23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Գլխավոր դատախազությունը ապրիլի 17-ին տեղեկացրել էր, որ Ադրբեջանի քաղաքացիներ Ագշին Բաբիրովի և Հուսեյն Ախունդովի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. նրանք կալանավորվել են՝ հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել է նաև, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Հուսեյն Ախունդովը 2023 թվականի ապրիլի 12-ին, հասնելով Սյունիքի մարզի Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ պահակակետ, նշված պահակակետի պահպանությունն իրականացնող՝ ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ի բջջային հեռախոսն ու մեքենան հափշտակելու շահադիտական դրդումներով, հետագայում դարձյալ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելով Իրանի Իսլամական Հանրապետություն հասնելու հանցավոր արարքի կատարումը հեշտացնելու, ինչպես նաև ազգային ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պահպանությունն իրականացնող և պահակակետի մոտ գտնվող ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ի ուղղությամբ: Հ.Մ.-ն ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Այնուհետև, Հուսեյն Ախունդովն իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու ուղղակի դիտավորությամբ հափշտակել է Հ.Մ.-ի մարմնի կողքն ընկած բջջային հեռախոսը, ծխախոտն ու կրակայրիչը, փորձել գործարկել կայանված մեքենայի շարժիչը, սակայն չկարողանալով՝ դիմել է փախուստի: Ախունդովը, հեռանալով դեպքի վայրից, հափշտակված բջջային հեռախոսի միջոցով նկարահանել է տեսաուղերձ՝ նշելով. «(…) փառք Աստծո հաջողությամբ հասել ենք Հայաստան և գլխատել 400-ից 500 հայերի, մենք դավաճան չենք, և հույս ունենք հաջողությամբ վերադառնալ Ադրբեջան (…)»: Այնուհետև, Ախունդովը հափշտակված բջջային հեռախոսում ներբեռնել է համացանցային հավելված և նկարահանված տեսաուղերձը հրապարակել սոցիալական ցանցի իր էջում: Դրանից հետո, Ախունդովը ոտքով գնացել է Սյունիքի մարզի Աճանան գյուղի ուղղությամբ և 2023 թվականի ապրիլի 13-ին հայտնաբերվել է պատահական անցորդների կողմից, ովքեր, պարզելով նրա՝ Ադրբեջանի զինված ուժերի ծառայող լինելու հանգամանքը, վնասազերծել են նրան և հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին:
Քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ քննիչը 2023 թվականի ապրիլի 18-ին միջնորդություն է ներկայացրել Հուսեյն Ախնուդովի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխելու, լրացնելու և նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը հսկող դատախազի նույն օրվա որոշմամբ բավարարվել է:
Հուսեյն Ահլիմանի Ախունդովի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 340-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխվել, լրացվել է և նրա նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի հրազեն պահելու և փոխադրելու, շահադիտական դրդումներով, այլ հանցանքի կատարումը հեշտացնելու նպատակով և ազգային ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու հանրորեն վտանգավոր արարքների համար (ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ, 340-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ, 335-րդ հոդվածի 2-րդ մաս և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ, 13-րդ և 15-րդ կետեր):
Տեղեկացնենք նաև, որ 2023 թվականի ապրիլի 17-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից Գլխավոր դատախազությունում ստացվել են ձերբակալված Հուսեյն Ախունդովի՝ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելիս մարմնի զննությամբ արձանագրված վնասվածքների վերաբերյալ տեղեկանքները, որոնք նույն օրն ուղարկվել են Քննչական կոմիտե՝ մարմնական վնասվածքների առաջացման հանգամանքները պարզելու նպատակով քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար: 2023 թվականի ապրիլի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործություն՝ մի խումբ անձանց կողմից) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ապրիլի 12-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի սպանության գործը շարունակում է մնալ չբացահայտված։ Իրավապահները դեռևս չեն պարզել ՀՀ-ում ձերբակալված, ապա՝ կալանավորված ադրբեջանցի զինծառայողների հնարավոր առնչությունը՝ սպանությանը։ Հայտնի է, որ գործը դեռևս գտնվում է ՀՀ քննչական կոմիտեում, չի փոխանցվել ԱԱԾ՝ ադրբեջանցի զինծառայողներին առնչվող քրեական վարույթի հետ համատեղ քննելու համար, ինչպես նաև՝ պաշտոնապես հայտնի է, որ ադրբեջանցի զինծառայողներին մեղադրանք չի ներկայացվել՝ ԶՄՊԿ աշխատակցի սպանության գործով։ ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ քննությունը և համապատասխան գործողությունները շարունակվում են։
Իրավապահները պաշտոնապես նաև զերծ են մնում մանրամասնելուց, թե, ի վերջո, ադրբեջանցի դիվերսանտ զինծառայողի մոտ հայտնաբերված հեռախոսն արդյոք պատկանում է Հայրապետ Մելիքսեփյանին, թե ոչ։ Փաստն այն է, որ պաշտոնական մարմինները չեն հերքել։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ապրիլի 12-ին սպանվել է ԶՄՊԿ պահնորդ, 57-ամյա Հայրապետ Մելիքսեթյանը՝ պոչատար գնացող խողովակաշարի վրա աշխատանքներ իրականացնելիս։ Դիակի զննությամբ հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ՝ գլխի և կրծքավանդակի շրջանում։ Դեպքի վայրից վերցվել են նմուշներ, երկփողանի հրացան, որը հայտնաբերվել է տնակի մեջ, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ առարկաներ: Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
ԶՄՊԿ աշխատակցի սպանության գործով իրավապահների կողմից առաջ քաշվող վարկածներից մեկով իրավապահները դիտարկում են նաև ՀՀ-ում ձերբակալված, ապա՝ կալանավորված ադրբեջանցու կողմից հանցագործությունը կատարելու հանգամանքը։
Նշենք, որ այս պահին կալանավորված երկու ադրբեջանցիներին մեղադրանք ներկայացված չէ սպանության համար։ Նրանց վերաբերյալ վարույթն ԱԱԾ-ում է։ Ագշին Գաբիլի Բաբիրովը և Հուսեյն Ահլիմանի Ախունդովը մեղադրվում են ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքները բնակեցնում է ագրեսիվ տարրով, որը հետագայում կարող է օգտագործվել թե՛ Արցախի, թե՛ Իրանի դեմ։ Այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի Փախստականների եւ հարկադիր վերաբնակների հարցերով պետական կոմիտեի նախագահի հայտարարությունն այն մասին, որ «Շուշի քաղաքի նախկին հարկադիր վերաբնակների 95 տոկոսը նրա վերականգնումից հետո կվերադառնան իրենց տները։
«Նախ, ազգությամբ ադրբեջանցի Շուշիի բնակիչների մեծ մասը բնիկ շուշեցիներ չէին։ Մինչեւ 1920 թվականը Շուշիում ապրում էր մոտ 50 հազար մարդ, որից ավելի քան 47 հազարը հայեր էին։ Միայն մի փոքր մասն էին կազմում թյուրքերը եւ այլ մուսուլմանական ժողովուրդների ներկայացուցիչներ։ 1920 թվականին Շուշիում հայերի սարսափելի կոտորածից հետո մինչեւ 1970-ականների սկիզբը Շուշիի բնակչությունը չի գերազանցել 5-6 հազարը։ Այնուհետեւ սկսվեց ադրբեջանցիների զանգվածային բնակեցումը Ադրբեջանի տարբեր շրջաններից։ Երկրորդ՝ հայտարարությունները, թե «95 տոկոսը կվերադառնա», պարզապես խոսքեր են։ Անգամ եթե այնտեղ որոշակի թվով մարդ վերաբնակեցվի, ճնշող մեծամասնությունը շուշեցիներ չեն լինի կամ նրանց սերունդները։ Հասկանալի է, որ բնակեցվելու են եկվորներ կա՛մ Ադրբեջանի այլ շրջաններից, կա՛մ այլ երկրներից, օրինակ՝ կան մի շարք տվյալներ, որոնք վկայում են այն մասին, որ Ադրբեջանը Արցախի օկուպացված տարածքներում վերաբնակեցնում է թուրքմեններին, Մերձավոր Արեւելքից եկած մարդկանց, որոնք Ղարաբաղյան երրորդ պատերազմի ժամանակ կռվել են Ադրբեջանի կողմից, որպեսզի հետագայում դրանք վերածեն ագրեսիվ տարրի, որը կօգտագործվի ինչպես մեր, այնպես էլ Իրանի դեմ»,- ընդգծել է Բաբայանը։
Նա արձանագրել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը նաեւ վերաբնակեցման հարցով, քանի որ եռակողմ հայտարարությունը հուշում է, որ գործընթացը պետք է իրականացվի ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության հովանու ներքո։ Իրականում, օկուպացված տարածքները վերաբնակեցնելու Ադրբեջանի գործողությունները տեխնիկապես անհնար է վերահսկել։
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Հանրային ձայն» կուսակցության համանախագահներ՝ փաստաբան Արտակ Գալստյանի և Վարդան Ղուկասյանի (Դոգ) նկատմամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ էական հանգամանքներ են պարզվել խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքերի վերաբերյալ։
Մասնավորապես՝ կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը և նույն կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը միմյանց հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել Տ. Ա.-ից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու վերաբերյալ։ 2022թ. մարտի 23-ին Ա. Գալստյանը հեռախոսակապ է հաստատել Տ. Ա.-ի հետ և պահանջել 53.806.500 ՀՀ դրամին համարժեք 110.000 ԱՄՆ դոլար գումար տրամադրել իրենց՝ հակառակ դեպքում նրա և նրա կնոջ վերաբերյալ Վ. Ղուկասյանի կողմից վարվող «Հանրային ձայն» հաղորդաշարի ընթացքում կհրապարակվեն նրանց պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, բարի համբավն արատավորող տեղեկություններ։ Տ.Ա.-ն չի կատարել նրանց պահանջը, որի հետևանքով Վ.Ղ.-ն իր youtube.com տեսանյութերի հրապարակման կայքում բացված էջով 2022թ. հոկտեմբերից մինչև 2023թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում մի քանի անգամ հրապարակել է նման տեղեկություններ։
Բացի այդ, մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Վ. Ղուկասյանը, 2022թ. սեպտեմբերին իր յութուբյան ալիքներով սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով, հրապարակել է կեղծ տեղեկություններ երկու գիշերային ակումբների գործունեության մասին։ Ապա մեկ այլ անձ՝ Ա. Մկրտումյանը, 2022թ. աշնանը գնացել է այդ ակումբներից մեկը՝ ներկայանալով որպես իլյուզիոնիստների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Այցելելուց հետո նա Վ. Ղուկասյանին է փոխանցել ակումբում տեղի ունեցած իրադարձությունների, հաճախորդների վերաբերյալ տեղեկություններ պարունակող տեսանյութեր։ Վ. Ղուկասյանը դրանք հրապարակել է իր յութուբյան ալիքում՝ սպառնալով, որ եթե հաճախորդները ակումբ հաճախելը չդադարեցնեն, նրանց վերաբերյալ արատավորող տեղեկություններ ևս կհրապարակի։
Դրանից շուրջ 10 օր անց, կուսակցության անվտանգության աշխատակիցը զանգահարել է ակումբ և Վ. Ղուկասյանի կողմից յութուբյան ալիքով անպարկեշտ և արժանապատվությունը նվաստացնող հաղորդումների դադարեցման նպատակով պահանջել, որպեսզի ակումբում պահնորդական ծառայությունն ամսական 2-3 միլիոն ՀՀ դրամով իրականացնեն «Հանրային անվտանգություն» պահնորդական ծառայության աշխատակիցները՝ երաշխավորելով, որ այդ ընթացքում կարող են ցանկացած ապօրինություն կատարել։
Հիշյալ պահանջը մերժվելուց հետո Վ. Ղուկասյանն ավելի ինտենսիվ կերպով վարկաբեկել է ակումբը և հրապարակել պատասխանատու աշխատակցի, նրա ընտանիքի անդամների լուսանկարները՝ նպատակ հետապնդելով այդ կերպ նրան պարտադրել ընդունելու նրանց կողմից պահնորդական ծառայություն մատուցելու քողի ներքո շորթման պահանջը։ 2023թ. մարտի 31-ին Ա. Մկրտումյանը կրկին այցելել է ակումբ և հանդիպելով պատասխանատու աշխատակցին, նրանից պահանջել է 60.000-100.000 ԱՄՆ դոլար գումար փոխանցել Վ. Ղուկասյանի կողմից մատնանշվող ֆոնդին՝ հավելելով, որ միայն այդ դեպքում Վ.Ղուկասյանն ակումբի, դրա հաճախորդների և նրա ընտանիքի անդամների վերաբերյալ ելույթներ չի հրապարակի։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին Վ.Ղուկասյանի և Ա. Գալստյանի նկատմամբ խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա նախաքննական մարմնի որոշումների հիման վրա՝ Ա. Գալստյանը և Ա. Մկրտումյանը ձերբակալվել են։
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից «Հանրային ձայն» կուսակցության և «Հանրային անվտանգություն» պահնորդական ծառայության գրասենյակներում, Ա. Գալստյանի բնակության վայրում, ինչպես նաև վերջինիս և Վ. Ղուկասյանի հետ փոխկապակցված անձանց բնակության վայրերում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող իրեր, փաստաթղթեր, նոթատետրեր՝ շորթման փաստը հավաստող գրառումներով, և էլեկտրոնային կրիչներ։
Նախաքննության շրջանակներում ձեռք են բերվել նաև տվյալներ առ այն, որ Վ. Ղուկասյանի և նրա հանցակիցների կողմից այլ անձանց տարբեր ծառայությունների մատուցման քողի ներքո ներկայացվել են գույքային պահանջներ։
Ներկայում ՀՀ քննչական կոմիտեում քննության առարկա են հիշյալ անձանց առնչությամբ ընդհանուր 46 դրվագ առերևույթ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու, շորթման, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու, արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու և այլ հանցագործությունների դեպքեր։
ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է Վ. Ղուկասյանի, Ա. Գալստյանի և նրանց հանցակիցների կողմից տուժած քաղաքացիներին դիմել ՀՀ քննչական կոմիտեի կամ ՀՀ ՆԳՆ ոստիկանության մոտակա տարածքային ստորաբաժանում։
Մինչ հայ հասարակությունը տարված է դրոշի այրման ակցիայով, Վաշինգտոնը ստիպում է Երևանին միանալ հակառուսական պատժամիջոցներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը:
«Որոշ աղբյուրների փոխանցմամբ` սյդ հարցը քննարկվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոյի հանդիպման ժամանակ: Հարցը օրակարգային է եղել նաև ԱՄՆ առևտրի նախարարի օգնական Թեա Քենդելլի մի քանի օր առաջ Երևան կայացած այցի ժամանակ:
Բնականաբար, որևէ պաշտոնական հաղորդագրության, ինչպես նաև հանդիպման արձանագրության մեջ չի նշվում պատժամիջոցային թեմատիկայի քննարկման մասին:
Պաշտոնական Երևանը սահմանափակվել է բացառապես հայ-ամերիկյան տնտեսական կապերին վերաբերող «հարցերի լայն շրջանակի» մասին հայտարարությամբ: Գրեթե նույն՝ ոչինչ չասող սահմանումն է կիրառել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանը:
Մի քանի դիտարկում այս առթիվ.
1. Ռուսաստանը Հայաստանի առանցքային առևտրանտեսական գործընկերն է, որի նկատմամբ պատժամիջոցներին միանալը կհանգեցնի Հայաստանի տնտեսական կոլապսի:
2. Հակառուսական պատժամիջոցներին միանալը հանգեցնելու է լուրջ անվտանգային հետևանքների, որոնք հաղթահարելու համար Արևմուտքից մենք ստանալու ենք ընդամենը աջակցության խոսույթ: Բայց ոչ աջակցություն:
3. Հայաստանից ռուսական գործոնի դուրսմղման արդյունքում ձևավորվելու է ռազմավարական վակուում, որը լցվելու է ոչ թե արևմտյան, այլ առավելապես թուրքական ազդեցությամբ:
4. Հակառուսական պատժամիջոցներին միանալով՝ Երևանը վերջնականապես զրոյացնելու է հայ-իրանական հարաբերությունները, որոնք առանց այդ էլ վերջին տարիներին մեղմ ասած բացասական դինամիկա են դրսևորում:
5. Նման արկածախնդրությունը մեզ վերջնականապես դարձնելու է քվազի-պետություն, խամաճիկ որոշ արևմտյան էլիտաների ձեռքերում: Այն, ինչից այսօր բավականին հմտորեն փորձում է խուսափել նույն Վրաստանը»,- գրել է նա:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Մենք ենք ու… «հա՜, Ավստրիան»
Դասականի ստեղծագործության այս խոսքերը՝ հատկապես հանրամատչելի դարձած հայտնի ֆիլմի հռչակավոր դերասանի կատարմամբ, կարող են ինչ-որ առումով բնորոշել «միջազգային հանրության» մեր պատկերավոր ընկալումը, այսինքն «միջազգային հանրությունը» Արևմուտքն է՝ չնայած Ավստրիայի անունը գերմաներենից թարգմանաբար նշանակում է «Արևելյան կայսրություն»։
Բայց սա զուտ փոքր-ինչ գեղարվեստական «նախաբանի» փոխարեն, իսկ իրականում մենք հաճախ այնքան ենք տարվում մենք և «միջազգային հանրությունը» արմատավորված կարծրատիպով, որ մոռանում ենք, թե առաջնայինը ոչ թե դա է, այլ՝ մենք ու թշնամին։
Ըստ այդմ, դիցուք, թշնամու խորհրդանիշ լաթի կտորի այրումը նույնպես դիտարկվում է գրեթե միայն մենք-«միջազգային հանրություն» հարացույցի շրջանակներում՝ մոռանալով մենք-թշնամի հարթությունը։
Իսկ սա արդեն շատ ավելի ուշագրավ է։ Բանն այն է, որ Բաքվի բռնապետի քարոզչամեքենան, ըստ ամենայնի, նախապատրաստել էր «մեր դրոշը ծածանվում է Իրավանում» քարոզչական գործողություն, որը հետապնդում էր երկու նպատակ. նախ՝ այժմ էլ ընթացող պատերազմի հոգեբանական բաղադրիչում ճնշել մեզ և երկրորդը՝ իբր, բարձրացնել բարբարոսների ոգին, միևնույն ժամանակ ապահովելով Բաքվի բռնապետի կերպարի հերթական «հերոսացումը» սեփական հասարակության աչքերում։
Հիբրիդային պատերազմներին բնորոշ այս ծրագրված գործողության մեկնարկի առաջին նշանները երևացին Բաքվի բռնապետի որոշ քարոզչամիջոցներում՝ Երևանի մարզահամերգային համալիրում բացման արարողության ընթացքում թշնամական լաթի կտորի հայտնվելուց անմիջապես հետո։
Գործողությունը, սակայն, տապալվեց թշնամական խորհրդանիշ լաթի կտորի այրմամբ, որն առնվազն հարցականների մի փունջ ի հայտ բերեց Բաքվի բարբարոսսկան վարչախմբի կողմից միահեծան կառավարվող սեփական հասարակության ուղեղներում, որոնցից ամենակարևորն, ըստ իս, այս մեկն է՝ «իսկ արդյոք չե՞ն խաբում մեզ՝ պնդելով, որ հայերն այլևս հանձնվել են, և Բաքվի բռնապետը կարող է նրանց հետ վարվել, ինչպես կամենա»։
Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 16-ին, այցելել է Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի Հանրապետությունում կալանավորված զինծառայողներին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Պաշտպանը ծանոթացել է վերջիններիս պահման պայմաններին և նրանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցերին, այդ թվում՝ առողջության պահպանման իրավունքին։
Առանձնազրույցների ընթացքում պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից խոշտանգումների, վատ վերաբերմունքի այլ ձևերի, այդ թվում՝ հոգեբանական ճնշումների վերաբերյալ որևէ բողոք չի ներկայացվել։
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրվել է, որ նշված անձինք ապահովված են պատշաճ պահման պայմաններով, այդ թվում՝ մշտական խմելու ջրով, սնունդով, հիգիենայի պարագաներով։ Ըստ անհրաժեշտության՝ վերջիններս ստանում են բժշկական օգնություն և սպասարկում։ ‼️Այցին ներգրավված է եղել Պաշտպանի աշխատակազմի բժիշկ-մասնագետը, ով ծանոթացել է նշված անձանց բժշկական փաստաթղթերին և տրամադրվող բժշկական օգնության ծավալներին։
Ազատությունից զրկված անձինք տեղեկացրել են, որ ծանոթ են իրենց առաջադրված մեղադրանքին, իրենց տրամադրվել է անվճար հանրային պաշտպան, վարույթի ողջ ընթացքում ապահովված է եղել թարգմանչի մասնակցությունը։
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ազատությունից զրկված անձանց պարզաբանվել են իրենց իրավունքների պաշտպանության մեխանիզմները, դատական ակտով կիրառված սահմանափակումների բնույթը, դրանց բողոքարկման կարգը և ժամկետները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու կառուցակարգերը։
ArmLur.am-ը ադրբեջանցի դիվերսանտների՝ ՀՀ տարածք ներխուժման և Տեղ գյուղում ապրիլի 11-ին տեղի ունեցած սահմանային բախման մասին զրուցել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի հետ:
-Պարո՛ն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստին հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է հետ քաշել զորքերը Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծից: Ի՞նչ կասեք այս մասին, ի՞նչ է սա իրենից ենթադրում:
-Դա չլինող բան է այս պահին, անհնար է զորքերի հայելային հետ քաշումը:
-Ինչու՞ է անհնար:
-Որովհետև դու գտնվում ես պատրազմական իրավիճակում, դրա համար էլ անհնար է, իսկ թե ի՞նչ հետևանքներ կլինեն, դրա մասին չեմ խոսում, ես գիտեմ, որ դա չլինող գործընթաց է, դրա համար չեմ էլ ուզում բացատրել՝ ինչը-ինչ է: Մեր և Ադրբեջանի միջև իրավիճակն այնպես է, որ անհեթեթություն է անգամ դրա մասին խոսելը:
-Պարո՛ն Հակոբյան, օրեր առաջ՝ ապրիլի 10-ին, ադրբեջանցի երկու դիվերսանտ ներթափանցել էին ՀՀ տարածք: Նրանցից մեկը հաջորդ օրը ձերբակալվել էր, իսկ մյուսը՝ շուրջ երեք օր շրջել էր Սիսիանի գյուղերում, և երեկ միայն նա հայտնաբերվեց, այն էլ ոչ թե իրավապահների , այլ՝ քաղաքացիների կողմից: Ի՞նչ գնահատական կտաք սրան, մեր անվտանգությունն այդքան ցածր մակարդակի՞ է և արդյո՞ք իրավապահներն անգործություն չեն ցուցաբերել:
-Իրավիճակին մանրամասն չեմ տիրապետում, բայց շատ վատ է, որ ներթափանցելուց հետո ոչ թե իրավապահներն են բռնում, այլ՝ քաղաքացիներ են հայտնաբերում, սա նշանակում է, որ որոնողական աշխատանքները վատ են կազմակերպված:
-Պարո՛ն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին անդրադառնալով Տեղ գյուղի սահմանային վերջին միջադեպին , հայտարարեց, որ ի հանձնարարականներըչեն կատարվել, թերացումներ են եղել: Ի՞նչ թերացումների մասին է խոսքը:
-Առանց թերություն հո չի՞ լինում: Արդեն ասել եմ, որ հնարավոր էր այդ միջադեպը կանխել:
-Հաշվի առնելով այդ միջադեպը՝ սահմանային նոր էսկալացիայի վտանգ տեսնո՞ւմ եք:
-Նոր Էսկալացիայի վտանգ միշտ էլ կա:
-Իսկ Հայաստանն ունի՞ բավարար ռեսուրսներ՝ դիմակայելու համար:
-Չեմ կարող ասել, քանի որ իրավիաճակին չեմ տիրապետում:
-Պարո՛ն Հակոբյան, ի վերջո, Տեղ գյուղի սահմանային միջադեպը զինվորականների՞, թե՞ քաղաքական իշխանության մեղավորությունն է:
-Ամբողջ պետության :
-Կոնկրետ ո՞ւմ:
-Վերից վար, քննությունը կպարզի՝ ով է մեղավոր:
Կապանի տարածաշրջանի Աճանան գյուղի մոտ՝ թռչնաֆաբրիկայի սկզբնամասում ադրբեջանցի զինծառայողի մոտ եղել են փամփուշտներ։ Այդ մասին «Փաստինֆո»-ին պատմել է նրան բռնելուն անմիջական մասնակցություն ունեցած սյունեցին։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ նա հայտնաբերվել է այսօր՝ բնակիչների կողմից։
Դեպքի մանրամասները պարզելու համար «Փաստինֆո»-ն կապ է հաստատել Հայաստան ներթափանցած ադրբեջանցի դիվերսանտին բռնած բնակիչներից մեկի հետ։
«Առավոտյան ժամը 6։30 էր, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսության» տնօրենը հրահանգեց անտառներում որոնողական աշխատանքներ սկսել։ Փնտրեցինք, բայց չհայտնաբերեցինք կասկածելի ոչ մեկին։ Ես էլ պիտի Կապան՝ հիվանդանոց գնայի։ ժամը 12-ի կողմերն էր՝ կնոջս հետ ճանապարհվեցի, մեկ էլ, անծանոթ մարդ նկատեցի։ Սկսեցի կասկածել, որ էն թուրքի լակոտը կարող է լինել։ Մեքենայի ընթացքը դանդաղեցրի, հետ գնացի, տեսա երկու մեքենա էլ է կանգնած։ Իրենց էլ էր կասկածելի թվացել էդ շան որդին։ Հարցրեցի՝ ո՞վ ես դու, թե՝ պարսիկ, ասացի՝ դու ոնց որ թուրք ես, խաբում ես։ Այ էդ ժամանակ ասաց՝ «Ազերբայջան»,-դեպքը մանրամասնեց «Կապանի անտառտնտեսության» աշխատակից Արա Սուքիասյանը։
Մեր զրուցակցի պատմելով՝ ադրբեջանցուն ոտքից գլուխ ինքն անձամբ չի ստուգել, որ տեսնի՝ ինչ կա մոտը, բայց առնվազն 15-20 փամփուշտ տեսել է, ինչպես նաև բլոկնոտ ու «ատվյորտկա»։ Մանրազննին զննություն իրականացնելու համար հայտնաբերված դիվերսանտը հանձնվել է համապատասխան մարմիններին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Սյունիքի փոխմարզպետ Նարե Ղազարյանը նշել էր, որ նաև հեռախոս է հայտնաբերվել ադրբեջանցու մոտ և Քննչական կոմիտեն ուսումնասիրում է այդ հեռախոսի՝ ադրբեջանցու մոտ հայտնվելու հանգամանքները։
Նշենք, որ համացանցում տարածվել է նույն այդ ադրբեջանցու տեսանյութը, որում նա մասնավորապես, ասում է հետևյալը․ «Մենք թափեցինք հայի արյունը. Մենք գլխատեցինք հայերին. Իսկ հիմա մենք դեռ ողջ ենք, ոչ թե մեռած։ Եթե նույնիսկ մահանանք, թող մեզ գնահատեն։ Մենք հայրենիքի դավաճան չենք»։
Վարկած կա, որ ադրբեջանցին տեսագրությունն իրականացրել է Կապանում՝ ԶՄՊԿ-ի սպանված աշխատակցի հեռախոսով։
Ադրբեջանը միջազգային կազմակերպություններին է դիմել Նախիջևանից Հայաստան անցած զինծառայողների հարցով: Այս մասին հայտնել էԱդրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը:
«Շարունակվում են ՊՆ զինծառայողների՝ 2004 թվականին ծնված Բաբիրով Աղշինի և 2003 թվականին ծնված Ախունդով Հուսեյնի որոնումները, որոնք անհետ կորել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում՝ Հայաստանի հետ սահմանին։ Քանի որ կա հավանականություն, որ զինծառայողները պահվում են Հայաստանի տարածքում, նրանց ազատ արձակման կապակցությամբ պաշտոնական դիմում է ուղարկվել համապատասխան միջազգային կառույցներին», — ասվում է հանձնաժողովի հայտարարությունում:
Հավելենք, որ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն այսօր հայտնել է, որ ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը:
Նա Կապանի ոստիկանական բաժնում է:
Հիշեցնենք, որ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.