23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

2024-ին Հայաստանին սպասում են բազմաթիվ մարտահրավերներ: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում նշել է ղարաբաղյան հակամարտության մասնագետ, Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմ դը Վաալը։
«Անկասկած, սա շատ վճռորոշ, կարևոր, ինչ-որ տեղ վտանգավոր պահ է Հայաստանի համար 2024 թվականին: Երկիրը կանգնած է թերևս ամենադժվար ընտրությունների առջև՝ համեմատելի 1980-ականների վերջին կամ նույնիսկ 1920-ականների իրավիճակի հետ: Խոսքն, իհարկե, Ղարաբաղի կորստի և այնտեղից հայ բնակչության փախուստի մասին է։ Սա լուրջ պահ է Հայաստանի համար, որը ոմանք համեմատում են 1920 թվականի կամ նույնիսկ 1915 թվականի Ցեղասպանության հետ։ Սա նաև կլինի այն տարին, երբ Հայաստանը առերեսվելու է ոչ միայն Ադրբեջանից եկող սպառնալիքի, այլև Ռուսաստանի հետ հարաբերությունների կորստի կամ խզման սպառնալիքի հետ: Այսպիսով, 2024 թվականին Հայաստանին անկասկած սպասում են բազմաթիվ մարտահրավերներ»,- նշել է նա:
Անդրադառնալով դիտարկմանը, որ շատ հայերի համար Ռուսաստանը ոչ միայն լքել է նրանց, այլև դավաճանել շատ դրամատիկ ձևով, Թոմաս դե Վաալը նշել է. «Սկսենք նրանից, որ, իհարկե, Ռուսաստանն այս տարածաշրջանում միշտ ունեցել է բազմաթիվ շահեր։ Թեև գուցե միշտ էլ ավելի ամուր հարաբերություններ է ունեցել Հայաստանի հետ, նա երբեք էլ չի հրաժարվել Ադրբեջանի հետ հարաբերություններից։ Եթե նայենք ղարաբաղյան հակամարտության նորագույն պատմությանը, ապա կտեսնենք, որ եղել են պահեր, երբ Մոսկվան ավելի մոտ էր Բաքվին, օրինակ՝ 1990-1991 թվականներին։
Ռուսաստանի համար իր շահերն են առաջնահերթ, և հայերի քրիստոնյա լինելու փաստը, այնտեղ ավանդական պատմական հարաբերությունների առկայությունն այնքան էլ կարևոր չեն: Բայց, վստահաբար, Մոսկվան շարունակում է մնալ Հայաստանի անվտանգության հիմնական ապահովողը։ Կա ռազմական դաշինք, կան պարտավորություններ, որոնք Մոսկվան ստանձնել է Հայաստանի հանդեպ։
Ի՞նչ փոխվեց։ Ակնհայտորեն, վիճակը սկսեց փոխվել 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո, երբ Հայաստանում իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, ով Մոսկվայի տեսանկյունից շատ ավելի անկանխատեսելի, անվստահելի գործընկեր էր, մինչդեռ Իլհամ Ալիևն Ադրբեջանում շարունակում էր մնալ շատ ավելի կանխատեսելի և վստահելի գործընկեր։ Դա փոփոխություններից մեկն էր:
Այնուհետև մենք տեսանք 2020 թվականի պատերազմը, երբ Մոսկվան միջամտեց միայն վերջին պահին։ Մինչ ղարաբաղցիները ողջունեցին Մոսկվայի միջամտությունը, կարծում եմ, որ հայերն արդեն գիտակցել են այդ փոփոխությունը։
Կարծում եմ՝ վճռորոշ պահը Ռուսաստանի ներխուժումն էր Ուկրաինա 2022 թվականի փետրվարին, որից հետո Ռուսաստանի առաջնահերթությունները փոխվեցին ու ամեն ինչ սկսեց պտտվել Ուկրաինայի հետ պատերազմի, Արևմուտքի հետ պատերազմի շուրջ: Կովկասը երկրորդական է դարձել, ամեն ինչ այժմ երկրորդական է այդ պատերազմական ջանքերի համեմատ։
Եթե նայեք, թե ինչ ունենք տեղում, ապա կտեսնենք, որ մի կողմից կա Հայաստան, որն ունի ժողովրդավարական իշխանություն, որի մտադրությունները կարծես թե ավելի եվրոպամետ են, և կա [Ռուսաստանի տեսանկյունից] շատ ավելի վստահելի գործընկեր ի դեմս Ադրբեջանի։ Կարծում եմ՝ եթե կարդաք, թե ինչ են ասում ռուս պաշտոնյաները պատերազմի սկսելուց ի վեր, դա այն է, որ նրանք պետք է վերակողմնորոշեն Ռուսաստանի ողջ տնտեսությունը Արևմուտքից դեպի Հարավ և Արևելք, իսկ Հարավը նշանակում է Վրաստան, բայց դա նաև նշանակում է հատկապես Ադրբեջան՝ երկաթուղային երթուղին դեպի Ադրբեջան, Կասպից ծով։
Ադրբեջանը Ռուսաստանի համար հիմնականում ճանապարհ է դեպի հարավ՝ դեպի Իրան, դեպի Մերձավոր Արևելք։ Եվ այդ դեպքում Հայաստանը դառնում է պակաս կարևոր։ Եվ դրա համար էլ, կարծում եմ, մենք տեսանք սա: Պատմականորեն առաջին անգամ Ռուսաստանը չարձագանքեց, նրա խաղաղապահ ուժերը հիմնականում չեն արձագանքել։ Ակնհայտորեն նրանք նախապես տեղեկացված էին, որ Ադրբեջանը պատրաստվում է գրավել Ղարաբաղը»:
Սիրելի՛ ընկերներ, ինչպես տեղյակ եք, վերջին օրերին ակտիվորեն հետաքրքրվել եմ Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների՝ հունվարի 1-ից աշխատանքները շարունակելու խնդրով: Նաև գրել էի, որ հարցի լուծման հետ կապված լավատեսական ակնկալիքներ ունեմ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Անցած օրերին հանդիպել եմ Արցախի և Հայաստանի քաղաքական մի շարք ուժերի և գործիչների հետ, լսել նրանց մտահոգություններն ու փաստարկները:
Մեծ ուրախությամբ տեղեկացնում եմ, որ հունվարի 1-ից Արցախի պետական ինստիտուտների անխափան գործունեության համար առկա են բոլոր իրավական հիմքերը: Այս հարցի առնչությամբ ես այլևս որևէ մտոհոգություն չունեմ, ինչի համար չափազանց շնորհակալ եմ Արցախի Հանրապետության Նախագահ Շահրամանյանին և գործընթացում ներգրավված բոլոր գործիչներին։
Ցավոք, ելնելով որոշակի ռիսկերից, ավելին ասելու կարիք, կարծում եմ, չկա: Միայն խորհուրդ կտամ խնդիրը չդիտարկել զգացմունքային դաշտում։ Բայց այն, որ Արցախի պետական մարմինների գործունեության համար իրավական որևէ խոչընդոտ չկա, ինձ համար միանշանակ է։ Աստված առաջ՝ ապագայում այլ լավ լուրեր էլ կլսենք։
Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր մշտապես կանգնած են ու կանգնած են եղել Արցախի պետականության թիկունքին։ Սա մեր բոլորիս պարտքն է, որը պետք է պատվով կատարենք նաև ապագայում։ Շնորհակալություն և Աստծով»,- գրել է նա։
Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկությունը շարունակում է մնալ ուժի մեջ։ Այս մասին գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարարն անընդունելի էր համարել զորքերը հայելային տարբերակով հետ քաշելու պաշտոնական Երևանի առաջարկը՝ պատճառաբանելով, որ սահմանի դելիմիտացիան երկարատև աշխատանք է։ Նշենք, որ նման նախաձեռնությամբ էր հանդես եկել Նիկոլ Փաշինյանը՝ դեռևս 2021թ․ գարնանը։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ կառավարություն՝ խնդրելով տեղեկացնել, թե արդյոք ՀՀ վարչապետը Ադրբեջանի հետ բանակցություններում պնդելու է իր առաջարկը՝ այն համարելով նախապայման։ ՀՀ կառավարությունից հարցումը վերահասցեագրել են ՀՀ ԱԳՆ-ին։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքում հայկական կողմը մշտապես հանդես է եկել Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկությամբ, և դա շարունակում է մնալ ուժի մեջ»,- հայտնել է ՀՀ ԱԳՆ ու ավելացրել՝ «Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է օր առաջ ներգրավվել դրա իրականացման շուրջ քննարկումներում»
Տարածաշրջանային զարգացումների շուրջ «Փաստինֆոն» զրուցել է քաղաքական գործիչ Անդրեաս Ղուկասյանի հետ։
— Պարոն Ղուկասյան, տևական ժամանակ ռուսական հարթակները բոյկոտելուց հետո, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը գնաց Սանկտ-Պետերբուրգ և հայտարարեց, որ ԵԱՏՄ-ն տնտեսական կառույց է և չի կարող ունենալ քաղաքական, առավել ևս աշխարհաքաղաքական օրակարգ։ Կարո՞ղ է տնտեսական միությունը չունենալ աշխարհաքաղաքական օրակարգ։
— ԵԱՏՄ-ն աշխարհքաղաքականության սուբյեկտ է և ունի աշխարհքաղաքական օրակարգ, այդ օրակարգի հարցերը շատ սուր են, որովհետև ԵՄ-ի և ՌԴ-ի միջև առևտրային պատերազմ է ընթանում։ Սահմանված են պատժամիջոցներ ԵԱՏՄ գլխավոր անդամ պետության նկատմամբ, ինչը քաղաքական երևույթ և, հետևաբար, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն անգրագիտություն է։
— Հնարավո՞ր է ունենալ որևէ երկրի կամ միության անդամ պետությունների հետ խորացած տնտեսական հարաբերություններ և, միաժամանակ, այդ երկրներին հակառակ կամ թշնամի պետությունների հետ անվտանգային համակարգի հարաբերություններ կառուցել։
— Ոչ, դրանք փոխկապակցված հարցեր են։ Նման բան հնարավոր չէ։
— Այսօր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ վերջին շրջանում Երևանը զարգացնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի և նրա առանձին անդամ երկրների հետ, ինչը չի կարող իրենց չանհանգստացնել։ Նման անհանգստություն ժամանակին ՌԴ-ն հայտնում էր նաև Ուկրանիայի շուրջ զարգացումների վերաբերյալ, ինչից սկսվեցին ռազմական գործողությունները։ Ի՞նչ վտանգներ եք տեսնում մեզ համար։
— ՌԴ-ն տևական ժամանակ բարձր պաշտոնյաների մակարդակով հայտարարում էր, որ Հայաստանը ոչ մեկին պետք չի, որ արևմուտքը հետաքրքրված չէ Հայաստանով, Արևմուտքը Հայաստանին չի օգնի, օժանդակություն չի ցուցաբերի, որ Հայաստանը դատապարտված է ՌԴ ազդեցության տիրույթում լինել և այդ տիրույթից դուրս գալու այլընտրանք Հայաստանը չունի։ Այս տարվա քաղաքական իրադարձությունները տապալեցին այդ միֆը։ Մենք տեսնում ենք, որ և՛ Ֆրանսիան, և՛ ԵՄ-ն Հայաստանին առաջարկեցին համապարփակ լայն ու բազմակողմանի անվտանգության ոլորտում համագործակցություն և ՌԴ-ն հիմա արձագանքում է արևմուտքի այդ որոշումներին՝ սպառնալով, որ ինքը Հայաստանի նկատմամբ թշնամական քայլեր կդրսևորի, եթե այդ քաղաքականությունը շարունակվի։
Այս տարվա իրողությունները ևս մեկ քաղաքական միֆ բացահայտեցին, որ ՀՀ- և ՌԴ-ն բարեկամ պետություններ են։ Այս տեսակ հայտարարությունները բացահայտում են, որ ՌԴ-ն ՀՀ-ի բարեկամ պետությունը չէ։
Եթե շարունակելու լինենք միֆերի շարքը, ապա հաջորդ միֆը, որ բացահայտվեց, դա այն է, որ Ադրբեջանը իբր ուզում է խաղաղություն։ Այս տարի պարզվեց, որ սա կատարյալ սուտ է, Ադրբեջանն ունի տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ և պատերազմի սպառնալիքը շարունակում է մնալ ՀՀ-ի համար շատ իրական։
-Այսօր ադրբեջանական աղբյուրները հաղորդում էին, որ ակնկալվում է տոներից հետո ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Դուք տեսնո՞ւմ եք մոտ ապագայում սրա հնարավորություն։
— Ոչ ես նման հնարավորություն չեմ տեսնում։
— Պարոն Ղուկասյան, հայկական և ադրբեջանական կողմը հայտարարում են, որ խաղաղության պայմանագիրը չի լուծելու սահամանների ու տարածքների շուրջ երկու երկրների միջև եղած վեճը։ Հետևաբար, ինչպե՞ս է այդ պայմանագիրն ապահովելու խաղաղությունը։
— Իմ կարծիքով՝ խաղաղության պայմանագիր առհասարակ չի լինելու, այդ պայմանագիրը չի կարող կնքվել։ Մոտ ապագայում այդ պայմանագիրը կնքելու հայտարարությունը միայն քաղաքական հայտարարություն է, որը ունի հստակ բովանդակություն։
— Ի՞նչ բովանդակության մասին է խոսքը, ինչո՞ւ է նման հայտարարություն տարածվում այդ դեպքում
— Ադրբեջանն ունի ժամկետներ և պարտավոր է, օրինակ, միջազգային դատարանին ներկայացնել, թե ինչ է արել արցախցիների վերադարձն ապահովելու համար։ ԵՄ-ն, ԱՄՆ-ն Ադրբեջանից պահանջում են ապահովել արցախահայերի հետ վերադարձը, այսինքն Ադրբեջանը կարիք ունի նման հայտարարությունների դրա համար էլ անում է։
— Պարոն Ղուկասյան, Նիկոլ Փաշինյանը իր վերջին հարցազրույցում խոսում էր այն մասին, թե եթե խոսենք արցախահայերի հետ վերադարձի մասին՝ Ադրբեջանն էլ կարող է խոսել Հայաստանից հեռացած ադրբեջանցիների հետ վերադարձի մասին։ Որքանո՞վ է ճիշտ հավասարության նշան դնել այս երկու երևույթների միջև, որովհետև մենք չենք խոսում Բաքվից և Սումգայիթից հայերի վերադարձի մասին, այլ արցախահայերի՝ իրենց բնօրրան վեադառնալու մասին է խոսքը։
— Դրանք, իհարկե, տարբեր հարցեր են, Արցախի հարցը միջազգային հարց է, որն առնչվում է Արցախի կարգավիճակի հետ։ Արցախի տարածքը վիճելի տարածք է՝ Ադրբեջանի կազմում։ 1992 թ-ից սկսած Ադրբեջանը և Հայաստանը դիմել են ԵԱՀԿ-ին՝ այդ տարածքի կարգավիճակի հարցը որոշելու խնդրանքով։ ԵԱՀԿ-ին է պատկանում այդ տարածքի կարգավիճակի հարցը որոշելու իրավասությունը։ Բնականաբար, Արցախում ապրող հայերը և ադրբեջանցիները իրենց կարգավիճակի հարցի պատասխանը պետք է հանրաքվեով որոշեին։ Այսինքն, ԵԱՀԿ-ի մոտեցումը եղել է այն, որ այդ կարգավիճակի հարցը պետք է հանրաքվեով որոշվի։ մենք չենք խոսում Բաքվից, Կիրովաբադից և այլ քաղաքաղներից փախստական դարձած հայերի վերադարձի մասին, ովքեր ստեպված են եղել Հայաստան գալ 1988-90 թթ-ին, խոսքը մոտ 380 000-ից ավելի մարդու մասին է, ովքեր լքել են Ադրբեջանը քանի որ իրենց կյանքին վտանգ էր սպառնում, այդ մարդկանց վերադարձի հարցի հետ կարելի է համադրել Հայաստանից այդ ժամանակ հեռացած 185 000 ադրբեջանիցիների վերադարձի հարցը, բայց անգամ այս դեպքում նման համեմատությունը ճիշտ չէ, քանի որ ադրբեջանցիների մեծ մասը փոխանակեցին իրենց բնակարանները և տեղափոխվեցին Ադրբեջան։ Հետևաբար, արցախահայերի վերադարձի հարցը բոլորովին այլ հարց է։ Դրան տարբեր հացեր են։
Ընդ որում՝ ես կարծում , որ ո՛չ Ադրբեջանից հայ փախստականները այսօր կարող են վստահել և Ադրբեջանի ավտորիտար և ռասիստական ռեժիմի պայմաներում հետ վերադառնալ Ադրբեջան, ոչ էլ Ադրբեջանի քաղաքացիները կարող են ցանկություն ունենալ և օգտվել իրենց փախստականի կարգավիճակից և վերադառնալ Հայաստան, ստանալ ՀՀ քաղաքացիություն, ծառայել ՀՀ բանակում։ Սրանք բավական բարդ հարցեր են, ու անգամ բանակցությունների ընթացքում այս հարցերը երկրորդ պլանում էին, հարցի վերջնական կարգավորումից հետո միայն այդ վերադարձից մասին կարելի էր խոսել։
— Մեր իշխանությունների կողմից հավասարության նշան դնելը ի՞նչ հետևանքներով է հղի։
— Մեր իշխանությունները, Թուրքիայի իշխանությունները, Ադրբեջանի իշխանությունները, Ռուսաստանի իշխանությունները արդեն բոլոր փաստերից հասկանալի է, որ Արցախի հարցում գտնվում են նույն պլատֆորմի վրա։ Իրենք որոշում են կայացրել դեռևս 2018-ին, որ Արցախի ինքորոշման իրավունքը պետք է մերժվի, և արցախցիները կամ պետք է տեղահանվեն, կամ համաձայնեն ու ընդունեն Ադրբեջանի իշխանությունը։ Բոլոր փաստերն ամփոփելով՝ կարող եմ ասել, որ այդ ծրագիրն ընդունվել է 2018-ին, դրա հետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է և իր վրա վերցրել այդ ծրագիրն իրականացնելու իր մասը, ինչն անում է առ այսօր։ Դրանով էին պայմանավորված և՛ 2020 թ-ի պատերազմը, և՛ Արցախի շրջափակումը, և՛ հայերի տեղահանությունը, և՛ Արցախի լուծարման որոշումը։ Մենք ունենք ֆենոմեն, որ ՀՀ իշխանությունները հայ ժողովրդի իշխանությունների հետ միասին համագործացում են հայ ժողովրդի ազգային շահերի դեմ։
Հիմա էլ օրակարգ է մտնում Ադրբեջանի տարածքային պահանջները Հայաստանին։ Ադրբեջանը 2000-3000 քառ. կմ. տարածքի պահանջ ներկայացնում Հայաստանին։ Սա հայ ժողովրդի դեմ դավադրություն է։ Այն, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնը կոչվում է ՀՀ վարչապետ՝ միայն փորձ է քողարկելու իր հակաազգային, հակահայկական քաղաքականությունը, բայց ամեն օր այդ քաղաքականությունը և նպատակները հաստատվում են և այդ նտապակներն իրականացվում են այդ վարապետի միջոցով։
— Երբ խոսում եք 2000-3000 քկմ տարածքային պահանջների մասին՝ նկատի ունեք այն 8 գյուղերը՞, որոնց մասին պարբերաբար հայտարարում է Ադրբեաջանը։
— Նկատի ունեմ բոլոր պնդումները, որ ադրբեջանական կողմն անում է՝ ասելով, թե որտեղ պետք է լինի սահմանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, դրանք ներառում են նաև այդ 8 գյուղերը, բայց սրանով չեն սահմանափակում այդ պահ
Շուրջ 2 տարի 7 ամիս անհետ կորած համարվող ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանի կողմից զորամասն ինքնակամ լքելու փաստով նախաձեռնված քրեական վարույթը վերաբացվել և կրկին կարճվել է, ինչը հարազատների դժգոհությունն է առաջացրել։ NEWS.am-ի հետ զրույցում անհետ կորած զինծառայողի պապը՝ Նորիկ Աղաբաբյանը, վստահեցնում է, որ նախաքննական մարմինը դիտավորությամբ է կարճել քրեական վարույթը։
«Առանց քննություն անցկացնելու գործը կարճեցին, բոլոր մեղավորները իրենց համար ման են գալիս, իսկ իմ թոռը անհետ կորեց։ Գործով քննիչը փոխվեց, դիմել եմ դատախազություն, որ բացեն գործը, նորից քննեն, նոր քննիչը բացել է գործը ու նորից փակել։ Մինչև հիմա ոչ մի տեղեկություն չունենք։ Ամբողջ մեղավորությունը գցել են երեխու վրա, իբր նա դիրքը թողել ու փախել է, առանց քննության, առանց մեղադրյալ գտնելու այսպես փակեցին, գնաց, իսկ երեխան չկա ու չկա»,- պատմեց Նորիկի պապը։
Նա ասաց, որ իրենց երեկ այցելել են Կարմիր խաչից, ասել, որ ադրբեջանական կողմը հերքում է Նորիկի գերեվարման փաստը.
«Երեխան սահմանը չի անցել։ Մեզ հրամանատարությունից ոչ մեկ ոչինչ չեն ասում։ Իրենց ձեռքի գործն է, որ երեխան չկա։ Կան ցուցմունքներ զինծառայողների, բոլոր տարբեր բովանդակության են, ոչ մեկի ցուցմունք չի համապատասխանում։ Ինքը նախորդ օրն ասել է ծառայակիցներին, որ ոտքերը ցավում են, չի կարողանում դիրք բարձրանալ, իրեն 2 օր պահել են քարերի մեջ, տաքություն է ունեցել, բժիշկը եղել, սրսկել է, չեն տարել հոսպիտալ։ Ինձ ընկերները պատմել են, որ ծեծկռտուք է եղել, 3 զինվորի ծեծել են, որից մեկը թոռնիկս է եղել, նա, ասում են, ծայրահեղ ծանր վիճակում է եղել, թե ուր են պահել, հետը ինչ են արել, այսպես անորոշ է»։
Նորիկ Աղաբաբյանի խոսքով՝ նոր քննիչը քննչական որևէ գործողություն չի կատարել. «Քննիչը որ փոխվել է, այս երկրորդ քննիչը ոչ մեկին երկրորդ անգամ բացված այս գործով ոչ մեկին չի կանչել հարցաքննության, որևէ քննչական գործողություն չի արել, ո գործը փակել է։ Ես իրենից հետաքրքրվում եմ՝ ի՞նչ ես արել, որ գործը փակել ես, ասում է՝ ոչ մի բան, ես իրավունք չունեմ, փակված է գործը, ասում եմ՝ բա ո՞նց ես ասում, որ գործը վերանայվել է, սա վերանայե՞լն է։ Կա անորոշ բան, որը չեն ուզում բացեն, պատմեն, իմանանք՝ ինչ է եղել»։
Հիշեցնենք, որ Նորիկի՝ ծառայության վայրից բացակայելու մասին ոստիկանություն հաղորդագրություն էր ստացվել 2021 թվականի մայիսի 18–ին։ Ըստ դատախազության՝ մայիսի 18-ի դրությամբ, Նորիկը չի գտնվել թշնամական ուժերի հետ անմիջական շփման հատվածում: Նորիկն անհետացել է Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի դիրքերից։ Նա երեք ամսվա ծառայող էր, երբ անհետացել է։ Նա բանակ էր զորակոչվել 2021թ.-ի փետրվարի 8-ին։ Փաստաբան Լուսինե Վիրաբյանը ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ Նորիկի անհետացման մասին ընտանիքին զգուշացվել էր միայն մայիսի 18–ին։
Լուսինե Վիրաբյանը նշել էր նաեւ, որ հարուցված քրեական գործերով պատշաճ քննություն չի կատարվել։ Նրանք տեղեկություններ ունեին, որ Նորիկը դիրքեր բարձրանալիս վատառողջ վիճակում է գտնվել, եւ նրան երկու հոգով են բարձրացրել, իսկ մեկ ուրիշն էլ զենքն է բարձրացրել։ Փաստաբանի խոսքով՝ Նորիկի մայրը հարուցված քրեական գործի շրջանակում առերեսում է ունեցել միայն «կամբատի» եւ դիրքի ավագի հետ։ Ցուցմունք տված զինծառայողների տվյալները, ըստ Լուսինե Վիրաբյանի՝ հակասում են իրար։ Փաստաբանը կարծիք էր հայտնել, որ վարույթն իրականացնող մարմինը կամ շատ լավ գիտի՝ ինչ է եղել ու կոծկում է գործը, կամ անտարբեր են դեպքի առնչությամբ։
Փաշինյանի այցը Սանկտ -Պետերբուրգ ցուցադրական քայլ էր։ Բնականաբար, հայ- ադրբեջանական հարաբերությունների այս փուլը ևս կապ ունի Փաշինյանի՝ Մոսկվա գնալու որոշման հետ, որովհետև, ինչպես գիտենք, Ադրբեջանը հրաժարվում էր եվրոպական հարթակներից և մի քանի պլանավորված հանդիպում չկայացավ։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 25-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սանկտ-Պետերբուրգ, որտեղ մասնակցել է թե ԵԱՏՄ խորհրդի նիստին, թե ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Ավելին, տեղի են ունեցել նաեւ Փաշինյան-Ալիեւ ոչ պաշտոնական շփումներ։
Ըստ քաղաքագետի՝ Սանկտ-Պետերբուրգի այցը Հայաստանի իշխանությունների համար առիթ էր, որպեսզի Ադրբեջանի նախագահի հետ քննարկվի խաղաղության պայմանագրի հետագա ճանակագիրը և, ինչպես տեսանք, թե ադրբեջանական, թե ռուսական մամուլում տեղեկություններ սպրդեցին այն մասին, որ որոշակի պայմանավորվածություններ ոտքի վրա ձեռք են բերվել և, որ հայ- ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը մոտ է։
«Այս համատեքստում ակտիվ է նաև ռուսական կողմը, որը թե՛ Զախարովայի, թե՛ Պեսկովի շուրթերով հնչեցրեց հայտարարություններ, որ Մոսկվան կարող է մասնակցություն ունենալ հայ -ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման հարցում։ Սակայն մի բան է քաղաքական խոսույթը, մեկ այլ բան՝ դրա բովանդակությունը»,- նկատեց գործիչը։
Պողոսյանի դիտարկմամբ՝ Բաքուն ներքին քաղաքականության մեջ որոշակի քայլեր է ձեռնարկում, որոնք Հայաստանի համար հստակ ուղերձ պետք է լինեն առ այն, որ Բաքուն ոչ միայն չի հրաժարվել և չի հրաժարվում, այլև հիմքեր է ստեղծում ապագայում Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու համար։ Նման քայլերից մեկն էլ նախօրեին՝ դեկտեմբերի 26-ին, Ադրբեջանի միլի մեջլիսի կողմից քննարկված և ընդունված հայտարարությունն է, այսպես կոչված՝ արևմտյան Ադրբեջանից գաղթականների վերադարձի մասին։
«Շեշտեմ նաև մի կարևոր հանգամանք՝ այսօր թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից խոսում են այն մասին, որ հնարավոր է տարածքային խնդիրները ոչ թե խաղաղության պայմանագրով լուծվեն, այլ հարակից փաստաթղթերով, իսկ այդ հարակից փաստաթղթեր ասվածն, ըստ էության, Բաքվի կողմից այն ճնումներն են, որոնցով Բաքուն հասնելու է Հայաստանից տարածքային պահանջներ ներկայացնելուն կամ արդեն իսկ օկուպացված տարածքների նկատմամբ իր տիտղոսը հաստատելու համար»,- նշեց Արա Պողոսյանը։
Հարցին թե արդյոք կարելի է արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերություններում սառույցը հալվում է՝ նա պատասխանեց, որ Հայաստանի իշխանությունները չունեն հստակ քաղաքականություն։ «Մենք ականատեսն ենք լողացող, ոչ կայուն, առանց ռազմավարական պլանավորման քաղաքականության, ինչը նշանակում է, որ թեպետ այս փուլում պաշտոնական Երևանը փորձում է ցույց տալ Մոսկվային, որ չկան խնդիրներ, Մոսկվան էլ իր հերթին է փորձում ցույց տալ, որ հայ -ռուսական հարաբերություններում չկան խնդիրներ, բայց խնդիրները առնվազն բարձրաձայնում են 2 իշխանությունների մոտ կանգնած շրջանակները։ Ընդ որում՝ այդ քննադատությունները բավական կոշտ են, ինչը նշանակում է, որ մենք գործ ունենք բոլորովին այլ պրոցեսների հետ»,- նշեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է հարցին, թե որքանով է հավանական, որ Փաշինյան-Ալիև հաջորդ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում՝ նա ընդգծեց, որ ՀՀ իշխանությունները այլևս հասկանում են, որ մոսկովյան հարթակն իրենց համար այլևս չի կարող նպաստավոր լինել և ամեն ինչ անելու են, որպեսզի այսպես կոչված՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի առնվազն արևմտյան որևէ հարթակում։
«Այդ ուղղությամբ հրապարակային և ոչ հրապարակային աշխատանք կատարվում է հայկական կողմից և անկախ նրանից, թե հրապարակային քաղաքականության մեջ ինչպիսի շեշտադրումներ կլինեն՝ մենք տեսնում ենք, որ գործընթացները վկայում են, որ հատկապես Հայաստանի իշխանությունների համար մնում է առաջնահերթություն արևմտյան հարթակում խաղաղության պայմանագիր ստորագրելը։
Կարծում եմ՝ երաշխավորված չէ, որ հաջորդ հանդիպումը կլինի Մոսկվայում, սակայն միաժամանակ չի կարելի դա բացառել։ Այստեղ խնդիրը է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերջին կետն է, որը Հայաստանի իշխանություններն ամեն բան անում են, որպեսզի համոզեն, որ դա չի կարող իրականություն լինել։ Խոսքը Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի մասին է, որը պետք է վերահսկվի Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ուժերի կողմից։ Ռուսաստանը, բանկանաբար, ամեն ինչ անելու է, որ դա տեղի ունենա, քանի որ խաղաղության պայմանագրից հետո Ռուսաստանի համար միակ հենարանը Հարավային Կովկասում կարող է լինել հենց այդ ճանապարհը»,- եզրափակեց քաղաքագետը։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը պարզունակ դատողություն է համարում վեկտորի դեպի Մոսկվա վերադարձնելու տեսակետը:
Իրանի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ ասուլիսում, պատասխանելով հարցին, թե «Ռուսաստանի Դաշնության քննադատությունից» հետո ԵԱՏՄ գագաթնաժողովին ՀՀ վարչապետի մասնակցությունը դրսևորում է այն բանի, որ «ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորը, որը, կարծես թե, թեքվել էր դեպի Եվրոպա, վերադառնում է Մոսկվա», Արարատ Միրզոյանը ներողություն խնդրեց և նման դատողությունը պարզունակ անվանեց։
«Կարծում եմ, որ քաղաքականության մեջ, և մասնավորապես այս դեպքում, երբ խոսում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնություն հարաբերությունների մասին, պետք է հնարավորինս ուշադիր լինել ձևակերպումների նկատմամբ։ Եվ մի առաջնորդվեք պարզունակ գնահատականներով։ Դուք ասացիք, որ վերջին շրջանում Հայաստանը բարձր մակարդակով քննադատում է Ռուսաստանին։ Կարծում եմ՝ ճիշտ եմ մեջբերել. Խնդրեմ օրինակներ բերել, երբ Հայաստանը բարձր մակարդակով քննադատում է Ռուսաստանին։ Այլ հարց է՝ տարբեր խնդիրների մասին ենք խոսել»,- նշեց նախարարը։
Որպես օրինակ նա նշել է հեռուստաալիքներում հնչող քննադատությունը. «Բայց այն հայտարարությունը, թե ՀՀ-ն ամենաբարձր մակարդակով քննադատում է Ռուսաստանին, իրականությանը չի համապատասխանում, համենայնդեպս, իմ հիշողության մեջ նման բնութագրմանը համապատասխան դրվագներ չկան:
Սա չի նշանակում, և մենք երբեք չենք թաքցրել, որ եղել են մի շարք խնդիրներ, որոնց մասին մենք խոսել ենք, և դրանք վերաբերել են առաջին հերթին երկկողմ հարաբերություններին, իսկ ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի Հանրապետության ակնկալիքներին, դրանց իրականացմանը կամ չկատարմանը։ Դրանք եղել են, երբ խախտվել են ՀՀ սահմանները, ՀՀ սուվերեն տարածքը հայտնվել է օկուպացիայի տակ, իսկ ԼՂ-ում եղել են խաղաղապահների գործողություններ կամ անգործության դեպքեր, և շատ այլ դեպքեր, ինչ-որ տնտեսական խնդիրներ։ Եղե՞լ են խնդիրներ, ակնկալիքներ ՀԱՊԿ-ից։ Այո, եղել են: Հարցը բարձրացվեց դրանց չկատարման պատճառով։ Այո, բարձրացվեց:
Մի քանի տարի առաջ մենք խոսում էինք ՀԱՊԿ արդյունավետության բարձրացման մասին։ Ելնելով դրանից՝ մենք պահպանեցինք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում այն մակարդակի վրա, որը համարժեք էր համարվում այն ժամանակ ՀԱՊԿ-ում ընթացող գործընթացներին կամ հենց ՀԱՊԿ գործունեությանը»,- ասաց Միրզոյանը։ Միաժամանակ նա հիշեցրել է, որ կազմակերպության անդամները պարտավոր են պաշտպանել միմյանց սահմանները։ «Մեր սահմանները խախտվեցին, և մենք տեսանք, որ կազմակերպությունը չշտապեց պաշտպանել այդ սահմանները։ Սա կարճ ասած, թեև խնդիրը շատ ավելի բարդ է»։
ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ նախարարը նշել է. «Չեմ կարծում, որ դուք երբևէ լսել եք ԵԱՏՄ-ից ակնկալիքները չկատարելու նույն աստիճանի մասին, ինչ ՀԱՊԿ-ից, որի մասին հենց նոր խոսեցի։ Կարծում եմ, որ Հայաստանի պարագայում ԵԱՏՄ-ն շարունակում է արդյունավետ գործել. Թեեւ ձեւակերպումները կարող են պայմանական լինել, այստեղ էլ խնդիրներ կան, բայց ՀԱՊԿ-ի դեպքի նման ձեւակերպումներ չեք գտնի»։
Ընդհանրապես, հարցի նման ձեւակերպումը նախարարը համարեց պարզունակ, իսկ հարցի կարճ պատասխանը՝ ոչ։
Այս շաբաթվա լուսաբանումը դաս է բոլոր նրանց համար, ովքեր միամտաբար հավատում են այն ամենին, ինչ լսում կամ կարդում են, իսկ հետո չհիմնավորված պատմությունները փոխանցում ուրիշներին: Այսպիսով, նրանք իրականում օգնում են տարածել կեղծ լուրերը: Երբ ինչ-որ մեկը ձեզ «լուր» է հայտնում, դուք միշտ պետք է հարցնեք՝ «Ո՞րն է Ձեր աղբյուրը»: Երբ պատասխանը հետևյալն է՝ «Ես դա լսել եմ ուրիշներից», անմիջապես մերժեք այն, ինչ ասել են ձեզ: Շատ կարևոր է ստուգել դրանք, որպեսզի անհիմն լուրեր չտարածեք ուրիշների շրջանում:
Մեզանից նրանք, ովքեր զբաղվում են լրատվական գործունեությամբ, ավելի մեծ պատասխանատվություն են կրում աչալուրջ լինելու համար, քանի որ եթե մենք չվերստուգենք այն, ինչ մեզ հաղորդվել է, ապա մեղավոր կլինենք հազարավոր ընթերցողների կամ հեռուստադիտողների շրջանում կեղծ լուրեր տարածելու համար։
Ահա լուրերից մի օրինակ, որի մասին լսել ենք վերջերս: Հայաստանում մահացած 57-ամյա պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին անցյալ շաբաթ դատավորը մեղավոր ճանաչեց՝ նրա մահից մեկ տարի 5 ամիս անց։ Լսած չլինելով, որ մահացած մարդուն հնարավոր է դատել և դատապարտել, ես հետաքրքրվեցի՝ արդյոք իսկապես նման բան է եղել։
Քանի որ ես երկար տարիների փորձ ունեմ լսելու ամենատարբեր անհիմն տեղեկություններ, անմիջապես կապ հաստատեցի հանգուցյալ ամբաստանյալի հայաստանյան փաստաբանի՝ Ռուբեն Մելիքյանի հետ, որը բարյացակամորեն բացատրեց այս տարօրինակ պատմության հանգամանքները։
Արմեն Գրիգորյանը, 2022 թվականի մայիսին խորհրդարանական ընտրություններից քիչ առաջ, Հայաստանում իշխանությունների դեմ բողոքի ցույցի ժամանակ լրագրողին ասաց, որ որ նա հավատարիմ է մնացել իր ավելի վաղ՝ 2021 թվականի ապրիլին արած նախկին հայտարարությանը, որ երկրի որոշ հատվածներում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների կեսը թուրքական արյուն ունի։ Բնականաբար, սա նսեմացնող արտահայտություն էր, բայց եթե երկիրն իսկապես ժողովրդավարական է, ապա քաղաքացիներն իրավունք ունեն օգտագործել տհաճ, նույնիսկ վիրավորական բառեր։ Այդուհանդերձ, Գրիգորյանը ոչ մի սպառնալիք չէր արել, ինչը կհակասեր օրենքին։
2022 թվականի մայիսին վարչախմբի խիստ քննադատ Գրիգորյանը ձերբակալվեց և բանտարկվեց այն հայտարարության համար, որն արել էր ձերբակալությունից մեկ տարի առաջ։ Նրան մեղադրանք առաջադրվեց «ազգամիջյան թշնամանք հրահրելու» համար։ Անցյալում նման մեղադրանքի մեջ մեղադրվողները վիրավորական կամ նվաստացուցիչ մեկնաբանություններ էին արել Հայաստանում ապրող այլ էթնիկ խմբերի մասին։ Սակայն նախկինում ոչ մի հայի մեղադրանք չի առաջադրվել թշնամանք հրահրելու համար՝ հայրենակիցների հասցեին նման արտահայտություններ անելուց հետո: Օրինակ՝ արցախցի փախստականների հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցրած Փաշինյանի կողմնակիցներին մեղադրանք չի առաջադրվել թշնամանք հրահրելու համար։
Կալանավորումից երկու ամիս անց՝ 2022 թվականի հուլիսի 15-ին, Գրիգորյանը բանտից բերվեց դատարան՝ դատվելու համար։ Ցավոք սրտի, դատավարության ընթացքում նա կորցրեց գիտակցությունը և մահացավ դատարանի դահլիճում ուղեղի անևրիզմից կամ կաթվածից:
Հայաստանում, երբ ամբաստանյալը մահանում է, նրա դատավարությունը դադարեցվում է։ Սակայն այս դեպքում, ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ամբաստանյալի ընտանիքն իրավունք ունի պահանջել, որ դատավարությունը շարունակվի մինչև դատավճռի կայացումը։ Գրիգորյանի փաստաբանը բացատրեց, որ նրա ընտանիքը ցանկանում էր տեսնել նրա արդարացումը, թեև անմեղության կանխավարկածով (անմեղ է, մինչև նրա մեղավորությունն ապացուցվելը) նա պարզապես մեղադրվել է, բայց չի դատապարտվել նախքան մահանալը։ Ընտանիքը պնդել է, որ Գրիգորյանի անունը մաքրվի, քանի որ նրանք կարծում են, որ նա երբեք չպետք է ձերբակալվեր, մեղադրվեր և բանտարկվեր։
Փաստաբանն ինձ ասաց, որ դատավարության ընթացքում՝ Գրիգորյանի մահից հետո, կառավարության վկան դատարանում ցուցմունք է տվել, որ նա չի գրել այն ցուցմունքը, որը դատարան է ներկայացվել իր անունով։ Վկան ասաց, որ քննիչն է գրել ցուցմունքը և ասել իրեն, որ նա ստորագրի։
Նաև դատարանում ցուցմունք տված կառավարության փորձագետը խոստովանեց, որ Գրիգորյանի խոսքերը չէին կարող համարվել միջէթնիկ թշնամանքի հրահրում, որը նշանակում է այլ էթնիկ խմբի անդամների թիրախավորում։ Գրիգորյանը վիրավորական խոսքերն օգտագործել էր միայն իր հայրենակիցների՝ իր էթնիկ խմբի անդամների հասցեին։
Այնուամենայնիվ, անցյալ շաբաթ, Գրիգորյանի մահից մեկ տարի հինգ ամիս անց, դատավորը նրան մեղավոր ճանաչեց նրա դեմ ներկայացված մեղադրանքի համար։ Նրա փաստաբանն ինձ ասաց, որ գրավոր դատավճիռը ստանալուց հետո ընտանիքը մեկ ամիս ժամանակ ունի վերաքննիչ բողոք ներկայացնելու համար, ինչն էլ նրանք մտադիր են անել։ Եթե նրանք պարտվեն վերաքննիչ դատարանում, ապա կդիմեն Վճռաբեկ դատարան, որը լսում է վերաքննիչ դատարանների որոշումների դեմ բողոքները: Եթե նրանք այնտեղ էլ ձախողվեն, ապա դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Ուսումնասիրելով, թե ինչպես են Հայաստանում դատավարություն անցկացրել և մահացած մարդուն մեղավոր ճանաչել, ես ուզում էի իմանալ, թե արդյոք նման դատավարություններ եղել են այլ երկրներում։ Զարմանալիորեն, ես գտա մի քանի դեպքեր հին և նորագույն պատմության մեջ, երբ այլ երկրներում դատավարություններ են անցկացրել մեղադրյալների նկատմամբ նրանց մահից հետո և հետմահու մեղավոր ճանաչել նրանց:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում Արցախի քաղաքական ուժերն այսօր, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին Սամվել Շահրամանյանի սեպտեմբերի 28-ին հրապարակված հրամանագիրը չեղարկելու հարցը։ Այս մասին գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահանազարյանը.
«Քննարկմանը մասնակցած մի քանի գործիչների կողմից ինձ հայտնած տեղեկություններից հասկանում եմ, որ Արցախի իշխանությունների համարձակությունը դեռևս չի բավականացնում անտեսել Ալիևի ու Փաշինյանի սպառնալիքները և հայտարարել չարաբաստիկ հրամանագրի չեղարկման մասին։ Նրանք հիմա էլ փորձում են ժամանակ ձգել և բողոքարկել այդ հրամանագիրը Արցախի Բարձրագույն դատարանում։
Անկեղծ ասած՝ տարօրինակ առաջարկ է, որը հակասում է Արցախի իշխանությունների նախորդ բոլոր խոսքերին։ Մի կողմից նրանք պնդում էին, թե սեպտեմբերի 28-ին հրապարակված հրամանագիրը իրավական ոչ մի ուժ չունի, մյուս կողմից՝ ուզում են այն տեղափոխել հենց իրավական դաշտ։
Սրա հետ միասին պետք է նշեմ, որ այսօր տեղի ունեցած քննարկման մասնակիցներից շատերը կողմ են եղել, որպեսզի սեպտեմբերի 28-ին հրապարակված հրամանագիրը չեղարկելու և այն հանրայնացնելու որոշում կայացվի։ Համենայն դեպս, դրան դեմ խիստ արտահայտվողներ գրեթե չեն եղել։ Սա արդեն լավ լուր է։ Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ Արցախի իշխանությունները շարունակում են իրենց առջև ծառացած խնդրի լուծումների փնտրտուքը։ Ես էլ շարունակում եմ լավատես լինել, որ այնուամենայնիվ նրան կընդունեն իմ կարծիքով միակ ճիշտ որոշումը և կհայտարարեն սեպտեմբերի 28-ին հրապարակված հրամանագրի չեղարկման մասին։
Հ.Գ. Լրատվամիջոցների ներկայացուցիչներին հորդորում եմ կապ հաստատել Արցախի քաղաքական կուսակցությունների և էլիտաների ներկայացուցիչների հետ ու փորձել ճշտել քննարկվող հարցի վերաբերյալ նրանց դիրքորոշումը։ Սա համազգային նշանակության հարց է, որը չի կարող մնալ փակ դռների ետևում։ Բոլորի կարծիքները պետք է հանրայնացվեն և բոլորը պետք է հետագայում պատասխանատու լինեն իրենց որոշման համար»։
Տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին օրենքում փոփոխություններ են նախատեսվում: Այդ հարցը Երևանի ավագանու՝ դեկտեմբերի 26-ի նիստին ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Ջհանգիրյանը, ապա ներկայացրեց դրա շրջանակում ամենաքննարկված փոփոխություններից մեկը:
«Առաջին հիմնական փոփոխությունն այն է, որ ավտոկանայատեղիներում կայանելու համար մոդելի մեջ կատարում ենք արմատական փոփոխություն, մտցնում ենք զոնավորում, քաղաքը բաժանում ենք 2 զոնայի՝ Ա և Բ (Կենտրոն և Արաբկիր — խմբ.), և սահմանում ենք գոտիավորում նաև տվյալ զոնաների շրջանակում և սահմանում ենք առանձնացված դրույքաչափեր:
Ա զոնայի համար 1 ժամվա համար սահմանում ենք 300 դրամ, 1 օրվա համար՝ 2000 դրամ, 1 շաբաթվա համար՝ 5000 դրամ, 1 ամսվա համար՝ 18 000 դրամ, 1 տարվա համար՝ 160 հազար դրամ:
Բ գոտում ներառված փողոցներում կայանելու համար առաջարկում ենք սահմանել 1 ժամվա համար՝ 200 դրամ, 1 օրվա համար՝ 1000 դրամ, 1 շաբաթվա համար՝ 2000 դրամ, 1 ամսվա համար՝ 4000 դրամ, 1 տարվա համար՝ 24 000 դրամ»,- ասաց Արման Ջհանգիրյանը:
Ըստ Արման Ջհանգիրյանի՝ 160 հազար դրամի համար, օրինակ, հաշվի է առնվել միջազգային, մասնավորապես՝ Թբիլիսիի փորձը: Օրինակ՝ Թբիլիսիի Կենտրոնում կայանելու համար տարեկան վճարը 800 լարի է, իսկ Մոսկվայում՝ 4000 ռուբլի:
«Մենք ունենք 15 րոպե անվճար կայանելու հնարավորություն, միաժամանակ ավագանու կողմից առաջարկվել էր ներկայումս 24:00-ից 09:00 անվճար կայանելը դարձնել 22:00-ից 09:00-ը, այսինքն՝ քաղաքացին երեկոյան՝ ժամը 10-ից հետո, անվճար կայանելու հնարավորություն է ստանում կարմիր գծերում: Մոդելը դա է: Սա ֆիսկալ նպատակ չունի, հիմնական նպատակը տարեկան կայանելու հնարավորությունը սահմանափակելն է՝ հիմնական շեշտը դնելով ժամով և օրով կայանելու վրա»,- ասաց Ջհանգիրյանը:
Տիգրան Ավինյանը, դիմելով երևանցիներին, ևս մեկ անգամ հայտարարեց. «Սիրելի՛ երևանցիներ, դուք կարող է այս հարցով ինձ հետ համաձայն չլինեք, բայց ես պատասխանատու եմ այս որոշման համար, և ամբողջ պատասխանատվությունն այս որոշման ընկնում է անձամբ ինձ վրա, այս թանկացման համար պատասխանատուն էլ անձամբ ես եմ»:
«Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները չքվեարկեցին նախագծին, «Հանրապետություն», «Հանրային ձայն», «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները կողմ քվեարկեցին: Նախագիծն ընդունվեց 32 կողմ, 3 դեմ ձայներով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.