23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն անդրադարձել է Հայաստանում տիրող իրավիճակին, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանին և Հայաստանին, իհարկե, հարցը կարգավորված չէ, քանի որ Ադրբեջանի ոչ բոլոր հավակնություններն են բավարարվել, ամեն ինչ չէ, որ իրականացվել է տարածաշրջանում։ Հայաստանի ներկայիս իշխանություններն ու Ադրբեջանի իշխանություններն իրականում միակարծիք են մի բանում՝ նրանք Ռուսաստանին դուրս են մղում տարածաշրջանից՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապված բոլոր իրադարձությունների, ղարաբաղյան պատերազմի արդյունքների և այլնի արդյունքում»,- ասել է Զատուլինը։
.
Ըստ նրա՝ Փաշինյանը այս դեպքում կվերաձևակերպի հայ ժողովրդի գիտակցությունը՝ Արևմուտքում դաշնակիցներ փնտրելու և Ռուսաստանի հանդեպ ատելություն առաջացնելու համար։
Լևոն Մնացականյանի՝ Բաքվում սպանված լինելու մասին լուրը հերքում եմ։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Հիշեցնենք, որ երեկ պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանն ահազանգել էր, որ Բաքվում խոշտանգվելով մահացել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։
«Ինչ վերաբերում է խոշտանգումներին, ապա դրանց վերաբերյալ տեղեկատվությունը և փաստերը Ադրբեջանի բացառիկ իրազեկվածության տիրույթում է և մենք փաստեր հաստատելիս պետք է այլ ապացուցողական բեռ կիրառենք։ Ավելին, խոշտանգման տեսակներից մեկն էլ հոգեբանական խոշտանգումն է։
Մենք չունենք փաստ, որ միջազգային անկախ մեխանիզմները մուտք են կարողացել գործել և հերքել խոշտանգումը։ Ինքնին միջազգային մեխանիզմների բացակայությունն արդեն իսկ հիմնավորում է խոշտանգման բարձր հավանականությունը և այդ մեխանիզմներին հասանելիություն չտալն էլ խոշտանգման հետքեր թաքցնելու նպատակ կարող է ունենալ։
Փորձը հաշվի առնելով՝ կարող եմ ասել, որ այդ դեպքերը եղել են, բայց որպեսզի ինքս էլ պնդում անեմ խոշտանգումների դրսևորումների վերաբերյալ մեր ուսումնասիրությունները և ապացուցողական բեռի բաշխման այս կանոններով փաստերի հաստատումը պետք է այլ փուլ թևակոխի։ Դրա համար ես վաղաժամ եմ համարում խոշտանգումների վերաբերյալ մեկնաբանությունները։
Առնվազն ֆիքսենք, որ խոշտանգումների կիրառման պրակտիկա ձևավորված է Ադրբեջանում, այն հատուկ ձևով կիրառվել է հայերի հետ հարաբերություններում, իսկ կոնկրետ դեպքերը ավելի հանգամանալի ուսումնասիրություններից հետո ևս գնահատականի կարժանանան»։
Հարցին, թե արդյոք հայտնի է, թե Ադրբեջանում քանի հայ գերեվարված անձ է մահացել՝ նա պատասխանել, որ իր վստահորդների մեջ ևս կան անձինք, որոնք մահացել են գերության մեջ։
«Փաստահավաքությամբ մի քանի տասնյակ դեպքեր մենք հիմնավորել ենք, բայց հիմա կխուսափեմ կոնկրետ թիվ նշելուց, ամեն դեպքում՝ դրանք մի քանի տասնյակ են»։
Նա նաև հայտնեց, որ այս պահին միջպետական գանգատի շրջանակներում հարցը ներկայացված է ՄԻԵԴ, անհատական գանգատները որևէ անձի կողմից ներկայացված չեն, բայց նաև չի բացառվում ապագայում նման անհատական գանգատների ներկայացումը։
Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները ՀՀ նոր անձնագիր չեն ստանա, քանի դեռ չունեն ՀՀ հաշվառում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմել է Արցախից բռնի տեղահանված քաղաքացին, որի խնդրանքով չենք հրապարակում անունը, դիմել էր ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն՝ իր մայրիկի անձնագրի ժամկետը երկարաձգելու համար, սակայն իրեն մերժել են, նշելով, թե վերջինս պետք է Հայաստանի Հանրապետությունում հաշվառում ունենա։
Քաղաքացին պատմեց, որ իր մոր դեպքը միակը չէ, նմանատիպ իրավիճակների բախվում են շատերը։
«Մայրիկիս անձնագրի ժամկետը լրացած է։ Որոշեցինք դիմել մոտակա անձնագրային բաժանմունք, որպեսզի նոր անձնագիր ստանանք, որովհետեւ Հայաստանի օրենքներով անձնագրի ժամկետը չի երկարաձգվում։ Մեզ մանրամասն ներկայացրին, որ Արցախի քաղաքացին չի կարող անձնագիր ստանալ, որովհետեւ ինքը հաշվառված չէ ՀՀ-ում»,- ասաց Արցախից բռնի տեղահանված քաղաքացու հարազատը։
Նրա խոսքով` նոր անձնագրում որեւէ կերպ չի նշվելու իր մոր՝ Արցախի Հանրապետության քաղաքացի լինելը․ «Մարդկանց անձնագրից դուրս է գալիս Արցախում ունեցած իրենց գրանցած հասցեն, դրա փոխարեն գրվելու է այն հասցեն, որտեղ հիմա կհաշվառվեն»։
Արցախցին մտահոգություն հայտնեց, թե արդյո՞ք Արցախից բռնի տեղահանված հարյուր հազարից ավելի քաղաքացիները հնարավորություն կունենան հաշվառվելու ՀՀ-ում․ «Արդյո՞ք բոլորը ունեն բարեկամներ Հայաստանում, որպեսզի կարողանան հաշվառվել այդ մարդկանց բնակարններում, արդյո՞ք հնարավո՞ր չէ, որ արցախցիների անձնագրերի ժամկետը երկարաձգվեր»։
Քաղաքացին պատմեց, որ մայրն այժմ անձնագիր չունենալու պառճառով չի կարողանում սկսել իր բուժումները․ «Մենք պլանավորել էինք մեկ շաբաթ հետո մայրիկիս բուժումները սկսել։ Ես գիտեի, որ անձնագիրը մեկ շաբաթյա ժամկետում տալու են, եւ մայրիկիս կտանեմ, կգրանցեմ հիվանդանոցում։ Հիմա չեմ կարող, որովհետեւ մայրիկիս անձնագրի ժամկետը անցել է, իսկ ժամկետը չենք կարող երկարաձգել»։
NEWS.am-ը թեմայի առնչությամբ գրավոր հարցում է ուղարկել Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչություն, պատասխանը ստանալուն պես այն կհրապարակենք։
Սեպտեմբերի վերջին օրերի և հոկտեմբերի առաջին մի քանի օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին պաշտոնական ինֆորմացիայի բացակայության ֆոնին տարբեր ասեկոսեներ են շրջանառվում՝ իրականության հետ աղերս չունեցող, իրականությանը մոտ, սակայն ոչ ամբողջական։ InfoPort.am-ը արցախյան բարձրաստիճան աղբյուրներից ճշտել է ԱՀ-ում սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին տեղի ունեցած իրադարձությունների ամբողջական պատկերը։
Եվ այսպես, ինչու բոլորի համար հանկարծակի ադրբեջանական կողմին ինքնակամ հանձնվեց Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, որը իր ֆեյսբուքյան գրառման մեջ այդ քայլը բացատրել էր «հայրենակիցներին ավելորդ տառապանքներ չպատճառելու հանգամանքով»։
Բանն այն է, որ Հակարիի կամրջից անցնելուց ադրբեջանական սահմանապահները Արցախի գրեթե բոլոր պաշտոնյաներին կանգնեցրել են և, ցույց տալով ԱՀ նախկին նախագահների, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, ինչպես նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի նկարները, հարցրել նրանց գտնվելու վայրը։ Նրանցից որոշներին նույնիսկ պահել են անցակետում մի քանի ժամ՝ սպառնալով տանել Բաքու։
Իսկ արդեն սեպտեմբերի 28-ին լուրեր են տարածվել, որ Ադրբեջանը կարող է փակել Հակարիի կամուրջը, եթե նշված անձինք չհանձնվեն։ Դրանով պայմանավորված Բաբայանը որոշել է ինքնակամ հանձնվել ադրբեջանական կողմին, որպեսզի էվակուացիայի պրոցեսը չկանգնեցվի։ Ինչ վերաբերվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը, նրանք այդ ընթացքում գտնվել են ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի առանձնատանը, միևնույն ժամանակ օգնելով ներկայիս կառավարությանը փոքրիշատե կառավարելի դարձնել էվակուացիայի պրոցեսը։
Նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներից ոմանք, այդուհանդերձ, որոշել են դիմել ռիսկի և փորձել հատել Հակարիի կամուրջը, հաշվի առնելով, որ Ադրբեջանը «բարյացակամ է» գտնվել որոշների նկատմամբ և թողել է անցնեն անցակետով։ Դրանց թվում էր ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։ Սակայն ինչպես նշեցինք, Մնացականյանը Ադրբեջանի կողմից հատուկ որոնվող անձանցից մեկն էր և ի տարբերություն ԱՀ ՊԲ այլ ղեկավարների ադրբեջանական կողմը նրան չի թողել հատել կամուրջը՝ առևանգել է և տարել Բաքու։
Ըստ InfoPort.am-ի տվյալների՝ Մնացականյանը ճանապարհին սրտի նոպա է ունեցել և Բաքվում վիրահատվել է։ Այդ իսկ պատճառով ի թիվս այլ պատանդառված ղեկավարների Ադրբեջանը չի հրապարակում Մնացականյանի լուսանկարները։ Ինչ վերաբերվում է նախկին նախագահներին և ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, ապա վերջին օրերին նրանք տեղափոխվել էին Արցախում ՌԴ խաղաղապահների տեղակայման կենտրոնատեղի։ Այդ ողջ ընթացքում բանակցություններ են ընթանում նրանց անխոչընդոտ Հայաստան տեղափոխելու շուրջ։
Ավելին՝ InfoPort.am-ի աղբյուրի հավաստմամբ՝ խաղաղապահների հրամանատարը հենց Մոսկվայից ամենաբարձր մակարդակով հրահանգ է ստանում ԱՀ նախկին նախագահներին Արցախից ամեն գնով դուրս բերելու վերաբերյալ։ Խաղաղապահների հրամանատարությունը որոշում է նախագահներին դուրս բերել Արցախից ուղղաթիռով, սակայն վերջին պահին ադրբեջանական կողմը կապվում է նրանց հետ և հաղորդում, որ չի երաշխավորում թռիչքի անվտանգությունը։ Այսպիսով թռիչքը չեղարկվում է։
Սակայն Ադրբեջանը մինչև վերջին պահը մանեվրում է՝ խոստանալով անվտանգ երթուղի տրամադրել Արցախում մնացած ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին, նրա ղեկավարած նախարարության աշխատակիցներին, հոգևորականներին, ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանին, պետնախարար Արթուր Հարությունյանին և մի քանի ղեկավար անձանց՝ պայմանով, որ նրանց Արցախից դուրս գալու հաջորդ իսկ օրը անվտանգ երթուղի կտրամադրվի նաև նախագահներին։
Սակայն Հակարիի կամրջի մոտ, դրժելով խոստումը, ադրբեջանական կողմը ձերբակալում է Հարությունյանին, Սարգսյանին, Մելքումյանին և ևս երեք պաշտոնյայի՝ սպառնալով տանել նրանց Բաքու։ ԱՀ ղեկավարության հետ բանակցություններից հետո ադրբեջանական կողմը ի վերջո համաձայնում է պատանդառված պաշտոնյաներին տեղափոխել Ստեփանակերտ, սակայն ազատ չի արձակում։ Ադրբեջանի ԱԱԾ ներկայացուցիչները պայման են դնում՝ կամ Արցախի նախագահները և ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հանձնվում են, կամ իրենց մոտ եղած վեց պաշտոնյաները տեղափոխվում են Բաքու՝ միևնույն ժամանակ ակնարկելով, որ հետագայում միևնույն է կձերբակալվեն նաև երեք նախագահները և ԱԺ նախագահը, քանի որ Ստեփանակերտում մնում են միայնակ։
Ստեղծված իրավիճակում նախագահները ու ԱԺ նախագահը որոշում են հանձնվել, ինչի դիմաց Բաքուն ազատ է արձակում վեց պաշտոնյաներին և ապահովում նրանց անվտանգ տրանսֆերը Հայաստան։ Նախագահների հանձնման դիմաց Բաքուն համաձայնում է նաև ապահովել ԱՀ ՊԲ գործող հրամանատար Կամո Վարդանյանի անխոչընդոտ վերադարձը ՀՀ։ Ինչ վերաբերվում է գործող նախագահ Սամվել Շահրամանյանին, ապա Բաքուն ի սկզբանե նրա անձով հետաքրքրված չի եղել։
Փորձագետների խումբը հայտարարություն է տարածել «Ալմա-Աթայի հռչակագրի խեղաթյուրումների և իրավական կամայականությունների հետևանքների մասին։
Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստը:
«Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիայի ընթացքում հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ սկսել են զանգվածային հրետակոծել Ստեփանակերտը և Լեռնային Ղարաբաղի այլ քաղաքներ: Ռազմական գործողությունների հետագա էսկալացիան կանխելու և խաղաղ բնակչության կյանքը փրկելու համար Արցախի Հանրապետության նախագահը ստիպված է եղել կատարել Ադրբեջանի վերջնագրային պահանջը և անօրինական հրամանագիր ստորագրել 2024թ. հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։
Սա դարձավ 2020թ. Ադրբեջանի ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ 2020թ. նոյեմբերի 9-ին կնքված Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության հրադադարի պայմանների իրականացման եռամյա գործընթացների գլխավոր արդյունքներից մեկը։
Այս հրամանագրին նախորդած Ադրբեջանի գործողությունները՝ 2020թ. 44-օրյա պատերազմը, ԼՂՀ-ն արտաքին աշխարհին կապող բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների 280-օրյա շրջափակումը, 2023թ. սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիան, որոնք ուղեկցվել են բռնություններով, խաղաղ բնակչության, այդ թվում՝ երեխաների և տարեցների սպանություններով, վանդալիզմի գործողություններով, վկայում են այն կանխամտածված արարքների մասին, որոնց նպատակը հազարամյակներ շարունակ իրենց հայրենի հողում ապրող հայերին վտարելն ու ցեղասպանությունն էր։ Այսօր ԼՂՀ-ն լքել է ողջ մնացած գրեթե ամբողջ բնակչությունը։
Տեղի ունեցածը բնութագրում է նաև բանակցային գործընթացների արդյունքները, որոնք տեղի են ունեցել հակամարտող կողմերի միջև մոսկովյան, վաշինգտոնյան և բրյուսելյան հարթակներում և ուղեկցվել են ղարաբաղահայության իրավունքների և անվտանգության պաշտպանության լավատեսական հայտարարություններով ու կոչերով: Ադրբեջանի հանցավոր արարքների դեմ և Ղարաբաղի հայերի ցեղասպանությունը կանխելու համար չեն կիրառվել ՄԱԿ-ի անդամ պետությունների միջազգային պարտավորություններով նախատեսված միջոցներ: ՄԱԿ անվտանգության խորհուրդը, արտահերթ նիստում քննարկելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի հարցը, սահմանափակվել է զսպվածության և մարդու իրավունքների պահպանման կոչերով, որոնք ուղղված են և՛ ագրեսորին, և՛ դրա զոհին:
Նման անգործությունը «արդարացնելու» համար աղավաղվում են միջազգային փաստաթղթերում պարունակվող առանցքային հասկացությունների տեքստերն ու իմաստը, որոնց հղում են կատարել պետությունների և դրանց արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները՝ հետապնդելով իրենց աշխարհաքաղաքական նպատակները։ Որպես իրավական «հիմնավորում» նրանք դիմում են ԽՍՀՄ լուծարման արդյունքում ձևավորված նորանկախ պետությունների 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագրին։ Ինչպես վերջերս Եվրախորհրդարանում հայտարարել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իբր այդ հռչակագիրը ստորագրած հանրապետությունները ճանաչում են տարածքային ամբողջականությունը, միմյանց ինքնիշխանությունը, գոյություն ունեցող, այսինքն՝ վարչական սահմանների անխախտելիությունը, և, հետևաբար, Խորհրդային Միության հանրապետությունների միջև գոյություն ունեցող վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ։ Ալմա-Աթայի հռչակագրին նմանատիպ հղումներ ժամանակին ներկայացրել են նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը և այլք:
Սակայն Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրած պետությունների տարածքային ամբողջականության ճանաչումն ու հարգանքը դրանում կապված է փաստաթղթի ստորագրման պահին գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիության հետ, այլ ոչ թե նախկին ԽՍՀՄ հանրապետությունների վարչական սահմանների, որոնց մասին հռչակագրում ընդհանրապես որևէ հիշատակում չկա: Կարևոր է նշել, որ նախկին միութենական հանրապետությունների վարչական սահմանների մասին հիշատակման բացակայությունը պայմանավորված է նրանով, որ այս հռչակագրի ստորագրման պահին ԽՍՀՄ փլուզման հետևանքով արդեն անկախացած որոշ պետությունների սահմանները ոչ դե ֆակտո, ոչ էլ դե յուրե չէին համընկնում միութենական հանրապետությունների վարչական սահմանների հետ: Հռչակագրի տեքստում չկան թվեր, որոնք սահմանում են այդ փաստաթղթերը ստորագրած պետությունների տարածքը։ Ոչ մի տող չկա այն մասին, որ Խորհրդային Միության հանրապետությունների միջև գոյություն ունեցող վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ։ Ադրբեջանը ԽՍՀՄ կազմից դուրս էր գալիս գործող օրենսդրության կոպտագույն խախտումներով՝ մերժելով Ադրբեջանական ԽՍՀ իրավահաջորդությունը՝ դե ֆակտո և դե յուրե առանց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի: Սա իրավունք տվեց ԼՂԻՄ-ին ԽՍՀՄ օրենքներին և միջազգային իրավունքի դրույթներին համաձայն ինքնուրույն տնօրինելու իր հետագա ճակատագիրը՝ ստեղծելով անկախ պետական կազմավորում։
Ալմա-Աթայի հռչակագրին դիմելիս լիովին անտեսվում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու, տնտեսական և ցանկացած այլ ճնշման մեթոդների, վեճերի խաղաղ կարգավորման, մարդու իրավունքների և ազատությունների, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների հարգման, պարտավորությունների բարեխղճորեն կատարման և միջազգային իրավունքի այլ համընդհանուր ճանաչված սկզբունքների և նորմերի վերաբերյալ դրա դրույթները, որոնք Ադրբեջանը կոպտորեն խախտել է:
Հռչակագրի առանցքային հասկացությունների խեղաթյուրումներն ու կամայական մեկնաբանություններն և դրանց հիման վրա հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված Հայաստանի, Եվրոպական միության և որոշ երկրների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների հայտարարությունները տեղի են ունենում հազարավոր խաղաղ բնակիչների զոհվելու ֆոնին: Հարյուրավոր անմեղ մարդիկ համարվում են անհետ կորած, ածխաջրածիններով հարուստ Ադրբեջանի բանտերում խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են ենթարկվում անհայտ թվով մարդիկ: Առևանգվել և ապօրինի դատավարությունների են մատնվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները: Մի կողմից ազգային ազատագրական շարժումներին մասնակցող, ինքնորոշման համար պայքարող ժողովուրդներին ահաբեկչական կազմավորումներին հավասարեցնելու սպառնացող նախադեպ է ստեղծվում, մյուս կողմից՝ խրախուսվում տարածքային ամբողջականության կեղծ քողի տակ հանցավոր արարքների՝ ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների իրականացումը։
Նման խեղաթյուրումների ևս մեկ հետևանք էր Հայաստանի տարածքային ամբողջականությանն ուղիղ սպառնալիքը։ Ժամանակակից Ադրբեջանը ոչ մի իրավական հիմք չունեցող պահանջներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ՝ դրանք անվանելով «անկլավներ»։ Եթե հավատարիմ մնանք Ալմա-Աթայի հռչակագրին, ապա ոչ այսպես կոչված “անկլավները”, ոչ էլ ԼՂՀ տարածքը, ըստ հռչակագրի, չեն գտնվել այդ փաստաթուղթը ստորագրած Ադրբեջանի Հանրապետության “գոյություն ունեցող սահմաններում”։ Ալիևը սպառնում է ուժով բացել էքստերիտորիալ «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի հարավային Սյունիքի մարզով՝ այն անվանելով «Արևմտյան Ադրբեջան»։ Այս բոլոր հակաիրավական պահանջներն ուղեկցվում են ուժի ուղղակի կիրառմամբ, 2021-2022թթ. Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթմամբ, սահմանային դիրքերի և գյուղերի պարբերական գնդակոծություններով, որոնք հանգեցրել են հարյուրավոր մարդկանց մահվան:
Ադրբեջանի հանցավոր գործողություններն իրական վտանգ են ներկայացնում ոչ միայն Հարավային Կովկասի, այլև պայթյունավտանգ մերձավորարևելյան տարածաշրջանի անվտանգության համար:
Մենք դիմում ենք երկրների ղեկավարներին, Եվրոպական միության ղեկավարներին, դրանց համապատասխան կառույցներին, խորհրդարանականներին պահանջով՝ տալ համարժեք գնահատական Լեռնային Ղարաբաղի հայերի հայրենի հողում ինքնորոշման իրավական հիմքերին և դատապարտել Ադրբեջանի հանցավոր գործողությունները:
Անհրաժեշտ է վճռական միջոցներ ձեռնարկել ի պաշտպանություն ԼՂՀ հայերի, պատժամիջոցներ կիրառել ժողովրդին ագրեսիայի և ցեղասպանության ենթարկած պետության նկատմամբ։
Կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող քաղաքական, իրավական ինստիտուտներին և կազմակերպություններին, քաղաքական և հասարակական գործիչներին, փորձագիտական հանրությանը ձայն բարձրացնել քաղաքական մանիպուլյացիաների դեմ, որոնք պետք է անհապաղ բացահայտվեն բոլոր մակարդակներում և կանխվեն՝ իրավական կամայականությունները և դրանց կործանարար հետևանքները թույլ չտալու նպատակով:
Լարիսա Ալավերդյան, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն
Միհրան Շահզադեյան, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Քաղաքագետների հայկական ասոցիացիայի վարչության նախագահ
Արամ Սարգսյան, «Միասին» շարժման համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ
Ալեքսանդր Մանասյան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Քաղաքագետների հայկական ասոցիացիայի համանախագահ
Գևորգ Դանիելյան, իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ արդարադատության նախկին նախարար
Ատոմ Մխիթարյան, գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան
Տեսսա Հոֆման, ցեղասպանության ուսումնասիրության մասնագետ, գիտությունների թեկնածու, Բեռլինի ազատ համալսարանի գիտաշխատող
Հարութ Սասունյան, միջազգային հարաբերությունների մագիստրոս, California Courier Հրատարակիչ, ԱՄՆ
Վահան Բաբախանյան, «Խաչմերուկ» սոցիոլոգիական և քաղաքագիտական նախաձեռնությունների ՀԿ նախագահ, Ռուսաստան
Ուինֆրիդ Դալման, գիտությունների դոկտոր, դոցենտ, Նորվեգիա
Սարգիս Մեսրոպյան, գիտությունների դոկտոր, Արտակարգ իրավիճակների համահայկական ազգային կոմիտեի նախագահ, ԱՄՆ
Միխայիլ Ալեքսանդրով, քաղաքական գիտությունների դոկտոր, Ռուսաստան
Ժիրայր Քոչարյան, մարդու իրավունքների պաշտպան, Գերմանիա
Սվեն Էրիկ Ռայզ, մագիստրոս, Նորվեգիա
Ես ահազանգել եմ, որ տեղեկություններ ունեմ Լեւոն Մնացականյանին Բաքվի բանտում սպանելու մասին և կոչ եմ արել Կարմիր խաչին, ԵՄ գրասենյակին, դեսպանատներին, ՀՀ ՄԻՊ-ին ճշտել այդ լուրը՝ հաստատել կամ հերքել այդ փաստը։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանն՝ ընդգծելով, որ տեղեկություններն իրեն են փոխանցել Արցախի Պաշտպանության բանակի նախկին սպաները։
«15 օր առաջ Մնացականյանը խոսել է իր ընտանիքի հետ, եղել է շատ ընկճված ձայնով։ Հիմա սպաների շրջանում լայն տարածում է ստացել այն տեղեկությունը, որ Մնացականյանին ծեծելով սպանել են։
Ես միայն կոչ եմ անում ճշտել այս տեղեկությունը»,- ասել է պահեստազորի գնդապետն՝ ավելացնելով, որ Մնացականյանը արցախյան 3 պատերազմ հաղթանակած հերոս է ու նրան դա չի ներվում, նա երկար տարիներ պաշտպանության բանակի հրամատարն է եղել, ապա՝ շտաբի պետը։
«2016 թ-ի պատերազմում նա թուրքերին ջարդել է ու դա իրեն չի ներվում։ Ընդ որում՝ տեղեկություններ կան անգամ, որ 2016 թ-ին զոհված ադրբեջանցիների ազգականներին են հրավիրել, որ նրանք ծեծեն Լևոն Մնացականյանին, սա, իհարկե, տեղեկություն է, բայց ես ակնկալում եմ, որ այս ահազանգից հետո այդ լուրերը կճշտվեն»,- նշել է Վլ. Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ պետությունը լքել ու դավաճանել է իր հերոսներին։ «Այս ահանզանգով փորձում եմ մարդկանց ուշադրությունը հրավիրել այս խնդրին։ Տա աստված, որ Մնացականյանը ողջ լինի, սակայն, եթե անգամ դա այդպես չէ, ես հույս ունեմ, որ մենք կպայքարենք մյուսների համար ու ցույց կտանք, որ մեր ժողովուրդն այլևս ամորձատված ոչնչություն չէ ու կարող է պայքարել իր հերոսների համար։ Հույս ունեմ, որ մենք կկարողանանք պաշտպանել մեր հայրենակիցներին, որպեսզի Ադրբեջանն իմանա, որ նրանք անտեր չեն ու ինչ ուզենան՝ կանեն նրանց հետ։ Ամեն դեպքում՝ իմ մասնավոր կարծիքն այն է, որ Լևոն Մնացականյանն այլևս չկա»։
Վլ.Հովհաննիսյանի տեղեկություններով՝ Բաքվում խոշտանգվում է նաև Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը։ «Նրա հակաադրբեջանական հայտարարությունները բոլորին են հայտնի, դրանք իր նկատմամբ մեծ ատելություն են առաջացրել Ադրբեջանում»։
Հարցին, թե ինչ տեղեկություններ կան մյուս բարձրաստիճան պաշտոնյաների վիճակի մասին՝ նա պատասխպանեց, որ Բակո Սահակյանի հետ կապված տեղեկություններ կան, որ նրան պարտադրում են կարդալ իրեն հրամցվող ինչ-որ տեքստ։
«Մյուսների մասով տեղեկություն չկա։ Գիտեմ, որ հայ գերիների մեծ մասը սպանված է, 253 գերիներից Ադրբեջանը միայն հայտարարում է, որ ունեն 39 գերի, սա նշանակում է, որ մյուսների հետ կապված տեղեկություն չկա։
Մեր գերիներով այլևս ոչ մեկ չի զբաղվում, ոչ պետությունը, ոչ եվրոպական դեսպանները, ոչ ոք»։
Անդրադառնալով Ադրբեջանի ՄԻՊ-ի հավաստիացումներին, թե Արցախի նախկին ղեկավարության իրավունքները պահպանվում են՝ Հովհանիսյանն ասաց, որ ինքը սպասում է միջազգային կազմակերպությունների դեսպանատների արձագանքին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։
Ըստ ՔՊ-ականի` նրանք այդ հնարավորությունը կունենան զինվորական ծառայության անցնելու կամ կրճատված ժամկետով ծառայության և ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով։
«Մասնավորապես.
Նախագծով 27-ից 37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում՝
1) զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով,
2) զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և վճարել 2.5 միլիոն դրամ,
3) զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով և վճարել 5 մլն դր,
4) զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և վճարել 10 մլն դր,
5) զինվորական ծառայության փոխարեն վճարել 15 մլն դր:
Նախագծով առաջարկվող կարգավորումների կիրառմամբ՝ ակնկալվում են հետևյալ հիմնական արդյունքները.
1) բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք․
2) ՀՀ զինված ուժերը կհամալրվեն հայրենադարձ քաղաքացիներով, նրանք սահմանված կարգով ծառայության կանցնեն ՀՀ զինված ուժերում, կտան զինվորական երդում, իսկ ծառայությունից արձակվելուց հետո կհաշվառվեն պահեստազորում․
3) լրացուցիչ ֆինանսական միջոցներ կմուտքագրվեն ՀՀ պետական բյուջե․
4) կխնայվեն 27 տարին լրացած, զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին հայտնաբերելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, դատապարտելու, անազատության մեջ նրանց պահելու համար ծախսվող ֆինանսական և նյութական միջոցները․
5) որոշակի չափով կթոթափվի ոստիկանության, քննչական կոմիտեի, դատախազության, դատարանների, պրոբացիայի ծառայության և իրավասու մյուս մարմինների համապատասխան գործառութային ծանրաբեռնվածությունը․
6) բազմաթիվ երիտասարդներ՝ շատերն ընտանիքներով, կվերադառնան հայրենիք մշտական բնակության՝ իրենց հետ բերելով օտարերկրյա պետություներում կուտակած ֆինանսական միջոցները, որոնց հաշվին կկատարվեն ներդրումներ, կներգրավվեն աշխատանքում, ինչպես նաև կստեղծվեն նոր աշխատատեղեր․
7) այն երիտասարդները, ովքեր չեն տեղափոխվի ՀՀ մշտական բնակության, առնվազն՝ որպես զբոսաշրջիկ, հաճախակի անխոչընդոտ կայցելեն հայրենիք:
Կամրապնդվեն ու կխորանան Սփյուռքի հետ բազմաբնույթ կապերը և այլն»,- Facebook-ում գրել է Հայկ Սարգսյանը:
Սեպտեմբերի 19-ի ուշ երեկոյան Հայկ Խանումյանը զանգահարել է ինձ, հայտարարել, որ Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել իշխանությունը, կանգնեցնել ռազմական գործողությունները և գնալ բանակցությունների՝ ադրբեջանական կողմի հետ։ Ես իրեն առաջարկել եմ, որ Սամվել Բաբայանը ներկայացնի իր տեսլականը, ծրագիրը, եթե դա մեզ համար ընդունելի լինի, պատրաստ եմ գնալ այդ քայլերին։ Նա ասաց՝ ոչ, իշխանությունը պետք է հանձնվի Բաբայանին և Բաբայանը պետք է իրականացնի մնացած գործողությունները։ Այս մասին Արցախի Հանրային ՀԸ հարցազրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով Սամվել Բաբայանի այն պնդմանը, թե ինքը միջնորդավորված բանակցել է ադրբեջանական կողմի հետ, և ռազմական գործողություններից խուսափելու տարբերակ կա այն դեպքում, եթե Արցախում իշխանությունը հանձնվի իրեն, ադրբեջանական կողմի հետ էլ ինքը բանակցի։
«Ճիշտն ասած, ինձ համար այդ առաջարկը տարօրինակ էր, բայց, չնայած դրան, նաև իմանալով, թե հետագա ինչ ազդեցություն կարող է ունենալ այդ խոսակցությունը, ինչպես կարող է մեկնաբանվել, ես կապ եմ հաստատել ադրբեջանական կողմի՝ մեզ հետ աշխատող պատասխանատուի հետ և փորձել եմ ճշտել, թե արդյոք կա՞ Արցախում այլ թեկնածու, ում հետ իրենք պատրաստ են վարել բանակցություններ, քանի որ Արցախում կային կարծիքներ, որ կարող է՝ Սամվել Բաբայանը կամ Վիտալի Բալասանյանը ավելի ընդունելի թեկնածուներ լինեն՝ որպես բանակցող։ Ադրբեջանական կողմից ստացել եմ բացասական պատասխան, և ինձ համար պարզ դարձավ, որ դա արկածախնդրություն էր»,- նշեց նա:
Թե ինչ փաստաթղթի շուրջ էր բանակցում Սամվել Բաբայանը՝ Շահրամանյանը չի տեսել, նշում է, որ առաջարկել է Բաբայանին՝ ներկայացնել տեսլականը:
«Ինքն ասել է, որ 23 կետանոց ինչ-որ փաստաթուղթ է, որի հիմնական մասը ադրբեջանական կողմի համար ընդունելի է, եւ երեք կետի վերաբերյալ պետք է քննարկումներ իրականացվի: Բայց ես այդ փաստաթուղթը այդպես էլ չեմ տեսել, նաեւ չեմ տեսել իմ ընտրվելուց հետո: Այդ խոսակցությունը նաեւ առաջացել է նաեւ ԱԺ-ում հայտնի 6-ժամյա քննարկումների ընթացքում, եւ այնտեղ էլ Սամվել Բաբայանը նշել է, որ բանակցում է ադրբեջանական կողմի հետ: Ես տեղյակ չեմ՝ այդ փաստաթղթում ինչ է նշված, տեղյակ եմ միայն իր կողմից ներկայացված համացանցում եղած տեղեկություններից, որ բանակցում են ավտոնոմիայի ինչ-որ կարգավիճակ Արցախի համար»,- նշեց Շահրամանյանը
«Հայաստանի իշխանությունը փորձում է բոլոր հնարավոր մակարդակներում պառակտել արցախցիներին, հիմնական նպատակն է արցախցիների հնարավոր ընդվզումն առավելագույնս թուլացնել։ Այդուհանդերձ, կարող եմ վստահեցնել, որ առնվազն իմ շրջապատում բոլորը պատրաստակամ են իրենց բողոքի ձայնն արտահայտելուն, դավաճաններին, հայ ազգի թշնամիներին հեռացնելուն»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է հասարակական գործիչ Արեգա Հովսեփյանը։
«Շատ-շատերն ինձ մոտենում, հարցնում են՝ ինչու հանրահավաք չկա, որ մասնակցենք։ Չեն ասում՝ մենք կազամակերպենք, որովհետև շատ արցախցիներ դրա փորձը չունեն։ Ապրելով Արցախում՝ իրենք այդկերպ էին տեսնում իրենց պայքարը, փողոցային պայքարը մի փոքր խորթ է արցախցիների համար, այդուհանդերձ, իրենք սպասում են բողոքի ակցիաների։
Հանրահավաքներ, այո, անպայման պիտի լինեն, պարզապես մի փոքր պետք է համբերել, տնային աշխատանք անելու խնդիր կա, պետք է փորձել մարդկանց միավորել, տարբեր խմբերի միջև սինխրոնացնել աշխատանքը, որպեսզի մեր ոչ բռնի պայքարը համակարգված լինի, արդյունք տա»։
Արեգա Հովսեփյանի գնահատմամբ՝ իշխանությունը շատ լավ գիտի, որ արցախցիների ծանրակշիռ մասը դեմ է իրենց, մեծ մասը ագրեսիվ է տրամադրված, և դրա համար է, որ ջանք չեն խնայում արցախցիներին պառակտելու՝ անգամ այսպես կոչված աջակցության ծրագրերի համար են անհասկանալի չափանիշներ սահմանում, որ ներքին ընդվզում լինի։
«Հայաստանի իշխանության՝ արցախցիների կարիքները հոգալու հարցում անգործությունը պատահական չէ, դա էլ համարում եմ Ալիևի հետ սինխրոն աշխատանքի հետևանք, Ալիևը դեմքը փրկելու խնդիր ունի, Արցախի ամբողջությամբ հայաթափումն Ալիևի հեղինակությանը լուրջ վնաս է հասցրել, հետևաբար, Հայաստանի իր գործընկերը՝ Փաշինյանը, պիտի ամեն ինչ անի, որ արցախցիների համար Հայաստանում մաքսիմալ վատ պայմաններ ապահովի, որպեսզի արցախցիների մի մասն ասի՝ այստեղ հնարավոր չէ, ստիպված ենք վերադառնալ»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն պատասխանել է տեղական լրատվամիջոցների հարցին՝ կապված Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի՝ Հայաստանում հնչեցրած հայտարարության հետ։
Հիշեցնենք, որ Մալակն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցը միջազգային հարթակներում բարձրաձայնելու համար ֆրանսիական կողմը պատրաստ է ներդնել առավելագույն ջանքեր: Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարարը նշել է, որ իրենք պաշտոնական հայցով դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի վերջինս թույլտվություն ձեռք բերի այցելելու Լեռնային Ղարաբաղ և արձանագրելու բոլոր պատմամշակութային նմուշները՝ դրանք նույնականացնելու համար:
Հաջիզադեն ֆրանսիացի նախարարին մեղադրել է «կողմնակալության» համար:
«Ադրբեջանը քաջ գիտակցում է «իր տարածքում» (չակերտները՝ Tert.am) գտնվող բոլոր մշակութային և պատմական հուշարձանների պաշտպանության կարևորությունը և, մասնավորապես, իր պարտավորությունները այս համատեքստում։ Ֆրանսիան, որպես այլ ժողովուրդներին պատկանող պատմամշակութային արժեքները օտարած երկիր, բարոյական իրավունք չունի նման հարցեր բարձրացնելու։ Պնդումները, որ մշակութային և պատմական հուշարձանները վտանգի տակ են գտնվում Ադրբեջանի «հակաահաբեկչական» (չակերտները՝ Tert.am) միջոցառումներից հետո, «անհիմն են» (չակերտները՝ Tert.am), ինչը հաստատվել է տարածաշրջանում ՄԱԿ-ի երկու առաքելությունների կողմից», — ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ «Ադրբեջանի տարածքում» (չակերտները՝ Tert.am) գտնվող մշակութային ժառանգությունը ներկայացնում է «ադրբեջանցի ժողովրդի մշակութային բազմազանությունը» (չակերտները՝ Tert.am) , որը Ադրբեջանը գնահատում և պաշտպանում է անկախ դրա ծագումից, աշխարհիկ կամ կրոնական պատկանելությունից։
«Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում ֆրանսիական կողմին չմիջամտել «Ադրբեջանի ներքին գործերին» (չակերտները՝ Tert.am) և վերջ դնել նման «սադրիչ» (չակերտները՝ Tert.am) հայտարարություններին»,- ասել է Հաջիզադեն՝ մեկնաբանելով Ֆրանսիայի մշակույթի նախարարի հայտարարությունը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի մշակույթի նախարարը Երևանում նաև ասել էր, որ Ֆրանսիայի մշակույթի նախարարը տեղեկացրել է՝ պատվիրակության կազմում են նաև հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի՝ ALIPH-ի ներկայացուցիչները, որոնք զբաղվում են պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերով: Ֆրանսիայի կառավարության տրամադրած ֆինանսական միջոցներով ALIPH ասոցիացիան կարողացել է արբանյակային տարբեր պատկերներ, լուսանկարներ նույնականացնել, և արդեն ձևավորվել է Լեռնային Ղարաբաղում մնացած ժառանգության տվյալների բազան:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.