23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Եթե խնդիրը մարդկանց հայրենիք վերադարձնելն է, կարելի է առանց գումարի էլ ծառայությունից նախկինում խուսափածներին ներում շնորհել, բայց մեծ գումարի դեպքում սա շահույթ ստանալու, մարդկանց կեղեքելու նպատակ հետապնդող մի բան է, «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ -լեյտենանտ Տիրան Խաչատրյանն՝ անդրադառնալով ՔՊ-ական պարգամավոր Հայկ Սարգսյանի հեղինական օրենքի նախագիծին, որն հնարավորություն է տալիս որոշակի գումարի դիմաց ազատվել ժամկետային ծառայությունից։ Մասնավորապես, ըստ նախագծի՝ 27 տարին լրացած անձը 15 մլն դրամ վճարելու դեպքում կազատվի քրեական պատասխանատվությունից։
«Այն մարդկանց, ովքեր ինչ-որ չափով կյանքում հաջողել են ու ունեն հնարավորություն՝ այս նախագիծն հնարավորություն կտա խուսափել հայրենիքին ուղղակի ծառայություն մատուցելուց։ Շատերը կարող են ասել, որ այդ գումարը փոքր է, քիչ արդյունավետություն կարող է ունենալ, բայց ես ուրիշ բան կարող եմ ասել. ավելի լավ է մարդ բանակում հասկանա, թե ինչ բան է հայրենիքը, իր անմիջական մասնակցությամբ ցույց տա իր հայրենասիրությունը, քան սրանից-նրանից թալանածով կամ ձեռք բերած գումարով ասի՝ ես էլ եմ հայրենասեր, ես էլ եմ իմ պարտքը հայրենիքի նկատմամբ կատարել։ Սա կարող է հայրենասիրությունն արժեզրկելու և դրա նկատմամբ մարդկանց վերաբերմունքը փոխելու խթան հանդիսանալ»։
Դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ հակառակ ազդեցությունն ունենա ու ոչ թե նպաստի մարդկանց ներգաղթին, այլ հակառակը՝ արտագաղթի նոր ալիք սկսվի, այսինքն՝ մարդիկ հեռանան այն մտքով, որ գումար կկուտակեն, կվերադառնան ու գումարով կազատվեն՝ Խաչատրյանն արձագանքել է՝ իսկ եթե մարդիկ գնան ու չստացվի այդ գումարն աշխատել, ի՞նչ են անելու․ «Պետք է բոլորին պարզ լինի․ եթե պարտադիր ժամկետային ծառայություն է, ապա դա բոլորի վրա պետք է համատարած ազդի, այսինքն՝ այն մարդը, ով առանց լուրջ հիմնավորումների հրաժարվում է ծառայությունից, պետք է ենթարկվի համապատասխան պատասխանատվության»։
Անդրադառնալով այսօր Հայկ Սարգսյանի հրապարակած թվերին, ըստ որոնց՝ վերջին 9 տարում ժամկետային նորակոչիկների թիվը 44 տոկոսով նվազել է, Խաչատրյանն հարց է բարձրացրել՝ ո՞վ է այդ թիվն ապագաղտնիացրել։
«Այդ թիվը, իհարկե, շարունակում է գաղտնիք լինել։ Նա այդ գաղտնիքը հրապարակելու համար պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի։ Ո՞վ է թույլ տվել այդ թիվն ապագաղտնիացնել։ Ժամկետային զինծառայողների զորակոչի, քանակական կազմի մասին ենթադրություններ անելը, թվակազմը ներկայացնելը ոչ ոք չի ապագաղտնիացրել։ Այդ թվի աճի, պակասեցման հրապարակումները շատ լավ ինֆորմացիա է հակառակորդին՝ իրական վիճակը գնահատելու համար»,- ընդգծել է նա։
«Գետնին, որտեղ ընկած էին զոհված զինվորների մարմինները, հետքեր կային։ Ծնողներից մեկն այդ հատվածում հայտնաբերել է որդու մազերը։ Հայտնաբերվել է նաև այլ զինվորներին պատկանող բաճկոն, գոտի և Աստվածաշունչ։ Այդ տարածքից էլ հող ենք հավաքել, բերել ենք մեզ հետ, որ դիակները չգտնելու դեպքում, գոնե թաղելու բան ունենանք՝ նրանց արյունով թաթախված հողը»,- «Առավոտ»-ի փոխանցմամբ, այս մասին պատմել է Ցորի խմբի զոհված զինծառայողներից Ռ.Պ-ի ազգականը։
Ըստ աղբյուրի, վկան նախքան տղաների որոնողական աշխատանքներին մասնակցելը ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տեսել էր ադրբեջանցիների նկարահանած երեք տեսանյութերը, որտեղ հենց Ցորի տղաների մարմիններն էին երեւում:
Ռ.Պ.-ի աջ ձեռքը հարազատները ճանաչել են, քանի որ այն երևում էր նույն դիրքում, ինչ ադրբեջանցիների տարածած տեսանյութում, երբ նա ընկած էր գետնին։ Հիշեցնենք, որ Ցորի խմբի տղաները 2020 թվականի հոկտեմբերի 12-ին Վարանդայի (Ֆիզուլի) «Ջուվարլու» կոչվող տեղանքում հայտնվել էին շրջափակման մեջ դիվերսիոն խմբի կողմից։ Արդյունքում խմբի 20 հայ զինծառայողներ զոհվել են մարտերում: Ըստ Ռ.Պ-ի ազգականի՝ ադրբեջանցիները տեսանյութերից մեկը նկարել են գիշերը՝ հայ զինվորներին սպանելուց հետո։ Վկան տեսագրությունը տեսել է 2020 թվականի հոկտեմբերի 21-ին: Ըստ նրա՝ տեսանյութում Ռ.Պ.-ի գանգը ուռել էր։ Զոհված հերոսի մասունքները վկան և նրա ընտանիքի անդամները միայն ԴՆԹ անալիզով նույնականացման արդյունքում են ճանաչել: Նա պատմել է, որ տեսանյութերից մեկում զոհված զինվորների ականջները կտրված էին. «Մենք դժոխքի միջով ենք անցել: Երբ հետ եմ նայում, չեմ հավատում այդ ամենին»։
2021 թվականի ապրիլի 2-ին խմբի այլ տղաների այլ հարազատների հետ վկան որոնողական աշխատանքների նպատակով գտնվել է Արցախում՝ Ջուվարլուում։ Նրանց ուղեկցել են ԿԽՄԿ-ն և ադրբեջանական կողմը։
Վկան պատմել է. «2021 թվականի նոյեմբերի 2-ին Ադրբեջանը վերադարձրեց հայ զինվորների աճյունները։ Արցախից Գորիս է տեղափոխվել 11 սպիտակ պարկ։ Այնուհետև այդ պարկերը տեղափոխվել են Երևան, Հերացու դիահերձարան։ Այդ պարկերում կար կոտրված գանգ։ Մեկ այլ գանգ կար։ Մեկ մարմինը կիսով չափ կտրված էր, բացակայում էր գոտկատեղից վեր հատվածը։ Կոտրված ոսկոր կար։ Այրված ոսկոր կար և այլն։ Եթե ադրբեջանցիները հավաքել են զինվորների դիակները և թաղել, ինչո՞ւ մնացած մասունքները մեզ չեն վերադարձրել»։
Ցորի խմբի զոհված զինծառայողներից Ա.Մ-ի հայրը պատմել է. «Հայկական կողմին է հանձնվել մոտ 1500 դի՝ մոտ 2000 աճյուն։ Ես տեսել եմ նրանցից յուրաքանչյուրը: Դիակների 70%-ը գլխատված էին։ Այն դեպքերում, երբ գլուխ է եղել, հիմնականում ականջներ չեն եղել, ուստի, ամեն դեպքում մարմիններն անդամահատված են եղել։ Այս երևույթը ակնհայտ էր նաև այն դիակների մոտ, որոնք ադրբեջանական կողմը պահել էր սառցարաններում և հանձնել հայկական կողմին»։
Որդեկորույս հայրը մասնակցել է ոչ միայն որդու և նրա ընկերների, այլ նաև այլ զինվորների որոնողական աշխատանքներին։ Ա.Մ-ի հոր հարցաքննությունը տեղ է գտել նաեւ Ճշմարտության և Արդարադատության կենտրոնի հրապարակած Ադրբեջանի կողմից հայ զինվորների դիակների պղծման դեպքերի վերաբերյալ զեկույցում:
Բաքվից կրկին ծեքծեքումներ են Ֆրանսիական զենքի հետ կապված։ ՈՒ կրկին այս վարքուբարքը panorama.am-ի ու «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանի զրույցի թեմա է։
panorama.am.- Պարոն Աբրահամյան, Բաքուն հայտարարում է, թե ՀՀ Վրաստանով Ֆրանսիայից Հայաստան զինտեխնիկա է գալիս, արդյո՞ք դա ճիշտ տեղեկություն է։
Հետո՝ Ադրբեջանը Ֆրանսիայից եկող զինտենիկայի, այն է՝ ինչպես կրկին ինքն է հայտնում՝ զրահամեքենաների, հետ կապված երևակայական խաղաղությանը վտանգ է տեսնում։ Ինչ գործառույթներ ունեն զրահամեքենաները, որ կարող են անմիջական վտանգ ներկայացնել Ադրբեջանի համար։ Ի վերջո՝ դրանք նույնիսկ հրետանիներ չեն…
Տ. Աբրահամյան.- Հաշվի առնելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության հետ կապված տարբեր հուշագրեր, նաև՝ հայտարարություններ, այդ լուրերը, բնականաբար, որևէ կերպ բացառելի չեն։ Ավելին՝ այն հայտարարությունները, որ հնչում են Հայաստանից և Ֆրանսիայից պաշտոնական մակարդակով՝ ցույց են տալիս, որ առաջիկայում ևս ականատես ենք լինելու սպառազինության նոր մատակարարումների։
Ադրբեջանը, բացի նրանից, որ հաճախ է հանդես գալիս ուժի կիրառման սպառնալիքով, միաժամանակ փորձում է ամեն ինչ անել տարբեր երկրներից Հայաստան ռազմական մատակարարումներ թույլ չտալու, կամ դրանց ընթացքը դանդաղեցնելու ուղղությամբ։ Այնինչ տարածաշրջանում ամենամեծ սպառնալիքը Ադրբեջանն է, որ նվազագույնը վերջին տարիներին դա հստակ ապացուցել է։ Եվ այս պարագայում եթե փնտրելու ենք պատերազմի կամ անկայունության աղբյուր, ապա որպես այդպիսին պիտի առաջին հերթին դիտարկել Ադրբեջանին ու Թուրքիային։
Այս տարածաշրջանում պատերազմ փնտրում և հրահրում է Ադրբեջանը՝ իր դաշնակից Թուրքիայի հետ համատեղ, և այս տարածաշրջանում մնացած երկրների սպառազինումից, կամ տարբեր երկրների հետ համագործակցությունից խոսող Ադրբեջանը ունի բացառապես մեկ նպատակ՝ պարզապես կանխելու ռազմական մատակարարումները։
Կարծում եմ, որ նույնիսկ միջազգային հանրության համար է շատ ակնհայտ, որ պատերազմի մշտական նախաձեռնող կողմը Ադրբեջանն է։
panorama.am. — «Հայաստանն ու Ֆրանսիան պետք է վերջ դնեն տարածաշրջանում սպառազինման և ռազմականացման քաղաքականությանը, նաև հաշտվել փաստի հետ, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն»,- ասել է ադրբեջանի ագն Հաջիզադեն։
Ինչ է ակնկալում ադրբեջանը Հայաստանից, ինչ է պատկերացնում խաղաղություն ասելով
Տ. Աբրահամյան.- Ինչ է անկալում այսօր Ադրբեջանը Հայաստանի՞ց։ Ակնկալում է զիջումներ սեփական պատկերացումների շրջանակում, իսկ յադ պատկերացումները արտահայտում են հրապարակային դաշտում՝ սկսած Սյունիքից, Գեղարքունիքից, Վայոց ձորից, Տավուշից, վերջացրած Երևանով, որի մասին նաև վերջին շրջանում է հաճախակի դարձել տարբեր հայտարարությունները։ Եվ այս տեսանկյունից այն փաստաթուղթը, որին անվանում են «խաղաղություն», կամ «խաղաղության պայմանագիր», միայն առաձին հայացքից կարող է խաղաղությանը նմանվել. Որովհետև իրականում եթե դա Ադրբեջանի համար խաղաղություն է, ապա Հայաստանի համար դա նոր զիջումներ ու տարածքների կորուստներ են։
Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի կողմից Հայաստան «Բաստիոն» հարձակողական զրահատեխնիկայի ուղարկումը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այդ մասին է խոսել Ադրբեջանի արտգործնախարարի մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
Նա նշել է, որ զինտեխնիկայի փոխանցումը ծառայում է «տարածաշրջանում Հայաստանի ռազմական ներուժի և ապակառուցողական գործողությունների ամրապնդմանը»։
«Հայաստանն ու Ֆրանսիան պետք է վերջ դնեն տարածաշրջանում սպառազինման և ռազմականացման քաղաքականությանը, նաև հաշտվել փաստի հետ, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն»,- նշել է Հաջիզադեն։
topwar.ru կայքը գրում է, որ Հայաստանը սկսել է ռազմական օգնություն ստանալ Ֆրանսիայից՝ Վրաստանի տարածքով արդեն հանրապետության տարածք է առաքվում հայկական բանակի զրահատեխնիկայի առաջին խմբաքանակը։
Գազայի վերաբերյալ Թուրքիայի և ԱՄՆ-ի պայմանավորվածությունն անհնար է, եթե Վաշինգտոնը համարի, որ դա Իսրայելի տարածքն է:
Ռիա Նովոստիի փոխանցմամբ, այդ մասին Էր Ռիյադից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Ամենակարևոր երկիրը, որը պետք է ակտիվանա, Ամերիկան է, որն իր ազդեցությունն ունի Իսրայելի վրա։ Գազան պաղեստինցի ժողովրդի հողն է։
Ամերիկան պետք է ընդունի դա։ Եթե Բայդենը մոտեցում ունի, որ Գազան պաղեստինցիների հող չէ, այլ օկուպացիոն վերաբնակիչների կամ Իսրայելի հողն է, ապա մեր պայմանավորվածությունն անհնար է»,-ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը նաև հայտարարել է, որ չի զանգահարելու իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին՝ Գազայի իրավիճակի մասին խոսելու, քանի որ Թուրքիան «Մերձավոր Արևելքի առանցքային երկիր է»։
«Այստեղ (Թուրքիա) եկել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Կարծում եմ՝ հիմա մեզ կընդունի Բայդենը։ Ինձ համար խելամիտ չէր լինի զանգահարել Բայդենին։ Միայն մենք չենք ասում, որ առանցքային երկիր ենք Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրական ծովում և մեր տարածաշրջանում»,- նշել է նա։
Էրդողանը հավելել է, որ այդ աշխարհագրության մեջ հնարավոր չէ նախաձեռնությամբ կամ ծրագրով հանդես գալ՝ շրջանցելով Թուրքիան: Նրա խոսքով՝ Անկարան լուծում ունի բոլոր ճգնաժամային տարածաշրջանների համար, «դեղատոմսեր, որոնք լիովին զերծ են ՀԱՄԱՍ-իստական դիսկուրսներից»:
«Թուրքիան այն երկիրն է, որը խնդրի լուծման ամենաիրական առաջարկներն է անում։ Թուրքիան առանցքային երկիր է տարածաշրջանում ճգնաժամերի և խնդիրների լուծման համար»,- ընդգծել է Էրդողանը։
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը իտալական In Terris հրատարակությանը տված հարցազրույցում պատասխանել է լրագրողի հարցին, թե քանի հայ բնակիչ կա Ղարաբաղում և ինչպես է կազմակերպվելու նրանց հնարավոր վերադարձը։
Նախ, դեսպանը հիշեցրել է, որ ԼՂ-ում մնացած անձինք չեն դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար:
«Նրանց մեծ մասը հայկական անձնագիր ունի, և առնվազն մեկ երրորդը ոչ թե ղարաբաղցիներ են, այլ նրանք, ովքեր վերջին տասնամյակներում ապօրինաբար բնակություն են հաստատել Ղարաբաղում, Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է հազարից քիչ մարդ»,-ասել է նա:
Ամիրբեկովը հավելել է, որ Ադրբեջանում լավ են հասկանում՝ 30 տարվա բաց հակամարտությունից հետո ստեղծված իրավիճակը կանխատեսելի ընտրություն է:
«Բայց դա նրանց անձնական ընտրությունն է, թեև Ադրբեջանի կառավարությունը հորդորել էր նրանց չլքել Լեռնային Ղարաբաղը: Մենք ստեղծել ենք պորտալ, որը թույլ կտա նրանց հնարավորինս շուտ վերադառնալ Ադրբեջան:
Եվ մենք հավատարիմ ենք երաշխավորելու այդ մարդկանց անվտանգությունը, իրավունքները և տնտեսական բարեկեցությունը: Մենք հավատում ենք, որ մնացած մարդկանց փոքր թիվը կարող է դրական դեր խաղալ»,- ընդգծել է Էլչին Ամիրբեկովը:
Պատերազմն ավարտելուց հետո խոսում էինք բանակցությունների մասին, բանակցությունների գնալու օրակարգն ունեինք, բայց քանի որ երկու օր անց ադրբեջանական կողմը սկսեց ամբողջական պաշարումը, այսինքն՝ սկզբից Մարտակերտի շրջանն էր ամբողջությամբ շրջափակման մեջ հայտնվել, Մարտունու շրջանը, ադրբեջանական զորքերի առաջխաղացումը դեպի բնակավայրեր և ամբողջությամբ ենթակառուցվածքների խափանումը՝ ճանապարհների, այդ թվում, Ստեփանակերտին կապող ճանապարհների, խուճապային տրամադրություններ սկսեցին: Այս մասին Արցախի Հանրային ՀԸ եթերում ասել է Արցախի պետնախարար Արթուր Հարությունյանը:
«Սկզբնական շրջանում այդ ճանապարհներն աշխատում էին, երբ երկու օր անց ադրբեջանական կողմից նաև այդ ճանապարհները փակվեցին, խուճապային տրամադրությունները սկսեց այդտեղից: Այդ պատճառով էլ տեղեկատվական շտաբի մեր հայտարարություններից մեկոմ նշել էինք, որ այդ պահին տարհանում է իրականացվում այն բնակավայրերից, որոնք հայտնվել էին ադրբեջանական վերահսկողության տակ կամ ադրբեջանական զորքերն արդեն մոտեցել էին այդ բնակավայրերին: Քանի որ օդանավակայանի տարածքում էլ կար տարհանված մեծ թվով հայրենակիցներ, որոնց համար նաև վրաններ էինք տեղադրում, սնունդ էինք ապահովում, նաև ռուսական խաղաղապահ զորակազմի կացարանի տարածքում էին այդ մարդիկ, այդ պատճառով առաջին հենց տարհանումը սկսեցինք հենց այնտեղից, որովհետև այդտեղ գտնվում էն այն մարդիկ, որոնք հայտնվել էին ադրբեջանական վերահսկողության տակ»,- ասաց նա:
Այն, ինչ հիմա տեղի է ունենում, ոչ այնքան Հայաստանի կամ Ադրբեջանի մեղքով է, որքան գերհզոր ուժերի տարած քաղաքականության եւ նրանց բախման հետեւանքն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը:
«Ո՞ւմ համար պարզ չէ, որ այն առաջարկները, որ արվում է Եվրոպայի կողմից, ընդունելի չէ Ռուսաստանի եւ Ադրբեջանի համար, եւ այն առաջարկները, որ արվում են Ադրբեջանը, Ռուսաստանի եւ Թուրքիայի կողմից, ընդունելի չեն Հայաստանի համար: Ահա եւ ամբողջ պատասխանը»,-ասաց նա:
Հարցին՝ որո՞նք են Ռուսաստանի նկրտումները Հայաստանից, Ասլանյանը պատասխանեց. «Ադրբեջանն ու Թուրքիան իրականացնում են Ռուսաստանի նկրտումները, ավելի շուտ դրանք եռակողմ նկրտումներ են: Ռուսաստանն ամեն գնով փորձում է այստեղից դուրս մղել եվրոպական հանրությանը, Եվրոպային, ԱՄՆ-ին՝ համարելով, որ սա իր ազդեցության գոտին է, ինքը այստեղ իրավունք ունի որչոշումներ կայացնելու: Նա մոռանում է, որ Հայաստանն ունի իր պետականությունը:
Սա շատ լուջ է, ՌԴ-ն Արեւմուտքին փորձում է դուրս մղել Ուկրաինայից, Մոլդովայից, փորձեց դուրս մղել Վրաստանից, հիմա՝ Հայաստանից: Սա դեռ ցարական Ռուսաստանից եկած հոգեբանությունն է, որ այստեղ Ռուսաստանի ազդեցության ոլորտն է, ուրիշներն իրավունքներ չունեն: Այսինքն նա հաշվի չի առնում այդ տարածքներում ապրող ժողովուրդների, պետությունների ցանկությունները:
Ռուսաստան կամ Թուրքիան մի օր մեզ հարցրե՞լ են՝ ուզո՞ւմ ենք, մենք դա, թե ոչ: Եթե ուզում են, որ մեզ համար լավ լինի, թող նախ մեզ հարցնեն, թե որն է մեզ համար լավը:
Ի՞նչ իրավունք ունի Ռուսաստանն ասել, թե մենք ինչ ձեւով ապրենք: Մեր ժողովուրդն ընտրել է լեգիտիմ իշխանություն, որը երկիրը տանում է այն վեկտորներով, որը ձեռք է տալիս ժողովրդին: Ժողովուրդը դեմ չէ այդ քաղաքականությանը: Ռուսաստանի ի՞նչ գործն է, թե մենք ում հետ ենք ուզում բարեկամություն անել»:
Հակոբ Ասլանյանը նկատեց, որ Եվրոպան բերում է ժողովրդավարություն, մարդու ազատություններ, Ռուսաստանը բերում է բռնակալություն. «Ռուսաստանն իր ներսի ժողովուրդներին ազատություն, ժողովրդավարություն չի տալիս: Բնական է, որ հայ ժողովուրդը, եւ այն ժողովուրդները, որտեղից Ռուսաստանը նանց փորձում է դուրս մղել, տեսել ու զգացել են ազատության համը: Դուք կարո՞ղ եք մեկին, որ կույր է եղել, հետո տեսել է արեւի լույսը, նորից ստիպել, որ աչքերը փակի ու նիորց կույր ձեւանա: Մեկ անգամ լույս տեսած մարդը այլեւս չի ցանկանա կոյր-կույր առաջ գնալ»,-ասաց իշխող մբակցության պատգամավորը:
«Ժամը 13։15 զանգը հնչեց, մտա աշխատասենյակ․ հրաման կար, պետք է մուտքագրեի։ Էդ պահին Մարտակերտից զանգեցին, թե՝ էստեղ կռիվ ա գնում․․․Դուրս եկա ու փոխտնօրենին ասացի երեխաներին անմիջապես տուն ուղարկեք։ Իմ՝ շենքից դուրս գալու պահին Չափարի ու Չարեքթարի վրա ընկան առաջին սնարյադները։ Վազելով մտա տուն, զինվորական համազգեստս հագա, զենքս վերցրեցի ու իջա գյուղամեջ, որ տեսնեմ՝ ոնց ենք ինքնակազմակերպվում, որ հասնենք տղաներին»,-սեպտեմբերի 19-ին Արցախի վրա ադրբեջանական հարձակմանը հաջորդած զարգացումների մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի բնակիչ, դպրոցի տնօրեն Արմեն Գասպարյանը։
Մինչ այդ, Գասպարյանի որդին արդեն դիրքեր էր հասել։ Չարեքթքարի դիրքեր բարձրանալու նրա առաջարկը չի ընդունվում գյուղի տղամարդկանց՝ այդ թվում գյուղապետի կողմից, փոխարենը որոշվում է, որ իրենց գյուղի տարածքում պիտի դիրքավորվեն։ Գասպարյանը, համոզված լինելով, որ անօգուտ է այդտեղ դիրքավորվելը և ավելի քան վստահ լինելով, որ թշնամուն պետք է թույլ չտալ իր զբաղեցրած դիրքից առաջ գալ, շտապում է Չարեքթքար, որտեղ 2020թ․-ի պատերազմից հետո բլոկ-պոստ էր դրվել, այսինքն՝ շփման գիծն էր անցնում։
«Որդիս էդ կողմերում էր արդեն։ Հաթերքի գումարտակից մի խմբի հետ շտապօգնության մեքենայով շարժվեցինք դեպի Չարեքթար։ Ինձ հետ եկավ նաև մեր մոտի ռուսական հենակետի հրամանատարը։
Հասել էինք համարյա գյուղ, էս տղան’ ռուսների հենակետի հրամանատարը, իջավ մեքենայից, նստեց իրենց БТР-ը, որ էդ պահին Չարեքթարից իջնում էր, ու հետ գնաց Գետավան։ Ես կարողացա մինչև Չարեքթարի սկզբնամասում տեղակայված դիրքեր հասնել․ առաջանալ անհնար էր արդեն, թեժ մարտեր էին։ Էդտեղ կռվողներն էլ ասացին, որ դիրքը, որտեղ տղաս է, անհնար է հասնել։ Միացա պաշտպանությանը հենց էդ հատվածում։ Ադրբեջանցիները փորձում էին Չարեքթարն անցնել ու մտնել Գետավան։ Շուրջ երեք ժամ դիմակայեցինք, կարողացանք կանխել առաջխաղացումը։ Տանկերով էին գրոհում հիմնականում։ Էդ ընթացքում կապ են տալիս, որ մեր դիմացի դիրքերի տղաները շրջափակման մեջ են․ տղաս էլ էր իրենց մեջ․․․ Դիրքում, որտեղ ես էի, 7 հոգի կային․ որոշեցինք մի կերպ դիմադրել, մինչև գյուղը գոնե տարհանեն։ Մեկ էլ գյուղի սկբնամասում գտնվող մի տան վրա խփում են, ահավոր փոշի է բարձրանում․ հասկանում եմ, որ ուզում են թիկունք անցնել։ Տղաներին զգուշացնում եմ, որ ուշադիր լինեն։ Սրանցից (նկատի ունի ադրբեջանցիներին,-խմբ․) թե քանիսն են անցնում ճանապարհն ու թիկունքային հատվածում դիրքավորվում, չի երևում, բայց մի 16-17 հոգու վերացնում ենք։ Արդեն երեք կողմից շրջապատել էին մեզ, մնում էր մի ճանապարհ, որտեղով հնարավոր էր դուրս գալ։ Կապ ենք տալիս, որ հասկանանք կողքի դիրքերում ինչ վիճակ է․ պարզվում է, որ մերոնցից արդեն մարդ չկար․ բլոկ-պոստի տղերքը լրիվ զոհվել էին’ բացի մեկից, մյուս դիրքերից էլ մի մասը զոհվել, մյուսներին էլ հաջողվել էր շրջափակումից դուրս գալ։ Որոշում ենք էդ միակ ճանապարհով՝ սարերով դուրս գանք, քանի որ 7 հոգով անհնար էր որևէ լուրջ գործողություն անել»,-պատմում է չորս պատերազմների մասնակիցը։
Գասպարյանի՝ տեղանքին քաջածանոթ լինելը, ինչպես ցույց է տալիս ընթացքը, ճակատագրական նշանակություն է ունենում նրա ու հետը գտնվող զինծառայողների համար։
Գետավանից կապ են տալիս, որ Չարեքթքարից թիրախարել են գյուղը, «Գրադ»-ով խփում են անդադար ու արդեն մոտենում են իրենց։ Գիշերվա ժամը 1-ին թշնամին արդեն Գետավանն էլ է վերցնում։
«Դե, արդեն հասկանալի էր, որ լրիվ շրջափակման մեջ ենք։ Տղերքին ասում եմ’ ինչքան կարողացանք, պիտի սարերով հեռանանք։ Հինազ կոչվող տեղամաս ունենք․ կապ են տալիս, թե մերոնցից մի խումբ դրա մոտ է․ պայմանավորվում ենք, որ դրա ներքեւով անցնող ճանապարհին միանանք իրար։ Մի 200 մետր էր մնացել, որ հասնենք, մեկ էլ նորից կապ են տալիս, թե’ հետ գնացեք, թուրքերը հասել են ճանապարհին։ Նորից փոխում ենք ուղղությունը՝ ժայռերով դեպի «Ղալա» բերդ ենք շարժվում։ Գիշերվա ժամը երեքն էր մոտավորապես։ Քանի որ լապտերի լույսի վրա անօդաչուներն անմիջապես թիրախավորում էին, մթության մեջ պետք է կողմնորոշվեինք։ Չենք նկատում, որ ժայռը կտրվածք ունի․ գլորվում ենք․ տղաներից մեկի աչքը լուրջ վնասվում է․ կապում ենք ու շարունակում, ճար չունեինք»,-անցած փորձությունները վերհիշում է ազատամարտիկը։
Շրջափակումից դուրս գալու համար Գասպարյանն ու հետի վեց տղաներն ամսի 19-ից մինչև 23-ը սարերով են շարժվում։ Քանի որ արդեն ոչ մի կապ չկար՝ ռացիայի մարտկոցը նստել էր, բջջային կապ էլ չկար, ոչ էլ սնունդ ու ջուր ունեին, պետք էր մի կերպ դիմանալ։ Գասպարյանն առաջարկում է քարերի մամուռի վրա նստած եղյամից ջուր քամել, որ ծարավը մի քիչ հագեցնեն։
«Չգիտեի, որ էդ մամուռը թունավոր է․ խմում ենք ու էլ հետ տալ, էլ արյունահոսություն․ ստամոքսի խոց ունեմ, բացվում է․․․ Ամսի 24-ին նորից կապ են տալիս, թե Չափարում մի խումբ կա մերոնցից, գյուղի տարածքում էլ ադրբեջանցի չկա։ Գնում ենք դեպի Չափար։ Մինչ այդ, երեք ադրբեջանցու են լինում գերի վերցրած գյուղում գտնվող մեր տղաները, բայց հրամանատարությունից ասում են, որ բաց թողնեն։ Սրանք է գնում, իրենց վերևներին հաղորդում են, որ մենք գյուղում ենք։ Մեկ էլ կեսօրն անց մի 15-20 տեխնիկա է մոտենում Չափարին։ Դիրքավորվում ենք, չնայած արդեն զինամթերք չունեինք։ Սրանք գալիս են գյուղի ներքևի հատվածում կանգնում ու էլ առաջ չեն գալիս․․․ Հետո ռուսների հրամանատարը՝ մեր կողմի հենակետի, ասում է, որ արդեն պայմանավորվածություն կա, պետք է մերոնք իջնեն դիրքերից, զենքերը հանձնեն․․․Ամեն ինչ արդեն պարզ է դառնում … Էդտեղ սպասում ենք էնքան, մինչև Հաթերքից էլ են իջնում, զենքերը հանձնում ենք ու կալոնայով դուրս գալիս դեպի Ստեփանակերտ․․․․»,-պատմում է Գասպարյանը։
Բռնի տեղահանությունից հետո է մեր զրուցակիցն իմանում, որ գյուղի կանայք ու երեխաները վառելիք չլինելու պատճառով մի կերպ են դուրս եկել։ Ասում է՝ գյուղապետը շուտ էր դուրս եկել և ասել էր, որ բենզին չկա։ Գյուղացիներից մեկը «Ֆորդ»-ով կանանց ու երեխաներին մի կերպ հանել է։
«Որ իջնում էինք արդեն, տեսանք, թե ինչպես են մեր գյուղի բենզալցակայանում ադրբեջանցիները լիցքավորում իրենց մեքենաները։ Փաստորեն՝ բենզին կար, բայց մարդկանց չի տվել, որ դուրս գան․․․»,-եզրափակում է Գասպարյանը։
Ադրբեջանցիների կողմից գերևարված Մադաթ Բաբայանը, ի դեպ, Գետավանից է։ Գասպարյանը վստահեցնում է՝ այդ մարդը ոչ մի մասնակցություն չի ունեցել որևէ ռազմական գործողության․ Ադրբեջանը, պարզապես, անմեղ հայի գլխին հերթական անգամ սարքում է․․․
Իշխանության նկատմամբ «բռնության կոչեր» հնչեցնելու համար մեղադրվող Հրանտ Բագրատյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ «բռնության կոչի» այս հոդվածն իշխանությունն օգտագործում է ընդդիմության դեմ, օրենքն իրականում իրենց չի վերաբերում։ ՔՊ-ականները, անձամբ Նիկոլ Փաշինյանը սպառնում են «ականջ, լեզու կտրել», «պառկեցնել ասֆալտին» և այլն, սակայն դա իրավական տեսանկյունից չի որակվում բռնության կոչ, ինչը նշանակում է, որ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը պարզապես որպես հաշվեհարդար է ծառայեցվում՝ ընդդիմադիրների նկատմամբ։
«Երբ օրենքն իշխանությանը չի վերաբերում, ընդդիմությանն է վերաբերում, դա օրենք չէ, հաշվեհարդար է։ Դատական պրոցեսն էլ դառնում է դատաստան»,- այս առնչությամբ ասաց Հրանտ Բագրատյանը։
Քաղաքական գործիչը մանրամասնեց՝ ապրիլին ինքը, զգուշացնելով Արցախի հնարավոր կորստյան մասին, բարձրաձայնել էր՝ վերացրեք այս իշխանությանը՝ նկատի ունենալով, որ գործող իշխանությանը պետք է հեռացնել, այլապես հայրենիք կկորցնենք։
«Վերացնել բառը բռնություն չէ, օգտագործվել է հեռացնել, դադարեցնել իմաստով։ Եվ ես, ճիշտն ասած, շատ զարմացած եմ։ Ես քաղաքական գործիչ եմ, ելույթ եմ ունեցել, լավ եմ արել։ 6 ամիս հետո կորցրինք Արցախը։ Լավ եմ արել՝ ասել եմ, բա ի՞նչ պիտի անեի։ Բա քաղաքական գործիչ եմ, հայրենիք էր կորում։ Հայրենիք կորավ»,- շեշտեց Հրանտ Բագրատյանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.