23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանի զինված ուժերի կողմից այսօր իրականացված այս քայլը չի կարելի համարել Ադրբեջանի հերթական սադրանք անգամ: «Փաստինֆո»-ի տեղեկացմամբ՝ այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրման վերաբերյալ:
Հայտարարության մեջ ասվում է.
2023թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի իշխանությունները, կոպտորեն խախտելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, արդեն պաշտոնապես արգելափակել են Լաչինի միջանցքը՝ քայլեր ձեռնարկելով միջանցքում՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում անցակետ տեղադրելու ուղղությամբ:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից այսօր իրականացված այս քայլը չի կարելի համարել Ադրբեջանի հերթական սադրանք անգամ․ այն իրապես 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթներից մեկի աղաղակող խախտում է՝ միտված Լեռնային
Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։ Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից շինծու բնապահպանական պատրվակներով Լաչինի միջանցքի շարունակական ապօրինի արգելափակումը և այսօր արդեն ակնհայտ կեղծ և անհիմն պատրվակներով անցակետի տեղադրումը հենց այս ծրագրված քաղաքականության հետևողական իրականացման հերթական քայլերն են։
Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանն ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած իրենց պարտավորությունը՝ վերացնելով միջանցքի ապօրինի արգելափակումը և ապահովելով ադրբեջանական ուժերի դուրսբերումը Լաչինի միջանցքի ողջ անվտանգության գոտուց, իսկ միջազգային անվտանգության մանդատով օժտված ՄԱԿ-ի անդամ պետություններին հստակորեն արձանագրել Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողությունները և գործուն քայլեր ձեռնարկել միջազգային բարձրագույն դատական ատյանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:
ՀՀ ԱԳՆ-ն պարզապես ձեռ է առնում ռուսներին։ Չ՞է որ Ադրբեջանն անցակետը դրեց 2 օր առաջ Նիկոլ փաշինյանի այն հայտարարությունից հետո, երբ նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Ադրբեջանն անցակետ է դրել Լաչինի միջանցքի սկզբնամասում։Այս պահի դրությամբ միջանցքի 2 հատվածներում ադբեջանցիներ են։ ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ-ին կոչ է արել վերջապես ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Կոչ է արել նաև հարգել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարաությունը։ ՀՀ ԱԳՆ-ն պարզապես ձեռ է առնում ռուսներին։ Չ՞է որ Ադրբեջանն անցակետը դրեց 2 օր առաջ Նիկոլ փաշինյանի այն հայտարարությունից հետո, երբ նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Ավելին, շառ արեց. թե բա չեք ասի, մադրիդյան սկզբունքներով այդպես էր։ (իհարկե ստեց, նման թուղթ չկա)։ Այդ հայտարարությամբ Փաշինյանն ինքն է խախտում նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Ինչքան էլ այդ փաստաթուղթը դավաճանական ու կապիտուլյանտական լինի, այնտեղ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչված չէ։ Եթե Արցախն Ադբեջան է, ուրեմն ի՞նչ գործ ունի այնտեղ ռուսը։ Այս նոր շրջափակման կնքահայրը փաշինյանն է։ Հիմա, ՀՀ ԱԳՆ այդ ու՞մ ես խաբում։ Նիկոլի մոտ պարբերաբար խորհրդակցող քաղաքական երկերեսանիներ այդ ու՞մ եք ֆռռացնում։ Մարուքյան ի՞նչ ես քեզ ճղում. երբ շեֆդ ճանաչում էր Արցախն ադրբեջանի կազմում, չէ՞իք հասկանում հետևանքները։
ԱՅսօր ապրիլի 24-ն է։ Ժողովուրդը ծաղիկները ձեռքին գնալու է Ծիծեռնակաբերդ։ Բայց կարճ ժամանակ հետո լինելու է Արցախի ցեղասպաությունը։ Է գուցե այդ ծաղիկները մի ուրիշ տեղ տանեք, գուցե հասկանաք, որ քանի դեռ ձեր եկւրի ղեկավարն Արցախն Արդբեջան է համարում, ապա նոր ցեղասպնություններն անխուսափելի են»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարի կամուրջը եւ պաշտոնապես հայտարարել է Լաչին (Բերձոր)-Ստեփանակերտ ճանապարհին ստուգիչ անցագրային կետի տեղակայման մասին։
ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունների փակուղու ֆոնին Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը՝ Թոբիաս Բիլստրյոմի գլխավորությամբ, ճնշում է գործադրել հայ-շվեդական բարեկամության խմբի վրա Ռիկսդագում՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաներին մասնավոր զրույցներում՝ խնդրելով չեղարկել Հայոց ցեղասպանության այս տարվա ամենամյա միջոցառումը, որպեսզի խուսափի Թուրքիային ավելի շատ նյարդայնացնելուց, քան նա արդեն արել է: Այս մասին գրում է Europeanconservative-ը։
Պատգամավոր Բյորն Սյոդերը, ով հայ-շվեդական բարեկամության խմբի ղեկավարն է, նշել է, որ ԱԳՆ-ից խնդրել են խմբի անդամներին քննարկել հիշատակի միջոցառումը չեղարկելու հարցը, քանի որ դա կարող է վնասել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հեռանկարներին։
Անդրադառնալով այս հարցին՝ արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմն ասել է. «Կասկած չկա, որ Օսմանյան կայսրությունում սարսափելի չարաշահումներ են կատարվել հայ էթնիկ խմբի և այլ փոքրամասնությունների նկատմամբ։ Բայց միայն մի քանի երկրների կառավարություններ են հրապարակայնորեն իրենց դիրքորոշումն արտահայտել այդ հարցում և ճանաչել ցեղասպանությունը, իսկ Շվեդիան այդ երկրների թվում չէ»։
Europeanconservative-ը նշում է, որ Շվեդիայի ԱԳ նախարարի այս հայտարարությունը տարակուսելի է, քանի որ 2010թ-ին շվեդական Ռիկստագը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Պարբերականն ընդգծում է, որ Հայ-շվեդական բարեկամության խումբը միջոցառման չեղարկման վերաբերյալ դեռ որոշում չի կայացրել, ապրիլի 26-ին էլ սպասվում է հիշատակի միջոցառում, որտեղ ելույթ կունենա Հայաստանի դեսպանը:
7or.am-ը գրում է․
Երեկ, բացի այն, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի խորհրդարանում թշնամական երկրի համար ելույթ ունեցավ, իր հակամարդկային գոյության մասին որոշեց հիշեցնել նաև նրա սիրելի «կիրթ ու կառուցողական» գործընկեր Իլհամ Ալիևը:
Նրանց՝ թե՛ Փաշինյանի, թե՛ Ալիևի խոսույթը բավականին ներդաշնակ էր: Այնպես, որ կարելի էր կարծել՝ փոխադարձ ու նախօրոք համաձայնեցրել են, թե իրենցից ամեն մեկը ինչ պետք է ասի: Ի լրումն, թե՛ Փաշինյանի, թե՛ Ալիևի խոսույթն ակնհայտ հակահայկական էր, թշնամական: Հիմնական տպավորությունն այնպիսին է, որ ասես՝ գործ ունենք նույնական նպատակներ հետապնդող մեկ ուժի՝ արտաքնապես տարբեր երկու ներկայացուցիչների հետ: Բայց վատը ոչ միայն դա է, այլև այն, որ Ալիև-Փաշինյան դուետի ներդաշնակությունը կարծես արդեն առանձնապես ուշադրություն էլ չի գրավում:
Քաղաքականության մեջ երկու և ավելի կողմերի նման հայտարարությունները սովորաբար անվանում են «պասերով խաղ», այն է՝ «փոխանցումներով խաղ»: Տվյալ դեպքում այդ արյունոտ «խաղը» Ալիևն ու Փաշինյանը վարում են Հայաստանի, Արցախի ու հայության դեմ:
Ինչ վերաբերում է Արցախին, ապա Նիկոլ Փաշինյանը երեկ պաշտոնապես, փաստորեն, հայտարարեց, որ այո՛, ուրացել է Արցախը, որ քանի դեռ ինքը ՀՀ վարչապետ է, Արցախի հարց չկա ու չի դրվելու, գործնականում ասաց գրեթե այն, ինչ ուզում է իր գործընկեր ու հայության թշնամի Ալիևը: Ճիշտ է, Ալիևը ուզում էր, որ Նիկոլ Փաշինյանը արդեն երեկ բացեիբաց հայտարարեր՝ «Արցախը Ադրբեջան է, և՝ վերջ»: Նիկոլ Փաշինյանը գործնականում հենց դա էլ ասում էր, ի միջի այլոց: Ավելին, խոստովանեց, որ դա է ասել նաև Պրահայում, նաև Սոչիում:
Բայց դե Ալիևը ուզում է, որ Հայաստանում Փաշինյանը բառ առ բառ կրկնի այն, ինչ ինքն է ուզում, ինչ ասել էին տալիս գերի ընկածներին:
Ակնհայտ է մեկ բան. Հայաստանն ու երկրաբնակ հայությունը ուղղակիորեն պատանդառված են փաշինյանական կլանի ու նրա գործընկեր Ալիև-Փաշաևների կլանի կողմից:
Ստացվում է, որ տասնամյակներ շարունակ հայությունը մեծ զրկանքների ու զոհողությունների գնով պայքարում էր հանուն այն բանի, որ երկու-երեք տարվա մեջ Արցախը՝ եղած-չեղածով, նվիրի ադրբեջանական թուրքերին և… հպարտանա դրանով:
Մինչ այս, մինչ այն, գործնականում թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիևը հայտարարում են, որ Արցախի խնդիրը Ադրբեջանի ներքին գործն է: Փաշինյանը «ինքնորոշման իրավունք» բառակապակցությունն անգամ չի համարձակվում արտասանել: Իսկ Ալիևն էլ ասում է, որ դա ընդհանրապես իր ներքին գործն է. եթե Ղարաբաղի հայերը ուզում են ապրել այնտեղ, ապա պիտի Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեն, ո՞չ՝ ուրեմն պետք է թողնեն-հեռանան: Կարճ ասած՝ սպառնում է կոտորածով, որի այլընտրանքը ազգուրացությունն է:
Այ, սա՛ է Նիկոլ Փաշինյանի ու նրա մանկլավիկների երազած ապագան:
Ամենից վատն այն է, որ Փաշինյան-Ալիև զույգը համոզված է, որ Արցախի հարցերն արդեն լուծել են, և հիմա, համատեղ ուժերով ձեռնմուխ են եղել Հայաստանի ոչնչացման փուլն իրագործելուն՝ գրեթե զրոյական դիմադրության պայմաններում:
«Նիկոլ Փաշինյանն, ինչպես միշտ, իր հրապարակային խոսքով, հերթական անգամ, մանիպուլացիաների տեղ է թողնում։ Երբ նա հայտարարում է, թե Տեղ գյուղում ունենք 11 կմ, որից 5 կմ հատված համարվել է խնդրահարույց, այսօրվա դրությամբ էլ կարող է ասել, որ այդ խնդրահարույց հատվածը կրճատվել է ևս 1,4 կմ-ով, ինչպես նաև՝ հույս ունի, որ մնացած 3.6 կմ հատվածն էլ կճշգրտվի, ապա այստեղ ուզում եմ հստակեցնել՝ ի՞նչ նկատի ունի այդ մարդը՝ ճշգրտել կամ խնդրահարույց հատվածներ ասելով։ Կարող եմ ենթադրել, որ իր կողմից նշված՝ կրճատված 1,4 կմ հատվածում, արդեն իսկ, ադրբեջանցիներն են եկել, նստել։ Միգուցե ինքը խնդրի լուծում ասելով դա է համարում։ Ամենայն հավանականությամբ, այդպես էլ կա»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Հիշեցնենք, որ այսօր Ազգային Ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Տեղ գյուղում ունենք 11 կմ, որից 5 կմ հատված համարվել է խնդրահարույց, այսօրվա դրությամբ էլ ինքը կարող է ասել, որ այդ խնդրահարույց հատվածը կրճատվել է ևս 1,4 կմ-ով. «Դա նշանակում է, որ ևս այդքան սահման ճշգրտվել է, դա նշանակում է, որ և՛ մենք, և՛ ադրբեջանցիներն այդ կետի վերաբերյալ ունենք ընդհանուր կարծիք։ Դա նշանակում է նաև, որ հայաստանցի սահմանապահները տեղակայվում են այդ սահմանից որոշակի հեռավորության վրա, ադրբեջանցիները՝ նույնպես»,- ասել է Փաշինյանը։
Հայկ Նահապետյանը նկատում է՝ թե՛ դեմարկացիան, թե՛ դելիմիտացիան քարտեզների վրա կատարվող աշխատանք է, և ինքը չգիտի էլ, թե այդ ի՞նչ քարտեզներով է Փաշինյանի իշխանությունը դելիմիտացիա, դեմարկացիա իրականացնում. «Կա երեք պետությունների կողմից ստեղծված հանձնաժողով, որը պետք է զբաղվեր այդ հարցերով, սակայն, այն այս պահին չի գործում։ Հետևաբար, ես ենթադրում եմ, որ դա արվում է եվրոդիտորդների մոտ եղած ինչ – որ քարտեզներով»։
Այն, ինչ հենց այս պահին տեղի է ունենում Սյունիքում՝ գետնի վրա կատարվող դեմարկացիոն աշխատանքներ են, որոնք, նորից եմ կրկնում, չգիտեմ, թե ի՞նչ քարտեզների հիման վրա է կատարվում։ Եթե այդ գործողությունները կատարվեին ռուսական կողմի հետ, ապա իրենք այդ մասին հրապարակավ կբարձրաձայնեին։ Այնինչ, մենք ականատես ենք մի իրավիճակի, երբ ռուսական կողմից, ապարդյուն կերպով, ամեն ձև փորձում են այս իշխանություններին հասկացնեն, որպեսզի ստորագրեն ՀԱՊԿ-ի համագործակցության պայմանագիրը, ինչը, համառորեն, անտեսվում է սրանց կողմից։ Հետևաբար, ես կարող եմ ենթադրել, որ Սյունիքում այս պահին տեղի ունեցող գործողությունները կատարվում են Եվրոմիության քարտեզներով, որը Փաշինյանն ի գիտություն է ընդունել և, ըստ այդ հիմքի՝ 100 դիտորդի մուտք է լիազորել դեպի Սյունիք»։
Ռազմական փորձագետն ահազանգում է՝ խնդիրն այստեղ միայն Սյունիքը կամ Տեղ համայնքը չեն, որքան այն, որ այս քայլերով ադրբեջանական կողմն ամբողջությամբ փակում է Արցախը. «Ադրբեջանը կարող է, նույնիսկ, ամենամոտ ապագայում այդ հատվածում մի անցակետ դնել և թեման փակել՝ վերջ։ Այսպիսով, ցանկացած անձ, ով Հայաստանից դեպի ադրբեջանական կողմ կանցնի, ստիպված կլինի այդ հատվածում անձնագրային և մաքսային ստուգում անցնել, նրանց կարող է նաև ԱԱԾ-ն և բանակը ստուգել, այդ թվում նաև՝ ստուգումների կարող են ենթարկվել այդ հատվածով անցնող տրանսպորտային միջոցները»։
Նահապետյանը նկատում է՝ Սյունիքի խնդրահարույց հատվածներում՝ ադրբեջանական կողմից ոչ թե սահմանապահ զորք է տեղակայված, այլ բանակային ստորաբաժանումներ. «Սահմանապահ զորքի մոտ ականանետ զենք չի կարող լինել։ Սակայն, ապրիլի 12 միջադեպի ընթացքում հակառակորդի դիրքերից՝ հայկական կողմի ուղղությամբ, ականանետ է օգտագործվել։ Եթե մեր դիմաց բանակային ստորաբաժանում է կանգնած, ապա հայկական կողմը, նույնպես, պետք է համալրված լինի բանակային ստորաբաժանումներով, ոչ թե սահմանապահ զորքով, որովհետև սահմանապահ զորքի գործառույթն այլ բան է ենթադրում։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ այդ ի՞նչ տրամաբանությամբ է Փաշինյանը թշնամու բանակային ստորաբաժանման դիմաց սահմանապահ զորք կանգնացրել, որ ի՞նչ անեն, կամ չանեն, կամ չգիտեմ, չեմ հասկանում՝ թե ո՞վ է դրան այդպիսի խորհուրդ տվել»,- ասում է ռազմական փորձագետը։
Անդրադառնալով փաշինյանական գործելաոճին և տրամաբանությանը, Հայկ Նահապետյանն առաջարկում է ուշադրություն հրավիրել, հատկապես, հետևյալ հանգամանքի վրա. «Բոլոր ժամանակներում, բացառության մեկ դրվագի՝ Սոչիի հանդիպմանը, երբ խոսք է գնացել սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին, Փաշինյան Նիկոլն օգտագործել է՝ սկզբում դեմարկացիա, հետո դելիմիտացիա եզրույթները։ Ինչո՞վ է այդ դրվագը հատկանշական՝ նա շատ լավ տեղյակ է, որ դելիմիացիան քարտեզների վրա կատարվող աշխատանքն է, որից հետո, ստեղծված համապատասխան հանձնաժողովների մասնակցությամբ, այդ քարտեզների հիման վրա կատարված աշխատանքները կիրառում են, արդեն, գետնի վրա։ Ինչո՞ւ է Փաշինյանը, բացառությամբ մեկ դրվագի, եռակողմ բոլոր պաշտոնական հանդիպումների ընթացքում օգտագործում դեմարկացիա, հետո նոր՝ դելիմիտացիա եզրույթները։ Ես հասկացա խնդիրը՝ Փաշինյանը՝ գործնականում և փաստացի, հանձնելու է տարածքները, որն իրենից ներկայացնում է դեմարկացիայի պրոցես, որից հետո, այդ դեմարկացիան անցկացվելու է քարտեզների վրա, որն էլ, իր հերթին՝ դելիմիտացիան է։ Ինչն էլ հենց այս պահին կատարվում է Սյունիքում, որի համար էլ ադրբեջանական բանակային ստորաբաժանումների դիմաց Փաշինյանը կանգնեցրել է գործառույթներով և լիազորություններով խիստ անհամաչափ հայկական սահմանապահ զորքը։ Ահավասիկ, Սյունքիում Փաշինյանն արդեն սկսել է դեմարկացիոն աշխատանքները, այսինքն՝ գետնի վրա Ադրբեջանը վերցնում է այն հատվածները, ինչ իրեն պետք է, որից հետո, առանց այդ հատվածների էլ կկազմվի Հայաստանի նոր քարտեզը, այսինքն՝ տեղի կունենա դելիմիտացիայի պրոցես»,- ահազանգում է ռազմական փորձագետը։
Երբ Փաշինյանը հայտարարում է, թե ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտիներն այստեղ ճշգրտված չեն, այդ պատճառով Սյունքիում տեղի ունեցողի ֆոնին ՀԱՊԿ-ի դիտորդներ չկան, սրանով նա արդարացնում է եվրոդիտորդների ներկայությունն այդ տարածքներում։ Ինչ վերաբերում է Եվրոմիության դիտորդներին, ապա այստեղ Փաշինյանը հայտարում է՝ վերջիններիս դիտորդական առաքելությունը թույլատրվել է, որովհետև նրանք 1991 թվականին ճանաչել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եթե ճանաչել են, նշանակում է՝ ինչ – որ մի քարտեզով է ճանաչվել մեր պետության տարածքային ամբողջականությունը։ Ո՞րն է եղել այդ քարտեզը՝ այն, որով հենց հիմա Փաշինյանը Ադրբեջանին է զիջում հայկական տարածքները»։
Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ այդ քարտեզը, նույնպես, համաձայնեցված է թշնամու հետ, ինչպես որ վերջին շրջանում հայկական և ադրբեջանական ղեկավարների բոլոր գործողություններն են խիստ սինքրոնիզացված, ռազմական փորձագետը չի բացառում։ Այդ համաձայնեցումը կարող է տեղի ունեցած լինել՝ ինչպես եվրոդիտորդների միջոցով, այնպես նաև՝ Փաշինյան — Ալիև օպրատիվ կապի միջոցով, որի մասին ոչ մեկ անգամ հայտարավել է Փաշինյանի բերանով։
Հատկանշական է, սակայն, մի հանգամանք, որ բոլորովին վերջերս՝ Տեղի ռազմական ագրեսիայից հետո, Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Բայրամովի բերանով հայտարարվեց, որ Փաշինյան — Ալիև օպերատիվ կապն, այլևս, ընդհատվել է։ Սա նշանակում է, որ Ադրբեջանն, այլևս, ոչինչ չունի քննարկելու այս իշխանությունների հետ, իսկ սրան հաջորդող քայլը անխուսափելի պատերազմն է, որ բոլոր կանխատեսումներով, սպասվում է առաջիկա ապագայում։ Թե ի՞նչ պետք է անի Հայաստանը ստեղծված իրավիճակում, երբ չունի օգնության որևէ շանս՝ սեփական նախաձեռնությամբ մերժելով Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական օգնության պայմանագրի ստորագրումն ու անտեսելով ռուսական կողմի բազմաթիվ հորդորենը՝ կնքելու ՀԱՊԿ պայմանագիրը, խիստ մտահոգիչ իրավիճակ է ստեղծում։ Փաստացի ստացվում է, որ սպասվող պատերազմին Հայաստանը բացարձակ մենակ է մնում Ադրբեջանի դեմ։
Ես իրականացնում էի քաղաքական ակցիա, դա շատ ընդունված բան է աշխարհի պառլամենտներում, որ գրավում են ամբիոնը ու այդպես փորձում ուշադրություն հրավիրել խնդիրների վրա, որոնք լսելի չեն իշխանության համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Իմ ելույթում շեշտադրումները հենց դրա մասին էին, որ հերիք է ստեք, Նիկոլ Փաշինյանն իր ստելու լիմիտը սպառել է ու ինքը պետք է հասկանա, որ ամեն անգամ ամբիոնի մոտ ստելուց հետո ինքը պետք է պատասխանատվության ենթարկվի։ Հերիք է, հինգ տարի քաղաքացիներին խաբում է Նիկոլ Փաշինյանը։ Իրենք այդ բիրտ ուժի փոխարեն ընդամենը կարող էին հանդուրժել մի քանի ժամ, հետո ես կորոշեի իմ անելիքը։ Բայց իրենք որոշեցին գնալ բռնության ճանապարհով։ Ես և իմ գործընկերները ոչինչ չէինք անում, ուղղակի կանգնած էինք»,- ասաց նա։
Թովմասյանը նշեց, որ ԱԺ նախագահի հրահանգի մեջ իրավական խնդիր կա։
«ԱԺ նախագահը հայտարարել էր ընդմիջում և ընդմիջման ժամին որևէ մեկը իրավունք չուներ մեզ ԱԺ դահլիճից դուրս հրավիրելու։ ԱԺ նախագահը անվտանգության աշխատակիցներին իրավունք ունի հրավիրել ԱԺ նիստերի դահլիճ, երբ անվտանգությանը որևէ բան է սպառնում։ Ես չեմ փոշմանել ճիշտ եմ արել։ Այս երեք օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ինչ ասես խաբեց, ինչ սուտ ասես ԱԺ ամբիոնից հնչեցրեց, պե՞տք է ինչ-որ մեկը նրան ասի՝ հերիք է, դու ստում ես։ Ես հայտարարել եմ, որ Սոթքում 5 օր է՝ կրակում են Վարդենիսում ապրող 800 ընտանիք սոված է, որովհետև չի կարողանում գնա հանքավայր աշխատանքի, դու երկրի վարչապետ ես ու դրա մասին ոչին չես խոսում։ Նա ոչ թե վարչապետ է, այլ պարոն ստախոս»,- ասաց Թագուհի Թովմասյանը։
ՀՀ վարչապետն Արցախի հարցով լիազորված է բանակցել բացառապես մեկ՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային հարթակներում առաջ տանելու ուղղությամբ։ Արցախն Ադրբեջանին բռնակցելու իրավունք Փաշինյանը չունի, Արցախի ինքնորոշման իրավունքին հակասող որևէ փաստաթուղթ ստորագրելու իրավասություն ոչ ոք նրան չի տվել։ Այդ մասին ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբկացության պատգամավոր Դավիթ Գալստյանը։
«Կա ՀՀ Գերագույն խորհրդի որոշում, որի համաձայն ՀՀ իշխանությունները պարտավոր են առաջ տանել Արցախի ինքնորոշման հարցը միջազգային հարթակներում։ Փաշինյանը հիմա, փաստացի, խախտում է ՀՀ Սահմանադրությունը։ Իր արած քայլերի համար Նիկոլ Փաշինյանն ու գործընթացին մասնակից մյուս քաղաքական դեմքերը պատասխանատվություն են կրելու օրենքի ողջ խստությամբ․ ազգը չի կարող թույլ տալ, որ հակազգային փաստաթղթերը վավերացվեն»,-ասաց Գալստյանը։
Երեկ և այսօր ՀՀ ԱԺ-ում Փաշինյանի արած պնդումները, թե, իբր, ՀՀ-ն Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել Մադրիդյան սկզբունքներով, Արցախի Աժ պատգամավորը պարզագույն մանիպուլյացիա է համարում, որի նպատակը Ադրբեջանին հանձնված տարածքների համար մեղքն ուրիշների վրա բարդելն է։
«Եթե Մադրիդյան սկզբունքներով Արցախը ճանաչվել է Ադրբեջանի մաս, ապա ինչո՞ւ Ադրբեջանը չհամաձայնեց այդ փաստաթղթին, հրաժարվեց։ Սև լիճն ու ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ՀՀ մյուս տարածքներն է՞լ էին ճանաչվել ադրբեջանական այդ փաստաթղթով։ Մանիպուլյատիվ տարբեր հնարքներով նա էլի փորձում է կերակրել հանրությանը, որ իր տերերին տված խոստումը, որը բխում է Ադրբեջանի շահից, կատարի»,-նշեց պատգամավորը։
Շեշտելով, որ Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունների անընդունելի լինելու մասին Արցախից բազմիցս արձագանքել են, բայց նա ոչ մի կերպ ականջալուր չի լինում, Գալստյանը գտնում է՝ Արցախի իշխանությունները պարտավոր են հայտարարել, որ ՀՀ գործող վարչապետին թույլ չեն տալիս անել քայլեր, որոնք վնասում են Արցախի ինքնորոշմանը։
Բռնապետ Ալիևը ադրբեջանական հեռուստատեսությանը երեկ տված հարցազրույցում հերթական անգամ սպառնալիքներ ու վիրավորանքներ է հնչեցրել հայ ժողովրդի և Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների հանդեպ: Այս մասին գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ «Նա շարունակում է էթնիկ զտման քաղաքականությունը՝ ավելի ու ավելի ստիպելով մեզ համառ կերպով պայքարելու, իսկ միջազգային հանրությանը՝ գործնական միջոցներ ձեռնարկելու Արցախի ժողովրդին պաշտպանելու իր պատասխանատվության կատարման ուղղությամբ:
1. Մեջբերում Ալիևից. «Ղարաբաղում ապրող հայերը կամ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կամ էլ պետք է իրենց համար այլ բնակության վայր գտնեն։ Այստեղ լիակատար ազատություն կա, առաջարկվում են բոլոր ժողովրդավարական հիմունքները։ Այս հարցը պետք է մարդու իրավունքների հիման վրա լուծում գտնի»։Պատասխան. Այդ ո՞ր ժողովրդավարական հիմունքների ու մարդու իրավունքների հիման վրա պետք է լուծում գտնել՝ որով իրականացվել են ադրբեջանահայության ու Արցախի հայության հանդեպ ցեղասպանական գործողություններ, որով Ադրբեջանում մեկ հայ չի մնացել, որով հակամարտության ողջ ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ ընկած բոլոր հայերը կա՛մ դաժանաբար սպանվել են, կա՛մ խոշտանգվել ու նվաստացել, որով հայերը ծառայում են որպես «ռազմավարի պուրակի» ցուցանմուշ ադրբեջանցի երեխաների «դաստիարակության» համար, որով քնած հային կացնահարողը դառնում է ազգային հերոս, որով ադրբեջանական հասարակությանը սնում ու ներքին խնդիրներից շեղում են հայերի դեմ ֆաշիստական ատելությամբ, որով Ադրբեջանը համարվում է աշխարհի ամենաբռնապետական երկրներից մեկը, թե՞ այլ մարդու իրավունքներ նկատի ունեիք, Ձերդ գերազանցություն պարոն լավագույն իրավապաշտպան, ժողովրդավար ու խաղաղասեր… Իսկ Արցախի բնիկ հայ ժողովուրդը վաղուց իր որոշումը կայացրել է՝ իր կամքին հակառակ խորհրդային Ադրբեջանին բռնակցված Արցախը դեռ 1988 և 1991թթ. Ընտրել է ինքնորոշումն ու ազատությունը: Մենք որևէ այլ տեղ չունենք ապրելու, քան մեր հայրենիքը, և որևէ այլ երկրի քաղաքացիություն չունենք ստանալու, քան Արցախի Հանրապետության քաղաքացիությունը: Եվ դա մեր ընտրությունն է՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերով ամրագրված, իսկ մարդկանց սեփական հայրենիքից վտարելու սպառնալիքն արդեն էթնիկ զտման քաղաքականություն է, որի պատասխանատուները մեկ օր կանգնելու են միջազգային դատարանի առջև:
2. Մեջբերում Ալիևից. «Ներկայում իրենց համար կեղծ անուններ հորինած անջատողականները (մեկն իրեն նախագահ է անվանում, մյուսը՝ նախարար, մեկ ուրիշը՝ խորհրդարանի ղեկավար), այդ ծաղրածուների խումբը պետք է վերջապես հասկանա, որ մեր համբերության հետ խաղալ չի լինի։ Մենք նրանց տարբեր ճանապարհներով բազմիցս փորձել ենք բացատրել, որ նրանք կամ պետք է մեր խոսքով շարժվեն, կամ էլ այնտեղից դուրս գան։ Այնտեղ ապրող, փաստացի նրանց գերին, պատանդը դարձած հայերին էլ պետք է հանգիստ թողեն։ Վստահ եմ, որ ներկայում Ղարաբաղում ապրող հայ բնակչության մեծ մասը պատրաստ է Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել։ Միայն թե այդ տզրուկները, այդ գիշատիչ կենդանիները չեն թողում, որ այդ մարդիկ հանգիստ ապրեն, 30 տարի նրանց գերու պես են պահում»։Պատասխան. Չիջնելով բռնապետ Ալիևի մակարդակին և հանրային խոսքում չօգտագործելով վիրավորական պիտակավորումներ՝ նրան խորհուրդ կտայի ուրիշների հասցեին պիտակավորումներ հնչեցնելուց առաջ նայել հայելու մեջ և ինքն իրեն հարց տալ, թե ով հանգիստ չի թողնում բոլոր հայերին, ով է ծծում ոչ միայն հայերի, այլև՝ սեփական ժողովրդի արյունը, ով է գերու և պատանդի պես պահում Արցախի ողջ ժողովրդին առնվազն 130 օր շարունակ, ով է տարիներ շարունակ ռազմագերիներին պահում որպես պատանդներ, ով է ժողովրդավարական իրական ընտրություններով ընտրված, իսկ ով՝ սեփական սահմանադրության նորմերը բազմակի խախտումներով ու բռնաճնշումներով իշխանություն ժառանգած ղեկավար, ով է մարդու իրավունքների ու ժողովրդավարության արյունոտ ու կոռուպցիոն ներկայացումներ խաղում սեփական ժողովրդի ու աշխարհի առջև… Իսկ Արցախի ժողովուրդը բազմակի անգամ ազատ հանրաքվեներով, ընտրություններով ու հանրահավաքներով ապացուցել է, որ միաձայն կերպով կողմ է անկախությանն ու ազատությանը և որևէ ապագա չի տեսնում ադրբեջանական լծի տակ: Մեր ընտրությունն ու կամքը անշրջելի են, որովհետև մենք այդ իրավունքն ու վճռականությունն ունենք սեփական հայրենիքում սեփական ճակատագիրը տնօրինելու՝ առանց ուրիշի հայրենիքի վրա աչք դնելու:
3. «Մեջբերում Ալիևից. «Մեր կամքի վրա ոչ ոք չի կարող ազդել։ Մենք դա ապացուցել ենք պատերազմի ժամանակ և պատերազմից հետո։ Պետք լինի՝ մեկ անգամ էլ ցանկացած ձևով կապացուցենք»։ Մեկնաբանություն. Սա էլ ուժի կիրառման հերթական սպառնալիքն է, ավելին՝ նույնիսկ կասեի, որ մարդկության դեմ հանցագործության սպառնալիք է, քանի որ հատուկ նշում է «ցանկացած ձևի» մասին: Եվ այս մարդը խոսում է խաղաղության պատրաստակամության, մարդու իրավունքների ու այլ արժեքների մասին: 4. Մեջբերում Ալիևից. «Սակայն նրանք (Հայաստանի ժողովուրդը) թող լավ մտածեն, մի օր կարող է աչքերը բացեն, Ադրբեջանի դրոշն իրենց գլխավերևում տեսնեն»:Մեկնաբանություն. Սա էլ հստակ սպառնալիք է Հայաստանի Հանրապետության ժողովրդի ու ինքնիշխանության դեմ՝ ընդհուպ մինչև Երևանը գրավելու վերաբերյալ: Եվ այսքանից հետո ո՞վ կարող է հավատալ նման բռնապետին, որ ցանկանում է խաղաղություն և որևէ նկրտում չունի այլ պետությունների ու ժողովուրդների հանդեպ: 5. Մեջբերում Ալիևից. «Առաջինը, այն բանի համար, որ նրանք Հայաստանում՝ թշնամի պետությունում, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հավերժական թշնամի պետությունում այդ մեծ հաղթանակը ձեռք բերեցին, թուրքական դրոշը բարձրացրին»:Մեկնաբանություն. Եվ վերջում այս բռնապետը ուղիղ կերպով խոստովանում է, որ Հայաստանը դիտարկում է որպես «հավերժական թշնամի», ում ինքը միշտ ձգտում է նվաստացնել ու ոչնչացնել:
Այս տարիների հանցագործությունների, հայատյացության պետական քաղաքականության և սպառնալիքների համատեքստում դեռ ինքն է զոհի կերպարի մեջ մտնում:Այս ֆաշիստական մոտեցմամբ խաղաղություն ու կայունություն հնարավոր չէ ունենալ տարածաշրջանում:
Միակ լուծումը ներքին ու արտաքին գործնական զսպիչ միջոցների կիրառումն է բռնապետ Ալիևի հանդեպ՝ կանխելու համար նորանոր հանցագործությունները հայ ժողովրդի ու մարդկության դեմ»:
Հայաստանում և առհասարակ տարածաշրջանում իրավիճակի հեռանկարը տանում է դեպի բարդացում, անվիճելի է, որ տարածաշրջանային լուրջ կոնֆլիկտ է հասունանում։ Այս մասին Tert.am-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց քաղաքագետ, «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վարդան Խաչատրյանը։
Նա նշեց, որ այդ կոնֆլիկտը պայմանավորված չէ սոսկ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով։
«Համաշխարհային աշխարհակարգի ձևավորման ներկայի փուլը ենթադրում է ծայրահեղ լարումներ, նոր աշխարհակարգի ձևավորումը շատ ցավոտ է ընթանալու։ Տարածաշրջանում Ռուսաստանի կենսական շահերն են»,- ասաց նա։
Խաչատրյանը նշեց, որ տարածաշրջանում իրավիճակի լարման ֆոնին չի բացառվում ուղիղ առճակատում Իրանի ու Ադրբեջանի միջև։
Քաղաքագետը խոսեց նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, ՀՀ անվտանգային համակարգի, արտաքին քաղաքական վեկտորի հնարավոր փոփոխման հետևանքների ու այլ կարևոր հարցերի մասին:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հայաստանը պետք է հաստատի Բաքվի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունը՝ հայտարարելով, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Հայաստանը, որը ժամանակին ասում էր «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», այսօր պետք է կրկնի մեր խոսքերը՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Ասելով «Ա»-ն, պետք է ասել նաև «Բ»-ն: Հայաստանը, որը հայտարարել է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա խաղաղության պայմանագրի իր պատրաստակամության մասին, այժմ պետք է պաշտոնապես հայտարարի, որ Ղարաբաղը Ադրբեջան է»,- ասել է Ալիևը հարցազրույցում։
Նրա խոսքով, Հայաստանը սկզբունքորեն համաձայն է խաղաղ պայմանագրի հարցում ադրբեջանական մոտեցմանը։
«Որովհետև այլ տարբերակ չկա։ Հենց այդ պատճառով Հայաստանը պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումներում։ Այսինքն՝ համաձայնել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանները պետք է որոշվեն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,- ասել է Ալիևը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.