23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Գիշերվանից Արցախում գազ չկա։ Արցախում ավելի շատ շրջանառվում է Ադրբեջանի միջամտության մասին, պարզ ասած, պայթեցման մասին։ Այդ մասին ահազանգում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Առավոտյան «Արցախգազ»-ից տեղեկացրել էին, որ ՀՀ-ից Արցախ եկող գազատարը վթարվել է։
Պաշտոնապես տեղեկացվել է գազատարի վթարի մասին, սակայն հաշվի առնելով վերջին օրերի ադրբեջանական սադրանքները, Արցախում ավելի շատ շրջանառվում է Ադրբեջանի միջամտության մասին, պարզ ասած, պայթեցման մասին։
Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության փոխանցմամբ, Ադրբեջանը խոչընդոտում է գազատարի վերականգնողական աշխատանքներին։
Ավելին, լուրեր են շրջանառվում, որ գազատարը տարբեր հատվածներում կարող է ականապատված լինել, ինչն ավելի է բարդացնելու հետագա աշխատանքները։
Այն, որ Ադրբեջանը խոչընդոտում է քաղաքացիական բնակչության սպասարկմանն ուղղված գազամատակարարման բնականոն ընթացքն արդեն իսկ ցույց է տալիս նրա՝ գազատարի վթարի մասով ունեցած շահագրգռությունը և էներգետիկ ճգնաժամ առաջացնելու հեռահար նպատակները։
Ասել, որ անսպասելի բան է տեղի ունեցել՝ միանշանակ ոչ։ Բարդություններ անընդհատ լինելու է, փակուղուց դուրս գալու հնարավորություն, շրջանցելու ելքեր միշտ էլ գտնվելու է։
Դրա համար ամուր նյարդեր, կամք և կոմպետենտ մարդիկ են պետք»,- ֆեյսբուքում գրել է պատգամավորը։
Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող հիմնական գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրությունների և իրավապահ մարմինների հետ քննարկումների արդյունքում պարզվել է, որ գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։
«Արցախգազ» ՓԲ ընկերության մասնագետները և իրավապահ մարմինները չեն կարողանում հստակ նշել՝ արդյո՞ք վթարը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով, թե ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, պատճառն այն է, որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է և՛ Արցախի իրավապահների, և՛ գազամատակարարող ընկերության մասնագետների հասանելիությունը վթարի վայր։
Այս պահին վերականգնման աշխատանքները ևս չեն իրականացվում ադրեբեջանական կողմից հարուցվող խոչընդոտների պատճառով։
Վթարի և գազամատակարարման խնդրի մասին տեղեկացված են Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները և նրանց կողմից վարվում են բանակցություններ վերականգնման աշխատանքներ սկսելու ուղղությամբ։
Գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելը ադրբեջանական կողմի՝ Արցախում հումանիտար բնագավառում խնդիրներ հարուցելու և բնականոն կյանքը խաթարելու դիտավորության ապացույցն է։
Երեւանում, մարտի 7-ին, կրակոցներ են հնչել. ժամը 02։10-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 50-ամյա Արսեն Սարգսյանն է։ Ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Մոսկովյան փողոցի 31 շենքի բակում։
Պարզվել է, որ նշված շենքի բակում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից մի քանի կրակոց է արձակել Ա. Սարգսյանի ուղղությամբ, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։ Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և 2 հատ կրակված պարկուճ։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորը քրեական աշխարհում հայտնի ու մեծ հեղինակություն ունեցած, «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի սանիկն է՝ հանրապետությունում հայտնի «Մալխաս ջազ» ակումբի և «Սմոքինգ» ռեստորանային համալիրի սեփականատերը։
Ռուսաստանը Ուկրաինային հայտնել է, որ կարող է դադարեցնել հատուկ գործողությունը «ցանկացած պահի», եթե Կիեւը կատարի Մոսկվայի պայմանները, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նրանց (ուկրաինացիներին) ասվել է, որ այս ամենը կարող է մի ակնթարթում դադարեցվել»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում Reuters-ը։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Ուկրաինան պետք է փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ եւ հրաժարվի «որեւէ դաշինքի» մեջ մտնելու հավակնություններից։
Բացի այդ, ըստ Պեսկովի, Ուկրաինան պետք է Ղրիմը որպես ռուսական ճանաչի, իսկ ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն՝ որպես անկախ պետություններ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք իրականում ավարտում ենք Ուկրաինայի ապառազմականացումը։ Մենք այն ավարտին կհասցնենք… Նրանք (ուկրաինացիները) պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները»,- ընդգծել է նա։
ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության եւ քննչական դեպարտամենտների աշխատակիցների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական ու համակցված քրեադատավարական միջոցառումների արդյունքում բացահայտվել եւ չեզոքացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում ստեղծված հերթական գործակալական ցանցի գործունեությունը, որի կազմում ներգրավված են եղել զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայության մեջ գտնվող անձինք, ինչպես նաեւ նախկին զինծառայողներ եւ Արցախի Հանրապետության պետական մարմինների որոշ աշխատակիցներ։
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ վերոհիշյալ անձանց հավաքագրելու, իրենց գործունեությունն առավել դյուրին եւ անխոչընդոտ իրականացնելու, բացահայտվելու ռիսկերը նվազեցնելու նպատակով օտարերկրյա հատուկ ծառայություն իրականացնող անձինք սոցիալական կայքերում տեղադրել են օտարերկրյա պետություններում բարձր վարձատրությամբ աշխատանքի ընդունելու վերաբերյալ գովազդային կեղծ հայտարարություններ՝ որպես պայման առաջարկելով համապատասխան հավելվածը բացելու միջոցով լրացնել աշխատանք փնտրող անձի անհատական եւ կենսագրական տվյալները:
Հետագայում՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները գումարի դիմաց առաջարկել են համագործակցել իրենց հետ եւ տեղեկություններ տրամադրել Արցախում եւ Հայաստանում տեղակայված ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների, ռազմական տեխնիկայի, զորամասերի, սպառազինության, ռազմամթերքի, զինվորականների, նրանց թվի եւ տեղակայման վայրերի, մարտական դիրքերի, պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող փաստաթղթերի եւ այլնի վերաբերյալ։
Ընդ որում, առանձին դեպքերում հավաքագրված անձինք օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների առաջարկով վերջինների հետ հանդիպել են երրորդ երկրներում, ստացել ծածկանուններ, ստորագրել օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ համագործակցության հանգամանքը հավաստող փաստաթղթեր, դարձել հաստիքային գործակալներ եւ տվել իրենց համաձայնությունը՝ հայտնել երկրում տեղի ունեցող քաղաքական եւ ռազմական բնագավառների իրադարձությունների մասին տեղեկություններ, ինչպես նաեւ հանձնել պետական, ռազմական եւ ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթեր։
Առաջադրված խնդիրների ամբողջական եւ հաջող իրականացման համար օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները հավաքագրված անձանց հատկացրել են անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ, այդ թվում՝ հատուկ ծրագրային ապահովմամբ եւ տեխնիկական միջոցներով հագեցված համակարգիչներ:
Քրեական գործով նաեւ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ գործակալական ցանցում ընդգրկված որոշ անձինք նախապես տեղեկացված են եղել նաեւ Արցախի Հանրապետության դեմ սպասվող պատերազմի եւ դրա հստակ օրվա մասին, որով պայմանավորված օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների առաջադրանքով, մինչեւ պատերազմի սկսվելը, ակտիվորեն տեղեկատվություն են հավաքել եւ բջջային տարբեր հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին են փոխանցել նաեւ Արցախի Հանրապետություն ժամանած եւ հյուրանոցներում տեղավորված անձանց, Արցախի Հանրապետության տարածքում տեղակայված հակաօդային պաշտպանության միջոցների տեսակների, քանակի, գտնվելու վայրերի, բարձրագույն հրամանատարական կազմի կենսորոշիչ տվյալների մասին, որով հակառակորդին պատերազմն սկսելուց առաջ ընձեռել են իրական հնարավորություն կատարելու ուժերի եւ միջոցների ճշգրիտ հաշվարկներ, իրականացնել թիրախավորված հարվածներ, շարքից հանել հակաօդային պաշտպանության միջոցները, ոչնչացնել ռազմավարական նշանակություն ունեցող պահեստները:
Նախաքննության ընթացքում պետական դավաճանություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են ընդհանուր թվով 16 անձինք, որոնց մի մասը տվել է խոստովանական ցուցմունքներ: Նրանցից 10-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։
Ընդ որում, պետական դավաճանություն կատարած անձանց մի մասը բռնվել է հերթական անգամ առաջադրանք կատարելու պահին, եւ ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կանխվել է տեղեկատվության հետագա փոխանցումը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ողջ գործիքակազմով հետեւողական եւ անզիջում պայքար տանել պետության հիմքերը խարխլող հիշյալ հանցագործությունների կանխման եւ խափանման ուղղությամբ՝ հավաստիացնելով, որ Ծառայությունը լիարժեքորեն տիրապետում է օպերատիվ իրավիճակին եւ վստահեցնում, որ լրտեսական գործունեության հետ առնչություն ունեցող յուրաքանչյուր ոք հայտնաբերվելու եւ ենթարկվելու է պատժի կամ քրեաիրավական այլ ներգործության։
Միաժամանակ, հորդորում ենք բնակչությանը՝ հատկապես զինծառայողներին, զերծ մնալ սոցիալական ցանցերով կամ այլ եղանակով կասկածելի անձանց հետ ծանոթություններ հաստատելուց, առավել եւս՝ նրանց հետ ՀՀ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր քննարկելուց եւ տեղեկություններ փոխանցելուց:
Ազգային անվտանգության ծառայությունը կրկին հիշեցնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված է նաեւ խրախուսական նորմ, որի համաձայն՝ պետական դավաճանություն կամ լրտեսություն կատարելու համար նախատեսված հանցանքներ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա իշխանության մարմիններին կամովին հայտնելով կամ այլ ձեւով, օժանդակել է հետագա վնասը կանխելուն, ուստի կոչ է անում հակաօրինական արարքի կատարմանը ներգրավված անձանց կամովին եւ ժամանակին համագործակցել Ծառայության հետ եւ օժանդակել հետագա վնասը կանխելուն:
Մարտի 7-ին, ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։ Նրանցից մեկը, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
Զելենսկին դիմել է ՆԱՏՕ-ին՝ խնդրելով անհապաղ փակել երկինքը ռուսական հրթիռների և մարտական ինքնաթիռների համար։ Նա ՆԱՏՕ-ին մեղադրել է ուկրաինացիների սպանությանն աջակցելու մեջ։ Այս մասին գրում է РБК-Украина-ն՝ հղում անելով Զելենսկու տեսաուղերձին։
«Մենք ամեն օր կրկնում ենք՝ փակեք երկինքը բոլոր ռուսական հրթիռների, ռուսական ռազմական ավիացիայի համար, ստեղծեք մարդասիրական օդային գոտի՝ առանց հրթիռների, առանց ավիառումբերի: Մենք մարդիկ ենք, ձերն է։ մարդասիրական պարտքը՝ պաշտպանել մարդկանց, դուք կարող եք դա անել»,- ասել է Զելենսկին:
Զելենսկու խոսքով՝ ուկրաինացիների և ընդհանրապես ժողովրդի անվտանգությունը քաղաքական գործիչների և արևմտյան գործընկերների պարտականությունն է։
«Եթե դուք դա չանեք, եթե մեզ գոնե ինքնաթիռներ չտաք, որ մենք պաշտպանվենք, ապա կարելի է եզրակացնել՝ դուք էլ եք ուզում, որ մեզ շատ դանդաղ սպանեն: Սա նաեւ համաշխարհային քաղաքական գործիչների, արեւմտյան առաջնորդների պատասխանատվությունն է։ Այսօրվանից և ընդմիշտ»,- ասել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին մամուլի ասուլիսով էր հանդես եկել, որի ընթացքում մեկնաբանել էր Ուկրաինայի երկինքը չփակելու ՆԱՏՕ-ի որոշումը, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։
Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթաժողովը «թույլ» եւ «շփոթված» է անվանել:
«Մենք կարծում ենք, որ ՆԱՏՕ-ի երկրներն իրենք են մի նարատիվ ստեղծել, որ իբր Ուկրաինայի երկնքի փակումը կհրահրի Ռուսաստանի ուղիղ ագրեսիան ՆԱՏՕ-ի դեմ։ Դա այն մարդկանց ինքնահիպնոզն է, ովքեր թույլ են, ներքուստ անվստահ, թեեւ կարող են մի քանի անգամ ավելի հզոր զենք ունենալ, քան ունենք մենք: Դուք պետք է մտածեիք մարդկանց, մարդկության մասին։ Ինչի՞ մասին էիք մտածում այդ նիստին։ Բոլոր նրանք, ովքեր կզոհվեն այս օրվանից, կզոհվեն նաեւ ձեր պատճառով, ձեր թուլության պատճառով, ձեր միասնական չլինելու պատճառով»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ «այն ամենը, ինչ Դաշինքը կարողացել է անել այս պահի դրությամբ, Ուկրաինայի համար 50 տոննա դիզվառելիքի անցկացումն է գնումների իրենց համակարգով»։
«Հավանաբար՝ որպեսզի կարողանանք այրել Բուդապեշտի հուշագիրը, որ ավելի լավ վառվի: Բայց մեզ համար այն արդեն այրվել է ռուսական զորքերի կրակի մեջ։ Մի՞թե այսպիսի ՆԱՏՕ էինք մենք ուզում: Մի՞թե այսպիսի Դաշինք էիք կառուցում։ Դաշինքի ղեկավարությունն այսօր կանաչ լույս տվեց ուկրաինական քաղաքների եւ գյուղերի հետագա ռմբակոծմանը՝ հրաժարվելով ոչ թռիչքային գոտու սահմանումից։ Դուք կարող էիք փակել երկինքը: Բայց… ես չգիտեմ, թե ում կարող եք պաշտպանել եւ կարո՞ղ եք արդյոք պաշտպանել ձեր երկրները՝ Դաշինքի երկրները։ Մեզնից չեք պրծնի լիտրերով վառելիքով մեր մեկ լիտր արյան դիմաց, որը թափվեց մեր ընդհանուր Եվրոպայի, մեր ընդհանուր ազատության, մեր ընդհանուր ապագայի համար»,- ասել է Զելենսկին։
ՆԱՏՕ-ում կարծում են, որ առաջիկա օրերին Ուկրաինայում իրավիճակը կվատթարանա, ավելի շատ զոհեր և վիրավորներ կլինեն։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Առաջիկա երկու օրվա ընթացքում, ամենայն հավանականությամբ, ավելի վատ կլինի՝ ավելի շատ զոհեր, ավելի շատ վիրավորներ, ավելի շատ ավերածություններ կլինեն»,- ասել է նա։
Դաշինքի գլխավոր քարտուղարը պնդել է, որ Ուկրաինան ականատես է լինում «Եվրոպայում վերջին տասնամյակների ընթացքում ամենավատ ռազմական ագրեսիայի»։
Ստոլտենբերգը հայտնել է նաև, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է անում անհապաղ դուրս բերել զորքերը Ուկրաինայից և սկսել բանակցությունները։ «Մենք նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այս պատերազմը, առանց պայմանների դուրս բերել զորքերը Ուկրաինայից և անցնել իրական դիվանագիտությանը»,- ասել է նա։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ Կառույցը Ռուսաստանի հետ հակամարտության չի ձգտում, և պատասխանատու է, որպեսզի կոնֆլիկտը դուրս չգա Ուկրաինայի սահմաններին:
«Մենք պատասխանատու ենք, որպեսզի Ուկրաինայում հակամարտությունը չտարածվի իր սահմաններից այն կողմ, դա կլինի ավելի կործանարար և վտանգավոր: ՆԱՏՕ-ն չի ձգտում պատերազմի Ռուսաստանի հետ»,- ասել է նա՝ նշելով, որ Դաշինքը միջադեպերից խուսափելու համար կպահպանի ռազմական կապի բաց ուղիները Ռուսաստանի հետ:
ՀՀ ԱԳՆ-ն անտեղյակ է, թե որքան հայ է տեղափոխվել Ուկրաինայից, քանիսն է վերադարձել Հայաստան։ Համենայն դեպս՝ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ԱԳՆ-ն չի կարողացել տրամադրել որեւէ փաստական տվյալ։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ մարտական գործողություն սկսվելու մասին։ Նկատի ունենալով, որ Ուկրաինայում ունենք բնավող մեծ թվով հայեր՝ դեռեւս փետրվարի 25-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԱԳՆ՝ խնդրելով տեղեկություն տրամադրել, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Ուկրաինայում գտնվող հայերին տարհանելու ուղղությամբ, արդյո՞ք այնտեղ գտնվող հայերից դիմել են դեսպանատուն, ՀՀ ԱԳՆ՝ տարհանելու խնդրանքով: Ու քանի մարդ է տարհանվել։
ԱԳՆ-ն պաշտոնական գրությամբ ընդամենը ասվում է, թե հայերի հետ մշտական կապի մեջ են եւ ոչ մի ինֆորմացիա, այդ, այսպես կոչված» մշտական կապի արդյունքների մասին. Օրինակ՝ քանի հոգի է տեղափոխվել հարեւան երկրներ՝ Լեհաստան, Ռուսաստան, Մոլդովա, Բելոռուսիա կամ քանիսն են եկել Հայաստան։
«Մեր հայրենակիցների հետ կապի մշտական հասանելիություն պահպանելու նպատակով՝ գործի են դրվել բոլոր հնարավոր միջոցները: Դեսպանությունն օպերատիվ ձևով քաղաքացիներին տրամադրում է տեղեկատվություն՝ ստեղծված իրավիճակի, այն ճանապարհային ուղիների վերաբերյալ, որոնցով հնարավոր է դուրս գալ Ուկրաինայի տարածքից»,-ասվում է ԱԳՆ-ի պատասխանում, որից հետեւում է, որ դեսպանատունն ինքը չի կազմակերպել տարհանման որեւէ գործողություն, այլ միայն տեղեկատվություն տրամադրողի դերում են հանդես եկել: Ինչ վերաբերում է տարհանված հայերի թվին, ապա ԱԳՆ-ն ուղղակի շրջանցել է այս հարցը, չի պատասխանել, ինչից կարող ենք եզրակացնել, որ տարհանմանը որեւէ մասնակցություն պաշտոնական Երեւանը չի ունեցել ու տեղի հայությունն անվտանգ տարածքներ է տեղափոխվում իր հնարավորության սահմաններում։
ԱԳՆ-ից նշում են, որ այս ընթացքում ՀՀ դեսպանությունը աջակցություն է տրամադրել անելանելի վիճակում հայտնված Ուկրաինայում գտնվող մի շարք ՀՀ քաղաքացիների, որոնց աջակցություն է ցուցաբերվել կացարանով ապահովելու հարցում: Օգնություն է տրամադրվել նաև փաստաթղթերը կորցրած ՀՀ քաղաքացիներին: Ու կրկին խուսափել են նշել, թե քանի հոգու են կացարանով ապահովել ու որտեղ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.