23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Եվրամիությունը շարունակում է մտահոգությամբ հետևել սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողություններից և Լաչինի միջանցքի իննամսյա շրջափակումից հետո Ղարաբաղի հայերի զանգվածային արտագաղթից հետո ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակին։ Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ բնակչությունը՝ ավելի քան 100,600 մարդ, ապաստան է գտել Հայաստանում: Այս մասին ասվում է նշվում է ԵՄ արտաքին ծառայության մամուլի բաժնի տարածած հաղորդագրությունում:
Հայտարարության մեջ նշվումէ, որ ԵՄ-ն ակնկալում է՝ Ադրբեջանը համապարփակ համաներում կհայտարարի Արցախի բոլոր հայերի համար․
«Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ նրանց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը՝ առանց ահաբեկման կամ խտրականության, ինչպես նաև պայմաններ ստեղծի կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար՝ հարգելով նրանց պատմությունը, մշակույթն ու մարդու իրավունքները: Բացի այդ, պետք է արդյունավետ պաշտպանվեն և երաշխավորվեն տեղական բնակչության մշակութային ժառանգությունն ու սեփականության իրավունքները:
Ադրբեջանը պետք է կատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սեպտեմբերի 22-ին նշված միջանկյալ միջոցները, այսինքն՝ ձեռնպահ մնա այնպիսի միջոցներ ձեռնարկելուց, որոնք կարող են հանգեցնել Կոնվենցիայով նախատեսված իրենց պարտավորությունների, մասնավորապես՝ 2-րդ հոդվածի խախտմանը (իրավունք կյանքի) և 3-րդ հոդվածի (խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելում):
Մենք ի գիտություն ընդունեցինք նախագահ Ալիևի հրապարակային արտահայտությունները Ղարաբաղի հայերի հետ խաղաղ ապրելու և նրանց իրավունքները պահպանելու պատրաստակամության մասին։ Ադրբեջանն ունի հստակ առաջնային պատասխանատվություն բնակչության ճակատագրի համար։ Պետք է տրամադրվեն շոշափելի, կոնկրետ և թափանցիկ երաշխիքներ։ Որպես վստահության ամրապնդման կարևոր միջոց՝ մենք ակնկալում ենք համապարփակ համաներում Ղարաբաղի բոլոր հայերի՝ ներառյալ նրանց ներկայացուցիչների համար, և բոլոր կողմերի զսպվածությունը կոշտ հռետորաբանությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ուղիղ մեկ տաի առաջ Հայաստանի քաղաքական ղեկավարը ստորագրեց Արցախը Ադբեջանի մաս ճանաչելու մասին՝ Պրահայի փաստաթուղթը, որից մեկ տարի հետո՝ դե ֆակտո, Արցախը գոյություն չունի։ Հոկտեմբերի 5-ին էլ նմանատիպ փաստաթուղթ ստորագրեց, որով ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այս երկու փաստաթղթերը արվել են ԵՄ միջնորդությամբ։ Սա նույն հետևանքն է ունենալու, ինչ նախորդ փաստաթղթի ստորագրումը։ Իրավական հիմքերի վրա է դրված Հայաստանի ոչնչացման գործընթացը։ «ՓաստԻնֆոյի» եթերում ասել է պատմաբան, միջազգային անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը։
Բանախոսի դիտարկմամբ, Հայաստանի ղեկավար անձը, փաստացի ճանաչել է նաև անկլավները։ Իսկ անկլավների հանձնման գործընթացի սկիզբը կարող է բերել Հայաստանի պետության ոչնչացմանը։ Բոլոր հարցերը փորձ է արվում զենքի ուժով լուծել, դիվանագիտությունը վաղուց նետված է աղբարկղը։ Բացառված չէ, որ Ադրբեջանը ներխուժի ՀՀ տարածք, իբրև թե անկլավները վերահսկելու պատճառաբանությամբ և հայկական կողմը ոչինչ չանի։
Փորձագետը նշում է, որ Ադրբեջանը մի քանի անգամ ասել է, թե, իբր, ճանաչում է Հայաստանի տարածքային անձեռնմխելիությունը, բայց երբեք չի ասել, թե ի՞նչ տարածքների կամ քարտեզների վրա։ Նա ընդգծեց՝ ՀՀ գործող Սահմանադրությունը միանշանակ ասում է, որ տարածքային ամբողջականության փոփոխություն չի կարող լինել։ Այն տարածքները, որոնք Փաշինյանը և Ալիևը կոչում են անկլավներ՝ ՀՀ լիարժեք տարածքներ են, որոնք փոխելու համար պետք է հանրաքվե իրականացնել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը երեքշաբթի ասել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման անդամները Գազայի հատվածում շարունակվող պատերազմում երկու տարբերակ ունեն՝ հանձնվել կամ մահանալ:Այս մասին գրում է Al Arabiya-ն:
«Մեր ինքնաթիռները ձեզ կհասնեն ամենուր… յուրաքանչյուր հրթիռ ունի իր հասցեն։ Մենք կհասնենք ՀԱՄԱՍ-ի յուրաքանչյուր անդամին», — ասել է Գալանտը Իսրայելի ռազմաօդային ուժերի F-35 կործանիչների օդաչուներին:
«ՀԱՄԱՍ-ի անդամներն ունեն երկու տարբերակ՝ կա՛մ մեռնել իրենց դիրքերում, կա՛մ անվերապահ հանձնվել: Երրորդ տարբերակ չկա։ Մենք կջնջենք ՀԱՄԱՍ կազմակերպությանը և կվերացնենք այն իր բոլոր հնարավորությունները», — հավելել է նա։
Իսրայելը հայտարարել է, որ առաջիկա օրերին ձեռնամուխ է լինելու Գազայի հատվածում լայնածավալ ցամաքային օպերացիային, որը կարող է ամենազանգվածայինը լինել վերջին չորս տասնամյակում, գրում է Times of Israel-ը:
Իսրայելի պաշտպանության բանակը շաբաթ օրը հայտարարել է, որ ավարտում է իր նախապատրաստական աշխատանքները «օդից, ծովից և ցամաքից համակարգված հարձակման համար»:
Ցամաքային հարձակման հայտարարված նպատակներն են՝ «ՀԱՄԱՍ-ի իշխանության տապալումը և նրա ռազմական հնարավորությունների ոչնչացումը, Իսրայելի վրա Գազայի հատվածից ահաբեկչության սպառնալիքի վերացումը, պատանդների հարցի լուծումը և Իսրայելի սահմանների և նրա խաղաղ բնակիչների պաշտպանությունը»:
Արցախի կառավարությունը պետք է պահվի Հայաստանում՝ ապագայի համար, կարծում եմ՝ հանձնվելը սխալ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը։
«Ապագայի համար դա պետք է, որովհետեւ կարծում եմ՝ հանձնվելը սխալ է։ Ի վերջո ես կարծում եմ՝ միջազգային ատյանների, տարբեր գործընկերների հետ պետք է տարվեն աշխատանքներ, որովհետեւ երկիրը բռնազավթվել է, ժողովրդի նկատմամբ ցեղասպանական գործողություններ են կատարվել, եւ պետք է լինի մի մարմինը, որը կարողանա այդ ամենը ներկայացնել իրավական հարթության մեջ եւ փորձել արցախահայության իրավունքները պաշտպանել։ Դուք տեսնում եք ռազմաքաղաքական զարգացումները տարածաշրջանում ու հարակից շրջաններում, ամեն ինչ բավականին ակտիվ է ընթանում ու ամեն պահի կարող է նոր իրավիճակ ստեղծվել, մեզ համար կարող է շահեկան իրավիճակ ստեղծվել, եւ պետք է այդ ամենին ինչ-որ կերպ պատրաստ լինել։ Դա նաեւ թույլ կտա արցախահայության հետ կապված, մասնավորապես, սոցիալական հարցերը լուծել, Հայաստանում ինտեգրվելու, արցախահայության հավաքականությունը պահելու համար»,- ընդգծեց
Վահրամ Բալայանը։
Անդրադառնալով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հրամանագիրը չեղարկելու մասին հայտարարություններին՝ Բալայանն ասաց, որ հրամանագիրը իրավական տեսանկյունից ուժ չունի․ «Այդպիսի հրամանագիր լինել չի կարող։ Այն չունի իրավական հենք։ Իհարկե հնարավոր է Սահմանադրական դատարան դիմել՝ հրամանագրի սահմանադրականության հարցով։ Այդ հարցի շուրջ քննարկումները պետք է երկար ու կշռադատված լինեն»։
Անդրադառնալով այն դիտարկմանը Արցախի ընդդիմությունն է ընտրել Շահրամանյանին նախագահի պաշտոնում, եւ դրանով է պայմանավորված որ մինչեւ հիմա հրամանագիրը առոչինչ ճանաչելուն ուղղված քայլեր չեն ձեռնարկում, պատգամավորն արձագանքեց․
«Երբ Սամվել Շահրամանյանը նախագահ է ընտրվել, նա նաեւ նախընտրական մի փոքր ծրագիր էր ներկայացրել, որի հիմքում Արցախի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր։ Ձայն տվողներն ի՞նչ տրամաբանությամբ կարող էին տրամադրված լինել, որ այսպիսի բան լիներ, այսինքն՝ նպատակն այն է եղել, որ հնարավորինս եղածը օգտագործել, շարունակել պահպանել Արցախի Հանրապետությունը։ Հրամանագիրը իմ քննարկման հարցը չէ, կարծում եմ՝ դա պետք է ստորագրողները ներկայացնեն, թե ինչ պայմաններում է դա եղել, չնայած որոշակի ենթադրություններ կարելի է անել, չնայած, որ ակնհայտ էր ադրբեջանաթուրքական կոալիցիայի կողմից Արցախի վրա ճնշումները։ Այդ ամենին դիմակայելը բարդ էր, եւ աշխարհն էլ լուռ էր, երկիրն էլ 9 ամիս շրջափակման մեջ էր, ծանր կացության մեջ էր բոլոր առումներով, Ստեփանակերտից որտեղ նայում էիր ադրբեջանական դրոշ էր, պատճառները շատ են»։
Վահրամ Բալայանի խոսքով՝ ՀՅԴ-ի համար սպասելի չէր նման բովանդակությամբ հրամանագիրը․ «Եթե սպասելի լիներ ԱՀ ԱԺ նախագահը դաշնակցական էր, եւ Ադրբեջանն անընդհատ պահանջում էր Արցախի պետական մարմինների լուծարում, այսինքն՝ եթե նման տրամադրություններ լիներ, ապա ԱԺ-ն նման որոշում կկայացներ, ինքը կինքնալուծարվեր, հենց օրինակ՝ ԱԺ նախագահը ասում էր՝ նման բան լինել չէր կարող, դա մերժվում էր»։
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում 2023 թ․ հոկտեմբերի 16-ի դրությամբ՝ արդեն իսկ աջակցություն է ստացել 2649 շահառու վճարվել է շուրջ 1 մլրդ 950 մլն դրամ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են՝ 2022 թվականի ընթացքում ծրագրերի շրջանակում աջակցություն է ստացել 3088 շահառու՝ շուրջ 2 մլրդ 100 մլն դրամի չափով:
Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել 8101 շահառու՝ 1337-ը մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարանի կամ անհատական բնակելի տուն ձեռքբերելու, 2366-ը՝ կանխավճարի ապահովագրության, իսկ 4398-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում։
Նախարարությունից հիշեցնում են՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ․ ծրագրերի շրջանակում պետության կողմից աջակցություն է տրամադրվում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած քաղաքացիներին։
Առաջին ծրագրով՝ միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։
Երկրորդ ծրագրով՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի իրականացման համար։
Երրորդ ծրագրով՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն։
Միջոցառումներից օգտվելու համար քաղաքացին պետք է դիմի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած որևէ բանկ կամ վարկային կազմակերպություն՝ բացառությամբ երրորդ ծրագրի, որի դեպքում, եթե տվյալ բանկի հետ պայմանագիր առկա չէ, անհրաժեշտ է ներկայացնել բանկից տեղեկանք և այլ անհրաժեշտ փաստաթղթեր։ Այդ դեպքում՝ քաղաքացին դրանք կարող է ներկայացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կամ դիմել էլեկտրոնային եղանակով՝ e-request.am հարթակի միջոցով։
Ծրագրերի վերաբերյալ առավել մանրամասն՝ urlshortener.at/euvG9։
Բաքուն Սյունիքը ճանաչում է որպես Հայաստանի ինքնիշխան տարածք։
Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ պատասխանելով Սյունիքի գրավման սպառնալիքի վերաբերյալ Հայաստանի մտահոգությունների մասին հարցին։
«Մենք ընդունում ենք, որ Սյունիքը Հայաստանի ինքնիշխան տարածքն է։ Բայց մեզ համար կարևոր է իմանալ, թե մյուս կողմն ինչպես է ապահովելու միջանցքի երթևեկության անվտանգությունը»,- ասաց Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:
«Մեզ անհրաժեշտ են յուրաքանչյուր ուղևորի անվտանգության հուսալի երաշխիքներ, ով գնացք կնստի Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան կամ հակառակ ուղղությամբ»,- ասել է Ամիրբեկովը։
Ամիրբեկովի խոսքով, Բաքուն պատրաստ է բանակցությունների, բայց եթե Հայաստանը որոշի ձգձգել գործընթացը, ապա Ադրբեջանը պատրաստ է երթուղի հարթել Իրանի տարածքով։
Իրավապահները քրեական գործ են հարուցել Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների ու հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա։
Լաչինի ադրբեջանական անցակետն անխոչընդոտ հատած Բաբայանը Երևան հասնելուն պես իրավապահներին հորդորել է քրեական գործ բացել Արցախի իշխանությունների դեմ՝ «Լեռնային Ղարաբաղը հանձնելու համար»։
«Ազատության» հարցմանն ի պատասխան Գլխավոր դատախազությունից փոխանցում են, որ վարույթը նախաձեռնվել է երկու հոդվածներով՝ «Զինվորական պաշտոնեական անփութությունը» (Քրեական օրենսգրքի հոդված 550)՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում հրամանատարի կամ պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, ինչպես նաև «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելը կամ թողնելը» (ՔՕ հոդված 545)՝ առանց մարտի հանգամանքներով հարկադրված լինելու հրամանատարի (պետի) կողմից ամրությունը, մարտական տեխնիկան կամ մարտ վարելու այլ միջոցը հակառակորդին հանձնելը կամ թողնելը։
Գործով մեղադրյալներ այս պահի դրությամբ չկան:
Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.«Երբ արտասահմանյան կամ ադրբեջանական լրատվական միջոցներն են գրում Արցախից 100 հազար փախստականների մասին, հասկանալի է, որ մի մասը դա անում են վերջին (անցակետը անցած ու Հհ-ում գրանցված), տվյալների հիման վրա, մի մասն էլ, հատկապես Ադրբեջանական աղբյուրները միտումնավոր: Բաց ինձ համար անհասկանալի է, երբ 100հազար թիվը կրկնում են, մեր լրագրողները, փորձագետները, առավել ևս ՀՀ իշխանության ներկայացուցիչները հատկապես տարբեր Եվրոպական հարթակներում, առիթ տալով 100 հազար թիվը օրինականացնել տարբեր եվրոպական պաշտոնյաների,ՄԱԿ-ի համապատասխան ստորաբաժանման և այլ կազմակերպությունների կողմից հումանիտար,մարդասիրական օգնության հաշվարկների ու այլ նպատակների համար:
Իրականում վեջին մարդահամարի տվյալներով մինչ 2020 թվի պատերազմը Արցախում ապրում էին 150 հազար մարդ: 44 օրյա Պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից Արցախի Շուշիի, Քարավաճառի ու Քաշաթաղի շրջանները օկուպացնելուց հետ, վերը նշված շրջանների ավելի քան 100 գյուղերից, 4 քաղաքներից (Շուշի, Հադրութ, Քարավաճառ, Բերձոր), ինչպես նաև Ասկերանի,Մարդակերտի, Մարտունու շրջանների մի քանի տասնյակ օկուպացված գյուղերից Հայաստան են տարհանվել ավելի քան 40 հազար փախստականներ:
Եթե այդ քանակին ավելացնենք նաև մոտ 10 հազար Արցախի քաղաքացիների, (ուսանողներ, տարբեր առիթներով ՀՀ-ում ու այլ երկրներում մինչև շրջափակումը գտնվող Արցախի քաղաքացիներին),ապա մենք կստանանք մարդահամարի տվյալները, մոտ 150 հազար մարդ: Արցախի իշխանությունները պետք է սկսեն հաշվառել բոլոր Արցախցիներին, համապատասխան սոցիալական, հումանիտար, մարդասիրական հարցերը ՀՀ իշխանությունների հետ կարգավորելու և որ ավելի կարևոր է, Արցախի սուբյեկտայնությունը պահպանելու համար, պաշտոնական շրջանառության մեջ օգտագործելով 150 հազար փախստականների թիվը»,- գրում է Անուշավան Դանիելյանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտ, որտեղ բարձրացրել է Ադրբեջանի պետական դրոշը և ելույթ է ունեցել:
Լուսանկարներից պարզ է դառնում նաև, որ օկուպացված Ստեփանակերտում՝ Արցախի նախագահի նստավայրի շենքի վրա, տեղադրվել է Ադրբեջանի զինանշանը:
Բացի այդ, Ալիևն օկուպացված Մարտակերտ քաղաքում, Սարսանգի ջրամբարի տարածքում, Իվանյանում, Ասկերանում բարձրացրել է Ադրբեջանի դրոշները:
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ալիևը ժամանել է օկուպացված Ստեփանակերտ, որտեղ հանդես է եկել ելույթով:
Ալիևը չի կանգնելու, եթե չկանգնացնենք: Դեռ ուշ չէ»․
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախազգուշացրել է օրենսդիրների ընտրյալ խմբին, որ Ադրբեջանը կարող է ծրագրել ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթներին, գրում է Politico-ն։
Քննարկումներին ծանոթ պաշտոնյաները Politico-ին ասել են, որ Բլինքենը հոկտեմբերի 3-ին կայացած կոնֆերանսի ժամանակ բարձրացրել է ներխուժման հնարավորության հարցը:
Հեռախոսազրույցը վերաբերել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակմանը ԱՄՆ արձագանքի վերաբերյալ պաշտոնյաների հարցերին: Զրույցի ընթացքում Բլինքենն ասել է օրենսդիրներին, որ Պետդեպարտամենտը չի երկարաձգի գործող համաձայնագիրը, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին ռազմական օգնություն առաջարկել Ադրբեջանին: Համաձայնագիրը երկարաձգվում էր ամեն տարի՝ սկսած 2002 թվականից, սակայն դրա ժամկետը լրացել է հունիսին։ Նույն կոչում Բլինքենը զգուշացրել է, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստանի հարավային հատված:
Ինչպես ընդգծվում է հրապարակման մեջ, Բաքվի ռազմական ագրեսիայի արդյունքում Լեռնային Ղարաբաղից հայերի արտագաղթից հետո Երևանը մտավախություն է հայտնել, որ Ադրբեջանը կարող է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ պլաններ ունենալ:
«Հատկապես մտահոգիչ է Սյունիքի հարավային հատվածը, որն Ադրբեջանը անվանում է Զանգեզուրի միջանցք, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անվանում է «Արևմտյան Ադրբեջան»:
Ալիևը չի մասնակցել հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում Բաքվի և Երևանի միջև ծրագրված խաղաղ բանակցություններին։ Ավելի ուշ Ալիևն առաջարկել է Վրաստանը որպես Հայաստանի հետ բանակցություններ ընդունող երկիր։
Պաշտոնյաների խոսքով՝ հոկտեմբերի 3-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ Բլինքենը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը դեռ կարող է լուծվել արդյունավետ դիվանագիտական բանակցությունների միջոցով։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.