23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ես կատեգորիկ համաձայն չեմ այս մտքի հետ: Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը՝ կա այնպիսի բան, որ Արայիկ Հարությունյանը հանձնում էր Արցախը, Ռուբեն Վարդանյանը եկավ և չթողեց հանձնել Արցախը:
«Համոզված եմ, որ Արցախի ղեկավարության մեջ չկան մարդիկ, ովքեր կցանկանային հանձնել Արցախը, բայց և խորապես համոզված եմ, որ, ցավոք սրտի, Արցախի ղեկավարությունը չի հասկանում՝ ինչ է նշանակում պայքարել, չկա 24/7 պայքարելու պատրաստակամություն, չկա պատասխանատվություն ստանձնելու և շատ դժվար որոշումներ կայացնելու պատրաստակամություն»,- ասաց Վարդանյանը:
Նա նշեց՝ իր բացթողումներից է, որ չի կարողացել հասկացնել՝ սա Սարդարապատ է: «Սա ռազմական դրություն է, գրաքննություն է, շատ գործողությունների սահմանափակում է: Եթե խոսենք Արայիկ Վլադիմիրովիչի հետ մեր հակասություների մասին, ես այս իրավիճակին նայեցի որպես արտակարգ իրավիճակ, նա ավելի շատ իրավիճակը դիտարկում է սովորական կյանք՝ քիչ թե շատ կրիտիկական վիճակում: Նրա համար կարևոր են քաղաքական դասավորությունները, ինձ համար շատ պարզ էր՝ ունենք ծայրահեղ իրավիճակ և շատ քիչ հնարավորություններ փրկվելու, որպեսզի կարողանանք հաղթել, պետք է համախմբել և կենտրոնացնել բոլոր ուժերը: Ես արտակարգ դրության մեջ եմ եղել, ղեկավարության մի մասը, այդ թվում՝ նախագահը ապրել է մի իրավիճակում, երբ համարել է, այո, վատ վիճակ է, բայց դա այնքան էլ այնպես չէ, ես մի փոքր չափազանցնում եմ», ասաց Վարդանյանը, ապա հավելեց. «Ես ապրում եմ Սարդարապատի մոդելով, նա (Արայիկ Հարությունյանը- խմբ.) քաղաքական բանակցությունների»:
Պետդումայի ԱՊՀ գործերով, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը կարծում է, որ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը պաշտոնանկ է արվել Ադրբեջանի ճնշման ներքո։ Այդ մասին նա հայտնել է «Говорит Москва» ռադիոկայանին։
Ստանձնելով այդ պաշտոնը՝ ձեռներեցը «հույսեր արթնացրեց Լեռնային Ղարաբաղի տառապյալ բնակչության շրջանում», որն այժմ ստիպված կլինի «ոտքերով քվեարկել»՝ լքելով տարածաշրջանը, նշել է խորհրդարանականը։
«Իհարկե, ես սա գնահատում եմ որպես այն ճնշման հետևանք, որն Ադրբեջանի կողմից գործադրվեց ոչ միայն Ռուբեն Վարդանյանի և Լեռնային Ղարաբաղի, այլև հայկական կողմի վրա, որը չպաշտպանեց Վարդանյանին։ Ցավում եմ։ Սա ողբերգական արդյունք է, որն առաջինը չէ հայ ժողովրդի պատմության մեջ։ Ես չեմ ուզում պահանջներ ներկայացնել անձամբ Վարդանյանին։ Նա, հավանաբար, պետք է կշռադատեր բոլոր խնդիրներն այս պաշտոնն ընդունելուց առաջ։ Ըստ ամենայնի, նա թերագնահատել է իր վրա կիրառվող ճնշումը»,-ասել է Զատուլինը։
Պետդումայի պատգամավորը նշել է, որ Վարդանյանի հարցով ռուսական կողմը «լվացել է ձեռքերը»։
«Սրանում իր մեղքի բաժինն ունի նաև ՌԴ-ն, որին անդադար պահանջներ էին ներկայացնում, որպեսզի Ռուբեն Վարդանյանին դուրս բերեն այնտեղից։ Այն բանից հետո, երբ Վարդանյանը հրաժարվեց ՌԴ քաղաքացիությունից՝ ՀՀ քաղաքացի դառնալու համար, մենք պաշտոնական պատասխան ունեինք, ըստ որի՝ մենք կապ չունենք Վարդանյանի, նրա կարիերայի, ծրագրերի հետ։ Կարծում եմ, որ այս դեպքում մենք էլ ենք տվել որմալ պատասխաններ՝ չցանկանալով վեճի բռնվել ադրբեջանական կողմի հետ, ձեռքերը լվացել ենք Պոնտացի Պիղատոսի պես։ Կովկասում ձեռքերը լվանալու դիրքորոշումն ապագայում, ցավոք սրտի, օգուտ չի բերում այս ձեռքերը լվացողին։
Սակայն այդ հայտարարությունները չփարատեցին ադրբեջանական և թուրքական կողմերի կասկածները, նրանք շարունակեցին պնդել դա և նույնիսկ վերջերս Լաչինի միջանցքի բացումը կապեցին Վարդանյանի՝ պաշտոնը լքելու հետ»,-նշել է նա ու հարց հնչեցրել՝ այս ամենից հետո կբացվի՞ Լաչինի միջանցքը, արդյո՞ք Լաչինի միջանցքի շրջափակումը կվերացվի Ադրբեջանի, այսպես կոչված, բնապահպանների կողմից։
«Իհարկե, դրանք էկոլոգներ չեն, վերահսկվում են Բաքվի կողմից»,-նշել է նա։
Ադրբեջանը՝ ի դեմս ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի, Հայաստանին նոր պահանջ է ներկայացրել։ Այս անգամ հնչեցվել է «անպատժելիությանը վերջ դնելու» եւ «կուրսը փոխելու» պահանջ։ «Ադրբեջանը ձգտում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը եւ կարգավորմանը՝ երկրների տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը վերաբերող միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան։ Հայաստանը, ընդհակառակը, նախընտրեց շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը՝ խոչընդոտելով կարգավորմանը։ Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության հասնել, ապա նա պետք է փոխի իր կուրսը»,-ասել է Բայրամովը Խոջալուի իրադարձությունների հերթական տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ։
Հիշեցնենք, որ Խոջալուի (այժմ՝ Իվանյան) իրադարձությունները տեղի են ունեցել 1992թ. փետրվարին: Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը նախապես տեղեկացրել էին ադրբեջանական կողմին գյուղի շրջանում կրակակետերի ճնշման գործողության մասին եւ գյուղի բնակիչներին միջանցք են տրամադրել: Արդեն հայկական ուժերի կողմից վերահսկվող տարածքից դուրս հաշվեհարդար է տեղի ունեցել գյուղը լքած ադրբեջանցի գյուղացիների նկատմամբ։ 1992-ի մարտին Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը խոստովանեց, որ «միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը, այնուամենայնիվ, թողել էին», եւ տեղի ունեցած ողբերգության մեջ մեղադրեց «ժողովրդական ճակատին»։ Սակայն Ադրբեջանում չեն դադարում այդ թեմայի շահարկումներն ու մեղադրանքները։
«Մենք հավատում ենք, որ մեր ջանքերը կօգնեն վերջ դնել Խոջալուի հանցագործությունների եւ Ադրբեջանի դեմ ագրեսիայի ընթացքում կատարված այլ ոճրագործությունների անպատժելիությանը։ Մենք արդարության կոչ ենք անում, ոչ թե վրեժխնդրության։ Կայուն խաղաղությունն անհնար է առանց արդարության: Պատասխանատվությունն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության եւ հաշտեցման ճանապարհի անհրաժեշտ տարրն է։ Խոջալուն մեր ազգային վիշտն է։ Մենք երբեք չենք մոռանա Խոջալուի զոհերի մասին, եւ Խոջալուն ապացույցն է այն բանի, որ ոչինչ չի կարող կոտրել ադրբեջանական ժողովրդի ոգին»,-ասել է Բայրամովը։
Հիշեցնենք նաեւ, որ Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունները Բաքվում ամեն կերպ հերքում են։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին Պետական նախարարի պաշտոնից ազատելով՝ կատարեց Ադրբեջանի պահանջը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցություն քարտուղար Մետաքսե Հակոբյանը։
«Ըստ էության, Ադրբեջանն է որոշում, թե Արցախում ինչ քաղաքական գործընթացներ կլինեն, կամ պաշտոններին ովքեր կարող են հավակնել: Արայիկ Հարությունյանը ցույց տվեց, որ այս իշխանությունների օրոք Ադրբեջանն է այսուհետ ազատումներ եւ նշանակումներ անելու: Այս ողջ ընթացքը, երբ Արցախը համախմբված է, որին միացել է նաեւ Ռուբեն Վարդանյանը, կրկին Արցախի նախագահը ցույց տվեց իր պարտվողական կեցվածքը եւ հետ կանգնեց մեր պայքարի ուղուց: Նա դավաճանեց այդ միասնականությանը: Ստացվում է, որ նախագահը, որը խոսում է միասնականությունից, ինքը հենց պառակտողն է»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։
Անդրադառնալով այդ պաշտոնում գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին նշանակելու նախագահի կողմից ներկայացված առաջարկին՝ Հակոբյանն ասաց. «Բացարձակ էական չեն անձերը, որոնք կնշանակվեն, որովհետեւ սա արդեն Արայիկ Հարությունյանի համար օրինաչափ է դառնում: Արդեն էական չէ, թե ով կլինի պետնախարարի պաշտոնում: Կա փաստ, որ Արցախում պետական կառավարումը տապալված է»:
Հակոբյանի խոսքով՝ Արայիկ Հարությունյանի որոշումները համաձայնեցված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. «Նիկոլ Փաշինյանն ունի ծրագիր, որ Արցախը հենց արցախցու ձեռքով հանձնի Ադրբեջանին. մենք վերջին փուլում ենք: Այժմ կա «Նիկոլ-Ալիեւ-Հարությունյան» եռյակը, որոնք ունեն նույն օրակարգը»:
Նշենք, որ Արցախի նախագահը պետնախարարի պաշտոնից ազատել է Ռուբեն Վարդանյանին: «Քանի որ գրեթե չորս ամիս առաջ ես ինքս եմ նշանակել պարոն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնում, ապա պետք է ընդգծեմ, որ այն ժամանակվա եւ ներկա իրավիճակները մեծապես տարբերվում են եւ՛ արտաքին, եւ՛ ներքին առումներով: Այնուամենայնիվ, ես բարձր եմ գնահատում այս ընթացքում պարոն Վարդանյանի ջանքերը թե՛ Արցախի վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման եւ թե՛ շրջափակման ընթացքում ներքին բազմաթիվ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ»,- իր ուղերձում նշել էր Հարությունյանը:
Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո (Էպիկենտրոն՝ պատմ. Մարաշ) մինչ օրս գրանցվել է ավելի քան 3000 հետցնցում: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ սպասվող քաղաքական ցնցումները կարող են ավելի ուժեղ լինել.
Երկրաշարժի առաջին օրերին թուրքական մեդիադաշտում շրջանառվում էր այն փաստը, որ թուրքական իշխանությունները որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար փոքրաթիվ փրկարարներ են ուղարկում: Ավելին, Թուրքական «T24» լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ աղետի հետևանքով տուժածների բարեկամները նշում են, որ Թուրքիայի որոշ շրջաններում, մասնավորապես Հաթայ նահանգում, արդեն մի քանի օր է, ինչ իրենց հարազատների դիերը փողոցում են. «Դիերը նույնիսկ չեն գալիս տանելու, ստիպված մնում ենք դրանց կողքին, մինչև որ պատասխանտուներից մեկը հայտնվի: Իմ զարմիկի դին արդեն մի քանի օր է ինչ փողոցի մայթերին է, ես ինքս եմ այն ծածկել»,- ասել է Հաթայի բնակիչներից մեկը:
Այս ու նմանատիպ այլ իշխանական գործողություններ արժանանում են նաև ընդդիմադիր գործիչների քննադատությանը: Զորօրինակ Թուրքիայում ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն աղետի գոտում տարվող աշխատանքները համարում է անարդյունավետ, քանի որ դրանք անկազմակերպ են և իրականացվում են առանց իշխանության համապատասխան հրահանգի:
Այսպիսով կարող ենք համարել, որ ոչ պաշտոնական ընտրարշավը սկսված է։ Չնայած երկրաշարժից հետո մեծ թվով մարդիկ սկսել են չվստահել և առավել ևս չհավատալ Էրդողանի այն խոստմանը, թե մոտակա 3 ամսվա ընթացքում երկրաշարժի հետևանքով իրենց տունը կորցրածների համար կկառուցվի 30.000 նոր շենք, Էրդողանը շարունակում է այցելել աղետի գոտի, բազմաթիվ խոստումներ տալ տեղահանված մարդկանց՝ երկրաշարժն ու ավերածությունը կապելով ճակատագրի հետ։
Չհայտարարված ընտրապայքարում ակնհայտ է, որ ներկայիս Թուրքիայի նախագահը դիմելու է ամեն հնարավոր քայլի իշխանությունը վերջին անգամ իր ձեռքում պահելու համար, նույնքան պարզ է նաև այն, որ առաջիկա ընդրություններում նրան դժվար ուղի է սպասվում։
Սակայն, երկրաշարժից հետո ի հայտ եկած «աղետի դիվանագիտությունը» թուրքական իշխանությունների, մասնավորապես Էրդողանի կողմից, կարող են օգտագործվել հարևան երկրների հետ հարաբերությունների բարելավվման համար, որն էլ իր հերթին կարող է ընտրազանգաված ապահովել։
Հայաստանի և Թուրքիայի միջև «աղետի դիվանագիտության» սկիզբ հանդիսացավ երկրաշարժին հաջորդող օրերին Թուրքիային հղված ցավակցական նոտաները, գրառումները (երկրաշարժի հաջորդ օրը) և իհարկե հեռախոսազանգը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի և ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև:
Այսպիսով նաև Հայաստանն էր Թուրքիային օգնելու պատրաստակամություն հայտնել: Թուրքիա ուղարկվեց մասնավորապես 27 հոգուց բաղկացած որոնաղափրկարարական ջոկատ։ Իսկ փետրվարի 11-ին «Մարգարա» կամրջով (Հայաստանը Թուրքիայի հետ կապող կամուրջ), որը շուրջ 30 տարի փակ էր, հումանիտար օգնություն սկզբում 5, ապա ևս 2 բեռանատար հումանիտար օգնությամբ (սննունդ, ջուր և առաջին անհրաժեշտության պարագաներ, ընդհանուր 140 տոննա):
Այս դեպքերին հաջորդեցին Թուրքական որոշ գործիչների քննադատական մոտեցումները, սակայն պետական մակարդակով հրապարակային շնորհակալության խոսքեր ուղղվեցին ՀՀ-ին ցուցաբերած աջակցության համար:
Մասնավորապես փետրվարի 15-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միզոյանը մեկնել էր Թուրքիա, որի ընթացքում պլանավորված էր նաև այց Ադըյաման, որտեղ աշխատանքներ են տանում հայ փրկարարները :
Անկարայաում տեղի ունեցավ Հանդիպում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի միջև: Հանդիպումից հետո նախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:
«Մեր ժողովրդի համար այս ծանրագույն օրերին Հայաստանը մեզ օգնության ձեռք մեկնեց՝ այսպիսով բացելով նաև հարաբերությունների կարգավորման նոր էջ։ Մենք պիտի աշխատենք այդ ուղղությամբ»,- ասել էր Չավուշօղլուն:
Հարկ է նշել նաև, որ ՀՀ ներկայիս իշխանության կողմից Թուրքիա ուղարկված հումանիտար օգնությունը ժողովրդի մի մասի կողմից արժանանում է քննադատության: Մասնավորապես այսպիսի խոսքեր են հնչում իշխանության հասցեին. «Այս օրերին, երբ ադրբեջանը փակել է Արցախ տանող ճանապարհը, որն անցնում է Լաչինի տարածքով, ինչու՞ է Հայաստանը հումանիտար օգնություն ուղարկում Թուրքիա, այլ ոչ Արցախ», այս ամենին ի պատասխան և որպես բացատրություն առաջ է քաշվում «աղետի դիվանագիտությունը», որն արդեն ստացել է միջազգային ճանաչում. «Հայաստանն օգնում է Թուրքիային առաջնորդվելով մարդկային և հումանիտար նորմերով, այդպես է եղել նաև նախկինում»:
Եվ ահա վերոնշյալ բոլոր իրադարձությունների կիզակետում հայտնված հայ-թուրքական հարաբերությունները արդյո՞ք կարող են նոր՝ բարիդրացիական փուլ մտնել: Հասկանալու համար կարելի է հղում տալ պատմությանը և նաև այն օրինակներին, որոնք բերվում են այսօր՝ բացատրելով ներկայիս գործողությունները:
1999թ-ին ուժգին երկրաշարժ էր եղել Թուրքիայի Իզմիր քաղաքում, որի հետևանքով զոհվել էր շուրջ 17.000 մարդ: Հայաստանը առաջարկել էր մասնագետներից բաղկացած 100 հոգանոց խումբ ուղարկել, սակայն Թուրքիան մերժել էր, քանի որ այդ օրերին, Էրդողանի պնդմամբ, Թուրքիան ի զորու էր իր ուժերով հաղթահարել աղետը: Տասը օր անց Թուրքիան ընդունել էր օգնության առաջարկը, սակայն այս դեպքում միայն 100տ հումանիտար բեռներով ինքնաթիռ ուղարկվեց աղետի գոտի:
Որոշ ժամանակ անց 1999թ-ին ցնցվել էր նաև Թուրքիայի Դյուզջե քաղաքը, զոհվել էր 800 մարդ: Այս անգամ Հայաստանը հումանիտար բեռներին զուգահեռ Թուրքիա էր ուղարկել նաև որոնողափրկարարական ջոկատ:
Թուրքիայում վերջերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին նախորդել էր 2013 թվականի Վանի երկրաշարժը, որի հետևանքով զոհվել էր շուրջ 600 մարդ, այս դեպքում էլ Հայաստանը Թուրքիա էր ուղարկել 40տ մարդասիրական բեռ:
Ուստի, եթե նախկինում Թուրքիային օգնության ձեռք մեկնած Հայաստանը մինչ օրս Թուրքիայի հետ չունի բարիդրացիական կապեր և դեռևս հարաբերությունների կարգավորման կարիք ունի, արդյո՞ք այն Հայաստանը, որ վերջերս ևս օգնության ձեռք մեկնեց Թուրքիային, կունենա ավելի լավ հարաբերություններ.
Իհարկե, այս ամենը որոշակիորեն կարող է նպաստել հարաբերությունների կարգավորման հնարավորություններին, բայց չի կարող ապահովել դրանց կարգավորումը:
Արցախում տեղի ունեցող զարգացումները ոչ թե ներքաղաքական ճգնաժամի, այլ Արցախի ապագայի վերաբերյալ տարբեր պատկերացումների հետևանք են։ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի ներկայությունն այնտեղ ենթադրում է քաղաքական մի գիծ, որով պետք է Արցախը հրաժարվեր Ադրբեջանի հետ որևէ երկխոսությունից և մինչև վերջ դիմակայեր բոլոր զրկանքներին՝ մինչև իրավիճակի կայունացում, հաջորդ գիծը ենթադրում է Ադրբեջանի հետ արցախահայության աստիճանական ինտեգրում, ինչպես Սամվել Բաբայանն է ասում փոխվստահության վերականգնում, ինչը գործնականում նշանակում է վաղ թե ուշ Արցախի հայաթափում։ Այս մասին
«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը՝ անդարադառնալով Արցախում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին։
Նրա խոսքով՝ փետրվարի 18-ին՝ Մյունխենում տեղի ունեցած հանդիպումը արագացրեց Վարդանյանի պաշտոնանկության գործնընթացը, որին Հայաստանի իշխանությունները կարծես թե դեմ չեն։
«Ադրբեջանը շտապում է, շտապեցնում է, իսկ Հայաստանի իշխանություններն էլ կարծես թե հակված են կատարել այդ պահանջը և արդեն որոշել են գնալ Արցախից հրաժարվելու ճանապարհով, սկսել մի գործընթաց, որի վերջնարդյունքում Արցախի հայաթափումն անխուսափելի է»,- նշեց Բաղդասարյանը։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ Ռուբեն Վարդանյանին գործընթացներից մեկուսացնելուց հետո անգամ Ադրբեջանը ոչ Արցախի հետ առարկայական բանակցություններ կսկսի, ոչ էլ Բերձորի միջանցքը կբացի, քանի որ Ալիևի նպատակն ամենևին էլ խաղաղության հասնելը չէ։ Ավելին՝ որքան Հայաստանի իշխանություններն ընդունեն ադրբեջանական պահանջները, այնքան Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանալու։ Պաշտոնական Բաքուն նույն տրամաբանությամբ է առաջնորդվում նաև Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու գործընթացում։
«Ալիևին խաղաղություն պետք չէ, Ալիևն այդ գործընթացը ծառայեցնում է առաջին հերթին քարոզչական նպատակով։ Իրականում Ադրբեջանն ուզում է հասնել նրան, որ կամ Հայաաստանը չստորագրի այդ համաձայնագիրը և ճանաչվի որպես ապակառուցողական կողմ, կամ այդ պայմանագրում ներառված լինեն այնպիսի կետեր, որոնք ոչ թե խաղաղություն կբերեն տարածաշրջանին, այլ կլեգիտիմացնեն հաջորդ պատերազմը»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Բաղդասարյանի կարծիքով՝ եթե Հայաստանի իշխանությունը համաձայնի այդ պայմանագրում ներառել ադրբեջանցի փախստականների՝ Սյունիք, Սևանի ավազան, Արարատյան դաշտ վերադարձի և նրանց անվտանգության ապահովման հարցը, ապա դա ակնհայտորեն կնշանակի նոր պատերազմ։
«Դա լինելու է ական դրված խաղաղության համաձայնագրի տակ, դա լինելու է ոչ թե պայմանագիր՝ խաղաղության մասին, այլ պայմանագիր՝ հաջորդ պատերազմի մասին։ Հենց այսպիսի կետեր է ձգտում Ադրբեջանը ներառել խաղաղության պայմանագրում, դրա համար էլ Հայաստանի ցանկացած զիջումից հետո նրանք հայտարարում են, որ այո առաջընթաց կա, բայց դա քիչ է, մեր ոչ բոլոր պահանջներն է բավարարում»,- հավելեց նա։
Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների հանձնախումբը, որը քննարկում է Հարավային Կովկասում տնտեսական ենթակառուցվածքների ու ճանապարհների ապաշրջափակման մասին հարցը, չի բանակցում ՀՀ տարածքով անցնող որեւիցե միջանցքի մասին, ինչպես բազմիցս նշել է ռուսական կողմը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Հիշեցնենք, որ վերջերս ադրբեջանական կողմը հրապարակել էր Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովի հետ հարցազրույց եւ նրան վերագրել մի արտահայտություն, ըստ որի իբր «ռուսական կողմը խնդիր չի տեսնում Զանգեզուրի միջանցքի բացման մեջ»։
«Ես ներկա չեմ գտնվում այդ բանակցություններին, դրանով զբաղվում են երեք երկրների փոխվարչապետերն ու մասնագետները, բայց ռուսական դիրքորոշումը մի քանի անգամ հստակ հայտարարվել է համանախագահ, մեր փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից, որ ոչ մի միջանցքային տարամաբանության մասին խոսք չի գնում։ Ինչ վերաբերվում է դեսպանի հայտարարություններին, որքանով որ ես ծանոթ եմ, ոչ մի միջանցքի մասին չի խոսել, այլ տարածաշրջանի կոմունիկացիաների բացման մասին», — ասել է նա։
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Լեռնային Ղարաբաղին և հայ ռազմագերիներին վերաբերող բանաձև է ընդունվել։
ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ բանաձևով կոչ է արվում ամբողջապես և հրատապ լուծել մարդասիրական այնպիսի չկարգավորված հարցերն, ինչպիսիք են բոլոր պահվող հայ անձանց ազատ արձակումը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց և բռնի անհետացումների զոհերի ճակատագրի պարզաբանումը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրագործումը՝ միտված տարածաշրջանում մշակութային ժառանգությունը պահպանելուն:
Բանաձևը ողջունում է ԵՄ աջակցությունը ականազերծման մարդասիրական ջանքերին, շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության հիմնախնդիրները պիտի լուծվեն՝ ապահովելով տևական խաղաղություն տարածաշրջանում։
Արման Եղոյանը նաև ներկայացրել է քննարկումներից մեկի ժամանակ իր ելույթը.
«Հարգելի գործընկերներ, վախենամ, որ ևս մեկ անգամ պետք է անհանգստացնեմ ձեզ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին խոսակցությունով ու հիմա բացատրեմ, թե ինչու: Ձեզնից շատերը բողոքում են, որ ամեն անգամ գալիս և տեսնում են հայերի և ադրբեջանցիների վեճը։ Մեր ընկեր Ռասան ասում է՝ «Ե՞րբ կգա այն օրը, երբ այս ամենը կավարտվի»: Ես կարող եմ պատասխանել, թե երբ կգա այդ օրը. երբ այս վիճաբանության պատճառ դարձած հարցերը կա՛մ լուծվեն, կա՛մ հասցեագրվեն:
Բերեմ օրինակ. հենց հիմա՝ այս օրերին, 33 հաստատված հայ ռազմագերի (կամ ոմանք կարող են ասել կալանավորներ կամ պատանդներ), 33 ՀՀ քաղաքացի կալանավորված են Բաքվում և սա հստակ սահմանված է Եվրախորհրդարանի բանաձևերում: Որպեսզի հասնենք այն օրվան, երբ մենք կնստենք մեկ սեղանի շուրջ և կքննարկենք մեր հարաբերությունների կարգավորումը, առաջարկում եմ ձեզ՝ Եվրախորհրդարանի անդամներին, ընդմիջման ժամանակ մոտենալ այստեղ գտնվող ադրբեջանցի գործընկերներին և հարցնել՝ «հարգելի գործընկերներ ինչու՞ չեք վերադարձնում 33 հայ ռազմագերիներին». խնդրում եմ լսեք նրանց պատասխանը: Ավելին՝ այն բանաձևից, որը մենք վաղը ընդունելու ենք, նրանք ջնջել են այն տողը, որով խորհրդարանական վեհաժողովը նրանց կոչ է անելու վերադարձնել հայ ռազմագերիներին կամ կալանավորներին: Կրկին հարցրեք վաղվա մեր քվեարկության վերաբերյալ, թե արդյոք սա այդքան մեծ խնդիր է այն մարդկանց համար, որոնք ամբողջ օրը խոսում են խաղաղության մասին։
Նրանք խոսում են խաղաղության մասին, իսկ ես ձեզ՝ հարգելի Եվրախորհրդարան, պետք է տամ տեղեկատվություն. դուք տեղյա՞կ եք, որ հարցերից մեկը, որի շուրջ մենք չենք կարողանում համաձայնության գալ, խաղաղության միջազգային երաշխավորի մեխանիզմի ինստիտուտն է: Ադրբեջանը դեմ է նման մեխանիզմ սահմանելու մեր առաջարկին. դա կարող է լինել ցանկացած մեխանիզմ, բայց մենք առաջարկում ենք, որ լինի՛ այդ մեխանիզմը: Որպես այդպիսին՝ միջազգային երաշխավոր հասկացությանն Ադրբեջանն ընդհանրապես դեմ է, նրանք չեն ցանկանում որևէ միջազգային մեխանիզմ, որը կվերահսկի համաձայնագրի իրականացումը: Նրանք ուզում են բոլորիդ հեռու պահել մեր հարաբերություններից: Նրանք ուզում են՝ դուք մեզ թողնեք միայնակ, որ հաշվեհարդար տեսնեն մեզ հետ, սա է իրենց ուզածը: Մի՛ շփոթվեք իրենց գեղեցիկ խոսքերից: Համեմատենք այն իրավիճակի հետ, երբ մենք խոսեցինք Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մասին, ինչո՞ւ մենք ձեզ խնդրեցինք իրականացնել այդ առաքելությունը, որովհետև մենք ունեինք դրա կարիքը: Ինչո՞ւ է Ադրբեջանը դեմ, որովհետև դա իրենց պետք չէ, պարզ է, չէ՞:
Եվս մեկ անգամ, խնդրում եմ ձեզ, ընդմիջման ժամանակ մոտեցեք ձեր ադրբեջանցի գործընկերներին և հարցրեք, թե ինչու են նրանք դեմ ԵՄ 100 քաղաքացիական դիտորդներին Հայաստանի սահմանին, եթե նրանք չեն պատրաստվում հարձակվել Հայաստանի վրա, ինչո՞ւ պետք է դեմ լինեն այդ առաքելությանը:
Վերջապես, նրանք խոսում են Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների մասին և ասում են, որ հայերը կօգտվեն նույն իրավունքներից և արտոնություններից, որոնցից օգտվում են Ադրբեջանի քաղաքացիները: Ներեցեք ինձ, իսկ ի՞նչ իրավունքներ և արտոնություններ ունեն Ադրբեջանի քաղաքացիները. խոսքի ազատությա՞ն իրավունք, նախագահ ընտրելո՞ւ իրավունք, հավաքների՞ իրավունք: Նույնիսկ Ադրբեջանի քաղաքացիներն են զրկված այդ իրավունքներից, ինչպե՞ս կարող է Ադրբեջանը երաշխավորել դա այլազգիների համար:
Հարգելի գործընկերներ, ես ձեզ հորդորում եմ լուծել կոնֆլիկտներ առաջացնող հարցերը և ոչ թե պարզապես ասել՝ ցանկանում եմ, երազում եմ, որ մի օր սա կավարտվի: Կոնֆլիկտները կավարտվեն խնդիրները լուծելու, այլ ոչ թե դրանց վրա աչք փակելու պարագայում»:
Գրիգորի Խաչատուրովին մեկուսացնելու՝ իշխանության փորձը կապված է սպասվելիք քաղաքական գործընթացների հետ՝ մասնավորապես Ադրբեջանի հետ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի շուրջ զարգացումների։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ նշելով, որ այս քայլի նպատակն է Տավուշի մարզի բնակիչների շրջանում գցել Խաչատուրովի ռազմական փորձառությունն ու անձնական հեղինակությունը։
«Հաշվի առնելով այն, որ Փաշինյանն ադրբեջանական կողմի հետ բանակցելու ընթացքում զիջելու է բոլոր այն տարածքները, որոնք նախկինում Խորհրդային Արդբեջանի կազմի մեջ էին, իսկ դրանք Տավուշի մարզում են հիմնականում, ուստի այդ ճանապարհին բոլոր խոչընդոտները հերթով վերացնում են։ Իր ռազմական, կազմակերպչական ունակություններով Խաչատուրովը պտենցիալ վտանգ է ներկայացնում իշխանության համար»,-նշեց Նահապետյանը։
Ըստ մեր զրուցակցի՝ Խաչատուրովը նաև ընդդիմության նոր առաջնորդը կարող էր դառնալ և որպես անբասիր մարտական ճանապարհ անցած մարդ՝ համախմբել իր շուրջը տարբեր հայացքների տեր, երկրի ներկա վճակով մտահոգ մեծ թվով մարդկանց։ Ըստ այդմ՝ իշխանությունը նաև, ինչպես Նահապետյանն է ասում, դրանից է զգուշանում։
Ուշադրություն հրավիրելով փաստաբանի հաղորդած տեղեկությունների վրա՝ ըստ որոնց՝ Արարատի մարզի տարածքում գտնվող զորամասը որևէ կապ չի ունեցել Խաչատուրովի՝ բանկից վերցրած վարկի հետ, այլ վարկը Վանաձորում ձեռք բերած բնակարանի հիփոթեքը փակելու համար էր, մեր զրուցակիցը նկատում է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության համար սա նոր երևույթ չէ։
«2018-ին, երբ Նիկոլը նոր էր եկել իշխանության, կեղծ, մոնտաժված տեսանյութ սարքեցին Մանվել Գրիգորյանի մասին և փորձեցին ներկայացնել նրան՝ որպես զինվորի բաժինը գողացող մեկի։ Հիմա էլ Խաչատուրովի հետ են նման բան փորձում անել։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերողները խնդիր ունեին ու հիմա էլ ունեն անազատության մեջ պահել այն մարդանց, ովքեր իրենց փորձառությամբ, ղեկավարած կազմակերպությամբ սպասվելիք պատերազմում կարող էին խոչընդոտել հայկական կողմի դյուրին պարտությանը։ Պոտենցիալ վտանգները հերթով վերացնում են»,-ասաց Նահապետյանը։
Նրա դիտարկմամբ՝ երբ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացն ակտիվանա, ապա ընդվզում հայ հասարակության կողմից, միանշանակ լինելու է, և ռազմական գործիչները՝ այդ թվում Խաչատուրովը, ըստ ամենայնի, անմասն չէին մնալու։
«Կյանքը ցույց տվեց, որ իրավունքը երկրորդական է աշխարհքաղաքական շահերին»,- նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, որը մասնակցում էր Ղարաբաղյան շարժման 35–րդ տարեդարձի առթիվ կազմակերպված «Ղարաբաղյան պրոֆիլ» խորագրով համաժողովին։ Միջոցառման աջակիցն է «Հայրենիք» կուսակցությունը։
Նա նկատեց՝ մենք տեսնում ենք երկրներ, որոնց ինքնորոշման իրավունք ընդունվում է, ինչպես օրինակ Կոսովոյի պարագայում, տեսնում ենք երկրներ, որոնք իրենց շահերից ելնելով ընդունում են ինքնորոշման իրավունքը, ինչպես օրինակ Կիպրոսը, Իսրայելը, Աբխազիան, Աջարիան, կան դեպքեր, երբ ինքնորոշման իրավունքը չի ընդունվում, ինչպես օրինակ Սիրիայի պարագայում։
«Մենք տեսնում ենք, որ աշխարհը խաղում է լրիվ այլ օրենքներով։ Այստեղ կարևորը աշխարհքաղաքական պրոցեսներն են։ Արդյո՞ք մենք վերջին քսան տարիների ընթացքում հասկանում էինք, որ Արցախի հարցը փոխկապակցված է աշխարհքաղաքական պրոցեսների հետ»,-հարց հնչեցրեց քաղաքագետը։
Դանիելյանի խոսքով, արցախյան երրորդ պատերազմում ներգրավված է եղել կոալցիա, որի կազմում է եղել Մեծ Բրիտանիան։
«Այդ կոալիցիան խնդիր է լուծել։ Հիմա ասում են Հայաստան են եկել եվրոպացի դիտորդներ, որոնք մոնիտորինգ են անում, որպեսզի թույլ չտան Ադրբեջանը հարձակում իրականացնի Հայաստանի նկատմամբ։ Իսկ գուցե մոնիտորինգ են անո՞ւմ Իրանին։ Կամ գուցե մոնիտորինգ են անում Ռուսաստան-Իրան հարաբերություննե՞րը, գուցե մոնիտորինգ են անում մեզ բոլորի՞ս»,-նշեց նա։
Քաղաքագետն ասաց, շատերը հուսալքված են 2020-ի պատերազմում տարած պարտության արդյունքներից, բայց մարդկանց ուշադրությունը հրավիրեց փաստին, որ Ադրբեջանը ռիսկի է գնացել ու իր վրա վերցրել է Ռուսաստանի և Իրանի դեմ որոշակի պարտավորություններ։
«Պահը ճիշտ էր ընտրված, կորոնավիրուսի համավարակ էր, Ուկրաինայում պատերազմ էր սպասվում, և բոլորը գիտեին դրա մասին։ Բայց արդյո՞ք իրավիճակը փոփոխվելու դեպքում Ադրբեջանն այդ ծանրագույն պարտավորությունների տակից դուրս կգա, թե՞ դուրս չի գա, և արդյո՞ք դա մեզ համար հեռանկարներ է բացում, թե՞ չի բացում: Արդյո՞ք դրա մասին մտածում և ապագա սցենարներ կարողանում ենք գծել»,-նշեց նա։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.