23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մեր երկրում հերոսականությունը ամենամեծ պրոբլեմն է, որը կարող ենք ունենալ, խնդրում եմ չշփոթել էն հերոսության հետ: Ճակատագրական այս շրջանում մրցավազքը, թե ով է ավելի հայրենասեր, ով է ավելի հաղթական՝ կարող է շատ մեծ պրոբլեմներ առաջացնել։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լևոն Զուրաբյանի հայտարարություններին։
Նշենք, որ Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, թե սուտ է, որ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Փաշինյանը հայտարարեց, թե հենց նույն Ալմա Աթայի հռչակագիրը, որով այսօր առաջնորդվում են, ստորագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Եվ այդ հռչակագիրը սահմանում է, որ ադմինիստրատիվ սահմանները դառնում են պետական և այդ սահմաններն անխախտելի են: Սա Լևոն Տեր-Պետրոսյանն է ստորագրել: Հա, ի միջիայլոց, էն ժամանակ ինքը Գերագույն խորհրդի նախագահ է եղել, նախագահ չի եղել: Այդ հռչակագիրն էլ վավերացվել է նաև խորհրդարանի կողմից, և այդ փաստաթղթի վավերացման ժամանակ ՀՀ պատգամավորներ են եղել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, եթե հիշողությունս չի դավաճանում: Լևոն Տեր-Պետրոսյանը 90-ականներին ռուսական թերթին հարցազրույց է տվել, որտեղ խոսակցություն է գնացել ինքնավարությունների մասին, և լրագրողը նրանից հետաքրքրվել է ռուսական ինքնավարության մոդելի և ԼՂ-ի նմանության մասով: Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ ինքնավարությունից բացի, մենք ավելին չենք էլ ուզում: Այսինքն, հիմա իրենք ասում են, որ անկախությո՞ւնն է եղել իրենց նպատակը»,- հայտարարեց նա։
Ալիեւի հետ պայմանավորվածություններ ունեն և այդ պայմանավորվածությունների մեջ է մտնում հայտարարությունը, իբրև թե Ալիևը մեզ հաղթել է և Արցախը Ադրբեջանի մաս է դարձել: «Փաստինֆոյի» եթերում ասել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:
«Բայց իրականում, ո՛չ Արցախն է պարտվել, ո՛չ Ալիևն է հաղթել, ո՛չ էլ կլինի խաղաղության պայմանագիր: Ակնհայտ է, որ այդ կեղծ միավոր Ադրբեջանը ինքը խնդիր ունի ապրելու, և դեռ պետք է գոյատևի: Կեղծ հիմքով ստեղծված պետությունը չի կարող գոյատևել և վերջին ճիգերն է անում: Այս բոլոր իրադարձությունները տանելու են նրան, որ Նիկոլը վերջիվերջո փախնելու է և դրա հետ զուգահեռ մենք պետք է ունենանք մեր օրակարգը»,- նշեց Զ. Փոստանջյանը:
Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասով բանախոսը նշեց, որ ՀՀ վարչապետը խայծը գցում է անկլավների վերաբերյալ, բայց «բայց» է ասում, որովհետև կա նաև Արծվաշենի հարցը: Իրականում ամբողջ պատրաստությունը գնում է նրա համար, որ տարածաշրջանում մեծ ռեգիոնալ պատերազմ սկսվի: Եթե անկլավի հարց է լինհում, ուրեմն Արծվաշենը փակում է այդ բոլոր վեց անկլավները, որը նախատեսված է իր հայտարարությամբ:
Անդրադառնալով զոհված զինծառայողների բողոքի ակցիային և Գայանե Հակոբյանի կալանավորմանը, Զ. Փոստանջյանը նշեց, որ այդ անձը, որը գնացել և ցուցմունք է տվել՝ հանդիսանում է պետական պաշտպանության օբյեկտ: «Այստեղ կա երկու վարկած՝ կա՛մ իր նմանակն է եղել՝ գնացել շփում է ունեցել, նստել է այդ մեքենան, հետո մեքենայից թռել է և այդ պատճառով հատուկ պաշտպանություն կատարող անձինք նրան չեն պաշտպանել, կա՛մ նախապես պայմանավորված էր այդ սադրանքը: Իսկ որտե՞ղ են նրան պաշտպանող անձանց ցուցմունքները: Դեկտեմբերի 31-ին օրենքի մեջ փոփոխություն է մտցվել, ըստ որի վարչապետի և ընտանիքի լիարժեք պաշտպանությունը կարող է տեղի ունենալ նաև այն ժամանակ, երբ վարչապետը շուրջ 20 օր բացակայի երկրից: Այսինքն, սա հավանաբար ընդունվել է Նիկոլի ապագա փախուստը կազմակերպելու համար»,- նշեց Զ. Փոստանջյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի «ձեռքբերումները», որոնք պիտի ամրագրվեն ստորագրվելիք խաղաղության պայմանագրում, մոտեցել են մի հանգրվանի, երբ Արցախն այլևս փրկագին է։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ս․թ․ մայիսի 22-ի մամուլի ասուլիսում։ Պատեհ չհամարելով միջամտել Արցախի ներքին գործերին, ՀՀ վարչապետն, այնուամենայնիվ, իրեն իրավունք է վերապահել հայտարարելու, թե Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86 600 քառ․ կմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գլխավորած կուսակցությունը։
«Խստորեն դատապարտելով Արցախի ժողովրդի իրավաքաղաքական հավաքական կամքի բեկանման կամ քմահաճ սակարկման որևէ դրսևորում՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարում է․
— Արցախի Հանրապետությունը կայացած իրողություն է, որի հիմքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացված փաստն է։ Արցախի ժողովուրդը ազատ և անկախ ապրելու իր կամքն ամրագրել է 1991թ․ ԼՂՀ-ի Հռչակագրով, 1991թ․ հանրաքվեի արդյունքներով, 1992թ․ ԼՂՀ-ի պետական անկախության մասին Հռչակագրով։ Ուստի, այդ թվում՝ հայկական կողմից բանակցող Նիկոլ Փաշինյանը չունի Արցախի ճակատագիրը տնօրինելու իրավասություն և լիազորություն։
— 1988թ․ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և հանուն դրա 1992թ․ պարտադրված պատերազմում որակապես և քանակապես անհավասար պայմաններում Արցախը հմուտ մարտավարությամբ հաջողել է կանոնավոր բանակ ձևավորել, ճեղքել ադրբեջանական շրջափակումը, ստիպել Ադրբեջանին և միջազգային հանրությանը հաշվի նստել իր կամքի հետ։ Հետևապես՝ Արցախի նկատմամբ վարվող քաղաքականության համատեքստում նույն տրամաբանությամբ ինքնակազմակերպվելն ու զուգահեռաբար Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցություններ նախաձեռնելը օրախնդիր անհրաժեշտություն է։
«Միասնական հայրենիք» կուսակցությունը, ի դեմս հաղթանակած առաջնորդ Սամվել Բաբայանի, վերահաստատում է, որ տեսնում է ինքնորոշման իրավունքի փաստով Արցախն օբյեկտից սուբյեկտի վերափոխելու, ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնապաշտպանության իրավունքն իրացնելու, արցախյան հիմնախնդրի իրավաքաղաքական հիմքերը միջազգայնացնելու հնարավոր նախադրյալներ։
Ըստ այդմ՝ պատրաստակամ է Արցախի համար այս ծայրահեղ ծանր ու ճակատագրական օրերին ստանձնելու պատասխանատվության իր բաժին բեռը։
Արցախը մեր անունն ու պատիվն է, սակայն յուրաքանչյուրիս լուռ համաձայնությամբ այն կարող է դառնալ պատվազուրկ դրոշմ բոլորիս համար։ Սթափվի´ր, հա´յ ժողովուրդ, քանի դեռ չի կորսվել փրկության վերջին հնարավորությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Հայաստան ներմուծված աննախադեպ քանակի ֆենտանիլ տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել է քաղցրավենիքի փաթեթի մեջ, որն ուղարկված է եղել ՀՀ քաղաքացի Է. Մ.–ի անունով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՊԵԿ-ից:
Աննախադեպ քանակի ֆենտանիլ տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպքի մասին ավելի վաղ հայտնել էր ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
«ՀՀ քաղաքացու անվամբ ներմուծված առաքանին, որում առկա քաղցրավենիքի փաթեթի միջից հայտնաբերվել է ֆենտանիլ տեսակի թմրամիջոցի 80 հաբ։ Հիշյալ առաքանին ստանալիս ՀՀ քաղաքացին ձերբակալվել է և տեղափոխվել բնակության վայր, որպեսզի նրա բնակարանում խուզարկություն անցկացվի։ Բնակարանում հայտնաբերվել է 2 հատ «Մակարով» տեսակի հրազենլիցքավորված մարտական փամփուշտներով։ Եղել են նաև բազմաթիվ օգտագործված ներարկիչներ
թմրամիջոցների հետքերով։ Հայտնաբերվել են նաև բազմաթիվ տարաներ` կրկին թմրամիջոցներով»,– ասված է հաղորդագրությունում։
Մեկ այլ դեպքում էլ Երևանում բնակվող ԱՄՆ քաղաքացու անվամբ Հայաստան է ներմուծվել թմրամիջոցի պարունակությամբ առաքանի։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է նշված քաղաքացու ինքնությունը, նա Ա.Ք.–ն է։ Վերջինիս անվամբ ներմուծվող առաքանու մեջ թաքցված է եղել 10.8 գրամ հերոին և թաքցված է եղել առաքանու իրերի մեջ։
ԱՄՆ քաղաքացին ձերբակալվել է այդ առաքանին ստանալիս։
Պարզվել է, որ այս 2 անձինք փոխկապակցված են միմյանց հետ։
Հայաստանի ղեկավարներից որևէ մեկը երբևէ Արցախը չի ճանաչել Ադրբեջանի մաս։ 1988 թվականից ի վեր նման բան չի եղել․ դեռ չեմ խոսում մինչ այդ ընկած ժամանակների մասին։ Եթե ՀՀ-ն ցանկանում է փակել Արցախի հարցը, ուրեմն թող մինչև վերջ տանի իրավական գործընթացը, իսկ դրանից հետո արդեն կտեսնենք, թե ինչ է ասում հայ ժողովուրդը, կերևա՝ կա՞արդյոք հայ ժողովուրդ, թե՞ չկա։ Այդ մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի հատուկ հանձնարարություների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Արցախին առնչվող այսօրվա հայտարարություններին։
«Փաշինյանը հայտարարեց, թե ճանաչում է Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ-ը։ Այստեղ մի քանի ստորակետ կա․ նախ՝ միայն հայտարարելով չի։ Եթե ինքն իր ձեռքով նման փաստաթուղթ ստորագրի, հետո պետք է Ազգային ժողովը հաստատի, վավերացնի։ Եթե պաշտոնական Երևանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, ուրեմն պետք է գործընթացն իրավական բոլոր փուլերով անցնի։ Շատ կարևոր է, որ Ազգային ժողովում վավերացման փուլը անցկացվի բաց, թափանցիկ քվեարակությամբ։ Դա շատ կարևոր է պատմության համար․ մենք պետք է անուն առ անուն ճանաչենք նրանց, ովքեր կքվեարկեն Արցախն Ադրբեջանին հանձնելու օգտին։ Պետք է պահանջել, որ նման գործընթաց սկսվելու դեպքում քվեարկությունը լինի բաց»-ասաց Բաբայանը։
Փաշինյանի հնչեցրած այն մտքին, թե ինքը ճանաչում է Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ-ը, իսկ Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության շուջ պետք է երկխոսեն Ստեփանակերտն ու Բաքուն, Բաբայանն այսպես արձագանքեց․ «Այդպես չի կարող լինել։ Ո՛չ։ ՀՀ-ն 1994 թվականից ի վեր պարտավորված է Արցախի հարցով վարել բանակցային գործընթացը։ Եթե հիմա պաշտոնական Երևանը Արցախը որոշել է հանձնել Ադրբեջանին, ուրեմն, կրկնում եմ, իրավական գործընթացը մինչև վերջ պետք է տանի, հետո կտեսնենք, թե ինչ է ասում, ինչ է մտածում ազգը»։
Գայանե Մարտիրոսյանի գործը դեռ հինգերորդ օրն է ընթանում, բայց Նիկոլ Փաշինյանն արդեն փաստեց, մեղադրական դատական ակտը կայացրեց, վերջակետ դրեց այս գործում ընդհանրապես իրավական որևէ գործընթացի՝ նշելով, որ տեղի է ունեցել առևանգում։
Կառավարության դիմաց լրագրողներին ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ խոսելով ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանի՝ Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով» հայտարարությունների մասին։
Փաստաբանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը չպետք է նման արտահայտություններ անի, անմեղության կանխավարկածը խախտի, քանի որ դեռևս որևէ մեկը՝ ոչ քննիչը, որ դատախազը, ոչ դատարանը չեն կարող փաստել՝ տիկին Մարտիրոսյանը կատարե՞լ է այդ հանցագործությունը, թե՞ չի կատարել․
«Այս պահին մենք ունենք ընդամենը կասկած, դրա վերաբերալ մեղադրանք։ Անձի մեղավորությունը հաստատվում է մեղադրական դատական ակտով։ Պետք է զերծ մնալ նմանատիպ արտահայտություններից, քանի որ մեր բոլոր հույսերն այս գործի հետ կապված, կմարեն»,- ասաց Վահան Հովհաննիսյանը։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման և Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների ու Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության «Մեղրի» ջոկատի ծառայողների աջակցությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ, ինչպես նաև զենք, զինամթերք տեղափոխելու դեպք։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Ռ.Պ-ն, ինքնությունը դեռևս չպարզաբանված ԻԻՀ մի քաղաքացու հետ միասին, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ,միմյանց գործողությունները փոխլրացնելով, սույն թվականի մայիսի 18-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն են պատրաստվում ներկրել` իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցների խմբաքանակ, ինչպես նաև զենք, զինամթերք:
Համատեղ պլանավորված ու ձեռնարկված միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ ս.թ-ի մայիսի 18-ին, Ռ.Պ-ն, հայ-իրանական պետական սահմանի Մեղրի քաղաքի հարակից տեղանքում, ինքնությունը դեռևս չպարզաբանված ԻԻՀ քաղաքացու կողմից նշված վայրում, վերցրել է նրա կողմից մաքսանենգ ճանապարհով ՀՀ առաքված թմրամիջոցների վերոնշյալ խմբաքանակը, զենքը և զինամթերքը, սակայն դրսևորելով զգուշավորություն, չբացահայտվելու նկատառումներից ելնելով, թաքցրել է այն հայ-իրանական պետական սահմանի սահմանային շերտի մոտակայքում և հեռացել։ Այնուհետև, մայիսի 19-ին Ռ.Պ-ն վերոնշյալ հանցավոր արարքներին ներգրավելով ՀՀ քաղաքացիներ, Սյունիքի մարզի Քաջարան համայնքի բնակիչներ՝ Մ.Պ-ին և Ա.Ք-ին, վերջիններիս ուղղորդել է Ա.Ք-ի կողմից շահագործվող «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Քաջարանից մեկնել հայ-իրանական պետական սահմանի սահմանային շերտ, և իր նկարագրած թաքստոցից վերցնել թմրամիջոցների խմբաքանակը, զենքը, զինամթերքը ու այն տեղափոխել Քաջարան։
Հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է, քանի որ Մեղրի քաղաքի մոտակայքում ավտոմեքենան կանգնեցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության «Մեղրի» ջոկատի ծառայողների կողմից։
Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պայմաններում Ռ.Պ-ն, Ա.Ք-ն և Մ.Պ-ն ձերբակալվել են։
Ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության հատուկ պահպանվող տարածք, որտեղ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են 10 կիլոգրամը գերազանցող ընդհանուր քաշով՝ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների զանգվածներով լցված 20 տարբեր փաթեթներ, ինչպես նաև արտասահմանյան արտադրության 2 հատ մարտական ատրճանակներ՝ իրենց 20 հատ փամփուշտներով։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասով և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ակնհայտ է, որ Հայաստանն ու Արցախը մտնում են անկայունության, խոշոր անորոշությունների ու ռիսկերի նոր փուլ։ Ականատես ենք լինելու շատ գռեհկությունների։ Ինչպես՝ երեկ։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը՝ «Չ«փրկված» ու Չ«դիմադրված» հայրենիքը. պայքարի նոր փուլը՝ իրար աչքերի մեջ նայելով» վերտառությամբ հոդվածում, որը ներկայացնում ենք ստորև.
«Իհարկե, հնարավոր է իշխանություն կորցնել, հնարավոր է իշխանություն վերցնել, բայց հնարավոր է նաև պետություն կորցնել։ Շատ հնարավոր է՝ ուղղակի ստանալ անկառավարելի, ինչ-որ անբովանդակ վիճակ։ Ու էլի՝ բոլորով սպասարկել «նոր պատմական ողբերգությունը»։
Մենք ունենք իրական հնարավորություն՝ դա թույլ չտալու։ Բայց դրա համար պետք են գրագետ քայլեր, գիտակցում՝ հրաժարվելու նախկին սխալներից, պարզունակ պատկերացումներից։
Ի՞նչ է պետք գալիք ծայրահեղ վտանգավոր փուլում.
— Մնալ մարդ։ Անհատական մակարդակում կայացնել անհատական որոշում։ Որոշել, որ հենց քեզնից կախված է շատ բան։ Չլինել դիտորդ ու չսպասարկել Նիկոլ։
— Հասկանալ նախորդ պրոցեսների սխալները։
— Բացառել «պայքար և անձնական կոմֆորտ»-ի համատեղումը։ Բացառել «պայքար և զուգահեռ՝ Նիկոլի կառավարության հետ բիզնես» բանաձևը։
— Բացառել պայքարի սեզոնայնությունը։
— Գիտակցել, որ մեր խնդիրը 65-70% սպասող, չկողմնորոշված, բայց՝ փոփոխությունների պատրաստ հասարակությունն է։ Վճռորոշ կարևորություն ունի նրանց հետ ճիշտ կոմունիկացիան, նրանց կոնսոլիդացիոն ձևակերպումներ առաջարկելը։
— Կան մարդիկ, ովքեր սպառել են ԲՈԼՈՐԻՍ փոխարեն որոշումներ կայացնելու լիմիտը։ Հետևաբար՝ որոշումների կայացման հին մեխանիզմը չի կարող լինել։
— Պետք է ընդունել, որ չի կարող լինել լարված փողոց ու միևնույն ժամանակ «կառուցողական» աշխատող ընդդիմություն ԱԺ-ում։ Դա կոտրում է մարդկանց, ովքեր պետք է ինչ-որ ռիսկերի գնան, կորուստներ ունենան՝ պայքարին միանալու համար։ 336 հազար ընտրողներն իրավունք ունեն պահանջելու կոշտ պայքար՝ 35 պատգամավորներից։
— Բացառել է պետք հետնիկոլական քաոսը։
— Պետք է օգտագործել իշխանության տված գռեհիկ «առիթները».
ա/ Գեներալ Գ. Խաչատուրովի և Գայանե Հակոբյանի պաշտպանությունը վերածել լայնածավալ քաղաքացիական շարժման։ Երկիրը վարակել նրանց և այլոց աջակցության թեմայով։
բ/ Հայաստանում թմրանյութերի տարածումը լրջագույն հարց է, և պետք է դառնա բոլոր նորմալ մարդկանց համախմբման թեմա։ Ունի մեծ պոտենցիալ։ Չթողնել լռել՝ ծնողներին, ուսուցիչներին, մշակույթի մարդկանց, հայտնի մարզիկներին, բժիշկներին, հանրային գործիչներին, դասախոսներին, հոգևորականներին։ Այս պրոցեսը, սակայն, պետք է խրախուսել, կազմակերպել։
c/ Երևանի ընտրություններին պետք է լուրջ մոտենալ։ Հնչեցրել եմ առաջարկ՝ գնալ «Հանրության թեկնածուով»։ Դա ճանապարհ է, որը ենթադրում է շատ հետաքրքիր պրոցեսների գեներացում։ Իհարկե, կարող են լինել նաև այլ մոտեցումներ։
— Ցանկացած գործ ու ցանկացած ծավալուն պրոցես պետք է կազմակերպել, աջակցել, որ ստացվի։ Ոչ մի հեշտ կամ արկածախնդիր տաբերակ չկա։ Պետք է լինեն միասնական տեղեկատվական հոսքեր, գրագետ մենեջմենթ։ Հենց այս գիտակցումը և պատկերացումը չկա Հայաստանում։ Դրա համար էլ վերջում հանգում ենք «ժողովուրդն է մեղավոր» անիմաստ ու սխալ ձևակերպմանը։ Իրականում 90 տոկոսը պատրաստ է փոփոխության, մենք 90 տոկոս ենք։ Մեր հասարակությունն ունի առողջացման շատ մեծ ռեսուրս ու դա որոշ շրջանակները չեն՝ իրենց գույքին գերի։
Պայքարի այս փուլն իրար աչքերի մեջ նայելով պիտի անցնենք, այս փուլի առանձնահատկությունը պետք է լինի շիտակությունն ու պրոցեսներին ու միմյանց բաց աչքերով, ուղիղ նայելու պատրաստակամությունը։ Չի կարելի շարունակել ձևացնել, թե չենք տեսնում, չենք հասկանում։ Հայաստանին սպասվում է վտանգավոր փուլ, դժվար պայքար ու մեծ ներքին «ռազբորկա»»։
Ձեր գործողությունները ոչ այլ ինչ են, քան վիրավորանք այն սկզբունքներին, որոնց վրա հիմնված է մեր իրավական համակարգը: Այս մասին ասվում է փաստաբան Հովհաննես Խուդոյանի բաց նամակում ուղղված՝ կալանավորված Գայանե Հակոբյանի գործով քննիչ Շահբանդարյանին, դատախազ Դանիելյանին, դատավոր Չիչոյանին:
«Բաց նամակ քննիչ Շահբանդարյանին, դատախազ Դանիելյանին, դատավոր Չիչոյանին
Երկու օր վիրավորանքից բացի բառեր չէի գտնում, բայց երբեմն առանց վիրավորանքի խոսքը ավելի հեշտ է տեղ հասնում:
Պարոնա’յք,
Ես գրում եմ այս նամակը՝ արտահայտելու իմ բացարձակ արհամարհանքն ու քամահրանքը ձեր բոլորովին ողբալի պահվածքի նկատմամբ: Հասկանալի է, որ ձեր ինտելեկտը, սկզբունքները, արժեքները չեն կարողացել ձեզ ուղղորդել դեպի արդարության և ազնվության ճանապարհը: Փոխարենը, դուք ընտրել եք ապօրինի կալանավորման դավաճանական ուղին՝ թիրախավորելով պատերազմի նահատակ հերոսի մորը ինչ֊որ մեկի հիվանդագին քաղաքական հետապնդումները իրականացնելու նպատակով:
Ձեր գործողությունները ոչ այլ ինչ են, քան վիրավորանք այն սկզբունքներին, որոնց վրա հիմնված է մեր իրավական համակարգը: Հենց այն փաստը, որ դուք կամավոր և միտումնավոր կալանավորեցիք վշտի մեջ գտնվող մորը, մեկին, ով արդեն աներևակայելի կորուստ ու ցավ է կրել, բացահայտում է ձեր անզգամ ու անմարդկային էությունը:
Դուք ապացուցեցիք, որ դուք խայտառակություն եք դատական համակարգի համար և վիրավորում եք հենց արդարադատության էությունը։ Չփորձեք արդարացումներ գտնել կամ թաքնվել օրենքի շարադրանքի հետևում․ բոլորս ձեր հետ միասին շատ լավ հասկանում ենք, որ այն, ինչ դուք արեցիք, երբևէ չի բխել օրենքից:
Քաղաքական շահի համար անմեղ անհատին ապօրինաբար կալանավորելով՝ դուք դրսևորեցիք կարեկցանքի և ապրումակցելու ունակության բացարձակ բացակայություն: Անհնար է պատկերացնել, որ հեղինակավոր դիրքում գտնվող ինչ-որ մեկը, ում հանձնարարված է պահպանել օրենքը, այնքան ցած կիջնի, որ օգտագործի իր իշխանությունը պատերազմի նահատակի ծնողի հանդեպ անձնական և քաղաքական վենդետաների համար: Ձեր գործողությունները ոչ միայն անօրինական են, այլև բարոյապես սնանկ՝ բացահայտելով ձեր իսկական էությունը՝ որպես անսիրտ և քաղաքական իշխանությանը անխոս հպատակվող անհատների:
Ձեզ տրվել էր անաչառ արդարադատություն իրականացնելու պատասխանատվությունը, սակայն փոխարենը դուք ընտրել եք ձեր իշխանությունը որպես ճնշման գործիք օգտագործելու անպատվաբեր ուղին: Ձեր կողմնակալ և քաղաքական դրդապատճառներով կայացրած որոշումները կոտրել են դատաիրավական համակարգի նկատմամբ հասարակության մնացած հավատը: Ձեր վարքագիծը խարխլում է մեր հասարակության բարոյական արժեքների կառուցվածքը և ամրապնդում է այն գաղափարը, որ արդարադատությունը ոչ այլ ինչ է, քան խաղալիք ձեր նման անհատների ձեռքում:
Դուք դարձել եք այն ամենի խորհրդանիշը, ինչը սխալ է իրավական համակարգում։ Ձեր անվճռականությունն ու գոռոզությունը մթագնել են ձեր դատողությունը՝ թույլ չտալով տեսնել այն հսկայական վնասը, որը պատճառվել է ձեր գործողությունների արդյունքում:
Ձեր գործողությունները արտացոլում են ձեր զբաղեցրած պաշտոնի նշանակության ամբողջական անտեսումը և Դուք, դատավոր Չիչոյան, արժանի չեք դատավորի պատմուճան կրելուն:
Դատավոր Չիչոյան, դատախազ Դանիելյան, քննիչ Շահբանդարյան, դուք խայտառակություն եք իրավաբանի մասնագիտության համար և բիծ բոլոր նրանց հեղինակության վրա, ովքեր ձգտում են արդարության և արդարադատության:
Ես խնդրում եմ ձեզ խորհել անմեղ մարդկանց կյանքին ձեր հասցրած վնասի մասին: Միայն անկեղծ ապաշխարության և ձեր դաժան սխալները շտկելու անկեղծ հանձնառության միջոցով կարող եք հույս ունենալ քավել ձեր մեղքերը նրանց աչքերում, ում այդքան անխղճորեն վիրավորել եք: Այդ խարանը, որ վերցրել եք ինքնակամ, երբեք չի մաքրվելու ձեր վրայից, բայց կարող է չդրվել ձեր սերունդների վրա: Երկար մտածեք, լավ մտածեք, թե ինչ արեցիք:
Թող ձեր անունները հավերժ լինեն անարդարության, անսկզբունքայնության ու ծառայամտության հոմանիշը, վկայություն այն մութ ժամանակների, որոնցում մենք հայտնվում ենք, երբ նրանք, ովքեր պարտավոր են պահպանել օրենքը, դառնում են դրա ամենամեծ ոտնահարողները:
Առանց հարգանքի,
Հովհաննես Խուդոյան»:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվել է մեկ ամսով: Այս պահին նրա աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել զոհվածի մորը:
Արթուր Ղամբարյանն իր ֆեյսբուքյան էջույմ գրել է.
«Քննչական և դատական մարմինները հաճախ կանգնում են պետության օրենքի և բարոյական նորմերի միջև ողբերգական երկընտրանքի (դիլեմայի) առջև։ Որոշ իրավիճակներում, գրագետ և կամային դատավորը, անկասկած, հնարավորություն ունի խուսափել բարոյապես հոգեճնշող երկընտրանքից և հարցը լուծել՝ երկու հակադիր մասնավոր շահերի հավասարակշռման սկզբունքի հիման վրա։
Ենթադրյալ առևանգման՝ հնչեղության ստացած գործով, առաջին հայացքից, ֆիզիկական բռնություն չի կիրառվել, այս ամենը, համենայն դեպս Կնոջ կողմից պլանավորված չէ եղել․ ամեն բան կատարվել է բոլորիս համար հայտնի հանգամանքների բերումով (վարույթի նյութերին չեմ տիրապետում)։
Այլընտրանքային գործուն խափանման միջոցների (տնային կալանք, գրավ և այլն) առկայության պայմաններում՝ մեծ ողբերգություն ապրած Կնոջը կալանավորելը կապացուցի Հայաստանում հրեշավոր արդարադատության մասին պնդումը։
Եթե, այնուամենայնիվ, բացառիկ այս գործով ցուցաբերվի «նեոմացոյական» մոտեցում (ցավոք, դրա նախադրյալները տեսնում եմ), ապա նա պետք է տեղեկանա «հիտլերյան» դատավորներին տրված՝ պատմական և իրավական գնահատականներին։ Կա մի տարբերություն․ «Յութուբյան» պատմաշրջանում տեղի ունեցած դեպքերին և դեմքերին` պատմության տված գնահատականներին միայն գրքերից տեղեկանալու անհրաժեշտություն չկա․ ամեն բան մնում է «կենդանի»։
Կյանքի դիալեկտիկան այնպիսին է, որ “նեոմացոյական” երիտասարդները սեփական ողբերգությամբ են զգում կամ անխուսափելիորեն կզգան այս գաղափարախոսության՝ բոլորիս համար ողբերգական լինելը»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.