23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փաստահավաք առաքելության հավաքագրած տվյալների, պայթյունի զոհ է դարձել 212 քաղաքացի։ Հայաստանյան ու արտասահմանյան բուժհաստատություններ են տեղափոխվել հարյուրավոր քաղաքացիներ, նրանց մի մասի առողջական վիճակը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Այս մասին գրում է «Մեդիահաբ»-ը՝ վկայակոչելով ԱՀ ՔԿ-ի ներկայացուցչի խոսքը։
Մինչև հոկտեմբերի 4-ը Արցախի փրկարարների կողմից այդ տարածքում իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում տարհանված դիերի մի մասը ճանաչելի են եղել, 150 անճանաչելի դիակ գտնվում է դատաբժշկական փորձաքննության բյուրոյում։
«Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն անհետ կորած համարվող հարազատներ և նրանց մասին որևէ լուր չունեն, դիակների նույնականացման համար դեռևս ԴՆԹ թեստ չեն հանձնել, կարող են մոտենալ Մխիթար Հերացի 5 հասցեով՝ դատաբժշկական և գիտագործական կենտրոն։
Ի դեպ, տեղեկությունը, թե իբր ադրբեջանական կողմը պայթյունից հետո վիրավորներ է տեղափոխել Ակնա (Աղդամ) կամ Շուշի, իրականությանը չի համապատասխանում»,-նշում է աղբյուրը։
Ավելի վաղ «ՀԺ»-ն գրել էր, որ մարդկանց տրամադրվող բենզինը, որով ԼՂ բնակիչները պետք է հասնեին ՀՀ, ամենևին էլ Ադրբեջանի տվածը չի եղել, այլ՝ Պաշտպանության բանակի պահուստային վառելիքը:
Գործընթացը համակարգող չի եղել, և յուրաքանչյուրն ինքն է վերցրել անհրաժեշտ քանակությամբ բենզին:
«Մի քանի տեղից էր գալիս բենզինը, և իրարանցում էր, մարդիկ փորձում էին արագ վերցնել ու գնալ: Խուճապ կար նաև, քանի որ ադրբեջանցիները մոտակա բարձունքներում էին նկատվում: Էդ ժամանակ բնակիչներից մեկը դռելով էր (գայլիկոն), թե ինչով փորձում էր ծակել բաքը, դրա հետևանքով էլ առաջացավ պայթյունը»,- պատմել է ականատեսը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ, իր կարծիքով, Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԱՊՀ-ից, վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բիշքեկում բացակայության պատճառները միանգամայն պարզ են: Այս մասին գրում է interfax.ru-ն:
«Որքան ես հասկանում եմ, Հայաստանն ԱՊՀ-ից ոչ մի տեղ չի գնում»,- ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Պուտինը՝ անդրադառնալով Բիշքեկի գագաթնաժողովին Հայաստանի ղեկավարի բացակայությունը։
ՌԴ նախագահը նշել է, որ նախապես հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ։
«Մենք իրար զանգահարում ենք և խոսում, այդ թվում՝ այսօրվա գագաթնաժողովի մասին։ Կան հանգամանքներ, որոնք ես միանգամայն հասկանալի եմ համարում, հիմա այդ մասին չեմ խոսի։ Ավելի լավ է հարցնեք Հայաստանի վարչապետին», — ասել է Պուտինը։
Միաժամանակ, ՌԴ նախագահը նկատել է. «Դե, մենք ամեն ինչ հասկանում ենք, լսեք, մենք բոլորս չափահաս ենք, հասկանում ենք, թե ինչ է կատարվում այնտեղ, սա Ղարաբաղի հայերի ողբերգությունն է. նա երևի հիմա ճամփորդելու ժամանակ չունի»:
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը, ելույթ ունենալով Միջազգային դատարանում Հայաստանի դեմ Ադրբեջանի բողոքի քննության ժամանակ, հայտարարել է, որ «Ղարաբաղի հայ բնակիչները Ադրբեջանի քաղաքացիներ են, և Ադրբեջանը կոչ է անում նրանց վերադառնալ Ղարաբաղում գտնվող իրենց տները», հաղորդում է ԱՊԱ-ն:
Մամեդովը Հաագայի դատարանում խոսել է Ղարաբաղի «հայ բնակիչների վերաինտեգրման մասին» (չակերտները՝ Tert.am) :
Նա նաև հիշեցրել է, որ Ադրբեջանը ցանկանում է պահպանել իր բազմազգ հասարակությունը, որտեղ խաղաղ ապրում են էթնիկ հայերն ու ադրբեջանցիները։
Հայրենազրկված 18-ամյա արցախցի Մարատ Հակոբյանը, որը դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է՝ բողոքի ակցիաների վարույթի շրջանակներում, զրկվել է նաեւ ամիսներ շարունակ Արցախում շրջափակման մեջ գտնված, ապա բռնի տեղահանված մորը տեսակցելու հնարավորությունից։ ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է Մարատ Հակոբյանին մոր հետ տեսակցելու թույլտվության վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ 18-ամյա Մարատ Հակոբյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է՝ արցախցիների ցեղասպանման, հայրենազրկման համազգային աղետի դեմ Երևանում տեղի ունեցածինքնաբուխ ակցիաների վերաբերյալ քրեական վարույթով։ Մարատ Հակոբյանի ձերբակալման և կալանավորման պահին նրա ընտանիքի անդամները Արցախում էին, իսկ նրա զինվորական հորից որևէ տեղեկություն առհասարակ չկար։ Փաստաբանն անգամ զերծ էր մնում նույնականացնող տվյալներ հրապարակելուց, քանի որ Մարատի մայրը, որն այդ պահին ադրբեջանական պաշարման մեջ գտնվող Արցախում էր, տեղյակ չէր որդու ձերբակալությունից։
Ադրբեջանի գործողությունների հետևանքով Մարատի մայրը, ավելի քան 100,000 արցախցիների հետ միասին, ստիպված բռնել է գաղթի ճանապարհը և տեղափոխվել ՀՀ, սակայն կալանավայրում գտնվող որդուն արդեն քանի օր է, չի կարողանում տեսակցել։ Խնդիրն այն է, որ դատավոր Կարեն Ֆարխոյանը կալանավորման որոշում կայացնելուց զատ նաև սահմանափակել է Մարատի տեսակցությունների հնարավորությունը, ընդ որում, պարզ չէ, թե ինչու, ի վերջո, 18-ամյա երիտասարդն ում նկատմամբ կարող էր այնպիսի ազդեցություն ունենալ, որ անգամ տեսակցություններն են արգելվել, պարզ չէ։ Մարատ Հակոբյանի փաստաբան Արսեն Բաբայանը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով թույլ տալ տեսակցությունները՝ գոնե մոր հետ, սակայն, ինչպես պարզվեց, դատախազությունը մերժել է այս միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե չեն կարող վերացնել տեսակցությունների արգելքը, թեեւ խափանման միջոց փոխելու լիազորություն դատախազն ունի։
Փաստաբան Արսեն Բաբայանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նկատեց՝ օրենսգիրքը մեկնաբանվել է յուրովի, ավելին, տպավորություն է, թե դա մարդ չիմեկնաբանել, այլ՝ արհեստական ինտելեկտը։
«Մասնավորապես, ասում են, որ դատախազն իրավունք ունի միայն խափանման միջոցը փոխել կամ վերացնել, իսկ տեսակցությունների արգելքը դա խափանման միջոցի պայման է, որը, ըստ դատախազության, չեն կարող փոխել, դա պետք է Վերաքննիչ դատարանում քննարկվի։ Իհարկե, դա շատ պրիմիտիվ, տեխնիկական մեկնաբանություն է, որը իրավունքի էության հետ, «մարդը բարձրագույն արժեք է» սահմանադրական կանոնի հետ ոչ մի առնչություն չունի»,- նշել է Արսեն Բաբայանն ավելացնելով, որ նշված պատճառաբանությունը նաև քրեական արդարադատության իմաստով է խնդրահարույց. «եթե դու կարող ես մարդուն ազատել կալանքից, ապա տեսակցությունների արգելքը միանշանակ կարող ես վերացնել»։
Դատախազությունը, ըստ Արսեն Բաբայանի, պարզապես դաժան է վարվում 18-ամյա արցախցու հետ, պատժում է նրան և մորը, որովհետև մենք մոր հետ տեսակցություն էինք խնդրել ընդամենը։ Իր դաժան վերաբերմունքի շրջանակներում որպես պատիժ զրկել է 18-ամյա երիտասարդին՝ մոր հետ հանդիպելուց այն պայմաններում, երբ մայրը 9 ամիս եղել է շրջափակման մեջ՝ Ստեփանակերտում, ի վերջո հասել է Հայաստան՝ հույսով, որ որդուն կտեսնի, և, այսպես պատժում են նաև մորը։
Մարատ Հակոբյանի կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել, որի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 19-ին։ Փաստաբանի խոսքով՝ արդար որոշման դեպքում ուսանողն անմիջապես պետք է ազատ արձակվի։ Կալանավորման որոշման դեմ բողոքի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Մարատ Հակոբյանի ձերբակալությունն ամբողջությամբ անօրինական է եղել՝ ականատես վկայի մատնանշմամբ, մինչդեռ, «ականատես վկա» կոչվածը հայտնել է, որ դեպքին առհասարակ ականատես չի եղել։ Բացի այդ, Մարատ Հակոբյանը ներկայացել է ինքնակամ՝ իմանալով, որ ոստիկանությունից իրեն փնտրում են և, չնայած ինքնակամ ներկայանալուն, ձերբակալվել է։ Փաստաբանն ընդգծում է՝ որևէ հիմք և պայման չկա՝ նրան կալանքի տակ պահելու համար։
Իսկ 18-ամյա երիտասարդն ո՞ւմ նկատմամբ պետք է ենթադրաբար ազդեցություն ունենա, որ նրան մեկուսացրել են՝ հարցի ի պատասխան փաստաբանը հայտնեց․ «Այն տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք գտնվում էին Հրապարակում՝ օնլայն տեսախցիկների տակ՝ 30-ից ավել։ Այդ մարդկանց նկատմամբ, իբր, կարող է որոշակի գործողություններ կատարել, որ նրանք հավաստի ցուցմունք չտան։ Սա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխում ծնված երևակայությունն է, թե ինչ տրամաբանությամբ է այս երևակայությունը դրվել կալանքի հիմքում՝ պետք է հարցնել վարչապետի մամուլի քարտուղարին»։
Մարատ Հակոբյանի վերաբերյալ որևէ ցուցմունք չկա, մեղադրանքի հիմքում դրվել է մեկ տեսանյութ, որում, ըստ Քննչական կոմիտեի, «Մարատ Հակոբյանն ագրեսիվ դեմքի արտահայտություն ունի», ընդ որում, այն պայմաններում, երբ ոստիկանությունն ագրեսիվ գործողություններ էր իրականացնում քաղաքացիների նկատմամբ։ Հատկանշական է, որ Մարատ Հակոբյանին մեղսագրվում է զանգվածային անկարգությունների մասնակցությունը, սակայն մասնակցությունն ինքնին հանցագործություն համարվել չի կարող, հանցավոր արարք համարելու համար պետք է բռնություն լինի, որը ևս չի հիմնավորվում։
Կալանավորումից հետո Մարատ Հակոբյանի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել, ըստ փաստաբանի, նույնիսկ ընդհանրապես «մոռացել են», թե որտեղ է Մարատը, ժամանակ առ ժամանակ կբացեն գործը՝ կալանքի երկարացման համար։
Իսրայելում բնակվող մեր մի շարք հայրենակիցներ տարհանման հնարավորության են սպասուկմ։ Արդեն 4 տարի Իսրայելի Նեթանյա քաղաքում բնակվող Քրիստինա Մինասյանը պատմեց, որ իրենց քաղաքը երկրի արևմուտքում է։ Պատերազմը սկսվելու առաջին օրերին իրենց մոտ կրակոցներ չեն եղել։ «Բայց այսօր զրուցել եմ մեր կողքի քաղաքում բնակվող մի հայ կնոջ հետ, 30-40 րոպե հեռավորության վրա է, առավոտյան 8.30-ին էինք զրուցում, հենց զրույցի պահին սիրենաները միացան, կարծում եմ, եթե էնտեղ սկսել են կրակել, ապա շուտով կրակոցները մեզ էլ կհասնեն»։
Կինը պատմեց, որ ուզում է դիմել դեսպանատուն՝ Հայաստան տեղափոխվելու համար, բայց անձնագրի հետ խնդիր կա՝ վավերականության ժամկետը լրացել է։
«Մյուս կողմից էլ՝ բոլորն ասում են՝ մի թռեք, վտանգավոր է, չգիտեմ ինչպես կստացվի»։
Թեև հակամարտության էպիկենտրոնում, պաշտոնական տվյալներով, շուրջ 3000 հայ է բնակվում, սակայն կինը վստահեցրեց, որ դեռևս հայերի շրջանում զոհեր ու վիրավորներ չկան։
«Պետախ Տիկվայում, Թել Ավիվում բնակվող ծանոթներս պատմում են, որ 2-3 ժամը մեկ օդային ազդանշան է միանում։ Գրեթե բոլոր քաղաքներում ամենուրեք զինվորներ են կանգնած ավտոմատներով, շատ ուժեղ հսկողություն է։ Հարևան քաղաքում եմ աշխատում, երբ աշխատանքից տուն ենք գալիս՝ բոլոր մեքենաները ստուգում են։ Շաբաթվա օրեր կան, որ երկրորդ հերթափոխ եմ աշխատում, իսկ երկրորդ հերթափոխից հետո վախենում էի տուն գալ. Բարեփախտաբար երկրորդ հերթափոխի գործերը հանել են»,- նշել է Քրիստինեն։
Երկուշաբթի երբ աշխատանքից տուն էի գալիս, փողոցները սովորականից դատարկ էին, սիրենան հնչեց, մի պապիկ, կողքովս վազելով անցավ՝ ասեց, «Բոյ, բոյ, իբր՝ արի , արի, ինչի ես կանգնած», ասեցի՝ նորմալ է, մեքենա եմ սպասում, այդ պահին ինձնից քիչ հեռու արկի դղրդյունը լսվեց։ Վախենալու էր։ Երեկոյան է շատ վախենալու, հատկապես, որ տեռորիստները քաղաք են մտել, ոստիկանների համազգեստով շրջում են։ Երբ ոստիկանական պոլկը գրավեցին՝ ոստիկանական համազգեստ են շատ գողացել։ Հիմա էլ հագնում՝ մտնում են քաղաքներ։ Մի քանի օր առաջ հայտնեցին, որ իսայելցի 2 համազգեստավորի են բռնել, բայց հասցրել էին մարդ սպանել։
«Մեզ խորհուրդ են տվել ջուր հավաքել, ֆանարկներ ունենալ, որովհետև հեսա ջուր ու լույս չի լինելու։ Ինտերնեըն ու ռադիոն էլ անջատվում են։ Հույսն ունեմ՝ ինչ որ տարբերակով հնարավոր կլինի այստեղից դուրս գալ»,- տագնապած ասել է Քրիստինեն։
«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ Իսրայելում ՀՀ դեսպանատունն առաջարկել է այդ երկրում գտնվող ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են Հայաստան վերադառնալ, armisraelembassy@mfa.am հասցեին ուղարկել անձագրի պատճենը և, առկայության դեպքում, Իսրայել մուտք գործելը հաստատող կտրոնը: Դեսպանությունը հայտարարել է, որ կցուցակագրի նաև հայկական ծագում ունեցող, սակայն ՀՀ քաղաքագիություն չունեցող անձնանց:
ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվությունը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:
«Բանաձևը դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները։
Վեհաժողովը ֆիքսում է, որ Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ բնակչությունը լքել է իր հայրենիքը ֆիզիկական ոչնչացման վտանգի և Ադրբեջանի կառավարության երկարամյա հայատյաց քաղաքականության պատճառով։
Վեհաժողովը ֆիքսում է, որ առկա են էթնիկ զտումների իրականացման հիմնավոր կասկածներ։ Վեհաժողովը նշում է, որ էթնիկ զտումների իրականացումը՝ որպես ռազմական կամ մարդկության դեմ հանցագործություն, կարող է հանգեցնել անհատական քրեական պատասխանատվություն։
Վեհաժողովը կոչ է անում Նախարարների կոմիտեին ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ մոնիտորինգային գործընթաց՝ հիմք ընդունելով ԵԽ անդամ երկրների կողմից ստանձնած հանձնառությունների կատարման վերաբերյալ 1994թ հռչակագիրը: Կոչ է անում Նախարարների կոմիտեի և Խորհրդարանական վեհաժողովի միջև լրացուցիչ համատեղ ընթացակարգ սկսել՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից կանոնադրական պարտավորությունների լուրջ խախտման: Հայտնում է, որ Ադրբեջանի՝ իր պարտավորությունների չկատարման պարագայում վեհաժողովն այլ ընտրություն չի ունենա, քան 2024թ. ԵԽԽՎ առաջին նստաշրջանի ընթացքում վիճարկել Ադրբեջանի պատվիրակության մանդատը (սա կնշանակի, որ Ադրբեջանի պատվիրակության մասնակցությունը ԵԽԽՎ-ում առնվազն ժամանակավորապես կդադարեցվի):
Վեհաժողովն անդրադառնում է վերջին երկու շաբաթում ավելի քան 100.600 հայերի կողմից Լեռնային Ղարաբաղը լքելու փաստին, արձանագրում դրա պատճառները՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողությունները և դրան նախորդած՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ճգնաժամը։
Վեհաժողովը խորապես համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության ողբերգական արտագաղթը չպետք է ընդունվի որպես նոր իրականություն։ Որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկիր՝ Ադրբեջանը պետք է պահպանի հավատարմություն կազմակերպության հիմնական արժեքներին և դրսևորի պատրաստակամություն՝ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները կատարելու համար:
Վեհաժողովը հղում է կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2023թ սեպտեմբերի 22-ին ընդունած որոշմանը` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ, և կոչ է անում Ադրբեջանին անհապաղ կատարել դրանք:
Վեհաժողովը հասցեական կոչ է անում Ադրբեջանին ձեռնարկել անհապաղ գործողություններ՝ Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձն ապահովելու և նրանց իրավունքները պաշտպանելու համար։
Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին ապահովել տարածաշրջանի հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը։ Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի բոլոր կալանավորված ներկայացուցիչներին, ինչպես նաև Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին։
Բանաձևն անդրադառնում է իրենց հայրենիքից Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանման հետևանքով առաջացած ծանր հումանիտար իրավիճակին և ընդգծում Հայաստանին աջակցելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի գործողությունների միջոցով։
Վեհաժողովը խորապես համոզված է, որ երկարամյա և ողբերգական հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով, երկխոսության և բարի կամքի միանշանակ ազդանշանների միջոցով, կիրառելի միջազգային իրավունքի հիման վրա՝ լիակատար հարգանք ցուցաբերելով այնտեղ ապրող յուրաքանչյուր մարդու իրավունքների նկատմամբ:
Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին անել ամեն ինչ, ցույց տալու համար հարևան Հայաստանի հետ խաղաղ ապրելու պատրաստակամությունը:
Վեհաժողովն ակնկալում է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը կհարգեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև սահմանների անձեռնմխելիությունը՝ հիմք ընդունելով 1991թ. Ալմաթիի հռչակագիրը:
Վեհաժողովը կոչ է անում բացել տարածաշրջանային կապուղիները` երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հիման վրա և ազգային իրավասության շրջանակում:
Այս համատեքստում Վեհաժողովն ընդգծում է, որ Նախիջևանի հետ հնարավոր կապը չի կարող գործարկվել Հայաստանի կամքին հակառակ և ի վնաս Հայաստանի ազգային շահի:
Վեհաժողովն ակնկալում է Ադրբեջանի իշխանությունների համաձայնությունը՝ կազմակերպելու միջազգային կառույցների բարձր մակարդակի փաստահավաք այցեր։ Վեհաժողովը գտնում է, որ ի լրումն Եվրոպայի խորհրդի համապատասխան հաստատությունների և մարմինների տարածաշրջան մուտք գործելու հրատապ անհրաժեշտության, Ադրբեջանի իշխանությունները պետք է կանոնավոր կերպով ԵԽ գլխավոր քարտուղարին և Նախարարների կոմիտեին տրամադրի լիարժեք և մանրամասն տեղեկատվություն ձեռնարկված կամ նախաձեռնվելիք միջոցառումների վերաբերյալ, որոնք նախատեսված են պաշտպանելու և ընդլայնելու Կոնվենցիայով նախատեսված տարածաշրջանի հայերի իրավունքները և ազատությունները՝ ներառյալ նրանց անվտանգությունը, ովքեր վերադառնալու ցանկություն կդրսևորեն։
Խորհրդարանական վեհաժողովը հրավիրում է Նախարարների կոմիտեին հրատապ միջոցներ ձեռնարկել՝ հասցեագրելու Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ հայ բնակչության արտագաղթը, նրանց վրա ազդող մարդասիրական ու մարդու իրավունքների ճգնաժամը, խորապես մտահոգված է իրավիճակով, որը էթնիկ զտումների բազմաթիվ կասկածներ է առաջացնում, ափսոսանք է հայտնում, որ Ադրբեջանը չի հարգել հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հանձնառությունը, որ ստանձնել է Եվրոպայի խորհրդին անդամակցելիս։
Վեհաժողովը պահանջում է, որ գլխավոր քարտուղարը և Նախարարների կոմիտեն հնարավորինս արագ կազմակերպեն Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելության այցը, որը նպատակ կունենա տեղում գնահատել և նախանշել ձեռնարկվելիք միջոցները՝ տեղի հայերի իրավունքները պաշտպանելու համար՝ ներառյալ նրանց, ովքեր ապաստան են գտել երկրից դուրս, և ապահովելու բոլոր նրանց անվտանգ վերադարձը, ովքեր վերադառնալու ցանկություն կունենան: Ողջունում է Միգրացիայի և փախստականների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի փաստահավաք առաքելությունը Հայաստան՝ ստեղծված իրավիճակում Կազմակերպության կողմից տրամադրվելիք աջակցությունը գնահատելու համար:
Վեհաժողովը նշում է, որ աչալրջորեն հետևելու է Ադրբեջանի իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումներին և վերջինիս կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը»,- տեղեկացրել է նա։
«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կ.Խ.-ն, տեղեկացված լինելով ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից խնամյալ Ն.Մ.-ին օրենքի խախտումներով տրամադրվող բժշկական օգնության վերաբերյալ, ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները:
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Արդյունքում՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի բժիշկ-հոգեբույժ Մ.Կ.-ն նույն ՊՈԱԿ-ի առաջին բաժանմունքի ավագ բուժքույր Ն.Զ.-ի հետ (Մ.Կ.-ի և Ն.Զ.-ի ցուցումով՝ խնամող սանիտար Ս.Գ.-ն և հերթափոխի բուժքույր Խ.Ա.-ն)՝ ՊՈԱԿ-ի բնակիչ, ագրեսիվ վարքագիծ դրսևորող, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող խնամյալ Ն.Մ.-ի նկատմամբ կատարել են Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածով (ֆիզիկական ներգործությունը) նախատեսված բռնի այլ գործողություններ:
Մասնավորապես՝ տևական ժամանակ, օրվա ընթացքում 4 ժամից ավելի՝ ընդհուպ ամբողջ գիշեր, կիրառել են ֆիզիկական զսպում. մետաղյա շղթան կապելով Ն.Մ.-ի որովայնի հատվածին փաթաթված կտորի վրայից և, ֆիքսելով ջեռուցման մարտկոցից, նրա կենցաղը կազմակերպել են հատակին դրված ներքնակի վրա:
Վերոնշյալ գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել խնամյալ Ն.Մ.-ի իրավունքներին, ազատություններին և օրինական շահերին, խախտվել են նրա՝ Սահմանադրությամբ երաշխավորված ֆիզիկական անձեռնմխելիության, մարդասիրության, բարեկիրթ և չնվաստացնող վերաբերմունք ստանալու իրավունքները:
Վերոգրյալի հիման վրա՝ դատախազը 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Կ.Խ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին), Մ.Կ.-ի նկատմամբ՝ 46-195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով (հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ մի խումբ անձանց կողմից բռնի այլ գործողություններ կատարելուն օժանդակելը), Ս.Գ.-ի նկատմամբ՝ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով, Խ.Ա.-ի նկատմամբ՝ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով և Ն.Զ.-ի նկատմամբ՝ 46-195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով:
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 12-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի
օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ադրբեջանի ԱԳՆ-ն «սուտ» է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Բաքուն օկուպացրել է Արծվաշենը և մի քանի հայկական գյուղերի տարածքներ: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն
Երեքշաբթի Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանը վերահսկում է Հայկական ԽՍՀ-ի կազմում գտնվող տարածքները, մասնավորապես՝ Արծվաշեն գյուղը, ինչպես նաև Բերքաբեր, Պառավաքար, Այգեհովիտ, Վազաշեն գյուղերի հողատարածքները։
Փաստենք, որ Հայաստանի Հանրապետության Ճամբարակի շրջանի Արծվաշեն գյուղը 1991 թ. ուներ 4500 բնակիչ։ 1992թ.-ի օգոստոսի 8-ին ադրբեջանական զինուժը գրոհով վերցրել էր Ադրբեջանի տարածքում անկլավի վերածված Արծվաշեն գյուղը: Հայկական կողմը տվել էր ավելի քան երկու տասնյակ զոհ: Մինչև ադրբեջանական կողմի գրավումը, Արծվաշենն ուներ ավելի քան 700 տուն բնակչություն: Նրանց հիմնական մասը հաստատվեց Կրասնոսելսկի շրջանում և առաջին հերթին՝ շրջկենտրոնում՜ Ճամբարակում:
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 10-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում «Ֆրանսիայի կողմից ԵԽ անդամակցության պարտավորությունների կատարումը» թեմայով քննարկման ժամանակ:
«Հարգելի՛ գործընկերներ,
Անցած տասնամյակների ընթացքում շատ անդամ պետություններ՝ ներառյալ իմ երկիրը, Ֆրանսիան համարել են լավ կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության եւ մասնակցային ժողովրդավարական գործընթացի լավագույն փորձի աղբյուր: Բայց թույլ տվեք կենտրոնանալ մեկ այլ հարցի վրա, այն է՝ Ֆրանսիայի արտաքին քաղաքականության մեջ մարդու իրավունքների հարթությունը:
1990-ականների վերջից Ֆրանսիան համանախագահող երկիր է ԵԱՀԿ Մինսկի խմբում, որը երկու տասնամյակ շարունակ փորձում է գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը: Ֆրանսիական միջնորդությունը հետեւողական դիրքորոշում է դրսեւորել հօգուտ Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության իրավունքների աջակցության՝ ներառյալ ինքնորոշման իրավունքը: Ուզում եմ հատուկ ուշադրություն հրավիրել այն փաստին, որ Ֆրանսիայի դիրքորոշումն անսասան է մնացել՝ չնայած համաշխարհային քաղաքականության վերջին երկու տասնամյակների փոփոխություններին, որոնց արդյունքում նավթն ու գազը գերակա են դարձել մարդու իրավունքների եւ լիբերալ արժեքների նկատմամբ:
Թույլ տվեք նաեւ շեշտել, որ Ֆրանսիան, որը 2001 թվականին օրենքի ուժով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, առանձնահատուկ պատասխանատվություն է կրում մեր օրերում Ադրբեջանի կառավարության կողմից ուժի կիրառման դեմ պայքարի հարցում՝ որպես հայ ժողովրդի դեմ երկրորդ ցեղասպանության մտադրության հստակ արտահայտում: Հայ ժողովուրդը բարձր է գնահատում այս քաղաքականությունը:
Գործընկերնե’ր, մարդու իրավունքների պաշտպանությունը ոչ միայն հռետորաբանության, այլեւ՝ գործնական քաղաքականության մակարդակով բոլորովին այլ պատկեր կստեղծեր այս վեհաժողովում եւ ընդհանրապես Եվրոպայում: Մարդու իրավունքների եւ արժանապատվության իդեալների իրական աջակցությունը կարող է դրսեւորվել միայն ճգնաժամերի ժամանակ, ինչպիսին հիմա է, երբ տեսնում ենք, որ շատ պետություններ շրջվում են դեպի ուժային քաղաքականություն:
Տարածաշրջանային անվտանգության հարցում Ֆրանսիայի դերի վերաբերյալ հայկական տեսակետը, ըստ իս, կարելի է ամփոփել երեք հիմնական կետերում.
Առաջին` չնայած ժամանակակից բոլոր հայտնի մարտահրավերներին` մենք ակնկալում ենք, որ Ֆրանսիան կնպաստի բոլոր միջազգային շահագրգիռ կողմերի միջեւ կառուցողական երկխոսությանը` աջակցելու այն ըմբռնմանը, որ Լեռնային Ղարաբաղի հարցը չի կարող լուծված համարվել՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի եւ կարգի կոպիտ ոտնահարումների մասշտաբները:
Երկրորդ` մենք կոչ ենք անում Ֆրանսիային նպաստել երկարաժամկետ եւ արդար խաղաղությանը մեր տարածաշրջանում՝ հաշվի առնելով բոլոր պատմական եւ օբյեկտիվ իրողությունները, չկանգնեցնելով Հայաստանին «կամ…կամ» ընտրության առաջ, ինչպես նաեւ՝ զսպել թյուրքական կոալիցիայի, մասնավորապես, Թուրքիայի եւ Ադրբեջանի նոր ագրեսիվ գործողությունները:
Եվ վերջապես, մենք ակնկալում ենք, որ Ֆրանսիան հետամուտ կլինի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն, ներառյալ այս կազմակերպությունում, որպեսզի չլինի մարդկության դեմ հանցագործությունների համար անպատժելիության զգացում, եւ Բաքվում գտնվող բոլոր հայ բանտարկյալներն ազատ կարձակվեն»,- ասել է Արմեն Գեւորգյանը:
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների և վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով Հայաստան տեղափոխված և Երևանի տարբեր բժշկական կոնտրոններում բուժում ստացող պացիենտներից 37-ը մահացել են։
Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամլո խոսնակ Մարիամ Ծատրյանը։ Նրա փոխանցմամբ՝ սեպտեմբերի 24-ից Հայաստան տեղափոխված պացիենտներից 234-ը մինչ այս պահը դեռ բուժում են ստանում Երևանի տարբեր բժշկական կենտրոններում, նրանցից 76-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր։
«Մենք ռազմական գործողությունների արդյունքում վիրավորվածների և պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացածների վիճակագրությունը համառեղ ենք վարում, բայց պետք է նշեմ, որ մեծ մասը հենց այրվածքների հետ է կապված, այսինքն, և մահացողների, և բուժում ստացողների մեծ մասը բենզալցակայանի պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացողներ են եղել; Պետք է նշեմ, նաև, որ ծանրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների վիճակագրությունն էլ ամեն ժամ փոխվում է, կարող է ծանր վիճակում գտնվող պացիենտը հայտնվի ծայրահեղ ծանր վիճակում և հակառակը»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.