23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 20-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ։
Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և Արցախի Հանրապետության կողմից այս համատեքստում իրականացվող քայլերը:
Երկրի ղեկավարը նշել է, որ միջազգային դերակատարների արձագանքն Արցախում ստեղծված կացության և նրա հաղթահարման վերաբերյալ համարժեք չէ և որևէ գործնական քայլ չի ձեռնարկվում, ինչից ելնելով՝ Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը:
Ադրբեջանի ՊՆ-ն այսօրվա ճեպազրույցում հայտարարել է, որ Արցախում իրականացվող տեղային «հակաահաբեկչական միջոցառումները» (չակերտները՝ Tert.am, ռազմական գործողություններ) կշարունակվեն մինչև հայկական ուժերի ամբողջական հանձնվելը։
Ադրբեջանի ՊՆ-ն նաև հավելել է, որ Բաքուն մշտական կապի մեջ է ռուս խաղաղապահների հետ և նրանց համար անհրաժեշտ պայմաններ է ստեղծում իրենց պարտականությունները կատարելու համար:
Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ զրույցում ասել էր, որ հայկական զինված ուժերի կողմից զենքերը վայր դնելու և զինաթափվելու դեպքում «հակաահաբեկչական միջոցառումները» (չակերտները՝ Tert.am, ռազմական գործողություններ) կդադարեցվեն։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին շփման գծի ողջ երկայնքով զանգվածային ռազմական գործողությունն է սկսել Արցախի նկատմամբ՝ իր գործողությունները որակելով տեղային «հակաահաբեկչական միջոցառումների» (չակերտները՝ Tert.am, ռազմական գործողություններ) մեկնարկ: Վերջին տվյալներով՝ Արցախում կա 27 զոհ:
Արցախից ստացած իմ տեղեկություններով՝ ադրբեջանական զինուժը շփման գիծը ճեղքել և առաջ է եկել Մարտունու և Ասկերանի ուղղությամբ: Պաշտպանության բանակը արյունալի, անհավասար մարտեր է տալիս: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը:
«Պարոնայք իշխանություններ Հայաստանի և Արցախի, մտեք բանակցությունների մեջ և փրկեք Արցախի մեր հայրենակիցներին, հերիք է վախենաք որոշումներ կայացնելուց:
Գնացեք և բանակցեք Ադրբեջանի հետ»,- հավելել է նա:
MediaHub-ի տեղեկություններով, Ադրբեջանի՝ Ասկերանի շրջանում ականանետեր ու հրաձգային զենք կիրառելուց հետո Ստեփանակերտում փակել են դպրոցները, մանկապարտեզները, բոլոր ուսումնական հաստատությունները։
MediaHub-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ուսումնական հաստատություները փակվել են պարզապես անվտանգության նկատառումներից ելնելով։
«Շարժ կա, կուտակումներ կան, ժողովրդին տանջում են։ Ամեն օր նույնն է։ Ոչ մի լավ բանի չենք սպասում, քանի ռուսը ստեղ ա, օդային տագնապ է հայտարարվել»,-ասաց նա։
Աղբյուրը նշեց, որ երեկ անցած բեռներից հետո ոչ մի օգնություն չի մտել Արցախ։
Հիշեցնենք, որ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտարություն էր տարածել, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, համաձայն որի իբր սեպտեմբերի 19-ին ժամը 11:45-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները Ասկերանի շրջանում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով ականանետեր ու հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում են ստացել ադրբեջանական ԶՈւ երկու զինծառայողներ, ամբողջովին սուտ է և չի համապատասխանում իրականությանը ։ Ադրբեջանական կողմը նշված ուղղությամբ ինքն է խախտել հրադադարը, կիրառելով բացի հրաձգային զինատեսակներից նաև ականանետ։
Երեւանցիները երեկ կատարեցին իրենց ընտրությունը: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Արցախի նխկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ում անունը ասոցացվում է «Ապրելու երկիր» կուսակցության հետ, որին չհաջողվեց հաղթահարել 4 տոկոսի շեմը եւ հայտնվել Երեւանի ավագանու կազմում:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս ընտրությունների հիմնական դասն այն է, որ հնարավոր չեղավ ապահովել մասնակցության բարձր մակարդակ և ընտրատեղամասեր բերել ակտիվ, խելամիտ, փոփոխությունների հնարավորությանը հավատացող հասարակության զանգվածներին, ովքեր կքվեարկեին այլընտրանք առաջարկող ուժերի օգտին։
Մյուս կարևոր եզրակացությունն այն է, որ գործող իշխանությունը չունի հանրային վստահություն։
Անգամ Փաշինյանի մասնակցությունը ի պաշտպանություն իր թեկնածուի հանրահավաքին չստիպեց ընտրողներին գնալ քվեարկության, իսկ «Քաղաքացիական պայմանագրին» նույնիսկ ռեկորդային ցածր մասնակցության պայմաններում չհաջողվեց ստանալ ընտրությունների մասնակիցների ձայների մեծամասնությունը։
Սա նշանակում է, որ ներկայիս իշխանությունը ոչ միայն չունի հանրության մեծամասնության աջակցությունը (2018-ի ընտրությունների համեմատ այս ուժը կորցրել է ընտրողների գրեթե ¾-ի աջակցությունը), այլև իշխանությունների գործողությունները ստիպել են բնակչությանը. հեռու մնալ քաղաքականությունից, ցույց տալ, որ չեն կարող այդ ուժին վստահել իրենց իրավունքների և շահերի պաշտպանությունը։
Հենց այս առումով է, որ Երևանի ավագանու ներկայիս ընտրությունները դառնում են մի քայլ, որը կբերի իշխանափոխության և խորը փոփոխությունների։
Ինչ վերաբերում է «Ապրելու երկրի» մասնակցությանը և այս մասնակցության արդյունքներին, ապա կարծում եմ, որ դա լավ փորձ էր երիտասարդ կուսակցության համար, որը, վստահ եմ՝ չի պատրաստվում նահանջել և կշարունակի աշխատել, քանի որ կարծում է և վստահ է, որ կարող է շատ բան փոխել և ոչ միայն փոխել, այլ նաև լինել այս փոփոխությունների հիմքում:
Ես երախտապարտ եմ բոլոր նրանց, որոնք քվեարկել են «Ապրելու երկիր» կուսակցության և ընդհանրապես մյուս առողջ ընդդիմադիր ուժերի օգտին։ Վստահաբար կարող ենք ասել, որ սա լավ ներդրում է ապագայում։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը իրանական արաբալեզու Al-Wefaq թերթին տված հարցազրույցում ասել է, որ Իրանը թույլ չի տա սահմանափակել կամ փակել իր պատմական ճանապարհն այս տարածաշրջանում, որը Իրանը կապում է Հայաստանի հետ, հայտնում է ԻՐՆԱ-ն։
Այսկերպ նա մեկնաբանել է «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցը։
«Դիմադրության առանցքի» աջակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունն է, և Թեհրանը ձգտում է իր ներդրումն ունենալ տարածաշրջանային կայունության ու անվտանգության գործում: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։
Հարցազրույցում նա նշել է նաև, որ թեև Իրանը համագործակցում է Արևելքի և Արևմուտքի երկրների հետ՝ պաշտպանելու իր ազգային շահերը, սակայն վարում է «ոչ Արևելքի, ոչ Արևմուտքի» քաղաքականություն՝ իր անկախությունը պահպանելու համար։
Իրանի արտգործնախարարը «Դիմադրության առանցքը» անվանել է արտաքին քաղաքականության կարևորագույն կողմերից մեկը։
Ամիր Աբդոլահիանը նշել է, որ որոշ արաբական երկրներ կարգավորել են իրենց հարաբերությունները Իսրայելի հետ, սակայն այս քայլը ստիպել է ռեժիմին անտեսել այդ երկրների ինքնիշխանությունը։
«Մեր անվտանգության մարմինների տրամադրության տակ մանրամասն փաստաթղթեր կան այն մասին, որ սիոնիստական ռեժիմը անտեսում է այդ երկրների ինքնիշխանությունը և առանց նրանց իմացության գործողություններ է ձեռնարկում տարածաշրջանի անվտանգության դեմ»,- ասել է նա։
«Ուստի կարծելը, թե սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումը օգուտ կբերի իսլամական աշխարհին և տարածաշրջանի երկրներին, հեռու է իրականությունից»,- հավելել է իրանցի նախարարը։
Ամիր Աբդոլահիանը հստակ հասկացրել է, որ եթե նույնիսկ մի օր բոլոր արաբական և իսլամական երկրները փորձեն կարգավորել իրենց հարաբերությունները «կեղծ և ագրեսիվ սիոնիստական ռեժիմի» հետ, Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հրաժարվի տարածաշրջանում դիմադրությունը պաշտպանելու իր սկզբունքից:
««Դիմադրության առանցքին» աջակցելը՝ նշանակում է երաշխավորել այն տարածաշրջանը, որտեղ մենք՝ որպես Իրան, ապրում ենք»,- ասել է նա։
Իրանի արտգործնախարարն իր հարցազրույցում անդրադարձել է նաև Սիրիայի խնդրին։ Նա հայտարարել է, որ արաբական երկրների, իսլամական պետությունների և տարածաշրջանի ղեկավարները լավ են հասկանում Սիրիայի դիրքորոշումը։
«Սիրիան այն երկիր չէ, որին կարելի է դուրս թողնել տարածաշրջանային հավասարումներից»,- ընդգծել է Ամիր Աբդոլահիանը։
«Սիրիայի և Թուրքիայի միջև համատեղ սահմանների անվտանգության հարցի վերաբերյալ Ամիր Աբդոլահիանն ասել է, որ Իսլամական Հանրապետությունը շարունակում է խորհրդակցությունները թուրք եղբայրների հետ՝ ուղիներ գտնելու և՛ Թուրքիայի մտահոգությունները լուծելու, և՛ Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար»,- տեղեկացնում է լրատվամիջոցը։
Ամերիկացի զինվորների ժամանումը Հայաստան՝ խաղաղապահ զորավարժություններին մասնակցելու համար, նյարդայնացրել է Ռուսաստանի կառավարությանը, որը տասնամյակներ շարունակ հանդես է եկել որպես նախկին խորհրդային հանրապետության անվտանգության միակ երաշխավոր։ Երկուշաբթի օրը մեկնարկած Eagle Partner 10-օրյա զորավարժություններին մասնակցում է 85 ամերիկացի և 175 հայ զինվոր․ այն նպատակ ունի նախապատրաստել հայերին միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար, գրում է CNN-ը։
«Այս զորավարժությունները, թեև փոքր մասշտաբով, վերջինն են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից իր ավանդական դաշնակցի կողմից ձեռնարկված «ոչ բարեկամական քայլերի» շարքում:
Վերջերս Հայաստանը առաջին անգամ մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա, իսկ նրա խորհրդարանը պատրաստվում է վավերացնել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը, ինչը նշանակում է, որ նա պարտավոր կլինի ձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա ոտք դնի մի երկիր, որը Ռուսաստանը վաղուց դիտում է որպես սեփական հետնաբակ»,- նշում է պարբերականը։
Ինչպես ընդգծում է CNN-ը, Հայաստանի խաղերը նոր միջազգային գործընկերների հետ պայմանավորված էին նրա հիասթափությամբ, որ Ռուսաստանը չկարողացավ կամ չցանկացավ պաշտպանել իրեն հարևան Ադրբեջանի ագրեսիայից, և դա հարցեր առաջացրեց նախկին Խորհրդային կայսրության տարածքի երկրների և հակամարտությունների նկատմամբ իր իշխանությունը պահպանելու Ռուսաստանի կարողության վերաբերյալ:
2018 թվականին Հայաստանում «թավշյա հեղափոխությամբ» Փաշինյանի իշխանության գալուց հետո երկիրը բախվել է աճող լարվածության Ադրբեջանի հետ հարաբերություններում, նշել է լրատվամիջոցը։
«Ամենաթեժ կետը Լեռնային Ղարաբաղն է, Կովկասյան լեռներում գտնվող մի շրջան, որը ելք չունի դեպի ծով և որը վերջին երեք տասնամյակների ընթացքում երկու պատերազմի պատճառ է դարձել հարևան երկրների միջև, որոնցից վերջինը 2020 թվականին…
2020 թվականի աշնանը 44-օրյա հակամարտությունը բացահայտեց Հայաստանի ռազմական թերարժեքությունը։ Ադրբեջանը, զինված անօդաչու թռչող սարքերով և Թուրքիայի տրամադրած F-16 կործանիչներով, ջախջախիչ հաղթանակ տարավ՝ հայտարարելով Լեռնային Ղարաբաղի տարածքի մոտ մեկ երրորդի հանդեպ իր իրավունքի մասին, ինչպես նաև հարձակվեց հենց Հայաստանի վրա:
Ռուսաստանը օգնեց դադարեցնել պատերազմը՝ պայմանավորվելով հրադադարի մասին: Համաձայնագիրը նախատեսում էր մոտ 2000 ռուս խաղաղապահների տեղակայում Լեռնային Ղարաբաղում՝ այն Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքը պահպանելու համար։
Սակայն ռուս խաղաղապահները չխանգարեցին ադրբեջանական զորքերին Լաչինի միջանցքի երկայնքով ռազմական անցակետ ստեղծելուն, որը խոչընդոտում է սննդամթերքի մուտքը անկլավ։ Ադրբեջանը հերքում է շրջափակման ստեղծումը, իսկ Ռուսաստանն էլ հերքում է անգործության մեղադրանքները»,- ընդգծվում է CNN-ի հոդվածում։
Որոշ վերլուծաբաններ Ռուսաստանի կողմից զինադադարի պայմանների կատարման անկարողությունը բացատրում են նրանով, որ նա շեղվել է Ուկրաինա լայնամասշտաբ իր ներխուժմամբ, նշում է լրատվամիջոցը։
Սակայն Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի «Wider Europe» ծրագրի տնօրեն Մարի Դյումուլենը կարծում է, որ իրավիճակը մասամբ պայմանավորված էր Հայաստանին և Ադրբեջանին միաժամանակ նույն կողմում պահելու Ռուսաստանի փորձով. խնդիր, որն, ըստ նրա, անհնարին դարձավ Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի պատճառով, նշում է լրատվամիջոցը։
Դեռևս պարզ չէ, թե արդյո՞ք Հայաստանի ջանքերը նոր միջազգային գործընկերություն հաստատելու համար պայմանավորված են բացառապես իր անվտանգությունն ամրապնդելու փորձերով, թե՞ այդ փորձերը ավելի լայն շրջադարձ են ներկայացնում դեպի Արևմուտք:
«Հայաստանի, որպես փոքր պետության, համար բավական ռիսկային է շրջադարձ, աշխարհաքաղաքական ցատկ կատարելը։ Մենք գիտենք, թե դա ինչով է հղի»,- CNN-ին ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության փորձագետ, Մասաչուսեթսի Սթոունհիլ քոլեջի պրոֆեսոր Աննա Օհանյանը:
Ըստ Օհանյանի, Հայաստանը Ռուսաստանի հետ կապերն ամբողջությամբ խզելու փոխարեն, պարզապես, «թուլացնում է» իր ազդեցությունը։
Արցախցին երկրի ներսում ստեղծված բարդագույն վիճակում` չունենալով Հայաստանի իշխանության գործուն սատարումն ու աջակցությունը, բառիս բուն իմաստով կյանքի կռիվ է տալիս: Այս մասին գրել է Տիգրան Աբրահամյանը․
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության առաջարկը հիմք ընդունելով, Արցախի իշխանությունը որոշել է թույլատրել Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով (արտասահմանյան ծագում ունեցող ապրանքներ):
Որքան ես եմ տեղյակ, Արցախ են մատակարարվելու հիմնականում ալյուր, որոշ քանակով` նաև հիգենայի պարագաներ և այլն:
Ասել, որ սա Արցախին շնչելու հնարավորություն է տալու` խիստ չափազանցրած կլինեմ, բայց եթե սա բերելու է դեպի Արցախ հումանիտար բեռի կանոնավոր փոխադրումների հնարավորություն, իշխանությունը պետք է խիստ հաշվարկված գործի:
Մեկ անգամ արդեն Ադրբեջանը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունը և չկա որևէ երաշխիք, որ այս դեպքում խնդիրներ չեն առաջանա, սակայն Արցախում հումանիտար իրավիճակն այնպիսի ծանր դրսևորումներ է ստացել, որ մեծ հաշվով իշխանությունը ստիպված է ընտրությունը կատարել անորոշի, վատի ու վատթարագույնի միջև:
Ճանապարհ բացելու մասին խոսելը սխալ է. Այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ NEWS.am -ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով իբր Ակնա (Աղդամ) — Ստեփանակերտ ճանապարհի Բերձորի (Լաչինի) միջանցքի միաժամանակյա բացման մասին ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակումները:
«Մենք տեսնում ենք, որ որոշակի շահարկումներ են սկսվել, թե «ճանապարհները բաց են», և երկու կողմից՝ և՛ ադրբեջանական, և՛ ներհայկական լրատվական տարածքում։ Ճանապարհները բաց չեն. պարզապես Լաչին-Բերձոր միջանցքում հսկայական մարդասիրական բեռներ են կուտակվել, Արցախի բնակչությունը բառիս բուն իմաստով սովամահ է լինում: Պետք էր ինչ-որ կերպ, գոնե մի փոքր կաթիլ օգնություն, ալյուր, առաջին հերթին, հասցնել Արցախ։ ԿԽՄԿ-ի մարդասիրական բեռները տեղակայվել են Բարդայում։ Մեքենան բեռնված է եղել շվեյցարական, իսպանական և ռուսական ապրանքներով՝ հիմնականում հիգիենայի պարագաներով և դեղամիջոցներով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս մեքենան անցկացնել Ակնայով (Աղդամ): Վարորդն ադրբեջանցի չէ, մեքենան ադրբեջանական չէ, համարանիշները ադրբեջանական չեն, ապրանքները՝ եւս, որպեսզի թույլ տան Գորիսից 20 տոննա ալյուր տեղափոխվի սովահար Արցախին: Սա մի կաթիլ է տառապանքի օվկիանոսում:
Հիմա Արցախից դուրս շատերը կարծիքներ են հայտնում՝ չիմանալով, թե ինչ է սովը, և ի սեր Աստծո, թող երբեք չիմանան։ Բայց հարցն այն է, որ մենք պետք է իրավիճակը գնահատենք այնպես, ինչպես կա իրականում։ Գորիսի ալյուրը հայկական է, այնտեղ ադրբեջանական ապրանք չի էլ կարող լինել։ Հիմա ասա, ի՞նչ անենք։ Ֆեյսբուքյան «ասպետներ», որոնք վիրտուալ կռիվ են տալիս, վիրտուալ ցույց տալիս իրենց հայրենասիրությունը: Մեր ժողովուրդը հպարտ է, ուստի մենք չենք ընդունում ադրբեջանական արտադրության ոչ մի ապրանք։ Մենք այս ժողովրդի մասն ենք, այլ կերպ չենք կարող։ Ժողովուրդն իրոք սովամահ է, փոքր երեխաներ, ծերեր, հիվանդներ։ Երիտասարդ և միջին տարիքի մարդիկ կարող են ինչ-որ կերպ դիմանալ, բայց ի՞նչ անել երեխաների, ծերերի և հիվանդների հետ: Հայաստանից ալյուր չներկրե՞նք. Որպեսզի Facebook-ում ինչ-որ մեկն իրեն «հերոս» համարի՞: Ուստի մենք պետք է հասկանանք իրավիճակը և հասկանանք, որ նույնիսկ այս ծանր իրավիճակում մենք չենք խախտում մեր սկզբունքները, իդեալները, գաղափարները, ազգային հպարտությունը։
Բայց ճանապարհը բաց չէ՝ մի բեռնատարը Ակնայից գնաց Ասկերան, մյուսը՝ Գորիսից։ Ընդամենը այսքանը»,- ասաց Դավիթ Բաբայանը։
Wildberries առցանց առեւտրի հարթակը վերացրել է թերությունը, որը կապված էր Հայաստանի տիրույթում ապրանքների գների ոչ «կոռեկտ» արտացոլման հետ՝ նման պատասխան ենք ստացել Wildberries-ից, ի պատասխան մեր հարցմանը։
«Wildberries օնլայն հարթակն ավարտել է Հայաստանի գնորդների համար սահմանված ապրանքատեսակների գների հետ կապված թերությունները վերացնելու տեխնիկական աշխատանքները։ Այժմ արդեն ե՛ւ հաճախորդների հիմնական կայքէջում, ե՛ւ Android եւ iOS բջջային հավելվածներում պատվերը կարող է գրանցվել՝ բացառապես նշելով այն տարածքը, որտեղ գտնվում է հաճախորդը, եւ տվյալ տեղանշմանը համապատասխանող գնով»,- հայտնում են Wildberries-ից։
Նշենք, որ վերջին 1-2 ամսում այս պոպուլյար առեւտրային հարթակում մախինացիաներ էին կատարվում։ Հայաստանցի հաճախորդները, այդ թվում եւ ցանցից օգտվող մասնավոր անձինք, ձեռնարկությունները, խանութների էլեկտրոնային համակարգի թերություններից օգտվելով, գրանցվում էին որպես ՌԴ բնակիչներ՝ նշելով որեւէ հասցե ՌԴ-ում, ապա հասցեի փոփոխություն էին կատարում, ինչի արդյունքում ապրանքները գալիս էին Հայաստանի Հանրապետություն, բայց՝ ռուսաստանյան գներով, այսինքն՝ իրական արժեքներից մոտ 40 տոկոս ցածր։
Wildberries-ի ղեկավարությունը, մեր տվյալներով, վաղուց է տեղյակ եղել այս խարդախ սխեմայից, սակայն նրանց ձեռք է տվել «թերությունը», քանի որ այն աստղաբաշխական առեւտրային ծավալներ է ապահովում, որի պարագայում կարելի էր աչք փակել ճանապարհածախսի վրա։ Իրավիճակը, բնականաբար, հարվածեց հայ առեւտրականների շահերին։ Նրանց վաճառքի ծավալներն առանց այդ էլ տուժել էին ռուսական առցանց հարթակի հզոր մրցակցությունից, երբ բանկային քարտ ունեցող եւ վճարունակ ՀՀ գրեթե յուրաքանչյուր քաղաքացի օգտվում էր Wildberries-ից։
Առեւտրականների բողոքի ակցիաները ստիպեցին Wildberries-ին «բացել աչքերը» եւ վերացնել եկամտաբեր թերությունը։ Ի դեպ, Հայաստանի ձեռնարկատերերի առաջ մեղքերը քավելու նպատակով, Wildberries-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մշակել է ուսումնական միջոցառումներ` առցանց առեւտրով զբաղվողների հմտությունները զարգացնելու նպատակով։ Առցանց հարթակի մամուլի ծառայությունից խոստանում են, որ կպատասխանեն բոլոր ցանկացողների հարցերին՝ նրանց բիզնեսն ավելի էֆեկտիվ դարձնելու համար։ Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, կայացել է առաջին վեբինարը՝ Wildberries-ի փորձագետների հետ։ Խոստանում են, որ հայ ձեռնարկատերերի համար նաեւ կլոր սեղան է կազմակերպվելու, որի ընթացքում նրանք կկարողանան հետադարձ կապ ունենալ ցանցի մասնագետների հետ եւ ավելի զարգացնել իրենց բիզնեսը՝ բացելով հնարավորություն, որ Wildberries-ում վաճառեն հայկական ապրանքները։
«Հրապարակ օրաթերթ»
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.