23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանն ընդհատակից տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է իրեն փոխկապակցված «Մրգենի» ՍՊԸ աշխատակիցը բանանի արկղի մեջ կոկաին հայտնաբերում։ Պողոսյանը տեսանյութում մեկնաբանում է գործողությունների ընթացքը։
Մայիսի 25-ին Պողոսյանը տեսաուղերձով հայտարարել էր, որ իր պահեստում առկա թմրանյութի մասին անձամբ է հայտնել ՀՀ ԱԱԾ տնօրենին, և որ լուրն իր համար շոկային է եղել:
Նա նշել էր, որ տեսաուղերձում իր ասածներն իրավապահ մարմինները կարող են ընդունել որպես հաղորդում և օգտագործել նախաձեռնված քրեական վարույթում։
Ստորև տեսանյութը՝
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ և նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին մեղադրել է Հայաստանին և Արևմուտքին հաճոյանալու փորձի մեջ, հայտնում է «Անադոլուն»։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Քըլըչդարօղլուի վերջին հայտարարություններին, թե դեպի Չինաստան տրանսպորտային երթուղին պետք է անցնի ոչ թե Ադրբեջանով, այլ Իրանով։
«Ի՞նչ իմաստ ունի ոտնահարել Ադրբեջանի շահերը. Հայաստանին կամ արևմտյան երկրներին հաճոյանալու համա՞ր է: Մենք քաջատեղյակ ենք այն ուժերի նպատակներին, որոնք ձգտում են մեկուսացնել եղբայրական Ադրբեջանը»,-ասել է Չավուշօղլուն:
Նա նաև հայտարարել է թյուրքական պետությունների կազմակերպության հարթակի կարևորության մասին, որն ուժ և վստահություն է հաղորդում թյուրքալեզու երկրներին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի՝ ներկայում Բաքվի օկուպացիայի ներքո գտնվող Քաշաթաղի շրջան (Լաչին) կատարայցի այցի ժամանակ ասել է, որ Արցախի բնակչությունը «պետք է ենթարկվի Ադրբեջանի օրենքներին» (չակերտները՝ Tert.am):
«Ձեր գիրքը փակված է, «Միացում»-ի գիրքը փակված է, անջատողականության վերջը եկել է, անկախության երազանքները, ինչպես կարգավիճակը, ի չիք են դարձել», — ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ արցախահայության համար մնացած «միակ ճանապարհը» (չակերտները՝ Tert.am) «Ադրբեջանի օրենքներին ենթարկվելն է, Ադրբեջանի հավատարիմ, նորմալ քաղաքացի դառնալը, «պետական ատրիբուտները» աղբարկղը նետելը և խորհրդարանը ցրելը» (չակերտները՝ Tert.am)։
«Մենք հավատում ենք, որ իրենք կհասկանան, կգան ու քայլ կանեն, որ ապրեն Ադրբեջանի դրոշի տակ։ Մենք սպասում ենք սրան։ Ուստի մենք այլ քայլ չենք անում, և կարծում եմ, որ վերջին երկուսուկես տարիների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները պետք է արթնացնեն նրանց, արթնացնեն երազանքներից»,- ասել է Ալիևը:
Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստատեսությանը: Ստորև ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից։
- Մոսկվայում Փաշինյան-Ալիև-Պուտին հերթական հանդիպումը կայացավ։ Եվ՞։
-Ակնհայտ էր, որ դա ամբողջական տապալում էր։ Ակնհայտ էր, որ, ցավոք, արցախցիների շահերի տեսանկյունից այդ ամենը չափազանց բացասական էր։
-Դուք սպասո՞ւմ էիք, որ Բրյուսելում, Երևանում հնչած հայտարարություններից հետո Մոսկվայում ա՞յլ հայտարարություն կհնչի։
-Ամեն դեպքում, քաղաքականությունն այնպիսի բան է, որ հայտարարությունն այլ է, գործողությունները՝ այլ։ Պետք է նայել՝ քանի րոպե էր հանդիպումը, ինչպիսին էր մամուլի ասուլիսը։ Օրինակ՝ ԱՄՆ-ում մեկուկես րոպեից Բլինքենը դուրս եկավ մենակ, առանց երկու նախարարների։ Այստեղ հանդիպումը 20 րոպե էր։ Դու հետևում ես, թե ինչպիսի ինֆորմացիա են հրապարակում, ինչպիսի ինֆորմացիա չեն տալիս, ինչ է տեղի ունեցել, ինչպիսի որոշումներ են հրապարակվել։ Ամեն ինչ պարզ է․ ցավոք, հերթական անգամ մենք տապալել ենք բանակցությունները։
-Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ մայիսի 22-ի հայտարարությանն արձագանքեցիք նաև Դուք։ Շատերը դա համարում են Արցախի դատի վախճանը։ Դու՛ք ի՞նչ կարծիքի եք։
-Մի կողմից նա ինչ-որ նոր բան չէր ասել. մեկ անգամ այդպիսի հայտարարություն արդեն հնչեցվել էր, մյուս կողմից՝ արդեն հստակ ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում՝ ոչ թե որպես հնարավոր տարբերակ, այլ իր կողմից ընդունեց, որ դա որպես խնդիր չի համարում։ Ես արդեն մի քանի ասել եմ, որ սա անընդունելի է մեզ համար և ուզում եմ հիշեցնել նրա իսկ խոսքերը՝ Արցախի հարցը պետք է որոշեն Հայաստանի քաղաքացիները, Արցախի քաղաքացիները և այն պետք է ընդունվի Ադրբեջանի քաղաքացիների կողմից։ Ինքը հրաժարվել է իր խոստումից, ինքը հրաժարվել է այն հայտարարությունից, որն արել է, երբ դարձել է վարչապետ առաջին անգամ, և երբ ընտրվել է 2021-ին։ Ես նորից եմ ասում, որ նրա որոշումով չպետք է լինի, ինքն արդեն ասել է բանաձևը՝ առանց մեր ժողովրդի, մեր իշխանության դիրքորոշման ոչ մի բան չի կարող ստորագրել:
-Արցախից իշխանությունները պատասխանեցին, դրան էլ հավանաբար տեղյակ եք։ Ե՞վ։
-Բացի հայտարարություններից պետք են քայլեր, ինձ թվում է՝ սա արդեն այն իրավիճակն է, երբ դանակը հասել է ոսկորին: Կան մարդիկ, որոնք պարզապես շատ անգրագետ են, որոնք ասում են՝ դե ի՞նչ է եղել, Արցախում հայեր են ապրում, Գլենդեյլում հայեր են ապրում, Ջավաքխում հայեր են ապրում։ Այդպես ասողներն իրավունք չունեն քաղաքական գործունեությամբ զբաղվել և չեն հասկանում, որ մեծ տարբերություն կա Վրաստանում և Արցախում ապրող հայերի կարգավիճակի միջև։ Այդ առումով մենք պետք է շատ հստակ, կտրուկ քայլեր անենք, որ ցույց տանք՝ սա չի ընդունվելու, և չի կարող լինել որոշում, որն ընդունվելու է ինչ-որ իշխող ուժի կողմից Հայաստանում:
-Գործողություններ ակնկալում եք Արցախո՞ւմ, Արցախի՞ իշխանություններից։
-Ե՛վ Արցախում, և՛ Հայաստսնում: Եթե հանկարծ Արցախը մենք կորցրեցինք, մենք կորցնելու ենք Հայաստանը, ես դա ասել եմ մի քանի անգամ, 2020-ի պատերազմից հետո երևի հնչեցրել եմ 4-5 անգամ տարբեր տեղերում, միշտ դրա մասին բարձրաձայնել եմ, և իշխող ուժից պատասխան եմ ստացել, թե՝ ինչպես կարելի է նման բան ասել։ Այո՛, ասել եմ և ասելու եմ՝ կորցնելով Արցախը, մենք կորցնելու ենք Հայաստանը։
-Ի՞նչ եք ակնկալում Արցախի իշխանություններից, ասենք՝ հայտարարությունն արեցին, որ եթե ընդունվի մի որոշում կամ ստորագրվի մի որոշում, որը հակասում է Արցախի ժողովրդի կամքին, մենք դա չենք ընդունի։ Դրանից բացի ի՞նչ պետք է անի։
- Շատ պարզ՝ պետք է պատրաստվել դրան, պետք է հստակ մարդկանց հետ ներսում քննարկել, թե դա ինչի կբերի, որովհետև շատ կարևոր է, որ մարդիկ ճիշտ հասկանան հետևանքները։ Եթե մենք ասում ենք՝ կարմիր գիծ է, բայց մի քիչ թող անցնեն կամ հայտարարություն է, բայց ոչինչ, եկեք ձևը գտնենք: Քաղաքականության մեջ, այո, հնարավոր է փորձել դիվանագիտությամբ գտնել լուծումներ, բայց գալիս է ժամանակ, երբ հետադարձի ճանապարհ չի լինում, որովհետև եթե Արցախն ընդունվում է Ադրբեջանի մի մաս, հետևանքները․․․ Ես չեմ ուզում բարձրաձայնել, բայց Ալիևը երեկ արդեն ուրիշ բառեր էր ասում։ Եթե Դուք հիշում եք ինչ ասաց՝ «Ադրբեջանի քաղաքացիները՝ հայկական ծագումով»: Եվ դժվար չէ կանխատեսել, թե ինչ է լինելու առաջիկա ամիսներին, եթե մենք չկանգնեցնենք այս շարժումը հենց հիմա։
-Կանգնեցնելու տարբերակներ տեսնո՞ւմ եք։
-Այո՛, ժողովրդի և իշխանության միասնական դիրքորոշումը, որ դա չի ընդունվելու մեր կողմից և համախմբումն այդ գաղափարի շուրջ: Դա նշանակում է, որ մենք չպետք է թույլ տանք ու դա անպայման իրագործվի քայլերով։
- Վերադառնանք ձեր գործունեությանը։ Նախօրեին Ստեփանակերտում կայացած հանդիպմանը անոնսեցիք, որ նախատեսում եք հիմնադրամ ստեղծել շուրջ 60 միլիարդ դրամի ծրագրեր անելու համար։ Մանրամասնեք որքան հնարավոր է, ինչի՞ մասին է խոսքը.
-Առաջին հերթին ուզում եմ հիշեցնել, որ մինչև 2020 թվականի պատերազմը և դրանից հետո, տասնյակ միլիոն դոլար ենք ներդրել Արցախում` տարբեր ծրագրերի մեջ։ Մենք, իսկ մենք ասելով նկատի ունեմ իմ ընկերների հետ միասին իրականացված տարբեր ծրագրերը, միայն «Ավրորան» շուրջ հարյուր նախագիծ է իրագործել այստեղ, և մենք էլ շարունակել ենք դա։ Անցյալ տարի ստեղծված «Մենք ենք, մեր սարերը» գործակալությունն արդեն մոտ 2 միլիարդ դրամի տարբեր ծրագիր է իրականացրել այստեղ։
Ուղղակի շատ կարևոր է հասկանալ՝ ո՞րն է նպատակը։ Համախմբել մարդկանց գաղափարի շուրջ, ստեղծել ճանապարհային քարտեզ։ Հասկանալ, ո՞ր ուղղությամբ է անհրաժեշտ աշխատել։ Իսկ ամենակարևորըինչ մարդկային, ֆինանսական ռեսուրս ունես, և ուրիշ կարևոր ռեսուրսներ՝ այս իրականության համար։ Հիմա, մենք անցանք այս ճանապարհը, հաստատեցինք նպատակը, հաստատեցինք, որ պատրաստ ենք այդ նպատակի շուրջ համախմբվել, պատրաստ ենք իրականացնել շատ մեծ աշխատանք: Դրա համար պետք է ռեսուրս։ Եվ այս իրավիճակում մենք որոշեցինք, որ պետք է լուրջ գումարներ ներդնել, որովհետև մենք ունենք շատ քիչ ժամանակ
իրականությունը փոխելու։ Եվ չնայած աշխարհում եղած բոլոր խնդիրներին` մեծ գումար է հայտարարված, որը ներդրվելու է այս նպատակին հասնելու համար։
- 60 միլիարդից 20 միլիարդը նշել եք, որ Վարդանյան ընտանիքինն է։ Իրատեսական եք համարում այդքան գումար հավաքելը, երբ Արցախի շուրջ այդքան մարտահրավերներ կան։
-Փորձելու ենք ամեն ինչ անել։ Ես ասել եմ, որ իմ ամենամեծ հպարտությունն այն է, որ իմ իրականացրած ծրագրերը կոլեգիալ են եղել: Իմ ընտանիքը մոտ 500 միլիոն դոլար է ներդրել տարբեր ծրագրերում։ Մոտ մեկ միլիարդ դոլար ուրիշ մարդիկ են ներդրել։ Եվ դա շատ մեծ հպարտությամբ եմ ասում։ Հազվագյուտ է, երբ հարուստ մարդը, ունենալով հնարավորություններ, աշխատում է ուրիշ մարդկանց հետ։ Մոտ 700 պրոյեկտ ենք իրականացրել կամ մասնակցել դրանց իրականացմանը: Մոտ հազար ուսանողի կրթաթոշակ ենք տվել։ Հարյուրավոր մարդկանց ենք օգնել, եթե համարել ենք, որ դրա կարիքը կա։ Գումարը հատկացրել ենք պրոֆեսիոնալ մենեջերներին, ոչ թե անհատ մարդկանց։ Անելու եմ ամեն ինչ, ինչքան ուժ ունեմ, իմ ընկերների հետ։ Վստահ եմ, որ կհաջողենք։
- Եթե դուք ասում եք այսօր, որ 60 միլիարդ ներդրումներ եք անելու, բայց քաղաքական դաշտը հանգիստ թողեք, իշխանափոխություն չենք անում, դե պայմանները խստացված են, հանրահավաքներ չենք անում։ Բայց ձեր կողքի մարդիկ քաղաքական գործիչներ են կամ կուսակցություններ են։ Ունեն իրենց նպատակները։ Քաղաքական ուժի նպատակը իշխանության գալն է։ Եթե այդ դուռը փակում եք, ի՞նչ են անելու նրանք:
-Ի՞նչ իշխանության մասին է խոսքը: Մենք ունենք Սարդարապատի իրավիճակ, ունենք վերջին հնարավորությունը՝ պաշտպանել մեր հայրենիքը։ Հանրահավաքի ժամանակ ես շատ կոնկրետ ասել եմ, որ այսպես ենք տեսնում իրավիճակը։ Եթե դուք նույն ձև եք տեսնում, և´ իշխող ուժը, և´ նախագահը, և´ Ազգային ժողովը, եկեք որոշենք՝ հայրենական պատերազմի իրավիճակում կոնկրետ ի՞նչ քայլեր պետք է անենք։ Կոնկրետ, ամեն օրվա: Եթե դուք դա չեք անելու, մենք առանց ձեզ դա անեու ենք, մենք ուզում ենք պաշտպանել մեր երկիրը: Շատ կարևոր է, որ մենք ունենք մեր պետությունը։ Մենք 30 տարի կառուցել ենք Արցախի անկախ պետական համակարգը։ Բայց, ցավոք, կարող է այնպես լինել, որ պետական համակարգի ղեկավարը պատրաստ չի դրան։ Դա միայն նրա որոշումն է լինելու: Բայց որպես առաջնորդներ, որոնք պատասխանատու են մեր հայրենիքի համար, մենք մեր քայլերն անելու ենք։ Մենք, միևնույնն է, պաշտպանելու ենք Արցախը։
Հիմա ավելի ճիշտ ու ուժեղ կլինի, եթե դա անեն ողջ պետական համակարգը և հասարակությունը միասին։ Եթե ոչ՝ ես վստահ եմ, որ հազարավոր մարդիկ դուրս կգան` պաշտպանելու մեր երկիրը, որ ձեր և մյուսների երեխաները կարողանան այստեղ ապրել։ Ուրիշ ձև չկա։ Հիմա նախագահը քննարկում է տարբեր բաներ, տարբեր սցենարներ, ԱԺ նախագահը պահանջում է նրա հրաժարականը։ Էլի ինչ- որ անձերի, պաշտոնների շուրջ խաղեր են գնում։ Վերջացրե´ք: Այս ամեն ինչը պետք է կանգնեցնել։ Մենք ունենք իրավիճակ, որ կարող է Արցախը չլինել։ Իսկ դուք ցանկանում եք ձեր անձնական հարաբերությունները պարզել։ Իհարկե, անընդունելի է այս իրավիճակում պաշտոնների համար պայքարել։…. Մենք զինվորներ ենք, որ պիտի պաշտպանենք մեր հայրենիքը։ Եթե այսօրվա դրությամբ ես պետք է, որ լինեմ փոքր համայնքի զինվոր, կլինեմ փոքր համայնքի զինվոր, ոչ թե ասելու եմ, թե ինձ մինչև պաշտոն չտաք, չեմ պայքարելու։ Ուրիշ ձև չի կարող լինել:
Մանրամասները՝ տեսանյութում։
ՌԴ-ն ու Իրանը դեմ են «Զանգեզուրի միջանցքին», Պուտինը երեկ փակեց այդ թեման, միջանցք չի լինելու։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը․
««Զանգեզուրի միջանցքին» առաջինը դեմ է Ռոսւաստանը։ Պուտինը Մոսկվայում վերահաստատեց դա։ Միջանցքի թեմայով Փաշինյանն ուզում է քողարկել Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի զավթումները։ Անընդհատ այդ թեման մեջտեղ է բերում և հետո «հերոսաբար» դիմադրում։ Այդ միջանցքը կարմիր գիծ է ՌԴ-ի և Իրանի համար։
Փաշինյանի համար բացառիկ հնարավորություն կար Մոսկվայում, սակայն նա չխոսեց Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի օկուպացիայի, գերիների վերադարձի մասին։ Փաշինյանն ու Ալիևը «պասերով» խաղացին, Մոսկվայի լեզվակռիվը պայմանավորված էր։ Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում համատեղ «ջրեցին» նոյեմբերի 9-ը, որում Լեռնային Ղարաբաղը 4 անգամ հիշատակվում էր»,-նշել է փորձագետը։
Ըստ Նահապետյանի, երեկ Փաշինյանը Արցախը թողեց Ադրբեջանի կազմում, Մոսկվայում արձանագրվեց Եվրոպայում պայմանավորվածը։ Ռուսներին հանել Արցախից, 102-րդ բազան՝ Գյումրիից, փակել ատոմակայանը․ սա է Արևմուտքի ծրագիրը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումների մասին: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից։
«Հարությունյանի հրամանագրով` արգելվում են բոլոր տեսակի հավաքները, բացառությամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով, ինչպես նաև Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերին կազմակերպվող հավաքների, որոնք կարող են կազմակերպվել միայն Արցախի Հանրապետության կառավարության թույլտվության դեպքում:
Հարությունյանի մեկ այլ հրամանագրով՝ սահմանափակվում է կարծիքի արտահայտման ազատությունը, արգելվում են տեղեկատվության որևէ միջոցով Արցախի Հանրապետության պաշտպանունակության, անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանադրական կամ հասարակական կարգի, տնտեսության բնականոն զարգացման վերաբերյալ տեղեկություններ փնտրելը, ստանալը և տարածելը, այդ թվում՝ դրանց դեմ ուղղված քարոզչությունը»,- ասվում է հաղորդագրությունում:
«Եթե Փաշինյանը լուրջ պետական գործիչ լիներ, կամ նրա փոխարեն որևէ լուրջ պետական գործիչ ներկա գտնվեր այնտեղ, երբեք նման արձագանքով, այն էլ ընդհանուր համաժողովի ընթացքում, չէր հակադարձվի Ալիևին։ Եթե անգամ Ալիևն օգտագործել էր իր համար անընդունել «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, ապա նա պետք է լռեր և այդ փաստը դներ սեղանին՝ ՌԴ նախագահ Վ. Պուտինի դիմաց՝ մի քանի ժամ անց սպասվելիք եռակողմ հանդիպման ընթացքում, որը հենց այս պահին ընթանում է Մոսկվայում և որին մասնակցում են ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահներն ու Փաշինյանը»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Հիշեցնենք, որ Մոսկվայում այսօր տեղի ունեցած ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում, ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթում հնչեցված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությանը, վարչապետ Փաշինյանն, ընդհատելով Վ. Պուտինի ելույթը, արձագանքի արտահերթ հնարավորություն խնդրեց՝ հակադարձելով Ադրբեջանի նախագահին։ Փաշինյանը շեշտեց` Ալիևի կիրառած ձևակերպումը վերջին տարիներին օգտագործվում է որպես գլխագիր ընդդեմ Հայաստանի տարածքային պահանջներ ներկայացնելու համատեքստում։
Նահապետյանն ընդգծում է՝ արդյո՞ք Վ. Պուտինը հաստատել է Ալիևի կողմից հնչեցված, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը. «Փաշինյանը կարո՞ղ է տալ այդ հարցի պատասխանը։ Այն, ինչ մենք տեսանք այդ տեսանյութի ընթացքում, փաստացի, խոսում է այն մասին, որ ՌԴ նախագահի կողմից նման բան տեղի չի ունեցել։ Ուրեմն, դողացող և հիսթերիկ ձայնով անպատեհ աղմուկ բարձրացրած Փաշինյանը, հավանաբար, երկու հարց էր ուզում լուծել՝ նախ ցույց տալու, որ ինքը կարող և ընդունակ է հակադարձվել Ալիևին, իսկ երկրորդ՝ դրանով, հավանաբար, դիվիդենտներ էր շահում՝ հրահրելու ռուսական կողմի՝ իրեն կոշտ պատասխանի արժանացնելու, որը, հետո ինքն իր թիմի ներդրած ջանքերով, այստեղ հաջողությամբ կօգտագործեր հերթական հակառուսական հիսթերիան առաջ տանելու համար՝ տեսեք, թե ինչպես է Ռուսաստանի Դաշնությունն արձագանքում հայկական կողմի հակափաստարկներին»,- ասում է ռազմական փորձագետը։
Նահապետյանի փոխանցմամբ՝ վաղուց է շեշետել՝ Փաշինյանը հոգեբույժի լուրջ կարիք ունի. «Դատելով այն ելույթից, որով նա նախօրեին արձագանքեց ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքին, կարելի է ասել, որ մենք գործ ունենք, ակնհայտորեն, հիվանդ երևակայություն ունեցող մարդու հետ, որովհետև Զախարովան, ի պաշտնե, լիազորված է իր գործունեության տիրույթում համապատասխան մեկնաբանություններ անելու լիազորությամբ, ինչի՞ մասին կարող է խոսք լինել»,- ասում է պարոն Նահապետյանը։
Ամփոփելով զրույցը Հայկ Նահապետյանը նկատում է՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ադրբեջանական կողմը կարող է ունենալ և հանդես գալ սեփական նախաձեռնությամբ, այստեղ արտառոց ոչինչ չկա։ Իհարկե, Ադրբեջանական կողմը կարող է և ունի իրավունք հանդես գալ սեփական նախաձեռնություններով, այլ հարց է, թե ինչքանո՞վ են դրանք իրական կամ իրատեսական, ասում է ռազմական փորձագետը և մեկ անգամ ևս շեշտելով, հավելում՝ ռուսական կողմն, ի դեմս նախագահ Պուտինի, չի հաստատել այդ նախաձեռնությանն իր մասնակցությունը կամ չի տվել իր հավանությունը։
Իրանն ու Հայաստանն Արաքս-Մեղրի համատեղ ազատ տնտեսական գոտի կստեղծեն, հայտնում է Fars-ը։
Իրանի Ազատ առևտրի, արդյունաբերական և հատուկ տնտեսական գոտիների գերագույն խորհրդի քարտուղարության ֆինանսական կազմակերպությունների հետ աշխատանքը համակարգող բաժնի ղեկավար Զոհրե Բահրեբարն ասել է, որ ԱՏԳ-ն ներառելու է Արաքս ազատ առևտրաարդյունաբերական գոտին՝ Արևելյան Ադրբեջան նահանգում ու Մեղրի քաղաքում։
Ազատ տնտեսական գոտու կարևորությունը, ըստ պաշտոնյայի, այն է, որ այն գտնվում է «Արևելք-Արևմուտք» միջանցքի գոտում։
Ի պատասխան մայիսի 15-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցների պահանջի՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն առաջարկել էր խորհրդակցություններ և քննարկումներ սկսել։ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը, որպես հանրահավաքի նախաձեռնող, ընդունել էր նախագահի առաջարկն ու հայտարարել տասնօրյա քննարկումների մասին։
«Արցախպրես»-ը Սամվել Բաբայանի հետ ամփոփել է քաղաքական խորհրդակցությունների տասնօրյակը։
Պարո՛ն Բաբայան, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Ձեր կողմից անցկացված հանրահավաքի ժամանակ Ձեր առաջարկներին նույն օրն արձագանքեց Հանրապետության նախագահը՝ նշելով, որ այդ առթիվ կանցկացնի քաղաքական քննարկումներ և կհայտնի իր որոշման մասին: Արդյո՞ք հանրահավաքը հասել է նպատակին։
Հաշվի առնելով Արցախի շուրջ սեղմվող օղակը՝ մենք նախաձեռնել էինք հանրահավաք և պահանջել քաղաքական պատասխանատվություն։ Նախքան մեզ, թվաքանակով ավելի փոքր և ավելի մեծ հանրահավաքներ են կազմակերպվել, որոնք, ինչպես գիտեք, որևէ արձագանք չեն գտել։ Առաջին անգամն է, որ հանրային պահանջով ձևավորել է քաղաքական օրակարգ, որի հետ հաշվի է նստել Նախագահը և սկսել խորհրդակցություններ։ Այսինքն՝ առաջին փուլում մենք լուծել ենք մեր առջև դրված խնդիրը։
Այսօր տասներորդ օրն է: Ի՞նչ պատասխան ունեք Նախագահի կողմից:
Քաղաքական կոնսուլտացիաների շրջանակում երկու հանդիպում եմ ունեցել Արցախի նախագահի հետ՝ պատրաստակամություն հայտնելով ցանկացած ձևաչափի կառույցի շրջանակում ստանձնելու քաղաքական երկրորդ ուժին վերապահված պատասխանատվության բեռը։
Մասնավորապես, առաջին հանդիպման ընթացքում քննարկվել է պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու առաջարկը։ Ըստ էության, միշտ դեմ եմ եղել նման կառույց ունենալուն, քանի որ այդպիսով զրոյացվում են Արցախի քսանհինգամյա իրավաքաղաքական ձեռքբերումները։ Սակայն, քանի որ կառավարող ուժն արդեն համաձայնել էր Արցախի ողջ քաղաքական դաշտի՝ նման կառավարման համակարգ ունենալու պահանջին, որոշել եմ ինքս էլ ընդառաջել։ Այս որոշման պատճառը բացառապես Արցախի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համատեղ ելքեր գտնելն է, որի մասին հանդիպումից հետո հայտարարել եմ նաև հրապարակավ։ Իմ այդ հայտարարությունից հետո նույն ուժերը, որոնք երկու տարի շարունակ Նախագահից պահանջում էին ՊՊԿ ստեղծել, հրաժարվեցին իրենց իսկ գաղափարից։
Երկրորդ հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը քննարկել է վստահության հանրաքվե անցկացնելու տարբերակը՝ հարցնելով իմ տեսակետը։ Գնահատելով դրա ներքին և արտաքին ռիսկերն ու հետևանքները, միևնույն ժամանակ գիտակցելով այդ հարցում իմ աջակցության կարիքը, կրկին որոշել եմ ընդառաջել՝ դուրս գալու ստեղծված փակուղուց։ Այս տարբերակը ևս չեղարկվել է, տեղյակ չեմ՝ ներքին, թե արտաքին անհամաձայնությամբ։
Երրորդ հանդիպումը, որի ընթացքում տրամաբանորեն պետք է քննարկվեր վերջին տարբերակը՝ Նախագահի հրաժարականը, տեղի չի ունեցել։
Քաղաքական կոնսուլտացիաները Ա․ Հարությունյանն ամփոփել է մայիսի 23-ի ուղերձով՝ չեղարկելով իր իսկ կողմից առաջարկված ՊՊԿ ստեղծելու կամ վստահության հանրաքվե անցկացնելու կամ հրաժարական ներկայացնելու տարբերակները և Արցախի ներկայի ու ապագայի միանձնյա պատասխանատվությունը վերապահել իրեն։
Դատողությունները թողնում եմ ընթերցողին։
Ի՞նչ կառանձնացնեիք Հանրապետության նախագահի ուղերձից։ Արդյո՞ք բավարարված եք ուղերձի շեշտադրումներով:
Նախագահը, ուղերձի բովանդակության խորհրդատուների առաջարկով, ձեռքը սեղանին և ոտքը գետնին է զարկել՝ հայտարարելով իր՝ թիվ մեկ պատասխանատու լինելու մասին։ Հուսամ՝ նման առաջարկներ ընդունելու հետևանքները վերահսկելի են լինելու։ Պատերազմի ընթացքն ու հետպատերազմյան ժամանակահատվածը, սակայն, վկայում են, որ Նախագահը չունի գաղափարական գործադիր թիմ, որի վրա պիտի հենվի միանձնյա պատասխանատվություն կրելիս։ Կառավարության անդամները, հնարավոր է, անհատապես մարդկային և մասնագիտական բավարար ներուժ ունեն, սակայն նրանց չի միավորում ընդհանուր գաղափարը։
Բացի այս, այդպիսի ուղերձներ բազմիցս են եղել, որոնք, սակայն, գործնականում չեն վերածվել ծրագրային ռազմավարությունների։ Իսկ դրա պատճառը պետք է փնտրել Արցախի ներքաղաքական խոհանոցում, որը գործում է կարապի, խեցգետնի և գայլաձկան՝ անկանոն գործողություններով սայլը տեղից շարժելու սկզբունքով։
Ո՞րն է լինելու Ձեր անելիքը, ի՞նչ գործողություններ սպասել:
Մեր դիրքորոշումն անփոփոխ է։ Ես շարունակում եմ հանդիպում-քննարկումներ ունենալ հանրության բոլոր շերտերի հետ, ներկայացնել ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու իմ պատկերացումները։ Ժողովուրդը պետք է հավատ ունենա, ընդունի մեր կողմից առաջարկվող ծառայությունը։ Առանց համաժողովրդական լայն աջակցության ոչ միայն անհնար է պատասխանատվության բեռ ստանձնել, այլև՝ անիմաստ։ Ես ամեն վայրկյան պետք է իմ թիկունքին զգամ ժողովրդի շունչն ու էներգիան։
Հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում ընտանեկան, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով։ Միայն 75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, իրենց ցանկությամբ, նպաստը կարող են շարունակել ստանալ կանխիկ եղանակով՝ Հայփոստի միջոցով։
Հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից
Այն ընտանիքները, որոնք մինչև հունիսի 30-ը դիմում չեն ներկայացնի վճարման եղանակը փոխելու համար, նպաստի տրամադրումը ծրագրային գործիքի կիրառմամբ կդառնա անկանխիկ, իսկ բանկը կընտրվի պատահականության սկզբունքով (հաշվի առնելով տվյալ բնակավայրում նպաստն անկանխիկ ստացող ընտանիքների համամասնությունները՝ ըստ վճարող բանկերի):
Այսպիսով, քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում նպաստ ստացող ընտանիքների չափահաս անդամներից որևէ մեկը մինչև հունիսի 30-ը պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն և ներկայացնի վճարման եղանակի փոփոխության դիմում՝ հետագայում համակարգի կողմից ընտրված բանկի մասին տեղեկանալու համար առաջացող հերթերից խուսափելու համար։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.