23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունները փաստում են, որ նախարարություններում խախտումները զանգվածային բնույթ են կրում։
Օրինակ՝ ՀՀ Առողջապահության նախարարությունում խախտումներ են արձանագրվել Կովիդի դեմ պայքարի շրջանակներում կատարված ծախսերի հաշվետվությունների հիմնական մասով։
Մասնավորապես՝ 5,126,122.1 հազ. դրամի չափով խեղաթյուրվել են փաստացի ծախսի և կրեդիտորական պարտքերի ցուցանիշները։ Հաշվետու պալատի ներկայացրած տվյալներով, 2022 թվականի 12 ամիսների ընթացքում Կովիդ միջոցառման շրջանակներում կատարված ընդամենը 10,854,250.3 դրամ փաստացի ծախսից այդ 5,126,122.1 հազ. դրամը վերագրվել է նախորդ հաշվետու ժամանակաշրջաններին և չի արտացոլվել որպես 2022 թվականի կրեդիտորական պարտքի ցուցանիշ։
Նախարարության կողմից 32,199,3 հազ. դրամի չափով խեղաթյուրվել են նաև ՀՀ ֆինանսների նախարարության «Հիմնարկի կատարած բյուջետային ծախսերի և բյուջետային պարտքերի մասին» և Հիմնարկի դեբիտորական, կրեդիտորական, պարտքերի և պահեստավորված միջոցների մասին հաշվետվությունների ծախսերի և պարտքռրի ցուցանիշները։ 2022 թվականին կնքված 2 պայմանագրերով նախատեսված այդ հատկացումները նույնպես չեն արտացոլվել հաշվետվություններում։ Նույն կերպ խեղաթյուրվել է նաև նախարարության պարտքը՝ ապահովագրական ընկերություններին՝ 88,171,5 հազ. դրամի չափով։
Խախտումներ են արձանագրվել նաև 2022 թվականի բյուջեի կատարման հաշվեքննությունների ընթացիկ եզրակացություններում։ Էլեկտրոնային առողջապահության համակարգից բացակայել են նաև 2022 թվականի ընթացքում կատարված պատվաստումների վերաբերյալ տվյալները։ Արդյունքում հնարավոր չի եղել ուսումնասիրել տվյալ միջոցառումների շրջանակում կատարված ծախսերի վերաբերյալ ներկայացված տվյալների ճշտությունը։
Խախտումներն այսքանով չեն ավարտվում։ Առողջապահության գերատեսչությունը «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» կնքված պայմանագրերի շրջանակներում, վճարումներն իրականացրել է կատարողների կողմից ներկայացված հարկային հաշիվների հիման վրա՝ չստանալով կատարողների կողմից բուժօգնության և այլ ծառայությունների վերաբերյալ հաշվետվությունները։
Նախարարությունում չեն գործել նաև Կովիդ միջոցառման շրջանակներում պատվաստումներ իրականացրած բուժանձնակազմի լրավճարի համար կատարված ծախսերի հիմնավորվածության հավաստիացման և հաշվապահական հաշվառման գործընթացը համակարգչային ծրագրերով իրականացնելու ընթացակարգերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին — «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, մենք պարբերաբար հանդիպում ենք, շատ ուրախ եմ այսօրվա միջոցառումների շրջանակում ևս մեկ անգամ խոսել երկկողմ հարաբերությունների ընթացիկ իրավիճակի և տարածաշրջանային հարցերի շուրջ, որոնց մասին մենք մանրամասն խոսել ենք նախորդ հանդիպման ընթացքում: Շատ ուրախ եմ տեսնել Ձեզ»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան — «Շնորհակալություն հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել Ձեզ գալիք Ռուսաստանի օրվա առիթով և մաղթել լավագույնը Ռուսաստանի Դաշնությանը: Այո, իսկապես, մենք պարբերաբար հանդիպում ենք և քննարկում հարցերի լայն շրջանակ: Այսօր ևս կքննարկենք երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր: Կքննարկենք նաև ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում` Լեռնային Ղարաբաղում իրավիճակը, ցավոք այնտեղ հումանիտար իրավիճակը շարունակում է լարված մնալ: Լեռնային Ղարաբաղում արդեն մի քանի ամիս չկա գազ և էլեկտրաէներգիա, Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված: Իմիջիայլոց, պետք է ընդգծեմ, որ այժմ մթերքների մատակարարումները Լեռնային Ղարաբաղ իրականացվում է ռուսական խաղաղապահների աջակցությամբ, դա սահմանափակ քանակի մթերքներ են: Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է և դա նույնպես շատ կարևոր հարց է ու վստահ եմ այսօր կքննարկենք»:
Տեղի է ունեցել նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերի մասնակիցների հանդիպումը ՌԴ նախագահի հետ:
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների վերջին հանդիպումը տևել է 9 ժամ, Սոչիում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի շրջանակներում Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության թղթակցին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Դրա արդյունքներով պայմանավորվածություն կա հիմնարար կետերի շուրջ՝ որտեղով է անցնելու երկաթգիծը, ինչպես է իրականացվելու մաքսային հսկողությունը։
«Դա սովորական երկաթուղի է լինելու, Հայաստանի ինքնիշխանությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում, և բոլոր կողմերից ցանկություն կա հնարավորինս շուտ սկսել ապաշրջափակման գործընթացը», — ասել է Օվերչուկը:
ՌԴ փոխվարչապետը հավելել է նաև, որ Հայաստանից է կախված լինելու ՌԴ ԱԴԾ-ի կողմից սահմանային հսկողություն իրականացնելու հնարավորությունը։
Աշոտ Փաշինյանն ընդդեմ Գայանե Հակոբյանի դատական նիստից առաջ այսօր լրագրողների հարցին, թե զոհված զինվորի ծնողի առաջ գլուխ խոնարհո՞ւմ է, վարչապետի որդին պատասխանեց, որ՝ այո՝ միևնույն ժամանակ նշելով, որ օրենքը հավասար է բոլորի առաջ, և յուրաքանչյուր միջադեպ ՀՀ-ում պետք է օրենքին համապատասխան գնահատական ստանա:
Հարցին՝ դատարանի բակում ինչո՞ւ է մոտեցել ծնողներին, Աշոտ Փաշինյանն արձագանքեց՝ նրանք են իրեն մոտեցել:about:blank about:blank
«Ես իմ համար քայլում էի, ինչպես ամեն օր եմ անում, իրենք ինձ մոտեցան»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ կարող էր հեռանալ այդտեղից, ոչ թե մեքենան նստել, վերջինս նկատեց. «Անկեղծ ասած՝ զոհված զինվորների ծնողների հետ տարբեր առիթներով շփվել եմ, տիկին Գայանեի հետ՝ ոչ, բայց այնտեղ ներկա մյուս ծնողների հետ շփվել եմ: Շատ փոխադարձ հարգանքով խոսակցություն է եղել, այդ պատճառով չեմ կարծել, որ կարող է որևիցե տգեղ միջադեպ տեղի ունենալ»:
Հարցին, թե ի՞նչ պիտի աներ իրեն Գայանե Հակոբյանը «Եռաբլուր»-ում, Աշոտ Փաշինյանն ասաց. «Թե ինչ կարող էր տեղի ունենալ «Եռաբլուր»-ում, ես դրա մասին որևիցե հայտարարություն չեմ արել և չեմ անում»:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց Աշոտ Փաշինյանի առևանգման համար մեղադրվող Գայանե Հակոբյանի նկատմամբ նույն օրը ընտրված տնային կալանքը փոխել. նա կալանավորվեց 1 ամիս 15 օր ժամկետով: Նրա պաշտպանները հայտարարել էին, որ պատրաստվում են բողոքարկել որոշումը:
Այսօր աշխարհում ավելանում են անվտանգության բացակայությունը, կոնֆլիկտները և հումանիտար աղետները:
Այս մասին ասել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Բելգիայում տեղի ունեցած «Կին քաղաքական առաջնորդներ» ցանցի գործունեության հոբելյանական գագաթնաժողովի ժամանակ:
Իր ելույթում նա խոսել է հումանիտար և անվտանգային խնդիրներից: Այս հարցում Հակոբյանը նշել է, թե ինչն է իր ուշադրությունը գրավել, հատկապես՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ը: Վարչապետի տիկինը կիսվել է իր ուշադրությունը գրաված պատմությամբ:
«Դա այսպիսի վերնագիր էր՝ «Ես ուզում եմ թագավոր լինել՝ պատերազմներին վերջ տալու համար», այն մի հայ տղայի պատասխանն էր այն հարցին, թե որն է նրա ամենամեծ ցանկությունը։ Եվս մեկ գլխագիր՝ արդեն միջազգային մամուլից, որ կրկին այդ օրն էր հրապարակվել, այնտեղ գրված էր «Կիևում 11-ամյա երեխա է զոհվել»: Գուցե այս երկու գլխագրերի միջև կապն այնքան էլ ակնհայտ չէ մեզ՝ մեծերիս համար, բայց ես առավել քան վստահ եմ, որ հայ տղան ցանկանում էր պաշտպանել բոլոր երեխաներին՝ Ուկրաինայում և այլ երկրներում: Ես առավել քան վստահ եմ, որ ուկրաինացի և ցանկացած այլ երկրի երեխա ցանկանում է պաշտպանել այն երեխաներին, որոնք հայտնվել են պատերազմի էպիկենտրոնում` անկախ հանգամանքից, թե նրանք որտեղ են ապրում՝ Ուկրաինայում, Ռուսաստանում, Ադրբեջանում, Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, թե դրա սահմաններից դուրս: Մեծահասակներն են հռչակել երեխաների պաշտպանության միջազգային օր»,- շարունակեց վարչապետի տիկինը:
Աննա Հակոբյանի խոսքով` հիմա, սակայն, մեծահասակները պետք է լրջորեն մտածեն առաջնահերթությունների մասին, քանի որ 1 տարի 4 ամսում Ուկրաինայում զոհվել է 485, վրավորվել 992 երեխա: Եվ սա մեկն է այն կետերից, որտեղ երեխաների ապրելու հիմնարար իրավունք ապահովել չի հաջողվում:
Վարչապետի տիկինը նաև նշել է, որ հայ ազգը դարեր շարունակ իր մաշկի վրա զգացել է պատերազմների կործանիչ ազդեցությունը, և հիմա էլ շարունակում է հարձակումների ակատեսը լինել, Լեռնային Ղարաբաղում հայերը տևական ժամանակ է շրջափակված են, խախտված են մարդու հիմնարար իրավունքները:
«Չնայած այս ամենին` մենք խորապես համոզված ենք, որ չկա մարդկային տառապանքների հիերարխիա, և չկա այլընտրանք՝ երկխոսությանը և խաղաղությանը: Անձամբ ինձ համար սա կանոն է բոլոր պատերազմող կետերի պարագայում՝ լինի դա Լեռնային Ղարաբաղը, Ուկրաինան, Սուդանը, Պաղեստինը, թե մեկ այլ երկիր: Պատերազմական գոտում գտնվող բոլոր երկրների կանայք պետք է ակտիվացնեն իրենց ջանքերը և սկսեն խոսել ավելի բարձր, քան զենքերի ձայնն է, ավելի բարձր, քան բռնության ու ատելության խոսքն է»,-համոզմունք է հայտնել Հակոբյանը:
Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված անցակետով Արցախի Հանրապետության քաղաքացիներն անցնում են կա՛մ ռուս խաղաղապահների ուղեցկությամբ, կա՛մ՝ Կարմիր խաչի։ Ադրբեջանական կողմի տարածած տեսանյութերում դիտավորյալ ցույց չեն տրվում մեր քաղաքացիներին ուղեկցող խմբերը, որպեսզի միջազգային կառույցներին ցույց տան, թե, իբր, միջանցքով, առանց որևէ խնդրի, մարդիկ տեղաշարժվում են.այդ մասին ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Ադրբեջանական կողմի տարածած տեսանյութերը քարոզչական նպատակ են հետապնդում։ Հնարավոր է՝ ադրբեջանցիներն ասեն, թե, իբր, պայմանավորվածություն ունեն՝ չնկարահանել խաղաղապահներին, բայց ես էլ կարող եմ պնդել, որ խաղաղապահները միջանցքի փակման առաջին իսկ օրվանից կադրերում երևացել են ու դա խնդիր չի կարող լինել։ Ես այստեղ հստակ դիտավորություն եմ տեսնում՝ ցույց տալ միջազգային հանրությանը, թե, իբր, ճանապարհը բաց է, մարդիկ տեղաշարժվում են։ Մեր խնդիրն էլ իրողությունը ցույց տալն է, իսկ իրողությունն այն է, որ օրվա ընթացքում առավելագույնը 20-25 հոգի է տեղաշարժվում՝ այն էլ պարտադիր երրորդ կողմի ուղեկցությամբ»,-շեշտում է Ստեփանյանը։
Արցախի ՄԻՊ-ը նշում է՝ անգամ հումանիտար ամենասուր խնդիր ունեցող մարդկանց Հայաստան տեղափոխելիս ադրբեջանցիները պարտադրում են, որ մարդիկ անցագրային ստուգում անցնեն։
Լաչինի միջանցքում ապօրինի կերպով դրված անցակետով հարկադրաբար անցնող Արցախի Հանրապետության քաղաքացիները Գեղամ Ստեփանյանի հետ զրույցներում պատմել են այն ծանր ապրումների մասին, որոնք ունեցել են անցագրային ստուգում անցնելիս։
«Մեր քաղաքացիները հոգեբանական, ֆիզիկական ու անվտանգային սպառնալիքների են ենթարկվում։ Նրանց համար նվաստացուցիչ է ադրբեջանական անցակետում կանգնելն ու անցագրային ստուգում անցնելը, բայց այլ ելք այդ մարդիկ չունեն։ Բացառապես անելանելի, հումանիտար ծանր իրավիճակներում հայտնված մարդիկ են ստիպված անցնում այդտեղով։ Ու ամենամտահոգիչն այն է, որ նրանց տվյալները հայտնվում են Ադրբեջանի ձեռքում»,-ասում է Արցախի ՄԻՊ-ը և կրկին շեշտում՝ ադրբեջանական անցակետի առկայությունն Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի վրա, լուրջ սպառնալիք է Արցախի ժողովրդի համար։
Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացել ենք Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանին ներկայացրած երկու հայ զինծառայողների վերաբերյալ տեղեկատվություն՝ ներառյալ բժշկական փաստաթղթեր եւ պահման պայմանների մասին մանրամասներ: Այս մասին հաղորդում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:
ՀՀ-ն կներկայացնի իր դիրքորոշումը Ադրբեջանի կողմից տրամադրած տեղեկությունների եւ փաստաթղթերի վերաբերյալ Եվրոպական դատարանի սահմանած ժամկետում՝ մինչեւ ս.թ. հունիսի 16-ը:
Պետք է արձանագրել, որ ռուսական ռեժիմը, ռուսական կառավարությունը Հայաստանին լքել է: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նշեց Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը:
Անդրադառնալով նրան, որ ՌԴ պաշտոնյաները հայտարարում են, որ ԵՄ առաքելությունը Հայաստանում նպտակ ունի դուրս մղել Ռուսաստանին Հայաստանից, նա ասաց. «Ռուսաստանի ԱԳ նախարարը անըդմեջ շարունակում է իր իմպերիալսիտական արտաքին քաղաքականությունը՝ տարածելով Կրեմլի պրոպագանդան:
ԵՄ առաքելությունը Հայաստանում է հայկական կողմի հրավերով, մենք ինքնակամ չենք ներկայացել ապահովելու հայ ժողովրդի անվտնգությունը: Մենք օկուպանտներ չենք, այլ համագործակցելով ՀՀ իշխանությունների հետ՝ նպաստում ենք տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը:
Այն դեպքում, երբ այստեղ ծանր զրահատեխնիկայով զինված ռուսական ուժեր ն ներկա տարածաշրջանում, ի տարբերություն նրանց, մենք այստեղ ենք քաղաքացիական առաքելությամբ»:
Թուրքիայում ընթացող կադրային փոփոխությունները որևէ կերպ չեն ազդելու այդ երկրի արտաքին քաղաքականության վրա․ դեռևս նախորդ շրջանում որդեգրած քաղաքականությունը շարունակվելու է։ Հաշվի առնելով առանցքային պաշտոններում նշանակված մարդկանց անցած ճանապարհը՝ կարող ենք եզրակացնել, որ Թուրքիան առաջիկա տարիներին շատ ավելի գրագետ ու ուժեղ դիրքից հանդես կգա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց թուրքագետ Նելլի Մինասյանը։
«Տարածաշրջանում խաղացող դառնալու Թուրքիայի մտադրությունը հայտնի է վաղուց և այստեղ դիրքերն ամրացնելու ուղղությամբ հետևողական աշխատանք է տարվել ու տարվում։ Էրդողանը ձգտում է, որ այդ երկրի հետ հաշվի նստեն աշխարհի մակարդակով խոշոր խաղացողները»,-նշում է թուրքագետը։
Թուրքիայի արտաքին քաղաքականությունը գերազանցապես խարսխված է երկու ուղղությունների՝ արևմտյան ու արևելյան կողմնոորշումների վրա և, մեծ հաշվով, պայմանավորված չէ լիդերներով։ Կախված նրանից, թե իշխանության գլուխ որ ուղղությանը հարող գործիչ կլինի, առաջնահերթ այդ ուղղությամբ կզարգանա արտաքին քաղաքականությունը, բայց մյուս ուղղությունը ևս չի անտեսվի։
«Եթե նախագահ ընտրվեր Քըլըչդարօղլուն, իհարկե, առաջնահերթ կփորձեր խորացնել Արևմուտքի հետ հարաբերությունները, բայց չէր հրաժարվի Էրդողանի ստեղծած ժառանգությունից։ Բնականաբար, Քըլըչդարօղլուն էլ չէր հրաժարվի Ադրբեջանի, թյուրքական երկրների հետ համագործակցությունից։ Թուրքիան տարբեր հարթակներից փորձում է օգուտներ քաղել․ ինչ-որ բան փորձում է Արևմուտքից ստանալ, որոշ բաներ՝ արաբական երկրներից, և դա նոր երևույթ չէ այդ երկրի քաղաքականության մեջ»,-նկատում է Մինասյանը։
Ռուս-թուրքական՝ վերջին շրջանում նկատվող մերձեցումը, թուրքագետի համոզմամբ,ավելի շատ լիդերային դիվանագիտության դրսևորում է, բայց երբևէ երկու երկրների հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի չի կարող վերածվել․
«Ռուսաստանի ու Թուրքիայի լիդերներն, ուղղակի, հիմա ակնհայտորեն միմյանց կարիքն ունեն և դա չեն թաքցնում, բայց բացառվում է, որ երկրների մակարդակով այն աստիճան մերձեցում լինի, որ ռազմավարական գործընկերներ դառնան, ավելին՝ նրանք մրցակիցներ են։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ եղել է ու կշարունակի մնալ»։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, թուրքագետը համոզված է՝ սահմանի փակ լինելը չի չեզոքացնում մարտահրավերները․ ինչ-որ մակարդակի հարաբերություններ պետք է լինեն աշխարհագրորեն հարևանությամբ գտնվող երկրների միջև։
«Պետք է իրատեսորեն նայենք կյանքին։ Եթե մտածենք, որ պետք է հասնել զարգացման ինչ-որ մակարդակի, նոր հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ քայելր անել, ապա դժվար թե էդ պահը գա։ Ի վերջո, մեր հնարավորությունները, ցավոք, չեն ավելանում, հակառակը՝ Թուրքիան է ավելի հզորանում։ Իմ համոզմամբ՝ զուգահեռաբար պետք է աշխատել երկու ուղղություներով՝ և՛ մեր հնարավորությունների ավելացման, և՛ հարաբերությունների որոշակի կարգավորման՝ տնտեսական, քաղաքական ուղղություններով։ Իհարկե, այդ կարգավորումը չպետք է լինի մեր ինքնության, պատմական իրողությունները մոռացության տալու հաշվին։ Մի պարզ բան, ուղղակի, անհրաժեշտ է հաշվի առնել․ տարածաշրջանում կա Թուրքիա, որի հետ ունենք 400 կմ-ոց սահման ու կա Հայաստան պետություն։ Մեր գլխավոր անելիքը պետք է լինի՝ ամեն ինչ անել, որ Հայաստանն ինստիտուցիոնալ առումով շատ ավելի կենսունակ դառնա։ Կենսունակության մակարդակի բարձրացումն է, որ հնարավորություն կտա դիմակայել մարտահրավերներին, իսկ մարտահրավերներ միշտ եղել են, կան ու լինելու են։ Հետևաբար, զարգացման, ավելի կենսունակ դառնալու պրոցեսը շարունակական բնույթ պետք է կրի»,-շեշտում է թուրքագետը։
Առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու հնարավորությանը Մինասյանը չի հավատում։ Ասում է՝ թեկուզ ներկա դրությամբ հայտարարեն, որ պատրաստ են Հայաստանի հետ առանց նախապայմանների սահմանները բացել, հարաբերություններ հաստատել, ինչ-որ պահից սկսելու են առաջ տանել իերնց սահմանած նախապայմանները․ որ պահին ինչը նպատակահարմար համարեցին, փորձելու են պարտադրել և ահա այդտեղ է, որ պետք է գործի դրվի խելացի դիվանագիտություն՝ մեր ազգային, մշակութային, պատմական շահերը պաշտպանելու համար։
Հետքը գրում է՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ), դատելով վերջինիս քայլերից, կաշկանդվում է վարչապետի մերձավորների հանդեպ պատասխանատվության միջոցներ կիրառել: Տպավորություն է, որ ԿԿՀ-ն չուզելով կամ ստիպված է ուսումնասիրում Նիկոլ Փաշինյանի ազգականների հայտարարագրերը եւ չի շտապում որեւէ ակտ կայացնել նրանց վերաբերյալ՝ պարզապես ժամանակ ձգելով:
Ամեն ինչ սկսվել է ավելի քան 1 տարի առաջ՝ 2022-ի ապրիլին, երբ «Հետքը» գրեց, որ Փաշինյանի աներորդի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը եւ վերջինիս մայրը՝ Կիմա Մկրտչյանը (վարչապետի զոքանչը), իրենց հայտարարագրերում չեն ներկայացրել «Դարեսկիզբ» եւ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ներում Կ. Մկրտչյանի ունեցած բաժնեմասերը, իսկ իշխանական նախկին պատգամավոր, Փաշինյանի ընկեր Հայկ Գեւորգյանը նույն ընկերություններում իր մասնակցության վերաբերյալ ներկայացրել է թերի տվյալներ:
2019-2021 թթ. ԱԺ պատգամավորի պաշտոնը զբաղեցրած Հ. Գեւորգյանի մասով պատմությունը կարող ենք ավարտված համարել: 2022 թ. դեկտեմբերին ԿԿՀ-ն նրան ենթարկել է վարչական տույժի ու տուգանել 200.000 դրամի չափով: Գեւորգյանն ընդունել է իր անզգուշությունը սխալ եւ ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու արարքում: Սա ԿԿՀ-ն դիտարկել է որպես մեղմացնող հանգամանք ու կիրառել տուգանքի նվազագույն շեմ՝ 200.000 դրամ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.