23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանից Արցախ վերադառնալ ցանկացող արցախցիների առաջ ադրբեջանական կողմը նախապայմաններ է առաջ քաշել։ Ադրբեջանցիներն արցախցիներից պահանջել են ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն և հայտարարել են, որ պետք է անցնելուց առաջ բոլորին ստուգեն։
Այս մասին հայտնել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Նա նշել է, որ ապրիլի 4-ին 27 արցախցիներ՝ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Գորիսից ուղևորվել են Արցախ, սակայն Լաչինի միջանցքի արգելափակված հատվածում ադրբեջանցիները կանգնեցրել են ավտոմեքենաները և թույլ չեն տվել շարունակել ճանապարհը։ ՌԴ խաղաղապահները 5 ժամ բանակցություններ են վարել ադրբեջանցիների հետ, որոնք, սակայն, արդյունք չեն տվել։
«Ադրբեջանցիները ահաբեկել են մեքենաներում գտնվող մարդկանց՝ ներխուժելով մեքենաներից մեկը և սպառնալիքներ հնչեցնելով։ Արցախ մուտք գործելու համար առաջ են քաշվել նախապայմաններ՝ «ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը» և ստուգել բոլոր անձանց։ 27 հոգուց 23-ը գիշերը վերադարձել են Գորիս՝ մուտք չգործելով իրենց հայրենիք։ Ադրբեջանական ահաբեկման արդյունքում չորս կանանց առողջական վիճակը կտրուկ վատացել է, որոնցից երեքն ուշագնաց են եղել։ Ուղեկցող խաղաղապահները շտապ օգնություն են կանչել և այդ չորս հոգուն ռուսական և ադրբեջանական մեքենաներով տեղափոխել Ստեփանակերտի բժշկական կենտրոն:
Ադրբեջանական կողմը չի թույլատրել խաղաղապահներին օգտվել արցախյան շտապօգնության մեքենաներից և փորձել է հիվանդներին տեղափոխել իրենց վերահսկողության տակ գտնվող Շուշիի հիվանդանոց: Սակայն մարդիկ բողոքել են և պահանջել, որ հիվանդներին տեղափոխեն Ստեփանակերտ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բեգլարյանը:
Բեգլարյանը նշում է, որ սա Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հերթական դրսևորումն է: «Մասնավորապես, նրանք արգելափակում են մեր քաղաքացիների մուտքն Արցախ ոչ միայն սեփական մեքենաներով ճանապարհորդելիս, այլ նույնիսկ ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ուղեկցությամբ, ինչպես դա եղավ երեկ։ Նրանք երբեմն ավելի քիչ խոչընդոտներ են ստեղծում ելքի համար, ինչպես հունվարի 10-ին հայտարարեց Ալիևը, քանի որ նրանց նպատակն, ակնհայտորեն, արցախցիների էթնիկ զտումն է»,- գրել է նախկին պետնախարարը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանում ռասայական/էթնիկ խտրականության ու ատելության պետական քաղաքականության և դրա կանոնավոր դրսևորումների պայմաններում միջազգային հանրությունը պետք է հասկանա ադրբեջանական ցանկացած վերահսկողության դեպքում Արցախի ժողովրդի նկատմամբ գոյաբանական վտանգի մակարդակը։
Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակումը և ատելությամբ պայմանավորված պարբերական հանցագործություններն ու հոգեբանական ահաբեկչությունը, ինչպես նաև միջազգային հանրության կողմից Արցախի ժողովրդին արդյունավետորեն պաշտպանելու և նոր հանցագործությունները կանխելու պարտավորության ձախողումը պահանջում են հրատապ, վճռական և գործնական քայլեր՝ Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի, պատշաճ պաշտպանությունն ապահովելու համար»,- գրել է Բեգլարյանը:
Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների հնարավոր տեղակայման ժամկետները կախված են հայկական կողմից։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան հիշեցրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ «Ռուսաստանին բավարարում է ՀԱՊԿ խաղաղապահներին ընդունելու Հայաստանի շարունակական հետաքրքրությունը։ Մոսկվան համոզված է, որ այդ քայլը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։ Ե՛վ Ռուսաստանը, եւ՛ մյուս դաշնակիցները պատրաստ են դրան»։
«Նման որոշումները համաձայնեցվում եւ ընդունվում են ՀԱՊԿ-ում եւ հաստատվում են բարձր մակարդակով։ Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա, երբ հայ գործընկերները պատրաստ լինեն, կողմերը կկարողանան վերադառնալ կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ մոդալությունների ամրագրմանն ուղղված աշխատանքներին: Գնդակը Երեւանի կողմում է»,-ասել է Զախարովան։
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը գրում է.
«Արցախը Հայաստանին կապող ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելուց հետո տևական ժամանակ արցախցիները զրկված էին ամենատարբեր կարիքների համար Արցախից Հայաստան մեկնելու հնարավորությունից:
Հաշվի առնելով մարդկանց կյանքում անընդհատ ծագող խնդիրները /ՀՀ-ում հարազատի մահ, հուղարկավորություն, կիսված ընտանիքների՝ ՀՀ-ում գտնվող ընտանիքի անդամի ծանր հիվանդություն, վիրահատություն և այլն/ և լարվածության աճը, վերջին օրերին ռուս խաղաղապահները որոշակի պարբերականությամբ սկսել են Արցախից Հայաստան տեղափոխել նման խնդիրների առաջ կանգնած քաղաքացիների:
Վերոնշյալ գործընթացը վերահսկողության տակ պահելու և ճանապարհի արգելափակված հատվածում մեր քաղաքացիներին հնարավոր ադրբեջանական սադրանքներից պաշտպանելու նպատակով այսուհետ Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում, բնականաբար ռուս խաղաղապահների միջոցով՝ բացառապես Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնին նախապես դիմելու և կենտրոնի թույլտվությամբ:
Ինչ վերաբերում է առողջական խնդիր և բժշկական օգնության կարիք ունեցող անձանց, ապա նրանց տեղափոխությունը ՀՀ կկազմակերպվի կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան ներկայացուցչության միջոցով՝ ԱՀ առողջապահության նախարարության ցուցմամբ:
Միաժամանակ հայտնում ենք, որ ռուս խաղաղապահների կողմից Արցախի բնակիչներին տարհանելու կամ մեծ թվով արցախցիների ՀՀ տեղափոխելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում, դրանք ադրբեջանական տեղեկատվական գրոհների հերթական դրսևորումներն են»։
Ամեն բան սպասում էի, բայց որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կպահանջի իմ հրաժարականը, իրոք անսպասելի էր: Ես շնորհակալ եմ Ռուզվելտի, Տրումենի, Քլինթոնի և այլ պատմական դեմքերի հետ համեմատության համար, բայց եթե Լևոն Տեր-Պետրոսյանը տխրահռչակ իրադարձություններից, իրեն դավաճան անվանելուց հետո այսպես է հանգստացել կամ փարատվել` դա իր ընտրությունն է: Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որը հայտարարել էր, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։
Ես դավաճան չեմ, երբեք չեմ եղել և չեմ լինելու, և այն օրը, երբ կրկին փողոցում հավաքված հայրենակիցներս իմ առաջնորդության կարիքը կունենան, ապա ես տանը չեմ նստի և կլինեմ նրանց կողքին, եւ «թքած», թե հետո ով ինչ կասի: Պատմաբան նախագահը պետք է լավ իմանա, թե որոնք են աններելի սխալները և ինչ գին են վճարում պատմության մեջ աններելի սխալներ գործած երկրի ղեկավարները:
Հ.Գ.
Առիթից օգտվելով՝ ես նույնպես տարածում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի սույն հոդվածը, ինչպես նաև նրան հրավիրում եմ առաջնային մանդատով օժտված միակ ատյան՝ ՀՀ Ազգային ժողով, պատմության ընթացքում պետության վարկին հասցված ամենամեծ վնասների վերաբերյալ քննարկման համար:
Ադրբեջանական զինված ուժերը պարալիզացրել են Շուշիի 4 գյուղերի՝ Լիսագորի, Հին Շենի, Մեծ Շենի եւ Եղցահողի միջհամայնքային ճանապարհները։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Շուշի-Լիսագոր հատվածում շփման գիծը խախտելուն եւ դիրքային առաջխաղացում ապահովելուն։
Անդրադառնալով ադրբեջանական կողմի այն հայտարարություններին, թե Շուշիի գյուղերն իրենց վերահսկողության տակ են՝ Հակոբյանն ասաց. «Գյուղերը գրավված չեն, այլ միջհամայնքային ճանապարհներն են նշանառության տակ։ Նման հայտարարությունները խուճապային տրամադրություն տարածելու նպատակով են արվում։ Դա հերթական ապատեղեկատվությունն է»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը եւ որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Ադրբեջանը բարձունք է գրավել եւ դիրքի ինժեներական աշխատանքներ սկսել, ռուս խաղաղապահների հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում՝ ուղղված ճգնաժամային իրավիճակի սրումը կանխելուն եւ «հակամարտող կողմերի փոխադարձ սադրանքները թույլ չտալուն»։
Ես չեմ կարող ասել, որ ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի տարածք, չեմ էլ ժխտում, որովհետեւ ամբողջական տեղեկատվությանը չեմ տիրապետում: Այս մասին նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Բայց փաստը մնում է փաստ, որ այստեղ հապաղում է տեղի ունեցել ինչ-որ իմաստով այդ ճանապարհների փոփոխության հետ կապված: Ադրբեջանցիներն օգտագործել են այդ հանգամանքը եւ դիրքավորվել են: Չեմ բացառում, որ ինչ-որ տեղեր ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք»,-ասաց նա:
Անդրադառնալով ԱԱԾ հաղորդագրությանը, որ սահմանի այդ հատվածում կա բարելավում, բայց Տեղ գյուղի բնակիչները հերքում են, թե ադրբեջանցիները հետ են քաշվել, Աղազարյանն ասաց. «Ամեն ինչ պետք է արվի առանց էմոցիաների, սադրանքների մենք չպետք է գնանք: Բայց այնպես էլ չլինի, որ անընդհատ ասելով՝ սադրանքների չգնանք, փոքր-փոքր կտորներ կորցնելով արդյունքում կորցնենք այն նույն կտորը: Այդուհանդերձ, մենք այսօր գտնվում ենք այնպիսի աշխարհաքաղաքական իրողություններում, որ ամեն քայլը պետք է լինի սառը, կշռադատված: նույնիսկ եթե ինչ-որ պահի ունենանք փոքր կորուստ, մենք պետք է հետամուտ լինենք, որ այդ կորուստը վերականգնենք»:
Հարցին, թե ինչու ժամանակին իշխանությունները չեն ապահովել սահմանի պաշտպանությունը եւ թույլ են տվել, որ ադրբեջանցիները առաջ գան, նա արձագանքեց. «Ես այդ հարցի պատասխանը չունեմ, թե ինչու է այդպես եղել: Դա վատ է, դա եղել է Արցախի իշխանությունների բացթողումը, թե ՀՀ իշխանությունների բացթողումը, կարեւոր չի, ինձ համար կարեւոր է, որ դա վատ է:
Եթե մենք չկարողանանք մեր տարածքների հետ վերադարձի խնդիրը լուծենք խաղաղ ճանապարհով, ապա մենք պետք է դա անենք նաեւ այդ խնդիրը լուծելու այլ տարբերակներով»:
«Մեր նորօրյա պատմությունը, այս 30 տարիների պատմությունը հենց առանձնահատուկ է նրանով, որ անկախության ճանապարհն ու Արցախի ինքնորոշման ճանապարը հենց այնպես հարթ չի անցել։ Պայքարի ընթացքում ենք մենք ունեցել հաջողություններ և այսօր էլ պետք է այդ պայքարը շարունակել, բայց այլ իրավիճակ է հիմա ստեղծված 44-օրյա պատերազմից հետո և հակառակորդը անընդհատ սաստկացւնում է ճնշումները Հայաստանի և Արցախի նկատմամբ և դրանից ելնելով էլ սահմանային իրավիճակը լարված է»,-անդրադառնալով սստեղծված սահմանային իրավիճակին Եռաբլուրում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Ռազմաքաղաքական իրավիճակը այսօր այնպիսին է, որ տարածաշրջանային զարգացումների վրա կարող են ազդել նաեւ ածխարհաքաղաքական բոլոր իրադարձությունները և դրանից կարող են օգտվել և՛ հարևանները, և՛ հակառակորդները, և օգտվում են, քանի որ նրանց ճնշումը ուղղված է և՛ Հայաստանի, և՛ Արցախի վրա: Մեր համար ճանապարհը մեկն է՝ պետք է լուրջ աշխատանք կատարվի անվտանգության համակարգը ձևավորելու ուղղությամբ, իսկ դրա համար պետք է ձևավորել ազգային և միջազգային երաշխիքներ։ Ազգային երաշխիքը մեր բանակն է, մեր տնտեսությունն է, մեր համախմբվածությունն է, մեր անվտանգային ողջ համակարգն է՝ ուժային կառույցներով, իսկ միջազգային երաշխիքները՝ լայն ընդգրկվածություն ունեցող արտաքին քաղաքականությունն է՝ լուրջ բանակցային գործընթացներով, լուրջ բանակցային մարտավարական և ռազմավարական քայլերով»,- ասացՍեյրան Օհանյանը
Սեյրան Օհանյանը չցանկացավ մեկնաբանել վարչապետի տիկնոջ՝ նախօրեին արված հայտարարությունը 11 հազար դասալիքների մասին, սակայն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը 5-րդ շարասյան մասին ասաց, որ իշխանությունը պատերազմի ժամանակ եւ դրանից հետո ոչինչ չեն արել դա բացահայտելու և կանխելու համար:
«Սա նշանակում է, որ եթե կա 5-րդ շարասյուն, կա նաև 6-րդ շարասյուն, դա Նիկոլ Փաշինյանն է, ով խրախուսել է այդ ամբողջ ճանապարհը»,- ասաց նա:
Անդրադառնալով ռազմամթերքի ձեռքբերմանը՝ Օհանյանը նշեց, որ միայն իր ղեկավարման տարիներին 1500 չվերթ ռազմական տեխնիկա է ներկրվել ՌԴ-ից եւ այլ երկրներից:
«Պատերազմից հետո իրենք պետք է լուրջ վերլուծություն անեին, ոչինչ չեն արել և սլաքներն ուզում են ուղղել բանակի ուղղությամբ, իսկ դա ճիշտ ուղղություն չէ, պետք է գնահատական տրվի իշխանության բոլոր թևերի ուղղությամբ՝ ինչ է կատարել օրենսդիր մարմինը, ինչ է կատարել գործադիր մարմինը պետական և ռազմական կառավարման ուղղությամբ, և ինչ է կատարել իրավական համակարգը՝ օրինականությունը պահպանելու մարտի դաշտում և երկրի խորքում»։
Մարտի 31-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջեւ թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն: Հընթացս կրակոցներ են հնչել նաեւ ադրբեջանական կողմից: Միջադեպից հետո հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող Հրաչյա Արայի Սարուխանյանի մարմինը՝ հրազենային մահացու վնասվածքով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Եւս մեկ զինծառայող ստացել է վիրավորում. վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Հրաչյա Սարուխանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
«Ադրբեջանի ԶՈւ-ն գրավել է Հայաստանի ինքնիշխան տարածքը»,- Արցախի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեն՝ ընդգծելով ․ «Տեսել եմ անձամբ ու կարող եմ վկայել միջազգային իրավունքի խախտման մասին»։ Նրա խոսքով՝ Արցախի ճակատագիրը կապված է Սյունիքի հետ, իսկ Սյունիքը Հայաստանի ամբողջականության բանալին է։
«Ես Սյունիքի մարզպետի կողքին էի այն պահին, երբ նա տեղեկացավ, որ այնտեղ, որտեղ մենք գտնվում էինք (Տեղ գյուղ-խմբ․), մի օր առաջ առաջխաղացում է տեղի ունեցել։ Տեսել եմ և կարող եմ վկայել միջազգային իրավունքի խախտման մասին։ Ինչպես և տեսել եմ ադրբեջանական դրոշները, որոնք ծածանվում են հայկական հողերի վրա գտնվող բարձունքներում։ Ու նաև կարողացա քիչ առաջ զրուցել Արցախից տեղահանվածների հետ, որոնց խոսքերը խորապես հուզիչ են։ Որպես քաղաքական գործիչ՝ իմ պարտավորությունն է գործի անցնել և կարողանալ այս պահին ձեզ օգնության գալ»,- ասաց Լորան Վոքիեն։
Լորան Վոքիեի խոսքով՝ չպետք է թույլ տալ, որպեսզի անուշադրության մատնվեն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքների խախտումները թե՛ Հայաստանում, թե Արցախում, թե Լաչինի միջանցքում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է անցնել գործնական քայլերի։
Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահը խոսքում նախ նշեց, որ տարիներ ի վեր Հայաստանի ու Արցախի բարեկամն է և ցնցված է Հայաստանի և Արցախի շուրջ ստեղված իրավիճակով։
«2019-ին մենք հանդիպել էինք Արցախի ներկայացուցիչների հետ, և Արցախի ու իմ շրջանի միջև համագործակցության համաձայնագիր է կնքվել։ Իմ շրջանում մենք քաղաքական դիրքորոշում էինք ընդունել՝ հաստատելու համար Արցախի անկախության իրավունքը, ինչի պատճառով և հետևանքով իմ և նույնիսկ իմ ընտանիքի նկատմամբ պանթուրքիստական ահաբեկչական կազմակերպությունների կողմից լուրջ ճնշումներ գործադրվեցին։ Ինչու՞ եմ եկել այսօր, որովհետև շատ լավ գիտեմ, որ միջազգային ամբողջ ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի վրա, և որ մեծ վտանգ կա, որ այս ամենի մեջ կմոռացվեն Հայաստանը և Արցախը։ Ես այստեղ եմ ասել համար, որ մենք չենք մոռանում ձեզ, դու մենակ չենք, և չպետք է թույլ տանք, որ լռություն հաստատվի և անուշադրության մատնվեն միջազգային իրավունքների խախտումները թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ Լաչինի միջանցքում»,- ընդգծեց Լորան Վոքիեն։
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Սյունիքում ստեղծված լարված իրադրությունն ու ադրբեջանցիների ակտիվությունը Տեղ գյուղի ուղղությամբ պայմանավորված է Հայաստանն Արցախին կապող երթուղու փոփոխությամբ:
Փորձեմ հնարավորինս մատչելի ներկայացնել:
Ըստ ՀՀ և Ադրբեջանի իշխանությունների պայմանավորվածությունների, դեռ 2022 թվականի օգոստոս-սեպտեմբերին փոփոխության ենթարկվեց ՀՀ-ն Արցախին կապող ճանապարհի այն հատվածը, որն անցնում էր Բերձոր քաղաքով և Աղավնոյով:
Նախատեսված էր, որ շրջանցիկ ճանապարհը դրանից հետո դեպի ՀՀ պետք է մուտք գործեր ոչ թե Տեղ գյուղով, այլ Կոռնիձորով, սակայն ՀՀ իշխանությունը ճանապարհի այդ հատվածը չէր կառուցել և Արցախին փաստի առաջ կանգնեցրել:
Ավելի ուշ, ՌԴ միջնորդությամբ, Ադրբեջանը մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը ժամանակ սահմանեց, որպեսզի ՀՀ-ն ճանապարհը կառուցի` մինչև այդ 4.7 կմ-ոց ժամանակավոր ճանապարհ կառուցելով, որը կրկին ՀՀ մուտք ապահովում էր Տեղ գյուղով` շրջանցելով Բերձորն ու Աղավնոն:
Այս ապրիլի 1-ից Արցախից ՀՀ շարժերը կարող է տեղի ունենալ միայն Կոռնիձորով, այսինքն` միջանցքն ու նրա տրամաբանության 5կմ-ոց բուֆերային գոտին Տեղ գյուղից տեղափոխվում են դեպի Կոռնիձոր:
Ադրբեջանն այս պահին տեղակայման, դիրքավորման աշխատանքներ է իրականացնում Տեղ գյուղի այն 5 կմ-ոց հատվածում, որտեղ նախկինում ներկայություն չուներ, որովհետև այն 5կմ-ոց միջանցքի հատված էր:
Ո՞րն է ՀՀ խնդիրը:
ՀՀ իշխանությունը պայմանավորվածություն ունենալով կամ նվազագույնը տեղյակ լինելով ՀՀ-ն Արցախին կապող երթուղու փոփոխության ժամկետից, ժամանակին բանակը կամ ԱԱԾ սահմանապահ զորքերը չի տեղակայել այդ հատվածում:
Ադրբեջանն օգտվելով հնարավորությունից, եկել է և դիրքավորվել է բարենպաստ բարձունքներում, հատվածներում` հենց սահմանագծին, իսկ ՀՀ իշխանության հանցավոր անգործության հետևանքով ՀՀ դիրքապահները հետագայում ստիպված կտեղակայվեն մեզ համար ոչ բարենպաստ պայմաններում, իսկ ՀՀ տարածքի հաշվին չեզոք` միջդիրքային, տարածություն կձևավորվի»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.