23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց ԼՂ կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու վերաբերյալ միջազգային հորդորների մասին իր հայտարարությանը հաջորդած շահարկումների մասին:
Նա ասաց, թե ԼՂ կարգավորման վերաբերյալ 2016 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներկայացրած առաջակությունները ոչ այլ ինչ են, քան նշաձողը իջեցնելու փաստաթուղթ, որովհետև այդ փաստաթղթի առանցքային իմաստը ԼՂ կարգավիճակի հարցի հետաձգումն էր անորոշ ժամանակով:
«Անորոշ ասելով, ընդ որում, նկատի էր առնվում տասնամյակներ, եթե ոչ ավելի: 2016 թվականի առաջարկություններում նշաձողի այդպիսի իջեցում էր նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը միջազգային ատյաններին արտապատվիրակելու առաջարկը, ընդ որում, այնպիսի ատյանների, որոնք նախկինում դիրքորոշում արտահայտել էին խնդրի մասին Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում», — ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ նշաձողը իջեցնելու հորդոր էր նաև ԵԱՀԿ 1996 թվականի Լիսաբոնյան գագաթաժողովը, 1999 թվականի ընդհանուր պետության գաղափարը, 2001 թվականի քիվեստյան գործընթացը, 2007 թվականի մադրիդյան սկզբունքները:
«Նշաձողը իջեցնելու ուղիղ ու անուղղակի հորդոր են պարունակել 1990-ականներից միջազգային տարբեր ատյանների ընդունած փաստաթղթերն ու այն, որ այս փաստերի նշանակությունը խնամքով թաքցվել է մեր հանրությունից, չի նշանակում, թե դրանք գոյություն չեն ունեցել», — ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ իրենց մարտավարությունը հետևյալն է՝ ապահովել այնպիսի իրավիճակ, որ արցախցին ապրի Արցախում ու ապրի այնպես, որ իրեն զգա, իրեն համարի ղարաբաղցի, արցախցի ու հայ:
«ԼՂ խնդրի որևէ հանգուցալուծում կամ ԼՂ-ում հաստատված որևէ իրադրություն, որ այս պայմանները ոչ միայն չի ապահովելու, այլև չի երաշխավորելու, ընդունելի չէ մեզ համար ու չի լինելու երբեք: Սա է հարցի առանցքը, մնացածը բաժակաճառ է ու այն ուժերը, որոնք ուզում են, որ Հայաստանի կառավարությունը որդեգրի բաժակաճառեր, որոնց արդյունքում նոր պատերազմ է սանձազերծվելու ու Արցախը հայաթափվելու է, նրանք հանձնել են, հանձնում են ու ոչ միայն Արցախը, այլև՝ Հայաստանը. մենք դա թույլ չենք տա անել, Հայաստանի ժողովուրդը թույլ չի տա դա անել: Թույլ չենք տալու զանազան սադրիչ հայտարարություններ, որոնք մեզ խաղաղության օրակարգից շեղելու նպատակ ունեն. Խաղաղության օրակարգն է ապահովելու Հայաստանի ու Արցախի ապագան», — հայտարարեց նա:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ծայրաստիճան ապակառուցողական է համարում Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումար» անցկացնելու նախաձեռնությունը, ինչն իր մեջ ներառում է հայատյացության և ծավալապաշտության ակնհայտ տարրեր։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Նման «նախաձեռնությունը» նաև տարածաշրջանում լարվածություն ստեղծելու փորձ է։ Արցախի ԱԳՆ-ն խստիվ դատապարտում է պաշտոնական Բաքվի այդ ազգայնամոլական և ագրեսիվ քաղաքականությունը, որի նպատակն է խափանել և տորպեդահարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը։
Ազատության հրապարակում կազմակերպված բաց քննարկման ժամանակ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գնահատեց ՀՀ իշխանությունների՝ խաղաղության դարաշրջան բացելու թեզը:
«Եթե իրերն անվանենք իրենց անունով, ապա կհասկանանք, որ չկա խաղաղության օրակարգ: Ուղղակի կա մի դրոշ, որի վրա գրված է «խաղաղություն», բայց մեզ այդ դրոշով տանում են պատերազմի՝ կործանարար , աղետալի պարտություն ենթադրող պատերազմի: Այն, ինչ հրամցնում են որպես խաղաղություն, բացարձակապես խաղաղություն չէ:
Եթե Ադրբեջանը տրամադրված լիներ խաղաղության, ապա իրեն լրիվ այլ կերպ կպահեր, վեհ քայլերի կգնար, Դադիվանքը կբացեր, կամ թույլ կտար, որ վանքի հետ ուղիղ կապ լիներ: Ենթադրենք, որ մենք պարտված ջախջախված ենք, իրենք են ինչ-որ վեհ քայլեր են անում՝ ասելով՝ վերջ, պատերազմն ավարտված է, եկեք հիմա խաղաղության դարաշրջան հաստատենք:
Մենք այն չենք տեսնում, փոխարենը մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շատ թափով իր ռեսուրսներն ուղղում է Արցախի օկուպացված տարածքում զորամասեր, զորքերի արագ տեղափոխման համար ճանապարհներ կառուցելուն: Երկրորդ՝ եկեք ենթադրենք, որ Հայաստանը հրաժարվում է Արցախից, այն շատ արագ կդատարկվի: Ի՞նչ են անելու Ադրբեջանցիներն իրենց կուտակած զորքը, որը հիմա Արցախի շուրջ է: Այդ զորքերի կրճատելու ցրելու որևէ նշույլ չենք տեսնում, բայց տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է զինվել, իր բանակն արդիականացնել, բարեփոխումներ անել: Մեր մոտ խոսեցին, բարեփոխումները հերթական դրոշը սարքեցին և բանակը քանդեցին»:
Անդրադառնալով ՀՀ-ի և Ադրբեջանի սահմաններին սահմանապահներ կանգնեցնելու Փաշինյանի հայտարարությանը՝ ռազմական փորձագետն ասաց. «Այդ դեմագոգիայի մեջ պետք չէ խորանալ, սիրուն մտքեր են գցում դաշտ, բայց նույն Ադրբեջանի սահմանապահները և մեր սահմանապահները, լրիվ տարբեր կարգի զինված ուժեր են: Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայութունն, ըստ էության, նրա երկրորդ բանակն է: Նրանք դիվիզիաներով են՝ զինված լինելով զրահատեխնիկայով, հրետանիյով, սեփական օդուժով: Օրինակ «Հարոպ» հարվածային ԱԹՍ-ներն առաջինն ադրբեջանական սահմանապահներն էին ստանում:
Մինչև 44 օրյա պատերազմը Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը 15 հազարանոց զինված ուժեր էին, գրեթե Պաշտպանության բանակի չափ: Նույն ադրբեջանը նաև Վրաստանի հետ ունի կոնֆլիկտ և մտել է այնտեղ, ականապատել որոշ տարածներ: Դավիթ Գարեջիի վանական համալիրի մոտ բարձունք են գրավել:
Եկեք ինքներս մեզ չխաբենք, թե այնտեղ սահմանապահ կկանգնի: Հիշո՞ւմ եք, որ դեռ 2018 թվականին ասում էին, որ Ադրբեջանը մեր արևելյան սահմանների մոտ մոտեցրել է սահմանապահների, և վստահեցնում էին, որ այն խաղաղության օրագարգ է նշանակում: Ո՛չ, այն դրա համար չէր: Սահմանապահներին բերեցին, փոխարենն ազատված զորքը դեպի Արցախ տարան: Տավուշի հատվածում բերեցին սահմանապահներին, որը քիչ էր տարբերվում զինված ուժերից, բայց այնտեղ ազատվեց ծանր տեխնիկա Արցախի վրա հարձակվելու համար: Այն շատ լավ հասկացել էին ՀԱՊԿ-ում: Պատերազմից առաջ զորավարժության սցենարի հրապարակում եղավ, որը ՀԱՊԿ-ն էր առաջարկել այստեղ անել, բայց ՀՀ անվտանգության խորհուրդն էլ ինչ-որ հեքիաթ էր ընկալել: Բայց առաջարկված սցենարում գրված էր, որ սահմանապահների բերելը և զորքը հետ քաշելը իրականում ոչ թե խաղաղության նշան էր, այլ՝ պատրաստվող պատերազմի:
Այդ ամեն ինչը կա, բայց այդ մասին չեն խոսում, հիմա մեզ փորձում են հեքիաթներ պատմել, թե Ադրբեջանը խաղաղության է պատրաստվում:
Բայց ախր դա էլ չեն ասում, ասում են՝ Ադրբեջանը տրամադրված չէ խաղաղության, բայց մենք տրամադրված ենք: Այսի՞նքը, ինչպե՞ս է այն լինելու: Պատկերացրեք փողոցով քայլում եք, մեկը մուրճով ձեր հետևից վազում է՝ հիստերիկ գորգռալով, դու էլ ասում ես, որ տրամադրված չես կոնֆլիկտի: Բայց ինքը տրամադրված է ու մուրճն էլ իր ձեռքն է»:
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը խմբագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման մասին հաղորդագրությունը:
Նախնական տարբերակում ասվում էր, որ ««Նախագահ Պուտինի հետ արդյունավետ քննարկում ունեցանք, ընդունեցինք համատեղ կարևոր հայտարարություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ վերջնական համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում` կապված անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հարցի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահամանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ»:
Սակայն խմբագրված տարբերակում հանվել է «վերջնական» բառը, իսկ անվտանգության և Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ մասերը խմբագրվել են հետևյալ կերպ՝ ««Նախագահ Պուտինի հետ արդյունավետ քննարկում ունեցանք, ընդունեցինք համատեղ կարևոր հայտարարություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում` կապված Լեռնային Ղարաբաղի անվտանգության, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահամանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ»:
.jpg)
Բոլոր նրանք, ովքեր մեզանից սպասում էին գործողություններ, ասում եմ՝ մեկնարկը տրված է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Ազատության հրապարակում լրագրողներին հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Վճռականության պակաս բացարձակ չկա, մենք հետեւողականորեն գնալու ենք մինչեւ վերջ: Մինչև Նիկոլ Փաշինյանը չհեռանա իշխանությունից, մենք տուն չենք գնա։ Նիկոլ Փաշինյանը արդեն մի քանի անգամ խաբել է բոլորիս։ Ես՝ որպես Նիկոլ Փաշինյանի խմբակցության նախկին անդամ, ասում եմ՝ նա խաբել է մեզ։ Արցախի հարցում ՔՊ-ն որդեգրել է հստակ դիրքորոշում՝ «Անջատում հանուն փրկության»: Եվ հիմ այդ գաղափարը մերժելի է ՔՊ-ի համար եւ նրանք պատրստակամություն են հայտնում ադրբեջանական տիրապետության տակ թողնել Արցախը»,- ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ մի քանի օրից օրերին հանրությունը կտեսնի պայքարի տարբեր ձևեր, հետո կհավաքվեն այստեղ:
Հարցին, թե ինչի՞ են սպասում, Թովմասյանը պատասխանեց. «Մենք սպասում ենք կրիտիկական զանգվածի ձեւավորման գործընթացի արդյունավետ իրականացմանը: Ամեն օր մենք ունենք թվի ավելացում: Սա մեր պայքարի մեկնարկն է: Ես կարծում եմ՝ քաղաքացիները կմիանան եւ մենք կկարողանանք իրականացնել մեր վճռական քայլերը: Դրա համար անհրաժեշտ է քաղաքացիների կոնսոլիդացիա: Եթե քաղաքացին չի ուզում երկրում փոփոխություն, դու չես կարող փոխել: Երբ դրսեւորեց այդ ցանկությունը, առաջնորդողը կա: Կտրուկ քայլերի էլ ականատես կլինեք»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ին, Ազատության հրապարակում հայտարարել էր անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին: Մինչ այդ Ազատության հրապարակում նստացույց էր սկսել «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար, արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը` Սերոբ Գասպարյանը։
Ավելի ուշ 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը հայտարարել էին անժամկետ հացադուլի մասին։
Ռուսաստանի հետագա պահվածքը կախված կլինի ուկրաինական ուղղությամբ իրավիճակի զարգացումից։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հիմնախնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը։ Անդրկովկասում Կրեմլի դիրքորոշման կանխատեսումը, ըստ փորձագետի, այժմ շատ բարդ է։ «Առայժմ մենք տեսնում ենք երկակի ստանդարտների փաստ, իսկ եթե կուզեք՝ դավաճանություններ Ռուսաստանի նկատմամբ»,- ասաց Տարասովը։
Մեկնաբանելով Ղարաբաղը Ադրբեջանի կազմում հնարավոր ճանաչման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ քաղաքագետը բավականին կոշտ ու միանշանակ գնահատական տվեց։ Նրա խոսքով՝ Փաշինյանն, ըստ էության, «ճոճվում է» Մոսկվայի, Վաշինգտոնի, Փարիզի ու Բրյուսելի միջեւ։ «Դե թող ստորագրի։ Ո՞վ է նրան խանգարում։ Թող գնա Բաքու ու ստորագրի։ Ինչ է պատահել։ Նա փորձում է խաղալ, փորձում է բոլորին արատավորել եւ բոլորի վրա իր կեղտը քսել: Դե, սկսիր։ Դա քո խնդիրն է: Լուծիր այն։ Ուզու՞մ է ստորագրել: Դե, թող ստորագրի»,- ասաց փորձագետը։ Միաժամանակ, Ստանիսլավ Տարասովը Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում միանգամայն նորմալ է համարում։ Մոսկվան, ինչպես նշեց քաղաքագետը, երբեք դեմ չի եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը։ «Մոսկվայում այնպիսի զգացողություն է ստեղծվում, որ հայերը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այլեւս կապ չունեն Ղարաբաղի հետ… Ռուսաստանը կպաշտպանի Ղարաբաղի հայերին։ Նա կպաշտպանի նրանց մինչեւ վերջ: Բայց այդ հարցերը նա կորոշի արդեն ոչ թե Երեւանի, այլ Բաքվի հետ»,- զգուշացրեց ռուս փորձագետը։
Նա նաեւ մատնանշեց Հայաստանն ու Ղարաբաղը կապող հաղորդակցությունների կտրվելու սպառնալիքը։ Սրա հնարավորությունը նա միանգամայն իրատեսական է համարում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը։
Նա բարձր է գնահատել Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ եռակողմ հանդիպումը, գրում է minval.az-ը։
«Եռակողմ հանդիպումը շատ կառուցողական էր, լավ արդյունքներով ու ձեռքբերումներով։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Շառլ Միշելին՝ իր ջանքերի և մթնոլորտ ստեղծելու համար, որը թույլ տվեց մեզ քննարկել շատ կարևոր հարցեր և համաձայնվել սկսել կարգավորման գործընթացը։ Կարծում եմ՝ դա մեկնարկային կետն էր։ Որովհետև մենք պայմանավորվեցինք ստեղծել սահմանային հանձնաժողովներ և միևնույն ժամանակ խաղաղության համաձայնագրի աշխատանքային խմբեր։ Այս մասին մենք նախկինում էլ ենք խոսել, և, ինչպես գիտեք, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի դիրքորոշումը միշտ եղել է այն, որ մենք պետք է բանակցություններ սկսենք խաղաղության համաձայնագրի շուրջ։ Կարծում եմ, որ պաշտոնական մեկնարկային կետը տեղի է ունեցել ապրիլի 6-ին Բրյուսելում։ Այդ ժամանակվանից մենք աշխատում ենք, ԱԳՆ-ն աշխատում է, և իմ վարչակազմը կապի մեջ է ձեր թիմի հետ, և մենք պատրաստ ենք սկսել, ինչպես պայմանավորվել ենք: Կարևոր եմ համարում, որ մենք շարունակենք այս առաջընթացը, և որ երկու կողմերն էլ հավատարիմ մնան պայմանավորվածություններին»,- ընդգծել է Ալիևը։
Նրա խոսքով, հայկական կողմի պարզաբանման կարիք ունեցող հարցերից մեկն Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապի հարցն է։
«Նկատի ունեմ և՛ երկաթուղին, և՛ մայրուղին։ Ինչ վերաբերում է երկաթուղուն, նախագահ Միշելին տեղեկացրել եմ, որ մենք Ադրբեջանում կառուցել ենք ավելի քան 100 և 60 կիլոմետր երկաթուղի, և հաջորդ տարի կավարտենք շինարարությունը։ Սակայն, ցավոք, Հայաստանում տեխնիկատնտեսական հիմնավորումը դեռ չի սկսվել, ինչը վկայում է այն մասին, որ գործընթացը կարող է ձգձգվել։ Ինչ վերաբերում է մայրուղուն, Ադրբեջանն այն ակտիվորեն կառուցում է, և ճանապարհի մեծ մասն արդեն կառուցված է։ Նաև հույս ունենք, որ մինչև հաջորդ տարվա վերջ մենք հավանաբար կհասնենք Հայաստանի հետ սահման տանող ճանապարհին։ Ցավոք, Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետը չի նշել աշխարհագրական կոորդինատները։ Ես այս հարցը բարձրացրել եմ փետրվարի 4-ի տեսակոնֆերանսում, բայց պատասխան չի եղել։ Ապրիլի 6-ին կրկին հարցրեցի ճանապարհի աշխարհագրական կոորդինատները, բայց պատասխան չեղավ։ Հուսով եմ, որ մենք այն կստանանք մոտ ապագայում»,- ընդգծել է Ալիևը։
Որպեսզի այս շարժումը պատերազմից հետո սկսված մյուս շարժումներից տարբերվի և հաջողությամբ ավարտվի, պետք է ցանցային պայքար սկսվի։ Լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Ազատության հրապարակում գտնվող քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Լրագրողի հարցին՝ այսինքն Փաշինյանի դեմ պայքարել իր իսկ կիրառած տեխնոլոգիայո՞վ, Քոչարյանը պատասխանեց․ «Ցանցային պայքարը տեխնոլոգիա է, որն աշխարհում լայնորեն օգտագործվում է»։
Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավորների, մասնավորապես՝ Հակոբ Ասլանյանի հնչեցրած մտքին Քոչարյանը չցանկացավ անդրադառնալ՝ դա համարելով ապուշությունների շքերթից հերթականը և լրագորղներին ևս խորհուրդ տվեց ՔՊ-ից դուրս եկող ամեն մի ապուշություն չհանրայնացնել։
Անդրադառնալով Փաշինյանի՝ Արցախի հարցում նշաձողն իջեցնելու, իբր, միջազգային հանրության պահանջներին վերաբերող հայտարարությանը, Քոչարյանն ասաց․ «Շանտաժ են անում, վախեցնում են, թե նորից պատերազմ կլինի։ Այլապես թող ասեն, թե միջազգային հանրությունից, բացի Ադրբեջանից և Թուրքիայից, էլ ով է ասում, թե նշաձողը պետք է իջեցնել»։
Հայաստանի նախկին արգործնախարար Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հերթական հոդվածը՝ Ղարաբաղյան կարգավորման ներկա փուլի մասին.
«Հայաստանի այսօրվա վիճակը, ճակատագրական և շրջադարձային լինելու առումով, բայց ոչ՝ բովանդակային, նման է 1997-1998 թվականների իրավիճակին։ Նախքան այս համեմատության մեջ խորանալը՝ միանգամից նշեմ, որ Հայաստանի ազգային շահերի տեսանկյունից համեմատության որևէ եզր չկա Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի մոտեցումների միջև։
Նիկոլ Փաշինյանի ելույթը խորհրդարանում մասամբ հիշեցնում է Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածը, իսկ Փաշինյանի ելույթին հաջորդած հրապարակային քննարկումները և վեճերը՝ 1998-ի հունվարի 8-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հրավիրած Ազգային անվտանգության խորհրդի նիստը։
Անվտանգության խորհրդի նիստն ընդլայնված էր. խորհրդի անդամներ վարչապետ Ռոբերտ Քոչարյանից, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանից և ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանից բացի՝ դրան մասնակցում էին Հայոց համազգային շարժման ընտրանին, Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը՝ հանձինս նախագահ Արկադի Ղուկասյանի, պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի և վարչապետ Լեոնարդ Պետրոսյանի: Այդ ժամանակ ես արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալն էի և նիստին հրավիրված էի որպես Ղարաբաղի հարցով գլխավոր բանակցող: Նիստում Լևոն Տեր-Պետրոսյանը նպատակ ուներ հիմնավորել իր աջակցությունը Ղարաբաղյան խնդրի կարգավորման՝ Մինսկի խմբի կողմից այդ օրերին ներկայացված փուլային տարբերակին և համաձայնություն ստանալ մասնակիցներից այդ առաջարկությանն ընթացք տալու համար:
Տեր-Պետրոսյանը համոզված էր, որ Լեռնային Ղարաբաղի տարածքի և ժողովրդի գոյատևման ապահովման համար Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանների վերադարձը, բացառությամբ Լաչինի, բխում է Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերից: Ավելին, նա գտնում էր, որ հաշվի առնելով այդ օրերի աշխարհաքաղաքական իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զարգացման սահմանափակ հնարավորությունները՝ այլ տարբերակ ակնկալել հնարավոր չէ:
Նրա ընդդիմախոսների առարկությունը հիմնված էր այն փաստի վրա, որ առաջարկվող փաստաթղթում նշում անգամ չկա Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին, ուր մնաց ինչ-որ հստակեցում այդ հարցի վերաբերյալ: Տեր-Պետրոսյանն իր հերթին հակադրում էր, որ ամեն նշում կամ հղում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին անպայման կներառի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, ուստի նախընտրելի է այս փուլում զերծ մնալ կարգավիճակի հարցի արծարծումից:
Ընդհատելով այս բուռն ու կրքոտ վեճը՝ Տեր-Պետրոսյանը ինձ դրեց բավական բարդ վիճակի մեջ և իմ ուղղությամբ մեկնելով ձեռքը՝ ասաց. «Թող Վարդանն ասի՝ արդյոք հնարավո՞ր է երբևիցե ստանալ մի փաստաթուղթ, որտեղ հղում կատարվի Ղարաբաղի կարգավիճակին՝ առանց ամրագրելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Դա ինձ անակնկալի բերեց: Ես նստած էի սեղանի խորքում, մինչ այդ լսողի դերում էի ու չէի ակնկալում, որ մասնակցություն կունենամ քննարկումներին:
Բոլորի հայացքներն ուղղված էին ինձ՝ կարծես իմ պատասխանը պետք է վճռեր այդ հանդիպման ելքը: Եվ ես ասացի այն, ինչին հավատում էի. «Պարո՛ն նախագահ, կարծում եմ, որ հնարավոր է»:
Պատասխանս հիմնված էր իմ այն համոզման վրա, որ մենք չէինք սպառել մեր դիվանագիտական հնարավորությունները և որ միգուցէ այդ օրերին նպաստավոր չէին մեզ համար միջազգային պայմանները, բայց հաշվի առնելով այդ օրերի աշխարհի հեղհեղուկ իրավիճակը՝ շատ բան կարող էր փոխվել ի նպաստ մեզ, ինչը և տեղի ունեցավ։ Հաջորդ տարիներին Մինսկի խումբը սեղանին դրեց երեք առաջարկ (ընդհանուր պետության, Քի Վեսթի և Մադրիդյան առաջարկները), որտեղ հղում կար Ղարաբաղի կարգավիճակին, և երեք դեպքում էլ՝ Ադրբեջանի կազմից դուրս։
Առանցքային տարբերությունը այդ և այս օրերին այն է, որ Տեր-Պետրոսյանը ընդամենը առաջարկում էր զերծ մնալ կարգավիճակի քնարկումներից՝ այն թողնելով ապագային։ Փաշինյանը, ըստ ամենայնի, հակված է ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, եթե երաշխավորված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։
Եթե այդ օրերին Տեր-Պետրոսյանը առաջարկում էր շրջանցել կարգավիճակի հարցը, ապա այսօր ամեն գնով անհրաժեշտ է շրջանցել և խուսափել «խաղաղության պայմանագիր» ստորագրելուց, քանի որ այն անխուսափելիորեն ամրագրելու է Ղարաբաղի՝ Ադրբեջանի մաս լինելու կարգավիճակը։
Փաշինյանը, ցանկության դեպքում, բոլորի առաջ հիմնավոր և համոզիչ փաստարկներ ունի նման փաստաթուղթ չստորագրելու համար։
Նախ՝ իրավական տեսակետից այդ փաստաթուղթը կհակասի Հայաստանի սահմանադրությանը և անկախ Հայաստանի Գերագույն խորհրդի 1992-ի ընդունած որոշմանը։ Նման փաստաթուղթ ստորագրելու և վավերացնելու համար պետք է փոխել Հայաստանի սահմանադրությունը և չեղարկել Գերագույն խորհրդի որոշումը։
Երկրորդ՝ նման իրավունք որևէ մեկին վերապահված չէ։ Ընտրություններում մեծամասնություն ունենալը չի նշանակում իրավունք ձեռք բերել հայ ժողովրդի համար գոյութենական հարցում կամայական որոշումներ կայացնելու։
Երրորդ՝ Արցախի ժողովուրդը, որի ֆիզիկական գոյության հարցն է դրված նժարին, եղել է անցած տասնամյակների զրկանքների և տառապանքների հիմնական կրողը և իր ճակատագիրը որոշելու լիազորություն որևէ մեկին չի տվել, ինչը և կրկին հաստատեց նրա խորհրդարանը օրերս ընդունած հայտարարությամբ։
Չորրորդ՝ Հայաստանի Ազգային ժողովի հաստատած՝ Փաշինյանի իսկ կառավարության ծրագրում Լեռնային Ղարաբաղի մասով կա դրույթ, ըստ որի՝ հետամուտ պետք է լինել Արցախի ժովորդի ինքնորոշման իրավունքի իրացմանը «անջատում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա, որի աներկբա իրավունքն ունի Արցախի ժողովուրդը։
Ինչպես այդ ժամանակ, այսօր առավել ևս համոզված եմ, որ չենք սպառել դիվանագիտական հնարավորությունները։ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի դիվանագիտությունը գրեթե որևէ լուրջ ջանք չի գործադրել հայանպաստ արդյունքի հասնելու համար։ Եթե նույնիսկ մի պահ ենթադրենք, որ միջազգային պայմանները նպաստավոր չեն, ապա աշխարհը հեղհեհուկ ու անորոշ է, քան երբևէ, և պարզապես, մեղմ ասած, միամտություն կլինի այս պայմաններում որոշակիացնել Արցախի կարգավիճակը հօգուտ Ադրբեջանի։
Ցանկացած բանակցությունների արդյունք պետք է բավարարի երեք պայման․ այն պետք է լինի իմաստալից, արդյունավետ և բարելավի կողմերի հարաբերությունները։ Ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանություները, չի կարող բավարարել այս պայմաններից և ոչ մեկը։ Փաշինյանի և նրա թիմակիցների՝ Ազգային ժողովում ունեցած ելույթները Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի նշաձողն իջեցնելու պատրաստակամության, այսինքն՝ Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին ընդունելու մասին, նախապես արդեն փակել են բանակցություններով Հայաստանի համար ընդունելի ելքի հասնելու բոլոր հնարավորությունները։
Միգուցե նման փաստաթղթի ստորագրումը բարեկամական կապեր հաստատի ներկա իշխանությունների և Ադրբեջանի միջև, բայց վստահաբար չի կարող բարեկամության հիմք ծառայել Հայաստան պետության, հայ ժողովրդի և Ադրբեջանի միջև։
Չեմ կարծում, որ Թուրքիան երբեւէ կարող է Ռուսաստանի մրցակիցը դառնալ Հայաստանի հետ հարաբերություններում։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովը։
Նրա խոսքով, այս գործընթացն առաջին հերթին կարեւոր է Հայաստանի եւ Թուրքիայի համար, Երեւանի եւ Անկարայի հարաբերությունները չեն կարող նորմալ համարվել, եւ, իհարկե, առկա խնդիրները խոչընդոտում են երկու երկրների զարգացմանը, Հայաստանը մեծապես տուժում է ներկայիս իրավիճակից, բայց Թուրքիայի համար էլ ոչ մի լավ բան չկա։ «Ուստի բոլոր կողմերը, որոնք երկու երկրների համար էլ լավն են ցանկանում, պետք է աջակցեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսությանը եւ հաջողություն մաղթեն դրան։ Բայց մենք նաեւ հասկանում ենք, որ սա շատ բարդ երկխոսություն է, որը դժվար թե մոտ ապագայում երկկողմ հարաբերություններում արմատական փոփոխությունների հանգեցնի, այսինքն՝ երկու կողմերն էլ պետք է համբերությամբ լցվեն եւ պատրաստվեն բարդ բանակցային գործընթացի»։
«Ինչ վերաբերում է Մոսկվային, կարծում եմ, որ Մոսկվայում կան մարդիկ, որոնք մեծ խանդով են վերաբերում այս երկխոսությանը՝ կարծելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կողմնակի էֆեկտը կարող է լինել Ռուսաստանի ազդեցության նվազումը Հայաստանում։ Կարծում եմ, որ նման դիրքորոշումը խոսում է անինքնավստահության մասին։ Մենք պետք է Երեւանի հետ հարաբերությունները կառուցենք սեփական հիմքի վրա՝ անկախ նրանից, թե ինչպես կզարգանան Հայաստանի հարաբերությունները այլ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ։ Չեմ կարծում, որ Թուրքիան երբեւէ կարող է դառնալ Ռուսաստանի մրցակիցը Հայաստանի հետ հարաբերություններում։ Ռուսաստանին ու Հայաստանին շատ բան է կապում, եւ դա երբեք չի վերանա։ Բայց մենք չպետք է մոռանանք, որ հատկապես ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, վերջին 10 տարում Հարավային Կովկասը վերածվել է բաց համակարգի, որն արդեն շատ առումներով անքակտելիորեն կապված է Մերձավոր Արեւելքի միջազգային հարաբերությունների համակարգի հետ։ Հետեւաբար, այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թուրքիան, Իրանը, Իսրայելը, Մերձավոր Արեւելքի արաբական երկրները, ավելի ու ավելի շատ դեր կխաղան Հարավային Կովկասում։ Եվ դրան պետք է պատրաստվել, այդ թվում՝ Մոսկվայի քաղաքական գործիչները պետք է պատրաստվեն»,- նշեց նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.