23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Օդերևութաբանները հանգստյան օրերին Ստամբուլում հայտարարել են վտանգի նախավերջին՝ նարնջագույն մակարդակ՝ պայմանավորված ժամում մինչև 110 կիլոմետր արագության փոթորիկներով և տեղատարափ անձրևներով: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ նախազգուշացումները տարածվում են նաև Թուրքիայի մի շարք այլ շրջանների վրա։
«Շաբաթ առավոտից Մարմարա ծովի ողջ տարածաշրջանում և Ստամբուլում սպասվում է հյուսիս-արևմտյան 50-70 կիլոմետր ժամ արագությամբ քամի-փոթորիկ, իսկ կիրակի օրը այն կուժեղանա մինչև 70-90 կիլոմետր ժամ, տեղ-տեղ՝ ժամում մինչև 110 կիլոմետր»,-ասված է օդերևութաբանության գլխավոր վարչության նախազգուշացման մեջ։ Սպասվում են նաև հորդառատ անձրևներ:
Օդերևութաբանները զգուշացրել են, որ փոթորիկը կարող է արմատախիլ անել ծառերը և պոկել տանիքները:
Ստամբուլի նահանգների ղեկավարները նաև հորդորել են քաղաքացիներին զգույշ լինել ջրհեղեղի վտանգի և տրանսպորտի հետ կապված խնդիրների պատճառով։
Օդերևութաբանները նախազգուշացրել են Թուրքիայի շատ շրջաններում հզոր փոթորիկների մասին, նասնավորապես՝ արևմուտքում գտնվող Դենիզլի նահանգից մինչև արևելքում Էրզրում, ներառյալ առողջարանային Անթալիա նահանգը:
Թուրքական ավիաուղիները շաբաթ օրը հայտարարել է շուրջ 40 ներքին և միջազգային չվերթերի չեղարկման մասին։
Արդարադատության միջազգային դատարանն իր այսօրվա նիստում միջանկյալ միջոցներ կիրառեց Ադրբեջանի դեմ:
Որոշման եզրափակիչ մասում, մասնավորապես, ասվում է.
«Դատարանը վճռում է, որ նույնիսկ հաշվի առնելով Ադրբեջանի ներկայացուցչի ստանձնած իր կառավարության անունից հրապարակային նիստի ժամանակ հոկտեմբերի 12-ին ստանձնած պարտավորությունները՝ անշրջելի վնաս կարող է այնուամենայնիվ պատճառվել հայերի իրավունքներին, և, որ առկա է հրատապություն, քանի որ կա իրավական և վերահաս ռիսկ՝ պատճառելու վնաս այդ իրավունքներին՝ նախքան դատարանի վերջնական որոշում կայացնելը։
Բոլոր այս նկատառումների հիման վրա դատարանը եզրակացնում է, որ ժամանակավոր միջոց կիրառելու պայմանները բավարարված են, ուստի նախքան դատարանի վերջնական որոշման կայացումը, որպեսզի դատարանը որոշակի միջոցներ կիրառի պաշտպանելու համար Հայաստանի միջնորդած իրավունքները։ Դատարանը հիշատակում է, որ Սահմանադրության համաձայն՝ իրավունք ունի ժամանակավոր միջոցների միջնորդությունը ստանալուց հետո կիրառել միջոցներ, որոնք պահանջվել են այդ միջնորդության մեջ։
Հաշվի առնելով ժամանակավոր միջոցների պայմանները, որոնք պահանջվել են Հայաստանի կողմից և գործի հանգամանքները՝ դատարանը վճռում է, որ ժամանակավոր միջոցները չեն կարող լինել նույնը ինչ հայցվել է։
Դատարանը եզրակացնում է, որ որոշման մեջ նկարագրված իրավիճակի առումով նախքան գործի վերջնական կայացումը Ադրբեջանը պարտավոր է՝
1․ ապահովել ԼՂ-ից սեպտեմբերի 19-ից հետո հեռացած անձինք, ովքեր ցանկանում են վերադառնալ ԼՂ կարողանան դա անել արագ, անվտանգ և առանց խոչընդոտների,
2․ ապահովել ԼՂ-ում մնացող անձանց պարագայում սեպտեմբերի 19-ից մնացած անձանց պարագայում, ովքեր ուզում են հեռանալ՝ կարողանան հեռանալ արագ և առանց խոչընդոտների,
3․ ապահովել այն անձանց դեպքում, ովքեր ԼՂ-ում են մնացել սեպտեմբերի 19-ից հետո կամ վերադարձել են ԼՂ, կարողանան ազատ լինել՝ առանց ուժի գործադրման և ահաբեկման, (պահպանել և չոչնչացնել գրանցման, սեփականության հաստատման, գույքի փաստաթղթերը, որոնք կան Արցախում)
Այս իմաստով դատարանն անհրաժեշտ է համարում, որ Ադրբեջանը հավուր պատշաճի իր վարչական և օրենսդրական պրակտիկայի մեջ հարգանք տածի այդ փաստաթղթերի նկատմամբ, որոնք վերաբերում են ԼՂ-ից սեպտեմբերի 19-ից հետո հեռացած անձանց, ովքեր ցանկանում են ԼՂ վերադառնալ և նրանց համար, ովքեր մնացել են ԼՂ-ում, հաշվի առնելով հայցված և կիրառված ժամանակավոր միջոցների առանձնահատկությունները և Ադրբեջանի ներկայացուցչի ստանձնած պարտավորությունները հոկտեմբերի 12-ի նիստի ընթացքում դատարանը համարում է, որ Ադրբեջանը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել դատարանին այն քայլերի վերաբերյալ, որոնցով կապահովի ներկայացված ժամանակավոր միջոցների կիրառությունը և իր ստանձնած պարտավորությունների կատարումը այս որոշումից 8 շաբաթվա ընթացքում։ Այդ հաշվետվությունը ուղղակի դրանից հետո Հայաստանին հնարավորություն կտրվի դատարանին ներկայացնել իր մեկնաբանությունները դրա վերաբերյալ։
Դատարանը վերահաստատում և ուժի մեջ է թողնում դեկտեմբերի 7-ին և փետրվարի 22-ին իր կայացրած որոշումները։ Դատարանը վերահաստատում և ուժի մեջ է թողնում, որ սույն վարույթով կայացվող որոշումը որևէ կերպ կանխակալ ազդեցություն չի ունենա գործը ըստ էության քննելու դատարանի իրավազորության կամ դիմումի ընդունելիության կամ գործի վրա։ Այս որոշումը չի ազդում Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների այդ հարցերի վերաբերյալ փաստարկներ ներկայացնելու իրավունքից։
Դատարանը կիրառում է հետևյալ ժամանակավոր միջոցը
Ադբեջանի Հանրապետությունը պարտավոր է ռասսայական խտրականության ձևերը վերացնելու իր պարտավորությունների համաձայն՝
Ա․ ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք հեռացել են ԼՂ-ից սեպտեմբերի 19-ից հետո և ցանկանում են վերադառնալ, կարողանան դա անել ապահով, առանց խոչընդոտների և արագ,
Բ․ ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք մնում են ԼՂ-ում և ցանկանում են հեռանալ, կարողանան դա անել անվտանգ, արագ և առանց խոչընդոտների եւ արագորեն,
Գ․ ապահովել այն անձինք, որոնք մնում են ԼՂ-ում, կամ վերադարձել են ԼՂ եւ ցանկանում են մնալ այնտեղ, զերծ մնան ուժի գործադրումից և ահաբեկումից, որը կարող է նրանց հեռանալու պատճառ դառնալ:
Ադրբեջանը պարտավոր է կոնվենցիայի համաձայն իր ունեցած պարտավորությունների շրջանակում պաշտպանել եւ պահպանել իքնության եւ անձնական գույքի փաստաթղթերն ու գրանցամատյանները, որոնք վերաբերում են առաջին կետում նշվծ անձանց եւ հավուր պատշաճի հարգանքով վերաբերել դրանց եւ հիմք ընդունել այդ փաստաթղթերը իր օրենսդրական եւ վարչական պրակտիկայում:
Ադրբեջանը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել դատարանին այն քայլերի վերաբերյալ, որոնցով կապահովի ժամանակավոր միջոցների կատարումը եւ Ադրբեջանի ներկայացուցչի՝ կառավարության անունից՝ ստանձնած պարտավորությունների կատարումը: Դա պետք է անել այս որոշման հրապարակումից 8 շաբաթվա ընթացքում:
Հիշեցնենք, որ սա միջանկյալ միջոց կիրառելու հարցով Արդարադատության միջազգային դատարան դիմելու Հայաստանի 5-րդ միջնորդությունն է:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով 2023 թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության անունից դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ժամանակավոր միջոց կիրառելու մասին խնդրանքով։
Առաջին միջնորդության առնչությամբ Հաագայի դատարանը 2021-ի դեկտեմբերի 7-ին հետեւյալ որոշումն էր կայացրել.
«Ա, բռնությունից եւ մարմնական վնասից պաշտպանի բոլոր այն անձանց, որոնք 2020-ի հակամարտության առնչությամբ գերեվարվել են եւ մնում են ազատությունից զրկված,
Բ. ձեռնարկի բոլոր միջոցները՝ կանխելու համար Ռասայական ատելության եւ խտրականության սերմանումն ու տարածումը, այդ թվում պետական պաշտոնատար անձանց եւ կառույցների կողմից՝ ուղղված հայկական, կամ ազգgյին կամ էթնիկ ծագում ունեցող անձանց
Գ. Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ բացառելու համար հայկական մշակութային հուշարձանների պղծումը կամ ոչնչացումը կամ վնասումը, ներառյալ, բայց ոչ միայն եկեղեցիներ, պաշտմունքի այլ վայրերը, հուշարձանները, տեսարժան վայրերը, գերեզմանները: Երկու կողմերը պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են ծանրացնել կամ բարդացնել դատարանի կողմից քննվող վեճը, կամ ավելի ծանրացնել կամ բարդացնել դրա լուծումը»:
Հայաստանը միջնորդություններ էր ներկայացրել նաեւ 2022-ի սեպտեմբերի 16-ին, 2022-ի դեկտեմբերի 28-ին:
Դատարանը այս դեպքում հետեւյալ ժամանակավոր միջոցն էր կիրառել.
«Ադրբեջանը պարտավոր է նախքան վերջնական որոշման կայացումը «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայով իր պարտավորությունների շրջանակում ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները ապահովելու համար անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով»:
Հայաստանն իր 4-րդ միջնորդությունը ներկայացրել էր 2023-ի մայիսի 23-ին, եւ վերջապես 5-րդ միջնորդությունը ներկայացրել էր սեպտեմբերի 28-ին:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարություններին զայրույթով է արձագանքել՝ Վաշինգտոնին մեղադրելով մահկանացուների գրեթե բոլոր մեղքերի մեջ:
Բաքվում ամերիկացի պաշտոնյայի հայտարարություններն անվանվել են «միակողմանի և կողմնակալ», ինչպես նաև «հակաարդյունավետ, անհիմն և անընդունելի»։
«Մենք լսումներն ու մեկնաբանությունները համարում ենք հարված ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է անձամբ Օ՛Բրայենին և ընդհանրապես ամերիկյան դիվանագիտությանը «անտեսելու հիմնական խնդիրը, որը հանգեցրել է Ադրբեջանի գործողություններին» (սեպտեմբերի 19-20-ի ագրեսիան – խմբ.):
«Ավելին, շարունակում է ԱԳՆ-ն, ամերիկյան կողմը, նշելով խաղաղ գործընթացի առաջխաղացման կարևորությունը, մոռանում է նշել, որ Հայաստանը երկու ամսից ավելի չի արձագանքում խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին՝ դրանով իսկ ձգձգելով գործընթացը», — նշել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
«Ադրբեջանը ոչ միայն 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, այլև իր տարածքների գրեթե 30 տարվա օկուպացիայի ընթացքում հավատարիմ է մնացել միջազգային իրավունքի և խաղաղ գործընթացի նորմերին ու սկզբունքներին։ Ընդհակառակը, ամերիկյան կողմը, լինելով միջնորդ, երբեք Հայաստանին՝ որպես տարածաշրջանում ագրեսոր և ապակայունացնող աղբյուր, կոչ չի արել գործել միջազգային իրավունքի համաձայն, դուրս բերել զորքերը Ադրբեջանի տարածքներից և վերջ տալ օկուպացիային, ինչը նաև պատասխանատվությունը դնում է ամերիկյան կողմի վրա:
Բացի այդ, ամերիկյան կողմն է նաև մեղավոր, որ չի կանխել երկակի ստանդարտները՝ լինելով անջատողական ռեժիմին աջակցող կողմ, լինելով միակ երկիրը, որը պաշտոնապես ֆինանսավորել է այս ռեժիմը և պարբերաբար հեշտացնելով իրենց ներկայացուցիչների այցելությունները և հանդիպումները Միացյալ Նահանգների պաշտոնյաների հետ»,- ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Միացյալ Նահանգները, որը տարածաշրջանի երկիր չէ, իր քայլերով ու հայտարարություններով հարված է հասցնում տարածաշրջանի երկրների՝ տրանսպորտային անվտանգության ապահովման ջանքերին։ Ամերիկյան կողմը քաջ գիտակցում է, որ Հայաստանի կողմից 2020 թվականի եռակողմ հայտարարության կետից բխող պարտավորությունները չկատարելը ստիպել է Ադրբեջանին այլընտրանքային ճանապարհներ կառուցելու որոշում կայացնել։
Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն տանող ճանապարհով հարևան պետությունների, այդ թվում՝ Իրանի հետ կապի գծերի անցկացման ընթացակարգի համակարգումը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է։ Այս ֆոնին Ադրբեջանը ևս մեկ անգամ հաստատում է տարածաշրջանի անվտանգության համար «3+2» ձևաչափի (Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա-Ռուսաստան-Իրան) առաջնահերթությունը։ Այս համատեքստում ցանկացած մեկնաբանություն, որը վտանգում է նշված ջանքերը, տեղին չէ»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ջեյմս Օ’Բրայենի մեկնաբանությունը Բաքվում 907 ուղղման կիրառումը ժամանակավորապես կասեցնելու հարցի վերաբերյալ անվանվել է «սխալի կրկնություն», որը թույլ է տրվել 1992 թվականին Ադրբեջանի հարցում։
«2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո, երբ Ադրբեջանը աջակցեց ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի ջանքերին, նույն թվականին ամերիկյան կողմը որոշեց ժամանակավորապես կասեցնել 907 ուղղման կիրառումը։ Ադրբեջանն էր, որ օգնության ձեռք մեկնեց ամերիկյան կողմին՝ բացելով օդային երթուղիներ և լոգիստիկ հնարավորություններ, ինչպիսին է Հյուսիսային բաշխման ցանցը:
Աֆղանստանում ամերիկյան կողմի հետ կողք կողքի կանգնած առաջին պետություններից մեկը Ադրբեջանն էր։ Միաժամանակ Ադրբեջանը դարձավ Աֆղանստանից հեռացած վերջին գործընկեր երկիրը։ Սակայն պարզվում է, որ ամերիկյան կողմը միշտ ժամանակավոր է համարել Ադրբեջանի աջակցությունը, սակայն չպետք է մոռանալ, որ պատմությունը կարող է կրկնվել։ Ամերիկյան կողմի նման անխոհեմ արարքը 907-րդ ուղղման կատարումը ժամանակավորապես կասեցնելու հարցում չարամիտ քայլ է Ադրբեջանի դեմ»,- համարել են Բաքվում։
Ավելին, «Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը խարխլել է վստահությունը և կասկածներ է առաջացրել Հայաստանի հետ համապարփակ խաղաղության հաստատման Բաքվի հանձնառության վերաբերյալ» արտահայտությունը ոչ մի արժեք չունի՝ հաշվի առնելով, որ հենց Ադրբեջանն է դարձել գրեթե 30 տարվա ագրեսիայի և ուժի կիրառման զոհը։ Ադրբեջանը, ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն, ևս մեկ անգամ ընդգծում է, որ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար ունի ուժ կիրառելու օրինական իրավունք»,- եզրափակում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Արևմտյան պետությունները մտադիր էին բորբոքել հակամարտությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Նման կարծիք է հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանը, գիտեք, առաջին իսկ քայլերից միշտ ակտիվ մասնակցություն է ունեցել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովման գործում։ Մեզ համար դա շատ կարևոր է։ Մենք տեսնում ենք, որ արևմտյան պետությունները միայն հակամարտություն հրահրելու նպատակ են ունեցել, մենք դրական քայլեր չենք տեսել խաղաղության օրակարգի առաջմղման հարցում։ Ադրբեջանի վրա ճնշում է գործադրվել տարբեր հարթակներում, և դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,- ասել է Մատվիենկոն։
Միաժամանակ նա նշել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները գնալով զարգանում են, և երկու երկրների նախագահները մշտական կապի մեջ են։
«Իհարկե, մեր դաշնակցային հարաբերությունների մասին համաձայնագիրը և մեր նախագահների որոշումը կարևոր քայլ էր, ինչը նոր որակներ և հեռանկարներ հաղորդեց մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Այսօր արդեն քննարկվում են Ռուսաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ մեծ ենթակառուցվածքների, միջտարածաշրջանային, միջպետական նախագծերի հարցերը»,- եզրափակել է Մատվիենկոն։
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 9:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի մասնաշենքերից մեկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատների 6 մարտական հաշվարկ, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի քաղաքացիները չխանգարեն հրշեջների և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների աշխատանքը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայրից 3 հոգի այրվածքներով շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել են հիվանդանոց, ներսում հրշեջները հետախուզական աշխատանքներ են կատարել, հայտնաբերել են 1 դի, պարեկային ծառայության 1 աշխատակից էլ տարհանման աշխատանքներ կատարելիս թունավորվել է ծխից:
Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածները վարչական աշխատակիցներ են: Այս մասին տեղեկացրեց ԵՊՀ-ի մամուլի խոսնակ Քնար Միսակյանը:
Հավելենք, որ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ վաղ առավոտյան նկուղային հարկի պահեստում, երբ աշխատակիցները գնացել են հանդերձանքը փոխելու՝ աշխատանքի անցնելու նպատակով, հանկարծակի հոսանքի տատանում է եղել, ինչի պատճառով նկուղում հրդեհ է բռնկվել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ աշխատակիցներից մեկը տեղում մահացել է։ Մեր տեղեկություններով՝ մահացածը մեծահասակ տղամարդ է։
Ուսանողների շրջանում տուժածներ չկան։
Մեր տեղեկություններով՝ այս պահին 5 վիրավոր կա։
Նախնական տվյալներով՝ քիմիական նյութերից թունավորում է ստացել փրկարար ծառայության 1 աշխատակից։
Քննչական կոմիտեից պնդում են, որ Ինգուշեթիայից Հայաստան փախած 21-ամյա Ֆաթիմա Զուրաբովան, որը ընտանեկան բռնության է ենթարկվել, քննչական բաժնում գտնվելու ընթացքում ընտանիքի անդամներից, հարազատներից որևէ մեկի հետ չի հանդիպել և շփում չի ունեցել։ Ըստ Քննչականի՝ գործի վարույթի շրջանակում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության աշխատակիցներին տրվել է հանձնարարություն, այդ թվում՝ Ֆաթիմա Զուրաբովայի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ։
«Վերջինս արգելանքի տակ չէ։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշում է քննչականից՝ ներկայացնելով տեղեկություն վարույթից։
Մինչդեռ «Մարեմ» իրավապաշտպան կազմակերպությունը, որն աջակցել է երիտասարդ աղջկան, ավելի վաղ հայտարարել էր, որ աղջիկը ձերբակալվել է Հայաստանի ոստիկանության կողմից ու մի քանի ժամ պահվել բաժանմունքում՝ առանց փաստաբանի և որևէ կարգավիճակի։ Աղջկա հետևից Հայաստան են եկել հարազատները, մասնավորապես հորեղբայրը և հենց ոստիկանության բաժնում սպառնալիքներ հնչեցրել աղջկա, ինչպես նաև իրավապաշտպան կազմակերպությունների հասցեին։
Ըստ տեղեկության` աղջկա հորեղբայրը Ինգուշեթիայի տնտեսական զարգացման նախկին նախարարն է եղել, ՌԴ իշխող կուսակցության պատգամավոր։
Ֆաթիման ոստիկանության շենքից «Մարեմ» կանանց աջակցման կենտրոնի իրավապաշտպաններին ձայնագրություն է ուղարկել. «Սկզբից իր ընկերոջ հետ ինձ փակեցին մի սենյակում, հետո ընկերը դուրս եկավ ու հողեբայրս մնաց։ Երբ ասացի, որ փաստաբանիս եմ սպասում և իր հետ խոսել չեմ ուզում, ասաց՝ կպոկեմ նրա ականջներն ու ոտքերը, որ ինձ օգնության չհասնի»։
Հորեղբայրն էլ իրավապաշտպանների հետ զրույցում չի թաքցրել, որ ազդեցիկ կապեր ունի Հայաստանում, որոնց օգնությամբ էլ մտադիր է հարցը լուծել:
«Կովկասում 21 տարեկան երեխան ի՞նչ կարող է որոշել։ Հիմա ոստիկանության սենյակում եմ՝ Հայաստանում, ես Ինգուշեթիայում չեմ։ Կոմֆորտային չէ վիճակս, բայց այն կապերը, որոնց դիմել եմ, ինձ թույլ են տվել նստել քննչական մասի ղեկավարի սենյակում, որտեղից էլ խոսում եմ ձեզ հետ», — նշել է հորեղբայրը։
Նշենք, որ տեղեկության Ինգուշեթիայի բնակչուհի 21-ամյա Ֆաթիմա Զուրաբովան Հայաստան էր փախել հարազատներից ընտանեկան բռնության պատճառով։ Նա նոյեմբերի 8-ին էր ժամանել Հայաստան, 10-ին ընտանիքը հաղորդում էր ներկայացրել նրա անհետացման մասին։ Երիտասարդ աղջկան ոսիկանությունը գտել էր Աշտարակում և բերման ենթարկել։
Ֆաթիման տեսանյութ էր տարածել՝ նշելով, նոյեմբերի 8-ին հեռացել է տնից, որովհետև հոգնել էր իր ընտանիքի կողմից շարունակվող ծեծից, վիրավորանքներից ու նվաստացումներից։ «Ինձ հետ տանից որևէ թանկարժեք բան չեմ վերցրել։ Խնդրում եմ, ինձ մի փնտրեք և հետախուզում մի հայտարարեք, ինձ հետ ամեն բան լավ է»,-ասել էր նա։
Աղջիկը փորձել է հայաստանցի ոստիկաններին բացատրել՝ փախել է ընտանեկան բռնություններից, եթե վերադառնա, իրեն կսպանեն. — «Հորեղբայրս ընկեր ունի Հայաստանի ոստիկանությունում, անունը Սերգեյ է և կարծում եմ, որ հենց իր միջոցով են իմ մասին ամեն ինչ իմացել։ Եթե ես վերադառնամ, վստահ եմ, վերջս վատ կլինի, ինձ կվնասեն՝ կա՛մ կծեծեն, կա՛մ կսպանեն»:
Հորեղբորից հետո ոստիկանական բաժանմունք է եկել նաև 21-ամյա աղջկա մայրը, սպառնացել, որ եթե տուն չվերադառնա, նրա դեմ գործ կհարուցեն՝ գողության մեղադրանքով։
2024 թվականի պետական բյուջեն պատմական ժամանակների պատմական բյուջե է։
Ազգային ժողովում պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչո՞ւ է պատմական, քանի որ թե՛ եկամուտները, թե՛ ծախսերը կրկնապատկվում են։
Կրկնապատկվել են նաև պաշտպանական ծախսերը, սակայն սա պատերազմի պատրաստություն չէ, այլ խաղաղության։ Մեր հարևանները վստահ են, որ մենք որևէ մեկի վրա հարձակվելու որևէ մտադրություն չունենք»,- ասաց վարչապետը։
Նա նաև նշեց, որ բարձր մակարադակի է հասցվել առաջնային բուժօգնությունը, որի արդյունքն այն է, որ 2023 թվականի հունվար-սեպտեմբերի ամիսներին ՀՀ-ում նվազագույն մահացությունն է գրանցվել վերջին 6 տարում և փոխարենը գրանցվել է բնական առավելագույն աճը:
Ըստ նրա` ինքնիշխան պետության պարտականությունն է անընդհատ բարեփոխել զինված ուժերը, ամրացնել բանակը, ինչը անում են։
«Վերջին 10 տարում Ադրբեջանի պաշտպանական ծախսերը ՀՀ նկատմամբ նույն ցուցանիշից միջինում երեք անգամ ավելի են եղել»,- հավելեց նա:
***
«Ուզում եմ խոսել Հայաստանում կոռուպցիոն երևույթների ակտիվացման մասին: Մենք ՝ կառավարության ներկայացուցիչներս, երբեմն հայտնվում ենք հետևյալ վիճակում՝ մարդիկ մեզ պաշտոնապես դիմում են՝ խնդրելով լուծել այս կամ այն հարցը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ իրենք դիմումները վերցնում են, մակագրում, կաբինետներով շրջանառում, քննարկում ու վերջում պարզում, որ այդ հարցը չեն կարող լուծել, որովհետև այն օրինական լուծում չունի:
«Հետո պատահական պարզում ենք, որ դիմումատուն, ով մեզ դիմել էր և մերժում ստացել, լուծել է իր հարցը, որովհետև, ասենք՝ ոչ թե վարչապետին է դիմել այլ ավելի ցածր պաշտոնյայի՝ «իմացող» մարդու, և գործել է բոլորովին այլ մեթոդներով»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով. «Սա, հարգելի գործընկերներ, եկեք ընդունենք, որ խայտառակություն է ու մենք պետք է այս հարցով լրջորեն զբաղվենք»:
Ըստ Փաշինյանի՝ զբաղվելը տարբեր կարող է լինել՝ կոռուպցիայի դեմ պայքարի խստացումը, օրենքների պարզեցումը, որպեսզի մարդիկ բյուրոկարատական սարդոստայնի մեջ չընկեն:
«Մարդկանց թվում է, թե միայն իրենք են բյուրոկրատական այդ սարդոստայնի մեջ ընկնում, որ ես պատմեմ, թե օրը քանի անգամ եմ ըտենց սարդոստայնի մեջ ընկնում, երևի չեք հավատա»,-հայտարարեց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը:
Վերջինս նաև հայտնեց, թե բարդությունն այն է, որ կառավարությունը զբաղվում է հազար հարցով և եթե մի հարցով զբաղվեր՝ այն կլուծեր:
Իհարկե, մենք ինտենսիվ շփումներ ունենք մեր փոխադարձ պարտավորությունների, պայմանավորվածությունների, երկկողմ հարաբերությունների համաձայն, սակայն, իհարկե, չենք կարող չարձանագրել Հայաստանի տարածքում առանձին քաղաքական գործիչների երբեմն ագրեսիվ հռետորաբանությունը, որն ընդհանրապես դուրս է ադեկվատության շրջանակից։ Այս մասին նոյեմբերի 15-ի ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե այժմ որքան ինտենսիվ են Ռուսաստանի և Հայաստանի միջև շփումները։
«Իհարկե, առաջին հերթին ինտենսիվ քննարկվում են բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ամենաբարձր մակարդակով, որոնք ձևակերպվել են որպես համապատասխան փաստաթղթեր և, բնականաբար, շփումները գործող մեխանիզմներում, որոնց մասին ես նշեցի՝ դարձյալ ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման ժամանակ։ Իհարկե, մենք ինտենսիվ շփումներ ունենք մեր փոխադարձ պարտավորությունների, պայմանավորվածությունների, երկկողմ հարաբերությունների շուրջ, սակայն, իհարկե, չենք կարող չարձանագրել Հայաստանի տարածքում առանձին քաղաքական գործիչների երբեմն ագրեսիվ, ընդհանրապես ադեկվատության սահմաններից դուրս հռետորաբանությունը՝ հասցեագրված ոչ միայն Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչներին, այլև լրագրողներին, փորձագետներին և, ընդհանրապես, մեր երկրին։ Մենք չենք կարող չարձագանքել սրան, և, իհարկե, կան նաև կոնկրետ գործողություններ ու քայլեր, որոնք անում է պաշտոնական Երևանը, որոնք նույնպես չեն համապատասխանում այն ամենին, ինչի շուրջ պայմանավորվել ենք, այն ամենին, ինչի տակ ստորագրել ենք, այն ամենին, ինչից ելնում ենք։ Անկասկած, մենք սրան նույնպես կարձագանքենք»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «Երևանն ավելի քան երկու ամիս է՝ ձգձգում է խաղաղության պայմանագրի նախագծի իր ճշգրտված տարբերակը Բաքվին ներկայացնելը»։
«Ադրբեջանը սեպտեմբերի 11-ին երկկողմ ուղիներով հայկական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի 5-րդ ճշգրտված տարբերակը համապատասխան բացատրական նշումներով՝ ակնկալիքով, որ մոտ ապագայում Հայաստանի պատասխանը կներկայացվի։
Սակայն, չնայած մինչև այս տարվա վերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին հրապարակային հայտարարություններին, հայկական կողմն ավելի քան երկու ամիս ձգձգում է փաստաթղթի իր տարբերակը ներկայացնելը»,-սոցցանցի իր էջում գրել է Հաջիևը՝ պնդելով, թե «խաղաղության պայմանագրի ստորագրման որևէ խոչընդոտ չկա։ «Խաղաղության պայմանագրի տեքստը միջուկային ֆիզիկա չէ։
Ադրբեջանի կողմից առաջարկված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին համապատասխան՝ խաղաղության համաձայնագրի տեքստը կարող է կնքվել երկկողմանի ինտենսիվ բանակցությունների միջոցով։ Գնդակը Հայաստանի դաշտում է»,- գրել է Հաջիևը։ Հիշեցնենք, որ Բաքուն հոկտեմբերին երկու անգամ նախ համաձայնել, ապա մերժել էր Բրյուսելյան հարթակում բանակցություններին իր մասնակցությունը։
Արցախի դեմ ագրեսիա իրականացնելուց և նրա նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելուց հետո՝ Ադրբեջանը կենտրոնացել է ՀՀ-ի դեմ տարածքային հավակնությունների իրացմանը։ Այս մասին այսօր Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա՝ այդ հավակնությունները դրսևորվում են Ադրբեջանի առաջնային պահանջը 8 գյուղերի, այսպես կոչված անկլավների հանձնումն է, որը նրա ամենօրյա խոսույթի առանցքային մասն է դարձել։
«Հայաստանի իշխանությունների՝ այդ գյուղերի հանձնման պատրաստակամության պայմաններում Ադրբեջանն այդ հարցը ոչ թե փորձում է քննարկել սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի շրջանակներում, այլ՝ ուղիղ տարածքային պահանջ է ներկայացնում։
Ադրբեջանի՝ Հայաստանի գլխին իջեցրած օրակարգի պայմաններում Ադրբեջանը նպատակ ունի սահմանի ճշգրտման թեման դուրս բերել ՀՀ այն տարածքներ, որոնք օկուպացրել են 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի դեմ իրականացրած ագրեսիայի հետևանքով՝ Ջերմուկ, Ներքին Հանդ, Տեղ, Իշխանասար, Սև լիճ, Կուտական և այլն։
«Այն, ինչ Հայաստանի իշխանությունն անվանում է խաղաղության պայմանագիր, ոչ թե խաղաղության, այլ՝ Հայաստանին դեմ տարվող նոր տարածքային պահանջների մասին փաստաթուղթ։
Հայաստանի իշխանության արտաքին քաղաքական հարցերում տարվող քաղաքականությունը բերել է հասցրել է նրան, որ դեռևս 2019 թվականին հռչակած «նոր պատերազմ, նոր տարածքներ» թեզը փոխարինվել է՝ «նոր փաստաթուղթ, նոր կորուստներ» կարգախոսով:
Ինչքան շատ է իշխանությունը խոսում խաղաղության մասին, այնքան շատ է մեր երկիրը տարածքային և մարդկային կորուստներ արձանագրում: Սա ես չեմ ասում, սրա մասին խոսում է վիճակագրությունը ու այս իշխանության ժամանակ մեծ տեմպերով փոքրացող մեր հայրենիքի ողբերգական փաստը:
Սեփական երկիրը սակարկման դրած իշխանությունը հաջողելու որևէ շանս չունեն, որովհետև այդ մոտեցումը, միջազգային դերակատարների անարգանքներին ու լռությանն են բերում, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմին գործելու լայն դաշտ բացում»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.