23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից. ուրբաթ օրը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Հայաստանը պետք է հասկանա, որ տարածաշրջանի «կղզյակային» ռեժիմում մեկուսացված մնալն անհնար է։ Հարաբերություններ հաստատելով Ադրբեջանի հետ, միաժամանակ հրաժարվելով Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից… Դա չպետք է խոչընդոտի եռակողմ համագործակցության գործընթացին», — նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս-Ադրբեջանը»։
Ալիևը նշել է, որ «Հայաստանը նախկինում մերժել է տարբեր մակարդակներով եռակողմ բանակցություններ վարելու մի քանի առաջարկներ, մասնավորապես՝ արտգործնախարարների, տարբեր մասնագետների, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների ձևաչափով»։
«Մեր գործընկերները տեղյակ են դրա մասին։ Ոչ ոք չգիտի նրանց մերժման պատճառները, քանի որ կարծում եմ, որ այս մոտեցումը չափազանց անարդյունավետ է։ Եթե նայենք տարածաշրջանի ապագային, ապա Հայաստանի քաղաքականությունը հակասում է ցանկացած տրամաբանության՝ տարածաշրջանային անվտանգության, համագործակցության և Հարավային Կովկասի զարգացման շրջանակներում։ Հայաստանը պետք է բարելավի հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ միաժամանակ հրաժարվելով տարածքային պահանջներից»,- ընդգծել է Ալիևը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հինգշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերը դիտարկում է որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջխաղացման հիմք և շարունակում է ակտիվորեն աշխատել Բաքվի և Երևանի հետ բոլոր ուղղություններով, ներառյալ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը և խաղաղության պայմանագրի բանակցությունները։
Ռուսական կողմն ընդգծում է Ադրբեջանի և Հայաստանի` իրար ընդառաջ շարժվելու պատրաստակամությունը, այդ թեմայով եռակողմ շփումները մշակվում են բարձր մակարդակով, հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Աջակցելով Երևանին և Բաքվին խաղաղության համաձայնագրի նախապատրաստման հարցում՝ ռուսական կողմն առաջնորդվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքների վերաբերյալ առաջարկներով, հավելել է Զախարովան։
«Հիշեցնեմ, որ դրանք նախապատրաստվել էին Բաքվում և կառուցողական արձագանք ստացել Երևանից։ Մենք կարծում ենք, որ դրանք լավ հիմք են դիրքորոշումների ներդաշնակեցման համար։ Կարգավիճակի թեմայի շուրջ Բաքվի և Երևանի միջև սկզբունքային տարաձայնություններ կան։ Մենք տեսնում ենք մեր դերը կողմերի մերձեցմանն օգնելու հարցում»,- ասել է Զախարովան։
Դա պայմանավորված է անվտանգային կանոնակարգով, որ չի կարելի կանգնել, երևի թե, ես չեմ տիրապետում: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր ՀովիկԱղազարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ վրաերթի վերաբերյալ լրագրողի հարցին:
«Սարսափելի բան է: Այդուհանդերձ, չպետք է ձեռքեր տաքացնել դրա վրա»,- ասաց Աղազարյանը:
Հարցին՝ չի՞ կարծում, որ Փաշինյանը պետք է կանգներ, տեսներ՝ ինչ է պատահել, Աղազարյանը նշեց.
«Չեմ տիրապետում պահպանության ծառայության իրականացման նրբություններին, բայց կարծում եմ՝ հաստատ այդպիսի կետ կա, որ չի կարելի կանգնել»:
«Ստի կեղծիքի, անլրջության, մանիպուլյացիայի իշխանությունը երկիրը բերեց հասցրեց այս կետին, երբ հայ ժողովուրդը դուրս է եկել փողոց ու պայքարում է իր գոյության իրավունքի համար, ոչ թե՝ սոցիալական խնդիրների»,-ասաց ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանը:
Երբ ստի կեղծիքի իշխանությունը դուրս եկավ փողոց՝ յուրաքանչյուրը հպարտ քաղաքացի, վարչապետ էր, իր երկրի տերն էր, տուգանվելու մատերիալ չէր
Նկատելով, որ պահը օրհասական է, քանի որ հայրենիք ենք կորցնում՝ բանախոսը հայտարարեց. «Եթե մի փոքր էլ հապաղենք, ապա չենք ունենա հայրենիք: Ինչպես Արևմտյան Հայաստանի, Վանի Արդահանի, Կարսի, Անիի, տեղահանումների մասին այսօր դասագրքերում ենք կարդում,այնպես էլ մեր երեխաները, թոռները վաղը նույն բանը կարդալու են այսօրվա մասին:
Պետք է դիտարկենք, թե որտեղից եկանք և հասանք այս կետին: Երբ ստի կեղծիքի իշխանությունը դուրս եկավ փողոց՝ յուրաքանչյուրը հպարտ քաղաքացի, վարչապետ էր, իր երկրի տերն էր, տուգանվելու մատերիալ չէր, ամեն մարդ իր խոքն ասելու իրավունք ուներ: Կարճ ժամանակ հետո տեսանք, որ հեծանիվով են շրջում փողոցներով, երթևեկում են մետրոյով և ընդամենը մի քանի ամիս հետո լկտիության չափը չիմացողները սկսեցին պադավատներից, աշխատասենյակների պատուհաններից նայել ժողովրդին, որտեղից վերջիններիս ձայնը լսելի չէր:
Ստի, կեղծիքի և լոպազ պահվածքի միջոցով պատերազմը բերեցին կանգնեցրին մեր շեմին: Ասելով«Արցախը Հայաստան է և վերջ»՝ ամեն ինչ արեցին, որ լինի պատերազմ, որի արդյունքում կապիտուլյացիա ստորագրվեց և կորցրեցինք Արցախի 75%-ը: Գրեթե կորցրինք Արցախը մերը լինելը, որովհետև, եթե այնտեղ մենք զորք չունենք և մենք չենք արցախցու իրավունքը պաշտպանողը, ապա մերը չէ: Դրա վառ ապացույցն այն է, որ պատերազմից հետո ՀՀ որևէ պաշտոնյա Արցախ չի այցելել: Եթե մեջները կան 1-2 պաշտոնյա, որ գնում են, ապա՝ թաքուն, առանց երևալու:
Իշխանությունների ապաշնորհ գործողությունների հետևանքով այսօր վտանգված է Հայաստանի Հանրապետությունը, քանի որ Իրանի հետ մեր կապը դիտարկվում է Ադրբեջանի կողմից:Սա ինչպե՞ս եղեվ: Սկզբից տեսանք ադրբեջանական ցուցանակները և ժողովուրդը նեղսրտեց, այնուհետև լրատվամիջոցներին արգելեցին այդ հատվածը նկարել, որից հետո արթնացանք և տեսանք, որ այնտեղ ադրբեջանական մաքսակետ է դրված: Այս իշխանությունների եղբայրները Գորիս-Կապան ճանապարհին դրեցին իրենց ուղեկալները և ժողովրդին թույլ չտվեցին այն օգտագործել ըստ նշանակության: Մայրուղուց կտրված գյուղերի բնակիչները ցեխերի, ջրի միջով էին գնում դպրոց ու աշխատանքի և հանապազօրյա հաց հայթայթելու համար անասելի դժվարություններ հաղթահարում»:
Մենք զոհվածների մասին ամբողջական պատկերը չունենք:
Հովհաննես Սահակյանն անդրադարձավ նաև 44 օրյա պատերազմին:
«Եկանք հասանք ամենավատ կետին, երբ մենք ազգի սերուցքը կորցրեցինք և իշխանություններն այն չարժևորեցին: Մենք զոհվածների մասին ամբողջական պատկերը չունենք: Մարզերում Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհվածների ամբողջական անուններով հուշարձաններ կան, որտեղ հարգանքի տուրք են մատուցում սերունդները: Այսօր մենք նույնիսկ դա չունենք 44-օրյա պատերազմի զոհերի համար:
ԱԺ -ում անպատասխանատու հայտարարությունների արդյունքում է, որ այդ հերոս տղերքի ծնողները, սիրած աղջիկները, եղբայրները, ընկերները դուրս են եկել փողոց և ստիպված դիմել են ծայրահեղ քայլերի: Իրենք իրեց սուգը թողած դուրս են եկել պայքարելու: Այսօր հայ ժողվուրդը դուրս է եկել պայքարի, մարդիկ արթնացել են»,-ասաց բանախոսը:
Խաղաղության դարաշրջանին պատասխանում են կամ Գորշ գայլերի սինվոլներով, կամ հայ-թուրքական ուղեկալը Թալեաթ անվանակոչելով
«Կյանքի իրավունքի համար պայքարելու կամքը դիտավորյալ կոտրեցին, դրա դիմաց Ադրբեջանը սպառնում է Սևանով, Էրիվանով: Ժողովրդին կերակրել են խաղաղության կեղծ օրակարգով և ամեն օր պատերազմի մեջ են ներքաշում: Մենք պետք է ոտքի կանգնենք, որ այս չարիքի իշխանությունը հեռանա, որպեսզի վեր հառնենք այս ավերակներից և առաջ գնանք: Նրանք ջարդեցին ազգային ոգին, մտածելակերպը, հայ մարդու տեսակը, բայց հայը արթնացել է և այս շարժումը չեն կարող կասեցնել: Սա կուսակցական, քաղաքական պայքար չէ, իշխանության պաշտոնի կռիվ չէ, այլ Հայաստանի և հայ մարդու լինել-չլինելու հարցն է: Յուրաքանչյուր հայ մարդ պետք է դուրս գա ու պայքարի: Մարդիկ հասկացել են, որ չկա մի բան, որ իշխանությունը ասել է և արել է՝ «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսից սկսած մինչև արագաչափերը, կարմիր գծերը, կոռուպցիան և թալանը:
Մեր իշխանությունների խաղաղության դարաշրջանին պատասխանում են կամ Գորշ գայլերի սինվոլներով, կամ հայ-թուրքական ուղեկալը Թալեաթ անվանակոչելով: Սա ծաղրանք է, թքել է իրենց և խաղաղության դարաշրջանի երեսին:
Այ իշխանավորնե՛ր, դուք նամուս ունե՞ք, գոնե մի տեղ էլ դուք պատասխանեք նրանց ծաղրանքներին: Այս կեղծ օրակարգն այլևս տեղ չունի և խաղաղության դարաշրջանով այլևս չեն կարող հայ ժողովրդին կերակրել: Փառուխի դեպքերը ձեզ վկա, հայելաձև հետ քաշվելը միայն մեզ է վերաբերելու, մենք հետ ենք քաշվելու իրենք առաջ են գալու: Եթե դելիմիտացիայի ժամանակ էլ այդպես պետք է անեն, ապա մենք Հայաստանի 70 %-ն ենք կորցնում»,-հայտարարեց Սահակյանը և երիտասարդությանը կոչ արեց պայքարի դուրս գալ:
Գլխավոր դատախազը, մեղմ ասած, խեղաթյուրեց փաստերը, քանի որ ասաց՝ գնանք տաս հոգով, ներկայացենք ինչ է արվել. Երաշխավորում եմ, որ որևէ բան չի արվել։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, դատախազության դիմաց զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը առնվազն հարցաքննության, առկա տեղեկատվությունով, չի կանչվել իսկ առանց նրա հարցաքննելու հնարավոր չէ որևէ քննչական գործողություն կատարել»,- ասաց նա:
Ղազինյանն ասաց, որ իր ձեռքում ուներ Նիկոլ Փաշինյանին՝ որպես մեղադրյալ քրեական գործով ներգրավելու պահանջը, բայց դա չի կարողացել հանձնել. «Ընդամենը ձևական առումով իջավ, որ ցույց տա իջել է, բայց այս մարդկանց արդարացի պահանջին որևէ առարկայական պատասխան որևէ կերպ չհնչեց»,- նշեց Ղազինյանը։
Նրա խոսքով, հերոսների ծնողները բավարարված չեն դատախազի տված տեղեկատվությունից, ինչը ենթադրում է, որ պահանջն ուժի մեջ է, պահանջը պետք է իրագործվի։ Նա ընդգծեց, որ պահանջն իրավաբանորեն առավել քան հիմնավորված է։ Իսկ ծնողների պահանջն է՝ պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին։
«Փաստերը, ապացույցներն առկա են, դատախազությունը ցուցաբերում է հանցավոր անգործություն և դառնում է համապարտ պատասխանատու այս իրավիճակի համար»,-ասաց Ղազինյանը։
Նա նշեց, որ կփորձեն ինչ-որ կերպ փոխանցել այդ պահանջը, որը ենթարկա է անհապաղ քննման՝ կամ պետք է բավարարվի, կամ մերժվի, բավարաման դեպքում պետք է կիրառվի խափանման միջոց, որը այլ բան, քան կալանավորումը, չի կարող լինել։
«Ճգնաժամը պետք է ստանա իրավական լուծում, ցանկալի է ստանա իրավական լուծում, որպեսզի քրեական օրենքով արգելված արարք կատարողները ենթարկվեն պատասխանատվության»,- նշեց նա։
Դատախազության ներկայացուցիչը հայտարարեց, որ վաղը իրենց պահանջին կարձագանքեն։ Սակայն դատախազության մոտ հավաքված զոհված զինծառայողների հարազատները պահանջում են, որ այսօր պատասխանեն իրենց ու կմնան դատախազության մոտ այնքան, մինչև ստանան պատասխան։
Նշենք, որ դատախազության դիմաց բողոքի հավաք են իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներ, նրանց հետ հանդիպեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը իշխանության գալուց ի վեր պարբերաբար հայտարարում են պաշտոնյաների թափանցիկ եւ հաշվետու աշխատաոճի կարեւորության մասին, բայց հենց իր՝ Փաշինյանի մերձավորների հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանք թերացել են իրենց ամբողջ ունեցվածքը պատշաճ հայտարարագրելիս: Թերի հայտարարագրեր են ներկայացրել վարչապետի զոքանչը, պաշտոնյա աներորդին ու նախկին պատգամավոր ընկերը․ գրում է hetq.am-ը։
Վարչապետի զոքանչը չի հայտարարագրել իր բաժնեմասերը
Ընդունված է համարել, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը պատկանում է Փաշինյանի ընտանիքին: Թերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 1999-ի դեկտեմբերին, իրավաբանական անձանց ռեգիստրի համաձայն՝ պատկանում է 3 փայատիրոջ՝ Կիմա Մկրտչյանին, որը վարչապետի զոքանչն է (70 %), «Հայկական ժամանակ»-ի լրագրող, «Իմ քայլը» դաշինքի նախկին (2019-2021 թթ.) պատգամավոր, Փաշինյանի ընկեր Հայկ Գեւորգյանին (20 %) եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին (10 %):
Կիմա Մկրտչյանն իր 70 % փայը ստացել է 2014-ին դուստրից՝ Աննա Հակոբյանից: Հայկ Գեւորգյանը փայատեր է 2002-ից, իսկ Պետրոս Մակեյանը ՍՊԸ-ի առաջին հիմնադիրներից է եւ այստեղ է 1999-ից:
«Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող պաշտոնյաների ընտանիքի չափահաս անդամները պաշտոնյայից առանձին ներկայացնում են հայտարարագրեր: Օրենքի սահմանմամբ՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամներն են նրա ամուսինը, անչափահաս զավակը (այդ թվում՝ որդեգրված), պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձ:
Փաշինյանի զոքանչ Կ. Մկրտչյանը հայտարարագրեր սկսել է ներկայացնել 2018-ից՝ այն բանից հետո, երբ այդ տարվա ամռանը ԱԺ պատգամավոր է դարձել որդին՝ Հրաչյա Հակոբյանը: Այսինքն՝ օրենքի իմաստով որպես համատեղ բնակվող չափահաս անձ Մկրտչյանը համարվում է Հրաչյա Հակոբյանի ընտանիքի անդամ: Մոր եւ եղբոր հետ հաշվառված է նաեւ Աննա Հակոբյանը, սակայն նա իր ու վարչապետի ընտանիքով ապրում է առանձին եւ հայտարարագրեր է ներկայացնում որպես Փաշինյանի ընտանիքի անդամ:
Այսպիսով՝ 2018-ից վարչապետի զոքանչն ու պատգամավոր Հակոբյանի մայրը հայտարարատու անձ է: Պաշտոնյաների ընտանիքի անդամները հայտարարագիր ներկայացնում են տարվա կտրվածքով: Եթե մինչեւ 2019 թ. նրանք հայտարարագրում էին միայն տվյալ տարվա ընթացքում ձեռք բերած ու օտարած գույքը, արժեթղթերն ու ներդրումները, ապա 2019-ից ընտանիքի անդամները պարտավոր են հայտարարագրել այն ամենն, ինչ ունեն այդ պահին՝ անկախ նրանից՝ հաշվետու տարու՞մ են ձեռք բերել, թե ոչ:
Սակայն Կիմա Մկրտչյանի 2019 եւ 2020 թթ. հայտարարագրերում՝ «բաժնային արժեթղթեր եւ այլ ներդրումներ» բաժնում, ոչ մի նշում չկա այն մասին, որ 70 % փայ ունի «Դարեսկիզբ» ՍՊԸ-ում: Բայց սա ամենը չէ:
Կիմա Մկրտչյանը 80 % բաժնեմաս ունի նաեւ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ում, որը հիմնադրվել է 2009-ի մայիսին: Ընկերության անունը Փաշինյանի եւ նրա կնոջ անուններից է կազմված՝ ՆԻԿոլ+ԱՆնա: Սկզբնապես մասնակիցները եղել են Աննա Հակոբյանն (80 %) ու լրագրող Հայկ Գեւորգյանը (20 %): Ընկերությունը գրանցված է Գեւորգյանի հաշվառման հասցեում, տնօրենն էլ ստեղծումից մինչեւ հիմա նա է:
2014-ին Ա. Հակոբյանն իր փայը հանձնել է մորը՝ Կիմա Մկրտչյանին: Վերջինս, ինչպես «Դարեսկիզբում» ունեցած 70 %-ի պարագայում էր, այստեղ էլ պարտավոր էր 80 % բաժնեմասը ներկայացնել 2019 եւ 2020 թթ. հայտարարագրերում, սակայն չի արել:
ՀՀ մտավոր սեփականության գործակալության (ներկայում՝ գրասենյակ) տեղեկագրից իմանում ենք, որ 2009-ի հուլիսին «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն իր անունով գրանցված ապրանքային նշանի հանդեպ բոլոր իրավունքները զիջել է «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ին (խոսքը, թերեւս, «Հայկական ժամանակի» ապրանքային նշանի մասին է): Նշված տեղեկագրի մեկ այլ համարից տեղեկանում ենք, որ 2010-ի մայիսին «Նիկան հրատարակչությունը» նույն ապրանքային նշանի օգտագործման լիցենզիա է տվել «Դարեսկիզբ» ընկերությանը 5 տարի ժամկետով:
Թե՛ իրավաբանական անձանց պետռեգիստրի, թե՛ ՊԵԿ-ի տվյալներով՝ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ն «Դարեսկիզբի» նման գործող ընկերություն է, լուծարված չէ, ասել է թե՝ Կ. Մկրտչյանը պարտավոր էր հայտարարագրել իր բաժնեմասը:
2017 թ. հուլիսից հետո, Քրեական օրենսգրքի համաձայն, հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը պատժվում է 200.000-300.000 դրամ տուգանքով կամ 2-3 տարի ազատազրկմամբ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից մինչեւ 3 տարի զրկելով կամ առանց դրա: Իսկ եթե չի հայտարարագրվել առանձնապես խոշոր չափերով գույք կամ եկամուտ, ապա անձը կարող է պատժվել 2-4 տարի ազատազրկմամբ՝ մինչեւ 3 տարի զրկվելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից կամ առանց դրա:
Փաշինյանի աներորդին կրկնել է մոր սխալը
Հրաչյա Հակոբյանը մոր՝ Կ. Մկրտչյանի բաժնեմասերը չի հայտարարագրել իր 2019 եւ 2020 թթ. հայտարարագրերի «շահերի հայտարարագիր» բաժնում: Շահերի հայտարարագիրն այն հատվածն է, որտեղ պաշտոնյաները ներկայացնում են ոչ միայն իրենց, այլեւ ընտանիքի անդամներին վերաբերող մի քանի տվյալներ, այդ թվում՝ մասնակցությունն առեւտրային կազմակերպություններում: Հ. Հակոբյանն իր հայտարարագրերում չի նշել, որ մայրը փայատեր է երկու ՍՊԸ-ներում:
ՔՊ-ական պատգամավոր Հակոբյանն ինքը եւս ընկերություն ունի՝ «Բ26» ՍՊԸ-ն (հիմնադրվել է 2017-ի հուլիսին), որը զբաղվում էր հանրային սննդի կազմակերպմամբ։ Դրա գործունեությունը ներկայում ժամանակավոր դադարեցված է, սակայն ՍՊԸ-ն լուծարված չէ: Այս պարագայում պաշտոնյան պարտավոր էր հայտարարագրել ընկերությունը, ինչն արել է: Բայց Հակոբյանը «Բ26»-ում ունեցած 100 % բաժնեմասը ներկայացրել է միայն «բաժնային արժեթղթեր եւ այլ ներդրումներ» բաժնում, իսկ «շահերի հայտարարագիր» հատվածում այդ մասին (ինչպես մոր ունեցած բաժնեմասերի) որեւէ նշում չկա: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հ. Հակոբյանը 2019 թ. շահերի հայտարարագրում նշել է իր կուսակցական պատկանելությունը, իսկ 2020-ի նույն բաժնում այդ մասին որեւէ նշում չկա, չնայած նա էլի ՔՊ-ական է:
Նախկին պատգամավորը չի հայտարարագրել բաժնեմասերից մեկը
Ինչպես նշեցինք, 2019-2021 թթ. «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Գեւորգյանի անունն առկա է «Դարեսկիզբ» (20 %) եւ «Նիկան հրատարակչություն» (10 %) ՍՊԸ-ներում: 2019 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում պատգամավորը նշել է, որ մասնակցություն ունի 2 ընկերությունում (դրանց անունները հանրայնացված չեն), սակայն բաժնեմասերի արժեքը հավանաբար վրիպակի հետեւանքով սխալ է ներկայացրել՝ 20 եւ 100 դրամ (իրականում պետք է լինի 10.000 դրամ («Դարեսկիզբի» 20 %-ի արժեքը) եւ 1000 դրամ՝ «Նիկան հրատարակչության» 10 %-ի արժեքը):
Բայց ահա 2019 եւ 2020 թթ. տարեկան հայտարարագրերի եւ 2021 թ. պաշտոնը դադարեցնելու առիթով ներկայացրած հայտարարագրի «բաժնային արժեթղթեր եւ այլ ներդրումներ» բաժնում Գեւորգյանը որեւէ նշում չի կատարել, չնայած շարունակում էր փայատեր մնալ նշված երկու ՍՊԸ-ներում: Այդուհանդերձ, այս նույն հայտարարագրերի «շահերի հայտարարագիր» հատվածում նախկին պատգամավորը նշել է, որ 20 % բաժնեմաս ունի «Դարեսկիզբ» ՍՊԸ-ում, իսկ «Նիկան հրատարակչության» 10 %-ի մասին որեւէ խոսք չկա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը նախօրեին տեղեկացրել էր, որ ՀՀ զինծառայող Էդուարդ Արթուրի Մարտիրոսովը հայտնվել է իրենց վերահսկողության տակ: ՀՀ ՊՆ-ն ավելի ուշ հաստատեց, որ զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, ապրիլի 23-ին, վերոնշյալ տվյալներով պարտադիր ժամկետային զինծառայողի հետ կապը կորել է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս ու նմանատիպ միջադեպերին, դրա պատճառներին առաջիկայում կանդրադառնամ: Միաժամանակ ուզում եմ հիշեցնել, որ 2021 թվականի ընթացքում, 2 զինծառայող, դեռևս անհայտ պայմաններում,մարտական հենակետերից, բառիս բուն իմաստով, անհետացել են:
Խոսքը վերաբերվում է պարտադիր ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանին և պայմանագրային Վահե Մանուկյանին, որոնց հետ կապված հարցը նույնիսկ ԱԺ-ում եմ բարձրաձայնել, տարբեր կառույցների հետ պաշտոնական նամակագրություն պահել, սակայն նրանց ճակատագրի հետ կապված որևէ նորություն չկա:
Ն. Մկրտչյանի հետ կապված դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 18-ին, իսկ Վ. Մանուկյանինը՝ նույն թվի նոյեմբերի 12-ին:
Այս զինծառայողների ընտանիքները ծայրահեղ բարդ վիճակում են հայտնվել՝ սոցիալականից մինչև հոգեբանական, սակայն պետության մոտեցումը խիստ անհամաչափ է, մարդիկ իրենց խնդիրների հետ միայնակ են մնացել:
Բնականաբար իշխանության բուրգի վերնամասում գտնվողների համար լրիվ մեկ է, թե այս ու նմանօրինակ միջադեպերը ինչ ծանր ազդակներ են փոխանցում հանրությանը բանակում ստեղծված իրավիճակի մասին, իրենց համար կարևորը պաշտոն զբաղեցնելն է, իշխանության բարիքներից օգտվելը, դեռ չեմ խոսում թիկնապահներով և ուղեկցող մեքենաներով ֆռֆռալու հաճույքի մասին՝ կարևորն իշխանությունը անսասան լինի, թե չէ ի՞նչ զինվոր, ի՞նչ սպա, ի՞նչ մարդ»:
ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության և քննչական դեպարտամենտների աշխատակիցների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական ու համակցված քրեադատավարական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, ով հանդիսացել է զինծառայող, կոչումով սպա, հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, տվել է իր գրավոր համաձայնությունն այդ կապակցությամբ և ստացել է համապատասխան ծածկանուն՝ պարտավորվելով հատուկ ծառայությունների առաջադրանքով հավաքել, նրանց հանձնել պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, որից հետո օտարերկրյա հատուկ ծառայությունների առաջադրանքով հավաքել ու ընդհանուր 1.400 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց վերջիններիս է հանձնել արտերկրում ռազմական ակադեմիան ավարտած համակուրսեցիների, ծառայության N զորամասի հրամանատարական կազմի, հրթիռահրետանային վարչության ղեկավար անձնակազմի, «էքսպո-ռազմական» ցուցահանդեսին մեկնած սպայական կազմի կենսորոշիչ տվյալները, բջջային հեռախոսահամարները՝ տրամադրելով նաև իր ծառայության N զորամասի N դիվիզիոնի զինծառայողների հաստիքացուցակը, ինչպես նաև նույն զորամասում առկա հրթիռային համակարգի թվաքանակի, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում զինտեխնիկայի կորստի, հրթիռահրետանային համազարկերի գտնվելու վայրերի, զորավարժության վայրերի, կիրառված զինտեխնիկայի, զորավարժությանը մասնակից ղեկավար սպայական կազմի վերաբերյալ տվյալներ:
Բացի այդ, նույն զինծառայողը, 44-օրյա պատերազմի ժամանակ, զբաղեցնելով հրթիռային N համակարգի մարտկոցի հրամանատարի տեղակալի պաշտոնը, մարտական առաջադրանք կատարելիս արդյունավետ և նպատակային խոցումներ չի կատարել, տևական ժամանակ միջոցներ չի ձեռնարկել հրթիռ արձակող զինտեխնիկան քողարկելու ուղղությամբ, որի հետևանքով հակառակորդի կողմից թիրախավորվել և անօդաչու թռչող սարքի միջոցով խոցվել է այն՝ հանգեցնելով զինտեխնիկայի անվերադարձ կորստի:
Միաժամանակ պարզվել է, որ հիշյալ զինծառայողը պատերազմի ավարտից հետո շարունակել է համագործակցությունն օտարերկրյա հատուկ ծաառայությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում վարձատրության դիմաց տրամադրել է նաև ներմուծված սպառազինության և զինտեխնիկայի քանակի ու տեսակի վերաբերյալ տվյալներ:
Պարզվել է նաև, որ նույն զինծառայողը, ունենալով գաղտնիության թույլտվության համապատասխան աստիճան, 8.000 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց փոխանցելու նպատակով հավաքել է N զորամասի գաղտնի դրոշմագրով մարտական քարտեզներ, սակայն բացահայտվել է ՀՀ ԱԱԾ-ի կողմից՝ չկարողանալով իր հանցավոր գործունեությունն ավարտին հասցնել:
2022 թվականի ապրիլի 20-ին հիշյալ զինծառայողը պետական դավաճանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է և տվել է խոստովանական ցուցմունքներ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ողջ գործիքակազմով հետևողական և անզիջում պայքար տանել պետության հիմքերը խարխլող հիշյալ հանցագործությունների կանխման և խափանման ուղղությամբ՝ հավաստիացնելով, որ Ծառայությունը լիարժեքորեն տիրապետում է օպերատիվ իրավիճակին և վստահեցնում, որ լրտեսական գործունեության հետ առնչություն ունեցող յուրաքանչյուր ոք հայտնաբերվելու և ենթարկվելու է պատժի կամ քրեաիրավական այլ ներգործության։
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին, որում հերթական անգամ խուսափել է պատմական իրողությունն իր իրական անունով կոչելուց և 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված մեծագույն ոճրագործությունը ներկայացրել է որպես Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած ցավալի իրողություն։
«Այսօր դուք հավաքվել եք Ստամբուլի Հայոց պատրիարքարանի հարկի տակ՝ ոգեկոչելու Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում իրենց կյանքը կորցրած օսմանցի հայերի հիշատակը։ Ես ևս մեկ անգամ հարգանքով ոգեկոչում եմ զոհված օսմանցի հայերին և իմ անկեղծ վշտակցություն հայտնում նրանց ողջ մնացած բարեկամներին»,- ասվում է Էրդողանի ուղերձում։
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե Առաջին աշխարհամարտի հետ համընկան Օսմանյան կայսրության վերջին տարիները, որոնք «միլիոնավոր օսմանցի զավակների համար տառապանքներով լի ժամանակաշրջան էին»:
Էրդողանը կոչ է արել «անցյալի վերքերը միասին բուժել և մարդկային կապերն էլ ավելի ամրապնդել» ու «միասին կառուցել ապագան»:
«Մեր հարևան Հայաստանի հետ այս նպատակով դրական գործընթաց ենք սկսել: Գիտեմ և շատ կարևորում եմ այն հանգամանքը, որ կարգավորման գործընթացին անկեղծորեն աջակցում են նաև մեր հայկական ծագումով քաղաքացիները, որոնք կողմ են 2 հարևան երկրների միջև սերտ համագործակցությանը»,- հայտարարել է Էրդողանը՝ ակնկալելով, որ Թուրքիայի հայ համայնքը ևս մասնակցություն կունենա այս գործընթացին։
Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ մեջլիսի քննարկմանն է ներկայացրել օրինագիծ, որը ենթադրում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սահմանել պատասխանատուներին, հանրային վայրերից հեռացնել ցեղասպանության մեղավորների անունները, փոխարենը այդ վայրերը անվանակոչել ցեղասպանությանը ընդդիմացած քաղծառայողների անուններով, տուժածներին և նրանց ընտանիքների անդամներին Թուրքիայի քաղաքացիություն շնորհել: Այս մասին հայտնում է «Ազատությունը»։
«Հայ ժողովրդի Մեծ Եղեռնը դրա իրագործման վայրում՝ Թուրքիայի մեջլիսում պետք է քննարկվի, անվանակոչվի և արդարություն հաստատվի: Եթե դա տեղի ունենա, ապա այլևս կարևոր չի լինի, թե այլ երկրների ղեկավարներն ու խորհրդարանները ինչ կասեն այս հարցի վերաբերյալ: Հայ ժողովրդի վերքը միայն թուրքական հասարակությունը կարող է ամոքել: Հայոց ցեղասպանությունը այս հողերում է իրականացվել, և արդարությունն էլ միայն այստեղ՝ Թուրքիայում կարող է հաստատվել»,- ասված է օրինագծում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.