23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի իշխանությունները սարսափելի բարոյահոգեբանական ճնշում են գործադրում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի վրա՝ պահանջելով չչեղարկել Արցախի Հանրապետության լուծարման հրամանագիրը կամ հանդես չգալ նմանաբովանդակ որևիցե հայտարարությամբ։ Այս մասին հայտնում են 24News-ի աղբյուրները։
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Շահրամանյանին ուղիղ տեքստով ասվում է, որ եթե Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները հունվարի մեկից պահպանվեն, ապա դա հնարավորություն է տալու Ադրբեջանին սկսել նոր ռազմական գործողություններ, իսկ դրա ամբողջ պատասխանատվությունը դրվելու է հենց Արցախի՝ Հայաստանում գտնվող իշխանությունների ու, մասնավորապես, Շահրամանյանի վրա։
Ըստ էության, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կանգնած է ծանր երկընտրանքի առջև՝ հայտարարել պահպանել Արցախի պետական ինստիտուտներն ու դրանով սերունդների համար թողնել Արցախի վերադարձի համար իրավունք ու պայքարի հարթակ, բայց դրա հետ մեկտեղ վերցնել հետագա ամբողջ գործողությունների պատասխանատվությունը, իշխանության հալածանքների ենթարկվել, ինչպես նաև մեղադրվել Ադրբեջանի հետ հետագա հնարավոր ռազմական գործողությունների «հրձիգ» հանդիսանալու մեջ, թե լուծարել դրանք ու մնալ պատմության մեջ իբրև հայրենիքի «գերեզմանափոր»։
Այս ճնշմանը գումարվում է նաև Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ճակատագրի հարցը, Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Լևոն Մնացականյանը, Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Բաբայանն ու Դավիթ Մանուկյանը այնտեղ պատանդ են, ու Շահրամանյանին անընդհատ ասում են, թե իր ընկերների ապագան նույնպես կախված է իր որոշումից։
Ըստ մեր տեղեկությունների, Արցախի նախագահը, այնուամենայնիվ, հակված է վերցնել իր վրա այդ պատասխանատվությունն ու պահել Արցախի պետական ինստիտուտները՝ հետագա պայքարի հարթակը պահելով։
Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի կանանց ու երեխաներին սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը մեծ դժվարությամբ տարհանել են հարևան Կաղարծի։ Արցախի վրա հարձակումից ժամեր անց ադրբեջանական ստորաբաժանումները փակել էին գյուղից Ստեփանակերտ տանող մայրուղին։ Հարևան Կաղարծի գյուղացիները հասել են անտառների միջով անցնող նեղլիկ կածանով։
«Սև օրվա համար մի քիչ վառելիք էի պահել։ Որ ադրբեջանցիները հարձակվեցին, էդ վառելիքը բաժանեցի գյուղացիներին ու ասացի՝ մութն ընկնելուց հետո շարժվեն դեպի Կաղարծի։ Քանի դեռ լույս էր, տարհանել կանանց ու երեխաներին անհնար էր, անդադար հրետակոծում էին, շատ վտանգավոր էր։ Գիշերը 10 րոպեն մեկ մի մեքենա էր շարժվում մեր կողմից դեպի Կաղարծի։ Իսկ տղամարդիկ մինչև վերջ՝ ամսի 21-ը պաշտպանել են գյուղը»,-«Փաստինֆո» -ին պատմում է Մյուրիշենի գյուղապետ Բորիկ Մեջլումյանը։
Սեպտեմբերի 20-ին՝ ռազմական գործողությունների դադարից հետո, ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումները փորձել են մտնել գյուղ, բայց մերոնք թույլ չեն տվել․ տղաները դեռ դիրքերում էին։
«Գյուղից դուրս եկող ճանապարհները թշնամին արդեն փակել էր։ Ադրբեջանական հատուկ ջոկատայինները մեր գյուղի ու Հարավի արանքով մտել ու շրջափակման մեջ էին վերցրել Մյուրիշենն ու Ավդուռը։ Ամսի 21-ին փորձել են փակել նաև դեպի Կաղարծի տանող նեղ կածանը, որն անտառների միջով էր անցնում։ Մեր տղաներն էդտեղ էլ են «բոյ» տվել, թույլ չեն տվել, որ էդ կածանն էլ փակեն։ Թշնամին մի սպանված, մի վիրավոր է ունեցել էդ ժամանակ։ Բայց մենք արդեն ամբողջական շրջափակման մեջ էինք , կես ժամ ժամանակ են տվել, որ դուրս գանք գյուղից։ Այլընտրանք չունեինք արդեն՝ ո՛չ օգնող ուժ կար, ո՛չ զինամթերք․․․ Ջահելներն ապահովության համար անտառում դիրքավորվել են, որ կարողանանք մնացածներս դուրս գալ։ Էդպես հրաշքով դուրս ենք եկել դեպի Կաղարծի»,-հիշում է բռնի տեղահանված զրուցակիցս։
Մյուրիշենից կանայք ու երեխաները դուրս են եկել այն հույսով, որ կարճ ժամանակ անց հետ են գնալու։ Գյուղապետի խոսքով՝ ոչ մեկի մտքով չէր անցնում, որ դա վերջն է։ Ըստ այդմ՝ գրեթե ոչ ոք իր տնից ոչինչ չի վերցրել։ Շատերն ագամ փաստաթղթեր ու հագնելու շոր չեն հասցրել վերցնել։
«Ինքս տուն չեն կարողացել մտնել, որ գոնե մի շոր վերցնեմ։ Ու ինձ պես շատերն էին։ Ահագին անասուններ, մեքենաներ մնացել են գյուղում։ Մենակ երեք խոզի ֆերմա կար, խոշոր եղջերավոր անասուններ ունեինք, բեռնատարներ, գյուղտեխնիկա․․․ Ամբողջը մնացել է գյուղում։ Ահագին մանր եղջերավոր անասուններ էլ հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 19-ին են ադրբեջանցիները գողացել տարել։ Դրանց հատուկ ջոկատայինները մտել են, հանդում սպանել մեր հովվին՝ 65 տարեկան մարդ էր, ու հոտը տարել»,-պատմում է գյուղապետը։
Մյուրիշենի բնակիչները հիմա սփռված են Մեղրիից մինչև ՌԴ։ Մեծ մտավախություն կա, որ արտագաղթողների թիվը կտրուկ կաճի, քանի որ Հայաստանում տան վարձրավճարներն այնքան բարձր են, որ ամեն ինչ կորցրած, ախատանք չունեցող բռնի տեղահանված մեր հայրենակիցներն ուղղակի չեն կարող այսպիսի պայմաններում երկար մնալ․․․
1990ա-ականներին ևս Մյուրիշենը տեղահանվել էր, բայց կարճ ժամանակով։ Գյուղապետը շեշտում է՝ այն ժամանակվա ու հիմիկվա միջև համեմատության եզր չկա․ 90-ականներին բարձր ոգի կար, իրենց օգնության հասնող Հայաստան։ Ու դրանց շնորհիվ էլ հաջողվել էր հեռացնել թշնամու կրակատերը գյուղի գլխավերևից, որտեղից անդադար կրակ էին թափում Մյուրիշենի վրա։ «Այն ժամանակ տեղ ու դադար չէին տալիս, մի կանգուն տուն չէր մնացել գյուղում, բայց որ ազատագրեցինք հարակից բնակավայրերն ու բարձունքները, արդեն ժողովուրդը հանգիստ կարողացավ ապրել, արարել։ Անգամ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո մարդիկ չէին հանձնվում․ ֆերմաներ էին դրել, ոտքի էին կանգնում, բայց էս վերջինը՝ 2023թ․ սեպտեմբերի 19-ի պատերազմն աննախադեպ էր»,-ասում է Մյուրիշենի գյուղապետ Բորիկ Մեջլումյանը։
«Հիմա, կարծում եմ, Հայաստանն ու Ադրբեջանն իսկապես մեկ քայլ են հեռու խաղաղության համաձայնագրի ստորագրումից»,- «Свободная Пресса»-ին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։
«Այսպես ասեմ, իրադարձությունները, որոնք տեղի ունեցան և ի վերջո հանգեցրին ստեղծված իրավիճակին, ճիշտ կերպով զարգացան։ Պետք է պայմանավորվեն միայն տարածաշրջանային երեք հարևանները՝ Ադրբեջանը, Հայաստանը և Ռուսաստանը։ Ես միշտ եմ խոսել այս մասին: Երբեք չեմ հավատացել Ղարաբաղի հարցով Մինսկի խմբին, որտեղ բացի Ռուսաստանից համանախագահներն էին նաև ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։ Նրանք մատը մատին չեն տվել»,- ասել է ռուսաստանցի պատգամավորը։
Նրա խսոսքով, ի վերջո ամեն ինչ եկել է եռակողմ համաձայնության, չնայած դրան կարելի էր հասնել նաև առանց ռազմական գործողությունների։ Պատգամավորը վստահ է, որ հիմա Հայաստանի համար ձեռնտու ժամանակ է, և «չարժե բռունցքով սեղանին հարվածել»։
«Պետք է մտածել ու ստեղծել այնպիսի միջանցքներ, որոնք տնտեսապես շահավետ են նաև հարևանների համար։ Արժե։ Ռուսաստանին էլ է դա ձեռնտու, քանի որ կարող ենք հարավում այդ երկրների միջով միջանցք ունենալ, ինչպես նաև պայմանավորվել Վրաստանի հետ։ Ի վերջո, իմ կարծիքով, հիմա իրավիճակը շահավետ է»,-ասել է նա։
Ես իրավաբան չեմ, բայց աշխատելով օրենսդիր մարմնում և պետական համակարգում՝ գիտեմ մի բան, յուրաքանչյուր որոշում չեղարկվում է այն ճանապարհով, որով ընդունվել է։ Այսինքն` Արցախի Հանրապետության լուծարումը կարող է միայն Արցախում մեծ հանրաքվե անցկացնելու ճանապարհով»։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը` անդրադառնալով Արցախի Հանրապետության լուծարման մասին հրամանագրի չեղարկման մասին Սամվել Շահրամանյանի նախկին խորհրդականի հայտարարությանը։ «Ուզում են 68 հատ թուղթ ստորագրեն՝ Արցախը թղթով չի ձևավորվել, որ ինչ որ թղթով լուծարվի», — արձանագրեց գործիչը։
Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեության շարունակվելու վերաբերյալ պաշտոնական Ստեփանակերտի գնահատականներից հետո իշխանական պատգամավորները մեկը մյուսին հաջորդելով դրանք կասկածի տակ դնող հայտարարություններով սկսեցին հանդես գալ՝ Աբովյանն ընդգծեց, որ ՀՀ գործող իշխանությունների և ադրբեջանցիների տեսլականները համահունչ են: «Իրենք անգամ նույն վիրավորական արտահայտություններն են անում իրենց համար անցանկելի անձանց հասցեին»։
Նա նաև ընդգծեց` այս իշխանությունը շատ հեռու է քաղաքական և քաղաքագիտական յուրաքանչյուր կանոններից, հետեւապես պետք է նրանց հուշել, որ ֆանտաստիկ տգիտություն է իրենց այն հայտարարությունը, թե երբ Արցախի թեման բարձրաձայնվում է՝ Ադրբեջանը դա որպես պատրվակ է օգտագործում ու սկսում ճնշում գործադրել Հայաստանի վրա, ավելին` թեմային չտիրապետելու արդյունք։ «Թուրքիային և Ադրբեջանին միևնույն է՝ դու կբարձրաձայնես Արցախի հարց, թե չես բարձրաձայնի, կգնաս իրենց մոտ երդում- պատառ կուտես, խաղաղության խաչմերուկ կքարոզես, թե թուրքերին մուղամ կերգես՝ իրենց համար միևնույն է։ Իրենք ունեն նպատակ, որը կախված չէ հայկական կողմի քալերից, նպատակը հետևյալն է՝ ձևավորել նոր՝ հին իրողություն տարածաշրջանում։ Այսինքն, իրենք հետևողականորեն գնում են դեպի Հայաստանի Հանրապետության կլանման և ձուլման, դրա համար իրենք օգտագործում են տարբեր մեխանիզմներ»։
«Իրենց կոնցեպտն այն էր, որ Ղարաբաղը խանգարում է հայ- ադրբեջանական հարաբերությունների զարգացմանը և այլ։ Սրանք Ղարաբաղը տվեցին։ Այդ դեպքում ինչո՞ւ է Ադրբեջանը շարունակաբար օկուպացնում ՀՀ ինքնիշխան տարածքները, հավակնում ՀՀ ամբողջ տարածքին և դիտարկում իր ողջ գործունեությունը Հայաստանի Հանրապետությունը վերացնելու կոնտեքստում, այս իշխանությունները այդ մասին չեն խոսի։
Ավելի պարզ ասեմ՝ մինչև այս Սամվել Շահամանյանի հայտարարությունը՝ Ադրբեջանում որոշում են ընդունել, որով դեկտմբերի 26-ին Ադրբեջանի միլի մեջլիսը փաստաթուղթ է ընդունելու՝ ամրագրելով Արևմտյան Ադրբեջան վերադառնալու իրավունքը։ Ես մի ցանկություն ունեմ, որ այս իշխանությունները նույն կերպ ճղճղալով, էներգետիկ ռեսուրսները ծախսելով արձագանքեն Ադրբեջանի այդ նախաձեռնությանը, ոչ թե Արցախ բառը լսելիս ընկնեն ցնցումների մեջ», — ասաց Արման Աբովյանը։
Հրաշքով փրկված զինվոր Նարեկ Պողոսյանը բուժում է ստանում «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում:
«Զինուժ»-ը ռեպորտաժ է պատրաստել զինծառայող Նարեկ Պողոսյանի մասին, որի անունը սեպտեմբերի 1-ին Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների ցուցակում էր հայտնվել նախապես, սակայն ժամեր անց պաշտպանության նախարարությունը լրացուցիչ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկի սրտի զարկը վերականգնվել է:
Նարեկ Պողոսյանը հիշում է՝ նախքան վնասվածք ստանալը առաջնագծում էր, հրաման է ստանում բուժակի հետ շտապելու հարակից մարտական հենակետ, որի ուղղությամբ թշնամին ինտենսիվ կրակում էր։ Պետք էր առաջնագծից արագ տարհանել ու առաջին բուժօգնության ցուցաբերել վիրավորներին
Գրեթե հասնում էինք դիրքեր։ Դիմացի դիրքրեից թիրախավորված կրակ էին բացել մեքենայի ուղղությամբ»,- պատմում է Նարեկը։
Բայց նա առաջ է շարժվել՝ վայրկյան առաջ ծառայակից ընկերներին օգնելու։ Գրեթե հենակետի մատույցներում հայտնվել է հակառակորդի դիպուկահարի նշանառության տակ…
Գանգուղեղային ծանր վնասվածք ստանալուց անմիջապես հետո բուժակը ստուգել է Նարեկի սրտի աշխատանքը և տեսնելով, որ չի շնչում, հրամանատարությանը հայտնել է նրա զոհվելու մասին: Մինչ հոսպիտալ հասցնելը Նարեկն անբացատրելի հրաշքով մի քանի վայրկյան արթնացել, ջուր է ուզել ու կրկին գիտակցությունը կորցրել:
«Ջուր եմ ուզել, երևի մեխանիկորեն, ասել եմ Նարեկն եմ…»։
Այդ պահից բժիշկների ինտենսիվ գործողությունների շնորհիվ Նարեկի կյանքը փրկվել է:
Ամիսներ շարունակ Նարեկը չէր կարողանում շարժվել, խոսել, ինչ-որ բան հիշել: Նարեկն այժմ վերականգնողական բուժում է ստանում «Զինվորի տանը»:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Փաստորեն, Արցախի կապիտուլյացիան ստորագրած, ամբողջ զինամթերքն ու տեխնիկան հակառակորդին նվիրած, Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելու փորձին նպաստած Արցախի նախագահը և յուր «պաշտոնյաները» նախ նեղսրտում են, որ Հայաստանում աշխատավարձ չեն ստանում, հետո էլ խոսում Հայաստանի Հանրապետության ներսում ինչ-որ ինստուտուտների գործարկման մասին:
Ո՞վ է Սամվել Շահրամանյանը, որ Երևանում հրամանագիր ստորագրի: Երևանում և Հայաստանում գործում են միայն և բացառապես ՀՀ օրինական ղեկավարության հրամանագրերն ու որոշումները:
Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդը ընտրել է իր լեգիտիմ Ազգային ժողովին, Վարչապետին, ձևավորել ինստիտուտներ և վերջ: Հայաստանում կա մեկ իշխանություն և այդ մեկ իշխանությունը Հայաստանի օրինական իշխանությունն է:
Սրան հակադրվող կամ սրա դեմ պայքարող ցանկացած նախաձեռնություն դիտվելու է որպես հակապետական գործունեություն, հայտարարվելու է օրենքից դուրս և արժանանալու է ամենակոշտ միջոցներին պետության կողմից:
Հայաստանին նոր ռազմական սադրանքի մեջ ներքաշել ձգտողների բոլոր ծրագրերը ջարդուփշուր են լինելու, իսկ հեղինակները` խստագույնս պատժվելու են»։
Որքանով ես եմ հասկանում՝ մի կողմից Արցախի խորհրդարանը և այսպես կոչված՝ նախագահը գտնվում են ՀՀ իշխանությունների ճնշման տակ, մյուս կողմից՝ կան արցախցիներ, որոնք պահանջում են, որ ինչ-որ որոշում ընդունվի նախագահի և խորհրդարանի կողմից։ Այսինքն՝ նրանք 2 կողմից ճնշման տակ են գտնվում և նման հայտարարություններով ուղղակի փորձում են պատճառ գտնել, որ որևէ պաշտոնական հայտարարություն չանեն։ «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանն՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները լուծարելու մասին հրամանագիրը հոկտեմբերի 19-ի հրամանագրով ուժը կորցրած ճանաչելու մասին Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանի հայտարարությանը։ Նշենք, որ ըստ հայտարարության՝ հոկտեմբերի 19-ի հրամանագրով Արցախի պետական ինստիտուտների ղեկավարները շարունակում են պաշտոնավարել հասարակական հիմունքներով։
Ըստ քաղաքագետի՝ Արցախի իշխանությունները երկու քարի արանքում են և փորձում են մանևրել՝ վախենալով պաշտոնական որևէ փաստաթուղթ հրապարակել, որտեղ կասվի, որ այդ հրամանագիրը ստորագրվել է ճնշումների տակ և դա տեղի է ունեցել Ցեղասպանության սպառնալիքի ներքո, որ իրենք դա ստիպված էին արել, հետևաբար, այն որևէ իրավական հիմք չունի։
«Որոշակի պաշտոնական փաստաթուղթ է պետք, իրենք դրանից վախենում են, իսկ այս հայտարարությունը լուծում է, թե լուծում չէ՝ արդեն ամեն մեկի ֆանտազիաների հարց է»,- նկատեց քաղաքագետը։
Դիտարկմանը, թե Արցախի իշխանությունները պնդում են, որ այդ փաստաթուղթն ինքնին առ ոչինչ է և պետությունը նախագահի հրամանագրով չի կարող լուծարվել՝ Դանիելյանն ընդգծեց, որ պետությունն, իհարկե, չի կարող լուծարվել նախագահի հրամանագրով, նախագահն իրավունք չունի լուծարելու պետություն, եթե այնտեղ գոյություն ունի խորհրդարան և եթե պետությունը հիմնադրվել է հանրաքվեների հիման վրա։
«Բնական է, որ այդ փաստաթուղթն առ ոչինչ է, բայց քանի որ նման փաստաթուղթ ստորագրվել է, հարց է առաջանում՝ արդյո՞ք խորհրդարանը դա հերքել է, վավերացրել է, թե ոչ։ Եթե չեն հերքում՝ դա դառնում է ոչ թե առ ոչինչ, այլ դառնում է շատ կոնկրետ փաստաթուղթ։ Մի բան, որ պահանջում են Ադրբեջանը և Հայաստանի գործող կառավարությունը։ Այսինքն, Շահրամանյանը պետք է հայտարարի, որ այդ փաստաթուղթը ճնշումների տակ է ստարագրվել, որ եղել է Ցեղասպանություն իրականացնելու սպառնալիք, դրա համար ինքը պարտադրված է եղել անօրինական որոշում ստորագրելու։ Հետևաբար, պետք է նաև հատուկ որոշում ստորագրի այդ հրամանագիրը չեղարկող և եթե կնիքը մոտն է՝ նաև կնքի այդ հրամանագիրը»,- արձանագրել է Ստեփան Դանիելյանթ։
Դիտարկմանը, թե կարելի է հիմա հստակ սահմանել՝ հունվարի 1-ից հետո Արցախի հանրապետությունը գոյություն ունենալու է, թե ոչ՝ նա նշեց, որ այս տարբերակով հայտարարության դեպքում՝ ամեն մեկը կարող է իր բացատրությունները գտնել և իր կերպ մեկնաբանություն տալ հարցին։ «Իսկ Ադրբեջանը իր բացատրությունները կտա և կհամոզի միջազգային խաղացողներին։ Թե ով՝ ում և ինչ կհամոզի այլ հարց է, բայց Արցախի նախագահը և խորհրդարանը իրենց համապատասխան հայտարարությունը պետք է անեն և որոշումը հրապարակեն»,- եզրափակեց քաղաքագետը։
Ամեն ինչ շատ հստակ է, քննարկման կարիք էլ չկա, ուղղակի պետք է չեղարկել Արցախի Հանրապետությունը լուծարելու վերաբերյալ հրամանագիրը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Ես չգիտեմ՝ ինչու է այս թեման այսքան ծանրանում: Ուղղակի չեղարկելու մեխանիզմների հարցն է, թե որն է ավելի նախընտրելի. Կամ նախագահի նոր հրամանագրով, կամ Գերագույն դատարանի միջոցով: Իհարկե, նախագահի նոր հրամանագրով պետք է լինի, որը շատ արագ է, առանց երկարացնելու, առանց երկար ընթացակարգերի, առանց ուրիշ դերակատարներից կախված լինելու եւ այլն:
Նախընտրելի է, որ դա լինի մինչեւ հունվարի 1-ը, բայց դա իրավական առումով որեւէ նշանակություն չունի, դրա նշանակությունը տեղեկատվական, քաղաքական է, որովհետեւ միեւնույն է, սեպտեմբերի 28-ի հրամանագիրը որեւէ իրավական հետեւանք չի առաջացնում, որովհետեւ այն հակասահմանադրական է, նախագահը հանրապետությունը լուծարելու լիազորություն չունի: Երկրորդը, բռնության սպառնալիքի ներքո է դա ստորագրվել, որի մասին փաստել են եւ նախագահը, եւ ԱԺ-ն»,-ասաց նա:
Բեգլարյանի խոսքով, իրավական խնդիր այստեղ չկա, բայց ընկալման եւ քաղաքական ուղերձի խնդիր կա, հատկապես միջազգային հանրությանը. «Պետք է ցույց տալ քաղաքական կամք եւ հստակ այդ ուղերձը տալ, որ մենք հունվարի 1-ից շարունակում ենք գործել: Նույնիսկ եթե չչեղարկվի, դրանից ոչինչ չի փոխվում, Արցախի պետական մարմինները շարունակում են գործել»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Նարայանը և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը։ Այս մասին «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնել են ՄԻԵԴ-ից։
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածին (արդյունավետ պաշտպանության իրավունք) համապատասխան քննելու անհրաժեշտություն չկա, Կոնվենցիայի 14-րդ հոդվածին (խտրականության արգելք) համապատասխան քննելու անհրաժեշտություն չկա:
Բացի այդ, ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ Ադրբեջանը պարտավոր է Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո երեք ամսվա ընթացքում դիմողներին վճարել 16 հազար եվրո յուրաքանչյուր դիմումի համար, գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել ոչ նյութական վնասի համար, 2780 եվրո յուրաքանչյուր հայտի համար, որոնք պետք է համատեղ վճարվեն համապատասխան դիմորդներին, գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել նրանցից՝ կապված ծախսերի հետ։
Դիմումատուները Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների հարազատներն են։ Գործը վերաբերում է ադրբեջանցի զինծառայող Չինգիզ Գուրբանովի կողմից հայ զինծառայողներին սպանելուն։
Դիմումատուները Հայաստանի տասը քաղաքացիներ են: Նրանք 1995 թվականին ծնված Էդգար Նարայանի, 1996 թվականին ծնված Էրիկ Աբովյանի և 1990 թվականին ծնված պարոն Շավարշ Մելիքյանի ծնողները, քույրերն ու եղբայրներն են։ Տուժողները եղել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողներ։
1995 թվականին ծնված Էդգար Նարայանը, 1996 թվականին ծնված Էրիկ Աբովյանը և 1990 թվականին ծնված Շավարշ Մելիքյանը զոհվել են 2016 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում գտնվող «Բիթլիս» մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս։
Ըստ գործի նյութերի՝ 2016 թվականի դեկտեմբերի 29-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Չինգիզ Գուրբանովը հատել է սահմանը և առաջացել դեպի «Բիթլիս»։
Ժամը 8։30-ի սահմաններում Նարայանը և Աբովյանը դուրս են եկել «Բիթլիսի» խրամատից՝ զուգարան գնալու և մի քանի տարաներում ջուր հավաքելու համար։ Երկուսն էլ անզեն են եղել։
Կրակոցներ են հնչել, որոնցից հետո պարզվել է, որ սպանվել են Նարայանը և Աբովյանը։ Մարտական դիրքում գտնվող մյուս զինվորներն անմիջապես վազել են կրակոցների ձայնի ուղղությամբ։ Փոխհրաձգություն է եղել, և երրորդ հայ զինվորը՝ Շավարշ Մելիքյանը, սպանվել է։ Ժամանել են հայկական զինված ուժերը, և մեկ ժամ անընդմեջ փոխհրաձգությունից հետո հակառակ կողմից կրակոցները դադարեցվել են։
Երեք հայ զինվորների դիերը հայտնաբերվել են գետնին Գուրբանովի դիակի հետ միասին։ Գուրբանովի դիակի կողքին հայտնաբերվել է ինքնաձիգ, լրացուցիչ պահունակներ և օգտագործված պարկուճներ։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործ, դեպքի վայրը զննությամբ արձանագրություն է կազմվել։ Բժշկական եզրակացությունները նշում էին, որ երեք զինծառայողները մահացել են կրծքավանդակի և պարանոցի (Նարայան), որովայնի, կրծքավանդակի և աջ ոտքի (Աբովյան) և գլխի (Մելիքյան) հրազենային վնասվածքներից։
2017 թվականի մայիսի 3-ի հաղորդագրության համաձայն՝ Չինգիզ Գուրբանովի կողմից բերված ինքնաձիգի դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ մահացու կրակոցներն արձակվել են հենց այդ ինքնաձիգից։ Ըստ դիմումատուների, Ադրբեջանը ճանաչել է, որ Գուրբանովն է սպանել հայ զինվորներին։ Այդուհանդերձ, այն չի կատարել սպանությունների հանգամանքների հետաքննություն։ Փոխարենը, պետությունը բարձր է գնահատել նրա արարքները՝ Չինգիզ Գուրբանովին հետմահու «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչում շնորհելով և նրա անունով փողոց անվանակոչելով։
Հենվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք), 13 (արդյունավետ պաշտպանության իրավունք) և 14-րդ (խտրականության արգելք) հոդվածների վրա՝ դիմումատուները բողոքում են, որ իրենց հարազատները ապօրինի են սպանվել՝ հաշվի առնելով, որ շարունակական զինված հակամարտություն չի եղել։Դիմումատուները նաև պնդում են, որ իրենց հարազատները խտրականության են ենթարկվել իրենց ազգային պատկանելության պատճառով, նշել են, որ Ադրբեջանը չի կարողացել արդյունավետ հետաքննություն իրականացնել սպանությունների վերաբերյալ:
Եթե այս անգամ պետականությունը կորցրինք, որևէ երաշխիք չկա, որ վերականգնելու ենք, սա վերջին շանսն է:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը․
«Եթե հայկական պետականությունը չպահպանվի, սա վերջին շանսն է պետականություն ունենալու։ Չկա հաշվարկ, որ եթե մի քանի անգամ պետականություն ենք կորցրել ու վերականգնել ենք, անպայման այդպես է լինելու։
Որևէ երաշխիք չկա, որ այս անգամ կարող ենք պետականություն վերականգնել։ Այս դեպքում պատմության ցիկլայնությունը չի աշխատում։ Պատմագիտության մեջ կա վարկած, որ հայերը, հրեաները և վրացիները գոյատևել են 3 հազար տարի, ոչ թե օրինաչափություն է, այլ բացառություն։ Պետությունն, ինքնին, բնական երևույթ չէ, ինչպես, ասենք, օդը։ Պետության կայացման համար մարդիկ ջանք ու արյուն են թափում։ Իսկ երբ գալիս է էլիտաների մի սերունդ, ինչպես օրինակ այսօրվանը, որոնք մտածում են, որ այդ ամենի համար պետք չէ շնորհակալ լինել, անխուսափելի է դառնում պետության թուլացումը, ընդհուպ անկումը»,- նշել է Հակոբյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.