23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

2023 թվականի հունիսի 23-ից Ադրբեջանը դադարեցնում է Իրանի քաղաքացիներին մուտքի արտոնագրերի տրամադրումը Ադրբեջանի միջազգային օդանավակայաններում։
Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնել է Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը։
Հաղորդվում է, որ Իրանի դեսպանատունը խնդրել է իր քաղաքացիներին Ադրբեջան այցելելու ցանկության դեպքում նախապես «ASAN վիզա» ստանալ առցանց եղանակով կամ դիմել Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսություն վիզա ստանալու համար։
Արցախի ԱԳՆ-ն Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսություն հաստատելու փորձերի մասին վերջերս ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներում անանուն դիվանագիտական աղբյուրներին հղումով տարածված աղմկահարույց հրապարակումների առնչությամբ պարզաբանում է տարածել։
«Արցախի Հանրապետությունն ամենաշահագրգիռ կողմն է տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության հաստատմանն ուղղված երկխոսության և խաղաղ բանակցությունների միջոցով Ադրբեջանի հետ հակամարտության համապարփակ լուծում գտնելու հարցում:
44-օրյա պատերազմի ավարտից հետո արդեն իսկ եղել են նման շփումների փորձեր հրատապ մի շարք խնդիրների լուծման նպատակով։ Մասնավորապես, Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են մարդասիրական, ենթակառուցվածքային և այլ տեխնիկական հարցեր՝ ուղղված մարդկանց խաղաղ և բնականոն կյանքի համար պայմանների ապահովմանը։ Մինչև Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպումների շնորհիվ արձանագրվել են կոնկրետ արդյունքներ՝ անհայտ կորածների ճակատագրի բացահայտման և զոհվածների աճյունների որոնման, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի ապահովման, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման և այլ հարցերում։ Այս ձևաչափով վերջին հանդիպումն անց է կացվել է 2023 թվականի մարտի 1-ին, որի ընթացքում քննարկվել են Արցախի տրանսպորտային և էներգետիկ շրջափակման դադարեցմանն առնչվող հարցեր։ Սակայն, ադրբեջանական կողմը սկզբում հրաժարվել է կատարել հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ այնուհետև դիմել է տարբեր սադրանքների և ագրեսիվ գործողությունների՝ հետևողականորեն մերժելով նշված ձևաչափով հանդիպումները շարունակելու Արցախի Հանրապետության բոլոր հետագա առաջարկները։
Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ խաղաղ գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է վերականգնել միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափը, որի շրջանակներում հնարավոր կլինի բարեխղճության, համագործակցության և կողմերի իրավահավասարության սկզբունքների հիման վրա քննարկել բոլոր վիճահարույց հարցերն ու հակասությունները։ Միևնույն ժամանակ այս մեխանիզմը պետք է լինի ներառական և ներկայացուցչական, ինչպես նաև ունենա համապատասխան կարողություններ և լիազորություն՝ ապահովելու ձեռք բերված պայմանավորվածությունների և կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումը։
Համոզված ենք, որ միջազգային միջնորդների դերը չպետք է սահմանափակվի միայն բարի ծառայությունների մատուցմամբ, այլ պետք է միտված լինի առկա խնդիրներին արդար, հավասարակշռված և կենսունակ լուծումներ գտնելու, երկխոսության համար բարենպաստ և արժանի պայմաններ ստեղծելու գործընթացում ավելի ակտիվ ներգրավվածությանը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների պահպանման և ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների իրականացման ապահովմանը։ Այս համատեքստում ևս մեկ անգամ ընդգծում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորման մեջ ներգրավված բոլոր հիմնական դերակատարների արդյունավետ համագործակցության կարևորությունը։
Այս առումով առաջնային նշանակություն ունեն միջազգային հանրության հավաքական և անհատական ջանքերը՝ ուղղված Արցախում նորմալ կենսապայմանների ստեղծմանը, Արցախի տրանսպորտային և էներգետիկ շրջափակման դադարեցմանը, ապօրինի տեղադրված ադրբեջանական անցակետի վերացմանը և մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների Լաչինի միջանցքով երկու ուղղություններով ազատ տեղաշարժի ապահովմանը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների և Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման։ Ակնհայտ է, որ Արցախի շարունակվող խիստ շրջափակման, ուժի կիրառման և էթնիկ զտման ահագնացող սպառնալիքների պայմաններում, երբ Արցախի 120,000 բնակչությունը, ըստ էության, գտնվում է պատանդի կարգավիճակում, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման ուղիների շուրջ իրական երկխոսություն սկսելն անիրատեսական է»,- ասվում է հայտարարությունում։
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հանդես է եկել ուղերձով և հայտարարությամբ:
Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը, Գուրգեն Ներսիսյանը, ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերի միջոցով անդրադառնալով հունիսի 15-ին Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի՝ Բաքվի կողմից ամբողջությամբ շրջափակմանը՝ նշել է, որ երեկվանից ամբողջությամբ դադարեցված են ինչպես ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով հումանիտար բեռների փոխադրումը, այնպես էլ բուժառուներին պատշաճ բուժօգնություն ապահովելու նպատակով Կարմի Խաչի միջազգային կոմիտեի միջոցով ՀՀ բուժհաստատություններ տեղափոխելու գործընթացը:
Այս հանգամանքը հաշվի առնելով, ըստ Ներսիսյանի, պետական ապարատն ամբողջությամբ անցել է խնայողության ռեժիմի, հանրային սպասարկումն ապահովող կազմակերպություններին տրվել են համապատասխան հանձնարարություններ, կիրառվում են սահմանափակումներ:
«Նկատի ունենալով, որ իրավիճակը կտրուկ փոխվել է, գործող մոտեցումներում կատարել ենք նկատելի փոփոխություններ:
Մասնավորապես՝ պետական կառավարման համակարգի ղեկավար կազմին խնդրում եմ վառելիքի և նմանատիպ այլ հարցերի դեպքում դիմել միայն ծայրահեղ անհրաժեշտության պարագայում, դադարեցնել կամ նվազագույնի հասցնել ծառայողական մեքենաների օգտագործումը:
Տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինները կապահովվեն անհրաժեշտ պարագաներով բնակչության սննդի, հացի մատակարարման գործընթացը կազմակերպելու համար:
Առողջապահության նախարարությանը կապահովենք անհետաձգելի բուժօգնությունը կազմակերպելու համար անհրաժեշտ պայմաններով:
Առավելագույն չափով փորձելու ենք աջակցել գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, որպեսզի պահպանենք դրանց անընդհատությունը: Այդ գործընթացն իրականացվելու է գյուղնախարարի անմիջական ղեկավարմամբ ու համակարգմամբ:
Կշարունակեն գործել հասարակական տրանսպորտն ու կկազմակերպվեն միջշրջանային երթուղիները»,- ասել է Արցախի պետնախարարը:
Գուրգեն Ներսիսյանը դիմել է նաև հանրությանը՝ նշելով, որ խնդրում, հորդորում, ինչ-որ տեղ պահանջում է գործել առավելապես խնայողաբար:
«Այս պահին դադարեցված է ֆիզիկական անձանց վառելիքի տրամադրման գործընթացը, խնդրում եմ ըմբռնումով մոտենալ, անընդհատ չկուտակվել լցակայաններում և նման հարցերով դիմել ՏԻՄ մարմիններին՝ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
Նրանք, ովքեր ստացել էին վառելիք գնելու համար սահմանված կտրոն, առայժմ չեն կարող օգտվել դրանից: Իսկ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում պետք է դիմեն Արցախի կառավարության Վերահսկողական ծառայությանը՝ թույլտվություն ստանալու համար:
Ավելորդ կամ անհիմն միջնորդություններով խնդրում եմ չծանրաբեռնել պետական մարմիններին:
Տնտեսվարող սուբյեկտներին խնդրում եմ պատասխանատվությամբ վերաբերվել խանութներում մնացորդ ապրանքների իրացումն իրականացնելիս, և այն կազմակերպել ունեցած հնարավորությունների գնահատման ու հավասարաչափ բաշխման սկզբունքով:
Այս ամենը չեմ ներկայացնում խուճապի մատնվելու համար, հատկապես վերջին շրջանում մենք համբերատար պատրաստվել ենք այսպիսի իրավիճակների: Մեր գյուղացիական տնտեսություններն ունակ են որոշակիորեն մեղմելու ստեղծված խնդիրները և ապահովելու ինքանաբավության թեկուզ նվազ հնարավորություն, բայց բոլոր դեպքերում պետք է լինել կազմակերպված, հավասարակշռված և զգոն»,- նշել է Արցախի պետնախարարը՝ եզրափակելով, որ իրավիճակի հետագա զարգացումների ու փոփոխությունների մասին կտրամադրվեն հավելյալ տեղեկություններ:
Արմեն Աշոտյանը Եվրոպական ժողովրդական կուսակցության և Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության Վեհաժողովների հարգված անդամ է, իսկ այսօրվանից՝ Հայաստանում ամենանոր քաղաքական բանտարկյալը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
նա նաեւ նշել է. «Մենք դատապարտում ենք իր մինչդատական կալանավորումը, ինչը որևէ օրենքով կամ փաստարկով հիմնավորված չէ՝ որպես ժողովրդավարության և գործընթացի պատշաճ ընթացակարգի ապահովում, օրենքի իշխանության և հանրապետությունում սահմանադրականության թեկուզ վերջին նշույլի կոպիտ խախտում։
Լինելով հարևան Ադրբեջանի բռնակալական ուժի տևական հարձակման, ագրեսիայի և բռնազավթման անմիջական թիրախը, ինչպես նաև նկատի առնելով Թուրքիայի կողմից զորակցվող այն ցեղասպանությունը, որը սպառնում է մեր հայրենակիցներին երկարատև շրջափակում ապրող Արցախյան միջանցքի մյուս կողմում՝ Հայաստանի իսկ որակավորումը՝ որպես ինքնիշխան, անվտանգ և ժողովրդավարական ազգ-պետություն, լուրջ հարցականի տակ է։
Ի պաշտպանություն քաղաքացիական և մարդու իրավունքների՝ մենք կանգնել ենք մեր քաղաքական բանտարկյալների կողքին Հայաստանի բոլոր վարչակազմերի օրոք և առանց բացառության՝ ներառյալ նաև այն ժամանակահատվածը, երբ պարոն Աշոտյանի կուսակցությունը իշխանություն էր և պատասխանատու՝ երկրի լավի և շատ վատի համար։
Այսօր մենք կանգնում ենք նրա կողքին, հայ ժողովրդի հետ՝ իրավունքի իշխանության ու հավասար պաշտպանության սկզբունքի օգտին, և նրանց դեմ, ովքեր իրականացրին մարդկության պատմության մեջ առաջնորդության ամենաամոթալի փոխակերպումը՝ ժողովրդավարներից դեպի մանրախնդիր բռնակալներ, կուրծք ծեծող հայրենասերներից՝ հայրենադավ կապիտուլյանտներ։
Զղջում եմ, որ 2018 թվականի համազգային հուսաբեր զարթոնքի՝ պարոն Փաշինյանի համապարփակ, պարզունակ, երբեմն էլ կաննիբալ չարաշահմամբ այսքան կյանքեր է խեղել, բյուրավոր ոսկեզինվորներ է զոհաբերել, ազգային ժառանգության սրբազան տարածքներ ու մասունքներ է զիջել նույնպիսի մարդակեր և անարժան ոսոխին, և «դեմոկրատիայի բաստիոն» կարգախոսի ներքո արդիականացրել է քաղաքական բանտը։
Կարճ՝ այս ձախողված ղեկավարը և պարտված «գերագույն գլխավորը» այսօր իր մանրախնդիր, երեխայական վրեժն է լուծում իր վաղեմի ախոյաններից մեկի դեմ։
Մենք դատապարտում ենք արդարության այս հերթական ծաղրը, պահանջում պարոն Աշոտյանի ազատ արձակումը և հանձնառու ենք իսկական Հայաստանի Հանրապետության գալստյանը՝ լիովին վերականգնված իր ժողովրդավարությամբ, ինքնիշխանությամբ և տարածքային ամբողջականությամբ։
Հունիսի 15-ին Արցախ-Հայաստան սահմանագծին՝ Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի պատճառով Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում ապօրինի գործող ադրբեջանական անցակետում երեկվանից արգելվել է, ի թիվս բոլոր հումանիտար փոխադրումների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը, ինչի հետևանքով այս երկու օրվա ընթացքում հնարավոր չէ եղել կազմակերպել նախատեսված 102 անձի տեղափոխություն (52-ը՝ Արցախից Հայաստան, 50-ը՝ Հայաստանից Արցախ): Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։
«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ առավոտյան ԿԽՄԿ մեքենաները 25 բուժառուի և նրանց հարազատների տեղափոխում էին Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի անցակետում ադրբեջանական կողմն արգելել է նրանց հետագա տեղաշարժը, ինչի հետևանքով մեքենաները վերադարձել են Ստեփանակերտ՝ միևնույն ժամանակ չկարողանալով կազմակերպել Գորիսից Ստեփանակերտ ևս 25 բուժառուների ու հարազատների վերադարձն Արցախ:
Այսօր նախատեսված էր նաև 27 բուժառուների և նրանց հարազատների տեղափոխումը ՀՀ մասնագիտական բժշկական կենտրոններ՝ անհապաղ բուժօգնություն ստանալու համար, ինչպես նաև 25 բուժառուների և նրանց հարազատների հետվերադարձը դեպի Արցախ:
Բոլոր հումանիտար բեռնափոխադրումների խափանման պայմաններում, բնականաբար, լրիվությամբ դադարել են նաև դեղորայքի ու բժշկական այլ պարագաների սահմանափակ մատակարարումները դեպի Արցախ, որոնք իրականացվում էին բացառապես Կարմիր խաչի կողմից: Արդյունքում, օրեցօր կրճատվում են բուժհաստատություններում առկա առանց այն էլ սուղ պաշարները՝ լրացուցիչ ռիսկի տակ դնելով քաղաքացիների պատշաճ բուժսպասարկումը»,- հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
Հայ-ադրբեջանական կարգավորմանը Ռուսաստանի Դաշնության մասնակցության գործընթացը շարունակվում է առանց արձակուրդային ընդմիջումների կամ ինչ-որ հանդարտության։ Այդ մասին հունիսի 15-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք այս թեմայի հետ առնչվում ենք անընդհատ, պարբերաբար, տարբեր ուղղություններով: Տեսնում եք ակտիվություն ամենաբարձր մակարդակով՝ հանդիպումներ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ, տեսնում եք, թե ինչպես են աշխատում արտգործնախարարները, տեսնում եք, որ մենք ունենք հատուկ ներկայացուցիչներ այս հարցում։
Եվ, իհարկե, մեր դեսպանատներն ու մեր փորձագետները աշխատում են ամենօրյա ռեժիմով, դրանք ոչ միայն արտաքին գործերի նախարարություններն են, այլ նաև նրանք, ովքեր ապահովում են անմիջականորեն տարածաշրջանի անվտանգությունը, սահմանապահները և այլն։ Եթե հանդիպումների կոնկրետ ժամկետների մասին եք խոսում, երբ դրանք ծագեն, մենք անպայման կկիսվենք այդ տեղեկատվությունը ձեզ հետ: Բայց գործընթացն ընթացքի մեջ է, և հանդիպումները կա՛մ ինչ-որ փուլի, գործընթացի ավարտ են, կա՛մ որոշակի ձեռնարկումների մեկնարկ։ Եվ գործընթացն ինքնին շարունակվում է առանց ընդմիջումների, արձակուրդների, առանց հանգստի»,-ասել է Զախարովան։
«Այլ հարց է, որ հիմա, իհարկե, ինչպես տեսնում ենք, կան շատ մարդիկ, ովքեր ցանկանում են մոդերատորություն անել դրսից, ընդհանուր առմամբ ցնցող նորություններ կան, որ Միացյալ Նահանգները, գուցե, նույնիսկ ուժային մեթոդներ է օգտագործում դրա համար: Սա, անշուշտ, կարգավորման գործընթացում հատուկ որևէ լրացուցիչ տարր չի մտցնում, միայն բարդացնում և հետ է շպրտում այն:
Բայց մենք նաև հասկանում ենք, թե ինչու է դա արվում, քանի որ 2020 թվականից սկսած մեր երկրի նախաձեռնողական քայլերը, որպես իրական միջնորդ, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի իրական բարեկամ, որը ցանկանում է կարգավորել այս իրավիճակը, իհարկե, դրանք, հավանաբար, առաջացրել են խոկ և արգելում: Որովհետև երկարաժամկետ բարդ հակամարտությունը վերջապես հնարավորություն ստացավ գործնական առումով կարգավորման։ Եվ մեր զորակազմերը, որոնք տեղակայված են, և մեր դիվանագիտական ջանքերը, և տնտեսական բլոկը, որն այժմ աշխատում է փոխվարչապետ Օվերչուկի հովանու ներքո՝ կարգավորումը գործնական հյուսվածքով լցնելու համար, այս ամենընրանց հանգիստ չի տալիս: Մենք քաջ գիտակցում ենք, որ մոդերատորների և միջնորդների անվան տակ հանդես են գալիս նրանք, ովքեր այս տարածաշրջանում չեն ցանկանում խաղաղություն, կայունություն և բարգավաճում»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը 2022 թվականի ընթացքում բնակարան է ձեռք բերել Երևանի Արշակունյաց պողոտայում կառուցվող «Բյուրեղ» բնակելի թաղամասում։ Այս մասին տեղեկանում ենք Ալեն Սիմոնյանի 2022 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրից։ Այս մասին գրում է «Հետք»-ը։
Հիշեցնենք՝ «Բյուրեղ» բնակելի թաղամասը կառուցում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն։ Արսենյանն այժմ սերտ կապեր ունի իշխանության ներկայացուցիչների հետ։ Նրա որդին՝ Վահագն Արսենյանը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով 2021թ․ դարձել է Ջերմուկի համայնքապետ։
Ինչպես նշված է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում, նա 2022 թվականի ընթացքում «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին փոխառության է հանձնել 53 մլն 920 հազար դրամ, որն էլ կարելի է ասել՝ բնակարանի ձեռքբերման գործարքի արժեքն է։ Բնակարանի գնման համար Ալեն Սիմոնյանն ու իր կինը՝ Մարիամ Մարգարյանը, հիփոթեքային վարկ են վերցրել ՔՊ-ական գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկից», վարկի գումարը կազմել է 48 մլն 325 հազար դրամ։ Գումարը հայտարարագրվել է որպես հաշվետու տարում ստացած եկամուտ։
2022 թվականի եկամուտներում Ալեն Սիմոնյանը հայտարարագրել է նաև 7 միլիոն դրամ՝ ստացված Անա Գեորգիից՝ որպես վարձակալության դիմաց ստացված վճար։ Ալեն Սիմոնյանը՝ որպես Ազգային ժողովի նախագահ, նախորդ տարի ստացել է 14 մլն 406 հազար դրամ աշխատավարձ։ Եկամուտների բաժնում ԱԺ նախագահը նշել է նաև «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանից ստացված 374 հազար դրամը։ Դա այն գումարն է, որը դատարանը պարտավորեցրել է Մանթաշյանին փոխհատուցել Սիմոնյանին վիրավորելու և զրպարտելու համար։
Դրամական միջոցների բաժնում Ալեն Սիմոնյանը հայտարարագրել է իր բանկային հաշիվներին առկա 585 հազար դրամն ու 705 ԱՄՆ դոլարը։ Իսկ որպես կանխիկ դրամական միջոց՝ ԱԺ նախագահը հայտարարագրել է 24 մլն 65 հազար դրամ։
Որպես անշարժ գույք Ալեն Սիմոնյանը հայտարարագրել է Երևանի Կենտրոնում գտնվող, միանձնյա սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանը՝ ձեռք բերված 2019 թվականին։ ԱԺ նախագահը տրանսպորտային միջոցներ չի հայտարարագրել։
Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը, իր հայտարարագրում նշել է 2014 թվականին ձեռք բերված բնակարանը Երևանի կենտրոնում, իսկ որպես տրանսպորտային միջոց՝ 2021 թվականի արտադրության Land Rover-ը՝ գնված 2021 թվականին։
Ինչպես արդեն նշեցինք, Ալեն Սիմոնյանն ու Մարիամ Մարգարյանը «Բյուրեղ» բնակելի թաղամասում բնակարան ձեռք բերելու համար «Հայէկոնոմբանկից» 48 մլն դրամ վարկ են վերցրել։ Այլ եկամուտներից ԱԺ նախագահի կինը նշել է 159 դոլար «Հայէկոնոմբանկից»՝ որպես տոկոս կամ այլ հատուցում, վարկ «Ամերիաբանկից»՝ 726 հազար դրամ, ինչպես նաև աշխատանքի վարձատրություն «Ֆրի Նյուզ» ՍՊԸ-ից՝ 11 մլն 285 հազար դրամի չափով և «Էֆէմէֆ Գրուպ» ՍՊԸ-ից՝ 8 մլն դրամի չափով։ «Ֆրի Նյուզ» ՍՊԸ-ում, որը ներկայացնում է նույնանուն լրատվամիջոցը, Մարիամ Մարգարյանը զբաղեցնում է տնօրենի պաշտոնը, իսկ «Էֆէմէֆ Գրուպում» նա, բացի տնօրեն լինելուց, նաև 100 տոկոս բաժնեմասի սեփականատերն է։ Այդ ընկերությունը, ըստ ՊԵԿ-ի տվյալների, զբաղվում է տեսաֆիլմերի և հեռուստատեսային ծրագրերի պատրաստմամբ։
Որպես անկանխիկ գումար Մարիամ Մարգարյանը տարեսկզբին նշել է 159 դոլար և 36 հազար դրամ, որոնք տարեվերջին այլևս չեն եղել, իսկ կանխիկ դրամով ԱԺ նախագահի կինը հայտարարագրել է 2100 դոլար և 2,5 միլիոն դրամ։
Հավելենք՝ Ալեն Սիմոնյանը իշխանության ներկայացուցիչներից միակը չէ, որը բնակարան է գնում «Բյուրեղ» բնակելի թաղամասում։ Ավելի վաղ, «Հետքը» գրել էր, որ այդ թաղամասում շուկայականից մի քանի անգամ ցածր գնով բնակարան էր գնել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Բյուրեղ» թաղամասում բնակարան են գնել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը։ Այս տվյալները երևում են նրանց հայտարարագրերում։ Նշված բոլոր դեպքերում այս պաշտոնյաներին վարկավորել է Խաչատուր Սուքիասյանի «Հայէկոնոմբանկը»։
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները փորձում դրոշ տեղադրել Հակարիի կամրջի մոտ։
Հիշեցնենք՝ հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է:
Թշնամու սադրանքը ֆիքսել են տեսախցիկները, կադրերը հրապարակվել են համացանցում։ Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են նրանք մոտենում և փորձում դրոշ տեղադրել։
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը պարբերաբար համացանցում մշտադիտարկումներ է անցկացնում, որի արդյունքում հայտնաբերվել են սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից բանակին օգնելու պատրվակով քաղաքացիների շրջանում իրականացված դրամահավաքի դեպքեր։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
«Մասնավորապես, ֆեյսբուքյան օգտատեր Զ.Ս.-ն 2022-2023 թթ-ի ընթացքում իր ֆեյսբուքյան էջի միջոցով իրականացրել է դրամահավաք՝ քաղաքացիներից հավաքելով 500.000-1.000.000 ՀՀ դրամ գումար, որի զգալի մասն առերևույթ յուրացրել է:
Մեկ այլ ֆեյսբուքյան օգտատեր՝ Է.Ս.-ն, իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով բանկային հաշվեհամարներ, ինչպես ՀՀ քաղաքացիներից, այնպես էլ արտերկրում բնակվող անձանցից հավաքագրել է մոտ 300.000 ԱՄՆ դոլար գումար՝ իբր բանակի համար անհրաժեշտ պարագաներ պատրաստելու և նվիրաբերելու նպատակով։ Մինչդեռ պարզվել է, որ նշված գումարի մեծ մասն առերևույթ յուրացրել է:
Նշված երկու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 255 հոդվածի հատկանիշներով (խարդախություն) նախաձեռնվել են քրեական վարույթներ:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը շարունակում է հետևողական աշխատանքներ իրականացնել` ՀՀ զինված ուժերին օժանդակության պատրվակով, անձնական շահագրգռություններից ելնելով, հակաիրավական և հանցավոր գործունեությամբ զբաղվող անձանց հայտնաբերելու, նման դեպքերին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ ՀՀ զինված ուժերի բարի համբավին և հեղինակությանը վնասելուն, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացիներին մոլորության մեջ գցելուն ուղղված ցանկացած գործողությունից:
Միաժամանակ օրինապահ քաղաքացիներին կոչ ենք անում նմանատիպ գործունեությամբ զբաղվող անձանց կամ սոցիալական ցանցերի օգտատերերի մասին տեղեկություններ ունենալու դեպքում այդ մասին անմիջապես տեղեկացնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը կամ ցանկացած իրավապահ մարմնի»,- ասված է հաղորդագրության մեջ։
Այսօր՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, հայտնում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունը։
«Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է:
Ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է»,-նշվում է հաղորդագրության մեջ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.