրարշավի ամենանշանակալի արդյունքը, սակայն, իմ կարծիքով, նախագահական ընտրությունների համեմատ խորհրդարանական ընտրությունների պակաս կարևորության կարծրատիպի կոտրումն է։ Ս.թ. մարտի 1-ի հանրահավաքում ունեցած ելույթում այդ առթիվ ես նշել էի հետևյալը. «Հաստատված փաստ է, որ Հայաստանի պարագայում, որպես կանոն, ժողովրդական զանգվածների գերհամախմբում և իրական մրցակցություն տեղի է ունենում ոչ թե խորհրդարանական, այլ նախագահական ընտրություներում։ Ուստի քաղաքական ուժերի առաջնահերթ խնդիրն է հաղթահարել հոգեբանական այս բարդույթը և հասարակությանը համոզիչ կերպով բացատրել խորհրդարանական ընտրությունների կարևորությունը՝ դրանք դիտելով որպես նախադրյալ հենց նախագահական ընտրություններում հաջողության հասնելու համար»։ Կարծում եմ, իրական փոփոխությունների կողմնակիցների ջանքերի շնորհիվ այս կարևորագույն գաղափարը կամ ճշմարտությունը վերջապես հասցվել է հասարակության ամենալայն շերտերին, ինչի ակնհայտ վկայությունն է այն հանգամանքը, որ ժողովրդի հետաքրքրությունը առաջիկա խորհրդարանական ընտրությունների նկատմամբ համենայն դեպս անհամեմատ ավելի մեծ է, քան նախորդ երկու խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
————
Ժամանակն է գիտակցել, որ ընտրությունների ելքը կախված է ողջ հասարակության ակտիվ մասնակցությունից, որովհետև ինքնըստինքյան հասկանալի է, որ որքան մեծ լինի քվեարկողների թիվը, այնքան ավելի դժվար կլինի ընտրությունների կեղծումը, մասնավորապես երկրից բացակա քաղաքացիների ձայների հաշվին։ Չի կարելի թույլ տալ, որ երկրի բախտը որոշեն անտարբերներն ու ընտրությունների նկատմամբ հավատը կորցրածները, որովհետև միայն պետության առջև պատասխանատվություն ունեցող քաղաքացին է ընդունակ կերտել սեփական ճակատագիրը և նույնպիսի պատասխանատվություն պահանջել իր իսկ ձևավորած իշխանությունից։ Իսկ ընտրակաշառքով իրենց ձայները վաճառողները իշխանությունից ոչինչ չեն կարող պահանջել, բացի հերթական ողորմելի ընտրակաշառքից։
Այս հորդորները լսելուց հետո շատերն արդարացիորեն հարցնում են. «Շատ լավ, միահամուռ կերպով մասնակցեցինք ընտրություններին ու, ասենք, քվեարկեցինք ընդդիմության օգտին. ի՞նչ երաշխիք կա, սակայն, որ իշխանություններն այս անգամ էլ չեն կեղծի ընտրությունները, և դուք նորից չեք կարողանա տեր կանգնել մեր ձայներին»։ Համաձայնեք, որ սա գրեթե ամենատարածված հարցն է, որ տրվում է ամեն պահի ու ամեն քայլափոխի։ Ամենևին չեմ կասկածում, անշուշտ, որ վարչախումբը կրկին փորձելու է կեղծել ընտրությունները և ամեն գնով պահպանել վաղուց բռնազավթած իր իշխանությունը, մանավանդ նկատի ունենալով, որ ինչպես բազմիցս նշվել է, Սերժ Սարգսյանն ու իշխող կուսակցությունն իրականում բառիս բուն իմաստով ոչ մի ձայն չունեն։ Բայց, բարեբախտաբար, առկա են մի քանի նոր հանգամանքներ, որոնք հույս են ներշնչում, որ նման փորձն այս անգամ կարող է ձախողվել։ Որո՞նք են այդ նոր հանգամանքները.
1. Արաբական երկրներում տեղի ունեցած ու շարունակվող հեղափոխությունների լույսի ներքո միջազգային հանրությունն ստիպված է հիմնավորապես վերանայել տարածաշրջանային կայունության ու անվտանգության նկատառումներով բռնապետական ռեժիմների հանդեպ նախկինում վարած հանդուրժողականության ու փափկանկատության արատավոր քաղաքականությունը, և դրա փոխարեն ավելի մեծ ուշադրություն դարձնել ժողովրդավարության ապահովման ու մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին։ Մասնավորապես Հայաստանի պարագայում միջազգային հանրության վարքագծի փոփոխությունը, բացի նշվածից, մեծապես պայմանավորված է նաև 2008 թվականի խայտառակ ընտրությունների կրկնությունը թույլ չտալու անկեղծ ձգտմամբ, ինչպես նաև մեր իրականության հանդեպ աշխարհի ուշադրությունը սևեռելու գործում քառամյա համաժողովրդական պայքարի խաղացած անուրանալի դերով։ Ուզում եմ հույս հայտնել, որ միջազգային դիտորդական առաքելություններն այս անգամ ավելի օբյեկտիվ ու սկզբունքային գնահատական կտան ընտրություններին, զգուշանալով մանավանդ ապօրինի իշխանություններին օրինակարգող (լեգիտիմացնող) այնպիսի վտանգավոր ձևակերպումներից, ինչպես, օրինակ, «ընտրությունները հիմնականում համապատասխանել են ևրոպական չափանիշներին» կամ «դրանք մի քայլ առաջ էին նախորդ ընտրություններից»։
2. Ընտրախախտումների կանխման խնդրում ի հայտ եկած մյուս նոր հանգամանքը Հայ Հեղափոխական Դաշնակցության, Բարգավաճ Հայաստան կուսակցության և Հայ Ազգային Կոնգրեսի կողմից ձևավորված միասնական շտաբն է։ Բոլոր տեղամասերում ներկայացված լինելով զգալի թվով վստահված անձանցով, իսկ երկուսի պարագայում նաև ընտրական հանձնաժողովների անդամներով, այդ ուժերի համագործակցության շնորհիվ ստեղծվել է ընտրությունների օրինականության վերահսկման իր նախադեպը չունեցող մի արդյունավետ մեխանիզմ, որն ի վիճակի է էապես փոխելու ընտրությունների որակը։ Թյուրիմացության տեղիք չտալու նպատակով հարկ է նշել, որ ակնկալելով, անշուշտ, իր գործընկերների աջակցությունը ընտրախախտումների արձանագրման և կանխման հարցում, նշված ուժերից յուրաքանչյուրը, բնականաբար, առաջին հերթին պայքարելու է իր ստացած քվեները պահելու համար։ Բայց հենց այս շահագրգռությունն է, որ օբյեկտիվ հիմքեր է ստեղծում օրինական ընտրությունների անցկացման գործում սերտ համագործակցություն ծավալելու համար։
3. Եթե նշված երկու նոր հանգամանքներին գումարվի նաև Սահմանադրական դատարանի կողմից քվեարկության մասնակիցների ստորագրած ընտրացուցակների գաղտնիության դրույթի հակասահմանադրականության ճանաչումը, ապա իշխանությունների համար գրեթե անհնար կդառնա ընտրակեղծարարության գլխավոր ռեսուրսի, այն է՝ ընտրացուցակներում երկրից բացակա շուրջ 700.000 քաղաքացիների անունների առկայության փաստի օգտագործումը։ Հիշեցնենք, որ այդ դրույթը ՀՀ Ընտրական օրենսգրքում հայտնվել է 1999 թվականին, իսկ մինչ այդ կայացած բոլոր ընտրությունների ժամանակ ստորագրված ընտրացուցակները մատչելի են եղել հանրության համար։ Սահմանադրական դատարան ներկայացված հայցով, ըստ այդմ, պահանջվում է ոչ թե նոր դրույթ սահմանել, այլ վերականգնել նախկինում գործած դրույթը։ Այսպիսով, ստեղծվել է մի վիճակ, երբ օրինական ընտրությունների անցկացման բանալին փաստորեն հայտնվել է Սահմանադրական դատարանի ձեռքում։ Թե ինչպես նա կօգտագործի այդ բանալին, կախված է նրա սկզբունքայնության դրսևորումից։ Համենայն դեպս Սահմանադրական դատարանին հնարավորություն է տրված կա՛մ վերականգնելու իր վաղուց ի վեր սասանված հեղինակությունը, կա՛մ էլ վերջնականապես դառնալու Հայաստանի ամենաավելորդ պետական հաստատությունը։
————
Այսօր ես հարկ չեմ համարում կրկին խոսել Հայ Ազգային Կոնգրեսի ծրագրերի և Ազգային Ժողովում ներկայացված լինելու պարագայում նրա մոտակա անելիքների մասին։ Դրանք ձեզ հայտնի են, և ավելացնելու բան գրեթե չկա։ Միայն հիշեցնեմ, որ ներկա ընտրությունների նվազագույն խնդիրը Հանրապետական կուսակցությանը իշխանության մենաշնորհից զրկելն է, ինչը հնարավորություն կտա խորհրդարանը վերածել գործադիր իշխանության լիարժեք հակակշռի և հող նախապատրաստել հաջորդ նախագահական ընտրություններում հանցավոր ռեժիմից վերջնականապես ազատվելու համար։ Ուժերի նպաստավոր դասավորության պարագայում Ազգային Ժողովում կարող է ձևավորվել նոր, իրական կոալիցիա, փոխարինելով մինչ այժմ գործած կեղծ կոալիցիաներին, որոնցում մշտապես գերիշխող դիրք է զբաղեցրել Հանրապետական կուսակցությունը, իսկ կրտսեր գործընկերներին բաժին ընկել երկրորդական ու նվաստացուցիչ դեր։ Հայ Ազգային Կոնգրեսը չի բացառում իր մասնակցությունը իրական կոալիցիայում՝ կտրականապես մերժելով, սակայն, որևէ համագործակցություն Հանրապետական և Օրինաց երկիր կուսակցությունների հետ, նրանց համարելով մեր երկրի գլխավոր չարիքը։
Սիրելի հայրենակիցներ, դուք սխալվելու իրավունք չունեք։ Պատշաճ քաղաքացիական գիտակցություն դրսևորելու և ճիշտ ընտրություն կատարելու դեպքում դուք ի զորու եք մայիսի 6-ը դարձնել բեկումնային օր՝ երկրում սահմանադրական կարգի վերականգնման, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման և արժանապատիվ կյանքի վերահաստատման համար։ Ուրիշ այսպիսի պատեհություն կամ շանս գուցե այլևս չլինի։ Ձեզանից որևէ զոհողություն չի պահանջվում, այլ ընդամենը ազատ ու անկաշկանդ քվեարկություն։ Մի՛ հավատացեք այն ստաբանություններին, թե իբր քվեախցիկներում ձեր գործողություններին կարող են հետևել։ Նման բան երբեք չի եղել ու չի էլ կարող լինել։ Հաղթանակը մոտ է, և այն չի կարելի ձեռքից բաց թողնել։ Հավատացեք, դա ոչ թե մեր, այսինքն ընդդիմության հաղթանակն է լինելու, այլ ձեր հաղթանակը, սեփական արժանապատվությունը վերագտած Հայաստանի քաղաքացիների հաղթանակը, համայն հայության հաղթանակը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.