23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը՝ հղում անելով երկրի Պաշտպանության նախարարությանը։
«Հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք է արձանագրվել է Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ հանգուցալուծել է իրավիճակը», — ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Ռուս խաղաղապահները շուրջ 27 դիտակետերում իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն։
Արցախը 100 տոկոսով՝ ի դեմս իր խորհրդարանի, և Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը դեմ են այն մոտեցմանը, համաձայն որի՝ լղոզված, մանիպուլյացիաներով և այլ տարբերակներով փորձում են տարածել, որ իբր Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ «Կոնսենսուս՝ մինուս Նիկոլ Փաշինյան» տարբերակը վերածվի քաղաքական արդյունքի, այսինքն՝ այս բանաձևը ենթարկվի քաղաքական կապիտալիզացիայի»,- ասաց Անդրանիկ Թևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում:
ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ։
Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Պատմությունը վկայում է, որ պայքարով պարտված ազգերը վերականգնվում են, հանձնվող ազգերը՝ վերանում:
Արցախի մեր հայրենակիցները խորհրդարանի հայտարարությամբ վերահաստատեցին, որ չեն հանձնվում։ Իսկ ինչ է, Հայաստանը հանձնվո՞ւմ է։ Ո՛չ։ Հանձնվելու կոչերը գալիս են միայն այս իշխանություններից և նրանց կողքին գտնվող փոքրաթիվ մարդկանց խմբից։
Այդ կոչերը գալիս են վախկոտությունի՞ց, թե տգիտությունից, նյութական ու անձնական շահագրգռվածությունի՞ց, թե իրենց գաղափարներից, արդեն կարևոր չէ։ Նրանք մեր պետությունն ու ժողովրդին տանում են կործանման։
Տրդատ թագավորի ժամանակ Հայաստանի տարածքը 320 հազար քառ․ կմ էր, այն ժամանակվա աշխարհի համար՝ մեծաթիվ բնակչությամբ։ Այժմ մնացել է նվազող 29 հազար քառ․ կմ տարածքով Հայաստան, իսկ այս իշխանությունը հրաժարվում է նաև մեր հայրենակիցներով բնակեցված մեր պատմական ևս մեկ տարածքից՝ Արցախից, որի գոյության և անվտանգության միակ երաշխիքը կարող է լինել կա՛մ Հայաստանի կազմի մեջ, կա՛մ անկախ՝ իր թիկունքին ունենալով Հայաստանը։ Եվ Արցախին սատար կանգնելու պարտավորությունը Հայաստանը ստանձնել է դեռ 1988 թվականին։
Մեր ժողովրդի մեջ միշտ էլ եղել է գաղափարական մի հոսանք, որը հատկապես անհաջողությունների ու պարտությունների ժամանակ ավելի ցայտուն է զգացվել, քարոզվել ու տարածվել՝ եկեք հանձնվենք, նվազեցնենք մեր պահանջները, հրաժարվենք մեր ազգային որոշ արժեքներից, խնդիրներից ու նպատակներից, որ կարողանանք գոյատևել։ Բայց պատմությունը ցույց է տվել, որ տրվելով այդ հոսանքին՝ ոչ միայն չենք կարողացել ապահովել այդ գոյատևումը, այլև ունեցել ենք տարածքային ու մարդկային ավելի մեծ կորուստներ։ Եվ դա բացատրվում է ոչ միայն մեր աշխարհաքաղաքական ու տարածքային առանձնահատկություններով, այլև ընդհանուր խնդիր է բոլոր ժողովուրդների համար։
Այն զարգացած և հզոր պետությունները, որոնց մենք նախանձով ենք նայում, այդ հզորությունն ու բարգավաճումը կերտել են իրենց շահերը պաշտպանելու համառ պայքարով՝ չտրվելով թվացյալ խաղաղության ու գոյատևման պատրանքներին։
Ուստի մեր ժողովուրդն այսօր պիտի ոտքի կանգնի, իր ձեռքը վերցնի երկրի ապագայի համար որոշումներ կայացնելու ղեկը՝ ապահովելու պետության անվտանգությունն ու ժողովրդի արդար, ազատ և բարեկեցիկ կյանքը։
Պետք է հենվել սեփական ուժերի վրա և դառնալ այնպիսի երկիր՝ ազգային, արդար, ուժեղ, ժամանակակից, որի հետ հաշվի կնստեն բոլորը։ Դա լուծելի խնդիր է, աշխարհում բազմաթիվ այդպիսի օրինակներ կան: Եվ այդ ճանապարհին մենք կունենանք իրական դաշնակիցներ ու բարեկամներ։
Այդպիսի երկիր կերտելու առաջին քայլն այսօր Արցախի, նրա իրավունքների ու պահանջների կողքին կանգնելն է»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը PARA TV-ին տված հարցազրույցում, անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ՀՀ ԱԺ պատգամավորներին Արցախ մուտքն արգելելու վերաբերյալ հայտարարությանը, ասել է․
«Եթե լրատվամիջոցները ճիշտ են փոխանցել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի պատասխանը, ապա դժվար եմ պատկերացնում, որ տիկին Զախարովային էլ հիշեցնելու կարիք կա, բայց հիշեցնեմ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա Արցախ մուտքի ու ելքի ամրագրված համաձայնեցման որևէ կարգ` խաղաղապահ առաքելության հետ, ընդհակառակը` շատ հստակ արտացոլված է, որ պիտի լինի անխոչընդոտ տեղաշարժի երկկողմանի ապահովում: Հետևաբար, հղում անել նոյեմբերի 9-ի հայտարարությանը և դրա մեջ դնել համաձայնեցման-չհամաձայնեցման կոմպոնենտ, առնվազն տրամաբանական չէ:
Եթե կա այլ համաձայնություն, որի մասին մեր հանրությունը տեղյակ չէ և, օրինակ, մեր իշխանությունը մեր մեջքի հետևում ունեցել է հերթական համաձայնությունը, ուրեմն թող տիկին Զախարովան ճիշտ հղում տա: Եթե չկա այդպիսին, իր տված հղումով հարցը չի փակվում:
Եվ, վերջապես, քանի դեռ անդրադարձ կա նոյեմբերի 9-ի հայտարարությանը և քանի որ դա այդչափ կարևորվում է, հիշեցնեմ, որ այդ հայտարարությամբ ունեցած հանձնառությունները Ադրբեջանի կողմից կատարված չեն` գերիների և պահվող անձանց լիակատար վերադարձը կատարված չէ, կողմերը կանգնած չեն այն դիրքերում, որում պիտի կանգնած լինեին ըստ այդ հայտարարության, և դա վերաբերում է կոնկրետ Ադրբեջանին, որն ունեցել է առաջխաղացում ֆիքսված վիճակից: Ավելին, նա ունեցել է առաջխաղացում ընդամենը վերջերս, բոլորին հայտնի Փառուխի հետ կապված հատվածում:
Հետևաբար, եթե հղում ենք անում նոյեմբերի 9-ի հայտարարությանը, ապա պիտի հղումը լինի ճիշտ և կոռեկտ ու իրոք արտացոլի խնդիրները, և հետո` պիտի չլինի ընտրովի, այսինքն` պիտի ապահովվեն բոլոր դրույթները, ինչի չապահովման օրինակները ես արդեն բերեցի»:
Հասկանալի է, որ Արցախը ցանկանում է մտնել Ռուսաստանի կազմի մեջ։ Ըստ ամենայնի, դրան դեմ է Փաշինյանը, բայց Արայիկ Հարությունյանը պետք է հայտարարի, որ որեւէ կապ չունի Փաշինյանի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Այս իրավիճակում Արցախը պետք է փորձեր գնալ նման քայլի, սակայն հարց է առաջանում՝ Ռուսաստանի ինչի՞ն է սա պետք։ Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի մի քանի ամսից»,-ասաց նա։ Բագրատյանը դրական համարեց այն, որ Արցախն ու Ռուսաստանն ուղղահայաց հարաբերություններ ունեն։ Արցախի եւ Հայաստանի շուրջ այս ամբողջ գործընթացը դադարեցնելու համար, ըստ նախկին վարչապետի, Փաշինյանին պետք է հեռացնել, բայց Փաշինյանը կարծում է, որ եթե իրեն հեռացնեն իշխանությունից, ապա իրեն շատ վատ բաներ են սպասվում։ «Հետեւաբար, նա կարծում է, որ եթե Արցախը, Սյունիքը եւ այլ տարածքներ հանձնելու գնով հնարավոր է մնալ իշխանության, ապա պետք է դա անի։ Այս տեսանկյունից նա վտանգավոր է։ Պատերազմում պարտվածը իշխանության չի մնում։ Նա շատ վտանգավոր է, նա Ալիեւի դաշնակիցն է։
Ընդդիմությունը կարող է ոտքի կանգնել եւ ոչ ասել Ալիեւին թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի հարցում։ Ոչ, սա պատերազմ է: Ընդդիմությունը պետք է գործի սկզբունքով՝ մենք գնում ենք դեպի խաղաղություն, բայց գնում ենք դրան՝ պատրաստվելով պատերազմի։ Փաշինյանը ստում է, երբ ասում է, որ խաղաղությունն այլընտրանք չունի։ Այսօր իրական բանաձեւն այսպիսի տեսք ունի՝ «պատերազմին այլընտրանք չկա»։ Փաշինյանը չի համարձակվում ժողովրդին սա ասել, որովհետեւ 5-6 հազար զոհ տված ժողովուրդը կհարցնի՝ ինչո՞ւ այդքան զոհ տվեցինք։
Նրա խոսքով՝ Փաշինյանն անընդհատ պիկնիկի է կանչում զոհվածների հարազատներին, ազատում նրանց եղբայրներին զինծառայությունից՝ նրանց իր համախոհը դարձնելու համար։ Նա վախից կաշառում է նրանց։
Բագրատյանը ամոթանք տվեց այն հարազատներին, որոնք նման գործարքի են գնում Փաշինյանի հետ։
«Փաշինյանն ընդունում է, որ սխալվել է։ Ուրեմն թող հրաժարական տա։ Նա ասում է, որ չէր կարող չանել այն, ինչ արել է՝ հղում անելով բանակի թուլությանը։ Սա ասում է նաեւ գեներալ Գագիկ Մելքոնյանը, որը նախկին իշխանությունների օրոք զբաղեցնում էր բանակում կարեւորագույն պաշտոնը։ Սամվել Բաբայանը նույնպես ասում է, որ բանակը թույլ էր։ Նա մինչ 2000-ականների սկիզբը բանակում էր, հետո կալանավորվեց, իսկ հետո սկսեց բիզնեսով զբաղվել։ Պատերազմի ժամանակ նա ղեկավարում էր հարավային հակահարձակումը (դա նրա մտահղացումն էր), որը տապալվեց։
Այս ամբողջ լարվածությունը ոչ միայն Փաշինյանին, այլեւ մի շարք գեներալների պատասխանատվությունից ազատելու նպատակ ունի։
Իսկ ո՞ր հարցում էր Փաշինյանը ճիշտ։ Տնտեսական բարեփոխումնե՞ր է իրականացրել։ Նշեք գոնե մեկը։ Միակ բանը, որը նրան հաջողվում է, անցյալի հանցանքների մասին վիրավորելով խոսելն է, որոնց համար, ի դեպ, ոչ ոք պատասխան չի տալիս։ Մարդկանց կալանավորում է, ապա ասում՝ տվեք փողը, եւ ես ձեզ ազատ կարձակեմ։
Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը Փաշինյանը հղումներին, ապա միջազգային հանրությունը տեսնում է, որ չես կարողանում պատասխանել։ Ինչպե՞ս կարող է միջազգային հանրությունը կանգնել պարտվածի կողքը։ Բանակում 4 տարվա ընթացքում ոչինչ չի արվել։ Չեմ զարմանա, եթե Փաշինյանը որոշի կրճատել բանակի թվաքանակը։ Այն, որ նա չի կանչում զոհվածների եղբայրներին, արդեն խոսում է թվաքանակի կրճատման մասին»,-նշեց նա։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 13-ին հրավիրել է աշխատանքային հրատապ խորհրդակցություն, որին մասնակցում էին խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, Արտաքին գործերի նախարարը և Անվտանգության խորհրդի քարտուղարը, տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
Երկրի ղեկավարը նշել է, որ հանդիպումը կայանում է Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների պահանջով, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ապրիլի 13-ին ՀՀ Ազգային ժողովում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման վերաբերյալ արված հայտարարությունը հանրության շրջանում լուրջ մտահոգությունների տեղիք է տվել:
«Մեր հանրությունը շատ հստակ պահանջներ է ներկայացնում, որոնց պետք է ընդառաջ գնանք՝ կազմակերպելով շահագրգիռ ու բազմակողմանի քննարկումներ»,- ընդգծել է Նախագահը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է արտաքին մարտահրավերներին ուղղված հարցերի լայն շրջանակ:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում հայտարարել էր, թե միջազգային հանրությունն առաջարկում է «մի փոքր իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը»։ «Այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է. մի փոքր իջեցրեք ձեր սահմանած նշաձողը Արցախի հարցում, եւ դուք կունենաք ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա։ Հակառակ դեպքում նրանք խնդրում են իրենց վրա ոչ մի հույս չդնել։ Դա կապված է ոչ թե նրա հետ, որ նրանք չեն ցանկանում մեզ օգնել, այլ այն բանի հետ, որ նրանք պարզապես չեն կարող մեզ օգնել»,- ասե էր Փաշինյանը։
Կիևը, հեռանալով Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածություններից, գործընթացը վերադարձրեց փակուղի։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ստամբուլում մենք ձեռք բերեցինք որոշակի մակարդակի պայմանավորվածություններ, որոնք բաղկացած էին Ուկրաինայի անվտանգության երաշխիքներից… որ չեն տարածվի Ղրիմի, Սևաստոպոլի և Դոնբասի տարածքների վրա։ Այնուհետ, ինչպես տեսաք, հաջորդեցին բանակցային գործընթացի շարունակման համար պայմաններ ստեղծելու մեր գործողությունները։ Փոխարենը Բուչայում բախվեցինք սադրանքի, և, որ ամենակարևորն է, ուկրաինական կողմը հետ կանգնեց Ստամբուլում իր պայմանավորվածություններից։ Այժմ անվտանգության պահանջները մի բան են, իսկ Ղրիմի, Սևաստոպոլի և Դոնբասի շուրջ հարաբերությունների կարգավորման հարցերը դուրս են եկել այդ համաձայնագրերի շրջանակից։ Այսինքն՝ մենք կրկին վերադարձել ենք մեր և բոլորիս համար փակուղային իրավիճակի »,- ասել է Պուտինը:
Ռուսաստանի Դաշնության նախագահն ասել է, որ իրեն տեղեկացրել են Ուկրաինայի բանակցային դիրքորոշման նոր փոփոխության մասին։
«Ճիշտ է, ինձ ասացին, որ երեկ երեկոյան ուկրաինական կողմը նորից ինչ-որ բան փոխել է: Ես դեռ չգիտեմ այդ փոփոխությունները», — երեքշաբթի լրագրողներին ասել է Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո:
Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին երկկողմ ձևաչափով և նույն կերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ տևական և համապարփակ խաղաղության հարցում այդ երկրներին օգնելու նպատակով: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել են Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունից՝ արձագանքելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությանը:
«Մենք ողջունեցինք Բրյուսելում ապրիլի 6-ին վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի միջև կայացած հանդիպումը, այդ թվում՝ խաղաղության բանակցությունների նախապատրաստման և սահմանների դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի ձևավորման դրական քայլը: Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել խաղաղ, ժողովրդավար և բարեկեցիկ ապագայի կերտմանը Հարավային Կովկասում: Ինչպես ապրիլի 5-ին երկու երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույցների ժամանակ նշել է պետքարտուղարը՝ մենք շարունակում ենք խրախուսել խաղաղության բանակցությունների շարունակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև և վերահաստատում, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել երկկողմ ձևաչափով և նույն կերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ օգնելու այդ երկրներին տևական և համապարփակ խաղաղության հասնելու հարցում», — փոխանցել են ամերիկյան դեսպանությունից:
Ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի էին ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Ապրիլի 8-ին, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը իր հայ գործընկերոջ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ Արևմուտքը չեղարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը:
Ադրբեջանցիները պատրաստվում են հետագայում Մադրիդյան սկզբունքները փոխարինել իրենց կողմից առաջ քաշված 5 սկզբունքներով, որոնք պետք է դրվեն խաղաղության պայմանագրի հիմքում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պտգամավոր Վահե Հակոբյանը:
«Այդ սկզբունքներից 3-ը հստակ ասում են, որ Արցախի հարցը փակում ենք, երկրորդ կետով փակում ենք ընդմիշտ եւ երրորդ կետով փակում ենք հետագայում այն աստիճան, որ մենք որեւէ հարթակում հնարավորություն չենք ունենալու այդ հարցը բարձրացնել; Մեր զանգ խփելը սրա մասին է, որ այսօրվա կառավարությունը լուռ ու մունջ հանձնում է Արցախը սկուտեղի վրա:
Հանձնեցինք Արցախը, վաղը հանձնելու ենք Սյունիքը, հանձնեցինք Սյունիքը, մենք հանձնելու ենք Հայաստանը:
Ես համոզված եմ, որ այդ սկզբունքների 5-րդ կետով էլ տողատակով դրված է Զանգեզուրի միջանցքի հարցը»,-ասաց նա:
ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, ԱԱԾ պահեստազորի սպաների միության համահիմնադիր Միքայել Համբարձումյանը հայտարարություն է տարածել՝ խոսելով Հայաստանում աճող հակառուսական տրամադրությունների մասին։
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«Փետրվարից սկիզբ առած ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում, ի աջակցություն մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, Հայաստանում փորձ արվեց ոչ իշխանական ուժերի կողմից (այդ թվում նաև մեր) այս կամ այն կերպ կազմակերպել ու իրականացնել մի քանի հրապարակային միջոցառումներ:
Ազնիվ լինելու համար պետք է արձանագրել, որ այդ միջոցառումները սակավամարդ էին, անշուք և ոչ ազդեցիկ: Սա կարող է վկայել այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանում հետևողականորեն կորցնում է դիրքերը, մարդիկ հիասթափված են այդ երկրի մեր նկատմամբ վարած արտաքին ու ներքին քաղաքականությունից, դադարել են Ռուսաստանն ընկալել որպես Հայաստանի անվտանգության երաշխավորի, հզոր մի ուժի, որը կկարողանար կանխել Հայաստանի և Արցախի հնարավոր նվաճումը ադրբեջանաթուրքական ուժերի կողմից:
Շարունակաբար տարածվում է այն ապատեղեկատվությունը, թե իբր 44-օրյա պատերազմը սկսվել է ռուսների գիտությամբ ու համաձայնությամբ, նրանք էականորեն չեն աջակցել մեզ, իսկ միջամտել են միայն վերջին պահին` այն էլ սեփական շահերից դրդված, երբ որոշել են Արցախում զորք տեղակայել: Ներկայումս էլ շահարկվում է, թե իբր Ուկրաինայի հարցում Թուրքիայի լոյալությունն ապահովելու համար, Ռուսաստանը մեր ազգային շահերի և տարածքների հաշվին անվերջ զիջումների է գնում, նույն այդ նպատակով հովանավորում է հայաստանյան օրվա իշխանություններին, քանի որ պաշտոնները պահելու մոլուցքով տարված` վերջիններս կատարում են ի վնաս մեզ տրված բոլոր հանձնարարությունները:
Ռուսաստանի ազդեցության էական անկման մասին են վկայում նաև տարաբնույթ սոցհարցումները, որոնք ճշգրիտ արտացոլում են այդ երկրի նկատմամբ մարդկանց բացասական տրամադրվածությունը: Այլ կերպ ասած` հայ մարդը սկսել է մոռացության մատնել, թե Ռուսաստանը վերջին շուրջ 300 տարվա ընթացքում ինչ ահռելի դերակատարություն է ունեցել մեր հայրենիքի, ժողովրդի փրկության, զարգացման հարցերում և ինչ կլիներ, եթե այդ աջակցությունը չլիներ, իսկ ռուսներն անտեսում են, որ այդ նույն ժամանակահատվածում տարածաշրջանային իրենց միակ ու հուսալի դաշնակիցը եղել է հայ ժողովուրդը:
Հարկ է նշել, որ Հայաստանում տարբեր կազմակերպություններ և անհատներ, այդ թվում նաև մենք, այնուամենայնիվ փորձել ենք կանխել Ռուսաստանի վարկանիշի անկումը, ինչը սակայն հաջողությամբ չի պսակվել, քանի որ գործող իշխանություններն այդ գործընթացում չեն ներգրավվում, իսկ նրանց սատելիտ քաղաքական գործիչներն ու ուժերը բացահայտ պրոթուրքական քարոզչություն են իրականացնում:
Մեր երկրների, ժողովուրդների միջև առկա դաշնակցային կապերի թուլացմանը նպաստել է նաև Հայաստանում ներկայացված ռուս պաշտոնյաների ակնհայտ պասիվ, ավելի շատ իմիտացիոն, իներտ, ոչ ճիշտ ուղղվածության գործունեությունը:
Այսպիսով` Ռուսաստանը, եթե ուզում է շարունակել ներկայացված մնալ տարածաշրջանում և հատկապես Հայաստանում, ստեղծված իրավիճակից պետք է լրջագույն հետևություններ անի և շուտափույթ միջոցներ ձեռնարկի հայ ժողովրդի մոտ որպես ռազմավարական դաշնակցի իր վաղեմի հեղինակությունը վերականգնելու և վստահությունը բարձրացնելու համար, այլապես ևս մեկ-երկու տարի, և ռուսները դուրս կմնան Հայաստանից ու Արցախից:
Միամիտ է կարծել, որ ռուսներն այս ամենը չեն տեսնում և չեն հասկանում, այլ հարց է, թե արդյո՞ք կարողանում են կանխատեսել Ռուսաստանի ապագան մեր տարածաշրջանում իրենց դիրքերը վերջնականապես կորցնելուց հետո»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.