23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում պահանջեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից, որպեսզի հայտարարի՝Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում լինել չի կարող.
«Հակառակ դեպքում մենք Արցախի բնակչությանը ենթարկում ենք հերթական էթնիկ զտման և Արցախը տանում ենք հայաթափման»,-ասաց Աննա Գրիգորյանը:
Ընդդիմադիր պատգամավորը նաև ԱԳ նախարարից հետաքրքրվեց՝ քննարկվու՞մ է արդյոք Արցախի բռնազվանթված տարածքների դեօկուպացիայի հարցը.
« Դուք ասում եք փաթեթ եք ներկայացրել Ադրբեջանին, Ադրբեջանը մերժել է, ի՞նչ է ներկայացված այդ փաթեթում: Ընդամենը մի քանի օր առաջ Սյունիքում՝ Ներքին Հանդում, ադրբեջանցիները մինչև մեկ կմ առաջխաղացում են ունեցել, սա արդյոք բարենպաստ պայմա՞ն, է որ մենք սկսենք դելիմիացիա և դեմարկացիա»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Արարատ Միրզոյանն էլ խուսափեց հայտարարել, որ Արցախն Ադրբեջանի կազմի մեջ չի լինի, փոխարենը սկսեց քննադատել նախկին իշխանություններին.
«Այնպես չէ, որ մենք չգիտենք մեր ասելիքը և ահա ձեր ասելով կամ առաջարկով կամ պարտադրանքով պետք է շուտասելուկի պես կրկնենք տարբեր բաներ: Ասում ենք երբ հարմար ենք գտնում եւ այն բառերով, որոնք հարմար ենք գտնում: Հարմար ենք գտնում ոչ թե կամակորության պատճառով, այլ այդպիսին ենք գտնում առկա միջազգային իրավիճակը, հնարավորն ու անհնարինը, քաղաքական տարածությունն ու ժամանակը»,- ի պատասխան Աննա Գրիգորյանի հարցերին՝ ասաց Միրզոյանը:
Արևը մինչև մարտի 20-ը գտնվելու է Ձկան նշանի ներքո։ Իսկ լուսինը համապատասխանաբար կլինի Կույսի նշանի ներքո, այս մասին «Փաստինֆո»-ի տաղավարում ասել է աստղաբան, հոգեբան Աննա Հակոբյանը՝ մեկնաբանելով սպասվելիք իրավիճակը հայաստանում՝ հաշվի առնելով լիալուսնի առկայությունը։
«Լավ բան չեմ կարող ասել այս լիալուսնի մասին։ Սովորաբար լիալուսինը հուշում է, թե ինչ է լինելու և ինչ փուլ է ավարտվել։ Կոնկրետ Հայաստանի համար այն ցույց է տալիս, որ ժողովուրդը մի բան է ուզում, մի այլ բանի է գնում, իսկ կառավարությունն անում է լրիվ հակառակը։ Եվ նրանք երբեք չեն կարող գալ ընդհանուր եզրահանգման։ Ահա այսպիսի հակասություն կա ժողովրդի և կառավարության միջև։ Սա էլ նշանակում է, որ այս վիճակը ձգվելու է և կարող է հանգեցնել պատերազմի։
Մանրամասները՝ տեսանյութում
«Չեն եղել ու չկան բավարար թվաքանակով հայրենիք վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների կուտակումներ, որը թույլ կտար դիտարկել չարտերային թռիչք կազմակերպելու նպատակահարմարությունը»: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
«Ազատությունը» հետաքրքրվել է, թե արդյոք պետությունը պատրաստվում է պատերազմի հետևանքով Ուկրաինայի սահմանակից երկրներ հասած ՀՀ քաղաքացիների համար օդանավ տրամադրել՝ հայրենիք վերադառնալու համար։ Գրավոր հարցման պատասխանում գերատեսչությունը նշում է, որ ՀՀ քաղաքացիները Ուկրաինայի տարածքը լքում են 5 տարբեր երկրների ցամաքային անցակետերով (Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի), տարբեր օրերի և տարբեր թվաքանակով, և որ «նշված երկրներից որևէ մեկում չեն եղել բավարար թվաքանակով հայրենիք վերադառնալ ցանկացողներ»։
Իսկ թե քանիսն են Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնել, գերատեսչությունը չի պատասխանել։ Հստակ թիվ չկա նաև, թե Ուկրաինայում ապրող քանի ՀՀ քաղաքացի ու ծագումով հայեր են ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով հեռացել Ուկրաինայից։
Գերատեսչությունից այս հարցին ի պատասխան նշել են. «Հաշվի առնելով այն, որ Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի անցակետերը յուրաքանչյուրի դեպքում մի քանիսն են, և տարհանման նպատակով դրանք հատում են ոչ միայն ՀՀ, այլև այլ երկրների քաղաքացիներ ևս, ինչով էլ պայմանավորված նման մարդկային հոսքը վերահսկելն ու ՀՀ քաղաքացիներին հաշվառելը, հատկապես, երբ ոչ բոլոր ՀՀ քաղաքացիներն են դիմում ՀՀ դեսպանություններ ու հյուպատոսական կետեր՝ օբյեկտիվորեն հնարավոր չէ»։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից «Ազատությանն» ավելի վաղ փոխանցել էին, որ փորձում են Ուկրաինայի սահմանակից երկրներ հասած հայերին փաստաթղթային հարցերով օգնել, և որ Հայաստան գալու ցանկություն, բայց հնարավորություն չունեցող ընտանիքներից դիմումներ են ստանում։ Բայց թե քանիսն են այդ ընտանիքները, առայժմ ամփոփ տվյալներ չկան:
Բժեզինսկին անկեղծ էր, Ֆուկույաման ու Հանթինգթոնը սխալվեցին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ու Արցախին ուկրաինական պատերազմից հետո__________________________________________
ԽՍՀՄ փլուզումից հետո քաղաքագիտական գրականության մեջ բեսթսելերային էին համարվում հետևյալ 3 գրքերը՝– Ֆրենսիս Ֆուկույամայի «Պատմության ավարտը և վերջին մարդը» (1992թ.),– Սամուել Հանթինգթոնի «Քաղաքակրթությունների բախումը» (1993թ.),– Զբիգնև Բժեզինսկու «Շախմատային մեծ խաղատախտակը» (1997թ.)։Այս երեքն էլ ԱՄՆ դոմինանտության ու միաբևեռ աշխարհի մասին էին գրում, բայց անկեղծը Բժեզինսկին էր, որը չէր էլ թաքցնում, որ կարևորը տնտեսական ու քաղաքական շահն է, այլ ոչ թե ժողովրդավարության տարածման մասին լոլոները։ Նա «ոսկե միլիարդից» դուրս տեսնում էր կա՛մ մատաղացու գառներ, կա՛մ օգտագործվող մարտավարական դաշնակիցներ։Բժեզինսկին խոսում էր ոչ թե վերացական պատմության ավարտի, կրոնական կամ մշակութային բաժանումների հիման վրա քաղաքակրթությունների բախման, այլ իրական քաղաքականության մասին։Բժեզինսկին չէր թաքցնում, որ ԱՄՆ շահերը պահանջում են ԽՍՀՄ փլուզումից հետո շարունակել Ռուսաստանի դեմ պայքարը և աշխարհաքաղաքականությունը վարել ոչ թե արժեքային (ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և այլն), այլ «չոր» շահերից ելնելով։ Ըստ այդմ՝ ԱՄՆ–ը կարող է խոսել ժողովրդավարությունից, բայց աջակցել ավտորիտար ռեժիմներին կամ դաշնակցել նրանց հետ։ ԱՄՆ կարող է քարոզել մարդու իրավունքների պաշտպանություն, բայց դաշնակցել գիշատիչ պետությունների հետ։Ուկրաինական ճգնաժամը հերթական անգամ հերքեց Ֆուկույամայի տեսությունը և արժեզրկեց Հանթինգթոնի տեսությունը։ Պատմությունը չի ավարտվել։ Բախվում են ոչ թե քաղաքակրթությունները, այլ շահերը։Ռուս–ուկրաինական ռազմական դիմակայությունը, Արևմուտք–Ռուսաստան բախումը ցույց են տալիս, որ ներքաղաքակրթական բախումը շատ ավելի դաժան է միջքաղաքակրթականից։Արաբական աշխարհում ու Աֆրիակում էլ նման երևույթների հանդիպեցինք. «Իսլամական պետության» գլխակերներն իրենց արաբ ցեղակիցներին դաժանորեն հոշոտում էին (Թուրքիայի անմիջական հովանավորությամբ)։Ուկրաինացիներն ու ռուսները նույն ժողովուրդն են, բայց ուկրաինական քաղաքական վերնախավի խամաճիկային լինելու, անհեռատեսության, տգիտության ու Կրեմլի կոպիտ սխալների (դրանց թվին է պատկանում «փափուկ ուժի» չկիրառումը) պատճառով իրար են սպանում։Արևմուտքին հաջողվեց ռուս–ուկրաինական ներէթնիկ պատերազմ հրահրել՝ հանուն սեփական շահի (Բժեզինսկին հենց սա էր ուզում ու քարոզում 1997–ից)։ Այսինքն՝ Հանթինգթոնի այն թեզը, թե ԽՍՀՄ փլուզումից հետո բախումները բացառապես քրիստոնյա ու մահմեդական շրջանակների միջև են լինելու և նույն քաղաքակրթությանը պատկանողները միմյանց դեմ չեն պատերազմելու, հերքվում է։ՌԴ–ն արևմտյան քաղաքակրթության մաս է կազմում, բայց դա չի խանգարում բախման մեջ մտնել ու իրար սպառնալ միջուկային մարտագլխիկներով։Հանթինգթոնի տեսությունը հերքվեց նաև Արցախյան 44–օրյա պատերազմում այն առումով, որ հայ–թուրքական բախումը, բացի ազգային–ազատագրականից, ազգերի ինքնորոշման իրավունքի համար պայքարից, նաև քաղաքակրթական էր, բայց Արևմուտքը գործնականում աչք փակեց թուրք–ադրբեջանական բարբարոսությունների վրա, մինչդեռ ըստ Հանթինգթոնի՝ ԱՄՆ–ը և մյուսները պետք է գործուն աջակցություն ցույց տային «ժողովրդավարության բաստիոն» հռչակված և քրիստոնեական քաղաքակրթության պիոներներից համարվող Հայաստանին։Փոքրիկ Արցախը 44 օր դիմադրում էր վարձկան–ահաբեկիչներով համալրված թուրքական կոալիցիային, բայց Արևմուտքից ընդամենն արժանացավ թվիթերյան մեկ–երկու գրառման և զինադադարի ապահովման անհաջող փորձերի (ո՞վ է հիմա հիշում «սկանդինավյան խաղաղապահների» մասին)։Արևմուտքից, սակայն, նեղանալ պետք չէ։ Ամեն մեկն իր շահն ունի։ Մեր խնդիրը պետք է լինի հնարավորինս շատ դաշնակիցներ ու աջակիցներ ունենալը։ Եթե մենակ ես մնում, ուրեմն սխալը դու ես, ոչ թե քո ողբերգությունը չնկատողները։ՌԴ շահը կար, և Մոսկվան կանգնեցրեց Արցախյան պատերազմն ի՛ր համար կարմիր գիծ համարվող կետում։ Հակառակ դեպքում Հայաստանի իշխանությունների որդեգրած «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո պատերազմն ավարտվելու էր Ստեփանակերտում (ի դեպ, վտանգը չի վերացել, ավելացել է. թուրքերի թիրախում հիմա Երևանն է, ինչքան էլ սեփական աթոռով մտահոգ նիկոլական իշխանությունը բթացնի ՀՀ քաղաքացիների զգոնությունն ու թուրքական օրակարգի շրջանակներում մահաբեր «Խաղաղության դարաշրջան» քարոզի)։Արևմուտքի շահը կա ուկրաինական պատերազմում և նրանք կռիվ են տալիս Ռուսաստանի դեմ՝ ուկրաինացիների արյան գնով, իհարկե։ Սա՛ է ռեալպոլիտիկը։ Բժեզինսկիական ռեալպոլիտիկը։ Մնացածը տեսություն է։Եվ վերջում մեզ սպասվող իրադարձությունների մասին։Հաշվի առնելով աշխարհաքաղաքական խաղատախտակը՝ ուկրաինական պատերազմի արդյունքն ուղղակի ազդեցություն է ունենալու մեր երկրի վրա։Եթե ՌԴ–ն հաղթի կամ առնվազն չպարտվի ու աշխարհում որոշակի հավասարակշռություն հաստատվի, ապա Հայաստանի անվտանգությունն ապահովված կլինի։ Մնացածն արդեն ՀՀ քաղաքացիների անելիքն է։Եթե ՌԴ–ն պարտված կամ թուլացած դուրս գա այս պատերազմից, ապա Թուրքիան ու Ադրբեջանը կշտապեն օգտվել դրանից ու մեզ շատ վատ սցենար է սպասում (չեմ ուզում մանրամասները գրել. դժվար չէ պատկերացնելը)։Լավ կլիներ, իհարկե, որ Արցախում հայերի ապրելու, ՀՀ անվտանգության երաշխավորը լինեին ոչ միայն ՌԴ–ն ու Իրանը (Սյունիքի մասով), այլն նաև ԱՄՆ–ը, Ֆրանսիան, Գերմանիան, Չինաստանը, Հնդկաստանը, բայց իրականությունն այլ է (հրե՛ն, Արևմուտքը նույնիսկ Ուկրաինայում զորք չի մտցնում ու «օդը» չի փակում, էլ ուր մնաց, թե նրանց նավերը մեր լեռները բարձրանային)։Մեր տարածաշրջանում կա՛մ ռուսական, կա՛մ թուրքական դոմինանտություն կարող է լինել։ Ընդ որում՝ Արևմուտքը, ՌԴ–ի դեմ պայքարի շրջանակներում, կողմ է թուրքական դոմինանտությանը։ Այնպես որ մտքեր արտահայտելուց և քաղաքական հայտարարություններ անելուց առաջ արժե քարտեզին նայել ու մասնագիտական գրականություն կարդալ։ Եվ առաջնորդվել բացառապես Հայաստանի ու Արցախի շահերով։Իսկ նրանք, ովքեր նայում ու կարդում են, բայց շարունակում են գրել Հայաստանի շահերի դեմ՝ լավագույն դեպքում անմեղսունակներ են կամ Հայաստանի վերացման հաշվին «գռդոնչիություն» անողներ, իսկ հիմնականում՝ թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչներ։
Անդրանիկ Թեւանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը 500 հազար ԱՄՆ դոլար ներդրման դիմաց ստացել է Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիություն: Նախագահ ընտրվելուց առաջ Արմեն Սարգսյանը ՀՀ իրավապահ մարմիններից թաքցրել է Սենթ Քիթս և Նևիսի անձնագիր ունենալու հանգամանքը: Արմեն Սարգսյանը չէր կարող դառնալ նախագահ, նրա թեկնածությունը չէր համապատասխանում ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածի պահանջին: Այս մասին իր հոդվածում գրել է Hetq.am-ը:
1980-ականներից սկսած՝ աշխարհի հարուստները տարբեր երկրներում հնարավորություն ունեն ներդրումների դիմաց օրինական կերպով գնելու անձնագրեր և վիզաներ։
Այսպիսի հնարավորություն ընձեռող երկրները թույլ են տալիս քաղաքական և բիզնես էլիտաներին, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված անձանց հազարավոր դոլարների ներդրումներ անել (այդ թվում՝ անշարժ գույքի ոլորտում) և ներդրման դիմաց ստանալ այդ երկրի անձնագիր և վիզա։ Կարիբյան ծովում գտնվող Սենթ Քիթս և Նևիսն առաջին երկրներից էր, որը նման ծրագիր մշակեց (1984):
Բոլոր ներդրումները և գործարքները կազմակերպում են իրավաբանական ընկերությունների միջոցով։ Այս ոլորտում աշխատող առաջատար ընկերություն է Henley and Partners-ը, որի գլխամասը գտնվում է Միացյալ Թագավորությունում։ Այն ղեկավարում է Քրիստիան Կալինը (Christian Kälin), որի մականունն է Passport King։
Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) և «Դաֆնե Կարուանա Գալիցիա» հիմնադրամը (Daphne Caruana Galizia Foundation) համատեղ հետաքննություն են իրականացրել Կարիբյան ծովի երկրներում Henley and Partners-ի գործունեության վերաբերյալ։
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ ընկերության հաճախորդների թվում եղել են այնպիսի մարդիկ, որոնք այս կամ այն կերպ կապված են եղել ֆինանսական հանցագործությունների, փողերի լվացման, պատժամիջոցներից խուսափելու հետ, քաղաքական իշխանություն և չհիմնավորված հարստություն են ունեցել։
Նման մարդիկ պետք է ողջամիտ կասկածներ առաջացնեին և՛ այս ընկերության, և՛ քաղաքացիություն տրամադրող երկրների մոտ։ Չնայած դրան, նրանք կարողացել են ներդրումների միջոցով Սենթ Քիթսի քաղաքացիություն ստանալ։
Հայաստանի հետ կապ ունեցող և այս ծրագրով Սենթ Քիթսի քաղաքացիություն գնած մարդկանց թվում են նաև ՌԴ և ՀՀ քաղաքացի, գործարար Ռուբեն Վարդանյանի կինը և ընտանիքի յոթ անդամներ։
OCCRP-ի ամբողջական հոդվածը անգլերեն՝ կարդացեք այստեղ։
Henley and Partners-ը իր գործունեության մեջ որևէ խնդիր չի տեսնում։ Այսպես, OCCRP-ի հարցումներին ի պատասխան՝ ընկերությունը պնդել է, որ միշտ ենթարկվել է տեղական, միջազգային օրենքներին և կանոնակարգերին, որ խնդրահարույց հաճախորդները լավ հաճախորդների համեմատ շատ քիչ են, սա գնահատելով որպես «շատ դրական նորություն»։
Իսկ Սենթ Քիթս և Նևիսի՝ «քաղաքացիություն՝ ներդրումների դիմաց» ծրագրի պատասխանատու պետական մարմիններն ընդհանրապես որևէ մեկնաբանություն չեն տվել։
Henley and Partners-ը մասնավորապես և անձնագրերի վաճառքի ոլորտը՝ ընդհանրապես, վերջին տարիներին խիստ քննադատության է արժանանում հատկապես մի շարք միջազգային սկանդալների պատճառով, որոնք կապված են եղել «քաղաքացիություն՝ ներդրումների դիմաց» ծրագրերի հետ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Մալթան և Կիպրոսը։
Նման ծրագրերի քննադատները պնդում են, որ երկրորդ քաղաքացիության շնորհիվ հանցավոր գործունեությամբ զբաղվողները կարողանում են խուսափել արդարադատությունից, քողարկել իրենց ինքնությունը և ապօրինի ձեռք բերած միջոցները։
Բացի դրանից՝ նման ծրագրեր ունեցող երկրների քաղաքացիները և քաղաքական խմբերը կարող են սոցիալապես անարդար համարել այն, որ անհատները, որոնք երբևէ չեն ապրել տվյալ երկրներում և որևէ կապ չունեն այդ երկրի հետ, կարող են դառնալ քաղաքացիներ ընդամենը որոշ գումար վճարելով: Սա իր հերթին կարող է հանգեցնել սոցիալական բողոքների և աջակողմյան պոպուլիստական կուսակցությունների աճի:
Բազմամիլիարդ դոլարների շրջանառություն ունեցող այս ոլորտում աշխատող ներկայացուցիչները, ի հակառակ քննադատների, պնդում են, որ հավելյալ անձնագիրը աղքատ երկրների գործարարներին կարող է օգնել անկաշկանդ ճանապարհորդել և պաշտպանվել իրենց երկրների ավտորիտար ռեժիմներից: Միևնույն ժամանակ, այս ծրագրերը կարող են ներդրումների մեծ հոսք բերել ծրագիրն իրականացնող երկիր։
Կարդացեք նաև OCCRP-ի հոդվածը Henley and Partners-ի հաճախորդների մասին
«Հետքը» նույնպես ունի հրապարակումներ այս թեմայով։ Այսպես, գրել էինք, որ «Վիվառո»-ի հիմնադիր, գործարար եղբայրներ Վիգեն և Վահե Բադալյանները Մալթայի քաղաքացիություն են ձեռք բերել։
Ինչպես ավելի վաղ էինք գրել, ներդրումների դիմաց Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիություն գնել էր նաև ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը։
Արմեն Սարգսյանը 500 հազար ԱՄՆ դոլար նեդրման համար է ստացել քաղաքացիություն
OCCRP-ի և «Հետքի» ձեռքի տակ հայտնված Henley and Partners-ի ներքին փաստաթղթերը ցույց են տալիս, որ Սարգսյանն առնվազն 2013թ.-ին եղել է Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի:
Ինչպես հայտնի է, ըստ ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածի՝ «Հայաստանի նախագահ կարող է ընտրվել վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը»։ Սարգսյանը նախագահի պաշտոնում ընտրվել է 2018-ի մարտի 2-ին։
Մեր նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ Արմեն Սարգսյանի հետ նամակագրության ընթացքում շատ բան պարզ է դարձել հենց նրա հայտնած տեղեկությունների շնորհիվ։ Պետք է նշենք, որ Սարգսյանի բացատրությունները և պատմությունը բավականին խճճված են։
Այսպես, նա մեզ ասել է, որ մոտ կես միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է արել Սենթ Քիթսում գտնվող Park Hyatt հյուրանոցի զարգացման համար։ Ներդրումն իրականացնելու գործընթացը կազմակերպել է Range Developments ընկերությունը։ Սրա դիմաց Արմեն Սարգսյանն ստացել է Սենթ Քիթսի քաղաքացիություն։ Բայց Սարգսյանը պնդում է, որ իրեն Սենթ Քիթս և Նևիսի անձնագիրն ընդհանրապես չէր հետաքրքրում, քանի որ «ներդրումն էր շարժիչ գործոնը»։
Ըստ Սարգսյանի բացատրության՝ Սենթ Քիթս և Նևիսի անձնագիր ստանալուց հետո ինքը նախ գրել է ներդրումը կազմակերպած Range Developments-ին և խնդրել սառեցնել անձնագրի գործունեությունը մինչև հետագա ծանուցումը։
2013-ի օգոստոսին, երբ Սարգսյանը հասկացել է, որ կարող է նշանակվել Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան (նշանակվել է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին), հյուրանոցի բաժնեմասի սեփականությունը փոխանցել է ընտանիքի անդամին և խնդրել է իր իրավաբանին վերադարձնել Սենթ Քիթս և Նևիսի անձնագիրը։
ՀՀ նախագահ ընտրվելուց առաջ Սարգսյանը պարզել է, որ կարիբյան երկրում ներդրումը կազմակերպած Range Developments-ն իր սկզբնական խնդրանքը անձնագրի գործողությունը սառեցնելու մասին չի կատարել։ Իր պատասխանի մեջ Արմեն Սարգսյանը հայտնել է, որ 2017-ի դեկտեմբերին նորից գրել է ընկերությանը, բայց պատասխան չի ստացել։
Սրանից կարճ ժամանակ անց Սարգսյանը տեղեկացել է, որ Range Developments-ում իր ներդրման կազմակերպմամբ զբաղվող անձը մահացել է։ Սարգսյանը գրել է մահացածի որդուն, որը նույն ընկերությունում է աշխատել և կրկնել է իր խնդրանքը։
Ըստ Սարգսյանի, մահացածի որդուն գրելուց հետո իր իրավաբանի հետ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիությունից հրաժարվելու պաշտոնական գործընթաց է անցել. մասնավորապես՝ Սենթ Քիթսի քաղաքացիությունից հրաժարվելու դիմում է ներկայացրել և երդման տակ գրավոր հայտարարություն է ստորագրել (sworn affidavit), բայց ինչպես նա է ասում, այնուհետ գործի վերաբերյալ այլևս նորություն չի ստացել: Սա, Սարգսյանի պնդմամբ, ՀՀ նախագահ դառնալուց առաջ է եղել։
Նա հավաստիացնում է, որ Henley and Partners-ի հետ երբեք չի առնչվել, իր կապը Park Hyatt հյուրանոցի զարգացման ծրագրի անմիջական ընկերության՝ Range Developments-ի հետ է եղել։ OCCRP-ի հարցմանը Henley and Partners-ը պատասխանել է, որ Սարգսյանի հետ որևէ առնչություն չի ունեցել։
Հրապարակում ենք Արմեն Սարգսյանի հետ նամակագրությունն՝ ամբողջությամբ։ Անձնական տվյալներ պարունակող հատվածները փակ են։ Նամակագրությունը եղել է անգլերեն, թարգմանության տարաձայնություններից խուսափելու համար որպես սկզբնաղբյուր դիտարկեք անգլերեն տարբերակը։ Ինչպես երևում է նամակագրությունից, մենք Սարգսյանին ուղարկել ենք իր անձնագրի համարը և հստակ հարցեր ենք տվել։
Կարդացեք նամակագրությունը անգլերեն կամ հայերեն թարգմանությամբ։
Ըստ էության, Սարգսյանը Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը պաշտոնապես ներկայացրել է նախագահի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ առաջ։
Սա նշանակում է, որ նախկին նախագահը ՀՀ Սահմանադրության պահանջին չի համապատասխանել և, ըստ էության, ՀՀ պետական մարմիններից թաքցրել է Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի լինելու փաստը։
Սարգսյանը OCCRP-ին հայտնել է, որ ինքը իրեն Սենթ Քիթսի քաղաքացի չի համարել և չի համարում անձնագրի գործողությունը սառեցնելու դիմում ներկայացնելու պահից սկսած։ Նրա ասածների ճշմարտացիությունը ստուգելը բարդ է՝ հաշվի առնելով, որ մահացել է Սարգսյանի ներդրումը կազմակերպած ընկերության աշխատակիցը, իսկ հետագայում՝ նաև Սարգսյանի իրավաբանը։
Հիշեցնենք, որ դեռ 2018-ի փետրվարին՝ ԱԺ-ի կողմից նրան նախագահ ընտրելուց առաջ, մենք գրել էինք, որ բրիտանական ընկերության փաստաթղթերի համաձայն՝ Արմեն Սարգսյանը չէր կարող դառնալ Հայաստանի նախագահ, քանի որ ըստ այդ փաստաթղթերի առնվազն 2014 թ․՝ նախագահ ընտրվելուց ոչ թե 6, այլ 4 տարի առաջ, նա Մեծ Բրիտանիայի քաղաքացի էր։
2021-ին Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել Արմեն Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիության վերաբերյալ։ Ներկայում գործի նախաքննությունը կատարում է ԱԱԾ-ն։ Արմեն Սարգսյանի կողմից Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիությունը թաքցնելու հանգամանքը ԱԱԾ-ն ուսումնասիրում է հենց այս գործի շրջանակներում։
Պետք է նշենք, որ Սենթ Քիթսի պետական մարմիններից որևէ պատասխան ակնկալելն անիմաստ է։ Նրանք չեն պատասխանել մեզ, ամենայն հավանականությամբ, չեն պատասխանելու նաև ՀՀ պետական մարմիններին, այս դեպքում՝ Սարգսյանի քրգործով զբաղվող ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտին։ «Քաղաքացիություն՝ ներդրումների դիմաց» ծրագրի հիմնաքարերից մեկն այն է, որ ծրագիրն ապահովում է իր հաճախորդների գաղտնիությունը։ Այս դեպքում Սարգսյանի մասին տվյալները բացահայտելը մեծ վնաս կհասցնի ամբողջ ծրագրի հեղինակությանը։ Նման քայլի այս փոքր երկրի իշխանությունները չեն գնա։
Նախորդ հրապարակման մեջ մենք նշել ենք, որ Սարգսյանը հրաժարական է տվել մեր հարցերին պատասխանելուց հետո, և իր հրաժարականը մեզ համար անակնկալ էր (մենք ենթադրում էինք, որ նա հրաժարական կտար հետաքննության հրապարակումից հետո):
Սա երևում է Սարգսյանի հետ մեր ուղիղ նամակագրությունից, որը սկսվել է հունվարի 17-ին, երբ ՀՀ նախագահի աշխատակազմի ցուցումով մեր հարցերը ուղարկել ենք անմիջապես Սարգսյանի անձնական էլեկտրոնային փոստին (մինչ այդ նամակներն ուղարկել էինք նախագահական աշխատակազմ, և դրանց պատասխանել է աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը)։ Մեկ օր անց՝ հունվարի 18-ին՝ Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ավարտից հետո, Արմեն Սարգսյանը մեկնեց կարճատև արձակուրդ՝ բժշկական անհրաժեշտ հետազոտություն անցնելու նպատակով:
Նա իր հիմնական բացատրությունները մեզ ուղարկել է արձակուրդ մեկնելուց երկու օր անց՝ հունվարի 20-ին, երբ ենթադրաբար արդեն Լոնդոնում էր։ Դրանից հետո մենք ուղարկել ենք ճշտող հարցեր, նա դրանց շատ հակիրճ պատասխանել է հունվարի 23-ին և նույն օրը հրաժարական է տվել, սակայն հրաժարականի տեքստի մեջ որևէ բառ չկար Սենթ Քիթս և Նևիսի իր քաղաքացիության մասին։
Արմեն Սարգսյանը հրաժարական տալուց հետո դեռ Հայաստան չի վերադարձել, չնայած նրա գրասենյակը պնդել էր, թե Սարգսյանը շուտով վերադառնալու է։ Իրավապահ մարմիններում «Հետքի» աղբյուրի համաձայն՝ Սարգսյանը հարուցված քրգործի շրջանակներում դեռ չի հարցաքննվել և որևէ ցուցմունք չի տվել։ Այս գործով հարցաքննվել է «Հետք»-ի գլխավոր խմբագիրը:
Աղբյուրը՝ Hetq.am
Մարտի 12-ից սկսած՝ Արցախի ազգային անվտանգության ծառայությունը ուսումնասիրություններ է կատարել արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում վերջին օրերին ձևավորված լարվածության շրջանում տարածված այն տեղեկությունների իսկությունը պարզելու ուղղությամբ, համաձայն որոնց անվտանգությունից ելնելով որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց ընտանիքները Արցախից տեղափոխել են Հայաստանի Հանրապետություն։
Արցախի ԱԱԾ-ից հայտնում են, որ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սույն թվականի մարտ ամսվա սկզբներից առ այսօր բարձրաստիճան որևէ պաշտոնատար անձ անվտանգային նկատառումներից ելնելով ժամանակավոր կամ երկարատև բնակության համար ընտանիքը Հայաստանի Հանրապետություն չի տեղափոխել:
Պարզվել են բացառիկ մի քանի դեպքեր, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ընտանիքի անդամներից մեկը ՀՀ էր մեկնել ուսման, մեկ ուրիշը՝ բուժման, մեկ այլ դեպքում աշխատանքային գործուղման նպատակով, սակայն դրանք որևէ առնչություն չեն ունեցել Արցախի շուրջ ձևավորված լարվածության հետ:
Հատկանշական է, որ պաշտոնատար անձանց կողմից ընտանիքները Արցախից հանելու ենթադրյալ դեպքերի մասին հրապարակումների հիման վրա ուսումնասիրություն սկսելու մասին ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը նախապես իրազեկել էր հանրությանը, սակայն նույնիսկ դրանից հետո որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից ծառայությանը նման բնույթի տեղեկություններ չեն հաղորդել:
Վերոգրյալի հիման վրա՝ ազգային անվտանգության ծառայությունը կրկին անգամ խնդրում և հորդորում է զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է բերել ներքին պառակտման, հանրության շրջանում անհամերաշխության կամ միմյանց նկատմամբ թշնամության կամ ատելության ձևավորման:
Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինայի տարածքում կենսաբանական զենքի բաղադրիչներ էին ստեղծվում։ Այս մասին հայտարարել է ՌԴ Զինված ուժերի ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարության լաբորատորիաները Կիեւում, Օդեսայում, Լվովում եւ Խարկովում 32 միլիոն դոլարի ֆինանսավորում են ստացել ԱՄՆ-ից։ Նա ասել է, որ Միացյալ Նահանգները 1.6 միլիոն դոլար է ներդրել՝ չղջիկների միջոցով մարդկանց հիվանդությունների փոխանցումն ուսումնասիրելու համար:
«P-781 նախագծի՝ չղջիկների միջոցով մարդկանց փոխանցման ուղիների հետազոտման վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աշխատանքներն իրականացվել են Խարկովի լաբորատորիայի հիման վրա՝ Թբիլիսիի սկանդալային Լուգարի կենտրոնի հետ միասին։ Ուկրաինայում եւ Վրաստանում դրա իրականացման համար Պենտագոնի ընդհանուր ծախսերը 1.6 մլն դոլար են կազմել, որի մեծ մասը ստացել է Ուկրաինան՝ որպես հիմնական կապալառու»,- ասել է Կիրիլովը։
Նրա խոսքով՝ ՌԴ ԶՈւ-ն ունի փաստաթուղթ, որը հաստատում է Պենտագոնի անմիջական մասնակցությունն Ուկրաինայում ռազմական կենսաբանական նախագծերի ֆինանսավորմանը։
«Պատահական չէ, որ նշված կենսալաբորատորիաներն ընտրվել են ԱՄՆ պաշտպանության նախարարության սպառնալիքների նվազեցման գրասենյակի (DTRA) եւ կապալառու Black and Witch-ի կողմից՝ որպես UP-8 նախագծի կատարողներ, որոնք ուղղված են Կոնգո-ղրիմյան հեմոռագիկ տենդի, լեպտոսպիրոզի եւ հանտավիրուսիների հարուցիչների ուսումնասիրմանը»,- ասել է Կիրիլովը։
Կիրիլովը նշել է, որ ուկրաինական կենսաբանական լաբորատորիաները շարունակում են ոչնչացնել կենսաբանական նյութերը եւ վտանգավոր վիրուսների հետազոտման փաստաթղթերը։ «Այդ լաբորատորիան համագործակցում է Օդեսայի Մեչնիկովի անվան հետազոտական հակաժանտախտային ինստիտուտի հետ, որը հետազոտություններ է իրականացնում ժանտախտի, սիբիրախտի, խոլերայի, տուլարեմիայի եւ արբովիրուսների վերաբերյալ»,- ասել է նա:
Կիրիլովը հայտարարել է, որ Ռուսաստանի Զինված ուժերը փաստաթղթեր ունեն, որոնք հաստատում են Ուկրաինայից երրորդ երկրներ, այդ թվում՝ Գերմանիա, Մեծ Բրիտանիա եւ Վրաստան, կենսանմուշների տեղափոխումը։
«Անհրաժեշտ է նշել մի շարք փաստաթղթեր, որոնք հաստատում են Ուկրաինայում վերցված կենսաբանական նմուշների տեղափոխումը երրորդ երկրների տարածք, այդ թվում՝ Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Վրաստան։ Ձեր առջեւ պաշտոնական փաստաթղթեր են, որոնք հաստատում են ուկրաինացի քաղաքացիների արյան շիճուկի 5000 նմուշների տեղափոխումը Պենտագոնին առընթեր Լուգարի կենտրոն Թբիլիսիում, 773 կենսավերլուծություն փոխանցվել է Մեծ Բրիտանիայի ռեֆերենս լաբորատորիա: Պայմանագիր է ստորագրվել Գերմանիայի Լեֆլերի ինստիտուտ անսահմանափակ քանակությամբ վարակիչ նյութերի դուրս բերման համար»,- ասել է Կիրիլովը։
Նրա խոսքով՝ «ստացված տեղեկատվության վերլուծությունը ցույց է տալիս, որ ուկրաինացի մասնագետներին հայտնի չէ կենսանյութերի տեղափոխման հնարավոր ռիսկերի մասին, եւ նրանք, փաստորեն, փակ աչքերով են գործում եւ պատկերացում չունեն իրականացվող հետազոտությունների իրական նպատակների մասին»:
Արարատ Միրզոյանի Թուրքիա կատարած վերջին այցից հետո, ներքաղաքական կյանքում լարվածությունը չի թուլանում։ Միաժամանակ Արցախի սահմաններին ժամ առ ժամ ավելի է սաստկանում թշնամու հրահրած սադրանքների հետևանքով նոր պատերազմի բռնկման վտանգը։
Թեմայի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է քաղաքագետ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի նախկին աշխատակից Անդրանիկ Հովհաննիսյանի հետ։
— Պարոն Հովհաննիսյան, հաշվի առնելով Արցախում ստեղծված իրավիճակը, որքանո՞վ եք հավանական համարում ռազմական գործողությունների վերսկսումը՝ ՀՀ-ի և Արցախի սահմաններին։
— 2020 թվականի 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած հրադադարի մասին հռչակագրի ստորագրումից հետո Հայաստանի իշխանությունները փաստացի հրաժարվեցին Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի կարգավիճակից՝ փոխանցելով այդ լիազորությունները Ռուսաստանի խաղաղապահ զորախմբին։ Ինչպես տեսնում եք, այս տարվա փետրվարի վերջից ռուսական զորքերը ներգրավված են ռազմական գործողության մեջ Ուկրաինայում, ինչը նշանակում է, որ Արցախում ռազմական գործողությունների վերսկսումը կախված է նրանից, թե ինչպես կավարտվեն ուկրաինական իրադարձությունները։ Եթե Ռուսաստանը պարտվի, ապա Արցախում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը կտրուկ կմեծանա, այսինքն՝ Ադրբեջանը կփորձի ավարտին հասցնել 2020 թվականի սեպտեմբերին սկսված գործընթացը՝ Արցախում էթնիկ զտումներ իրականացնել՝ հետագա օկուպացիայի նպատակով։ Դրանով է պայմանավորված Ուկրաինայի և Դոնբասի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Արցախի իշխանությունների հստակ դիրքորոշումը՝ ի աջակցություն Ռուսաստանի։
— Արդյո՞ք ՀՀ պետական սահմանները նույնպե՞ս կառնչվեն ռազմական գործողություններին՝ հաշվի առնելով հայկական կողմին ներկայացված Ադրբեջանի խաղաղության դարաշրջանի բացման հինգը կետերը։
— Եթե մինչ 2020 թվականի պատերազմը՝ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի ներկայացուցիչները թաքուն էին առաջ տանում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից առաջարկված հակահայկական օրակարգը, ապա պատերազմից հետո այդ գործընթացը դարձավ բաց ու թափանցիկ, որովհետև նախապես պայմանավորված պատերազմից և Արցախի փաստացի հրաժարվելուց հետո, դավաճաններին ոչ միայն հաջողվեց ֆիզիկապես գոյատևել, այլև պահպանել իշխանությունը։ Մեր հայրենակիցները պետք է հստակ գիտակցեն, քանի դեռ Հայաստանում իշխանությունը զավթված է Նիկոլ Փաշինյանի ռեժիմի կողմից, հայ ազգն ունենալու է ինչպես մարդկային, այնպես էլ տարածքային նոր կորուստներ: Ցավոք, սա է իրականությունը։
— Ինչպես իրեն կդրսևորի Թուրքիան առաջիկա ռազմական գործողությունների ընթացքում, հնարավո՞ր է արդյոք թուրքական կանոնավոր բանակի ներգրավումը ռազմական գործողությունների մեջ, հաշվի առնելով Շուշիի հռչակագրի կետերը։
-Օկուպացված Շուշիում ստորագրված հակահայկական հռչակագիրը ամրապնդեց թուրք-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունները, որոնք կարգավորվում են տասնյակ երկկողմ համաձայնագրերով, այդ թվում՝ ռազմական ոլորտում։ Ինչպես 2020-ին, այնպես էլ Արցախի և Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի ժամանակ Թուրքիան կաջակցի Ադրբեջանին ոչ միայն խոսքով, այլև կոնկրետ գործողություններով։ Սա չհասկանալու համար մարդ պետք է միամիտ կամ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի ներկայացուցիչ լինի։
— Ովքե՞ր կլինեն մեր ռազմավարական դաշնակիցները և ի՞նչ սպասենք նրանցից առաջիկա հավանական ռազմական բախումների համատեքստում։
-Հայկական պետության գլխավոր դաշնակիցը հայկական բանակն է։ Սակայն, եթե խոսում ենք արտաքին ուժերի աշխարհաքաղաքական շահերի մասին, ապա տարածաշրջանում՝ անվտանգության ապահովման տեսանկյունից մեր շահերը հիմնականում համընկնում են Ռուսաստանի և Իրանի հետ։ Օրինակ, Թեհրանը վերջին մի քանի տարիների ընթացքում բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տա տարածքային փոփոխություններ տարածաշրջանում, ինչն ուղղված էր Թուրքիային և Ադրբեջանին, որոնք, Արցախում ժամանակավոր հաջողությունների հասնելով, սկսեցին տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին։ Մոսկվայի պարագայում մենք ունենք փոխադարձ պարտավորություններ, որոնք կարգավորվում են դաշնակցային հարաբերություններով թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Մեր հայրենակիցների մոտ կարող է արդարացի հարց առաջանալ՝ ինչո՞ւ է Ռուսաստանը և ՀԱՊԿ երկրները մեզ ռազմական օգնություն չեն ցուցաբերում՝ թշնամու կողմից Սյունիքում ու Գեղարքունիքում օկուպացված Հայաստանի տարածքները ազատագրելու և պաշտպանելու նպատակով։ Այդ հարցի պատասխանը մի քանի ամիս առաջ տվել են իշխող ռեժիմի ներկայացուցիչներ՝ Նիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը՝ հաստատելով, որ ՀՀ իշխանությունները Ռուսաստանից կամ ՀԱՊԿ այլ երկրներից պաշտոնապես օգնություն խնդրելու անհրաժեշտություն չեն տեսնում։ Միթե՞ սա հերթական դավաճանություն չէ։
— Ի՞նչ կտա մեզ և ի՞նչ կվերցնի մեզանից հավանական նոր ռազմական բախումը Արցախում և ՀՀ սահմաններին։
-ՀՀ սահմաններին և Արցախում նոր ռազմական բախումը գրեթե անխուսափելի է։ Եթե այն տեղի ունենա ՀՀ ներկայիս ռեժիմի ժամանակ, ապա մենք կունենանք նոր մարդկային ու տարածքային կորուստներ։ Առաջիկայում անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել Հայաստանում իշխանափոխության համար։ Երկրի ղեկավարության մեջ անգրագետ պաշտոնյաների և բացահայտ դավաճանների առկայությունը հայկական պետության անվտանգության ու գոյության հիմնական ռիսկերից է։
— Ի՞նչ սպասենք Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարած վերջին այցից, այդ թվում նաև՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման և պահանջատիրության հետ կապված խնդիրը։
-Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի ներկայացուցիչները մտադիր են հնարավորինս ամեն ինչ անել՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, այդ թվում՝ ի վնաս Հայաստանի շահերի։ Եթե նկատել եք, վերջին տարիներին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը փաստացի դուրս է մնացել Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգից։ Բացի այդ, Փաշինյանի «ուսապարկերը» ուղղակի անտեսում են Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ հարցերը։ Հնարավո՞ր է դադարեցնել այս դավաճանական գործընթացը։ Այո՛։ Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանի առնվազն 80-100 հազար քաղաքացիներ դուրս գան Երևանի փողոցներ ու հրապարակներ և մերժեն դավաճանական ռեժիմին։ Եթե մեր հայրենակիցները սպասում է, որ իրենց փոխարեն դա կանեն ընդդիմությունը կամ արտաքին ուժերը, օրինակ՝ Ռուսաստանը, ապա ուղղակի ժամանակ են վատնում, որն այսօր Հայաստանի և Արցախի դեմ աշխատում։
Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր տասնյակ հազարավոր մարդիկ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից փախստականի, ներգաղթյալի կամ զբոսաշրջիկի կարգավիճակով ժամանել է Հայաստան: Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան տվյալներով՝ վերջին երեք շաբաթվա ընթացքում ՀՀ սահմանը հատել է Ուկրաինայի մոտ 4 հազար քաղաքացի՝ հիմնականում ազգությամբ հայեր:Այդ մասին դեսպանատան հրավիրված ասուլիսում լրագրողներին հայտնեց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը:
«Առանձնահատկությունն այն է, որ նրանք գրեթե բոլորը ազգությամբ հայեր են, ունեն այստեղ ընկերներ, հարազատներ, տուն, այդ իսկ պատճառով չեն դիմում օգնության համար», — նշեց ժամանակավոր հավատարմատարը:
Ըստ Ավտոնոմովի՝ ուկրաինական դեսպանությունը որոշ հնարավորություններ ունի մարդկանց «տեղավորելու», նրանց բնակեցման հարցը լուծելու համար, բայց զբաղվածության հարցը լուծելը ավելի դժվար է:
Հատկանշական է, որ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ՝ երևանցիներ, շրջանների բնակիչներ, ըստ Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչի, դիմում են դեսպանատուն՝ պատրաստակամություն հայտնելով օգնել ուկրաինացի փախստականներին վերաբնակեցնելու գործում:
Ավելի վաղ Դենիս Ավտոնոմովը լրագրողներին հայտնել էր, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Ուկրաինան լքել է մոտ 3,5 միլիոն փախստական:
«ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, որը ներկայացնում է իշխող թիմը, ասել է մի բան, ինչի մասին ասել է Նիկոլ Փաշինյանը, ինչի մասին տարբեր բառապաշարներով խոսում են իշխանության տարբեր ներկայացուցիչներ»,-ասուլիսում հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Էդուարդ Աղաջանյանի վերջին հայտարարություններին:
Պատգամավորը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն էլ է վերջին ասուլիսներից մեկում ասել էր, որ Արցախում նաև ադրբեջանցիներ են ապրել, և թե ինչո՞ւ պետք է խոսել Արցախի անկախության, ինքնորոշման մասին՝ ակնարկելով, որ Արցախի հանդեպ Ադրբեջանի դրսևորած հավակնություններն օրինաչափ են:
Ըստ Աբրահամյանի՝ հիմա նույն բանն ասում է Փաշինյանի թմի մյուս անդամը, երբ հայտարարում է, որ իրենք պատրաստ են քննարկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը:
Նկատելով, որ այդ քաղաքական գիծը իշխող ուժին հոգեհարազատ է՝ ընդդիմադիր պատգամավորը եզրակացրեց, որ այն իրենց ինքնությունն է:
Անդրադառնալով Ներքին Հանդ բնակավայրի մոտ ՀՀ սահմանից ներս ադրբեջանական դիրքի 1 կմ ներխուժմանը՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր հայտարարեց, որ փաստացի իշխանությունները թաքցրել են իրականությունը:
«Դուք կասկածո՞ւմ եք, որ շուտով ինչ-որ աղամանի օրակարգ կնետեն հասարակության քննարկմանը և կփորձեն երկրորդել այն բոլոր կարևոր իրադարձությունները, որոնք կան Հայաստանի և Արցախի շուրջ»,-ասաց Տիգրան Աբրահամյանը:
Նա անդրարաձավ նաև Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարած այցին և նկատեց. «Այն սիրալիր, փափուկ, բարեհամբյուր տեքստերը, որոնք ՀՀ իշխանություններն այսօր հնչեցնում են Թուրքերի նկատմամաբ, տպավորություն են ստեղծում, որ նրանք համագործակցություն են իրականացնում, կամ կոմպլիմենտներ են հնչեցնում եվրոպական մի քաղաքակիրթ երկրին, որի հետ մենք երբեք պատերազմի մեջ չենք եղել, մեզ երբեք չեն ցեղասպանել, մեզ այս պատերազմում չէին ցեղասպանում՝ նույն այդ բայրաքթարներով, ռազմական օժանդակություննով: Թուրքական քաղաքական, տնտեսական բլոկադան և Հայաստանի դեմ տարվող արշավը եղել է ընդամենը 1.5 տարի առաջ: 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ մենք խոսում ենք հայրենազրկման մասին, դրանում մեծ դերակատարություն ունի Թուրքիան: Այսօր ՀՀ ԱԳ նախարարը գնում է բերանը բաց դրանց հետ խոսում է այնպես, կարծես Շվեյցարիայի ղեկավարների հետ է շփվում: Դրանք այն նույն թուրքերն են, որոնց բերանը մինչև հիմա արյունոտ է ու դրանք վաղը, ամենահարմար իրավիճակում, կարող է լինել մեկ ամիս, կամ մեկ տարի հետ, նույն բանը կրկնելու են»:
Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ ժամանակակից Թուրքիան է Սիրիայում, Լիբիայում և Իրաքում վայրագություններ անում:
«Անվանումներն են փոխվել, մոդերնիզացիա է գնացել, զինատեսակներ են փոխվել, թրերը հրացաննները փոխվել են՝ դառնալով ավտոմատների կան անօդաչու թռչող սարքեր, բայց Թուրքիան գաղափարապես, էությամբ մնացել էնույնը»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը և նկատեց. «Այն մարդիկ, ովքեր այսօր դիֆերեմբներ են ձոնում Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, նրանց բավականին բարձր պաշտոններ են տալիս, գնահատում են, միգուցե, նաև տնտեսական քվոտաներ են տալիս՝ բարեկեցությունը ապահովելու համար»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.