23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ տարածքից 1մմ հող չի զիջվում:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը:
«Մեր ընդդիմադիր գործիչներն ասում են, որ Ալմա Աթայի հռչակագիրը չի կարող լինել սահմանազատման հիմք, որովհետև չկան կցված քարտեզներ: Մեր իրավազորության տակ գտնվող տարածքներից որևէ մմ տարածք չի զիջվել»,- ասաց նա:
Պատասխանելով մեր հարցին Բաքվի բանտում գտնվող գերիների ու Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի մասով տարվող աշխատանքի մասին, պատգամավորն ասաց, որ այս իշխանությունը լուռ աշխատում է:
«Ադրբեջանի հետ աշխատելու երկու տարբերակ կա՝ անընդհատ իրար հակադարձելով հանրային դաշտում բանակցություններ վարել կամ լուռ աշխատել: Երկրորդ տարբերակը՝ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է եղել: Մենք պետք է չդարձնենք գերիների վերադարձը ներքաղաքական խոսույթի մի մաս»,- ընդգծեց Մինասյանը:
Անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և իմպիչմենթի գործընթացը սկսելուն՝ Լիլիթ Մինասյանն ասաց, որ բացառում է ՔՊ-ից գոնե մեկ ստորագրություն լինի իմպիչմենթի գործընթացում և օրակարգում չունեն գործընթացի մասին քննարկում:
«Ո՞րն է իմպիչմենթի նպատակը, եթե ընդդիմությունն այլ տարբերակ չունենար իշխանության գալու, որն ընտրություններն են, ապա ես կասեի, որ մեր երկրում դիկտատուրա է:
Երևանի ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ մենք չունեինք մեծամասնություն ընդամենը մի քանի ձայնի շնորհիվ: Մեր ժողովուրդը տեսնում է, որ մեր իշխանության օրոք չեն կեղծվել ընտրություններ»,- ընգդծեց նա:
Ռուսաստանի հարձակումը Խարկովի վրա չի ազդել ԱՄՆ պաշտպանության նախարարության դիրքորոշման վրա՝ կապված Ուկրաինայի կողմից ամերիկյան զենքի կիրառման հետ, որը տրամադրվում է Ուկրաինայի զինված ուժերին՝ որպես ռազմական օգնության մաս։ Դեռևս հնարավոր չէ օգտագործել այն Ռուսաստանի տարածքին հարվածների համար, ասել է Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինգհը։
«Մենք կարծում ենք, որ տեխնիկան և հնարավորությունները, որոնք մենք տրամադրում ենք Ուկրաինային, պետք է օգտագործվեն Ուկրաինայի ինքնիշխան տարածքը վերադարձնելու համար», — ասել է նա։
Այն հարցին, թե արդյոք դա պարտադիր պահանջ է, թե Կիևը կարող է Պենտագոնի պարզաբանումը համարել խնդրանք, Սինգհը պատասխանել է, որ ռազմական գերատեսչությունը բացահայտորեն դա անվանել է ամերիկյան զենքի մատակարարման պայման։՚
«Ուկրաինայի պաշտպանության հարցերով յուրաքանչյուր կոնտակտային խմբում <…> քննարկվում է, որ այն սպառազինությունը, որը տրամադրվում է, կրկին նախատեսված է ռազմի դաշտում օգտագործելու համար»,- նշեց բանախոսը։ Ըստ Սինգհի՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը միշտ քննարկում է, թե ինչպես լավագույնս օգտագործել այդ միջոցները իր ուկրաինացի գործընկեր Ռուստեմ Ումերովի հետ զրույցներում։ «Եվ մենք կարծում ենք, որ դա [պետք է արվի] ուկրաինական տարածքում», — ավելացրեց նա:
Մայիսի 15-ին ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը հայտարարեց, որ Վաշինգտոնը դեռևս չի խրախուսում Ուկրաինային հարվածներ հասցնել իր տարածքից դուրս և թույլ չի տալիս նրան օգտագործել ամերիկյան զենք դրա համար։ Միաժամանակ, նա ընդգծեց, որ Ուկրաինայի զինված ուժերը պետք է «իրենք որոշեն, թե ինչպես վարեն» պատերազմը։
Կիևը դիմել է ԱՄՆ-ին՝ Ռուսաստանին հարվածներ հասցնելու համար Խարկովի մարզում նրա հարձակման ֆոնին, որի պատճառով Ուկրաինան կորցրել է ավելի քան 10 գյուղ և ստիպված է եղել ռեզերվներ տեղափոխել այլ ուղղություններից։ Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչների կարծիքով՝ նման թույլտվությունը հնարավորություն կտա ոչնչացնել ռազմական պահեստները և սահմանի երկայնքով ճեղքել ռուսական ՀՕՊ-ը, ինչը կդանդաղեցնի ռուսական բանակի առաջխաղացումն այս ուղղությամբ։
Սակայն ոչ բոլոր արևմտյան երկրներն են հավատարիմ ԱՄՆ-ի դիրքորոշմանը։ Այսպես, մայիսի սկզբին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ ասել էր, որ Ուկրաինան իրավունք ունի օգտագործել Լոնդոնի տրամադրած զենքը՝ ռուսական տարածքի թիրախներին հարվածելու համար՝ որպես ինքնապաշտպանության մաս։ Դրանից հետո ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է պատասխան հարձակումներ իրականացնել թագավորության ռազմական օբյեկտների վրա։
Մայիսի սկզբին Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրազեն հայտարարել էր, որ Ուկրաինան Ռուսաստանին հարվածելու համար արևմտյան զենքի օգտագործման թույլտվություն է ստացել ևս մի քանի գործընկերներից, սակայն չի նշել, թե որ երկրների մասին է խոսքը։
Հստակ ժամկետներ չեն նշել, բայց ասել են՝ պետք է լքեք ձեր տները: Գյուղացիները չեն համաձայնել ո՛չ իրենց տները թողնել, ո՛չ էլ դրանց համար փոխհատուցում ստանալ: Այս մասին ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ խոսելով այն մասին, որ իշխանությունները այն կիրանցեցիներին, որոնց տները սահմանազատման և սահմանագծման հետևանքով հայտնվելու են Ադրբեջանի տիրապետության տակ, պահանջում են հեռանալ իրենց տներից:
«Մարդիկ չեն կարողանում դա ընդունել, ո՞նց իրենց տները լքեն ու թողնեն ադրբեջանցուն»,-հավելեց Գառնիկ Դանիելյանը: Խոսելով այն մասին, որ մարզպետի հետ հանդիպումից հետո կիրանցեցիները բացել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի փակ հատվածը, Գառնիկ Դանիելյանն ասաց, որ դա մարզպետի այցի հետ կապ չունի, ճանապարհը ժամանակ առ ժամանակ բացվում է և կրկին փակվում:
«Մարդկանց տրամադրվածությունը չի փոխվել: Ուղղակի լինում է, որ օրինակ, հիվանդ են տեղափոխում այդ ճանապարհով, և գյուղացիները ստիպված բացում են ճանապարհը»,-ասաց պատգամավորը:
Կիրանցի բնակիչ Կարեն Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Տավուշի մարզպետի հետ հանդիպմանը ներկա չեն եղել այն գյուղացիները, որոնց տները անցնելու են Ադրբեջանի տիրապետության տակ: «Նրանք միայն գնացել են, մարզպետին ասել, որ փոխհատուցման մասին լսել չեն ուզում ու դուրս եկել, հանդիպմանը ներկա չեն գտնվել»,-ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը փակ հանդիպում էր կազմակերպել Կիրանցի 10-12 տղամարդու հետ: Հանդիպման ընթացքում նա կրկին խոսել էր փոխհատուցման մասին, հորդորել գյուղացիներին բացել ճանապարհը և համաձայնել իշխանությունների պահանջներին: Հանդիպումից հետո մարզպետը՝ առանց այլ գյուղացիների հարցերին պատասխանելու, հեռացել էր:
Կիրանցում սահմանազատման ընթացքում, այո, որոշակի խնդիրներ ունենք։ 4 շինություն կա, որը 1976 թվականի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում, այդ 4 շինություններից մեկը տուն է, մեկը՝ կացարան, մյուսը ՝ խանութ-վագոն, մյուսը՝ ավտոտնակ։
Այս մասին հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Այդ բոլոր խնդիրները կառավարությունը հասցեագրելու է, բոլոր խնդիրները լուծելու ենք։ Ճանապարհ ենք կառուցելու, որը ամբողջովին ՀՀ տարածքով է անցնելու։ մենք համոզված ենք, որ այս գործընթացով մենք ավելի շատ անվտանգության երաշխիքներ ենք ստեղծում»։
Դիտարկմանը, թե հարվածի տակ է դրվում գազատարը՝ նա նշեց, որ գազատարի առումով որևէ խնդիր չկա։
Հարցին, թե այս ամենը մոտեցնում է, թե հեռացնում է պատերազմը՝ Գրիգորյանը պատասխանեց, որ սա արվում է խաղաղության և կայունության համար:
Գրիգորյանը պնդեց, որ 1976 թ-ի քարտեզով մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստանին, ինչ Ադրբեջանինն է՝ անցել է Ադրբեջանին։ «Սա հնարավորությունների մեջ լավագույն հնարավորություններով լուծումն է»։
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես։
Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է Արցախի նախկին ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը։
«Սպասում ենք Բագրատ Սրբազանի ծրագրին։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները ամենն իր չափաբաժին մեղքն ունի և պատասխանատվությունը։
Վստահ եմ, որ ժամանակը կգա և բոլորը պատասխանատվության կենթարկվեն, նրանք ովքեր կատարել են այդ հանցագործությունը, այս ամենը վերաբերվում է նրանց, ովքեր պաշտոն են զբաղեցրել, ընդհուպ՝ ես։
Արցախցիները մոտ ժամանակներս հայտարարություն կանեն, այն է 2020 թվանի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որի պատասխանատունն են Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը։
Այդ փաստաթուղթը մինչ այսօր էլ ուժի մեջ է, և այդ 3-ը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը Արցախ»,-ասեց նա։
Այն հարցին թե ինչպես նա եկավ Հայաստան՝ Բալասանյանը պատասխանեց․
«Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ։ Իմ միակ խնդիրը՝ Արցախցիների հետ վերադարձն է»։
«Նիկոլ Փաշինյանին արցախցիները չեն ընտրել, նա Արցախի վարչապետը չի եղել և նրան իրավունք չի վերապահվել, որպեսի Արցախի հարցերով ինքը զբաղվի»,-ասեց նա։
Կանադահայոց թեմի կանոնադրության համաձայն՝ թեմի վարչական և Ֆինանսական հարցերի մասին որոշումները կայացնում է թեմական խորհուրդը և ոչ թե առաջնորդը, ուստի վերագրել առաջնորդին զանցանքներ, որոնց իրավասությունը նա չի ունեցել կանոնադրության համաձայն, հերյուրանք է և զրպարտություն:
Անդրադառնալով թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անվան շուրջ տարածվող տեղեկություններին՝ հաղորդագրություն է տարածել Կանադահայոց թեմի առաջնորդարանը։
«Անարդար է հետադարձ կատարել այդ օրերի հատուկ հարցերին և երևույթներին՝ առանց մանրամասնելու բոլոր տվյալները։ Վստահաբար կարող ենք շեշտել, թե Գերշ. Տ. Բագրատ Սրբազանը տքնաջան աշխատել է լավագույն լուծումների հանգելու համար։
Հատուկ օրինակների շարքին, տեղին չէ մատնանշումներ կատարել «իր վարած ինքնաշարժի արժեքին», քանի որ ինքնաշարժը պատկանում է Թեմին և ոչ թե անձնապես Առաջնորդին, որի արժեքը որոշվում և հաստատվում է թեմական օրինաչափություններով և կարգավորումներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
Առաջնորդարանը նաև անդրադարձել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը՝ նշելով, որ համայն հայ ժողովրդի կողքին Կանադայի հայ համայնքը ևս խոր մտահոգությամբ և ուշադրությամբ հետևում ենք հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին։
«Ակնհայտ է, որ «Տավուշի շարժումը» որը գլխավորում է Տավուշի Թեմի Առաջնորդ Գերշ. Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով նախապես պաշտոնավարել է, որպես Կանադահայոց Թեմի Առաջնորդ, հրապարակային տարբեր փոխանակումների ընթացքին, հաճախ անտեղի ակնարկություններ են կատարվում Սրբազանի անձի վերաբերյալ, անդրադարձներ կատարելով նրա Կանադայում պաշտոնավարմանը։
Մեզ ուղղված բազմաթիվ հարցերին արդարորեն պատասխանած լինելու համար, հաստատում ենք հետևյալը՝ արքեպիսկոպոս Գալստանյանը 2003-2013 տարիներին պաշտոնավարել է որպես Թեմի երրորդ Առաջնորդ։
Կանադահայոց Թեմը անցել է կազմավորման հաջորդական բազում դժվար հանգրվաններով, որոնցից է նաև անկասկած Բագրատ Սրբազանի պաշտոնավարության շրջանը։ Հեշտ է ազատորեն կատարել լուրջ զրպարտություններ ու քննադատություններ թեմը գլխավորած առաջնորդի հասցեին՝ առանց ունենալու արծարծվող խնդիրների բոլոր մանրամասնությունները։ Իրականում, Բագրատ Սրբազանն իր 10 տարիների պաշտոնավարության շրջանում, բացի թեմական ընթացիկ աշխատանքներից, տքնաջան գործունեություն է տարել հաջողության հասցնելու հատկապես եկեղեցաշինական աշխատանքները»,-ասված է հայտարարության մեջ։
«ԱԳՆ-ի և Կառավարության ղեկավարի աշխատակազմի՝ երեկ երեկոյան Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման առնչությամբ տարածած հաղորդագրություններն ակնհայտ մոլորեցնում են հանրությանը և խախտում Հայաստանի անվտանգության համակարգը»,-գրում է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա ընդգծում է՝ գործընթացը հակադրվում է ՀՀ Սահմանադրության ու միջազգային պարտավորությունների հիմքերին ու իրավունքի գերակայությանն առհասարակ։ Այն հակաժողովրդավարական է, քանի որ տեղի է ունենում առանց մարդկանց ու հատկապես` տեղի բնակիչների իրական մասնակցության ու նրանց կարծիքը հաշվի առնելու:
«Նախ, Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովը սահամանազատման որևէ գործառույթ չունի։
Հայաստանում որևէ օրենքով, Կառավարության որևէ որոշմամբ կամ իրավական որևէ այլ ակտով ամրագրված չէ հանձնաժողովի կամ դրա որևէ անդամի որևէ իրավասություն։
Ավելին, 2024թ. ապրիլի 19-ին ԱԳՆ-ն ինքն է հրապարակայնորեն նշել, որ մինչև 2024թ. հուլիսի 1-ը նոր պետք է «ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները»։
Այսինքն՝ մինչև հուլիսի 1-ը սահմանազատման նախագիծ անգամ չի լինելու։
Մյուս կողմից, ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ ներկայում Տավուշում սահմանների հետ կապված տեղի ունեցողը սահմանազատում է։ Նույնը ԱԳՆ-ն կրկնել է երեկ։
Դրան հակառակ, ՀՀ արդարադատության նախարարությունն ու ԱԺ կառավարող [ՔՊ] մի շարք պատգամավորներ պնդում են, որ Տավուշում տեղի ունեցողը նախնական սահմանազատում է՝ առանց պարզաբանելու, թե ինչ է դա նշանակում։
ՔՊ պատգամավորների [իրար հակասող ու խճճող] խոսքից հետևում է, որ Տավուշում սյուների տեղադրումից հետո է իրականացվելու սահմանազատում։ Մինչդեռ, հաշվի չի առնվում, որ սյուների տեղադրումը ազդարարում է սահմանի որոշման ավարտը, այլ ոչ թե սահմանազատումից առաջ սահմանի որոշման սկզբնական փուլ։
ՀՀ ԱԳՆ-ի և Կառավարության ղեկավարի երեկվա հայտարարությունները անտեսում են Տավուշի Կիրանց, Աճարկուտ, Ոսկեպար և այլ գյուղերի բնակիչների ու առհասարակ երկրի անվտանգությունը, ինչպես նաև մարդկանց կենսական իրավունքներն ու կարիքները։ Չի կարող խաթարել անգամ մարդկանց բնական միջավայրը:
Մեր ուսումնասիրությունների համաձայն՝ այս լուծումների արդյունքում, օրինակ, Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս, որոնց նկատմամբ օրինական իրավունքներ ունեն Կիրանցի բնակիչները։
Մոտ 15 տուն հայտնվում է ադրբեջանական անմիջական դիտարկման ներքո և անմիջապես սահմանին։
Ադրբեջանական թիրախի ներքո է հայտնվում Աճարկուտ գյուղը և այլն:
Կառավարության ղեկավարի աշխատակազմի երեկվա հայտարարությունը մոլորեցնող է այն առումով, որ տպավորություն է ստեղծում, թե ադրբեջանականից ՀՀ վերահսկողությանն է անցնում 25 հեկտար հողատարածք: Մինչդեռ, մեր պարզած ճշգրիտ տվյալներով՝ այդ հողատարածքն ի սկզբանե գտնվել է Հայաստանի վերահսկողության ներքո. այն պարզապես եղել է ականապատ տարածք։
Ուստի, ևս մեկ անգամ վճռականորեն արձանագրում եմ, որ տեղի ունեցողը խաթարում է մարդկանց ու ամբողջ երկրի անվտանգության համակարգը, չի ապահովում Տավուշի գյուղերում մարդկանց անվտանգ կյանքը և, իհարկե, հակադրվում է Հայաստանի պետականության ու ժողովրդի շահերին»,-նշում է Թաթոյանը։
Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.
«Իջևան համայնքի Կիրանց գյուղի վարչական Կամո Շահինյանին հարցրի՝ մայիսի 15-ը սահմանազատման վերջին օրն է, Կիրանց չափագրողներ չե՞ն գնացել;
Նա հայտնեց, որ գյուղ չափագրողներ չեն գնացել, իր տվյալներով՝ բանակցություններ են ընթանում; Հարցրի, թե ովքեր են բանակցողները, ասաց, որ չգիտի։ Կ․Շահինյանի խոսքերով դեռևս ճշտված չեն վիճահարույց 3 սյուների տեղադրման կետերը, եթե 3 կետերը լինեն ըստ ներկայացված սահմանազատման քարտեզի, ապա Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի կամուրջը, դրանից 130 մետր էլ դեպի Կիրանց գյուղը, անցնում են Ադրբեջանին։
Կիրանցի վարչական ղեկավարն ասաց, որ այդ դեպքում Կիրանցում կառուցվող դպրոցի շենքը(այն շահագործման կհանձնվի սեպտեմբերին) կհայտնվի ադրբեջանցի զինյալների անմիջական տեսադաշտում, ոչ մի ծնող չի համաձայվի, որ իր երեխան այնտեղ դասեր անի։
Հավելեմ, որ 2021թ․ հունիսի 20-ի ԱԺ ընտրություններում Կիրանցի ընտրողների մեծամասնությունը ընտրել է ՔՊ կուսակցությանը։ Հերոսական տարեգրություն ունեցող Կիրանցը Տավուշի սահմանամերձ այն եզակի գյուղերից է, որտեղից վերջին տարիներին արտագաղթ չի եղել, գյուղի բնակչությունն ավելացել է»։
Անհնազանդության ակցիաները շարունակվելու են վաղը, մյուս օրը, որ օրը ոնց հարմար է: Այս մասին մայիսի 15-ին, բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նրա խոսքով, գործողությունները լինելու են կետային, թիրախային, այդ ժամին ինչ պահանջվում է։
«Մենք անելու ենք այնպիսի գործողություններ, որ քաղաքացիները շահող դուրս գան, ինչպես այս պարագայում։ Երեկ ընդամենը կես բերան ասել եմ, քաղաքացիները կարող են գնալ ու իրենց անհնազանդությունը հայտնել, ամբողջ քաղաքը տակնուվրա են եղել»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Հարցին, թե վարչապետի թեկնածուի շուրջ կա՞ն քննարկումներ, արքեպիսկոպոսն ասաց՝ կան, այսօր էլ քննարկումները շարունակվել են։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Բագրատ Սրբազանը հայտնեց հանդիպել է «Ապրելու երկիր», «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունների, եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ այժմ ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը հայտարարել է՝ ելույթ ունենալով «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին» և մասնակցելով «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկմանը:
Նա իր ելույթում ընդգծել է, որ չնայած բոլոր մարտահրավերներին՝ Հայաստանը հավատում է, որ ժողովրդավարության իրական և ամենաձգտող ուղեկիցը հարատև և կայուն խաղաղությունն է:
«Իմ կառավարությունը ստանձնեց դրա համար իր պատասխանատվության բաժինը: Վերջերս մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք Ադրբեջանի հետ՝ սկսել մեր միջպետական սահմանների սահմանազատումը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։
Դա նշանակում է, որ սահմանազատման ժամանակ մենք ուղղակի պետք է վերարտադրենք Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև վարչական սահմանները, որոնք Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն՝ դառնում են պետական սահմաններ: Սահմանների սահմանազատման գործընթացի մեկնարկը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի քառակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության իրականացումն է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իմ միջև։ Դա տեղի ունեցավ Պրահայում»,- հիշեցրել է ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ այժմ ժամանակն այդ համաձայնությունները ներառել և արտացոլել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, մասնավորապես նշել է․
«Մեր տարածաշրջանային կայունության համար մեկ այլ առանցքային կետ է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը նախաձեռնել է իմ կառավարությունը: Այս նախագիծը ենթադրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերականգնում և բացում են տրանսպորտային և այլ հաղորդակցությունները՝ այն երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո, որոնցով դրանք անցնում են և համապատասխանում են հավասարության և փոխադարձություն սկզբունքներին»,- ընդգծել է վարչապետը։
Նա հայտնեց, որ հայեցակարգի այս տարրերը համաձայնեցվել են 2023 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահի և իր հանդիպման ժամանակ, որին օժանդակել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և արտացոլված են հանդիպման արդյունքում նախագահ Միշելի կողմից արված հրապարակային հայտարարության մեջ։
«Մենք պատրաստ ենք շարժվել ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։ Ուզում եմ շեշտել, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար ռազմավարություն է: Մենք հավատում ենք ժողովրդավարությանը, մենք ապրում ենք ժողովրդավարության մեջ»,- եզրափակել է Փաշինյանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.