23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20 տարուց ավելի Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում գործող Միություն ընդդեմ Ցեղասպանության կազմակերպության թուրք և քուրդ անդամները Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առթիվ այս տարվա ապրիլ ամսին կայցելեն Հայաստան և ապրիլի 24-ին իրենց հարգանքի տուրքը կմատուցեն Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։
Այդ մասին Akunq.net-ը տեղեկանում է կազմակերպության ֆեյսբուքյան էջից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կազմակերպության պատվիրակությունը Հայաստանում կգտնվի 2023 թ․ ապրիլի 19-ից 27-ը։
Թեմայի վերաբերյալ կազմակերպության հրապարակած հայտարարության մեջ նաև նշվում է․ «Համավարակի պատճառով վերջին 3 տարին չէինք կարողացել մասնակցել Երևանում կազմակերպվող հիշատակի միջոցառումներին։ Մեր ավանդույթների համաձայն՝ այս տարի ևս 2023 թ․ ապրիլի 24-ին ծաղկեպսակ կզետեղենք Երևանում գտնվող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին՝ 1915 թ․ Ցեղասպանության զոհերին հիշատակելու համար։
Միաժամանակ, սույն այցի ընթացքում մեզ համար կարևոր կլինի նաև Արցախի շրջանում ապրող հայ ժողովրդին մեր համերաշխությունն արտահայտելու առումով։ Դատապարտում ենք Ադրբեջան պետության և նրա դաշնակից Թուրքիայի՝ արցախահայության ու Հայաստանի հանդեպ ագրեսիվ պահվածքը և պահանջում, որ նրանք անմիջապես իրենց ձեռքերը քաշեն այդ տարածքներից։
Միություն ընդդեմ Ցեղասպանության»
Հիշեցնենք, որ Միություն ընդդեմ Ցեղասպանության կազմակերպությունը ստեղծվել է 1998 թ․, Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում։ Այն հիմնել էր 2021 թ․իր մահկանացուն կնքած թուրք մտավորական Ալի Էրթեմը։ Կազմակերպությունն առաջին անգամ Հայաստան էր այցելել հենց հիմնադրման տարեթվին՝ 1998 թվականին։ Միություն ընդդեմ Ցեղասպանության կազմակերպությունը հիմնադրման ամսաթվից սկսած ամեն տարի, ապրիլի 24-ին որևէ ներկայացուցիչ է ուղարկում Երևան՝ միության անդամների անունից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին ծաղկեպսակ խոնարհելու համար։ Միության անդամները միաժամանակ խորհրդանշական գումար են հավաքում և նվիրաբերում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին՝ Մեծ եղեռնից վերապրած հայերին փոխանցելու կամ այլ ծախսեր հոգալու նպատակով։
Կազմակերպությունը նաև ակտիվ գործունեություն է ծավալում Ֆրանկֆուրտում, Գերմանիայի այլ քաղաքներում, ինչու չէ, նաև՝ ուրիշ երկրներում։ Այսպես, միությունը երբեմն հանդես է գալիս զանազան միջոցառումներով, այդ թվում՝ դասախոսություն-սեմինարներ, կլոր սեղան-քննարկումներ և այլ հետաքրքիր ձեռնարկներ, որոնք բոլորն էլ նվիրված են լինում Թուրքիայի կողմից իրագործված ցեղասպանությունների հետևանքների վերացմանը։
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է համացանցում տարածված տեսանյութին, որում Լաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստներից» մեկը սպառնում է Նովրուզի կապակցությամբ հայի սպանել։
«Արյունարբու ռեժիմի և նրա խամաճիկների համար երբեք բավարար չէ Լեռնային Ղարաբաղի 120 հազարանոց բնակչությանը սովի մատնելը։ Հիմա նրանց պսևդոէկոակտիվիստը սպառնում է սպանել բոլոր հայերին և բառացիորեն խմել նրանց անունը։ Մենք իսկապե՞ս 21-րդ դարում ենք։ Շրջապատում ինչ-որ տեղ կա՞ քաղաքակիրթ աշխարհ»,- գրել է Մարուքյանն իր թվիթերյան միկրոբլոգում։
Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունները փակուղում չեն, բայց դա չի նշանակում, որ հերթական սադրանք անելու համար Ադրբեջանի համար դա կարող է զսպող գործիք լինել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Հակառակը՝ բանակցությունների մեջ ստեղծված իրականությունը կարող է հատուկ արված լինի, որպեսզի օգտագործվի որևիցե սադրանիք իրականացնելու համար»,-նկատեց Սիմոնյանը:
Վերջինս նշեց, որ անկախ բանակցությունների բովանդակությունից՝ ՀՀ-ն ամենօրյա ռեժիմով զբաղվում է ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելու գործով:
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող բանակցություններին, ապա Սիմոնյանը նշեց, որ այս հարցում հիմնական դերակատարը մնում է Ռուսաստանի Դաշնությունը, սակայն կան նաև նախաձեռնություններ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից:
Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող «Կնյողանց կալ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանք կատարող բնակչի ուղղությամբ ադրբեջանական դիրքերից արձակված կրակոցները լսվել են Թաղավարդում ու Կարմիր Շուկայում։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Թաղավարդի բնակիչ տիկին Երմոնիան նշել է, որ ինքն իր արհեստանոցում աշխատում էր, որ սկսել են կրակել․ անկանոն կարկոցներ են եղել, բայց պարզ լսվում էին։
Կարմիր Շուկայի բնակիչներից մեկն էլ, ով այդ ժամանակ Տնջրիի մոտ գտնվող իր ֆերմայում էր, մեզ հետ զրույցում ասաց, որ կրակոցների ձայները լավ լսվել են նաև այնտեղ։
«Մոտ մեկուկես ժամ առաջ է եղել դեպքը։ Ամեն անգամ հենց տեխնիկա է մտնում դաշտ, այդպես են անում․ չեն թողնում, որ մշակենք հողը»,-ասաց վերջինս։
Թաղավարդի ավագանու անդամ Ռուդիկ Բադասյանն էլ «Փաստինֆո»-ին հայտնեց, որ «Կնյողանց կալ» կոչվող տեղամասում թաղավարդցիները սեփականաշնորհած վարելահողեր ունեն։
«Հիմնականում երեք տեղ ունենք սեփականաշնորհած հողեր գյուղացիները․ մի մասն էլ «Կնյողանց կալ»-ում է։ Էդ տարածքը մեր դիրքերի հետևն է ընկնում, ուղղակի բարձրադիր է։ Թշնամու դիրքերից լավ տեսանելի է, ուղիղ նշանառության տակ է»,-ասաց Բադասյանը։
Հիշեցնենք, որ Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որում, մասնավորպես, ասված էր․ «Ժամը 13:50-ի սահմաններում Հերհեր գյուղի 34-ամյա բնակիչ Ս. Համբարձումյանը Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող «Կնյողանց կալ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, մոտակա ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել տրակտորի ուղությամբ։։ Գյուղատնտեսական աշխատանքը դադադարեցվել է։ Տուժածներ չկան»։
Դեպքի մասին հաղորդվել է ռուս խաղաղապահներին։
Հայաստանի Հանրապետության 5-րդ շարասյունը մեղադրում է այլոց 5-րդ շարասյուն լինելու մեջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը։
«Նիկոլ Փաշինյան, Արտակ Դավթյան, Դավիթ Տոնոյան, Արմեն Գրիգորյան, Արծրուն Հովհաննիսյան` ահա 5-րդ շարասյան «գլուխը»: Սրանց ենթականերն էլ 5-րդ շարասյան «պոչն» են: Փաստերով`
Պատերազմից առաջ փոխվել էր ՀՀ ռազմական պլանը: Ըստ «նախկինների» ռազմական պլանի, Հայաստանը պետք է ձեռք բերեր 3 խմբաքանակ ՏՈՌ ՀՕՊ համակարգեր, բայց ձեռք բերեց միայն մեկը, իսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ամպագորգոռ հայտարարում էր, որ Արցախի երկինքը պաշտպանված է ավելին քան երբևէ:
Պատերազմից առաջ հայկական կողմին առաջարկվել էր գնել նախապես բանավոր համաձայնություն ձեռք բերած հարվածային ու հետախուզական դրոններ, բայց Տոնոյան Դավիթը մերժել էր:
Պատերազմից առաջ գնվեց մոտ 130 մլն $ արժողությամբ Սու կործանիչներ` առանց հրթիռ, ու Հորդանանի ավազներում թաղված Օսա-ԱԿ ՀՕՊ համակարգեր, որոնք որևէ էական բան չարեցին պատերազմի օրերին, իսկ «խաղալիք» կործանիչներն էլ այդպես էլ օդ չբարձրացան:
Պատերազմից առաջ նախ հետաձգվեց, իսկ հետո չեղարկվեց «Շանթ» զորավարժությունը: Այս զորավարժության միջոցով մենք հնարավորություն էինք ունենալու ուսումնասիրել զորահավաքային ռեսուրսներն ու իրականացվելու էին տարբեր պլանային միջոցառումներ:
Պատերազմից առաջ հայկական կողմին զգուշացվել էր առաջիկա էսկալացիայի մասին և առաջարկվել համատեղ զորավարժություն անցկացնել` ՀԱՊԿ զորքերի ներգրավվածությամբ: Հայկական կողմը մերժել էր:
Պատերազմից առաջ հայկական կողմին զգուշացվել էր, որ Թուրքիան իր անմիջական ներգրավվածությունն է ունենալու ռազմական գործողություններին, բայց ՔՊ-ականները` ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի շուրթերով, հերքում էին այդ հանգամանքը:
Պատերազմից մի քանի օր առաջ հայկական կողմին ասվում է էսկալացիայի սկսման հստակ օրը: Պատերազմը սկսվեց` ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը միայն մեկ օր անց բարեհաճեց վերադառնալ Հայաստան:
Պատերազմի 4-րդ օրը դադարեցվեց բանակի համալրումը: Պահեստազորի փոխարեն պատերազմ սկսեցին մեկնել հազարավոր կամավորներ, ովքեր զենքի հետ վարվելու, հոգեբանական պատրաստություն նույնիսկ չէին անցել:
Պատերազմի ընթացքում առնվազն 2 անգամ առաջարկվել էր դադարեցնել ռազմական գործողությունները, բայց Նիկոլ Փաշինյանը մերժել էր: Հատկապես հոկտեմբերի 19-ից հետո հայկական կողմն ունեցել է օրը, առնվազն, 100 մարդկային կորուստ:
Պատերազմի ամբողջ ընթացքում հայ հասարակությանը ստում էին` սկսված տարածքային կորուստներից, վերջավրած` Գետաշենի ու Շահումյանի ազատագրումով, Գանձակի (Գյանջա) օդանավակայանի հօդս ցնդելու և այլ միֆերով:
Պատերազմի օրերին ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձն ուղիղ եթերով ռազմական գացտնիք է հրապարակել, իսկ ՀՀ բոլոր ուժային կառույցները լռել են:
Պատերազմի օրերին խոցվեց Ս 300 ՀՕՊ համակարգը, քանի որ այն բաց դաշտում էր տեղակայվել, առանց համապատասխան քողարկման: Զուգադիպությու՞ն` չեմ կարծում: Դավադրությու՞ն` համոզված եմ:
Ամբողջ պատերազմի ժամանակ հայկական կողմը չի հարվածել որևէ ադրբեջանական ստրատեգիական նշանակություն ունեցող օբյեկտի:
Պատերազմից հետո ՀՀ կառավարիչները հանձնեցին հարյուրավոր բարձունքներ, ՀՀ սուվերեն տարածքի որոշակի հատվածներ, Կապան-Գորիս ճանապարհը: Հիմա էլ Արվախն են ամբողջությամբ հանձնում Ադրբեջանին, իսկ Հայաստանը դարձնում` նոր «Աջարիա»:
Ահա 5-րդ շարասյան իրական սպասարկուների անուններն ու գործած դավադիր քայլերը»,- գրել է նա:
Տեսեք, թե ինչ է այսօր ասում Հայաստանի ղեկավարությունը, որը ժամանակին հայտարարում էր՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ». այսօր ասում են՝ «մեզ հնարավորություն տվեք ապրել 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Նովրուզի տոնի առթիվ ադրբեջանական ժողովրդին ուղղված ուղերձում։
«Ինչո՞ւ միջազգային կազմակերպությունները, որոշ հայամետ երկրներ չդատապարտեցին Հայաստանին այդ ժամանակ։ Դեռ որքա՞ն պետք է գործ ունենանք երկակի ստանդարտների հետ։ Ինչքա՞ն պիտի գործ ունենանք երեսպաշտության հետ»,-հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը՝ ակնարկելով մինչև 2020 թ․ արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակահատվածը։
Ալիևը, Հայաստանին ու միջազգային հանրությանն ուղղված մեղադրանքների շարքում, մատնանշել է, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանի վրա, իբր, գործադրված մեծ ճնշման մասին։
Նրա պնդմամբ, աշխարհի տարբեր երկրների մեծ քանակությամբ օգնություն է ուղարկվել Հայաստան, ինչպես նաև նշել, թե Հայաստանի դաշնակիցները տարբեր կերպ փորձել են կանգնեցնել Ադրբեջանին.
«Մեզ ոչ ոք չի կարողացել կանգնեցրել, այսօր ու վաղն էլ չեն կարողանա։ Մեր ուժեղ կամքը, հզոր քաղաքականությունը, Ադրբեջանի հաղթական բանակը պատասխան կտա Բաքվի դեմ ուղղված յուրաքանչյուր դավադիր ծրագրի»։
Հայաստանի օրվա իշխանություններն սկսել են գործընթաց ՀԱՊԿ-ի հետ ապահարզան ստորագրելու: Այս մասին նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
«Դա գործընթաց է, այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր քաղաքական խմբակը եթե ասեն՝ ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, միանգամից դուրս են գալու: Դա գործընթաց է, արդյոք դա կհաջողվի, թե՞ ոչ, մեծ հարցական է: Ինչու ՆԱՏՕ-ի կողմից նշանակված նոր նայողը՝ смотрящий-ն, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս ֆոն Ռասմուսենը եկավ Հայաստան եւ, ոչ ավել, ոչ պակաս, գնաց Ջերմուկ: Ես բարձրաձայնել եմ, որ դա այն հարվածային ուղղություններից մեկն է, որտեղ Ադրբեջանը Հայաստանից երկու մարզ է փորձելու կտրել՝ հյուսիսից Ջերմուկով հարված, հարավից՝ Նախիջեւանից Վայքով հարված: Այո, Ջերմուկը ամենախոցելի վայրերից մեկն է:
Ես կարծում եմ, որ Ռասմուսենը եկել են վերաճշգրտելու հայկական կողմի դիրքորոշումը: Հայաստանը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի եւ իր խմբակի, հրաժարվել է ՀԱՊԿ-ի հետ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունից, դիտորդներ բերելուց: Ես չեմ բացառում, որ դիտորդներից հետո նաեւ ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ Հայաստան գար: Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, եւ Հայաստանում է մի անձնավորություն, որը Ուկրաինայում տեղի ունեցող գործողությունների պլանավորողն ու ճարտարապետն է: Ժամանակին էլ եղել է Պորոշենկոյի ռազմական գծով խորհրդականը: Նրա այցը վտանգներ է պարունակում»,-ասաց Նահապետյանը:
Նա հատկանշական համարեց, որ որպես խորհրդատվական ընկերության ղեկավար եկած անձը պաշտոնական հանդիիպումներ է ունեցել վարչապետի, ԱԽ քարտուղարի եւ պաշտպանության նախարարի հետ: «Հեռուստատեսությամբ հարցազրույցի ժամանակ նրա կեցվածքը, խոսելաձեւը այնպես էր, որ ինքը եկել է որպես Հայաստանի նոր նայող, եւ այդպես էլ կա:
Իրավիճակը մեզ համար, մեծ հաշվով, աղետալի է, որովհետեւ այս անձի գալը նշանակում է, որ տարածաշրջանը շուտով պայթելու է՝ Հայաստան-Ադրբեջան, Ադրբեջան-Իրան, Իրան-Թուրքիա»,-ընդգծեց ռազմական փորձագետը::
Նա նկատեց, որ ՌԴ հատուկ ծառայությունները շատ ավելի իրազեկ են Արեւմուտքի ծրագրերից, մասնավորապես, թե մեր տարածաշրջնում ինչ նպտակներ են նրանք հետապնդում. «ՀԱՊԿ պատվիրակության Հայաստան գալը գլխավոր քարտուղարի գլխավորությամբ, պատահական չէ: Պաշտոնական տեղեկատվությունն առայժմ ոչինչ չի ասում, բայց եթե ոչինչ էլ չասի, ես կարող եմ գնահատել, որ ապահարզանի գործընթացը, որ սկսել Արեւմուտքը Հայաստանի օրվա իշխանությունները ներկայացնող Փաշինյանի ձեռամբ, ամենայն հավանականությամբ, բավական լուրջ գործընթացի մեջ է»,-ասաց նա:
Շուրջ երկու տարի անհետ կորած համարվող ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանի մոր նկատմամբ տևական ժամանակ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվել, իրավապահները ստուգել են նրա հեռախոսազանգերը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է նրա փաստաբան Լուսինե Վիրաբյանից։
Հիշեցնենք, որ զինծառայող Նորիկ Մկրտչյանը բանակ է զորակոչվել 2021թ փետրվար ամսին, իսկ նրա գտնվելու վայրն անհայտ է համարվում 2021թ մայիսից, երբ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում լարված իրավիճակ էր, Ադրբեջանի ԶՈՒ-երը հատել էին ՀՀ պետական սահմանը, տեղակայվել ՀՀ ինքնիշխան տարածքում, իսկ մամուլում շրջանառվող տեսանյութերից երևում էր, թե ինչպես են հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուք տեղի ունենում։ Զինծառայողի անհետանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել հենց ինքը՝ Նորիկ Մկրտչյանը ու հայտարարվել հետախուզում։
2022թ վարույթն իրականացնող մարմինը կասեցրել էր գործի վարույթը՝ մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ լինելու հիմքով, սակայն նոր Քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ օրերս նոր որոշում է կայացրել, կասեցված գործը վերսկսվել է, համապատասխանեցվել օրենքին և կրկին կասեցվել։ Փաստաբան Վիրաբյանը, սակայն, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ բոլոր գործողություններն իրականացվել են, ընդհուպ, տևական ժամանակ ստուգել են Նորիկ Մկրտչյանի մոր հեռախոսազանգերը։
«Ստանալով սանկցիան և ստուգելով տեսել են, որ որևէ կապ չկա տղայի հետ, այսինքն, բացառվում է, որ ծնողի օգնությամբ խուսափում է քննությունից, իսկ ծնողի հետ կապ չունենալով, առանց աջակցության ինչպե՞ս կարող է 18 տարեկան զինծառայողը միայնակ գոյատևել։
Բացի այդ, քննչական գործողություններ են իրականացվել, հարցումներ են ուղարկվել ՍԷԿՏ համակարգին, սահմանապահ զորքերից պատասխան է ստացվել, որ մուտք-ելք չի իրականացվել, այսինքն, հանրապետությունից դուրս գալը նույնպես բացառում ենք։ ԿԽՄԿ հարցումների համաձայն՝ նրա անունը գերիների ցանկում չկա։ Այսինքն՝ բոլոր հանգամանքներն ունենք, քննիչը կատարել է բոլոր գործողությունները, որոնք կարող էին բացառել ուղղակի ֆիզիկական ներկայությունը Նորիկ Մկրտչյանի և նրան վերագրվող արարք կատարելու հանգամանքը, բայց մեղադրանքը մնում է նույնը, գործ չի հարուցվում, որ պարզեն, թե ինչ եղավ ի վերջո զինծառայողի հետ»,- նշեց Վիրաբյանը՝ հավելելով, որ քննիչն ունենալով այս բոլոր տվյալների համակցությունը, ուղղակի չի կատարում իր լիազորությունները, գործով քննություն չի կատարվում զինծառայողի անհետացման ուղղությամբ, չի պարզվում, թե ինչ է տեղի ունեցել Նորիկ Մկրտչյանի հետ, ինչի հետևանքով կապը կորել է նրա հետ։ Լուսինե Վիրաբյանը նշեց՝ ցանկացած վարկածի վերաբերյալ կասկածներ ունեն, դրանք ունի նաև քննիչը, բայց անտրամաբանական է քննություն չիրականացնելը՝ հասկանալու, թե ինչ հանգամանքներում է անհետացել զինծառայողը, այլ ոչ թե՝ ինչ հանգամանքներում է թողել, հեռացել։ Փաստաբանը վստահեցնում է, որ զինծառայողը համածառայակիցների, հրամանատարական կազմի հետ. ծառայության նկառմամբ երբևէ որևէ խնդիր չի ունեցել, ինչի մասին վկայում են նաև ցուցմունքները, միակ խնդիրն այն է եղել, որ դիրքեր բարձրանալիս Մկրտչյանն ունեցել է առողջական խնդիրներ։
«Ցուցմունքներ կան, որ առողջական խնդիրներ են եղել, ներարկումներ են արել, մենք չենք բացառում, որ որոշակի դեղամիջոցներով ներարկումներից հետո ինչ-որ հանգամանքներ են եղել, բայց ի սեր Աստծո, թող ծածկադմփոց չանեն, նորմալ քննություն իրականացնեն, պարզեն և ծնողին հայտնեն զինծառայողի ճակատագիրը, ոչ թե զինծառայղոին մեղադրյալի կարգավիճակ տան և քննության իմիտացիա անեն»,- նշեց Վիրաբյանը։
Երևանի քաղաքապետարանը 2021թ․ գնել է 161 հատ չինական Zhongtong bus, LCK6860HGN մակնիշի ավտոբուս, «Zhongtong Bus» ընկերությունից՝ կնքելով պայմանագիր 20.04.2021թ․՝ մեկ ավտոբուսի արժեքը 44.720.000 դրամով։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Մեսրոպ Առաքելյանը.
«Նույն ընկերությունից նույն մակնիշի 150 ավտոբուս է գնվել 2022թ․՝ կնքելով պայմանագիր 22.08.2022թ․՝ մեկ ավտոբուսի արժեքը 44.249.499 դրամով։ Երկու պայմանագրերը գրեթե նույնաբովանդակ են, պարունակում են ավտոբուսների նույն հիմնական տեխնիկական բնութագրերը։
Առաջին հայացքից թվում է, որևէ խնդիր չկա, դեռ մի բան էլ 470.000 դրամով էժան են գնել երկրորդ անգամ։ Սակայն ուշադրության է արժանի հետևյալ հանգամանքը։ Պարզ է, որ Չինաստանը ավտոբուսները վաճառում է ԱՄՆ դոլարով, կամ չինական յուանով, բայց ոչ երբեք հայկական դրամով։
Այլ կերպ ասած` հայկական դրամ Չինաստան չի փոխանցվել։ Բացի այդ, 2021թ․ պայմանագրում առկա է չինական կողմի տված բանկային երաշխիք ԱՄՆ դոլարով, որտեղ մեկ ավտոբուսի գինը 86.289 ԱՄՆ դոլար է՝ մեկ դոլարի փոխարժեքը հաշված 518.26 դրամով։ 22.08.2022թ․ մեկ դոլարի փոխարժեքը եղել է 405.46 դրամ։
Այսինքն` մեկ ավտոբուսի գինը 2-րդ պայմանագրի կնքման ժամանակ կազմել է 109.134 ԱՄՆ դոլար՝ 22.845 ԱՄՆ դոլարով ավելի 20.04.2021թ. կնքված պայմանագրում նշված մեկ ավտոբուսի գնից։
Իհարկե, ես հակված չեմ մտածելու, որ առնվազն 3,426,750 ԱՄՆ դոլարը քաղաքապետարանի պաշտոնյանները յուրացրել են, օրինակ, փոխանցելով ԱՄԷ-ում առկա հաշիվներին, սակայն այս ամենը, մեղմ ասած, առնվազն պետական կամ համայնքային միջոցների անարդյունավետ կառավարում է, եթե ոչ հասարակ վատնում, ինչը քրեորեն պատժելի արարք է։
Մնում է մյուս տարբերակը՝ չինական կողմը, չգիտես ինչու, քաղաքապետարանին մոտ 3,500,000 ԱՄՆ դոլարի թանկ ավտոբուս է վաճառել։
Հրավիրում եմ իրավապահ մարմինների, լրագրողների ուշադրությունը՝ ՀՀ կամ Երևանի բյուջեին մոտ 1,4 մլրդ դրամի առերևույթ վնաս պատճառելու փաստի վրա»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով Անկարայում թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովում, ցինիկ առաջարկ է արել Հայաստանին։
«Արեւմտյան Ադրբեջանի համայնքի կողմից մշակված վերադարձի հայեցակարգի համաձայն՝ ներկայիս Հայաստանի տարածքից բռնի տեղահանված ադրբեջանցիներին հայրենի հողեր վերադարձնելու համար պետք է ձեռք բերվի իրավաբանորեն պարտադիր միջազգային համաձայնություն՝ երաշխավորման եւ վավերացման համապատասխան մեխանիզմով։ Ճիշտ այնպես, ինչպես մենք՝ ադրբեջանական պետությունը, կապահովենք Ղարաբաղում բնակվող հայերի անհատական իրավունքներն ու անվտանգությունը, Հայաստանը նույնպես պետք է ապահովի արեւմտյան ադրբեջանցիների իրավունքներն ու անվտանգությունը փոխադարձության սկզբունքի հիման վրա»,-Ալիեւի խոսքը մեջբերում է АПА-ն։
Փաստացի Ալիեւը դրանով փորձում է հետագա ագրեսիայի համար դանդաղ գործողության ական գործի դնել։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.