23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանը ապրիլի 26-ին ՄԱԿ-ում կողմ է քվեարկել Եվրոպայի խորհրդի և Միավորված ազգերի կազմակերպության համագործակցության մասին բանաձևին, որով պայմանավորվում են ամրապնդել համագործակցությունը՝ խթանելու օրենքի գերակայությունն ու ժողովրդավարությունը, խոսքի ու մտքի ազատությունը, պայքարելու ահաբեկչության, թրաֆիկինգի դեմ և այլն։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 122 պետության ներկայացուցիչ, 18՝ ձեռնպահ, 5՝ դեմ, այդ թվում՝ Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան և Բելառուսը։
«Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է, և մի շարք ինստիտուտներ, որոնք Եվրոպայի խորհրդի կազմում գործում են, շատ կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման տեսանկյունից, և այդ բանաձևը ևս այդպիսի նպատակներ է հետապնդում և այդպիսի շեշտադրումներ ունի, ուստի տարօրինակ կլիներ, որ Հայաստանը չմիանար այս բանաձևի ընդունմանը», — ասում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը,- գրել է «Ազատություն» ռադիոկայանը։
Հայկական և ռուսական մամուլում, նաև սոցիալական ցանցերում քվեարկությունից հետո լուրեր տարածվեցին, թե Հայաստանը միացել է մի բանաձևի, որում դատապարտվում է Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի և Վրաստանի դեմ, իսկ բուն բանաձևը կոչ է անում փոխհատուցել Ուկրաինային հասցված վնասը։
Անցյալ շաբաթ ընդունված այս փաստաթղթում ՄԱԿ-ի ու ԵԽ-ի համագործակցության շրջանակում իսկապես կոչ կա «փոխհատուցում տրամադրել ուկրաինական պատերազմի զոհերին և արդարության առջև կանգնեցնել նրանց, ովքեր խախտել են միջազգային իրավունքը»։
Արդյոք այսպիսով Հայաստանը փոխե՞լ է իր դիրքորոշումը և այլևս ձեռնպահ չի քվեարկում Ռուսաստանին ագրեսոր կոչող բանաձևերին, «Ազատությունը» հետաքրքրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահից, որը խորհուրդ տվեց մանրամասները ճշտել Արտգործնախարարությունից։
«Ըստ էության, Հայաստանը միացել է ամբողջ բանաձևին, և բանաձևը պետք է ամբողջության մեջ դիտարկել և ոչ թե կենտրոնանալ մեկ պարբերության վրա, որը տարբերվող շեշտադրումներ է պարունակում», — հավելեց պատգամավորը։
Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների, հիմա էլ Բրայզայի այս հայտարարույթյունները նպատակ ունեն միջազգային հանրության, ՀՀ գործընկերների աչքին հայկական ընդդիմությանը և Սփյուռքին ապակառուցողական տարրեր ներկայացնելուն։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺպատգամավոր Քրիստինե Գրիգորյանը.
«Այսօր Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզն հարցազրույցում ասել է․
«Խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական խնդիրը հայկական ընդդիմության և սփյուռքի հակազդեցությունն է»։
Չնայած բոլոր քննադատություներին, որերորդ անգամ այսպիսի արձագանքները հստակ ցույց են տալիս, որ Հայաստանում և Սփյուռքում մարդկանց արձագանքը զսպել է Նիկոլ Փաշինյանին իրականացնել Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։
Ի՞նչու են արվում այսպիսի հայտարարությունները
Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների, հիմա էլ Բրայզայի այս հայտարարույթյունները նպատակ ունեն միջազգային հանրության, ՀՀ գործընկերների աչքին հայկական ընդդիմությանը և Սփյուռքին ապակառուցողական տարրեր ներկայացնելուն և նրանց դերակատարության աճը կանխելուն։
Մինչդեռ իրականում այս հայտարարությունները պետք է ուղենիշ դառնան բոլորիս համար, որովհետև որերորդ անգամ մատնանշվում է Թուրքիայի և Ադրբեջանի համար ամենաշատ խնդիրներ ստեղծող գործոնները, հետո արդեն սովորույթի և զարմանալի պատահականության հետևանքով Հայաստանում իշխող ուժի կողմից սկսում է սաստկանալ նույն այդ ուժերի դեմ պայքարը»։
Ապրիլի 30-ին ադրբեջանական աղբյուրները սկսեցին շրջանառել մի տեսանյութ՝ ներկայացնելով, թե հայ բնակիչներն արդեն ազատ օգտվում են Արցախ-Հայաստան ճանապարհից և անցում Հակարիի կամրջին տեղադրված ադրբեջանական անցակետով։
Դրանից հետո պաշտանական Արցախը վերահաստատեցին, որ Արցախ-Հայաստան երկկողմանի տեղաշարժը կազմակերպվում է բացառապես Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից և ուղեկցությամբ։
Արցախի հանրային հեռուստաընկերությունը ներկայացրել է, թե ինչպես է նկարահանվել ադրբեջանական քարոզչական տեսանյութը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանը Շուշիի հարակից հատվածով անցնող միջպետական ճանապարհի «բնապահպաններին» հանել է, սակայն նույն տեղում ծառայություն են իրականացնում ադրբեջանցի զինծառայողները:
Մեծ առումով, «բնապահպանները» շարունակում են ծառայությունը, ուղղակի իրենց իրական` զինվորական համազգեստով ու զենքով:
Փաստացի այս պահին Ադրբեջանը ՀՀ-ն կապող միջանցքի 2 հատվածներում անցագրային ռեժիմ է սահմանել` Հակարի գետի կամուրջին` անմիջապես Կոռնիձոր գյուղի մատույցներում և Շուշիի հարակից հատվածում, որտեղ վերջին 4 ամիսներին էկոակտիվիստների անվան տակ տարբեր ուժային կառույցների ներկայացուցիչներ էին:
Արցախից պաշտոնապես տեղեկացնում են, որ Շուշիի հատվածում ադրբեջանցիները երեկ կանգնեցրել և երկար ժամանակ արգելել են ՀՀ-ից Արցախ հումանիտար բեռի տեղափոխումը, որն իրականացվում էր ռուս խաղաղապահների միջոցով:
Ժամանակը գնում է, ճնշումն Արցախի նկատմամբ երկրաչափական պրոգրեսիայով աճում, սակայն իրավիճակային հանգուցալուծում դեռևս չկա:
Մինչև ՀՀ իշխանությունը միջանցքը որպես ՌԴ պատկանելիության տարածք է որակում, իսկ ՌԴ-ից հորդորում են ՀՀ իշխանութանը գործընթացի պատասխանատվությունից չխուսափել, արցախցիների վիճակը շարունակում է վատթարանալ»։
ՀՀ-ն, որը պատերազմում պարտված կողմն է, ամենազիջողն է և աշխատում է Արցախը տալու հաշվին հնարավորինս քիչ կորուստներ ունենալ բուն Հայաստանի տարածքների առումով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան:
«Այսօր հաղորդագրություն տարածվեց Է.Բլինկենի և Ն.Փաշինյանի հեռախոսազրույցի մասին։ Ասված է. “Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը”։ Ու ոչ մի խոսք Արցախի կարգավիճակի, ինքնորոշման իրավունքի մասին։
Ի՞նչ է կատարվում։ Կողմերը տարբեր խնդիրներ են լուծում։ ՀՀ-ն, որը պատերազմում պարտված կողմն է, ամենազիջողն է և աշխատում է Արցախը տալու հաշվին հնարավորինս քիչ կորուստներ ունենալ բուն Հայաստանի տարածքների առումով։ ՀՀ-ն նաև սարսափում է Սյունիքով միջանցքից, որը թեթևամտորեն, ոմանք ասում են դավաճանաբար, ստորագրել է Ն.Փաշինյանը 2020թ նոյեմբերի 9-ին։ ՆՓ-ն հասկանում է, որ եթե Սյունիքով առանց “խոչընդոտի” (այսինքն, հայկական հսկողություն չկա) ճանապարհ տա Ադրբեջանին, ապա մի օր էլ Ադրբեջանն արդեն ՀՀ տարածքում կփակի դեպի Գորիս, Կապան ու Մեղրի գնացող ճանապարհը (Հս-Հարավ)։ Բացի դա այս բացահայտ դավաճանության տակից պետք է դուրս գալ։ Ադրբեջանը, ի պատասխան ՀՀ կողմից նոդեմբերի 9-ի խոստացած “անխոչընդոտ” ճանապարհի Լաչինի միջանցքի վրա 2 կետում ըստ իս հսկողական անցակետեր է դնում։ Միաժամանակ պահանջելով առնվազն 2 ճանապարհ Սյունիքով դեպի Նախիջևան։ Դրանով Ադրբեջանը նաև ասում է. միայն Արցախով չի բավարարվելու։
Ադրբեջանը, ենթադրում եմ, մտածում է, որ միշտ էլ առիթ կունենա ներխուժել Սյունիք ու փակել Հս-Հարավ ճանապարհը։ Ի վերջո վերջնական նպատակը Սյունիքն է ու ոչ միայն Արցախը։ ՌԴ-ն դժգոհ է երկուստեք։ Թե եթե ձեր անցակետերն էիք դնելու, ապա ի՞նչու էիք ՌԴ-ին ներքաշում նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Իրոք, ՌԴ խաղաղապահները պարզապես անգործ են մնում։ Արևմուտքին հետաքրքրում է, նախևառաջ, ՌԴ դուրս մղումը տարածաշրջանից։ Ռուսները չպետք է լինեն ոչ Լաչինի, ոչ էլ Փաշինյանի կողմից ստորագրած Սյունիքի միջանցքներում։ Իրանը դեմ է Սյունիքով ցանկացած միջանցքի կամ ճանապարհի Արևելքից (Ադրբեջանից) դեպի Արևմուտք (Նախիջևան)։ Դեռ պարզ չի, ի՞նչի է պատրաստ Իրանն այդ նպատակին հասնելու համար։ Այսպիսով, ՀՀ վարքագիծը քաղաքական սվոպն է. մենք ձեզ տալիս ենք խժռելու Արցախը, միայն թե Սյունիքով դեպի Նախիջևան գնացող ճանապարհը լինի մեր վերահսկողության տակ։
ՀՀ-ն նաև հասկացնում է Արևմուտքին, որ երբ պետք լինի պատրաստ եմ ռոոսներին դուրս հրավիրելու երկրից։ Վեջիններիս հետ արցախցիները հույսներ են կապում. ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի պարագայում նրանք հույս ունեն սերտորեն առանց ՀՀ-ի և Ադրբեջանի ինտեգրվելու ՌԴ հետ։ Այս պարագայում ՀՀ-ն արտաքին քաաքականության մանևրներ չունի։ Խնդիրը պարզապես քիչ կամ շատ դավաճանություն անելու մեջ է»,- գրել է նա։
«Եթե, այնուամենայնիվ, Տիգրանաշենը հանձնվի, Վեդիով շրջանցող ճանապարհ կարող են կառուցել, սակայն, սա բավականին ծախսատար աշխատանք է»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն, անդրադառնալով լուրերին, թե Կապանի օդանավակայանի շահագործումը ոչ միայն ստեղծված լրջագույն իրավիճակից մարդկանց շեղելու նպատակով է, այլև՝ Տիգրանաշենի հնարավոր հանձնումը մեղմելու համար։
Ռազմական փորձագետը հիշեցնում է՝ Կապանի օդանավակայանը 2017-ին՝ նախորդ իշխանությունների օրոք, ևս շահագործվել է. «Կարծում եմ, այս երկու թռիչքներն իրարից ոչ մի բանով չեն տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ օրվա իշխանությունները շոու են կազմակերպում, իբր իրենց, այսպես կոչված, Խաղաղության ապագան իր հետ բերում է նաև բավականին դրական քայլեր՝ մասնավորապես, Կապան քաղաք կարելի է այլևս ավելի արագ հասնել՝ ինքնաթիռով։ Առայժմ միայն սա եմ տեսնում»,- ասում է պարոն Նահապետյանը։
Դիտարկման, թե Կապանի օդանավակայանի հենց հարևանությամբ՝ մոտ 200 մետր հեռավորության վրա, ադրբեջանական դիրքն է, որտեղ ծածանվում է Ադրբեջանի դրոշը, հետևաբար, արդյո՞ք այս հանգամանքով պայմանավորված, օդանավակայանի շահագործումը լուրջ անվտանգային խնդիրներ չի՞ առաջացնում, ռազմական փորձագետը նկատում է՝ օդանավակայանի շահագործումն այս պահին և այս պայմաններով 100 տոկոսով վտանգավոր է, հատկապես քանի դեռ ռեալ մեխանիզմներ չեն գործել, ինչն էլ՝ մեկ անգամ ևս հաստատում է, որ այդ օդանավակայանի, իբր, շահագործումը բացառապես միայն շոու նպատակ է հետապնդում։
Հիշեցնենք, որ ապրլի 26-ին հայտարարվեց, որ Կապանի օդանավակայանում բարեհաջող վայրէջք կատարեց փորձնական թռիչք իրականացնող L410 տեսակի օդանավը։ «Այս թռիչքը հիրավի պատմական էր, քանի որ 90-ականներից Կապանի օդանավակայանում թռիչքներ չեն իրականացվել՝ բացառությամբ 2017 թվականին մեկ մասնավոր թռիչքի»,- նշել էր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։
Ամեն անգամ ցավով արձանագրում ենք, որ ծնունդով Արցախից ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Արցախի ամոթն է, որը լծված է Արցախը հանձնելու գործընթացին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումներին, թե իրենք որեւէ քայլ չեն անում առանց Արցախի իշխանություների, Մետաքսը Հակոբյանն ասաց, որ ինքը այդ մասին հարց է ուղղել Արցախի պետնախարարին, որը պատասխանել է, որ որեւէ առնչություն չկա, միակ առնչությունը ՀՀ իրավապահ մարմինների հետ երբեմն. «Նույնկերպ պատասխան նտվեց նաեւ ԱԳՆ ներկայացուցիչը, նույն բանը ասաց Արցախի ԱԺ նախագահը: Այսինքն ստացվում է, որ երբ Նիկոլ Փաշինյանը նման բան է հայտարարում, դա ընդամենը երկու անձանց միջեւ է՝ ՀՀ վարչապետի եւ Արցախի նախագահի»:
Ինչ վերաբերում է Հակարի կամրջի վրա ադրբեջանական անցակետ տեղադրելուն, Մետաքսե Հակոբյանը պնդեց, որ դա այնքան էլ անակնկալ չէր որեւէ մեկի համար. «Հիշում եք, որ Բայրամով-Լավրով հանդիպումը կայացավ եւ հայկական կողմը չմասնակցեց: Այդ օրը Լավրովը հայտարարեց, որ այո, տեղադրվելու է անցակետ, սկան ապարատ է դրվելու, այն լինելու է ռուս խաղաղապահների հսկողության ներքո, որպեսզի փարատվի Ադրբեջանի կասկածները: Հիմա հասկանալի է, թե ինչու չկար Հայաստանի կողմից ներկայացուցիչ, որովհետեւ իր լռությամբ պետք է հաստատեր իրենց մասնակցությունը դրան: Հետեւաբար, ավելի լավ էր չներկայանալ, որ ակնհայտ չլիներ, որ դա Հայաստան-Ադրբեջան պայմանավորվածություններն են եւ Ռուսաստանը չէ, որ պետք է չեղարկեր այդ պայմանավորվածությունները:
Դրան զուգահեռ Հայաստանի եւ Արցախի իշխանությունները ինխրոն եւս մեկ գործընթաց են տանում, այն է՝ բոլոր խնդիրները տեղափոխել ռուս-ադրբեջանական հարթակ: Այսինքն մեղավոր է Ադրբեջանը, որ չի կատարում իր պարտավորությունները, բայց առավել մեղավոր է ռուսական կողմը, որ դա չի կանխում: Իսկ որո՞նք են հայկական իշխանությունների անելիքները»:
Ադրբեջանական անցակետի տեղադրումը Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին ռուսական կողմին ուղղված սադրանք է, որին մասնակից է նաև ՀՀ իշխանությունը։ Այս օրերին, ըստ տարբեր՝ այդ թվում արևմտյան լրատվամիջոցներից եկող ինֆորմացիայի, ռուսական զորքերը լուրջ գործողություններ են ծավալում Բախմուտի ուղղությամբ, և այնտեղից ռուսների ուշադրությունը շեղելու նպատակով են այստեղ նման քայլեր արվում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Բագրատ Մովսեսյանը։
«Խաղաղապահները հիմա նույն վիճակում են, ինչ Փառուխի դեպքերի ժամանակ։ Այն ժամանակ էլ մեր զորքերը հետ են քաշվել, ադրբեջանցիները մտել են, ու արդյունքում մեղադրանքներն ուղղվել են խաղաղապահներին։ Հիմա էլ մեղադրանքներ են հնչում նրանց հասցեին, բայց, իմ ունեցած տեղեկություններով, ադրբեջանական անցակետը դուրս է գտնվում խաղաղապահներին վստահված հատվածից։ Բացի այդ, խաղաղապահներն ադրբեջանցիներին, թեկուզ այն տեղերից, որտեղ հայտնվել են 5 կմ-ոց հատվածը խախտելով, քշելու իրավասություն չունեն․ ընդամենը կարող են բարձրաձայնել արձանագրված խախտումների մասին»,-ասաց վերլուծաբանը։
Պաշտոնական հաղորդագրություններում հաճախակի՝ մանավանդ ադրբեջանական ամեն մի սադրանքից հետո հանդիպող հետևյալ նախադասությունը․ «Ռուս խաղաղահները բանակցում են հայկական ու ադրբեջանական կողմերի հետ», վերլուծաբանի խոսքով՝ հերթապահ նախադասություն չէ։ Նրա վստահեցմամբ՝ խաղաղապահ առաքելություն ստանձնած կողմն, իրոք, բանակցում է և այս անգամ ավելի կոշտ քայլերի է գնալու։
«Իմ ունեցած տեղեկություններով խաղաղապահ զորախմբի նորանշանակ հրամանատար Լենցովը բավականին կոշտ բնավորության տեր է, այսինքն՝ շատ ավելի նման է Մուրադովին՝ առաջին հրամանատարին։ Նա տարբերվում է Վոլկովից․ չեմ կարծում, թե զիջումների կգնա։ Ի դեպ, երեկ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին հաջորդած իշխանական տեղեկատվական հոսքերն էլ հուշում էին, որ հեռախոսազրույցը բավականին լարված է անցել։ Ռուսական կողմը, ըստ իս, անցնելու է լուրջ գրոհի, քանի որ ադրբեջանական անցակետի տեղադրումը, իրոք, ՌԴ-ի դեմ ուղղված սադրանք է»,-նշեց Մովսեսյանը։
Ինչ վերաբերում է քննարկումներին, թե անցակետն ում տարածքում է տեղադրված՝ ՀՀ-ի, թե Ադրբեջանի, վերլուծաբանը հղում արեց 1926թ․ պաշտոնապես հաստատված քարտեզներին, որոնց համաձայն ոչ միայն այդ հատվածը, այլև դեպի արևելք ընկած ահագին տարածքներ Հայաստանի մաս են կազմում։
Անդրադառնալով երեկվա՝ Երևան-Կապան չվերթին, վերլուծաբանը մտավախություն հայտնեց, որ դա ոչ միայն ստեղծված լրջագույն իրավիճակից մարդկանց շեղելու նպատակով է արվել, այլև՝ Տիգրանաշենի հնարավոր հանձնումը մեղմելու համար։
«Ուզում են ցույց տալ, թե, իբր, օդային ճանապարհով կարող ենք Կապան հասնել և դա անվտանգ է։ Իրականում, ադրբեջանցիները Կապանի օդանավակայանին բավականին մոտ են դիրքավորված, ու բացի այդ, հնարավոր է օդային կապի հնարավորությունը պատրվակ բռնեն ու Տիգրանաշենը հանձնեն։ Այդ դեպքում Ադրբեջանը, բնականաբար, այնտեղ էլ հսկիչ անցագրային կետ կտեղադրի։ Ու Սյունիքի հետ կապվելու ընդամենը մեկ՝ օդային ճանապարհ կունենանք»,-եզրափակեց Բագրատ Մովսեսյանը։
Խնդիրը չլուծելու դեպքում հնարավոր է մոտակա ժամանակներում Հայաստանում հեղուկ գազի իսպառ դեֆիցիտ լինի։
Ֆեյսբուքյան էջում ահազանգում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը․
«Հեղուկ գազի միջինացված արժեքը վերջին շրջանում 110-120 դրամ էր, իսկ այժմ բարձրացել է՝ հասնելով 180-200 դրամի։
Տեղեկացա, որ հեղուկ գազ ներմուծող բեռնատարները չեն կարողանում անարգել անցնել սահմանը, ինչի արդյունքում էլ առաջանում է հեղուկ գազի արհեստական դեֆիցիտ և թանկացում։
Նշենք, որ նախկինում հեղուկ գազ ներմուծող բեռնատարները պայմանավորված վտանգավորության աստիճանով՝ սահմանն անցնում էին առանց հերթի։
Խնդիրը չլուծելու դեպքում հնարավոր է մոտակա ժամանակներում Հայաստանում հեղուկ գազի իսպառ դեֆիցիտ լինի։
Պատկան մարմինները պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի հայկական բեռնատարները կրկին կարողանան առանց խոչընդոտների ներմուծել հեղուկ գազը՝ այդպիսով վերահսկելով և կանխելով հեղուկ գազի շարունակական թանկացումը շուկայում»։
Երևանի կայազորային հոսպիտալի պետ Երվանդ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու գործով։ Ապրիլի 20-ին դատարանը բավարարել է նրան կալանավորելու վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը։ Կոմիտեից հաստատեցին տեղեկությունը, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին։
Քրեական վարույթով կան մի քանի այլ մեղադրյալներ, այդ թվում կաշառք տվողը, միջնորդը, նաև հոսպիտալի բժիշկ։ Սակայն նրանց նկատամամբ խափանման որևէ միջոց դեռ ընտրված չէ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.