23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանի ռազմական գործողությունը սահմանին Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձ է, ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Lenta.ru-ի հետ զրույցում նա արձագանքել է երկու երկրների միջեւ տեղի ունեցած վերջին սրացմանը, խոսել նաեւ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների մասին։
Պատգամավորի խոսքով՝ առճակատման նոր դրվագը հերթական անգամ մեծացնում է լարվածությունը ավանդաբար թշնամական համարվող երկրների հարաբերություններում։
«Ինձ համար դժվար է դատել, թե ով է ճիշտ, ով է սխալ՝ այն տեսանկյունից, թե ով է առաջինը սկսել, ինչպես ասում են բակում ծեծկռտուքից առաջ, բայց ով էլ առաջինը սկսած լինի, ակնհայտ է, որ Ադրբեջանը դա օգտագործել է որպես ուժի և վրեժի դրսևորման պատրվակ և այսօր այս տեղեկությունը տարածում է որպես հերթական հաղթանակ Հայաստանի հետ դիմակայությունում։ Իհարկե, այս հռետորաբանությունը ակնհայտորեն պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակ չունի, ամենայն հավանականությամբ ճնշում գործադրելու փորձ է»,- ասել է Զատուլինը։
Ադրբեջանը շահագրգռված է, որ Հայաստանը ինչքան հնարավոր է շատ զիջի ցանկացած համաձայնագիր ստորագրելիս, կարծում է խորհրդարանականը։ Նա հավելել է, որ Բաքուն դադար է վերցրել նախագահական ընտրություններ անցկացնելու համար, որի ժամանակ Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը կրակի վրա յուղ է լցրել՝ քվեարկելով Ստեփանակերտում, որը տեղացիներն անվանում են Խանքենդի և որտեղ հայ բնակչություն չկա։
«Ես Ադրբեջանի ընտրությունների դեմ ոչինչ չունեմ, սա իրենց ներքին խնդիրն է, բայց այս ընտրությունները շատ խմորված էին հաղթողի սինդրոմով, ինչը հաստատվեց Ալիևի քվեարկությամբ Ստեփանակերտում։ Սա, կարծում եմ, արտացոլումն է այն բանի, որ, ըստ ամենայնի, այս պահին չկա խաղաղության պայմանագրի ստորագրման, տարածքային ամբողջականության ճանաչման և այլնի մթնոլորտ և կոնկրետ պայմաններ։
Դրա շուրջ հակասությունները շարունակվում են, և տրամաբանական հարց, որը ծագում է ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում, այն է, որ Փաշինյանի կառավարությունը, որը ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, հրաժարվեց իր հայրենակիցների բոլոր աջակցությունից, կուլ տվեց զանգվածային արտագաղթը Ղարաբաղից և, բացի այդ, սրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ, ի՞նչ շահեց նա այդ ճանապարհին, եթե չկա նոր հրաշալի աշխարհ, բայց կան այնպիսի բախումներ, ինչպիսին երեկ և այսօր է։ Ըստ երևույթին, մենք շատ հեռու ենք Անդրկովկասում իրական խաղաղությունից»,- ասել է նա:
Միակողմանի հաղթանակները, ինչպես Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Ղարաբաղի շուրջ ձեռք բերված հաղթանակները, չեն հանգեցնում անհապաղ խաղաղության, այլ նոր հակամարտությունների և առճակատման դրվագների սերմեր են դնում, եզրափակել է պատգամավորը։
Ադրբեջանում տեղի ունեցած նախագահի երդմնակալության արարողությանն Ալիևն արդեն ուղիղ հայտարարեց, որ եթե Հայաստանն իր սահմանադրությունում փոփոխություններ չմտցնի, ապա «խաղաղության պայմանագիր» չի ստորագրվի, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգաամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Թե քանի նախապայման է Ադրբեջանն առաջադրել 2018-24 թթ.-ի ընթացքում, արդեն անհիշելի է:
Փաշինյանի իշխանությունը 2018 թվականից, նույն դեմքով, անընդհատ խոսում է այն մասին, որ այս կամ այն պահանջի կատարումը խաղաղության հնարավորություն կստեղծի:
Սակայն ՀՀ իշխանությունն ամեն անգամ կատարում է ադրբեջանական պահանջները, զուգահեռ պատերազմ ստանում, հազարավոր կորուստներ գրանցում, իսկ հետո ճիշտ նույն դեմքով համոզում հանրությանը, որ կրկին ստիպված են երկիրը տանելու նոր կորուստների ճանապարհով:
Փաշինյանն ամեն դեպքում մի հարցում անկեղծ է: Ասում է` եթե նույնիսկ այս փուլում դրված պահանջներն էլ կատարենք, մեկ է` խաղաղության երաշխիք չկա, ինքն էլ ինչպես միշտ ո´չ մեղավոր է լինելու, ո´չ էլ պատասխանատվություն կրելու»,- գրել է Տիգրան Աբրահամյանը:
«Ինչքան էլ Հայաստանը պաշտպաններ ունենա, մեզ ոչ ոք չի կարող կանգնեցնել»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին երդմնակալության արարողության ժամանակ ասել է Իլհամ Ալիևը։
«Մենք Հայաստանի տարածքի նկատմամբ պահանջ չունենք, բայց իրենք էլ պետք է հրաժարվեն իրենց պահանջներից։ Մեզ հետ անհիմն պնդումների ու շանտաժի լեզվով խոսելը նրանց թանկ կարժենա, և դա հավանաբար բոլորն են տեսնում։ Եթե մեր նկատմամբ տարածքային պահանջներին վերջ չդնեն, եթե Հայաստանը իր օրենսդրությունը չվերադարձնի բնականոն հուն, ապա, բնականաբար, խաղաղ պայմանագիր չի լինի»,- հայտարարել է Ալիևը։
Սննդի անվտանգության տեսչությունը ռուսական կողմից պաշտոնական տեղեկատվություն դեռ չի ստացել «Ջերմուկ գրուպի» արտադրանքի հետ կապված։
Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։
«Որքան հասկանում եմ հաղորդագրություններից, այնտեղ լաբորատոր փորձաքննությունները դեռ ավարտված չեն, որպեսզի իրենք կարողանան մեզ տեղեկատվություն ուղարկել։ Իրականում կա այն ինչ կա, ընկերությունն էլ հայտարարություն է տարածել և նաև մեզ են տեղեկատվություն տվել, որ իրենք 2001 թ-ից արտադրանքն արտահանում են ՌԴ և արտահանման ծավալներն անընդհատ ավելանում են և որևէ անգամ որևէ խնդրի չեն հանդիպել։
Հիմա պետք է սպասել, որ իրենք փորձաքննություններն ավարտեն , մեզ պաշտոնական տեղեկատվություն տան, որից հետո մենք հայտարարությամբ հանդես կգանք»,- նշել է Հարությունյանը։
Հարցին, թե արդյոք այստեղ՝ Հայաստանում, մտադիր են ստուգել «Ջերմուկի» որակը՝ նա արձաանքեց, որ տեսչությունը վերահսկողական գործողություններ իրականացնում է իրենց ստուգումների տարեկան ծրագրի հիման վրա։ «Տարեկան ստուգումների ընթացքում որևէ խնդիր չի հայտնաբերվել, իսկ մնացած ստուգումները կարող ենք անել միայն բողոքի հիման վրա, իսկ բողոք չենք ստացել»։
Դիտարկմանը, թե արդյոք ՌԴ-ից հնչող ահազանգերը բողոք չեն՝ տիկին Հարությունյանը պարզաբանեց, որ բողոք կարող է լինել միայն լաբորատոր փորձաքննության արդյունքը, որը ՌԴ-ն կտրամադրի։
Հիշեցնենք, որ «Ռոսկոմնադզորը» այսօր հայտարարել էր «Ջերմուկ» ապրանքանիշի ջրի որոշակի խմբաքանակների վաճառքը ժամանակավորապես դադարեցնելու մասին՝ անվտանգության ստուգման նպատակով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վլադիկավկազի բնակիչը երեկ «Ջերմուկ» ապրանքանիշի հանքային ջուր խմելուց հետո կերակրափողի շրջանում այրվածքներ է ստացել, որի կյանքը փրկել չի հաջողվել։
Վաճառքի կասեցումը կազդի 0,5 լիտրանոց ապակե տարաներով 2023 թ. դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թ. փետրվարի 12-ը ՌԴ ներմուծված ապրանքների վրա՝ 2023 թվականի դեկտեմբերի 28-ի արտադրության ժամկետով։
Պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել է․
«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստախոսության նոր ռեկորդներ է սահմանում: ՀՀ քաղաքացիներին խաբելով, սուտ պայքարի իմիտացիաներով իշխանության գալով, Նիկոլ Փաշինյանն ու իրեն շրջապատող կիսատառաճանաչները հիմա էլ վարդենիսցիներին են խաբում:
Երեկ բազմաթիվ քաղաքացիներ զայրացած փակել էին Վարդենիսի ավտոճանապարհը՝ դժգոհելով, որ պետական մարմինները հերթով փակվում են Վարդենիսում և վերջինը անձնագրային ծառայությունն է:
Ե՛ւ մարզպետը, և՛ անձնագրային ծառայության պատասխանատուները, և՛ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին մոլորեցնող հայտարարություններ են անում այս օրերին: Իսկ իրականությունը, ինչպես միշտ, այլ է:
Այս տարվա հունվարի 23-ին գրությունով պարզաբանում էի պահանջել ՀՀ ՆԳՆ Վահե Ղազարյանից, թե ինչու են փակվում Վարդենիսի և Ճամբարակի անձնագրային ծառայությունները համայնքներում, նաև ներկայացրել էի, թե ինչ վատ ազդեցություն է ունեցել այդ որոշումը հանրության շրջանում:
Օրերս ստացել եմ նախարարի գրավոր պարզաբանումը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ օպտիմալացվելու են անձնագրային ծառայությունները սահմանամերձ համայնքներից.
«…նախաձեռնվել է ստորաբաժանումների օպտիմալացում՝ թիվը 63-ից հասցնելով 47-ի. հաշվի են առնվել հետևյալ գործոնները.
— տարածքային ստորաբաժանումների բաշխվածությունը, աշխարհագրությունը, սպասարկման ծածկույթը՝ ըստ բնակչության թվի,
— քաղաքացիական ծառայության պահանջը, ըստ որի՝ 4 և ավելի աշխատակիցների քանակ է պահանջվում ստորաբաժնման ձևավորման համար, մինչդեռ մարզերում առկա էին 2-3 հոգուց բաղկացած խմբեր:
Գործընթացը կիրականացվի ընթացիկ տարում փուլային եղանակով: Այն համայնքներում, որտեղ նախատեսված է օպտիմալացում, զուգահեռաբար մշտադիտարկում կարվի: Անհրաժեշտության դեպքում շրջիկ ծառայության միջոցով պարբերաբար ծառայություններ կմատուցվեն Հայաստանի տարբեր համայնքներում»:
Պարզ գրված է, որ անձնագրայինը փակվելու է, քանի որ Վարդենիսի անձնագրային ծառայությունում 3 աշխատակից էր աշխատում: Էլ ի՞նչ եք խաբում մարդկանց, բառախաղ անում, թե օնլայն, մեկ պատուհան եւ այլն: Անձնագրային ծառայությունները փակվելու են և՛ Վարդենիսում և՛ Ճամբարակում.
Սա՛ է իրականությունը։
Կից ներկայացնում եմ պաշտոնական պատասխանը:
.jpg)
Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է: Այս մասին՝ՀՀ ՊՆ-ից:
«Պաշտպանության նախարարությունը ԶԼՄ գործընկերներին հորդորում է չճշտված տեղեկություններ չհրապարակել, առաջնագծի վերաբերյալ անբավարար և ոչ ստույգ տեղեկությունների տիրապետող անձանց հղումներ չանել, հետևել պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին:
Պաշտպանության նախարարությունը հայկական կողմի կորուստների և վիրավորների առողջական վիճակի վերաբերյալ հանրությանը պատշաճ կիրազեկի»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, հայկական կողմն ունի 2 զոհ եւ վիրավորներ:
Ադրբեջանը քարոզչական ֆոն է ստեղծում սադրանքի գնալու համար, ինչի նպատակով հայտարարում է, որ իբր հայկական կողմը Զանգելանի ուղղությամբ կրակ է բացել իրենց սահմանապահ զորքերի ուղղությամբ։ Ըստ ադրբեջանական կողմի՝ ունեն վիրավոր
«Ներկայումս օպերատիվ իրավիճակը կայուն է և գտնվում է մեր ստորաբաժանումների հսկողության տակ։ Հայկական կողմի հերթական սադրանքի պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,-նշել են Ադրբեջանից՝ հետագա իրենց գործողություններն արդարացնելու նպատակով հող նախապատրաստելու համար։
Երբ մենք հստակորեն արձանագրում ենք, որ Հայաստանի և Բաքվի բարբարոսական վարչախմբի միջև իրականում երբևէ չի եղել, չկա և չի լինելու առանձին վերցրած Արցախի, Նախիջևանի, ինչ-որ սահմանազատման կամ մեկ այլ «տեղային» խնդիր, և պայքարը ավելի լայն խորապատկեր ունի, սա ոչ միայն նախապայման է պատրանքներից ազատ Հայաստանի տեսլականի ձևակերպման համար, այլ նաև այդ տեսլականի իրագործման ճանապարհին հնարավորություն ձեռք բերելու դաշնակիցներ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Վարդան Ոսկանյանը․
«Փորձեմ բերել շատ պարզ երկու օրինակ։
Երբ մենք տրվում ենք այն մոլորությանը, որ Հայաստանի Տավուշի մարզի գյուղատեղիների խնդիրը Հայաստանի և արհեստածին Ադրբեջանի միջև զուտ ինչ-որ տեղային սահմանազատման հարց է, ապա այն դադարում է հետաքրքիր լինել, դիցուք, Վրաստանին։ Մինչդեռ, եթե խնդիրը ձևակերպվի որպես Տավուշի մարզով Հայաստանը և Վրաստանը միմյանց կապող և Վրաստանին դեպի Իրան ու Պարսից ծոց դուրս բերող ռազմավարական նշանակության ճանապարհի հանդեպ Բաքվի բարբարոսական վարչախմբի նկրտում, ապա այս հարցով համագործակցության տիրույթ կարող է բացվել Վրաստանի հետ։
Գրեթե նույն կերպ խնդիրը պետք է ձևակերպվի, ասենք, Տիգրանաշենի պարագայում։ Այն Հայաստանի անքակտելի մաս ինչ-որ առանձին վերցրած գյուղ չէ միայն, որի նկատմամբ ծավալապաշտական նկրտում ունի արհեստածին Ադրբեջանի ներկայիս վարչախումբը։ Տիգրանաշենը Հայաստանը Իրանին կապող ռազմավարական նշանակության ճանապարհի հանգույց է՝ ճանապարհ, որն Իրանի համար ապահովում է ելք դեպի Սև ծով, և որը կարող է դառնալ կարևոր օղակ նաև հնդկական Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի համատեքստում։
Հետեաբար նշված խնդիրները լայն կտրվածքով ոչ թե Հայաստանի և արհեստածին Ադրբեջանի միջև ինչ-որ աննշան գյուղերի համար տեղային պայքար է, այլ խոշոր հաշվով առնվազն տարածաշրջանային կարևոր հիմնահարց է, որտեղ բախվում են մի կողմից Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Հնդկաստանի, իսկ մյուսից՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի շահերը»։
Հայկական պատմամշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման ադրբեջանական պետական քաղաքականությունը բռնազավթված Արցախում շարունակում է երկրաչափական պրոգրեսիայով աճել: Հայքի մշակույթի Օմբուդսմեն Հովիկ Ավանեսովն այս անգամ ահազանգում է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում վանդալիզմի դեպքերի մասին.
««Ադրբեջանական «REAL TV» ալիքն իր յութուբյան հարթակում փետրվարի 4-ին հրապարակեց տեսանյութ օկուպացված Ստեփանակերտից: Տեսանյութի նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Հեքիմյան թաղամասում գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցու խաչը հանված է, բացակայում է նաև բակում գտնվող խաչքարը: Հետագայում այլ տեղեկատվության պարագայում հանդես կգանք հավելյալ հրապարկմամբ:
Եկեղեցու հիմքերը դրվել են 2005 թվականի սեպտեմբերին, իսկ կառուցման աշխատանքները տևել են շուրջ 1,5 տարի՝ մինչև 2007 թ.-ի մայիսի 6:
Փետրվարի 6-ին ֆեյսբուքյան օգտատեր Մխիթար Կարապետյանը հայտնել է, որ ֆեյսբուքյան օգտատեր Ռաֆիկ Մեխտիևն իր էջում բռնազավթված Ստեփանակերտից հրապարակել է հերթական տեսանյութը, որում բացակայում էր Ադմիրալ Իսակովի կիսանդրին: Մ.Կարապետյանը հավելեց, որ այդ մասին նաև հրապարակվել է տելեգրամյան ալիքում: Համապատասխան մշտադիտարկումներից պարզեցինք, որ նշված տեսանյութը Ռաֆիկ Մեխտիևը հրապարակել է հունվարի 30-ին: Այդ տեսանյութում ակնհայտ երևում է, որ Ստեփանակերտի Ադմիրալ Իսակովի փողոցում տեղադրված հերոսի կիսանդրին ևս դարձավ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության զոհ:
Ադմիրալ Իսակովի կիսանդրին տեղադրվել է նրա անունը կրող փողոցում՝ 2018 թվականին: Կիսանդրու հեղինակը քանդակագործ Ալբերտ Հարությունյանն է:
Ստեփանակերտում տեղի ունեցած հերթական վանդալիզմի մասին ահազանգեց Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի ՀԿ նախագահ Սերգեյ Շահվերդյանը՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով ադրբեջանցիների կողմից քանդված Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի լուսանկարները։
Փետրվարի 9-ին «Արարատ» տելեգրամյան ալիքը հրապարակեց բռնազավթված Հադրութում տեղի ունեցած հերթական սրբապղծության լուսանկար: Արցախի Հադրութի՝ պատմական Դիզակի տարածքում օկուպանտի ողմից պղծվել է Հադրութի Սբ․ Հարություն եկեղեցու բակում գտնվող վանականներից մեկի տապանաքարը:
Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է Արցախի պատմամշակութային ժառանգությունը»:
ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է տարածել վերջին օրերին սոցցանցերում ու լրատվամիջոցներում տարածված՝ զորանոցներից «Փառքի անկյուն»-ներ հեռացնելու մասին լուրերի վերաբերյալ։
«Վերջին երկու օրերին որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի օգտատերեր խեղաթյուրված, կեղծ տեղեկություններ են տարածում, թե իբր ՊՆ զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժվում են, իսկ սխրագործ զինծառայողների լուսանկարները՝ հանվում, և դրանք այլևս չեն զետեղվելու:
Այս կապակցությամբ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը բոլոր զորամասերի տեղեկատվության և ժամանցի սենյակներում իրականացնում է վերանորոգման աշխատանքներ, այդ թվում նաև տպագրական նյութերի, քանի որ ժամանակի ընթացքում դրանք մաշվում են:
Իրականացվում են տպագրական նյութերի թարմացման, վերանորոգման, թեմատիկ առումով համալրման մի շարք աշխատանքներ, իսկ Փառքի անկյուններում՝ ոճային առումով արդիականացման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.