23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ակնհայտ է, որ Բաքվի բարբարոսական վարչախումբը փորձում է տարբեր բանակցային հարթակներում առաջ մղել սեփական շահը։ Երբ անհրաժեշտ էր Արցախն ամբողջությամբ բռնազավթել և, ըստ էության, իրականացնել Արցախի բնակչության էթնիկ զտում՝ գործի էր դնում Արևմտյան հարթակը, Նոյեմբերի 9-ի հայտարարության համար օգտագործվում էր Մոսկվայի հարթակը և այլն։ Երբ արդեն տեղի է ունեցել Արցախի ամբողջական բռնազավումը՝ Բաքվի վարչախումբը փորձում է բանակցությունները տեղափոխել առանց միջնորդների հարթակ՝ ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանը չափազանց թուլացած է թե ռազմական առումով, թե աշխարհաքաղաքական դերակատարության առումով։ Հետևաբար, փորձ է անում խնդիրները իր ուզածով կարգավորել ուղիղ բանակցությունների միջոցով, որոնք ոչ մի լավ բան չեն խոստանում։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ԵՊՀ Արևելագիտության ինստիտուտի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
Հիշեցնենք, որ հայկական կողմը ադրբեջանական կողմին է ներկայացրել խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր 6-րդ առաջարկը։ Բաքվից հաստատել են, որ ստացել են եւ երկկողմանի բանակցությունների առաջարկով հանդես եկել։ «Ադրբեջանը պատրաստ է ուղիղ բանակցությունների Հայաստանի հետ երկկողմ հիմքով՝ խաղաղության պայմանագրի շուտափույթ ավարտի համար։ Մենք կարծում ենք, որ երկու երկրները պետք է համատեղ որոշեն իրենց հետագա հարաբերությունները»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։
Իրանագետ Վարդան Ոսկանյանի գնահատմամբ՝ արհեստածին Ադրբեջանի վերջնանպատակն է Հայաստանի Հանրապետության որպես աշխարհաքաղաքական գործոնի վերացումը մեր տարածաշրջանի քարտեզից։ «Ուստի, բնականաբար, ուղիղ բանակցությունները, սահմանային հանդիպումները և այլ նմպանատիպ հարթակների ստեղծման փորձերը միտված են դրան»։
Հարցին ի պատասխան, թե արդյոք ձևաչափի նման փոփոխությունը նշանակելու է հերթական անգամ բանակցությունները զրոյական կետց սկսել՝ Ոսկանյանը նկատեց, որ Ադրբեջանի հետ բանակցություններն, ըստ էության, անպտուղ գործընթաց է, որովհետև ակնհայտ է, որ Բաքվի բռնապետը և նրա ղեկավարած բարբարոսական վարչախումբը ունեն մեկ նպատակ՝ հնարավորիս թույլ և ավելի կախյալ վիճակում տեսնել Հայաստանը։
«Իրենց համար վատթարագույն սցենարն այն է, որ տեսնեն մի Հայաստան, որն ամբողջությամբ կապված կլինի ադրբեջանաթուրքական բարի կամքից։ Հետևաբար, Բաքվի և Էրդողանի վարչախմբերից որևէ դրական գործընթաց ակնկալելն, ըստ էության, պատրանքների դաշտից է»։
Նա նաև ընդգծեց, որ բազմաթիվ են եղել նաև դեպքերը, երբ պաշտոնական Բաքուն հրաժարվել է կատարել երկկողմ պայմանավորվածությունները։ «Այդ դեպքերը բազմաթիվ են և դրա ամենաակնառու օրինակը նոյեմբերի 9-ի՝ մեզ համար տխրահռչակ հայտարարության՝ մեզ համար խիստ չափազանցությամբ՝ հայանպաստ 1-2 կետերի կատարումն էր, որոնք Ադրբեջանի բարբարոսական վարչախումբ այդպես էլ չկատարեց՝ փաստացիորեն Նոյմեբերի 9-ի հայտարարությունը իր ագրեսիվ գործողություններով առ ոչինչ դարձնելով, իրականացնելով Արցախի ամբողջական բռնազաթում՝ փաստացի ցեղասպանական գործողութամբ, իսկ էթնիկ զտումը հենց ցեղասպանական գործողություն է։
Հետևաբար, սպասել, թե որևէ պայմանավորվածություն կիրականացվի Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից՝ այն դեպքում, քանի դեռ տարածաշրջանում չի վերականգնվել ուժային բալանսը, նկատի ունեմ, տեղի չի ունեցել ՀՀ հզորացումը և Արցախի պետականության վերականգնումը, չեմ կարծում, որ Ադրբեջանի կողմից իրական ցանկություն լինի խաղաղության հաստատման կամ որևէ իրական փաստաթղթի ստորագրման, եթե այդ փաստաթուղթը չի լինելու իրենց համար ձեռնատու, մեզ համար՝ փաստացի կապիտուլիացիոն հերթական փաստաթուղթը»,- ասել է նա։
Երուսաղեմի «Կովերի պարտեզ» հողատարածքի շուրջ ծագած թնջուկը չի հանգուցալուծվում. համայնքը եւ պատրիարքությունը շարունակում են պայքարել հողատարածքը հայ համայնքին վերադարձնելու համար: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ NEWS.am-ին մանրամասներ է հայտնել Հայ համայքնի ներկայացուցիչ Հակոբ Ճռնազյանը:
««Կովերի պարտեզ» հողատարածքը վարձակալությամբ է տրված երկու տարի առաջ, բայց սրանից մեկ ամիս առաջ Երուսաղեմի պատրիարքությունը որոշել էր չեղարկել այս գործարքը Դենիել Ռուբինշտեյնի հետ, որովհետեւ այս գործարքը Երուսաղեմի հայոց թաղամասի ամբողջականությունը խախտել է եւ կարող է խախտել, ինչպես նաեւ Երուսաղեմի հայոց պատրիարքությանը նյութական օգուտ եւ դրական արդյունքներ չի կարող բերել: Հոկտեմբերի 26-ից «Զանա քեփիթըլ» ընկերությունը տրակտորներ է բերել, որոնք անօրինական շինարարություններ են սկսել հողատարածքի վրա:
Ընկերության մեքենաները քանդել են պատը, բայց մենք կանգնեցրել ենք տրակտորների աշխատանքները, համայնքը եւ պատրիարքությունը միասնաբար իրար հետ կանգնեցրել են իրենց գործերը»,- հայտնեց նա:
Ճռնազյանի խոսքով՝ վերջին 3 շաբաթների ընթացքում հայ երիտասարդները պաշտպանում են հողատարածքը, հսկում են հողատարածքը գիշերվա ընթացքում:
«Վերջին շաբաթվա ընթացքում հարձակումներ են եղել մեր համայնքի անդամների եւ հոգեւոր դասի վրա, բայց կարողացել ենք կանգնեցնել: Սրանից մի քանի օր առաջ հարձակուներից մեկի պատճառով մեր երիտասարդներից 4 հոգի ձերբակալվել են ոստիկանության կողմից, չնայած որ ոչ մի պատճառ չկար ձերբակալելու: Այսօր արդեն նրանք ազատ են արձակվել»,- ասաց նա:
Հայ համանքի ներկայացուցիչը նշեց, որ այժմ համայնքի պատրիարքությունը կդիմի գործնական քայլերի, որպեսզի չեղարկվի պայմանագիրը եւ այս հողատարածքը վերադառնա հայերի ձեռքը:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է օտարերկրյա և հայկական մի շարք լրատվամիջոցներում տարածված լուրը, թե Հայաստանը հրթիռներ կմատակարարի Ուկրաինային։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Հարց․ Վերջին օրերին օտարերկրյա մի շարք լրատվամիջոցներում, այդ թվում՝ ադրբեջանական, լուրեր են տարածվում, թե Հայաստանը հրթիռներ կմատակարարի Ուկրաինային։ Այս լուրը տեղ է գտել նաև որոշ հայկական լրատվամիջոցներում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
Պատասխան․ ՊՆ համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է ոլորտին առնչվող մամուլի հրապարակումները և մեկնաբանում կամ դրանց արձագանքում է ըստ անհրաժեշտության ու նպատակահարմարության: Տվյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և հայաստանյան ԶԼՄ գործընկերներին կոչ ենք անում օտարերկրյա քարոզչական աղբյուրների՝ լրատվադաշտ նետած կեղծ թեզերը չշրջանառել»։
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.
«2023 թվականի սեպտեմբերյան ռազմական ագրեսիվ գործողություններից և Արցախի տոտալ հայաթափման գործողություններից հետո Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային արժեքները՝ էթնիկ պատկանելիության հիմքով։ Այս ամենի ապացույցը Ստեփանակերտի մերձակայքում՝ Դաշուշեն գյուղի մոտակայքում գտնվող բլուրներից մեկի վրա գտնվող 50 մետրանոց լուսատու խաչի տապալումն էր, որը ոչ միայն հարված էր մշակութային արժեքին, այլև քրիստոնյա ողջ հայ հանրույթին։ Ընկած խաչի տեսանյութը առաջինը հրապարակել է ուկրաինական Strana.ua հրատարակության Telegram ալիքը։
Տեսահոլովակը նկարահանվել է 2023 թվականի սեպտեմբերի 29-ին, որտեղ երևում է, որ խաչն ընկած է գետնին։
Խաչը տեղադրվել էր 2017 թվականի մայիսի 9-ին ՝ ի հիշատակ Արցախի ազատագրման և պաշտպանության համար զոհված զինծառայողների: Այն իր բարձրությամբ երկրորդն էր եվրոպական տարածաշրջանում, տեսանելի էր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի բոլոր կողմերից, լուսավորված էր հատուկ լույսերով, որոնք այն տեսանելի էին դարձնում նաև գիշերը ։
Մեր արձագանքը
Հարկ է հիշեցնել, որ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը հարված է ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանզի յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն ունի համաշխարհային մշակութային բազմազանության մեջ։ Ըստ 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի, որը նաև մյուս միջազգային պայմանագրերի հիմքն է և որն իր իր առաջին հոդվածով սահմանում է հետևյալը՝ մշակութային արժեքը «․․․անկախ ծագումից կամ սեփականատիրոջից, յուրաքանչյուր ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգությունն է, ինչպիսիք են ճարտարապետության, արվեստի կամ պատմության հուշարձանները, անկախ դրանց կրոնական կամ աշխարհիկ բնույթից»։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։
Մշակութային ժառանգության նմանօրինակ դիտավորյալ ոչնչացման քաղաքականությունը դատապարտվում է նաև «Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրով»։

Ադրբեջանը հայկական կողմից պատասխան է սպասում խաղաղության պայմանագրի առաջարկներին, որոնք Բաքուն ներկայացրել է Երևանին ավելի քան երկու ամիս առաջ։ Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևն՝ իր իրաքցի գործընկեր Աբդել Լատիֆ Ռաշիդի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք Հայաստանից մեր առաջարկներին պատասխան ենք սպասում։ Մենք մի քանի անգամ առաջարկություններ ենք փոխանակել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ, բայց հիմա՝ ավելի քան երկու ամիս՝ սեպտեմբերի 11-ից, սպասում ենք, որ Հայաստանի կառավարությունը մեզ պատասխանի։ Ուզում ենք իմանալ նրանց կարծիքն այս մեկնաբանությունների վերաբերյալ։ Բայց մենք այդպես էլ պատասխան չստացանք»,- Azertag լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ալիևը։
Նրա խոսքով, Երևանի պատասխանը ուշացնելու պատճառն այն է, որ «վատ խորհուրդներ են ստանում, մասնավորապես Ֆրանսիայից»։ Երկրի ղեկավարը նաև կարծում է, որ Հայաստանի հավատարմությունը ֆրանսիական խորհրդին կարող է սպառնալիք դառնալ տարածաշրջանային անվտանգության համար։ «Ֆրանսիան շատ կործանարար դեր է խաղում Հարավային Կովկասում։ Փաստորեն, Հայաստանը դարձել է ֆրանսիական կառավարության խամաճիկը, և դա կարող է լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջանային կայունության համար»,- հավելել է նա։
Ալիեւը նշել է, որ Ադրբեջանին պատերազմ պետք չէ: Ըստ Ադրբեջանի նախագահի՝ «Ֆրանսիայի կառավարության ոչ կոռեկտ հաղորդագրություններն իրականում պատրանք են ստեղծում Հայաստանի իշխանության, և, հնարավոր է, նաև հայ հասարակության շրջանում, որ նրանք կարող են կրկին ռազմական ագրեսիա սկսել Ադրբեջանի դեմ»։ «Հայաստանի սպառազինությունը, որով Ֆրանսիան այդքան հպարտանում է և հրապարակավ հայտարարում, չի օգնի Հայաստանին, եթե նա որոշի նոր պատերազմ սկսել։ Արդյունքը նույնն է լինելու, և ոչ ոք նրանց չի օգնի։ Ուստի, Հայաստանը պետք է ծրագրի իր ապագան՝ ելնելով սեփական ազգային շահերից, այլ ոչ թե մեր տարածաշրջանից հեռու գտնվող երկրների, հատկապես արյունալի գաղութային անցյալ ունեցող երկրների հավակնություններից»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։
Նա նշեց, որ որքան շուտ Հայաստանից պատասխան ստացվի խաղաղության պայմանագրի առաջարկի վերաբերյալ, այնքան լավ։
Նոյեմբերի 15-ին, գրեթե միաժամանակ, Ռուսաստանի և ԱՄՆ արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել համանման հայտարարություններով։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «հայերի վերադարձը ԼՂ սկզբունքային նշանակություն ունի Բաքվի և Երևանի հաշտեցման համար»։ Վերջինս մտահոգություն է հայտնել, թե որոշ ուժեր ապատեղեկատվություն են տարածում Հայաստանում հաստատված արցախցիների շրջանում՝ խոչընդոտելով նրանց հնարավոր վերադարձը Արցախ։ Երկրորդ կարևոր հայտարարությունը, որ արել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, վերաբերվում է Հայաստանի իշխանությունների և Արևմուտքի համագործակցությանը։ Ռուսական կողմը նշում է, որ Արևմուտքն ամեն ինչ անում է Ռուսաստանը Հարավային Կովկասից հեռացնելու համար։ Զախարովայից առաջ նման հայտարարություն է արել նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ Ռուսաստանը Հարավային Կովկասից ոչ մի տեղ չի գնալու։
Նույն օրը ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով լսումների ժամանակ հայտարարել է, որ սեպտեմբերի 19-ից հետո Վաշինգտոնի հարաբերություններն Ադրբեջանի հետ փոխվել են։ Նա մասնավորապես նշել է, որ Արցախի հայերը պետք է կարողանան վերադառնալ իրենց հայրենիք, տեր կանգնեն հոգևոր և մշակութային ժառանգությանը։ Օ՛Բրայենը հայտարարել է, որ ամերիկյան կողմն ուսումնասիրում է Արցախի մեր հայրենակիցների խնդիրները, որպեսզի աջակցության համապատասխան ծրագրեր իրականացնեն։
Խոսելով Արցախի խնդրի մասին՝ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ մեկուկես տարի անց, երբ լրանա ռուս խաղաղապահների առաքելության ժամկետը, նրանք պետք է հեռանան Արցախից։ ԱՄՆ-ն և իր դաշնակիցները Արցախում ռուսներին փոխարինելու ծրագրեր են մշակում։ Օ՛Բրայենի հաջորդ կարևոր հայտարարությունը վերաբերվում էր Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղվածության փոփոխությանը։ Նա գովասանքի խոսքեր շռայլեց Նիկոլ Փաշինյանի և հայ ժողովրդի հասցեին՝ նման «համարձակ որոշում կայացնելու» համար և ասաց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները սերտորեն աշխատում է Եվրոպական Միության հետ առաջիկա ամիսներին Հայաստանին աջակցության առաջարկ ներկայացնելու համար։ Պետքարտուղարությունը համարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է զարգանան Ռուսաստան-Իրան ուղեծրից դուրս՝ ինտեգրվելով արևմտյան համակարգերին։
Ռուսաստանի և ԱՄՆ երկու պաշտոնյաների նշված հայտարարությունները կարող են միանգամայն նոր իրավիճակ ստեղծել մեր տարածաշրջանում։ Առաջին հանգամանքը, որն ուշադրություն է պահանջում, այն է, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ն խոսում են հայերի Արցախ վերադառնալու անհրաժեշտության մասին։ Կողմերից յուրաքանչյուրն այս հարցում, իհարկե, սեփական նպատակներն է հետապնդում։ Երկուսն էլ հայաբնակ Արցախը դիտարկում են որպես տարածաշրջանում սեփական ռազմական ներկայությունը հիմնավորելու գործոն։ Ընդ որում, խոսելով Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնելու իրենց պատրաստակամության մասին՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն անտեսում են Ադրբեջանի համաձայն լինել/չլինելու հանգամանքը։ Միացյալ Նահանգները շատ հստակ են դա անում, Ռուսաստանը՝ որոշակի զգուշավորությամբ։
Երկրորդ կարևոր շեշտադրումը, որի հետ պետք է հաշվի նստել, այն է, որ Մոսկվան ու Վաշինգտոնը հստակ խոսում են Հարավային Կովկասից միմյանց դուրս մղելու իրենց մտադրության մասին։ Նրանք մի կողմ են դրել դիվանագիտական նրբանկատությունը և փաստացի «աշխարհաքաղաքական պատերազմ» հայտարարել միմյանց մեր տարածաշրջանում։ Թե որքանով կողմերը հաստատուն կգտնվեն իրենց այս ընթացքում, ցույց կտա ժամանակը։ Բայց Հայաստանն արդեն հիմա է կանգնել լուրջ ընտրության առջև։ Նույնը, ի դեպ, վերաբերվում է նաև Ադրբեջանին։
Խոսելով հայերի Արցախ վերադառնալու անհրաժեշտության մասին՝ Ռուսաստանն ու Արևմուտքը սիրաշահում են մեր ժողովրդին։ Արևմուտքը նաև այլ խոստումներ է տալիս Փաշինյանի կառավարությանը։ Վերջինս էլ, կարծես, արդեն կայացրել է արտաքին քաղաքականության վեկտոր փոխելու որոշումը։ Համենայն դեպս, առաջին քայլերն այդ ուղղությամբ արդեն արվել են՝ ՀՀ սահմաններում եվրոպական դիտորդներ են բերվել, Ֆրանսիայից ռազմական տեխնիկա է ձեռք բերվում, զգալիորեն սրվել են հարաբերությունները Ռուսաստանի հետ և այլն, և այլն։ Բայց նույնիսկ եթե պաշտոնական Երևանն իսկապես դեպի Արևմուտք գնալու որոշում է կայացրել, դա չի նշանակում, որ Հայաստանի այդ ընթացքն անխոչընդոտ ու հարթ է լինելու։ Ամենևին։ Ճիշտ հակառակը՝ Փաշինյանի նման որոշումը բազում նոր վտանգներ և սպառնալիքներ է պարունակում Հայաստանի համար, իսկ դրանց հաղթահարման մեխանիզմները դեռևս չեն էլ ուրվագծվում։ Խնդիրն այն է, որ Արևմուտքը Հայաստանին միայն տնտեսական բարեկեցություն է խոստանում։ Անվտանգության հարցերում ոչ մի հստակություն չկա և չի էլ կարող լինել։
Մինչդեռ Ռուսաստանը, զբաղված լինելով ուկրաինական պատերազմով, Հարավային Կովկասում շարունակում է ամեն կերպ սիրաշահել Թուրքիային և Ադրբեջանին՝ հուսով, որ նախ վերջիններս չեն խոչընդոտի իր գործողություններին Ուկրաինայում և երկրորդ, որ ամեն պահ ուժի ու ճնշումների միջոցով կարող է շտկել իրավիճակը մեր տարածաշրջանում։ Ռուսաստանի նման մոտեցումը, իհարկե, չի կարող ընդունելի լինել Հայաստանի համար։ Սակայն խնդիրը նրանում է, որ իր անհեռատես ու ընդգծված հակառուսական քաղաքականությամբ Փաշինյանի կառավարությունն ինքն է նպաստում մեր տարածաշրջանում Ռուսաստանի՝ էլ ավելի պրոթուրքական լինելուն։ Իսկ այն հանգամանքը, որ Փաշինյանի նման վարքագիծը թելադրվում է Արևմուտքի կողմից, պատճառ է դառնում, որպեսզի Ռուսաստանը շատ ավելի մեծ անտարբերությամբ հետևի Հարավային Կովկասում իր փաստացի միակ դաշնակցի՝ Հայաստանի կործանմանը։
Հայաստանի հաջորդ մեծ խնդիրն այն է, որ պարտվելով 44-օրյա պատերազմում և կորցնելով Արցախը, երկիրը փաստացի կորցրել է իր սուբյեկտայնությունը։ Մինչդեռ Ադրբեջանը, որը Հայաստանի թիվ մեկ սպառնալիքն է, ոչ միայն կարողանում է հանդես գալ հաղթողի դիրքերից, այլև վայելում է տարածաշրջանի ուժեղագույն երկրներից մեկի՝ Թուրքիայի լիակատար աջակցությունը։ Սա նշանակում է, որ աշխարհաքաղաքական մրցապայքարում Հայաստանի շահերը ոչ միայն պաշտպանված, այլ նույնիսկ ներկայացված չեն։ Հետևաբար չկա նաև Հայաստանի համար որևէ դրական զարգացման ակնկալիք։ Ցավոք, մեր երկիրը վերածվել է աշխարհաքաղաքական մրցակցության գոտու։ ՌԴ ու ԱՄՆ արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչների հիշատակված հայտարարությունները դրա հերթական վկայություններից են։ Իսկ այն վտանգը, որ այդ մրցակցությունը կարող է նաև շատ խիստ տեսք ունենալ՝ ընդհուպ մինչև ռեգիոնալ լայնածավալ պատերազմ, կարծես, որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում։ Բոլորը պատրաստվում են հնարավոր այդ պատերազմին։ Բոլորը՝ բացի ՀՀ իշխանություններից…
Ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր է հայ ժողովրդի վարքագիծը։ Թե՛ Ռուսաստանում և թե՛ ԱՄՆ-ում լավ են հասկանում, որ տարածաշրջանում իրենց ծրագրերը կարող են կտրուկ փոփոխությունների ենթարկվել կամ նույնիսկ չեղարկվել, եթե հանկարծ Հայաստանի բնակիչները որոշեն, օրինակ, հեռացնել դավաճան իշխանություններին։ Այդ է պատճառը, որ Մոսկվան և Վաշինգտոնը փորձում են սիրաշահել ժողովրդին։ Դրան են ուղղված հայերի Արցախ վերադառնալու անհրաժեշտության մասին նրանց հայտարարությունները։ Որքան էլ հայկական պետությունը թույլ լինի, հայ ժողովուրդն է այն գործոնը, որի հետ մեր տարածաշրջանում հակամարտող տերությունները չեն կարող հաշվի չնստել։ Սակայն ուժեղ այս գործոնն այսօր փաստացի անգործության է մատնված և այդ իրողությունից ակտիվ օգտվում են Արևմուտքը, թուրք-ադրբեջանական դաշինքն ու ՀՀ իշխանությունները։
Թե ինչ հանգուցալուծման կգան Հայաստանն ու տարածաշրջանը իրերի այսպիսի դասավորվածությամբ, կարծում եմ, դժվար չէ գուշակել։ Մյուս կողմից էլ՝ ամեն ինչ օրինաչափ է։ Չկա պայքար, չի լինելու նաև հաղթանակ։ Բոլոր այն երկրները, որոնք ուզում են ապագա ունենալ Հարավային Կովկասում, ստիպված են լինելու պայքարել այդ ապագայի համար։ Նման պայքար այսօր միայն Արևմուտքն ու թուրք-ադրբեջանական դաշինքն են տանում։ Իսկ Հայաստանը խաղաղության խաչմերուկ է կառուցում… Ահա այսպիսի իրականություն։
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին ԵԱՀԿ ԽՎ նիստում՝ նրա արտահայտած մտքերը որակելով «հակասական», հայտնում են տեղի լրատվամիջոցները։
«Անընդունելի է, որ հայկական կողմը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի վերաբերյալ մեկնաբանություններ ներկայացնելու և բանակցություններ սկսելու փոխարեն Ադրբեջանին մեղադրանքներ է ներկայացնում»,- ասվում է գերատեսչության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեի մեկնաբանությունում։
Վերջինս նշել է, որ Հայաստանի վարչապետի՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների՝ «հայրենի հողը» անվտանգ և արժանապատիվ վերադառնալու ցանկությունը որպես Հայաստանի դեմ ագրեսիայի նախապատրաստում ներկայացնելու փորձը լիովին «անհիմն է»։
«Մենք կոչ ենք անում հայկական կողմին, որը շարունակում է ագրեսիվ զրպարտիչ հռետորաբանություն կիրառել մեր երկրի դեմ՝ օգտագործելով տարբեր միջազգային հարթակներ, դադարեցնել խաղաղության հեռանկարներին վնասող հայտարարությունները և օգտագործել Հարավային Կովկասի տարածաշրջանը խաղաղության և համագործակցության տարածքի վերածելու համար ստեղծված պատմական հնարավորությունները»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ երեկվա իր ելույթում Փաշինյանն ասել էր, որ «Երևանն ու Բաքուն դեռևս խոսում են ամենատարբեր դիվանագիտական լեզուներով և շատ հաճախ չենք հասկանում իրար»։
Շեշտելով, որ Ադրբեջանն, օրինակ, ոչ մի անգամ հրապարակային հղում չի արել արդեն համաձայնեցված երեք սկզբունքներին, չի վերահաստատել իր հավատարմությունն այդ սկզբունքներին՝ Փաշինյանը նշեց՝ դա խորացնում է անվստահության մթնոլորտը։
«Չափազանց կասկածելի է թվում նաև այն, որ Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ և ըստ էության պաշտոնական մակարդակում ՀՀ-ն սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան»։ Սա մեզ նոր պատերազմ, Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում և խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից է»,- ասել էր նա:
Հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անիվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար։ Ինչպես հայտնում է հնդկական Indian Defence Research Wing պորտալը, գործարքը Հնդկաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացման մաս է կազմում։
MArG 155 մմ-ը բնութագրվում է որպես առաջադեմ հրետանային համակարգ, որը հագեցած է 155 մմ 39 տրամաչափի թնդանոթով և 4×4 անիվավոր շասսիով:
Աղբյուրը նկատում է, որ Հնդկաստանը դառնում է Հայաստանին պաշտպանական տեխնիկայի հիմնական մատակարար։ Ռազմական համագործակցության շրջանակում 2020 թվականին Հայաստանը Հնդկաստանից ձեռք է բերել չորս Swati շարժական ռադիոտեղորոշիչ համակարգ, իսկ 2022 թվականի սեպտեմբերին կնքվել է 245 միլիոն դոլարի պայմանագիր Pinaka բազմափողանի հրթիռային կայանների, հակատանկային հրթիռների և տարբեր տեսակի զինամթերքի գնման համար։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի կնքմանը խոչընդոտող ոչինչ չկա։
«Մենք հավատում ենք, որ սա պատմական հնարավորություն է՝ վերջ դնելու երկու երկրների միջև հակադրությանն ու թշնամությանը և կայուն խաղաղություն ստեղծելու այն 5 սկզբունքների հիման վրա, որոնք Ադրբեջանը ներկայացրել է Հայաստանին»,- նշել է Հաջիևը։
Ադրբեջանի նախագահի օգնականն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվեր ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, մինչդեռ դա տեղի չի ունեցել։
«Մենք վերջ դրեցինք «ռազմական օկուպացիային և ագրեսիային» (չակերտները՝ Tert.am-ի)։ Ուստի Ադրբեջանն այժմ որպես առաջնահերթություն է ընտրում խաղաղությունն ու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Սակայն ցանկացած խաղաղ գործընթաց պահանջում է երկու կողմերի մասնակցություն։ Հայաստանը պետք է դրսևորի դրական և լավ մտադրություններ։ Մենք Հայաստանին ենք ներկայացրել խաղաղության պայմանագրի 5-րդ լրամշակված տարբերակը, սակայն երկու ամիս է, ինչ նրանք չեն արձագանքում», — նշել է Հաջիևը։
Նա նաև ընդգծել է, որ տարածաշրջանում նոր իրականություն է ի հայտ եկել։
Ազգությամբ հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը Երևանում գտնվող հրեական սինագոգի տարածքից տեսանյութ է նկարել՝ պնդելով, որ մեկ տարվա ընթացքում երրորդ հարձակումը Երևանի սինագոգի վրա Ադրբեջանի կողմից ՀՀ-ին վարկաբեկելու փորձ է, որպեսզի ցույց տան, իբրև Հայաստանում հակասեմական տրամադրություններ են։
«Հաշվի առնելով, որ հրկիզման մասին տեսանյութն ավելի վաղ է հրապարակվել ադրբեջական լրատվամիջոցներով, քան հայկական, հասկանալի է, թե որտեղից է պատվերը եկել»,-ասել է նա՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից Հայաստանը բոլորի հետ թշնամացնելու փորձ է։
«Եթե նրանք իսկապես ուզեին ամբողջությամբ այրել, կարող էին ապակին ջարդել և բենզինով շինը ներս գցել։ Նպատակը եղել է ցույց տալ, որ ՀՀ-ում վատ է վիճակը, բայց կիրտիկական վիճակի չհասցնել, երբ ոստիկանությունը հետաքննի և մեղավորներին գտնի»,-ասել է նա։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.