23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ստեփանակերտում հունիսի 1-ին տեղի է ունեցել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հիմնադիր ժողովը, որի ընթացքում գաղտնի քվեարկությամբ ընտրվել է Շարժման մշտական գործող մարմնի՝ Խորհրդի կազմը, հաստատվել է շարժման Կանոնագիրը և ընդունվել է հիմնադիր համաժողովի՝ հայ ժողովրդին ուղղված դիմումը:
Հանրային շարժման մամուլի ծառայությունից հայտնում են, որ կանոնագիրը սահմանում է, որ շարժումը ԱԶԱՏ, ԱՆՎՏԱՆԳ, ԵՐՋԱՆԻԿ և ՀԱՅԿԱԿԱՆ Արցախ գաղափարի շուրջ կամավոր հիմունքներով միավորում է, որում ընդգրկված են քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ և անհատ քաղաքացիներ: Նախատեսվում է, որ այն ընդգրկելու է ամբողջ Արցախը: Շարժման կենտրոնակայանը լինելու է Ստեփանակերտում, տարածքային միավորներ կգործեն բոլոր շրջաններում: Շարժումը բաց է անդամակցության համար:
Համաժողովի բացմանը հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը խոսել է շարժման առաքելության մասին: Նա կարևորել է գաղափարի բանաձևումը, որին պետք է հետևեն գործողությունները: Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ նախաձեռնողները շարժումն սկսել են երեք նպատակով. «Առաջինը՝ համախմբվել գաղափարի շուրջ՝ հաղթահարելով ապատիան և անտարբերությունը, որը շատ վտանգավոր է: Երկրորդը՝ որ աշխարհը հասկանա, որ մենք չենք ենթարկվելու այն ծրագրին, որն ուզում է իրագործել Ադրբեջանը: Ու դա միայն Արցախի իշխանության դիրքորոշումը չէ, այլ ողջ ժողովրդի, որը պատրաստ է պայքարելու իր իրավունքների համար: Կարևոր է, որ այդ դիրքորոշումը հնչի, հնչի բարձրաձայն ու միասնաբար, և Հայաստանը, հայկական աշխարհը, մեր ընկերները միանան: Երրորդը՝ հանրային շարժման միջոցով ազդել կառավարության կողմից ընդունվող որոշումների վրա: Եվ այդ ճնշումը լինի առողջ և օգտակար, ոչ թե քանդող ու վնասակար»:
Համաժողովի մասնակիցները գաղտնի քվեարկությամբ ընտրել են Շարժման մշտական գործող մարմնի՝ Խորհրդի կազմը:
Ընդունվել է նաև հիմնադիր համաժողովի՝ հայ ժողովրդին ուղղված դիմումը:
««ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՃԱԿԱՏ»
հանրային շարժման հիմնադիր համաժողովի դիմումը հայ ժողովրդին
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մայր Հայաստանում և Սփյուռքում ապրող քույրեր ու եղբայրներ,
Արցախի ժողովուրդը և Արցախի Հանրապետությունը հայտնվել են գոյաբանական լրջագույն մարտահրավերների առջև: 2022թ. դեկտեմբերի 12-ից Արցախը լիակատար շրջափակման մեջ առնելով, իսկ 2023թ. ապրիլի 23-ին Հայաստան-Արցախ սահմանագծին ապօրինաբար անցակետ տեղադրելով՝ Ադրբեջանը փաստացի հաստատել է Արցախի Հանրապետությունը Հայաստանից ու աշխարհից մեկուսացնելու եւ Արցախը վերջնականապես բռնագրավելու իր նկրտումները:
Թշնամին ամեն օր սադրիչ գործողություններով ու վերջնագրերով նոր սպառնալիքներ է առաջադրում Արցախի ժողովրդին՝ բնաջնջման վտանգի տակ պահելով Արցախի 120 000 բնակչությանը, այդ թվում՝ 30 հազար երեխաների:
Ցավալի է փաստել, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունները, ճանաչելով Ադրբեջանի 86 600 քառ.կմ տարածքային ամբողջականությունը, բացեիբաց Արցախը հանձնում են թշնամուն:
Պահը ճակատագրական է, հապաղումը հանգեցնելու է անդառնալի հետևանքների:
Մեր պատմության այս կործանարար ընթացքը հնարավոր է կասեցնել միայն 1988-ի ազգային զարթոնքի ոգին վերականգնելով եւ պայքարելով:
Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական ներկա գործընթացների, անկայունության եւ լարվածության աճի պայմաններում մեր դեմ շարունակվող հիբրիդային պատերազմին հակազդելու եւ առկա ու հնարավոր սպառնալիքները չեզոքացնելու համար անհրաժեշտ է բոլոր կարող ուժերի համախմբումը:
Մենք՝ «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման հիմնադիրներս, հայտարարում ենք հանուն հայրենիքի պաշտպանության պայքարելու մեր վճռականության մասին եւ կոչ ենք անում բոլորին միանալու Շարժմանը՝ համախմբվելով Արցախը ազատ, անվտանգ ու հայկական պահելու նպատակի շուրջ»:
Հակակոռուպցիոն դատարանում հունիսի 1-ին շարունակվել է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի, նրա կնոջ և փեսայի դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Նախագահող դատավորն էր Կարապետ Բադալյանը, հաղորդում է «Հետքը»:
Դատախազությունը Արամ Հարությունյանից և նրա կնոջից՝ Հասմիկ Աբգարյանից, հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, պահանջում է բռնագանձել՝
Երևանի Ղ․ Փարպեցու փողոցի 17շ․, թիվ 11 բնակարանի 95․1%-ը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքի 95․1%-ը՝ 59 մլն 249 հազար 249 դրամը,
Երևանի Դ․ Անհաղթ, թիվ 10/1 գույքի ⅞ մասի 97․81 %-ը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքի 97․81 %-ը՝ 1 մլրդ 612 մլն 8 հազար 444 դրամը,
Երևան, Բայրոն փողոց, 3/14 բնակարանն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 264 մլն 630 հազար դրամը,
Երևան, Բայրոն փողոց, 3/25 ավտոկանգառն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 21 մլն դրամը,
Արագածոտնի մարզի Չքնաղ գյուղում գտնվող 0,25 հա հողամասի 54․47%-ը,
Դիլիջանում գտնվող 0,8 հա հողամասն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 62 մլն 725 հազար դրամը,
«Ինկոմսպասարկում» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 94․23 %-ը, այսինքն՝ 313․8 բաժնետոմս,
«Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ում մասնակցության 96․93%-ը, այսինքն՝ 3․947 բաժնետոմս
«Հանարդնախագիծ» ԲԲԸ-ում մասնակցության 99․972%-ը, այսինքն՝ 14․420 բաժնետոմս,
8 մլն դոլարին համարժեք 3 մլրդ 962 մլն 560 հազար դրամ
1 մլն 661 հազար 638 դոլար ավանդը
275 մլն 600 հազար 897 դրամ որպես ոչ օրինական եկամուտներից չօգտագործված մաս,
198 մլն 590 հազար դոլարին համարժեք 98 մլն 365 հազար 598 դրամ, որպես ոչ օրինական եկամուտներից ավանդ ներդրված, ապա՝ կանխիկացված գումար,
55 մլն 278 հազար 804 դրամ, որպես ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխումից ստացված դրամական տեսքով գույք,
272 մլն 975 հազար 855 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
Արամ Հարությունյանի փեսայից՝ Արշակ Ջավադյանից, բռնագանձել՝
Երևանի Ուլնեցու փողոց 50/1 հասցեի գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 555 մլն 252 հազար դրամ։
Դատական նիստին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Սիրո Ամիրխանյանը միջնորդություն ներկայացրեց հայցի հիմքի փոփոխման մասին։
Ըստ դատախազի՝ ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Ինկոմսպասարկում» ԲԲԸ-ի բաժնետոմսերի ոչ թե 94․23 %-ն է հանդիսանում ապօրինի ծագում ունեցող, այլ՝ 95․57 %-ը։ 2017-ի սեպտեմբերին Արամ Հարությունյանը այդ բաժնետոմսերից օտարել է 124 հատը 90 մլն դրամով, հետևաբար՝ այդ գումարի համապատասխան մասը՝ 95․57 %-ը ապօրինի է։ Այն կազմում է 86 մլն 13 հազար դրամ նախկին 84 մլն 807 հազար դրամի փոխարեն։
Այս գործարքից հետո՝ 2017-ի հոկտեմբերին, Արամ Հարությունյանը 125 հազար դոլարի չափով ավանդ է դրել բանկում, սակայն ըստ դատախազության՝ նա այդքան օրինական եկամուտ չէր կարող ունենալ, քանի որ «Ինկոմսպասարկում» ԲԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքից մնացած օրինական եկամուտի չափը 8204 դոլար պետք է լիներ, ուստի նրա ավանդի 116 հազար 795 դոլարը եղել է ապօրինի։ Այդ տարվա վերջի դրությամբ՝ ավանդի ոչ օրինական չափը կազմել է 1 մլն 477 հազար 430 դոլար։
Արամ Հարությունյանի ներկայացուցիչներ Արթուր Հովհաննիսյանը և Արամ Օրբելյանը նշեցին, որ հայցի հիմքի առարկայի փոփոխություն չի կարող իրականացվել, քանի որ կա վերջնական եզրակացություն, որով դատախազությունը նշել է, թե բաժնետոմսերի քանի տոկոսն է համարում ապօրինի, և այդ եզրակացության հիման վրա ներկայացրած հայցադիմումը չի կարող փոփոխության ենթարկվել։ «Հայցի հիմքի փոփոխություն թույլատրելը նշանակում է դատախազությանը թույլատրել դատական փուլում շարունակել կատարել ուսումնասիրություն, ինչը չի բխում օրենքից»,- ասաց Հովհաննիսյանը։
Դատախազը հայտնեց, որ իրենց նկատմամբ որևէ արգելք չկա սահմանված հայցի հիմք և առարկա փոփոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու մասով։
Գործում երրորդ անձ ներգրավված «Ինկոմսպասարկում» ԲԲԸ-ի ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանը հայտնեց, որ դատախազության ներկայացրածը միայն հայցի հիմքի փոփոխություն չէ, նաև հայցի առարկայի փոփոխություն է։ Հովհաննիսյանը մատնանշեց այն հանգամանքը, որ դատախազությունը «Ինկոմսպասարկում» ԲԲԸ-ի բաժնետոմսերից որպես ապօրինի մաս ցանկանում է բռնագանձել 2 մլն 206 հազար դրամով ավել գումար։ Արթուր Հովհաննիսյանն էլ հավելեց, որ դատախազությունը ցանկանում է նաև ավանդային հաշվից բռնագանձել ավելի շատ գումար, քան նախկինում նշել էր, ուստի՝ սա համարվում է հայցի առարկայի փոփոխություն։
Ի պատասխան այս հարցի՝ դատախազն ասաց․ «Հայցի առարկայի փոփոխություն չենք արել և չենք պատրաստովում անել»։
Դատարանը որոշեց թույլատրել հայցի հիմքի փոփոխությունը և ժամանակ տվեց պատասխանողների ներկայացուցիչներին՝ պատասխան ներկայացնելու համար։ Գործով հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 26-ին՝ 10։00-ին։
Նիստից հետո փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը «Հետքին» հայտնեց, որ ամբողջ գործի հիմքը այն է, որ ըստ դատախազության՝ 1994 թվականին Արամ Հարությունյանը չի ունեցել բավարար միջոցներ՝ «Ինկոմսպասարկում» ԲԲԸ-ի բաժնետոմսերը ձեռք բերելու համար, որը կազմում է մոտ 4․5 մլն դրամ։ Եվ քանի որ այդ բաժնետոմսերը, ըստ դատախազության, ձեռք են բերվել ապօրինի եղանակով, ապա դրանից հետո ձեռք բերված գույքերը ևս ապօրինի են և ենթակա են բռնագանձման։
Հովհաննիսյանի խոսքով՝ դատախազությունն ուսումնասիրությունն իրականացնելիս ունեցել է այն կանխավարկածը, որ 1994 թվականին Արամ Հարությունյանը և իր կինը չեն ունեցել որևէ գումար՝ բացի աշխատավարձերից, որ ձեռք բերեին այդ բաժնետոմսերը։ Փաստաբանն այս վարկածը անհավանական է համարում։ Նրա կարծիքով՝ դատախազությունը դիտավորյալ չի ուսումնասիրել կամ ուսումնասիրել է, բայց թաքցնում է 1994 թվականին նախորդող տարիները։ Հովհաննիսյանը ասում է, որ Արամ Հարությունյանը 1992-1994 թվականներին ՌԴ-ում զբաղվել է բիզնեսով, բացի այդ՝ ծնողներից ստացել է աջակցություն և մինչ այժմ էլ հաշվառված է հայրական տանը։ Հովհաննիսյանն ընդգծեց նաև այն փաստը, որ Արամ Հարությունյանը բաժնետոմսերի զգալի մասը ձեռք է բերել սերտեֆիկատների միջոցով, որոնց մի մասը ունեցել են Հարությունյանն ու նրա ընտանիքի անդամները, մյուս մասն էլ գնել է։ Սերտեֆիկատների անվանական արժեքը դատախազությունը նշում է, որ 20 հազար դրամ է եղել, սակայն փաստաբանի խոսքով՝ դրանք արժեցել են 1000-1200 դրամ։
Դատական նիստի ընթացքում Լեռնիկ Հովհաննիսյանը դատախազին ճշտող հարց տվեց, թե արդյոք դատախազությունը գործում է այն կանխավարկածով, թե 1994 թվականին Արամ Հարությունյանը բացի աշխատավարձից այլ եկամուտներ չի ունեցել, դատախազը տվեց դրական պատասխան։
Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը «Թվիթեր»-ում գրել է․
«Ինչպես հասկանալ Պետդեպի մամուլի խոսնակի հայտարարությունը՝ Ալիևի՝ համաներման մասին վերջին դիտողությունների վերաբերյալ։
Ինչ կասեք Ալիևի կողմից ագրեսիայի նոր սպառնալիքների, Արցախյան չընդհատվող շրջափակման, Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների մասին:
Արդյո՞ք սա կանաչ լույս է ագրեսիայի համար»։
ՀՀ վարչապետը «կարմիր գիծ» է գծել, նախապայման է առաջ բերել և 29.800 քկմ-ը մենք ենք բերել օրակարգ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին՝ արդյո՞ք ՀՀ իշխանությունները հետ չեն կանգնել իրենց դիրքորոշումից։
«Այդ ինչպե՞ս ենք հետ կանգնել, եթե մենք դնում ենք ինչ-որ բան, այնուհետև Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումից հետո ԵՄ ղեկավարը հայտարարում է, որ նման բան է ֆիքսվել»,- ասաց նա։
Այս համատեքստում, ըստ Սիմոնյանի, այդ նույն «կարմիր գծի» սկզբունքը գործում է նաև «միջանցքի» հարցում, և բացառվում է այդ գաղափարի որևէ համատեքստում իրագործման որևէ տարբերակ։ Ինչ վերաբերում է «խաղաղության» բանակցություններին զուգահեռ, արցախահայությանն ուղղվող ադրբեջանական սպառնալիքներին՝ Սիմոնյանը տեսակետ հայտնեց, որ դրանք արվում է նախատեսվող յուրաքանչյուր բանակցությունից առաջ՝ լարում մտցնելու նպատակով։ Իր խոսքով՝ Արցախում հնարավոր որևէ ագրեսիվ գործողությունից խուսափելու և «խաղաղության պայմանագրի» լիարժեք իրագործման համար անհրաժեշտ է, որպեսզի լինի անվտանգության երաշխավոր երկիր։ Այդ դերն ստանձնելու պատրաստակամություն, ըստ նրա, հայտնել են թե՛ ԱՄՆ-ը, թե՛ ԵՄ-ն և թե՛ ՌԴ-ն։ Սակայն, այս պահին էլ դեռևս շարունակվում են դա իրականացնելու ավելի ամուր մեխանիզմներ դիտարկելու գործընթացը։
«Մենք կարծում ենք, որ ավելի լավ կլինի, թե մի երկիր լինի։ Մենք տեսել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի տարբերակը։ Ըստ իս, երբ մի քանի երկիր է լինում, կա՛մ միմյանց միջև հակասությունն է վատ անդրադառնում գործընթացի վրա, կա՛մ մեկը մյուսի վրա գցելու տարբերակով հնարավոր է լինում խուսափել…»,- ասաց նա։
Ըստ Սիմոնյանի, այս օրինակը տեսանելի է նաև ՀԱՊԿ-ի դեպքում, որտեղ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով և մեկի անհամաձայնության դեպքում ցանկացած որոշում կարող է չեղյալ համարվել։
Ալիևի հնչեցրած սպառնալիքներն իրականում, ի հեճուկս Փաշինյանի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման, ոչ թե հակասում են Բրյուսելյան հայտարարություններին, այլ զարգացնում էին դրանք։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
«Եթե դու ճանաչում ես Արցախն Ադրբեջանի մաս, ապա այնտեղ ոչ մի պետական կառույց չպետք է լինի, իսկ մարդիկ, ովքեր կազմել են պետական կառույցներ, պետք է անջատվողականության հոդվածով դատվեն։ Ալիևը զարգացրեց այդ միտքը։ Հայտարարություններով հանդես եկան նաև Շառլ Միշելը, ԱՄՆ պետքարտուղարությունը և իրենց գլխավոր մեսիջն այն էր, որ խիզախ քայլերի ժամանակն է եկել, այդ խիզախ քայլերի կոչն ուղղված է Փաշինյանին, որ ստորագրե՛ք ի վերջո համաձայնագիր, որով դուք Արցախը փաստաթղթավորված կճանաչեք Ադրբեջանի մաս, ինչպես նաև պայմանավորվածությունների այլ շերտեր ևս կյանքի կկոչե՛ք, այն է՝ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանից լիովին վերացնելու և Ադրբեջան-Թուրքիա միասնական անվտագային համակարգի մաս կազմելու՝ առանց Հայաստանի համար անվտանգության և տարածքային ամբողջականության որևէ երաշխիքների։ Այդ կոչերը դրան են ուղղված»,- ասաց նա։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի հավանական ստորագրմանը, քաղաքագետը նշեց, որ ակնհայտ է, որ կողմերը մոտեցել են ինչ-որ կարգավորումների, որոնք ավելի շատ վերաբերվում են, ոչ թե Արցախին, այլ՝ Հայաստանի Հանրապետության ապագային․
«Արցախը Փաշինյանը 2020 թվականին Պրահայում է հանձնել, գլխավոր խոչընդոտը, որ Փաշինյանը չի համաձայնվում դեռևս ստորագրել, որովհետև նա ոչ մի անվտանգային երաշխիք ՀՀ-ի համար չի կարողանում ստանալ, դրա համար ինքը խոսում է այն մասին, որ մենք հնարավոր է 7000 քառակուսի կիլոմետրանոց պետություն ունենանք։ Խնդիրը սրանում է»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ մենք տեսնում ենք, որ տարբեր ձևերով և մեթոդներով ՀՀ իշխանությունների վրա ճնշումներ են գործադրվում․
«Մենք տեսանք, որ Թուրքիան օդային սահմանը փակեց Հայաստանի համար, Իտալիայում կոկաինի մեծ խմբաքանակ հայտնաբերվեց, և այդ ամենը Բրյուսելյան հանդիպումներից առաջ և հետո։ Տարբեր ձևերով և մեթոդներով ՀՀ իշխանությունների վրա ճնշումներ են գործադրվում։ Որ պահին այդ ճնշումները այնքան մեծանան, որ Փաշինյանը կկարծի, որ ավելի լավ է ստորագրի ու ինչ-որ ժամանակով ինքն անձամբ իրեն կապահովագրի հնարավոր խնդիրներից՝ նա կստորագրի, նույնիսկ առանց անվտանգային երաշխիքների Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության համար»,- ասաց նա։
Անդրադառանալով Արցախի իշխանությունների գոծելաոճին քաղաքագետը նշեց, որ իրենք պետք է իրենց համար հստակ դիրքորոշում որդեգրեն, թե իրենք իրապե՞ս պայքարում են Ադրբեջանի դեմ և պայքարում են, որ չդառնան Ադրբեջանի մաս․
«Թե՞ իրենք իրենց համար քաղաքական ալիբի են ապահովում, որպեսզի հետագայում, երբ արդեն ամեն ինչ ավարտված լինի, ամեն ինչ հանձնված և փաստաթղթավորված լինի, իրենք ասեն՝ մենք կոչով դիմեցին, իսկ Հայաստանից ոչ ոք չարձագանքեց։ Արցախի իշխանություններն այդ կոչերն անելուց առաջ պետք է հստակ քաղաքական գնահատական տան 2018 թվականին կատարվածին, նրան, թե ինչը հանգեցրեց պատերազմի, և նրան, թե ինչպես պատերազմից հետո Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում մենք հայտնվեցինք ներկայիս հանգրվանում, երբ Պրահայում ինքը ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս, հակառակ պարագայում Արցախից եկած հայտարարություններն ավելի շատ էմոցիոնալ գնահատականեր են, որոնք ավելի շատ սազում են դպրոցական կամ ուսանողական տարիքում գտնվող երիտասարդի ֆեյսբուքյան գրառումներին՝ մտահոգ լինելով ստեղծված իրավիճակով։ Քաղաքական պայքարը քաղաքական գնահատականներ է ենթադրում։ Իրենք պետք է այդ քաղաքական գնահատականները տան և հասկանան, թե Հայաստանի ներքաղաքական դաշտում ովքեր են իրենց դաշնակիցներն ու գործընկերները, ում հետ միասին կարող են պայքարել Արցախի Ադրբեջանի կազում ինտեգրվելու դեմ։ Եթե իրենք ասեն մենք քաղաքակնությամբ չենք զբաղվում, թող պատրաստ լինեն, որ իրենց ներգրավելու են ադրբեջանական քաղաքականության մեջ։ Դու չես զբաղվում քաղաքականությամբ՝ քաղաքականությունը կզբաղվի քեզնով»,- ասաց նա։
Անդրադառնալով Էրդողանի վեընտրմանը Բենիամին Մաթևոսյանը նշեց, որ սխալ է կարծել, որ եթե Թուրքիայում իշխանություն փոխվի, ապա ՀՀ-ի նկատմամբ իրենց վերաբերմունքը կփոխվի․
«1992-93 թվականներին Թուրքիայում նախագահը Էրդողանը չէր, բայց դա իրենց չխանգարեց Հայաստանի հանդեպ տնտեսական պատժամիջոցներ սահմանել և փակել Հայաստանի սահմանը՝ Քելբաջարը ազատագրելու համար։ Հետագայում մենք տեսանք, որ նույն Քըլըչդարօղուն, ով կարծես թե այլ ծրագրի կողմնակից էր, խոսեց, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և դա տեղի ունենա ՀՀ տարածքով։ Տեսնում ենք, որ գլոբալ առումով, անկախ նրանից, թե ով է լինելու Թուրքիայի ղեկավարը իրենց վերաբերմունքը և նպատակները ՀՀ-ի նկատմամբ չեն փոխվելու։ Իրենք, ոնց կարծել են, որ այս տարածաշրջանում մենք չպետք է պետություն ունենանք, այդպես էլ շարունակելու են կարծել»,- ասաց նա։
Քաղաքագետի խոսքով՝ մեզ մեր իշխանությունների ակտիվ մասնակցությամբ փորձում են մաս դարձնել Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան տարածաշրջանային անտանգային համակարգի՝ առանց Հայաստանի համար որևիցե երաշխիքների․
«Թուրքիայի ներկայիս իշխանությունները շարունակելու են այս գործելաոճը՝ ճնշումներ բանեցնելով Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այնպես չէ, որ Քըլըչդարօղուն, որ գար ճնշումներն ավելի քիչ կլինեին։ Ֆիքսենք նաև հետևյալը, Թուրքիայի ներկայիս իշխանությունն է, որ փայատեր է հայաստանյան իշխանական համակարգին։ Այստեղ մենք ուղղակի կարող ենք ֆիքսել, որ այդ կապերը պարզապես կպահպանվեն»,- ասաց նա։
Ես իմ խոսքում չասացի՝ Հայաստանում ժողովրդավարությունը մարտահրավերներ չունի, ասացի ներքին սպառնալիքներ չունի: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Երեւանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ-ն շարունակում է լինել ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի անդամ, որտեղ բոլոր մասնակիցները բացի Հայաստանից ոչ ժողովրդավարական պետություններ են, եւ արդյոք լինելով ավտորիտար երկրների ընտանիքում վտանգ ենք ստեղծում մեր ժողովրդավարության համար:
«Այն առումով, որ ես Հայաստանում ժողովրդավարությունը համարում եմ անշրջելի ներքին առումով, իսկ արտաքին առումով ի՞նչ վտանգներ կան: Ես ուզում եմ մեր ոչ վաղ անցյալի մասին խոսել:
2021թ-ի մայիսի 10-ին ուժի մեջ էր մտել իմ հրաժարականը և խորհրդարանը լուծարվել էր, երկրում փաստացի չկար ոչ կառավարություն, ոչ խորհրդարան, ու մայիսի 12-ին տեղի է ունենում Ադրբեջանի ներխուժումը Սոթք-Խոզնավար հատվածում, զրո ռեակցիա ՀԱՊԿ-ի կողմից։
Այժմ քրեական գործով կան կալանավորված բարձրաստիճան զինվորականներ, որովհետև այդ ժամանակ ոչ մի գործողություն չէին ձեռնարկել ՀՀ ինքիշխան տարածքը պաշտպանելու համար ու նրանք չունեին բացատրություն։ Եթե այդ ժամանակ մեր ռեակցիաները լինեին շատ գծային, հիմա մենք և ժողովրդավարությունը կկորցնեինք, և պետությունը»,- ասաց նա։
Խոսելով՝ արտաքին մարտահրավերների մասին, Փաշինյանը ընդգծեց․ «Երբ սկսվել էին Ուկրաիայի գորոծղությունները, ՀՀ-ն փորձում էր բալանսավորված դիրքորոշումներ ունենալ իր քվեարկություններով և այլն, ու դա գոհունակություն էր ձևավորում բոլոր գործընկերների մոտ, բայց ժամանակի ընթացքում ՀՀ-ի մանեւրի դաշտը նեղանում է։ Սա լուրջ մարտահրավեր ու պրոբլեմ է բոլորիս համար»։
ուս խաղաղապահների՝ Արցախից դուրս գալուց երկու ժամ հետո, ինչը պահանջելու է Ադրբեջանը, եթե Արցախը մնա Ադրբեջանի կազմում, Արցախի բնակչությունը կբնաջնվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։
«Եթե ռուս խաղաղապահները դուրս եկան Արցախից, ինչը միանգամից է լինելու է, եթե պայմանագրով երաշխավորված չլինի, որ Արցախն Ադրբեջանից դուրս է, երկու ժամ հետո Արցախը կբնաջնջվի։ Կոսովոյում էլ միջազգային երաշխիքներ կային, հիմա ի՞նչ է կատարվում։ Դա է այն ապագան, որը կսպասվի Արցախին, եթե որոշի բանակցելու փոխարեն երկխոսել Ադրբեջանի հետ ինչ-որ միջազգային երաշխիքների ներքո»,- ասաց Աղաջանյանը։
Աղաջանյանի կարծիքով՝ Փաշինյանի հայտարարությունը Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին մեր առջեւ փակում է բոլոր դռները եւ Ադրբեջանին հնարավորություն տալիս նոր հավակնություններ ներկայացնելու։
«Այն, որ Փաշինյանն այսօր բացահայտ հայտարարում է դրա մասին, նշանակում է՝ խաղը մոտենում է ավարտին, եւ ինքը ստիպված է բավարարել այն կենտրոնների պահանջները, որոնց համար եկել է իշխանության։ Խնդիրն այն է՝ ժողովուրդը համաձայն է դրան, թե՝ ոչ։ Այդ փաստաթուղթը կյանքի չի կոչվելու, եթե ժողովուրդը համաձայն չեղավ, եւ լինելու են հստակ պառակտումներ»,- ասաց Աղաջանյանը։
Ձյունիկ Աղաջանյանի կարծիքով՝ Ադրբեջանն այսօր հստակ ցեղասպանություն է իրականացնում` Արցախում ապրելու համար անհնարին պայմաններ ստեղծելով:
«Քաղաքային նպատակահարմարությունն այս դեպքում գերիշխում է համամարդկային արժեքներին, որոնցով մենք ենթադրում էինք, որ միջազգային աշխարհը առաջնորդվում է, ինչպես Աստծուց իջած պատվիրաններ, սակայն արդեն հասկանալի է, որ դա քող է, որի ներքո փորձ են իրականցնում գաղութատիրական քաղաքականության։ Եվ այդ գաղթութատիրական դաշտը հանձնվելու է թուրքին, հայ այստեղ չի մնալու։ Եվ ստացվելու է, որ հայն իր ձեռքով այստեղ բնաջնջում է իրականացնում։ Սին են միջազգային երաշխիքները, եթե դու չունես ինքնապաշտպանական հենք։ Արեւմտյան այն երկրները, որոնք այսօր առաջ են մղում ադրբեջանական օրակարգը իրենց հեռահար ծրագրերի համար եւ աչք են փակում միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներին, եւս մեղսակից են այդ ցեղասպանությանը»,-ընդգծեց նա։
Ձյունիկ Աղաջանյանը կարծում է` 1991 թվականին մենք նույնպես անելանելիության շեմին էինք` դեռ ավելի վատ տնտեսական պայմաններում, սակայն ժողովուրդն իր համառությամբ եւ իր հողում ապրելու հաստատակամությամբ ապացուցեց, որ այն ինչ մատուցվում է անհնարին, այդպես չէ։
«Արցախն իր ինքնորոշման իրավունքն արդեն իրագործել է, խնդիրն այստեղ այդ իրավունքի միջազգային ճանաչումն է եւ դրա համապատասխան կարգավիճակը։ 30 տարի առաջ այս նույն ճանապարհով անցել ենք, սակայն փորձ է արվում այդ անցած ճանապարհը ոչնչացրել։
Մենք 30 տարի առաջ էլ չունեինք միջազգային հանրության աջակցությունը, այն գալիս է այն ժամանակ, երբ ժողովուրդը պայքարում է։ Միջազգային հանրության տարբեր էլեմենտներ պատրաստ են պայքարել, եթե ժողովուրդը պայքարի»,- նշեց նա։
Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման միջոցով Կիևի իշխանությունները փորձում են վախեցնել Ռուսաստանի քաղաքացիներին և Ռուսաստանի ղեկավարությանը սադրել նմանատիպ պատասխանների:Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Զոտովի կենտրոն կատարած այցի ժամանակ՝ մեկնաբանելով այսօր առավոտյան Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը:
Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, երկրի ղեկավարը մայրաքաղաքի վրա հարձակումը կապել է այն բանի հետ, որ Ռուսաստանի զինված ուժերը որոշ ժամանակ առաջ հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական հետախուզության շտաբին։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը հարվածներ է հասցնում Ուկրաինայի տարածքին, բայց դա անում է «հեռահար ճշգրիտ զենքով»:
«Երկու-երեք օր առաջ ռուսական զինված ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական հետախուզության շտաբին։ Միաժամանակ Կիևի ռեժիմն այլ ճանապարհ ընտրեց՝ ահաբեկել Ռուսաստանի քաղաքացիներին և հարձակվել բնակելի շենքերի վրա։ Սա ահաբեկչական գործունեության ակնհայտ նշան է», — ասել է ՌԴ նախագահը։
Նրա խոսքով՝ Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման նպատակը «Ռուսաստանին պատասխանի հրահրելն է»։
Պուտինը նաև ընդգծել է, որ Մոսկվայի հակաօդային պաշտպանության համակարգը հարձակման ժամանակ աշխատել է «նորմալ, բավարար»։
«Չնայած, աշխատելու բաներ դեռ կան», — ընդգծել է Պուտինը։
Հիշեցնենք, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա մայիսի 30-ի առավոտյան։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տվյալներով՝ հարձակմանը ներգրավվել է ութ սարք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/651770.html
© factor.am
Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը, որը վերաբերում է Ադրեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական ելույթին։ Հիշեցնենք՝ Ալիևը դարձյալ ուժի սպառնալիքով էր խոսել Հայաստանի հասցեին, ինչպես նաև Արցախում նոր ռազմական ագրեսիայի իրականացման և էթնիկ զտման ակնարկներ հնչեցրել։ Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, թե Երևանը, իբր, «խեղթյուրում է Ադրբեջանի նախագահի ասածները»։ Ըստ Բաքվի՝ Ալիևը կոչեր է հնչեցրել, ոչ թե հերթական ագրեսիայի սպառնալիքներ։ «Հայաստանի ԱԳՆ-ի կողմից տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտության, Ադրբեջանի ներքին գործերին միջամտության անթույլատրելիության և տարածաշրջանում անջատողականությունը խրախուսող քայլերի վճռական կանխարգելման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի «կոչերի միտումնավոր խեղաթյուրումը» վկայում է այն մասին, որ Հայաստանի ԱԳՆ-ն դասեր չի քաղում պատմությունից»,-ասվում է հայտարարության մեջ։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Ալիևի հայտարարություննեը, իբր, Արցախում էթնիկ զտում իրականացնելու մասին չեն և «անհիմն են» Հայաստանի պնդումները էթնիկ զտման վերաբերյալ։ Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի նախագահն է գրեթե ամենօրյա ռեժիմով սպառնալիքներ հնչեցնում Հայաստանի ու Արցախի հասցեին՝ ըստ Բաքվի՝ Երևանն է խոչընդոտում տարածաշրջանում խաղաղությանը։ «Այսպիսով, լավ կլիներ, որ հայկական կողմը, ոչ թե խոսքով, այլ գործով, խաղաղության հաստատման ջանքերը խոչընդոտելու և կեղծ հայտարարություններ անելու փոխարեն, հարգեր մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,-ասվում է հայտարարության մեջ։ Ի դեպ, Բաքուն այդպես էլ չի նշում, հարգում է արդյո՞ք Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբան մտահոգություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության առնչությամբ, որ Հայաստանը պատրաստակամությունն է հայտնել ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։
Նրա խոսքով՝ Հայաստանում շատերը բացասաբար են ընկալել նման հայտարարությունը
«Մի քանի տարի առաջ չէինք կարող պատկերացնել, որ սա ասեր Հայաստանի վարչապետը… Դեռ 1992 թվականին Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց, ըստ որի՝ ցանկացած միջազգային միջպետական փաստաթուղթ կամ ներքին կարգավորող իրավական ակտ, որում Լեռնային Ղարաբաղը ճանաչված է որպես Ադրբեջանի տարածք, Հայաստանի Հանրապետության տարածքում անընդունելի է կատարման համար։ Այսինքն՝ ստացվում է, որ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմանը… Սա իսկապես աննախադեպ իրադարձություն է»։
Արձինբան նաև ընդգծել է Փաշինյանի հայտարարության աշխարհաքաղաքական դինամիկան ու հնարավոր հետևանքները։
Նրա խոսքով՝ «մենք ապրում ենք շատ կոշտ աշխարհաքաղաքականության դարաշրջանում»։
«Այն, ինչ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հետ, աշխարհաքաղաքական կոնսենսուսի արդյունք է… Ժամանակ, որի ընթացքում մենք ապրում ենք, հետևանքներն իսկապես կարող են լինել բավականին ողբերգական։ Իսկ այն, ինչ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հետ, ողբերգություն է, եթե հիշում եք, թե քանի երեխա զոհվեց, և ինչ արդյունքի դա հանգեց»,- նշել է նա։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.