23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն օրիգինալ պատասխան է տվել լրագրողի այն հարցին, թե ցանկանո՞ւմ է արդյոք շարունակել իր աշխատանքը գործադիր մարմնում, թե՞ գերադասում է վերադառնալ Ազգային ժողով։
«Ես շատ հիանալի մի պատասխան ունեմ. եթե դուք ոսկե ձկնիկն եք, ես կպատմեմ իմ ցանկությունների մասին, եթե ոչ, ապա անիմաստ է շարունակել այս թեման»,- ասել է նախարարը:
Իսկ կարո՞ղ է, Աշոտյանն ինքը ոսկե ձկնիկ լինել և լսել, թե իրենից, որպես ԿԳ նախարար, ինչ են ակնկալում. մասնավորապես, Երևանի Տերյանի անվան թիվ 60 դպրոցի առաջին դասարանցիների ծնողներն, ու կատարել նրանց ցանկությունը:
Նրանք ունեն շատ պարզ մի ցանկություն` խնդրում են լուծել իրենց դպրոցում դրամահավաքության հարցը.« Տարեսկզբից մինչ օրս մի 100 հազար դրամ ծնողներից յուրաքանչյուրն արդեն հատկացրել է դպրոցին: Դասղեկի ծնունդ, ուսուցչի տոն, Ա տառի հանդես, հիմա էլ որոշել են տարեվերջի կապակցությամբ գնահատել ուսուցչի աշխատանքն ու նրան 50 հազար դրամ տալ. Բան չունենք ասելու լավ դասղեկ է, բայց դե մարդիկ կան վճարունակ չեն, ծնողներ կան, երկուսն էլ չեն աշխատում, նպաստի հույսին մարդիկ կան, բայց դե ճարում, բերում տալիս են: Դահլիճ ձևավորելուն 5 հազար, էքսկուրսիա` 5 հազար, նվերի` 5 հազար, ու էսպես շարունակ»,- պատմում են ծնողները:
Պրն Աշոտյան, հույս ունենա՞ն ծնողները, որ երբևէ կհանդիպեն իրենց ցանկություները լսող ոսկե ձկնիկի, ու դրամահավաքության պարտադրանքը վերացնելու իրենց խնդրանքը իրականություն կդառնա:
Հայկական վարկած
Մեզանում հատկապես շարքային ոստիկանները լուրջ պատրաստվածության կարիք ունեն: Չնայած ոչ շարքայիներն էլ քիչ խնդիրներ չունեն ճիշտ է մի քիչ այլ որակի. Վկան` «Ռեգնում»-ի թղթակցի դեպքը:
Քիչ առաջ էրէբունի հիվանդանոցի մուտքի մոտ կանգնած շտապօգնության մեքենայի շուրջ ահագին մարդիկ էին խմբված, որոնց թվում կային ոստիկաններ: Պարզ էր, որ հիվանդը, կամ դեպքը սովորական չէր: Մոտեցա ոստիկաններից մեկին, ներկայացա ու հարցրեցի ինչ է պատահել: Նա ինչպես որ ծռմռված կանգնած էր, էդպես էլ մնաց, ապա դժգոհ տոնով ասաց. «Այ ցավդ տանեմ, հլա սպասի բացեն, որ տենամ ինչ ա պատահել»: Ուղղակի հարգելով խմբված մարդկանց, քանի որ հնարավոր է, որ իրոք լուրջ դժբախտություն էր տեղի ունեցել, սուսուփուս հեռացա:
Բայց դե բավական է էլի, մի օր պիտի հասկանան կամ էլ գոնե նրանց հասկացնելու կոչվածները որոշեն մի քիչ լուրջ աշխատել, որ շարքային, անկիրթ ոստիկանները գիտակցեն, որ իրենք ի վերջո համազգեստ են կրում, ու ծառայության մեջ են: Իսկ դա առաջին հերթին սթափ վերաբերմունք ու խոսքի կուլտուրա է պահանջում:
Ռուզան Ավոյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, նախընտրական շրջանում ԲՀԿ նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել` որը վերաբերում է իշխանական կոալիցիա կազմելուն
Ներկայացնում ենք հայտարարությունը ստորև.
Խորհրդարանական ընտրություններից հետո քննարկվող ամենաակտուալ թեմաներից մեկը ԲՀԿ-ի հնարավոր մասնակցությունն է ապագա կոալիցիոն կառավարությանը: Ի գիտություն բոլոր քաղաքագետների, վերլուծաբանների, քաղաքական գործիչների, ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ որեւէ կոալիցիա մեզ համար չի կարող ինքնանպատակ լինել։ Մի քանի նախարար ավել կամ պակաս ունենալ կամ չունենալը ԲՀԿ-ի համար որևէ նշանակություն չունի: Մեր խնդիրն ավելի գլոբալ է` այնպիսի կառավարության ձևավորումը, լինի դա կոալիցիոն, թե ոչ, որը օր առաջ ձեռնամուխ կլինի երկրի առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերների լուծմանը, ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը, երկրում բիզնես-միջավայրի, տնտեսական մթնոլորտի փոփոխմանը։ Մնացած բոլոր կարծիքներն ու վերլուծությունները ուղղակի հիմնազուրկ են:
Ի վերջո, ընտրությունների արդյունքները ապացուցեցին, որ «Բարգավաճ Հայաստանը» ստացել է մեր հանրության զգալի հատվածի՝ մոտ կես միլիոն մեր հայրենակիցների վստահությունը, որը մեր համար ամենամեծ արժեքն է։ Եվ մենք չենք անելու որեւէ քայլ, որը կսասանի ժողովրդի հավատն ու վստահությունը մեր հանդեպ։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի դիմում է ներկայացրել և հրաժարվել պատգամավորական մանդատից ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, այս մասին «Արմենպրես» գործակալությանը հայտնել են ԿԸՀ-ից:
Միաժամանակ տեղեկացվել է, որ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար, ՕԵԿ անդամ Սերգո Կարապետյանը, Արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ անդամ Արմեն Երիցյանը։
Հիշեցնենք, որ համամասնական ցուցակներով ընտրված թեկնածուների ինքնաբացարկի դեպքում մանդատը փոխանցվում է ըստ հերթականության` ցուցակում յուրաքանչյուր հաջորդ թեկնածուին:
Ծոմակի տեսակը ոչնչացնում է հայ հասարակությանը. Արծվիկ Մինասյան
Քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը «DIY» ակումբի ղեկավար Ծոմակը հայտարարել է, թե իր ակումբը պայթեցնողների ազատ արձակման գրավի համար վճարել են դաշնակցական պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Հրայր Կարապետյանը: Պարզաբանումներ ստանալու համար Panorama.am-ը զրուցել է ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանի հետ:
—Պարոն Մինասյան, ասում են գրավի գումարը դուք եք Հրայր Կարապետյանի հետ տրամադրել, որպեսզի «DIY» ակումբը պայթեցնողները ազատ արձակվեն:
-Այո, այո: Ես երաշխավորություն եմ տվել, որ այդ երիտասարդները չեն խուսափի ու կմասնակցեն բոլոր իրավական գործընթացներին:
—Գումա՞րն էլ եք դուք տվել:
-Կարելի է այդպես ձևակերպել, օրենքը պահանջում է, որ գրավի գումար մուծվի, բնական է, որ այս դեպքում ես երաշխավորել եմ ու գումարի մուծման համար էլ եմ պատասխանատվություն վերցրել:
—Ինչո՞ւ, պարոն Մինասյան:
-Ինչո՞ւ: Որովհետև ճանաչելով այդ երիտասարդներին, գտնում եմ, որ իրենք նորմալ մարդիկ են, նորմալ անձնավորություն են, և դեռ քննությունը կպարզի, որքանով է իրավախախտումը համապատասխանում հասարակության վտանգավորության աստիճանին:
—Զուտ ա՞յդ պատճառով, թե՞ ինչ—որ դիրքորոշում ունեք սեռական փոքրամասնությունների նկատմամբ:
-Իհարկե, այդպիսի դիրքորոշում էլ կա, բայց ես չեմ ուզում դա օգտագործենք որպես հիմնական հակադրություն: Տվյալ դեպքում ես համոզված եմ, որ այդ երիտասարդները շարժվել են մեր հասարակության և ազգային գաղափարաբանության համատեքստում, ճիշտ ձևով: Այլ բան է, եթե պատճառվել է որոշակի վնաս, ապա դրա փոխհատուցումը պետք է տրվի:
—Այսօր ասուլիսում Ծոմակը հայտարարել է, թե Դաշնակցությունն անընդհատ հետապնդում է իրեն, ասել է, որ իր ունեցած փաստերը ներկայացնելու իրավապահ մարմիններին:
-Ծոմակին ես երեկ հեռուստատեսությամբ եմ առաջին անգամ լսել, և համարում եմ, որ նրա տեսակը, կոպիտ բառ չեմ ուզում ասել, ոչնչացնում է հայ հասարակությանը:
panorama.am
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳԾՕ) գործածության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդակցություն:
Ըստ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության՝ խորհրդակցության մասնակիցներն իրենց դիտարկումներն են ներկայացրել օրինագծի վերաբերյալ և առաջարկել լրամշակել այն:
ԳԾՕ-ն բավականին լուրջ վտանգ է«պարունակում , այն նաև մեծ ռիսկեր ունի իր մեջ: Մեր ունեցած տվյալներով այստեղ նաև լուրջ գումարների շրջանառության մասին է խոսքը: Հետաքրքիր է ինչ խնդիր է առաջացել, որի մասին չի բարձրաձայնվում, որ այդքան մտահոգել է ՀՀ վարչապետին.
«Օրենքն իր մեջ պետք է պարունակի խիստ կանոններ, որոնք միջազգային չափանիշներին համապատասխան ռեժիմների սահմանմամբ արգելելու են Հայաստանի Հանրապետություն ներմուծել գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ»,– ասել է վարչապետը, շեշտելով`«Կառավարությունն այս օրենքի նախագիծը հետ կկանչի Ազգային Ժողովից՝ հնարավորինս սեղմ ժամկետներում այն լրամշակելու նպատակով»,–:
Նշենք, որ օրենքի նախագծով սահմանվում են կենսանվտանգության ապահովման հիմնական սկզբունքներն ու մեխանիզմները՝ դրանց բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի ու կենսաբազմազանության վրա նվազագույնի հասցնելու կամ բացառելու նպատակով: Իսկ թե ինչքանով է պահպանվում օրենքը այլ հարց է:
Որպեսզի ավելի պարզ լինի,թե ինչ չափի վտանգի մասին է խոսքը առաջարկում ենք կարդալ ստորև բերվող հոդվածները:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ` հետընտրական Հայաստանի վերաբերյալ:
Հայտարարությունում ասվում է.
«Հայաստանի հանրապետությունը եւ նրա քաղաքացիները համակարգային խորը տագնապի մեջ են: Մայիսի 6-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները համապետական վիհ առաջացրին, որն ավելի խորն ու վտանգաշատ է, քան երբեւէ:
Գործող վարչակարգն աննախադեպ կերպով մեղսակցության պաշտամունք պարտադրեց հայ հանրության հոծ զանգվածներին եւ, չնայած իր իսկ հնչեցրած ժողովրդավարական հռետորաբանությանը, ընտրություններում բացարձակ քամահրական պահվածք դրսեւորեց քաղաքացիական ազատությունների, սահմանադրական իրավունքի եւ ազգային կամարտահայտության անկապտելի սկզբունքի նկատմամբ:
Եվս մեկ անգամ հայ ժողովրդին բաժին հասավ դե ֆակտո խորհրդարան, եւ եթե մենք միասին ու անհապաղ չգործենք` նրան վերադարձնելու իշխանությունը եւ օրենքի պաշտպանությունը, ինչպես որ հարկն է, Հանրապետությունը դատապարտված է դիմավորելու նաեւ հաջորդ դե ֆակտո նախագահին` ի թիվս նրանց երկար շարքի:
Մենք արժանի ենք եւ կունենանք ավելին: Մենք արժանի ենք եւ պետք է հասնենք դե յուրե ղեկավարության` թե´ խորհրդարանում, թե´ նախագահական նստավայրում:
«Ժառանգություն» կուսակցությունը` շարունակելով իր համեստ հասարակական ծառայության վաղեմի ավանդույթը, սպասարկելու է քաղաքացու-ազգի շահերը` թե ներկայիս դե ֆակտո ամոթի եւ թե մոտ ապագայի դե յուրե արժանապատվության պայմաններում: Մենք այսպես կգործենք առկա բոլոր ասպարեզներում, հնարավոր բոլոր եղանակներով եւ ի հեճուկս հավանական ամեն տեսակ խոչընդոտների:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մեր համաքաղաքացիներին, ովքեր իրենց քվեն տվեցին «Ժառանգությանը»` այսպես թե այնպես մաս կազմելով պաշտոնապես մեր օգտին գրանցված սակավ ձայներին, քանզի նրանք ծնունդ են ազատ կամքի, մաքուր խղճի եւ մեր Հայրենիքի ու նրա կոչման հանդեպ խիզախ պատկանելության:
Մեր քաղաքացիական ռահակիցների ու հանրային գործընկերների հետ համալիր քննարկումների ավարտին «Ժառանգությունը» կներկայացնի «Պետության վիճակի մասին» իր հանգամանալից գնահատականը եւ կկիսի ժամանակավորապես խաթարված, բայցեւ տեւապես սուր ու անխախտ իր տեսլականը Նոր Հայաստանի, որը վստահաբար գալու է:
Այս նպատակով «Ժառանգությունը» հունիսի 2-ին կհրավիրի իր համագումարը»:
«Հայացք» օրաթերթի փոխանցմամբ, փոփոխություններ են տեղի ունեցել Regnum ռուսական լրատվական գործակալության ղեկավար կազմում: Գլխավոր խմբագիր նշանակվել է Վիգեն Հակոբյանը:
Այդ պաշտոնից Հրաժարական ներկայացրած Regnum- ի արդեն նախկին գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի մեկնաբանմամբ իր հեռանալը կապված է սեփականության և կառավարման կառուցվածքում փոփոխությունների հետ: Մոտ ժամանակներս նա կզբաղեցնի «Regnum հրատարակչական տան» նախագահի պաշտոնը:
Ըստ շրջանառվող տեղեկությունների Regnum-ի նոր սեփականատերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ «Հայացք» օրաթերթը գրել է, որ գործակալության նոր սեփականատերը ցանկացել է մնալ «չբացահայտված»։ Նշվում է, որ գործարքի պայմանների համաձայն՝ Regnum-ի խմբագրակազմը և քաղաքականությունը փոփոխության չի ենթարկվելու:
Մայիսի 12-ին՝ ժամը 23:00 ի սահմաններում REGNUM գործակալության երևանյան բյուրոյի խմբագիր Ռուբեն Գրձելյանը, դաժան ծեծի է ենթարկվել մի խումբ մարդկանց կողմից, որոնց մեջ, ինչպես արդեն պարզվել է, եղել է Կոտայքի մարզի հետաքննության օրինականության վերահսկման հարցերով դատախազ Մովսես Մանրիկյանը: Դեպքը տեղի է ունեցել Երևանում՝ տուժածի մոր, երկու անչափահաս երեխաների և հղի կնոջ ներկայությամբ, երբ ընտանիքը երեկոյան զբոսանքի էր դուրս եկել:
REGNUM-ը տեղեկացնում է, որ վեճը սկսվել է այն բանից հետո, երբ երեխաները ենթադրաբար մի պահ խանգարել են Մանրիկյանի որդուն պատկանող մեքենային դուրս գալ բակից: Դա դուր չի եկել Մանրիկյանին, որը սկսել է վիճել Ռուբենի հետ և հարվածել է նրան: Պատասխան ստանալով՝ Մանրիկյանը և նրան ուղեկցող անձինք հարձակվել են լրագրողի վրա, իսկ մի քանի վայրկյան անց նրանց միացել է Մանրիկյանի որդին և ևս մի քանի անձ: Նրանք սկսել են ծեծել Գրձելյանին, մինչև որ վերջինս կորցրել է գիտակցությունը:
Ռուբեն Գրձելյանը հայտարարություն է ներկայացրել Երևանի ոստիկանության Էրեբունու բաժին և բժշկական հետազոտություն անցել: Հայտարարություն ներկայացնելիս նա դեռևս չգիտեր, որ իրեն ծեծի ենթարկողների մեջ եղել է բարձրաստիճան պետական ծառայող: Դա պարզվել է հաջորդ օրն առավոտյան՝ ականատեսների պատմածներից:
Այժմ գործը տեղափոխվել է Հատուկ քննչական ծառայություն:
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, Հայաստանի հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներին, ասաց, որ իշխանությունները կատարել են ոսկերչական ճշգրտությամբ աշխատանք, որպեսզի շատ լուրջ խախտումներ չգրանցվեն. «Այս ընտրություններն այնքանով էին դրական, որ աչք ծակող խախտումներ չեն գրանցվել, որի մասին միջազգային դիտորդներն էլ չեն փաստել: Իշխանություններն այս անգամ արեցին հետաքրքիր քայլ, ինչի արդյունքում՝ և գայլեր՛ը կուշտ մնացին, և ոչխարները՝ կենդանի»,- ասաց Արշակ Սադոյանը
Վերջինիս խոսքով ՀԱԿ-ի կորիզը կազմող «Հայոց համազգային շարժում» կուսակցության անդամների նպատակը չի եղել իշխանափոխություն անելը, այլ տասը տարվա ընդմիջումից հետո քաղաքականության մեջ իրենց դիրքը վերականգնելն ու Ազգային ժողովում ունենալ կորցրած տեղերի՝ գոնե մի մասը.
«Ես երբեք չեմ հավատացել, որ ՀԱԿ-ը և ՀՀՇ-ի ներկայացուցիչները ցանկացել են հեղափոխությամբ իշխանություն վերականգնել, այլ նրանք, իրենց տասը տարվա ընդմիջումից հետո, ցանկանում էին իրենց տեղերը գրավել հայկական քաղաքականության մեջ և տեղեր ունենալ Ազգային ժողովում»,- նկատեց բանախոսը:
Սադոյանի համար ծիծաղելու աստիճան զարմանալի է, որ ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» դաշինքը, որը միշտ քննադատել է իշխանություններին, հանկարծ բարեկամացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.