23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նախատեսում է պարգևատրումների բյուջեն ավելացնել 230 միլիոն դրամով։ Հարցը ներառված է կառավարության փետրվարի 1-ի նիստի օրակարգում, զեկուցվող չէ։
Որոշման հիմնավորման մեջ նշված է, թե ներկա աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողությունների և միտումների պայմաններում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը կենսական դերակատարում ունի ՀՀ անվտանգության ապահովման համատեքստում: ՀՀ շուրջ առկա սպառնալիքներն ու մարտահրավերները ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից պահանջում են ուժերի գերլարում և սովորականից անհամեմատ ավելի եռանդուն ջանքեր գրեթե բոլոր երկկողմ և բազմակողմ հարթակներում:
Ըստ հիմնավորման՝ բազմապատկվել են աշխատանքների ծավալները, շեշտակիորեն աճել է պատասխանատվության աստիճանը։
«ԱԳՆ-ի կողմից կատարվող աշխատանքի ծավալները, բովանդակությունը և պատասխանատվությունը ոչ միայն արտացոլված չեն ներկայումս սահմանված վարձատրության չափերում, այլև առկա է շեշտակի (անգամների) տարբերություն ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի աշխատակիցների և ՀՀ անվտանգային հարցերում պատասխանատվություն ունեցող կառույցների աշխատակիցների աշխատավարձերի միջև: Ավելին` աշխատանքի ծավալների և պատասխանատվության էական աճին զուգահեռ ցածր վարձատրությամբ պայմանավորված՝ դիվանագետի աշխատանքն աստիճանաբար կորցնում է գրավչությունը, ինչը հանգեցնում է մարդկային ռեսուրսների արտահոսքին և նոր ռեսուրսների ներգրավման բարդությանը։
Նախագծի ընդունումը պայմանավորված է վերը նշված անհամաչափությունները մեղմելու, աշխատանքի գրավչությունը մեծացնելու և վարձատրության չափը լավարկելու անհրաժեշտությամբ»,-նշված է որոշման մեջ։
Նշվում է, թե նախագծի ընդունման արդյունքում ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ծրագրային ցուցանիշներում փոփոխություններ չեն առաջանալու:
Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի էթնիկ զտումների փաստը կասկածից վեր է, հայտնում է Газета. Ру.-ն։
«Գոնե այն առումով, որ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը լքել է իր տները այն հողից, որն իր հայրենիքն է»,-ասել է նա։
Նա ընդգծել է, որ Ղարաբաղում Ադրբեջանի էթնիկ զտում իրականում տեղի է ունեցել՝ «անկախ նրանից, թե ով ինչ է ասում մեր աշխարհում, միջազգային կազմակերպություններում և այլն»։
Զատուլինը մեկնաբանել է նաև ոմն Սամվել Շիրինյանի գործողությունները, ով շրջել է Երևանի պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանի մոտ դրված ծաղկեպսակները։
Ռուս պատգամավորը Շիրինյանի գործողությունները «բարբարոսություն» է անվանել։ Նա ենթադրեց, որ նա «խելագարվել է»։
Աղբյուրը՝ news.am
Ադրբեջանը օկուպացված Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին մզկիթի է վերածում։
Այս մասին հայտնում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդը։
«Ադրբեջանի` պետական մակարդակով հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականության եւս մեկ դրսեւորման ապացույցներ են հասանելի դարձել։
Սոցցանցերում հրապարակված տեսագրությունները հաստատել են Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին մզկիթի վերածելու մասին` դեռեւս 2021 թվականին առաջացած հիմնավոր կասկածները։
Այժմ եկեղեցին շրջափակված է քողարկիչներով, իսկ տարածքում կատարվում են շինարարական աշխատանքներ։
Մինչ այդ հրապարակված նախագծից պարզ է դառնում, որ եկեղեցին կվերածվի մզկիթի` երկու մինարեթներով»,- ասված է հայտարարության մեջ։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը՝ Նարե Սոսեն, Ռուսաստանից քաղաքական ապաստան է հայցել։
Հայտարարությունը նա արել է ռուսերեն, ուղիղ եթերում՝ նշելով, որ Հայաստանում իր ու իշխող կուսակցության ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումներ են ընթանում։
Նա հայտնել է, որ քաղաքական ապաստա ն է խնդրել Ռուսաստանից, համարում է, որ միայն այդ երկրում է, որ իր կյանքին վտանգ չի սպառնում։
«Նիկոլ Փաշինյանը հետապնդումներ է սկսել բոլոր այն անձանց ու ուժերի նկատմամբ, որոնք ցանկանում են երկիր ունենալ, որոնք չեն ցանկանում թշնամանալ Ռուսաստանի հետ եւ չեն ցանկանում, որ Սորոսն ու Արեւմուտքը իշխեն հայաստանին եւ Հայաստանը դառնա իրենց խամաճիկը:
Փաշինյանն ու նրա ուժային կառույցները քիչ է, որ ծախեցին Ղարաբաղը, ծախում են նաև Հայաստանը: Նրանք սկսել են Հայաստանում ներքին բռնաճնշումներ, քանի որ որքան Արեւմուտքի եւ Նիկոլ Փաշինյանի ախորժակը բացվում է, այնքան Արեւմուտքի դերը Հայաստանում մեծանում է»,-ասել է նա տեսանյութում՝ դրանում նշելով նաև Սորոսի հիմնադրամի ու սորոսականների դերը։
Նարինե Հայրապետյանը մանրամասնել է, որ ոստիկանությունում իրեն ստիպել են ցուցմունք տալ իր ղեկավարության դեմ, հիշեցրել է, որ ինքը «Մայր Հայաստան» դաշինքի ու խմբակցության անդամ է։
Նա հայտարարել է նաև, որ իրեն ստիպել են կեղծ վկայություններ տալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի, «Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանի դեմ։
Հունվարի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բանակի օրվա կապակցությամբ իր ելույթում ասել է, որ Ադրբեջանին առաջարկել է ստորագրել սպառազինությունների փոխադարձ վերահսկողության մեխանիզմի և չհարձակման մասին համաձայնագիր։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն արձագանքել է Հայաստանի վարչապետի հայտարարություններին․
«Հայաստանի վարչապետի հայտարարությունը նպատակ ունի շեղել ուշադրությունը խաղաղության մասին երկկողմ համաձայնագրի նախագծի և Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման գործընթացից։
Բոլորին է հայտնի, որ հենց «Հայաստանն է 30 տարի շարունակ կոպտորեն խախտել իր պարտավորությունները» (չակերտները՝ Tert.am) միջազգային պայմանագրերի շրջանակներում, որոնցում ճանաչվում է մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, սպառազինությունների վերահսկման մեխանիզմները։
«Հայաստանն է ագրեսիա իրականացրել Ադրբեջանի դեմ, մեր տարածքների օկուպացիայի ժամանակ իր ռազմական տեխնիկայի և սպառազինության համակարգերի մեծ մասը թաքցրել է սպառազինությունների վերահսկման միջազգային մեխանիզմներից՝ ապօրինի տեղակայելով դրանք մեր երկրի տարածքում» (չակերտները՝ Tert.am):
Ադրբեջանն իր հերթին շարունակելու է իր խաղաղարար և ստեղծարար ջանքերը և Հայաստանից ակնկալում է համարժեք քայլեր ոչ թե խոսքով, այլ գործով»,- հայտարարել է Հաջիզադեն:
Հաջակցություն Արցախի՝ «Եվրոպացիները՝ հանուն Արցախի» հարթակի նախաձեռնությամբ հունվարի 27-ին և 28-ին եվրոպական տասնչորս երկրների ավելի քան հիսուն քաղաքներում տեղի են ունենում տարբեր միջոցառումներ։ Միջոցառումներին մասնակցում են Եվրոպայի հայությունը և տասնյակ եվրոպական կազմակերպություններ, որոնք իրենց ազգային կառավարություններին և համաեվրոպական ղեկավար կառույցներին իրենց պահանջն ու հորդորն են ներկայացնելու։ Այդ առիթով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի չորս խմբակցություններ ուղերձ են հղել միջոցառումների մասնակիցներին: Ուղերձում մասնավորապես ասվում է.
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈւՂԵՐՁԸ
«Եվրոպացիները՝ հանուն Արցախի» շարժման կողմից կազմակերպված համաեվրոպական միջոցառումների մասնակիցներին
Այն ամենը, ինչ տեղի ունեցավ Արցախում 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում և 2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությամբ, ունի մեկ անվանում՝ Օսմանյան կայսրության ժամանակներից սկիզբ առած թուրքական հանցավոր ծրագրերի շարունակություն: 100 տարի առաջ հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու գործողությունները կրկնվեցին մեր օրերում, բայց մեկ, չնչին տարբերությամբ՝ առաջատար դեր վերապահելով Ադրբեջանին:
Հազարամյա պատմություն ունեցող հայկական Արցախը, որ մշտապես դիմակայել է տարբեր հրոսակախմբերի ասպատակությունների, 21-րդ դարում, միջազգային իրավունքի անտեսման պայմաններում դեմ հանդիման կանգնեց ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից 2020թ. սեպտեմբերին պարտադրված պատերազմին, բազում զրկանքներ կրեց 9-ամսյա համընդհանուր շրջափակման օրերին և հրեշավոր ահաբեկչության ճանապարհով 2023թ. սեպտեմբերին ենթարկվեց էթնիկ զտման: Իրականացվող ցեղասպանության ու դրա սպառնալիքի ներքո 120 հազար արցախցի հայեր ստիպված էին հեռանալ իրենց բնօրրանից՝ թողնելով նախնիների հարուստ պատմա-մշակութային ժառանգությունը, քրիստոնեական սրբավայրերը և սեփական օջախները:
Հայերի հանդեպ Ադրբեջանի իշխանությունների ցեղասպանական քաղաքականությունը, ատելությունն ու թշնամանքը տասնամյակներ շարունակ իր արտացոլումն է գտել Սումգայիթից մինչև Մարաղա՝ հայաշատ բնակավայրերում տեղի ունեցած ջարդերի, ոճրագործությունների միջոցով: Եվ այն իրողությունը, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները շարունակում են գերեվարված մնալ Բաքվի բանտերում, հաստատում է այդ երկրի պաշտոնական շրջանակների կողմից հակահայկական քաղաքականությունը շարունակելու մտադրությունները:
Եվրոպայի 14 երկրների 50-ից ավելի քաղաքներում ի աջակցություն Արցախի նախատեսվող միջոցառումները, վերը նկարագրված աղետալի պայմաններում հույս ներշնչող բացառիկ ազդակներ են: «Եվրոպացիները՝ հանուն Արցախի» հարթակի կողմից կազմակերպված հերթական միջոցառումը միավորել է Եվրոպայում ապրող մեր այն հայրենակիցներին, ում համար Արցախը տարիներ ի վեր եղել է ոգեշնչման աղբյուր, հարյուրավոր կազմակերպությունների, որոնք տարիներ շարունակ աշխատել են Արցախի միջազգային հեղինակությունը բարձր պահելու և տեսանելի դարձնելու ուղղությամբ:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները, արտահայտելով ծանր ու բարդ իրավիճակում հայտնված արցախահայության տրամադրությունները, բռնատեղահանված ժողովրդի անունից երախտագիտություն են հայտնում այն հոգատարության և աջակցելու պատրաստակամության համար, որ ցուցաբերում են հարյուրավոր եվրոպական կազմակերպություններ՝ Արցախին օժանդակելու նպատակի շուրջ օրակարգ ձևավորելու մեծածավալ աշխատանքի միջոցով:
Մենք շնորհակալ ենք նաև եվրոպացի մեր բոլոր բարեկամներին, ովքեր տևական ժամանակ պաշտպանել են Արցախի ժողովրդի ինքնորոշման և ինքնիշխան պետություն կառուցելու մեր իրավունքը:
Մեծ եռանդով միանում ենք արդարացիորեն ցանկագրված այն հորդորներին ու պահանջներին, որոնք ուղղվել են ձեր նստավայր երկրների կառավարություններին ու համաեվրոպական ղեկավար կառույցներին:
Խորապես համոզված ենք, որ համազգային համախմբումը և նրա սահմանների ընդլայնումը, Հայրենիքում պահանջված ու սպասվող աշխատանքի իրականացման հետ մեկտեղ կարող են ստեղծել այն նախադրյալները, որոնք անհրաժեշտ են մեր գլխավոր խնդրի՝ անվտանգության միջազգային երաշխիքներով Արցախի ժողովրդի հավաքական վերադարձն իրականացնելու համար:
Հաջողություն ենք մաղթում բոլորիս՝ պատմական այդ առաքելության իրականացման ճանապարհին:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցություններ՝
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ»,
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն»,
Արցախի «Արդարություն»,
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն»։
Սաղս հայրենասեր ենք դարձել, եկեք մի քիչ նայենք հետագան՝ ինչ պետք է լինի, դրա համար համախմբվածություն պետք է լինի ու մենք կարողանանք հզոր բանակ ունենանք: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, Հայկական բանակի կազմավորման օրը, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով այն հարցին, որ իշխանություններն այլեւս չեն խոսում Արցախի մասին
«Մենք, երկրապահներս չենք հուսահատվել երբեք, իրավիճակը այսօր, որ մենք պետք է կարողանանք համախմբված հզորանանք: Ես երբեք չեմ կասկածում, որ կգա ժամանակը եւ մեր հաղթանակները կկրկնվի: Մենք՝ երկրապահն այն սերունդն է, որ հաղթանակ է կրել Արցախկյան ազատամարտում, դա մեր համար ավելի ծանր է, քան էստեղ կանգնած որեւէ մեկի, որ հայրենասիրություն է խաղում: Դրա համար էսօր մենք պիտի կարողանանք այս վիճակից դուրս գանք, էդ մեծ-մեծ, ճոռոմ-ճոռոմ խոսալը երբեք ոչ մի օգուտ չի տա: Եթե կա մեկը, որը կռվող տղուց ավելի շատ է ուզում հող ազատագրի, չարաչար սխալվում եք: Ես երբեք Արցախը հետ բերելուց, էսօր էլ, էս պահին էլ , էս վայրկյանին էլ չեմ հուսահատվում ու չկասկածեք: Այսօր պիտի մի քիչ պետք է դիվանագիտական առումով լուրջ կապեր ունենանք հենց Արցախի հետ կապված»,- ասաց նա:
Սասուն Միքայելյանը նշում է, որ Արցախը չի մնացել Ադրբեջանին, ուղղակի պետք է դիվանագիտորեն խելացի լինել.
«Ղարաբաղն նենց չի, որ մնացել ա իրանց, էսօր սաղ աշխարհը դուք գիտեք ինչ կալանքներ է կիրառում Ադրբեջանի վրա, մենք պետք է խելոք լինենք մի քիչ, թե չէ, որ իրար կերանք, ասինք դավաճան մեկս մեկին, ոչ մի լավ բանի չենք հասնի: Ես ուզում եմ ասել, որ 90-ական թվականներին, երբ սպարապետը կարողացավ բոլորիս համախմբվել, էլի շատ ծանր վիճակ էր,ու իրենք ավելի հզոր էին, թե մարդկային թվաքանակով, թե զինտեխնիկայով, ամեն ինչով, բայց մենք կարողացանք, Վազգենը կարողացավ համախմբել բոլորին: Այսօր մեր գերխնդիրը սահմանները պահելն է, որը երկրապահն անում է»,- հավելեց նա:
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը գրում է․
«Վերջին ամիսների ընթացքում մամուլում բազմաթվ հրապարակումներ են արվել այն մասին, թէ ինչպես է ՀՀ առողջապահության նախարարությունը պարտվել դատարաններում՝ իր իսկ աշխատակիցներին ապօրինի աշխատանքից ազատելու համար։ Բոլոր աշխատակիցները դատարանում հաղթել են ու դատարանի որոշմամբ բավականին խոշոր չափի փոխհատուցում են ստացել պետբյուջեից (երբեմն տասնյակ միլիոնների հասնող)։ Ակնառու հաղթանակներից էր Պետական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանի և ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Մանուկյանի հաղթանակները։ Նախարարը վերջին ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ դրա «մեղավորը» դեռ « չբարեփոխված» դատական համակարգն է։
Եվ ահա նոր հաղթանակ․
ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության իրավաբան Հասմիկ Մանուկյանը դատարանում հաղթել է իրեն աշխատանքից ապօրինի ազատած տնօրեն Ստեփան Աթոյանին, և հիմա պետք է բավականին խոշոր չափի փոխհատուցում ստանա պետբյուջեից։ Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ սուր քննադատության ենթարկելով իրեն ազատած տնօրենին։ Ուշագրավ է, որ իրավաբանը նամակով դիմել է ՀՀ առողջապահության նախարարին, տեղեկացրել իր հանդեպ կիրառվող անօրինական գործողությունների մասին, սակայն ինչպես առողջապահական համակարգի խնդիրների մասին ահազանգող բազմաթիվ նամակները, այս նամակն էլ է մնացել անպատասխան (դե հետաքրքիր չէ, կազատեն, տեղը նախարարի սիրելի հիմնարկից, որի մասին գիտեն բոլորը, մեկին կնշանակեն․․․․)
Եվ ամենակարևորը.
Սիրելի ԺՈՂՈՎՈՒՐԴ, այս ամենի համար վճարում ես դու․․․․․․․․․․․․․․
Հ․Գ․ Հիշեցի հայտնի ասացվածքը՝ կկվի վրայից հոտ է գալիս, գիտի, թե բնից է․․․․»։
Երեկ հայկական լրահոսում հայտնվեց երկու լուր՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող Արցախի ղեկավարների կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 4 ամսով և Երևանը առաջիկա օրերին ականապատ դաշտերի 8 քարտեզներ կփոխանցի Բաքվին։ Պատմաբան, «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանի համոզմամբ, տեղի է ունեցել փոխշահավետ գործարք։
«Արցախի ղեկավարների կալանքի ժամկետի երկարաձգմանը Հայաստանի Հանրապետության անունից պաշտոնական ոչ մի արձագանք չեղավ։ Դա ցույց է տալիս, որ, շատ մեղմ ասած, պաշտոնական Երևանը կարևորություն չի տալիս ՀՀ քաղաքացիների հանդեպ տեղի ունեցող ապօրինությանը հակազդելուն։
Ականապատ դաշտերի քարտեզների հանձնման մասին լուրին Ադրբեջանի ԱԳՆ-ը անմիջապես արձագանքեց նախապես մշակված գրագետ տեքստով, որտեղ ոչ միայն գոհունակության խոսք չեղավ, այլև Հայաստանին շարունակեց մեղադրել պատերազմական հանցագործությունների մեջ՝ կանխելով քարտեզների փոխանցման այս ժեստի հնարավոր քաղաքական կապիտալիզացիան Հայաստանի կողմից։
Իմ խորին համոզմամբ, տեղի է ունեցել փոխշահավետ գործարք, բարտեր՝ բոնուսով։
Արցախի ղեկավարները Բաքվում պահվում են ապօրինի, միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտմամբ, և վաղ թե ուշ Բաքուն նրանց ազատ է արձակելու և պատասխանատվության գործընթաց է մեկնարկելու այս ապօրինության դեմ։ Սակայն հաշվի առնելով, որ նրանցից ոմանց, օրինակ՝ Ռուբեն Վարդանյանի ազատվելը և Հայաստան գալը հակասում է թե՛ Փաշինյանի, թե՛ Ալիևի շահերին, վերջիններս անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի մինչև կապիտուլյացիայի համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը, ինչպես նաև Հայաստանում սահմանադրական հեղաշրջման իրականացումը այդ մարդիկ շարունակեն մնալ անազատության մեջ։
Բայց քանի որ Ալիևը յուրացրել է ցանկացած իրավիճակում օգուտ կորզելու կարողությունը, ուստի հաջողեցրել է Փաշինյանի քաղաքական հակառակորդների կալանքի երկարաձգման դիմաց նրանից պոկել ականապատ դաշտերի քարտեզները՝ որպես բոնուս»,- գրել է Մենուա Սողոմոնյանը։
Շինարարության հաշվին տնտեսական ակտիվություն ապահովելու փուլը Հայաստանում ավարտվում է, պետք է պետությունը գտնի տնտեսական աճի նոր գործոններ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Անդրադառնալով հիփոթեքային վարկի դեպքում եկամտային հարկի հետվերադարձի մեխանիզմին, տնտեսագետն ասաց, որ այդ մեխանիզմի կիրառումը լուրջ ֆինանսական բեռ է դարձել պետության համար. «100 մլրդ դրամ տալիս ենք միջին եւ բարձր եկամուտ ունեցող անձանց՝ խրախուսելով, որ նրանք բնակարան ձեռք բերեն: Միգուցե պետությունը պետք է նրանցից որոշ մասին աջակցի, բայց համատարած այս աջակցությունը պետական բյուջեի համար բավական լուրջ ծախսային բեռ է ստեղծում: Պետությունն այդ գումարով կարող է կառուցել բնակարաններ եւ անհատույց տրամադրել սոցիալապես խոցելի խմբերին:
Պետությունն այս ծրագիրը դադարեցնում է՝ փոխարենը սոցիալապես անապահով խավին ոչինչ չառաջարկելով, ինչը անտրամաբանական է: Այս պահին չունենք այլ ծրագիր, պետությունը որոշել է գիծ քաշել ու դադարեցնել գործող ծրագիրը, բայց նոր ծրագիր չի առաջարկում»,-ասաց նա:
Սուրեն Պարսայնի խոսքով, այս ծրագրի արդյունքում ունեցել ենք բնակարանաշինական բում, փուչիկ, որը ուշ, թե շուտ տրաքելու է:
«Աջուձախ շինթույլտվություն տրամադրող քաղաքապետարանը հաշվի չի առել, որ մայրաքաղաքի ենթակառուցվածքները պատրաստ չեն այդքան բնակարան ապահովել այդքան գազով, ջրով կոյուղաջրերի հեռացման համակարգով: Այդքան բնակարանի պահանջարկ էլ չկա:
Արդեն իսկ կան տեղեկություններ, որ շինարարական կազմակերպությունները չեն կարողանում իրենց աշխատողների աշխատավարձերը վճարել: Իրենց նախատեսած չափով չեն կարողանում բնակարանները վաճառել: Ասենք, նախատեսել էին ամսական 30 բնակարան վաճառել, բայց 1-2-ն են վաճառում:
Կարծում է, որ բնակարանների գները կտրուկ կնվազեն կառուցապատողները ստիպված են լինելու վերանայել գները, ինչը կփլուզի անշարժ գույքի շուկան:
Բնկարանների գների կտրուկ անկման դեպքում մարդիկ կդադարեցնեն իրենց հիփոթեքային վարկերը վճարել: Եթե իրենք բնակարանը ձեռք են բերել 100 հազար դոլարով, բայց հիմա գինն իջել է 50 հազար դոլարի, իրենք այդ բնակարանից կհրաժարվեն, քան կշարունակեն վճարել:
Այս ոլորտը բավականին լուրջ ռիսկեր է գեներացրել եւ կառավարությունը, բանկային համակարգը փորձում են հնարավորինս պահել, որ պայթյուն չլնի, բայց լինելու է ուշ, թե շուտ: Խնդիրն այն է, թե որքան կկարողանանք նվազեցնել վնասները մեր տնտեսության համար»,- հայտարարեց նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.