23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, որը երկրիս ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցն է առաջիկա ընտրություններում, խոստացել է Անկարայի արտաքին քաղաքականությունը դեպի Արևմուտք վերակողմնորոշել։ Իր խոստման մասին քաղաքական գործիչը պատմել է գերմանական Deutsche Welle-ին տված հարցազրույցում:
«Մենք 180 աստիճանով կշրջենք Թուրքիայի արտաքին քաղաքականությունը»,- ասել է նա՝ խոստանալով նաև «իրական ժողովրդավարություն» բերել Թուրքիա և վերադառնալ Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցություններին։
«Մենք կայնքի կկոչենք մարդկանց տենչը դեպի ժողովրդավարություն: Դա ամենամեծ փոփոխությունն է, և դա ոչ միայն այստեղ՝ Թուրքիայում, այլև ողջ աշխարհում կտեսնեն: Մենք իրական ժողովրդավարություն ենք բերելու այս երկիր»,- ասել է Քըլըչդարօղլուն DW-ին:
«Մենք ՆԱՏՕ-ի դաշինքի անդամ ենք, մենք նաև երկիր ենք, որը հայտ է ներկայացրել Եվրամիությանն անդամակցելու համար: Հետևաբար, մենք կշրջվենք դեպի Արևմուտք և դեպի արևմտյան քաղաքակրթություն: Իհարկե, մենք կցանկանայինք լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: Բայց մենք ճիշտ չենք համարում Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա»,- ասել է նախագահի թեկնածուն:
Հիշեցննեք, որ Թուրքիայում համապետական ընտրությունները կայանալու են մայիսի 14-ին:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Քոնիայի 3-րդ գլխավոր ռեակտիվ բազայի հրամանատարությունում մասնակցել է մայիսի 2-12-ն անցկացվող «Անատոլիական արծիվ-2023» ուսումնական զորավարժության բարձր մակարդակի դիտարկման օրվան։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Թուրքիայում անցկացվող զորավարժությանը մասնակցել են Ադրբեջանի, ԱՄԷ-ի, Անգլիայի, Կատարի, Պակիստանի և ՆԱՏՕ-ի, Թուրքիայի ՌՕՈւ և ՌԾՈւ տարրերը։ Դիտորդի կարգավիճակով մասնակցություն են ապահովել ԱՄՆ-ն, Ավստրալիան, Եթովպիան, Մարոկկոն, Ֆրանսիան, Վրաստանը, Ղրղզստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Լիբիան, Մալայզիան և Օմանը։ Բարձր մակարդակի դիտարկման օրվան մասնակցել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զ․ Հասանովը։
Աքարը ելույթ է ունեցել, որում, նշելով, որ Հայաստանին խաղաղության ձեռք են մեկնել, ընդգծել է․
«Ադրբեջանը և Թուրքիան մեկ և միասնական խաղաղության ձեռք մեկնեցին Հայաստանին։ Դեռևս սպասում ենք, որ այս խաղաղության ձեռքը սեղմվի։
Մենք խաղաղություն ենք ցանկանում։ Եթե այդպես լինի, մենք՝ Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան, խաղաղության մեջ մտնենք և այնուհետ Վրաստանը, Իրանը դրան միանան, Ռուսաստանը միանա, դա Կովկասում կայունության, խաղաղության միջավայր կստեղծի։ Դա բոլորի օգտին է։ Փորձում ենք դա բացատրել»
Աքարն անհիմն պնդումներ է քաշել, թե իբր Հայաստանն ինքնուրույն երկիր չէ և շարժվում է ուրիշների թելադրանքով:
«Համարում ենք, որ եթե այս տարածաշրջանի պայմաններին և աշխարհագրությանը համապատասխան շարժվեն, դա տարածաշրջանի համար և նրանց համար շատ ավելի օգտակար է լինելու»,-ասել է նա։
Ո՞րն է Ադրբեջանի նպատակը
Նաև ռազմական սադրանքների միջոցով Ադրբեջանի առանցքային նպատակը կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի հետ բանակցությունների գործընթացի տապալումն է։
Ակնհայտ է, որ Թուրքիայում ընտրական գործընթացի պատճառով առաջացած ժամանակային պատուհանը հատկապես Արևմուտքի կողմից օգտագործվում է Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացում Բաքվին փոխզիջումների մղելու հարցում արդյունավետ ճնշում գործադրելու նպատակով։ Հետևաբար նման պայմաններում Ադրբեջանի(գուցե նաև թուրք-ադրբեջանական) մարտավարությունը լիովին կանխատեսելի է՝ հնարավորինս ձգձգել բարձր մակարդակի բանակցությունները։
Այդ նպատակով նկատելի են հետևյալ մարտավարական քայլերը՝
1. Առավելագույնսնս շահել Արևմուտքի վստահությունը տարածաշրջանային զարգացումներում։
Այդ նպատակով Բաքուն ավելի է ամրապնդում իր դիրքերը հակաիրանական ճակատում, զուգահեռաբար ապատեղեկատվություն տարածելով Երևան-Թեհրան մտացածին ռազմական համագործակցության վերաբերյալ։
Բացի այդ, հակառուսական ուղեգծում Ի. Ալիևը յուրօրինակ ժեստ արեց՝ չմասնակցելով Մոսկվայում Հայրենական պատերազմում հաղթանակի հերթական տոնակատարություններին։
2.Ադրբեջանը ռազմական լարվածություն է սադրում Հայաստանի դեմ՝ նպատակ ունենալով Երևանին դրդել՝ հրաժարվելու առաջիկա առնվազն 3 բանակցային շրջափուլերից։
Հետևաբար, Բաքվի բազմակողմ սադրանքներին պետք է վերաբերվել սառնասրտորեն՝ հնարավորինս հաշվարկելով բոլոր հնարավոր սցենարները։ Իսկ այս պահին առանցքային վճռորոշ գործոնը Թուրքիայի ընտրությունների արդյունքներն ենլ Դրանք վարկանիշով 3-րդ թեկանծուի՝ Մ. Ինջեի՝ ընտրական գործընթացից դուրս գալու հանգամանքով պայմանավորված՝ ավելի ու ավելի են ընթանում 1 փուլով հանգուցալուծման սցենարով։
Արմեն Պետրոսյան
Տարածաշրջանի հարցերով փորձագետ
Իլհամ Ալիևն արդեն որերորդ անգամ հայտարարում է, թե, իբր, Զանգեզուրը ևս ադրբեջանական պատմական հող է և թե ադրբեջանցիները, իբր, պետք է «վերադառնան» այդ տարածքները։ Դա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը հերթական ագրեսիային է նախապատրաստվում։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
«Նախորդ տարվա դեկտեմբերի 24-ից Ալիևն ինտենսիվորեն սկսեց շրջանառել «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը և պարզ տեքստով ասաց, որ մինչ այդ չէին կարող Զանգեզուրի մասին բարձրաձայնել, քանի որ դեռ պետք էր լուծել Ղարաբաղի հարցը։ Պատմությունն ու տարածաշրջանի դեմոգրաֆիական պատկերը խեղաթյուրելով՝ Ադրբեջանը հող է նախապատրաստում հերթական ագրեսիայի համար՝ այս դեպքում ՀՀ ինքնիշխքան տարածքի նկատմամբ։ Չմոռանանք, որ ճիշտ նույն քարոզչական մեթոդները կիրառել է Արցախի դեպքում և հասել պատմական հայկական Արցախի զգալի մասի օկուպացմանը»,-ասում է փորձագետը։
Որ Հայաստանի դեպքում ևս Ադրբեջանը նույն ծրագրով է առաջ գնում և որևէ պարագայում հետ չի կանգնելու քայլ առ քայլ ՀՀ սուվերեն տարածքն օկուպացնելու գաղափարից, Հայրապետյանը չի կասկածում։ Դրան թերահավատորեն մոտեցողներին մասնագետը հիշեցնում է 2021թ․ մայիսի և 2022թ․ սեպտեմբերի լայնածավալ ռազմական գործողությունները։
«Ադրբեջանը մինչև հիմա ՀՀ տարածքում է ու քայլ առ քայլ առաջ է գալիս։ Որքան էլ միջազգային հանրությունը կոչեր հնչեցնի, Ադրբեջանը դրանց ուշադրություն չի դարձնելու, ինչպես և մինչև հիմա չի դարձրել։ Ըստ այդմ՝ առնվազն պետական մակարդակով Ալիևի ցանկացած հայտարարություն պետք է արձագանքի արժանանա։ Մեկ-երկու գնահատականով չի կարելի սահմանափակվել։ Ավելին, Ադրբեջանի բռնապետի նկրտումների մասին անհրաժեշտ է մշտապես շեշտել բանակցությունների, հանդիպումների ընթացքում»,-ասում է ադրբեջանագետը և հավելում՝ պատմաբանները գիտական առումով իրենց ուժերի սահմանում անում են, բայց պետական աջակցություն ու պատվեր է պետք տալ, որպեսզի Ադրբեջանը կրկին չմոլորեցնի միջազգային հանրությանը։
Հայրապետյանն ուշադրություն է հրավիրում նաև Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի գործողությունների վրա։ Քարվաճառը, որը թե Մոնթեն, թե Վազգեն Սարգսյանը և թե մեր մյուս ռազմական գործիչները պնդում էին, որ հայոց միջնաբերդն է ու ամեն գնով պետք է պահել, Ադրբեջանի բռնապետը ռազմական բազայի է վերածել։
«Եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ օկուպացված բոլոր տարածքներում ներկայացուցիչներ է նշանակել Ալիևը, բացի Քարվաճառից։ Այն չի բնակեցվի, կարծում եմ, քանի որ Քարվաճառը վերածվում է պլացդարմի՝ ՀՀ-ի նկատմամբ հետագա ռազմական գործողությունների համար»,-ասում է ադրբեջանագետն ու կրկին շեշտում՝ Ալիևը ոչինչ հենց այնպես չի ասում։ Նրա յուրաքանչյուր հայտարարությանը հետևում են կոնկրետ գործողություններ և Հայաստան-Արցախն ամբողջությամբ օկուպացնելու նրա հայտարարություններին պետք չէ քամահրանքով մոտենալ, այլ պատասխան գործողություններ է պետք ձեռնարկել։
Ոչ Ալեքսանդր Սարգսյանը, ոչ Լևոն Սարգսյանը չէին կարող իմ մոտ հարցեր լուծել, իմ կաբինետ մտնել։
Հայտարարել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, անդրադառնալով իրեն քրեական գործում մեղադրանքի այն մասին, ըստ որի ռազմական ոստիկանությունում գրանցված լինելով որպես ծառայող, վարորդներն ապահովել են Ալեքսանդր Սարգսյանի եւ Լևոն Սարգսյանի անվտանգությունը.
«Ես իմացել եմ դրա մասին շատ ուշ: Ոչ մի բան թաքուն չի մնում: Ես չեմ կարող վերահսկել, թե ով որտեղ ինչ վարորդ է աշխատում: Ազատվել եմ, հետո եմ իմացել, որ 2 հոգի վարորդ են եղել: Այդ ծառայությունը սպասարկել են իմ տեղակալները: Ոչ Ալեքսանդր Սարգսյանը, ոչ Լևոն Սարգսյանը չէին կարող իմ մոտ հարցեր լուծել, իմ կաբինետ մտնել»,-ասել է Գասպարյանը:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ադրբեջանը դիտավորյալ խոչընդոտում է Կարմիր խաչի գործունեությունը
«Ապրիլի 23-ին Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա՝ Հակարի կամրջի մոտ, անօրինական հսկիչ անցագրային կետ տեղադրելուց ի վեր Ադրբեջանի կողմից արհեստական պատճառաբանություններով խոչընդոտվում է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բնականոն գործունեությունը, որով ադրբեջանական կողմը ոչ միայն ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները, այլև կոպտորեն խախտում է շրջափակման ընթացքում ծայրահեղ ծանր առողջական վիճակում գտնվող անձանց ՀՀ տեղափոխելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը։ Սրանով իսկ Ադրբեջանը ուղիղ անտեսում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը, որով դատարանի պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը:
Այս ընթացքում ԿԽՄԿ-ի կողմից բուժառուների տեղափոխում իրականացվել է երկու անգամ՝ ապրիլի 28-ին (13 բուժառու) և ապրիլի 29-ին (16 բուժառու): Ապրիլի 29-ից ամբողջությամբ դադարել են ԿԽՄԿ-ի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռք բերված տեղեկության համաձայն՝ ադրբեջանական կողմն առաջ է քաշել հավելյալ պայմաններ՝ պահանջելով ստուգել բուժառուներին տեղափոխող մեքենաները, ինչպես նաև Կարմիր խաչի աշխատակիցների և բուժառուների անձնագրերը՝ խախտելով մինչ այդ ձեռք բերված համաձայնությունները։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 30 հիվանդ սպասում է շտապ տեղափոխման:
Ադրբեջանի կողմից դիտավորյալ խոչընդոտվում է նաև Կարմիր խաչի միջոցով անհրաժեշտ դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ, որի հետևանքով լրջագույն խնդիրներ են առաջանում Արցախի բուժհաստատություններում։
Ադրբեջանական կողմը, նպատակ ունենալով ամբողջության մեկուսացնելու Արցախը, նպատակաուղղված գործողություններ է ձեռնարկում՝ խոչընդոտելու անգամ հումանիտար կազմակերպությունների գործունեությունը Արցախում՝ պարբերաբար արհեստական հավելյալ պահանջներ ներկայացնելով։
Անգամ հումանիտար բնույթի հարցերում Ադրբեջանը պատրաստ չէ դրսևորելու կառուցողականություն և առիթը բաց չի թողնում ահաբեկելու բնակչությանը և խորացնելու մարդկանց՝ շրջափակման հետևանքով առաջացած թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական տառապանքները՝ դիտավորյալ խորացնելով հումանիտար ճգնաժամը։
Ադրբեջանի վարքագիծը ուղիղ հակասում է միջազգային իրավունքին և մարդասիրության սկզբունքներին, ինչը պետք է արժանանա միջազգային կազմակերպությունների և իրավապաշտպան համայնքի հստակ դատապարտմանը։
Ակնակալում ենք միջազգային կառույցների գործնական միջամտությունը հումանիտար բնույթի այս կարևորագույն խնդրի կարգավորման ուղղությամբ»։
Մայիսի 11-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ դիմելով սադրիչ և ագրեսիվ գործողությունների, ականանետների և հրետանային միջոցների կիրառմամբ կրակ են բացել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Հայկական կողմն ունի վիրավորներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման այս հերթական խախտումներն ի ցույց են դնում ձեռքբերված պայմանավորվածությունների, այդ թվում՝ 2022թ. հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների նկատմամբ ադրբեջանական կողմի արհամարհանքը:
Իրավիճակի ապակայունացմանը միտված Ադրբեջանի այս գործողությունները բացահայտ արհամարհանք են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տեղի ունեցած Վաշինգտոնի հանդիպմանը, Բրյուսելում և Մոսկվայում նախատեսված հանդիպումներին, Հարավային Կովկասում կայունությամբ և խաղաղությամբ հետաքրքրված միջազգային գործընկերների կողմից գործադրվող ջանքերին:
Կոչ ենք անում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու անհիմն, չարդարացված և ամոթալի փորձերը:
***
Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է:
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում:
Ավելի քան երեք տարի առաջ Եղեգնաձորում դաժանաբար ծեծի ենթարկված և առ այս պահը կոմայում գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը կտրուկ վատացել է, նա ներքին արնահոսությամբ տեղափոխվել է Մուրացանի անվան զինվորական հոսպիտալ և արդեն քանի օր է, ինչ գտնվում է հոսպիտալի բժիշկների հսկողության ներքո։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց նրա եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում եւ արդեն շուրջ 2.5 տարի է, ինչ գտնվում է կոմայի մեջ։ Հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ Տրդատ Սարգսյանը, որը հենց այս աղմուկի հետեւանքով հայտարարեց մարզպետի պաշտոնից հրաժարական տալու մասին։
Միջադեպին մարզպետի ներկայության հանգամանքը իրենց ցուցմունքներում պնդել են նաեւ 3 վկաները, այդուհանդերձ նախկին մարզպետին մեղադրանք չի առաջադրվել։
Քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել երկու անձի, որոնցից մեկը՝ Զավեն Գրիգորյանի նկատմամբ նախաքննական մարմնի որոշմամբ հետապնդումը դադարեցվել է, իսկ Հարություն Գրիգորյանի դրվագն անջատվել և ուղարկվել դատարան։ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար և դատապարտվել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով։ Հարություն Գրիգորյանին մեղսագրվող 118-րդ հոդվածով՝ ծեծի դրվագով, վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։ Ինչ վերաբերում է Զավեն Գրիգորյանին, ապա քննիչի որոշմամբ՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում էր կայացվել։
Արա Մխիթարյանը, որը կոմայի մեջ է և գտնվում էր տանը, տեղափոխվել է հոսպիտալ, Կարեն Մխիթարյանի փոխանցմամբ՝ ծնողներն ամեն օր այցելում են փոխգնդապետին։ Անդրադառնալով դեպքին, ՔՊ-ական պատգամավոր, նախկինում՝ մարզպետ Տրդատ Սարգսյանի հայտարարությանը, թե իր նկատմամբ սուտ մատնություն է եղել, թե ինքը դեպքի վայրում է եղել՝ Կարեն Մխիթարյանը նշեց. «Իրական է, որ ինքը եղել է, ուղղակի «ատկազ է կանգնում»։ Եթե չորս հոգի ասում է, որ իրեն տեսել են այդտեղ, մարդուն դեմքով տեսել են, մինչև դա՝ չեն էլ ճանաչել, որ մարզպետն է եղել, հետո են իմացել։ Ուղղակի չորով «ատկազ» է կանգնում։ Միայն դա չէ, ամբողջ բնագավառում են այդպես»։
Հարցին՝ արդյո՞ք այս տարիների ընթացքում Զավեն և Հարություն Գրիգորյանները փորձել են կապ հաստատել, Մխիթարյանը պատասխանեց՝ նշելով, որ Հարությունի հայրը դեպքից մեկ տարի անց միայն զանգել է, առաջարկել հանդիպել, գումար է առաջարկել, ինչից տուժող կողմը հրաժարվել է՝ նշելով. «Գումար ունե՞ս՝ բժիշկ գտիր բեր, թող բուժի եղբորս, տա մեզ։ Ձեզ լինի Ձեր գումարը։ Դրանից հետո մի քանի անգամ զանգահարել են՝ երկու-երեք ամիսը մեկ»։
Մայիսի 9-ին ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության անձնակազմն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն, ծաղիկներ զետեղել անմահ հերոսների շիրիմներին, տեղեկացնում են ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունը։
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ շուրջ 150 օր շարունակվող շրջափակման պատճառով Եռաբլուրում հանգչող արցախցի զինծառայողների հարազատները զրկված են իրենց հերոսների շիրիմներին այցելելու հնարավորությունից։ Այսօր այդ շիրիմների տարածքներում իրականացվել են նաև լրացուցիչ մաքրման ու մաշված դրոշների փոխարինման աշխատանքներ։
Չնայած հետզհետե բարդացող պայմաններին, պետք է հստակ հասկանալ, որ եթե չլիներ Ռուսաստանը եւ չլիներ նրա խաղաղապահների մուտքը, ապա այսօր Լեռնային Ղարաբաղի մի հատվածը՝ Ստեփանակերտը, չէր լինի այն տեսքով, ինչպես որ կա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` մեկնաբանելով հայաստանյան քաղաքական եւ տեղեկատվական շրջանակներում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հասցեին հնչող քննադատական հայտարարությունները։
«Ես հասկանում եմ, որ բնակչությունը հիասթափության որոշակի զգացում ունի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԼՂ–ում ինչ-որ ուժային գործողություններ են տեղի ունենում, Լաչինի միջանցքն այժմ արգելափակված է։ Ռուսաստանն ի սկզբանե հստակ դիրքորոշում է հայտնել այդ առթիվ, որ դա հակասում է եռակողմ հայտարարությանը», — ասացԿոպիրկինը։
Նրա խոսքով` իրականացվում է շարունակական աշխատանք, եւ խաղաղապահ զորակազմի նոր ղեկավարությունն ամեն ինչ անում է տվյալ խնդիրը լուծելու համար։
Դեսպանը կոչ արեց ըմբռնումով մոտենալ այն իրողությանը, որ խաղաղապահների գործառույթները սահմանափակ են, նրանք քաղաքական գործիչներ կամ գերագույն դատավորներ չեն։
«Խաղաղապահները օկուպացիոն ուժ չեն ինչպես հետպատերազմյան Գերմանիայում, երբ կար պարետատուն, որտեղ որոշումներ էին կայացվում: Խաղաղապահների գործառույթները բոլորովին այլ են: Ես միանգամայն համոզված եմ, որ ամենակարեւոր հարցում խաղաղապահները պատշաճ կերպով կատարում են իրենց գործառույթը։ Այլ բան է, որ առաջանում են խնդիրներ, որոնք պահանջում են քաղաքական լուծում` եռակողմ հայտարարության ներքո ստորագրած բոլոր կողմերի մասնակցությամբ։ Այստեղ պետք է համատեղ ջանքեր գործադրվեն։ Այդ հիմքի վրա էլ Ռուսաստանի Դաշնությունը մշտապես աշխատում է առկա խնդիրների լուծման ուղղությամբ։ Հեշտ չէ, բայց աշխատանքը շարունակվում է»,- ընդգծեց ՀՀ–ում ՌԴ դեսպանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ապրիլի 23-ից Լաչինի միջանցքի մուտքի մոտ փակել է Հակարի գետի կամուրջը եւ անցակետ տեղադրել։ Արդյունքում Հայաստանից կտրվել են Լեռնային Ղարաբաղի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն, Լիսագոր գյուղերը։
Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ 2022 թվականի դեկտեմբերից։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.