23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երասխի ուղղությամբ նորից կրակեցին, էլի մարդիկ ցրվեցին ու կրակոցները լռեցին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Երասխի բնակիչներից մեկը։ Նրա փոխանցմամբ՝ միջազգային ներդրմամբ կառուցվող գործարանի ուղղությամբ վերջին անգամ կրակ էր բացվել շաբաթ օրը՝ հունիսի 25-ին։ Դրանից հետո գործարանը նորից երկու օր չէր աշխատել։
«Երկու օր դադարից հետո ուզում էին աշխատել ու նորից սկսեցին կրակել։ Բանվորներ են եղել՝ ապրանք դատարկելիս։ Ամուսինս էլ էր նորից գնացել աշխատանքի՝ օրվա ապրուստի համար, բայց կռունկը գործի գցելուց անմիջապես հետո էլի կրակել են։ Չեն թողում մարդիկ նորմալ աշխատեն»,- ասաց նա։
Մեր զրուցակիցը հայտնեց, որ գյուղի հիմնական մասն սկզբնական շրջանում գործարանում աշխատանքի էր ընդունվել, սակայն, իրավիճակով պայմանավորված, նրանց մի մասը դուրս է գալիս աշխատանքից։
«Մի տեսակ արդեն հիասթափվել են։ Վտանգավոր է, չես իմանա, թե հանկարծ ինչ կարող է լինել»,- ասաց նա։
Գործարանի աշխատանքներն այս պահին էլ պարալիզացված են։ Աշխատակիցներն ամբողջ տեխնիկան թողել են դրսում ու կրակից խուսափելու համար արագ լքել տարածքը։
«Չեն կարող տանել ներս։ Եթե մոտենան ներս տանելու կամ աշխատեցնելու նորից խփելու են»,- ասաց նա։
Այդուհանդերձ, մեր զրուցակիցը քիչ հավանական համարեց ադրբեջանական այս գործողությունների հետևանքով գործարանում աշխատանքների վերջնական դադարեցման հավանականությունը։ Տեսակետ հայտնեց, որ, ի վերջո, ամերիկյան կողմը կարող է բանակցություններ վարել ու կարողանալ շարունակել գործունեությունը։
«Շատ մեծ ծախսեր են դրված այդ գործարանում։ Չեն կարող հենց այդպես փակել գործարանը։ Բայց դեռևս գործը կանգնած է։ Մարդիկ նորից օրական աշխատանք են սկսել փնտրել»,- ասաց նա։
Մեր զրուցակիցը մանրամասնեց, որ տեղեկություն, թե Երասխում գործողը մետալուրգիայի գործարան է՝ այնքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Իրականում գործարանում ամրաններ են արտադրվելու։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովում է: Ընդդիմությունն այս քննարկմանը հրաժարվել է մասնակցել: Քննարկումն անցկացվում է հարցուպատասխանի ձևաչափով: Ըստ անհրաժեշտության` հարցերը քննարկվելու են փակ ռեժիմով:about:blank about:blank
Բանակցային գործընթացում մեր դիրքերի թուլացմանը նպաստող գործոններին անդրադառնալով, այդ թվում` միջազգային դրությանը, ժողովրդագրությանն ու ներքին իրադարձություններին, ՀՀ վարչապետը նշեց` կա վարկած, որ հոկտեմբերի 27-ը կապ ունի բանակցային գործընթացի հետ` տարածքների փոխանակման հայեցակարգի հետ: Այն, ըստ վարչապետի, դեռ քրեաիրավական առումով ապացուցված կամ հիմնավորված չէ, բայց կարող է նաև քննության առարկա դառնալ:
«1994 թ. երբ հաստատվեց զինադադար, արձանագրվեց, որ հայկական կողմը հաղթել է, ադրբեջանականը` պարտվել, դրանից հետո 20 տարում Ադրբեջանի բնակչությունը կրկնապատկվեց, Հայաստանինը` նվազեց: Ո՞ւմ համար էր հաղթանակը, և ինչու ՀՀ բնակչությունը նվազեց, ոչ թե ավելացավ»,- հարց ուղղեց վարչապետը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսը կոչ է արել Բաքվին բացել Լաչինի միջանցքը՝ հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություններին:
«Բոլորն ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, սակայն դա Ադրբեջանի կառավարությանն իրավունք չի տալիս այդ մարդկանց հետ անել այն, ինչ ուզում է: Լաչինի միջանցքի արգելափակումը լուրջ աղետի պատճառ կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղում ապրող հազարավոր մարդկանց համար, որոնք կախված են Հայաստանի հետ միջանցքից: Այն փակված է, և դա Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների խախտում է: Վեհաժողովը խոստորեն կոչ է անում Ադրբեջանին հետևել ստանձնած պարտավորություններին, վերաբացել միջանցքը, որպեսզի հնարավոր լինի օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղ»,- ասել է նա այսօր տված հարցազրույցում։
Արցախահայության մասով այդ հայտարարությունը հենց ադրբեջանական կողմին են վնաս տալիս, որովհետև իրենք չեն լուծի տասնամյակների ընթացքում խնդիր դարձած հարցը։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այդ առումով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյրուն Բայրամովի հայտարարությանը, թե ԼՂ ժողովրդին լրացուցիչ միջոցներ ստեղծելու ուղղությամբ քայլեր չեն պատրաստվում իրականացնել։ Նա հավելել էր, որ առավելագույնը, որ կարող են անել իրենց կազմում արցախցիներին թույլ տալն է խոսել ու կրթվել իրենց լեզվով։
ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնապես հայտնել է, որ Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ հունիսի 27-ից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը, ինչին ընդառաջ Ադրբեջանը բացասաբար է արձագանքել Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների շուրջ բանակցություններ վարելու պաշտոնական Երևանի առաջարկին:
Ալեն Սիմոնյանն Ադրբեջանական կողմի այսպիսի հայտարարությունները գնահատեց որպես փախուստ իրականությունից, ինչն ըստ նրա, խնդրի որևէ լուծման չի հանգեցնելու։
«Իրենց ձեռք չի տալիս, որ այդ հարցերը չքննարկվեն։ Վստահ եմ, որ ինչ-որ փուլում իրենք կգան դրան։ Իսկ հիմա, կարծում եմ, որ դա ուղղակի, այսպես ասած, բանակցություններից առաջ բարձր սանդղակ դնելու և դրանից հետո որպես բանակցային սկզբնական փուլում այդպիսի քայլերի համար է անում»,- ասաց նա։
Սիմանյանը հայտարարեց, որ արցախցիների իրավունքները կարևորագույն հարց է ու չի կարող մոռացության մատնվել։ Այս պարագայում, ըստ նրա, եթե Ադրբեջանը պատրաստ է զբաղվել ինքնախաբեությամբ, ապա դրա պատրաստ չէ Հայաստանը։ Իր խոսքով՝ իրենք հետամուտ են լինելու հայկական կողմի արած հայտարարության կատարմանը։ Ալեն Սիմեյնանն անդարդարձավ լրագրողի հարցին՝ արդյո՞ք արցախցիների լիարժեք անվտանգության չապահովման դեպքում հայկական կողմը չի ստորագրի «խաղաղության պայմանագիրը»։
«Խաղաղության պայմանագրի մեջ չգիտեմ՝ այդ մասը կներառվի, թե ոչ, թե դա առանձին փաստաթուղթ կլինի։ Որովհետև, մենք խոսել ենք դրա մասին, մեզ կոնկրետ երաշխիքներ են պետք։ Մենք ունենք օրինակ՝ նոյեմբերի 9-ի պարագայում, երբ չեն պահպանվում ձեռք բերված պայմանավորվածություններն ու երկիրը գործողությունների չի անում կամ չի կարողանում անել երաշխիքների մասով։ Ես հիմա վստահ չեմ, որ մենք դա պետք է ամրագրենք խաղաղության պայմանագրում և գուցե երաշխավոր կհանդիսանան մի քանի կամ որևէ մեկ երկիր»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը։
Նա հայտարարեց, որ այդ հարցի վերջնական երաշխավորության բացակայության դեպքում բանակցությունների մեծ մասն անիմաստ խոսակցություն կդառնա։
Չարորակ ուռուցքների ամենատարածված տեսակներն են՝ թոքերի, ստամոքսի, հաստ աղիքի, կրծքագեղձի և շագանակագեղձի քաղցկեղը, բայց կան քաղցկեղի տեսակներ, որոնք հազվադեպ են զարգանում և կազմում են բոլոր չարորակ նորագոյացությունների 1-3%-ից ոչ ավելին: Նրանք կոչվում են «որբ»: Չնայած այն հանգամանքին, որ այս տեսակի ուռուցքների մասին քիչ է խոսվում, դրանք պակաս վտանգավոր չեն, չնայած այն հանգամանքին, որ դրանք շատ ավելի քիչ են տարածված։ Այս մասին Газета.Ru-ին ասել է բժշկական գիտությունների թեկնածու, Եվրոպական բժշկական կենտրոնի ուռուցքաբանության ինստիտուտի ուռուցքաբան Յուլիա Վախաբովան։
Նրա խոսքով՝ քաղցկեղի հազվագյուտ և վտանգավոր տեսակներից մեկը փափուկ հյուսվածքների սարկոման է։ Սա ուռուցքների մի ամբողջ խումբ է, որը կարող է զարգանալ մկանային, մանրաթելային, ճարպային և նյարդային հյուսվածքներից:
«Փափուկ հյուսվածքների սարկոմաները կազմում են բոլոր հայտնի օնկոպաթոլոգիաների մոտավորապես 1%-ը: Դրանց զարգացման ստույգ պատճառները դեռևս անհայտ են։ Գիտնականները գտնում են, որ դա թունավոր նյութերի և ճառագայթման ազդեցությունն է: Նաև նախատրամադրող գործոններն են այնպիսի հիվանդությունները, ինչպիսիք են նեյրոֆիբրոմատոզը, քրոնիկական լիմֆեդեմը և Գարդների համախտանիշը»,- հայտարարել է Յուլիա Վախաբովան։
Նա նշում է, որ ամենից հաճախ նման ուռուցքները հայտնաբերվում են ստորին և վերին վերջույթներում, և հիվանդներն ինքնուրույն հայտնաբերում են դրանք, քանի որ շոշափվում են: Քանի որ արտաքին տեսքով սարկոման հեշտությամբ շփոթվում է փափուկ հյուսվածքների տարբեր վնասվածքների հետ, ուստի հիվանդները չեն շտապում դիմել բժշկի՝ հուսալով, որ այն ինքնուրույն կանցնի, ինչը լուրջ վտանգ է իր մեջ պարունակում:
Քաղցկեղի մեկ այլ հազվագյուտ տեսակ է ռետինոբլաստոման: Սա երեխաների ցանցաթաղանթի ուռուցք է, որը արտաքուստ նման է սպիտակ բիծի: Պաթոլոգիան առաջանում է հիմնականում վաղ մանկության շրջանում՝ հիվանդների ճնշող մեծամասնությունը 5 տարեկանից փոքր երեխաներ են: Հիվանդությունը համարվում է հազվադեպ և հանդիպում է 15-18 հազարից մեկ նորածնի մոտ։
«Այս տեսակ ուռուցքը կզարգանա միայն այն դեպքում, եթե երկու ծնողներն էլ երեխային փոխանցեն մուտացիայի ենթարկված RB1 գենը, ինչը չափազանց հազվադեպ է»,- ասում է գիտությունների թեկնածու Վախաբովան ու հավելում, որ վաղ շրջանույմ այն չբուժելու դեպքում երեխան ունի 1-2 տարվա կյանք:
Գետաբեկի ոսկու հանքը նման ֆեոդալական փնթիությամբ շահագործում է նույն Anglo-Asian mining company-ն, որին ապօրինի կերպով Ադրբեջանի իշխանությունները խոստացել են «տրամադրել» «Կաշենի» հանքը: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։
«Ադրբեջանի Գետաբեկի շրջանի Սոյուդլու գյուղում տեղի ունեցած ոստիկանական վայրագությունները և դրանց պատճառները հստակորեն ցույց են տալիս Ադրբեջանում առկա բնապահպանական, քաղաքական ու սոցիալական խնդիրների սրությունն ու խորությունը: Մի քանի դիտարկում դրանց վերաբերյալ.
Այդպիսի սուր ու երկարաժամկետ բնապահպանական հիմնախնդիրների պայմաններում որտե՞ղ են այն «բնապահպան» կոչեցյալ ահաբեկիչները, որոնք մեկնարկեցին Արցախի հանցավոր շրջափակումը՝ «աղավնիների» բնապահպանական դիմակներով:

Սեփական շահագործված քաղաքացիներին ջարդող ոստիկանները Շուշիում համերաշխ կերպով ապրիլի 28-ից փոխարինել են 120,000 մարդու մեծ տառապանքների պատճառ դարձած ահաբեկիչներին՝ շարունակելով պետական ահաբեկչության շղթան:
Հստակ է, որ ալիևյան բռնապետական ռեժիմի համար մարդը արժեք չէ՝ առանց մեծ տարբերության, թե արդյոք դիմացինը հայ է, թե՝ ադրբեջանցի, կարևորը մարդկանց ստրկացումն է, իշխանության պահպանումն ու դիզվող ոսկիները:
Կարևոր է հաշվի առնել, որ Գետաբեկի ոսկու հանքը նման ֆեոդալական փնթիությամբ շահագործում է նույն Anglo-Asian mining company-ն, որին անցած տարի ապօրինի կերպով Ադրբեջանի իշխանությունները խոստացել են «տրամադրել» Արցախի «Կաշենի» պղնձի հանքը, և հենց այդ կազմակերպությունն էլ Արցախի շրջափակման մեկնարկի գլխավոր մեղավորներից ու աջակիցներից է:
Պատկերացնու՞մ եք, թե ինչ կարգի բնապահպանական աղետ է ստեղծել այս ընկերությունն այնտեղ, որ նույնիսկ բռնապետական նման երկրում այդպիսի բողոքի ակցիա է իրականացվում: Իսկ ահա իրենց կողմից «վիճարկվող» «Կաշենի» հանքի գործող բնապահպանական բարձր ստանդարտները պարզապես երազանք կարող են թվալ ադրբեջանցի այդ հալածյալ բնակչության համար:
Եվ այդպիսի հանցագործ ռեժիմն ու ընկերությունը ցանկանում են ուժով տիրանալ Արցախի ժողովրդի հայրենիքին ու բնական պաշարներին: Ի դեպ, հիշեցնեմ, որ նույն Գետաբեկը ժամանակին լրիվ հայկական ու հայաբնակ տարածք էր, որն աստիճանաբար էթնիկ զտման ենթարկվեց ու յուրացվեց ադրբեջանցիների կողմից:
Վստահ եմ, որ ուրիշի հողի ու սեփականության վրա աչք դրած այս հանցագործներին դեռ նոր անակնկալներ են սպասվում: Կարծում եմ՝ մեկ օր լրիվությամբ կբացահայտվի Anglo-Asian-ում ալիևյան կլանի հանցավոր մասնակցությունը: Սրա վերաբերյալ արդեն որոշ բացահայտումներ է արել աշխարհում հանրաճանաչ OCCRP հետաքննող կազմակերպությունը, նույն այն հայտնի «Պանամական փաստաթղթերում»՝ հետաքննության համաձայն բացահայտելով, որ Ալիևի դուստրերը այդ ընկերության սեփականատերերն են»,- գրել է Բեգլարյանը։
«Բաքուն բացասաբար է արձագանքել Ղարաբաղի հայերի իրավունքների վերաբերյալ բանակցությունների Երևանի առաջարկին»։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։ Այդ երկրի դիվանագիտական գերատեսչությունն անընդունելի է համարել Երևանի՝ հայերի իրավունքների ու անվտանգության հարցի չարաշահման փորձերը։
«Ադրբեջանական կողմը ջանքեր է գործադրում հայազգի բնակիչների վերաինտեգրման ուղղությամբ, և անհրաժեշտ է վերջ տալ գործընթացին տարբեր պատրվակներով հայկական կողմի միջամտությանը, ինչպես նաև կործանարար ձևով խոչընդոտելուն»,-նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում ի պատասխան Հայաստանի ԱԳ նախարարության երեկ տարածած հայտարարության։
Նրանք հավելել են, որ «Ղարաբաղի հայ բնակիչների շահերը ներկայացնող անձինք ամեն կերպ հրաժարվում են Բաքվի առաջարկած օգնությունից»։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԳ նախարարությունը տարածել էր հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված էր.
«Մինչդեռ Ադրբեջանի իշխանությունների կողմից չդադարող թշնամանքի և ատելության խոսքը, ուժի կիրառման սպառնալիքը և սադրանքները թե՛ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, թե՛ ԼՂ հայության նկատմամբ լրջորեն կասկածի տակ են դնում այդ պետության բարձրագույն ղեկավարության անկեղծությունը և քաղաքական կամքը՝ խաղաղության հասնելու Հարավային Կովկասում։ Ավելին, Ադրբեջանի գործողությունները ոչ միայն միտված չեն Ստեփանակերտի հետ կառուցողական երկխոսության միջոցով գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրները հասցեագրելուն, այլև ճիշտ հակառակը՝ հետևողականորեն տանում են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների։
Ասվածի ամենաթարմ վկայությունը 2023թ. հունիսի 22-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում բետոնե պատնեշների տեղադրումն է և մարդկանց, բեռների ու տրանսպորտի որևէ տեղաշարժի բացառումը։ Դրա հետևանքով ամբողջովին դադարեցված է ԼՂ սննդի, դեղորայքի ու առաջին անհրաժեշտության պարագաների մատակարարումը և ծանր հիվանդների տեղափոխումը՝ անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից: Արդեն 6 ամսից ավել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը զուգահեռ խափանված է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Չեն դադարում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների թիրախավորումը և դիվերսիոն գործողություններն ադրբեջանական զինված ուժերի ծառայողների կողմից: Ահագնացող հումանիտար ճգնաժամի պայմաններում շարունակվում է խոչընդոտվել միջազգային հումանիտար և փաստահավաք առաքելությունների՝ ծայրահեղ անհրաժեշտ մուտքը ԼՂ»։
Ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքի մուտքի արգելափակման կապակցությամբ մենք ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ նման գործողությունները խախտում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները։ Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Լաչինի միջանցքում իրավիճակը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Նման քայլերը հանգեցնում են լարվածության աճի և չեն նպաստում Ռուսաստանի օգնությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացող գործընթացի շուրջ նորմալ մթնոլորտի պահպանմանը։ Կոչ ենք անում Բաքվին ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքով երթեւեկությունը։
Նաև հույս ունենք, որ Երևանը դուրս չի գա եռակողմ ձևաչափերով փոխգործակցությունից։ Նրանց գործունեության դադարը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում իրավիճակի վրա և հանգեցնում է «տեղում» էսկալացիայի։ Նշում ենք համապատասխան հանձնաժողովի շրջանակներում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ուղղությամբ ռիթմիկ աշխատանքի կարևորությունը։ Պատրաստ է տրամադրել անհրաժեշտ խորհրդատվական օգնություն:
Մենք կրկնում ենք մեր կոչը երկու կողմերին՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ համաձայնագրերին ամենաբարձր մակարդակով խստորեն պահպանելու կարևորության, Լաչինի միջանցքի տարածքում անվտանգության ապահովման համար զսպվածության և պատասխանատվության գիտակցման վերաբերյալ։
Ռուսական կողմը կշարունակի ակտիվ ջանքեր գործադրել իրավիճակը Բաքվի և Երևանի հետ շփումներում կարգավորելու ուղղությամբ»:
ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմում է, թե ինչպես են իրեն խոշտանգել Քննչական կոմիտեում, որին մասնակցել է անձամբ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը:
Նա, մասնավորապես, պատմում է. «Ինձ բերման են ենթարկել Երեւան քաղաքի քննչական վարչություն: Այդ օրը մեր տուն եկան խուզարկության, խուզարկությունը դեռ չսկսված ինձ տեղափոխեցին Երեւան քաղաքի քննչական վարչություն: Այնտեղ իմ նկատմամբ եղավ շատ վատ վերաբերմունք, ինձ պահեցին մոտավորապես 11 ժամ, դրանից մոտ 8-9 ժամը եղել եմ ձեռնաշղթաներով` ձեռքերս հետեւում, ենթարկվել եմ ծեծի, հայհոյանքների, ենթարկվել եմ շանտաժի, սպառնալիքների, ինձ ասել են, որ կնոջդ եւ երեխայիդ դու այլեւս չես տեսնելու, մեքենան տակը կգցի, ձեր տունը պաժառ կընկնի գիշերը, ինչ-որ բան կպատահի ընտանիքիդ, որովհետեւ ձեզ ընտանիքով ենք վերացնելու: Ասողը եղել է ոչ ավել, ոչ պակաս, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Նա այդ օրը ինձ հետ հանդիպել է երկու անգամ: Երկու հանդիպումների ժամանակ էլ ես խոշտանքվել եմ: Խոշտանգվել եմ էլեկտրաշոկով, ջուրը լցրել են վրաս եւ էլեկտրաշոկով մարմնի տարբեր հատվածներում սկսել են վառել: Այնպիսի հարվածներ չեն հասցրել, որ կապտուկ առաջացնեն, բայց էլեկտրաշոկով կտտանքների են ենթարկել»:
Տիգրանը ցույց է տալիս ձեռքի վրա կապտուկի հետքը, հավելելով, որ դեպքից անցել է մեկ շաբաթ եւ շատ հետքեր չի կարող ցույց տալ, եւ դեռ դատաբժշկի ուղեգիր չունի:
Ապա նա շարունակում է. «Նույն Արգիշտի Քյարամյանը երբ ինձ ձեռնաշղթաներով ուղեկցեցին վարչության պետ Ազատ Գեւորգյանի կաբինետ, որտեղ եկել էր նաեւ Արգիշտի Քյարամյանը ինձ հետ հանդիպելու:
Ինձ արդեն խոշտանգած վիճակում են մտցրել իրենց մոտ: Այդ ընթացքում շորերս արյունոտվել էին: Այդտեղ էլ խոշտանգվել եմ, ինձ գետնին գցած Արգիշտի Քյարամյանը կանգնած ոտքերիս, Ազատ Գեւորգյանը ջուրը լցնում էր եւ էլեկտրաշոկը միացնում էր մարմնիս:
Իմ առջեւ պահանջներ էին դրվում, որոնց մասին հիմա կարեւոր է, որ այս պահին չասվի, բայց անպայման կասվի: Ես արդեն հատուկ նամակով դիմել եմ ԱԱԾ տնօրենին, Նիկոլ Փաշինյանին, ՄԻՊ-ին, գլխավոր դատախազին»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը մեկնաբանել է Հակարի կամրջի մոտ հունիսի 15-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կողմից հունիսի 21-ին տրված ձևակերպումները։
Նրա մեկնաբանության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանության, հարկ եմ համարում նշել հետևյալը.
- Հունիսի 15-ի միջադեպը տեղի է ունեցել ոչ թե Լաչինի միջանցքում, ինչպես նշում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, այլ ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Հակարի կամրջի հայկական կողմում։
- Ռուսական կողմի մեկնաբանության մեջ կա բացահայտ հակասություն: Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման բացակայության պատճառով հնարավոր չէ հստակ ասել, թե որտեղով է անցնում սահմանագիծը, և դա է շարունակական խնդիրների պատճառը, ինչպես պնդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, ապա հարց է առաջանում, թե ի՞նչ հիմքով և սկզբունքով էր հունիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի կոնկրետ այդ հատվածում՝ կամրջի այս կողմում տեղադրվում ադրբեջանական դրոշ։
Ի դեպ, արձանագրենք, որ այս նույն թեզը պարբերաբար բառացիորեն կրկնում է ադրբեջանական կողմը` Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ ագրեսիվ գործողություններ իրականացնելիս և ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելիս:
- Պարզ չէ, թե ինչու էին Ադրբեջանի այդ գործողությանը մասնակցում ՌԴ խաղաղապահները, երբ գործողության թե՛ նպատակը, թե՛ անգամ վայրն ակնհայտորեն դուրս էին խաղաղապահների գործառույթների շրջանակից և պատասխանատվության գոտուց։ Հիշեցնում ենք, որ այդ հատվածում ռուս խաղաղապահների միակ վերաբերելի գործառույթը Լաչինի 5կմ լայնությամբ միջանցքը վերահսկողության տակ պահելն էր։
- Ի դեպ, հունիսի 15-ի միջադեպից հետո ադրբեջանական կողմն ամբողջապես արգելափակել է Լաչինի միջանցքը, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղ չեն տեղափոխվում նույնիսկ մարդասիրական նպատակով անհրաժեշտ պարագաներ, ներառյալ՝ սնունդ և դեղորայք, այդ թվում՝ անգամ ԿԽՄԿ կողմից, ԼՂ-ից ՀՀ բժշկական հաստատություններ չեն տեղափոխվում համապատասխան բուժօգնության կարիք ունեցող ծանր հիվանդները, շարունակում է խափանված մնալ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը:
Եզրափակելով` ցանկանում ենք կոչ անել 2020թ. նոյեմբերի 9-ի և Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված մյուս եռակողմ հայտարարությունները ստորագրած կողմերին արդարացումներ փնտրելու փոխարեն անշեղորեն իրականացնել ստանձնած հանձնառությունները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.