23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀԱԿ-ի Գյումրիի գրասենյակի համակարգող Աշոտ Զաքարյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ դադարեցնում իր հործունեությունը ՀԱԿ-ում:
Հայտարարությունում ասվում է.
«Ինչպես գիտեք, վերջին երկու ամիսների ընթացքում, Հայ ազգային կոնգրեսի վարած քաղաքականության եւ ԱԺ ընտրությունների հետ կապված հարցերի շուրջ փորձել եմ պահպանել լռություն: Ունենալով որոշ տարաձայնություններ` այնուամենայնիվ լռությունս հետապնդել է մեկ նպատակ` ԱԺ նախըտրական շրջանում` Հայ ազգային կոնգրեսում, միասնակնությունը չխաթարել, միեւնույն ժամանակ, այս ողջ ընթացքում իմ գործունեությամբ հնարավորինս աջակցել եմ ՀԱԿ-ին ԱԺ ընտրություններին առավելագույն քվեներ ստանալու համար: Ավելորդ չեմ համարում եւս մեկ անգամ նշել, որ դա միայն պայմանավորված է եղել ՀԱԿ-ում միասնականությունը չխաթարելու նպատակով, ինչը նաեւ հասարակական պահանջ է եղել: Եվ քանի որ ԱԺ ընտրություններն արդեն կայացած իրողություն են, խոստմանս համաձայն, այսօր հանդես եմ գալիս քաղաքական հայտարարությամբ, միեւնույն ժամանակ պատրաստակամություն հայտնում` պատասխանելու ձեր կողմից տրվող բոլոր հարցերին:
Վերջին շրջանում ՀԱԿ-ի կողմից իրականացվող ներքաղաքական կուրսը ոչ միայն լրջագույն խնդիրներ ստեղծեց ՀԱԿ-ի ներսում, այլեւ իմ խորին համոզմամբ, կասկածի տակ դրեց ՀԱԿ վարկանիշն ու հասարակության մոտ ունեցած վստահությունը, ինչն իր արտացոլումը գտավ 2012թ-ի մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքներում: Երբեմնի հզոր կազմակերպված ընդիմադիր ուժը, որն իմ խոր համոզմամբ վայելում էր հասարակության բացարձակ մեծամասնության վստահությունը, այժմ կարողացավ հաղթահարել ընդամենը ՀՀ ԱԺ մտնելու մինիմալ շեմը:
Ամենակարեւոր խնդիրը, ինչին կուզենայի անդրադառնալ, դա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համագործակցություն սկսելու անհաջող փորձերն էին, ինչը ցավոք սրտի շարունակվում է մինչ օրս: Նախ պետք է արձանագրել, որ ԲՀԿ-ն իշխանական կոալիցիայի մաս է կազմել, ներկայումս կա, եւ ենթադրում եմ, որ դեռ կլինի իշխանական կոալիցիայում: Կարծում եմ, երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական վիճակի, թե ներքին եւ թե արտաքին քաղաքականության ձախողումների, համատարած կոռուպցիայի, մշտապես կեղծվող բոլոր մակարդակների ընտրությունների, ազգային աղետի հասնող արտագաղթի, ինչպես նաեւ մնացած բոլոր ոլորտներում տիրող աղետալի վիճակի համար, ԲՀԿ-ն հավասարապես պատասխանատվություն է կրում:
Ավելին` գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ն համարվել եւ համարվում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը: Եվ նպաստելով այս կուսակցության վարկանիշի բարձրացմանը, որում մենք համոզվեցինք ԱԺ ընտրությունների ժամանակ, հնարավորություն է ստեղծվում ճանապարհ հարթելու Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերադարձին: Բացի այն, որ մեր պետության հիմնական դժբախտությունների պատճառը հենց նույն Ռոբերտ Քոչարյանն է, այս մարդու իշխանության տարիներին են տեղի ունեցել մեր նորօրյա պատմության ամենածանրագույն հանցագործությունները` հոկտեմբերկ 27-ը եւ մարտի 1-ը: Այս մարդու իշխանության տարիներին է, որ հիմք է դրվել քրեաօլիգարխիկ իշխանական համակարգին, որին առաջին նախագահը իրավացիորեն բնութագրեց որպես վերից վար կոռումպացված ավազակապետական համակարգ:
Այս ամենով հանդերձ, նպաստել Քոչարյան Ռոբերտի վերադարձին, կներե՛ք, ես այս գործընթացին մասնակից դառնալու որեւէ ցանկություն չունեմ:
Հաշվի առնելով վերը շարադրվածը` հայտարարում եմ իմ կողմից ՀԱԿ Գյումրու տարածքային գրասենյակի համակարգողի պարտականությունների, ինչպես նաեւ ՀԱԿ-ում քաղաքական գործունեությունս դադարեցնելու մասին:
Հույս եմ հայտնում, որ մեր հետագա հարաբերությունների հեռանկարը տեղավորվի մի միայն փոխադարձ հարգանքի, կոռեկտության եւ մարդկային նորմալ փոխհարաբերությունների տրամաբանության մեջ, եւ ՀԱԿ-ի նոմենկլատուրան այս հարցում կունենա կարեւոր դերակատարում:
Այդուհանդերձ, շնորհակալություն եմ հայտնում ՀԱԿ բոլոր համակիրներին 4 տարիների համատեղ պայքարի համար, եւ հայցում վերջիններիս ներողամտությունը, եթե ունեցել եմ թերացումներ կամ բաց թողումներ:
Հայ Ազգային կոնգրեսին ցանկանում եմ արդյունավետ աշխատանք ՀՀ Ազգային Ժողովում»:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` կրկին հետաձգվել է ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը: Պաշտպան Մկրտիչ Վասակյանը դատական նիստին չի ներկայացել:
Դատավոր Մխիթար Պապոյանը դատարանում հայտնել է, որ Մկտրիչ Վասակյանը վատառողջ է և այդ պատճառով չի ներկայացել դատաքննությանը:
Նշենք, որ ապրիլի 17-ին Վասակյանը կրկին չէր ներկայացել նույն պատճառաբանությամբ: Նա դատարանում պետք է ներկայացներ իր պաշտպանական ճառը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 30-ին ժամը`14:30-ին:
Մինչ 2011 թվականը դպրոցի տնօրենի հավակնորդները քննություն էին հանձնում դպրոցի խորհրդի անդամներին, որոնց մեծամասնությունը այլ կազմակերպություններից էր: Ու թեև նրանք ծանոթանում էին հավակնորդի բնութագրին, նախօրօք գրավոր ներկայացված դպրոցի զարգացման ծրագրին, իսկ մրցույթի օրը ստուգում հավակնորդի գիտելիքները թեստերի ու բանավոր հարցման եղանակով, միևնույնն է` ընտրությունը բավական անկատար էր ու սուբյեկտիվ բնույթ էր կրում:
ԿԳ նախարարի հրամանով , « Հանրակրթության մասին» օրենքով 2011 թվականից մինչ դպրոցների խորհուրդների կողմից անցկացվող մրցույթին մասնակցելը տնօրենի թեկնածուները նախ պետք է վերապատրաստվեն, քննություն հանձնեն, ստանան հավաստագիր, որը նրանց իրավունք կտա մասնակցել ընտրությանը: Բացի այդ պարտադիր հավաստագրում պահանջվեց նաև այն գործող տնօրեններից, ովքեր պաշտոնավարում էին անժամկետ պայմանագրով:
Վերապատրաստումից հետո անցկացվեց քննություն 2 փուլով` թեստային և բանավոր: Թեստերի հարցերը վերաբերում էին ՀՀ սահմանադրությանը և Կրթության մասին օրենքին: Իսկ բանավոր զրույցով փորձում էին ճշտել ապագա տնօրենի «Բարոյական կերպարի» առկայությունը:
Հավաստագիր ստացած նախկինում գործող տնօրենները նորից «վերընտրվեցին» իրենց իսկ դպրոցներում, չգիտես ինչու գրեթե բոլորը միայնակ գլխավորելով հավակնորդների ցուցակը: Լավ սերտել կարղացողներն էլ ստացան երազած հավաստագիրն ու սպասում են իրենց հերթին:
Միթե՞ շտկվեց իրավիճակը: Միթե՞ օրենսդրական մի քանի դրույթներ գիտենալն ու մի քանի րոպե հանձնաժողովի անդամների հետ զրուցելն իրավունք է տալիս ղեկավարելու մի համակարգ, որտեղ ձևավորվում է ապագա մարդը: Իսկ ինչպես ճշտել նրա մոտ բարոյական նորմերի առկայությունը: Իսկ ովքեր են վերահսկում «ընտրյալ տնօրենների» գործողությունները:
Եթե դպրոցի տնօրենը անհավասարակշիռ է, ու դպրոց է եկել, ունենալով գումար աշխատելու անհագ ցանկություն, եթե նա, օգտվելով հանրապետությունում օրեցօր աճող գործազրկությունից, նվաստացնում ու ստրկացնում է աշխատող ուսուցչին, միթե՞ նման ստրկամտությամբ տառապող ուսուցիչը կարող է մեծ գաղափարների քաղաքացի դաստիարակել:
Բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն դպրոցի նկատմամբ, ում հետաքրքրում է մեր ապագան, հրավիրում ենք բաց քննարկումների.
Ձեր կարծիքով ինչպիսի՞ն պետք է լինի դպրոցի տնօրենը:
Նունե Ավետիսյան
Այս օրերին խմորումներ են սկսվել Հայ ազգային կոնգրեսում: ՀԱԿ-ում վիրավորվածների թիվն օրեցօր ավելանում է: Գրում է «Ժողովուրդ»-ը.
«Ըստ մեր տեղեկությունների՝ հնարավոր է, որ առաջիկայում Կոնգրեսի կազմից հեռանան տարբեր գործիչներ, նաեւ՝ որոշ կուսակցություններ ամբողջությամբ: Ենթադրվում է, որ հիմնականում հեռանալու է Կոնգրեսում եղած արմատական, ուժային թեւը՝ նախկին երկրապահական հատվածը:
Որքան էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը նրանց համար լինի անառարկելի հեղինակություն, միեւնույն է, ՀԱԿ-ում դժգոհ են այնտեղի «պալիտբյուրոյից». խոսքը վերաբերում է քաղխորհրդին ու շտաբին, ինչպես նաեւ ներկայում ԱԺ պատգամավորի մանդատ ստացածներին:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ վայր է դնում իր պատգամավորական մանդատը և հաջողություն է մաղթում ՀԱԿ–ին՝ առաջիկա խորհրդարանում գործունեության մեջ։
Ա. Սարգսյանն առաջիկայում կուսակցության ակտիվի հետ քննարկելու է ՀԱԿ–ի հետ հետագա հնարավոր համագործակցության ձևաչափը, և չի բացառվում ՀԱԿ–ից դուրս գալու հեռանկարը։ Նա նշեց, որ գերադասում է փողոցում մնացած 90%-ի հետ ելնել փողոց պայքարի, և պարզաբանեց, թե ինչու վերջին 15 օրերին չի պատասխանել լրագրողների հեռախոսազանգերին. «Անցած ժամանակահատվածում ունեցել ենք տարաձայնություններ ՀԱԿ–ի գործունեության վեկտորների, ներքաղաքական զարգացումների, արտաքին դիրքորոշումների շուրջ, որոնց մասին ազատորեն բարձրաձայնել եմ իմ կարծիքը»,– ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահը, ով, իր խոսքերով, լինելով թիմային մարդ՝ վերջին շրջանում կաշկանդված էր իր կարծիքը հայտնելու, սակայն ԱԺ անցնելուց հետո այդ կաշկանդվածությունը չկա։
Գեղարքունիքի մարզում միայն նպաստների բախշման մասով, դեռևս տարեվերջին Վերահսկիչ պալատն արձանագրել էր 61, 2 միլիոն դրամի չարաշահում, որից 31,2 միլիոնը ենթակա է վերադարձման: Միայն Սևան քաղաքում չարաշահումները կազմվել է 2 միլիոն 565 հազար դրամ:
Սևան մեր այցի պահին սոցիալական ծառայության կամ ինչպես ընդունված է ասել «Փարոսի» պետ Լյովա Պողոսյանը ԱԺ ընտրությունների հետ կապված արձակուրդում էր: ԲՀԿ –ական Լյովա Պողոսյանը ակտիվորեն զբաղվում էր քարոզչությամբ: Ի դեպ նա Գեղարքունիքի մարզպետ ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանի հորեղբոր որդին է:
Պողոսյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, պատճառաբանելով արձակուրդը: Փոխարենը` պատասխանել հանձնարարեց գլխավոր մասնագետ Արմինե Նազարյանին: Նա դժգոհեց, որ դա իր լիազորությունը չէ, բայց պատասխանեց.
«Ստուգումը կատարվել է նոյեմբեր ամսին, հետգանձման խնդիր է բացվել արդարադատության խորհուրդը որոշակի գումար մարված է համարել, որոշակի գումար քաղաքացիների կողմից հետ է վերադարձվել: Ես տեղեկատվություն ունեմ, գիտեմ, բայց հարկ չեմ համարում պատասխանել, քանի որ ստուգումը հիմա չի կատարվել, ստուգումը կատարվել է անցյալ տարվա վերջում», — ասաց Նազարյանը, հետո որոշեց այնուամենայնիվ ցույց տալ փաստաթուղթ, որտեղ նշված էր.«Սևան ՍԾՏԳ-ին կից սոց.աջակցության խորհրդի 09.11.2011թիվ 11 նիստում որոշվել է1985000 դրամ գումարը համարվել մարված, իսկ 543000 դրամը ամբողջությամբ հետ է մուծվել պետբյուջե»:
Ըստ Նազարյանի պարզաբանման, չարաշահումը տեղի է ունեցել, քանի որ սխալ տեղեկատվություն է ներկայացվել բնակիչների կողմից: Ու հիմա այն բնակիչները որոնք սխալ տեղեկություններ են ներկայացրել իրենց սոցիալական վիճակի մասին, պետք է վերադարձնեն գումարը:
«Ես տամ մեր դիմում -հայտարարագրերը դուք ծանոթացեք. Քաղաքացին, երբ ներկայացնում է փաստաթղթերը ինքն է ստորագրում հայտարարագրի տակ որտեղ նշված է, որ սխալ տեղեկատվություն ներկայացվելու դեպքում նպաստի վճարումը դադարեցվում է վեց ամիս ժամկետով և նպաստի ավել ստացած գումարները ենթակա են հետ վերադրաձման: Բնակիչներն անցյալ տարվա վերջում, արդեն իսկ վերադարձրել են այդ գումարները:
Հարցին, թե` ինչպես պիտի բնակիչը, որը, եթե նույնիսկ խաբել է հետ վերադարձնի գումարը, երբ նա անապահով է, ու գումարն էլ մեծ թիվ չի կազմում, որ հասցրած չլինի ծախսել, Նազարյանն ասաց .«Դա օրենքի շրջանակումա, դա ես չեմ կարող պատասխանել»:
Վճարված կտրոնները մենք չկարողացանք տեսնել, քանի որ ըստ գլխավոր մասնագետի դրանք պարոն Պողոսյանի մոտ էր պահված: Մենք չենք էլ կասկածում, որ կտրոններ կան ու գումարը հետ մուտք է արվել պետբյուջե, սակայն ո՞ւմ կողմից: Սա է խնդիրը: Բացի դա, գումարի մի մասն էլ զիջվել է.
«2009 թվականի հուլիսի 723 որոշման սոցծառայություններին կից գործում է սոցիալական աջակցության խորհուրդ, բոլոր անապահով ընտանիքներին, իսկ անապահով են «Փարոս» ստացող ընտանիքները, մինչև վերջին ամսվա ստացած նպաստի վեցապատիկը, աջակցության խորհուրդը ուսումնասիրության արդյունքում կարողանում է զիջել` մարված համարել, իսկ մնացած գումարը, եթե մարդը վեց ամսից ավել գումար է ստացել ենթակա է հետ վերադարձման: Քաղաքացու հետ կապվում է ժամանակացույց կամ քաղաքացին գումարը միանվագ հետ է վերադարձնում», — պարզաբանեց Նազարյանը նշելով`« Ցուցակը հիմա իմ մոտ չի»:
Իրենց տեսուչների թերացումը կամ շահագռգիռ լինելը Նազարյանը չընդունեց. «Մենք ունենք 2000 նպաստառու: Մեզ դիմում են 4-5 հազար ընտանիքներ, եթե յուրաքանչյուր տեսուչը տվյալ ընտանիք գնա երկու երեք անգամ……….Տեսուչն իրավասություն չունի ստուգելու գյուղապետի տված տեղեկանքը»:
Հետաքրքիր է, ե՞րբ է պատահել, որ մարդիկ առանց ստուգումների, միայն գյուղապետի տված տեղեկանքով դառնում են նպաստառու: Սևանում մեր հարցումների արդյունքում չգտնվեց մի այդպիսի նպաստառու ընտանիք, նրանք չէին լսել նաև գումարի հետ վերադարձի պահանջի մասին: Նաև չգիտեին, որևէ գյուղապետ, որ պատժվել է կեղծ տեղեկանք տալու համար:
Արդյո՞ք այն պատասխանատուների թեթև ձեռքով, որով օդից նպաստներ են գրվել, այդպես էլ հենց իրենց կողմից չեն վերադարձվել գումարը, երբ բացահայտվել է իրողությունը:
Հ.Գ. Ի դեպ սևանցիները պատմում էին Հուսիկ անունով տեսուչի մասին, որը աշխատանքի շատ հետաքրքիր մեթոդ է մշակել. Նա նպաստ տալիս է պայմանով` մեկ ամիս քեզ, մեկ ամիս ինձ, սկզբունքով:
Օրերս Աշտարակում տեղի ունեցած սպանությունը, կատարել էր Աշտարակի բնակիչ՝ 39-ամյա Ռուբեն Հակոբյանը`որին աշտարակցիները ավելի շուտ Կարեն անունով են ճանաչում. Երգիչ` Կարեն Հակոբյան : Վերջինս նոր էր վերադարձել ԱՄՆ-ից: Ոստկանությունում հարցաքննության ժամանակ նա խոստովանել, որ ինքն է կատարել սպանությունը, և ներկայացրել է իրեղեն ապացույց ատրճանակը։
Մեր ունեցած տեղեկություններով՝ սպանության պատճառի տարբեր վարկածներ են շրջանառվում Աշտարակում։ Վարկածներից մեկի համաձայն՝ վեճը տեղի է ունեցել գումարի` պարտք ու պահանջի հետ կապված։ Սակայն այն ողբերգական ավարտ է ունեցել, այսինքն` բանը հասել է կրակոցների, երբ սպանվածը` Արամ Հովակիմյանը ինչ որ բաներ է ասել Ռուբեն Հակոբյանի կնոջ վարքի վերաբերյալ: Ըստ շրջանառվող լուրերի նրանք նույնիսկ հեռավոր ազգականներ են։ ՝
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզում մայիսի 8–ին՝ ժամը 20.30-ի սահմաններում կրակոցներ են հնչել, որի հետևանքով մահացել է Աշտարակ քաղաքի բնակիչ 37-ամյա Արամ Հովակիմյանը: Ա. Հովակիմյանը աշխատում էր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես ցրիչ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր.-ի 104 հոդվածի 1–ին մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Հայտնաբերված պարկուճներն առգրավվել են եւ ուղարկվել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
«Հայացք» . Մեր երկրի քաղաքական «պրակտիկայում» եզակի դեպք է արձանագրվել: Կուսակցության առաջնորդը կուսակցության անդամների 51,4%-ին հրապարակավ անվանել է ընտրակաշառակերներ: Ինչպես հայտնի է, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը քարոզարշավի ընթացքում քանիցս հպարտացել է` նշելով, որ «Օրինաց երկիրը» 170000 անդամ ունի: Երբ պարզվեց, որ այս կուսակցությանը ընտրությունների ժամանակ ձայն է տվել 82690 քաղաքացի, ՕԵԿ-ի «տունը կռիվ ընկավ»: Երկու օր առաջ Ա. Բաղդասարյանը հրապարակավ պաշտոնական հայտարարություն արեց, որտեղ մասնավորապես ասում է. «Ափսոսանք եմ հայտնում այն իրողության կապակցությամբ, որ շատ մարդիկ, ովքեր գրանցվել էին որպես «Օրինաց երկիր» կուսակցության անդամներ, անհողդողդ (երևի ուզում էր ասել` անհաղորդ.- խմբ.) մնացին իմ և կուսակցության ղեկավարության կողմից հնչեցված կոչերին և տեղի տվեցին ընտրակաշառքի գայթակղությանը»: Փաստորեն 87310 կուսընկերոջ մեղադրեց կաշառակերության մեջ:
Իսկ ի՞նչ հիմքեր ունի առաջնորդը, որ իրենց ձայն տված մարդիկ իր կուսակիցներն են: Գուցե մոլորված սովորական քաղաքացինե՞ր են: Գուցե իր կուսակիցներից ոչ ոք ձայն չի՞ տվել ՕԵԿ-ին:
Հաղթանակը նախանձ է ծնում, հաղթվողը տրտումի մեջ է ապրում: Երջանիկ է ապրում հանդարտը, ով հրաժարվում է հաղթանակի ու պարտության մտքից:
Բուդդա Շակյամունի
Այսօր Մեծ հայրենական պատերազմի Մեծ հաղթանակի օրն է: Նաև՝ Շուշիի ազատագրման: Ես միշտ սիրել եմ մայիսյան այս օրը՝ դեռ հոկտեմբերիկ ու պիոներ եղած տարիներիս, երբ մեզ տանում էին Հունան Ավետիսյանի՝ մեր հերոս համաքաղաքացու արձանի մոտ պատվո պահակ կանգնելու, ու ես հոգնում էի: Սկզբում գալիս էի տատիկիս բողոքում, տատս էլ ասում էր, որ էդ իմ կանգնելը հեչ բան ա պատերազմում կռվելու համեմատ, որ մարդիկ կյանք են տվել, իսկ ես բողոքում եմ, թե ոտքերս են հոգնում…
Դրանից հետո հոգնելուց միշտ մտածում էի դրա մասին ու ամաչում էի: Կար ինչ-որ պաթետիկ, թող որ կեղծ, բայց ոգի էդ ժամանակներում, մարդիկ հպարտ էին հաղթանակով, հպարտ էին, որ ոչնչացրել են ֆաշիզմը, ու էն, որ մենք էսօր ապրում ենք խաղաղ պայմաններում՝ միմիայն Հաղթանակի շնորհիվ է, ու հակառակ դեպքում մենք չէինք լինի, կամ՝ ստրուկը կլինեինք նացիստների:
Բայց դեռ էն տարիներին էլ՝ ով գնում էր Գերմանիա, թե դաշնային՝ շա՜տ հազվադեպ, հատուկենտ մարդիկ, թե՝ դեմոկրատական, ամենուր շատ ավելի լավ էր ապրուստը, քան սովետմիությունում: Ստացվեց այնպես, որ պատերազմի մասնակից բոլոր երկրների բախտը շատ ավելի լավ դասավորվեց զարգացման ու մակարդակի առումով, բացի հաղթանակած Սովետից. առավել ևս՝ նրա մաս կազմող Հայաստանից:
Զինվորականներն ուրախանում էին, երբ ընկնում էին ԳԴՀ. տուրիստները խանութներից ապրանք էին կրում բերում՝ սպեկուլյացիա անելու համար: Էլ ի՜նչ ասես, որ չէին բերում ԳԴՀ-ից. ով ապրել է էդ տարիների սովետում, պետք է որ հիշի: Ես հիշում եմ գերմանական ժուռնալները, որտեղ «կտրովի» աղջիկներ կային, կողքն էլ կտրտովի սիրուն շորեր, ու ես կտրում էի էդ աղջիկներին, սիրուն շորեր հագցնում, ու հոգոց հանում, որ մեզ մոտ էդ շորերից չկան…
Հետո մեծացա, հետո եկավ Զարթոնքը, որն էլ դրեց սովետի վերջը, փլուզեց Բեռլինյան պատը, աշխարհում սկսվեց քաղաքական քարտեզի վերագծումը, որն իր հետ բերեց բազում նոր պատերազմներ, ռեգիոնալ ու ազգամիջյան կոնֆլիկտներ …
Ղարաբաղյան պատերազմ, Ազգային ազատագրական շարժում:
Ու նորից՝ հաղթանակ՝ ի տարբերություն նախորդի, որ միասնական էր, չկար ազգ ու ազգություն, բոլորը մեկ էին, բոլորը կռվում էին Հայրենիքի ազատագրման համար ֆաշիստական զավթիչներից, այս մի հաղթանակը զուտ ազգային էր: Ու էդ հաղթանակը էլ ավելի արժեքավոր է: Բայց…
Այսօր մեզ անվանում են օկուպանտներ, ագրեսորներ, բայց մենք հողեր ենք հետ գրավել, որոնք մերն են եղել: Հաղթեցինք: Հետո՞: Ի՞նչ արեցինք էդ հողերի հետ: Ո՞վ է էնտեղ ապրում, ո՞նց են էդ հողերը մշակում, օգտագործում, ի՞նչ հարկային զեղչեր կան մարդկանց հրապուրելու դեպի բիզնես:
Ստեփանակերտը կոկիկ, մաքուր քաղաք է: Նրանից ընդամենը 20 կմ հեռու գտնվող Շուշիում անպատուհան — անապակի շենքեր են, բնակչությունը մտածում է հեռանալու մասին. ով ինչ հնար ունի՝ կիրառում է գնալու համար, լավագույն դեպքում՝ արտասահման, վատագույն՝ Երևան, ուր հաստատ Շուշիից լավ է, որտեղ քեզ վրա զգում ես փխրուն հրադադարի, չավարտած պատերազմի ողջ աբսուրդը… Ասես՝ կիսաեփ միս լինի, որի արյունը դեռ մեջն է…
Իսկ, այսպես կոչված, գրավված տարածքները, որոնք մատնված են անգործության, հող՝ որը բերք չի տալիս արդեն շուտով 20 տարի… Իսկ հողը, որը բերք չի տալիս, չի կարող որևէ մեկինը լինել: Հողեր, որոնց համար կյանքեր են զոհվել` մեր ժողովրդի զավակները, որոնց համար կռվել են տղերքը, ու ինչպես հողերը, նրանք էլ անտեսված ու անգործության են մատնված:
Ո՞վ ենք մենք, հաղթո՞ղ, թե՞ պարտվող: Իսկ հողե՞րը, մի՞թե դրանով չեն որոշվում հաղթողն ու պարտվողը: Ինչո՞ւ չկան գոնե սովետի պաթոսն ու հարգանքը կռվողների հանդեպ, ինչո՞ւ մենք պատվո պահակ չենք տանում մեր երեխաներին, ինչո՞ւ են մեր հաղթող տղերքը դարձել ակոհոլիկ ու նարկոման, հաշմանդամներ, որոնք նստած սպասում են «պադաչկեքի»: Ո՞նց կարելի էր էսքան հարամել հաղթանակը…
Չգիտեմ՝ ոնց, գուցե՝ անտարբերությա՞մբ:
Հաղթում է նա, ով հաղթում է ոչ միայն պատերազմում, նա է հաղթում իրականում, ով հաղթում է իր միջի էգոիզմն ու փառասիրությունը, ով հաղթելուց հետո վերարժևորում է իմացածն ու ստացածը, գրավածն ու ձեռք բերածը ու նաև՝ կորսվածը, ու դառնալով իմաստուն՝ ուժեղի դիրքից մեծահոգաբար փնտրում է հաղորդակցության եզրեր պարտվածի հետ ու ձգտում օպտիմալ օգտագործել ձեռք բերածը: Հակառակ դեպքում՝ հաղթանակը գրոշ չարժի:
Մենք հաղթեցինք ու վերջ: Առանց վերամիաստավորելու, առանց վերարժեվորելու, առանց դասեր քաղելու: Մենք գնացինք հաղթանակը փառաբանելու ու ֆետիշացնելու ուղիով, ու հիմա ունենք այն, ինչ ունենք՝ գրավված հողեր, հաշմված մարմիններ ու հոգիներ, չիրագործված նպատակներ, չկայացած կյանքեր ու նաև խորտակված ու կործանված…
Զոհվածներին փառք ու պատիվ, իսկ ողջերին՝ համբերություն մինչև հաջորդ հաղթանակ՝ անմարդկային գործող համակարգի ու հասարակության հանդեպ, որտեղ գերագույն արժեքը նյութականն է: Իսկ այն հասարակությունը, որի գերագույն արժեքը ոչ թե մարդն է, այլ դրամը, երբեք չի կարող հաղթող լինել ու մնալ…
Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ:
Երկրորդ աշխարհամարտի հաղթական ավարտը մեր ժողովրդի առջև զարգացման նոր դռներ բացեց: Դա պատմական հնարավորություն էր, որի շնորհիվ մեր հանրապետությունն ու ժողովուրդը հետագա տարիներին ու տասնամյակներին արձանագրեցին լուրջ ձեռքբերումներ գրեթե բոլոր ասպարեզներում:
Մեր ողջ ժողովուրդն այդ հաղթանակում իր նպաստը բերեց մեծագույն զոհողությունների գնով:
1992 թվականի մայիսի 9-ին իրենց հերոս պապերի ու հայրերի սխրանքը կրկնեցին մերօրյա ազատամարտիկները` բազմապատկելով հայոց զենքի փառքն ու պատիվը: Շուշիի ազատագրմամբ վերստին նոր դռներ բացվեցին մեր ժողովրդի խաղաղ աշխատանքի, արարման ու շենացման համար:
Այս հաղթանակը նույնպես մեր ողջ ժողովուրդը նվաճեց մեծագույն զոհողությունների գնով:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առթիվ: Հայաստանը, հավերժ հայկական Արցախը և ողջ հայությունը լի են վճռականությամբ՝ պաշտպանելու իրենց խաղաղությունն ու առաջընթացը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.