23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Նիդեռլանդների միջազգային հարաբերությունների ինստիտուտում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ հայտարարելով, որ ««անհիմն մեղադրանքները» (չակերտները՝ Tert.am) կասկածի տակ են դնում այս երկրի խաղաղության ձգտումը»:
Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան.«Նիդեռլանդների Քլինգենդայլ միջազգային հարաբերությունների ինստիտուտում ելույթի ժամանակ Ադրբեջանի հասցեին հնչեցված «անհիմն մեղադրանքները» (չակերտները՝ Tert.am), այդ թվում՝ հումանիտար հարցերում, վկայում են այն մասին, որ Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը հեռու է անկեղծությունից՝ հարաբերությունների կարգավորման հարցում…
Եռակողմ հռչակագրի ստորագրումից մինչ օրս ականների պայթյունից զոհվել է 219 մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ Ցավոք, մեր քաղաքացիները պարբերաբար զոհվում են ականներից, նաև այն բանից հետո, երբ հայկական կողմը տրամադրեց քարտեզներ, երկու պետությունների ղեկավարների բրյուսելյան հանդիպումից հետո…
Նման պայմաններում Հայաստանի վարչապետի մեղադրանքները, թե Ադրբեջանը մարդասիրական քայլեր չի ձեռնարկում, հայազգի կալանավորված անձանց չի վերադարձնում, «անտեղի ու անհիմն են» (չակերտները՝ Tert.am)…
Սակայն այն փաստը, որ Հայաստանի վարչապետը շարունակում է «անհիմն մեղադրանքներ» (չակերտները՝ Tert.am) հնչեցնել Ադրբեջանի հասցեին, լրջորեն կասկածի տակ է դնում այս երկրի՝ հանուն խաղաղության գործելու ցանկությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ, ըստ azatutyun.am-ի, Նիդերլանդներում հանդիպման ընթացքում Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջին հանդիպումից մանրամասներ է գաղտնազերծել։ Ըստ նրա` Ալիևը խոստացել էր գերիների ևս մի խմբի ազատ արձակել և ուղարկել Երևան, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ. «Առնվազն 38 գերեվարված անձինք շարունակում են մնալ Ադրբեջանում, և փորձ է արվում անընդհատ տարբեր թեմաներով առևտրի առարկա դարձնել այդ գործընթացը, իմիջիայլոց ասեմ` վերջին անգամ հենց Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ Ադրբեջանի ղեկավարը խոստացավ, որ գերիների հերթական խմբին ազատ կարձակի, բայց մինչև օրս դա տեղի չի ունեցել: Խաղաղության մասին խոսել` արհամարհելով հարցի հումանիտար կողմը, մենք գործնականում դա ցույց ենք տվել և ներսում շատ լուրջ քննադատության ենք արժանացել, թե ինչու եք դուք քարտեզները տալիս»:
Երևանը դատապարտելի է համարում մարդկանց քաղաքական նպատակներով օգտագործելը, ասել է Փաշինյանը` հիշեցնելով, որ հենց այդպես վարվեց Բաքուն, երբ փորձեց գերիներին դարձնել առևտրի առարկա՝ ստանալու ականպատ դաշտերի քարտեզները. «Մենք մեր ունեցած բոլոր քարտեզները փոխանցեցինք Ադրբեջանին` հույս ունենալով, որ հումանիտար քայլին կհետևի հումանիտար քայլ»:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Ադրբեջանում տարիներ մոլեգնում է հայատյացությունը։ Մանկապարտեզից սկսած ադրբեջանցի երեխաների մեջ ներարկվում է հայի, որպես թշնամու կերպարը, ում պետք է սպանել, ոչնչացնել։ Այդ քարոզչության արդյունքները տեսել ենք՝ մարդասպան Ռամիլ Սաֆարովը, որին Ադրբեջանում հերոսացրին, 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիների վայրագությունները մեր գերիների, խաղաղ բնակիչների նկատմամբ։ Այդ նույն քարոզչությունը շարունակվում է նաև այսօր,պատերազմի ավարտից հետո։ Ադրբեջանի բանտերում տառապում են մեր գերիները։Ադրբեջան մուտքն արգելված է ոչ միայն հայաստանցիների, այլև հայկական ծագում ունեցող այլ երկրների քաղաքացիների համար։
Իսկ մե՞նք․․․
Պարզվում է Հայաստանում ադրբեջանցիները անշարժ գույք են ձեռք բերել։ Նրանք ազատորեն, որպես զբոսաշրջիկ այցելում են Հայաստան, ֆիլմեր նկարահանում, «ապացուցելով», որ Երևանը ադրբեջանական քաղաք է։ Ինչպե՞ս բացատրել այս ամենը։ Հաաա, մոռացել էի, չէ՞ որ մենք ժողովրդավար երկիր ենք, չէ՞ որ մենք խաղաղություն ենք ուզում։
Իրականում, այս ամենը ողորմելիության, արժանապատվության բացակայության, միայն ու միայն շահի ետևից ընկնողի հոգեբանություն է, որիշ ոչինչ։ Այս երկիրը չունի ոչ ազգային անվտանգության մարմիններ, ոչ պետական մտածողություն և արժանապատվություն ունեցող կառավարություն»։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում իրականացված քննչական եւ դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են ռազմական դրության պայմաններում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ա.Մ.-ի կողմից իր եւ ենթակա անձնակազմի կյանքին սպառնացող անմիջական վտանգը չեզոքացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով իշխանության անգործություն ցուցաբերելու հետեւանքով ծանր վնաս պատճառվելու, N զորամասի հրամանատար Ա.Ա.-ի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու, դրա հետեւանքով ծառայության բնականոն շահերին էական վնաս պատճառվելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու հետեւանքով ծանր վնաս պատճառվելու, նույն զորամասի սպա Ս.Կ.-ի կողմից զորամասի հրամանատարի՝ պաշտոնական դիրքը չարաշահելուն օժանդակելու եւ սպա Է.Հ.-ի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի բոլոր հանգամանքները: Այս մասին Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի վերսկսումից հետո, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ հայտարարված ռազմական դրության պայմաններում, Ա.Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ– ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը, հանդիսացել է 2021թ. հոկտեմբերի 21-ին Կովսականում մարտական հատուկ առաջադրանքի իրականացման պատասխանատու, որպիսի պայմաններում իր ենթակայությամբ գործող խմբի մի մասը՝ N զորամասի հրամանատար Ա.Ա.-ի գլխավորությամբ Կովսական քաղաքի սկզբնամասում ընկել է շրջափակման մեջ եւ հակառակորդի հետ բռնվել անհավասար մարտի: Նման պայմաններում Ա.Մ.-ն վերոնշյալ խմբին օգնության շտապելու փոխարեն իր եւ ենթակա անձնակազմի կյանքին սպառնացող անմիջական վտանգը չեզոքացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ ցուցաբերել է իշխանության անգործություն, իրեն ենթակա անձնակազմին տալով «Նահանջ» հրաման, վերադարձել է Կապան քաղաք՝ որպիսի գործողությունների հետեւանքով շրջափակման մեջ հայտնված Ա.Ա.-ի ղեկավարած 62 հոգանոց խումբը հակառակորդի հետ անհավասար մարտի պայմաններում մնացել է առանց օգնության, 62 հոգանոց խմբի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողների, ինչպես նաեւ ավտոբուսի 1 վարորդի գտնվելու վայրն առ այսօր անհայտ է:
N զորամասի հրամանատար Ա.Ա.-ն 2020թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ա.Մ-ից ստանալով անձնակազմին Կովսականի շրջանի Կերեն գյուղի մոտակայքում գտնվող Կիրի Հանք անվանումով տեղանք հասցնելու հանձնարարական, անփույթ վերաբերմունք է դրսեւորել ծառայության նկատմամբ՝ հետամուտ չի եղել եւ ուղեկցողներից վերջնականապես չի պարզել անձնակազմին մատնանշված երթուղով վերջնակետ հասցնելու հանգամանքը, չի պահպանել ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված մարտական կանոնադրության պահանջները, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են նյութական ծանր հետեւանքներ. 2020 թվականի հոկտեմբերի 21-ին՝ ժամը 0700-ի սահմաններում, «Կիրի հանք» կոչվող տարածք անձնակազմի իջեցումն ապահովելու ուղեկցելու փոխարեն անցել է հիշյալ տարածքը եւ հասել Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ անձնակազմն ընկել է շրջափակման մեջ եւ հակառակորդի հետ բռնվել անհավասար մարտի, որի ընթացքում Ա.Ա.-ի ղեկավարած 62 հոգանոց խմբի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողների, ինչպես նաեւ ավտոբուսի 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է:
Բացի այդ, Ա.Ա.-ն, զբաղեցնելով N զորամասի հրամանատարի պաշտոնը, իր վերադաս՝ ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ Վ.Ն.-ին հաճոյանալու, ստեղծված վստահությունը ամրապնդելու, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով չարաշահել է իր պաշտոնեական դիրքը եւ իր ենթակայությամբ ծառայող Գ.Ն-ին, ով հանդիսացել է Վ.Ն.-ի որդին, առանց համապատասխան հրամանի ձեւակերպման, 2020թ. հոկտեմբերի 11-ին թույլատրել է մարտական ծառայության կրման վայրից վերադառնալ Էջմիածին քաղաք եւ զբաղվել ազգականի դին հուղարկավորելու աշխատանքներով՝ միաժամանակ հրամանատարի պաշտոնակատար Ս.Կ.-ի միջոցով համալրման բաժանմունքի պետ Է.Հ.-ին հրահանգավորել է Գ.Ն.-ին չհրամանագրել՝ որպես զորամաս վերադարձած զինծառայողի, այդպիսի գործողություններն իրականացնել միայն օրեր անց՝ ցույց տալով Գ.Ն-ին՝ որպես հիմնական անձնակազմի հետ զորամաս վերադարձած զինծառայող, որի հետեւանքով ամբողջությամբ չեն կատարվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան մարտական կարգադրության պահանջները, այդ կերպ խաթարվել է մարտական ծառայության բնականոն կազմակերպումը եւ զորամասի առջեւ դրված խնդիրների արդյունավետ լուծումը, ինչն էլ իր հերթին էական վնաս է պատճառել ծառայության բնականոն շահերին։
Բացի այդ, N զորամասի սպա Ս.Կ.-ն նույն զորամասի հրամանատարի պաշտոնակատարի պարտականությունները կատարելու ընթացքում, զորամասի հրամանատար, փոխգնդապետ Ա.Ա.-ի մտացածին հանցավոր գործողություններին՝ պաշտոնական դիրքի չարաշահմանն օժանդակելու նպատակով 2020թ. հոկտեմբերի 16-ին ցուցում է տվել զորամասի համալրման բաժանմունքի պետ Է.Հ.-ին՝ պաշտոնական փաստաթուղթ համարվող զորամասի համապատասխան հրամանագրքում կատարել իրականությանը չհամապատասխանող՝ ակնհայտ կեղծ գրառում, ինչը կատարվել է վերջինիս կողմից, որով իսկ խաթարվել է մարտական ծառայության բնականոն կազմակերպումը եւ զորամասի առջեւ դրված խնդիրների արդյունավետ լուծումը:
Բացի այդ, N զորամասի համալրման բաժանմունքի պետ Է.Հ.-ն մարտական ծառայության կրման վայրից վերադարձած Գ.Ն.-ին որպես զորամասի մշտական տեղակայման վայր վերադարձած զինծառայող հրամանագրելու հարցը պարզելու նպատակով դիմել է հրամանատարի պարտականությունները ժամանակավոր կատարող Ս.Կ.-ին, ով այդ հարցով խոսելով զորամասի հրամանատար Ա.Ա.-ի հետ, Է.Հ.-ին փոխանցել է այդ կապակցությամբ որեւէ գործողություն չձեռնարկելու վերաբերյալ հրամանատարի հանձնարարությունը, որից հետո Է.Հ.-ն զորամասի համապատասխան հրամանագրքում կատարել է ակնհայտ կեղծ՝ իրականությանը չհամապատասխանող գրառում ՝ նշելով, որ Գ.Ն.-ն 2020 թվականի հոկտեմբերի 24-ին զորամասի մշտական տեղակայման վայր է վերադարձել զորամասի հիմնական անձնակազմի հետ միասին։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա.Մ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով, Ա.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 375-րդ հոդվածի 4-րդ մասով, Ս.Կ-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-375-րդ հոդվածի 4-րդ մասով եւ Է.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունն ավարտվել է եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին։
ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ այլազգի մարմնավաճառ կանանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ մի շարք անձինք ստեղծել են կայուն հանցավոր խումբ:
Դատախազությունից տեղեկացնում են, որ վերջինիս անդամները հիմնականում առցանց եղանակներով հավաքագրել են ՌԴ, Բելառուսի քաղաքացի մարմնավաճառներ և առաջարկել տարբեր երկրներում, այդ թվում՝ ՀՀ-ում զբաղվել մարմնավաճառությամբ՝ խոստանալով անընդմեջ ապահովել հաճախորդներով, ինչպես նաև՝ կոնկրետ երկրում ապահովելով բնակության վայրով և անհրաժեշտ պայմաններով՝ դրա դիմաց «վաստակած» գումարների կեսը խմբին փոխանցելու պայմանով:
Կազմակերպված խմբի կազմում առցանց եղանակով ընդգրկել են նաև վարձակալությամբ բնակարանների տրամադրմամբ զբաղվող անհատ քաղաքացիների, Երևանում գործող կազմակերպության սեփականատիրոջ ու աշխատակցի, որոնք, ստանձնել են ՀՀ ժամանած մարմնավաճառներին՝ պոռնկությամբ զբաղվելու նպատակով բնակարանով ապահովելու պարտականությունը:
Կազմակերպված հանցավոր խմբի անդամները հեռահաղորդակցման հարթակներով այլ երկրի քաղաքացի հանդիսացող կանանց հետ վարել են հաղորդագրություններ, իսկ համաձայնության գալուց հետո պահանջել և ստացել են նրանց՝ էրոտիկ բնույթի լուսանկարները, դրանցով անհատական էջեր ստեղծել էսկորտ ծառայությունների մատուցման նպատակ հետապնդող կոնկրետ համացանցային կայքում:
Ապա՝ խմբի մի շարք անդամներ կազմակերպել են մարմնավաճառ կանանց ժամանումը, Երևան քաղաքի Կենտրոն թաղամասում գտնվող տարբեր բնակարանները պոռնկությամբ զբաղվելու նպատակով, վարձակալությամբ գումարի դիմաց նրանց տրամադրումը:
Հաճախորդները նշված կայքի միջոցով կապ են հաստատել կազմակերպված խմբի անդամների հետ: Վերջիններս հաճախորդների հետ պայմանավորվել են սեռական ծառայությունների մատուցման ժամի և գումարի մասին, ապա՝ դրանք հստակեցնելուց հետո նոր միայն հաճախորդներին փոխանցել են մարմնավաճառներին տրամադրված բնակարանների հասցեները:
Վերջիններս այդ հասցեներում ընդունել են հաճախորդներին, նրանցից վերցրել մարմնավաճառության համար 1 ժամի դիմաց 200 ԱՄՆ դոլար, հետագայում ստացված գումարի կեսը փոխանցել հանցախմբի անդամներին:
Քրեական գործով մի շարք անձանց մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կազմում պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար:
Գործի նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ նշված համացանցային կայքին հասանելիությունը ներկայումս էլ շարունակում է հանդիսանալ հանցագործություններին նպաստող հանգամանք, քանի որ անձինք շարունակում են օգտվել կայքից:
Ելնելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստող պայմանների վերացմանան հրաժեշտությունից՝ ՀՀ գլավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունից միջնորդագրեր են ուղարկվել բջջային հեռահաղորդակցության հայաստանյան երեք ընկերությունների՝ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի, «Յուքոմ» ՓԲԸ-ի և «Թիմ Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեններին՝ ձեռնարկելու գործուն միջոցներ բաժանորդների հասանելիությունը էսկորդ նպատակներ հետապնդող տվյալ կայքն արգելափակելու համար և ձեռնարկված միջոցառումների և արդյունքների մասին հայտնել ՀՀ գլխավոր դատախազությանը:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում, տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Միջադեպի վերաբերյալ 2022 թվականի մայիսի 8-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակցի կողմից զեկուցագիր է ներկայացվել այն մասին, որ նույն օրը, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպած ավտոերթի ընթացքում, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում կանգնած քաղաքացիների և հիշյալ ավտոերթի մասնակիցների միջև տեղի է ունեցել վիճաբանություն։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում: Նախաքննության ընթացքում պարզվել է վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդկանց ինքնությունը, ովքեր 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
«Այն մարդիկ, որոնք այսօր որոշումներ են կայացնում, մի քանի հոգուց բաղկացած այդ նեղ խմբակը, իմ կարծիքով ատում է այն ամենը, ինչ հայկական է։ Դրա մասին երկրի վարչապետն իր գրքում ժամանակին գրել է, ուղղակի մենք այդ անորակությունը չենք կարդացել»,-«Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ասաց Աշխարհի և Եվրոպայի ըմբշամարտի չեմպիոն, պատմական գիտությունների թեկնածու, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։
Նա նկատեց, Փաշինյանն իր գրքում ազնիվ է եղել, խոստովանել է, թե ինչ է մտածում ու ինչ է անելու։
Ջուլֆալակյանի խոսքով, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բաժանված էր խմբերի՝ ազգայնականներ, գլոբալիստներ, սորոսականներ, նեյտրալներ, թիմի ներսում խմբերը՝ Ալենի թիմը, Արարատի թիմը և այլ խմբեր իրար դեմ էին պայքարում, միմյանց դեմ կոմպրոմատներ հավաքում:
«Փաշինյանը կոմպրոմատներ ունի թիմի անդամների դեմ՝ և՛ սեռական բնույթի, և՛ ընդհանուր ֆինանսական բնույթի շահերով պայմանավորված, որոնց միջոցով վախեցնելով նրանց կառավարում է։ Առնվազն 15 պատգամավոր ինձ մոտ բողոքել են վարչապետից, վարվող քաղաքականությունից, առնվազն 7-8-ն ասել են՝ դուրս են գալու, հիմա նրանք աշխատում են, ԱԺ-ում են կամ այլ պաշտոներ են զբաղեցնում։ Ի՞նչն է նրանց պահում»,-նշեց նա։
Ջուլֆալակյանը համարում է, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահում է՝ արտաքին ուժերից ոմանց խաբելով, ոմանց խոստումներ տալով։
«Բոլոր կողմերին խաբում է՝ հյուսիս, Եվրամիություն, արևմուտք, արևելք, հարավ։ Բոլորին փորձում է բավարարել։ Ակնհայտ է, չի կարող, քանի որ նրանց շահերը միմյանց հակասում են։ Պետք է կողմնոոշվես, թե որ կողմն ես գնալու։ Գալու է մի պահ, երբ ընկնելու է թակարդը, կործանվելու է։ Հուսով եմ՝ նրան ապահով ապաստան չեն տա, նա պատասխան կտա իր արածների համար»,-ասաց Ջուլֆալակյանը՝ կարևորելով, թե հնարավոր փաստաթղթերի ստորագրման պահին որ աշխարհքաղաքական կենտրոնը Հայաստանում ի՞նչ ազդեցություն է ունենալու։
Նախկին պատգամավորի խոսքով, Փաշինյանը ցանկանում է հայկական հարցը գցել արտաքին խաղացողների գրպանը։
«Ասում է՝ դուք որոշեք, ով ուժեղ է, թող նա էլ որոշի, ես ուղղակի այստեղ նստած եմ, ինչ որոշեք, այն էլ կանեմ։ Դուք մեծերով որոշեք, ասեք, ես անեմ։ Սա շատ ցավալի է, քանի որ մենք պրոցեսների վրա չենք կարող ազդել»,-ընդգծեց նա։
Ջուլֆալակյանի խոսքով, Փաշինյանից ազատվելու համար պետք է հավաքել կրիտիկական զանգված՝ ավելի քան 50 հազար մարդ, ինչը ցույց կտա, որ այս իշխանությունը չունի այլևս աջակցություն։
«Լիահույս եմ, որ մեր ուժայինները տեսնելով նման զանգված, կմիանան պայքարին, քանի որ աննորմալ է, որ ուժայինը մնա ու ծառայի մի ղեկավարի, որը պարտության գլխավոր մեղավորն է։ Վստահ եմ, որ դա իրենց համար պատվաբեր չէ»,-ասաց նա։
Հայաստանում բողոքի ցույցերի կազմակերպիչները երկիրն անդունդ են տանում։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Բողոքի ցույցերի կազմակերպիչները հայկական հասարակությունում բավական հայտնի դեմքեր են։ Այդ անձինք երկար տարիներ, մոտ 30 տարի, կեղծ խոստումներ են տվել հայ ժողովրդին, ապրել են պատրանքներով եւ այսօր Հայաստանն անդունդ են տանում։ Դա հանուն իշխանության պայքարի անքակտելի մասն է, նորից ցանկանում են բարձրացնել Ղարաբաղի թեման։ Մենք, հասկանալի է, հետեւում ենք այդ գործընթացներին։ Լայն հանրային սատարման մասին այնտեղ խոսք լինել չի կարող, լավագույն դեպքում անգամ հինգ-վեց հազար մարդ չկա։ Եվ սա մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ հայկական հասարակությունը հոգնել է այդ կեղծ խոստումներից եւ պատրանքներից»,- ասել է նախարարը։
Հիմա շատ դժվար իրավիճակում ենք, նախկինում եթե հպարտություն էինք զգում, այսօր մեր ժողովուրդը կոտրված և հոգեբանական ճնշման տակ է: Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց՝ «Դիմադրության շարժման» պայքարը հնարավորություն է տալու ժողովրդին վերադարձնել կորսված հաղթանակները և վերականգնել հաղթական ոգին.
«Մեր պայքարի հիմքում դիմադրությունն է՝ թույլ չտալու, որպեսզի հայ ժողովրդի արժանապատվությունը ոտնահարվի, պարտությունների շղթան շարունակվի Հայաստանի և Արցախի համար։ Այս իշխանությունները մի քաղաքականություն են որդեգրել, որը չի բխում հայրենասիրությունից, մեր երկրի ապագան պատվարժան կերպով կազմակերպելուց»,-ասաց Օհանյանը:
Դիտարկմանը, թե իրենց փողոցային պայքարով թուլացնում են Հայաստանի դիրքերը բանակցային գործընթաացում, Օհանյանն արձագանքեց՝ գործող իշխանությունները կարող են շարժումն օգտագործել արտաքին քաղաքականության մեջ հաջողություններ ունենալու համար.
«Նրանք միջազգային հանրությանը կասեն, որ մեր ժողովրդրի զգալի մասը չի կոտրվել, նրանց մոտ պայքարի ոգին կա և նրանք այլ բան են պահանջում։ Կարիք չկա կուրորեն գնալ և մտնել թուրք-ադրբեջանական խաբկանքի մեջ»,-ասաց նա:
Տպավորություն ունեմ, որ արդեն աշխարհաքաղաքական կենտրոնների մեջ մրցակցություն է սկսել` արագացնելու ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Նրա խոսքով` այստեղ ականատես ենք լինում` Արևմուտք-ՌԴ. Արևմուտքին այդ համաձայնագիրը ձեռնտու է, իսկ ՌԴ-ին՝ ոչ։
«Արդեն BBC-ն էր անդրադարձել Հայաստանի փողոցային պայքարին և սա կարծում եմ մեսիջ էր ուղղված ՀՀ իշխանություններին, որ վաղը կարող են նաև դատապարտել ոստիկանության բիրտ գործողություններն ու կարող ենք տեսնել ցուցարարների թվի ավելացում` այս կերպ ճնշելով նպատակ ունենալով արագացնել Ադրբեջանի հետ համաձայնագրի ստորագրումը։ Սա շատ վտանգավոր խաղ է, և մեր պատասխանատուները չպետք է մտնեն սրա մեջ»,- ասել է նա` ավելացնելով. «մի բան պետք է հիշեն, որ Հայրենիքը ամեն ինչից վեր է և Հայրենիքի սահմանները սրբազան են»։
Բանախոսն անդրադարձել է նաև ընդդիմության ակցիաներին և Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությանը։
Մանրամասները՝ տեսանյութում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ հաղթանակի օրվա առթիվ:
Ուղերձում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ,
Սիրելի ժողովուրդ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայրենական Մեծ Պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի առիթով։ Այս տոնը խորհրդանշում է Երկրորդ աշխարհամարտի ավարտը և մարդկության պատմության նոր դարաշրջանի մեկնարկը:
Պատերազմում տարած հաղթանակով քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ամենամեծ չարիքներից մեկին՝ ֆաշիզմին: Այդ գործում անգնահատելի է հայ ժողովրդի դերը, որի ավելի քան կես միլիոն ներկայացուցիչներ Խորհրդային բանակի և դաշնակից երկրների բանակների կազմում իրենց զգալի ներդրումն ունեցան մարդկությունը ֆաշիզմից փրկելու գործում:
Բազմաթիվ հայորդիներ այդ պայքարում, դրսևորելով սխրագործություններ, անմնացորդ նվիրվածություն, հանուն քաղաքակրթության զոհել են իրենց կյանքը:
Երկրորդ աշխարհամարտում մենք ունեցանք ավելի քան 300 հազար զոհ: 107 հայ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, մեր բազմաթիվ հայրենակիցներ մարտնչել են դաշնակից երկրների բանակներում, մասնակցել մի շարք երկրների հակաֆաշիստական պայքարին ու փառքով պսակել իրենց անունը: Այսօր խոնարհվում ենք մեր հերոսների, մեր նահատակների գործի ու հիշատակի առաջ, հպարտանում՝ մեր նախնիների հերոսությամբ:
Հայրենական մեծ պատերազմում, Երկրորդ աշխարհամարտում հերոսացած մեր պապերի ու հայրերի ոգին էր, որ 1990-ականների սկզբներին միաձուլվելով կամավորական ոգու հետ՝ դարձավ արցախյան գոյապայքարի, Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման առհավատչյան:
Այսօր` 44-օրյա աղետաբեր պատերազմից հետո, կսկիծով ու դառնությամբ ենք արձանագրում, որ Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակը ոչ միայն չկարողացանք փոխակերպել դիվանագիտական, քաղաքական, տնտեսական հաղթանակի, այլև այդ հաղթանակի բազմաթիվ պտուղներ կորսված են, Արցախն ու Հայաստանը կանգնած են լրջագույն մարտահրավերների առաջ:
Այս իրավիճակին, սակայն, մեր արձագանքն ամենևին էլ վախճանաբանությունը չպիտի լինի, այլ սթափ, սառը, գրագետ վերլուծությունն այն պատճառների, որ հանգեցրել են ռազմաքաղաքական ու տարածաշրջանային այսօրվա վիճակին և ապագայի պրագմատիկ պլանավորումը:
Հանուն Հայրենիքի իրենց կյանքը տված մեր նահատակների արյունը չպետք է մսխվի և նրանց գործի մեծագույն արտահայտումը պիտի դառնա Հայոց ուժեղացող պետականությունը, Արցախի հայության իրավունքների լիարժեք իրացումը, մեր սերունդների խաղաղ զարգացումն ու տարածաշրջանային խաղաղ գոյակցությունը, որն Արցախի ու Հայաստանի անվտանգության միակ հուսալի երաշխիքն է:
Ժողովրդի քվեն ստացած քաղաքական մեծամասնությունը Հայաստանն առաջնորդում է հենց այս ճանապարհով՝ հասկանալով այն բոլոր դժվարությունները, որ ի հայտ են գալու: Մենք պատրաստ ենք առերեսվել այդ դժվարություններին, որովհետև մեզ առաջնորդում է համոզմունքը, որ այո՝ մենք շարժվում ենք դժվար, բայց ճիշտ ճանապարհով:
Մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք, մենք արժանացել ենք դաժան ճակատագրի ու սրբագույն առաքելության. առաջնորդել մեր Հայրենիքը անխուսափելի և երկար տարիներ բոլորիս աչքի առաջ նյութված աղետների միջով և նրան հասցնել խաղաղ, բարեկեցիկ, երջանիկ ապագայի:
Սիրելի ժողովուրդ,
Սիրելի հայրենակիցներ,
Մարտի դաշտում տարած հաղթանակները միշտ չէ, որ կարողացել ենք դարձնել կյանքի հաղթանակ: Մարտի դաշտում կրած մեր անհաջողությունները պիտի կարողանանք դարձնել հաղթանակ՝ կրթության, գիտության, արդյունաբերության, տնտեսության, արտաքին քաղաքականության ոլորտում, որոնց հանրագումարը պիտի լինի տևական և կայուն խաղաղությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորումը:
Այսօր մենք գլուխ ենք խոնարհում հանուն Հայրենիքի մարտնչած, իրենց կյանքը նվիրած մեր պապերի, մեր հայրերի, մեր եղբայրների ու մեր զավակների առաջ: Պատերազմներում նրանց տարած հաղթանակները, պատերազմներում մեր ունեցած անհաջողությունները պիտի դառնան կյանքի հաղթանակ:
Հավերժ փառք մեր հերոսներին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.