23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արցախը մեզ համար կորած է, ով որ գա իշխանության պետք է այս ցավալի ճշմարտությունը ասի: Այս մասին «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի կազմակերպած քննարկման ժամանակ ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը:
«Հիմա մենք հանձնեցինք, այդ ճշմարտությունը այստեղից է սկսվում: Ով որ գա իշխանության, այս ցավալի ճշմարտությունը պիտի ասի, այլապես եթե ասենք՝ մենք գալիս ենք, Արցախը հետ ենք բերում, ղալաթ ենք անում: Ես էլի եմ ասել, օբյեկտիվորեն դա լիուլի հնարավոր է, Արցախը հետ բերելը չէ, Նախիջեւանն էլ է հնարավոր հետ բերել, Կարսն ու Արդահանը, բայց դու պետք է հաշվի առնես սուբյեկտիվորեն ինչ վիճակում ես, իսկ այսօր սուբյեկտիվորեն դու Երեւանը պահելու հարց ունես»,- ասել է նա:
Աջապահյանը նշում է, որ բոլորը սարսափում են պատերազմ բառից, բայց չեն հասկանում, որ այսօր պատերազմ է, բայց անզոհ պատերազմ:
«Տարածք ենք տալիս, զոհ չենք տալիս, սրան համաձայն ենք, բայց պետք է լիներ հակառակը՝ պիտի զոհ տայինք, բայց տարածք չպիտի տայինք: Մեր մտածողության մեջ պատերազմը զոհ տալն է, սա մեծագույն թյուըմբռնում է, պատերազմում են տարածք գրավելու, տարածք պահելու համար, անկախ զոհերից: Հայի մոտ լրիվ տարբեր է, 30 հազար փրկեցինք, հերոս է, չնայած չեն էլ փրկել, դա ուրիշ հարց է: Հայի մոտ ամեն ինչ սխալ է, հաղթանակը սխալ է, պարտությունը սխալ է, պետության հասկացղողությունը սխալ է, եկեղեցին սխալ է, չի հասկնաում, չի ճանաչում իր եկեղեցին, չի սիրում իր եկեղեցին, իր սեփականը: ուրեմն օբյեկտիվ իրականությունը սարսափելի վատ է, հայեր: Ես պեսիմիստ եմ, որովհետեւ 40 տարի աշխատում եմ էս ժողովրդի մեջ 0.4 տոկոս հաջողություն չենք գրանցել»,- ասում է նա:
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյբուքյան գրառումը.
«Գրկիր մահն առանց վախի, և դու երբեք չես մեռնի իրականում»,- ասում էր Յամամոտո Ցունեմոտոն։
Յամամոտոյի այս միտքը եթե բացենք, ապա այն տղամարդկության մասին է, և ցույց է տալիս, որ իսկական տղամարդը միշտ դիմադրում է դժվարություններին ու մարտահրավերներին առանց վախի` մահվան վախն իր մեջ հաղթահարելով, ինչպես Սամուրայը, ով հակադրվում էր մահվանն առանց վախի։
Իսկական տղամարդը, իսկական ռազմիկը, Սամուրայը պահպանում է ոգու ամրությունը և արիությունը` կանգնելով կենաց մահու վտանգի առաջ։ ԵՒ նա հաղթում է։
Հենց հիմա Հայաստանի առաջ հենց այսպիսի վտանգներ են, և իսկական տղամարդիկ, իսկական ռազմիկները անվրդով և ոգու արիությամբ, մահվան վախը իրենց սրտերում մեռցրած են կանգնում թշնամու առաջ` և մենք կհաղթենք…
Ես կարծում եմ՝ այսօր, առավել, քան երբևէ, պատեհ առիթը կա, որ հայկական կողմը Ադրբեջանի հարատև և անհավանական պահանջների դիմաց բանակցությունների սեղանին դնի արցախահայության՝ միջազգային երաշխիքներով հավաքական հայրենադարձության հարցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
«Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարցերով պաշտպանության հանձնախումբն երեկ իր երկրորդ հայտարարությունն է տարածել, որում հստակեցվում է Հանձնախմբի նախնական կազմը։ Որոշ մանրամասներ են հաղորդվել նաև աշխատանքի ուղղությունների մասին։
Ես ուզում եմ այս հայտարարությունը լրացնել մի քանի մեկնաբանություններով։
Առաջին, ինչպես նշված է հայտարարությունում, սա Հանձնախմբի նախնական կազմն է։ Այն անպայման ընդլայնվելու է՝ առավել լայն աշխարհագրություն ստանալու համար, և դրանում անպայմանորեն մասնակիցներ են լինելու Ռուսաստանից և Մերձավոր Արևելքից։
Երկրորդ, Հանձնախմբի առջև դրված հիմնական խնդիրը՝ արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանությունը և առաջին հերթին նրանց՝ միջազգային երաշխիքներով հավաքական հայրենադարձությունն է։
Երրորդ, ես կարծում եմ՝ այսօր, առավել, քան երբևէ, պատեհ առիթը կա, որ հայկական կողմը Ադրբեջանի հարատև և անհավանական պահանջների դիմաց բանակցությունների սեղանին դնի արցախահայության՝ միջազգային երաշխիքներով հավաքական հայրենադարձության հարցը։
Այս պահանջի միջազգային-իրավական բոլոր հիմքերը կան։ Ավելին, երբ հայ ժողովրդի մի հատվածը տեղահանված է իր բնօրրանից, միայն այս խնդրի իրականացումը կնպաստի ժողովուրդների միջև իրական խաղաղության հաստատմանը։
Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի հայտարարությունը
Ի լրումն 2024-ի հունվարի 18-ի հայտարարության՝ Արցախի հիմնական քաղաքական ուժերի հետ համագործակցությամբ ձևավորված Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը հայտնում է, որ հանձնախմբի նախնական կազմում հետևյալ անհատներն են․
Վարդան Օսկանյան, ՀՀ արտաքին գործերի նախարար (1998-2008)
Գեղամ Ստեփանյան, Արցախի մարդու իրավունքների պաշտպան
Կարեն Բեքարյան, «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, Հայաստան
Մարիո Նալպատյան, Հայ դատի կենտրոնական Խորհրդի անդամ, Արգենտինա
Գասպար Կարամպետյան, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ, Բելգիա
Գառնիկ Քըրքոնեան, միջազգային իրավաբան, ԱՄՆ
- Հանձնախմբի կազմը կընդլայնվի՝ ներառելով անհատների Ռուսաստանից և Մերձավոր Արևելքից:
- Հանձնախմբի գլխավոր խնդիրը լինելու է Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով հավաքական հայրենադարձության և իր հայրենիքում ապահով, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի հետապնդումը և պաշտպանությունը։
- Արցախի ժողովուրդը ցեղասպանության սպառնալիքի տակ բռնի տեղահանված է իր տնից, հողից ու հայրենիքից և նրա բնական և անքակտելի իրավունքն է անխոչընդոտ վերադառնալ իր բնօրրանը, շարունակել բնականոն ժողովրդավարական կյանքը՝ իր լեզվի, մշակույթի, հոգևոր ժառանգության պահպանման, սեփականության վերատիրացման, զարգացման և կյանքի կազմակերպման՝ միջազգայնորեն ընդունելի նորմերով և սկզբունքներով։
- Հակամարտության հետևանքով բռնի տեղահանվածների՝ իրենց հայրենիք կամավոր վերադառնալու իրավունքը ճանաչված է որպես միջազգային իրավունքի նորմ, որը հիմնավորվում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով (Universal Declaration of Human Rights), Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային կոնվենցիաով (International Convention on Civil and Political Rights) և տարածաշրջանային բազմաթիվ հռչակագրերով:
- Ավելին, 2023-ի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը (ICJ) վճռել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է ապահովի 2023-ի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղը լքածների անվտանգ և անարգել վերադարձը։
- Հանձնախումբը բազմակողմանի գործունեություն է ծավալելու միջազգային հարթակներում՝ բարձրաձայնելու, ծանոթացնելու, հիմնավորելու և հետապնդելու Արցախի ժողովրդի խնդիրները, շահերը և իրավունքները։
- Հանձնախումբը, վերը նշված նպատակների կյանքի կոչման համար, մշտական ու հետևողական աշխատանք է իրականացնելու արցախահայության, Հայաստանի հանրության ու Սփյուռքի հայրենակիցների հետ՝ նպատակ ունենալով կոնսոլիդացնել բոլոր ռեսուրսները, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների, ակադեմիական և փորձագիտական շրջանակների:
- Հանձնախումբը Արցախի ժողովրդին ներկայացնելու է պետական և քաղաքական մարմինների առաջ, ինչպես նաև միջազգային ատյաններում, համաժողովներում և միջազգային դատարաններում։
- Ակնկալում ենք, որ ՀՀ իշխանությունները և քաղաքական բոլոր ուժերը աջակցության և համագործակցության պատրաստակամություն կցուցաբերեն Հանձնախմբի գործունեությանը: Հանձնախումբը պատրաստ է աշխատել անխտիր յուրաքանչյուրի և բոլորի հետ, ովքեր պատրաստ են պատասխանատվություն ստանձնել՝ համապատասխան լիազորություն ստացած այս հանձնախմբի հետապնդած նպատակների շրջանակներում:
2-ը փետրվարի, 2024 թ.
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն անվտանգային հորդորակ է հրապարակել՝ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին` արգելելով հրատապ կարիքի բացակայության պարագայում այցելել ՀՀ տարածքում հետևյալ վայրերը՝ Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիսից արևելք, Սյունիքի մարզ՝ Գորիսից արևելք և Կապանից հարավ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Արարատի մարզի Երասխ գյուղով անցումը թույլատրելի է, սակայն կանգ առնելը՝ ոչ:
Նշվում է, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգուշություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմանների մոտակայքում:
«ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգույշ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմանների մոտ։ Իմացեք, որ ճանապարհի որոշ հատվածներ կարող են առանց նախնական ծանուցման հատել միջազգային սահմաններ: Ճանապարհները կարող են վերահսկվել անցակետերով կամ փակ լինել ճանապարհորդների համար առանց նախազգուշացման», — ասված է նախազգուշացման մեջ։
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում անդրադարձել է խաղաղության պայմանագրի սկզբունքերին և Ադրբեջանի օրերցոր ավելացող պահանջներին։
«2022 թվականի մարտին Ադրբեջանն առաջարկեց հինգ հիմնարար սկզբունքներ, որոնց վրա պետք է հիմնվեր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը, այն է՝ պետությունների կողմից ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, նրանց միջազգային սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում, պետությունների միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում և իրավական պարտավորության ընդունում, որ հետագայում նման պահանջ չի ներկայացվի, ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների և ուժի կիրառումից, ինչպես նաև այլ հանգամանքներից, որոնք չեն համապատասխանում ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին, պետական սահմանի սահմանագծում և սահմանազատում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, բացել տրանսպորտային և կոմունիկացիոն կապերը, այլ համապատասխան հաղորդակցությունների ստեղծում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության հաստատում:
Չնայած նշված սկզբունքներին անդրադարձ է կատարվել բանակցությունների ընթացքում, բայց նաև հրապարակայնորեն, Ադրբեջանը խուսափում է խաղաղության պայմանագրի ստորագրումից և բանակցությունների ողջ ընթացքում անընդհատ նոր պահանջներ է ներկայացնում՝ դրանով իսկ տորպեդահարելով խաղաղ գործընթացը։ Նախօրեին Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն կարող է հաստատվել միայն այն բանից հետո, երբ Հայաստանը փոփոխություններ կատարի իր Սահմանադրության և ներքին օրենսդրության մեջ՝ այդպիսով պաշտոնապես բարձրացնելով բոլորովին նոր նախապայման։
Ինչպես ասում են՝ «ախորժակը ուտելիս է բացվում», և այս անվերջ պահանջները գալիս են ապացուցելու միայն մեկ բան՝ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն տարածաշրջանում կամ խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ՝ ամբողջ միջազգային հանրությանը քթից բռնած պտտացնելով»,- գրել է նա։
Սահմանազատման և սահմանագծման աշխատանքները քաղաքական լուծումներ պահանջող խնդիրներ են։ Փոխվարչապետների մակարդակով հանդիպումները, իմ խորին համոզմամբ, այս պահին ընդամենը իրավիճակը լիցքաթափելու փորձեր են՝ ցույց տալու, որ աշխատանքները շարունակվում են ու, այսպես կոչված, բանակցությունները լրիվ փակուղային վիճակում չեն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների նախօրեին տեղի ունեցած հանդիպմանը՝ ընդգծելով, որ մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ։
«Եթե լինեն հայտարարություններ, որ որոշակի առաջընթաց կա, միևնույն է, հակված եմ լինելու այն կանխավարկածին, որ հանդիպում են՝ հանդիպելու համար, որովհետև բովանդակային առումով խնդիրները քաղաքական լուծում պահանջող են և չեն կարող այլ մակարդակում դրանք լուծում ստանալ»,- արձանագրեց քաղաքագետը։
Հարցին, թե արդյոք բանակցութունները փակուղում են, և հնարավոր է, որ բանակցային գործընթացն սառեցված մնա մինչև Ադրբեջանում նախագահական ընտրությունների ավարտը՝ Պողոսյանն արձագանքեց, որ բանակցություններն ունեն մի քանի բաղադրիչներ. ադրբեջանական պահանջներ, հայկական արձագանք և միջազգային ճնշման և զսպման մեխանիզմներ։
«Դրանցից յուրաքանչյուրն առանձին վերցրած իր ազդեցությունը թողնում է բանակցությունների վրա և հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա։ Այլեւս ոչ էլ թաքցնում են, որ կան ադրբեջանական պահանջներ։ Դրանք հասել են ընդհուպ մինչև ՀՀ Սահմանադրություն և ՀՀ ներպետական օրենսդրություն, որին Հայկական կողմի արձագանքը իր հերթին հաճախ չափազանց ոչ ադեկվատ է, չափազանց զիջողական, ինչի արդյունքում բնականաբար, Ադրբեջանի մոտ առաջանում է ավելին պահանջելու, ավելին ստանալու ակնկալիք։ Ինչ վերաբերում է միջազգային արձագանքին, իհարկե, կա միջազգային ճնշում, մենք տեսնում ենք , որ ակտիվացել է ռուսական պլատֆորմը, ընդ որում՝ տեսնում ենք նաև ՌԴ-ից հնչող հայտարարություններ, որ այս խնդիրը հանգուցալուծող միակ մեխանիզմը նոյեմբերի 9-ի հայտարարությանը հավատարիմ մնալն է և այդ հայտարարության շրջանակներում խնդրի լուծումը»,- նշեց Արա Պողոսյանն՝ ավելացնելով, որ կա նաև առեւմուտքի արձագանքը, ինչը չի կարող ազդեցություն չթողնել հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա։
Ըստ նրա՝ միաժամանակ, Ադրբեջանի համար պարզ է, որ հնարավորությունների պատուհանը միշտ չէ, որ բաց է լինելու իր համար, ուստի առաջիկայում կտեսնենք Ադրբեջանի կողմից որոշակի շտապողականություն։ «Եթե Ադրբեջանի հնարավորությունների պատուհանն այս պահին չի աշխատում, ապա Ադրբեջանը փորձելու է սառեցնել որոշակի իմաստով իրավիճակը՝ ավելի բարենպաստ ժամանակահատված գտնելու համար։ Այս ընթացքում մենք տեսանք, թե ինչպես է կարողանում Ադրբեջանը գտնել այդ բարենպաստ ժամանակահատվածը և այն ծառայեցնել իր ռազմավարական նպատակիներին»։
Հայաստանի Սահմանադրության ու այլ փաստաթղթերի փոփոխության դեպքում հնարավոր է հասնել խաղաղության։ Ադրբեջանական «ԱՊՊԱ» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ հանդիպմանը։
Նա հայտարարել է, որ Հայաստանի Անկախության Հռչակագիրն ուղղակի կոչեր է պարունակում «Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանը Հայաստանին միացնելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման վերաբերյալ, և այդ փաստաթղթին հղումներն արտացոլված են Հայաստանի Սահմանադրության մեջ»։
Ալիևն ընդգծել է, որ Հայաստանի այլ իրավական փաստաթղթերը նույնպես տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ, նաև բազմաթիվ կոնվենցիաներ, որոնց միացել է Հայաստանը, և այլ փաստաթղթեր պարունակում են բազմաթիվ նախապայմաններ, որոնք «չեն ճանաչում Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ»։
«Կարևորելով Սահմանադրության փոփոխության շուտափույթ իրականացումը Հայաստանում՝ նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ այս թեմայով ներքին քննարկումների սկիզբը Հայաստանում գնահատում է որպես դրական քայլ, և դա կարող է լավ հնարավորություն ստեղծել խաղաղ գործընթացի արագ ավարտի համար»,-գրում է ադրբեջանական աղբյուրը։
Այսպիսով ճիշտ էին այն փորձագետների ահազանգերը, հայտարարություններն ու մտահոգությունները, որ Նիկոլ Փաշինյանը Նոր Սահմանդրության անհրաժեշտության մասին խոսել է Ալիևի ու Ադրբեջանի ճնշման ներքո։ Ճիշտ էին այն կանխատեսումները, որ Սահմանադրությունը փոխելու հիմնական նպատակն այն է, որ Սահմանադրությունից հանվի Անկախության հռչակագրին վկայակոչումը։
«Ավելի լավ կլիներ, եթե Չեխիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակը զերծ մնար հայկական կեղծ խոսույթների վրա հիմնված հարցերի մեկնաբանումից»(չակերտները՝ Tert.am)։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
Նրա խոսքով, Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը պետք է հարցներ, թե «ե՞րբ է ՀՀ-ն իր Սահմանադրությունից և օրենսդրական ակտերից հեռացնելու հարևաններին ուղղված տարածքային պահանջները»։
Նշենք, որ Մարկետա Պեկարովան այցելել է Հայաստան և հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ՝ Ալեն Սիմոնյանի հետ։
Ադրբեջանի ԱԳՆ-ում կրկին Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ են հնչեցրել: Այս անգամ նրանց լկտի պահանջը հնչել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների Պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովային ուղղված պատասխանում, որը գտնվում է Երևանում:
«Ավելի լավ կլիներ, եթե Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի խոսնակ Մարկետա Պեկարովա Ադամովան չմեկնաբաներ կեղծ հայկական պատմությունների վրա հիմնված հարցերը»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Չեխիայի խորհրդարանի խոսնակի հայտարարությունները:
Նրա խոսքով, Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը պետք է հարցներ, թե «ե՞րբ Հայաստանն իր Սահմանադրությամբ և օրենսդրությամբ կվերացնի տարածքային պահանջները իր հարևանների նկատմամբ»:
Ընդգծենք, որ Ադրբեջանը վերջերս դիվերսիֆիկացրել է իր տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ և ներկայացրել իրավական բնույթի պահանջներ՝ փոխել Սահմանադրությունը ու զինանշանը: Բաքուն «համեստորեն» լռում է սեփական օրենսդրության տարածքային պահանջների մասին:
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը խորը մտահոգություն է հայտնում Հայաստանից դուրս և Հայաստանի ներսում մեր երկրի հանքարդյունաբերության ոլորտի թիրախավորման, ապատեղեկատվության, վարկաբեկիչ և կեղծ մեղադրանքների տարածման կապակցությամբ, որը կարող է լրջագույն հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսական կայունության համար։ Այս մասին հայտարարություն է տարածել Հանքագործների և մետալուրգների միությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Միության անդամ կազմակերպությունները լավ են պատկերացնում ոլորտի խնդիրները և հետամուտ են լավագույն լուծումների ներդրման հարցում։ Վերջին տարիներին Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը զգալի առաջընթաց է ապրել՝ կայուն կառավարման առումով։
Չէինք ակնկալում, որ հայաստանյան բնապահպանական կազմակերպությունները կնկատեն կամ կխրախուսեն այդ փոփոխությունները, բայց առնվազն հույս ունեինք, որ զուտ ազգային շահերից ելնելով զգուշավորություն կդրսևորեն՝ չաջակցելու Հայաստանը որպես «տարածաշրջանային աղետ» ներկայացնելու և դեպի մեր երկիր ներդրումները կանխելու Ադրբեջանի քաղաքական նպատակների իրականացմանը։
Օրինակները բազմաթիվ են։ Ամենաթարմը՝ օրերս ադրբեջանական կազմակերպությունների և պաշտոնյաների կողմից Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի դեմ արված համախմբված հայտարարություններն են, որոնցում, ցավոք, հիմնական հղումը հենց հայաստանյան կազմակերպություններին է արվում: Ադրբեջանում արդեն բացահայտ աջակցություն են հայտնում հայաստանյան բնապահպանական կազմակերպություններին՝ ոլորտի դեմ պայքարում: Ակնհայտ է, որ եթե նույնիսկ հայաստանյան որոշ ՀԿ-ներ նման մտադրություն չեն ունեցել, նրանց օգտագործել և օգտագործելու են մեր երկրի տնտեսության դեմ։ Մինչդեռ ոլորտի մասնագետները բազմիցս զգուշացրել են հայաստանյան ՀԿ-ներին նման շրջադարձի մասին։
Մեկ այլ օրինակ է վերջերս Հայաստանի հանքարդյունաբերական մարզերում չեխական ինչ-որ կազմակերպության կողմից արված հետազոտությունը՝ հայկական բնապահպանական հասարակական երկու կազմակերպության հետ համագործակցությամբ։ Հայաստանյան փորձագիտական շրջանակներից մտահոգություններ բարձրացվեցին թե’ այդ կազմակերպության հետազոտության հնարավոր որակի, թե’ որևէ կերպ չհավաստված այդ «արդյունքների» հրապարակման առումով, որոնք կարող են օգտագործվել ոչ բարեկամ երկրների կողմից։ Եվ, իրոք՝ այդ «հետազոտության» արդյունքների հրապարակմանը անմիջապես հաջորդեցին պրոադրբեջանական մամուլի ակտիվ հրապարակումները, որոնցով փորձ է արվում Հայաստանը ներկայացնել բնապահպանական դժոխք, իսկ հայկական հանքարդյունաբերությունը՝ տարածաշրջանի աղտոտման աղբյուր։
Հայտնի է, որ Ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է թուլացնել Հայաստանի տնտեսությունը։ Ցավով պետք է հիշեցնենք Երասխի մետաղաձուլական գործարանի նախագիծը։ Ադրբեջանն իր բոլոր միջոցները ներդրեց այդ նախագիծը վիժեցնելուն, ինչը հանգեցրեց նրան, որ գործարանը տեղափոխվեց, միլիոնավոր դոլարների վնաս պատճառվեց մեր տնտեսությանը։
Ադրբեջանի մշտական թիրախում են գտնվում Մեծամորի ատոմակայանը, Կապանի, Քաջարանի կոմբինատները, դեռևս չգործող Ամուլսարի հանքը, Արարատի ոսկու կորզման գործարանը, Թեղուտը՝ հիմնականում անհեթեթ, ակնհայտ կեղծ և վտանգավոր մեղադրանքներով, որոնց մեծ մասում, ցավոք, վկայակոչվում են հայաստանյան ՀԿ սեկտորի ներկայացուցիչները։ Զարմանալի կազմակերպվածությամբ միջազգային ատյաններին նամակներ գրելով, հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ հետևողականորեն աջակցում են Ադրբեջանի՝ Հայաստան ներդրումների մուտքը կանխելու ջանքերին։
Մենք մտահոգություն արտահայտելու որևէ մեկի իրավունքը սահմանափակելու նպատակ չունենք, սակայն ուզում ենք հիշեցնել, որ ոչ մասնագիտական գնահատականները, անհիմն մեղադրանքները, ապատեղեկատվությունը պարարտ հող են տրամադրում Ադրբեջանի քարոզչական ռեսուրսներին, կասկածի տակ են դնում մեր երկրում պատասխանատու և ժամանակակից հանքարդյունաբերություն ունենալու հեռանկարը։ Դարձյալ ստիպված ենք կոչ անել հրապարակային հայտարարություններում դրսևորել առավելագույն զգուշավորություն, չանել զրպարտչական հայտարարություններ, որոնց ոլորտի կազմակերպությունները ստիպված են լինում արձագանքել դատական հայցերով՝ այդ թվում՝ երկրի շահերից ելնելով»,-ասված է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության տարածած հայտարարության մեջ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.