23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հարցը, որ Լաչինի միջանցքում հսկիչ-անցագրային կետ տեղադրելով ավելի է սրվում, հետեւյալն է. որքանո՞վ է Ադրբեջանն իրեն պարտավորված զգում կատարել իր միջազգայնորոն ստանձնած պարտավորությունները: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Լաչինի միջանցքում հսկիչ-անցագրային կետի տեղադրումը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է: Առիթ ունեցել եմ ասելու, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր Ադրբեջանը խախտել է եռակողմ հայտարարության բոլոր կետերը։
Այս ամենի արձանագրումը, սակայն, պետք է բերի կոնկրետ եզրակացությունների։ Ուզում եմ ներկայացնել մեր պատկերացումները իրադրության ընդհանուր կարգվորման վերաբերյալ. ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանքը՝ այսպիսով ապահովելով միանցքի բնականոն գործունեությունը: Այսինքն բացի ՌԴ-ից՝ որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի։ Ադրբեջանն էլ չպետք է խոչընդոտի միջանցքով ազատ երթևեկությունը։ Սա ճշգրիտ այն է, ինչ նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ», — ասաց վարչապետը։
Վրաստանից Հայաստան է ներմուծվում սառեցված թռչնամիս, որը վաճառվում է թարմ-պաղեցվածի անվան տակ։ Այս մասին «Հետք»-ին ահազանգում են տեղական արտադրողները:
Թարմ-պաղեցված թռչնամսի պիտանելիության ժամկետն արտադրման ավարտից սկսած կազմում է 48-72 ժամ (մասնատվածը՝ մինչև 48 ժամ, ամբողջական թռչունը՝ մինչև 72 ժամ, պահպանման ջերմային ռեժիմը՝ -1 մինչև +4c)։ Դրանից ավել պահելու համար այն սառեցվում է։ Շուկայում թարմ-պաղեցված թռչնամիսն ավելի թանկ է վաճառվում, քան սառեցվածը։
Տեղական արտադրողների մեկնաբանությամբ՝ Վրաստանից ներմուծված սառեցված հավի միսը բերվում է Հայաստան և ապասառեցվելուց հետո վաճառվում որպես թարմ-պաղեցված միս։Արտադրողները դժգոհում են, որ Էժանագին, կասկածելի անվտանգային հատկանիշներով, խթանիչներով աճեցված, անհամեմատ բարձր քաշով սառեցված թռչնամսի ներմուծման արդյունքում իրենց համար անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվել: Արդեն մեկ տարի է՝ շուկայում այս վիճակն է։
«Այդ թռչնամիսը Հայաստան է ներմուծվում պետության տված քվոտայի շրջանակներում, 0% մաքսատուրքով՝ առանց ավելացված արժեքի հարկի։ ԵԱՏՄ միասնական մաքսատուրքերն այստեղ չեն գործում հենց քվոտավորման շրջանակներում: Ստացվում է, որ հայկական արտադրության պաղեցված թռչնամիսն առավելագույնը երեք օրվա է, իսկ ներմուծվածը, թեև իրականում պաղեցված չէ և իրացվում է 10-15 օրում, ավելի էժան է»,- «Հետք»-ի հետ զրույցում ասում է Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։
Այս իրավիճակում մի կողմից սպառողներն են մոլորության մեջ հայտնվում՝ իրականում գնելով սառեցված թռչնամիս, կարծելով, թե այն թարմ է, մյուս կողմից՝ տեղական արտադրողներն են տուժում։
Միության անդամները, ՍԱՏՄ մասնագետները խանութներում մոնիթորինգ և դիտարկումներ են անցկացրել ու պարզել, որ սուպերմարկետներից մեծ մասում ներմուծված վրացական թռչնամսի պիտակի վրա ո՛չ արտադրման ժամկետն է նշված, ո՛չ էլ արտադրողը։ Միայն որոշ խանութներում նկատել են, որ պիտակի վրա գրված է «վրացական»։
Թռչնաբույծների միության կազմում կա 18 արտադրող, այդ թվում՝ նաև հավի մսի խոշոր և հայտնի արտադրողները։ Մեզ հետ զրույցներում նրանք նշում են, որ բազմիցս ահազանգել են, նամակներ գրել և հանդիպումներ ունեցել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և փոխնախարար Արման Խոջոյանի հետ, ՍԱՏՄ-ի ղեկավար կազմի հետ, առաջարկություններ արել՝ իրավական կարգավորումներով թռչնամսի շուկայում վիճակը կարգավորելու, սակայն խնդրի լուծումը, ըստ նրանց, արհեստականորեն ձգձգվում է:
«Ներկրումը՝ որպես բիզնես, դարձել է ավելի շահավետ։ ԵԱՏՄ երկրներում թռչնամսի ներմուծման մաքսատուրքի ամենացածր դրույքաչափը 20% է, և դա ճիշտ է, քանի որ դրանով տեղական արտադրողներին են պաշտպանում։ Իսկ Հայաստանում հակառակ մոտեցումն է՝ մաքսատուրքը զրոյական է։ Վերջին մեկ տարում առանձնահատուկ արտոնյալ վիճակում է հայտնվել վրացական արտադրող «Չիրինա» ընկերության թռչնամիսը ներկրող 2 տնտեսվարող (որպես լիազորված անձ), որոնք բացի զրոյական դրույքաչափի արտոնությունից, ներկրում են թարմ-պաղեցվածի անվան տակ թռչնամիս»,- նշում է Սերգեյ Ստեփանյանը։
Օրեր առաջ մենք ևս խանութներում դիտարկել ենք վաճառվող թարմ-պաղեցված թռչնամսի գներն ու պիտակները։ Թարմ-պաղեցված թռչնամսի բաժիններում, տեղական մսի պիտակների վրա, բոլոր դեպքերում նշված է արտադրողի անունը։ Ափսեներով փաթեթավորվածների պարագայում՝ նաև արտադրման ժամկետը, արտադրողի անունը, հասցեն և այլն։
Նույն թարմ-պաղեցվածի կողքին «տեղավորվել է» վրացականը։ Մեծ մասամբ պիտակի վրա նշված էր «վրացական», սակայն չկար արտադրման օր, և փաթեթավորված էր միայն մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակներով։
Սուպերմարկետներից միայն մեկում պիտակի վրա գրված էր, որ այն վրացական է, նշված էր փաթեթավորման օրը, և որ պիտանի է 5 օր։
Անանուն մնալու պայմանով՝ մեր աղբյուրը լուսանկար է տրամադրել Վրաստանից Հայաստան ներմուծված թռչնամսից, որը դեռևս ապասառեցված չէ։ Անզեն աչքով երևում է, որ այն չի կարող թարմ կամ պաղեցված լինել (լուսանկարը՝ ստորև)։
Թռչնաբույծների ահազանգերի վերաբերյալ «Հետք»-ը հարցում է ուղարկել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին՝ հասկանալու՝ ծանո՞թ է խնդրին, քայլեր ձեռնարկվո՞ւմ են այն լուծելու համար։
Հարցում ենք ուղարկել նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։ Առաջացած տնտեսական մրցակցային խնդիրների վերաբերյալ հարցում ենք ուղարկել նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողով։
Թեմային կանդրադառնանք պատասխանները ստանալուց հետո։
Հայաստանում սպառվող թռչնամսի միայն 30%-ն է ապահովում տեղական արտադրությունը
Ըստ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ)՝ 2022 թվականին Հայաստան է ներմուծվել 38 հազար տոննա հավիս միս։ Նույն ընթացքում արտադրվել է 15 հազար տոննա։
Վերջին հինգ տարվա ընթացքում ներմուծման և արտադրության տվյալները ցույց են տալիս, որ հանրապետությունում տարեկան սպառվում է 50-55 հազար տոննա հավի միս, որի միայն շուրջ 30%-ն է ապահովում տեղական արտադրությունը։
Տեղական թռչնաբույծները դժգոհում են, որ առանց այն էլ շուկայում տեղական արտադրության մասնաբաժինն ընդամենը մեկ երրորդ է։ Ներմուծման զրոյական մաքսատուրքերի և դրա որակի վերաբերյալ չարաշահումներն ավելի խոցելի են դարձնում տեղական արտադրողներին։
Թռչնաբույծների միության տվյալներով՝ տեղական թռչնամսի 85-87%-ը շուկա է հանվում թարմ-պաղեցված, մակնշված վիճակում՝ օրական 45-50 տոննա։
«Հայաստան-Իրան զարգացման հիմնադրամի» հիմնադիր, փորձագետ Փույա Հոսսեինին գրում է.
«Վերջին օրերին Հայաստանում տեղի է ունեցել նիստ՝ Հայաստան-Հնդկաստան-Իրան համագործակցության վերաբերյալ: Ակնհայտ է, որ երեք երկրների միջև համագործակցության թեմաներից մեկը տրանզիտ և տնտեսական համագործակցություն է: Որ գոյություն ունի երկու մեգանախագիծ. մեկը «Հյուսիս — Հարավ» տրանզիտ ճանապարհի մեգանախագիծն է, երկրորդը՝ «Պարսից Ծոց — Սև Ծով» մեգանախագիծը:
«Հյուսիս — Հարավ» միջանցքի վերաբերյալ 2004թ. -ի սեպտեմբերին կնքվել է պայմանագիր՝ Հնդկաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև, որը Հնդկաստանի Բոմբեյը միացնում էր Ֆինլանդիայի Հելսինկիին: Եվ դրանով կապ էր հաստատվում ասիական երկրների, նախկին ԽՍՀՄ երկրների և եվրոպական երկրների միջև: Իրանի համար «Հյուսիս — Հարավ» միջանցքի նախագծի մաս կազմելու համար չորս ճանապարհ կա.
1. Միջինասիական երկրների ընդհանուր երկաթուղային ճանապարհի միացումը իրանական երկաթգծի ցանցին, ինչը հասանելի կդարձնի Պարսից Ծոցի իրանական նավահանգստի հնարավորությունները միջինասիական երկրների համար, նաև՝ Իրանի միջոցով կկապի Հնդկաստանը Միջին Ասիային: Այդ ճանապարհը նաև կարող է համընկնել չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեգանախագծի երթուղուն:
2. Պարսից Ծոցի իրանական նավահանգիստներից Կասպից ծովի միջոցով դեպի Ռուսաստան ճանապարհը: Այս ծովային ճանապարհը իրականություն դարձնելու համար Իրանի և Ռուսաստանի ենթակառույցները բավարար և համապատասխան չեն, և տարվա մեջ ձմեռվա եղանակը, ծովային սառույցը լրջորեն խոչընդոտում են տվյալ ճանապարհի լիարժեք օգտագործմանը:
3. Երրորդ ճանապարհը Ադրբեջանի երկաթգծով ճանապարհն է, որի համար Իրանում Ռաշտ և Աստարա քաղաքների միջև 162 կմ-անոց երկաթգիծ պիտի կառուցվի, որպեսզի իրանական երկաթգծի ցանցը միանա ադրբեջանականին և գնա դեպի Ռուսաստան: Այդ նախագծի ծախսերի հաշվարկները մեկ միլիարդ դոլարից ավելի են, ինչը ադրբեջանական կողմը պարտավորվել էր ապահովել՝ 500 միլիոն դոլարի չափով, որը մինչև օրս չի կատարել: Վերջերս ռուսական կողմը ակտիվորեն հետևում է, որ այդ նախագիծը իրականություն դառնա, սակայն Իրան — Ադրբեջան վերջին զարգացումները լուրջ խոչընդոտ են դրա համար, և «Հյուսիս — Հարավ» միջանցքի ճանապարհային այս տարբերակը լրջորեն հակասում է Իրանի շահերին, բայց ամեն դեպքում՝ որպես տարբերակներից մեկը, այն մնում է ուժի մեջ: Այդ տարբերակի առաջխաղացումը խոչընդոտվում է Իրանի և Ադրբեջանի միջև առկա քաղաքական լարվածությունների և շահերի լուրջ հակասությունների պատճառով: Բացի դա, Հնդկաստանը նույնպես չի նախընտրում այս տարբերակը՝ Ադրբեջանի և Պակիստանի հարաբերությունների հանգամանքով պայմանավորված:
4. Չորրորդը «Հյուսիս — Հարավ» միջանցքի Հայաստանով անցնելու տարբերակն է, որը համընկնում է «Պարսից Ծոց – Սև Ծով» տրանզիտ միջանցքի նախագծին: Այս տարբերակը Իրանի և Հնդկաստանի համար ավելի նախընտրելի և անվտանգ է: Հենց այդ պատճառով է, որ Ադրբեջանը և իր համակիրները ամեն կերպ փորձում են խոչընդոտել այն, ներխուժելով Հայաստանի ինքնիշխան տարածք և գրավելով լավագույն ռազմավարական բարձունքները, վերահսկողության տակ պահելով բարձունքները, Հայաստանի միջպետական ճանապարհները: Ադրբեջանի կողմից, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» նպատակներից մեկը Իրանի և Հայաստանի ցամաքային ճանապարհի և սահմանների կտրելն է ու վերջնականապես Հայաստանի բազմակողմանի շրջափակումը: «Հյուսիս — Հարավ» միջանցքի և «Պարսից Ծոց – Սև Ծով» տրանզիտ միջանցքի Հայաստանով անցնելու տարբերակով, ասիական երկրները միանում են Եվրոպային: Այս տրանզիտ միջանցքը մրցակցում է Սուեզի նեղուցի տրանզիտ ուղու հետ, 40 % ժամանակի առումով և 30 % տրանսպորտային ծախսերի առումով կրճատելով այն: Նախնական հաշվարկներով այս տրանզիտ ճանապարհը 250 միլիարդ դոլարին համարժեք բեռնափոխադրման ներուժ ունի՝ ասիական երկրների և Ռուսաստանի, կամ՝ ասիական երկրների և Եվրոպայի միջև:
Այս ամենը իրականացնելու համար պետք է համատեղ ուժերով չեզոքացնենք Ադրբեջանի և իր համակիրների սադրանքները և անընդհատ ստեղծվող խոչընդոտները: Դրա համար Հայաստանը իր տարածքում օր առաջ պետք է ավարտին հասցնի «Հյուսիս — Հարավ» ճանապարհի իր բաժինը:
Սա մեծ, գեոպոլիտիկ և գեոէկոնոմիկ նշանակության պայքար և աշխատանք է տարածաշրջանում, որպեսզի մեր երկրները մաս կազմեն միջազգային տրանզիտ և էներգետիկ ճանապարհների շղթայում, որի համար ջանք չպետք է խնայել»:
Սյունիքի մարզի Տեղ գյուղի ներքևի հատվածում, որի ուղղությամբ ադրբեջանցիներն առաջ են եկել մարտի 29-ին, հող մշակելն ու անասուն պահելն անհնար է դարձել։ Գյուղացիների կենսագործունեության համար պայմաններն իսպառ բացակայում են։
«Հույս ունենք, որ հետ ենք շպրտելու ադրբեջանցիներին։ Ուրիշ ձև չկա, չենք կարող էսպես ապրել, գոյատևել։ Անհնար բան է դա։ Անկեղծ ասած, հույս չունեմ, թե դիվանագիտական ճանապարհով դրանց հետ տալ կստացվի, բայց լիահույս եմ, որ զենքով հետ ենք շպրտելու»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արավուսի նախկին համայնքապետ Արգամ Հովսեփյանը։
Հովսեփյանի խոսքով՝ թշնամին ինչպես եկել, մտել էր Տեղ գյուղի տարածք, նույն ձևով շարունակում է մնալ գյուղի տարածքում՝ իր վերահսկողության տակ պահելով շուրջ 150 հա տարածք։
«Անընդհատ աշխատում են, ինչ-որ բաներ են սարքում, քանդում։ Չի հասկացվում՝ կոնկրետ ինչ են անում, բայց հենց իրենց առաջ եկած հատվածում՝ Տեղ գյուղի տարածքում հողը քանդել են, բլուրների պես կիտել։ Ինչ-որ բան էլի սարքում են»,-ասաց Հովսեփյանը։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին, հերթական անգամ խախտելով երկկողմ պայմանավորվածությունը, Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանն անցել ու մտել է ՀՀ տարածք՝ Տեղի ուղղությամբ ու դիրքավորվել այնտեղ։
Ռուս խաղաղապահների ներկայությունը երաշխավորում է Ստեփանակերտի ներկայությունն իր ներկայիս տեսքով, իսկ Մակրոնի թվիթթերյան գրառումը դա էլ չեն երաշխավորում։ Արեւմտյան դիտորդները կանգնեցրել են արյունահեղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին։ Ի՞նչ են տալիս արեւմտյան պաշտոնյաների հայտարարությունները։ Այս մասին ապրիլի 25-ին կայացած քննարկման ժամանակ ասաց ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։ Նրա գնահատմամբ՝ երեք ու կես տարվա ընթացքում Ռուսաստանի կախվածությունը թուրք-ադրբեջանական տանդեմից զգալիորեն աճել է, ինչը կապված է Արեւմուտքի հետ առճակատման, Ուկրաինայում հակամարտության եւ այլնի հետ:
«Ի՞նչ է, Ադրբեջանը լիովին համաձա՞յն էր այն թեզերի հետ, որոնք կան 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Նա օրակարգից հանե՞լ է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու հարցը։ Իհա՛րկե ոչ։ Իսկ հիմա Ադրբեջանի համար հաջող հանգամանքներ են ստեղծվել։ Ռուսաստանի ուշադրությունը շեղված է Ուկրաինայում տիրող իրավիճակներից։ Այն նպատակները, որոնք դրված էին փետրվարի 24-ին, չեն իրագործվել։ Բաքուն դրանից օգտվում է, իսկ 2025 թվականը սարերի հետեւում չէ»,-հավելեց նա։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն շահագրգռված է Իրանի զսպմամբ, Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ տանդեմի ամրապնդմամբ, ուստի Բաքուն շատ բան կների: «Ռուսաստանի նկատմամբ հավակնություններ կան, բայց ավելի լավ բան չկա։ Արեւմուտքի հայտարարություններն ու բանաձեւերը չեն փոխել իրավիճակը երկրի վրա, քանի որ Արեւմուտքը նույնպես շահագրգռված է Բաքվով, այդ թվում՝ էներգետիկ հարցում»,-նշեց փորձագետը։ Մարկեդոնովը կարծում է, որ Թուրքիայում ընտրությունների արդյունքները չեն փոխի Ադրբեջանին աջակցելու ձգտումները:
Իմ աջակցությունն եմ հայտնում ՆԳՆ-ին եւ ոստիկանությանը՝ թմրամիջոցների դեմ պայքարի գործում, եւ պետք է նշեմ, որ մենք երեւի նորմալ չենք պատկերացնում, թե ինչ իրավիճակ է այսօր տիրում Հայաստանում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, Աժ-ում հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
«Մենք չենք պատկերացնում, որ դեռահաս տարիքի երեխաների շատ լուրջ տոկոս արդեն թմրամոլ է: Մենք չենք պատկերացնում, որ սինթետիկ թմրամիջոցների՝ երկրորդ, երրորդ օգտագործումից հետո այնպիսի օրգանական փոփոխություններ են կատարվում, որ այլևս մարդկային կյանքի չեն վերադառնում: Մենք չենք պատկերացնում, որ ազգային անվտանգության լուրջ հարց է առաջացել այս երկրում», — հայտարարեց Արմեն Խաչատրյանը՝ ընդգծելով՝ բարեփոխումները, ընդունած օրենքները, լուսավոր ապագայի մասին խոսքերն ի չիք են դառնում, եթե թմրամիջոցներն այս ծավալի տարածվում են:
«Մենք չենք պատկերացնում, որ սա կորոնավիրուսից ավելի վտանգավոր և ավելի լուրջ, ավելի հույժ կարևոր խնդիր է», — ասաց նա։
«Ոչ միայն Հայաստանի պետությունն, այլև հայ ժողովուրդը որպես ամբողջություն 1960թ.-երի կեսից լծվեց Հայոց ցեղասպանության ճանաչման արշավի մեջ, որովհետև համարվում էր, որ առաջին քայլը, որը մենք պետք է անեինք՝ աշխարհին ապացուցեինք, ցույց տայինք, որ այն, ինչ տեղի ունեցավ 1915-20 թթ. ցեղասպանություն էր»-ասաց, ցեղասպանագետ, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը:
Նրա խոսքով՝ 1965 թվականից, երբ Ուրուգվայն առաջինը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, առաջընթացը շատ մեծ է եղել, եթե նախկինում Ցեղասպանության վերաբերյալ չէին խոսում, չէին քննարկում, ապա այսօր այն հանրորեն ճանաչելի է և փաստի մասին բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ կան:
«Շատ երկրների խորհրդարաններ ընդունել են Հայոց ցեղասպանությունը և գիտական դաշտում չկա ոչ մի կասկած, որ կատարվածը ցեղասպալնություն է, այլ կա համընդհանուր կոնսենսուս»,- ասաց Թանգարան-ինստիտուտի աշխատակիցը և նշեց, որ չնայած այն կարևոր է, բայց բավարարա քայլ չէ:
Մանուկյանն ասաց, որ 1965 թվականին սկսված արշավի նպատակը նաև Թուրքիայի վրա ճնշում գործադրելն էր, քանի որ համարվում էր, որ վերջինս կարող է Հայոց ցեղասպանության փաստն ընդունել երկու ձևով, կա՛մ ներսից ճնշման, երբ երկիրը ներսից դառնալով ժողովրդավար, ցանկանում է առերեսվել իր պատմության հետ, կամ արտաքին ճնշման միջոցով:
«Սակայն սա այդ դեպքը չէ, մենք տեսնում ենք, որ Թուրքիան Էրդողանի գլխավորությամբ գնալով ավելի բռնապետական պետություն է դառնում»,-հայտարարեց ցեղասպանագետը:
Նա կարծիք հայտնեց, որ Արցախյան հակամարտության մեջ մինչև 2020թ.-ն Թուրքիայի անմիջական ներգրավվելը զսպվում էր Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային արշավով:
Պատասխանելով հայ-թուրքական բանակցային գործընթացին վերաբերյալ լրագրողի հարցին՝ Սուրեն Մանուկյանն ասաց. «Շատ դժվարանում եմ խոսել մի թեմայից, որից ոչ մի տեղեկություն չունեմ: Հայ-թուրքական գործընթացը, որը սկսվել է, գաղտնի է ընթանում: Պարզ է, որ մանրամասներին չէինք կարող տեղյակ լինել, բայց ես հիշում եմ Սերժ Սարգսյանի ժամանակ առաջ քաշված «ֆուտբոլային դիվանագիտությունը», այն ժամանակ գոնե կային իշխանամերձ փորձագետներ, որոնք որոշակի մեսիջներ էին տալիս հասարակությանը, որից ելնելով կարելի էր գնահատականներ տալ: Այս գործընթացը լրիվ փակ է: Իրականում ոչ մի տեղեկություն մենք չունենք: Դրա փոխարեն պարբերական արտահոսքեր են տեղի ունենում, որոնց հավաստիությունը մեծ կասկածներ է հարուցում:
Իմ փորձը ցույց է տալիս, որ Թուրքիան այնքան էլ անկենծ չէ իր գործողություններում, համենայն դեպս, ես Անկարայի կողմից գործընթացն արագացնելու, սահմանը բացելու և բանակցություններն սահուն հունով անցկացնելու ցանկությունը չեմ տեսնում: Կարծում եմ, որ ամենայն հավանականությամբ, Թուրքիան Հայոց ցեղասպանության ճանաչումը կասեցնելու հարց դրել է, որովհետև երկու շաբաթ առաջ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ժխտողական ելույթ ունեցավ համալսարաններից մեկու և բաց հայտարարեց, որ հայ-թուրքական հաշտեցումը կարող է հանգուցալուծվել միայն Հայաստանի կողմից, իր խոսքերով, «սուտ և անհիմն պահանջներին» վերջ տալու դեպքում»:
Նկատելով, որ Աքարը Թուրքիայի նախագահին մոտ կանգնած անձնավորություն է՝ Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի աշխատակիցը ենթադրեց, որ նա ուզենալով, թե չուզենալով գաղտնազերծել է հայ-թուրքական բանակցությունների կետերից մեկը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։
«Այսօր մենք դադար ենք վերցնում՝ հիշելու Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության զոհերին և թարմացնում ենք մեր խոստումը՝ երբեք չմոռանալ:
1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները ձերբակալեցին Կոստանդնուպոլսի հայ մտավորականներին և համայնքի ղեկավարներին, որով սկիզբ դրվեց հայ համայնքի դեմ բռնության համակարգված արշավին: Դրան հաջորդող տարիներին մեկուկես միլիոն հայերի տեղահանեցին, կոտորեցին կամ երթի տարան դեպի մահ՝ ողբերգություն, որն ընդմիշտ ազդեց հայ ընտանիքների սերունդների վրա:
Այս ցավալի պատմությունը հիշելիս միանալով աշխարհի տարբեր երկրներին՝ մենք նաև անդրադառնում ենք հայ ժողովրդի տոկունությանը և վճռականությանը: Ողջ մնացածներից շատերը ստիպված եղան նոր կյանք սկսել նոր երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։ Այստեղ և ամբողջ աշխարհում հայ ժողովուրդը հույսով է դիմավորել ատելության չարիքին։ Նրանք վերակառուցեցին իրենց համայնքները: Նրանք դաստիարակեցին իրենց ընտանիքները և պահպանեցին իրենց մշակույթը: Նրանք հզորացրին մեր ազգը։ Նրանք նաև պատմեցին իրենց և իրենց նախնիների պատմությունները՝ հիշելու և համոզվելու, որ 108 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանությունն այլևս երբեք չկրկնվի:
Այսօր եկեք թարմացնենք այս խոստումը։ Եկեք կրկին պարտավորվենք դեմ արտահայտվել ատելությանը, պաշտպանել մարդու իրավունքները և կանխել վայրագությունները: Եվ միասին եկեք կրկնապատկենք մեր ջանքերը՝ կերտելու ավելի լավ ապագա, որտեղ բոլոր մարդիկ կարող են ապրել արժանապատվությամբ, ապահով և հարգանքով», — «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նշել է Ջո Բայդենը:
Թուրքիայի և Ադրբեջանի առջև Հայաստանի դռները բացելը կարող է վտանգել մեր երկրի ամբողջականությունը, անվտանգությունն ու անկախությունը, և Արցախը կարող է անհետանալ հայության քարտեզից։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Հայոց ցեղասպանության 108-ամյակի կապակցությամբ համազգային համախմբման կոչ է արել:«Ընդունելի չէ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը՝ ի հեճուկս Արցախի ինքնորոշման իրավունքի։ Ընդունելի չէ Թուրքիայի հետ դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների հաստատումը՝ ի հեճուկս մեր պատմական իրավունքների»,-ասել է նա:
Կաթողիկոսի խոսքով՝ Հայաստանին, Արցախին և հայ ազգին սպառնացող վտանգներին միայն մեկ ուժ կարող է դիմակայել՝ համազգային միավորումը:
«Անորոշ է Հայաստանի ու Արցախի առջև բացված հորիզոնը: Ապրիլի 24-ը այսօր առավել քան երբեք ազգային միասնության, ամրապնդման մարտահրավեր է: Ադրբեջանը կշարունակի իր սուրը ազատորեն ճոճել Հայաստանի ու Արցախի ուղղությամբ: Արցախը տակավին շրջափակված է ու հայաթափման վտանգի առջև»,-նշել է կաթողիկոսը։
Նրա խոսքով` բարոյական աջակցությունից բացի, որևէ պետություն չի ցանկանում միջամտել՝ վերջ տալու այս ցեղասպանությանը:«Վտանգված են Հայաստանի սահմանները և նույնիսկ գերիշխանությունը: Ադրբեջանի հողային ինքնիշխանության ճանաչումը ոչ միայն ինքնիշխան Արցախի վրա շիրմաքարի զետեղում պիտի լինի, այլ նաև Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ռազմատենչ ախորժակի առավել սրում»,-ասել է նա:
Արամ Ա-ի խոսքով՝ Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը հետզհետե իրարից հեռանում է, փոխադարձ մեղադրանքներ են հնչում, մինչդեռ Հայաստանն ու Արցախը գտնվում են ճակատագրական խաչմերուկում:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Հայաստանի և Արցախի միջև հաղորդակցությունն ամբողջովին կտրված է։
Բաքվի բարբարոսսկան վարչախմբի բաշիբոզուկները ամբողջությամբ փակել են Բերձորի միջանցքի կամուրջն՝ այդպիսով 120 հազար հայությանը մատնելով լիակատար թշնամական շրջափակման։
Խաղաղության դարաշրջան, ցավոք, չի լինելու։ Եթե մենք ուզում ենք շարունակել ապրել ու զարգանալ, ապա հայության ողջ միտքն ու ռեսուրսը պետք է ուղղված լինի մի բանի՝ մեր ազգի և պետության համար անընդմեջ գոյաբանական վտանգ ներկայացնող Ադրբեջան հորջորջվող քաղցկեղային գոյացությունից մեր տարածաշրջանն ազատելուն։
Ոչ մի միջանցք մեզ չի փրկելու, քանզի թշնամու նպատակը մեկն է՝ հայության և Հայաստան պետության ոչնչացումը։ Հետևաբար պատրանքն առ այն, թե բարբարոսների հետ հնարավոր է, իբր, խաղաղ գոյակցություն, փաստացի կործանման տանող փակուղի է»։
Հիշեցնենք՝ Արցախի տեղեկատվական շտաբն ավելի վաղ հայտնել էր. «Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում»։
Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.